PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր վեբ նորություններ



Okamigo
18.03.2010, 23:02
Այս թեմայում կարող եք տեղադրել հետաքրքիր վեբ նորություններ,ցանկալի է վիդեյի տեսքով,սկսենք

http://games-tv.ru/tv/teleport/44_iy_vipusk/1_aya_chast/

Rammstein
18.03.2010, 23:23
Այս թեմայում կարող եք տեղադրել հետաքրքիր վեբ նորություններ,ցանկալի է վիդեյի տեսքով,սկսենք

http://games-tv.ru/tv/teleport/44_iy_vipusk/1_aya_chast/

Լավ թեմա ա։ :)
Ես էլ երեկ նման թեմա էի ման գալիս, չգտա, հավես էլ չունեի բացելու։

Ժող, նկատել ե՞ք, որ կան ոչ լատինատառ հասցեներ, օրինակ` россия.com (http://россия.com)։
Ես երեկ նկատեցի։ :)
Ասում եմ լավ չէր լինի՞ ակումբի հասցեն լիներ «ակումբ.am»։

Կարապետ
19.03.2010, 17:19
Լավ թեմա ա։ :)
Ժող, նկատել ե՞ք, որ կան ոչ լատինատառ հասցեներ, օրինակ` россия.com (http://россия.com)։
Ասում եմ լավ չէր լինի՞ ակումբի հասցեն լիներ «ակումբ.am»։

հայաստան.com = xn--y9aaa1d0ai1cq.com (http://xn--y9aaa1d0ai1cq.com/) բայց հիմա չի գործում
Ակումբի պահով շատ լավ կլիներ

Okamigo
20.03.2010, 14:39
Google-ը նոր տիպի հեռուստացույցներ է մշակում
http://tert.am/g_image.php?id=77041&tmb=3
Google-ը, Intel-ի և Sony-ի հետ համատեղ, նոր տիպի հեռուստացույցներ է մշակում։ Համատեղ նախագծի արդյունքում, որը դեռ նախնական փուլում է, առաջարկվելու է ծրագրային նոր պլատֆորմ ու ծրագրային ապահովման փաթեթ, որը թույլ կտա հեռուստացույցում օգտագործել վեբ գործիքներ։

Նոր տեխնոլոգիան նախատեսվում է ներդնել նաև Blu-ray նվագարկիչներում ու տարբեր տեսակի հեռուստասարքերում։ Անհատական համակարգիչների համար հավելյալ սարքավորումներ արտադրող Logitech ընկերությունը նույնպես նախագծի մասնակիցների թվում է։
Այսպիսով` ՏՏ խոշոր ընկերությունների շարքում Google-ը վերջինն է միանում ինտերակտիվ հեռուստատեսության ստեղծման ու հեռուստատեսությամբ լրացուցիչ էլբովանդակության առաջարկելու մրցավազքին։

Հեռուստատեսությունը, այսպիսով, Google-ի և Apple-ի նոր մարտադաշտն է։ Apple-ը դեռ 2006թ. է ներկայացրել իր Apple TV-ն։ Ցանցային մուլտիմեդիա այս նվագարկիչը վերարտադրում է iTunes-ի էլեկտրոնային բովանդակությունը հեղուկաբյուրեղային հեռուստացույցների ու պլազմային էկրանների վրա։

Okamigo
20.03.2010, 14:40
MTV-ի սեփականատերը մեղադրում է YouTube-ին
http://tert.am/g_image.php?id=77000&tmb=3
Viacom մեդիահսկայի ներկայացուցիչները մեղադրում են YouTube-ին հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Նրանք դատարան են ներկայացրել միջնորդություն, որում աշխարհի խոշորագույն կայքերից մեկին անվանում են որպես կեղծարարության վրա հիմնված բիզնես։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Viacom-ի հայտարարությունում ներկայացված է YouTube-ի հիմնադիրների նամակագրությունը, որտեղից հետևում է, որ նրանք տեղյակ էին մեծ թվով տեսահոլովակների առկայության մասին, որոնցում խախտվում է հեղինակային իրավունքը։ Ավելին, ըստ Viacom-ի տվյալների, YouTube-ի հիմնադիր Սթիվ Չենը կոչ է արել գողանալ տեսահոլովակներ՝ կայքի հեղինակության բարձրացման համար։

Նշենք, որ YouTube-ի աշխատակիցները պատասխան բողոք-հայց են ներկայացրել։ Նրանք վստահեցրել են, որ ընկերության կողմից վճարվող առնվազն 18 մարկետինգային գործակալություններ դիտավորյալ տեղադրել են Viacom-ի տեսահոլովակները YouTube-ում։

Okamigo
13.04.2010, 15:57
Չինացիները գնեցին «Օդնոկլասնիկին»

http://panorama.am/g_image.php?id=95629&t=b

Յուրի Միլներին, Գրիգորի Ֆիգներին և Ալիշեր Ուսմանովին պատկանող Digital Sky Technologies (DST) ընկերությունը վաճառել է ռուսական բիզնեսի 10%-ը Tencent չինական խոշոր ինտերնետ-ընկերությանը: Գործարքի մասին ասվում է DST-ի և Tencent-ի համատեղ մամլո հաղորդագրության մեջ:

Չինական ընկերությունը վճարել է 300 մլն դոլար բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման համար DST Ltd-ին, որը կառավարում է DST-ի ակտիվները Ռուսաստանում («Օդնոկլասնիկի», Mail.ru, Astrum Online Entertainment և այլն): Այս տեղեկությունները «Վեդոմոստիին» փոխանցել է DST-ի գործադիր տնօրեն և համասեփականատեր Յուրի Միլները:

Արդյունքում Tencent-ը ստացել է DST Ltd-ի հիմնական կապիտալի 10.26%, որը համապատասխանում է ձայների 0.51%-ին և տալիս իրավունք՝ DST-ի տնօրենների խորհրդում ունենալ առանց ձայնի իրավունքի մեկ դիտորդ: DST Ltd-ում ռուս բաժնետերերի մասնաբաժինը գործարքից հետո կազմում է 75%-ից ավելի, ինչպես ասում է բաժնետերերին մոտ կանգնած աղբյուրը DST-ին (մինչ գործարքը Միլները և Ֆինգերը ունեին 50%, իսկ Ուսմանովը`մոտ 35%):


Tencent-ի համար DST-ում ներդրումները հիմնականում ֆինանսական են: «Նա կարող է աշխատել ռուսական ինտերնետի արագ աճի համար, ինչպես նաև DST-ի առաջատար դիրքերը ամրապնդել և ստեղծել նոր հնարավորություններ ռուսալեզու ինտերնետ շուկայում»,-ասված է տարածած մամլո հաղորդագրությունում: DST-ն խոշորագույն ընկերություններից մեկն է Արևելյան Եվրոպայում և ռուսախոս ինտերնետում, նրա պորտֆելային ընկերությունների լսարանը գերազանցում է 300 մլն մարդ:


Աղբյուր` Panorama.am

Okamigo
14.05.2010, 11:17
Google Translate-ում ավելացել է հայերեն լեզուն

Google-ի օն-լայն բառարանում (translate.google.com/) ավելացել է տեքստերը եւ կայքէջերը հայերենից եւ հայերենով թարգմանելու հնարավորությունը:


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, թարգմանական բառարանում ավելացվել է հայերեն բառարանի «alpha» տարբերակը (անավարտ խմբագրություն):

Ներկայումս Google Translate-ում հնարավոր է թարգմանություններ կատարել 57 լեզուներով:

Կարապետ
14.05.2010, 15:21
Google Translate-ում ավելացել է հայերեն լեզուն

Google-ի օն-լայն բառարանում (translate.google.com/) ավելացել է տեքստերը եւ կայքէջերը հայերենից եւ հայերենով թարգմանելու հնարավորությունը:


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, թարգմանական բառարանում ավելացվել է հայերեն բառարանի «alpha» տարբերակը (անավարտ խմբագրություն):

Ներկայումս Google Translate-ում հնարավոր է թարգմանություններ կատարել 57 լեզուներով:

+Նաև գրվածը հայերեն կարդում է, բայց դեռ վեբ-էջեր չի թարգմանում
http://tert.am/am/news/2010/05/14/googletranslate/

Կարապետ
14.05.2010, 15:24
ԵՄ-ն ընդդեմ Facebook-ի
http://img217.imageshack.us/img217/7840/gimage.jpg
Եվրամիության 27 երկրների ազգային մարմինները, որոնք զբաղվում են տվյալների պաշտպանությամբ, համատեղ նամակ են ուղարկել Facebook հայտնի սոցիալական ցանցի ղեկավարությանը՝ բողոքելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններում կատարված փոփոխությունների դեմ։

