PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին



One_Way_Ticket
20.03.2010, 18:34
Հիմնականում մեզ մոտ լեզուների թեման սահմանափակվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Սակայն աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ այլ լեզուներ: Եկեք այս թեմայում գրենք տարբեր լեզուների, նրանց հետաքրքիր առանձնահատկությունների մասին:

One_Way_Ticket
20.03.2010, 18:53
Ուկրաիներեն

Ուկրաիներենը սլավոնական լեզու է և արտաքնապես նման է ռուսերենին: Այբուբենը գրեթե նույնն է, սակայն հնչողության մեջ կան էական տարբերություններ: Այսպես, E տառը, ուկրաիներենում համապատասխանում է ոչ թե ռուսերեն "Е"-ին, այլ "Э"-ին: "Е"-ին համապատասխանում է եվրոյի նշանը հիշեցնող մի տառ: Նույնը վերաբերվում է И-ին: Այն ուկրաիներենում ունի կոշտ հնչեղություն (կարելի է ասել` համապատասխանում է ռուսերեն Ы-ին), իսկ փափուկ "ի"-ին համապատասխանում է լատինական i-ն: Բացի այդ, նրանց ունեն լատինական i-ի մեկ այլ տարբերակ, որի գլխին ոչ թե մեկ, այլ երկու կետիկ է դրվում: Այն համապատասխանում է "յի" հնչյունին և հիմնականում օգտագործվում է ձայնավորից հետո, օրինակ հենց Ուկրաինա բառում: Անկեղծ ասած` ինձ այնքան էլ պարզ չէ այդ լրացուցիչ տառի իմաստը, ձայնավորից հետո "ի"-ն դժվար էլ է այլ կերպ կարդալ:

Ռուսերենին արտաքնապես նման լինելով հանդերձ` հնչողությունների այս տարբերությունը բերում է նրան, որ ուկրաիներեն խոսքը միայն ռուսերեն իմանալով գրեթե անհնար է հասկանալ նույնիսկ այն ժամանակ, երբ նույն տեքստը եթե կարդայիր, մոտավորապես իմաստը կհասկանայիր:

Հանդիպում են ուկրաիներենում անգլերենին նման բառեր: Օրինակ, թուղթ - папiр, կամ գույն - колор:

Որոշ բառեր ոնց որ ռուսերենի աղավաղված ձևը լինեն: Օրինակ недвижимость - нерухомiсть, медведь - ведмедь:
Հաճախ երբ բառի վերջին վանկում ռուսերենում o է, ուկրաիներենում փոխարենը i է: Օրինակ, выход - выхiд: Կամ քաղաքների անուններում` Харькiв, Львiв:

Չգիտեմ, դա լեզվից է գալիս թե ոչ, սակայն ուկրաինացիները դժվարանում են կոշտ Г տառը արտաբերել, փոխարենը մեր "Ղ"-ի նման մի բան է ստացվում: Դա ուկրաինացուն ռուսից տարբերելու ամենատարածված մեխանիզմներից մեկն է:

Եվ վերջապես, չի կարելի է չհիշել ուկրաիներեն "ես քեզ սիրում եմ"-ը: Я тебя кохаю (кохаю բառում շեշտը երկրորդ վանկի վրա):

One_Way_Ticket
20.03.2010, 18:59
Բելառուսերեն

Արտաքնապես բելառուսերենը բավական նման է ուկրաիներենին: Գրեթե նույն այբուբենն է, հաճախ նույն բառերն են հանդիպում (օրինակ, լեզու - мова): Հնչողության մասին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ բելառուսերեն այսօր գրեթե ոչ ոք չի խոսում:

Բելառուսերենի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչդեռ ռուսերենում առանց շեշտի o-ն կարդացվում է а, ապա նույն բառում բելառուսերենում հենց a էլ գրվում է: Կամ тс տառակապակցությունը բելառուսերենում հադես է գալիս որպես ц: Այդպիսով, հաճախ բելառուսերեն բառը նույն ռուսերենն է, պարզապես գրված հենց այնպես, ինչպես կարդացվում է: Օրինակ, советская - савецкая:

Sagittarius
20.03.2010, 19:00
Օրինակ՝ իսպաներեն որը չես նշել:) քե պասա՞:)

առանձահատկություն, որ նկատել եմ ու էտ սխալը շատերս ենք անում, դա նա է, որ իսպաներենում երկու լ-ն կարդացվում է յ... օրիանկ՝ Կասիյաս, և ոչ թե Կասիլյաս, Գիյերմո, և ոչ թե Գիլերմո,, իսկ Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում այն հնչում է ավելի շատ ջ-ի նման :)

One_Way_Ticket
20.03.2010, 19:12
Լիտվերեն

Լիտվերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների բալթիկ խմբին: Կենդանի լեզուներից այդ խմբին պատկանում է մեկ էլ լատվիերենը (մահացած լեզուներից էլ պրուսերենը): Այբուբենը լատինական է:
Հնչողությունը համապատասխանում է, ինչքան ես նկատեցի, կոշտ տարբերակին: Այսինքն, T-ն "Տ" է, այլ ոչ թե "Թ":
"Ժ", "Շ" և "Չ" տառերը կազմվում են համապատասխանաբար Z, S և C տառերի վերևում "պտիչկա" դնելով: J-ն համապատասխանում է "Յ"-ին, այլ ոչ թե "Ջ"-ին:

Ամենաուշագրավ հատկությունն այն է, որ ինչքան ես նկատեցի, լիտվերենում բառը s-ից բացի այլ բաղաձայնով վերջանալ չի կարող: Այդ պատճառով օտար բառերը, որոնց այդ կանոնին չեն բավարարում, նրանք ձևափոխում են` վերջից ավելացնելով as: Օրինակ Երևանը լիտվերեն ուղղական հոլովում կլինի Jerevanas:

Շեշտադրությունը ֆիքսված չէ: Շեշտը տարբեր բառերում ընկնում է տարբեր վանկերի վրա:

Լիտվերենում կա ազգանունի երեք ձև` տղամարդկանց, օրիորդների, և տիկինների, համապատասխանաբար s, te և ne վերջավորություններով (հիշենք Կրիստինա Օրբակայտեին): Լսել եմ, որ Լիտվայում վերջերս որոշել էին մտցնել նաև պարզապես e վերջավորությունը, որը կբնութագրի միաժամանակ ամուսնացած և չամուսնացած կանանց` այսպիսով թույլ տալով կանանց թաքցնել իրենց ամուսնական ստատուսը:

One_Way_Ticket
20.03.2010, 19:22
Էստոներեն

Էստոներենը պատկանում է ոչ թե հնդեվրոպական, այլ ուգրոֆիննական լեզվաընտանիքին, այդ պատճառով ծանոթ բառեր այնտեղ հազվադեպ են հանդիպում, չնայած որ այբուբենը լատինական է:
Լեզվի հիմնական առանձնահատկությունն այն է, որ շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա: Շատ անսովոր շեշտադրություն է մեզ համար: Երկար բառը արտասանելիս վերջում արդեն ձայնդ մարում է:
Ի դեպ, կարծես թե դա էստոնացիների հանրահայտ "տոռմոզության" պատճառներից մեկն է: Ռուսերեն բառը ասելիս, նրանք այն երկու անգամ են շեշտում. մի անգամ առաջին վանկը, մի անգամ "ճիշտ" վանկը:
Էստոներենում բացակայում են "Ժ" և "Շ" տառերը, և էստոնացիների մեծամասնությունը այդ հնչյունները չեն կարողանում արտաբերել` փոխարինելով "Զ"-ով և "Ս"-ով:
Չնայած էստոներենում B տառը կարծես թե կա, ինչ-ինչ պատճառներով որոշ մեծ ծանոթ բառերի էստոներեն անալոգներում "Բ"-ն փոխարինած է "Փ"-ով: Օրինակ, pank, pilet, pufet (չեմ խոստանում, որ տառասխալով չեմ գրել բառերը):

One_Way_Ticket
20.03.2010, 19:31
Իտալերեն

Անկեղծ ասած` իմ ամենասիրած լեզուն է, չնայած գրեթե չեմ տիրապետում: Պատկանում է հնդեվրոպական ընտանիքի ռոմանական խմբին:
Իտալերենում բոլոր բառերը արտասանվում են ճիշտ այնպես, ինչպես գրվում են:
Գրեթե բոլոր բառերը վերջանում են ձայնավորով, իսկ շեշտը ընկնում է նախավերջին վանկի վրա, ինչը լեզուն շատ մելոդիկ է դարձնում:
Մինչդեռ անգլերենում C-ն հիմնականում կարդացվում է "Ք", իսկ Ch-ը` "Չ", իտալերենում հակառակն է, ինչի պատճառով մարդիկ հաճախ բառերը սխալ են կարդում: C-ն i-ից և e-ից առաջ կարդացվում է "Չ": Որպեսզի այն "Ք" դարձնել, պետք է գրել Ch: Նույն վերաբերվում է G տառին, որը i-ից և e-ից առաջ կարդացվում է "Ջ", իսկ "Գ" սարքելու համար պետք է գրել Gh:
Մեկ էլ մի կանոն եմ հիշում, որ gn տառակապակցությունը կարդացվում է "նյ", իսկ gl-ն` "լյ":

Շինարար
20.03.2010, 21:45
Արաբերեն
Արաբերենը սեմական լեզու է… Գրային համակարգը բաղկացած է 28 նշաններից, որոնք տառեր չեն այն իմաստով, որով մենք հասկանում ենք այդ բառը: Արաբերեն դրանք հարֆ` մասնիկ, են կոչվում, կարելի է դրանք թարգմանել որպես վանկագրեր, քանի որ անջատ արտասանության մեջ վանկ են հիշեցնում, բայց բառի կազմում ոչ միշտ է մեկ գիրը համապատասխանում մեկ վանկի: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր գրանշան ունի արտասանական երկու բաղադրիչ` ձայն և ձայնի շարժում` հարաքա կամ այդ շարժման բացակայություն` սուքուն: Հարաքաներն իրենց հերթին կարող են երեք տարբերակ ունենալ` ա, ի, ու, այսինքն յուրաքանչյուր գրանշան բառի կազմում կարող է արտասանական չորս տարբերակ ունենալ, սակայն առավել հետաքրքիր է այն, որ տվյալ գրանշաններից կազմված բառի արտասանությունը կարող է հստակ պարզ լինել միայն կոնկրետ նախադասության մեջ, նախադասությունից դուրս բառի տարբեր արտասանություններ կարելի է ենթադրել, նույնիսկ նախադասության մեջ տվյալ հարֆերից կազմված տարբեր բառեր ենթադրելու հնարավորություն է ստեղծվում: Այսինքն, արաբերենում, գրավոր տեքստը ամբողջովին կարող է հասկանալի լինել միայն բարձրաձայնվելուց հետո, բանավոր խոսքը շատ ավելի մեծ ինֆորմացիա է հաղորդում, իսկ գրավոր տեսքով այդ ինֆորմացիայի փոքր մասն է միայն հնարավոր արտահայտել: Ըստ էության, բոլոր լեզուներում էլ այդպես է` կախված շեշտից, նչերանգից և արտասանական այլ միավորներից, ուղղակի սեմական լեզուներում այդ փաստն ավելի է արտահայտված: Դրա համար, երբ պետք էր Ղուրանը գրի առնել Մուհամմադ մարգարեի մահից հետո, ստեղծված գրային համակարգի պատճառով սրբազան տեքստի տարընթերցումների հնարավորություն է ստեղծվում, ինչի համար էլ հատուկ Ղուրանի համար ստեղծվեցին սուքունը և հարաքաները արտահայտող օժանդակ գրանշաններ, որոնք այսօր օգտագործվում են նաև ուսուցողական նպատակներով: Ի դեպ արաբական գրային համակարգն ընդհանրապես ստեղծվել է հենց Ղուրանը գրի առնելու անհրաժեշտության հետ կապված, չնայած դրա ավելի անկատար տարբերակը գոյություն է ունեցել մինչ այդ, ստեղծվել է քրիստոնյաների կողմից քրիստոնեությունը արաբների շրջանում տարածելու համար, սակայն միայն Ղուրանը գրի առնելու նպատակով պետական ուշադրություն հատկացվեց գրի հարցին, դրանք խմբագրվեցին, ամբողջացվեցին: Հետագայում էլի հետաքրքիր բաներ կպատմեմ արաբերենից, հիմա հոգնեցի;)

Ambrosine
20.03.2010, 21:54
Իտալերեն
Մեկ էլ մի կանոն եմ հիշում, որ gn տառակապակցությունը կարդացվում է "նյ", իսկ gl-ն` "լյ":

gli-ն = լյ
ջի+էլլե+ի;)

Շինարար
20.03.2010, 22:13
Արաբերեն

Քանի որ անհրաժեշտություն առաջացավ, ասեմ, որ շատ սխալ է արաբական գրային համակարգը անվանել բաղաձայնական, գրային մեկ նիշը համապատասխանում է մեր ընկալմամբ` բաղաձայնի և ձայնավորի զուգակցման, իրենց ընկալմամբ` ձայնի և շարժման կամ շարժման բացակայության զուգակցման: Ընդ որում, մեր ընկալմամբ բաղաձայնի և ձայնավորի մասին ասածս էլ շատ հարաբերական է, որովհեև ունեն հարֆեր, որոնց ձայնային հատվածը բացակայում է, դրանց ձայնավոր չասելու համար հնդեվրոպական արաբագիտությունը երբեմն նույնիսկ անվանում է բաղաձայնազուրկ հարֆեր: Եթե պատկերացնում եք արաբական գիրը, իրենց տեսքը արդեն իսկ մասնիկ է հիշեցնում և ոչ տառ: Այսպես մեկ հարֆը նույն արժեքն ունի գրային համակարգում ինչպես ասենք հայերենում փոքրատառ ա-ն կազմող երեք միանման մասնիկներից յուրաքանչյուրը, քանի որ առանձին վերցրած այն ոչինչ չի նշանակում, վերջին հաշվով անընթերցելի է, նույն կերպ էլ հարֆը որոշակիորեն ընթերցելի է դառնում միայն բառի կազմում, բառն էլ իր հերթին առավել հստակ ընթերցվում է խոսքի կազմում: Ասեմ, որ գրային համակարգի այս երկբաղադրիչ լինելը մի ամբողջ փիլիսոփայություն է, լեզվամտածողություն, որը լիովին հասկանալու համար պետք է սեմական մտածողության կրողը լինել, իսկ արաբագետները միայն ձգտում են մոտենալ դրա ընկալմանը, և այս երկբաղադրիչ համակարգը արաբերենում հնչյունաբանությունից և տառագիտությունից սկսելով փոխանցվում և կրկնվում է լեզվաբանության այլ մակարդակներում ևս` բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն և այլն:

Աբելյան
21.03.2010, 01:10
Բասկերեն
Բասկերենը էն հազվադեպ լեզուներից ա, որոնց համար որ առանձին լեզվաընտանիք չկա: Տարբեր կարծիքներ կան կապված լեզվի ծագման հետ:
1. Իբերո-կովկասյան լեզուներին ցեղակից լեզու ա: Իսկ որոշ լեզվաբաններ ընդհանրացնում են լեզվախումբը՝ չինա-կովկասյան:
2. Ցեղակից ա ամերիկյան հնդկացիների լեզուներին:
3. Էս մեկը անպայման` ցեղակից ա հայերենին: Որպես օրինակ բերվում ա հայերենին մոտ քերականությունը, ու բառապաշարում որոշ ընդհանրություններ:
Չնայած խոսողների թիվը շատ չի` 600 հազարին մոտ, բայց մի քանի բարբառ ունի: Դարերի ընթացքում Իսպաներենի հետ ուժեղ փոխազդել ա, ու էսօրվա դրությամբ իսպաներենում որոշակի քանակով բառեր բասկերեն ծագում ունեն: Իսկ բասկերենում հազարների հասնող բառեր կան էն բոլոր ժողովուրդների լեզուներից, ում հետ որ շփվել են. ռոմանական ժողովուրդներ, կելտական ժողովուրդներ, արաբներ… Ընդհանրապես շատ հարուստ լեզու ա, ընդհանուր բարբառներով վերցրած մի քանի հարյուր հազար բառ ունի, ու լիքը քերականական ձևեր: Դրա համար դժվար կլնի սովորել:

Ռուֆուս
21.03.2010, 01:31
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը փոխվել է: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:

Աբելյան
21.03.2010, 02:04
Հին Եգիպտերեն

Սեմա-քամյան լեզվաընտանիքի քամյան խումբ: Մոտ 2000 տարի մեռած լեզու ա, ու մենակ վերջերս (վերջի 2 դարում) սկսվեց վերծանումը: Քանի որ ձայնավորներ չեն գրվել, դրանց վերականգնումը գործնականում հնարավոր չի: Դրա համար օգտվում են ղպտիերենից, որը եգիպտերենին ամենամոտ լեզուներից մեկն ա եղել, ու ձայնավորները հայտնի են: Բայց դա խիստ կասկածելի ա, որ հավաստի արդյունք կարա տա: Այսինքն, եգիպտերեն բանավոր խոսք չկա: Չնայած, "մոտավոր" վերականգնումներ կան: Հին եգիպտերենը թեթև ընդհանրություններ ա ունեցել սեմական լեզուների հետ: Կան գիտնականներ, որ եգիպտերենը մտցնում են սեմական լեզուների մեջ, մի քանի հարյուր "ընդհանուր" արմատներ գտնելով: Սեմական լեզուների հետ որոշակի նմանություններ ունեն դերանուններն ու թվականները, փոքրաթիվ բառեր, "տ"-ով իգ. սեռ կազմելը, կոկորդային հնչյունների գոյությունը: Եգիպտերենը որպես հին լեզու, քիչ քերականական ձևեր չի ունեցել. ար., իգ. սեռ, 3-սեռ դերանուններ, հոդ (երևի), 2-սեռ թվականներ, 3000-ից ավել արմատներ, եզակի, երկակի ու հոգնակի թիվ…

Ուլուանա
21.03.2010, 02:12
Ուկրաիներեն

Ուկրաիներենը սլավոնական լեզու է և արտաքնապես նման է ռուսերենին: Այբուբենը գրեթե նույնն է, սակայն հնչողության մեջ կան էական տարբերություններ: Այսպես, E տառը, ուկրաիներենում համապատասխանում է ոչ թե ռուսերեն "Е"-ին, այլ "Э"-ին: "Е"-ին համապատասխանում է եվրոյի նշանը հիշեցնող մի տառ: Նույնը վերաբերվում է И-ին: Այն ուկրաիներենում ունի կոշտ հնչեղություն (կարելի է ասել` համապատասխանում է ռուսերեն Ы-ին), իսկ փափուկ "ի"-ին համապատասխանում է լատինական i-ն: Բացի այդ, նրանց ունեն լատինական i-ի մեկ այլ տարբերակ, որի գլխին ոչ թե մեկ, այլ երկու կետիկ է դրվում: Այն համապատասխանում է "յի" հնչյունին և հիմնականում օգտագործվում է ձայնավորից հետո, օրինակ հենց Ուկրաինա բառում: Անկեղծ ասած` ինձ այնքան էլ պարզ չէ այդ լրացուցիչ տառի իմաստը, ձայնավորից հետո "ի"-ն դժվար էլ է այլ կերպ կարդալ:

Որոշ բառեր ոնց որ ռուսերենի աղավաղված ձևը լինեն: Օրինակ недвижимость - нерухомiсть, медведь - ведмедь:
Հաճախ երբ բառի վերջին վանկում ռուսերենում o է, ուկրաիներենում փոխարենը i է: Օրինակ, выход - выхiд: Կամ քաղաքների անուններում` Харькiв, Львiв:
Գրածդ կարդալիս մի բան հիշեցի ուկրաիներենի հետ կապված։ Էստեղ մի ուկրաինացի ընկերուհի ունեմ, ընտանիքում միշտ ռուսերեն են խոսել, ամուսնու հետ էլ, թեև վերջինս նույնպես ուկրաինացի է, ռուսերեն են խոսում։ Իսկ ուկրաիներենին տիրապետում է որպես օտար լեզու, ինչ–որ չափով գիտի, բայց ոչ վարժ։ Դե, մենք ռուսերեն ենք շփվում ու նկատել էի, որ Украина բառն արտասանելիս ինքը շեշտը դնում է առաջին а–ի վրա (Укра՛ина), ոչ թե и–ի (Украи՛на), ինչպես որ ես գիտեի։ Սկզբում սկսել էի կասկածել. կարո՞ղ է՝ ես էսքան ժամանակ սխալ եմ իմացել, այսինքն՝ իրոք а–ի վրա պիտի դրվի շեշտը, բայց հետո բառարանով ստուգեցի, համոզվեցի, որ ճիշտը и–ի վրա դնելն է, բայց պարզվեց՝ ուկրաիներենում հենց ա–и վրա է ընկնում։ :))


Չգիտեմ, դա լեզվից է գալիս թե ոչ, սակայն ուկրաինացիները դժվարանում են կոշտ Г տառը արտաբերել, փոխարենը մեր "Ղ"-ի նման մի բան է ստացվում: Դա ուկրաինացուն ռուսից տարբերելու ամենատարածված մեխանիզմներից մեկն է:
Հետաքրքիր է, իսկ, օրինակ, իմ էդ ուկրաինացի ընկերուհին բոլոր г–երը հ է արտասանում, ոչ թե ղ։ :esim

Ինձ համար ուկրաիներենն ամբողջությամբ ոնց որ ռուսերենի աղավաղված տարբերակը լինի։ :oy Մի տեսակ անբարեհունչ լեզու է։ Կոպիտ հնչյունային համադրությունները շատ են մեջը։

Ուլուանա
21.03.2010, 02:19
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ բլոգումս մի բան էի գրել, կարծես թե թեմային համապատասխանում է ինչ–որ չափով, որոշեցի էստեղ էլ դնել։

Մի «օրինաչափություն» եմ հայտնաբերել։ Ենթադրում եմ, որ զուտ պատահականություն է, բայց ամեն դեպքում հետաքրքիր է. :)

Հայրենիք – Հայաստան
Родина - Россия

Եվ ավելի թույլ արտահայտված դեպք.
Patria - España

Ինձ համար հասանելի մյուս լեզուների դեպքում վերոնշյալ «օրինաչափությունը» չի գործում։ Եթե ձեր իմացած լեզուների մեջ գտնեք, գրեք։ :)) Հետաքրքիր է։

Whyspher Whisper
21.03.2010, 03:00
Բասկերեն
Բասկերենը էն հազվադեպ լեզուներից ա, որոնց համար որ առանձին լեզվաընտանիք չկա: Տարբեր կարծիքներ կան կապված լեզվի ծագման հետ:
1. Իբերո-կովկասյան լեզուներին ցեղակից լեզու ա: Իսկ որոշ լեզվաբաններ ընդհանրացնում են լեզվախումբը՝ չինա-կովկասյան:
2. Ցեղակից ա ամերիկյան հնդկացիների լեզուներին:
3. Էս մեկը անպայման` ցեղակից ա հայերենին: Որպես օրինակ բերվում ա հայերենին մոտ քերականությունը, ու բառապաշարում որոշ ընդհանրություններ:


Ինչքան գիտեմ, հայերենի հետ "բառապաշարում որոշ ընդհանրությունները" հասնում են 10000ավոր բառերի, էն դեպքում, որ մի լեզուն մյուսին ցեղակից է համարվում եթե մի-քանի հազար բառի ընդհանրություն էլ ունի: Նոր բառերի ստացման ձևերը նման են հայերենին` օրինակ, դեկանի տեղակալին նրանք անվանում են "դեկանորդ" /և այլն/:

StrangeLittleGirl
21.03.2010, 12:36
Օրինակ՝ իսպաներեն որը չես նշել:) քե պասա՞:)

առանձահատկություն, որ նկատել եմ ու էտ սխալը շատերս ենք անում, դա նա է, որ իսպաներենում երկու լ-ն կարդացվում է յ... օրիանկ՝ Կասիյաս, և ոչ թե Կասիլյաս, Գիյերմո, և ոչ թե Գիլերմո,, իսկ Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում այն հնչում է ավելի շատ ջ-ի նման :)
Սխալ չենք անում, «գրական» իսպաներենում էդպես է :) Պետք չէ մոռանալ, որ իսպաներենի առանձնահատկությունները տարածքից տարածք փոխվում են: Դե էլ չեմ ասում, որ մի տեղ բառավերջի s-երն արտասանում են, մի ուրիշ տեղ՝ ոչ:

Աբելյան
21.03.2010, 13:05
Ինչքան գիտեմ, հայերենի հետ "բառապաշարում որոշ ընդհանրությունները" հասնում են 10000ավոր բառերի, էն դեպքում, որ մի լեզուն մյուսին ցեղակից է համարվում եթե մի-քանի հազար բառի ընդհանրություն էլ ունի: Նոր բառերի ստացման ձևերը նման են հայերենին` օրինակ, դեկանի տեղակալին նրանք անվանում են "դեկանորդ" /և այլն/:
Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:

Whyspher Whisper
22.03.2010, 01:38
Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:

Գուցե, բայց բասկերենը ընդհանրապես շատ ավելի հին լեզուներին է նման, քան ժամանակակից եվրոպական լեզուները, հետո էլ ախր շա~տ նման բաներ կան! Շատ բառեր, ոչ թե հեռավոր արմատներով ենթադրում ես, որ նման են, այլ հենց նույն կերպ են հնչում հիմա / "ելքի"-ն նույն "ելք"-ն է, "եթե" - "եթե", "տեղ"-"տեղ", կամ "մուռունչա" - "մռնչոց", ըստ որում տեղանուններն էլ են կարծես կրկնվում` Աշտարակ -Աստարակ, Գորիս - Գորիս, Արաքս - Արաքսես և այլն/...

Whyspher Whisper
22.03.2010, 01:40
Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:

տես` հաջորդ գրառումը:)

Whyspher Whisper
22.03.2010, 01:52
Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:

Հնարավոր է մի-քիչ չափազանցված էր, ամեն դեպքում շատ բառեր կան, որ հենց նույն կերպ էլ իրենց մոտ են արտասանվում /նոր գտա` նույն "ելք"-ը "ելքի" է, "եթե"-ն` "եթե", "տեղ" - "տեղ", կամ "մուռունչա"` "մռնչոց" ու հետաքրքիր է, որ տեղանուններն էլ կարծես անցել են էնտեղ` օրինակ Աշտարակ - Աստարակ, Գորիս- Գորիս, Արաքսն էլ` Արաքսես և այլն.../: Մեկ էլ. բասկերենը շատ ավելի մոտ է հին լեզուներին, քան ժամանակակից եվրոպական այլ լեզուները:
Իսկ ո՞րն է ամենամոտը հայերանին:

Sagittarius
22.03.2010, 02:44
Armenian is regarded by some linguists as a close relative of Phrygian. Many scholars such as Clackson (1994) hold that Greek is the most closely related surviving language to Armenian. The characteristically Greek representation of word-initial laryngeals by prothetic vowels is shared by Armenian, which also shares other phonological and morphological peculiarities of Greek....

wiki (http://en.wikipedia.org/wiki/Armenian_language)ն նշում է, որ գոյություն ունեցող լեզուներից հայերենին ամենամոտիկը Հուներենն է:think

Շինարար
22.03.2010, 10:02
Իհարկե, իմ գործը չի, թող թեմայի հեղինակն ու բաժնի մոդերատորները որոշեն, բայց ակումբում այնքան թեմաներ կան, որոնցում քննարկվում են բասկերի, չեչենների, ղազախների և ույդմուրտների հայկական ծագումը, որ կարելի է այս թեման զերծ պահել նմանատիպ քննարկումներից… Չէ, ես դեմ չեմ, որ բասկերը հայկական ծագում ունենան, գուցե այդպես էլ կա, բայց եկեք՝ այդ մասին մի ուրիշ տեղ զրուցենք: Ներեցեք, որ քիթս ինձ չվերաբերող հարցերի մեջ եմ խոթում: Գրառումս որպեսզի թեմայից դուրս չմնա, մի հետաքրքիր բան պատմեմ, որը չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում, բայց ամեն դեպքում հետաքրքրաշարժ պատմություն է: Բոլորս գիտենք, որ "r" տառը ֆրանսերենում ու գերմաներենում կարդացվում է "ղ": Ասում են, որ Լյուդովիկոսներից չեմ հիշում որերորդը մադամ Պոմպադուր անունով մի սիրուհի ուներ, որը ազգությամբ հրեա էր և ղատասաց, աստիճանաբար պալատական կանանց շրջանում ղատասացությունը դառնում է նորաձև, գլամուրի վերջին ճիչը, հետագայում այն վերնախավից թափանցում է հասարակ ժողովրդի մոտ, կանանցից տղամարդկանց մոտ, հասնում է մինչև Գերմանիա, այսպես դարերի ընթացքում ղատասացությունը նորաձևությունից վերափոխվում է տվյալ տառի միակ ընդունելի արտասանության, որքան գիտեմ` ֆրանսիական և գերմանական շատ բարբառներում այն դեռևս "ր" է արտասանվում, այսպես մադամ Պոմպադուրի թեթև ձեռքով լեզվական երևույթ է ձևավորվում երկու տարբեր լեզվախմբերի պատկանող ժողովուրդների մոտ: Այնպես որ հրեաների մատը այստեղ էլ է խառը:))

Ուլուանա
22.03.2010, 20:00
wiki (http://en.wikipedia.org/wiki/Armenian_language)ն նշում է, որ գոյություն ունեցող լեզուներից հայերենին ամենամոտիկը Հուներենն է:think
Քանի որ «Լեզուներ» բաժնում ենք, մի ուղղում անեմ. հունարեն, ոչ թե հուներեն։

Շինարար
22.03.2010, 21:05
Արաբերենում ուղտ, գեղեցիկ և նախադասություն բառերը նույն արմատն ունեն, հիմքը ուղտն է: Ուղտ-ջամալ, գեղեցիկ-ջամիլ, նախադասություն-ջումլա:
Արաբական խոսքը ուղտի քայլի նման օրորուն է՝ շնորհիվ երկար ու կարճ ձայնավոր հնչյուններ ունեցող վանկերի իրար հաջորդման: Ենթադրում են, որ հենց այդ ուղտի քայլքի նմանվող խոսքի երգեցիկությունն է պատճառը, որ նախադասություն բառն արաբերենում ունի ուղտ արմատը:
Ինչ վերաբերվում է գեղեցիկին, ապա գեղեցիկի ընկալումները տարբեր կարող են լինել: Ճաշակին ընկեր չկա:)) Ուղտը քոչվոր արաբների համար այնքան կարևոր էր, այն թե երթևեկության միջոց էր, թե կաթ ու միս էր տալիս, թե բուրդ, որից հագուստ էին գործում, որ ուղտից սիրելի կենդանի չկար բեդվինների համար: Իսկ սիրելին երբեք չի կարող տգեղ համարվել: Միջնադարյան արաբական պոեզիայում ուղտը գեղեցկության և կատարելության չափանիշ է, այնպես որ զարմանալի չէ, որ գեղեցիկ բառի արմատը ուղտն է: Հայերենում եթե այդպես լիներ, փորձենք ուղտ բառից ածական անուն ստանալ՝ ուղտային: Պատկերացրեք՝ տղան սիրած աղջկան ասում է. "Այսօր դու առանձնահատուկ ուղտային ես, սիրելիս:love"…:))

Whyspher Whisper
23.03.2010, 00:18
Իհարկե, իմ գործը չի, թող թեմայի հեղինակն ու բաժնի մոդերատորները որոշեն, բայց ակումբում այնքան թեմաներ կան, որոնցում քննարկվում են բասկերի, չեչենների, ղազախների և ույդմուրտների հայկական ծագումը, որ կարելի է այս թեման զերծ պահել նմանատիպ քննարկումներից… Չէ, ես դեմ չեմ, որ բասկերը հայկական ծագում ունենան, գուցե այդպես էլ կա, բայց եկեք՝ այդ մասին մի ուրիշ տեղ զրուցենք:
Նախ, ներողություն երեք նույն գրառումների համար /սկիզբից ընդհանրապես չեր ստացվում գրառել, հետո պարզվեց երեք անգամ էլ սատացվել է:)/: Եվ շնորհակալություն հուշելու համար` ճիշտն ասած ավելի շատ նոր թեմաներն եմ նայում, չգիտեի, որ եղել է բասկերենին նվիրված թեմա, ամեն դեպքում, կարծում եմ կարելի է մի քիչ էլ էս թեմայի սահմաններում դիտարկել գրածը:)

Աբելյան
19.04.2010, 18:06
Աֆրասիական ընտանիք

Լեզվական ընդհանրություններ և բառի կառուցվածք

Աֆրասիական լեզուները (այլ կերպ` սեմա-քամյան լեզուներ) ընդգրկում են լեզուների մի ընդարձակ խումբ և տարածվում են Մերձավոր Արևելքից մինչև Արևմտյան Աֆրիկա: Սեմական լեզուներից են` արաբերենը, եբրայերենը, ասորերենը, մալթայերենը, հին փյունիկերենը, աքքադերենը, հաբեշերենը (եթովպերեն) և այլն: Ոչ սեմական լեզուները շատ ավելի շատ են, բայց նրանցով խոսողների թիվը շատ ավելի փոքր է: Դրանցից ամենահայտնի լեզուն եղել է հին եգիպտերենը, որը վաղուց մեռած է համարվում: Սեմական լեզուներով խոսում են մի քանի հարյուր միլիոն մարդիկ: Ըստ որոշ տեղեկությունների, կենցաղում արաբերեն օգտագործողների թիվը ավելի մեծ է, քան նույնիսկ անգլերեն օգտագործողների թիվը: Սեմական և աֆրասիական-ոչ սեմական լեզվախմբերը զարգացել են իրարից անջատ, ուստի իրարից շատ են տարբերվում: Հին եգիպտերենի և արաբերենի միջև եղած տարբերությունն ավելի մեծ է, քան օրինակ հայերենի ու ֆրանսերենի մեջ եղած տարբերությունը, էլ չասած` Չադում խոսվող լեզուների մասին: Այս խմբերի բոլոր լեզուներին իրար միավորող գլխավոր հատկությունը արմատի կառուցվածքն է: Բոլոր աֆրասիական լեզուներում արմատը կազմված է բաղաձայններից (հիմնականում 3 բաղաձայնից): Բառը կազմվում է այդ բաղաձայնները շաբլոնի (մոդել) մեջ տեղադրելով: Մոդելը ձայնավորների ու բաղաձայնների շղթա է և իր մեջ ունի "բաց վանդակներ" արմատային բաղաձայնների համար: Ամեն մի օբյեկտ-արմատ այդ շղթայի մեջ տեղադրելիս ստացվում է համապատասխան բառ: Օրինակ` վերևում բերված օրինակը ուղտի մասին: "j-m-l" եռյակը արմատ է, որը վերաբերվում է ուղտին, իսկ "□-a-□-i-□" շղթան մոդել է: Համապատասխան վանդակներում տեղադրելով բաղաձայնները, ստացվում է "jamil"-գեղեցիկ: Արաբական շատ ածականներ ստացվում են հենց այդ մոդելով. hakim-խելացի (արմատը` h-k-m), 3amik-խորը (արմատը` 3-m-k, որտեղ 3-ը կոկորդային համր հնչյուն է):
Մի ուրիշ օրինակ` աքքադերենում "□-a-□-a-□-u-m" մոդելով կազմվել են բայերի անորոշ ձևերը: "_-k-l" արմատը ("_" տառը "համր բաղաձայն" է և չի արտասանվում) վերաբերվում է ուտելուն, ուստի "ուտել" բայը կլինի "akalum", "shakanum"-տեղավորել (արմատը` "sh-k-n"), "parasum"-որոշել և այլն:
Ստացվում է, որ աֆրասիական բառը մի հաստատուն կառույց է, որը կազմվում է որոշակի օրենքներով: Դա կարելի է նմանեցնել և մոլեկուլի` իր ատոմ-բաղաձայններով և դրանք իրար կապող ձայնավոր-կապերով, և կենդանի օրգանիզմի` իր արմատային "կմախքով" և նրա "մսով ու արյունով": Չիմանալով արաբական Ահմադ, Համադ, Մուհամադ և Մահմուդ անունների նշանակությունը, մենք, միևնույն է, կարող ենք տեսնել, որ դրանք նույն արմատն ունեն` "h-m-d", ուստի բոլոր 4-ի նշանակությունը կարելի է բացատրել նույն հասկացողության միջոցով: Նույն ձևով, միայն իր մայրենի լեզուն իմացող հրեայի կամ արաբի համար ձյուն-ձայն, ծերուկ-ծորակ, օրոր-ուրուր բառազույգերը կունենան նույն արմատը, նույնարմատ կլինեն նաև "Սուրիկ" անունը և "սրիկա" բառը: Բայց, օրինակ, հրեա մարդը նույնարմատ չի համարի "mekorav" (մոտեցած) և "makorav" (նրա կտուցները) բառերը, քանի որ առաջինի արմատը "k-r-v"-ն է, իսկ երկրորդինը "m-k-r"-ն: Իսկ արաբը նույնարմատ չի համարի Համադ անունը և "hamid" (թթու) ածականը, քանի որ առաջինը գրվում է սովորական "դ"-ով, իսկ երկրորդը` կոշտ "դ"-ով, իսկ դրանք տարբեր բաղաձայններ են (դրանք նաև տարբեր կերպ են արտասանվում), հետևաբար, արմատներն էլ են տարբեր:

Աբելյան
19.04.2010, 22:13
Սեմական գրերի բնույթը

Այսպիսով, բառերը կազմվում են "բաղաձայնային կմախքին" ձայնավորա-բաղաձայնային շղթա կապելով, և ձայնավորների դերը միայն բառակազմական բնույթի է (ձայնավորները կարծես "արյուն" են տալիս "անկենդան" բաղաձայնային կմախքին, որպեսզի բառ ստացվի), ուստի սեմական ազգերը ենթագիտակցորեն ձայնավորներին տառեր չեն համարել, և իրենց այբուբենները ստեղծելիս ստեղծել են նշաններ միայն բաղաձայները նշելու համար: Իսկ ձայնավորները բառի մեջ թաքնված են լինում բաղաձայնների արանքում: Բառը կարդալուց կարդում են բաղաձայնների հաջորդականությունը և ինտուիտիվ կերպով ամեն մի բաղաձայն հնչյունին կապում են ձայնավոր (դա կարող է լինել նաև "դատարկ ձայնավոր", որը հնչյուն չունի): Օրինակ, արաբերենում (և ենթադրաբար հին եգիպտերենում) ձայնավորների քանակը 3 է` "ա", "ի", "ու", իսկ օրինակ հին եբրայերենում եղել է 3 տեսակ "ա", 3-4-ական տեսակ "է" և "օ", 2-ական "ու" և "ի": Այդքան ձայնավորների մեջ խճճվել կարող են նույնիսկ հմուտ կարդացողները, ուստի որոշ լեզուներում որոշ ձայնավորներ "նշվում" են բաղաձայնների միջոցով: Այդպես է եղել ոչ միայն սեմական լեզուներում: Օրինակ` լատիներենում, մինչև "U" տառի ստեղծվելը, "ու"-ն գրելու համար օգտագործում էին "V" բաղաձայնը: Կամ, հայերենում մինչև "Օ" տառի ստեղծվելը, "օ" ձայնավորը գրելու համար օգտագործում էին "Ո" բաղաձայնը: Ինչևէ, բաղաձայնների միջոցով ձայնավորների նշանակումը ոչ միշտ է օգնում: Շատ բառեր մնում են իրենց "բաղաձայնային" տեսքին և նույնիսկ լինում է այնպես, որ նույն բառը կարող է կարդացվել մի քանի ձևով: Դրանք կարդալու և իրարից տարբերելու համար փորձ է պետք: Oտար անունների դեպքում, որոնք չեն ենթարկվում սեմական քերականական կանոններին, պետք է նաև հիշողություն: Այլապես մարդիկ օտար անուններ կարդալիս ձայնավորները "ըստ ճաշակի" են կցագրում, ինչը նորմա է համարվում: Օրինակ, իսրայելական հեռուստաշոուներից մեկի ժամանակ "Ով է կատարել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը" հարցին հնչեց հեևյալ պատասխանը. "Մագլենը": "Ճիշտ է, Մագելանը", հաստատեց վարողը: Որոշ հրեաներ անգամ իրենց սեփական ազգանունները չեն կարողանում ճիշտ կարդալ:
Մալթայերենում օգտագործվում է լատինատառ այբուբեն, ուստի խճճվել հնարավոր չի: Մեկ այլ ծայրահեղություն` պարսկերենում օգտագործվում է արաբական այբուբեն: Քանի որ ոչ սեմական պարսկերենում արմատը կազմվում է և բաղաձայններով, և ձայնավորներով, արաբական տառերով գրված բառերը մեծ շփոթություն կարող են առաջացնել: Պարսկերենում բացի արաբական "ա", "ի", "ու"-ից, գոյություն ունեն "օ" և "ու" ձայնավորները: Պարսկերենում գոյություն չունի "կոշտ և փափուկ ս", "զ", "ղ", "հ", "կոկորդային համր" հասկացությունները: "Ձայնավորային շփոթից" խուսափելու համար "վ"-ն օգտագործում են որպես "օ" և "ու", իսկ "յ"-ն որպես "ի", բայց "բաղաձայնային շփոթից" խուսափել չի լինում: Ուստի, պարսիկները պետք է անգիր հիշեն, թե որ բառը որ "ս"-ով է գրվում, որը որ "զ"-ով կամ "ղ"-ով, "ա" կամ "է" ձայնավորը նշելու համար որ մի "համրից" պետք է օգտվել: Շատ սեմագիր լեզուներում (նաև պարսկերենում) շփոթներից խուսափելու համար մտցվել են կետերի կամ գծերի համակարգեր, որոնք "կպցնելով" տառի (բաղաձայնի) "համապատասխան տեղը", նրան այսինչ-այնինչ ձայնավորն են ավելացնում: Դա այսօր կիրառվում է միայն դպրոցական երեխաներին վարժ կարդալ սովորեցնելու համար: Կենցաղում այդ կետեր-գծերը չեն դրվում:

Աբելյան
25.04.2010, 23:02
Բառի կազմությունը
1. Սեմական լեզուներում բառը չի կարող սկսել ձայնավորով: Օրինակ` փյունիկերեն "alef" (ցուլ) բառը սկսում է համր բաղաձայնով:
2. Սեմական լեզուներում գործում է "որքան բաղաձայն, այնքան տառ" սկզբունքը: Ընդ որում, բաղաձայնների քանակը կարող է խոսքի մեջ չզգացվել: Օրինակ` եբրայերեն "hu" (նա, ար. ս.) դերանունը ունի 2 բաղաձայն` "h" և "համր բաղաձայն", որը գալիս է "u"-ից հետո և խոսքի մեջ չի լսվում:
3. Սեմական տեքստերում այն բաղաձայնները, որոնք տվյալ բառի մեջ օգտագործվում են ձայնավոր նշելու համար, տառ չեն համարվում: Վերը նշված "hu" դերանունը գրվում է 3 նշանով` "h" տառով, "v" տառի նշանով (որը տվյալ պարագայում "ու" ձայնավորն է նշում) և "համր տառի" նշանով: Այդ 3 նշանի մեջ "v"-ի նշանը տառ չի համարվում:
4. Սեմական բառը ձայնավորով չի վերջանում: Օրինակ վերը նշված "alef" բառը վերջանում է "դատարկ ձայնավորով":
5. Սեմական բառերում 2 ձայնավոր իրար հետևից չեն կարող գնալ: Օրինակ` արաբական "3aali" (բարձր) բառում 2 "ա"-երի արանքում գտնվում է համր բաղաձայնը:
6. Սեմական բառերում 2 բաղաձայն իրար հետևից չեն կարող գնալ: Հակառակ դեպքում նրանց միջև գտնվում է "դատարկ ձայնավորը":
Այսպիսով` սեմական բառը ստացվում է ներդաշնակ կառույց. (բաղաձայն+ձայնավոր)+(բաղաձայն+ձայնավոր)+...+(բաղաձայն+ձայնավոր): Փակագծերի քանակը հավասար է տառերի քանակին:

Նախասեմական լեզու
-Գրեթե բոլոր սեմա-քամյան լեզուներն ունեն երկու սեռ, ընդ որում շատ հաճախ արականից իգական անցումը կատարվում է "t" բաղաձայնի միջոցով:
-Բացի եզակի և հոգնակի թվերից, շատ լեզուներում գոյություն ունի նաև երկակի թվի գաղափար, որը ժամանակի ընթացքում որոշ լեզուներում կորցրել է իր նշանակությունը և գործնականում քիչ է օգտագործվում:
-Գրեթե բոլոր լեզուներին հատուկ է բաղաձայնային բազմազանությունը: Հատկապես առատ են կոկորդային բաղաձայնները` "հ"-եր, "խ"-եր, "ղ"-եր, տարբեր կոկորդային հնչյուններ:
-Սեմական լեզուները ունեն բազմաթիվ ընդհանուր արմատներ, որոնցից որոշները նմանություններ են տալիս լեզուների ավելի մեծ դասերի վրա:

Համարվում է, որ բոլոր սեմական լեզուները առաջացել են նախասեմական ընդհանուր լեզվից, իր հերթին, որոշները դա համարում են աֆրասիական նախալեզվից սերված լեզու, իսկ որոշ գիտնականներ աֆրասիական նախալեզուն մտցնում են "նոստրատիկ" նախալեզվի մեջ, որից ծագել են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի բոլոր լեզուները (բացի չինական ծագման լեզուներից):

Ահա նախասեմական լեզվի որոշ արմատներ.
"_-b"-"հայր"
Արաբերենում և աքքադերենում` "ab", եբրայերենում "av", ասորերենում "aba":
Եբրայերենում երկար ձայնավորի ազդեցության տակ "b"-ն կորցնում է հնչեղությունը ու հնչում "v": Նմանատիպ երևույթ ոչ միայն սեմական լեզուներում է: Օրինակ, ռոմանական լեզուներում "c"-ն կամ "g"-ն իրեն նախորդող "e" և "i" ձայնավորներին "հարմարվելու" համար փոխում իր հնչողությունը:

"b-3-l"-տեր
Արաբերենում` "ba3al", եբրայերենում "baal", աքքադերենում` "belu" (այսպիսով, կարող ենք ասել, որ "Բել" անունը կապված է "տեր" բառի հետ):
Որոշ սեմական լեզուներում, օրինակ` եբրայերենում, փյունիկերենում, աքքադերենում կոկորդային համրը կորցրել է իր կոկորդայինությունը և հանդես է գալիս որպես ուղղակի համր:

"m-l-k"-արքա
Արաբերենում` "malik", եբրայերենում` "melekh" ("կ"-ն նույնպես ձայնավորի ազդեցության տակ կորցնում է հնչեղությունը և դառնում է "խ"), աքքադերեն` "malku":
Այսպիսով, "Մսրա մելիք", նշանակում է "Եգիպտոսի թագավոր":

"h-l-b"-կաթ
Արաբերենում` "halib" (կոշտ "հ"-ով), եբրայերենում` "khalav", աքքադերենում` "hilpu", ասորերենում` "khalba":
Նախասեմական "հ"-ն արաբերենում դարձել է կոշտ "հ", եբրայերենում և ասորերենում "խ":

"s-m-sh"-արև
Արաբերեն` "shams", եբրայերեն` "shemesh", ասորերեն` "shemsh", աքքադերեն` "shamshu": Այսինքն, որոշ լեզուներում "ս"-ն փոխարինվում է "շ"-ով, կամ "շ"-ն է փոխարինվում "ս"-ով:

Եվս մեկ օրինակ, որը ավելի ընդհանուր է` "ջուր" բառը: Աքքադերեն` "mu", արաբերեն` "ma", հին եգիպտերեն` "mw" (ձայնավորը որոշելը դժվար է): Այսինքն, սա ցույց է տալիս, որ "ջուր" բառը սեմա-քամյան ժողովուրդները բավականին շուտ են օգտագործել, և ընանիքների իրարից մեկուսացումը քիչ է ազդել բառի կազմության վրա:
Փոքրաթիվ ընդհանրություններ կան նաև մնացած ոչ-սեմական լեզուների հետ: "m-t"-մահ: Չադի լեզուներում` "mutu", սեմական լեզուներում արմատը "m-v-t"-ն է, բերբերյան լեզուներում` "mmet", հին եգիպտերենում` "mt", ղպտիերեն` "mu", նմանատիպ հնչողություններ առկա են նաև հնդևրոպական լեզուներում (ռուսերենում "смерть", լատիներենում "mors", էլ չասած հայերեն տարբերակը):
"l-s"-լեզու: Սեմական արմատը` "l-sh-n", ղպտիերեն` "las", բերբերյան լեզուներում` "ils", նմանատիպ կազմություն կա նաև հնդևրոպական լեզուներում, իսկ "l" բաղաձայնը առկա է անգամ ալթայական (թուրքերեն, մոնղոլերեն) և ուգրո-ֆիննական (ֆիններեն, հունգարերեն) լեզուներում: Այսպիսի նմանությունները որոշ գիտնականների հիմք են տալիս ենթադրելու, որ Եվրասիայի ու Աֆրիկայի լեզուների մեծ մասը մի լեզվից է ծագել:

Աբելյան
29.04.2010, 01:10
Սեմական լեզուների փոխազդեցությունը այլ լեզուների հետ

Սեմական լեզուները պատմության ընթացքում սերտ շփում են ունեցել իրենց շրջապատի բոլոր լեզուների հետ: Հատկապես "ակտիվ" է եղել արաբերենը: Արաբ նվաճողները հասել են մինչև Եվրոպա, իսկ Եվրոպայում արաբերենից բազմաթիվ բառեր են վերցրել այնպիսի լեզուներ, ինչպիսիք են անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը և հատկապես իսպաներենը: Անգլերենում, ֆրանսերենում և պորտուգալերենում կա 100-ից ավել արաբական բառ, իսկ իսպաներենում արաբական ծագում ունեցող բառերի թիվը անցնում է հազարից: Այնպիսի միջազգային դարձած բառեր, ինչպիսիք են շաքար, զենիթ, ալկոհոլ, նատրիում, ազիմուտ, հալվա, քյաբաբ, հաշիշ, արաբական ակունքներ ունեն: Հարյուրավոր արաբական բառեր ունեն թուրքերենն ու պարսկերենը: Հարյուրավոր բառեր անցել են նաև հայերենին` մուրաբա, գազար, նարինջ, տաշտ, թաս, օջախ, փնջան: "Նարինջ" բառի ձևափոխված տարբերակը հանդիպում է նաև իսպաներենում: Հայերենում ևս մոտ 200 բառ ունի արամեական ծագում (ասորերենից). փիղ, թոնիր, առյուծ, զույգ, խանութ, մանգաղ: Սեմական լեզուները նաև իրար մեջ են փոխազդել, բացի դրանից, իրենք են ընդունել բազմաթիվ օտար բառեր:
Արաբերենում, եթովպերենում կամ ասորերենում օտար բառերը շատ չեն: Եբրայերենում հարյուրավոր բառեր արաբերենից և արամեերենից են, հարյուրավոր բառեր հունա-լատինական ծագման են, ևս մի քանի հարյուր բառ-արտահայտություն եկել են ուղիղ անգլերենից (OK, hi, bye, double, ski, AIDS, genocide), ռուսերենից (балаган, лом, самовар, бардак, будка) կամ լեհերենից: Հաճախ օտար ծագման բառերը հարմարեցնում են սեմական քերականությանը: Օրինակ` ռուսական "balagan" բառի 4-տառանոց արմատը ("b-l-g-n") "խցկում" են 3 տառի համար նախատեսաված մոդելներում և ստանում են տարբեր խոսքի մասեր` "bilgen"-"խառնաշփոթ ստեղծեց", "mevulgan"-"խառնիճաղջ": Իր հերթին, աշխարհի շատ անուններ ունեն հրեական ծագում (Դավիթ, Հովսեփ, Հակոբ, Ահարոն, Ռեբեկա, Դեբորա, Լեյլա, Էսթեր):
Բազմահազար եվրոպական ծագման բառեր ունի մալթայերենը: Նույնիսկ դրանք իրենց քանակով գերազանցում են սեմական ծագման բառերին: Արաբերենից գաղափար չունեցող իտալացին կարող է գաղափար կազմել մալթայերեն տեքստերի մասին: Բայց միևնույն է, մալթայերենը հնդեվրոպական չի: Այսպիսով, սեմական լեզուները բավականին մեծ ազդեցություն են կրել օտար լեզուներից, բայց իրենք էլ են մեծ ազդեցություն թողել, ընդ որում, ոչ միայն բառային: Այդ կապակցությամբ կուզեի մի քիչ երկար անդրադառնալ սեմական լեզուներից մեկին, բայց մինչ այդ, մի փոքր կխոսեմ 3 լեզվի մասին:

Աբելյան
29.04.2010, 01:22
Եբրայերեն
Եբրայերենը ամենահին սեմական լեզուներից է: Նրանով է գրվել Հին Կտակարանի ահռելի մասը: Մինչև մեր թվարկություն, եբրայերենը աստիճանաբար դուրս է մղվել և վերածվել է կիսամեռած լեզվի, ինչպես այսօր լատիներենն է: Հին եբրայերենը հնչյունային առումով հարուստ լեզու էր: Առկա էր 5 ձայնավոր` 15 երանգով, կոշտ և փափուկ "տ", կոշտ և փափուկ "ս", երկու տեսակ "վ" (շրթնային և անգլերեն "w"-ի պես), կոկորդային և ոչ կոկորդային "խ", երկու կոկորդային համրեր` մեծ և փոքր ուժգնություններով, իսկ մի քանի բաղաձայններ ունեին իրենց ոչ հնչեղ տարբերակները: Եվս մեկ առանձնահատկություն` "ր"-ն արտասանվում էր ֆրանսիական կամ գերմանական "ղ"-ի պես: Երբ 19-20 րդ. դդ. լեզուն "վերածնվեց", աստիճանաբար նման բաղաձայնների ու ձայնավորների տարբերությունը անհետացավ: Այսօր նույն ձև են հնչում կոշտ ու փափուկ "տ"-ն, երկու "վ"-երն ու "խ"-երը, իսկ կոկորդային համրերը ուղղակի համրացել են: Կոշտ "ս"-ն դարձել է "ց": Վերացել է կարճ ու երկար ձայնավորների հասկացությունը, և ձայնավորների թիվը դառել է 5-6 (կարելի է ընդգրկել նաև "ը"-ն): Այսինքն, հրեաները նույնպես պետք է անգիր հիշեն, թե որ բառը որ "տ"-ով կամ "ս"-ով է գրվում: Առաջանում է նաև դիմացինի խոսքը հասկանալու պրոբլեմ, քանի որ, օրինակ "et" բառը կարող է նշանակել և "գրիչ" (նախկին կոշտ "տ"-ով), և "ժամանակ" (նախկին կոկորդային համրով), և "բահ": Եվս մեկ պրոբլեմ` "հ"-ն աստիճանաբար դառնում է երրորդ համր տառը, ինչը էլ ավելի անհասկանալի է դարձնում դիմացինի խոսքը: "Հ" պարունակող օտար անունների մեծ մասը տառադարձվում է ոչ թե "հ"-ով, այլ "խ"-ով` Խասան, Խուսեյն, Խամաս, ջիխադ, խաշիշ... Որոշ գրքեր սովորեցնում են "3 համրերի ուղղագրությունը": Համրերը սկսում են ուղղակի չկարդացվել` "lir_ot"-ը (տեսնել) դառնում է "lirot" (կրակել), իսկ "mal_akh"-ը` (հրեշտակ) "malakh" (թագավորեց):
Եբրայերենը այսօր աղքատ լեզու է: Ունի առավելագույնը 50 հազար բառ (հայերենը, օրինակ, 3 անգամ ավելի շատ բառ ունի, չնայած բառային առումով մենք այնքան էլ հարուստ չենք), բայերը ունեն 2 ժամանակաձև` անցյալ և ապառնի: Ներկան կազմվում է դերբայերով: Չկան անցյալ կատարյալ-անկատարի կամ ներկա շարունակականի հասկացություններ, իսկ ապառնի ժամանակաձևը իր մեջ միանգամից ներառում է ըղձական, պայմանական և հրամայական եղանակները (չնայած հրամայական եղանակի ձևեր կան, բայց հատկապես խոսակցականում գրեթե չեն օգտագործվում): Գումարած այս ամենին` շատ բառեր մոռացվում են: Գոյություն ուներ երկակի թիվ, սակայն այն նույնպես դուրս է մղվում և օգտագործվում է շաբլոն ձևերում:

Մալթայերեն
Մալթայերենը միակ սեմական լեզուն է, որը օգտագործում է լատինատառ այբուբեն, և միակ սեմական լեզուն է, որը մտնում է Եվրոմիության լեզուների մեջ: Խոսողների թիվը շատ քիչ է` 300-400 հազար: Մալթայերենը շատ գծերով նման է արաբերենին: Մալթայում հին ժամանակ խոսում էին փյունիկերենով, հետո, միջնադարում արաբները նվաճեցին կղզին, հետո կղզին միացվեց սիցիլիային և սկսեց առաջանալ արաբերենի ու իտալերենի խառնուրդ, որից էլ առաջացավ այսօրվա լեզուն: Մալթայերենը ունի մոտ 25 բաղաձայն: "Q"- ն օգտագործվում է կոկորդային համրի նշանակման համար, "X"-ով նշանակվում է "շ"-ն, "C" տառը օգտագործվում է անգլո-իտալական ծագման բառերի համար, այն էլ ոչ միշտ: Քերականությամբ մոտ է արաբերենին, բայց արաբական քերականությունը ոչ սեմական ծագման բառերի վրա շատ դեպքերում չի ազդում: Մալթայերեն բառապաշարը իրենից ներկայացնում է արաբական, իտալական և անգլիական բառերի խառնուրդ, ընդ որում արաբական ծագման բառերը անգամ բառապաշարի կեսը չեն կազմում: Հատկապես "նոր" և պաշտոնական բնույթի բառերը եվրոպական են` բալլուն, էնվելոպ, լիֆտ, չենտրու, ռեպուբլիկա, ռե (թագավոր), վյոլա: Իտալական բառավերջի "օ"-ն մալթայերենում շատ հաճախ դառնում է "ու", իսկ "է"-ն` "ի": Մալթայերենում երկակի թիվը դուրս չի մղվել և օգտագործվում է:

Պարսկերեն
Պարսկերենը սեմական լեզու չի: Այն հնդեվրոպական է, և շատ ընդհանրություններ ունի և հայերենի, և ռուսերենի, և անգլերենի-ֆրանսերենի հետ: Պարսկերենում գոյություն չունեն "արական-իգական սեռ", "երկակի թիվ", "բաղաձայնային արմատ", "կոկորդային համր" հասկացությունները: Պարսկերենում օգտագործվում է արաբական այբուբեն, որի անհամատեղելիության մասին արդեն խոսվել է: Այնուհանդերձ, գոյություն ունեն արաբական ծագման բազմաթիվ բառեր և երևի արաբական ազդեցությունն էլ դեր է խաղացել այբուբենի հարցում: Մեկ հետաքրքիր փաստ` պարսկերենում սովորական "ա" ձայնավոր չկա: Կա "կլոր" "ա" և "հնչեղ" "ա":
Պարսկերենը մեծ ազդեցություն է թողել հայերենի վրա: Հայերենում հազարից ավել բառեր եկել են պարսկերենից: Շատ պարսկական բառեր տեղ են գտել նաև անգլերենում: Իսկ պարսկերենը իր հերթին շատ բառեր է ընդունել ֆրանսերենից և արաբերենից:

Շինարար
29.04.2010, 01:28
Մալթայերեն


Հայկ ջան, էսօր արաբական յուրաքանչյուր պետության խոսակցական լեզուն ըստ էության առանձին լեզու է: Բայց քանի դեռ պահպանվում է դասական արաբերենը այդ բոլոր պետություններում, դրանք համարվում են բարբառներ: Այսպես, Մարոկկոյի բարբառն ու Սիրիայի բարբառը իրարից շատ ավելի հեռու են, քան ռուսերենն ու ուկրաիներենը կամ նույնիսկ լեհերենը: Այս առումով մալթերեն կոչվածն էլ ըստ էության արաբերենի մի բարբառ է, որն ի տարբերություն մյուս բարբառների գրականի կարգավիճակ է ստացել, ընդ որում օգտնվում է լատինական այբուբենից::)

Աբելյան
29.04.2010, 01:36
Հայկ ջան, էսօր արաբական յուրաքանչյուր պետության խոսակցական լեզուն ըստ էության առանձին լեզու է: Բայց քանի դեռ պահպանվում է դասական արաբերենը այդ բոլոր պետություններում, դրանք համարվում են բարբառներ: Այսպես, Մարոկկոյի բարբառն ու Սիրիայի բարբառը իրարից շատ ավելի հեռու են, քան ռուսերենն ու ուկրաիներենը կամ նույնիսկ լեհերենը: Այս առումով մալթերեն կոչվածն էլ ըստ էության արաբերենի մի բարբառ է, որն ի տարբերություն մյուս բարբառների գրականի կարգավիճակ է ստացել, ընդ որում օգտնվում է լատինական այբուբենից::)
Բայց Մարոկկոյի բարբառը մեծամասամբ հասկանալի կլնի Սիրիացու համար, իսկ ասենք Մալթայի լեզվում բառերի մեծ մասը արդեն արաբական չի: Շատ ինքնուրույն ա դառել:

Շինարար
29.04.2010, 01:39
Բայց Մարոկկոյի բարբառը մեծամասամբ հասկանալի կլնի Սիրիացու համար, իսկ ասենք Մալթայի լեզվում բառերի մեծ մասը արդեն արաբական չի: Շատ ինքնուրույն ա դառել:

Պատկերացրու, որ Մարոկկոյի բարբառը համարյա հասկանալի չի սիրիացուն, որովհետև բառերի կեսը արաբական չի, շատ ա ինքնուրույն դառել:)) Նույնն էլ սիրական բարբառի մասին կարող եմ ասել, չնայած էլի համեմատաբար դասականին մոտ ա, բայց պատկերացրա, որ սիրիացիների մեծ մասը չի հասկանում, չի կարողանում խոսել պաշտոնական գրական արաբերեն լեզվով:)

Աբելյան
29.04.2010, 01:49
Պատկերացրու, որ Մարոկկոյի բարբառը համարյա հասկանալի չի սիրիացուն, որովհետև բառերի կեսը արաբական չի, շատ ա ինքնուրույն դառել:)) Նույնն էլ սիրական բարբառի մասին կարող եմ ասել, չնայած էլի համեմատաբար դասականին մոտ ա, բայց պատկերացրա, որ սիրիացիների մեծ մասը չի հասկանում, չի կարողանում խոսել պաշտոնական գրական արաբերեն լեզվով:)
Այսինքն` հարաբերական ա լեզվական անջատումը::)

Աբելյան
29.04.2010, 01:58
(Հին) Փյունիկերեն

Ահա այս լեզվին կցանկանայի առանձին անդրադառնալ: Փյունիկերենը իր կառուցվածքով, բառապաշարով և քերականությամբ նման էր հին եբրայերենին, բայց դրան չեմ անդրադառնա:
Փյունիկցիները հայտնի ծովագնացներ էին: Զբաղվել են գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով: Գիտության մեջ նրանք որևէ դեր չեն խաղացել (չնայած, որոշ աշխարհագրական ճանապարհորդություններ են կատարել ծովերով): Բայց փյունիկցիները մի այնպիսի գանձ են թողել, առանց որի գիտության զարգացումը շատ դժվար կլիներ: Դա այբուբենն է: Առանց այբուբենի` մարդիկ ստիպված կլինեին օգտվել վանկագիր հիերոգլիֆներից, որոնք ամեն լեզվում հարյուրների կհասնեին (պատկերացրեք օտար լեզուներ ուսումնասիրողների վիճակը), առանց այբուբենի` բնական գիտությունները բազմապատիկ անգամներ ավելի դանդաղ կզարգանային, քանի որ, և՛ մաթեմատիկայում, և՛ ֆիզիկայում, և՛ քիմիայում ամեն ինչը հեշտ է ընկալվում այն բանի շնորհիվ, որ ֆիզիկական մեծությունները, մաթեմատիկական օբյեկտները, կամ քիմիական տարրերը նշանակվում են հունա-լատինական տառերով: Ե՛վ հունա-լատինական, և՛ հայկական, և՛ արաբական, և՛ շատ այլ գրեր սկիզբ են առնում փյունիկյան գրից (ուղղակի և ոչ ուղղակի կերպով): Այն ստեղծվել է ավելի քան 3500 տարի առաջ: Փյունիկցիները սեմական ազգ էին, ուստի ստեղծեցին այբուբեն, որի նշանները նախատեսված էին միայն բաղաձայնների համար: Գրի ուղղությունը աջից ձախ էր: Հետագայում նրանից առաջացան այբուբեններ, որոնք և՛ ձայնավոր-բաղաձայն նշաններ ունեն, և՛ գրվում են ձախից աջ և հակառակը, մի խոսքով, փյունիկյան գիրը ամենատարբեր ու ամենաբազմազան այբուբենների "նախահայր" է, որոնք առաջին հայացքից իրարից տարբերվում են, բայց իրականում բոլորն էլ ընդհանուր են:
Եվ այսպես, փյունիկցիները ամենասկզբում գրելու համար սկսեցին օգտագործել տարբեր պատկերներ: Ամեն բաղաձայնի համար գոյություն ուներ իր պատկերը, և այդ պատկերի առաջին տառը հենց այդ պատկերին համապատասխանող բաղաձայնն էր: Օրինակ, "ջուր" (mem) պատկերը նշանակում էր "Մ": Հետո այդ պատկերները պարզացան, առաջացնելով տառեր: Այբուբենը բաղկացած էր 22 տառից:

http://s59.radikal.ru/i163/1004/63/a1acf0a268aa.jpg
Սա Ալեֆն է: Նշանակում է ցուլ: Սկզբում այն պատկերվում էր ցուլի գլխի տեսքով, հետագայում գծայնացավ: Ալեֆը համր տառ է (կամ` աննշան կոկորդային համր): Արամեական և հրեական այբուբենում ուղղահայաց գիծը և անկյունակը սերտաճեցին, ստացվեց "א", արաբական այբուբենում մնաց ուղղահայաց գիծը`"ﺍ", ասորական այբուբենում անկյունակը դուրս եկավ գծիկից` "ܐ": Մոտ 3000 տարի առաջ հին հույները վերցրեցին այդ տառը և թեքեցին: Ստացվեց A-ն: Ի դեպ, հույները առաջինն էին, որոնք գրի ուղղությունը փոխեցին դեպի ձախից աջ: Հույներին խորթ էր համր բաղաձայնների հասկացությունը, ուստի նրանք այդ տառը օգտագործեցին որպես ձայնավոր` "ա": Նուն ձև առաջացան լատինական և ռուսական "ա"-երը: Հայկական "ա"-ն, ամենայն հավանականությամբ, առաջացել է ասորական տարբերակից: Մեր "Ա"-ում ցուլի կոտոշները արտահայտիչ կերպով ուղղված են դեպի վեր: Իսկ փոքրատառեր Մաշտոցը չի ստեղծել:
http://i017.radikal.ru/1004/be/4b8fe9b19c8d.jpg
Երկրորդ տառը Բետն է: Նշանակում է տուն (արաբերեն-bayt, եբրայերեն-bayit, աքքադերեն-bitu): Հին հույները շրջեցին տառը և ստացան "Β" տեսքը: Այդ նշանից են առաջացել և՛ լատինական, և՛ ռուսական, և՛ հայկական տարբերակները: Նմանությունները ակնհայտ են:
http://s61.radikal.ru/i173/1004/21/0d7a050cb249.jpg
Գիմել-ուղտ (արաբ.-jamal, եբր.-gamal): Այն ունի ուղտի թեք սապատի տեսք (արամեական այբուբենում սապատը ուղղվում է): Նրանից առաջացավ հունական "գամման"` "Γ" (նրանից էլ` ռուսականը), լատինական "C"-ն ու "G"-ն: Հայկական "Գիմ"-ը ամենայն հավանականությամբ առաջացել է հունական ձևից (սապատը հայտնվել է ներքևի աջ անկյունում):
http://s60.radikal.ru/i168/1004/1f/8dfa485db3aa.jpg
Դալետ-դուռ: Այն հիշեցնում է և՛ հունական եռանկյունաձև դելտան, և՛ լատինական "D"-ն: Հայկական "Դ"-ն առաջացել է "Գ"-ից:
http://s39.radikal.ru/i086/1004/b3/3a1d8eb4c11e.jpg
Սա եղել է փյունիկյան "հ"-ն: Նրանից առաջացել են ձայնավորներ` հունական, ռուսական և լատինական "Ε"-ն, ռուսական "Э"-ն, հայկական "Ե"-ն և "Է"-ն:
http://s57.radikal.ru/i158/1004/9c/2633dec429ee.jpg
Վավ-կեռիկ: Արամեական և հրեական այբուբեններում դարձել է ուղղահայաց գիծ` հաճախ վերևի մասում կեռացած: Արաբական այբուբենում դարձել է "و", իսկ ‎հունական, լատինական և ռուսական այբուբեններում նրանից 2-3-ական նշաններ են առաջացել` հունական Υ-ն և դի-գամմա կոչվող տառը (հնչյունով մոտ է w-ին), լատինական "U"-ն և "V"-ն և "Y"-ը, ռուսական "У" և "իժիցան": Հայկական "Վ" և "Ւ"-ն նույնպես կասկածի տեղիք են տալիս:
http://s006.radikal.ru/i213/1004/c1/0975b74f84f8.jpg
Զային-զենք: Հայերեն բառը սեմական ծագում ունի: Նմանությունները հունա-լատինական և հունականից առաջացած հայկական նշաններին ցայտուն են:
http://i056.radikal.ru/1004/2c/326d23359252.jpg
Հետ-(ցանկա)պատ: Դա եղել է կոշտ "հ" (որոշ սեմական լեզուներում` "խ"): Նրանից են առաջացել հունական և լատինական "Η"-երը, իսկ հունականից առաջ են եկել հայկական "Խ"-ն և ռուսական "И"-ն:
http://i036.radikal.ru/1004/68/a10cba5dfff4.jpg
Տետ-անիվ: Եղել է կոշտ "տ": Ակնհայտ նմանություններ կան հրեական "ט"-ի, հունական "Θ"-ի (թետա), հայկական "Թ"-ի հետ: Արաբական այբուբենում առաջացել են կոշտ "թ"-ն ու կոշտ "զ"-ն` "ط" և "ظ":
http://s58.radikal.ru/i162/1004/36/c87dc85cdd07.jpg
Յոդ-ձեռք (արաբ. և եբր.-yad): Սա ձեռք է` իր արմունկով և բացված ափով: Նրանից տարբեր ձևափոխություններով առաջացել են հրեական "י"-ն, արամեա-ասորական "י"-ն ու "ܝ"-ն, հունա-լատինական "I"-երն ու "J"-ն, հայկական "Յ"-ն, արաբական "ي"-ն:
http://s44.radikal.ru/i105/1004/c7/bccbfdb3edf5.jpg
Կաֆ-ափ (ձեռքի):
http://i065.radikal.ru/1004/d6/c1c59e8c77fd.jpg
Սա արդեն կարելի է կռահել, որ "Լ"-ն է` գրեթե նույնը բոլոր այբուբեններում:
http://i054.radikal.ru/1004/a4/2bbf374cc67e.jpg
Մեմ-ջուր: Այստեղից էլ` մեզ քաջ ծանոթ "M"-ն, որը հիշեցնում է ջրի ալիքներ:
http://i015.radikal.ru/1004/73/8f7e385479b0.jpg
Նուն-օձ:
http://i017.radikal.ru/1004/83/6ce52db9a68f.jpg
Սամեխ-ձուկ (արաբ.-samaka): Նրանից են սկիզբ առել հունական "քսի"-ն` "Ξ", լատինական իքսը:
http://s41.radikal.ru/i091/1004/87/18bf272f5bc1.jpg
Ային-աչք (նույնը արաբ. և եբր.): Այս կլոր աչքը եղել է ավելի ուժգին կոկորդային համր, իսկ նրանից ծագել են ձայնավորներ` բոլոր կլոր "Օ"-երը և հունական Օմեգան:
http://s56.radikal.ru/i154/1004/04/2fd553ce5b49.jpg
Պե-բերան: Հիշեցնում է հունական (և նրանից ծագած ռուսական) "П"-ն: Նման է նաև հայկական "Պ"-ին:
http://s42.radikal.ru/i096/1004/bc/a1406d052e82.jpg
Սադե-դաշտ: Եղել է կոշտ "ս" (եբրայերենում` "ց"): Հրեական այբուբենում դարձել է "ץ" և "צ", որից սկիզբ են առել ռուսական "Ц"-ն ու "Ч"-ն:

Աբելյան
29.04.2010, 01:59
http://s40.radikal.ru/i089/1004/7f/88561e87a8a3.jpg
Կոֆ-կապիկ: Եղել է կոշտ "կ": Հրեական և արամեական այբուբենում դարձել է "ק", ասորականում "ܩ", արաբականում "ق", հունականում և լատինականում` "Q" (աննշան տարբերություններով): Մեր "Ք"-ում նույնպես երևում է կապիկի պոչը:
http://s58.radikal.ru/i161/1004/dd/d4e0731d9c65.jpg
Ռեշ-գլուխ (արաբ., մալթ. և եթովպ.-ras, եբր.-rosh, աքք.-reshu, ասոր.-resha): Այս "գլխից" էլ սկիզբ են առել մեզ ծանոթ "Ρ"-ն, "R"-ն և "Ր"-ն: Անգամ այս նշանները նման են սեմագիր "ր"-երին:
http://s42.radikal.ru/i097/1004/78/1673acece2b5.jpg
Շին-ատամ: Ատամնաձև տառերի մի ամբողջ շարան է առաջ եկել: Արամեական և հրեական "ש"-ն (որից առաջացել են ռուսական "Ш"-ն և "Щ"-ն), արաբական "س"-ն և "ش"-ն ("ս" և "շ"), ասորական "ܫ", ենթադրաբար, հայկական "Ս", ռուսական "С", լատինական "S", հունական "Σ", լատինական "W" (լատիներենում "շ"-ի կարիք չի եղել, դրա համար երևի ուրիշ նպատակներով են օգտագործել):
http://s41.radikal.ru/i092/1004/af/8f3be1e753a7.jpg
Տավ-նշան: Սրանով էլ բացատրվում է մեզ ծանոթ "T"-երի ծագումը:

Այսպիսով, այբուբենները ծագել են այսպիսի նշաններից: Մեզ ծանոթ "ալֆան", "բետան", "գամման" սեմական բառերի աղավաղված ձևեր են: Եղել են այբուբեններ, որտեղ այս 22-ը չեն բավականացրել, ավելացրել են նորերը, բայց հիմնական մասը ունի փյունիկյան ծագում: Մեր Մեսրոպյան այբուբենը զգալի "նորույթներ" ունի իր մեջ, բայց մեր այբուբենի "միջուկը" հունական (երբեմն ասորական) արմատներ ունի: Ինքը` Մաշտոցը, հունարենի և ասորերենի մասնագետ էր:
Ի դեպ, մեր այբուբենը ունի մի առավելություն` օգտագործում է և՛ մեծատառեր, և՛ փոքրատառեր: Դա հատուկ է միայն հունական գրին և նրանից սկիզբ առած այբուբեններին (լատինական, հայկական և կիրիլիցա, որից հետագայում սկիզբ առավ ռուսական այբուբենը):

Շինարար
29.04.2010, 02:00
Այսինքն` հարաբերական ա լեզվական անջատումը::)

Իհարկե, հարաբերական է: Դասական արաբերենի հետ Սիրայի բարբառը, Մարոկկոյի, Լիբիայի կամ Եգիպտոսի բարբառներն ու մալթերենը նույն ծագումնաբանական կապն ունեն: Եթե դասականը ծնողն է, նրանք էլ զավակներն են` ժառանգության հավասար իրավունքներով, բայց մալթերենը լեզու է համարվում, իսկ մնացածը բարբառներ: Լեզու համարվելու համար ի՞նչ է պետք, պաշտոնական կարգավիճակ… Պատկերացրու Լոռին դառնում է անկախ պետություն, լոռվա խոսվածքը ստանում է պաշտոնական կարգավիճակ, գրականությունը, պաշտոնական գրագրությունը սկսվում է տարվել լոռերենով, հենց այդ պահից ինքը կհամարվի առանձին լեզու, որքան էլ ավելի մոտ լինի Արարատյան բարբառի Երևանի խոսվածքին, քան ասենք Ղարաբաղի բարբառը, որ կշարունակի համարվել հայերենի բարբառ, քանի դեռ պաշտոնական կարգավիճակ չի ստացել:

Աբելյան
29.04.2010, 02:10
Իհարկե, հարաբերական է: Դասական արաբերենի հետ Սիրայի բարբառը, Մարոկկոյի, Լիբիայի կամ Եգիպտոսի բարբառներն ու մալթերենը նույն ծագումնաբանական կապն ունեն: Եթե դասականը ծնողն է, նրանք էլ զավակներն են` ժառանգության հավասար իրավունքներով, բայց մալթերենը լեզու է համարվում, իսկ մնացածը բարբառներ: Լեզու համարվելու համար ի՞նչ է պետք, պաշտոնական կարգավիճակ… Պատկերացրու Լոռին դառնում է անկախ պետություն, լոռվա խոսվածքը ստանում է պաշտոնական կարգավիճակ, գրականությունը, պաշտոնական գրագրությունը սկսվում է տարվել լոռերենով, հենց այդ պահից ինքը կհամարվի առանձին լեզու, որքան էլ ավելի մոտ լինի Արարատյան բարբառի Երևանի խոսվածքին, քան ասենք Ղարաբաղի բարբառը, որ կշարունակի համարվել հայերենի բարբառ, քանի դեռ պաշտոնական կարգավիճակ չի ստացել:
Ու ենթադրում եմ, անջատվելուց հետո ահագին ինքնուրույնություններ կունենա:

Աբելյան
31.08.2010, 23:27
Բելառուսերենի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչդեռ ռուսերենում առանց շեշտի o-ն կարդացվում է а, ապա նույն բառում բելառուսերենում հենց a էլ գրվում է: Կամ тс տառակապակցությունը բելառուսերենում հադես է գալիս որպես ц: Այդպիսով, հաճախ բելառուսերեն բառը նույն ռուսերենն է, պարզապես գրված հենց այնպես, ինչպես կարդացվում է: Օրինակ, советская - савецкая:
Ընդհանրապես բելառուսերենը հատուկ գրելու-արտասանելու կանոններ ունի.
Аканне-Երբ որ ռուսական ձևում "ա" լսվում, "а" գրվում ա, անկախ նրանից "ա" հնչյունը արմատում "ա" ա թե "օ": Օրինակ` корова-карова, молоко-малако, չնայած որ արմատում "օ" ա (молочный-малочны):
Яканне-Ստեղ որոշ դեպքերում, երբ որ ռուսական ձևում "է"-ն մի փոքր հնչյունափոխվում ա, "е"-ից անցնում են "я"-ին. звезда-звязда: Չնայած ոչ միշտ. օրինակ четыре-чатыры:
Дзеканне-Երբ որ ռուսերենում "д"-ն փափկում ա, արտասանվում ա "ձ"-ի պես, բելառուսերենում "ձ" ա հնչում, "дз" գրվում. один-адзин
Цеканне-Երբ որ ռուսերենում "т"-ն փափկում, "ծ"-ի պես ա հնչում, բելառուսերենում "ց" հնչում "ц" գրվում ա. пять-пяць, բայց мать-мацi:
Ու սրան գումարած` բառամիջում փափուկի կոշտանալը ու հազար ու մի զրթուզիբիլ. открытый-адкрыты, бутылка-бутэлка, дети-дзецi, двадцать-дваццаць, медведь-мядзведзь, осторожно-асцярожна: Լուկաշենկոյի ազգանունն էլ ա "այացվում"` Лукашэнка, օտար բառերն էլ. "пралетарыі ўсіх краін":

Աբելյան
06.11.2010, 00:53
Մի փոքր կուզեմ անդրադառնամ սլավոնական խմբին:

Սլավոնական լեզուները էն լեզուներն են, որոնց կրողները իրար շատ մոտ են եղել միշտ, հետևաբար, իրար ամենամոտ լեզուներով խմբերից մեկն ա: Բաժանվում ա 3 ենթախմբի՝ արևելասլավոնական (ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն), արևմտասլավոնական (լեհերեն, չեխերեն, սլովակերեն), հարավսլավոնական (բուլղարերեն, մակեդոներեն, սերբերեն, խորվաթերեն):

Բոլոր լեզուներն էլ շատ ընդհանուր հատկություններ ունեն, չնայած ակնհայտ տարբերություններ էլ կան:
Սլավոնական լեզուների մեծ մասում խոսքի մեջ օժանդակ բայերը օգտագործում են, ու ռուսերենը երևի միակ բացառությունն ա: Ռուսերենում օժանդակ բայեր կան, բայց շատ հնացած ձևեր են ու խոսքի մեջ չեն օգտագործվում: Արժի համեմատել հայերենի հետ.
եմ-ես-է-ենք-եք-են
Ռուսերենում.
есмь-есь-есть-есьмы-есьте-суть
Հիմա քիչ թե շատ օգտագործվող ձևը մնացել ա есть-ը, բոլոր 6-ի դեպքում: Ուկրաիներենում էլ ա միակ օգտագործվող ձևը եզակի 3-րդ դեմքը` э, հայերենի նման: Բելառուսերենում` ёсць: Արևմտյան խմբում արդեն բոլոր ձևերն էլ օգտագործվում են. լեհերենում`
jestem-jesteś-jest-jesteśmy-jesteście-są
չեխերենում
jsem-jsi-je-jsmi-jste-jsou

Սլավոնական լեզուները, ի տարբերություն մեզ ծանոթ շատ լեզուների, հոդ չունեն: Բայց երկու լեզվում` բուլղարերենում ու մակեդոներենում, հոդ կա, ընդ որում մակեդոներենում 3 տեսակ հոդ: Սլավոնական լեզուներին հնդեվրոպական ընտանիքում համեմատաբար մոտ են բալթյան լեզուները` լիտվերեն-լատվիերենը, չնայած արևմուտք շարժվելուց գերմանական լեզուների հետ էլ են ուժեղ կապեր ի հայտ գալի:

StrangeLittleGirl
06.11.2010, 09:04
Սլավոնական լեզուներին հնդեվրոպական ընտանիքում համեմատաբար մոտ են բալթյան լեզուները` լիտվերեն-լատվիերենը, չնայած արևմուտք շարժվելուց գերմանական լեզուների հետ էլ են ուժեղ կապեր ի հայտ գալի:

Հիմա վերջը լիտվերենն ու լատվիերենը սլավոնակա՞ն են, թե՞ չէ: Տարբեր դասակարգումներում տարբեր ա գրված: Համ էլ մոտ-հեռուն չգիտեմ, բայց որ ռուսերենն իրա բառերի մեծ մասը ֆրանսերենից ու լատիներենից ա գողացել, էդ հաստատ:

One_Way_Ticket
06.11.2010, 12:08
Հիմա վերջը լիտվերենն ու լատվիերենը սլավոնակա՞ն են, թե՞ չէ: Տարբեր դասակարգումներում տարբեր ա գրված: Համ էլ մոտ-հեռուն չգիտեմ, բայց որ ռուսերենն իրա բառերի մեծ մասը ֆրանսերենից ու լատիներենից ա գողացել, էդ հաստատ:
Սլավոնական չեն: Պարզապես որոշ դասակարգումներում այդ խմբերը միացնում են և անվանում բալթոսլավոնական:

Աբելյան
06.11.2010, 12:16
Համ էլ մոտ-հեռուն չգիտեմ, բայց որ ռուսերենն իրա բառերի մեծ մասը ֆրանսերենից ու լատիներենից ա գողացել, էդ հաստատ:
Նույն ձև, ինչ ձևով որ անգլերենը::)

StrangeLittleGirl
06.11.2010, 20:06
Նույն ձև, ինչ ձևով որ անգլերենը::)

Հա բայց անգլերենն ու ֆրանսերենը գոնե ռոմանոգերմանական են: Իսկ սլավոնականն ուր, ռոմանոգերմանականն ուր:

Ռուֆուս
06.11.2010, 20:27
Հա բայց անգլերենն ու ֆրանսերենը գոնե ռոմանոգերմանական են: Իսկ սլավոնականն ուր, ռոմանոգերմանականն ուր:

Բյուր ջան ռոմանագերմանական լեզվական կապ չկա: Ընդհանրապես ռոմանական ու գերմանական լեզուների մեջ նմանություններն այնքան են որքան հնդեվրոպական մյուս լեզվախմբերի հետ :) Քանի որ մեր մոտ ուսուցանվող հիմնական օտար լեզուները կամ ռոմանական են, կամ գերմանական, դրա համար են ռոմանագերմանական տերմինը ներմուծել

StrangeLittleGirl
06.11.2010, 20:32
Բյուր ջան ռոմանագերմանական լեզվական կապ չկա: Ընդհանրապես ռոմանական ու գերմանական լեզուների մեջ նմանություններն այնքան են որքան հնդեվրոպական մյուս լեզվախմբերի հետ :) Քանի որ մեր մոտ ուսուցանվող հիմնական օտար լեզուները կամ ռոմանական են, կամ գերմանական, դրա համար են ռոմանագերմանական տերմինը ներմուծել

Ռուֆ, ո՞նց չկա: Ես մի անգլերեն բացատրական բառարան ունեմ, որը, ճիշտ ա, բավական հին ա, բայց ամեն դեպքում հնդևրոպականից մի հատ ճյուղ ա դուրս գալիս ռոմանոգերմանական, որը հետո դառնում ա ռոմանական ու գերմանական, հետո էլ համապատասխան բաժանումներն են:

Համ էլ անգլերենի ու ֆրանսերենի ընդհանրությունները ոչ միայն նման բառերն են, այլև լիքը-լիքը քերականական ընդհանրություններ կան:

Շինարար
06.11.2010, 20:41
Ռուֆ, ո՞նց չկա: Ես մի անգլերեն բացատրական բառարան ունեմ, որը, ճիշտ ա, բավական հին ա, բայց ամեն դեպքում հնդևրոպականից մի հատ ճյուղ ա դուրս գալիս ռոմանոգերմանական, որը հետո դառնում ա ռոմանական ու գերմանական, հետո էլ համապատասխան բաժանումներն են:

Համ էլ անգլերենի ու ֆրանսերենի ընդհանրությունները ոչ միայն նման բառերն են, այլև լիքը-լիքը քերականական ընդհանրություններ կան:

Չէ, Բյուր, չգիտեմ՝էդ ինչ բառարան ունես, բայց ռոմանականն առանձին լեզվախումբ ա, գերմանականն՝ առանձին:

StrangeLittleGirl
06.11.2010, 20:43
Չէ, Բյուր, չգիտեմ՝էդ ինչ բառարան ունես, բայց ռոմանականն առանձին լեզվախումբ ա, գերմանականն՝ առանձին:

Հա, նոր նայեցի վիկիում, լավ էլ հիմնավոր բացատրած ա: Տարօրինակ ա... կարո՞ղ ա մի հիսուն տարի առաջ ուրիշ ձև էին կարծում: Որովհետև սա հիսունականների գիրք ա:

Շինարար
06.11.2010, 20:43
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/a/a2/IndoEuropeanTreeB.svg

հղում (http://upload.wikimedia.org/wikipedia/ru/a/a2/IndoEuropeanTreeB.svg)

StrangeLittleGirl
06.11.2010, 20:46
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/a/a2/IndoEuropeanTreeB.svg

Ուզում էի կատաղեի վրադ, ասեի՝ հենց նոր ասեցի, որ վիկիում նայել եմ, բայց ասեցի լավ, տեսնեմ ստեղ ինչ կա: Ու լավ ա նայեցի: Տեսե՞լ ես անգլերենի տեղը :D

Ռուֆուս
06.11.2010, 20:46
Ռուֆ, ո՞նց չկա: Ես մի անգլերեն բացատրական բառարան ունեմ, որը, ճիշտ ա, բավական հին ա, բայց ամեն դեպքում հնդևրոպականից մի հատ ճյուղ ա դուրս գալիս ռոմանոգերմանական, որը հետո դառնում ա ռոմանական ու գերմանական, հետո էլ համապատասխան բաժանումներն են:

Համ էլ անգլերենի ու ֆրանսերենի ընդհանրությունները ոչ միայն նման բառերն են, այլև լիքը-լիքը քերականական ընդհանրություններ կան:

Չէ, Բյուր ջան, հաստատ սխալ ա, ռոմանականն ու գերմանականն էն գլխից առանձին են եղել: Իսկ եթե քեզ հետաքրքիր ա, գերմանականի ու սլավոնականի մեջ ընդհանուր կապ կա ու մեկ էլ ռոմանականի ու կելտականի:

Իսկ անգլեերնի ու ֆրանսերենի ընդհանրությունները՝ թե քերականական թե բառային լրիվ ֆրանսերենի ազդեցությունն ա :)

StrangeLittleGirl
06.11.2010, 20:49
Չէ, Բյուր ջան, հաստատ սխալ ա, ռոմանականն ու գերմանականն էն գլխից առանձին են եղել: Իսկ եթե քեզ հետաքրքիր ա, գերմանականի ու սլավոնականի մեջ ընդհանուր կապ կա ու մեկ էլ ռոմանականի ու կելտականի:

Իսկ անգլեերնի ու ֆրանսերենի ընդհանրությունները՝ թե քերականական թե բառային լրիվ ֆրանսերենի ազդեցությունն ա :)

Ռուֆ, մի հատ Շինոյի տված լինքը նայի, ինչ կլինի :D

Շինարար
06.11.2010, 20:52
Ուզում էի կատաղեի վրադ, ասեի՝ հենց նոր ասեցի, որ վիկիում նայել եմ, բայց ասեցի լավ, տեսնեմ ստեղ ինչ կա: Ու լավ ա նայեցի: Տեսե՞լ ես անգլերենի տեղը :D

Հա, անուղղակի ռոմանականացված ա:)) նոր ասեցիր, նայեցի: Նայեցի՞ր՝ սլավոնական ու բալթյան լեզուներն էլ նույն լեզվախմբի ճյուղեր են, դրա համար էլ լիտվերենն ու լատիշը մոտ են կանգնած սլավոնականին, իսկ էստոներենը ընդհանրապես չգտա, երևի ուգրա-ֆիննական լեզու է: Դե աղյուսակն էլ թող էս թեմայւմ լինի, չի խանգարի:

StrangeLittleGirl
06.11.2010, 20:54
Չէ, Բյուր ջան, հաստատ սխալ ա, ռոմանականն ու գերմանականն էն գլխից առանձին են եղել: Իսկ եթե քեզ հետաքրքիր ա, գերմանականի ու սլավոնականի մեջ ընդհանուր կապ կա ու մեկ էլ ռոմանականի ու կելտականի:

Իսկ անգլեերնի ու ֆրանսերենի ընդհանրությունները՝ թե քերականական թե բառային լրիվ ֆրանսերենի ազդեցությունն ա :)

Հ.Գ. Ինչ վերաբերում ա գրքի սխալ լինելուն... Տենց հարցերը, ոնց հասկանում եմ, միանշանակ չի: Լեզվաբանները սենց թեմաներով լիքը իրար տալիս են: Կոնկրետ ռոմանականի ու գերմանականի մասին բան չեմ կարա ասեմ, որովհետև չեմ ուսումնասիրել, բայց լիքը տեղերում տեսել եմ, որ հունարենն ու հայկականը միացնեն իրար հունահայկականի մեջ:

StrangeLittleGirl
06.11.2010, 20:56
Հա, անուղղակի ռոմանականացված ա:)) նոր ասեցիր, նայեցի: Նայեցի՞ր՝ սլավոնական ու բալթյան լեզուներն էլ նույն լեզվախմբի ճյուղեր են, դրա համար էլ լիտվերենն ու լատիշը մոտ են կանգնած սլավոնականին, իսկ էստոներենը ընդհանրապես չգտա, երևի ուգրա-ֆիննական լեզու է: Դե աղյուսակն էլ թող էս թեմայւմ լինի, չի խանգարի:

Դե ես ասում էի, որ սլավոնականն ու բալթյանն իրար հետ են: Բայց տեսել եմ նաև, որ առանձնացնեն: Հա, էստոներենը հաստատ ուգրոֆիննական ա :) ուգրոֆիննականի ցվրվածությունը Եվրոպայում հետաքրքիր ա. Ֆինլանդիան, Էստոնիա, Հունգարիա

Շինարար
06.11.2010, 20:59
Հ.Գ. Ինչ վերաբերում ա գրքի սխալ լինելուն... Տենց հարցերը, ոնց հասկանում եմ, միանշանակ չի: Լեզվաբանները սենց թեմաներով լիքը իրար տալիս են: Կոնկրետ ռոմանականի ու գերմանականի մասին բան չեմ կարա ասեմ, որովհետև չեմ ուսումնասիրել, բայց լիքը տեղերում տեսել եմ, որ հունարենն ու հայկականը միացնեն իրար հունահայկականի մեջ:

Վայ, Բյուր ջան, դա անհեթեթություն ա, չգիտեմ էլի՝ որտեղ ես հանդիպել, բայց սենց ա եղել, մինչև 19-րդ դարը հայերենը եվրոպացի արևելագետները առանձին լեզու չեն դիտարկել, համարել են իրանական բարբառ, հետո չեմ հիշում, թե ով, էդ Հումբոլտ-մումբոլտներից մեկը:oy պարզել է, որ հայերենը առանձին լեզու է, ոչ միայն առանձին լեզու, այլ առանձին լեզվաճյուղ, հունարենի հետ երևի խառնում ես, որովհետև հունարենն էլ հայերենի պես լրիվ առանձին լեզվաճյուղ է: Հայերին ազգակից, եթե չեմ սխալվում, եղել են թրակացիները:

StrangeLittleGirl
06.11.2010, 21:03
Վայ, Բյուր ջան, դա անհեթեթություն ա, չգիտեմ էլի՝ որտեղ ես հանդիպել, բայց սենց ա եղել, մինչև 19-րդ դարը հայերենը եվրոպացի արևելագետները առանձին լեզու չեն դիտարկել, համարել են իրանական բարբառ, հետո չեմ հիշում, թե ով, էդ Հումբոլտ-մումբոլտներից մեկը:oy պարզել է, որ հայերենը առանձին լեզու է, ոչ միայն առանձին լեզու, այլ առանձին լեզվաճյուղ, հունարենի հետ երևի խառնում ես, որովհետև հունարենն էլ հայերենի պես լրիվ առանձին լեզվաճյուղ է: Հայերին ազգակից, եթե չեմ սխալվում, եղել են թրակացիները:

Վայ, 100 տոկոս հանդիպել եմ: Շոկի մեջ էի: Ընդ որում, բավական լուրջ գրականության մեջ: Սպասի տեսնեմ ինետում բան կգտնեմ էդ թեմայով:

StrangeLittleGirl
06.11.2010, 21:04
Խնդրեմ, Վիկիում սենց մի բան գտա.


Linguists classify Armenian as an independent branch of the Indo-European language family.[4] Armenian shares a number of major innovations with Greek, and some linguists group these two languages together with Phrygian and the Indo-Iranian family into a higher-level subgroup of Indo-European which is defined by such shared innovations as the augment. More recently, others have proposed a Balkan grouping including Greek, Armenian, Phrygian and Albanian

Շինարար
06.11.2010, 21:05
Վայ, 100 տոկոս հանդիպել եմ: Շոկի մեջ էի: Ընդ որում, բավական լուրջ գրականության մեջ: Սպասի տեսնեմ ինետում բան կգտնեմ էդ թեմայով:

Երևի գրած ա եղել՝ հայերենը և հունարենը առանձին լեզվաճյուղեր են, համենայն դեպս, ընդհանուր լեզվաբանությունից տենց ենք անցել:

Շինարար
06.11.2010, 21:07
Խնդրեմ, Վիկիում սենց մի բան գտա.
Մի խոսքով, մեկին պետք ա եղել դոկտորական պաշտպանել:)) Ամեն դեպքում դա հաստատված չի, տենց ակումբում էլ «հայ-ղրղզական առնչություններ» թեմա ունենք:))

StrangeLittleGirl
06.11.2010, 21:10
Երևի գրած ա եղել՝ հայերենը և հունարենը առանձին լեզվաճյուղեր են, համենայն դեպս, ընդհանուր լեզվաբանությունից տենց ենք անցել:

Վայ Շին, ես էդքան դեբիլ չեմ: Հնդեվրոպական լեզվաընտանիքը դու համալսարանից ես սկսել ուսումնասիրել, իսկ ես 10 տարեկանից :D

Շինարար
06.11.2010, 21:12
Վայ Շին, ես էդքան դեբիլ չեմ: Հնդեվրոպական լեզվաընտանիքը դու համալսարանից ես սկսել ուսումնասիրել, իսկ ես 10 տարեկանից :D

Մեղա, Բյուր ջան, դեբիլն ի՞նչ կապ ունի, ես ի միջի այլոց համալսարանում էլ չեմ ուսումնասիրել, ուսումնասիրել եմ սեմական լեզվաընտանիքը, բայց էլի դեբիլ չեմ, չէի սովորացնում, քննարկում էի հետդ, բայց էշս հոգնեց:)

Ռուֆուս
06.11.2010, 21:13
Ռուֆ, մի հատ Շինոյի տված լինքը նայի, ինչ կլինի :D
մի հատ էս էլ նայեք :P

http://srhabay.wikispaces.com/file/view/Indoeuropean%2520language%2520family%2520tree.jpg/38912214/Indoeuropean%2520language%2520family%2520tree.jpg


Հ.Գ. Ինչ վերաբերում ա գրքի սխալ լինելուն... Տենց հարցերը, ոնց հասկանում եմ, միանշանակ չի: Լեզվաբանները սենց թեմաներով լիքը իրար տալիս են: Կոնկրետ ռոմանականի ու գերմանականի մասին բան չեմ կարա ասեմ, որովհետև չեմ ուսումնասիրել, բայց լիքը տեղերում տեսել եմ, որ հունարենն ու հայկականը միացնեն իրար հունահայկականի մեջ:

Շոկի մեջ ընկնել պետք չի, տենց տեսակետ իրոք կա, բայց հիմնավորումները քիչ են: Ընդհանրապես հայերենի ու հունարենի մեջ էն գլխից բավականին նմանություններ եղել են, բայց էնքան շատ չեն, որ մի ճյուղի մեջ մտցնելը կարողանան ապացուցեն:

StrangeLittleGirl
06.11.2010, 21:22
մի հատ էս էլ նայեք :P

http://srhabay.wikispaces.com/file/view/Indoeuropean%2520language%2520family%2520tree.jpg/38912214/Indoeuropean%2520language%2520family%2520tree.jpg



Շոկի մեջ ընկնել պետք չի, տենց տեսակետ իրոք կա, բայց հիմնավորումները քիչ են: Ընդհանրապես հայերենի ու հունարենի մեջ էն գլխից բավականին նմանություններ եղել են, բայց էնքան շատ չեն, որ մի ճյուղի մեջ մտցնելը կարողանան ապացուցեն:

Դե պատկերացրու մանկուց սովորել ես, որ հունարենը, հայերենն ու ալբաներենն առանձին ճյուղեր են, ու հանկարծ տենց բան ես տեսնում :))

Նայեցի: Էս մեկն ավելի համառոտ էր: Հա, հունարեն սովորողներն էլ են ասում, որ հայերենի հետ լիքը նմանություններ կան:

Աբելյան
06.11.2010, 21:27
Ընդհանրապես բառաքերականական նմանությունները անգլերենի դեպքում հեչ էական չեն: Ես մի քանի անգամ 7-10 դ.. անգլերեն տեքստեր եմ նայել, հեչ էսօրվա անգլերենի հետ չէր բռնում: Լրիվ գերմանաբանություններ էին: Մնացած սաղ ժամանակի ընթացքում ա եկել: Իսկ ռոմանական ու գերմանական խմբերը կապող միակ օղակը էսօրվա դեֆորմացված անգլերենն ա, ինչի համար չարժի երկու խմբերը միացնել իրար: Էսօրվա պարսկերենում էլ լիքը արաբական-թուրքական բառեր ու ձևեր կան, բայց ոչ մեկ իրանա-սեմական ընտանիք չի առանձնացնում: Ուրիշ բան, եթե էն գլխից էդ կապերը առաջանային:

StrangeLittleGirl
06.11.2010, 21:36
Ընդհանրապես բառաքերականական նմանությունները անգլերենի դեպքում հեչ էական չեն: Ես մի քանի անգամ 7-10 դ.. անգլերեն տեքստեր եմ նայել, հեչ էսօրվա անգլերենի հետ չէր բռնում: Լրիվ գերմանաբանություններ էին: Մնացած սաղ ժամանակի ընթացքում ա եկել: Իսկ ռոմանական ու գերմանական խմբերը կապող միակ օղակը էսօրվա դեֆորմացված անգլերենն ա, ինչի համար չարժի երկու խմբերը միացնել իրար: Էսօրվա պարսկերենում էլ լիքը արաբական-թուրքական բառեր ու ձևեր կան, բայց ոչ մեկ իրանա-սեմական ընտանիք չի առանձնացնում: Ուրիշ բան, եթե էն գլխից էդ կապերը առաջանային:

Հա, դրա համար էլ 7-10-րդ դարերինը ոչ թե English ա, այլ Old English, որն ընդամենը ժամանակակից անգլերենի նախորդն ա, ոչ թե հենց ինքը:

Հ.Գ. Եվ իմ համեստ կարծիքով (Old English չեմ ուսումնասիրել, չգիտեմ) այսօրվա անգլերենը ֆրանսերենի հետ ավելի շատ կապ ունի, քան Old English-ի: Բոլոր դեպքերում քերականական լիքը նմանություններ ինձ ուղղակի ցնցում են:

Աբելյան
09.11.2010, 16:48
Սլավոնական լեզուները աչքի են ընկնում իրանց հնչյունական մեծ կազմերով: Չնայած այբբենական կազմով հայերենին չեն հասնում, բայց հնչյունների թվով հայերենից անցնում են: Չնայած մենք գիտենք, որ ռուսերենում շատ բաղաձայններ չկան (20-ից քիչ), բայց համարյա ամեն մի բաղաձայն կարա լինի կոշտ ու փափուկ: Փափկությունը տեքստում երևում ա էն դեպքում, երբ որ բաղաձայնին կամ "мягкий знак"-ն ա հաջորդում, կամ յոտացված ձայնավոր` я, е, и, ё, ю (չնայած փափուկ ձայնավորին կարա բաղաձայն էլ հաջորդի): Նույնը ռուսատառ այբուբեն ունեցող մյուս լեզուներում: Լեհերենում այբուբենը լատինատառ ա, էդ տեսակ նշանները բացակայում են, իսկ տեքստում փափուկ բաղաձայնը կամ գլխին նշիչ ա ունենում, կամ նախորդում ա "i"-ին (իսկ "i"-ին սովորաբար մի ուրիշ ձայնավոր ա հաջորդում): Այսինքն, "i"-ն կատարում ա համ "мягкий знак"-ի դեր, համ էլ յոտացնում ա հաջորդող ձայնավորը` siostra-сестра, świat-свет:
Ընդհանրապես, ռուսերենը մոտավորապես 45 հնչյուն ունի, ուկրաիներենն ու լեհերենը 40-ից մի փոքր ավել: Հին սլավոներենում եղել են "ռնգային ձայնավորներ", որոնք էսօր պահպանվել են մենակ լեհերենում "ą"-ռնգային "օ", "ę"-ռնգային "է": Էսօր ռնգային ձայնավորներ ունեն մի քանի ոչ սլավոնական լեզուներ. պորտուգալերենը, ֆրանսերենը... Ռուսերենին ու բելառուսերենին հատուկ ա "ы" ձայնավորը: Լեհերենը էդ մի ձայնավորն էլ ա "ժառանգել": Ընդհանրապես, լեհերենը շատ ընդհանուր գծեր ունի արևելյան խմբի հետ, ու սլավոնական լեզուները գերմանականների հետ ամենաուժեղ կապող օղակն ա:

Աբելյան
09.11.2010, 16:50
Հաշվարկված ա, որ էսօրվա ուկրաիներենն ու բելառուսերենը բառապաշարով 10 տոկոս տարբերություն ունեն ռուսերենի հետ, ու էդ 10 տոկոսի մեջ հիմնականում լեհաբանություններն են մտնում:
благодарю-dzienkuję-дякую-дзякую
Այ ստեղ արժի հիշել գերմաներեն ու անգլերեն համարժեքները` danke-I thank you: Լեհերենում էս 3-ի "-ую" բայական վերջավորությունը փոխվում ա "-uję"-ով` рисую-rysuję, працую-pracuję (աշխատում եմ):
извиняюсь-przepraszam-препрашаю
լեհական "rz"-ն համապատասխանում ա փափուկ "р"-ին, որը էս 3-ում "ր" ա հնչում, լեհերենում "ժ": Мorze-море, rzeka-река: Իսկ "-аю" վերջավորությունը փոխվում ա "-am"-ով: Czytam-читаю, nazywam-называю: Ռուսերենում "м"-ով վերջավորությունը պահպավել ա մի քանի ձևերում մենակ (дам, отдам, продам, ем, съем):
szukać-шукати-шукаць-փնտրել
czekać-чекати-чакаць-սպասել
robić-робити-рабиць-անել
kochać-кохати-кахаць-սիրել
подарок-podarunek-подарунок-падарунак
кукла-lalka-лялька-лялька
апельсин-pomarańcza-помаранч-памаранч
красный-czerwony-червоний-чырвоны
крыса-szczura-щур
год-rok-рок
Լեհաբանությունները շատ-շատ են հատկապես բելառուսերենում (երկու լեզվում էլ ձայնավորները ոնց լսվում, տենց գրվում են).
podloga-падлога-հատակ, fotel-фатель-բազկաթոռ, kanapa-канапа-դիվան, tydzień-тыдзень-շաբաթ, waga-вага-կշեռք, wies-вёска-գյուղ, liczba-лiчба-թիվ, brama-брама-դարպաս, dach-дах-կտուր, cebula-цыбуля-սոխ, ружа-վարդ, żołnierz-жаўнер-զինվոր:
Հա, ու քանի հասանք "ł"-ին, ասեմ, որ հնչում ա հիմնականում անգլերեն դաբլյուի պես: Ասում են, "թատերական" լեզվում պահպանվում ա որպես կոշտ "լ": Փափուկ "լ"-ին համապատասխանում ա "l"-ն: Ու լեհերենում անգլերեն "w" հնչյունի վրա զարմանալ պետք չի, ոչ էլ նրա վրա, որ նշվում ա "լ"-ի միջոցով: Որովհետև "լ"-ն ու "w"-ն (չշփոթել սովորական վ-ի հետ) հատկապես արևելասլավոնական լեզուներում սերտ կապ ունեն: Եզակի թիվ-անցյալ ձևերում ռուսերեն "-л" վերջավորությունը ուկրաիներենում փոխվում ա "-в"-ի, բելառուսերենում "-ў"-ի.
он был-вiн був-ён быў-on był
Ու համեմատեք`
долго-довго-доўга-długo
Էս երեքում, բացի ռուսերենից, գոյություն ունի կոչական հոլովը, այսինքն, մեկին դիմելուց հոլովում են իրա անունը կոչական հոլովով: Ռուսերենում մնացել ա Бог-Боже ձևը:

Աբելյան
09.11.2010, 16:54
Ուկրաիներենը, բելառուսերենը ու լեհերենը հին սլավոնական ձևերի հանդեպ պահպանողական են մնում շատ հարցերում: Մասնավորապես, ամիսների անունները էս 3-ում, ի տարբերություն ռուսերենի, հին սլավոնական ձևերով են մնացել.
Январь-сiчень-студзень-styczeń
Սա կապված ա "стык" բառի հետ: Էս ամիս ծառեր շատ էին կտրում:
Февраль-лютий-люты-luty (ի դեպ, ուկրաինացիները "ы" չունեն)
лютый, նշանակում ա խիստ:
Март-березень-сакавiк-marzec
Էս ամսում կեչին բողբոջում ա, իսկ բույսերում "հյութը" սկսում ա պտտվելը:
Апрель-квiтень-красавiк-kwiecien
Էս ամիս ծաղիկները ծաղկում են:
Май-травень-травень-maj
Июнь-червень-чэрвень-czerwiec
Սա կապված ա "կարմիր" բառի հետ:
Июль-липень-лiпень-lipiec
Լորենու ծաղկման ամիսը
Август-серпень-жнiвень-sierpień
Սա "серпа" ծառի հետ ա կապված, հայերենը չգիտեմ:
Сентябрь-вересень-верасень-wrzesień
Սա էլ համանուն ծաղկի հետ ա կապված
Октябрь-жовтень-кастрычнiк-październik
Տեսնում ենք, թե ոնց ա ուկրաիներենում ռուսական կոշտ "л"-ն փոխվում "в"-ի:
Ноябрь-листопад-лiстaпад-listopad
Декабрь-грудень-снежань-grudzień

Բացի էս 3-ից, ամիսները սլավոնական ձևերով են կոչվում չեխերենում, բուլղարերենում (չնայած, մեր իմացած ձևերով էլ են անվանում), Հարավսլավիայի լեզուներում, իսկ մի քանի ամիս էլ լիտվերենին ա անցել: Բացի դա, ոչ բոլոր լեզուներում են ամիսների անունները միանշանակ: Եթե օրինակ լեհերի կամ ուկրաինացիների մոտ ծառ կտրելու ամիս կոչվել ա հունվարը, օրինակ բուլղարացիների մոտ դա փետրվարն ա (сечко):

Աբելյան
09.11.2010, 16:57
Պահպանողականությունը մի կողմ, սլավոնական լեզուները ոչ սլավոնական լեզուներից հազարավոր բառեր ունեն վերցրած: Լեհերենում մեծ թիվ են կազմում բուն անգլերենից եկած արմատները: Իսկ դրանց հիման վրա բայերը կազմվում ու խոնարհվում են սլավոնական ձևերով:
Decydować-to decide, reperować-to repair, studiować-to study, notować-to note:
Ուկրաիներենն ու բելառուսերենն էլ ունեն անգլո-գերմանական շատ բառեր (боты-boots, аматар, амбасадор, сэнс, офiс, файны-fine, нататнiк-նշումների տետր), հիմնականում լեհերենի միջոցով եկած, իսկ հարավսլավոնական լեզուներում (բուլղարերեն, բոսնիերեն), բնականաբար մեծ բաժին են կազմում թուրքական բառերը:
Ընդհանուր առմամբ, ռուսերենի լավ իմացությունով հնարավոր ա մեծամասամբ հասկանալ սլավոնական ինչ-որ լեզվով գրած տեքստը, բայց շատ են պատահում էն բառերը, որոնք որ ռուսերենում ծանոթ են թվում, բայց իրանց մեջ լրիվ ուրիշ իմաստ են պարունակում:
Նույն բելառուսերենում.
адказ-պատասխան, блага-վատ (որպես մակբայ), да-до, жалоба-հոգեհանգիստ, парада-խորհուրդ, сьвята-տոն (լեհ.-święto), хабар-կաշառք, бяседа-քեֆ, ճաշկերույթ, столь-առաստաղ:

Լեհերենում.
pytać, pytać się-հարցնել (բել.-пытацца), pytanie-հարց (բել.-пытаньне), pukać-թխկացնել, zapominać-zapomnieć-մոռանալ, uroda-գեղեցկություն (ուկր.-урода), rodzina-ընտանիք, krzesło-աթոռ, pokój-սենյակ (բել.-пакой), krawat-փողկապ, dywan-գորգ (բել.-дыван), rok-տարի (ուկր.-рок), rzecz-իր, առարկա (բել.-рэч), twarz-երես (բել.-твар), żaba-գորտ (ուկր.-жаба), իսկ դոդոշ կլինի "ropucha" (ուկր.-ропуха):

Շատ ա տարածված էն կատակը, որ ռուսները գնում են Չեխիա, գիշերային ակումբ մտնելուց տեսնում են գրած ա. "devki darom", ու միանգամից մտնում, առանց հասկանալու, որ նկատի ունեն աղջիկների մուտքը ձրի ա:

Աբելյան
02.06.2011, 16:25
Մի քիչ էլ կուզեմ բուլղարերենի մասին խոսամ: Սլավոնական խմբի ամենաէկզոտիկ լեզուն ա: Լեքսիկայով շատ մոտ ա ռուսերենին, բայց լրիվ յուրօրինակ քերականություն ունի, որը լեզուն անճանաչելի ա դարձնում:
Ածականները չեզոք սեռում -о վերջավորությունն են ստանում.
Ново време, зелено дърво, добро утре, арменско гражданство...
Իսկ ար. սեռում առանց վերջավորություն են.
Добър ден, екологично чист продукт, национален химн, железен мъж, млад човек
բացառությամբ -ски դեպքի.
Български език...
Բայերը ինֆինիտիվ ընդհանրապես չունեն: Բառարաններում ինֆինիտիվը թարգմանվում ա որպես ներկա ժամանակ, եզակի թիվ, առաջին դեմք:

Բայց էկզոտիկությունը սրանում չի կայանում:

Աբելյան
02.06.2011, 17:25
Բուլղարերենը, ի տարբերություն մնացած սլավոնական լեզուների, ունի որոշիչ հոդ: Տենց բան մեկ էլ մակեդոներենում կա:
Върни ми времето-վերադարձրու ինձ ժամանակը
Човекът паяк-սարդ մարդը
Ընդ որում հոդը տարբեր քերականական խմբերում տարբեր ձևերով ա կիրառվում:

Բայց ամենամեծ տարօրինակությունը էն ա, որ բուլղարերենում հոլովներ չկան: Բոլոր սլավոնական լեզուները հայտնի են իրանց հոլովման բարդ համակարգով, իսկ բուլղարերենում հոլովվում են մենակ դերանունները՝ էն էլ ընդամենը 3 հոլովով (ուղղ., հայց., տր.): Հոլովների բացակայությունը կոմպենսացվում ա նախդիրներով, որոնք ավելի շատ են օգտագործվում, քան թե ռուսերենում:
Армения обявява своята независимост от Съветския съюз на 21 септември 1991.
Հայաստանը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից 1991-ի սեպտեմբերի 21-ին (եթե որոշյալ գոյականից առաջ ածական կա, հոդը անցնում ա ածականին):
Այսինքն` եթե մարդ ռուսերենին չի տիրապետում, իրա համար ամենայն հավանականությամբ սլավոնական լեզուներից ամենահեշտը կընկալվի հենց բուլղարերենը: Օրինակ` անգլախոսների համար: Ոչ էնքան բարդ նախադասությունները բուլղարերենում հաճախ նույն կառուցվածքն են ունենում, ինչ անգլերենում:
Аз съм от Армения - I am from Armenia.
Това е човекът-This is the man.

StrangeLittleGirl
27.05.2014, 23:11
Մի քիչ դանիերենից պատմեմ, սիրտս հովանա:

Դանիերենը հնդեվրոպական լեզու է, պատկանում է գերմանական լեզուների հյուսիս-գերմանական ենթախմբին (նորվեգերենի, շվեդերենի, ֆարոերենի և իսլանդերենի հետ): Դանիերեն հիմնականում խոսում են Դանիայում, բայց շվեդերն ու նորվեգները նույնպես հասկանում են լեզուն (այսինքն, եթե ամեն մեկն իր լեզվով խոսի, միմյանց կհասկանան):

Հնչյունաբանություն և ուղղագրություն
Դանիերենը հայտնի է ձայնավորների հսկայական կազմով՝ թվով տասնչորսը: Իսկ եթե հաշվի առնենք, որ դրանք կարող են լինել երկար և կարճ, ապա այդ թիվը կրկնապատկվում է: Բաղաձայններն առանձնապես զարմանալի չեն, բայց ունեն մի հետաքրքիր բաղաձայն, որը կոչվում է փափուկ դ, որն անձամբ իմ ականջին հնչում է որպես լ, բայց դանիացիներն ասում են, որ անգլերենի th է նման (չհավատաք)

Բացի դրանից, դանիերենին խիստ բնորոշ է ձայնավորների սղումն ու բաղաձայնների ասիմիլյացիան, ինչի արդյունքում հսկայական տառակույտերը կարող են ընդամենը մի քանի հնչյուն լինել: Իսկ ամենաանտանելին այն է, որ դանիացիները երբեք ուղղագրության ռեֆորմ չեն ունեցել: Արդյունքում՝ հիմա գրում են էնպես, ինչպես հին դանիերենում, իսկ խոսում են ոնց ուզում են: Դրա համար դանիերենի ուղղագրությունը համարվում է աշխարհի ամենաբարդերից:

Քերականություն
Բայերն ըստ դեմքի չեն խոնարհվում, ինչը կյանքը շատ է հեշտացնում, անկանոն բայերն էլ քիչ են: Գոյականները կարող են լինել չեզոք և common սեռի (հոլանդերենի պես): Հոլովներ չկան: Իսկ որոշյալ հոդն ավելանում է բառի վերջին (հայերենի պես):

Թվաբանություն
Մինչև քսանը հաշվելն առանձնապես բարդ չէ: Եթե որևէ այլ գերմանական լեզու գիտեք, մինչև 49-ն էլ չի զարմացնի. երկնիշ թվի երկրորդ նիշն արտասանվում է սկզբում (այսինքն՝ եթե ուզում ես ասել քսանմեկ, արտասանում ես մեկ և քսան): Բայց այ 50-ից սկսած իսկական խառնաշփոթ է: Դատեք ինքներդ.
50 halvtreds - երեքից կես պակաս (բացատրություն. 2.5*20)
60 tres - երեք (բացատրություն. 3*20)
Դու մի ասա՝ ցնդած վիկինգներն ունեցել են հաշվելու քսանական համակարգ, ու երկնիշ թվերն արտահայտել են քսաներով:

Երևի առայժմ էսքանը, եթե էլի բան հիշեմ, կգրեմ: