PDA

Դիտել ողջ տարբերակը : Rhayader-ի արգելափակման հարցը



Rhayader
09.03.2010, 14:13
Չէ, ժողովուրդ, սա խաղ չի, սա «ինձ սիրու՞մ եք» թեմա չի, միստիֆիկացիա չի, ես ինձ զոհի դերում չեմ փորձում դնել:
Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինձ անտանելի զգացողություն է հետապնդում, որ անպոչ գդալի նման մեջ եմ ընկնում ֆորումի ներքին «քաղաքական» խաղերին (ինչևէ, կարող է սխալված լինեմ): Մյուս կողմից՝ ոնց որ թե ճիշտ բաներ եմ ասում, բայց բոլորը հակադրվում են: Ուրեմն մենք իրար հասկանալու եզրերը կորցրել ենք: Կամ էլ իրար լսելու կարողությունը:
Մյուս կողմից՝ իրենց քրիստոնյա հայտարարած ինչ-որ ագրեսսիվ մասսա ի դեմս The only one-ի, Vook-ի, Gayl-ի ու մյուսների:
Որ Անուկը չգրոհի իմ վրա ու չասի, որ ավելորդ պեսսիմիզմով եմ տառապում, ասեմ, որ ենթադրում եմ, որ մարդիկ կան, ում համար իմ այստեղ գտնվելը հաճելի է:
Բայց կան նաև մարդիկ, ի դեմս, ասենք, Cactusoul-ի, ում ներկայության զգացողությունն անգամ չասվածության մթնոլորտում ու բազմաթիվ անձնական պատճառներով իմ համար չափազանց ցավոտ է:
Ի վերջո, եթե մի մարդ, ում ես մի քանի տարի բավականին հիմնավոր կերպով իմ հակակիրն եմ համարել, ի դեմս քաղաքացու, կարող է հարգալից ժպիտով բարևել ինձ (դեժավյու՞), ուրեմն ես ինչ-որ բան բաց եմ թողնում: Այլ կերպ ասած՝ չափազանց խառն եմ, որ որոշում կայացնեմ: Մի քանի մարդկանց վիրավորեցի, ովքեր ոչ մի կերպ դրան արժանի չէին: Մասնավորապես, Ռուֆուս, եթե իմանայի, ինչպես կարող եմ ջնջել, ինչ ասեցի:( կուզեի ներողություն խնդրել այդ մարդկանցից, հուսալ, որ ինձ երբևէ կներեն:
Գլոբալ անտարբերություն, իմ անտարբերությունը: Ասելիքի բացակայությունը: Ապատիան: 100 նոր գրառում՝ ոչ մի կարդալու բան:
Ի վերջո՝ ես երբեք չեմ թաքցրել, ինչ եմ մտածում մարդկանց մասին, լինի դա վատ թե լավ: Իսկ ակումբը, թույլ տալով կասկածելի հիմքերով ու նպատակներով գովաբանական ձոներ գրել իրար մասին, գրեթե ցանկացած քննադատություն որակում է որպես «վիրավորական գրառում անդամի նկատմամբ» ու տուգանում: Միևնույն ժամանակ Մեֆիստոֆելեսը կարող է լևոնական թեմայում իրեն թույլ տալ Բյուրին «Strange Little Bitch» անվանել ու դա նրա ոչ ֆորումային ստատուսի, ոչ էլ հեղինակության վրա ոչ մի կերպ չազդի: Զգում եմ, որ այս ամենն ինձ էլ է տեղ-տեղ ստիպում փոխվել. կեղտ բռնողների հետ վիճելու համար նրանց գրառումների վրա կեղտ եմ բռնում, դեմագոգների դեմագոգություններին պատասխանում եմ դեմագոգություններով: Իսկ դա ես չեմ ուզում, որ տեղի ունենա:
Սա իմ ֆորումը չի, սա նույնիսկ Չուկի ֆորումը չի: Ցանկացած ֆորում իր անդամների ֆորումն է, այդ առումով՝ և՛ իմը, և՛ Չուկինը, և՛ Անուկինը, և՛ Ռուֆուսինը, և՛ Cactusoul-ինը, և՛ մնացած բոլորինը: Դրա համար էլ հենց ֆորումի անդամներին եմ հանձնում իմ գնալու կամ մնալու հարցը:
Ու, պակաս կարևոր չի. անկախ արդյունքից, ցույց տվեք իմ սխալը:
Հարցումը, նորից եմ կրկնում, անձնական վերաբերմունքի համար չի. հաշվի առեք Ակումբի ազդեցությունն իմ հոգեվիճակի վրա, իմ ազդեցությունն ակումբի հոգեվիճակի վրա: Եթե այստեղի մթնոլորտը թունավոր է, ապա այդ թույնի մեջ, ցավոք, ես էլ իմ մասն ունեմ:

Chuk
09.03.2010, 14:17
Մոդերատորական. Թեման փակվում է: Հաջորդ այն մարդկանց, ովքեր կուզեն նման հարց բարձրացնել, խորհուրդ եմ տալիս կամ սովորել ինքնուրույն որոշում կայացնել, կամ էլ գտնել այլոցից կարծիք իմանալու ֆորումային հաղորդակցման նորմերին չհակասող մեթոդ: Ֆորումը ինչ-որ մեկի գնալ թե մնալու հարցը աշխարհաքաղաքական հարց սարքելու տեղ չի: