PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Դատարկության, Վահիկի և SSS-ի համատեղ պատմվածքը



Chuk
15.03.2010, 16:42
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Դատարկություն (http://www.akumb.am/member.php/21741-Դատարկություն)ը սկսում է, Վահիկ (http://www.akumb.am/member.php/257-Վահիկ)ը շարունակում է, SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS)-ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Դատարկություն
16.03.2010, 10:55
…Հասկացավ, որ գդալներից մեկը չափից դուրս կարմիր է, ապա զգաց բերանում արյան հաճելիության հասնող տհաճ համը, տեսավ (ապա նաև զգաց), որ շրջապատող աշխարհը բաժանվում է բազմանկյունիների, որոնցում լույսն ու մութը չի տարբերվում: Ինքապահպանման բնազդը ստիպեց հիշողության պահոցներից հանել ամբողջ կյանքը ու ժամանակի ընկալման խախտումը բերեց նրան, որ այդ ամենը նա վերապրեց մի քանի վայրկյանում: Շրջապատող բազմանկյունիներից մեկը մեծ արագությամբ մոտենում էր դեպի իրեն, ճանապարհին կորցնելով անկյունները, հետզհետե վերածվելով շրջանի: Փորձեց պատկերացնել այդ շրջանը. իրեն գտավ շրջանի կենտրոնում, իսկ առջևում հայտնվեց… նա: Սառը աչքեր ուներ, որոնք սարսափ էին արտացոլում, բայց չնայած սարսափելու ամբողջ ցանկությանը, անկախ իր գիտակցությունից ու կամքից, սկսում էր սիրել այդ աչքերը:


***

– Նախօրոք ասեմ,– սկսեց նա,– ես ոչնչում մեղավոր չեմ և քո մեղքի բաժինն էլ մեծ չէ այն ամենի մեջ ինչ կատարվեց, քո միակ սխալը, թերևս, քո ազատ ընտրելու հնարավորությունն է: Այստեղ մեղավորներ փնտրել պետք չէ, որովհետև գլխավոր մեղավորը գուցե նա է, ով ինքն է մեղադրում ու կանոններ թելադրում:

Մի պահ լռեց ապա շարունակեց.
– Տեսնու՞մ ես, շրջանից այն կողմ անդունդն է, որն անհատակ է: Անդունդի խորությունը ոչ մեկին հայտնի չէ, որովհետև անկումը նրանում հավերժություն է տևում: Չնայած դրան, լեգենդներ կան, որ, այնուամենայնիվ, որոշներին հաջողվել է հաղթահարել հավերժությունը և բախվելով անդունդի մարմարյա հատակին իրենց արյունով գրել են այնտեղ հավերժության չափը: Իսկ այնտեղ,– նա ձեռքով ինչ-որ թարթող լույս ցույց տվեց հեռվում,– այնտեղ Փարոսն է, որը ուղորդում է քեզ ու ստիպում տենչալ դեպի իրեն: Փարոսը սերն է, սակայն անդունդն էլ է սիրում: Դու բավականաչափ թեթև պիտի լինես, որ այն, ինչ ի սկզբանե քեզ հենարան էր, չդառնա քո կործանման պատճառը. դու պիտի ճախրես անդունդի վրայով դեպի Փարոսը: Եթե ոտքերդ ծանրանան ու սկսես ընկնել, իմացիր, դու շատ ախտ ես բերել քո կյանքից:


***

Իրեն գտավ շրջանի եզրին: Զգաց, որ բռնել է ինչ-որ մեկի սառը ձեռքը:
– Ձեր մեծ մասը կյանքում երազում է զգալ թռիչքի բերկրանքը, բայց քչերդ գիտեք, որ որոշներիդ համար այդ թռիչքը, որ կվայելեք ժամանակի ողջ երկարությամբ, գուցե հենարանի կարոտ ստեղծի:
Նրա մեջ ծագած սերը, աբողջությամբ շրջափակել էր գիտակցված սարսափը: Այդ սերը անկախ էր զգացմունքներից, ցանկություններից և անընդհատ աճում էր: Հենց սերն էր, որ ստիպեց նրան բաց թողնել այն ձեռքը, որ արգելում էր իր խոսելու ցանկությունը:

Անհուն սերը, որ կար իր մեջ, ստիպեց որ ցատկի…

Yellow Raven
12.04.2010, 21:49
Ցատկ, որն իր կյանքում բնավ առաջին լուրջ որոշումը չէր: Նման բաներ բազմաթիվ անգամներ էին եղել նրա կյանքում, բայց այս մեկն ուրիշ էր: Իր ողջ էությամբ նա զգում էր, թե ինչպես է ընկղմվում անօդ տարածության մեջ, զգում էր ազատ անկման հաճույքը, զգում էր աչքերի առաջ կամաց-կամաց հեռվացող Փարոսի լույսը: Մարմինն արդեն չէր հնազանդվում իրեն, ձեռքերն անզորությունուից կախվել էին ներքև, իսկ միտքը...երևի թե միակ բանն էր, որ թողել էր վերևում:
Իրեն խաբված էր զգում` քառաչափ տարածությունում չափ չունեցող մի մարմին, որը հսկայական արագությամբ անցնում է ժամանակի առանցքով ու միևնույն ժամանակ պահպանում տարածական չափողականություններից մեկը: Մի՞թե նա էլ էր արժանանալու անկյունները կորցրած բազմանկյունների ճակատագրին, մի՞թե նա էլ էր կորցնելու այն, ինչի համար ցատկեց: Նա չէր կարող համակերպվել այս մտքի հետ, բայց սկզբնակետից հեռանալուն զուգընթաց անդունդը էլ ավելի էր տիրում իրեն:
Գնալով Փարոսը վերածվեց կետի, իսկ քիչ անց ընդհանրապես անհետացավ նրա տեսադաշտից: Փարոսը միակ բանն էր, որը թողնում էր նրան գոնե տարբերել լույսը մթից, անցյալն` ապագայից, սերն` ատելությունից: Հիմա արդեն նրան ոչ մի բան պետք չէր: Մնում էր միայն վայելել հավերժությունը, զգալ իրեն միաչափ տարածությունում ու նիրհել...


***

Աչքերը բացելուց հետո զգաց, որ հայտնվել է այնտեղ, որտեղից սկսել էր: Չգիտեր էլ ինչքան ժամանակ էր անցել այն պահից, անգամ չէր էլ ուզում իմանալ: Այնտեղ էր նաև նա` կանգնած նույն դիրքով: Չէր փոխվել, բայց իր աչքին ավելի գեղեցիկ երևաց:

- Կրկին հանդիպեցինք,-լսվեց նրա հնչեղ ձայնը,-Հիշու՞մ ես, նախորդ անգամ ես քեզ զգուշացրեցի հնարավոր հետևանքների մասին: Բայց դու ինձ չլսեցիր, քո ներքին ձայնը քեզ ավելի գրավիչ թվաց, քան իմը: Հիշու՞մ ես, ես քեզ ասեցի, որ քո միակ սխալը քո ազատ ընտրելու հնարավորությունն է` փորձելով հնազանդեցնել քո ներքին ձայնը, բայց, ավաղ, չստացվեց: Դու չհասկացար ինձ, դեռ ավելին, դու հիմա էլ չես հասկանում ինձ: Ես քեզ ցույց տվեցի Փարոսը, որին դու պետք է ձգտեիր և հասնեիր, բայց անդունդը խանգարում էր քեզ: Դու գնացիր այդ Փարոսի ետևից, այնինչ այդ Փարոսն ընդամենը խաբկանք էր… Իրականում ոչ մի Փարոս էլ չկար, իսկ այն ինչին դու ձգտում էիր քո կողքին էր ` քո իսկ քթի տակ: Ես փորձեցի քեզ հասկացնել, բայց դու վարվեցիր ինչպես սովորական մահկանացու: Դու բաց թողեցիր իմ ձեռքն ու ցատկեցիր, որպեսզի հասնես այդ հորինված Փարոսին: Դու ընտրեցիր վերացականը իրականից...

