PDA

Դիտել ողջ տարբերակը : Որոշել եմ...



Բարեկամ
22.01.2007, 16:45
Դե ստեղ էլ գրենք թե ինչ ենք որոշել:
Տենց բան կա, որ երբ որոշածդ ֆիքսում ես մի տեղ գրելով, չասենք պարտավորվում, բայց ավելի հաստատակամ ես դառնում այն իրագործելու, կարելի ա ասել՝ ճամփա ես ընկնում:
Նենց որ՝ в путь ! :)

PoeT
22.01.2007, 17:02
Որոշել եմ մոտակա մի քանի տարիների ընթացքում, դառնալ աշխարահռչակ կիթառահար

Բարեկամ
22.01.2007, 17:06
Որոշել եմ գո՛րծ անել :sad

Guest
22.01.2007, 17:59
Որոշել եմ պսակվելս հժետաձգել:D գոնը մինչև նա ինձ սկսի սիրել:D

StrangeLittleGirl
22.01.2007, 18:17
Որոշել եմ գիտական աշխատանքիս գոնե առաջին մասն այսօր վերջացնել (ինքս իմ ասածին չեմ հավատում):

Malu
27.01.2007, 17:10
Որոշել եմ աշխատավարձս մինչև 500$ հասցնել :B

Firegirl777
27.01.2007, 19:42
Որոշել եմ վերջերս իմ մեջ հայտնված ալարկոտությունն ու անհետաքրքրականությունը մի կողմ գցել ու ապրել այնպես մինչև հիմա էր, այսինքն մի քանի ամիս առաջ, ինչպես նաև որոշել եմ խզել բոլոր կապերը նրա հետ ու մի լավ հանգստանալ (զգացմունքներից)

Մանե
27.01.2007, 19:49
Էնքան բան եմ որոշել....:8 :8
կպած սովորել, պարապել,շատ սպորտով զբաղվել,մենակ սովորելու մասին մտածել:o /դեռ չի ստացվում/:P
Նաև իրականացնել բոլոր նպատակներս

electrical_storm
30.01.2007, 23:20
որոշել եմ վաղվանից կարգին պարապել քննության համար ու կոմպի դեմը չնստել:

kiki
31.01.2007, 00:14
որոշել եմ էլ լաց չլինել...տեսնեմ ինչքան կդիմանամ...

Arisol
20.02.2007, 15:58
Ուրեմն սենց: Էսօրվանից սկսում եմ լրիվ այլ կյանք. ամբողջությամբ տրվում եմ ուսմանը: Հիմնական նպատակներն են.
ա) գերմաներեն լավ սովորել ու հաճախակի պարապմունքներ անել,
բ) ծրագրավորում սովորել (սկսելու եմ Ֆարոնովի գրքից),
գ) ավելի շատ կարդալ, ինֆորմացվել այն բաներում, որոնք ինձ հետաքրքրում եմ և իրիկունները հեռուստացույց նայելու փոխարեն կարդալ, չնայած բարդ բան ա…

Առայժմ այսքանը: Խնդրում եմ հետևել իմ առաջընթացին և հաճախակի հետաքրքրվել, թե վերը նշված կետերից որոնք եմ անում, որոնք՝ ոչ ու չանելու դեպքում ամոթանք տալ ինձ, քանի որ միայն այս դեպքում ես կարող եմ հաղթահարել իմ ծուլությունը:
Ես աննպատակ եմ ապրել վերջին մի քանի ամիսները և ինձ շատ վատ եմ զգում այդ ամենից: Ես ուզում եմ իմ կյանքի մեջ իմաստ մտցնել, որպեսզի կարողանամ ինձ մարդ զգալ:
Հուսով եմ դուք՝ իմ սիրելի ընկերները, կօգնեք ինձ այս գործում:

Հ.Գ. խնդրում եմ ICQ-ով ինձ հետ հնարավորինս քիչ խոսել և հիշեցնել, որ ես պիտի կատարեմ վերը նշված կետերը: Եվ եթե հանկարծ նկատեք, որ ես գրել եմ «ու՜ֆ, լոքշ ա, անելու բան չկա», ասացեք, որ ես ՇԱՏ անելիքներ ունեմ ու նվնվալու փոխարեն դրանք անեմ:
Ես հիմա սենց գրում եմ, բայց գրեթե համոզված եմ, որ հետո էլի ծուլանալու եմ, ասելու եմ, որ հավես չկա, բայց խնդրում եմ, հարգելիներս, թույլ չտաք դա ինձ, եթե դուք ինձ հարգում և սիրում եք:

Շնորհակալություն:

Իսկ հիմա սկսեմ գերմաներեն բառեր սովորելուց, քանի որ մի ժամից պարապմունքի եմ ու երկուս ու կես շաբաթ պարապմունք չեմ արել:

Vive L'Armenie
21.02.2007, 03:35
Որոշել եմ այս տարի Հայաստան գալ :hands , իմ դասարանի երեխաներին հավագել և ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ անել, որովհետև այդ որը ես արդեն Ֆրանսիա էի: :cry

Mesrop
21.02.2007, 20:17
Որոշել են նախապես ոչմիբան չորոշել…

Cleopatra
21.02.2007, 20:35
Որոշել եմ այս սեմեստր դասերս ինչպես միշտ չթողնել վերջին օրվան ու այդ օրը լուսացնել առանց աչք փակելու, ինչպես այս սեմեստր եղավ:cry

Արամ
21.02.2007, 21:11
Որոշել եմ Նոր կայք բացեմ, բայց զահլա չկան չնայած շատ եմ ուզում մի նոր կայք էլ հայտնվի ամ-նետում:

Amaru
22.02.2007, 02:29
...որոշել եմ հիմա գտնեմ իմ սիրելի Երևանի «Արարատի» շարֆը, կապեմ, որ կոկորդս չցավա, որ վաղը գնամ իմ ատելի դպրոց :)

A<R<A<K<S
22.02.2007, 20:09
ուզում եմ բարիշեն,որոշել եմ օգնեմ իրենց այդ հարցում:) :

Մանե
22.02.2007, 20:15
Ամեն չնչին բան սրտիս մոտ չընդունեմ ու չտխրեմ.:)
Ու նաև որոշել եմ իրա հետ չխոսամ ու իրա ինադ լիքը բաներ անեմ/ես էլ գիտեմ,որ լավ չի/:P

Աբելյան
23.02.2007, 20:06
արդեն որերորդ օրն ա որոշել եմ վաղվանից նստեմ դաս սովորեմ:

Ann87
23.02.2007, 20:42
որոշել եմ վաղը դասից չուշանամ,թե չե դասախոսը մի ժամ խոսալուա վրաս:angry

Censor
23.02.2007, 21:06
Որոշել են նախապես ոչմիբան չորոշել…
Մի անգամ ինքս ինձ խոստացա, որ էլ ինքս ինձ խոստումներ չեմ տա...
Էտ խոստումս էլ չկարացա պահեմ ))
Նենց որ, Mes - ::respect
:))

A<R<A<K<S
03.03.2007, 16:01
որոշել եմ վաղը գնամ քեռուս տուն.....քրոջս կտենամ....:

Tumbler
03.03.2007, 21:00
Որոշել եմ նորմալ դասի նստեմ էնել չեմ կարում

Mesrop
03.03.2007, 23:33
Մի անգամ ինքս ինձ խոստացա, որ էլ ինքս ինձ խոստումներ չեմ տա...
Էտ խոստումս էլ չկարացա պահեմ ))
Նենց որ, Mes - ::respect
:))
*պաչյիկ*
--
որոշել եմ ղրգել էդ անտեր սմս՛ը…

Մանե
19.07.2007, 16:44
Որոշել եմ թքած ունենալ շատ բաների վրա,ու ինքս ինձ անկապ տեղը մտածմունքների մեջ չգցել:)
Շատ լավ ստացվում ա;):)

Կարեն ջան
19.07.2007, 17:12
Որոշել եմ մեքենա գնեմ` BMW 3 կամ Audi A4, հույս ունենան կստացվի

Angelina
08.08.2007, 14:50
Որոշել եմ թքած ունենալ շատ բաների վրա,ու ինքս ինձ անկապ տեղը մտածմունքների մեջ չգցել:)
Շատ լավ ստացվում ա;):)

