PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրահաշիվներ, Խմբեր, Քվազիխմբեր ....



DavitH
20.03.2010, 11:52
Սենց թեմա չկար ես էլ որոշեցի բացեմ...
կքննարկենք Հանրահաշիվների, խմբերի ու քվազիխմբերի ու նման կառուցվածքների հետ կապված հարցերը ու իրանց կիրառությունները

DavitH
20.03.2010, 11:53
դե իրականում ես մի հատ հարց ունեի ես թեմային հետ կապված
հետաքրքիր ա ակումբում կա մարդ ով ուսումնասիրել ա?

DavitH
20.03.2010, 12:05
հարցս հետևյալն ա
ունեմ ձախ քվազիխումբ ու պետք ա իրա համար լուծեմ փոխանցականության հավասարումը
ու իրա հետ կքպված ընդամենը մի հատ հոդված ունեմ ու ուրիշ ոչինչ ինտերնետում էլ չկա

Աբելյան
20.03.2010, 14:20
հարցս հետևյալն ա
ունեմ ձախ քվազիխումբ ու պետք ա իրա համար լուծեմ փոխանցականության հավասարումը
ու իրա հետ կքպված ընդամենը մի հատ հոդված ունեմ ու ուրիշ ոչինչ ինտերնետում էլ չկա
Կուրսային-դիպլոմային ա՞: Իսկ էդ փոխանցականության հավասարումը մոտավորապես ո՞րն ա:

DavitH
20.03.2010, 21:33
հա դիպլոմային ա
փոխանցականություն(Տրանզիտիվություն) A(B(x,y), C(y,z)) = D(x, z) ես ա
պետք ա գտնենք A, B, C, D բինար գործողությունների տեսքերը երբ որ իրանք ձախ քվազիխմբային են

Աբելյան
21.03.2010, 00:17
Մոտս կնայեմ, պտի որ քվազիխմբերի տեսություն ըլնի: Բայց չեմ կարա ասեմ կգտնեմ թե չէ:

DavitH
21.03.2010, 11:33
հա լավ կանես մի հատ նայի

Աբելյան
22.03.2010, 18:49
Զուգորդականության մասին գտա, բայց փոխանցականության մասին չգտա: Երևի ինտերնետում հնարավոր ըլնի:

DavitH
23.03.2010, 01:02
ինտերնետում գոյություն չունի ձախ քվազիխմբերի մասին հոդված բացի մի հատ պստիկ բանից
երևի են ինչ որ կգրեմ համել ինչ որ բաներ ստեղ կգրեմ հետագա սերունդների համար :)

Աբելյան
23.03.2010, 02:17
ինտերնետում գոյություն չունի ձախ քվազիխմբերի մասին հոդված բացի մի հատ պստիկ բանից
երևի են ինչ որ կգրեմ համել ինչ որ բաներ ստեղ կգրեմ հետագա սերունդների համար :)
Դասախոսիդ ազգանունը ի՞նչ ա:

DavitH
29.03.2010, 22:22
Մովսիսյան

Tornado
29.03.2010, 22:51
Ժողովուրդ ջան որ խնդրեմ հակիրճ չեք բացատրի քվազիխումբը ինչ ա, ուղղակի շատ հետաքրքրեց, համ էլ դասատուիս հարցրեցի չգիտեր, ու դրանից հետաքրքրությունս ավելի մեծացավ:

DavitH
17.04.2010, 21:57
սահմանում:Հանրահաշիվը դա Q և {Ai} ոչ դատարկ բազմությունների զույգն է, որտեղ յուրաքանչյուր Ai էլեմենտ իրենից ներկայացնում է Q բազմության (կամ Q բազ¬մության վրա որոշված) վերջավոր տեղանի (ֆինիտար) գործողություն:

սահմանում<Q,A> բինար հանրահաշիվը կոչվում է հակադարձելի հանրահաշիվ, եթե նրա յուրաքանչյուր գործողություն հակադարձելի է:

սահմանումՀակադարձելի հանրահաշիվը մեկ գործողությամբ կոչվում է քվազիխումբ:

սահմանում2(Q,A)հանրահաշիվը կոչվում է քվազիխումբ, եթե A(a,y)=c և
A(x,b)=c -հավասարումները ունեն միակ լուծում:

DavitH
17.04.2010, 21:59
համ էլ դասատուիս հարցրեցի չգիտեր

դպրոցի դասատուն դժվար իմանա