PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիփ Ֆորեստ/Deep Forest



Վիշապ
22.03.2010, 02:17
«Deep Forest» (նշ. թավ անտառ) խումը գուցե և քաջածանոթ է շատերին, իսկ գուցե և երիտասարդ սերունդը արդեն քիչ շանսեր ունի սույն խմբին ծանոթ լինելու: Ամեն դեպքում գերժամանակակից ու գերմոդայիկ՝ բայց թեկուզ աղբ ցուցադրելու ջանքեր թափող մեր հեռուստա ու ռադիոալիքներից հազիվ թե կարելի է «Deep Forest» լսելու հույս ունենալ: Ինչևէ, «Deep Forest» խումբի երաժշտությունը ուշագրավ է իր օրիգինալությամբ, եզակի ոճով, մարդկային ու էլէկտրոնային ձայների ֆանտաստիկ ռիթմերով ու երանգներով, այն անկրկնելի է, դրա համար էլ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:
Խումբ կոչվածը ընդհամենը երկու ֆրանսիացի են՝ Էրիկ Մուքե և Միշել Սանչեզ: Երաժշտական աշխարհին նրանք պարգևեցին նոր ոճ՝ world music - աշխարհի երաժշտություն, կամ էթնիկ երաժշտություն, երբեմն այս ոճը անվանում են նաև էթնո-էլեկտրոնային երաժշտություն: Ինչպես նշեցի վերևում, այս երաժշտությունը էթնիկ ձայների՝ այսինքն ազգային երգերի կամ որևէ ազգին բնորոշ երգային հնչյունների ու էլեկտրոնային ձայների միքս է, որին խառնվում են նաև ազգային հարվածային գործիքների ձայները ու «chill-out»-ը: Վերջինս էլեկտրոնային երաժշտության ոճ է, և ինչպես անունից է երևում՝ հանգստացնող, ռելաքսացիայի տրամադրող ոճի մասին է խոսքը: Ռոք-էթնոսին ձգտող խմբերից «Deep Forest»-ը առաջինը քաոսային, նմանակող էթնիկ էլեմենտներ պարունակող «աշխարհի երաժշտությանը» տվեց վերջնական ու կատարյալ տեսք: Ասում են, որ այս խումբը իր գործունեությունը սկսեց այն բանից հետո, երբ Սանչեզը վերադարձավ Աֆրիկայից, որտեղ ուսումնասիրում էր աֆրիկյան երաժշտության կառուցվածքն ու հարմոնիան: Այնուհետ Սանչեզն ու Մուքեն փորձարկումների ճանապարհով գտան իրենց պրոյեկտի համար լավագույն դեբյուտը:


http://www.youtube.com/watch?v=6jZ8VNANHwM

1992 թվականին «Sweet Lullaby» (քաղցր օրորոցային) ալբոմը միջազգային բեսթսելեր դարձավ ու գրավեց եվրոպական բոլոր հիթերի գրավող դիրքերը:


http://www.youtube.com/watch?v=vvnVdMpgQOk


http://www.youtube.com/watch?v=OLhjpThXG2g

Կլիպները չարժէ քննարկել, որովհետև այստեղ գլխավորը երաժշտությունն է, ամեն դեպքում կլիպները հիմիկվա տարբեր կիսամերկ ու տարբեր ռակուրսներով գայթակղիչ կլիպներին գուցե և տարվեն: Հետո էլ ես դժվարանում եմ ասել, թե որն է օրիգինալ կլիպ, որը պարզապես սիրողների ստեղծածը:
«Deep Forest»-ը բավականին ներդաշնակորեն համադրել է մարդկանց ու բնության ձայները՝ մարդը ամբողջովին ձուլվում է բնությանը:


http://www.youtube.com/watch?v=5-jlDg3DiLA

Հետո Սանչեզն ու Մուքեն Հունգարիայում հանդիպեցին Մարթա Սեբեստյենին՝


http://www.youtube.com/watch?v=hvg9MqXmdoA

Ինչպես նաև համագործակցել են Պիտեր Գաբրիելի հետ՝


http://www.youtube.com/watch?v=DEs2Tv6Hv5c

«Deep Forest»-ը իմ պատանեկան ժամանակներում ինձ համար իսկական հայտնագործություն էր, որի երաժշտությունը հաճախ գիշերում էր ինձ հետ ու բուռն էմոցիոնալ թրթիռներ առաջացնում, ինձ մտովի թռցնելով Աֆրիկայի մշուշոտ հարթավայրերը: