PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու եք դիտում հայկական սերիալներ



Heqim
10.03.2010, 18:58
!!!

Elmo
10.03.2010, 19:01
հա!

Rhayader
10.03.2010, 19:15
Որ թեման չմեռնի, կպատասխանեմ: Հայկական սերիալներն իրենց անորակությամբ ու սցենարի տափակությամբ քիչ են զիջում բրազիլաարգենտինամեքսիկականներին, բայց մի թերություն ունեն, որը նրանց թույլ չի տա վերջիններիս չափ ճանաչում ստանալ. մարդկանց համար խորթ Գայուշ, Ջոկեռ, Վալոդ, Գուգո անունները երբեք չեն փոխարինի մեզ հարազատ Խոսե Իգնասիոներին ու Մարիա Ռոզա դե լա Կոնսեպսյոններին:

Heqim
10.03.2010, 19:19
> Rhayader
դու բան չես հասկանում արվեստից :Ճ

VisTolog
10.03.2010, 19:20
> Rhayader
դու բան չես հասկանում արվեստից :Ճ

իսկ հայկական կինեմատոգրաֆիայի մեջ ինչ-որ բան կա հասկանլու?:D:D

վերջերը նկատի ունեմ :))

Մանուլ
10.03.2010, 19:22
Պաշտում եմ հայկական սերիալները, որովհետև...
Էս թեման «Զվարճալի» բաժնո՞ւմ ա :):

Elmo
10.03.2010, 19:25
Հարցումը սաղ կինոն փչացրեց:
Իսկ ու՞ր է «պարզապես ղժալու, կամ նյարդերը քռաշ թեսթ անելու համար» տարբերակը:

Ռուֆուս
10.03.2010, 19:25
Նոր նկատեցի, որ թեմային հարցում էլ ա կցած :))


Սիրում եմ հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերը, հաճույքով լսում եմ
Նենց հավեսով դատի կտայի Որոգայթի ու Վերվարածների ռեժիսյորներին Քլինթ Մանսելի, Կուստուրիցայի, Բրեգովիչի ու այլոց հրաշալի սաունդթրեքերը բռնաբարելու համար :angry


Երազում եմ ապրել այն նույն կահույքի սրահում որտեղ նկարում են էպիզոդները
Էս մեկն առանց քոմենթների :lol


Հիանում եմ ռեժիսորական բարդ աշխատանքով, մոնտաժային մտածողութանը շատ դասականներ կնախանձեն
Սարսափելի ձևով ատում եմ քեշիշյանական դանդաղեցրած կադրով սցենաները, մանավանդ Որբերում լիքն էին նման կադրեր... :[

Հ.Գ. ես հայկական սերիալներ չեմ նայում, տնեցիք են նայում, ես էլ մեկ մեկ ստիպված եմ լինում իրենց հետ որոշ էպիզոդներ նայել:

Rhayader
10.03.2010, 19:43
> Rhayader
դու բան չես հասկանում արվեստից :Ճ

Ո՞նց չեմ հասկանում: Իմ նման սերիալագետ աշխարհիս երեսին չկա: Տո ես քեզ կարամ բոլոր սերիալները սերիա-սերիա պատմեմ, «Պռոստո Մարիայից», «Ձիկայա Ռոզայից» ու «Իմ Երկրորդ Մայրից» սկսած մինչև «Կատալինայի Դրախտը»:D

Նաիրուհի
10.03.2010, 20:20
Ես շատ լուրջ եմ պատասխանում։ Հարցման ոչ մի տարբերակն ինձ չգոհացրեց, որ պատասխանեի։ Հետևում եմ մի հայկական (և ընդհանրապես) սերիալի, մեկ էլ սիրում եմ նայել բալար սերիալների վերջին 1-2 սերիան, որովհետև... դե, սիրում եմ, էլի, երբ ամեն ինչ հեքիաթի նման լավ է վերջանում. կանացի թերություն... :oy:D

Ռուֆուս
10.03.2010, 20:26
Հա մի դրվագ հիշեցի, կարծեմ Որոգայթից էր (մի քիչ լավ չեմ հիշում, կներեք)

Ուրեմն նայեցի էն պահին, երբ հերոսներից մեկը դուրս թռավ ինչ-որ օբեկտից ու հետևից մի երկու հոգի սկսեցին վազել: Էս հերոսն էլ ստիպված իրեն գցեց փողոցում կանգնած առաջին պատահական ավտոյի մեջ ու միացրեց շարժիչը: Էդ առաջին պատահական ավտոն էլ ինչ լիներ - ոչ ավել, ոչ պակաս ՌՈԶՎԻ, ԾՅՈՒՆԻՆԳ արած ԶԱՊԻԿ (կամ էլ ինչ-որ ուրիշ էժանագին ավտո) :lol Դե էն մյուս երկուսն էլ իրենց գցեցին ջիպի կամ էլ ուրիշ թանկարժեք ավտոյի մեջ ու պագոնյան սկսվեեեեց :))

Ուրեմն սրանք քշում են 30կմ/ժ արագությամբ, վարպետորեն շրջանցելով ճանապարհին հանդիպող մյուս ավտոները, որոնք շարժվում են 10կմ/ժ արագությամբ: Բայց քանի որ այդ ամենը արագացված կադրով էր ցուցադրվում, էն տպավորությունն էր, թե մեքենաները շարժվում են մինիմում 200կմ/ժ արագությամբ :)) (հետաքրքիր է, զապիկի մաքսիմում արագություն ինչքա՞ն ա):

Մեկ էլ պագոնյայի ամենթեժ պահին զապիկը դուրս է գալիս ճանապարհից ու ժայռերից ցած գլորվելով տրաքում է: Ջիպազգիները գալիս կանգնում են ժայռի ծայրին, ու սարսափած զապիկի վաղաժամ ու ողբերգական վախճանից, արագ նստում են ավտոն ու փախչում: Ու էդ պահին, դանդաղեցրած կադրերով ժայռի հետևից դուրս է գալիս ռոզվի զապիկի վարորդը: Վերջ :crazy

Սենց կադր Քեմերոնն ու Սպիլբերգը միայն կերազեին նկարահանել....

*e}|{uka*
10.03.2010, 21:55
Ժող, սերիալ բառից նենց եք վատանում, ոնց որ վիրավորանք լինի: :)) Ես օրինակ հիմա երկու հատ սերիալ եմ նայում: :P Ghost Whisperer-ը Jennifer Love Hewitt-ը գլխավոր դերում, մեկ էլ The Friends-ը՝ հանրահայտ: Իսկ հայկական հեռուստանովելլները :D ի՞նչ կարաս ասես, ասելու բան էլ չկա , լռում եմ: Լավ կլինի: :))

Chuk
10.03.2010, 21:58
Իդ, նենց էս ասում, ոնց-որ «հայկական սերիալը» վիրավորանք լինի :))
Իսկ ես, օրինակ, ժամանակին հավեսով Վերվարածներ եմ նայել (ոչ լրիվ):

VisTolog
10.03.2010, 22:03
Ռուզանի Սիրտը :love
իմ կյանքում հանդիպած ամենա-ամենա ու էլի ամենահանճարեղ սերիալը :roll

Շինարար
10.03.2010, 22:15
Իդ, նենց էս ասում, ոնց-որ «հայկական սերիալը» վիրավորանք լինի :))
Իսկ ես, օրինակ, ժամանակին հավեսով Վերվարածներ եմ նայել (ոչ լրիվ):

Ես էլ հիմա, մեկ-մեկ որ պատահում ա, նայում եմ, առաջ չեմ նայել, ուրախ բան ա, չպարտադրող, ու երևում ա, որ էդ սերիալում մասնակցող մարդիկ գիտեն, որ դա ընդամենը ժամանցային բան ա, իրանց եսիմ ինչ արվեստագետի տեղ չեն դրել…

Sophie
11.03.2010, 11:49
Ամենասկզբում որ վերավարածները սկսվեցին մեծ հաճույքով նայում էի: Ժամանցային կատագերգություն հայկական " դասական" կերպարներով : Հետո որ են գողական լուրջ բաները ներմուծեցին որոգայթի դարձավ լրիվ ապուշություն: Լավա հետո ֆայմեցին առանձնացնեն: Որիշ ոչ մի սերյալ չեմ նայել եթե ոչ թռուցիկ պատահաբար:

Հայկօ
11.03.2010, 20:11
Մոդերատորական. թեման «Կինո (http://www.akumb.am/forumdisplay.php?f=182)» բաժնից տեղափոխվել է «Զվարճալի (http://www.akumb.am/forumdisplay.php/2-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB)» բաժին:

Smokie
04.03.2014, 16:06
Ժողովուու՜րդ բոց թեմա եմ պեղել:))

Մուշու
10.01.2015, 23:51
Ժողովուու՜րդ բոց թեմա եմ պեղել:))
Բոցը էն խոսքը չի Smokie ջան : Ես մտածում էի հայկական սերալներ ոչ ոք չի նայում :/ Ախր ինչը նայես ? Ափսոս չի ժամանակը դրա վրա ծախսել :think

Smokie
11.01.2015, 17:11
Բոցը էն խոսքը չի Smokie ջան : Ես մտածում էի հայկական սերալներ ոչ ոք չի նայում :/ Ախր ինչը նայես ? Ափսոս չի ժամանակը դրա վրա ծախսել :think

Ափսոսը ափսոս ա, բայց դե ի՞նչ անեն, եթե արդեն ոտից գլուխ էդ նարկոտիկի ազդեցության տակ են::esim