PDA

Դիտել ողջ տարբերակը : Mozilla Thunderbird

davidus
12.03.2010, 14:55
Thunderbird-ով չեմ կարողանում մուտք գործել Yahoo-իս փոստը: Մինչև այսօր օգտագործել եմ Webmail ադդոնը և դրա համապատասխան extention-ը: Հիմա չի լինում: Այսօր կոմպերից մեկի վրա քաշեցի նոր Thunderbird-ը` 3.0.3 վերսիան, արեցի բորոլ ստանդարտ գործողությունները, բայց չստացվեց: Gmail Կարողանում եմ մտնել, Բայց Yahoo չէ:
Ինչ կարլի ա անել???

keyboard
12.03.2010, 17:23

Ես էլ եմ հանդիպել էս խնդրին,բայց ինչ-որ ականջիս հասավ, որ Յահու-ն իբր թույլ չի տալիս, որ փոստային կլիենտները չկարողանան աշխատել, ես համ Թանդերբրդ-ով համ Աութլուքով փորձել եմ չի ստացվել, եթե իմացողներ կան գրեք մենք էլ կարողանանք անենք:

Ռուֆուս
12.03.2010, 17:29
Եթե չեմ սխալվում Yahoo-ի անվճար ծառայությունը POP3, IMAP ծառայություն չունի, այսինքն մեյլը կարող եք միայն webmail-ով ստուգել: POP3, IMAP-ի համար պետք ա Yahoo Mail-ի վճարովի ծառայություններին բաժանորդագրվեք:

davidus
12.03.2010, 18:27

Հայկ ջան, ինձ մոտ խնդիրն այն է, որ webmail-ով միշտ հանգիստ մտել և ստուգել եմ մեյլս: Իսկ այսօր, որ փորձեցի ուրիշ համակարգչի վրա, չստացվեց.... վճարովին ոնց-որ Yahoo Mail Plus ծառայությունն ա, բայց առանց դրա էլ էր լինում մեյլը ուրիշ կլիենտներով ստուգել: Հիմա, ասում եմ, կարող ա բռնել webmail-ի օդերն էլ են փակել??? որովհետև գրում ա, որ սխալ լոգին կամ փասս եմ գրել: Փաստորեն կարողանում ա կպնի իրանց սերվերին, բայց "ներս չեն թողում".....

davidus
15.03.2010, 18:54
Վերջը գտա լուծումը :hands :hands

Ընդամենը պետք է մտնել My Account, և տարածաշրջանը (region) փոխել Yahoo! Asia. Եվ վերջ, նորմալ աշխատում է` WebMail+Yahoo! addon :)