PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիդլ Բարդի Հեքիաթները (Tales Of Beedle The Bard), J.K. Rowling



Ֆրեյա
19.03.2010, 12:51
Ով կարդացել է «Հարի Փոթերը եւ Մահվան Պարգեւները», համոզված եմ՝ թեմայի վերնագրից հասկացավ, թե ինչի մասին է խոսքը։ Բիդլ Բարդի հեքիաթները, ըստ յոթերորդ գրքի, հեքիաթների հավաքածու է՝ գրված հին ռուներով, որը Դամբլդորը իր մահից հետո կտակել էր Հերմիոնա Գրեյնջերին։ Հեքիաների հավաքածուն իր մեջ պարունակում է Երեք Եղբայրների Մասին Հեքիաթը, որի շուրջ եւ կառուցվում են Հարի Փոթերի արկածների մասին պատմող յոթերորդ գրքի իրադարձությունները։ Ընթացքում պարզվում է, որ հեքիաթներից մեկը ամենևին էլ հորինվածք չէ եւ որ հրաշալի իրեր, որոնք ընծայել է հեքիաթի հերոսներին Մահը, գոյություն ունեն, իսկ Հարի Փոթերը այն իմաստուն եւ համեստ եղբոր ժառանգն է, ով մահվանից ուզել էր Անտեսանելիության Թիկնոցը (ըստ սյուժեի, Հարի Փոթերը այդ նույն թիկնոցը ստանում է որպես ժառանգություն իր հորից):
Բիդլ Բարդի հեքաիթների գրքի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոլինգը սկսել է աշխատել Հարի Փոթերի գիրքն ավարտելուց անմիջապես հետո։ Սկզբնապես գիրքը թողարկվել է 7 օրինակովч ձեռագիր տարբերակով, որոնք նկարազարդել է հենց ինքըч հեղինակը։

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/63/Beedle_St_UK.jpg/200px-Beedle_St_UK.jpg

Գրքերը եղել են կաշվեպատ, արծաթյա ձեռագործ զարդանախշերով եւ կիսաթանկարժեք քարերով զարդարված։

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/25/The_Tales_of_Beedle_the_Bard.jpg/170px-The_Tales_of_Beedle_the_Bard.jpg

Առաջին օրինակներից 6–ը նվիրել է այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել Հարի Փոթերի գրքերի հրապարակման գործում, իսկ մեկը հանվել է աճուրդի եւ վաճառվել է Amazon.com ընկերությանը (3.98 միլիոն դոլարով՝ սպասված 100.000–ի փոխարեն)։ Բիդլ Բարդի Հեքիաթների գիրքը դարձել է ժամանակակից գրականության ամենաթանկ վաճառված նմուշը, իսկ աճուրդից ստացված միջոցներն ուղղվել են կարիքավոր երեխաների բարեգործական ֆոնդին։

Երեք եղբայրների մասին հեքիաթում խոսվում է երեք պարգեւների մասին, որ երեք եղբայրները ստացել են Մահից՝ նրանից հաջողությամբ խուսափելու համար։ Այդ պարգեւները ներկայացվում են հատուկ նշանով, որտեղ եռանկյունին նշանակում է անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ վերակենդանացնող քարը, գիծը՝ անհաղթ կախարդական փայտիկը։

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Deathly_Hallows_Sign.svg/180px-Deathly_Hallows_Sign.svg.png

Բիդլ Բարդի հեքիաթները.
"The Wizard and the Hopping Pot"
"The Fountain of Fair Fortune"
"The Warlock's Hairy Heart"
"Babbitty Rabbitty and her Cackling Stump"
"The Tale of the Three Brothers"


Երբ կարդում էի յոթերորդ գիրքը, մտքովս անցավ, որ հետաքրքիր կլիներ նաև կարդալ այն հեքիաթները, որոնց մասին խոսում էին Ռոնը, Հերմիոնան եւ Հարին։ Կարծում եմ, հեքիաթներն առանձին հրապարակելու գաղափարը Ռոլինգին արդեն իսկ ունեցել է Յոթերորդ գիրքը գրելիս, իսկ որպես կոմերցիոն պրոյեկտ, կարծում եմ, որ մտահղացումն ավելին քան հաջող է։ Մյուս կողմից, գրքի ստեղծումը յոթ ձեռագիր տարբերակներով, ձեռքով նկարազարդված եւ հնաոճ երեսպատմամբ ու զարդանախշերով, ինձ դրդեց այն մտքին, որ Ռոլինգը կարծես ինքն է ընկել իր ստեղծած հեքիաթների աշխարհը ու ցանկացել այնպիսի մի բանի սկիզբ դնել, ինչն իր մեջ հեքիաթային ու առեղծվածային մի բան կունենար։ Այդ գրքերը արդեն իսկ դարձել են առեղծվածային, համոզված եմ, որ հետագայում ներկա տերերից կժառանգվեն իրենց թոռներին ու ծոռներին ու մի քանի դար հետո կդառնան ԻՍԿԱԿԱՆ հեքիաթ, իսկական առեղծված։ Գուցե մի քանի դար հետո, ոչ ոք արդեն չի էլ կասկածի, որ Բիդլ Բարդ անունով մի կախարդ է եղել, ով հեքիաթներն իր աչքով է տեսել ու գրի առել այն հին ժամանակներում, երբ դեռ աշխարհում հրաշքներ ու կախարդանք է եղել։
Առայժմ ձեռքս միայն աուդիգիրքն է ընկել։ Բացի հեքիաթներից այն պարունակում է մի ծերունու ձայնով խոսացող Դամբլդորի մեկնաբանություններն ու խորհուրդը հեքիաթների։
Հմմմմ.... կարծում եմ մեր երեխաները այս հեքիաթներով են մեծանալու :)

Rhayader
19.03.2010, 14:09
Մի փոքր անհետաքրքիր էին Հարրի Պոտտերից հետո: Կարելի է ասել՝ ավելի շատ սկզբունքայնությունից ելնելով կարդացի:

SSS
19.03.2010, 14:31
"Հարրի փոթերից "բացի,ոչինչ չկարողացա կարդալ,քանի խոսքը գնաց կարողա իմանաք "հարրի Փոթերի" 8րդ ից նորություն կա?

Ռուֆուս
19.03.2010, 14:58
"Հարրի փոթերից "բացի,ոչինչ չկարողացա կարդալ,քանի խոսքը գնաց կարողա իմանաք "հարրի Փոթերի" 8րդ ից նորություն կա?

Հըըըըը՞՞՞ :o

8-րդ չկա ու չի լինի, 7-րդը վերջինն ա:

Ֆրեյա
19.03.2010, 15:26
Իսկ ով էր ասում, որ պետք ա Հարի Փոթերի նման լինեն... ուղղակի հեքիաթներ են, մի քիչ պրիմիտիվ, իսկը երեխաների համար։

Իսկ ինձ հենց միտքն է դուր գալիս, որ կարող ենք մենք էլ կարդալ հեքիաթները :love :roll
Ինձ դուր է գալիս :P

SSS
19.03.2010, 15:43
Հըըըըը՞՞՞ :o

8-րդ չկա ու չի լինի, 7-րդը վերջինն ա:

Ով ասաց,ինքը խոսքա տվել,որ 8-րդ ը լինելու ա,և ընդհանրապես բամբասանքներ կան ,որ"Հարրի Փոթերն" կազմված ա լինլու 10 գրքից,որպես մալի երկրպագու հետևում եմ ն որություններին:Իսկ 8 ը նախատեսված էր 2009-2010 ին

Գալաթեա
19.03.2010, 15:53
Ով ասաց,ինքը խոսքա տվել,որ 8-րդ ը լինելու ա

Ըստ իմ տեղեկությունների՝ Ռոուլինգի օֆիցիալ կայքից իսկ, նա լրիվ հակառակն է խոստացել: Դեռ մի տարի առաջ եմ կարդացել:

Ու գիրքն էլ այնպես է ավարտել, որ շարունակության տեղ չմնա:

Chuk
19.03.2010, 15:53
Ով ասաց,ինքը խոսքա տվել,որ 8-րդ ը լինելու ա

Ինքը խոսք ա տվել, որ կլինի Բիդլ Բարդի հեքիաթները, եղել են: Ոմանք դա սխալ են հասկացել ու խոսակցություն տարածել, որ իբր 8-րդ հատոր է խոսք տվել:

SSS
19.03.2010, 16:37
Ինքը խոսք ա տվել, որ կլինի Բիդլ Բարդի հեքիաթները, եղել են: Ոմանք դա սխալ են հասկացել ու խոսակցություն տարածել, որ իբր 8-րդ հատոր է խոսք տվել:

BBC-ին տրված իր վերջին հարցազրույցի ժամանակ Ռոուլինգն այն հարցին,թե կլինի 8րդ-ը ,պատասխանել է"Երբեք մի ասա երբեք",ես վստահ եմ,որ լինլու է ,քանի որ"Warner Brosers" ը հսկայական փողեր սարքեց Փոթթերի հաշվին,իսկ նրանք առաջին պահանջողներից են

Hripsimee
19.03.2010, 17:56
BBC-ին տրված իր վերջին հարցազրույցի ժամանակ Ռոուլինգն այն հարցին,թե կլինի 8րդ-ը ,պատասխանել է"Երբեք մի ասա երբեք",ես վստահ եմ,որ լինլու է ,քանի որ"Warner Brosers" ը հսկայական փողեր սարքեց Փոթթերի հաշվին,իսկ նրանք առաջին պահանջողներից են

8-րդ գիրք չի լինելու ու երևի պետք էլ չի որ լինի,կդառնա արդեն բրազիլական սերիալ...
Ես հույս ունեմ ,որ Ռոուլինգը մի հատ լրիվ ուրիշ պատմություն կգրի,Հարիի հետ կապ չունեցող: Մարտի 2-ին Թվիթերում գրել էր` Ցավոք շատ զբաղված եմ այստեղ հաճախ գրելու համար: Հիմա ինձ համար հիմա առաջին տեղում են թուղթն ու գրիչը... , բայց պաշտոնական կայքում արդեն վաղուց ոչ մի նորություն չկա:

Rhayader
19.03.2010, 18:24
BBC-ին տրված իր վերջին հարցազրույցի ժամանակ Ռոուլինգն այն հարցին,թե կլինի 8րդ-ը ,պատասխանել է"Երբեք մի ասա երբեք",ես վստահ եմ,որ լինլու է ,քանի որ"Warner Brosers" ը հսկայական փողեր սարքեց Փոթթերի հաշվին,իսկ նրանք առաջին պահանջողներից են

Հետաքրքիր է՝ ինչքան էլ անհավանական թվա, բայց իրականությանը մոտիկ բան ես ասում: Բայց եթե ութերորդ գիրք է նախատեսվում, ապա պատկերացում չունեմ՝ ինչի մասին է այն լինելու, իհարկե, քանի որ սեպտալոգիան սյուժեի տեսանկյունից ամբողջական էր:
Ինձ, իհարկե, դժվար է մտցնել «մոլի երկրպագուների» կատեգորիայի մեջ (ես ավելի շուտ «շնորհակալ ընթերցող» եմ), բայց որոշեցի հետազոտություն անց կացնել: Ահա Ռոուլինգի տեսանկյունը 2007-ին, եթե հավատանք ավստրալիական ABC News գործակալությանը.

Ի պատասխան «Փրկենք Հարրի Պոտտերին» արշավին, որն առաջ էին տանում նրանք, ովքեր ուզում էին, որ Հարրին շարունակի ապրել ապագայում գրվելիք գրքերում, Ջ. Ք. Ռոուլինգը, ով անցյալում ասել էր, որ չի շարունակելու շարքը վերջին գրքից հետո, ասաց «Երբեք մի ասա երբեք»:
«Կարծում եմ, որքան էլ տխուր չլինի, Հարրիի պատմությունն իսկապես մոտեցել է իր ավարտին»,- ասել է Ռոուլինգը,- «բայց ես միշտ էլ ասել եմ, որ չէի ասի «երբեք»: Չեմ կարող ասել, թե երբեք մեկ այլ գիրք չեմ գրի այդ աշխարհի մասին, թեկուզ այն պատճառով, որ մտածում եմ՝ ի՞նչ գիտեմ, մի տաս տարուց ինչ կլինի: Բայց, կարծում եմ, դա քիչ հավանական է»:
Աղբյուրը՝ http://www.abc.net.au/news/stories/2007/07/10/1974271.htm?section=world
Բացի դրանից, հեղինակի մամլո խոսնակն ասել է, որ թեև հաստատ չի կարելի ասել, թե նա նոր գիրք չի գրելու, բայց նույն կերպ էլ չի կարելի համոզված լինել, թե գրելու է:
Բայց 2008-ից սկսած հեղինակի կողմից լռություն է տիրում, իսկ խոսակցություններն ավելի ու ավելի ֆանտաստիկ են դառնում: Դրանք կարելի է բաժանել երեք խմբի.
ա) շարքն այլևս չի շարունակվելու
բ) գրքերի շարքը թեև չի շարունակվելու, Warner Bros-ը շարունակելու է ֆիլմերի շարքը
գ) գրքերը շարունակվելու են:
Գուգլս ինչ-որ հայալեզու, բայց վրացական դոմենով կինոսայտում ութերորդ Հարրի Պոտտերի թրեյլեր գտավ: Նայելու ժամանակ չկա, բայց ենթադրում եմ՝ յոթերորդի երկրորդ կեսինն է: Ահա հղումը.
http://www.tvali.ge/index.php?lang=arm&action=watch&v=158654
Ըստ պաշտոնական կայքի, Ռոուլինգը Հարրի Պոտտերի սեպտալոգիայից հետո գրել է ևս երեք գիրք, որոնց մեջ Բիդլն էլ է մտնում.

Fantastic Beasts and Where to Find Them
Quidditch Through The Ages
The Tales of Beedle the Bard

Ջոան Քեթլին Ռոուլինգի կայքի նորությունների էջում վերջին ինֆորմացիան Բիդլի հրատարակումն է:
Աղբյուր. http://www.jkrowling.com/textonly/en/
Uncyclopedia հումորային վիկին (իմ Անգրագիտարանի նախատիպն) իր UnNews կատեգորիայում կատակում է ութերորդ Հարրի Պոտտերի մասին: Այդ մասին կարող եք կարդալ այստեղ (http://uncyclopedia.wikia.com/wiki/UnNews:J.K._Rowling_reveals_title_for_Harry_Potter_8!):
Իհարկե, ութերորդ գրքի թողարկումը հաստատող ոչ մի հեղինակավոր փաստ չկա, բայց Ռոուլինգը միշտ էլ սիրել է մարդկանց ներվերը խուտուտ տալ: Ինչևէ, եթե նա շարունակի սեպտալոգիան, ապա կկորցնի իմ հարգանքը: Շատ ավելի ճիշտ կլինի նույն աշխարհում, բայց ուրիշ հերոսներով գրքեր գրել, ոչ թե կոմերցիային ու դեռահաս ֆանատներին զոհ գնալ:
Օրինակ, անձամբ ես մեծ հաճույքով կկարդայի Դամբլդորի ու Գրինդենվալդի մասին պատմող գիրք:

Ֆրեյա
19.03.2010, 18:38
Ես էլ էի նայում այսօր իր կայքը, ոչ մի 8–րդ գրքի մասին խոսքը չկա...
Եթե նույնիսկ լինի էլ ութերորդ գիրք, ապա լինելու մեծ Հարիի արկածները, ասենք, "Փրկել փոքեիկ Դամբլդոր–Սեվերուսին" :)) :oy
Այսինքն, ինչ–որ նոր պատմություն պետք է լինի, այս յոթ գրքերի մեջ տեղ չկա շարունակության...

Leo Negri
19.03.2010, 18:38
Բայց եթե ութերորդ գիրք է նախատեսվում, ապա պատկերացում չունեմ՝ ինչի մասին է այն լինելու, իհարկե, քանի որ սեպտալոգիան սյուժեի տեսանկյունից ամբողջական էր:

Երբ սյուժեն իրան սպառումա, իսկ գրողի ստեղծած աշխարհը` ոչ /կարդա` իդեայի վրա դեռ կարելիա փող աշխատել/, սովորաբար սկսում են գրել գլխավոր հերոսների էրեխեքի ծանոթների նախնիների ուսուցիչների աշակերտների և այլոց մասին:
Չեմ զարմանա որ նոր գրքի հերոս դառնա Փոթթերի էրեխեն կամ նման մի բան: Մեծ Հարրին դժվար գլխավոր հերոս լինի, Փոթթերիանայի կարդացողների մեծ մասը մանկապատանեկան տարիքի ա, իրանց հետաքրքիր չի լինի մեծ մարդու մասին կարդալ:

Rhayader
19.03.2010, 20:00
Երբ սյուժեն իրան սպառումա, իսկ գրողի ստեղծած աշխարհը` ոչ /կարդա` իդեայի վրա դեռ կարելիա փող աշխատել/, սովորաբար սկսում են գրել գլխավոր հերոսների էրեխեքի ծանոթների նախնիների ուսուցիչների աշակերտների և այլոց մասին:
Չեմ զարմանա որ նոր գրքի հերոս դառնա Փոթթերի էրեխեն կամ նման մի բան: Մեծ Հարրին դժվար գլխավոր հերոս լինի, Փոթթերիանայի կարդացողների մեծ մասը մանկապատանեկան տարիքի ա, իրանց հետաքրքիր չի լինի մեծ մարդու մասին կարդալ:

Հենց էդ էլ ասում եմ) միցուցե ժամանակն է, որ գիրքն էլ, ընթերցողն էլ մեծանան:

SSS
20.03.2010, 11:10
Ըստ իմ տվյալների,վերջինը'8 րդ-ը պետք է լիներ"Հարրի Փոթթերն ու 7 հրաշալիքները":Մի բան էլ "Warner Brosers"ը ,որոշում է կայացրել վերջին 7 րդ-ը բաժանել երկու գլխի,այսպիսով այն որ ֆիլմերը 8 ից լինելու դա հաստատ է:Չգիտեմ ինչու ես կարծում եմ,որ գիրքնել է լինելու,գուցե և անհաջող,բայց Ռոուլինգին ոչ մի այլ նախագիծ այսքան գումար չի բերի...

Ֆրեյա
20.03.2010, 12:12
Քաշել Բիդլ Բարդի հեքիաթները (http://www.4shared.com/get/76870901/1e4aeb32/The_Tales_Of_Beedle_The_Bard.html)

Կարող եք այստեղից քաշել գիրքը .pdf ֆորմատով


:roll հավեսն ա... Անպայման մի թղթային օրինակ կառնեմ մի օր, փոքրիկների համար շատ հավես հեքիաթների գիրք ա :)

Rhayader
20.03.2010, 12:37
Ըստ իմ տվյալների,վերջինը'8 րդ-ը պետք է լիներ"Հարրի Փոթթերն ու 7 հրաշալիքները":Մի բան էլ "Warner Brosers"ը ,որոշում է կայացրել վերջին 7 րդ-ը բաժանել երկու գլխի,այսպիսով այն որ ֆիլմերը 8 ից լինելու դա հաստատ է:Չգիտեմ ինչու ես կարծում եմ,որ գիրքնել է լինելու,գուցե և անհաջող,բայց Ռոուլինգին ոչ մի այլ նախագիծ այսքան գումար չի բերի...

Warner Brothers-ն ընդամենը որոշել է յոթերորդը երկու մասով թողարկել, որ նախ ավելի շատ փող աշխատի, համ էլ «Հրե Գավաթի» կրճատելու նման պրոբլեմներ չլինեն: Ավելի ճիշտ կլինի նրանց թվագրել որպես 7-1 ու 7-2, ոչ թե 7 և 8;)