Դիտել ողջ տարբերակը : Լուի դը Ֆյունես և Պիեռ Ռիշար
Եկեք մի թեմայով խոսենք երկու ֆրանսիացի հանճարեղ կոմիկների մասին:
Պիեր Ռիշարին չեմ սիրում,ֆիլմերը շատ լավն են,բայց նրա մեջ արտասովոր տաղանդ չեմ տեսնում,նա իր համբավով իր ֆիլմերին է պրատակն,ոչ իր տաղանդին,իսկ այ Լուին դասվում է ֆավորիտներիս շարքին
Rammstein
12.03.2010, 11:28
Պիեր Ռիշարի մասին միայն կարող եմ ասել` լավ դերասան ա։ :)
Իսկ Լուի դե Ֆյունեսի մասին… չգիտեմ` հանճարը ոնց ա լինում, եթե ոչ սենց։ Մի այլ կարգի եմ հավանում։ Հետո էլ նենց մի ինչ-որ հարազատություն եմ զգում իրան դիտելիս, ոնց որ կզգամ հայ լավագույն դերասաններից մեկի դեպքում։

Լուիի տատիկը հայ է եղել
Լուիի տատիկը հայ է եղել
Ես էի ուզում ասել: :)
Ֆյունեսին շատ եմ սիրում ու հարգում, ինքը լավագույն կոմիկներից մեկն ա :) Ռիշարն էլ ա լավը, բայց Ֆյունեսին չի հասնի
Մի հատ հոդված եմ կարդացել, իջևանցի, թե դիլիջանցի կնոջ մասին էր, ով մոտ 10 տարի աշխատել է Լուի դը Ֆյունեսի տանը որպես աղախին: Ասում էր, որ Ֆյունեսի տատիկը Լուիին խորհուրդ էր տվել, որ հայ կին վերցնի որպես աղախին, որովհետև հայ կանայք չափից դուրս աշխատասեր են: Լուին էլ Հայաստանից էդ կնոջն էր հրավիրել Ֆրանսիա աղախին աշխատելու համար :)
Ես էի ուզում ասել: :)
Ֆյունեսին շատ եմ սիրում ու հարգում, ինքը լավագույն կոմիկներից մեկն ա :) Ռիշարն էլ ա լավը, բայց Ֆյունեսին չի հասնի
Ես էլ ընդհակառակը Ռիշարին տեսնում եմ ու տեսքին նայելով արդեն խնդում եմ: «Խաղալիքը»-ը, « Հայրիկները»...
Պիեր Ռիշարին շաաաաատ եմ սիրում: Բարիիի աչքերը, խուճուճ մազերը, ինքն է՛լ հիանալի կոմիկ, հիմա 75-ից անց ա տարիքով: Շաաատ լավն են էէէ իր կինոները՝ շատ կինոների մեջ էլ բացի գլխավոր դերակատարից եղել ա եւ՛ ռեժիսյոր եւ՛ պրոդյուսեր: «Խաղալիքը,» «Վերելակի ձած կողմը,» ընտիր կինոներ են: Լավն են եւ Դեպարդիեյի հետ խաղացածները՝ «Հայրիկները,» (իրեն շատ հարմար ա, էդտեղ երեւացող բարի, քնքուշ կերպարը) «Փախստականները,» . . . «Անհաջողակները» չեմ տեսել: Մի խոսքով շաաաատ լավն ա: Լսել եմ, որ մանկուց կարդացել ա ու սիրել Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակը,» ուզեցել ա խաղալ, (ես էլ եմ սիրում էդ պիեսը: ) Երբ փոքր էր, ծնողները բաժանվեցին եւ ինքը մնաց երկու հարազատ անձանց խնամքի տակ . . . դրանք էին իր երկու պապիկները:
Լուի դե Ֆյունեսի մասին ասում էին, «այդ ֆրանսիացու վախճանից հետո, լռեց Ֆրանսիայի ամենաբարձր ծիծաղը» :cry: «Օսկար,» «Ֆանտոմաս,» (3 սերիա) «Մեծության մոլուցք,» (Բելմոնդոյի հետ,) «Ժլատը,» (չեմ տեսել) վերջապես շատ ու շատ սերիաներ ժանդարմ Լյուդովիկ Կրյուշոյի մասին:
Մի անգամ մի վավերագրական ֆիլմում էի նայում իր մասին: ՈՒզում եմ պատմել մի շատ ծիծաղելի դեպք, որն այդտեղ եմ լսել: Մի անգամ, երբ նա կինոյում նկարահանվում էր, (չեմ հիշում որ ֆիլմն էր) նրա խաղալիս ինչպես միշտ շուրջը բոլորը ծիծաղում էին: Հանկարծ նա կանգ առավ ու ասաց «այն ո՞վ է, այն մարդը, որ չի ծիծաղում:» Դա դերասանուհիներից մեկի գրիմյորն էր որը իրեն էր նայում, (հենց այդ դերասանուհին էր պատմում,) այդ մարդը ընդհանրապես շատ քիչ էր ծիծաղում: Իմանալով թե ով է դա՝ Լուի դե Ֆյունեսն ասաց, «տարեք նրան այստեղից, նա ինձ վախեցնում է:»
Rammstein
12.03.2010, 12:05
Լուիի տատիկը հայ է եղել
Ես էի ուզում ասել: :)
Ֆյունեսին շատ եմ սիրում ու հարգում, ինքը լավագույն կոմիկներից մեկն ա :) Ռիշարն էլ ա լավը, բայց Ֆյունեսին չի հասնի
Ես էլ էի լսել, բայց մտածում էի հերթական հայամոլիզմն ա (Օբանամն հայ ա, Բեն Լադենը հայ ա, Սերժ Սարգսյանը հայ ա (:D) եւ այլն)։
Արա դե գենետիկն հզոր բան ա էլի, ոնց ա մի անգամից հարազատությունը զգացվում։
Մեկ էլ կարդացել եմ,որ սիրած ճաշատեսակը "դոլման"ա
Ես էլ էի լսել, բայց մտածում էի հերթական հայամոլիզմն ա (Օբանամն հայ ա, Բեն Լադենը հայ ա, Սերժ Սարգսյանը հայ ա (:D) եւ այլն)։
Արա դե գենետիկն հզոր բան ա էլի, ոնց ա մի անգամից հարազատությունը զգացվում։
Ինչի եք զարմանում: Նոյը Արարատի վրա է չէ հիմնավորվել.. վերջ բոլորը հայ են :D
bari hoki
12.03.2010, 12:48
Իմ ամենասիրած դերասաներից մեկը, Լուի դե Ֆյունես:
http://www.youtube.com/watch?v=CADzFDeofhI&feature=related
http://www.youtube.com/watch?v=8G_VqYXPIcg&feature=related
Էս պահը շատ ծիծաղելու է:
http://www.youtube.com/watch?v=23AuQPnjBYI&feature=related
http://www.youtube.com/watch?v=Z-2yMBrWnds
Ինչի եք զարմանում: Նոյը Արարատի վրա է չէ հիմնավորվել.. վերջ բոլորը հայ են :D
Մինչև Նոյը, գիտնականները ապացուցել են որ Ադամն ու Եվան Հայկական լեռնաշխարհում են ապրել: :unsure
Լուի դե Ֆյունեսը միշտ ուրախ, հաջողակ ու ճարպիկ մարդու դեր ա խաղում, ամենաշատը Կրյուշոյի դերն եմ սիրում, շատ լավ դերասան ա:
Պիեր Ռիշարը միշտ տխուր, անհաջողակ ու բարի մարդու դեր ա խաղում, բայց նենց որ ծիծաղդ գալիս ա, ֆիլմերը բոլորն էլ շատ լավն են:
Երկուսն էլ շատ լավն են, ուղղակի ամեն մեկը իր տեղում: Իրենք ոճով շատ տարբեր են: Լուիի ֆիլմերը զուտ կոմիկական են, ու ինքը դրա մեջ իսկապես հանճարեղ է : Իսկ Պիերինը ծիծաղելու հետ մեկ տեղ լացելու տեղեր էլ կան:): Իմ կարծիքով այս երկուսին չարժե համեմատել:
Ռիշարի վերջին ֆիլմը տեսել եք?իմ կարծիքով խայտառակություն է
Երկուսն էլ շատ լավն են, ուղղակի ամեն մեկը իր տեղում: Իրենք ոճով շատ տարբեր են: Լուիի ֆիլմերը զուտ կոմիկական են, ու ինքը դրա մեջ իսկապես հանճարեղ է : Իսկ Պիերինը ծիծաղելու հետ մեկ տեղ լացելու տեղեր էլ կան:): Իմ կարծիքով այս երկուսին չարժե համեմատել:
Չէ՛, էս թեման համեմատելու համար չի, գնահատելու համար ա: Ուղղակի երկու մարդու միաժամնակ:
Ես ուղղակի չէի կարող չգրել այս երկու իմ ամենասիրած դերասանների մասին: Երկուսն էլ լրիվ կարող են ընդունվել, որպես կատարյալ դերասաններ, իսկական իրենց տեղում ու դերում են: Ես չեմ հիշում որևիցե ֆիլմ , որ վատը լինի: Ինչ ասեմ չգնանաք իրենցից որևէ մեկի կինոն դիտելու?
bari hoki
12.03.2010, 20:17
Շատ լավ դերասան է իմ կարծիքով:
http://www.youtube.com/watch?v=0ycoRnJXADI
Անհաջողակները շատ եմ սիրում:
http://www.youtube.com/watch?v=duuLn3JHrY4&NR=1
http://www.youtube.com/watch?v=8mrufDYyxXA&feature=related
Իմ կարծիքով նրա բոլոր կինոները լավն են:
http://www.youtube.com/watch?v=T49sLyWFeBg&feature=related
Մոդերատորական. թեմայի հեղինակի առաջարկով թեմային կցվել է հարցում:
Չէ՛, էս թեման համեմատելու համար չի, գնահատելու համար ա: Ուղղակի երկու մարդու միաժամնակ:
Այդ դեպքում հարցումն ինչի համար է՞ եթե ոչ համեմատելու:)
Երկուսն էլ արտակարգ դերասաններ են: Սակայն, քանի որ Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ ոչ մի ֆիլմը սկզբից մինչև վերջ այդպես էլ չեմ նայեմ, :oy քվեարկեցի Պիեր Ռիշարի օգտին: :) Ցավոք, նրա մասնացությամբ էլ շատ ֆիլմեր չեմ տեսել, բայց ինչքանից, որ տեսել եմ, :)) հավանել եմ «Խաղալիք» ֆիլմը, որը ինչպես փոքր ժամանակ էի մեծ հաճույքով նայում, այնպես էլ հիմա: :)
Այդ դեպքում հարցումն ինչի համար է՞ եթե ոչ համեմատելու:)
Գուցե հանուն վիճակագրական տվյալների՞ :):
Երկուսն էլ շատ լավ դերսան են, բայց իմ կարծիքով Լուի դը Ֆյունեսի ֆիլմերը ավելի ուրախ ա նայվում:
Գուցե հանուն վիճակագրական տվյալների՞ :):
Մոտավորապես այդպես, թե ո՞ր դերասանն է ավելի գերիշխում մեր ֆորումում:
Տեսել ե՞ք Լուի դե Ֆյունեսի «Մեծ զբոսանք»-ը: Շատ լավն ա, այն հատվածը շատ եմ սիրում, որտեղ Ֆյունեսը այն չաղ գերմանանացու հետ անկողնում պառկած էր:
Հենց նոր Լուի դե Ֆյունեսից մի շաաատ ծիծաղելի հատված հիշեցի: «Ժանդարմը թոշակի է անցել» ֆիլմում, այն հատվածը, երբ նա՝ նստած իր կնոջ հետեւը ծամածռություննե էր անում մի մարդու, վերջինս էլ կրկնօրինակում էր նրան, կինն էլ զարմացած խոսում էր այդ մարդու հետ:D:

Դրանից մի քիչ առաջ որ կոշիկն են հանում, շատ ծիծաղալու ա, մի քիչ հետո էլ որ էտ նույն դեբիլը կրակում ա վրեն, հետո էլ ասում I'm sorry :D
http://www.youtube.com/watch#!v=SU7Fl6gsg54&feature=related
Լուի Դեֆյունեսից էս կինոն շատ եմ սիրում, ժող եկեք գնանք էսի նայելու:
http://www.youtube.com/watch#!v=SU7Fl6gsg54&feature=related
Լուի Դեֆյունեսից էս կինոն շատ եմ սիրում, ժող եկեք գնանք էսի նայելու:
«Մեծության մոլուցքը:» Լավն ա, ինքն ու Բելմոնդոն:
Խորհրդային ժամանակներում ռուսերեն թարգմանությունների մեջ Լուի դե Ֆյունեսին շատ է ձայնավորել տաղանդավոր դերասան Владимир Кенигсон-ը: Երբ Ֆյունեսը տեսել է այդ թարգմանություններից, ասել է՝ «չգիտեի, որ այսքան ծիծաղելի եմ»::))