PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնություն մանկատներին

BusinessMen
18.03.2010, 22:25
Բարև բոլորին:)

Ով կարող է ինձ ինչ-որ կոնկրետ տեղեկություն տալ Հայաստանի մանկատներից որևէ մեկի մասին, ուզում ենք մի օր նվերներ առնենք երեխաներին ու գնանք, բայց չգիտեմ որ մանկատուն կարելի է գնալ, տվյալներ ինտերնետում չգտա:

Whyspher Whisper
19.03.2010, 02:24
Բարև)
Միակ մանկատունը, որտեղ եղել եմ` Զեյթունին է /կամ N59, կամ N59 դպրոցի մոտ, էդ մասը լավ չեմ հիշում :)/, կարելի է, օրինակ, էնտեղ գնալ:

BusinessMen
19.03.2010, 15:53
Եղավ մերսի, իսկ ինչի էիր գնացել, օգնության համար էլի? Պայմանավորվել էիր, թե հենց միանգամից գնացիր մտար?

Ariadna
19.03.2010, 16:19
Հարգելի Բիզնեսմեն, մտեք ակումբի «Բարեգործական ծրագիր» թեման http://www.akumb.am/showthread.php/8869-%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?highlight=%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AE%D6%80%D5%A1%D 5%A3%D5%AB%D6%80, ահագին ինֆորմացիա կգտնեք։ Ակումբցիները տարբեր մանկատներ այցելել են, երեխաներին նվերներ տարել, հետները խաղացել, զբաղացրել։

Շինարար
19.03.2010, 16:24
Բարև բոլորին:)

Ով կարող է ինձ ինչ-որ կոնկրետ տեղեկություն տալ Հայաստանի մանկատներից որևէ մեկի մասին, ուզում ենք մի օր նվերներ առնենք երեխաներին ու գնանք, բայց չգիտեմ որ մանկատուն կարելի է գնալ, տվյալներ ինտերնետում չգտա:

Եթե իրոք ուզում ես և հնարավորություն ունես բարի գործ անել, մանկատներից բացի սոցիալապես շատ ավելի խոցելի խմբեր կան, ով բարեգործություն ա մտածում, մանկատուն ա այցելում, ակումբի որոշ անդամներ էլ, որքան գիտեմ, մանկատներից մեկին բազմիցս ու շարունակաբար օգնում են, բայց կան մարդիկ, որ շատ ավելի մեծ օգնության կարիք ունեն, մանկատներին ի վերջո որոշ չափով պետությունն ա պահում, բարեգործներն ու նրանց, ում պետք ա բարեգործ երևալ, առաջին հերթին մանկատուն են գնում, մասնավորապես Կուկի այս գրառումը նայիր (http://www.akumb.am/showthread.php/10353-Թեմայից-դուրս-բայց-հետաքրքիր-կամ-կարևոր-գրառումներ?p=1935419&viewfull=1#post1935419), էս մարդկանց օգնիր, թե կարող ես, մեծ գործ արած կլինես…

BusinessMen
19.03.2010, 21:54
Շինարար ջան ապրես հետաքրքիր մեկնաբանությունների համար, բայց էտ քո ասածները իմ մտքով շատ անգամա անցել: Ուղղակի իմ կարծիքով մանկատան երեխաները էն խավն են, որոնք շփման, ուշադրության ու սիրո կարիք միշտ ունեն: Կապ չունի պետությունը օգնումա թե չէ, կամ ինչքան բարեգործներ են բարեգործություն անում մանկատների հաշվին: Մանկատնում մեծացող երեխան մնումա մանկատնում մեծացող երեխա: Պիտի շփումը նրանց հետ մեծացնել, խորհուրդներ տալ, որ կյանքում ճիշտ ուղղու վրա կանգնեն: Իսկ ինչ վերաբերվումա բարեգործները բարեգործություն են անում որ բարեգործ երևան, դու երևի ընդհանուր նկատի չունէիր, որոշ դեպքեր հնարավոր են: Ուղղակի մի բան կասեմ, իրանք գոնե մի բան անում են, իսկ մնացածը ինչ են անում???

Քո ասած Link-ը նայեցի: Ուղղակի չգիտեմ, թող դաժան չթվամ, բայց իմ կարծիքով ավելի հասուն տարիքի մարդիկ պետք է ամեն ինչի ինքնուրույն հասնեն: Օգնությունները լուծում չեն: Դրանք ժամանակավոր բնույթ են կրում և մարդու մեջ առաջացնում են չաշխատելու, ուրիշից սպասելու, հույսը ուրիշի վրա դնելու սովորություն: Իսկ եթե իրենք փորձեն ինչ-որ բան ստեղծեն, թեկուզ գիտեմ շաաատ դժվարա, իրանց դրության մեջ մտնում եմ, էտ ժամանակ դանդաղ, բայց թեկուզ տարիների ընթացքում մի բանի կհասնեն: Անհնար բան չկա, մեծ ցանկությունա պետք:

Շինարար
19.03.2010, 21:57

Հասուն տարիքի ծնողներն են և ոչ թե երեխաները, ամեն դեպքում քո որոշելու բանն ա:)

Rhayader
19.03.2010, 22:04
BusinessMen, շատ լավ միտք է: Իսկ ի՞նչ կարծիքի ես Սպիտակի կամ Գյումրու մանկատներից մեկն այցելելու մասին: Ինֆորմացիա, կարծում եմ, Ռուֆուսը կարող է տալ:

BusinessMen
19.03.2010, 22:06
Ապրես Ariadna ջան, ահագին կարևոր ինֆորմացիա գտա: Ուրախ եմ որ նման բաներ կազմակերպում եք:

BusinessMen
19.03.2010, 22:35
BusinessMen, շատ լավ միտք է: Իսկ ի՞նչ կարծիքի ես Սպիտակի կամ Գյումրու մանկատներից մեկն այցելելու մասին: Ինֆորմացիա, կարծում եմ, Ռուֆուսը կարող է տալ:

Ես համաձայն եմ, եթե կարողանաք ինձ մենակ հասցե ասել, մեկ էլ ում պիտի զգուշացվի, մանկատան տնօրենին օրինակ, իրա ինչ-որ տվյալ կամ կապնվելու համար ինչ-որ բան, շատ շնորհակալ կլինեմ:

BusinessMen
19.03.2010, 22:56
Եթե ուզում եք կարանք բոլորով գնանք, ովքեր ցանկանում են, բայց սկզբի համար ավելի ցանկալիա Երևանի մանկատներից մեկը: Մենք ընկերներով ու գործընկերներով մոտ 70,000 դրամ կդնենք: Ես ամեն ինչ կկազմակերպեմ, ուղղակի մանկատան հետ կապնվելու հարցնա