PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարիչներ օգնեք



Haykolo1991
22.03.2010, 21:27
Չգիտեմ խի,մոտս ցանկություն է առաջացել զբաղվել լուսանկարչությամբ,շատ է դուրս գալիս, երբ ինչ-որ սպորտային խաղերի ժամանակ տեսնում եմ խաղը լուսանկարող մարդկանց,իմ մոտել է ցանկություն առաջանում նկարելու...Ինչից սկսեմ?երեւի առջին հերթին լուսանկարչական ապառատ է պետք(ուզում եմ գնել 250-350$ սահմաններում,որտեղից եվ ինչ ֆոտոապառատ կարող եմ գնել?)հետո դա հատուկ սովորում են ինչ-որ տեղ թե...?ինչ անեմ օգնեք մի ձեւ նկարող դառնամ,բայց որպես հոբի:)

Ungrateful
22.03.2010, 22:27
Ինչից սկսեմ?երեւի առջին հերթին լուսանկարչական ապառատ է պետք

Առաջին հերթին` լուսանկարչական "нюх"-ն ա /հոտառությունը/, ճաշակը և որոշակի հմտությունները: Այս հատկանիշների բացակայության դեպքում` ոչ մի տեխնիկա, ոչ մի կամերա քեզ չի օգնի:
Լուսանկաչությունը` ուղղակի "չխկցնել" չի:
Հոտառությունն ու ճաշակը` քո մեջ պետք ա լինեն, սովորելու բան չի /բացառությամբ` շատ հազվադեպ դեպքերի/: Հմտություններն էլ, կարող ես սովորել` անգամ բջջային հեռախոսի կամերայով :) :
Սեփական օրինակից ասեմ: Վերցնում ես կամերան ու դուրս ես գալիս քաղաք... նկարում ես բոլոր քեզ դուր եկած և քո կարծիքով գեղեցիկ ու օրիգինալ բաները /կապ չունի, դա շենք է թե զիբիլի վեդրո :))/ կարևորը, որ քո աչքին դա օրիգինալ ա թվում: Նկարի մի քանի անգամ, տարբեր ռակուրսներից, և այլն: Գնալով կատարելագործվիր:

Վերջում էլ ասեմ, որ 250$-ով, քո ասած "սպորտային խաղը լուսանկարող մարդկանց" կամերայից հաստատ չես առնի: Սովորական թվային ֆոտո, այսպես ասած` "мыльница" :)) : Սկսելու համար նորմալ ա :) :

Haykolo1991
22.03.2010, 22:48
Վերջում էլ ասեմ, որ 250$-ով, քո ասած "սպորտային խաղը լուսանկարող մարդկանց" կամերայից հաստատ չես առնի: Սովորական թվային ֆոտո, այսպես ասած` "мыльница" :)) : Սկսելու համար նորմալ ա :) :[/QUOTE]
բա իչքանով?ամենաքիչը?

Ungrateful
22.03.2010, 22:55
բա իչքանով?ամենաքիչը?

1800-2000$... և ավել...
Եթե լուսանկարում ես, ուղղակի պարապությունից ազատվելու համար` հաստատ չարժի տենց գումար տալ:

Հայկօ
23.03.2010, 00:20
Նյուխի պահով. ինձ թվում ա՝ չի խանգարի, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչների գործերը շատ նայես: Ինչ-որ բան կտպավորվի, ոնց էլ չլինի :):

Ungrateful
23.03.2010, 01:09
Երբ որ նոր եի սկսում ուսումնասիրել լուսանկարչության նրբությունները /չնայած, մինջև հիմա էլ ուսումնասիրում և սովորում եմ/` տանս մի սենյակը՝ փոքր ստուդիայի պես մի բան եի սարքում, Background - ի համար օգտագործելով` մի գույնանի կտորներ, վատմաններ, և այլն: Վերցնում եի սովորական "պրաժեկտոր" /ոչ շատ ուժեղ/, սովորական թվային կամերա /եթե լավ կամերա չկար/, ծանոթ աղջիկ, որը իմ պատկերացմամբ ֆոտոգենիկ ա... ու մինի ֆոտոսեսսիա եի անցկացնում... Աշխատում եի լույսի հետ, լույս-ռակուրս "հարաբերություներ:))" /այսինքն` տարբեր ռակուրսներ ու տարբեր կողմերից լուսավորություն", "ստուդիյնի" նկարահանումների մանրուքների հետ... սովորում եի մոդելի հետ աշխատել, հասկանալ իրան... Լուսանկարչության մեջ, դա շատ կարևոր է:
Մի խոսքով` սա ընտիր պրակտիկա է, լույսի հետ ճիշտ վարվել սովորելու և մոդելի հետ աշխատելու նրբությունները ընկալելու համար:
Վօօբշե, իմ կարծիքով` ավելի լավ է սկսել ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով: Աշխատել հասարակ կամերայով ու դրանով փորձել պրոֆեսոնալին մոտ կադրեր ստանալ: + Միգուցե անկապ տեղը վատնած մեծ գումարներ: Լավ կամերան` հիվանդություն ա: Որ գնեցիր, ընկնելու ես ծախսի տակ` օբյեկտիվներ /որոնք մեկ-մեկ կամերայից թանգ են/ Flash-եր և այլն: Մի խոսքով հեշտ չես պրծնի :))... ի՞նչ իմանաս, կարողա լուսանկարչությունը քո համար չի :) :

Haykolo1991
23.03.2010, 10:05
1800-2000$... և ավել...
Եթե լուսանկարում ես, ուղղակի պարապությունից ազատվելու համար` հաստատ չարժի տենց գումար տալ:

մի հատ ծանոթ ունեմ,իրանը 1500ովա գնել,ասումա կարամ տամ օգտագործես,բայց ուզում եմ իմը ունենալ
խիա էտքան թանգ որ?իսկ դու ծանոթ չունես որ օգտագործած ունի,մի 500$-ով առնեմ

Haykolo1991
23.03.2010, 17:02
http://www.list.am/category/3-ում շատ կան հայտարարություններ,որ ֆոտոապառատ են վաճառում,եթե կարող եք մտեք տեսեք եւ ասեք որը կարելի է գնել
ամենաթանգը 600$,որ լինի

Gevorg
04.05.2010, 01:22
մի հատ ծանոթ ունեմ,իրանը 1500ովա գնել,ասումա կարամ տամ օգտագործես,բայց ուզում եմ իմը ունենալ
խիա էտքան թանգ որ?իսկ դու ծանոթ չունես որ օգտագործած ունի,մի 500$-ով առնեմ

Եթե ֆոտոխցիկ չես ունեցել խորհուրդ կտամ ձեռք բերես мыльница: Հիմա կան շատ ընդունելի որակ ապահովող мыльница-ներ, օրինակ Canon G11:
Եթե հաստատ որոշել ես հայելային ունենալ, ճիշտ կլինի, որ վերցնես որոշ ժամանակ օգտագործես: Բավական հմտություններ է պահանջում լուրջ մակարդակի ֆոտոխցիկը: Օգտագործելուց հետո միայն կարող էս հասկանալ արդյոք դա քեզ պետք է, թե ոչ:
Սկսելու համար կարող էս ձեռք բերել օրինակ Nikon D5000: Սկսնակի համար ինքն ա: Եթե ԱՄՆ-ում ծանոթներ ուես $650-ով կարող են գնել այնտեղից:

Ungrateful
12.12.2010, 22:28
Հարմար թեմա չգտա: Ստեղ հարցնեմ :unsure:
Ուրեմն, պատրաստվում եմ նվեր ստանալ /:))/ Canon EOS Rebel XT Մոդելի կամերա: Սակայն կա մի պրոբլեմ` ապարատի «зарядник»-ը չկա: Տանը ունեմ Canon PowerShot G7-ի զարյադնիկ ու մի քիչ առաջ ինտերնետում փորփրելով տեսա, որ այն կարելի է օգտագործել Rebel-ը զարյադկայի դնելու համար: Քանի որ նախկինում նման պրոբլեմների չեմ հանգիպել` ուզում եմ ավելի կոնկրետ ու ճշգրիտ ինֆորմացիա իմանալ: Եթե կա մարդ, որը տեղյակ է Քենոնների սնուցման` /զարյադնիկների ու ակումուլյատորների/ պահերից` խնդրում եմ օգնել:

Interdenominational
12.12.2010, 23:51
… երբ ինչ-որ սպորտային խաղերի ժամանակ տեսնում եմ խաղը լուսանկարող մարդկանց,իմ մոտել է ցանկություն առաջանում նկարելու...

… Ինձ մոտ էլ :oy

http://cache.photosight.ru/img/8/8bb/4020394_large.jpeg

Interdenominational
17.01.2011, 19:56
Ողջույն լուսանկարիչներ:
Թույլ տվեք խորհրդատվության համար դիմել՝ ներկայացված օբյեկտիվներից /միայն EF-ներից/ (http://market.yandex.ru/compare.xml?hid=90613&CMD=-CMP=1569500,973703,974233,973897,5043645,5037743-CAT_ID=966791&eq=no) որի՞ ձեռբերումը կլինի օպտիմալ ընտրություն: Կխնդրեի կոնստրուկտիվ կերպով, առանց տեսական ենթադրությունների մոտենալ հարցին:

Շնորհակալություն :)