PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիվասել. արդյո՞ք մեր անհատական ինֆորմացիայի գաղտնիությունը պահպանված է

Ֆրեյա
15.03.2010, 16:48
Նայեք, թե նոր ինչ հայտարարության հանդիպեցի list.am կայքում

http://www.list.am/item/203657

հմմմ՜... :think

Սենց ա Վիվա Սելը ապահովում ինֆորմացիայի գաղտնիությունը, ամենախոշոր օպերատորը :[....
դուրս ա գալիս ով ուզի կարա ցանկացած քաղաքացու /մոտ 2 000 000 բաժանորդ ունեն/ տվյալները ստանա։
Հեռախոսի համարը՝ ջհանդամ... բայց հիմա արդեն անձնագրի տվյալներ են պահում, հետևաբար նաև հասցեներ... Իսկ անձնագրի տվյալները ցանկացած կերպ կարող են օգտագործվել... :angry
Հավանաբար, ինչ–որ լակոտներ են հայթայթել էս ինֆորմացիան ու վաճառում են։ Բնականաբար, նույնը նաև ուրիշ մարդիկ էլ կարող են ձեռք բերել, էլ չեմ ասում ինչ հարմար ա ընտրությունների ժամանակ :D

Մարդ գտներ էս վաճառողին ու ոտերը ջարդեր...

Ձայնալար
15.03.2010, 16:58
Take it easy Անի ջան, Արմենտելի բազաները քաղաքային համարների + բջջային հին համարները վաղուց հասանելի են: Համ էլ մարդուն գտնելը էնքան էլ դժվար բան չի, գյուղ տեղ ա, մենակ հարցուփորձ անելով էլ կգտնես որ ուզես :)) Համ էլ elections.am -ում անուն ազգանունով հասցեն ա լինում գտնել :)

Ֆրեյա
15.03.2010, 17:24
Բա անձնագրի տվյալները՞ :P

Անձնագրի տվյալներով ինչ ասես կարելի ա անել. սկսած՝ քո անունով վարկ վերցնելուց, վերջացրած՝ քո անձնագրի տվյալներով ուրիշի համար կեղծ անձնագիր սարքելը։

:))
Իսկ ռիսկայնության տեսանկյունից, ինչքան շատ մարդ գիտի էտ ինֆորմացիան, էտքան մեծ ա հավանականությունը, որ մի օգտակար ձևով կօգտագործի դա :))

Ռուֆուս
15.03.2010, 17:37
Take it easy Անի ջան, Արմենտելի բազաները քաղաքային համարների + բջջային հին համարները վաղուց հասանելի են: Համ էլ մարդուն գտնելը էնքան էլ դժվար բան չի, գյուղ տեղ ա, մենակ հարցուփորձ անելով էլ կգտնես որ ուզես :)) Համ էլ elections.am -ում անուն ազգանունով հասցեն ա լինում գտնել :)

Ամեն դեպքում շատ սխալ է: Նորմալ երկրում լինեինք, դատի կտայինք ու դատը կշահեինք:

Ձայնալար
15.03.2010, 18:06
Բա անձնագրի տվյալները՞ :P

Անձնագրի տվյալներով ինչ ասես կարելի ա անել. սկսած՝ քո անունով վարկ վերցնելուց, վերջացրած՝ քո անձնագրի տվյալներով ուրիշի համար կեղծ անձնագիր սարքելը։

:))
Իսկ ռիսկայնության տեսանկյունից, ինչքան շատ մարդ գիտի էտ ինֆորմացիան, էտքան մեծ ա հավանականությունը, որ մի օգտակար ձևով կօգտագործի դա :))

Նախ համոզված չեմ, որ անձնագրի տվյալները էդ բազայում առկա են, երկրորդն էլ, ախր Ան ջան, բանկային համակարգում պատերազմած (վաեվատ արած) աղջիկ ես, մի՞թե հնարավոր է մենակ ինչ-որ մեկի անձնագրի տվյալները իմանալով ինչ-որ գործողություն անել: Անձնագիր կեղծել կարան, բայց էդ մասշտաբի հանցագործի համար, ամեն դեպքում, Վիվան չի, որ պիտի փրկի անձնագրի տվյալ իմանալ: Մերանձնագրի քսերոքսները սկսած մանկապարտեզի արխիվներից :)) ԲՈՒՀ, ցանկացած բանկ, որի հետ առնչվել ենք, հիմնարկի կադրերի բաժին, հազար տեղ կա, դա գաղտնի ինֆորմացիա չի:

Դարք
15.03.2010, 18:16

հ.գ. ամեն ինչ ել կա ետ բազաներում. և' անձնագրային տվյալներ և' բնակության հասցեն և շատ բաներ..ու ոչ միայն արմենթելի բազաներնա շրջանառվում այլև շատ այլ լայնամաշտաբ բազաներ որոնրց գաղտնիությունը ապահովված չեն

Ձայնալար
15.03.2010, 18:22
Ամեն դեպքում շատ սխալ է: Նորմալ երկրում լինեինք, դատի կտայինք ու դատը կշահեինք:

Կախված էդ նորմալ երկրի օրենսդրությունից: Որքան գիտեմ շատ երկրներում հեռախոսահամարների բազաները հաստափոր հատորներով տպվում են ու հասանելի են բոլորին: Բնականաբար առանց անձնագրային տվյալների՝ հասցե, անուն, համար:

Ռուֆուս
15.03.2010, 18:26
Կախված էդ նորմալ երկրի օրենսդրությունից: Որքան գիտեմ շատ երկրներում հեռախոսահամարների բազաները հաստափոր հատորներով տպվում են ու հասանելի են բոլորին: Բնականաբար առանց անձնագրային տվյալների՝ հասցե, անուն, համար:

Չէ, նորմալ երկրներում յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել, որ իր տվյալները չներառեն էդ հաստափոր գրքերում, իսկ եթե հանկարծ իր կամքին հակառակ ներառում են, իրավունք ունի դատի տալ: :)

Ֆրեյա
15.03.2010, 19:35
Նախ համոզված չեմ, որ անձնագրի տվյալները էդ բազայում առկա են, երկրորդն էլ, ախր Ան ջան, բանկային համակարգում պատերազմած (վաեվատ արած) աղջիկ ես, մի՞թե հնարավոր է մենակ ինչ-որ մեկի անձնագրի տվյալները իմանալով ինչ-որ գործողություն անել: Անձնագիր կեղծել կարան, բայց էդ մասշտաբի հանցագործի համար, ամեն դեպքում, Վիվան չի, որ պիտի փրկի անձնագրի տվյալ իմանալ: Մերանձնագրի քսերոքսները սկսած մանկապարտեզի արխիվներից :)) ԲՈՒՀ, ցանկացած բանկ, որի հետ առնչվել ենք, հիմնարկի կադրերի բաժին, հազար տեղ կա, դա գաղտնի ինֆորմացիա չի:

Հա, հենց էդ ա, Բագ ջան, վայեվատ չեմ արել, բայց աշխատել եմ բանկում, ընթացակարդը նենց ա, որ վարկերը վերջնական հաստատողը մենակ վերջնական փաստաթղթերի փաթեթն ա տեսնում, իրական վարկառուին մենակ մասնաճյուղի աշխատողն ա տեսնում, իսկ հաստատողին պատրաստի փաթեթն են բերում, ասում են՝ ստուգել ենք, նադյոժնի մարդ ա, մեր ախպերն ա :D թղթերը ստորագրում են, տալիս են... չեմ ասում , թե հեսա տենց էլ անելու են, բայց խելքից հեռու չի...
Էլ չեմ ասում, ապառիկը ինչ հեշտ ա... մի հատ էլ խանուներից մեկում ունենաս ծանոթ, մի հինգ րոպեում կարաս տանդ կենցաղային տեխնիկան ուրիշների անունով առնես ...:think
բայց միտք էր :D

լավ, ոբշմ... ինձ դուր չի գալիս էս ամենինչնը...

Interdenominational
15.03.2010, 19:41
Ողջույն…
Հարգելի Ռուֆուս, պիտի փոքրիշատե տեղյակ լինեք, որ յուրաքանչյուր «ամենանորմալ» ու օրինակելի երկրում պետականության հենքի անսասանության պահպանման գործում իրենց անտեսանելի ու արդյունավետ ներդրումն ունեն տարաբնույթ գաղտնի ծառայություններն ու այլ «бойцы невидемого фронта»: Սա հարցի մի կողմը… Շարքային քաղաքացին ամենատարբեր ուղիներով ԿԱՐՈՂ Է ստանալ պահանջվելիք տեղեկատվություն: Համացանցում որոշ փոստային համակարգերի կողմից նույնիսկ պարբերաբար հրատարակվում են տեղեկատվություններ՝ վիճակագրական, սոցիոլոգիական…օրինակ՝ ամենաօգտագործվող գաղտնաբառերի վերաբերյալ և այլն: (Սա օրինակա՞ն է: )

Ֆրեյա: Ձեր կողմից ներկայացված հայտարարության հեղինակը հավանաբար մուտք ունի տվյալ ցանցի BCRM կամ CRIMSON համակարգերը (եթե, իհարկե, դրանք են գործում)… ցավալի է, բայց ոչ անակնկալ ընթերցողներիս համար:
Եվ ինչպես արդեն ասվեց, տեղեկատվության միակ աղբյուրը դա չէ: Ցավոք, գոնե այսօր, մեր անհատական ինֆորմացիայի գաղտնիությունը ՉԻ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ… և կպահպանվի՞ երբևէ :think

ministr
15.03.2010, 19:46
arca.am-ում յանի գաղտնի պահելու համար կոմունալ վճարումներում անուն ազգանուն չի երևում բջջայինի վարձ մուծելուց: Դրա համար ստիպված ես հատ հատ զանգել տնեցիներին ու հարցնել թե ով ինչքանա խոսացել էդ ամիս, հետո 4 աչքով նայել, որ հանկարծ նենց չլինի ուրիշի համարին մուծում անես, ու նոր գրում ես սմս-ով եկած թիվը և վճարում: Մեկ էլ առը հա վիվայի database:

ministr
15.03.2010, 19:48
Ողջույն…
Հարգելի Ռուֆուս, պիտի փոքրիշատե տեղյակ լինեք, որ յուրաքանչյուր «ամենանորմալ» ու օրինակելի երկրում պետականության հենքի անսասանության պահպանման գործում իրենց անտեսանելի ու արդյունավետ ներդրումն ունեն տարաբնույթ գաղտնի ծառայություններն ու այլ «бойцы невидемого фронта»: Սա հարցի մի կողմը… Շարքային քաղաքացին ամենատարբեր ուղիներով ԿԱՐՈՂ Է ստանալ պահանջվելիք տեղեկատվություն: Համացանցում որոշ փոստային համակարգերի կողմից նույնիսկ պարբերաբար հրատարակվում են տեղեկատվություններ՝ վիճակագրական, սոցիոլոգիական…օրինակ՝ ամենաօգտագործվող գաղտնաբառերի վերաբերյալ և այլն: (Սա օրինակա՞ն է: )

Ֆրեյա: Ձեր կողմից ներկայացված հայտարարության հեղինակը հավանաբար մուտք ունի տվյալ ցանցի BCRM կամ CRIMSON համակարգերը (եթե, իհարկե, դրանք են գործում)… ցավալի է, բայց ոչ անակնկալ ընթերցողներիս համար:
Եվ ինչպես արդեն ասվեց, տեղեկատվության միակ աղբյուրը դա չէ: Ցավոք, գոնե այսօր, մեր անհատական ինֆորմացիայի գաղտնիությունը ՉԻ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ… և կպահպանվի՞ երբևէ :think

Եթե Վիվան ոստիկանություն դիմի, և էդ հանճարեղ բիզնեսմենին բռնեն, ապա մյուս անգամ շատ քչերի մտքով կանցնի նման բան անել: Այսինքն գաղտնիությունը հնարավոր է ավելի ապահով դարձնել: Պարզ է, որ 100%-անոց չի, նույնիսկ պետական գաղտնիքները թաքուն չեն որոշակի շրջանակների համար, բայց նենց վիճակի չի լինի, որ մի քանի հազար դրամով շպրտած լինի ստեղ ընդեղ:

Interdenominational
15.03.2010, 19:58
ministr: Մի քանի հազար դրամը՝ համեմատ ՌԴ-ում գործող հեռահաղորդակցության օպերատորների բազաների պարբերաբար թարմացվող, ու բնականաբար անօրինական ու անպատիժ վաճառքի հանված մի քանի կոպեկանոց «դիսկերի»՝ բավականին պատկառելի գումար է :B

ministr
15.03.2010, 20:11
Իսկ ինչի ես համեմատվում ՌԴ-ի հետ?

Interdenominational
15.03.2010, 20:27
ministr: Մի՞թե կարծում եք, որ հակված եմ թեմայի շրջանակները այդչափ նեղացնել :)
Խնդիրը ընդօրինակելը չէ: Եթե ՌԴ-ի պես հզորագույն կառույցը ի զորու չէ լոկալացնել ու վերահսկողության տակ պահել իր քաղաքացիների՝ ըստ այդմ, պետության որոշակի աստիճանի գաղտնիության (թեկուզ և մասնակի) հրապարակումը. սա մտահոգության տեղիք է տալիս… Իսկ հետևությունն այս՝ տխուր է…«մի բուռ» Հայաստանի համար: :8

Հ.Գ. Չզարմանանք, եթե մի օր էլ այսպիսի (http://ba-za.net/) կայքեր (http://base4all.ru/) Հայաստանում հայտնվեն (իսկ այդ կայքերը շատ-շատ են)

ministr
15.03.2010, 20:33
Ես հենց դա էի ասում :) ՌԴ-ն շատ մեծա, ու նման ինֆորմացիան վերահսկելն ավելի դժվարա, քան թե Մոսկվայի մեկ քառորդ բնակչություն ունեցող Հայաստանում :)

_Հրաչ_
15.03.2010, 22:31
Բայց զարմանալի ա ժողովուրդ, ժամանակին, էն խորհրդային տարիներին, եթե հիշող կա, եղել են հեռախոսագրքեր, որոնք եղել են տաքսաֆոններում, ու դրանք լրիվ լեգալ են համարվել: Ճիշտ ա` դրանցում, ինչքան գիտեմ, անձի լրիվ ինֆորմացիան չի եղել, բայց եղել ա անուն-ազգանուն-հայրանուն, հասցե... Ուղղակի էդ ինֆորմացիայի թույլատրելիության սահմանը ՀՀ այժմյան օրենսդրությամբ չի կարգավորված, որ, իմ կարծիքով, լուրջ բաց ա: Ու հիմա էլ` որոշ եվրոպական ու ամերիկյան երկրներում նման հեռախոսագրքեր կան, ու դա չի համարվում անձի տվյալների գաղտնիության իրավունքի խախտում :esim
Այ, օրենքով պատժելի ա հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության գաղտնիության խախտումը:
Բայց հեռախոսահամարների տերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ ՀՀ-ում ոչ մի նորմատիվ-իրավական ակտ չկա: :)

BOBO
15.03.2010, 23:33
Նայեք, թե նոր ինչ հայտարարության հանդիպեցի list.am կայքում

http://www.list.am/item/203657

հմմմ՜... :think

Սենց ա Վիվա Սելը ապահովում ինֆորմացիայի գաղտնիությունը, ամենախոշոր օպերատորը :[....
դուրս ա գալիս ով ուզի կարա ցանկացած քաղաքացու /մոտ 2 000 000 բաժանորդ ունեն/ տվյալները ստանա։
Հեռախոսի համարը՝ ջհանդամ... բայց հիմա արդեն անձնագրի տվյալներ են պահում, հետևաբար նաև հասցեներ... Իսկ անձնագրի տվյալները ցանկացած կերպ կարող են օգտագործվել... :angry
Հավանաբար, ինչ–որ լակոտներ են հայթայթել էս ինֆորմացիան ու վաճառում են։ Բնականաբար, նույնը նաև ուրիշ մարդիկ էլ կարող են ձեռք բերել, էլ չեմ ասում ինչ հարմար ա ընտրությունների ժամանակ :D

Մարդ գտներ էս վաճառողին ու ոտերը ջարդեր...

Մադրկանց բազաներնել պետություննա տրամադրում ու բոլորովին անվճար :D www.elections.am/search.aspx