PDA

Դիտել ողջ տարբերակը : Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար



Rhayader
20.03.2010, 00:42
Որոշեցի մի փոքրիկ բլոգանման բան էլ այստեղ պահել: Հիմնական պատճառը՝ մնացած բլոգերում գրելու հավես մի տեսակ չկա: Այլ կերպ ասած՝ մոտս նորից վատ տրամադրության շրջան է:
Տաքությունս երեկ իջավ: Ես դա հասկացա, երբ Դիաբլո էի խաղում: Դուրիելը կմախքներիս վերջը մի վայրկյանում տվեց ու հարձակվեց նեկրոմանտիս վրա, իսկ վերջինս, չգիտես ինչու, լռվեց: Որոշեցի, որ կսպանի (կարծում էի՝ մի հարվածն էլ բավական կլինի), բայց արի ու տես՝ հաղթեցի: Հենց այդ պահին էլ զգացի, որ կոկորդս էլ չի այրվում, մարմնովս տարածված ծանրության զգացողությունն էլ թուլացել է:
Աշխարհում ամենամեծ չարիքներից մեկը ոչ էթիկ գովազդն ու պիառն են: Դրանց ամենազզվելի արտահայտումը՝ գրաֆիկական բաններային ցանցերը: Մարդիկ, անկախ նրանից, քլիք անում են դրանց վրա, թե ոչ, անընդհատ ինֆորմացիա են ստանում: Այն էլ ինչ պրոպոգանդիստական բնույթի:

Պավել Գլոբան ու Նաստրոդամուսը գուշակում են նոր ՍՍՀՄ
Ռուսաստանի վերջը մոտ է
Իրական փաստեր ընդդեմ հրեաների
Գիտնականներն աստծո գոյության ապացույց են գտել
Աշխարհի վերջը մոտ է
Եվ այսպես շարունակ: Ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, առավել ճչան վերնագրեր են գոռում: Թեև դրա տակ ուրիշ նպատակներ էլ կարող են լինել:
Ամենաանտանելին տարբեր ինտերնետային խաղերի գովազդներն են: Ցույց է տալիս, ինչպես է ժամանակն ավարտվում, դու ահա-ահա կպարտվես: Եթե քո կարծիքով ուշադրություն չես դարձնում դրա վրա, ենթագիտակցական լարվածության, չհասցնելու զգացողությունը մնում է:
Նմանատիպ բաններային ցանցերը կայքերին, որոնք կհամաձայնեն իրենց հետ համագործակցել, բավականին լավ փողեր են վճարում:
Հենց նոր մի սայտում գովազդ էր՝ «ստրիպտիզ ձեր աշխատանքային սեղանի վրա»: Նկարում՝ անորեկտիկ, հոգնած հայացքով ու թառամած մաշկով մի աղջիկ, ձողից բռնված: Ինչ մելանխոլիկ ժամանակաշրջանում ենք ապրում:
Լավ, չկենտրոնանամ վատ բաների վրա: Պետք է շտապ տնից դուրս գալ ու մի լավ հարբել: Ո՞վ կմիանա:

Rhayader
20.03.2010, 16:06
Արդեն տաքություն չունեմ: Տրամադրությունս էլ, ինչպես երևում է, սկսեց բացվել:
Սաֆարին ափդեյթից հետո սկսեց աշխատել Վիստայի վրա, ուրախությանս չափ չկա: Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը չի օգտվել Սաֆարիից, ինքը չգիտի, թե ինչ ա իսկական բրոուզերը: Ինչքան տանջվեցի Օպերայի քմահաճությունների պատճառով: Օրինակ, վերջինը, որը կարծես թե վերջն էր իր վիդջեթներով ու մնացած համով բաներով, Ֆեյսբուք խրոնիկապես հրաժարվեց լոգին լինել: Ինտերնետ Էքփլորեր 8-ն առաջին մի քանի օրը լավ աշխատեց, նույնիսկ զարմացել էի: Մինչև Էջաքսով էջ մտա: Օրինակ՝ ֆոտոբաքեթ: Ու սկսեց ամեն տառը գրելուց մտածել... Մոզիլլայի հետ ուրիշ պատմություն է: Մի քանի ժամ աշխատանքից հետո սկսում է հիշողությունն այնպիսի տեմպերով խժռել, որ ԱյԹյունսս սկսում է կտրտել:
Բայց Սաֆարին:love իմ սիրտը պատկանում է կծած խնձորներին:
Տակ, տեխնիկական բաժինը փակենք, անցնենք գրականին: Քանի որ վաստակաշատ ֆենտեզի կարդացող եմ, մի քանի խորհուրդ տամ սկսնակ ֆենտեզի գրողներին անտագոնիստների մասին:
Մոտիվացիա: Ժողովուրդ, ձեր բացասական հերոսների մոտիվացիան եթե համոզիչ չլինի, քանի թուր էլ տաք ձեռքերը, օրկերի քանի հազարանոց բանակ էլ դնեք ետևը, նա համոզիչ չի դառնա: Իսկ մոտիվացիան ընտրելիս զգույշ եղեք, որ մոտիվացիան համապատասխանի անտագոնիստի անհատականությանն ու մասշտաբին: Ցանկացած դեպքում, անտագոնիստների դասակարգման համար կարելի է կիրառել ռեսլինգում կիրառվող տարբերակը.
Crazy heel
Գժված տիպ: Վտանգավոր, անկանխատեսելի: Հաճախ մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ, առանց պատճառի հարձակվում սրա-նրա վրա: Ամենից հաճախ ձգտում է ճանաչման կամ իշխանության: Օրինակ՝ Հերոստրատը:
Monster heel
Հրեշ, ուրիշներին իր ուժով բազմակի գերազանցող, ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնող անտագոնիստ: Երբեմն՝ նպատակ չունենալով դա անել: Օրինակ՝ Քինգ Քոնգը:
Egotistical heel
Էգոիստ: Ունի նպատակ, որին հասնելու համար պատրաստ է չափից դուրս հեռու գնալ ու զոհաբերել ուրիշ մարդկանց կամ նրանց նպատակները: Կարող է ձգտել փողի, իշխանության կամ այլ բաների: Սովորաբար մակերեսային տիպ է, նրան անիմաստ է գլխավոր անտագոնիստ դարձնելը: Սովորաբար այդպիսի հերոսներն իրենց ագահության պատճառով պրոբլեմներ են ստեղծում թե իրենց, թե ուրիշների համար: Օրինակ՝ Սուպերմենի թշնամի Լեքս Լյուտերը: Քանի թողարկում էին հեղինակներն ապարդյուն նրան տարբեր հատուկ զենքեր ու սուպերուժերով օգնականներ տալիս, ներառյալ կրիպտոնիտը՝ քարը, որը Սուպերմենին զրկում էր իր ուժերից: Միևնույն է՝ Լյուտերը «համոզիչ չէր»: Իսկ Բեթմենի «Ջոկերը» (Crazy heel) միանգամից «կպնում է սրտիդ»:
Popular heel
Անտագոնիստի հատկանիշներով օժտված հերոս, ներկայացված դրական կոնտեքստում: Նա կարող է խաբել, խորամանկել, ահաբեկել, մասսայական ջարդեր ու ավերածություններ կազմակերպել, բայց մնալ ընթերցողի սիրելին: Մայքլ Մուրկոկը, դատելով առաջին գրքի նախաբանից, փորձել է իր Էլրիկին ստեղծել այս կատեգորիայի մեջ, բայց անհաջող. Էլրիկն իրականում «չարյաց փոքրագույն» ու «հանգամանքների զոհ» կատեգորիայի պրոտագոնիստ է: Ինչն է մեղավորը. Մուրկոկի մոլուցքն Էլրիկի ամեն քննադատելի արարքի համար արդարացում գտնել: Այս դասի հիանալի ներկայացուցիչներ են Ալան Մուրի V-ն ու Ֆրենկ Միլլերի «Մեղքերի Քաղաքի» Դուայթը: Հաճախ նրանց կարելի է բացատրել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:
Delinquent heel
Հակահասարակական, «քյառթու» տիպ: Փորձում է վախեցնել մարդկանց, ճնշել, վանդալիստական վարք է ցուցաբերում: Նա հերոսի հետ նույն միջավայրում է ապրում ու բոլորին ստիպում է խաղալ իր կանոններով: Իսկ իր կանոններով նա միշտ հաղթող է, հակառակ դեպքում նա ազատ է փոխել կանոնները: Գլխավոր անտագոնիստ դարձնելու համար անհրաժեշտ է ուրիշ կարգերի գծերի հետ միախառնել ու մեծ վարպետություն ցուցաբերել:
Foreign heel
Այս կետում շեղվենք ռեսլինգային բնորոշումից ու տանք նոր սահմանում. նա «օտարածին մարմին» է հերոսի աշխարհի համար, աշխարհը կասկածի տակ է դնում նրա գոյության իրավունքը, դրանով նրա վրայից հանելով ցանկացած բարոյական պահանջ: Մարդկանց տեսանկյունից նա հրեշ է: Կարող է լինել նվաճող կամ ինքնապաշտպանվող: Օրինակ՝ «Մատանիների Տիրակալի» Սաուրոնը:

Իհարկե, սրանք միայն «թելեր» են, իսկ լավագույն անտագոնիստները միայն մի թելով չեն հյուսվում:

Rhayader
20.03.2010, 22:36
Մի աղջիկ կար, ում հետ ես ժամադրվում էի շենքերի տանիքներին: Բառիս բուն իմաստով: Մի անգամ նույնիսկ ամբողջ գիշերը տանիքին անց կացրեցի, որ առավոտը շուտ նրան տեսնեմ: Նա էլ իմ համար նախաճաշ էր բերել:
Լավ աշուն էր: Ինչ-որ արիստոկրատիկ բան կար մեր զույգի մեջ, երևի հազվագյուտ դեպքերից էր, որ ես ինձ «հարդարված» տեսքի էի բերել:
Ես անսովոր վառ երազներ եմ տեսնում, գիտե՞ս: Ես տարբերություն չեմ դնում իրական ու երազային իրադարձությունների միջև: Երևի միայն այն հարցում, որ երազներս միայն իմն են: Ինչ էլ լինի, ինչ էլ ունենաս, մի օր արթնանում ես՝ ու չկա:
Չափից դուրս հաճախ եմ կոմպրոմիսի գնացել ինքս իմ խղճի հետ, նամանավանդ աղջիկների հարցում: Բայց ախր ես ուրիշ կյանքերով էլ եմ ապրել, ուրիշ մարդկանց հետ: Թե երազում, թե արթմնի: Մարկ Պաուլերի դրած նկարը հիշեցրեց: Ես շատ տարբեր կյանքերով եմ ապրել: Բայց ամեն անգամ արթնանում էի, ու դա չկար: Մի կողմից վատ է՝ բան չկա, որի վրա կարող եմ հենվել, մյուս կողմից՝ ախր հենարանները վատ սովորություն ունեն սոսնձվել ու բալլաստ դառնալ: Ու ես ազատ եմ նոր կյանք սկսել:
Էհ) ցանկացած դեպքում, մի օր ես արթնանում եմ, ու այդ ամենը չկա: Հանճարեղ ռեժիսոր է Ամենոբարը. նրա «Բացիր աչքերդ» ֆիլմն այս վիճակը հիանալի է նկարագրում:
Բացիր աչքերդ, Սոֆ:
Չձանձրացրեցի՞:

Rhayader
21.03.2010, 10:41
Վերջապես նորմալ քնեցի: Մոտ տասնմեկ ժամ անընդմեջ: Չէին սպասում, թե կստացվի:
Լսում եմ Սթիվեն Քինգի «Սև Աշտարակի» առաջին մասի աուդիոգիրքը: Ասեմ, որ գիրքը հիանալի է գրված, նամանավանդ վերամշակված (հեղինակի կողմից վերամշակված, ոչ թե ինչ-որ մեկի վերապատմած-պարզեցրած-կրճատածը): Անձամբ ես այրվելու արժանի հերետիկոսներ եմ համարում այն մարդկանց, ովքեր աուդիոգրքերն օգտագործում են գործով զբաղված ժամանակ գիրք լսելու համար: Անձամբ ես դրանք օգտագործում եմ, երբ աչքերս չեմ ուզում լարել կամ երբ գիրք կարդալը հարմար չի (ասենք՝ երթուղայինում):
Չնայած՝ դե, այդ մարդկանց կարդացածն էլ սովորաբար այնքան թեթև բան է լինում, որ կարող են ականջի պոչով լսել, իրենց գործն էլ զուգահեռ անել: Պատկերացնում եմ, «Սև Աշտարակի» վախենալի պահերը լսող ու աման լվացող մարդն ինչպես է կասկածանքով ու վախով նայում ետ, ստուգում, արդյո՞ք ատրճանակները գոտու վրա են:D կամ՝ Տոլկիենի «Մատանիների Տիրակալը» լսող մարդն ինչպես է շորերը պարզաջրում նույն կատաղությամբ, ինչպես ռոհիրրիմներն են օրկերին ջարդում:D

Rhayader
22.03.2010, 14:25
Ինքնահիացմունքի պերեդոզ կստանամ հիմա:love սարքեցի փորումի բլոգը: Չմոռանամ՝ Չուկին էլ գրեմ, որ ինքն էլ Ակումբի համար նման մի բան սարքի, բազմաթիվ լավ ձևեր սովորել եմ, օգտակար կլինի:
Ում հետաքրքիր է՝ http://tpforums.blogspot.com/
Կցել եմ Թվիթթերին ու Ֆեյսբուքին, Ֆեյսբուքով տարածելու ֆունկցիա եմ ավելացրել:

Rhayader
23.03.2010, 03:52
Լավ օր էր: Եթե կարող եք ձեր նախկին ընկերուհու հետ (ով ձեզ ինքն է թողել) այսքան մոտիկ մնալ, ապա ձեր նախկին ընկերուհին հազվագյուտ ազնիվ ու տակտով մարդ է:love
Հետո գնացի օֆիս, Թոմիկի, Արինի ու Արինի ընկերներից մեկի հետ միասին կոնյակ հարբեցինք (ասում էի, չէ՞, որ պետք է հարբել):P Չէ, իսկապես լավ օր էր: Շնորհակալություն, Գոհարիկ: չնայած նկարում անկապ ես դուրս եկել, չաղո

Rhayader
24.03.2010, 01:50
Ֆորումի բլոգի համար լոգո նկարեցի, որ վերջապես բռնեց ֆորումի կոնցեպցիայի հետ;) հետո ֆոտոշոփով կախարդեցի վրան, մինչև մարդկային տեսք ստացավ: Գնահատեք.

http://i15.photobucket.com/albums/a374/songoffall/Forum/Blogo.png

Rhayader
24.03.2010, 12:40
Վերջերս որոշ մարդիկ իմ նկատմամբ, մեծամիտ չհնչի, հիացմունքի նման զգացողություն են ունենում: Այս իրավիճակն ավելի, քան լավ են նկարագրում Ջոն Պետրուչիի հետևյալ տողերը.

Misunderstood
Waiting
In the calm of desolation
Wanting to break
From this circle of confusion

Sleeping
In the depths of isolation
Trying to wake
From this daydream of illusion

How can I feel abandoned even when the world surrounds me
How can I bite the hand that feeds the strangers all around me
How can I know so many
Never really knowing anyone

If I seem superhuman
I have been
Misunderstood

It challenges the essence of my soul
And leaves me in a state of disconnection
As I navigate the maze of self control

Playing a lion being led to a cage
I turn from a thief to a beggar
From a god to God save me

How can I feel abandoned even when the world surrounds me
How can I bite the hand that feeds the strangers all around me
How can I know so many
Never really knowing anyone

If I seem superhuman
I have been
Misunderstood

Playing a lion being led to a cage
I turn from surreal to seclusion
From love to disdain
From belief to delusion
From a thief to a beggar
From a god to God save me

How can I feel abandoned even when the world surrounds me
How can I bite the hand that feeds the strangers all around me
How can I know so many
Never really knowing anyone

If I seem superhuman
I have been
Misunderstood
Ահա և երգը.

http://www.youtube.com/watch?v=TIIrRgxD2oY

Ընդհանրապես, երգերի բառերից առումով, ես Պետրուչիի նկատմամբ հարազատության զգացողություն ունեմ:
Ահա ևս մի երգ, որի բառերի հեռինակը նա է.

Solitary Shell
He seemed no different from the rest
Just a healthy normal boy
His mama always did her best
And he was daddy's pride and joy

He learned to walk and talk on time
But never cared much to be held
and steadily he would decline
Into his solitary shell

As a boy he was considered somewhat odd
Kept to himself most of the time
He would daydream in and out of his own world
but in every other way he was fine

He's a Monday morning lunatic
Disturbed from time to time
Lost within himself
In his solitary shell

A temporary catatonic
Madman on occasion
When will he break out
Of his solitary shell

He struggled to get through his day
He was helplessly behind
He poured himself onto the page
Writing for hours at a time

As a man he was a danger to himself
Fearful and sad most of the time
He was drifting in and out of sanity
But in every other way he was fine

He's a Monday morning lunatic
Disturbed from time to time
Lost within himself
In his solitary shell

A momentary maniac
With casual delusions
When will he be let out
Of his solitary shell

http://www.youtube.com/watch?v=5FVp2rw1BFQ

Rhayader
24.03.2010, 18:41
Տակ, առաջին սեր, կոնչերտո ջութակի ու նվագախմբի համար, ռե մինոր:
Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):
Adagio
Իհարկե, կար Նա) Նա-ին անվանենք Լիլիթ, որովհետև անունն իսկապես Լիլիթ էր: Լիլիթը հորաքրոջս հարևան բժշկի աղջիկն էր. շիկահեր, ակտիվ երեխա էր, այնքան գեղեցիկ:love Բացի այդ ամենից, նա նաև մրցակիցս էր՝ ես երկրորդ Բ դասարանի ամենաուժեղ գերազանցիկն էի, նա՝ երկրորդ Ա-ինը: Եթե մեր ծնողները փորձում էլ էին կոմունիստական ձևերով մեր միջև մրցակցություն սերմանել, դա նրանց մոտ չստացվեց. շատ արագ մենք անբաժան ընկերներ դարձանք: Միասին նստում ու մոնոպոլիա էինք խաղում՝ ժամերով, նույնիսկ օրերով:
Ասեմ, որ շատ կեղտոտ էի խաղում:D բանկից փողեր էի ցրում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը չավարտվի: Կարելի է ասել՝ մենք մի անվերջանալի երկար խաղ էինք խաղում: Ձեր իմացած մոնոպոլիաներից չէր. մեծ դաշտով, երեք «օղակներով»՝ ազնիվ, կրիմինալ ու էլիտար:
Հիշում եմ, որ իմ համար «բախտ» էր բացում: Դե, աղջիկները սիրում են այդ տարիքում նման բաներով տարվել: Ինչ-որ բարդ հաշվարկ էր ԶԱՔՍ (ուղղագրական սխալն առկա էր կոնցեպտուալ նպատակներով) ու ՍԱՀՆԱԿ բառերի տառերի հետ կապված, մի քանի աղջիկների անուններ էի տալիս, իբր թե որոշում էր, թե ում հետ ինչ հարաբերություններ են լինելու: Ասեմ, որ այս ամենը ես չէի հորինել: Զ-ն չեմ հիշում, ինչ էր նշանակում, Ա-ն նշանակում էր, որ ամուսնանալու եմ այդ աղջկա հետ, Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր:D իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում), Ս-ն՝ որ սիրահարվելու եմ: Ես ամեն անգամ նրա անունն էլ էի տալիս, բայց երբեք ոչինչ չէր ստացվում: Չնայած, հիմա որ մտածում եմ, գոնե այդ հարցում այդ «գուշակությունն» ինձ ճիշտ պատասխան տվեց:
Ավելորդ կլինի ասել, որ ոտքերիս մատներից մինչև ականջներիս ծայրերը սիրահարված էի նրան: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես, բայց սիրահարված էի: Անընդհատ ուզում էի ասել, ու երևի կասեի, եթե ամեն ինչ այդպես հանկարծակի չավարտվեր:
Մի օր իմացա, որ ընտանիքով տեղափոխվում են Երևան: Ես ու Լիլիթը խոստացանք գտնել իրար, ինչ էլ լինի: «Նորք պանսիոնատի մոտ», ահա թե ինչ ասաց ինձ:
Ես մտքումս խոստացա նրան միշտ սիրել: Մենք միասին անց կացրեցինք մոտ կես տարի:
Largo
Մի կես տարուց ես էլ Երևան եկա: Այդ պահից սկսած ես փորձում էի պահել խոստումս, բայց ոչինչ չէր ստացվում: Երբ փորձում էի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ, ազգականներս սկսում էին կատակներ անել այդ առիթով, ինչն իմ համար ստորացուցիչ էր: Դրա համար էլ ես սկսեցի փակվել ինքս իմ մեջ, ոչ մեկին ոչ մի բան չէի ասում: Շատ մարդիկ չէին կարողանում բացատրել իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց իմ ինչի՞ն էր դա պետք:
Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո հանձնվեցի: Իհարկե, «երիտասարդ» այրու կյանք էի վարում, ուրիշ աղջիկների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, որ իմ պրոբլեմներն ուշադրություն չգրավեն ու ծաղրի առարկա չդառնան: Ես փոքր ժամանակ անասելի զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, բնականաբար, խնդիրներ էր ստեղծում բակում (ինչքան էլ դա տարօրինակ հնչի՝ ոչ դպրոցում), իսկ սիրային պլանում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում, ու ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան վատ եմ ես զգում դրանից:
Այլ կերպ ասած՝ ես մնացել էի ինքս իմ հույսին:
Երբ առաջին անգամ հանդիպեցինք, 94 թվի ամառն էր: Երբ հանդիպեցինք նորից, արդեն 2001 թվի օգոստոսն էր: Ահա թե ինչպես դա պատահեց. մի անգամ ինձ զանգահարեց մեր ընդհանուր ծանոթներից մեկն ու խոսքի մեջ ասաց. «Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում»:
Allegro Molto
«Իսկապե՞ս», հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Չեք պատկերացնի, ինչպես էր սիրտս բաբախում:
«Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ»:
Առաջին կուրսը նոր ավարտած, տասնվեց տարեկան տղա էի: Պատկերացնու՞մ եք, ինչեր անցան մտքովս: Պատկերացրեցի, որ նա էլ է այս ամբողջ ընթացքում փնտրել ինձ, որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Այո, ես այդպես պատկերացրեցի:
Իրար հետ թեթևակի խոսեցինք՝ չափազանց հուզված էի, որ հեռախոսով երկար խոսեմ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է. օգոստոսի 13-ին:D
Ճիշտն ասած, չէի սպասում, որ մարդ կարող է իր ծննդյան օրը դիսկոյում նշել (ասեմ, որ դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի): Հանդիպեցինք ու... ճանաչեց: Ես էլ ճանաչեցի, չնայած երկուսս էլ անասելի փոխվել էինք: Նայեց ինձ, ես ժպտացի, նա էլ ժպտաց: «Բայանդու՞ր», հարցրեց: «Լիլիթ», ես տեղս չէի գտնում: Ինձանից բարձրահասակ էր դարձել (տասերորդ դասարանում իմ բոյը 1,42 էր, երկրորդ կուրսի սկզբում՝ 1,60, հիմա՝ 1,77): Էլի գեղեցիկ էր, բայց ինչ-որ խորթ, վանող բան էր ավելացել, որը ես տարիքի հետ սովորեցի ճանաչել. Լիլիթն էքստրովերտ էր դարձել:( այլ կերպ ասած, նրա «հասարակական ես»-ն «անձնական ես»-ից ավելի մեծ էր:
Երբեք չեմ սիրել պարել. այդ օրն էլ բացառություն չէր: Ես եկել էի միայն մի նպատակով. ասել ամեն ինչ, որ կիսատ էր մնացել: Փարթիի մեջ տեղում ես հնարավորություն ունեցա դա անել:
«Գիտե՞ս, ես քեզ սիրում էի»:
«Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր»:
«Ի՞նչ նամակ»:
«Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց»:
Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ էի գրել: Մինչև հիմա էլ այդ ամենն իմ համար գաղտնիք է մնում:
«Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ այն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր»:
«Ինչքան հիշում եմ՝ չէի սիրում: Համ էլ կջղայնանայի»:
«Իսկ... եթե սիրու՞մ էիր»:
«Չէ, հաստատ չէ: Ես այդ ժամանակ այդպիսին էի»:
Ասես ամեն ինչ երազի մեջ կատարվեր. հիշում եմ՝ ինչպես սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Ինչևէ, ես այն մինչև վերջ կերա:

SSS
25.03.2010, 11:07
Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր:D իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում),
Իսկ ես դրա մասին միայն 2-րդ կուրսում եմ իմացել:oyէնպես որ մի նեղվի:D
իսկ ընդհանուր ընտիր էր:hands

Rhayader
25.03.2010, 13:09
Իսկ ես դրա մասին միայն 2-րդ կուրսում եմ իմացել:oyէնպես որ մի նեղվի:D
իսկ ընդհանուր ընտիր էր:hands

Ես ոչ միայն չգիտեի, թե այդ բառն ինչ է նշանակում, այլև չէի իմանում, որ մարդիկ բազմանալու համար այդպիսի բարդ ծիսակարգ են իրականացնում:D դրա մասին ես իմացա չորրորդ դասարանում: Մոտս շոկ էր, սարսափ, ախր ես բավականին թերի պատկերացում ունեի նույնիսկ այն մասին, թե ինչ վերջնական տեսք են ստանալու իմ սեռական օրգանները, էլ չեմ խոսում կանացի սեռական օրգանների մասին: Այդ ժամանակ էլ ես որոշեցի, որ եթե ամուսնանամ, երբեք սեքսով չեմ զբաղվելու::D ինչ-որ տեղ նույնիսկ սարսափ էի զգում այն մտքից, որ ծնողներս ինձ ունենալու համար նման զզվելի բան են արել:
Մի քանի ամսից մոտիկ ընկերոջս պատմեցի դրա մասին: Նա, բարեբախտաբար, ուրիշ տեսանկյուն ուներ այդ հարցի վերաբերյալ ու իր տեսանկյունն ապացուցելու համար ինձ պոռնոֆիլմ ցույց տվեց: Ես հասկացա երկու բան.
ա) սեքսը բնավ էլ զզվելի չի, ընդհակառակը՝ այն ինձ ձգում է
բ) սեքսը միայն բազմանալու մեթոդ չի
Դրանից հետո սկսեց ինտենսիվ ուսումնասիրությունների շրջանը:D բացի դրանից՝ խոսք տվեցի ինքս ինձ չտառապել գեղեցիկ թվացող հիմարություններով: Ու մինչև այժմ էլ ձգտում եմ այդ կանոնից չհեռանալ:

Rhayader
25.03.2010, 16:26
Մի քանի զվարճալի պատմություն:
Մի անգամ Աբովյանով քայլում էի ուշ ժամի, այնտեղ էլ մի բոմժ մուրացկան կա (Սիլ Պլազային կից): Անցնում էի կողքով, մեկ էլ վերև նայեց ու զարմացած ասաց.
«Վայ քու արա»:
Բառացիորեն, հենց այդպես էլ ասաց:D

Մի անգամ էլ ինչ-որ աղանդավորական մոտեցավ.
- Կուզեի՞ք, որ ես ձեզ հասցնեի աստծո խոսքը::D
- Չէ, շնորհակալություն, լավ է:
- (քթի տակ) Է, դե տանձիս թե չուզես:D

Rhayader
25.03.2010, 17:11
Տաքությամբ, ջղայնացած, տորրենտները՝ մեռած վիճակում (քրոջս տորրենտները չգիտեմ ինչու իմերին խեղդում են) գնաց քնելու:

Rhayader
26.03.2010, 02:22
Էդ ինչ լավն ա «A Lot Like Love» կինոն:love Ընդհանրապես, քիչ են կինոները, որ էդքան պրոբլեմատիկ լինելով հանդերձ էդքան բարի լինեն:
Չգիտեմ ինչու՝ ինձ դուր են գալիս գրեթե բոլոր ֆիլմերը, որոնց մեջ առաջին պլանի գործողությունները դանդաղ են ընթանում, այդ ընթացքում երկրորդ պլանի վրա տարիներ են անցնում, լիքը բաներ են փոխվում, բայց հերոսի հիմնական զարգացումն ու ապրումները դանդաղ, հանգիստ են ընթանում: Օրինակներ՝ «Ամելի», «Ֆորրեսթ Գամփ»:
Ֆիլմը չնայած կարելի է մտցնել ռոմանտիկ կատակերգությունների կատեգորիայի տակ, ոչ գերքաղցրացրած է, ոչ էլ «պոշլի»: Չնայած՝ ի՞նչ եմ պատմում, ինքներդ նայեք :love

Երգ ֆիլմից (որ ֆիլմի տրամադրությունը պատկերացնեք).

http://www.youtube.com/watch?v=Dz87gxJuZDs

Ֆիլմի թրեյլերը.

http://www.youtube.com/watch?v=MRPr34vEbC8

Rhayader
26.03.2010, 02:55
Տաքություն ունեցած ժամանակ գինի հառռռբելն ու երգեր երգելն մի այլ կայֆ ա)))

In the jail that held Mc Swiney
In the prison where he died
Lies two daughters of old Ireland
And they fill my heart with pride
For I know that England wishes
That we'd let them die alone
But the voice of dear old Ireland
Cries for us to bring them home

Hear it ring on the air
It's the voice of my country so fair
Can't you feel can't you see
The IRA will set them free

Twas the love of dear old Ireland
Brought them to a prison hell
But the ghosts of Pearse and Connolly
Filled their lonely prison cell
Clarke and Plunkett stand beside them
Mc Donagh Mc Dermott and Wolfe Tone
And all the voices of old Ireland
Cry for us to bring them home

So I pray you men of Ireland
Don't betray our daughters true
Proudly stand beside our heroes
Lest they die for me and you
Though the tyrant would deny us
We can break their hearts of stone
And all of Ireland will be singing
When we bring our daughters home
Մի քիչ молодежная-террористическая ստացվեց (ալյա «Jingle Bombs»:D), բայց դե:))

Rhayader
26.03.2010, 15:46
Հին դիզայններս էի բզբզում, խմբի պլակատներից մեկին հանդիպեցի: Հետաքրքիր է, ե՞րբ ամբողջական կազմ/բավականաչափ էներգիա կունենամ, որ նորից զբաղվեմ Garden Of Snakes-ով:
Լավ, խոստանում եմ, հենց նոր կիթառ գնեմ, մի քանի համերգ կկազմակերպեմ, որ մարդիկ հիշեն, որ դեռ կամ;)

Rhayader
26.03.2010, 17:58
Նորից վերսկսում եմ առաջին լիամետրաժ ֆիլմիս՝ «Singalong»-ի վրա աշխատանքս:
Սցենարի ուրվագծերը նորից աչքի անց կացրեցի, լրացրեցի, բայց սցենարին լրջորեն կանդրադառնամ ավելի ուշ: «Singalong»-ի համար առանցքային է սաունդտրեկը, որը դեռ պետք է ավարտին հասցնել: Յոթ ավարտուն մեղեդիները, որոնց մշակումները կլինեն ֆիլմում, դրել եմ Last.fm-ում. հետաքրքիր կլինի ձեր կարծիքն էլ իմանալ: Հենց ակտիվանան, հղումներ կդնեմ: Նշեմ, որ «It's Cold in this House»-ը իմ «Ցուրտ է այս տանը» երգի գործիքային տարբերակն է, մշակված հենց սաունդտրեկի համար, իսկ «Tower Struck Down»-ը հիմնված է Կարլ Օրֆի «O Fortuna» գործի վրա:

Rhayader
26.03.2010, 18:32
Իսկ քանի սաունդտրեկները պատրաստ չեն, (աշխարհում ամենասեքսի տղայի):)) մի քանի կիթառով նկարներ:love

Rhayader
26.03.2010, 22:33
Ստացվեց:)
Սաունդտրեկային մեղեդիներից քանիսը պատրաստ են, կարող եք լսել կամ քաշել այստեղ (http://www.last.fm/music/Bayandur+Pogosyan/Colors+%5B%22Singalong%22+Motion+Picture+Soundtrack%5D):

Rhayader
27.03.2010, 14:12
Խորհուրդ եմ տալիս՝ զգուշացիր դոպլերներից: Երբ հանդիպես նրան, նա լքված, աշխարհից նեղացած, դատարկված կլինի: Միանգամից փնտրիր այն մարդուն, ով լեղապատառ փախել է նրանից. եթե այդպիսին կա, ապա դու գործ ունես դոպլերի հետ:
Դոպլերը միանգամից շատ ընդհանուր բան կունենա քո հետ: Նա քեզ շատ հետաքրքիր կհամարի, կլսի քեզ, կհասկանա բոլոր հարցերում: Ոչ թե կձևացնի, այլ իսկապես կհասկանա. ու դա ամենասարսափելին է:
Դոպլերը քեզ սպունգի նման կքաշի իր մեջ: Քո երաժշտական ճաշակը, հագնվելու, գրելու, խոսելու ոճը, բառապաշարը, հիշողությունները. ամեն ինչ: Մինչև մի օր ձեր տարբերությունն աննշմարելի չդառնա: Դոպլերը սնվում է մարդկանց ներքնաշխարհով: Երբ դա տեղի կունենա, դոպլերը կհայտարարի, որ ինքն է օրիգինալն ու կասկածի տակ կդնի քո գոյության իրավունքը: Կոչնչացնի քո հեղինակությունը, հասարակական դիրքը, կփչացնի կյանքդ, մարդկանց քո դեմ կտրամադրի, որ դու միշտ ստվերում մնաս: Դոպլերը քո կյանքով է ապրում:
Ինչպե՞ս պայքարել դոպլերի դեմ: Երբ տեսնես նրան, շրջվիր ու գնա, առանց ետ նայելու: Մի թույլ տուր որ նա խղճահարությունդ կամ համակրանքդ շահի: Հենց նրա հետ ընդհանուր բան տեսնես, դատապարտված ես: Իսկ եթե բռնվել ես ու դոպլերն արդեն քեզ ստվերն է հրում, մի դիմադրիր: Դա հենց քո հաղթաթուղթն է: Թաքնվիր ստվերում: Մի մոռացիր՝ դոպլերը դու չես: Կորցնելով քեզ, նա հոգեբանորեն ավելի ու ավելի «կճարպակալի», կպատվի արհեստականություններով ու ձևականություններով: Եթե բավականաչափ շատ է կրկնօրինակել քեզ, դեռ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև նա դուրս կգա քո թաղանթից ու նորից իր խղճուկ ու դատարկված տեսքը կստանա: Սպասիր, ու աճիր քո բնական աճով: Քանի դեռ դու աճում ես, քո դոպլերը նեխում է:
Հետո հայտնվիր ու պարզապես ապրիր: Թող նա տեսնի: Փայլիր: Բայց ոչ մի ներողամտություն, ոչ մի ուղղակի շփում մի ունեցիր դոպլերի հետ, այլապես ամեն ինչ կկրկնվի: Պարզապես փայլիր: Ու քո փայլը նրան կմոխրացնի:

Rhayader
27.03.2010, 14:39
Ինձանից համառ կինոդիսիրող երևի չկա աշխարհում: Փոքր ժամանակ մի ֆիլմ էի տեսել, շատ էր դուրս եկել: Վերջերս հիշել էի ու մոտ երեք ամիս, առանց նույնիսկ գործող անձանց անունները հիշելու, միայն մի քանի արտահայտություն էին տպավորվել մոտս, գուգլում ըստ դրանց փնտրում էի: Ֆիլմն իրոք հիասքանչ է, հիմա փորձեմ գիրքը գտնել:
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/95/The_mighty_movie_poster.jpg/200px-The_mighty_movie_poster.jpg

Rhayader
27.03.2010, 14:43
Հմմ, փաստորեն այդքան էլ փոքր չէի:think 98 թիվ:

Rhayader
27.03.2010, 15:20
(Max) 'And then... I started connecting all these things I was thinking about. And I had a crazy thought. Since Freak showed me I could read a book, maybe I could write one, too. Then I thought to myself, "Who are you kidding, Max Kane? You got no brain." So I wrote that down. And then kept on going... until it was spring again and I reached my last page. Now, only this dumb writer could get writer's block on his last page. You see, I just didn't know how to end it.
"Yet some men say in many parts of England that King Arthur is not dead, that he shall come again, that there is written this verse upon his tomb, which lies at the bottom of the lake, "Here Lies King Arthur, Once And Future King."
Once AND future king.
Now, that could either mean that he will come again... or, I had a better idea that when someone so great once was then someone so great will always be. And by the time we get here, which I guess should be the end, you're gonna know the story of Freak the Mighty, who slayed dragons, saved maidens and walked high above the world. '
:love
Ում այս ամենը հետաքրքիր է, կարող է գտնել այստեղ (http://thepiratebay.org/torrent/4474893/The_Mighty_(1998)_DVDRip_Xvid(No_Rars)):

Leo Negri
27.03.2010, 16:54
Աչքիս կինոն նայվեց:

Rhayader
27.03.2010, 17:25
Էս պահը որ մեջբերել եմ, զռոցս նենց էի գցել:oy

Rhayader
27.03.2010, 18:25
Որ ասեմ, ինչպես էի փորձում գտնել, կվատանաք:

two friends dinosaur brains movie organs grow
father criminal big small friends mentally retarded movie
father strangle two friends grandparents mentally challenged movie
Վերջը այս պոիսկով գտա.

sleep destroys brain cells movie friends
Շատ բարի ու տխուր ֆիլմ է: Ափսոս, որ մոռացվում է: Այսպիսի ֆիլմերը չպետք է մոռացվեն:

Leo Negri
27.03.2010, 19:54
Շատ շատ բարի ու շատ շատ տխուր: Էսոր որ միացրեցի, տեղնուտեղը հիշեցի որ մի տաս տարի առաջ տեսել էի:


And as we get to this point, which I guess shall be the end, you will have heard the story of Freak the Mighty, who slayed dragons, rescued maidens, and walked high above the world.

Rhayader
28.03.2010, 02:25
Եթե միայն կարողանայիր տեսնել, թե ինչքան հեգնական-ծաղրական է այս վիճակն ու ինչքան լավ է իր մեջ ներառում ողջ աշխարհը:) արդյո՞ք Արարիչն իրավունք ունի ոչնչացնել իր Արարումը, եթե նույնիսկ Արարումը ժխտում է Արարիչին ու փորձում ստորացնել, ոչնչացնել նրան:
Արարիչ ու Արարում, ո՞վ է նրանցից Մարդ, ու ո՞վ Աստված. հավերժական շրջապտույտի մեջ նրանք անընդհատ փոխվում են տեղերով ու անընդհատ արարում իրար՝ դրա հետ մեկտեղ անընդհատ փորձելով իրար ոչնչացնել:
Ինչքան էլ մեծ լինի մեր սերն ու ատելությունն իրար նկատմամբ, այն պատկանում է այս հավերժ երկար ու անսահման փոքր պահին, իսկ մեր պարը՝ հավերժությանը:

Արևածագ
28.03.2010, 11:07
Եթե միայն կարողանայիր տեսնել, թե ինչքան հեգնական-ծաղրական է այս վիճակն ու ինչքան լավ է իր մեջ ներառում ողջ աշխարհը:) արդյո՞ք Արարիչն իրավունք ունի ոչնչացնել իր Արարումը, եթե նույնիսկ Արարումը ժխտում է Արարիչին ու փորձում ստորացնել, ոչնչացնել նրան:
Արարիչ ու Արարում, ո՞վ է նրանցից Մարդ, ու ո՞վ Աստված. հավերժական շրջապտույտի մեջ նրանք անընդհատ փոխվում են տեղերով ու անընդհատ արարում իրար՝ դրա հետ մեկտեղ անընդհատ փորձելով իրար ոչնչացնել:
Ինչքան էլ մեծ լինի մեր սերն ու ատելությունն իրար նկատմամբ, այն պատկանում է այս հավերժ երկար ու անսահման փոքր պահին, իսկ մեր պարը՝ հավերժությանը:

Վերը գրվածից կարելի է նաև եզրակացնել՝ մեկն առանց մյուսի գոյություն չունի:

Rhayader
28.03.2010, 11:33
Ունենալը՝ ունի, բայց կարող է հայտնվել ստատիկայի վիճակում: Իսկ միասին, ինչպես էլեկտրոնա-պոզիտրոնային զույգը, միշտ դինամիկայի մեջ են:

Rhayader
29.03.2010, 23:50
Թիվիում գործ ունեի, մի քանի սուբտիտրեր փոխելու հարց էր (համ էլ, լոգոյի փողը ե՞րբ եք տալու:angry): Պատկերացրեք, ֆիլմի ցուցադրման իրավունքը գնվում է կինոընկերությունից, բայց ֆիլմը վերցնում են մեկ այլ կազմակերպությունից, որը սատանան գիտի որ տեղից այդ ֆիլմը գտնում է, թարգմանում, սուբտիտրեր դնում ու տալիս մերոնց: Հիմա պատկերացրեք. հայթհայթած ֆիլմը, սուբտիտրերով հանդերձ, տակի տողում չինական գովազդներ է պարունակում: Թիվին (ի դեմս Թոմիկի) զանգում է ինձ, ես գնում եմ թիվի, սուբտիտրերն առանձնացնում եմ ֆիլմից, սև ժապավենով ծածկում-մոնտաժում եմ չինական գովազդները, սուբտիտրերը նորից դնում եմ իրենց տեղը: Ինչից հետո, ինչքան էլ սիրտս դրանից չցավա, ֆիլմը գնում է ցենզուրվելու: Իրանական հեռուստաընկերությունների ցենզուրան:[ լրիվ պատմություն է. մի անգամ նրանք ֆիլմի մեջ լվացքի պարան են ցույց տվել, որի վրա կանացի ներքնազգեստ էր: Իրանական արտադրության պառավները:[ զանգել ու բողոքել էին:
Մի անգամ այդ ցենզուրայի պատճառով զվարճալի պատմություն է եղել. իրանական մի հեռուստաընկերություն գնել էր ճապոնական «Աղքատություն Ու Անառակություն» սերիալի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի հերոսուհին «երազանքներով տոգորված» հեռանում է տնից ու աղքատության մեջ է ընկնում, ինչի պատճառով սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել: Ֆիլմում նույնիսկ էրոտիկ տեսարաններ կային: Իրանում սյուժեի բոլոր սեռական ենթատեքստով գծերը կտրել էին վերնագիրն էլ թարգմանվել էր՝ «Օտարության Մեջ»: Արդյունքն այնքան տարբեր էր ստացվել օրիգինալից, որ ճապոնացիներն իրանացիներից գնել էին այդ նոր տարբերակը ցուցադրելու իրավունքը:D
Վերադառնալիս արդեն բավականին ուշ էր, գնացի կանգառ: Եկավ 46-ս՝ բավականին լիքը: Ետևից մի ուրիշ 46 էր կապած, դատարկ (հետո վարորդն ասաց, որ ռեյսի ընթացքում շարժիչը «խփել» էր0): Մի մարդ մոտեցավ, երկրորդ 46-ի վարորդին հարցրեց՝ նստե՞մ: Ու նստեց: Դե, մնացածն էլ նստեցին, ես էլ նրանց մեջ: Ահավոր ծիծաղելի էր, երբ ինչ-որ մեկն ասում էր՝ կանգառում կպահեք, վարորդը բացում էր դուռն ու գոռում՝ Գագո՜ (ասենք թե), կանգա՜ռ կանես:D մի անգամ էլ գոռաց՝ էս պավառոտից հետո քեզ ետմահու հերոս են տալու:D
Ասեմ, որ երկու օր է, ինչ տաքություն չունեմ, արդեն դուրս եմ գալիս տնից:

Rhayader
30.03.2010, 01:45
Ռեսլինգի հիանալի մատչերից. Բիլլի Գոլդբերգն ընդդեմ Սթինգի, հոկտեմբերի 24, 1999 (WCW համաշխարհային ծանր քաշային գոտու համար), WCW Nitro

http://www.youtube.com/watch?v=Oy0iUT546mY

Rhayader
30.03.2010, 18:48
Նվիրվում է ծխելու ու ծխողների դեմ պայքարողներին:

«Բարձրացրե՛ք ձեռքերդ, եթե կարծում եք, որ ձեր իրավունքները ոտնահարում են»
http://www.freewebs.com/shamik-das-5/Pictures/Nick-Griffin_cartoon.jpg

Rhayader
04.04.2010, 00:07
http://www.youtube.com/watch?v=ZdqH3-DRPB4
Նախորդ գիշերը մինչև չորսն անց կացրեցի «Ստոյկայում»՝ երեխեքից մեկի ծնունդն էինք նշում: Լավ հարբել էի, չնայած քիչ էի խմել: Երևի ամբողջ օրը հաց կերած չլինելու պատճառով էր:
Այլ կերպ ասած՝ ես խմել էի այն աստիճան, որ նույնիսկ պարեցի: Համաձայն եմ, երաժշտությունը «Ստոյկայում» այն աստիճանի սարսափելի ու դատարկ է, որ սկզբում իմ պարելն էլ չէր գալիս: Երբ ինչ-որ վինտաժային բաներ միացրեցին (ППК, Ռոբերտ Մայլս և այլն), տրամադրությունս մի փոքր բացվեց:
Շնորհակալ եմ Ռուֆուսին, ով ինձ առաջինն ասաց, որ կարիք չկա վախենալ պարելուց՝ հիմար տեսք ստանալուց վախենալով: Գրեթե բոլորը պարելիս հիմար տեսք ունեն: Մասնավորապես, ոմն դատարկագլուխ նախկին ծանոթ այնպես էր իրեն պահում, ասես կեռիկից կախված դիակ լիներ, որն ինչ-որ մեկն օրորում է: Բայց դեմքի այնպիսի ինքնագոհ արտահայտությամբ, ասես ինքը «վերջն է»:
Ընդամենը մի շիշ գարեջուր ու երկու բաժակ «ռեդ լեյբլ», ու ինձ արդեն «տարել էր»: Բայց կար նաև ուրիշ պատճառ: Անվանենք նրան Վիլհելմինա: Գրողը տանի, ինչպես էր նա պարում... Ես նայում էի նրան ու զգում, թե հորմոններն ինչպես են մեջս փրփրում:
Բավականին մռայլ տեսարան է, երբ բոլորը պարում են, իսկ մեկը նայում է նրանց ու հարբում: Դե, ես իրականում մռայլ տրամադրություն չունեի: Վիլհելմինան մոտեցավ ինձ, բռնեց ձեռքերիցս... հետո ամեն ինչ ինքն իրեն եղավ: Չգիտեմ, չեմ ափսոսում, բայց կարող եմ համարել, որ կյանքումս առաջին անգամ ի սրտե պարեցի:
Բայց, ինչ էլ լիներ, ես նայում էի նրանց բոլորին ու տեսնում էի, որ նրանք ավելի ամբողջական են ու ավելի լավ են կարողանում վայելել կյանքը: Նրանց աշխարհում ես բավականին խղճուկ տեսք ունեմ ու ոչ մեկին պետք չեմ: Ես այդ աշխարհին պետք չեմ: Դա երիտասարդությունն է, որը ես չեմ ունեցել: Երբեք չեմ ունեցել:
Այնպիսի տպավորություն է, որ ես քարե դարի մարդ եմ: Իմ նման մարդիկ այլևս բավականաչափ «крутой» չեն աղջիկների համար, ու իմ բոլոր հաղթաթղթերը կարելի է խփել կեռիկի վրա օրորվող դիակի շարժումներով ու ինքնագոհ ժպիտով: Կազանովայի դրոշը չեմ պատրաստվում փոխանակել անհաջողակինով՝ չափազանց հպարտ եմ դրա համար:
Պարզապես նոր եմ գիտակցում, որ դա մի բան է, որն ունեին բոլորը, բացի ինձանից: Ու ամեն աղջիկ, ում հետ ես եղել եմ, ինչքան էլ նրա համար լավ չլիներ իմ հետ, միշտ հոգու խորքում ինչ-որ տեղ երազում էր ինչ-որ մեկի մասին, ում հետ կարող էր գնալ նման մի ակումբ ու պարեր: Ավելին, կարծում եմ՝ նրանք պարզապես կամաչեին ինձ նման տեղ տանելուց: Կամաչեին ընկերների ու ընկերուհիների առաջ:
Նույնիսկ քույրերս դա ունեին: Իսկ ես բաց թողեցի: Ինչպես՝ ինքս էլ չեմ հասկանում:
Չէի ասի, թե նախանձում եմ: Սա ավելի շուտ ափսոսանք է:
Ես պարզապես կողք կքաշվեմ, որ ոչ մեկին չխանգարեմ պարել:

Rhayader
04.04.2010, 01:00
Հարցը բոլորովին նրանում չի, որ ես վախենում եմ դադարել դուր գալ աղջիկներին: Հարցը նրանում է, որ ես չեմ ուզում դուր գալ աղջիկներին, ում կարող են դուր գալ կեռիկի վրա օրորվող դիակի շարժումներով պարող ու ինքնագոհ ժպիտով մալոլետկաները: Ու չեմ հավատում, որ ուրիշ տեսակի աղջիկներ կան:
Գրողի ծոցը բոլորին: Ատում եմ պարել: Էլ երբեք ոտքս նման տեղ չի լինի:

Rhayader
04.04.2010, 01:19
http://www.youtube.com/watch?v=wNVLDvAJMf8

Rhayader
05.04.2010, 22:23
Ինձ երկու բան չի կարելի. խմած ժամանակ մենակ մնալ ու պախմել ժամանակ օրագրային գրառումներ անել:D
Այսպիսով, երեկ երեկոյան տասին ինձ զանգեց Աղասը (նրա մասին արդեն պատմել եմ) ու կանչեց խմելու:
Ճանապարհին հանդիպեցի իմ ծանոթ (ու, կարելի է ասել, թշնամի) Գոռին, որն ինձնից ներողություն խնդրեց, որ կռվում էր իմ հետ կրիշնայիզմի թեմայով: Ասաց, որ կարդացել է «վերին աստվածային էության» հետ «ամուսնական հարաբերությունների» կոնցեպցիայի մասին, ու սիրտը խառնել է:[ որ ես լրիվ ճիշտ էի նկարագրում, թե ինչ է բհակտին:D
Չէի սպասում, որ այդքան արագ կհարբեմ (երկու բաժակ հոնի օղի ու չորս փոքր շիշ «Հոլստեն»): Էլի կիթառ էինք նվագում ու երգում, խոսում ֆիլմերից, գրքերից, պարզեցի, որ Նիկան էլ է Թիմ Բարտոնի սիրահար::love մի պահ էլ հիշում եմ՝ ընկած էի իրենց օֆիսի գետնին ու ծիծաղում էի:
Երեկ կյանքումս առաջին անգամ դարտս խաղացի: Ու ստացվեց:oy միայն Աղասն ինձ հաղթեց, այն էլ աննշան տարբերությամբ: Իմ տեսողության պայմաններում սա պետք է վերագրել յոգայի պարապմունքներին:
Գիշերեցի Աղասենց տանը, շատ քիչ բան եմ հիշում՝ միայն «Ալֆի» ֆիլմը, որի կեսից քնեցի: Առավոտյան վազեցի տուն, փոխվեցի ու նորից գնացի աշխատանքի: Իսկ երբ տեսա, որ VirtualDub ծրագիրն իսկապես դուբության վերջին աստիճանն է ու մի ժամանոց ֆիլմի ռենդերն անում է առավոտվանից երեկո, արդյունքում տալով հարյուրքսան գիգաբայտանոց AVI ֆայլ, ջղայնացա ու եկա տուն: Թող ռենդերը գիշերն անի, քանի ես այնտեղ չեմ:
Լավ էի հարբել, ընդհանրապես պախմել չեղա, մենակ բերանս էր չորացել: Եթե հարբելուց չափս չկորցնեմ ու չսկսեմ շատ ծխել, գլուխս էլ չի ցավա:

Ֆրեյա
06.04.2010, 10:24
Սոֆ, ես հասկանում եմ, որ դու աշխարհի ամենահակասական մարդն ես, բայց ոնց ես համատեղում յոգան ու ալկոհոլը, իմ համար անհասկանալի ա :D
Յոգայի առաջի կանոնը՝ ընդհանրապես ալկոհոլ չօգտագործելն ա :P

Rhayader
06.04.2010, 12:36
Սոֆ, ես հասկանում եմ, որ դու աշխարհի ամենահակասական մարդն ես, բայց ոնց ես համատեղում յոգան ու ալկոհոլը, իմ համար անհասկանալի ա :D
Յոգայի առաջի կանոնը՝ ընդհանրապես ալկոհոլ չօգտագործելն ա :P

Ֆրեյ, քեզ խաբել են:D Պատանջալի յոգա սուտրան հինգ յամա ու հինգ նիյամա է նշում, որոնցից ոչ մեկը չի անդրադառնում ալկոհոլին (նիյամաները՝ ահիմսա, սաթյա, ասթեյա, բրահմաչարիա, ապարիգրահա, իսկ յամաները՝ շոկա, սանտոշա, տապաս, սվադհյայա, իշվարա-պրանիդհանա):

Rhayader
06.04.2010, 13:03
Վայքու: Նկարները նոր հասան: Ես այս աստիճանի խմա՞ծ եմ եղել:o:angry

Rhayader
06.04.2010, 14:09
:o
դեմքիս գույնը:angry ոնց որ հեսա կաթվածահար եմ լինելու:angry

Rhayader
06.04.2010, 20:14
Ֆեյսբուքում սեփական նկարները թերթելիս ինչ ասես չես հայտնաբերի:D նույնիսկ նկարներ, որ ինքս երբեք չեմ տեսել:
Ռուֆուս, ինչի՞ վրա ես տենց ուրախացել:

Leo Negri
06.04.2010, 20:25
Երկրորդը ահագին կավայ ա: :D

Rhayader
07.04.2010, 08:11
Ատի՛ր խաղը, բայց մի՛ ատիր խաղացողին:
Նիլ Ստրաուս

Ժամանակին մի սուլթան կար, ով հարյուր կանանցից կազմված հարեմ ուներ: Նա անընդհատ վախենում էր, որ իր ծառաներն իրեն կհիմարացնեն, ինչի պատճառով նրանց ամեն օր հավաքում էր ու երդում էր վերցնում, որ նրանցից ոչ մեկը չի փորձի նրան հիմարեցնել:
Մի անգամ սուլթանի մոտ մի իմաստուն եկավ ու ասաց նրան. «Հերիք է վախենաս հպատակներիցդ, արքա՛: Վախեցի՛ր կանանցից», ինչին սուլթանը պատասխանեց. «Ա՛յ ծերուկ, չե՞ս տեսնում, հարյուր կին կա իմ հարեմում, ու աշխարհի կանայք իմ ոտքերի տակ են: Ես ավելի շատ կին եմ ունեցել, քան քո մորուքում մազ կա»: Իմաստունը ժպտաց ու ասաց. «Դե, այդ դեպքում բարձրացիր վերին սրահները, խոսքերիդ համար այնտեղ քեզ պարգև է սպասում»: Սուլթանը բարձրացավ վերև ու տեսավ, որ իր անկողնում մի մերկ ու չնաշխարհիկ գեղեցկության կին է պառկած: Սուլթանը սկսեց հանվել, իսկ կինն ասաց. «Սպասիր: Նախ պետք է ապացուցես ուժդ, որ տեսնեմ՝ արժանի ես ինձ, թե ոչ: Կարո՞ղ ես այդտեղից միանգամից նետվել անկողնուդ մեջ»: Սուլթանը հպարտորեն ասաց. «Իհարկե, դա ի՞նչ է իմ համար»: Ու նետվեց: Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես հայտնվեց ծառաների առաջ՝ լրիվ մերկ վիճակում: Կինն անկողնու մեջ փոս էր սարքել, որը ստորին սրահ էր տանում:
Այս առակն ինձ պատմեց այս գիշեր մի աղջիկ:
Պատկերը բացասական տեսանկյունից, դրական լուծումով. նա ինձ մերկացրեց, փաթաթեց անհամար կանացի թակարդների սարդոստայնի մեջ, ստիպես, որ բազմաթիվ սխալներ թույլ տամ, բայց վերջում չգցեց պալատի ստորին սրահները: Բարեգթությունից, թե ուրիշ պատճառներով՝ չգիտեմ:
Նույնը դրական տեսանկյունից, բայց բացասական լուծումով. волчица в течке заманила самца за собой в лес и исчезла, бросив его в недоумении:
Իմ սկզբունքն է՝ եթե կորցնելու ոչինչ չունես, սովորիր: Եթե նույնիսկ քեզ այդ ժամանակ սպանում են, մի խանգարիր, պարզապես դիտիր, թե ինչպե են դա անում:
Օ, նա իր սեռի հիանալիագույն ներկայացուցիչ էր: Նման կանայք մահացու են: Առավել մանրամասն այն մասին, թե ինչպես նա խաղաց իմ հետ, որոնք էին իմ սխալները, կպատմեմ հաջորդ գրառման մեջ:

Rhayader
08.04.2010, 00:16
Այսպիսով, սխալներն ու դասը:
Նախ և առաջ, տղաներից շատերը տարրական սխալ են թույլ տալիս. նրանք չեն իմանում, թե որտեղ է հարկավոր կանգ առնել: Արդյո՞ք դա նրանից չի, որ իրենց որպես մրցանակ ներկայացնելով՝ կանայք շատ խելացի կերպով խուտուտ են տալիս տղամարդկային հպարտության զգացողությունը, մինչև վերջ հասնելը դարձնելով պատվի ու ինքնահաստատման հարց:
Ճիշտ պահին կանգ առնելն էական քայլ է ոչ միայն խաղը դադարեցնելիս. երբ զգում ես, որ ինիցիատիվան քո ձեռքից խլել են, կանգ առնելն ընթացքի ուղղությունը փոխելու լավ մանյովր է:
Պրոբլեմը կայանում է նրանում, որ ամեն լավ խաղացող տղամարդու կողքին հինգ պարզամիտ կա, որոնց հետ ավելի հեշտ է խաղալը: Այսպիսով, կարևոր է նաև մրցակցությունից ազատվել՝ ցույց տալով կնոջը, որ դու հենց այն տղամարդն ես, ով իրեն պետք է: ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԳԼՈՒԽ ՉԳՈՎԱԼ, ԿԱՄՌԱԴ, այլապես կնմանվես Վիչին ու ամբողջ աշխարհը կսկսի խոսել քո գլուխգովանությունից: Ոչ: Իսկ թե ինչպես դա անել՝ կպատմեմ մեկ այլ անգամ, որովհետև շատ ընդարձակ թեմա է:
Իսկ իրականությունն այն է, որ խաղացողը, եթե ճիշտ ժամանակին կանգ առնի, ոչինչ չի կորցնի: Սխալ գիտակցված խաղի (օրինակ՝ «դինամոյի») դեպքում նա լավագույն դեպքում նվաստացած վիճակում կհայտնվի: Այսպիսով, կարևոր է գիտակցել. սխալ խաղի դեպքում կարող ես շատ բան կորցնել, ժամանակին դադարեցվածի դեպքում՝ ոչինչ էլ չես կորցնի:
Առաջինը, որի մասին կուզեի խոսել, սխալ չի՝ բնավորություն է: Ուղղագծություն: Երբ քեզ բան են ասում, ու դու դա հենց այդպես էլ հասկանում ես՝ առանց փորձելու դա սիրախաղի վերածել: Արդյունք՝ դու շփոթվում ես, աղջիկը վրդովվում է, թե դու նեղացկոտ ես, կոպիտ կամ մի ուրիշ բան: Արդյունքում՝ «սիրախաղի» փոխարեն խաղում եք «ներիր ինձ՝ անճարակիս»: Ու նա սկսում է խաղալ քո նյարդերի հետ, սկսում ես կորցնել եզրը, թե որտեղ է լուրջը վերածվում կատակի, որտեղ կատակը՝ լրջի: Սայթաքում ես, ու գնաց...
Անձամբ իմ խորհուրդն է՝ երբեք չթողնել, որ աղջիկը վարի խաղը: Նրանք տարվում են դրանով, սկսում իմպրովիզացիայով զբաղվել, զբոսնում տղամարդու նյարդերի վրայով: Արդյունքում՝ ժամանակի իզուր կորուստ՝ անորոշ արդյունքով:
Երկրորդը պրիմիտիվ թակարդ է. աղջիկը «լրջորեն» քեզ մեղադրում է կոպտության կամ ուրիշ բանի մեջ: Այս խաղից, չնայած իր պարզությանը, դուրս գալն այնքան էլ հեշտ չի: Մի կողմից՝ ներողություն խնդրելը նորից բերում է «ներիր ինձ՝ անճարակիս» խաղին, իսկ «կոպտությունը» շարունակելը կամ խորացնելը կարող է բերել իրական վիրավորանքի: Եդ մի քանի լուծումներ գիտեմ, որոնցից են.
ա) Զրոյական՝ թեման փոխելը: Գնա զուգարան, ջուր խմելու, վատացիր և այլն, ընթացքում ինչ-որ հետաքրքիր թեմա մտածիր, որի միջոցով կարողանաս սահունորեն խուսանավել: Այն հնարավորություն է տալիս խուսափել ստորջրյա խութերից, բայց հաճախակի կիրառման ենթակա չի, այլապես միանգամից կզգացվի, թե ինչպես ես փախնում: Առավել բարձր մակարդակներում կարելի է թեմա ընտրել, որից աղջիկն արդեն հրաժարվել է խոսել ու, ամենայն հավանականությամբ, նորից չի համաձայնի այդ մասին խոսել: Կարևորը նրա պաշտպանական մեխանիզմների վրա ազդելն է, ինչը նրան կստիպի ինքնաբերաբար հարձակումից նահանջի անցնել: Սա էլ իր բացասական կողմն ունի. չափազանց հաճախ կիրառելիս ամբողջ զրույցը կներծծվի լարվածությամբ ու կսկսի սուսերամարտ, ոչ թե սիրախաղ հիշեցնել:
բ) Հակադրվելը: Այս թակարդի լուծումն աղջկա համար «բայց դու ինչքան լուրջ ես ամեն ինչ ընդունում», «քո հետ կատակ անել չի լինում», «նեղացկոտ ես» արտահայտություններն են: Եթե նրանից մի քայլ առաջ ընկնես, կարող ես հենց նրա այդ միջոցներն իր դեմ օգտագործել, իսկ քանի նա շփոթված նայում է սեփական պարպված ատրճանակներին, որոնք այս քայլի ընթացքում էլ չեն կրակի, կարող ես խաղը շրջել քո ուղղությամբ:
Այսօր՝ այսքանը: Հետո էլի կշարունակեմ:

Leo Negri
08.04.2010, 01:03
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԳԼՈՒԽ ՉԳՈՎԱԼ, ԿԱՄՌԱԴ, այլապես կնմանվես Վիչին ու ամբողջ աշխարհը կսկսի խոսել քո գլուխգովանությունից

Գլուխ գովալ անշուշտ պետքա, բայց պետքա գլուխ գովալ իմանալ:

Օրինակ եթե սկսում ես աղջկան պատմել, ինչքան ուժեղ ես, մկանոտ ու ճկուն, ինչքան դիմացկուն ես ու պարապած, ինչքան կարատե այկիդո բուլշիդո գիտես /հիշումա Վիչին/ - that's bad karma, sahib, ինչքան էլ իրականությանը մոտ չլինի գլուխ գովալը: Իսկ այ եթե քայլելուց աղջկան պահի տակ նստացնում ես ուսիդ ու /չնայած մեջքդ ճռռումա ու քեզ վատ վատ բաներ ասում/ հնարավորություն տալիս աշխարհին վերևից նայի` դա քիչմ ուրիշ գլուխ գովալա, շատ ճիշտ գլուխ գովալ:


Երկրորդը պրիմիտիվ թակարդ է. աղջիկը «լրջորեն» քեզ մեղադրում է կոպտության կամ ուրիշ բանի մեջ

Ասում ես ահամ, տենց էլ կա, կոպիտ եմ /ծանր դեպքերում ավելացնում` դու նույնիսկ չես կարող պատկերացնել կոպտությանս ողջ վայրագությունը կամ նման մի բան/, ու շարունակում անելիքդ:

Rhayader
08.04.2010, 01:14
Գլուխ գովալ անշուշտ պետքա, բայց պետքա գլուխ գովալ իմանալ:

Օրինակ եթե սկսում ես աղջկան պատմել, ինչքան ուժեղ ես, մկանոտ ու ճկուն, ինչքան դիմացկուն ես ու պարապած, ինչքան կարատե այկիդո բուլշիդո գիտես /հիշումա Վիչին/ - that's bad karma, sahib, ինչքան էլ իրականությանը մոտ չլինի գլուխ գովալը: Իսկ այ եթե քայլելուց աղջկան պահի տակ նստացնում ես ուսիդ ու /չնայած մեջքդ ճռռումա ու քեզ վատ վատ բաներ ասում/ հնարավորություն տալիս աշխարհին վերևից նայի` դա քիչմ ուրիշ գլուխ գովալա, շատ ճիշտ գլուխ գովալ::
Դե, գլուխ գովալ ասելով ես վերբալ պրոցեսն ի նկատի ունեմ, քո ասածը «выпендрежь» թեմային ա ավելի շատ վերաբերվում:

Leo Negri
08.04.2010, 01:34
Դե, գլուխ գովալ ասելով ես վերբալ պրոցեսն ի նկատի ունեմ, քո ասածը «выпендрежь» թեմային ա ավելի շատ վերաբերվում:


Хороший форс - дороже денег!
Իրականում էրկուսն էլ մարքետինգային քայլ են` ուղղակի մի դեպքում արժեքդ որպես կանոն ընկնումա, մյուս դեպքում որպես կանոն նենց ոչինչ բարձրանում:
Ինչպես կասեր մի հատ խելոք մարդ` convey, not convince.

Rhayader
08.04.2010, 11:17
Դե, ես ե՞րբ եմ ինչ-որ մեկի ետևից ընկել;)
All I wanted was just a little love baby:love
But baby you just had so many games to choose:angry
And I'm lost in the cold-hearted lights of the city:(
Crying out my heart-broken blues:cry
I'm just a lonely lonely lonely guy with no money:D
And he's rich, but with a heart of stone:B
And you, I did feel your heart beating nex to me for a moment -
Then you left me all alone:cry

Էս ինչ բլյուզ-իմպրովիզացիոն տրամադրություն ա մոտս:D

Rhayader
08.04.2010, 12:46
Կանանց հետ հաջողությունը նման է երաժշտական գործիք նվագել սովորելու հետ հաջողությանը: Այն փորձ է պահանջում: Սկզբում ամեն ինչ անկապ է թվում: Երբեմն թվում է, թե ձեր ամբողջ փորձը ոչ մի բան չի փոխում: Բայց եթե չհանձնվեք, արդյունքում կսկսեք երգեր նվագել: Մի փոքր անց դուք ինքներդ երգեր կգրեք: Հաջորդ պահին դուք կգիտակցեք, որ վարպետ եք դարձել:
Դևիդ ԴեԱնջելո, «Կրկնապատկիր ժամադրություններդ. ինչ ամեն տղամարդ պետք է իմանա կանանց հետ հաջողակ լինելու մասին»
Կուզեի անդրադառնալ փոքրիկ էթիկական հարցի. չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց Կազանովան համարում էր, որ ալկոհոլն ու բռնությունը կանանց գայթակղելու սխալ միջոցներ են: Հուսով եմ, կարիք չկա ընթերցողի հետ զրուցել բռնության կապակցությամբ:
Հիշիր խաղի կանոնները. ոչ, կանոններ, գոնե տղամարդու համար պետք է լինեն: Այստեղ չի գործում «հաղթանակ ամեն գնով» սկզբունքը: Իսկական տղամարդը պարտավոր է հոգալ, որ խաղի ավարտից հետո հնարավորինս պահպանի հարգանքն ինքն իր ու զուգընկերոջ նկատմամբ, ինչպես նաև հնարավորություն տա զուգընկերոջը սեփական անձի նկատմամբ հարգանքը չկորցնել: Ինչևէ, սա չի նշանակում, թե այս կետը պետք է խոցելի կետ դարձնել ու զուգընկերոջը հնարավորություն տալ քեզ ներքաշել «դու ինձ օգտագործեցիր, սրիկա» խաղի մեջ: Երկուսդ էլ հասուն մարդիկ եք, երկուսդ էլ գիտեիք, թե ինչ էիք անում: Ոչ մի մեղքի զգացողություն: Եթե ամեն ինչ ճիշտ ես արել, մեղքի զգացողությունն անարդար է:
Հենց այստեղ է, որ առաջ է գալիս ալկոհոլի (ու այլ արբեցնող միջոցների) տաբուն. եթե աղջիկը հարբած է, երբեք չանել ու թույլ չտալ անել այնպիսի բան, որի համար նա սթափ վիճակում ափսոսալու է: Ու «ես էլ էի հարբած, չէի հասկանում ինչ էի անում»-ը տվյալ դեպքում արդարացում չի:
Այս պահերին ավելի ճիշտ է խաղի մեջ լինել նվազագույնս (թեթև ֆլիրտ-պարել-զրուցել): Ի վերջո, հոգա որ նա անվտանգ հասնի տուն կամ որտեղ որ գիշերելու է: Եթե քո մոտ է գիշերելու, ապա շնորհավորում եմ, դու քնելու ես բազմոցին ու նախապատրաստվիր նրան առավոտյան «ապախմել» (ալկոհոլի փոքրիկ դոզա) ու թեթև նախաճաշ մատուցելուն: Բերանի չորանալու դեպքում ջուր չխմել, ոչ մի դեպքում: Չի օգնի: Լավագույն տարբերակը рассол-ն է (թթու դրած վարունգի ջուրը), լավ է օգնում նաև թեյը (կանաչ թեյն օգնում է նաև հաղթահարել օրգանիզմի ինտոքսիկացիան):
Այժմ ևս մի բարդ հարց. եթե գիշերն աղջիկն իրեն վատ զգա: Մի կողմ դիր նախապաշարմունքներդ, կամռադ, նա այդ պահին ամենից քիչ քո ծաղրի, զզվանքի կամ այլ բուռն ռեակցիայի կարիքն ունի: Բոլորն էլ վատանում են, բոլորի հետ էլ պատահում է: Նույնիսկ իմ հետ: Եթե հասցնես՝ ուղեկցիր նրան զուգարան, որտեղ նա կգրկի իր մեծ սպիտակ ընկերոջը: Հետ տալու ու դրա դեպքում վարքի մասին հետո կպատմեմ, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է:
Պահիր նրա մազերը, մերսիր մեջքը: Ասա, որ ամեն ինչ նորմալ է. դա նրան անհրաժեշտ է: Ու, հետ տալու դեպքում, ոչ մի «ապախմել»:

Եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք կանանց մոտ հաջողություն ունենալու համար այսքան գիտելիքներ ու ունակություններ են պետք, ապա իմ պատասխանն է՝ այո: Չկա ունիվերսալ «մեթոդ» կամ «բանալի», որի միջոցով կարելի է ցանկացած կնոջ մոտ հաջողություն ունենալ. կինն առաջին հերթին մարդ է ու անհատականություն: Բայց այս հարցում կան երկու որոշիչ գործակից, ու քո հաջողությունը հավասար է այդ գործակիցների արտադրյալին: Առաջին գործակիցը քո արժեքն է որպես տղամարդ. այդ արժեքը քեզ տալիս է կինը, համապատասխան իր չափանիշներին: Երկրորդը պրիզմա է, որի միջոցով կարելի է ազդել առաջին գործակցի վրա. դա այն է, թե որքանով ես դու կարողանում ներկայացնել ինքդ քեզ: Եթե ինքդ քեզ կարողանում ես ներկայացնել լրիվ այնպես, ինչպես կաս, ապա այն հավասար է մեկի: Չարժի հույսը դնել միայն երկրորդ գործակցի վրա՝ այն խիստ անվստահելի օգնական է, բայց չարժի այն նաև թերագնահատել: Ես տեսել եմ, թե ինչպես են իսկապես լավ, հմայիչ տղամարդիկ անհաջողություն կրել միայն այն պատճառով, որ չեն կարողացել իրենք իրենց ճիշտ ներկայացնել, մյուս կողմից՝ մի քանի գրառում առաջ ես ինքս էի իմ դժգոհությունն արտահայտում այն փաստի շուրջ, թե ինչպես ինքն իրեն լավ, ինքնավստահ ներկայացրած ոմն տորիչելյան դատարկություն ինձ ստիպեց քրտնել, մինչև իրեն նեյտրալիզացրեցի ու իզոլացրեցի աղջկանից:
Այս խորհուրդների մի մասը նախատեսված է առաջին գործակցի, մյուսը՝ երկրորդ գործակցի վրա ազդելու համար:

Rhayader
08.04.2010, 13:22
Պրոբլեմը կայանում է նրանում, որ ամեն լավ խաղացող տղամարդու կողքին հինգ պարզամիտ կա, որոնց հետ ավելի հեշտ է խաղալը: Այսպիսով, կարևոր է նաև մրցակցությունից ազատվել՝ ցույց տալով կնոջը, որ դու հենց այն տղամարդն ես, ով իրեն պետք է:
Կուզեի մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին:
Եթե նկատել ես, բոլորիս սիրելի քայռթերի նիդատրախոզը պատճառ է դարձել մի շատ տհաճ երևույթի: Անվանենք այն «բրուտֆորս»: Ինչու՞մ է կայանում նրա էությունը. չամռվել հերթով բոլոր աղջիկներին, մինչև ինչ-որ մեկի հետ «ստացվի»: Արդյունքում գրեթե բոլոր աղջիկների մոտ երկու պատկերացում է առաջանում.
ա) ես ցանկալի եմ տղամարդկանց համար
բ) դա շատ վատ է, դրա դեմ անհրաժեշտ է պայքարել
Թվում է՝ սա միայն տղամարդկանց է դնում աննպաստ դիրքում դնում: My ass, not!!! Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպիսի հուսահատության մեջ են ընկնում բոլորին ցանկալի ու հմայիչ թվացող աղջիկները, հենց հարցը հասնում է կոնկրետ տղային դուր գալուն: Հուսահատություն, «լուռ տառապանք» բլա-բլա-բլա: Աղջիկներին տղամարդկանց համար գրավիչ լինել ես չեմ կարող ու չեմ պատրաստվում սովորեցնել: Միայն մի բան՝ եթե մեկն ինչ-որ բան կանխորոշված է համարում, նամանավանդ տղամարդկանց համար գրավիչ լինելը, ինչ-որ պահի նրան դաժան հիասթափություն է սպասում:
Իսկ այժմ անցնենք տղաներին: Եթե փորձես աղջկա պատկերացման առաջին կետի դեմ պայքարել, փոխանակ նրա համար ցանկալի թվալու աչքի փուշը կդառնաս: Իսկ երկրորդ կետի դեմ պայքարելն անհրաժեշտություն է («ֆայերվոլը հանել»), եթե այն առկա է: Կատարյալ դեպքում աղջիկը գիտի, թե ում ուշադրությունն է իրեն պետք, ումը՝ ոչ: Այլ կերպ ասած՝ հանգում ենք «անտարբերություն ցուցաբերելու» խնդրին: Եթե աղջիկը ցուցադրական անտարբերություն է ցուցաբերում քո նկատմամբ միանգամից, առանց քեզ ճանաչելու փորձ անելու, իսկ դու օժտված չես քյառթուի կամ այլ բրուտֆորսի գծերով, ապա հանիր ատվյոռտկադ ու պլասկագուբցիդ ու պատրաստվիր պաշտպանական համակարգը վնասազերծելու երկարատև ու ծանր աշխատանքին:

kyahi
08.04.2010, 14:25
Գիտե՞ս , երբ կարդում եմ գրառումներդ ակամայից աշխարհին սկսում եմ սև ակնոցներով նայել…ՈՒղղակի հասկանում եմ թե ինչքան դաժան են տղամարդիկ և ինչքան միամիտ են կանայք և ճիշտ հակառակը…ուղղակի չեմ հասկանում ինչի՞ համար ենք բոլորս այսքան դաժան խաղեր սիրում խաղալ մեր իսկ զգացմունքերի վրա…Չգիտեմ միգուցե՞ ամեն ինչ սխալ պատկերացրեցի, բայց արդեն պատկերացրել եմ ու շատ հիասթափվել եմ…

Rhayader
08.04.2010, 14:33
Գիտե՞ս , երբ կարդում եմ գրառումներդ ակամայից աշխարհին սկսում եմ սև ակնոցներով նայել…ՈՒղղակի հասկանում եմ թե ինչքան դաժան են տղամարդիկ և ինչքան միամիտ են կանայք և ճիշտ հակառակը…ուղղակի չեմ հասկանում ինչի՞ համար ենք բոլորս այսքան դաժան խաղեր սիրում խաղալ մեր իսկ զգացմունքերի վրա…Չգիտեմ միգուցե՞ ամեն ինչ սխալ պատկերացրեցի, բայց արդեն պատկերացրել եմ ու շատ հիասթափվել եմ…
Զգացմունքների վրա ոչ մեկը չի խաղում, ու ով որ խաղում է՝ տականքի մեկն է: Խոսքը դրա մասին չի: Զգացմունքները լրիվ ուրիշ մակարդակով են: Իհարկե, խաղը կարող է ազդել զգացմունքների ձևավորման վրա: Ավելի ճիշտ՝ երբ խաղի ընթացքում սկսում ես ավելի լավ ճանաչել զուգընկերոջդ:
Ի միջի այլոց, գրառումներս բնավ նրա մասին չեն, թե որքան խորամանկ ու դաժան են տղամարդիկ, ու որքան միամիտ կանայք: Բնավ: Ու ոչ էլ հակառակը:

Շինարար
08.04.2010, 19:31
Մոդերատորական. «Օրագրեր» ենթաբաժինը գտնվում է «Ստեղծագործողի անկյուն» բաժնում, ինչից պետք է ենթադրել, որ այստեղ չենք զրուցում դեսից-դենից, թեմայից զրուցարանային 78 գրառումներ ջնջվել են այս անգամ առանց տուգանային միավորների: Հետայսու բոլոր նրանք, ովքեր ուրիշի օրագրում կսկսեն աշխույժ կենցաղային զրույցներ ծավալել, կտուգանվեն: Կտուգանվեն նաև թեմաների հեղինակները նման զրույցների ծավալմանը նպաստելու դեպքում: «Օրագրեր» բաժնում գտնվող թեմաներում գրառումներ ենք անում միայն թեմայի հեղինակի գրառումների վերաբերյալ մեր վերաբերմունքը արտահայտելու համար: Իսկ պարզապես զրուցելու համար Ակումբում կա «Զրուցարան»: Հեղինակին հարցեր ուղղելու համար Ակումբում գործում են նամակագրական և անձնական հաղորդագրությունների համակարգերը:

Chuk
09.04.2010, 14:06
Մոդերատորական. Վերջին 6՝ բողոքավոր գրառումները ևս ջնջվել են: Ակումբի ղեկավարության գործունեությունից բողոքելու համար կա համապատասխան բաժին, համապատասխան թեմաներ: Ձեր կարծիքով պայմաներին հակասող այլ գրառումների գոյության մասին տեղեկացնելու համար գործում է տեղեկացման համակարգը: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե գրառումները ջնջվել են Rayader-ի անձի պատճառով՝ խիստ սխալվում են: Խորհուրդ եմ տալիս հետայսու զգուշացումները տեսնելիս մտածել դրա իրական պատճառների մասին, չտրվել սադրանքների: Կարճ ժամանակ անց կներկայացվեն «Օրագրեր» բաժնի կանոնները, որոնց ստեղծման համար մեծ նպաստ ունեցավ պրովակացիոն մասնակցի ակումբի բաժինների մեկում զրուցարան ստեղծելու պրակտիկան:

Rhayader
29.06.2010, 23:59
Տանձս տեսե՞լ ես:oy
Հայկո Ինժեներ Բալա, «Տանձը» հայկական կատակերգության գովազդից
Մտածում էի՝ էլ այս թեմայում էլ գրառում չեմ անելու:) փաստորեն, սխալվում էի:
Տանձի թեմայով գրառումս կտեղադրեի այստեղ, եթե մեջը ծավալուն ռուսերեն մեջբերում չլիներ: Ուրեմն հղումը կդնեմ: Ահա այն (http://songoffall.blogspot.com/2010/06/quote.html):
Նախորոք ասեմ, որ թաքնված կոնտեքստով ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեմ:

Rhayader
23.07.2010, 03:23
http://www.youtube.com/watch?v=JCuBEqytt4U&feature=related


http://www.youtube.com/watch?v=Wg3m3t87-dk&feature=related
Այս մարդիկ, ի միջի այլոց, նույնպես պնդում են, որ իրենց աստվածն ամենաբարին ու ամենաճիշտն է: Քրիստոնյաներին էլ անվանում են մոլորյալներ:

Աստված չինական թեյնիկ է, որը Երկրի ու Մարսի ուղեծրերի միջև պտտվում է արևի շուրջը: Աստված Թռչող Սպագետտիակերպ Հրեշ է (պաստաֆարիանական կրոնի պաշտոնական տեսանկյունը): Աստված տարբեր հիմարների հնարավորություն ա տալիս իրենց «յուրահատուկ» կամ «ընտրյալ» զգալ (իհարկե, ամենաողորմելի կրոնաֆիլը-մահմեդականը, որը ծեծով կիսամեռ է արել իր կնոջը, կպնդի, որ նա ավելի լավն է, քան դու, քանի որ դու ուղղահավատ չես), հետո էլ մեծ-մեծ խոսել: Բայց թե ինչու են պահի տակ խելոք մարդիկ նման հիմարություններով տառապում: Իհարկե, բացի պաստաֆարիանությունից, այն իսկապես փառավոր գաղափար է:
Չէ, իրականում հավատալն ամեն մարդու անձնական գործ է: Այ, հավատով տառապելն ինչպես վարակիչ հիվանդությամբ՝ սա ինձ անհասկանալի է: Ու հատուկ է միայն հուդայականության ու նրա նախկին աղանդների՝ քրիստոնեության ու մահմեդականության հետևորդներին: