PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստալին 9 (21).12.1879 — 5.03.1953



Artgeo
22.03.2010, 12:47
Պատմության մեջ կան շատ մարդիկ, որոնք միանշանակ չեն ընդունվում ներկայիս հասարակության, պատմաբանների կողմից։ Վերջերս ամենամեծ աղմուկն ու բանավեճերը Իոսիֆ Վիսարիոնի Ստալինի անվան շուրջն են։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Գորիի բնակելի տարածքները ռմբակոծելու ժամանակ, Ստալինի արձանի վրա ու մոտակայքում ոչ մի հատիկ ռումբ չընկավ։ Ասում են, դա Խորհրդային Միության վերացումը կյանքի գլխվոր ողբերգություն համարող՝ Պուտինի հրամանով էր։ Ի դեպ, 2010 թվականի Օլիմպիադային Ռուսաստանի խայտառակ ելույթը ըստ Պուտինի նույնպես ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով էր, բայց սա լրիվ այլ պատմություն է։
Շարունակենք Ստալինի մասին։ Այս տարի Մոսկվայում նշելու են Հայրենասիրական պատերազմում հաղթանակի 65 ամյակը։ Պուտինից ոչ պակաս սավոկ մտածելակերպով Յուրի Լուժկովը որոշել է Մոսկվա քաղաքում Ստալինին մեծարող պլակատներ կպցնել, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել հենց հայրենական մեծ պատերազմի մասնակիցների շարքերում։ Սակայն, ինչպես ասեց Լուժկովը. «Մենք ետ չենք գնա»։
Վրաստանում մի քանի, առայժմ փոքրիկ, բողոքի ակցիաներ են անցել Ստալինի արձանը Գորիի կենտրոնից հանելու պահանջով։

Եվ այսպես, իրադարձությունները Ստալինի անձի շուրջ գնալով ավելի են թեժանում։ Մի կողմից Պուտինն ու Լուժկովը և նրանց կողմից մեծարվող Ստալինը, մյուս կողմից Հայրենասիրական պատերազմի մասնակիցները, Վրաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը։

Իսկ ի՞նչ կասեք դուք։

http://www.davno.ru/posters/1950/img/poster-1950i.jpg
http://i16fighter.narod.ru/draw/pl07.jpeg
http://www.davno.ru/posters/collections/stalin/img/poster-06.jpg

http://akmnsk.su/FOTO/ZaStalina2009/Calendar.jpg

Lion
22.03.2010, 20:25
Անձամբ ես երբեք չեմ զգացել, որ Պուտինը "մեծարում" է Ստալինի: Իսկ որ Ստալինը իսկական մի տականք էր, դա փաստ է...