PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ

Adam
14.03.2010, 22:19
Մոտակա կիրակի օրը՝ 21.03.2010 կազմակերպվում է կինոդիտում: Սակայն ի՞նչ ֆիլմ ենք դիտելու՝ դեռ հայտնի չէ: :))
Եկեք որոշենք:
Գրեք ձեր առաջարկները, կամ մասնակցեք հարցմանը: :)

VisTolog
14.03.2010, 22:36
Քանի որ ես էլ կինոների մի մասին ծանոթ չեմ.. դնեմ մի քանիսի թրեիլերներ/հատվածներ :pardon

Omen

http://www.youtube.com/watch?v=3PuIBNLOeEU

Երջանկություն որոնելիս

1408

http://www.youtube.com/watch?v=lgLm4_fq6GY

Ես լեգենդ եմ

http://www.youtube.com/watch?v=zRKALDjSa8I&feature=fvst

August Rush

http://www.youtube.com/watch?v=-5ab6RtA-KE

I love you man

http://www.youtube.com/watch?v=U1ACTahRSF4

Awake

http://www.youtube.com/watch?v=3kDF3slv5s0

Крик

http://www.youtube.com/watch?v=NdyugHTKPuc

ընտրում եմ Наркоз-ը:
Եթե իհարկե գամ :D

Adam
14.03.2010, 22:59
Հով, Օմէն-ի 1978 թվինն ես դրել: Իմ գրածը Օմէն 666-ն ա, որը նույն բանն ա, բայց վերանկարահանվածը՝ 2006 թվի: Remake-ը: Որը ավելի լավն ա, քան հինը:

Adam
14.03.2010, 23:05
Հ.Գ. Կներեք, մի սխալ եմ թույլ տվել. Նիկոլ Քիդմանի ոչ թե «Օտարները», այլ «Ուրիշները»:
Խառնել էի ուղղակի:

AniwaR
14.03.2010, 23:10
Հ.Գ. Կներեք, մի սխալ եմ թույլ տվել. Նիկոլ Քիդմանի ոչ թե «Օտարները», այլ «Ուրիշները»:
Խառնել էի ուղղակի:

Էսի լավն ա, չնայած 1000 անգամ տեսած ա:

Մի խոսքով, եկել եմ ասեմ՝ i'm in. :oy

AniwaR
14.03.2010, 23:20
Կոչ եմ անում քվեարկել August Rush-ի օգտին: :)) Չեմ տեսել, ուզում եմ տեսնել: Հենց առաջինը (երևի ինտուիցիայով) դրա թրեյլերը նայեցի, ու մյուզիք, մյուզիք... ))

Yeghoyan
14.03.2010, 23:24
Ժող, չգիտեմ ինչ եք ընտրում, բայց վախենալու կինո չլինի:scareթե չէ կարողա չթողնեմ նայեք:oy:D

Rhayader
14.03.2010, 23:34
Ասյա, ինչ կինո էլ լինի, իմ ներկայությամբ ծիծիկների մասին կինո ա դառնալու:D

Yeghoyan
14.03.2010, 23:39
Ասյա, ինչ կինո էլ լինի, իմ ներկայությամբ ծիծիկների մասին կինո ա դառնալու:D

դու չես գա ուրեմն:P կամ էլ ես չեմ գնում:oy մտածելա պետք, ո՞վ չի գնում:8
ժող, ձեռի հետ էս էլ քվեարկեք:D

Միքո
14.03.2010, 23:40
Ասյա, ինչ կինո էլ լինի, իմ ներկայությամբ ծիծիկների մասին կինո ա դառնալու:D

դե արի ծիծիկ կիթառիստ երեխայի մասին լինի :)

Yeghoyan
14.03.2010, 23:42
ժողովուրդ, մի մոռացեք որ թեմայում եք:sad ու անպայման հիշեք էս գրառումները կարդում են նաև անչափահասները

Rhayader
14.03.2010, 23:47
ժողովուրդ, մի մոռացեք որ թեմայում եք:sad ու անպայման հիշեք էս գրառումները կարդում են նաև անչափահասները

Անչափահասներն ի՞նչ ա, ծիծիկ չունե՞ն: Խուժան մարդիկ եք: Լսում եք ծիծիկ՝ մի բան եք պատկերացնում::angry
Եթե էն կինոն ա, որ մի հատ երեխա ա, ինչ գործիք ասես նվագում ա և այլն, իմ ներկայությունը մոռացեք:P գերսենտիմենտալ ու անկապ կինո էր, ընդհանրապես չեմ ուզում երկրորդ անգամ նայել:

Adriano
14.03.2010, 23:57
Իրոք լավ գաղափարա, ես իհարկե կնշեմ հարցման ֆիլմերից որևէ մեկը, սակայն եկեք ես էլ առաջարկեմ մի քանի ֆիլմ: Ուրեմն նախ և առաջ ես կուզենայի դիտեինք Ես Դեյվիդն եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է, ահա որոշ տեղեկություններ ֆիլմի մասին, նախ նշեմ, որ ֆիլմը բավականին դժվար է ճարվում, չնայած ես մի քանի տեղ եմ նայել կարող նույնիսկ մի քանիսի մոտ լինի.

http://serialfilms.ucoz.com/503279I-Am-David-Posters.jpg

http://www.impawards.com/2004/posters/i_am_david.jpg

http://moviesmedia.ign.com/movies/image/article/570/570427/iamdavid-plowright_1102106509.jpg

Նշեմ , որ 2003 թ-ի կինո է:

Հաջորդը ֆիլմը, որ կցանկանայի տեսնել դա Պիեր Ռեշառի ֆիլմերից էն ձախողակի մասին ֆիլմն է, շատ եմ նայել բայց էլի կնայեի:

Մեծ հաճույքով կդիտեյի Դյուպլեքս, Ֆակերների հետ հանդիպումը 1 կամ 2

Rhayader
15.03.2010, 00:07
Եթե ուզում եք իսկապես բարի ու սիրուն կինո նայել, ապա առաջարկում եմ «Little Miss Sunshine»-ը (Маленькая Мисс Счастье).

http://www.youtube.com/watch?v=VWyH_twcMl0&feature=fvst

VisTolog
15.03.2010, 00:21
Առաջարկում եմ ուղղակի ամեն շաբաթվա համար մի կինո ընտրել :pardon
Թեկուզ օրը երկու հատ :D

Գիշերներն էլ Ռայադերներով կգնաք էրոտիկ ֆիլմ նայելու :)

AniwaR
15.03.2010, 00:37
Առաջարկում եմ ուղղակի ամեն շաբաթվա համար մի կինո ընտրել :pardon
Թեկուզ օրը երկու հատ :D

Գիշերներն էլ Ռայադերներով կգնաք էրոտիկ ֆիլմ նայելու :)

Դու իմ իդեաները քիչ խլի:

Առաջարկում եմ «9 1/2 շաբաթը» նայել: :D

VisTolog
15.03.2010, 01:08
Իրոք լավ գաղափարա, ես իհարկե կնշեմ հարցման ֆիլմերից որևէ մեկը, սակայն եկեք ես էլ առաջարկեմ մի քանի ֆիլմ: Ուրեմն նախ և առաջ ես կուզենայի դիտեինք Ես Դեյվիդն եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է, ահա որոշ տեղեկություններ ֆիլմի մասին, նախ նշեմ, որ ֆիլմը բավականին դժվար է ճարվում, չնայած ես մի քանի տեղ եմ նայել կարող նույնիսկ մի քանիսի մոտ լինի.

http://serialfilms.ucoz.com/503279I-Am-David-Posters.jpg

http://www.impawards.com/2004/posters/i_am_david.jpg

http://moviesmedia.ign.com/movies/image/article/570/570427/iamdavid-plowright_1102106509.jpg

Նշեմ , որ 2003 թ-ի կինո է:

Հաջորդը ֆիլմը, որ կցանկանայի տեսնել դա Պիեր Ռեշառի ֆիլմերից էն ձախողակի մասին ֆիլմն է, շատ եմ նայել բայց էլի կնայեի:

Մեծ հաճույքով կդիտեյի Դյուպլեքս, Ֆակերների հետ հանդիպումը 1 կամ 2

Վաայ, նոր հիշա դեյվիդի ֆիլմը :love շատ եմ սիրում.. :)

helium
15.03.2010, 01:32
Ժող, չգիտեմ ինչ եք ընտրում, բայց վախենալու կինո չլինի:scareթե չէ կարողա չթողնեմ նայեք:oy:D

Իսկ ի՞նչ ես անելու :tsamon

Ես ուժաաաստիկ եմ ուզում, 1408 լավնա երեւում, համ էլ թրեյլերում ասվումա, որ Ստիվեն Քինգի գրքի հիման վրայա....
Ավգուստ Ռաշը բարի կինոյա, բայց եւս մեկ անգամ էլ չէի նայի ;)

Rhayader
15.03.2010, 01:39
Իսկ ի՞նչ ես անելու :tsamon

Ես ուժաաաստիկ եմ ուզում, 1408 լավնա երեւում, համ էլ թրեյլերում ասվումա, որ Ստիվեն Քինգի գրքի հիման վրայա....
Ավգուստ Ռաշը բարի կինոյա, բայց եւս մեկ անգամ էլ չէի նայի ;)

Ի՞նչ բարի կինո է, բոլոր բարի կինոների վերջում երեխեն մեռնում ա;)

AniwaR
15.03.2010, 01:40
Ի՞նչ բարի կինո է, բոլոր բարի կինոների վերջում երեխեն մեռնում ա;)

Աաաա, ի՞նչ ես հարամ անում: :)):diablo

Norton
15.03.2010, 01:43
Կարծում եմ ճիշտ կլիներ, որ հարցումը բազմակի ընտրությամբ լիներ:

helium
15.03.2010, 01:45
Ի՞նչ բարի կինո է, բոլոր բարի կինոների վերջում երեխեն մեռնում ա;)

Քո ասածը լացելու կինոների վերջումա, իսկ բարի կինոն վերջանումա հնդկական կինոյի նման :D

Rhayader
15.03.2010, 01:52
Քո ասածը լացելու կինոների վերջումա, իսկ բարի կինոն վերջանումա հնդկական կինոյի նման :D

Ի միջի այլոց, առաջարկում եմ գնանք հնդկական սուպերմենը նայենք: Ովքեր խաբար չեն՝

http://www.youtube.com/watch?v=f5Pjo0WjBcs&feature=player_embedded

Հայկօ
15.03.2010, 02:04
Էդ դահլիճը ո՞նց ա գործում. DVD-ն տալիս ես, իրանք դնում են, դու նայում ես, չէ՞: Է էլ ի՞նչ իմաստ ունի ինչ-որ սահմանափակ հարցում սարքելը. ինչն ա շատ՝ DVD-ն:

Paris, je t'aime-ը նայեք, դրանից հրաշալի բան չեք ճարի :)): Բոլոր ժամանակների, տարիքների, ճաշակների ու սեռերի համար Կինո ա: Կամ էլ կարող եմ Up-ը տալ ;):

VisTolog
15.03.2010, 18:48

տարբերակները նկատի ունես? :think

եթե չլինեին, պատկերացնում ես, 40 հոգի ու ամեն մեկւ մի ֆիլմ ցանկանա դիտել :D սենց գոնե "միջին թվաբանական" կհանենք :D

VisTolog
15.03.2010, 18:50
Ի միջի այլոց, առաջարկում եմ գնանք հնդկական սուպերմենը նայենք: Ովքեր խաբար չեն՝

http://www.youtube.com/watch?v=f5Pjo0WjBcs&feature=player_embedded
լա՞վ էլի, էս ինչ մուլտիկա :D միքիչ չարչարվեմ, ես էլ սենց կինո կնկարեմ :D

Adriano
15.03.2010, 18:54
Ժող եկեք գնանք կոմեդիա նայելու, բայց իսկական կոմեդիա, մտածեցի բա մեզ պետք են լուրջ կինոներ, սաղ շաբաթ լուրջ ենք էլի, նենց մի խաղաղ բան գնանք նայենք,ամենակարևորը կռիվ մռիվ չլինի: Կարելիա ամեն կիրակի օրվա համար մի ժանր դնենք, ասենք մի ժանրի կինո ու քվեարկենք էդ օրվա համար:

VisTolog
15.03.2010, 18:57

հիմի ուրա նորմալ կոմեդիա որ :pardon

վերջին 2-3 տարում երևի ամենաշատը Наша Раша: Яйца судьбы-ինա դուրս եկել :)

Adriano
15.03.2010, 19:04
հիմի ուրա նորմալ կոմեդիա որ :pardon

վերջին 2-3 տարում երևի ամենաշատը Наша Раша: Яйца судьбы-ինա դուրս եկել :)

Պարտադիր չէ նոր կինո, հիները էնքան լավ են նայվում, ասենք մեժդու անգելօմ ի բեսօմը, հետաքրքրիր բայց ոչ կամեդիա է Ժան Ռենոյի Լեոնը, Լեսլի Նիլսոնի կինոները

Yellow Raven
15.03.2010, 19:09
Առաջարկում եմ գնանք <<Վերվարածների>> 158-160 սերիաները նայենք:P

Adriano
15.03.2010, 19:14
Առաջարկում եմ գնանք <<Վերվարածների>> 158-160 սերիաները նայենք:P

Լավ ես ասում բայց մենք ստեղ մի քանի օրա լուրջ հետաքրքիր բան ենք ման գալիս դու էլ էդ անտաղանդ բանն ես առաջարկում, բայց չէ լավ հումորա:hands

Հայկօ
15.03.2010, 19:31
Ես հաճույքով կդիտեի Էվա Անգելիկայի մասնակցությամբ որևէ ֆիլմ:

AniwaR
15.03.2010, 19:44
Բերեք մուլտֆիլմ նայենք: :nyam Կամմմ, ասեեենք, «Բինգօ-Բօնգօ»-ն::love:))

Yellow Raven
15.03.2010, 19:47
Բերեք մուլտֆիլմ նայենք: :nyam Կամմմ, ասեեենք, «Բինգօ-Բօնգօ»-ն::love:))

Համաձայն եմ:)
Լավ կլինի ճապոնական արտադրության:love

AniwaR
15.03.2010, 19:51
Համաձայն եմ:)
Լավ կլինի ճապոնական արտադրության:love

Ճապոնական արտադրության մուլտֆի՞լմ, թե՞ «Բինգօ-Բօնգօ»: լօօօօօօլ :lol :lol

helium
15.03.2010, 19:54
Համաձայն եմ:)
Լավ կլինի ճապոնական արտադրության:love

Spirited away-ը կարող եմ առաջարկել, հոյակապ մուլտա․․․:love

http://www.youtube.com/watch?v=6az9wGfeSgM

ջիմմի
15.03.2010, 19:55
Քվեարկեցի August Rush, բայց փոշմանեցի..:) վերջն արդեն գրվել է թեմայում :(

Կամ 1408 կամ Наркоз :)

Yellow Raven
15.03.2010, 20:01
Spirited away-ը կարող եմ առաջարկել, հոյակապ մուլտա․․․:love

Դե եթե դու ես առաջարկում, 3 ձեռքով համաձայն եմ:)

Gayl
15.03.2010, 23:11
Spirited away-ը կարող եմ առաջարկել, հոյակապ մուլտա․․․:love

ինչքան TV ով ցույց են տվել նստել նայեմ եմ, հոյակապ գործա, բայց դա ճապոնական մուլտա՞:

AniwaR
16.03.2010, 01:49
Spirited away-ը կարող եմ առաջարկել, հոյակապ մուլտա․․․:love

http://www.youtube.com/watch?v=6az9wGfeSgM

Վա՜խ, ժողովուրդ, լաաա՜վն: Էսի՜, էսի՜, էսի՜: :goblin

Rhayader
16.03.2010, 08:13
Ես հաճույքով կդիտեի Էվա Անգելիկայի մասնակցությամբ որևէ ֆիլմ:

Բերեք մուլտֆիլմ նայենք: :nyam Կամմմ, ասեեենք, «Բինգօ-Բօնգօ»-ն::love:))

Որ երկուսիդ ասածն էլ լինի, Բենգբաս նայե՞նք: Հաստատ Էվա Անջելինայի մասնակցությամբ էպիզոդ կգտնեմ: Չնայած անձամբ ես սիրահարվել եմ Լիլի Լաբոյին, լուրջ:love

Rhayader
16.03.2010, 08:16
Փաստորեն, Little «Miss Sunshine»-ը ոչ մեկիդ չհետաքրքրեց:cry2

helium
16.03.2010, 10:49
ինչքան TV ով ցույց են տվել նստել նայեմ եմ, հոյակապ գործա, բայց դա ճապոնական մուլտա՞:

Այո, ռեժիսորը Հայաո Միազակինա, ամենահայտնի ճապոնական անիմատորներից մեկը /եթե ոչ ամենա-ն/․․․ի դեպ, նա ունի մի շարք այլ շատ հայտնի մուլտեր, որոնք հնարավոր է տեսած լինեք՝ «Հաուլի թռչող ամրոցը», «Մոնոնոկե արքայադուստրը» եւ այլն։
Spirited away-ը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաեւ Օսկար, եղել է առաջին ու դեռեւս միակ ոչ անգլերեն անիմացիոն մուլտը, որը ստացել է Academy Award․․․Այս անիմեն ավելի շատ եկամուտ է բերել Ճապոնիայում, քան Տիտանիկը :) Անգլերեն թարգմանությունը կատարվել է Walt Disney-ի կողմից։

VisTolog
18.03.2010, 22:54
Ովքեր ցանկանում են, որ կիրակի օրը Spirited away-ը նայենք, թող այս գրառմանս շնորհակալություն հայտնեն :)

Yellow Raven
20.03.2010, 15:12
Ովքեր ցանկանում են, որ կիրակի օրը Spirited away-ը նայենք, թող այս գրառմանս շնորհակալություն հայտնեն :)

4 ձայնը բավականա, թե՞ քվորում չապահովեցինք:))

helium
20.03.2010, 15:24
Ի դեպ, հետաքրքրվե՞լ եք, արդյոք Մոսկվա կինոթատրոնն ունի այդ մուլտը:

Yellow Raven
20.03.2010, 15:31
Ի դեպ, հետաքրքրվե՞լ եք, արդյոք Մոսկվա կինոթատրոնն ունի այդ մուլտը:

Մենք հետներս կարող ենք տանել, իրենք կմիացնեն:)

VisTolog
20.03.2010, 16:17
4 ձայնը բավականա, թե՞ քվորում չապահովեցինք:))

August Rush - ն էլ ա 5 ձայն (Ջիմմին չհաշված, որովհետև հրաժարվեց ընտրած տարբերակից):
Քվեարկեք, մնացել են հաշված ժամեր :D :aaa

VisTolog
20.03.2010, 17:44
Հիշեցնեմ, որ ամենաքիչը 10 հոգի պետք է լինենք :pardon

Yellow Raven
20.03.2010, 20:06
Իսկ ժամը քանիսի՞ն եք պայմանավորվել Վիստ:)

VisTolog
20.03.2010, 20:17
Իսկ ժամը քանիսի՞ն եք պայմանավորվել Վիստ:)

Պրոբլեմը նրանումա, որ 10 հոգի չկանք, իսկ իրենք անցած անգամ 10 հոգով նույնիսկ չէին ուզում համաձայնվեին դահլիճը տրամադրել:

Դրա համար միանգամից էս թեմայում գրեմ:

Եթե մինչև վաղը 10 հոգի մարդ չեղավ (էս պահին գալիս են` Gayl, helium, Velvet Bride, Միքո, Վահիկ), ուրեմն չենք էլ կարող նայել :pardon

Առաջարկում եմ, վաղը ժամը 13:00-ին Перси Джексон и похититель молний նայենք:

http://www.youtube.com/watch?v=vDW9ybJel9M

http://www.youtube.com/watch?v=SQLCuLqJ7Cw

http://www.youtube.com/watch?v=kACLWvwuBAY

Yellow Raven
20.03.2010, 20:20
Բա դու՞:))
+Ռեդն էլ հեսա կասի գալիսա, թե չէ, եթե գա կլինենք 7 ու մնումա 3 հոգի արձագանքեն:)

Ռեդ
20.03.2010, 20:20
+1: Ոնց տենմ եմ, մենք էլ ենք մեր բառադի ջանները քարշ տալու ըտե:
Եթե կինո չեք ընտրելու, ավելի լավ է, ասեք՝ հետս կինոյի դիսկ կբերեմ: :8

VisTolog
20.03.2010, 20:23
Բա դու՞:))
+Ռեդն էլ հեսա կասի գալիսա, թե չէ, եթե գա կլինենք 7 ու մնումա 3 հոգի արձագանքեն:)

Իմ համար մեկա ինչ ենք նայելու :pardon

VisTolog
10.08.2010, 09:48
Ընտիր նորություն ունեմ::))

Ավատարը արդեն 3D-ով կարող ենք նայել::hands

Ամեն օր, 17:30 և 20:30:
Պայմանավորվենք, գնանք::)

Ռուֆուս
10.08.2010, 09:55
Փոքր դահլիճու՞մ :o

VisTolog
10.08.2010, 09:56
Փոքր դահլիճու՞մ :o

Հա::cry2

Chuk
10.08.2010, 10:56
Գալու եմ :)
Բայց ոչ էսօր ու ոչ վաղը:

helium
10.08.2010, 11:24
Ընտիր նորություն ունեմ::))

Ավատարը արդեն 3D-ով կարող ենք նայել::hands

Ամեն օր, 17:30 և 20:30:
Պայմանավորվենք, գնանք::)

Իսկ որտեղի՞ց էս տեղեկությունը...սայթում դեռեւս երկրի կենտրոն են ճանապարհորդում :D Չնայած սայթին հավատալ պետք չի, անցյալ անգամ կարդացի, որ Inception-ը Նաիրիում ցույց են տալիս, գնացի ու պարզվեց, որ ուրիշ ֆիլմ են ցուցադրում :)

VisTolog
10.08.2010, 11:30

Զանգել եմ::)

Lord
10.08.2010, 11:37
ժող բերեք August Rush-ը լավնա էտ էլ նայենք, շատ լավնա սաղի դուրն էլ կգա, աղջիկներինը որ հաստատ:)

VisTolog
10.08.2010, 11:38
ժող բերեք August Rush-ը լավնա էտ էլ նայենք, շատ լավնա սաղի դուրն էլ կգա, աղջիկներինը որ հաստատ:)

10 հոգի ունե՞ս եկող:

Lord
10.08.2010, 11:40
10 հոգի ունե՞ս եկող:

որ զանգեմ հաստատ կլինեն

Դարք
10.08.2010, 11:40
+1, բայց աշխատենք 8:30 լինի ֆիլմը, կամ շաբաթ կիրակի:)

VisTolog
10.08.2010, 11:53
+1, բայց աշխատենք 8:30 լինի ֆիլմը, կամ շաբաթ կիրակի:)

Ես էլ շաբաթ-կիրակի կուզեմ::)

որ զանգեմ հաստատ կլինեն

Դե գնացեք::))