PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. Ակումբը 4 տարեկան է



Chuk
17.03.2010, 01:17
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/55-Ակումբը-4-տարեկան-է

Լուսաբեր
17.03.2010, 01:24
Կրկին անգամ շնորհավո՜ր :)
Ապրեք :roll

Ambrosine
17.03.2010, 01:25
Շնորհավոր:love: Առա՜ջ, Ակումբ:))

Chilly
17.03.2010, 02:14
Շատ շնորհավոր մեզ բոլորիս... Հատկապես Չուկին, ախպեր ջան, առաջին իսկ սեղանիս կխմեմ քո ու Ակումբի կենացը... :)

Jarre
17.03.2010, 07:46
Շնորհակալություն բոլոր անշահախնդիր մարդկանց ու էնտուզիաստներին, որոնց շնորհիվ Ակումբը ստեղծվեց և կա մինչև այսօր։

Ես համոզված եմ, որ այս գործը պետական կարևորություն ունեցող է, քանի որ հայրենքիք պաշտպանելը միայն զենքով չի, ինչպես ցավոք կարծում են մեր հայրենակիցների 99%-ը։

Ամենացավալին այն է, որ մարդ կորցնում է իր ինքնությունը, իր մշակույթը, իր լեզուն և այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ պետական մակարդակով ոչինչ չի արվում այդ տենդենցը կանգնեցնելու համար։

Իսկ այս ֆորումը իրոք որ հայոց լեզուն պահպանելու շատ մեծ և ազդեցիկ գործիք է։ Այսօր շատ երիտասարդներ համոզված են, որ հայերենը այդքան էլ «պրակտիկ» լեզու չի, քանի որ գրականը և խոսակցականը շատ են իրարից տարբերվում։ Ու շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ խոսելուց պետք է անպայման ժարգոնով ու անգրագետ խոսես, որ նորմալ մարդու տպավորություն թողնես, ու ընդունված լինես։ Աակումբը ապացուցեց և ապացուցում է լրիվ հակառակը։

Արդեն չորս տարի է Ակումբը գործում է ու ես շատ եմ ցանկանում, որ Ակումբը իր գործունեությունը շարունակի միշտ, որ այն դառնա մեր իրականության անբաժանելի մի մասը՝ թեկուզև ժամանակի ընթացքում փոխելով իր ֆորմատը։ Ու ես վստահ եմ, որ բոլորի ջանքերով դա հնարավոր է։ Պարզապես Ակումբի հիմնադիրների պես հարկավոր է մի փոքր քիչ մտածել սեփական ես-ի մասին ու լինել մի քիչ անձնազոհ ;)

Boboloz
17.03.2010, 10:01
Շնորհավո՜ր հարգելիներ ՋԱՆ:viannen_13::sicx::bux:
Առաջին հայացքից թվում էր,որ սովորական շփման տեղ է,բայց էստեղից շատ բան իմացա ու հասկացա,շատ բան էլ հետագայում կասեմ:)

yerevanci
17.03.2010, 10:12
Ակումբ ջան
http://1.bp.blogspot.com/_kqfGW5X7ogw/SSpco9mpcEI/AAAAAAAAAW0/Ce11x6mLh4g/s400/happy-birthday-balloons.gif

Ձայնալար
17.03.2010, 10:47
Շնորհավոր Ակումբ ջան, շնորհավոր Չուկ ջան «երեխայիդ» ծնունդի առթիվ: 4 տարվա համար ահագին գործ ա արվել փաստորեն :think Էլ չեմ ասում կողմնակի էֆեկտները՝ ինչքան մարդ ա ծանոթացել, ամուսնացել, էլ չասեմ ինչեր արել, երեխա ունեցել :))

Առաջ Ակումբ՝ քայլ առ քայլ :)

Ձայնալար
17.03.2010, 10:52
Հ.Գ. Փաստորեն Ակումբի ծնունդը կանանց միամսյակը կտրում ա :D :yahoo

Dayana
17.03.2010, 10:56
Հ.Գ. Փաստորեն Ակումբի ծնունդը կանանց միամսյակը կտրում ա :D :yahoo

Ակումբն էլ ա գեղեցիկ սեռից եղա՞վ :sad

Արևհատիկ
17.03.2010, 13:10
Մի անգամ էլ շնորհավոր: :love
Շապիկն էլ շատ սիրուն ա :oy

A.r.p.i.
17.03.2010, 13:23
Ակումբ ջան շնորհավոր:love: Ծաղկես, ծլես զորանաս էնքան, մինչև թոռներ, ծոռներս էլ զգան հաճույքդ:))

murmushka
17.03.2010, 13:31
Շնորհավոր Ակումբ, միակ վայրը ուր շտապում ես և ուրախ ժամանակ, և տխուր
ու կհասկանան ու կընդունեն, այնպես ինչպես կաս, ուր ....... դե լավն է Ակումբը
Շնորհավորում եմ բոլորին, մեզ

My World My Space
17.03.2010, 14:05
միանում եմ շնորհավորանքներին, շատ պիտանի և կարևոր գործ է արվել, ապրեն կազմակերպիչները....................

Շնորհավորում եմ բոլորիդ, ծանոթ անծանոթ իմ բարեկամներ............

Miss Elegance
17.03.2010, 14:19
Շնորհավոր Ակումբ ջան:)

Ինչուիկ
17.03.2010, 14:50
Շնորհավոոոոո՜ր:bux:

Okamigo
17.03.2010, 16:31
Շնորհավոոոոոոոոոոոոոոոր ամենլավ հայկական ֆոռումնա,ձեզ լիքը լիքը հաջողություններ

Tornado
17.03.2010, 17:30
ՖՈՐՈՒ՛Մ ՋԱՆ,ՄԻ ՏԱՍ էՍՔԱՆ էԼ ԱՊՐԵՍ, ՔԵԶՆԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԿԼԻՆԵՆՔ, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր :B

Sophie
17.03.2010, 17:39
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին :)

Մանե
17.03.2010, 18:26
Շնորհավոր:love Ապրեք:love

E-la Via
17.03.2010, 19:42
Ակումբին, Chuk-ին և մեզ բոլորիս շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ այս ֆորումի անդամ եմ, քանի որ հենց այս ֆորումի շնորհիվ ծանոթացել ու շփվում եմ հինալաի մարդկանց հետ: Ցանկանում եմ, որ Ակումբը լինի ու ավելիին հասնի:):

Firegirl777
17.03.2010, 19:44
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր:hands:hands
Այնքան ուրախ եմ, շնորհավորում եմ և ինչպես մարդուն կասես առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում…
Ողջ կյանքումս միայն ակումբին եմ վստահել ու սիրով շփվել ու մասնակցել քննարկումներին::love

Բարձրահասակ
17.03.2010, 21:54
Շնորհավորում են նախ Ակումբի ծնողներին: :) Հետո էլ մեզ՝ Ձեր զավակի ընկերներին: :D Պարզապես երկարակեցություն եմ մաղթում:

Elmo
17.03.2010, 21:58
:P լավ ենք արել որ կանք: Շնորհավոր

Արծիվ
17.03.2010, 22:00
Ի սրտե շնորհավորում եմ, Happy 4th B-Day Դար Ակումբ :)

javaharut
17.03.2010, 22:01
Միակ ֆորումն է, որ հաճախում եմ և իմ գրառումները կատարում: Հավերժական լինես ԱԿՈՒՄԲ ջան և մեկ էլ երկրաչափական պրոգրեսիայով այցելուների ու անդամների աճ եմ մաղթում:

Meme
17.03.2010, 23:12
:bux::bux:Շնորհավորում եմ,ցանկանում եմ, որ այսպիսի ուրախ ծնունդներ բազում անգամ նշես......:love:love:love:love:love:loveՇաաաաատ շաաաաաաատ եմ քեզ սիրում:oy:oy:flower:flowerԹեկուզ և 4 տարեկան ես, բայց իմ կարծիքով բազմաթիվ հաջողությւոնների ես հասել ինքնուրույն, որը հեշտ չի ըստ իս:good:good:kiss

Amarysa
18.03.2010, 01:32
Շնորհավո՜ր ԱԿՈՒՄԲԻ 4–ամյակը :drinks

Լեռնցի
18.03.2010, 10:03
Շնորհավոր լինի, ինչ ճիշտն ա ճիշտ ա, բացի հայատառության փաստից, ակումբն ինձ շատ բան է սովորեցրել:

Շնորհակալ եմ բոլորիցդ:

Եվ կրկին շնորհավոր լինի, թող 8000ը 16,000 դառնա, ու 16,000ը 32,000 և այսպես շարունակ, թող ակումբը 8-ը նշի, 16-ը, 32-ը և այսպես շարունակ...

Mark Pauler
18.03.2010, 13:51
http://img0.liveinternet.ru/images/attach/b/2/23/559/23559152_10173556_9680356_9706123_nn40.gif

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Sphinx
18.03.2010, 14:27
Մի քանի ամիս առաջ ես ինձ համար հայտնագործեցի այս հրաշալի Ակումբը: Ցավում եմ, որ ժամանակս չի բավականացնում հաճախ լինելու այստեղ.եթե այցելում եմ, ապա շատ կարճ ժամանակով:Հավատացեք ինձ, հայրենիքից դուրս գտնվողիս համար Ակումբը օդ ու ջուր է:Երբ թվում է, որ կենցաղը քիչ է մնում կուլ տա ինձ, շտապում եմ այստեղ հերթական անգամ վերագտնելու ինքս ինձ:Շնորհակալ եմ ...

Dragon
18.03.2010, 21:31
Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես կազմակերպիչներին:bux:

Շնորհակալություն հայերեն քննարկումների համար:good

Gayl
19.03.2010, 00:28
Շնորհավոր ակումբի 4 ամյակը, շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին և ամենակարևորը Չուկին և բոլոր մոդեռներին ու ադմիններին:

Sunny Stream
19.03.2010, 14:59
ուռռաաաա՜՜՜
էս ինչ մեծ բալիկ է արդեն մեր Ակումբը, արդեն ատամները պնդացրել է, վստահ խոսում է, ու էնքան վստահ, որ իր խոսքին ականջ են դնում.
սիրում եմ կումբիկին, շատ :pioneer

Դեկադա
19.03.2010, 19:21
:) Փաստորեն ակումբի ծննդյան օրն է:

Առաջինը աչքս զարնեց չորս թիվը՝ տալով խորհելու առիթ: Այսքան կարճ ժամանակահատվածում այսքան շատ օգտակար գործ անել...

Առաջի հինգ տարին դա փնտրտուքների, վայրուվերումների, սայթաքելու ու նորից ոտքի կանգնելու եւ վերջապես կայանալու տարիներ են: Ես ուրախ եմ, որ այդ դժվարին ճանապարհը ակումբը անցնում է միշտ գլուխը բարձր պահած:

Շնորհավորում եմ... ուզել, որ ճանապարհը միշտ հարթ լինի... չէի ցանկանա քանզի հենց դժվարություններն են կոփում, բայց ես ի սրտե ցանկանում եմ, որ ակումբն ու նրա ստեղծողները եւ ինչու չէ նաեւ ակումբցիները ցանկացած փորձություն անցնեն հպարտ, միշտ լինեն միահամուռ ու մի բռունցք...

Ի դեպ էս նոր ֆորմատով ակումբը դեռ տարրական դասարաններում է՝ ուստի սովորելու դեռ շատ տեղ կա, եւ եթե չեմ սխալվում այս տարին նաեւ քննական է: ;)

No Broken Hearted Girl
19.03.2010, 20:46
Շնորհավոոոոոոոր,,,,,,,,,,,

Interdenominational
19.03.2010, 21:01
Մեծարգո Կայքի Ղեկավար, Ադմինիստրատորներ, Մոդերատորներ, ու արդեն հարազատացած Մասնակիցներ.
Սիրով ու մեծ հարգանքով շնորհավորում եմ Ակումբի 4 ամյակը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ են զգում այս օրը Կայքի հեղինակները…

Համացանցում օրեցօր բազմացող բազմաբնույթ ու խայտաբղետ կայքերի առատության մեջ որոշակիորեն ու սկզբունքայնորեն առանձնանում է Ակումբը, ու սա մեծ բերկրանք է, քանի որ միայն ռեյտինգային ցուցանիշներով ու հաճախելիությամբ չի կենդանի և գործուն այս կամ այն կայքը:

Այստեղ այլ ոգի ու շունչ կա, այստեղ բանիմաց կազմակերպիչները, շնորհալի մասնակիցները՝ Կայքի զարկերակն են…

Շնորհավոր 4 ամյակը:

Նաիրուհի
20.03.2010, 01:56
Ես շատ ուրախ եմ, որ «Ակումբը» կա, որ հայերենը դեռ մեռած լեզուների շարքը չի համալել և չի համալրելու դեռ երկար, քանի դեռ կան ակումբցիների նման մարդիկ...

aniko
26.03.2010, 17:03
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲ ՈՒՌԱ~~~~~ ՈՒՌԱ~~~~~ :hands

Ձայնալար
26.03.2010, 17:21
Մեծարգո Կայքի Ղեկավար, Ադմինիստրատորներ, Մոդերատորներ, ու արդեն հարազատացած Մասնակիցներ.
Սիրով ու մեծ հարգանքով շնորհավորում եմ Ակումբի 4 ամյակը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ են զգում այս օրը Կայքի հեղինակները…

Համացանցում օրեցօր բազմացող բազմաբնույթ ու խայտաբղետ կայքերի առատության մեջ որոշակիորեն ու սկզբունքայնորեն առանձնանում է Ակումբը, ու սա մեծ բերկրանք է, քանի որ միայն ռեյտինգային ցուցանիշներով ու հաճախելիությամբ չի կենդանի և գործուն այս կամ այն կայքը:

Այստեղ այլ ոգի ու շունչ կա, այստեղ բանիմաց կազմակերպիչները, շնորհալի մասնակիցները՝ Կայքի զարկերակն են…

Շնորհավոր 4 ամյակը:

Վերջը պարզեցինք, թե նախագահի շնորհավորական ուղերձները ով ա գրում :))

Interdenominational
26.03.2010, 22:39
Ձայնալար: «Ակումբի» ղեկավարությունը, կարծում եմ, 4 տարին մեկ կարող է իրեն թույլ տալ VIP շնորհավորանքներ պատվիրել :scen…իհարկե, Նախագահի բացակայության ընթացքում :secret :crazy
Շնորհակալ եմ…

Remix-Hayko
28.03.2010, 11:44
http://www.akumb.am/../images/smilies/bux.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gif
Շնորհավորում եմ, բոլոր ակումբիներին: Այ հաջորդ տարի, որ 5 տարեկան դառնա ակումբս, ոնց եմ խմելու::D

Remix-Hayko
28.03.2010, 11:46
http://www.akumb.am/../images/smilies/bux.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gifhttp://www.akumb.am/../images/smilies/yahoo.gif
Շնորհավորում եմ, բոլոր ակումբիներին: Այ հաջորդ տարի, որ 5 տարեկան դառնա ակումբս, ոնց եմ խմելու::D

ՆանՍ
05.06.2010, 13:09
:viannen_13:Առաջին հերթին շնորհավորում եմ Ակումբի ստեղծագործական խմբին, հետո բոլոոոոոոոոոոոոոոոր մասնակիցներին:
Ես արդեն մի որոշ ժամանակա Ակումբում եմ ու շատ գոհ եմ ու շնորհակալ, որ էսպիսի Խելքը Գլխին, Տեղը- Տեղին կայք կա, որ մարդ շփվելիս հաճույքա ստանում, ու կարևորը հայերեն ենք գրում,որ արտերկրում ապրող հայերը մեր լեզուն անընդհատ օգտագործում են, իսկ ամենակարևորը, որ կարծես ընտանիքի նման լինի`մեկը մեկին հասնող-օգնող, ջիգյարով,կատակասեր.......:Չգիտեմ, ես այդպիսի տպավորություն եմ ստացել`իրականում ոչ մեկին չճանաչելով հանդերձ:

Մանուլ
05.06.2010, 13:16
Երեխեք, Ակումբի 4 տարին 3 ամիս առաջ ա լրացել :}:

ՆանՍ
05.06.2010, 13:26
Երեխեք, Ակումբի 4 տարին 3 ամիս առաջ ա լրացել :}:

Մի քիչ շփվելուց հետո շնորհավորելը ավելի հավեսովա ստացվում. լավ է ուշ, քան ավելի ուշ: