PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժո Դասեն/Joe Dassin



Smokie
18.03.2010, 15:24
Շատ լավն ա՝ միշտ լավ երգերով, միշտ լավ ձայնով, միշտ . . . սպիտակ շորերով: Մարդկության մեծամասնությանը հայտնի ու սիրված են նրա «A toi,» «Les Champs-Elysees,» «Salut,» «Lete indien,» «Taka takata,» «Et si tu n'axistas» երգերը, բացի դրանցից ես նաեւ շատ-շատ եմ սիրում «Les Dalton,» «Dans les yeux D'Emilie,» «Vade retro,» «Il faut naitre a Monaco,» «Siffler sur la colline,» «Lequipe a jojo,» «Le petit pain au chocolat,» «Le chemin de pa pa,» «Il etait une fois nous deux» եւ այլ երգեր:
Հենց հիմա էլ ես Ջո Դասեն եմ լսում46672:

Հայկօ
18.03.2010, 15:45
Դասենը սկզբում ԱՄՆ-ում ֆրանսերեն երգեր էր երգում, ոչ մի հաջողություն չունեցավ: Հետո եկավ Ֆրանսիա ու սկսեց անգլերեն երգեր երգել, էլի ոչ մի հաջողություն չունեցավ: Հետո ֆայմեց, որ Ֆրանսիայում հարկավոր ա ֆրանսերեն երգեր երգել, ու ստացվեց :):

Smokie
18.03.2010, 15:50
Դասենը սկզբում ԱՄՆ-ում ֆրանսերեն երգեր էր երգում, ոչ մի հաջողություն չունեցավ: Հետո եկավ Ֆրանսիա ու սկսեց անգլերեն երգեր երգել, էլի ոչ մի հաջողություն չունեցավ: Հետո ֆայմեց, որ Ֆրանսիայում հարկավոր ա ֆրանսերեն երգեր երգել, ու ստացվեց :):

Երգերի՞ց ինչ կասես:

Ռուֆուս
18.03.2010, 17:00
Էխ, փոքր ժամանակ ինչքան էի լսում :))

Իսկ հիմա էդքան էլ չի լսվում, մեկ մեկ կլիպերն են ցույց տալիս, լրիվ 70-ականների ոճով ա, փայլփլուն ֆոնի վրա կանգնած առանց էմոցիաների երգում ա :D

Ամենաշատը էս երգն եմ սիրում Et si tu n'existas pas...

AniwaR
18.03.2010, 17:40
Ինձիկ էս երգ դուր գալ.


http://www.youtube.com/watch?v=rM0h1x49LQc

:)

Rhayader
18.03.2010, 17:45
Ու նավթալինի ծանր (բլեք մետալից էլ ծանր) բույրն իջավ Դար ակումբի վրա:D
Ուֆ, ինչպես ասում են՝ это было давно и неправда:

Հայկօ
18.03.2010, 18:36
Սիրում եմ :):

Joe Dassin - Salut, les amoureux


http://www.youtube.com/watch?v=oF0QKf8oPp4


On s'est aimés comme on se quitte,
Tout simplement sans penser à demain.
À demain qui vient toujours un peu trop vite,
Aux adieux qui quelque fois se passent un peu trop bien.

Yevuk
18.03.2010, 21:04
Փոքրուց շա՜տ եմ լսել. մամայիս սիրած երգիչն էր: Հիշում էր, որ մամաս միշտ պատմում էր, թե ինքը ինչ ջահելա մահացել, որ Օլիմպիադայի տարին էր՝ 1980 թվականը, ու հայտնեցին, որ Ջո Դասսենը ու Վիսոցկին մահացել են: :( Ու միշտ մամաս տխրում էր էդ պահին, ես էլ իր հետ: :( Ջո Դասսենի երգերը մինչև հիմա էլ լսում եմ ու դեռ շատ կլսեմ, որովհետև ինքը ուրիշա, մի տեսակ բարություն կա երգերի մեջ, պարզություն, թեթևություն: Չեմ կաող ասել, թե որ երգն եմ ամենաշատը սիրում. երևի թե երգերի մեծ մասը՝ "L'été Indien", "A toi". "Les Champs-Elysées", "Salut"...
Իմիջիայլոց, իր ամենաչսիրած երգը "Les Champs-Elysées"-ն էր, որովհետև իր ասելով ուր գնում էր, այդ երգն էին խնդրում, որ կատարի:

Ուլուանա
19.03.2010, 01:37
Ես էլ եմ սիրում։ :) Համ ձայնն եմ հավանում, համ էլ երգերը։ Ճիշտ է, չեմ կարող ասել, թե ինձ շատ հոգեհարազատ են երգերը, բայց պարբերաբար հաճույքով լսում եմ։
Իմ սիրած երգերից մի քանիսը.


http://www.youtube.com/watch?v=bHUH8cP7p90


http://www.youtube.com/watch?v=oTLFfRofVcw


http://www.youtube.com/watch?v=r-QpaFBD6nE

dvgray
19.03.2010, 04:26
http://www.youtube.com/watch?v=3i0HuNrZd6k

ամեն անգամ շնչում եմ նրա տաք հոտը ու …

Բարեկամ
19.03.2010, 05:04
Ու նավթալինի ծանր (բլեք մետալից էլ ծանր) բույրն իջավ Դար ակումբի վրա:D
Ուֆ, ինչպես ասում են՝ это было давно и неправда:

է, չէ: Երգեր ունի, որ երբեք չեն հնանա, ուղղակի "գտնված են": "Է սի թյու նեքզիստը պա…"-ն՝ օրինակ:

Smokie
19.03.2010, 09:59
«Taka takata»-ն էլ ա չհնացողներից մեկը, ընտիր երգ ա: Ընդհանրապես իմ կարծիքով Ջո Դասենը շաաաաատ երկար ժամանակ կմնա, կսիրվի ու չի մոռացվի:

Լուսաբեր
19.03.2010, 12:10
Շատ եմ սիրում, փոքրուց լսել եմ, հիմա էլ լսում եմ: Անցյալ տարի նրա լավագույն հիթային երգերի սիդին նվեր ստացա ու ամեն օր լսում էի: Սիրում եմ այդպիսի քնքուշ ձայններ, երգերը մեղմ են ու բարի:
Երգերից` Les Champs- Elysees :love ես երգը ամեն անգամ լսելուց ցանկությունա առաջանում հայտնվել Փարիզում, քայլել Շան զե Լիզեյով ու երգել :roll
Մեկ էլ Le petit pain au CHOCOLAT երգից շոկոլադ եմ ուզում :))
Լավնա Դասենը, երեխաներս էլ երևի դեռ կլսեն :) երգեր կան, որ չեն հնանում....

Smokie
19.03.2010, 12:23
Մեկ էլ Le petit pain au CHOCOLAT երգից շոկոլադ եմ ուզում :))

Chocolat-ի կլիպը տեսել ե՞ս, լավն ա, բայց կլիպից էդքան էլ չի երեւում, որ շոկոլադի մասին ա՝ ամբոոողջ երգի ընթացքում հաց ա առնում մի կրպակից, վերջն էլ ձեռը լիիքը հացեր են:D: Հետաքրքրե՞ց կլիպը:

Yevuk
19.03.2010, 12:28
Chocolat-ի կլիպը տեսել ե՞ս, լավն ա, բայց կլիպից էդքան էլ չի երեւում, որ շոկոլադի մասին ա՝ ամբոոողջ երգի ընթացքում հաց ա առնում մի կրպակից, վերջն էլ ձեռը լիիքը հացեր են:D: Հետաքրքրե՞ց կլիպը:

Ոչ միայն հացեր են, այլև քռուասաններ (les croissants), որոնք իրենցից ներկայացնում են բուլկիի նման մի բան, մեջն էլ շակալադ: :nyam Ի դեպ Երևանում էլ կա, բայց ասում են, որ Ֆրանսիայում պատրաստածը լրից ուրիշ համ ունի: ;)

Լուսաբեր
19.03.2010, 12:53
Chocolat-ի կլիպը տեսել ե՞ս, լավն ա, բայց կլիպից էդքան էլ չի երեւում, որ շոկոլադի մասին ա՝ ամբոոողջ երգի ընթացքում հաց ա առնում մի կրպակից, վերջն էլ ձեռը լիիքը հացեր են:D: Հետաքրքրե՞ց կլիպը:

Հացնա մեջը շոկոլադ, դա ավելի շատ հաց չի, թխվածքաբլիթա, մեջն էլ հալած շոկոլադ :)

Վայ Եվուկն արդեն գրել էր, այ իրա ասածիցա ...

Mariam1556
19.03.2010, 13:14
Հետաքրքիր պատմություն կա նրա ազգանվան հետ կապված:
Նրա պապը Օդեսայից փախչել է Ամերիկա մեկ բառ անգամ չիմանալով անգլերեն և այն հարցին թե ինչպես է իր անունը նա չհասկանալով մի կերպ պատասխանել է "Օդեսայից եմ " և ամերիկացիներն էլ բնականաբար իրեն չհասկանալով անձնագրի մեջ գրել են "Mr Dessin":D


Իր "Aux Champs Elysées" երգն էլ է շատ հայտնի

http://www.youtube.com/watch?v=OAMuNfs89yE&feature=related

Smokie
19.03.2010, 13:15
Ոչ միայն հացեր են, այլև քռուասաններ (les croissants), որոնք իրենցից ներկայացնում են բուլկիի նման մի բան, մեջն էլ շակալադ: :nyam Ի դեպ Երևանում էլ կա, բայց ասում են, որ Ֆրանսիայում պատրաստածը լրից ուրիշ համ ունի: ;)

Պարզ ա:

Sophie
19.03.2010, 15:15
Ամեն անգամ խարնում եմ Դասենին ու Սալվատոր Ադամոին:)): Երկուսին էլ շատ եմ սիրում: Ու չեմ կարծում, որ հնացած են: Հատկապես հանրահայտ "Et si tu n'axistas" վալսը կարծում եմ բոլոր ժամանակների լավագույն երգերի ցանկում միշտ կլինի:

Smokie
19.03.2010, 18:05
http://www.youtube.com/watch?v=2e87uBhygWo

Chocolati կլիպը:

Smokie
26.07.2010, 10:44
Երեկ վավերագրական ֆիլմ էի նայում, Ժո Դասենի եւ Դալիդայի մասին: Ափսոս, որ նրանք հիմա չկան, տխուր կյանք են ունեցել:(
Դասենը հրաշալի անձնավորություն է, պֆիլմում պատմում էին, որ իր երկրորդ կնոջ՝ Քրիսթինի հետ վատ էին հարաբերությունները, վեճեր հաճախ էին լինում Քրիսթինի պատճառով: Մի անգամ էլ Ժո Դասենը խոսում է իր ընկերոջ հետ այդ մասին՝ ասելով, որ խղճում է կնոջը: «Ինչու՞ ես խղջում, ախր նրա մեջ ընդհանրապես մարդկություն չկա»: «Հենց դրա համար էլ ես նրան խղջում եմ» ասում է Դասենը:
Ի դեպ, ասում էին նաեւ, որ իր «Les Dalton» երգը, նա ուզում էր նվիրել իր ընկերոջը՝ Սալվատորե Ադամոյին, բայց իր պրոդյուսորը խնդրեց նրան, որ հենց ինքն էլ երգի ... հետաքրքիր կլիներ լսել այդ երգը Ադամոյի կատարմամբ:

http://www.youtube.com/watch?v=ZdHJ6Jz8HuI

Smokie
22.12.2010, 14:30
http://www.youtube.com/watch?v=r4xLDznkBm4

http://www.youtube.com/watch?v=Q0zG5eH2Kjs

http://www.youtube.com/watch?v=d3wHEc-YMvo

Անտիգոնե
22.12.2010, 23:14
Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ...:love
Et si tu n`exis Pas երգը կարող եմ լսել ամբողջ օրը և ամեն անգամ հավասարաչափ հաճույք ստանալ ու չհոգնել:

Smokie
04.03.2014, 09:03
Վաղուց չէի լսել:love Պաշտելի երգ ա:roll

http://youtu.be/UxpEtJtUuMA