Գիտես, Մանե ջան շատ էլ ճիշտ ես անում, դա է միակ ելքը, թե չէ անկապ բաների վրա մի ներվայնացի:

Ծով
08.08.2007, 16:18
Հենց ինչ-որ բան նախապես որոշում եմ, ձախողվում ա...:(
Որոշել եմ ինձ չհակասել՝ դիտավորության սկզբունքով:D
Չբարդացնել կյանքս՝ հետաքրքիր դարձնելու սկզբունքով...:think
Սիրել՝ հիասթափվելու ակնկալիքով:D

Մանե
23.11.2007, 21:11
Նայեք ստորագրությանս:P:)

Ծով
23.11.2007, 23:12
Նայեք ստորագրությանս:P:)
Ես սենց մի բան որոշել էի հենց քո համար:D

Lethal Sweetness
21.02.2008, 13:00
Որոշել եմ
-էլ վերջի որվան չթողնել դասերս
-գիշերները 2-ից շուտ քնել
-կտրուկ որոշումներ չկայացնել

Empty`Tears
20.07.2008, 05:17
Ճիշտն ասած միշտ ինչ որոշում եմ, մի բան էն չի լինում, կամ էլ ընդհանրապես չի լինում..:angry:(
Բայց որոշել եմ՝առաջնահերթ ամբողջ կյանք ասվածին շատ թեթև նայել :):D

Աբելյան
20.07.2008, 10:16
որոշել եմ սրանից հետո մեկ մեկ ինչ-որ բան որոշեմ :think

Mari_A
20.07.2008, 11:47
Որոշել եմ որոշածս էլ բարձրաձայն չասել:kiss

Empty`Tears
26.08.2008, 05:31
Որոշել եմ գո՛րծ անել :sad

Աննա մի հատ դեմքդ նայի :D:love

Ապրել :)

Dayana
26.08.2008, 08:39
Որոշել եմ ամեն առավոր արթնանալ ուախ ու երջանիկ :) և կարծես թե ստացվում է :)

Ուրվական
26.09.2008, 12:47
Որոշել եմ թեզ անել:8

Dayana
26.09.2008, 13:47
Որոշել եմ ամեն առավոր արթնանալ ուախ ու երջանիկ :) և կարծես թե ստացվում է :)

դեռ ստացվում է :D եթե Լյուդովիկոս 14-րդի ժամանակ ապրեի, հաստատ իրա "պալատական ծաղրածուն" կլինեի :)

Ուրվական
28.09.2008, 09:32
Որոշել եմ թեզ անել:8

Ու, ընդհանրապես, որոշել եմ մինչև վերջ գնալ:P:
:D

Մանե
21.04.2009, 20:41
Որոշել եմ կյանքս վալելել:yahoo ու ոչինչ չորոշել:)
Կա՛նգ առ,ակնթա՛րթ,դու հիասքանչ ես:love

Փոքրիկ
21.04.2009, 20:51
:loveապրել ներկայով ու ոչինչ չորոշել, միևնույնն է բոլորս էլ նույն վերջին ենք արժանանալու:oy

Չիպ
21.04.2009, 20:56
Որոշել եմ սկսելու եմ Աուդիտիս լեկցիաները սովորեմ:(

Մանե
21.04.2009, 21:05
Որոշել եմ մի քանի հին թեմաների կենդանություն հաղորդել:P Ուլուի աչքը լույս:D

Nun ...
22.04.2009, 10:54
Որոշել եմ թեզ անել:8

աաաաաա՜ :D:D թեզը "քեզ" էի հասկացել :lol կներես:D

Ես էլ որոշել եմ թուիսթրի երկրորդ սերիան արտադրեմ :lol բայց ես չեմ խաղալու:oy

Ուրվական
22.04.2009, 12:59
Որոշել եմ թեզ անել:8

26.09.2008 13:47 ՞

Էս ով ա իմ անունից սենց բաներ գրել:D

Հա, ինչ էի ասում,

Որոշել եմ թեզ անել:8

Lílium
20.07.2017, 16:50
Որոշել եմ ազգագրական պարեր սովորեցնել տեղի հայերին: Մնացել ա մնացածը...