Եվրոպացիները, մասնավորապես, դժգոհ են այն առնչությամբ, որ նորամուծությունները Facebook-ին թույլ են տալիս ցանցի օգտատերերի անձնական էջերից անձնական բնույթի տվյալներ հրապարակել, ինչը ԵՄ-ում թույլատրվում է բացառապես օգտատերերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ուղերձում անընդունելի է համարվում այն, որ Facebook-ը փոփոխություններ է մտցրել իր սոցիալական հարթակում՝ ի վնաս օգտատերերի։

Նշենք, որ Facebook-ն ավելի քան 400 մլն օգտատեր ունի։
http://tert.am/am/news/2010/05/14/facebook/

Chuk
14.05.2010, 15:31
+Նաև գրվածը հայերեն կարդում է, բայց դեռ վեբ-էջեր չի թարգմանում
http://tert.am/am/news/2010/05/14/googletranslate/

Կարապետ, մեծ սովորություն ունես չիմացած բաներ գրելու: Խորհուրդ եմ տալիս ինֆորմացիան մի քանի անգամ ստուգել նոր տեղադրել: Չիմացած բաների մասին գրելիս հաստատական տոն չօգտագործել:

Վեբ էջեր հայերեն թարգմանվում է, թե ինչպես, կարդա այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/54040-Google-%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A7-%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4):

Կարապետ
14.05.2010, 15:43
m.odnoklassniki.ru-ն արդեն հայերեն
http://img189.imageshack.us/img189/9554/67580523.jpg
http://img155.imageshack.us/img155/6660/90697393.jpg

Ապե Ջան
02.10.2010, 11:54
Գործարկվել են ճանաչողական բնույթի 2 կայքեր` www.stopsmoking.am և www.babycare.am

FLEX ամերիկյան ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայալեզու 2 կայքեր` ծխելու դեմ պայքարի www.stopsmoking.am-ը և մանկական խմանքի www.babycare.am-ը: Այս կայքերն առավելապես կրում են ճանաչողական բնույթ և ներառում են տեղեկատվական նյութեր, թեստեր: www.babycare.am կայքը ներկայացված է չորս հիմնական բաժիններով` նվիրված երեխաների խնամքի բոլոր փուլերին` «Հղիություն», «Նորածին», «Մանուկ» և «Երեխա»: Այցելուները կարող են նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և ստանալ պատասխաններ համապատասխան մասնագետներներից` բժիշկներից, սոցիոլոգներից ու հոգեբաններից: Ինչ վերաբերում է www.stopsmoking.am կայքին, ապա «Ոչ ծխելուն» կարգախոսով առաջնորդվող այս կայքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է ծխողների օրեցօր մեծացող թվաքանակի հետ, և որ ամենացավալի է` Հայաստանում երիտասարդների շրջանում ծխողների թվի գերակշռության հանգամանքով: Կայքի ստեղծման ծրագրի գլխավոր նպատակն է սկսել չծխելու քարոզչության երիտասարդության շրջանում, տարբեր մեթոդների եւ տեխնիկաների միջոցով նպաստել չծխողների միջավայրի ձեւավորմանը: Կայքն առանձնանում է մի շարք հետաքրքիր բաժիններով: Այն ներառում է մի շարք օգտակար գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է ավելի լավ գիտակցել թե ծխախոտի վնասները, թե ծխախոտի գնման վրա ծախսած գումարի անհեթեթությունը: Եվ այս ամենը ներկայացվում է այնպիսի ինտերակտիվ գործիքների միջոցով, ինչպիսիք են «հաշվիչը», «իմ մարմինը», «ժամանակը» եւ «Խոստացիր ընկերոջդ», որոնք ներկայացվում են որպես ծխելը թողնելու հավելյալ խթանիչներ: Նախագծի նպատակներներից է նաև` իրազեկել ծխելու հիմնական վտանգների մասին՝ կիրառելով նաեւ որոշ ինտերակտիվ տվյալները, նպաստել հասարակական վայրերում չծխելու նոր քաղաքականությանը եւ դրանով իսկ աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը, աջակցություն հղիներին, երեխաներին, ովքեր ունեն չծխողների միջավայրում ապրելու իրավունք: Կայքի հեղինակները վստահ են, որ լավ մշակված հանրային կրթության քարոզարշավի կօգնի նվազեցնել ծխողների թիվը:

Այս երկու կայքերը ստեղծվել են իրականացվել է FLEX Alumni Grant դրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթական եւ Մշակութային Հարաբերությունների Գրասենյակի կողմից: Որպես համակարգող կողմ հանդես է գալիս Ամերիկյան խորհուրդների գրասենյակը:

Աղբյուր (http://www.armtech.am/գործարկվել-են-ճանաչողական-բնույթի-2-կա/)