PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք փնտրելու ընթացքը



Artgeo
16.03.2010, 16:32
Վաղ թե ուշ բոլորս էլ կանգնում ենք աշխատանք փնտրելու խնդրի առաջ։ Առաջարկում եմ այս թեմայում գրել աշխատանք փնտրելու հետ կապված բոլոր հարցերը, սխալները և այլն։

Քանի որ տվյալ պահին ես էլ աշխատանք փնտրողների բանակի մեջ եմ, ապա կգրեմ նաև իմ փորձի վերաբերյալ։ Ինչպես ասում են աշխատանք փնտրելը նույնպես աշխատանք է։

Adam
16.03.2010, 22:53
Հիմիկվա դրությամբ գործակալությունների եմ դիմում, սակայն ոչ մի արդյունք դեռևս: Իրենց բոլոր ուղարկած տեղերում վերջում մի բան առաջանում ա, որ չի ստացվում աշխատանքի անցնելը: Չգիտեմ...

Yeghoyan
16.03.2010, 22:58
ուֆ :cry2 ես մեղք եմ, սենց բաներից մի խոսացեք

աշխատանք փնտրելը աշխատանք չէ:noti

Norton
16.03.2010, 23:00
Աշխատանքային փորձ չունենալը ահագին մինուսա:
Հայաստանում ամենաէֆֆեկտիվ միջոցը ԽԾԲ+կաշառք:

Ֆոտոն
16.03.2010, 23:20
Աշխատանք փնտրելու սկզբնական փուլերն իմ մոտեցմամբ: :)

1. Կազմել գրագետ ռեզյումե:
2. Գրանցվել մի քանի աշխատանքային կայքում, նախընտրած աշխատանքի բնույթից կախված: (Ցանկալի է գրանցվել անուն-ազգանուն կամ նման մականունով մեյլով, քանի որ, օրինակ՝ pupushik7654, gevo89 ու այլ համանման մականունները լուրջ տպավորություն չեն թողնում):
3. Ամենօրյա տեղեկացումների միջոցով դիմել՝ ռեզյումեն ուղարկելով պահանջներին համապատասխանող ռեզյումեն: (Նշված լինելու դեպքում՝ նկար էլ հնարավոր է պահանջվի):
4. Ծանոթներին տեղեկացնել, որ փնտրում եք աշխատանք, նաև նշեք մոտավորապես, թե ինչ պայմանների եք համաձայն:
5. Որոշ ընկերությունների, որտեղ կուզեիք աշխատել, ինքներդ կարող եք առաջարկել Ձեր՝ աշխատող դառնալը:
6. Եթե մասնագիտական հարցեր կարող են սպասվել հարցազրույցին, կարելի է նախապես մտովի պատրաստվել, նյութերը կրկնել:
7. Մեծ մասամբ պահանջվում է օտար լեզուների իմացություն, որ ցանկալի է ավելի բարելավվել մինչև կկանչեն հարցազրույցի: :)

Հ.Գ. Այսքանը մինչև հարցազրույցը: :)

Հայկօ
16.03.2010, 23:35
Ձեր ամբողջ շրջապատին ու ձեր ամբողջ շրջապատի բոլոր շրջապատներին խառնեք իրար, ժող, մի տեղից մի բան կկպնի:

_DEATH_
17.03.2010, 15:57
Ես ինքնս երկար ժամանակ աշխատանք էի փնտրում, ապագա հավանական շեֆերիս հետ մի քիչ խոսալուց արդեն նեռվերիս վրա էին ազդում: Հիմա հասկացել եմ, որ իմ մասնագիտությունը նենց ա, որ ինչ շեֆ, ինչ բան, կարելի ա տանը կոմպի դեմ նստած հազար ձևի գործ անել: Ծրագրերի պատվերներ կարամ ընդունենմ գրեմ, ծրագիր գրեմ ծախեմ, ... Ճիշտ ա դեռ ուսանող եմ, բայց ամենինչ անելու եմ, որ ավարտելուց հետո ինչ որ մեկի մոտ չաշխատեմ, այլ ինքս ինձնով անկախ որ ժամին ուզեմ, կարևոր չլինիի որտեղ եմ գտնվում տանը, թե մոզամբիկի որևէ կաֆեում, …

One_Way_Ticket
17.03.2010, 16:59
Ես ինքնս երկար ժամանակ աշխատանք էի փնտրում, ապագա հավանական շեֆերիս հետ մի քիչ խոսալուց արդեն նեռվերիս վրա էին ազդում: Հիմա հասկացել եմ, որ իմ մասնագիտությունը նենց ա, որ ինչ շեֆ, ինչ բան, կարելի ա տանը կոմպի դեմ նստած հազար ձևի գործ անել: Ծրագրերի պատվերներ կարամ ընդունենմ գրեմ, ծրագիր գրեմ ծախեմ, ... Ճիշտ ա դեռ ուսանող եմ, բայց ամենինչ անելու եմ, որ ավարտելուց հետո ինչ որ մեկի մոտ չաշխատեմ, այլ ինքս ինձնով անկախ որ ժամին ուզեմ, կարևոր չլինիի որտեղ եմ գտնվում տանը, թե մոզամբիկի որևէ կաֆեում, …
Չգիտեմ դու ում հետ ես խոսել (կներես, բայց այդ խոսքերից մեծամտա-աբիժնիկական հոտ է գալիս), բայց իմ թե ներկայիս, թե նախկին շեֆը նորմալ, ադեկվատ մարդիկ են:
Նաև նկատի ունեցիր, որ սեփական գործն ունենալը դրական կողմերի հետ մեկտեղ բացասական կողմեր էլ ունի:
Ինչ վերաբերվում է "որ ժամին" ուզելուն, ընկերությունների մեծամասնությունում ծրագրավորողները բավական ազատ գրաֆիկով են աշխատում:
Ինչ վերաբերվում է կախվածությանը, այսպես շեֆիցդ ես կախված, այն դեպքում էլ պատվիրատուից կախված կլինես:
Սեփական գործի թերևս գլխավոր դրական կողմը այն է, որ շատ փող ես աշխատում:
Փոխարենը վարձու աշխատողը ավելի հանգիստ կյանքով է ապրում: Իր բաժին գործը արել է, մնացածը իրեն չի հետաքրքրում: Ունի իր հասանելիք արձակուրդը: Հանկարծ ընկերության գործերն էլ վատացան, ուրիշ տեղ կտեղափոխվի:

_DEATH_
17.03.2010, 17:16
Չգիտեմ դու ում հետ ես խոսել (կներես, բայց այդ խոսքերից մեծամտա-աբիժնիկական հոտ է գալիս), բայց իմ թե ներկայիս, թե նախկին շեֆը նորմալ, ադեկվատ մարդիկ են:
Նաև նկատի ունեցիր, որ սեփական գործն ունենալը դրական կողմերի հետ մեկտեղ բացասական կողմեր էլ ունի:
Ինչ վերաբերվում է "որ ժամին" ուզելուն, ընկերությունների մեծամասնությունում ծրագրավորողները բավական ազատ գրաֆիկով են աշխատում:
Ինչ վերաբերվում է կախվածությանը, այսպես շեֆիցդ ես կախված, այն դեպքում էլ պատվիրատուից կախված կլինես:
Սեփական գործի թերևս գլխավոր դրական կողմը այն է, որ շատ փող ես աշխատում:
Փոխարենը վարձու աշխատողը ավելի հանգիստ կյանքով է ապրում: Իր բաժին գործը արել է, մնացածը իրեն չի հետաքրքրում: Ունի իր հասանելիք արձակուրդը: Հանկարծ ընկերության գործերն էլ վատացան, ուրիշ տեղ կտեղափոխվի:

Կարգին շեֆեր էլ են լինում, բայց ինձ օրինակի համար մի հատ նենց շեֆ ա հանդիպել, հլը գործի չընդունված նենց էր հետս խոսում մունաթով, հրամայելով, ոնցոր իրա ստրուկը լինեի: Չգիտեմ ինչ գտար գրածիս մեջ մեծամտա-աբիժնիկական, դու էլ ինձ կներես, մի հատ սենց սովորություն ունես, ամենինչի մեջ վատ բան ես գտնում:

Ես հիմա վեբ ծրագրավորման մեջ եմ խորանում, սկիզբը զակազ կընդունեմ մանր-մունր հմտանալու համար, հետո էլ իմ սայթը կբացեմ ու արդեն ոչ մեկից ու ոչ մի բան կախված չեմ լինի: Կարամ օրերով չմտնեմ, մեկա եկամուտը կգա: :)

One_Way_Ticket
17.03.2010, 17:38
Չգիտեմ ինչ գտար գրածիս մեջ մեծամտա-աբիժնիկական
Պարզապես "աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խաղողը խակ էր" ոճի ոնց որ լիներ:
Տիրոջ նման իրեն գործատուն պահում է, երբ 1000 հոգի քո նմանը կա, դու չեկար, Պողոսը կգա: Լավ մասնագետներին իրենք են խնդրում, որ գան իրենց մոտ աշխատեն:


իմ սայթը կբացեմ ու արդեն ոչ մեկից ու ոչ մի բան կախված չեմ լինի: Կարամ օրերով չմտնեմ, մեկա եկամուտը կգա: :)
Հաջողություն :)

terev
17.03.2010, 18:34
Պարզապես "աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խաղողը խակ էր" ոճի ոնց որ լիներ:


Կներես, բայց իմ կարծիքով քո ասածը կարելի է ասել քո նման մտածողներին: Որոնք չեն ուզում/կարողանում սեփական գործը դնեն և գնում ուրիշի ենթակայության տակ են աշխատում:

One_Way_Ticket
17.03.2010, 19:08
Կներես, բայց իմ կարծիքով քո ասածը կարելի է ասել քո նման մտածողներին: Որոնք չեն ուզում/կարողանում սեփական գործը դնեն և գնում ուրիշի ենթակայության տակ են աշխատում:
Ներված ես: Այո, չեմ ուզում: Եվ ես հիմնավորեցի թե ինչու չեմ ուզում: Թե ինչ է նշանակում սեփական գործը ունենալ, ես ծանոթ եմ ինձ շատ մոտ մարդու օրինակով: Չնայած ինչու եմ ուրիշի օրինակը բերում, ինքս նախկին աշխատանքի տեղը մեկ ամսով բաժնի վարիչին եմ փոխարինել, երբ նա արձակուրդ էր գնացել: Ծանր էր: Եվ դա ընդամենը բաժնի վարիչի մասին է խոսքը: Իսկ երբ քո գործն է, և ամբողջ պատասխանատվությունը քո վրա է, էլ չեմ խոսում: Իսկ այն, որ ինչ-որ կախարդական կայք կունենաս, որ քեզ համար հանգիստ կփռվես լողափին, և եկամուտը կգա, հեքիաթ է: Ավելի ճիշտ, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդեն հսկայական կապիտալ ես կուտակել, և կարող ես մի վստահելի թոփ-մենեջեր պահել և ոչնչի չխառնվել: Իսկ մինչև դրան հասնելը կարող ես հանգստի մասին մոռանալ: Ինչ ուզում է լինի, եթե քեզ մեկը գումար է վճարում, ապա ինչ-որ բանի դիմաց է վճարում: Եվ այդ ինչ-որ բանը կարող է ինչ-որ պահի չաշխատել, ոչ ոք սխալներից ապահովագրված չէ: Եվ պետք է պատրաստ լինել, որ գիշերը ժամը երկուսին քեզ կարթնացնեն, կհայհոյեն, որ այսինչ բանը չի աշխատում:

