PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում մյուսներից:



wem
12.03.2010, 19:43
Այստեղ էլ գրեք պատճառները: Սկսեմ ես:
Ես ձմեռն եմ ավելի շատ սիրում մյուս եղանակներից, որովհետև ձմռանը ձյուն է գալիս, և ես ձյուն շատ եմ սիրում որովհետև իմ կարծիքրվ ձյունը շատ գեղեցիկ երևույթ է: :)

helium
12.03.2010, 19:54
Ես ամառն եմ սիրում, քանի որ չեմ սիրում ցուրտը, ցեխը, տեղատարափ անձրեւներն ու տաք-տաք/ծանր-ծանր հագնվելը։ Բացի այդ, ամռանը ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, ամեն ինչ պայծառ է, ուրախ, նույնիսկ մարդիկ․․․ու մեկ էլ օրերն են երկար՝ ուշ են մթնում․․․
Ձյունը գեղեցիկ երեույթ է, երբ մի քանի օրով Ծաղկաձորում ես, անձրեւը ռոմանտիկ է, երբ թույլ կաթկթում է կամ էլ տանն ես նստած՝ պատուհանի կողքին, գարունն էլ հաճելի է այն պատճառով, որ նոր կյանքի սկիզբ է կարծես․․․
Ամա՜ռ եմ ուզում․․․

Մանուլ
12.03.2010, 20:03
Չեմ կարող ասել, թե ամենաշատը որն եմ սիրում: Բոլորն էլ սիրում եմ :):

Ձմեռը սիրում եմ հենց մենակ նրա համար, որ ձմռանն եմ ծնվել :P: Որ ձմեռը չլիներ, ես էլ չէի լինի : )) Ձյունը շատ եմ սիրում: Բայց մենակ առաջին մի քանի օրը, հետո ցեխ ա դառնում :(: Համ էլ իմ ամենասիրած տոնը` Նոր տարին, ձմռանն ա )) Տաք-տաք հագնվելը չեմ սիրում:


Գարունը ու աշունը նոր եմ սկսել սիրել: Եթե առաջ հարցնեիք, թե ամենաչսիրածս եղանակը որն ա, կասեի` աշունը: Բայց հիմա սիրում եմ: Ամենառոմանտիկ եղանակն ա :love: Գարունն էլ... դե ամեն ինչ սկսում ա կանաչել ))) Էսօր էլ ծառերը ծաղկել էին արդեն :): Ոնց որ բալենի էին:


Ամառն էլ ամենաշատը նրա համար եմ սիրում, որ էդ տաք շորերից ազատվում ենք, սկսում ենք թեթև հագնվել, համ էլ դաս չկա :yahoo :)): Մի տեսակ թեթևություն ու ազատություն ա բերում ամառը իր հետ :):
Հա, համ էլ իմ ամառը սկսվում ա մայիսի կեսերից ու վերջանում ա սեպտեմբերի կեսին :P:

Արևհատիկ
12.03.2010, 20:23
Բոլոր եղանակներն էլ սիրում եմ: :love
Ձմեռը սիրում եմ, որ ձյուն ա գալիս :lilex:, ամեն ինչ սպիտակ ա լինում, մի տեսակ մաքրություն ա արտահայտում: Բայց, որ հետո ցեխ ա դառնում, չեմ սիրում: Նոր Տարին էլ եմ շատ սիրում: :love
Աշունը էն լավ դեղին ժամանակ եմ (Ոսկեզօծ աշնան) սիրում: Մեկ էլ տերևաթափին, որ դասից ոտքով իջնելուց տերևները խշխշացնելով գալիս եմ, հավես ա լինում: :love
Գարունը շատ եմ սիրում: Մի տեսակ անկախ ինձնից աշխույժ եմ լինում, ամեն ինչին լավատեսորեն եմ նայում: Մի խոսքով` ծաղկում եմ գարնանը :))
Ամառն ել սիրում եմ, որ համ ազատ եմ լինում, համ էլ թեթև շորիկներ եմ հագնում: :oy

Rammstein
12.03.2010, 21:02
Բոլորն էլ սիրում եմ, բայց գարունն ամենաքիչը։
Գարնանը չեմ սիրում, որ ձյունը հալում ցեխ ա դառնում (չնայած` էս տարի տենց չի :))), չեմ սիրում, որ ժամերը առաջ են տալիս :[, չեմ սիում եղանակի իներցիան` որ ինչքան արեւ անի, մեկ ա ցուրտ ա լինում գարնանը։

One_Way_Ticket
12.03.2010, 21:03
Սիրում եմ այն եղանակը, որը տվյալ պահին չկա: Ձմռանը ամառ եմ ուզում, ամռանը` ձմեռ:

Ungrateful
12.03.2010, 21:40
1. Պլեչիկ մայկով, հայաթը բլոտ:
2. Եռացող քաղաք /լիքը մարդ/:
3. Կարճ յուբկեք... :))
4. Շորտեր - չստեր:
5. Սևան
6. Ձմերուկ:
7. Open Air փարթիներ

Կորոչե` Ամառ... :)

Farfalla
12.03.2010, 21:42
Ամենաշատը ամառ եմ սիրում:
Օրերը տաք են, ուշա մթնում, սրտիս ուզածի չափ փողոցներով քայլում եմ, ոչինչ չի խանգարում: Երկար սպասված արձակուրդ: Վերջապես գնում եմ հանգստանալու: Ծով, արև,ավազ, մենակ սրանց խաթր արժի սիրել ամառը:
Միակ մինուսը մոծակներն են, էն էլ լավա, հիմա դրանց դեմ պայքարել լինումա:

Գարունն էլ եմ սիրում: Ամեն տարի մարտի մեկը իմ համար տոնա: Բնությունը ծաղկումա, օրերը տաքանում են, ամառը մոտենումա, սիրահարվում եմ:love

Այ ձմեռը չեմ սիրում: Դուրսը ցուրտ, սառույց (հետո` ցեխ), ծնունդս էլ ձմռաննա, մի պատճառ ևս ձմեռը չսիրելու համար:

Աշնան հանդեպ ոչ մի էմոցիա չունեմ: Հիմիկվա դրությամբ ամենաանհետաքրքիր եղանակնա իմ համար: Միշտ նույն ձև են անցնում:
Հույսով եմ 2010-ի աշունը կտարբերվի բոլոր աշուններից:)

Հայկօ
12.03.2010, 22:09
Գարուն, ամառ, աշուն: Ավելի կոնկրետ՝ ապրիլ-հոկտեմբեր: Մնացածը տառապանք ա :)):

Ձայնալար
12.03.2010, 22:24
Ամենաշատը ամառ, հետո գարուն, հետո աշուն, հետո … հաջորդ 120 հորիզոնակնները թափուր են, վերջում՝ ձմեռ:

Լուսաբեր
12.03.2010, 22:31
Ամառն եմ սիրում :love, բայց բոլոր եղանակները վայելում եմ :roll

Ավելի կոնկրետ մայիս ու սեպտեմբեր ամիսներն եմ շատ սիրում, երբ եղանակը զովա, ցերեկները հաճելի տաք են,
երեկոները՝ սարին = հով...
Ցուրտ ու խոնավ եղանակ չեմ սիրում


հ.գ. իմ հիշելով սենց թեմա կա :think

Yeghoyan
12.03.2010, 22:31
1. Պլեչիկ, մայկով, հայաթը բլոտ
2. Կարճ յուբկեք...
3. Շորտեր - չստեր

ամառ չեմ սիրում:8

Աշուն եմ շատ սիրում:love մի քիչ սառը եղանակ /էն վերևի կետերի բացակայություն/ ու գունավոր, խշխշան տերևներ ոտքերի տակ:oy սիրունա

ars83
12.03.2010, 22:42
Իհա՛րկե աշուն: :love Հոկտեմբերի վերջը:

Որովհետև գեղեցիկ է իր գույներով, հոտերով և ձայներով, իսկ ես գեղեցկության սիրահար եմ:
Որովհետև սթափ-մռայլ է իր ամպամած երկնքով, իսկ ես հարգում եմ սթափությունը:
Որովհետև հանգստացնող է իր հորդ անձրևներով, իսկ ես ձգտում եմ խաղաղության:
Որովհետև լիցքավորող և վայրի է իր ամպրոպներով, իսկ իմ մեջ վայրենի մի բան կա:
Որովհետև լուսավորո է իր կայծակով, իսկ ես առանց լույսի չեմ կարողանա գոյատևել:
Որովհետև բնությունը սկսում է մահանալ աշնանը, իսկ ես արդեն ծերանում եմ: :)

One_Way_Ticket
12.03.2010, 22:53
Էս ձմեռն ինչքան քիչ մարդ է սիրում: :o
Բա ու՞ր մնաց այն հաճույքը, որ հաստ պուխավիկի ցեպը մինչև վերջ քաշում ես, գլխարկը դնում ես գլխիդ, հագնում ես ձեռնոցները, և դուրս ես գալիս ձյան տակ զբոսանքի: :love

Adriano
12.03.2010, 23:03
Շատ հետաքրքրիր հարց է: Տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր ուրույն տեղը: Սակայն ես նախընտրում եմ գարունը, ամառը և աշունը: Գնահատում եմ մեր հայաստանյան արևը, մեղմ գարնանային քամին, խորը աշունը: իմ կարծիքով այս երեք եղանակները Հայաստանում ամենահետաքրքիրն ու գեղեցին են:

Դեկադա
12.03.2010, 23:19
Միանշանակ ամառը: Բայց պիտի ասեմ, որ բոլոր եղանակները վայելում եմ՝ ըստ հերթականության.
1. գարուն - ցարթոնք, ինքս էլ եմ կարծես նորովի ծնվում:
2.ամառ - մենակ էն որ տաք ա ու շատ լուսավոր՝ դա արդեն բավական ա, որ զգացողություններս պիկում գտնվեն:
3. աշուն - արեւի վերջին ջերմացնող ճառագայթները
4. ձմեռ - առաջին ձյունն ու Նոր տարին:

Yevuk
12.03.2010, 23:22
Ամենաշատը սիրում եմ աշունը, հետո գարունը, հետո ամառը: Ձմեռ չեմ սիրում. մենակ Նոր տարիի ժամանակները ու երբ որ առաջին ձյուննա գալիս: :)) Բայց ամեն մի եղանակի համար էլ ունեմ սիրած ու չսիրած պահեր:

Աշունը շատ եմ սիրում. :love սեպտեմբերի տաք եղանակը, երբ շատ շոգ չի արդեն, հոկտեմների տերևաթափը, անձրևները ու այն օրերը, երբ կարող ես ոչ շատ տաք հագնված դուրս գալ ու ոչ մրսել, ոչ էլ շոգել, նոյեմբերի թեթևակի ցուրտը: Աշնանը չեմ սիրում նոյմեբերի արդեն ձմեռային ցուրտը, անձրևից հետո ցեխը: :(

Գարնանը շատ եմ սիրում առաջին ծաղիկներ բույրը, :love ձյան հալվելը, արևի շողալը, ու մայիսյան տոները: :)) Չեմ սիրում ձյան հալվելու ժամանակ ցեխը (слякоть), երբ տանիքներից գլխիդ ձյուն է ընկնում :)) ու մարտի փոփոխական եղանակները:

Իսկ ամառն էլ սիրում եմ նախ և առաջ արձակուրդների համար, :)) սիրում եմ երեկոյան զբոսանքները, :love անհոգ մարդկանց դեմքերը, յասամանի բուրմունքը ու ամառային տաք անձևները, իսկ չեմ սիրում ամառային անտանելի շոգը, առանց օդափոխիչ վայրերը ու երբ որ մեկ-մեկ բան ու գործ չի լունում: :))

One_Way_Ticket
12.03.2010, 23:50
Մի՞թե կարելի է սա չսիրել: :unsure

http://www.blot.am/baltics/P1010418_small.jpg

Նարե
12.03.2010, 23:58
Մի՞թե կարելի է սա չսիրել: :unsure

http://www.blot.am/baltics/P1010418_small.jpg

կարելի է

Ungrateful
13.03.2010, 00:39
Արդեն նկարներո՞վ :))

Ուրեմն, հագնում ես սենց բաներ`
http://img1.liveinternet.ru/images/attach/c/0//43/687/43687689_m4yM24B77qzouss.jpg
http://youmaika4ya.ru/images/41.jpg
http://www.formens.su/wp-content/uploads/2009/04/shorty1.jpg
http://sportdiller.ru/images/321031320131032103210321.jpg

Ավտոյի պատուհանը բացում ես... քամի, ամառային ռիթմիկ երաժշտություն...
Կամ էլ գնում ես ման գալու`
http://photos.lifeisphoto.ru/5/0/54684.jpg

Ստեղ էլ կիլդիմ... լիքը մարդ, ջահելություն... պուլոպուլակի մոտ հերթ... սփյուրքահայեր, որոնք ժամերով կասկադն են նկարում, որ հետագա 20 տարին նայեն:
Լիքը սենց բան`
http://i.i.ua/photo/images/pic/4/9/3653194_9bbdd8c4.gif
Ավելի ուշ, սենց`
http://photos.lifeisphoto.ru/42/0/425220.jpg

հետո էլ սենց մի տեղ ես գնում`
http://www.zolotoevremya.ru/data/2009-06-01/c81e728d9d4c2f636f067f89cc14862c/article/11.jpg

Մի օր էլ, առավոտվանից, լիքը սենց բաներ ես վերցնում`
http://i.i.ua/photo/images/pic/7/2/1350727_a19a92de.jpg

Հավաքվում եք, աղջիկ-տղա.. խառը, ու գնում եք ստեղ`
http://photos.lifeisphoto.ru/42/0/422488.jpg

Հ.Գ. :))

Ուլուանա
13.03.2010, 03:02
Մի ժամանակ մենակ ամառն էի իսկապես սիրում, աշունն ու գարունը հանդուրժում էի, իսկ ձմեռը տանել չէի կարողանում։ Գարնան ու աշնան անձրևներն ու ամպամածությունն ահավոր չէի սիրում, ձմռան՝ ցուրտը։ Իսկ ամառը սիրում էի պայծառության, ջերմության, կյանքի՝ շարունակվելու զգացողության համար, իսկ աշակերտ ու ուսանող ժամանակ՝ նաև արձակուրդների։ :))
Հիմա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, ամեն մեկը՝ յուրովի։ :love Հիմա մի տեսակ բոլոր եղանակների տրամադրությունները «որսում եմ» ու բոլորի հետ էլ ինձ ընդհանուր առմամբ ներդաշնակության մեջ եմ զգում։ :)։ Ինձ համար բոլորն էլ սիրուն են ու բոլորն էլ ընկալում եմ որպես բնության անբաժանելի մասնիկներ, ու զգում եմ, որ դրանցից որ մեկն էլ որ չլիներ, բնության մեջ ինչ–որ բան թերի կլիներ, իսկ էսպես կատարյալ է։ :)

Ամառը մյուս եղանակներից ինձ համար առանձնանում է ջերմությամբ, պայծառությամբ, թեթևությամբ ու կենսալիությամբ (օրինակ՝ էս սմայլիկի նման. :yahoo)։ Ամառը մի տեսակ իմն է, ու երևի պատահական չի, որ հենց ամռանն եմ ծնվել։ Բայց հանուն արդարության պետք է խոստովանել, որ բնության գեղեցկության տեսակետից ամառը չորս եղանակներից ամենաանհետաքրքիրն ու անշուքն է։ Կարելի է ասել՝ ամռանը բնության մեջ առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, դե, բացի մրգերի հասունացումից։ :)) Բայց դե, էլի եմ ասում, ջերմությունն ու պայծառությունն ամեն ինչ արժեն։ :love

Աշունը սիրում եմ նախ և առաջ սիրուն գույների համար (հատկապես որ իմ սիրած գույնը՝ դեղինը, գերակշռում է :love), սիրում եմ միայն աշնանը բնորոշ մեղմ տրամադրության ու նաև անձրևների համար։ Անձրևները նոր եմ սկսել սիրել։ Դրանք վերջերս ինձ համար նոր իմաստ են ստացել ու որակապես ուրիշ զգացողություններ են արթնացնում. ամեն կեղտոտը, վատը, բացասականը, որ նստվածք է տվել, մաքրել–տանելու զգացողություն եմ ունենում հատկապես ուժեղ, հորդառատ անձրևների ժամանակ։ Ու հիմա նույնիսկ զարմանում եմ, թե էն ժամանակ ոնց չէի սիրում էդ անձրևները։

Ձմեռը սիրում եմ մաքրության հետ ասոցիացվող ճերմակի, ձնահոտ մաքուր օդի ու էլի ինչ–որ զգացողությունների համար, որոնք բառերով դժվարանում եմ բնորոշել։ Ուղղակի սիրում եմ ու վերջ։ :)) Բայց եթե տանս ցուրտ լիներ, չեմ բացառում, որ էդքան չսիրեի։ :oy

Գարունը թարմության, արթնացման, նոր սկզբի, լավատեսության հետ եմ ասոցիացնում։ Դե, էն մաքրող անձրևները գարնանն էլ կան, դրանց մասին արդեն գրել եմ։ Նաև սիրում եմ ծաղկունքի գույների, բույրերի համար, որոնք էլի կյանքի շարունակականության զգացողություն են պարգևում։ :love

աշոտ24
13.03.2010, 11:08
Ես ձմեռը շատ եմ սիրում մյուս եղանակներից! Բայց որտեղ եմ ապրում, Էկվադորում, միակ ձմեռը մենք ունենք ձմեռը շատ անձրևով է...ձույն չկա :(

Venus
13.03.2010, 11:52
Ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ յուրովի, իրենց գեղեցկությամբ ու խորհուրդներով:love
չկա վատ եղանակ՝
http://img0.liveinternet.ru/images/attach/c/0/35/564/35564594_yashf.jpg

http://www.sevgilim.net/ilkbahar-resimleri/ilkbahar-resimleri-1.jpg

http://photos.lifeisphoto.ru/8/0/88795.jpg

http://www.koopbank.ru/images/IndianSummer.jpg
Կարծում եմ հրաշք է այս ամենը :)
իսկ քվեարկության մեջ նշել եմ ամառը որովհետև ամռանը օրերը երկար են ու հետաքրքիր են անցնում, ես ամենաշատը սիրում եմ մայիսը, ու հենց մայիսի 30-ը :love:oy

Սեյրան
13.03.2010, 13:14
Ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ յուրովի, իրենց գեղեցկությամբ ու խորհուրդներով:love
չկա վատ եղանակ՝

http://photos.lifeisphoto.ru/8/0/88795.jpg



համաձայն եմ, բայց իմ սիրած եղանակը գարուն ա :)

Ես շատ եմ սիրում էդ նկարը...

Rammstein
13.03.2010, 13:20
Ամառը մյուս եղանակներից ինձ համար առանձնանում է ջերմությամբ, պայծառությամբ, թեթևությամբ ու կենսալիությամբ (օրինակ՝ էս սմայլիկի նման. :yahoo)։ Ամառը մի տեսակ իմն է, ու երևի պատահական չի, որ հենց ամռանն եմ ծնվել։ Բայց հանուն արդարության պետք է խոստովանել, որ բնության գեղեցկության տեսակետից ամառը չորս եղանակներից ամենաանհետաքրքիրն ու անշուքն է։ Կարելի է ասել՝ ամռանը բնության մեջ առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, դե, բացի մրգերի հասունացումից։ :)) Բայց դե, էլի եմ ասում, ջերմությունն ու պայծառությունն ամեն ինչ արժեն։ :love

Իրոք պատահական չի։ Էլի եմ լսել, որ մարդ սիրի այն եղանակը, երբ որ ծնվել է։
Հետո երեւի մարդը ավելի հարմարվում է էն եղանակին, երբ ծնվել է։ Օրինակ` ես ձմեռն եմ ծնվել, ու ավելի նեղվում եմ շոգից, քան ցրտից։ Իմ նման մի քանի հոգու էլ գիտեմ։

yerevanci
13.03.2010, 18:37
Չեմ սիրում ամառը, էտ տոթը, վառող արևը, եթե ողջ ամառ անցկացնես օրինակի համաև որևէ ծովափի, այ էտ ժամանակ ուրիշ, բայց Երևանյան ամառը չեմ սիրում, փոխարենը շաաատ եմ սիրում թավշյա եղանակ՝ գարունն ու աշունը:

Ուլուանա
14.03.2010, 03:07
Իրոք պատահական չի։ Էլի եմ լսել, որ մարդ սիրի այն եղանակը, երբ որ ծնվել է։
Հետո երեւի մարդը ավելի հարմարվում է էն եղանակին, երբ ծնվել է։ Օրինակ` ես ձմեռն եմ ծնվել, ու ավելի նեղվում եմ շոգից, քան ցրտից։ Իմ նման մի քանի հոգու էլ գիտեմ։
Իսկ իմ դեպքում միշտ հակառակն է եղել. դեռ փոքրուց միշտ զարմացել եմ, որ մարդիկ բողոքում են շոգից, ասում են՝ վայ, երբ ա անցնելու էս անտեր շոգը, հոգիներս դուրս եկավ։ Ես, օրինակ, ցրտից անհամեմատ ավելի է շատ եմ միշտ նեղվել, քան շոգից։ Իսկ փոքր ժամանակ շոգն ինձ բացարձակապես չէր նեղում, հակառակը՝ սիրում էի։ :)) Հիշում եմ՝ փոքր ժամանակ, ամռանը էն ցերեկվա ճռճռան շոգերին, երբ ոչ ոք իր հոժար կամքով տնից դուրս չի գա, եթե հատուկ պատճառ չունի դրա համար, ես հաճախ գնում էի, մեր շենքի երեխաներին կանչում դուրս խաղալու, զարմացած ասում էին՝ գժվե՞լ ես, էս շոգին ի՞նչ տնից դուրս գալ, ի՞նչ բան։ :o Ես էլ նենց էի զարմանում։ :D Ոչ մի կերպ չէի հասկանում, թե էդ շոգի մեջ ինչ կա, որ մարդկանց դուրը չի գալիս։ :))
Հիմա, իհարկե, շոգի համար ուշքս չի գնում, բայց, մեկ է, էլի շոգը ցրտից որոշակիորեն գերադասում եմ։ :)

Դեկադա
14.03.2010, 16:51
Իրոք պատահական չի։ Էլի եմ լսել, որ մարդ սիրի այն եղանակը, երբ որ ծնվել է։
Հետո երեւի մարդը ավելի հարմարվում է էն եղանակին, երբ ծնվել է։ Օրինակ` ես ձմեռն եմ ծնվել, ու ավելի նեղվում եմ շոգից, քան ցրտից։ Իմ նման մի քանի հոգու էլ գիտեմ։

Իմ դեպքում չէի ասի: Ես ծնվել եմ ձմռանը, բայց չեմ կարողանում ոչ մի գնով հարմարվել եղանակի հետ: Ընդհանրապես եղանակի ցանկացած ցայտուն արտահայտվածությունից նեղվում եմ: Այսինքն, ո՛չ շատ շոգն եմ սիրում, ո՛չ շատ ցուրտը:

armuk
15.03.2010, 04:57
միայն կարwղ եմ ասել ԶԶՎՈՒՄ ԵՄ ԳԱՐՈՒՆԻՑ:beee :[ :beee

Արիացի
15.03.2010, 10:23
Տարվա եղանակների հետ կապված մի նկար եմ տեսել, էստեղ դնեմ:
http://i065.radikal.ru/1003/9b/9f97d818cf97.jpg (http://www.radikal.ru)

Իսկ թեմայի հետ կապված, ասեմ, որ սիրում եմ գարունը:

Rammstein
15.03.2010, 11:23
Տարվա եղանակների հետ կապված մի նկար եմ տեսել, էստեղ դնեմ:
http://i065.radikal.ru/1003/9b/9f97d818cf97.jpg (http://www.radikal.ru)

Իսկ թեմայի հետ կապված, ասեմ, որ սիրում եմ գարունը:

Հեհե, լավ նկար ա։ Ուղղակի հետաքրքիրը էն ա, որ իմ պատկերացման մեջ էս նկարի հակառակն ա` ձմեռը ներքեւից, գարունը` աջից, ամառը վերեւում, աշունը` ձախից։

Լուսաբեր
15.03.2010, 15:08
Հեհե, լավ նկար ա։ Ուղղակի հետաքրքիրը էն ա, որ իմ պատկերացման մեջ էս նկարի հակառակն ա` ձմեռը ներքեւից, գարունը` աջից, ամառը վերեւում, աշունը` ձախից։

:)) Փաստորեն էլի մարդիկ կան, որ տարվա եղանակները ես ձևով են պատկերացնում
Ես գիտեի մենակ ես եմ տենց պատկերացնում, երեկ էլ ծիծաղում էին, որ ասեցի տարվա եղանակները ես նկարի պես եմ պատկերացնում/ձմեռը ներքևից/ ուղղակի ստեղ քառակուսիա նկարը, իսկ իմ պատկերացմամբ միշտ կլորավունա եղել, որովհետև հավերժ կրկնվող ա.դե, ասենք ստեղ էլա կլորավուն, բայց քառակուսիա :))

Ուլուանա
15.03.2010, 19:25
:)) Փաստորեն էլի մարդիկ կան, որ տարվա եղանակները ես ձևով են պատկերացնում
Ես գիտեի մենակ ես եմ տենց պատկերացնում, երեկ էլ ծիծաղում էին, որ ասեցի տարվա եղանակները ես նկարի պես եմ պատկերացնում/ձմեռը ներքևից/ ուղղակի ստեղ քառակուսիա նկարը, իսկ իմ պատկերացմամբ միշտ կլորավունա եղել, որովհետև հավերժ կրկնվող ա.դե, ասենք ստեղ էլա կլորավուն, բայց քառակուսիա :))
Ինչ հետաքրքիր ա, իմ պատկերացրածն էլ է կլորավուն, բայց մի քիչ ուրիշ. օրինակ, էդ նկարում էսպես է.

.......
............
.......

Իսկ իմ պատկերացմամբ՝ էսպես. :))
......
......

Ընդ որում՝ վերևում ձմեռն ու գարունն են, ներքևում՝ աշունն ու ամառը։ :)

Չգիտեմ՝ պատկերացրիք, թե չէ... :8

Rammstein
16.03.2010, 18:00
Հեհե… :)
Իմ պատկերացմամբ էլ ա կլորավուն, ավելի ճիշտ կլոր անկյուններով քառակուսու նման։
:)

Meme
20.03.2010, 20:22
Անչափ շատ սիրում եմ աշունը,տերևաթափը,անձրևները...ամեն ինչ,ինչ կապված է աշնան հետ....այդ ժամանակ մուսաս շուտ-շուտ աըցելում է ինձ:oy

Ֆոտոն
20.03.2010, 22:15
Հեհե, լավ նկար ա։ Ուղղակի հետաքրքիրը էն ա, որ իմ պատկերացման մեջ էս նկարի հակառակն ա` ձմեռը ներքեւից, գարունը` աջից, ամառը վերեւում, աշունը` ձախից։

Շատ հետաքրքիր է իսկապես: Ինձ համար էլ այսպիսի պատկերացում կա, բայց ամառն է վերևում, ձմեռը ներքևում, աշունը էլի աջից, գարունը ձախից: Բայց մի բան էլ. ինձ համար ոչ թե շրջանագիծ է, այլ էլիպս. ամառն ու ձմեռն ավելի մոտ են իրար, քան աշունն ու գարունը: :))

Rammstein
23.03.2010, 13:39
Շատ հետաքրքիր է իսկապես: Ինձ համար էլ այսպիսի պատկերացում կա, բայց ամառն է վերևում, ձմեռը ներքևում, աշունը էլի աջից, գարունը ձախից: Բայց մի բան էլ. ինձ համար ոչ թե շրջանագիծ է, այլ էլիպս. ամառն ու ձմեռն ավելի մոտ են իրար, քան աշունն ու գարունը: :))

Այսինքն` քո համար ժամսլաքի ուղղությամբ ա պտտվում։ Իմ համար` հակառակն ա։

Եթե հաշվի առնենք, որ դրական անկյուն ստանալու համար պտտվում ենք ժամսլաքին հակառակ, իսկ ժամսլաքի ուղղությամբ պպտվելու դեպքում sinα-ն (|α|∈(0; 90°]) IV քառորդ է ընկնում ու բացասական է ստացվում, ապա ես միանշանակ ճիշտ եմ… :beee :D:D

Եթե լուրջ, նման տարբերությունը կարող ա նրանից լինի, որ ես ձախլիկ եմ… :)

Կարապետ
27.03.2010, 21:18
Հենց գալիս է Ամառը ուզում եմ գա Ձմեռը::)
Հենց գալիս է Ձմեռը ուզում եմ գա Ամառը::)

Haykolo1991
27.03.2010, 21:39
ես սիրում եմ ամառը,նախ ամառը արձակուրդներ են,հետո սիրում եմ լողավազանում լողանալ,սիրում եմ ամառվա քեֆերը,արեւը,շոգը: )

aerosmith
27.03.2010, 22:42
սիրում եմ ամառ և ձմեռ, ծայրահեղությունից ծայրահեղություն։ Ամառ սիրում եմ, որտև կյանքը եռումա, դուրս ես գալիս երեկոյան ժամերին.
հոոոով, ինչքան ուզես կարաս անցկացնես հանրապետության հրապարակում, պաղպաղակ, ադի բուդի, սաաաաառը պիվաաաաաա երեկոյան ժամերին բալկոնում նստած։
Ձմեռ՝ տաք տանը նստած, ադիալով փաթաթված(չնայած, որ կարիքը հեչ էլ կարողա չզգացվի), տաաաաք թեյ, կամ մակ կոֆե, սենյակիս լույսը անջատած,տնեցիկ քնած,ինչ-որ հաճելի երաժշտություն(օրինակ՝ QUEEN-A WInter's tale) մտած եմ ակումբ ու ժամանցս ապահովված է։ Իսկ դրսում էլ խաղաաաղ իջնում է ձյունը։

Ժունդիայի
27.03.2010, 22:49
Կարոտել եմ աշնունը:love, մեզ մոտ ցավոք այդ երևույթը բացակայում է և մի տեսակ չի ստացվում սիրահարվել: Աշու~ն եմ ուզում:)

Կարապետ
28.03.2010, 11:33
Կարոտել եմ աշնունը:love, մեզ մոտ ցավոք այդ երևույթը բացակայում է և մի տեսակ չի ստացվում սիրահարվել: Աշու~ն եմ ուզում:)

Չկա դրա համար էլ ուզում ես

Նաիրուհի
28.03.2010, 12:30
Միշտ աշունն ու ձմեռն:love եմ սիրել, բայց հիմա գարունն էլ եմ սիրում։
Իսկ ա´յ ամառը չեմ կարողանում սիրել։ Շոգ չեմ սիրում, փոշի, արև, քրտինք...:[
Ձմեռն արքայական եղանակ է՝ մաքուր, հանգիստ... Ամենա-ամենաշատը ձմեռն եմ սիրում...

kitty
25.04.2011, 14:47
ամառը
պատճառները շատ պարզ են արևոտ ու պայծառ օրեր ու ամենակարևորը մենակ ամառն ենք հանգստանում դասերից:D

davtyanhasmik
25.04.2011, 15:01
Գարուն Գարուն Գարուն Գարուն Գարուն

Օդում տարածվել է մի յուրահատուկ բույր` ԳԱՐՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ , ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ…………..
Նորից գարուն, նոր կյանք, նոր հույզեր, նոր երազանքներ……. Ավարտվեց , ավարտվեց մի ձմեռ ևս `տանելով իր հետ հուշերի հերթական օրագիրը… Հաաաաա… Ինչքան գործեր կան կիսատ թողնված, ավարտված ու դեռ ավարտին սպասող…իսկ եթե ես գործի ծարավ եմ??? Էնքան ոգևորություն կա մեջս , որ նույնիսկ սկսում եմ վախենալ : <Իսկ եթե հանկարծ պայթեմ??? Հմ??? > Խառնաշփոոոոոոոոոոոոոոթթթ……………

Դուրս ես գալիս փողոց … Ամեն ինչ թարմ է, մաքուր : Քայլում ես երկար ու չես նկատում ոչ մայթերի աղբը, ոչ հոգնած մարդկանց , ոչ շենքերի գորշությունը, ոչ էլ նույնիսկ պատերի տակ ծռմռված քառթուներին , որ պատերի տամկությունից իրենք էլ են խոնավացել ու խելքները մի տեսակ բորբոսնել են…Ամեն ինչ մի տեսակ ուրիշ է
տարօրինակ, անհասկանալի…. Ամեն ինչի մեջ նոր թարմություն կա , ամեն ինչ մի ուրիշ հոտ ունի ` ԳԱՐՆԱՆ ՀՈՏ……

anahit96
25.04.2011, 15:08
Ամառ...ամառ... ամառ...
Փողոցները լիքն են,օրերը արևոտ...Տրամադրությունը հիանալի...Ձմերուկը սառը

sharick
25.04.2011, 17:46
Ամառ...ամառ... ամառ...
Փողոցները լիքն են,օրերը արևոտ...Տրամադրությունը հիանալի...Ձմերուկը սառը

Փողոցները լիքն են,օրերը արևոտ...Տրամադրությունը հիանալի.. ճիշտ ա , համաձայն եմ ուղղակի ձմերուկ չեմ սիրում :)... բայց ձմերուկի փոխարեն ծիրան , ելակ ու ելի շատ համեղ մրգեր .... ու լիքը արև , որովհետև ես շաաաատ մրսկան եմ

Lusina
25.04.2011, 17:48
Թե ո՞նց են մարդիկ ձմեռը թողած ՝ ամառ սիրում :think
Հ.Գ. Սիմվոլիկ հարց էր, վրա չհասնեք ամառասերներ:))

sharick
25.04.2011, 17:49
Մի՞թե կարելի է սա չսիրել: :unsure

http://www.blot.am/baltics/P1010418_small.jpg

մրսեցիիիիիիի!!!!!!!!! բայց սիրուն ա :)

Ապե Ջան
26.04.2011, 03:15
Ես կասեյի գարունոտ: Ոչ շոգ ա, ոչ ցուտ ա: Կայֆ… թե չէ ինչ ա ամառը, կամ էլ ձմեռը: Գարունը համ տաքա, համ հով ա, համ էլ մեկ-մեկ ցուրտա:
Դէ գարունը բնությունը նաև վերածնունդ է ապրում: :)

Անտիգոնե
26.04.2011, 07:39
Գարնան վերջին ամիսն եմ սիրում, ամառը և աշնան առաջին ամիսը:
Սիրում եմ երբ ամենուր կանաչ խոտ ու տերև է, սիրոմ եմ այդ կանաչության բույրը, սիրոմ եմ երբ արև է:)

Ապե Ջան
26.04.2011, 12:26
Գարնան վերջին ամիսն եմ սիրում, ամառը և աշնան առաջին ամիսը:
Սիրում եմ երբ ամենուր կանաչ խոտ ու տերև է, սիրոմ եմ այդ կանաչության բույրը, սիրոմ եմ երբ արև է:)

Չեմ սիրում ձմռան վերջին խամրած օրերը: :))

Altair
26.04.2011, 22:49
Ձմռան համար ուշկս գնում է…
Պլյուսները՝
+խանութը փակ՝ լինում, այսինքն 5-6 ժամը ազատ եմ լինում, այլ ոչ թե ասում արադե գնա դեմի խանութը:
+դպրոց չկա :yahoo
+մեծ եղբայրս(Freeman) տանն է բայց պարապում է, այսինքնս կոմպը ազատ է
+ամեն առավոտյան(հունվարի 1-5) ելնում ես սեղանը լիքն է մրգերով
+դրսում կյանք չկա
+մահանալու հավանականությունը մեծ է

anahit96
27.04.2011, 15:52
մրսեցիիիիիիի!!!!!!!!! բայց սիրուն ա :)


Ռոմանտիկա,բայց շաաատ ցուրտա:Զզվում եմ տաք շորերից ու սառած ականջներից :[

Ameli
10.05.2011, 11:48
Աշունը, աշնան արևը, աշնան գույները, աշնան մրգերը . . . . անցած տարի հասկացա , աչքերս բացվեցին ու տեսա աշնան գեղեցկությունը, շաաատ սիրուն է, շատ:

Գանգրահեր
13.05.2011, 17:21
Աշուն:love թափվող տերևներ, թախծոտ եղանակ...հիշողություններ:love