Գալաթեա
17.03.2010, 17:05
Գալաթեա: Արտ, կհիշեցնե՞ս քանի տարեկան ա դառնում Ակումբը:
Chuk: Չորս:
Գալաթեա: Ստեղծելուց մտքովդ անցնում է՞ր, որ եդքան կյանք կունենա... հաշվի առնելով, թե ինչ կարճ կյանք են ապրում ֆորումները, որպես կանոն:
Chuk: Լիլ, էս արդեն սկսե՞լ ես հարցազրույցը :oy
Գալաթեա: Հարցին պատասխանի :)
Chuk: Չէ, ստեղծելուց դրա մասին ընդհանրապես չեմ մտածել, որովհետև կյանքի տևողության խնդիր դրված չէր: Դրված էր հայատառ ֆորում ստեղծելու խնդիր, հայկական ինտերնետում էդ մեծ բացի լրացման խնդիրը: Իսկ թե որքան կապրեր... ես պատրաստ էի անգամ, որ կարող է մեկ ամսից փակվել:
Գալաթեա: Կարող ե՞ս համարել, որ հասել ես դրված նպատակին:
Chuk: Էսօր արդեն կան հայերեն ֆորումներ, որոնցից միայն մեկն է ակումբը: Կարող եմ ասել, որ հասել եմ, որովհետև Ակումբում կա ահռելի քանակությամբ հայերեն գրառումներ, այն ակտիվ ֆորում է, կարող եմ ասել, որ հասել եմ, քանի որ ուրիշ ֆորումներ էլ կան, որոնք ստեղծվել են նույն Ակումբի համակարգի նույն իմ թարգմանության հենքի վրա:
Բայց ասել, որ բացն ամբողջովին լրացված է, սխալ կլինի: Այսօր էլ հայկական ինտերնետում մեծ թիվ է կազմում ոչ հայատառ շփումը՝ թե՛ ֆորումներում, թե՛ այլ տիպի կայքերում: Հավատում եմ, որ մի օր դա վերացնելու ենք: Ակումբը միանշանակ իր նպաստն ունենալու է դրա վերացման գործում:
Գալաթեա: Քո կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Ակումբն ունի քո ասած հսկա քանակությամբ հայերեն գրառումները ու մարդկանց առանձնապես ոչ պակաս քանակը, որ անում են այդ գրառումները... Ակումբում կան մարդիկ, որ ստեղծման օրվանից մասնակցում են ֆորումի կյանքին ու չեն հոգնում դրանից կարծես թե.. պատահականությո՞ւն է թե պատճառ կա սրան:
Chuk: Պատճառները երևի շատ են: Ի տարբերություն բազում ուրիշ ֆորումների՝ Ակումբը միանգամից սկսեց ակտիվ գործել: Սա ուներ երկու հիմնական պատճառ. նախ, ինչքան էլ որ շատերը պնդում էին (այն ժամանակ), որ հայատառ ֆորումները պահանջարկ չեն վայելում, որ դրա կարիքն ունեցող չկա, իրականում շատ էին մարդիկ, ովքեր, այսպես ասեմ, «կարոտ էին մնացել» ինտերնետում հայերեն ու հայատառ գրելուն: Ակումբն այդ մարդկանց համար հրաշալի միջոց էր: Երկրորդ պատճառը սկզբնական թիմն էր:
Ես ոչ թե բացեցի ֆորում ու սպասեցի, թե երբ են մարդիկ հավաքվելու, նկատելու ու սկսելու քննարկել, այլ արդեն իսկ սպասողների բանակով մտանք Ակումբ, բացվելու օրն իսկ սկսվեցին գրանցումներն ու քննարկումները:
Ակումբի ակունքներում կանգնածներից յուրաքանչյուրն ուներ խարիզմա, ուներ մտերիմներ, ովքեր գալիս էին քննարկումների, թե՛ ԱրթԳեոն, թե՛ Ուլուանան, թե՛ Արշակը, թե՛ Network.am-ը, թե՛ StrangeLittleGirle-ը... բոլորին թվելն անհնար է: Բայց էս կորիզը կարողացավ հենց սկզբից հետաքրքիր քննարկումներ ապահովել, ու Ակումբում հետո հայտնվողներն իսկապես ունեին կարդալու, սովորելու, քննարկելու, ստանալու ու տալու բան: Չէր կարող էդ դրված հիմքը անհետևանք մնար, պետք է լինեին որոշակի բարձր մակարդակի քննարկումներ, որոնք կունենային իրենց տրամաբանական շարունակությունը: Ակումբում յուրաքանչյուր գրանցված ու քննարկումներին մասնակցած մարդ կարողացել է այնպիսի հետք թողնել, որ իրենից հետո եկողն էլ հետաքրքիր բան տեսնի ու մնա:
Ակումբի ակտիվությունը, գրառումների շատ լինելը հենց ակումբցիներով է պայմանավորված, մեկը՝ քեզնով է պայմանավորված: Կապ չունի, որ հետո շատերը ձանձրացել կամ նեղացել ու գնացել են, իրանցից ամեն մեկը մի լավ ու լուսավոր հետք թողել է:
Գալաթեա: Իսկ Ակումբից նեղանալ-գնալուց հետո գրեթե միշտ վերադառնալու գործոնն ինչի՞ հետ է կապված :)
Chuk: Ակումբի բազմազանությամբ: Որովհետև մեկը կարող է օրինակ ինձնից նեղանալ ու գնալ, բայց Ակումբը ես չեմ, ակումբը մի հավաքական կերպար է, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր այդ նեղացող գնացողների համար թանկ են ու մի օր հիշելու են այդ մասին:
Իհարկե բոլորը չեն վերադառնում, ցավոք կան նաև «հավերժ» գնացողներ, ինչը ցավալի է: Բայց անկախ ամեն ինչից, կարծում եմ, Ակումբը յուրաքանչյուր ակտիվ ակումբցու համար ինչ-որ թանկարժեք բան ունի. այստեղ իր մտքերն են, իր անցյալն է, իր ընկերներն են, իր մի մասնիկն է: Դժվար է քո մի մասնիկից հեռանալը, ու կարծում եմ, որ շատերը նեղանալ ու գնալուց հետո վերագնահատում ու տեսնում են, որ իրենք նեղացել են ամբողջության մի մասից, բայց այնտեղ դեռ լիքը ուրիշ մասեր կան:
Գալաթեա: Թանկ լինելու առումով չեմ կարող չհամաձայնել... ի դեպ խորհուրդ կտայի քեզ երբեք չմոռանալ Տրիբունի սպառնալիքը, որ եթե Ակումբը փակվի, կխփի քեզ :)
Chuk: Կարծում եմ, որ Տրիբունն արդեն վերաիմաստավորել է իր էդ խոսքն ու եթե չփակվի ԱԿումբը՝ էդ դեպքում կխփի ինձ :D
Գալաթեա: Հենց էդ մասին, քանի խոսք գնաց: Ինչ կարծիքի ես Ակումբում հաճախ ծագող տարաձայնությունների մասին, որոնք որպես կանոն չեն մնում քաղաքավարության սահմաններում, շատերի շնորհիվ, այդ տվում և իմ: Չես հոգն՞ել նմանօրինակ վեճերից, սեփական ճիշտն ապացուցելու տեղին ու անտեղի փորձերից: Ադմին Չուկը չի ուզո՞ւմ էլ երբեք ոչ մի մոդերատորական չգրի:
Chuk: Քանի որ էս մասին խոսք գնաց, միանգամից նշեմ, որ այդ տարակարծությունների հարցում անմասն չեմ նաև ես: Ավելին, հաճախ լինում եմ հրահրողը: Ադմին Չուկը... սովորական ակումբցի Չուկը կլիներ շատ ավելի մեղմ, կլիներ շատ ավելի հանդուրժող ու հանգիստ: Երբեմն ուղղակի կատաղության է հասցնում զգացումը, որ ես ադմին եմ ու իրավունք չունեմ գրել այնպես, ինչպես կուզեի, ու դրա արդյունքում հաճախ վարվում եմ շատ ավելի կոշտ, քան կարելի էր սպասել...
Մոդերատորությունը և՛ հաճելի բան է, և՛ տհաճ: Մի կողմից՝ վատ չէ քեզ գլխավոր զգալ, կարողանալը ամեն ինչը քո ուզած ու պատկերացրած ձևով կազմակերպել, իսկ մյուս կողմից զզվելու աստիճան հոգնեցրել են այդ բոլոր հարաբերությունները, անիծյալ թավատառ սևի ու կարմրի համադրությունը, անընդհատ ստացվող հիմնավոր, ու շատ ավելի հաճախ՝ անհիմն բողոքները, սուբյեկտիվության, աչառուության մեջ մեղադրանքները, դժգոհություններն ու մուննաթը:
Չէ, իհարկե զուտ ծանր պարտականություն չի մոդերությունը, բայց իսկապես շատ է հոգնեցրել: Ընդհանրապես գնալով ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ հասունանում է ժամանակը, երբ ես պետք է կարողանամ գտնել ու ղեկավարման ղեկը հանձնել ուրիշին, որովհետև Ակումբը փակելը շատ սխալ է, բայց հավերժ այն պահել ես չեմ կարող, պետք է փոխարինող լինի, ընդ որում՝ սերնդափոխությամբ:
Գալաթեա: Քեզ փոխարինո՞ղ... Չես կարծո՞ւմ, որ դու մի տեսակ... Մաոցզեդունի պես լիդեր ես դառել: Նկատի չունեմ չինացի կոմունիստ :) Պարզապես մեկը, որն իր հոգատարությամբ, նվիրվածությամբ, Ակումբին սեփական երեխայի պես մեծացնելով դառել է անփոխարինելի մարդ...ծնողի պես: Ծնողին չեն փոխում, չէ՞:
Կարծում ես որ կգտնվի մեկ ուրիշը, որ նույնքան կհարազատանա՞ Ակումբի համար:
Chuk: Արի գանք մեր սիրելի Հարրի Փոթթերին... Էնտեղ մի հատված կա, աղոտ եմ հիշում ճիշտն ասած, վաղուց եմ կարդացել, Դամբլդորի մահից հետո, երբ հուսահատություն կա, որ ամեն ինչ կորած է, էսպիսի միտք է հնչում՝ «Ուրեմն վատ լիդեր էր Դամբլդորը, եթե չի կարողացել էնպես անել, որ իրենից հետո իր գործը շարունակվի»:
Ճշգրիտ չեմ հիշում, մոտավոր եմ ասում: Բայց սա էն փիլիսոփայությունն է, որը ես ընդոնում եմ: Եթե ես չկարողանամ հանձնել որևէ ուրիշին, ով կկարողանա Ակումբը լավ պահել ու շարունակել զարգացնել, ուրեմն ես էս ողջ ընթացքում վատ ղեկավար եմ եղել: Համ էլ բացառված չի, որ որպես սովորական ակումբցի ես հետագայում Ակումբին, Ակումբի ներքին կյանքին շատ ավելին տամ, քան հիմա տալիս եմ, որպես ադմին:
Համենայն դեպս նշեմ, որ այդ ասածս սերնդափոխությունը էսօրվա-վաղվա խնդիր չէ :)
Մի փոքր գովազդային ընդմիջում, հենց նոր մերժեցի մեր շատ սիրելի bari hoki-ի հերթական գրանցումը:
Գալաթեա: Վերջին երկու տեղեկացումները կարդալիս դեմքիդ արտահայտությունը պատկերացրի... այ Մաոցզեդուն :D
Ի դեպ, մի քիչ էլ Հարրի Փոթթեր... մեր սիրած գրքի հերոսներից հեչ ո՞ւմ կնմանացնեիր Ակումբի այս կամ այ ն անդամներին: Կան համընկումներ:
Chuk: Հմդյա... Ի դեպ Ֆոտոնն ասում է, որ «հմդյա» որ գրում եմ, շատ չոր է ստացվում, իսկ որ արտասանում եմ՝ շատ համով եմ արտասանում :) ... հմմմ.. փորձում եմ ցրել հարցը :) Norton-ը կարծում եմ Ռոնի տիպարին է նման, ուրիշ նմանություն... չէ, չեմ գտնում ճիշտ ասած: Երևի կուզեի ես Հարրին լինեի, Ֆոտոնը՝ Ջիննին, բայց չենք լինի :)
Լավգուդին եմ շատ սիրում :love
Գալաթեա: Իսկ ես Մեֆին Լյուպինին եմ նմանացնում, Տրիբունին էլ՝ Սիրիուսին... մի քիչ :)
Լավ, հասանք Ֆոտոնին ;)
Քեզ ոչ այնքան որպես գաղտնիք ասեմ, որ տեսնելով, թե Ակումբում, քանի զույգեր են ձևավորվում, միշտ մտածում էի. «Լավ, բա էս Ընտանիքի ձևավորման հիմնարկության տնօրենը ե՞րբ է մեկին իրեն գտնելու: Ու հանկարծ, լրիվ անսպասելի, հայտվում է մեր Լույսիկը :) Երբևէ կարծու՞մ էիր, որ կգտնես իրեն Ակումբում:
Chuk: Հա, կարծում էի: Կարծում էի, որովհետև իմ օրվա շատ մասն Ակումբում էր անցնում: Կարծում էի, որովհետև Ակումբ մտնողների գերակշիռ մեծամասնությունն այնքան հիասքանչ մարդիկ են, որ ես հույս ունեի, որ այդ հիասքանչներից մեկը կլինի ԻՆՔԸ: Ու եղավ: Հետո էլ ասում եմ՝ մոդերատորությունը վատ բան է :)) Ընդամենը խախտում անողին տուգանել էի ու ի տարբերություն բազումների, որ միանգամից սկսում են մուննաթ գալ, թե այդ ո՜նց եմ համարձակվել տուգանել, մարդը ներողություն խնդրեց ու հարց տվեց... ծանոթությունն էդպես սկսվեց... հետո արդեն կյանքիս ամենալուսավոր օրերն ապրեցի ու դեռ ապրում եմ :)
Գալաթեա: Մականունը պատահական չի ընտրված փաստորեն :)
Շատերը կարծում են, ձեր ընկերներից, որ դուք սազում եք իրար Ֆոտոնի հետ ու շատ եք սազում: Դու համամի՞տ ես:
Chuk: Մենք ունենք նմանություններ ու տարբերություններ, երկուսից էլ՝ շատ: Մենք իրար լավ ենք լրացնում :)
շարունակելի