Մի պահ սարսռեց, այնուհետև ձգվեց,որպեսզի դիպչի նրան, փորձեց բռնել նրա ձեռքը: Հանկարծ զգաց, որ հասել է շրջանի եզրին: Նայեց նրա ահասարսուռ աչքերին ու հասկացավ, որ այժմ նա անդունդի հակառակ կողմում է` Փարոսի տեղում:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում հարգելի ու որոշ չափով էլ ոչ հարգելի պատճառներով ուշացնելու համար:oy

SSS
17.04.2010, 13:39
Փարոս...փարոս թվացյալ թե?...
Ձեռքը քիչ քիչ վերածվեց մեծ մազոտ թաթի...խաբկանք էր...
Ինքն իրեն գտավ գորշ պատին հենված'պատրաստ մահապատժի:Վերևում հող էր,ներքևում'երկինք...Ենթագիտակցաբար հետ էր տալիս կյանքի սև ու սպիտակ կինոնկարը.ժապավենը հետ ու առաջ էր գնում'ցուցադրելով անօդ տարածությունից կախված ձեռքերը...Վերադարձավ ժամացույցի շնչասպառ հևքին.այստեղ իրեն էր սպասում անէությունը,վերադարձել էր վերջին անգամ սկսելու...
Նորից երևաց դեմքը.գեղեցիկ էր...Արյան տհաճ համին գումարվել էր հաշիշի հոտը:Առարկաները աստիճանաբր իրենց տեսքն էին ստանում...Նշմարվում էր իրեն մոտեցող գեղեցիկ ուրվագիծ,և ձեռք...սարսափում էր.վերջին փորձն էր...Անցավ մեկ րոպե ևս.անչափ դժվար էր ոչինչին սպասել...Դեռ տեսնում էր ձեռքը.տարածությունը պահել էր նրան,որ չփախչի,տեսնում էր ձեռքը,որն իր երազներն էր շոյում,որ չշոգիանան...
Հայացքը թեքեց դեպի հաշիշը,հետո ձեռքը...Զգաց որ սիրտը դեռ կենդանության նշաններ է արձակում.հոգում դեռ ապրում էին միամիտ մանրէներ,որոնք հավատում էին,թե կյանքն իմաստ ունի...Ինչ անել?...

Քայլ առջ.չի ստացվում...
Քայլ հետ.Չի էլ ստացվի...
Իրար ձուլվեղ ձեռքեր և թռիչք շնորհիվ դրա...

Մտքում հրաժարվում էր,թե արթնանալ կա,թե ներկա կա,որ կարող է դառնալ անցյալ...որքան էր ուզում ձուլվել այդ ակնթարթին և մոռանար ապրելը...Բացեց աչքերը...
Վերևում երկինք էր,ներքևում'հող,նա հստակ կանգնած էր հողին...Թուքը կուլ տվեց.արյուն չէր,նրա շրթներկի համն էր...խորը շնչեց.աստվածային էր,գերմարդկային.նրա մաշկն էր այդպես բուրում...Աշխարհը մի մեծ չքնաղ բազմանյկուն էր,որին նա կապույտ հույսեր գումարեց...Ներկա էր,որ երբեք անցյալ չէր դառնալու...
Հասել էր փարոսին...Այստեղ էր այն.ներքևում,իր մեջ,ամենուր...

Շինարար
18.04.2010, 13:36
Չգիտեմ, թե Դատարկությունը ինձնից կնեղանա, թե ոչ, որ այստեղ արձագանքում եմ, որովհետև իր մասի պահով այսիքյուով վաղուց ենք խոսացել, բայց մի երկու դիտարկում ուզում եմ անել: Երևի, թե հետաքրքիր էր, չգիտեմ, ես սուբյեկտիվ եմ նայել: Նախ, կարծես, թե առաջին մասը մանկական պատմվածքի էր ձգտում, բայց չէր հասնում, հետաքրքիր էր կալեյդոսկոպի պատկերը, բայց վերջում անհուն սերը չթողեց, որ այն մնա մանկականի շրջանակներում: Ասեմ, որ ամենաշատը հավանել եմ Վահիկի հատվածը, Դատարկության հատվածը էլի եմ ասում՝ սուբյեկտիվ պատճառներով չեմ հավանել: Իր գրառումներին ես մեծ ուշադրությամբ եմ հետևում, փոքր-ինչ տեղծագործական ուղղվածություն ունեցող թեմաներում իր մոտ այնպիսի ինքնատիպ ոճ եմ նկատել, որը նրան առանձնացնում է մյուսներից: Ստեղծագործական այս նախագծում հենց այդ ոճի պատմվածք էի սպասում իրենից, որը չտեսա, սա ըստ իս ինքը չէր: Էլի եմ ասում, գուցե շատ լավն էր, բայց այդպես շատ լավ հենց մեր ակումբում շատերն են գրում, ես սպասում էի, թեկուզ պակաս լավը, բայց իրենը, որը չտեսա:)
Վահիկ ջան, ապրես, դու շատ լավ էիր շարունակել, ճիշտ է էլ մանկականության աղերսներ չկային, բայց մեղավորը առաջին մասի վերջին նախադասության անհուն սերն էր երևի, ամեն դեպքում ոճային գիծը, իմաստային գիծը լիովին պահելով՝ շատ հետաքրքիր շարունակություն էիր տվել: SSS-ի մասում հաշիշն արդեն լրիվ հօդս ցնդեցրեց պատմվածքի՝ մանկական դառնալու վերջին հույսերս:)) Մի խոսքով, ապրեք բոլորդ, այս նախագծում ինձ համար բացահայտում էր Վահիկը;)
Վերջում ևս մի անգամ կրկնեմ, որ սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Yeghoyan
18.04.2010, 15:51
Իսկ ինձ ավելի շատ Դատարկի գրածը դուր եկավ (երևի նրանից, որ այլ շարունակություն էի սպասում :)) ), չնայած վերջն էլ լավն էր, հետաքրքիր ավարտ էր: Մտածում էի, երևի վերացական ինչ-որ բաներ կգրեք, բայց չէ, լավ էլ իրական շարունակեցիք ու ճիշտ արեցիք;)
Ապրեք երեխեք, լավն էր, հետաքրքիր ու մի քիչ էլ տարօրինակ:

E-la Via
19.04.2010, 14:23
Նախ ասեմ, որ երեքիդ էլ շնորհավորում եմ :): Կարծում եմ ձեզ մոտ շատ լավ ստացվեց:
Սկզբից, երբ կարդացի Դատարկության հատվածy, շատ տարօրինակ զգացողություններ ունեցա ու չէի պատկերացնում, թե ինչպես պետք է արժանի շարունակել: Անհամբեր սպասում էի շարունակությանը: Երբ կարդացի Վահիկի հատվածը, հասկացա, որ ոչ միայն արժանի շարունակություն է այլ սպասվածից շատ ավելի լավ է ստացվել: Իսկ SSS-ի նոր լուծումը շատ անսպասելի էր:

Ես համաձայն եմ Yeghoyan -ի հետ… Լավն էր, հետաքրքիր ու շաաատ տարօրինակ…

Դեկադա
20.04.2010, 08:22
Լավն էր, ապրեք: Բայց անկեղծանամ ու ասեմ, ամենից լավը իմ կարծիքով Վահիկի մասն էր: Չգիտեի, որ էտքան լավ կարողանում է շարադրել: :)

SSS
21.04.2010, 09:27
Սկզբում,որ կարդացի Դատարկության հատվածը,ուրախացա,որ երկրորդը ես չեմ լինելու:oyՈրովհետև իրոք Վահիկի գործը բարդ էր,բայց հետո լավ մանթրաժ ընկա,որովհետև Վահիկը թաքուն թաքուն պատասխանատու մասը իմ վրա գցեց...Բայց բավականին օգնեց ինձ...
Շնորհակալ եմ երկուսին էլ