PDA

Դիտել ողջ տարբերակը : «Տեղեկատվության ազատության մասին օրենք. կիրառում եւ խոչընդոտներ»



Iwpr
17.03.2010, 17:15
«Տեղեկատվության ազատության մասին օրենք. կիրառում եւ խոչընդոտներ»
Դասախոսություն-քննարկում լրագրողների համար

26-ը մարտի, 2010թ.


Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Հայաստանյան գրասենյակը սկսնակ լրագրողներին եւ լրագրության ֆակուլտետների ուսանողներին հրավիրում է մասնակցելու ս.թ. մարտի 26-ին ժ. 16:00-ին նախատեսված «Տեղեկատվության ազատության մասին օրենք. կիրառում եւ խոչընդոտներ» աշխատանքային դասախոսություն-քննարկմանը, որը կանցկացնի ԵՊՀ դասախոս, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր անդամ, փորձագետ Լիանա Դոյդոյանը:

Քննարկումը տեղի կունենա Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Հայաստանյան գրասենյակում: Հասցե`Կողբացի 39:

Քննարկմանը անդրադարձ կլինի տեղեկատվության ազատության նշանակությանը քաղաքացիական հասարակությունում, Հայաստանում գործող օրենսդրությանը, տեղեկատվություն ստանալու կարգին, լրագրողներին կփոխանցվի տեղեկատվություն հայթայթելու համար անհրաժեշտ քայլերի, հարցման ձեւերի մասին ինֆորմացիա:

Ազատ քննարկում կծավալվի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կիրառման հետ կապված խնդիրների, տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու դեպքում օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունների շուրջ:

Միջոցառումն իրականացվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունների կողմից:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (www.iwpr.net) խաղաղություն եւ ժողովրդավարություն է կառուցում ազատ եւ անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականցնում արդեն ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ եւ նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները եւ Շվեդիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդա Մուրադյանին`+37410 53 92 04 հեռախոսահամարով:

Քննարկմանը մ ասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով էլեկտրոնային նամակ zaraiwpr@gmail.com հասցեին, կամ զանգահարել 53 92 04:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ
0010, Երեւան, Եզնիկ Կողբացի 39
Հեռ/Ֆաքս +37410 53 92 04
Էլ. փոստ` sedamur@gmail.com
Կայք` www.iwpr.net