PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներից ում գրառումներն են ինձ համար հետաքրքիր



Շինարար
14.03.2010, 20:35
Քանի որ տարբեր թեմաներ կան մեր նախընտրած ու չնախընտրած գրքերի ու գրողների մասին, իսկ մեզնից շատերը իրականում շատ ժամանակ են տրամադրում նաև Ակումբ ընթերցելուն, որոշեցի բացել այս թեման… Փնտրեցի ակումբում, այդպիսի թեմա չգտա… Ամեն դեպքում եթե կրկնվում եմ, ներողամիտ եղեք… Ուրեմն այս թեմայում նշում ենք այն ակումբցիներին, ում գրառումներին հետևում ենք, ում գրառումները հետաքրքիր են մեզ… Ու նաև անպայման հիմնավորում ենք, թե հատկապես ինչու են տվյալ ակումբցու գրառումները մեզ համար հետաքրքիր։ Թեման կարող է ոչ ոքի էլ չհետաքրքրել, բայց ես ուզում էի արտահայտվել… Նախ անկեղծորեն խոստովանեմ, որ անկախ ամեն ինչից հետևում եմ վանաձորցիների և ռեալում ճանաչածս մարդկանց գրառումներին, այդ մարդկանց իրականում ճանաչում եմ, ու միշտ հետաքրքիր է լինում, թե այս կամ այն թեմայում ինչ են գրել… Իսկ հիմա գրեմ այն ակումբցիների մասին, ում գրառումներին հետևում եմ անկախ ճանաչելուց… Առաջին հորիզոնականում ինձ մոտ գտնվում է անխոս Դատարկությունը, նույնիսկ մասնագիտական, իրականում ինձ չհետաքրքրող թեմաներում նրա արած գրառումները ինձ միշտ հետաքրքրում են… Նաև շատ համով-հոտով գրառումներ է երբեմն անում, որոնք առանձնահատուկ եմ հավանում… Չգիտեմ, գուցե սուբյեկտիվ է… Երկրորդ տեղում ‎My World My Space-ն է, ում բանաստեղծություններն եմ շատ հավանում, մնացած գրառումներին հետևում եմ զուտ վիրտուալ ընկերականության նկատառումներով… Իմփրեշընի անկապ օրագրի և մանրապատումների գրառումներն եմ շատ հավանում… Հայկօյի և վերջերս նաև Ռայադերի գրառումներն էլ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում… Կետիկավոր Հայկոյի բարի ու անկեղծ գրառումները շատ եմ սիրում… Սթրեյնջի գրառումներն էլ ինձ միշտ հետաքրքիր են, երևի տարօրինակ բաներ սիրում եմ, դրանից է… Ուլուանայի կարծիքը ցանկացած թեմայում չի կարող անտարբեր թողնել ինձ… Դավիդուսի հետ համարյա համախոհներ ենք կարծես, դրա համար իր գրառումներն էլ անպայման աշխատում եմ բաց չթողնել, Չուկի գրառումներին անկեղծ ասած հետևում եմ, որ տեսնեմ, թե տվյալ թեմայի վերաբերյալ ադմինն ինչ ասաց, մեկ էլ մեր նկարած նկարների թեմայում ակումբցիների հեղինակած նկարներին եմ հետաքրքրությամբ հետևում, այսքանը, ում մոռացա, ներեցեք:))

VisTolog
14.03.2010, 20:40
Հիմնականում կախվածա թե որ թեմայումա ինչ-որ մեկն անում գրառումը: Օրինակ ես չեմ հետևում Lion-ի գրառումներին, բայց եթե անեկդոտներում բան գրի` կկարդամ :D:)

Ընդհանրապես` չեմ հետևում, որովհետև եթե թեման ինձ չի հետաքրքրում, չի էլ հետաքրքրի թե ով ինչ է գրում::pardon

Դարք
14.03.2010, 20:55
Lion շատ հետաքրքիր անձնավորություն ...ժամերով գրառումներ կկատարի ինչոր երկրի պատմության մասին,բաjց զարմանում եմ ում է դա պետք....բայց ոնց Վիստը նշեց հումորի զգացումը տեղնա LIoni

Rhayader
14.03.2010, 20:56
Ես, ընդհանուր առմամբ, հակված եմ կարդալ բոլորի գրառումներն ինձ հետաքրքրող թեմայում (չհետաքրքրող թեմա փետով էլ ծեծեն՝ չեմ մտնի): Վերջում կարդում եմ անտեսվածների ցուցակի միջի անդամների գրառումները:
Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում One Way Ticket-ի գրառումներին՝ այս մարդն, առանց իմ հետ որևէ շփում ունենալու, արդեն կարողացել է հարգանքս ու համակրանքս շահել:
Անուկի գրառումները կարդում եմ դեմքի «դու ճիշտ ես, բայց», Ռուֆուսինները՝ «վայ ինչ լավն ա», Շինարարինները՝ «ծիծիկդ ուտեմ», Լեո Նեգրիինները՝ «կու՛պո», Իմփրեշնինները՝ «դաս իստ ֆանտաստիշ», Whisper Whysper-ի գրառումները՝ :love արտահայտություններով:

Հարդ
14.03.2010, 21:17
Վանաձորցունը ոչ թե հետաքրքիր, այլ համով գրառումներ են (տենց ավելի դիպուկ ա):
Վիստինն ավելի ջրիկ գրառումներ են, բայց մեկ մեկ լուրջ էլ ա լինում:
Իսկ ամենահետաքրքիր գրառումներն ինձ համար վերջին ժամանակներում Մեֆիստոֆելեսի գրառումներն են (նիկը ճիշտ հիշեցի!):
Ճիշտն ասած հետաքրքիր գրառում անող շատ մարդ չկա (իմ կարծիքով), ավելի ուրիշ բնորոշումների գրառում անողներ շատ կան:

Lion
14.03.2010, 21:27
Իրոք, նայած բաժիններում:

"Իմ" պատմական բաժնում ինձ առավելագույնը (համեմատության մեջ) մոտ են Արիացի-ի, Լուսաբեր-ի, Elmo-ի jundai-ի, Gayl-ի և Մեղապարտ-ի գրառումները:

Մեր առօրյա, կենցաղին վերաբերվող բաժիններում` Kuk, ինչքան էլ զարմանալի է` Տրիբուն, նաև Լուսաբեր, Հայկօ ու minstr:

Ստեղծագործական բաժնում` Mark Pauler, My World My Space, Tig, davidus, StrangeLittleGirl, Գալաթեա, Դեկադա, Շինարար:

Տեխնիկական բաժնում գրեթե չեմ լինում, բայց երբ էլ պետք է լինում` Մերսիներ Ներսես_AM-ին ու Արշակ-ին:

Չմոռանամ ասել, որ ամենա-ամենա "հեռուն" եմ, (խնդրում եմ չանձնավորել) Artgeo-ի հետ. գրեթե դեպք չեմ հիշում, որ իր գրած որևէ պոստի հետ գոնե 50 տոկոսց ավել համակարծիք լինեմ...

Նաիրուհի
14.03.2010, 21:33
Ամենամեծ անհամբերությամբ ու հետաքրքրությամբ սպասում եմ Հայկօ-ի գրառումներին… Եթե անգամ ինձ չհետաքրքրող թեմայի կողքին գրված է լինում, որ վերջին գրառումը Հայկօն է կատարել, անպայման կարդում եմ:
Երկրորդ տեղում Ուլուանան է՝ համով/լուրջ/հետաքրքիր/հավասարակշռված մտքերով ու գրառումներով:
Էլի ակումբցիներ կան, ում գրառումներին հետևում եմ, բայց Հայկօն ու Ուլուանան մի քանի քայլ առաջ են մյուսներից…

Ժունդիայի
14.03.2010, 21:51
Առաջին բանը, որ անում եմ ակումբ մտնելիս, նայում եմ պատմություն բաժին թեման, ի դեմս Լիոնի գրառումների, չգիտեմ բայց ինձ համար կարծես օրվա լրահոսի նման բան լինի: Մի օր, որ գրառում չկա այնտեղ, ոնց որ տեղեկատվության պակաս զգամ: Այնուամենայնիվ սիրում եմ Տրիբունի ու Մեֆիսոֆելեսի գրառումները, խոսքեր չկան: Ռհաայադերն էլ իր գրառումներով ևս ապշեցնում է: Երեխեքը բոլորն էլ յուրովի են, մի բան գիտեմ ակումբում հազվադեպ եմ հանդիպել անբովանդակ գրառումների: Ապրեք բոլորտ էլ:

yerevanci
14.03.2010, 22:11
Քանի որ շատ եմ սիրում սպորտը, էտ թեմայի բոլոր գրառումներին հետևում եմ, հետաքրքիր ու ամենակարևորը թարմ նորություններա գրում Վենուսը, հարգում եմ ու գնահատում, որ աղջիկ լինելով նման սեր ունի սպորտի հանդեպ:hands

Լուսաբեր
14.03.2010, 22:18
Ամանամեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ուլուանայի գրառումները: Ինձ միշտ թվումա, թե ամեն անգամ մի նոր բան եմ սովորում այս մարդուց, առաջին հերթին դուրս գալիս են իրենց հանգստության համար, կոնֆլիկտածին չեն, շատ թեթև են կարդացվում, անկախ նրանից երկար են, թե չէ:

Դատարկուսի գրառումները հետաքրքիր են, միշտ մի նոր բան բացահայտվումա իրա գրածներից:
Հետաքրքրությամբ կարդում եմ Մինիստրի, Գալաթեայի, Հայկօի, Շինարարի,Ժառռի, Կատկայի, Չուկի,Լեոի, Էլմոի, Լիոնի, Մոնկի, Ռուֆուսի.... ու սենց շարունակ կարող եմ թվարկել, պատճառը էնա, որ բոլորի գրածը կարդում եմ, որովհետև ամբողջ օրս ակումբի հետա անցնում...
Յոժիկի հումորներն եմ շատ սիրում, եթե ինքը գրառումա արել ես անկախ ինձնից մի հատ ժպտում եմ ու նոր սկսում կարդալ :))

Առանձնահատուկ տեղ ունեն ինձ համար Արիացու գրառումները... ինքը տանը ու ընդհանրապես էնքան քիչա խոսում, որ լավա ստեղ գրումա և ես կարողանում եմ ինչ-որ նոր բացահայտումներ անել :):))

Ակումբցիներ կան, որոնց գրածները հոգնում եմ մինչև վերջ կարդալ, օրինակ Ադրիանոի գրածները նենց երկար ու խիտ են լինում մի տեսակ, հատուկ տրամադրվելա պետք ինձ :oy
Այ չեմ սիրում Յոգիի գրառումները կարդալ... :sorry

Rhayader
14.03.2010, 22:50
Ռհաայադերն էլ իր գրառումներով ևս ապշեցնում է:

Ի՞նչ առումով եմ ապշեցնում:think:D

E-la Via
14.03.2010, 23:10
Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ռուֆուսի գրառումները և ստեղծած թեմաները: Շատ եմ սիրում Դատարկության գրառումները, յոգիինը կարդալիս զգում եմ, որ մի քայլ ևս մոտենում եմ հոգուս, շատ մեծ հաճույքով կարդում եմ jarre-ի, Հայկօ-ի, Tig-ի , այս վերջերս էլ ավելի մեծ հետաքրքրությամբ եմ կարդում Rhayader-ի գրառումները:

Ժունդիայի
14.03.2010, 23:13
Ամեն առումով :love

Հ.Գ. գրառումների էլի :D

Ժունդիայի
14.03.2010, 23:13
Ամեն առումով Ռհայադեր ջան :love

Հ.Գ. գրառումների էլի :D

Ֆոտոն
14.03.2010, 23:48
Չուկի գրառումներն եմ շատ սիրում ամենաառաջին օրվանից, որ ակումբում եմ անցկացրել: :love
Անուկի գրառումները «դատարկ» չեն լինում, դրա համար էլ սիրում եմ:
Ռուֆուս, Ժառ, Հայկօ, Դայանա, Արս83, Ռայադեր, Անգրեյթֆուլ, Դատարկություն, Շինանար, Յոժիկ, Ռամշտայն, Մանուլ, Լուսաբեր, Վիստոլոգ, Մանոն, Ուեյ, Աստղ, ԿԳԴ, Կասեոպա .... աաաա, շատ են: :)

Վիրտուալ ընկերանալուս հիմքն էլ եղել է գրառումները հարազատ ընդունելը: Ընկերներիս ցուցակն էդպես եմ համալրել: :)
Ուղղակի ամեն թեմա ունի նախընտրելի ակումբցու գրառում: Մանավանդ մասնագիտական խորհրդների դեպքում՝ Էլմո, Աթեիստ, Չուկ...
:))

Երկնային
15.03.2010, 00:29
երկար-երկար չեմ գրի…
Մի հոգի կա, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կամ անհավես, իրա գրառումը հետոյին չեմ թողնում, ու հենց տեսնում եմ մի թեմայում վերջին գրառումն իրանն ա, ակամայից բացում կարդում եմ: Հատկապես եթե օրագրային ու ստեղծագործությունների թեմաներում ա… ու impression-ինն ա: :)

մնացածը հետո :)

My World My Space
15.03.2010, 00:31
Նախ շնորհակալություն Շինարարին, թեման բացելու համար.....
Մի քիչ կդժվարանամ շատերի մասին կարծիք հայտնել, բայց այնուամենայնիվ նշեմ նրանցից մի քանիսին.
Շինարար - իմ համար շատ հետաքրքիր մի անձնավորություն. նրա հայացքը երևույթի միշտ այն կողմում է, որը մեզանից շատերը չեն տեսնում: իր պարզության մեջ շատ բարդ նկարագրություններով լի նրա գրառումներին հետևում եմ ուշի ուշով: :bye
Յոժիկ - այս մասնակիցի գրառումներն առանձնանում են իրենց դիպուկությամբ ու տեղին ասված լինելով, ու մեկ էլ հումորով::flower
Չուկ - ադմինիստրատոր , ինձ համար առայժմ միայն այսքանը ( չեմ ընդունում կոնկրետ անձանց հասցեագրված նրա գրառումները, որտեղ ահավոր շատ են ածականները):unsure
Ուլուանա - սիրում եմ նրա բոլորի հանդեպ "բարի ու խաղաղասիրական" գրառումները: Մարդ, որն ինձ համար լիովին պարզ է, թեև չեմ ճանաչում, սակայն խոր հարգանք ունեմ նրա նկատմամբ: կարդում եմ գրառումները քանի որ համոզված եմ, որ կարևոր են::hi
Հարցասեր - հետևում եմ գրառումներին զուտ հետաքրքությունից դրդված` ուզում եմ պարզեմ աբսուրդը հասկանալու իմ կարողության չափը::yahoo
Տիգ - հաճելի է կարդալ նրա առանց ենթատեքստերի գրառումները: Ստեղծագործողի անկյան նրա թեման ինձ համար առանձնանում է խոսքի նրբությամբ::roll

մնացածների մասին հաջորդիվ.....

Rammstein
15.03.2010, 00:53
Շատ եմ սիրում Ուլուանայի գրառումները, միշտ մի հետաքրքիր բան կարելի է գտնել, ու մի բան կարելի է սովորել։
Սիրում եմ Ռուֆուսի գրառումները, բարի, անկեղծ… չնայած, պիտի խոստովանեմ, որ նոր էի գրանցվել ակումբում, Raedwulf-ից շատ բացասական տպավորություն էի ստացել, բայց քիչ-քիչ` Æþelwulf-ով, հետո Ռուֆուսով դառավ իմ պատկերացրած Raedwulf-ի հակապատկերը… :D։
Չուկի գրառումներն եմ հետաքրքրությամբ կարդում, հատկապես էս (http://www.akumb.am/showthread.php/44891-karate?p=1678635&viewfull=1#post1678635) տիպինները մորթում են։ :lol:)
Դատարկությունի գրառումները լավն են, միշտ հետաքրքիր են ու հեչ դատարկ չեն :))։
Քանի որ հեռահաղորդակցության բաժնում եմ ավելի ակտիվ, ապա այնտեղ ակտիվ անդամներից դուր են գալիս Helios-ի գրառումները։
Դե Աթեիստն ու Ներսես_AM-ն էլ աչքի են ընկնում ինֆորմատիվ գրառումներով, բայց Աթեիստին վերջերս քիչ եմ նկատում գրառելիս :(։

Ռեդ
15.03.2010, 01:19
Ամենաշատը Չուկի՝ թեմա փակելու օրիգինալ տեխնիկան եմ սիրում: :D:D:D

Ֆոտոն
15.03.2010, 01:23
Ամենաշատը Չուկի՝ թեմա փակելու օրիգինալ տեխնիկան եմ սիրում: :D:D:D

Մեկ-մեկ միայն դրա համար ուզում եմ մի ապուշ թեմա բացել: :} :D:oy

Ուլուանա
15.03.2010, 01:53
Մոդերատորական։ Սեփական մականունը՝ որպես ամենահետաքրքիր գրառումներ անող ակումբցի նշելը դիտարկվել ու դիտարկվելու է որպես անլուրջ գրառում, հետևաբար նմանատիպ գրառումները շարունակվելու են ջնջվել, հեղինակները՝ ստանալ նկատողություններ։ Առաջարկում եմ օրիգինալ երևալու ավելի ընդունելի ձևեր գտնել։
Երկու այդպիսի գրառում արդեն ջնջվել ու նկատողության է արժանացել։ Հուսով եմ՝ ավանդույթը չի շարունակվի։

VisTolog
15.03.2010, 03:13
Ամենաշատը Չուկի՝ թեմա փակելու օրիգինալ տեխնիկան եմ սիրում: :D:D:D

օրինակ էսօր սա գտա :))

http://www.akumb.am/showthread.php/48445-%D5%84%D4%B1%D5%85%D5%90

Rammstein
15.03.2010, 03:43
Ամենաշատը Չուկի՝ թեմա փակելու օրիգինալ տեխնիկան եմ սիրում: :D:D:D


Մեկ-մեկ միայն դրա համար ուզում եմ մի ապուշ թեմա բացել: :} :D:oy

Էն վերեւում գրածիս (http://www.akumb.am/showthread.php/44891-karate?p=1678635&viewfull=1#post1678635) ոչ մեկ չի հասնի։

Էս էլ ա լավը։ (http://www.akumb.am/showthread.php/48079-Ինչպես-ստեղծել-ծրագրեր?p=1800307&viewfull=1#post1800307)

:D

Tig
15.03.2010, 09:55
Չնայած ժամանակի բերումով, շատ քիչ թեմաներ եմ կարդում, բայց մեծ հետաքրքրությամբ եմ հետևում որոշ մարդկանց գրառումենրի, անկախ թեմայից:
Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում վանաձորցիների գրառումները՝ Մանոնի, Դատարկության, Շինարարի, Դեկադաի.... կամ արունսա քաշում,:) կամ էլ անձամբ ճանաչում եմ դրանիցա, բայց չէ մինչև անձամբ ճանաչելն ու իմանալը, որ նրանք վանաձորցի են՝ էլի մեծ հաճույքով էի կարդում:
Ժամանակին, երբ Արմինեն - Դայանան ավելի ակտիվ էր, նրա գրառումերն էի շատ կարդում:;)
My World My Space-ի գրառումները ինձ շատ հոգեհարազատ են, համարյա ամեն ինչում համակարծիք եմ լինում նրա հետ:
Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Յոգիի, Վեյի, Ժառռի, էս վերջերս Ռհայդերի գրառումները:
Համարյա միշտ կարդացել եմ՝ նամանավանդ քաղաքականության բաժնում, Վոտերի, Բիձու, Մեֆիստոփելի, Մինիստրի, Չուկի, Կուկի, Տրիբունի, Ռամմերի... գրառումները:

ՄԻ խոսքով ասեմ, որ ակումբում, շատ հետաքրքիր անձնավորություններ ու գրառումներ շատ կան::)

հ.գ. Քիչ մնաց մոռանաի, Երբ նոր էի գրանցվել ակումբում, շատ մեծ հետաքրքրությամբ կարդում էի Ռեինբոուի գրառումները;) ու մեկ էլ Լեգնաի գրառումները:
Ում էլ էս պահին չհիշեցի, կներեք: Հետո կհիշեմ ու կգրեմ;)

Դեկադա
15.03.2010, 10:14
Ստեղծագործական բաժնում` Mark Pauler, My World My Space, Tig, davidus, StrangeLittleGirl, Գալաթեա, Դեկադա

:o Լիոն ստեղծագործականը բառի բուն իմաստո՞վ... ինձնից ի՞նչ ստեղծագործող:

Իրականում՝ թեման հետաքրքրի՝ կկարդամ ու կկարդամ բոլորինը անխտիր: Չհետաքրքրի՝ չեմ կարդա՝ անկախ նրանից, որ ամենից հոգեհարազատ ակումբցու գրառում է : Ոչ մի անգամ կարեւորություն չեմ տվել թե ինչքանով եմ ծանոթ կամ վանաձորցի է: Մեծ հետաքրքրվածությամբ կարդում եմ այն ակումբցիների գրառումները ովքեր միշտ բավարարվել են կոնկրետ թեմաներում գրառումներ անելուց ու հանկարծ մի օր որոշում են գրառում անել նաեւ այլ թեմաներում.. մի տեսակ բացահայտումներ եմ կատարում;)
Իրականում ինձ համար բոլորի գրառումներում էլ կարամ մի խելացի ու օգտակար միտք գտնեմ, որը կլինի ուսուցանող ինձ համար:

Բայց էս վերջերս մի բան եմ մոտս նկատել. ես ավելի շատ ուշադրություն դարձնում եմ գրառման տակը տրված շնորհակալություններին... պարադոքսա:

SSS
15.03.2010, 10:45
Դեռ ամիս էլ չկա ինչ ակումբում եմ,բայց արդեն հասցրել եմ որոշկի կարծիք կազմել անդամների մասին.Առաջին տեղ' Rhayder- ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու,այն է ինչ կա,Հայկօ -ին եմ հետաքրքրությամբ կարդում-տրամաբանության հոտ է գալիս գրառումներից, մեկ էլ Dayana_ի անկեղծությունն է դուրս գալիս:

Ռուֆուս
15.03.2010, 11:18
Առաջին տեղում Impression, կարդում եմ ամեն ինչ, անկապ օրագրային հրաշք գրառումներից սկսած մինչև ամենապայթած թեմաներում կատարված գրառումները: Սիրում եմ Impression-ի հեգնական, սև հումորով լեցուն գրառումները :love

Ուլուանա - շատ հետաքրքիր, հիմնավորված գրառումները, սովորաբար շնորհակալություն եմ տակը շարում, որովհետև սրտիցս է խոսում:

Jarre - մեկ այլ հետաքրքիր մարդ, որի գրառումները մեծ հաճույքով եմ կարդում: Նույնիսկ եթե հետը չեմ համաձայնվում, էնքան գեղեցիկ ձևով է գրում, որ չեմ կարողանում իրեն չհարգել:

Rhayader - ոչ ստանդարտ մտածելակերպ, շատ հետաքրքիր գրառումներ:

Արշակ - հիմա չի երևում, բայց երբ գրում ա, շատ խելացի մտքեր է արտահայտում:

Երկնային, Դայանա, Ֆոտոն - թեթև, սիրուն :love

Եժուկա - հատկապես անեկդոտներ թեմայի դաժան անեկդոտներն են դուրս գալիս

Ձայնալար ու Արիադնա - քուր ու ախպեր հումոր ունեն աշխարհը չունի, բոց են :))

ars83 - մեկ այլ խելացի ու հետաքրքիր մարդ, որի գրառումները (հատկապես ճանապարհորդային օրագրերն ու ստեղծագործությունները) մեծ հաճույքով եմ կարդում:

Հայկօ - վերջն ա :))

Smokie - նոր անդամ է, բայց շատ հետաքրքիր թեմաներ է բացում:

Աթեիստ ու Ներսես_AM - երբ օգնության կարիք ունեմ..

Ու էլի լիքը անդամներ, ում անունները չեմ տա, որ հանկարծ մարդ բաց չթողնեմ :)

Իսկ հին անդամներից ովքեր այլևս Ակումբ չեն մտնում ուզում եմ առանձնացնել - ivy, իմ ամենասիրած անդամներից մեկը, հատկապես կարոտել եմ այվիական համով հեքիաթները :cry2

yerevanci
15.03.2010, 11:22
Քանի որ շատ եմ սիրում սպորտը, էտ թեմայի բոլոր գրառումներին հետևում եմ, հետաքրքիր ու ամենակարևորը թարմ նորություններա գրում Վենուսը, հարգում եմ ու գնահատում, որ աղջիկ լինելով նման սեր ունի սպորտի հանդեպ:hands

Լրացում...
Մոռացա նշեմ Դայանային, գովելի է անկեղծանալ մի շարք «անծանոթ» մարդկանց առաջ, իսկ Ջունդաիի Բրազիլիայի պատմությունը շատ հետաքրքիր է ու իմաստալից:

Katka
15.03.2010, 11:29
Դե, իհարկե, նշել թե հեղինակի գրառումը կապ չունի ընդհանրապես, սուտ կլինի: Բայց առավել առաջնորդվում եմ հետաքրքրող թեմաներով: Հետո շատ ուշադիր եմ նորեկների գրառումներին: Շատ եմ սիրում նորեկներին բացահայտել: Գրառումների կարճությունն էլ ինձ համար կարեւոր է:

ministr
15.03.2010, 12:09
Եթե ինձ հետաքրքիր թեմայա բոլորի գրածներն էլ հետաքրքրությամբ կարդում եմ, բայց միայն մի պայմանով, եթե գրված ա նորմալ գրական հայերենով, ՎՈչ տե սեՆծ...

Katka
15.03.2010, 12:13
5 րոպե անց՝ ցավդ տանեմ, գրածս նորից կարդա … :)

Վայ, էս պռոմոխ տվեցի:) Հա, ներիր, ես մի քիչ այլ կերպ ընկալեցի:)
Ետ եմ վերցնում խոսքերս, հետ վերադարձնում շնորհակալությունս;)

Rhayader
15.03.2010, 12:15
Հիշում եմ, թե սկզբում ինչպես էի վերաբերվում Մինիստրի գրառումներին (մոտավորապես այսպես :D), նամանավանդ երբ ինձ փորձում էր համոզել, որ Տոտի տարոյի «Աշտարակ» քարտի վրա իլյումինատների աչքն է նկարած ու ինչ-որ պարանոիկ սայտերի հղումներ էր տալիս:
Բայց մի պահից սկսած զգացի, որ լրիվ ադեկվատ ու բավականին խելոք մարդու գրառումներ եմ կարդում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ Մինիստրին այլմոլորակայինները (կամ իլյումինատները:D) գողացել են ու փոխարենը իրենց մարդուն դրել: Կարծում եմ՝ հասունացել է Սիմփսոնսից եկած մի հարց. Մինիստր, ի՞նչ ես արել իսկական Մինիստրին:D

AniwaR
15.03.2010, 12:57
Իսկ, ես, օրինակ ոչ մեկի գրառումներն էլ չեմ սիրում, որովհետև ակումբում թեմաների...մմմ...95 տոկոսը ոչ էլ կարդում եմ, որովհետև էս վերջերս ահավոր ներվայնանում ու հոգնում եմ դամբուլանման խոսակցություններից: Խնդրում եմ ոչ ոք չվիրավորվի կամ չկարծի, թե վիրավորում եմ, դա վերջիվերջո ԻՄ ընկալումն է էդ խոսակցությունների, ոչ թե դրանք վարողի մեղքը, երևի:)): Որ նոր էի գրանցվել, մի-երկու փորձ արել եմ, բայց գրեթե միշտ թեմաները վերածվում էին ջուրծեծոցիի (կրկնում եմ՝ ինձ համար): Կարդում եմ երաժշտական բաժնում կատարված բոլոր գրառումները (թեմաների որոշ կատեգորիա անշուշտ հանած)՝ անկախ նրանից, թե ով է հեղինակը: Այնուամենայնիվ, որ տեսնեմ գրառման հեղինակը Ռայն ա, ամենայն հավանականությամբ կկարդամ (բայց եթե Ռայի գրառումը տեսնեմ, օրինակ, «Հայ սուպեռստառ» թեմայում, այլևս հրազենի սպառնալիքի տակ էլ լինեմ, չեեեմ բացի ես էդ թեման (պատճառը՝ վերևում)): Սենց... :)) Հա, մեկ էլ սիրում եմ Ռուֆուսի բացած ինֆորմատիվ բնույթի թեմաները տարբեր հետաքրքիր բաների մասին (էն ուտելիքները, գերեզմանոցները) ու համարյա միշտ կարդում եմ: :)

Մեկ էլ հատուկ չեմ սիրում ավելորդ երկար գրառումները, ու, բնականաբար, աշխատում եմ խուսափել բոլոր նրանց գրառումներից, ովքեր այդ հակումն ունեն: :)

ministr
15.03.2010, 14:27
Հիշում եմ, թե սկզբում ինչպես էի վերաբերվում Մինիստրի գրառումներին (մոտավորապես այսպես :D), նամանավանդ երբ ինձ փորձում էր համոզել, որ Տոտի տարոյի «Աշտարակ» քարտի վրա իլյումինատների աչքն է նկարած ու ինչ-որ պարանոիկ սայտերի հղումներ էր տալիս:
Բայց մի պահից սկսած զգացի, որ լրիվ ադեկվատ ու բավականին խելոք մարդու գրառումներ եմ կարդում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ Մինիստրին այլմոլորակայինները (կամ իլյումինատները:D) գողացել են ու փոխարենը իրենց մարդուն դրել: Կարծում եմ՝ հասունացել է Սիմփսոնսից եկած մի հարց. Մինիստր, ի՞նչ ես արել իսկական Մինիստրին:D

Բան էլ չէ, ուղղակի քեզ եմ սկսել այլ կերպ վերաբերվել :))

Արևհատիկ
15.03.2010, 15:06
Եթե թեման ինձ հետաքրքրում ա, ուրեմն բոլոր գրառումները կարդում եմ: Օրինակ՝ «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնի թեմաները կարդում եմ՝ անկախ նրանից, թե ով ա գրառում կատարել:
Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ուլուանայի գրառումները: Ինձ դուր ա գալիս, երբ մարդը գրում ա առանց որևէ մեկին վիրավորելու: Շատ բարի մարդու տպավորություն ա ստեղծվել իմ մոտ ու նաև շատ խելացի: :oy
Առանձնակի հետաքրքրությամբ կարդում եմ Արիացու գրառումները: Իրա դեպքում կապ չունի, որ թեմայում ա գրառում կատարել :)): Եթե տեսնում եմ վերջին գրառումը ինքն ա արել, մտնում եմ կարդում, նույնիսկ, եթե «Քաղաքականություն» բաժնում լինի :D
Մինիստր-ի և Davidus-ի գրառումները կարդալուց մտածում եմ, որ էս մարդիկ իմ մտքերն են գրել՝ խելացի ձևակերպված:
Մասնագիտական առումով շատ եմ հավանում Elmo-ի գրառումները: Շատ լավ ա բացատրում ;)
Հետաքրքրիր են նաև Դատարկության, Շինարարի, Yeghoyan-ի, Լեոյի, Լուսաբերի, Յոժուկի, Jarre-ի գրառումները:
Անկապ օրագրում՝ Երկնայինի գրառումներն են հավանում:
Կարդում եմ նաև Դայանայի ու Farfalla-ի օրագրերը:
Հա, մեկ էլ VisTolog-ի գրառումներն եմ կարդում: Միշտ մի հետաքրքիր բան գտնում եմ իր գրառումներում: :))

Առայժմ այսքանը: Հետո կարող ա էլի հիշեմ, կգրեմ ;)

Ուլուանա
16.03.2010, 00:32
Մոդերատորական։ Թեմայի անիմաստ կամ իմաստալից լինելու վերաբերյալ կարծիքներն ու դրանց արձագանքները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ»։ (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/page86)

Թեմայից դուրս հետագա գրառումներն արդեն ոչ թե տեղափոխվելու են վերոնշյալ թեմա, այլ ջնջվելու են, հեղինակներն էլ ստանալու են նկատողություններ։ Այնպես որ եթե թեմայի պահանջին բավարարող ասելիք ունեք, գրեք, հակառակ դեպքում շրջանցեք թեման։

Ուշադրություն. թեմայի հեղինակի համաձայնությամբ թեմայի պահանջը փոքր–ինչ փոխվել է. նշելով որևէ ակումբցու անուն՝ որպես ձեզ համար հետաքրքիր գրառումներ անողի, հարկավոր է նաև հիմնավորել, թե ինչու եք տվյալ ակումբցու գրառումները հետաքրքիր համարում։ Սա արվում է թեման անհիմն ու անհետաքրքիր գովասանքների հոսքի վերածելուց հնարավորինս խուսափելու նպատակով։

Jarre
20.03.2010, 09:59
Նախ, անակնկալի եկա տեսնելով, որ մի քանի հոգու համար գրառումներս հետաքրքիր են, անչափ զգացված եմ և շնորհակալ :)

Կան որոշ մարդիկ ում գրառումները մեծ սիրով եմ կարդում՝ անկախ բաժնից ու թեմայից։ Այսինքն այդ մարդկանց բոլոր գրառումներն եմ կարդում ու վարկանշավորում :) ։ Վստահ եմ, որ նրանք գիտեն, թե իրենք ովքեր են :))

Բայց հատուկ ուզում եմ նշել մի մարդու, ում գրառումները տեսնելով աշխարհով մեկ եմ լինում։ Ու հենց իր շնորհիվ է, որ ես գրանցվեցի Ակումբում։ Խոսքը ԱՐՇԱԿ-ի մասին է։ Իմ համար քո բոլոր գրառումները արժեքավոր են ու ես բոլորը կարդում եմ։

Lion
25.03.2010, 15:45
Վերջերս հատկապես հետաքրքրել են SSS--ի գրառումները արվեստի և զգացմունքների ոլորտից: Միշտ էլ ակումբ մտնելիս ձգտում եմ առաջինը դրանք նայել...

Շինարար
10.04.2010, 01:05
Ոնց ա ստացվել, Գայլի գրառումների մասին մոռացել եմ նշել: Ամենալուրջ թեմայում, որտեղ մարդիկ քսան-երեսուն տողանոց գրառումներ կանեն, Գայլը կգա մի պարզ, երեք-չորս բառանոց գրառում կանի, առաջին հայացքից միամիտ մի հարց, պարզունակ թվացող մի միտք, որում մեկը ես էնքան իմաստություն եմ տեսնում, իր էս երկու բառով ցույց կտա էդ ամբողջ քննարկման անիմաստությունը, շատ ու շատ երկար գրառումների սնամեջությունը, մի խոսքով մեծ հաճույքով եմ կարդում իր գրածները, ինչը ամենևին չի նշանակում, որ իր բոլոր ասածների հետ համաձայն եմ:))

Ժունդիայի
10.04.2010, 10:48
Ընդհանրապես հակված եմ կարդալու բոլորի գրառումները, հատկապես սիրում եմ օրագրային թեմաները: Բայց կա մեկը, որին կլանված սպասում եմ միշտ` գրառում կատարելիս, իհարկե::)
FARFALA հավատա ամեն անգամ ինձ բնորոշ կամ էլ հոգեհարազատ են քո ցանկացած գրառում: Ապրե՜ս:flower

Magic-Mushroom
11.04.2010, 00:34
ինձ ամենաշատը դուր է գալիս Yeghoyan-ի գրառումները,նրա գրածները տարբերվում են մյուս գրառումներից,միշտ նույնիսկ ամենատխուր թեմայում հումորով է գրում,իսկ նրա սիրած սմայլը սա է :angry

VisTolog
26.04.2010, 21:26
Սելավի. հնարավոր չի մի գրառում, որն իր մեջ մի հետաքրքիր ինֆո չպարունակի: Ամեն գրառման մեջ մի նոր «հայտնագործություն» եմ գտնում, ամեն մի գրառման մեջ կարդում եմ այնպիսի բաներ, որոնք երևի երբեք էլ չէի իմանա:

Միակ Ակումբցին է, ով եթե նույնիսկ 10 էջ գրառում անի, մեծ հաճույքով կկարդամ: :)

Ուլուանա
26.04.2010, 22:59
Մոդերատորական. հիշեցնում եմ, որ թեման նախատեսված է նրա համար, որ մարդիկ նշեն, թե կոնկրետ որ ակումբցիների գրառումներն են իրենց դուր գալիս և ինչու (հիմնավորելը նույնպես մտնում է թեմայի պահանջների մեջ), ոչ թե վերացական կարծիքներ գրեն։ Մեջբերում եմ թեմայի առաջին գրառման այն հատվածը, որում հստակ ու թավատառով նշված է թեմայի պահանջը.


Ուրեմն այս թեմայում նշում ենք այն ակումբցիներին, ում գրառումներին հետևում ենք, ում գրառումները հետաքրքիր են մեզ… Ու նաև անպայման հիմնավորում ենք, թե հատկապես ինչու են տվյալ ակումբցու գրառումները մեզ համար հետաքրքիր։

impression
27.04.2010, 23:21
Հավեսով կարդում եմ Ռայադերին, հետն էլ դրույքներ անում, թե քանի րոպեից են դրանք ջնջվելու :)
Արիադնան ու Ձայնալարը մի առանձին պատմություն են, իրենց հումորը նրանցից ա, որ օֆիսում թաքուն Ակումբ կարդալուց սկսում եմ բարձր ծիծաղել /տնաշեններ, խիղճ ունեք/ :love
Ռուֆուսի բացած թեմաներն եմ սիրում, ինֆորմատիվ, հետաքրքիր, մեկ էլ սիրում եմ ինքը ոնց ա նկարագրում մարդկանց, մի տեսակ մեղմ, ինքը մեղմ մարդ ա:
Շատ էի սիրում ivy-ի գրառումները, սակայն նա հիմա չի գրում Ակումբում:
Ուլուանա. էլի եմ ասել` իր գրառումները հայերենի ու ճիշտ գրելու, խոսելու գեղեցիկ դասեր են: Զգացմունքներ արտահայտելիս ժլատ է, բայց մեկ-մեկ շատ էմոցիոնալ բաներ է գրում` հիմնականում ստեղծագործելիս:
Հետաքրքրությամբ հետևում էի Դայանայի մետամորֆոզներին, նա մի երկու տարվա ընթացքում շատ փոփոխվեց ու ինձ համար հետաքրքիր էր հետևել էդ ամենին:
Հայկօ-ն մի այլ տեսակի երևույթ ա: Չափազանց կիրթ, զարգացած ու հետն էլ անտանելի հումորով մարդ: Իր գրառումները կարդում եմ միշտ:
Մարկիզ :) վերջն ա: Գրառմանը նայելով` կարող եմ ասել, թե քանի բաժակ է խմել :) Մարկիզը հիմնականում գրում ա շատ ավելի քիչ, քան ունի գրելու, դրանով ինքը հետաքրքիր ա:

Համոզված եմ, որ լիքը մարդկանց մոռացա: Հետո կգրեմ:

Արևածագ
18.05.2010, 06:39
Մելիք- այս մարդու պատճառով եմ եկել ակումբ: Ո'չ, նա ինձ չի հրավիրել, առավել ևս, իմ գալն ու իր գնալը համարյա մեկ եղավ: Երբ մշտական ինտերնետ չունեի, հազվադեպ հնարավորության դեպքում նայում էի հայերեն կայքերի ստեղծագործողների բաժինները, ամենաշատն ինձ դուր եկավ հե'նց Մելիքի գործերը: Հիմա էլ հաճախ բացում եմ էջերը, ուր Մելիքի բանաստեղծություններն են, չնայած վաղուց դրանք քաշել եմ կոմպիս մեջ, մեծագույն հետաքրքրությամբ կարդում եմ նաև հայտնած կարծիքները::love
Ուլուանա- հավասարակաշռիր, հոգևոր հարուստ ու կայուն միջուկով մարդ է: Կարդում եմ, մի երկու անգամ էլ վազ եմ տվել այս ու այն թեմա, ուր որ ըստ իս, ինքը պիտի չգրեր, ու ճակատիս շրխկացել է... մոդերատորականը:
Դեկադա, CactuSoul- իրենց գրածներն ինձ համար նշանակություն ունեն՝ ուշադիր կարդալու համար:
Հայկօ- վերջերս եմ «բացահայտել», հիմա էլ անունը գրելիս ժպտում եմ: Գրեթե բոլոր գրառումներում «չամչի հատիկը» կա, որով տարբերվում է մնացած ակումբցիներից:5+:ok
Jarre,My World My Space Շինարար, ars83, jundiai , Lion- իրենց գրածներն էլ անուշադրության չեմ մատնում:
Չուկ- Հաճախ դժկամությամբ եմ գնում գրածը կարդալու, բայց ակումբի կանոնները չիմանալը չի փրկում պատասխանատվությունից, դրա համար էլ գնում եմ, ու երբեմն ուրախացնում է՝ երբ գրածը ադմինական չէ, այլ կարծիք:
Magic-Mushroom – ինձ բոլորովին անհայտ, բայց պարզվում է՝ չափի մեջ շատ գայթակղիչ բաներից է հաճախ գրում:Անկեղծությունն է դուրս գալիս:;)

Drigab
18.05.2010, 11:21
Հինատա-ինձ դուր են գալիս նրա մտքի թռիչքները:Ամենից շատ ինձ դուր է գալիս նրա խելացիությունը,նա 15 տարեկան է,բայց շատ խելացի է:Կուզենաի որ իմ քույրն էլ լիներ այդպիսին:
Դե ես նոր եմ գրանցվել և հասցրել եմ միայն նրա գրառումները նայել;

yerevanci
18.05.2010, 11:22
Սուրվեյրը վերջերս շատ գրառումներ չի անում, բայց հատկապես հետքրքիր են նրա մասնակցությամբ ինտելեկտուալ տարբեր թեմաների քննարկումները
Դայանայի անկյունին եմ միշտ հետևում
Ջունդայիի գրառումներում գրթե միշտ պայծառություն կա, դրա համար շատ հաճելի է կարդալը
Վերջերս սկսել եմ հետևել նաև Մեմեի գրառումներին, բազմաբովանդակ, կարճ, բայց ... իմաստալից և ոչ բոլորին հասու

Adam
18.05.2010, 12:00
Մեծ հաճույքով կարդում եմ Kuk-ի գրառումները:
Մի երկու հատ հումորային գրառում ունի, որ մինչև հիմա կարդում եմ ու հիստերիաս բռնում ա... :))
չեմ էլ ուզում անընդհատ վարկանիշ տամ... չմտածի էս տղու հետ ինչ-որ բան ա կատարվում... :D

Շինարար
23.05.2010, 23:13
Օրհնվի էս թեման բացողը:oy

Կան ակումբցիներ, որոնք միանգամից գրավում են, սկսում եմ հետևել իրենց գրառումներին, հատուկ ուշադրություն եմ դարձնում` կանխապես տրամադրված լինելով, որ գրառումը ինձ դուր է գալու, բայց կան ակումբցիներ, որոնք առանձնապես ոչ մի գրառումով կարծես թե չեն հետաքրքրել, սակայն մի օր պարզում ես, որ այդ ակումբցու ոչ մի գրառում բաց չես թողնում, միշտ կարդում ես այն, ինչ գրում է, միշտ քեզ հետաքրքիր է, որ իր գրառումներն են հենց հատկապես քեզ մոտ տպավորվել ավելի շատ, քան նրանցը ում հատուկ հետևում ես: Ինձ բռնացրել եմ այն բանի վրա, որ ոչ միայն բաց չեմ թողնում Դայանայի գրառումները, այլ իր գրածները միշտ տպավորվում են մոտս:oy Հանգիստ, չճչացող, չպարտադրող, բայց երկար ժամանակով հետք թողնող գրառումներ է անում:

Դարք
23.11.2010, 03:01
Չգիտեմ, ինչքան ուզում էի գտնել ակումբցին, որի մասին ուզում եմ խոսել վերնագրով թեմա, բայց չգտա այդպիսին:mda :Ինչևէ անցնենք բուն թեմային: Դատարկություն: Ախր շա՛տ եմ սիրում էս տղուն, անձնավորությանը, մի հրաշք էակ է, շատ հետաքրքրասերնա է, երևի Հայաստանով ման գաս, երկրորդ Դավիդ չգտնես, բա բարությու՛նը, անսպառա, սաղին տալիսա,մեջը մի գրամ չարություն, նախանձ ու տենց լիքը վատ բաներ չկա, գոնե ձևի համար լիներ մի քիչ:}: Մի տեսակ շատ հանգիստ անձնավորությունա, աշխարհին մենակ լավ աչքովա նայում, իրա համար ամեն ինչ էս կյանքում իրա տեղումա, ինչն էլ տեղում չի` վաղ թե ուշ իրա տեղնա ընգնելու: Ախր ոնց եմ քեզ սիրում :love

MaryMay
08.01.2011, 18:32
Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում Rhayader-ի գրառումները ստեղծագործական անկյունում: Դրանք միշտ ինչ-որ ծանոթ, բայցև անհասկանալի ու հակասական զգացմունքներ են առաջացնում իմ մեջ... Ու ամեն անգամ մտածում եմ, որ դրանց տեղը սիրողական ստեղծագործական անկյունը չէ...

Արամ
08.01.2011, 21:56
Խաղեր բաժնում` Հայկօ-ի գրառումները, ահավոր հետաքրքրությամբ կարդում եմ, Համակարգիչներ/Վեբ բաժնում կարդում եմ միայն Աթեիստի գրառումները, մնացածի գրառումները նեռվայնացնումա, Իսկ ընդհանուր ամբողջ ֆորումում, որ աչքի ա ընկնում Ungrateful ոնց որ սենց էր չէ

AMzone
08.01.2011, 23:29
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ)- բաժնից.
Universe, Chuk, ed2010, tikopx, ministr, Ներսես_AM, VisTolog, Ապե Ջան, Rammstein
ում մոռացել չէմ գրել, ներող լինեք.

E-la Via
08.01.2011, 23:37
Այս վերջերս հատուկ ուշադրություն եմ դարձնում Նաիրուհու, Դայանայի /որքանով որ տարօրինակ է, նա ինձ համար գրեթե նոր բացահայտում է/ և Moonwalker-ի գրառումներին:

Բայց Moonwalker-ին հատուկ եմ ուզում նշել… Ինձ թվում է քայլող հանրագիտարան է, ամեն ինչից տեղյակ, գրում է հետաքրքիր, թեթև, չպարտադրող: Էլ չասեմ, թե իմ կարծիքով ինչ հետքրքիր մարդ է կանգնած այս գրառումների ետևում: Աչքիս սկսելուեմ նրա և ոչ մի գառում բաց չթողնել :):

Սերխիո
08.01.2011, 23:56
շատ եմ սիրում կարդալ Լեո գրառումները, մանավանդ ֆուտբոլային...Արժանի մրցակից ա...
կինոյի վերաբերյալ՝ Ռուֆուսի ու Հայկօի...
դե մեկել չեմ կարող չնշել Բագրատի նուրբ հումորները...

AMzone
09.01.2011, 00:33
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ)- բաժնից.
Universe, Chuk, ed2010, tikopx, ministr, Ներսես_AM, VisTolog, Ապե Ջան, Rammstein
ում մոռացել չէմ գրել, ներող լինեք.

ավելացնեմ afr

Արևածագ
09.01.2011, 01:12
Այս վերջերս հատուկ ուշադրություն եմ դարձնում Նաիրուհու, Դայանայի /որքանով որ տարօրինակ է, նա ինձ համար գրեթե նոր բացահայտում է/ և Moonwalker-ի գրառումներին:

Բայց Moonwalker-ին հատուկ եմ ուզում նշել… Ինձ թվում է քայլող հանրագիտարան է, ամեն ինչից տեղյակ, գրում է հետաքրքիր, թեթև, չպարտադրող: Էլ չասեմ, թե իմ կարծիքով ինչ հետքրքիր մարդ է կանգնած այս գրառումների ետևում: Աչքիս սկսելուեմ նրա և ոչ մի գառում բաց չթողնել :):

Moonwalker- ի գրածներից ես էլ եմ տպավորված: Կայուն գրագիտություն, հաճախ՝ տարիքին անհամեմատ կշռադատված ու շատ խելացի գրառումներ: Ուրախ եմ նաև, որ նա ապագա թուրքագետ է ու նման մարդը պիտի կանգնի մեր ժողովրդի համար ամենացավոտ հարցի պաշտպանության դիրքերում:

Sagittarius
22.01.2011, 18:00
Քաղաքականություն

Chuk

Ֆուտբոլ

Գայլ, Աստղ

Շախմատ

Շախմատի սիրահար չեմ, բայց Moonwalkerի մեկնաբանությամբ հավեսով կարդում եմ

Կինո

Ռուֆուս, Հայկօ, Rhayader իրենց խորհուրդ տվածները գրեթե միշտ գցում եմ "պետք է դիտել" ցուցակումս

Երաժշտություն

Ռուֆուս, Magic-Mushroom, Velvet Bride

Խաղեր

Հայկօ՝ բավականին տեղեկացված gamer

Lion
22.01.2011, 18:06
Moonwalker- ի գրածներից ես էլ եմ տպավորված: Կայուն գրագիտություն, հաճախ՝ տարիքին անհամեմատ կշռադատված ու շատ խելացի գրառումներ: Ուրախ եմ նաև, որ նա ապագա թուրքագետ է ու նման մարդը պիտի կանգնի մեր ժողովրդի համար ամենացավոտ հարցի պաշտպանության դիրքերում:

+1: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե նա քանի տարեկան է, բայց շատ հասուն ու հավասարակշռված մտաժողություն ունի :)

Դեկադա
22.01.2011, 18:19
Սովորաբար արտահայտված հակում չեմ ունեցել այս կամ այն ակումբցու գրառումը հատուկ կարդալու համար: Բայց թեման կարդալուց հետո ինձ բռնացրի էն մտքի վրա, որ վերջի շրջանում ուշադրությամբ ու հետաքրքրությամբ հետևում եմ Վիշապ նիկով ակումբցու գրառումներին: Կազմակերպված միտք կա ու միտքը ճիշտ մատուցելու ձև: Չնայած կարծեմ բացի քաղաքական թեմաներից ուրիշ այլ տեղ չի գրառում:

Գանգրահեր
22.01.2011, 18:23
Moonwalker-ի,իսկապես շատ բանիմաց անձնավորություն,իսկապես հպարտ եմ,որ նրա նման երիտասարդներ կան,չնայած նրա նման երկրորդին դեռ չեմ ճանաչում:

Lion
22.01.2011, 18:24
Սովորաբար արտահայտված հակում չեմ ունեցել այս կամ այն ակումբցու գրառումը հատուկ կարդալու համար: Բայց թեման կարդալուց հետո ինձ բռնացրի էն մտքի վրա, որ վերջի շրջանում ուշադրությամբ ու հետաքրքրությամբ հետևում եմ Վիշապ նիկով ակումբցու գրառումներին: Կազմակերպված միտք կա ու միտքը ճիշտ մատուցելու ձև: Չնայած կարծեմ բացի քաղաքական թեմաներից ուրիշ այլ տեղ չի գրառում:

+1: Ունի սեփական դիրքորոշումների համակարգը ու հիմնավորված ձևով պահում է այն:

Magic-Mushroom
31.01.2011, 20:28
Moonwalker այնքան ուրախ եմ որ դեռ կան նման մարդիկ,ճիշտ է դու առանձնահատկություն ես,բայց թող քեզ նմանները շատ լինեն,սիրով կարդում եմ քո գրածները՝իդեպ երբ կազմակերպենք Ինչ՞,Որտեղ՞,Երբ՞ խաղը,դրա ասսը դու ես:)

einnA
31.01.2011, 23:51
Megic ջան եթե դու մի բանի վրա կենտրոնանում ու խորանում ես էն աստիճան, ինչքան որ մեր ֆորումը քո նկարներներով լցնելուց, դրանից Պողոս էլ չէ, Պետրոս էլ դուրս կգա :))

ոնց նկատել եմ մի տեսակ "նուրբ" հոգի ունես, տես շատ չպղտորեն ;)
դե ուրիշ ասելու բան չկա, քիզի ոչ տեսել եմ, ոչ գիտեմ :pardon

One_Way_Ticket
01.02.2011, 00:27
Տվյալ պահին` Jarre, ars83, Ռուֆուս, Վիշապ, ministr, davidus, Հայկօ, Ariadna, einnA:

einnA
01.02.2011, 00:31
Megic ջան եթե դու մի բանի վրա կենտրոնանում ու խորանում ես էն աստիճան, ինչքան որ մեր ֆորումը քո նկարներներով լցնելուց, դրանից Պողոս էլ չէ, Պետրոս էլ դուրս կգա :))

ոնց նկատել եմ մի տեսակ "նուրբ" հոգի ունես, տես շատ չպղտորեն ;)
դե ուրիշ ասելու բան չկա, քիզի ոչ տեսել եմ, ոչ գիտեմ :pardon

աաաա ժողովուրդ ես էլ գիտեմ թե էն մի թեման է, որ վերևի մարդու գրառումների մասին են գրում :lol

Մարկիզ
01.02.2011, 02:30
Ինձ շատ դուր են գալիս einnA-ի գրառումները:

Հատկապես այն պահից, երբ ես նրան առաջին և միակ անգամ տեսա::)

Ուլուանա
03.02.2011, 09:15
Ինձ շատ դուր են գալիս einnA-ի գրառումները:

Հատկապես այն պահից, երբ ես նրան առաջին և միակ անգամ տեսա::)
einnA–ն վերջերս ինձ էլ է տպավորել որպես հետաքրքիր գրառումներ անող. մի տեսակ համով է գրում :nyam։

Lem
14.04.2011, 22:58
Միանշանակ կառանձնացնեի Rhayader-ի գրառումները. միանգամայն ուրիշ որակ:

Էլիզե
14.04.2011, 23:03
Հայկօյի, Ռուֆուսի, Շինարարի, Գալաթեայի, Իմփրեշնի, Չիլլիի գրառումներից ոչ մեկը բաց չեմ թողնում /ինչ մեղքս թաքցնեմ/ :D

erexa
15.04.2011, 03:33
Գրեթե բոլորինն էլ հետաքրքիր ա: :)

Շինարար
15.04.2011, 14:03
Իմ թեժ 10-յակը էս պահի դրությամբ՝ Դայանա, Էլիզե, Սթրենջլիթգըլ, Աֆր:B

Katka
15.04.2011, 16:30
Ոչ մեկի:)

Lion
15.04.2011, 17:26
Moonwalker և Malxas :)

Վերջերս նկատել եմ, որ նրանց գրեթե բոլոր պոստերի հետ համաձայն եմ...

Ապե Ջան
15.04.2011, 18:24
Հայկօ - afr :)

Աշոտ Երկաթ
eduard30
:D

Նարե91
08.08.2011, 15:09
Հենց էս թեման աչքովս ընկավ,մենակ մի նիկ եկավ մտքիս.../թող ինձ ներեն մնացած բոլորն իհարկե/ Այս ակումբցու գրառումնները բացի այն, որ շատ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, նաև նրա գրառումները շատ տպավորիչ են, տպավորվում եմ ամեն անգամ, երբ կարդում եմ նրա՝ մեկը մյուսից հետաքրքիր պատմությունները... նա հասարակ պատմություններին էնքան մեծ գեղարվեստական շունչ է հաղորդում, որ ինչքան էլ այդ օրը ոչ մի բան կարդալու հավես չունենամ, նրանը պիտի կարդամ, որովհետեև նա է գրել, հետաքրքիր է անչափ, իսկ դե տպավորիչ բառն էլ բոլորովին պատահական չնշեցի... I get impressed by her posts: Ինձ թվում է հասկացաք, որ խոսքն impression-ի մասին է:

Lusinamara
08.08.2011, 16:56
MWMS, Tig, Հայկօ:) ու շատեր;)

Katka
08.08.2011, 16:57
impression

Հայկօ
08.08.2011, 18:22
MWMS, Tig, Հայկօ:) ու շատեր;)

Շնորհակալություն, շոյված եմ:

Inna
08.08.2011, 19:22
Lusinamara, Dayana, Kita, Ուլուանա, VisTolog, H.a.y.k.o., Հայկօ, Շինարար: :)



Հ.Գ. էլի ակումբցիներ կան, որ իրենց գրառումները հաճույքով կարդում եմ, ուղղակի այս պահին այսքանն եկան մտքիս :)

Smokie
08.08.2011, 20:34
Ամեն մեկն էլ յուրահատուկ է իր գրառումներով, ամեն մեկն ունի իր հետաքրքիր կողմերը::)


Սիրում եմ Jarre-ի փիլիսոփայությունը, նրա խելացի եւ գեղեցիկ արտահայտված մտքերը:

Սիրում եմ Նարե91-ի մի քիչե րկար, բայց մի շնչով կարդացվող, հետաքրքիր պատմությունները:

Սիրում եմ Նաիրուհու գրառումները, որոնցից շատերում կա սեր հայրենիքի, ինչպես նաեւ ազգային երգերի նկատմամբ, շատերում էլ կա գեղեցիկ թախիծ, տխուր մտքեր:

Մեեծ հետաքրքրությամբ եմ կարդում Ռուֆուսի, Ուլուանայի եւ Հայկօյի գրառումները: Նրանք ակումբի ամենաակտիվ եւ ամենահետաքրքիր անդամներից են::hands

Սիրում եմ Ձայնալարի հունորը::D:D

Շատ եմ սիրում ձեր ստեղծագործությունները: Այսօր առաջին անգամ տեսա «Ինչ է նշանակում CactuSoul» թեման::good Ասեմ, որ Կակտուսիկի գրառումներն էլ են շատ լավը, այնտեղ էլ կա թախիծ, կան տխուր մտքեր, բայց մի կողմից էլ նա իմ մոտ թողնում է կենսուրախ, ժպտերես աղջկա տպավորություն:;)



Ու ընդհանրապես սիրում եմ ակումբի օրագրերը, հատկապես «Անկապ»-ը::roll

Ameli
07.09.2011, 23:27
Ինձ համար ամենահետաքրքիր գրառումները Ժունդիայիի օրագրային գրառումներն են, թե' անկապում, թե' անձնական օրագրում եղածները:

Meme
10.09.2011, 19:02
Jarre:love գրառումները դարձել են ինձ համար ամենահետաքրիրները ու ամենատարբերվողները...

Մի տեսակ առեղծվածային շունչ կա իր գրառումների մեջ.....
Ու էնքան հարազատ են,կարծես ճանաչում եմ տվյալ մարդուն,չգիտեմ ոնց բացատրեմ,բայց էնքան եմ սիրում կարդալ ու ճանաչել մարդուն,ինքը ուրիշա իրա գրառումներով հանդերձ.....
Հ.Գ՝ Չգիտեմ, ավելի շատ եմ ուզում գովեմ,բայց այսօր դատարկ եմ...


:loveMagic -ի գրառումներն էլ միշտ իր նման կախարդական են եղել,ու կլինեն,էն որ աշնանշունչը միշտ կա գրառումներում,էդ իմ համար արդեն ուրիշա,էն որ ինքը բարիա գրառումներում,ոչ մեկի չի նեղղացնում,միշտ լավը ցանկացող անձնավորությւոնա,էդ երևումա,հենց էսպես էլ,ր գրառումներից....



SSS-ի գրառումները միշտ մի շնչով կարդում եմ,ու միշտ տպավորվել եմ իր գրառումներից,ու օրվա ընթացքում անընդհատ հիշել եմ,թե ինչ դեպքեր են լինում իր հետ,անգամ գրառումը տեսնելիս չգիտեմ ո՞նց եմ ուրախանում,որ ինքը գրառումա արել....



Շարունակելի

Meme
10.09.2011, 19:13
Արէա-ի գրառումները,ստեղծագործությունները անկախ ինձանից անգիր եմ անում,մեկ անգամ կարդալով,ու կարծես դաջում եմ ուղեղիս խորքերում,կամ սրտիս անկյունում,դրանք բացի նրանից, որ հարազատ են,դառնում են սիրելի,ու թանկ ինձ համար....

Նանս-ի ուրախ գրառումները ամեն ինչ արժեն,որ մի տեսակ անկախ քեզանից ժպիտ են բերում դեմքիդ...

Impression-ի մտքի թռիչքն եմ սիրում,նաև իմաստությունը գրառումներում,որ էլի հրաշալի են....


Kila-չնայած մեծ տխրությանը,ես սիրում եմ կարդալ Կիլայի օրագիրը,որովհետև դրանց մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում


Mark Pauler-ի գրառումները նույնպես լավն են,բայց կոնկրետ չեմ կարողանում նշել,թե ինչու եմ կլանված կարդում,դրանք երբեմն են բարդ են կարդացվում,բայց....

Meme
10.09.2011, 19:26
Lusinamara-ես մեկա շարունակում եմ զարմանալ Լուսի մտքերի վրա,որ առօրյան նենցա ներկայացնում բանաստեղծության տեսքով,որ միշտ մնում եմ էս դեմքով:oու էնքան եմ հպարտանում,որ ճանաչում եմ քեզ:loveչգիտեմ,մեկ մեկ չեմ հասկանում տողատակում ինչ կա թաքնված բայց էդ հաճելիա:love

unknown:love-թեթև,սրտիցս բխող,ու սիրելի գրառումներն եմ սիրում Անուշաիս...կարդալիս թվումաա ինքս եմ գրել դրանք:love...

երևի շարունակելի

Lusinamara
10.09.2011, 19:29
Lusinamara-ես մեկա շարունակում եմ զարմանալ Լուսի մտքերի վրա,որ առօրյան նենցա ներկայացնում բանաստեղծության տեսքով,որ միշտ մնում եմ էս դեմքով:oու էնքան եմ հպարտանում,որ ճանաչում եմ քեզ:loveչգիտեմ,մեկ մեկ չեմ հասկանում տողատակում ինչ կա թաքնված բայց էդ հաճելիա:love


Շնորհակալ եմ Մեմ ջա՜ն, շա՜տ հաճելի է:)

armen9494
10.09.2011, 20:38
Lusinamara-ես մեկա շարունակում եմ զարմանալ Լուսի մտքերի վրա,որ առօրյան նենցա ներկայացնում բանաստեղծության տեսքով,որ միշտ մնում եմ էս դեմքով:oու էնքան եմ հպարտանում,որ ճանաչում եմ քեզ:loveչգիտեմ,մեկ մեկ չեմ հասկանում տողատակում ինչ կա թաքնված բայց էդ հաճելիա:love


Համաձայն եմ Մեմե ջան, իրոք որ հրաշալի ա:love
Հ.Գ. ես էլ մեկ մեկ ըտենց էլ չեմ հասկանում էդ տողատակի պահը:))
մի կողմից հաճելի ա, թող գաղտնիք շատ լինի :))

Meme
11.09.2011, 21:15
My World My Space-էս ակումբցու գրառումները էսօրվանից եմ սիրում,չէէ էլի էի կարդացել,բայց ոչ էսպես ուշադիր,ու ինձ խոստացել եմ բոլոր օրագրայինները կարդալ,որովհետև դրանց մեջ ներդաշնակություն ու հոգու մեծ հարմոնիա կա,չգիտեմ թվում էր կարդալիս երաժշտություն էլ կա դրանց մեջ....
Շնորհակալ եմ:)

Ameli:love-վաաայ ամենաթեթև,հանգիստ գրառումներ անձնավորությունը,որի գրառումները միշտ են ժպիտ բերում,միշտ են ուրախացնում,էդ թեթևությունն ու հանգստությունը մենակ քո մոտ կա Ամ:loveճիիիշտ եմ ասում.....




Հ.Գ ՝ Երեխեք իմ գովքի գիրքն եմ բացել:B,բայց համ էլ ասեմ,ես բոլորին չի ,որ գրել եմ,էն մարդիկ, որոնք թանկ են,ու միշտ կհիշեմ իրենց,իրենց մասին էլ գրել եմ,իրանց գրառումները հիշողությանս մեջ հետք են թողել,ուզում եք հավատացեք,ուզում եք ոչ:P;)ես միշտ չի,որ բարձրաձայնում եմ,այն ինչ մտածում եմ:oy


անկախ նրանից,կգրեմ թե ոչ,բոլորիդ էլ շատ եմ սիրում;)

armen9494
11.09.2011, 22:27
My World My Space-էս ակումբցու գրառումները էսօրվանից եմ սիրում,չէէ էլի էի կարդացել,բայց ոչ էսպես ուշադիր,ու ինձ խոստացել եմ բոլոր օրագրայինները կարդալ,որովհետև դրանց մեջ ներդաշնակություն ու հոգու մեծ հարմոնիա կա,չգիտեմ թվում էր կարդալիս երաժշտություն էլ կա դրանց մեջ....


Ես էի ուզում My World My Space-ինը գրել, սիրում եմ` նամանավանդ նրա գրառումները "Անկապ օրագրում", իրոք որ շատ լավն են: Մեկ էլ նրա ամենահրաշալի գործը՝
Իրականություն, որ կուզենայի չլիներ.... (http://www.akumb.am/showthread.php/61456-%D4%BB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B8%D6%82%D5%A6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B9%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80....)
Այս պատմությունը իրոք որ հրաշք է :love

Արէա
12.09.2011, 11:01
Թոփ եռյակ :)

3. Lion - "Հավերժության դատապարտվածի" համար, իրոք հետաքրքիր նախաձեռնություն է

2. Տրիբուն - քաղաքական հայացքներն եմ հավանում, իսկ գրառումներն էլ, համարյա բոլորը, վարկանիշի են արժանի

1. VisTolog - ամեն գրառումը կարդալիս զարմանում եմ, որ դրանց հեղինակը ընդամենը 18 տարեկան է

armen9494
12.09.2011, 11:41
Թոփ եռյակ :)

Lion - "Հավերժության դատապարտվածի" համար, իրոք հետաքրքիր նախաձեռնություն է


Վաաաաաաաաայ:oy սաղ օրը էս թեմայի մեջ եմ, անհամբերությամբ սպասում եմ ու մոռացել էի նշել:oy
Իրոք որ, այս թեման մի իսկական հրաշք է:love


Հ.Գ. հիմա կասեք՝ էս ինչ ա կպե, ամեն մեկի գրառումից մի բան ա ընտրում:))
դե ինչ անեմ, արդեն բիձա մարդ եմ, հիշողությանս հետ լիքը պռոբլեմներ կան :))

Magic-Mushroom
13.09.2011, 10:15
Meme http://img0.liveinternet.ru/images/attach/c/1//63/571/63571293_14.gif http://img1.liveinternet.ru/images/attach/c/1//63/571/63571742_18.gif http://yoursmileys.ru/tsmile/autumn/t120006.gif Այնքնան եմ սիրում քո գրառումները,միշտ սիրով եւ մեկ բաժակ ժասմինի թեյով կարդում եմ՝հատկապես քո օրագիրը,բա քո ոճը ինչքան՜ շատ եմ սիրում,ինչպես ասում են նորաձեւությունը անցնում է,իսկ ոճը միշտ մնում է,հենց կարդում եմ քո գրառումները մի տեսակ հաճելի մելանխոլիա է մոտս առաջանում եւ հիշում եմ մանկությունս,շատ եմ սիրում ռոմանտիզմը,խնդրում եմ միշտ մնա այդպիսին,քեզ նման աղջիկները ցավոք(միգուցե ավելի լավ է,ամենինչի քիչը լավ է) շատ քիչ են,երջանիկ եղիրhttp://www.rusforumz.com/library/template/smile/a/ossen/10.gif

Արէա
30.10.2011, 10:00
Էս վերջերս երկու ակումբցի եմ հայտնաբերել ում ցակացած գրառում, անկախ նրանից ինչի մասին է, դեռ մի քանի բառ կարդացած, ձեռքս արդեն գնում է շնորհակալության կոճակին, մի երկու բառ հետո` վարկանիշի :)
Գեա և Way, շնորհակալություն հետաքրքիր, բովանդակալից և ամենակարևորը միշտ էթիկայի սահմաններում գրառումների համար:

Arpine
25.12.2011, 17:00
Ակումբում Շատերը կան, ում գրառումները հաճույքով եմ կարդում: Որոշակի մարդկանց, որոշակի ասպեկտներում հետաքրքիր է լինում կարդալը: Օրինակ մարդիկ կան, որոնք ինձ համար հետաքրքիր են զվարճալի, անեկդոտներ բաժնում, կան զուտ գիտական առումով, ստեղծագործելու առումով, մտածելակերպի տեսանկյունից, օրագրային գրառումներից, և ան: Ամեն դեպքում, առանձնացնեմ մի քանիսին::)
Առաջին հերթին ուզում եմ նշել Ivy-ին, միգուցե մասնագիտական առումով է, բայց նրա գրառումներին հանդիպելիս, անպայման կարդում եմ:
Ինչպես նաև Շինարար, Հայկօ, Impression, Էլիզե, Jarre, Lion, Cactusoul:

anahit96
04.01.2012, 17:44
Meme,Lion,Նարե91 , Moonwalker , Էլիզե - պարզապես հետաքրքիր են նրանց գրառումները:Սիրում եմ կարդալ դրանք՝ ինչ չափի էլ լինեն…

Անպայման պետք է նշեմ նաև Lusina-ին ու Valentina-ին :love

einnA
03.10.2012, 00:51
Նոր հին թեմաների գրառումներն էի կարդում ու նենց մի տեսակ կարոտեցի որոշ ակումբցիների գրառումներին:

Եթե պատահական, թեկուզ հյուրի կարգավիճակով ակումբ մտնեք, իմացեք, որ ձեզ սպասում են ու շտապ գրառումներ անելու Mark Pauler, Գեա, E-la Via (Way),Թամարա,Jarre,Farfalla,Lusinamara ...

Ruby Rue
07.05.2013, 03:23
Էս թեմայում գրելու գայթակղությանն էլ չդիմացավ Ռուբին...
Դժվար է ինչ որ հերթականություն ընտրել ու մի քանի մղոնանոց գրառում չանելը, որովհետև եթե ակումբցիների գրառումները հետաքրքիր չլինեին, դրանցից սովորելու բան չունենայի, ապա ոչ ակումբն էսքան կսիրեի, ոչ էլ ակումբցիներին:
Լավ, նախ սկսեմ էն մարդկանցից, ում գրառումները կարդում էի ակումբում գրանցվելուց շատ առաջ:
Մինչև ակումբը.
Google-ում առաջին հայատառ փնտրածս բառը «Հարրի Փոթթեր» էր, իսկ առաջին արդյունքը բնականաբար akumb.am-ն էր, իսկ առաջին հանդիպածս մասնակիցը՝ Գալաթեան: (Հա՜, ու ես անտանելի լավ հիշողություն ունեմ::D) Սկսեցի կարդալ Գալի բոլոր գրառումները, կարծեմ նաև վիկտորինաները Հարրիի մասին. 12-13 տարեկան երեխա էի, բա ուրիշ ի՞նչ կարդայի:
Հետո սկսեցի Ակումբի «Ստեղծագործական» բաժինը փորփրել: Ամենաշատը տպավորված էի Այվիի հեքիաթներով: Չնայած սև տառերով գրած էր, որ ոչ երեխաների համար են, բայց ես՝ 13 տարեկանում Մարկես կարդացածս, չնահանջեցի ու լա՜վ էլ արեցի, որովհետև քիչ եմ հանդիպել Այվիի գրածների պես համով, բարի, հետաքրքիր, հումորով ու հետն էլ ուսուցողական ստեղծագործություններ: Ինձ համար ամենաաչքի ընկնող, ամենահակասական ու ամենահետաքրքիր գրառումները Rhayader-ինն էին՝ իր սովորական գրառումներից սկսած ստեղծագործություններով վերջացրած: Նախաակումբային կյանքիցս մեկ էլ Բյուրի ստեղծագործություններն են տպավորվել:

Որպես ակումբցի.
Գրանցվելուցս հետո վերոհիշյալ մարդկանց գրառումներն ավելի ու ավելի շատ սիրեցի: Գալաթեային «Գետնահարկ» պատմվածքի շնորհիվ բացահայտեցի ու դասեցի իմ ակումբի գրողների շարքերը: Բյուրի օրագրային գրառումներն եմ շատ սիրում՝ թե՛ ճամփորդականը, թե իր անձնականն ու անկապում: Իր գրառումներից անկեղծություն ու ազատություն է թափվում, դե արի ու մի սիրի: Մեկ էլ շա՜տ մեծ ուշադրությամբ կարդում էի/եմ էս (http://www.akumb.am/showthread.php/17194-%D4%BF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D5%9E%D6%81-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC) թեմայում Այվիի ու Բյուրի ոչ մի գրառում բաց չեմ թողնում. հուսամ մի օր արդյունքի կհասնեմ:
Սիրում եմ նաև Ուլուանայի գրառումները՝ ոչ միայն խելացի են, հետաքրքիր, այլև մտքերը միշտ սիրուն ու անսխալ են շարադրված: Ինչքան էլ երկար լինեն իր գրածները, միևնույն է մի շնչով ու հետաքրքրությամբ կարդացվում են: Բացի դրանից միշտ սովորելու ինչ-որ բան կա իրենից. Ուլուանան երբեք անիմաստ գրառում չի անում::)
Ցանկացած թեմայում, նույնիսկ՝ «Զրուցարան»-ում, երբ տեսնում եմ, որ վերջին գրառումը Հայկօինն է, անպայման կարդում եմ: Որ թեմայում էլ գրի, ինչ էլ գրի. համով ու հետաքրքիր է գրում. դրանում էս վերջին «Հավաքածու»-ի ժամանակ համոզվեցի, երբ շատ Հայկօի մեկնաբանությունները որոշ պատմվածքներից ավելի հետաքրքրությամբ էին կարդացվում: (Չնայած որ իմ գրածին էդպես էլ չհասավ:D)
Նշված բոլոր մարդկանց գրառումները «Գրականություն» բաժնում էլ էմ սիրում: Քանի՜ գիրք եմ ակումբցիների շնորհիվ կարդացել, ու դրանց մեծ մասն էլ ամենասիրելիներից են դարձել: :love

«Երաժշտություն» բաժնում ամենաշատը Ռամշտայնի գրառումներն եմ սիրում. սկզբում զարմացել էի, որ Հայաստանում իմ նման երաժշտական ճաշակ ունեցող մարդիկ էլի կան: :))
Առանց Two-Face-ի գրառումների «Խաղեր» բաժինը չեմ պատկերացնում: Տնաշենը էնքան գայթակղիչ թրեյլերներ ա դնում, որ ես իմ չայնիկ տեղով ուզում եմ ամեն ինչ թողեմ ու էդ խաղը խաղամ:
Չուկի գրառումներն եմ սիրում՝ թեմա փակելիս. հաճախ էդ մի տող մոդերատորականն ավելի բովանդակալից ու հավես ա, քան ամբողջ թեման:
Սմոքիի գրառումների բարությունն եմ սիրում, Սամբիթբաբայի ՝ հանգստությունը, Նաիրուհու ու Տիգի՝ հայրենասիրությունը...
Դե եթե ես չասեմ, որ սիրում եմ նաև Մարիի մունաթախառն, ամեն ինչից սժգոհ, տեղ-տեղ գոթական ու մռայլ տարեր պարունակող գրառումները, ապա ինքը ինձ կուտի: Դե որպես այլմոլորակային արմատներ ունեցող վհուկ, մեր մարսեցի բարեկամի՝ Ալֆայի գրառումներն եմ սիրում:
Ուֆ, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Էսքան շատախոսեցի, բայց որ գրեի, էլի կգրվեր: Հա՝ մեկ էլ առանձնահատուկ շատ եմ սիրում որոշ թեմաների «հոգեհաններին», որովհետև առանց իրենց կոնֆլիկտային գրառումների էլ անհետաքրքիր կլիներ...

Հ.Գ. Փաստորեն՝ իմ զգացմունքները գնալով լրջանում են ֆորումի նկատմամբ. տեսնես գոնե Ակումբն ինձ սիրու՞մ է: :roll

Յոհաննես
23.04.2019, 00:38
Էս թեման ո՞նց եմ բաց թողել :D
Միանշանակ Յոհանի ու հիմնականում իրա գրառումներն եմ կարդում :)