PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրվում է java ծրագրավորող, բայց ոչ աշխատելու համար



javaharut
19.03.2010, 22:32
Փնտրում եմ java իմացող ծրագրավորողի որի իմացությունը այդքան էլ պարտադիր չէ:
Նպատակս - ուզում եմ, որ ցույց տաք հարգելի ծրագրավորողներ ինչպես կարող եմ ծրագիրը մոտս նստեցնել և այնուհետև աշխատեցնել:
Ես փորձել եմ որոշ հոդվածներից, սակայն ոչ մի արդյունք:
Մեկ էլ զարմանում եմ, թե ինչու են java ծրագրավորողները այդքան պասիվ:
խնդրում եմ օգնեք ինձ նպատակատենչ ուսանողիս

One_Way_Ticket
19.03.2010, 23:00
Փնտրում եմ հայոց լեզվի մասնագետի, որը կբացատրի, թե թեմայի հեղինակը ինչ է ուզում:

javaharut
19.03.2010, 23:33
Ներեցեք ինձ դժվար բացատրելուս համար:
java եմ ուզում սովորել, բայց չեմ կարողանում և պատճառն այն է, որ ոչ մի java ծրագրավորող ծանոթ չունեմ:
իսկ ինձ շատ է պետք սովորել java նպատակ ունեմ և պիտի իրագործեմ
խորհուրդներ են պետք ինձ այդ լեզվի վերաբերյալ, ինչեպս նաև այն որ համակարգչիս մեջ ծրագրի կոմպիլյատորը տեղադրվի և ինձ ցույց տան թե ինչպես աշխատեցնեմ:
մի խոսքով ինձ ուղղություն ցույց տվող java ծրագրավորող է պետք.

javaharut
19.03.2010, 23:34
ներեցեք ինտերնետից էր.

One_Way_Ticket
19.03.2010, 23:58
Ժամանակին մի փոքր աշխատել եմ Java-ով: eclipse կոմպիլյատորից եմ օգտվել: Փորձիր install անել, եթե խնդիրներ առաջանան, կոնկրետ հարցեր տուր:
Նույնը վերաբերվում է բուն լեզվին: Լիքը գրականություն կա, կարդա, եթե հարցեր լինեն, իմացողները կաշխատեն օգնել:
Հենց այնպես ուղղություն ցույց տալը դժվար է:

javaharut
20.03.2010, 00:03
Ես նկատի ունեմ ինձ հեշտ և արագ ձև ցույց տալը:
Ես ինտերնետից քաշել եմ JDK ծրագիրը հենց պաշտոնական կայքից, բայց մոտս սխալներ են առաջանում երբ փորձում եմ աշխատացնել:
ինչ կարելի է անել? կփորձեմ One_Way_Ticket ջան: բայց դե միշտ էլ խորհուրդը փորձառուի պետք ա մինչև անցնելը գրքերին:

Rhayader
20.03.2010, 01:21
Ես ժամանակին IntelliJ IDEa-ից էի օգտվում, շատ հարմար էր ու լրիվ առանց սխալ տեղադրվում էր, JDK փաթեթն էլ մեջը կար:

Արշակ
20.03.2010, 01:40
Ես նկատի ունեմ ինձ հեշտ և արագ ձև ցույց տալը:
Ես ինտերնետից քաշել եմ JDK ծրագիրը հենց պաշտոնական կայքից, բայց մոտս սխալներ են առաջանում երբ փորձում եմ աշխատացնել:
ինչ կարելի է անել? կփորձեմ One_Way_Ticket ջան: բայց դե միշտ էլ խորհուրդը փորձառուի պետք ա մինչև անցնելը գրքերին:
planmaster, եթե մանրամասն ասես, թե ինչ ես անում ու որ քայլում ինչ սխալներ են առաջանում, հավանաբար կկարողանամ օգնել։ :)

Իսկ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս Sun-ի tutorial–ով սովորես, էնտեղ շատ լավ, մանրամասն ու մատչելի սովորացնում է, նաև հղումներով գրած է, որտեղից ինչ ծրագիր քաշես աշխատելու համար։
Էս էլ tutorial–ը. http://java.sun.com/docs/books/tutorial/
Getting Started (http://java.sun.com/docs/books/tutorial/getStarted/index.html) գլխից սկսիր ու հերթով կարդալով առաջ գնա։

Իսկ հարցեր իհարկե կարող ես տալ, կփորձեմ օգնել։ :) Բայց մի պայմանով. հարցերը տալիս ես հնարավորին չափ հստակ ու մանրամասն։ Որ ստիպված չլինեմ մի 10 գրառում քեզ հարցեր տալով պարզել, թե ի՞նչ է ուզածդ։ Լա՞վ։ ;)

Արշակ
20.03.2010, 02:09
http://java.sun.com/docs/books/tutorial/getStarted/cupojava/netbeans.html
Էս էլ էն էջն է, որտեղ նկարագրում է, թե որտեղից ինչ ծրագիր քաշես–տեղադրես ու ոնց դրանցով առաջին Java ծրագիրդ փորձարկես՝ կոմպիլացիա անես, աշխատացնես։
Չնայած, եթե վերը նշածս tutorial–ը կարդայիր, մի քանի էջից կհասնեիր սրան, բայց խղճիս հանգստության համար ասեցի համենայն դեպս ցույց տամ :))

Որ հերթը հասնի NetBeans-ը քաշելուն, կքաշես NetBeans-ի մինիմալ՝ Java SE պակետը, հլը որ մնացածը քեզ պետք չի։

Եթե անգլերեն լավ չգիտես ու նշածս tutorial–ը դժվարանաս կարդալ, ասա, կփորձեմ ռուսերեն հարմար բան գտնել։

Rhayader
20.03.2010, 03:07
IntelliJ IDEa-ի 9-րդ տարբերակը, փաստորեն, անվճար է: Կարող ես բեռնել այստեղից (http://www.jetbrains.com/idea/download/index.html): Ընտրիր Community Edition-ը, քեզ սա ավելի, քան բավական է: Համակարգչի նկատմամբ պահանջները տակը գրած են.
Microsoft Windows 7 (x86/64-bit)/Vista/2003/XP
Գոնե 1 GB RAM, 2 GB RAM ցանկալի է
300 MB դիսկի վրա + գոնե 1 G քեշերի համար
Գոնե 1024x768 պիքսել էկրանի կարգավորում
JDK 1.6, որ ըստ երևույթին առանձին պիտի քաշես:

javaharut
21.03.2010, 10:20
Շնորհակալ եմ այսօր կփորձեմ, բայց ես կուզենայի հանդիպել java իմացողի հետ խորհրդակցելու համար:
Արշակ դու երկար ժամանակ ես java սովորել?