PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ ամերիկացիների մասին



One_Way_Ticket
09.03.2010, 20:07
- Պարոն Բուշ, Դուք ունե՞ք ապացույցներ, որ Իրաքը մասսայական ոչնչացման զենք ունի:
- Այո իհարկե, մենք պահպանել ենք վճարումը հաստատող կտրոնները:

Ինչու են ամերիկացիները ռմբակոծելու Անտարկտիդան:
1. Պինգվինները չեն հայտարարել ԱՄՆ-ին աջակցելու մասին, հետևաբար աջակցում են միջազգային ահաբեկչությունը:
2. Պինգվիններից բացի ոչ ոք Անտարկտիդայում չի ապրում` ակնհայտ է էթնիկ զտումների փաստը:
3. Պինգվինները չեն խոսում` չկա խոսքի ազատություն:
4. Պինգվինը հակաամերիկյան Լինուքս օպերացիոն համակարգի սիմվոլն է:

Պոլիտկոռեկտության նկատառումներից Ամերիկայում շախմատում և շաշկիում թույլ են տվել սևերին առաջինը քայլել:

1776թ. առաջացավ աշխարհում առաջին ազատ, ժողովրդավարական հանրապետությունը: Իսկ 90 տարի անց այնտեղ նույնիսկ ստրկությունը վերացրեցին:

Ամերիկայում մեկը դպրոցի տարածքում խոզեր էր բաց թողել, առաջինի վրա գրել էր 1, երկրորդի վրա` 2, երրորդի վրա` 4: Մի անմբողջ ամիս ոստիկանները փնտրում էին համար 3 խոզին:

Ամերիկացիները МГУ շպիոն են ուղարկում: Մեկ ամսից նրան բռնում են, հետ են ուղարկում: Տանը հարցնում են` ո՞նց բռնեցին:
- Դե ,- ասում է ,- ռուսները գարեջուր էին խմում, ես դաս էի սովորում, այդպես գլխի ընկան:
Հաջորդ շպիոնին են ուղարկում` նախօրոք զգուշացնելով, որ պահի իրեն այնպես, ինչպես ռուսներն են պահում: Սրան մեկ կիսամյակից են բռնում: Ամերիկայում հարցնում են, թե ոնց ստացվեց:
- Դե, ռուսները գարեջուր էին խմում, ես էլ էի գարեջուր խմում: Ռուսները հեռուստացույց էին նայում, ես էլ էի նայում... Հետո ռուսները քննությունները հանձնեցին, ես չհանձնեցի:

Հայկօ
09.03.2010, 23:04
Պատերազմի չորրորդ օրը թալիբները հասկացան, որ իրենց զենիթային հրթիռները 10.000 մետր չեն բարձրանում, դադարեցրին ամերիկյան ռմբակոծիչների վրա կրակելն ու սկսեցին սպասել դեսանտին: Տասը ամիս անց, ռումբերի ու վառելիքի վրա տասնութ միլիարդ դոլար ծախսելուց հետո, ամերիկացիները դադարեցրեցին ռմբակոծությունը՝ հասկանալով, որ աֆղանական ռադարներն ու օդանավակայանները թալիբները ուղղակի կավիճով նկարում են ժայռերի վրա :)):

***

Թեժ լուր. երեկ երեկոյան ԱՄՆ-ի մի քաղաքացի գնդակահարել է Ուսամա բեն Լադենին: Հիմա այդ ազնիվ քաղաքացուն հարկավոր է նոր հեռուստացույց )))):

**

Ահաբեկիչների՝ ատոմային զենք ունենալու մասին Բեն Լադենի հայտարարությունը Ջորջ Բուշ կրտսերը որակեց որպես «ֆուֆլո» և մեկնեց անհայտ ուղղությամբ :D:

***

...Բեն Լադենը որոշեց չբացել այն նամակը, որի վրա գրված էր «Սիռելի Բէն Լադինին ավղան դբրոցականներից»: Նա գիտեր, որ աֆղան դպրոցականներն իրենց նամակների վրա չեն գրում «USA, Pentagon, CIA» և գցում դրանք F-16 ինքնաթիռից: Ահա այսպես, արդեն հիսուներորդ անգամ Բեն Լադենը փրկվեց անխուսափելի մահից :D:

Նաիրուհի
10.03.2010, 00:32
Միայն ամերիկացիները կարող են պատվիրել կրկնակի չիզբուրգեր, երկու բաժին ֆրի և... դիետիկ կոլա...

Միայն Ամերիկայում պատվիրված պիցցան կարող է ավելի շուտ հասնել Ձեր տուն, քան շտապօգնությունը։

Sagittarius
10.03.2010, 01:00
http://www.youtube.com/watch?v=fJuNgBkloFE

չնայած ես էս ռասիստական ստերեոտիպները չեմ ընդունում, բայց վիդեոն զվարճալի ա

One_Way_Ticket
10.03.2010, 02:19
Ամերիկացի ագրեսսորները աշխարհի բոլոր ծայրերում խառնվում են Խորհրդային Միության ներքին գործերին :D

Smokie
28.05.2010, 12:10
ԱՄՆ-ն դա մի երկիր է, որտեղ փողեր են սարքում այն երկրների համար, որտեղ փող սարքել չեն կարողանում:

_Հրաչ_
28.05.2010, 19:22
Երկու կովբոյ փախչում են հնդկացիներից հասնում են մի ծառի, որոշում են թռչել, կախվել ծառից, որ թաքնվեն հնդկացիներից: Այդպես կախվում են, հնդկացիները գալիս, անցնում, չեն նկատում կովբոյներին: Մեկ էլ կովբոյներից մեկը մյուսին.
-Ջո՛ն, ո՞նց ես:
-Ոչինչ, իսկ դո՞ւ:
-Վատ եմ, թևերս ծանրությունից նե՜նց են ցավում:
-Ջե՛ք:o, իսկ ինչո՞ւ չես ոտքերդ հանել ասպանդակներից:

*e}|{uka*
01.06.2010, 22:39
:pardon
Վեսթերն: Երկու կովբոյ ձիերով գնում են ու հետն էլ զրուցում: Կադրից դուրս ինչպես միշտ քիթը փակ թարգմանիչը.
-Ֆաք, Բոբ : (Ու՞ր է տանում այս ճանապարհը, Բոբ)
-Շըթ, Ջիմ: (Ես կոնկրետ չգիտեմ, Ջիմ)
-Շըթ, Բոբ: (Իսկ դու ինչպե՞ս ես կարծում, Բոբ)
-Ֆաք, Ջիմ: ( Ես մտածում եմ, որ ճանապարհը մեզ Տեխաս է տանում, Ջիմ)
-Ֆաք, Բոբ: (Իսկ ես մտածում եմ, որ ճանապարհը մեզ Կալիֆորնիա է տանում, Բոբ)
-Ֆաք, Ջիմ: (Չէ, ամենայնիվ Տեխաս, Ջիմ)
-Շըթ, Բոբ: ( Գրողը տանի, Բոբ, ի՞նչ գործ ունենք Տեխասում)
-Ֆաք, Ջիմ: (Մի՛ հայոյի, Ջիմ) :D


Բայց ինչի՞ էս թեմայում տեղադրեցի: :o

Ուլուանա
28.06.2010, 00:12
Վերջերս ամերիկացի կինոգործիչներին հայտնի դարձավ, որ Բեթհովենը երաժշտություն է գրել։ «Ի՜նչ խելացի շուն է»,– մտածեցին ամերիկացի կինոգործիչները։

Tiger29
25.09.2013, 00:57
-Ջոոոոն, հաաաասիիիի, օօօգնիիի, իմ երեխաները միացել են քո երեխաներին և ծեծում են մեր երեխաներին:(

Վիշապ
11.08.2015, 03:13
Ամուսին – Կինս կորել է։ Երեկ նա գնացել է գնումների և տուն չի վերադարձել…
Ոստիկանության սերժանտ – Ի՞նչ հասակի է Ձեր կինը։
Ամուսին – Ըըը, ես վստահ չեմ, գուցե միջահասակ։
Սերժանտ – Կազմվածքը?
Ամուսին – Չգիտեմ: Ոչ նիհար, ոչ շատ գեր։
Սերժանտ – Աչքերի գու՞յնը։
Ամուսին – Շագանակագույնի կարգի։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել։
Սերժանտ – Մազերի գու՞յնը։
Ամուսին – Տարին մի քանի անգամ փոխում է: Գուցե մուգ շագանակագույն է: Չեմ կարողանում մտաբերել։
Սերժանտ – Ի՞նչ էր նրա հագին։
Ամուսին – Կարծեմ շալվար, կամ գուցե շրջազգեստ կամ շորտեր։ Կոնկրետ չգիտեմ։
Սերժանտ – Ի՞նչ մեքենայով է նա գնացել։
Ամուսին – Նա գնացել է իմ բեռնատարով։
Սերժանտ – Ի՞նչ բեռնատար էր դա:
Ամուսին –2015 թվի սպիտակ Ֆորդ Էֆ Հարյուր Հիսուն Քինգ Ռանչ չորս անգամ չորս էկո–բուստեր 5.0 լիտրանի վի ութ շարժիչով, հատուկ պատվիրել էի մեխանիկական փոխանցումատուփ ու կլիմատ կարգավորիչ, քնատեղին սպիտակ գույնի էր, հարմարեցված թափքի գույնին, հատուկ պատվիրած 6 կողմանի կաշվե նստատեղեր, «Բուբա» հատակի գորգեր, ոսկեգույն քարշակցիչ ու մետաղալարեր, DVD, GPS նավիգացիա, արբանյակային ռադիո ընդունիչ, 40 ալիքանի կարճալիքային ռադիո, վեց բաժակամաններ, USB պորտ, չորս հոսանքի վարդակներ։ Ես ավելացրել էի հատուկ ալյումինե սկավառակներ և արտաճանապարհային միշլեններ։ Ուներ հատուկ պատվիրած անիվների անուղղակի լուսավորություն… (սկսում է շնչահեղձ լինել)…
Սերժանտ – Մի՛ անհանգստացեք, բարեկամ։ Մենք կգտնենք Ձեր բեռնատարը։