Իսկ հիմա... Ես գործս արեցի, կարող եմ հանգիստ գնալ տուն: Մի բան սխա՞լ է: Ջհանդամը սխալ չէ, համբերեք, վաղը կգամ, կուղղեմ: Համաձայն չե՞ք: Հարևան ընկերությունում ինձ են սպասում:

terev
17.03.2010, 19:19
Դե եթե դու պատրաստ ես, որ քեզ գիշերվա երկուսին արթնացնեն ու հայհոյեն, ուրեմն քեզ բան բացատրելը շատ դժվար կլինի:
Իսկ «կներես»-ը չեի գրել, որ դու էլ գրեիր «ներված ես»: Մի քիչ շնորհքով քեզ պահիր:

Firegirl777
17.03.2010, 19:26
Բախտի բերմամբ, թե պատահմամբ երբեք աշխատանք գտնելուխնդիր չեմ ունեցել: Իսկ երբ աշխատանք էի ման գալիս առաջնորդվում էի այն սկզբունքով, որ ավելի լավ է փորձել, քան հետո ափսոսալ:

One_Way_Ticket
17.03.2010, 19:30
Դե եթե դու պատրաստ ես, որ քեզ գիշերվա երկուսին արթնացնեն ու հայհոյեն, ուրեմն քեզ բան բացատրելը շատ դժվար կլինի:
Դու ինձ լավ չհասկացար: Կամ չուզեցիր հասկանալ: Հիմա ինձ` վարձու աշխատողիս, ոչ ոք չի զանգում գիշերը ժամը երկուսին ու սկսում հայհոյել: Որովհետև հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կունենա, լավ աշխատողին ոչ մի գործատու չի ուզում կորցնել: Իսկ եթե քեզ համար կայք ես սարքել, և ծառայություններ ես մատուցում, կզանգեն: Որովհետև կլիենտները թքած ունեն, որ դու քնել ես ուզում: Քանզի կլիենտը միշտ ճիշտ է (c):

Սա այն դեպքում, երբ միայնակ ես աշխատում: Երբ աշխատողներ ես պահում, գործը էլ ավելի է բարդանում: Հետն էլ սթրեսսային իրավիճակները:


Իսկ «կներես»-ը չեի գրել, որ դու էլ գրեիր «ներված ես»: Մի քիչ շնորհքով քեզ պահիր:
Լավ, հիմա ես ասեմ "կներես" :) Չէի կարծում, որ դա վիրավորական կընդունես:

terev
17.03.2010, 19:59
Ես ընդհանրապես եմ ասում: Միշտ սեփական գործ ունեցողը ավելի շահեկան վիճակում է քան ուրիշի ենթակայության տակ աշխատողը:
Ու եթե մարդ ուսանողական տարիքում արդեն մտածում է սեփական գործ դնելու մասին, ապա դա կարելի է միայն ողջյունել, այլ ոչ թէ մարդուն հիասթափեցնել: Ուրիշի ենթակայության տակ աշխատելը հա էլ կա:

One_Way_Ticket
17.03.2010, 20:06
Տերև ջան, էլի սկզբնական խոսակցությանն ենք վերադառնում: Ի՞նչ առումով շահեկան: Ինչպես արդեն ասացի, բացի լավ կողմերից այն ունի նաև վատ կողմեր: Իմ ասածը այն է, որ դա կամայական մարդու համար չէ: Ես ոչ թե հիասթափեցնում եմ, այլ զգուշացնում, որպեսզի հիասթափությունը հետո չլինի: Ինձ շատ մոտիկ մարդ, ում մասին արդեն մի քանի գրառում վերև հիշատակել եմ, ասում է` "դու դառնում ես քո գործի ստրուկը": Կարող է դա հայտնի խոսք է, բայց ես նրանից եմ լսել:

_DEATH_
17.03.2010, 20:31
Իսկ այն, որ ինչ-որ կախարդական կայք կունենաս, որ քեզ համար հանգիստ կփռվես լողափին, և եկամուտը կգա, հեքիաթ է: Ավելի ճիշտ, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդեն հսկայական կապիտալ ես կուտակել, և կարող ես մի վստահելի թոփ-մենեջեր պահել և ոչնչի չխառնվել: Իսկ մինչև դրան հասնելը կարող ես հանգստի մասին մոռանալ: Ինչ ուզում է լինի, եթե քեզ մեկը գումար է վճարում, ապա ինչ-որ բանի դիմաց է վճարում: Եվ այդ ինչ-որ բանը կարող է ինչ-որ պահի չաշխատել, ոչ ոք սխալներից ապահովագրված չէ: Եվ պետք է պատրաստ լինել, որ գիշերը ժամը երկուսին քեզ կարթնացնեն, կհայհոյեն, որ այսինչ բանը չի աշխատում:

Ես հեքիաթների չեմ հավատում, իսկ այ աչքիս տեսածին հավատում եմ: Փորձը ցույց ա տվել, որ սայթերի մեծ մասը cms-ի կամ եսիմինչ շաբլոնի վրա են հիմնված, դրա համար այցելուների մեծ մասը կարճ ժամանակում հիասթափվում ա ու էլ չի այցելում, իսկ 0-ից ստեղծված օրիգինալ, ինդիվիդուալ սայթերի մեծ մասը հաջողության ա հասնում: Կայք ունեցողների մեծ մասը կամ ծրագրավորումից հեռու մարդ ա, կամ դիզայնից հեռու մարդ ա, կամ էլ ֆանտազիա չունի, դրա համար շատ քիչ կայքեր են հաջողության հասնում: Եթե լուրերին հետևում ես, էս վերջերս նենց բաներ ա տեղի ունենում, օրինակ 17 տարեկան մի հատ երեխա նենց սայթ ա բացել, որ 24 ժամ 30 հազարից ավել մարդ ակտիվ ա ու միլիոնավոր օգտագործողներ ունի: Ով ասես ուզում ա հետը պայմանագիր կնքի, միլիոններ տա, հետն էլ Ամերիկա տանի…

Ընենց որ ես հիմա մի հատ հետաքրքիր պռոյեկտի վրա եմ աշխատում սոցիալական ցանցի ու խաղի համադրում ա կարելի ա ասել, մնում ա վերջում մի հատ լավ գովազդ անել ու միգրացիան պատրաստ ա:

One_Way_Ticket
17.03.2010, 20:41
_DEATH_ ջան, ես չեմ ասում թե չես անի: Դու արա, թող միակ չուզողը ես լինեմ:
Իմ ասածն ուրիշ է: Որ անելով չես պրծնի: Կակ մինիմում պիտի մեյլերի պատասխանես: Ինչքան ավելի հանրաճանաչ դառնա կայքը, այնքան ավելի շատ: Ես քեզ խոստանում եմ, որ վաղ թե ուշ դա քեզ կզզվեցնի: Ստիպված պիտի աշխատող պահես: Այդ դեպքում պիտի մտածես ոնց անես, որ աշխատողը բարեխղճորեն իր գործը կատարի, և այլն:

_DEATH_
17.03.2010, 20:59
_DEATH_ ջան, ես չեմ ասում թե չես անի: Դու արա, թող միակ չուզողը ես լինեմ:
Իմ ասածն ուրիշ է: Որ անելով չես պրծնի: Կակ մինիմում պիտի մեյլերի պատասխանես: Ինչքան ավելի հանրաճանաչ դառնա կայքը, այնքան ավելի շատ: Ես քեզ խոստանում եմ, որ վաղ թե ուշ դա քեզ կզզվեցնի: Ստիպված պիտի աշխատող պահես: Այդ դեպքում պիտի մտածես ոնց անես, որ աշխատողը բարեխղճորեն իր գործը կատարի, և այլն:

Ամենակարող Բրյուսի նման նամակներին կպատասխանեմ: :))

Ես էլ չեմ ասում, որ առանց ոչ մի բան անելու հանգիստ նստելու եմ ու եկամուտ ունենամ: Տենց գործ ես կյանքումս չէի էլ ընտրի որ առանց ոչ մի բան անելու փող աշխատեմ: Իմ ասածը էն ա, որ օրինակ կարամ ուր ուզեմ գնամ հանգստանալու ու եթե խնդիրներ էլ առաջացավ տուն վերադառնալու կարիք չի լինի, ինտերնետը ուզբեկստանում էլ ա ինտերնետ, հենց ընտեղից էլ կլուծեմ խնդիրը:

One_Way_Ticket
17.03.2010, 21:15
Իմ ասածը էն ա, որ օրինակ կարամ ուր ուզեմ գնամ հանգստանալու ու եթե խնդիրներ էլ առաջացավ տուն վերադառնալու կարիք չի լինի, ինտերնետը ուզբեկստանում էլ ա ինտերնետ, հենց ընտեղից էլ կլուծեմ խնդիրը:
Հիանալի միտք է, սակայն առանձնապես կապ չունի "սեփական գործ vs վարձու աշխատող" դիլեմմայի հետ (ծրագրավորողի դեպքում): Մեր աշխատողներից մեկը, օրինակ, տանից է աշխատում: Եթե ուզենա իր լափթոփը վերցնել, գնալ մի ամիս Ուզբեկստանում աշխատել, չեմ կարծում, որ ղեկավարությունը չթույլատրի, քանի որ դրանից առանձնապես բան չի փոխվում:

javaharut
17.03.2010, 21:51
Կարծում եմ սեփական գործ անելը կամ վարձու աշխատելը դա մարդկանց բնավորությունից է գալիս, այլ ոչ թե մեկի լավ կամ վատ լինելուց մյուսի համեմատ: Օրինակ ես հասկացել եմ, որ ինչ էլ լինի չեմ կարող ինքս ինձ ազատ գրաֆիկով աշխատել (միշտ անելիքս կհետաձգեմ), սակայն զգում եմ որ կարող եմ շատ լավ կատարել թիմային աշխատանք կամ էլ աշխատել որպես վարձու աշխատող, դա էլ իմ բնավորությունն է:
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա կարող եմ ասել, որ փորձեք բոլոր հնարավոր տարբերակները խծբ, դիմեք կազմակերպություններին, գրեք ճոխ cv-ներ, և այլն և այլն մինչև ձեզ կընդունեն աշխատանքի ձեր ուզած տեղում, իսկ եթե չընդունվեք էլ աշխատանքի, այդ դեպքում ձեզ ավելի կատարելագործեք: :hands

Elmo
17.03.2010, 22:16
Սեփական գործ մործը Հայաստանում ապագա չունեն: Աճես, գլխիդ կտան, չաճես՝ շատ-շատ ամսեկան մի 400 000 եկամուտ ունենաս, էն էլ 24 ժամյա աշխատանքային տեմպի տակ: Այսինքն չես կարող գործից հետո հեռախոսդ անջատել ու կինո նայել: «Գործից հետո» հասկացություն էլ չի լինի: Կամ էլ պետք ա լավ քեռի ունենաս, կամ այլ հովանավոր, որը էլի պաշտոնանկ կարող ա լինի մի օր:
Լավ մասնագետ դառնալով կարելի ա էդ 400 000 -ը մի 2 տարում ստանալ ու գնալով ավելացնել: Մեր մոտ մասնագետներ կան շատ ու շատ ավել են ստանում քան 400 000 -ը: Արձակուրդ ունեն, հարկայինի հետ գործ չունեն, մրցակցություն ու շուկա չի հուզում իրանց, սոց փաթեթ ունեն ու աշխատանքային ժամի ավարտ ունեն: Բիզնեսմենի գրաֆիկը սպանիչ լարված ա: Էլ չասեմ բիզնեսի կորուստի կամ կազմակերպության բանկրոտ լինելու հետևանքները: Չասեք տենց բան չի լինում: Մենակ էս վերջին մի տարում Հայաստանում 100 -ից ավել հաջողակ կազմակերպություններ բանկրոտ գնացին:

Իսկ աշխատանք գտնելու քայլերը հետևալն են:
1. կազմել ռեզյումե
2. կրկնել, պարապել ու վերհիշել մասնագիտությունդ
3. ամեն պատեհ առիթով ու ցանկացած կազմակերպության մեյլի վրա ռեզյումեներ ուղարկել:
4. ընկերներին ու ծանոթներին իրար խառնել
5. զինվել համբերությամբ ու բախտ գտնել:

terev
17.03.2010, 23:13
Ակամայից սա հիշեցի:

Он кто - инженеришка... Ну что у него за жизнь? Утром на работу, вечером с работы. Дома жена, дети сопливые... А ты - джентльмен удачи! Украл, выпил - в тюрьму! :)

One_Way_Ticket
17.03.2010, 23:25
Սեփական գործ մործը Հայաստանում ապագա չունեն: Աճես, գլխիդ կտան, չաճես՝ շատ-շատ ամսեկան մի 400 000 եկամուտ ունենաս, էն էլ 24 ժամյա աշխատանքային տեմպի տակ:
400.000-ը շատ ես չափազանցեցնում (չափաքչացնու՞մ): Դա այն թիվը չէ, որի համար գլխիդ տան: Բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ:

_DEATH_
17.03.2010, 23:27
Թող ամեն մեկը էն գործը անի, որը իրա սրտով ա ու ամեն ինչ լավ կլինի: :)

Սեփական գործ մործը Հայաստանում ապագա չունի, բայց 21-րդ դարում ինտերնետ կա, այսինքն Հայաստան մայաստանով մեր սահմանները չեն պրծնում սեփական գործի, մարդիկ ինչ գործ ասես անում են ինտերնետով:

aerosmith
18.03.2010, 00:01
գիտեք, ժողովուրդը չի սխալվում, որ տաշած քարը գետնին չի մնա։ Հիմա շատերդ կմտածեք, որ է հա նայած որտեղ տեղ կգտնի։ Իսկ ես ավելացնեմ, որ եթե քարը լավ է տաշված, ապա հաստատ տեղ կգտնի շենքի աբլիցովկի վրա։ Եթե մարդ ուզում է իր սեփական բիզնեսով զբաղվի, իսկապես Հայաստանը էդքան էլ հարմար տեղ չի սեփական բիզնեսի համար, կամ էլ Էլմօ-ի ասած պետքա լավ քեռի ու հոպպար ունենաս։ Իսկ եթե ուրիշի ենթական ես դառնում, ապա մոռացեք միանգամից լավ աշխատանքի մասին։ Լավ աշխատանքին հասնում են միայն լավ աշխատելով, ու էդ ստատուսը վաստակելով ՝ հալալ քրտինքով։ Մի խորհուրդ էլ տամ, եթե ուսանող եք, ապա մի ձգտեք, որ անպայման աշխատեք, հասկանում եմ կողքից եկած փողը երբեք ավելորդություն չի լինի, բայցդե էդ ժամերը, որոնք կանցկացնեք աշխատանքի վայրում, ավելի լավ է տանը նստեք մասնագիտական գրքեր կարդաք, անգլերեն սովորեք, մասնակցեք օլիմպիադաներին, որտեվ ցանկացած դիպլոմ, կամ ինչ-որ սերտիֆիկատ իր դրական դերնա ունենում ապագայում աշխատանքի ընդհունվելու համար։ Իսկ ով որ շատ է ուզւմ աշխատի թող գտնի մ քիչ թեթև գործ , որ վերը նշածս անելիքներին գոնե ժամանակ մնա։