Դիտել ողջ տարբերակը : Ուոլտ Դիսնեյ / Walt Disney
Մարդ, որի ազգանունը հնչում է այնպես հեքիաթային, այնպես կախարդական . . . DISNEY: Մարդ, որ ստեղծեց շատ ու շատ երեխաների սիրելի կերպարներին, ամենահայտնի մկնիկին՝ Mickey mouse-ին, (ի միջի այլոց Դիսնեյը մկներից վախենում էր,) ստեղխեց Donald duck-ին, Guffi-ին, Pluto-ին . . . . . . եւ դանրձավ երեխաների սիրելին: Նրա մուլտֆիլմերը մինչեւ հիմա է՛լ նայում են, իսկ հայտնի պերսոնաժները չեն հնացել: Դուք ինչ կասե՞ք:
Rhayader
09.03.2010, 11:50
Ատում եմ Դիսնեյին: Արհեստական, կեղծ հեքիաթների ու հիմար պսևդոհումանիստական ֆիլմեր: Դիսնեյի միակ աշխատանքը, որը հարգում եմ, Լլոյդ Ալեքսանդրի գրքերի հիման վրա ստեղծված «Black Cauldron»-ն է, այն էլ առանձնապես հաջողություն չի ունեցել «չափազանց մռայլ» լինելու համար:
Դիսնեյի կոմերցիոն ու ստեղծագործական տեսանկյունից սահմանափակող քաղաքականության պատճառով նրա լիամետրաժ մուլտֆիլմեր նկարող խումբն առանձնացել է ու ստեղծել «Դրիմուորքս» ընկերությունը, որին հազար անգամ ավելի եմ հարգում: Մինչև հիմա չեն հոգնում Դիսնեյի մուլտֆիլմները ծաղրել (մենակ Սպիտակաձյունիկի Զեպպելին երգելը երրորդ Շրեկում ինչ արժի:D):
Դիսնեյ սիրողներին խորհուրդ եմ տալիս աչք անց կացնել նրանց մերչենդայսի ամբողջ ցուցակը, հետո նայել Սաութ Պարկի 13-րդ եթերաշրջանի առաջին սերիան («The Ring»):
http://www.youtube.com/watch?v=lQ6kSe3fFlI&feature=related
46455
46456464584645946460
Սա էլ հենց ինքը՝ ՈՒոլթ Դիսնեյը: Բարի դեմք:
Նրա առաջին լիամետրաժ ֆիմերն են, «Սպիտակաձյունիկը եւ չորս թզուկները,» (1938 թ.)
«Պինոկկիո,» (1939 թ.) «Բեմբի,» (1942 թ.) «Մոխրոտը,» (1950 թ.) մուլտախառը ֆիլմ՝ «Մերի Պոպպինս» (1965 թ.):
Yeghoyan
09.03.2010, 12:12
Նրա առաջին լիամետրաժ ֆիմերն են, «Սպիտակաձյունիկը եւ չորս թզուկները,» (1938 թ.)
«Պինոկկիո,» (1939 թ.) «Բեմբի,» (1942 թ.) «Մոխրոտը,» (1950 թ.)
«Մոխրոտը» լավնա:oy
բոլորն էլ լավն են, ես սիրում ու նայում եմ Դիսնեյի մուլտերը:P
Rhayader
09.03.2010, 12:20
Ահամ, նամանավանդ որ երեխաների մեջ էսպես կոչված «մոխրոտի կոմպլեքս» ա ձևավորում;)
Բարի դեմքերի շարքից.
http://sisyphusfragment.files.wordpress.com/2009/04/charles-manson.jpg?w=293&h=300
http://2.bp.blogspot.com/_BYX14125JUQ/RlY4IH-9JgI/AAAAAAAABTg/Xt3kxYUP8C8/s400/Charlie_Manson.jpg
Չարլի Մենսոն;)
Yeghoyan
09.03.2010, 12:26
Ահամ, նամանավանդ որ երեխաների մեջ էսպես կոչված «մոխրոտի կոմպլեքս» ա ձևավորում;)
:unsureսենց բաներ մի ասա, մի երեխա էլ ես եմ:oy:D
Ես տարբեր երեխաների հետ շատ եմ շփվում ու ոչ մի երեխայի մոտ նման կոմպլեքս չեմ նկատել
Պինոկկիոն նայելով ի՞նչ ա ձևավորվում երեխեքի մեջ:8
Rhayader
09.03.2010, 12:34
Պինոկիոյի բացասական ազդեցությունից խաբար չեմ: Կոլոդդիի հեքիաթն, ի միջի այլոց, բավականին լավն ա: Ու իրական մարդու վրա ա հիմնված` ինվալիդ երեխա կար իրենց քաղաքի կրկեսում, ում ձեռքերն ու ոտքերը փայտե պրոտեզներ են: Հնարք ցույց տալուց ընկել ա ու մահացել:( իրա պատվին էլ Կարլոն գրել ա էդ հեքիաթը:
Իսկ «մոխրոտի կոմպլեքսի» մասին, իրանով Հայաստանի իգական սեռի մոտ 90 տոկոսն ա տառապում)
http://www.kleo.ru/items/about_you/komplex.shtml
Պատճառը հաճախ հենց նման հեքիաթների պատճառով իրականությունից հեռացած պատկերացումներն են:
Իսկ «մոխրոտի կոմպլեքսի» մասին, իրանով Հայաստանի իգական սեռի մոտ 90 տոկոսն ա տառապում)
http://www.kleo.ru/items/about_you/komplex.shtml
Մի կողմ թողնենք այս կոմպլեքսի քննարկումը, դրա իրական կամ կեղծ լինելը, Հայաստանում դրա առկայությունը, առկայության դեպքում տոկոսները (չափազանցության աստիճանը): Մի կողմ թողնենք ու ենթադրենք, որ իսկապես կա էդ կոմպլեքսը, որ իսկապես Հայաստանում տարածված ա, որ 90 տոկոս ա: Ենթադրենք: Ենթադրելուց լավ բան չկա: Մենակ թե անհնար ա լինում ենթադրել, որ դա Վոլթ Դիսնեյի մուլտի պատճառով ա ;)
Գուծե ասենք չնչին տոկոս ազդեցություն ունենա: Հետո՞ :)
Rammstein
09.03.2010, 12:57
Լավ ու հաջող գործեր ունի Դիսնեյը, բայց կոնկրետ իրա խորհրդանիշ համարվող Միկի մաուսին տանել չեմ կարող:
Մոխրոտի կոմպլեքս ասվածն ինձ համար անհասկանալի է,այսինքն գեղեցիկ արքայազնի մասին երազելը կոմպլեքս Է?
46474 ԵՒս մի նկար՝ «Ուլթ Դիսնեյ-ը եւ յոթ թզուկները» :D:
Հեռու մնացեք եդ Disney-ից:
Disney-ի բոլոր մուլտերում կա դիվական և այլասերված պատկերներ:
Ես ամենաուշը 2 օրից շատ փաստեր կներկայացնեմ:
Այս գրառումը չջնջել:
Rammstein
09.03.2010, 19:22
Հեռու մնացեք եդ Disney-ից:
Disney-ի բոլոր մուլտերում կա դիվական և այլասերված պատկերներ:
Ես ամենաուշը 2 օրից շատ փաստեր կներկայացնեմ:
Այս գրառումը չջնջել:
Ես մի դիսկ ունեմ, որտեղ մի իսպանացի մեծ պաթոսով ներկայացնում է Դիսնեյի մուլտերի ու համակարգչային որոշ խաղերի մեղմ ասած վնասակարությունը: Ի դեպ սրա մասին մի թեթեւ գրել էի այստեղ (http://www.akumb.am/showthread.php/10353-Թեմայից-դուրս-բայց-հետաքրքիր-կամ-կարևոր-գրառումներ?p=1911361&viewfull=1#post1911361): Ճիշտ ա, էդ մարդը մի թեթեւ աղանդավոր ա (ավելի ճիշտ բողոքական ա, չգիտեմ` ով ա դա աղանդ հաշվում, ով` չէ), ու նայելուց ներվերս գնաց էդ մարդու շարժուձեւից (բողոքականությունը վրայից թափվում էր :D): Ինչեւէ ասեմ նաեւ, որ շատ ճիշտ բաներ կային, բայց կային նաեւ ծիծաղելի բաներ (օրինակ` խոսեց Doom խաղի սատանայության մասին, այնինչ էդ խաղում իրադարձությունները ընթանում են հենց իբր դժոխքում, ու բնականաբար կա սատանիստական սիմվոլիկա, վերջում էլ հերոսը սատանային հաղթում է :) ):
Բայց այն, որ կան պոռնոգրաֆիկ պատկերներ (թեկուզ ոչ ակնհայտ) դա փաստ է (ոչ ակնհայտը մարդ չի տեսնում, բայց ենթագիտակցության վրա կարող է ազդել):
Հետո շատ էր խոսում համասեռամոլների մասին, որ Դիսնեյը շատ է տեղ տվել նրանց, ու ավելի բարձր է դասել, քան մյուսներին:
Հետո ասեց, որ Դիսնեյի ընկերությունում արգելվում էի ասել «Սուբ Ծնունդ» բառը:
Մի խոսքով, մտածելու տեղ կա:

Ամեն ինչն էլ ճիշտ է: Ախր փաստեր կա:)
Ինտերնետում որոնեք կգտնեք որոշ փաստեր:
Հիմա դիսկը մոտս չի: Վաղը նկարեմ ու կասեմ, թե որ մուտլի որ վայրկյանում
Եդ դիսկից 5 ձև իմ մոտ կա, ամեն մեկը ուրիշ ձև թարգմանած: Բայց միտքը նույնն է՝ Ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով
Yeghoyan
09.03.2010, 21:07
մի մուլտ էինք հավեսով նայում, էդ էլ են հարամ անում:beee
Քանի գնում ա նմանվում ա կոկա-կոլայի թեմային:
Ատում եմ Դիսնեյին: Արհեստական, կեղծ հեքիաթների ու հիմար պսևդոհումանիստական ֆիլմեր: Դիսնեյի միակ աշխատանքը, որը հարգում եմ, Լլոյդ Ալեքսանդրի գրքերի հիման վրա ստեղծված «Black Cauldron»-ն է, այն էլ առանձնապես հաջողություն չի ունեցել «չափազանց մռայլ» լինելու համար:
Դիսնեյի կոմերցիոն ու ստեղծագործական տեսանկյունից սահմանափակող քաղաքականության պատճառով նրա լիամետրաժ մուլտֆիլմեր նկարող խումբն առանձնացել է ու ստեղծել «Դրիմուորքս» ընկերությունը, որին հազար անգամ ավելի եմ հարգում: Մինչև հիմա չեն հոգնում Դիսնեյի մուլտֆիլմները ծաղրել (մենակ Սպիտակաձյունիկի Զեպպելին երգելը երրորդ Շրեկում ինչ արժի:D):
Դիսնեյ սիրողներին խորհուրդ եմ տալիս աչք անց կացնել նրանց մերչենդայսի ամբողջ ցուցակը, հետո նայել Սաութ Պարկի 13-րդ եթերաշրջանի առաջին սերիան («The Ring»):
http://www.youtube.com/watch?v=lQ6kSe3fFlI&feature=related
Իսկ ատու՞մ ես, երբ քեզ ասում են «Գարաժը բաաաա՜ց. էս մեկն էլ մամայի համա՜ր, էս մեկն էլ պապայի համա՜ր», ու հետո տանում եմ ԲՑՇ-ի դեմ պատվաստելու, ընդմիջումներին էլ մանկապարտեզի դաստիրակչուհի ընկեր Գեղեցը քեզ բշտում ա, որովհետև տակդ չիշիկ ես արել ;): Հինգ-վեց տարեկանում էլ էի՞ր համոզված, որ Դիսնեյի միակ արժանիքը Black Cauldron-ն է, ու որ Սաութ Պարկից ճիշտ մուլտ չկա: Մի՛ խառնեք թացը փափուկի հետ, կուսակցական ընկերնե՛ր, պարտիան դա ձեզ չի ների: Այո՛, Դիսնեյը բավականին հարուստ ու հաջողակ մարդ է եղել, բայց դա բավական չէ՝ նրան ատելու համար :D: Իսկ Միկիին, Գուֆիին ու մանավանդ՝ Դոնալդին ես կսիրեմ հավիտյանս հավիտենից, ամեն :love:
Ամեն դեպքում՝ Դիսնեյի լիամետրաժները չեմ սիրում: Հիմնականում աղջկական մուլտեր են :)): Կարճամետրաժների համար խելքս իմը չի, մեկը մյուսից լավն են: «Դիսնեյի» ասելով՝ նկատի ունեմ թե՛ հենց իր նկարածները, թե՛ այն մուլտերը, որոնց հետ ինքն էսպես թե էնպես առնչվել է:
http://www.youtube.com/watch?v=XipjwKs5b2c
Rammstein
09.03.2010, 22:38
Քանի գնում ա նմանվում ա կոկա-կոլայի թեմային:
Բնական է: :)
Ինպես որ Կոկա-Կոլայի բաղադրությունն է անհայտ, էդպես էլ Դիսնեյի մուլտերինը:

Գիտե՞ս, երբ էկրանի վրա ցույց են տալիս, թե ինչպես է Գուֆին սերֆբորդ քշում, ես սովորաբար տեսնում եմ, թե ինչպես է Գուֆին սերֆբորդ քշում :)):
Rammstein
09.03.2010, 22:48
Ամեն ինչն էլ ճիշտ է: Ախր փաստեր կա:)
Ինտերնետում որոնեք կգտնեք որոշ փաստեր:
Հիմա դիսկը մոտս չի: Վաղը նկարեմ ու կասեմ, թե որ մուտլի որ վայրկյանում
Եդ դիսկից 5 ձև իմ մոտ կա, ամեն մեկը ուրիշ ձև թարգմանած: Բայց միտքը նույնն է՝ Ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով
Դե ինտերնետին միշտ չի, որ պետք է հավատալ: Իմ կողմից վերեւում նշված փաստերը իրոք կան, բայց դրանք դեռ «սատանայական» չեն:
Ինտերնետում որ որոնենք, կգտնենք, որ Պոլ Մքկարտնին մահացած է (ու էս երգողը երեւի իրա նմանակն է), ու լիքը «ապացույցներ» կան, բայց դե էդ հո տե՞նց չի: :)
Իսկ ինձ հետաքրքիր է, էդ քո մոտի դիսկը իմ ասածն ա՞, իսպանացի ա՞ խոսում:
Rammstein
09.03.2010, 22:52
Գիտե՞ս, երբ էկրանի վրա ցույց են տալիս, թե ինչպես է Գուֆին սերֆբորդ քշում, ես սովորաբար տեսնում եմ, թե ինչպես է Գուֆին սերֆբորդ քշում :)):
Շատ ապրես, դա ես էլ եմ տեսնում :), բայց երբ ցույց են տալիս պատուհանի այն կողմում մերկ կնոջ նկար, կամ ջրահարսի պալատի վրա հզոր ճարտարապետական գլուխգործոց համարվող առնանդամ, ապա դա խիստ կասկածում եմ, որ ես կամ դու կնկատենք: ;)
Նկատելու համար պիտի ոչ թե դիտել, այլ վերլուծել:
Ես մի դիսկ ունեմ, որտեղ մի իսպանացի մեծ պաթոսով ներկայացնում է Դիսնեյի մուլտերի ու համակարգչային որոշ խաղերի մեղմ ասած վնասակարությունը: Ի դեպ սրա մասին մի թեթեւ գրել էի այստեղ (http://www.akumb.am/showthread.php/10353-Թեմայից-դուրս-բայց-հետաքրքիր-կամ-կարևոր-գրառումներ?p=1911361&viewfull=1#post1911361): Ճիշտ ա, էդ մարդը մի թեթեւ աղանդավոր ա (ավելի ճիշտ բողոքական ա, չգիտեմ` ով ա դա աղանդ հաշվում, ով` չէ), ու նայելուց ներվերս գնաց էդ մարդու շարժուձեւից (բողոքականությունը վրայից թափվում էր :D): Ինչեւէ ասեմ նաեւ, որ շատ ճիշտ բաներ կային, բայց կային նաեւ ծիծաղելի բաներ (օրինակ` խոսեց Doom խաղի սատանայության մասին, այնինչ էդ խաղում իրադարձությունները ընթանում են հենց իբր դժոխքում, ու բնականաբար կա սատանիստական սիմվոլիկա, վերջում էլ հերոսը սատանային հաղթում է :) ):
Բայց այն, որ կան պոռնոգրաֆիկ պատկերներ (թեկուզ ոչ ակնհայտ) դա փաստ է (ոչ ակնհայտը մարդ չի տեսնում, բայց ենթագիտակցության վրա կարող է ազդել):
Հետո շատ էր խոսում համասեռամոլների մասին, որ Դիսնեյը շատ է տեղ տվել նրանց, ու ավելի բարձր է դասել, քան մյուսներին:
Հետո ասեց, որ Դիսնեյի ընկերությունում արգելվում էի ասել «Սուբ Ծնունդ» բառը:
Մի խոսքով, մտածելու տեղ կա:
Դրանք այնպիսի մանրուքներ են, որոնց վրա չարժե անգամ մտածել, եթե ես քո ասած պոռնոգրաֆիկ պատկերները չտենայի կյանքումս դրանց մասին չէի իմանա, ենթադրում եմ, որ ոչ մեկն էլ դրանք չի տեսել հետևաբար ոչ մի վտանգ այդ կողմից չկա և չեմ կարծում ենթագիտակցության վրա կարող է ազդել, դե համասեռամոլների պահը ընդհանրապես չհասկացա, էտ որ մուլտում կա այդպիսի տեսարաններ, անձամբ ես այս պահին ոչ մի այդպիսի տեսարան չեմ հիշում և վերջապես ինչա նշանակում չի թույլատրվում օգտագործել «Սուրբ Ծնունդ» բառը, ինչա որ չեն օգտագործում երեխաները կրոնափո՞խ են լինում, թե չարանում են:
Բնական է: :)
Ինպես որ Կոկա-Կոլայի բաղադրությունն է անհայտ, էդպես էլ Դիսնեյի մուլտերինը:
Ավետ ջան, ցանկացած բանի մասին կարելի է էսպես խոսել, կեղտեր բռնելով կամ անդրադառնալով «մութ» կամ «վատ» կետերին, բայց Դիսնեյի ավանդն էնքան մեծ ա էսօրվա մուլտաշխարհում, որ մի տեսակ ազնիվ չի թեման դրա վայր դարձնելը, ի վերջո կան բազում հրաշալի սիրուն ու հրաշալի մուլտֆիլմեր, որոնցից շատերը փոքր ժամանակ ենք հաճույքով նայել, շատերը հիմա էլ ենք հաճույքով նայում, դեռ մեր երեխեքն էլ կնայեն, իսկ որ մուլտիպլիկատորները գործից հոգնած «հավեսի համար» մեկ ու մեջ «հումորներ» են արել, որն անզեն աչքով ուղղակի չի նկատվում ու պիտի հատուկ իմանաս, որ տեսնես, էդ մեծ հաշվով ոչինչ ա (չնայած լավ բան չի):
Yeghoyan
09.03.2010, 23:06
Շատ ապրես, դա ես էլ եմ տեսնում :), բայց երբ ցույց են տալիս պատուհանի այն կողմում մերկ կնոջ նկար, կամ ջրահարսի պալատի վրա հզոր ճարտարապետական գլուխգործոց համարվող առնանդամ, ապա դա խիստ կասկածում եմ, որ ես կամ դու կնկատենք: ;)
Նկատելու համար պիտի ոչ թե դիտել, այլ վերլուծել:
ու երեխեքը նստում սկսում են վերլուծել հա՞ :8 բնականաբար ոչ, էդքան չեն էլ հասկանա, իսկ, եթե պատահաբար հասկանան, ուրեմն հալալա
Rammstein
09.03.2010, 23:15
Դրանք այնպիսի մանրուքներ են, որոնց վրա չարժե անգամ մտածել, եթե ես քո ասած պոռնոգրաֆիկ պատկերները չտենայի կյանքումս դրանց մասին չէի իմանա, ենթադրում եմ, որ ոչ մեկն էլ դրանք չի տեսել հետևաբար ոչ մի վտանգ այդ կողմից չկա և չեմ կարծում ենթագիտակցության վրա կարող է ազդել, դե համասեռամոլների պահը ընդհանրապես չհասկացա, էտ որ մուլտում կա այդպիսի տեսարաններ, անձամբ ես այս պահին ոչ մի այդպիսի տեսարան չեմ հիշում և վերջապես ինչա նշանակում չի թույլատրվում օգտագործել «Սուրբ Ծնունդ» բառը, ինչա որ չեն օգտագործում երեխաները կրոնափո՞խ են լինում, թե չարանում են:
Չէ համասեռամոլների ու «Սուրբ Ծնունդի» պահը մուլտերի հետ կապված չի, այլ էդ ընկերության գործելաոճի հետ ա կապված:
Ավետ ջան, ցանկացած բանի մասին կարելի է էսպես խոսել, կեղտեր բռնելով կամ անդրադառնալով «մութ» կամ «վատ» կետերին, բայց Դիսնեյի ավանդն էնքան մեծ ա էսօրվա մուլտաշխարհում, որ մի տեսակ ազնիվ չի թեման դրա վայր դարձնելը, ի վերջո կան բազում հրաշալի սիրուն ու հրաշալի մուլտֆիլմեր, որոնցից շատերը փոքր ժամանակ ենք հաճույքով նայել, շատերը հիմա էլ ենք հաճույքով նայում, դեռ մեր երեխեքն էլ կնայեն, իսկ որ մուլտիպլիկատորները գործից հոգնած «հավեսի համար» մեկ ու մեջ «հումորներ» են արել, որն անզեն աչքով ուղղակի չի նկատվում ու պիտի հատուկ իմանաս, որ տեսնես, էդ մեծ հաշվով ոչինչ ա (չնայած լավ բան չի):
Դրա համար, Չուկ ջան, ես առանց լուրջ փաստերի, մերկ ենթադրություններ չեմ անում, ու չեմ ասում, թե իրոք վնաս են էդ մուլտերը, կամ հատուկ են արված էդ բաները: Ու արժի, որ ոչ մեկս էլ առանց փաստերի վերջնական եզրակացության չգանք: Կարող ա իրոք զբաղմունքի համար են արել, կարող ա հատուկ են արել, ոչ բարի նպատակներով, ո՞վ իմանա: :)
ու երեխեքը նստում սկսում են վերլուծել հա՞ :8 բնականաբար ոչ, էդքան չեն էլ հասկանա, իսկ, եթե պատահաբար հասկանան, ուրեմն հալալա
Եղոյան ջան, մարդը բացի գիտակցությունից ունի նաեւ ենթագիտակցություն: Ունի նաեւ լիքը բաներ, որ թե չեն բացահայտված:
Հ.Գ. Էս ամենին հավելեմ, որ Դիսնեի բազմաթիվ մուլտեր ես ինքս շատ սիրել եմ, ու հիմա էլ սիրում եմ: Ու եթե լինում է, հաճույքով նայում եմ:
Դրա համար, Չուկ ջան, ես առանց լուրջ փաստերի, մերկ ենթադրություններ չեմ անում, ու չեմ ասում, թե իրոք վնաս են էդ մուլտերը, կամ հատուկ են արված էդ բաները: Ու արժի, որ ոչ մեկս էլ առանց փաստերի վերջնական եզրակացության չգանք: Կարող ա իրոք զբաղմունքի համար են արել, կարող ա հատուկ են արել, ո՞վ իմանա: :)
Ավետ ջան, ես ընդամենը կոչ եմ անում քննարկել լավը, որը շատ ա (էս թեմային առնչվող):
Իսկ ինչ վերաբերվում ա էդ ամեն ինչի վատ հետևանքների տեսությանը, ապա կարծում եմ, որ եթե իսկապես դրանք էդպիսի ազդեին մարդու հոգեբանության վրա, վատ հետևանքներ թողնեին, արդեն վաղուց էնպիսի շուխուռ եղած կլիներ, որ ես ու դու հաստատ կիմանայինք: Այլ կերպ ասած դու քննարկում ես սենց հարց «հարևանը տանիքին նոր անտենա ա դրել, մեկ էլ տեսար դա վատ ա»:
Չէ համասեռամոլների ու «Սուրբ Ծնունդի» պահը մուլտերի հետ կապված չի, այլ էդ ընկերության գործելաոճի հետ ա կապված:
Մեզ ինչ թե ինչ աշխատակազմ է, եթե ենթադրենք որ դա պատահականություն չի դա նույնպես չի կարող ինչ որ բան փոխել, լիքը հոյակապ մուլտեր ունեն, այսօր էլ TV ով նախընտրում են նրանց մուլտերը նայել քան սերիալները ի դեպ երևի ամեն մեկը մի 100 անգամ տեսած կլինեմ, բայց էլի նայվում ա:
Rammstein
09.03.2010, 23:43
Ավետ ջան, ես ընդամենը կոչ եմ անում քննարկել լավը, որը շատ ա (էս թեմային առնչվող):
Իսկ ինչ վերաբերվում ա էդ ամեն ինչի վատ հետևանքների տեսությանը, ապա կարծում եմ, որ եթե իսկապես դրանք էդպիսի ազդեին մարդու հոգեբանության վրա, վատ հետևանքներ թողնեին, արդեն վաղուց էնպիսի շուխուռ եղած կլիներ, որ ես ու դու հաստատ կիմանայինք: Այլ կերպ ասած դու քննարկում ես սենց հարց «հարևանը տանիքին նոր անտենա ա դրել, մեկ էլ տեսար դա վատ ա»:
Արտ ջան, լավը չպետք ա քննարկել, պետք ա դիտել… :))
Եթե լուրջ, ապա էլի լավը կքննարկենք, որովհետեւ էս ինչ որ հիմա քննարկում ենք, իրականում քննարկելու բան չի, որովհետեւ լուրջ փաստեր չլինելու պատճառով քննարկումը վեր է ածվում էմոցիաների տարափի: Ու չնայած դրան` արժեր մի քանի բան գրել: Ես իմացածը ասեցի, Կարապետն էլ կգա իր իմացածը կասի, իսկ եզրակացությունները կմնան ընթերցողին: :)
Ի դեպ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը ընդունել է շատ բան, ու իրենց նկարածներից որոշ բաներ կարծեմ էլ չեն ցուցադրում` էդ պատճառով:
Մեզ ինչ թե ինչ աշխատակազմ է, եթե ենթադրենք որ դա պատահականություն չի դա նույնպես չի կարող ինչ որ բան փոխել, լիքը հոյակապ մուլտեր ունեն, այսօր էլ TV ով նախընտրում են նրանց մուլտերը նայել քան սերիալները ի դեպ երևի ամեն մեկը մի 100 անգամ տեսած կլինեմ, բայց էլի նայվում ա:
Գայլ ջան, նորից եմ ասում, իմ էդ ասածը մուլտերի հետ ոչ մի կապ չուներ, ուղղակի էս թեման կոչվում ա ոչ թե «Դիսնեյի մուլտեր» այլ «Ուոլթ Դիսնեյ», իմ գրածն էլ հենց Դիսնեյի անձին էր վերաբերվում` թե ինչպես ա ինքը վերաբերվել Սուրբ Ծննդյանը եւն:
Ինչու՞ պետք ա Դիսնեյը որեւէ հատուկ նպատակո՛վ էդպիսի բաներ աներ, ինչի՞ն ա պետք, ու՞մ հավատը կգար, որ Դիսնեյը դրան ընդունակ ա, համենայն դեպս ո՛չ իմ: Ընդհանրապես երբ որեւէ սիրելի մարդու մասին վատ բան ես լսում, ծանր ես տանում, իմ մոտ կոնկրետ էդպես ա, որ մի մարդու արածը դուրդ գալիս ա, մեկ էլ հանկարծ . . .
Ես առաջին անգամ եմ Դիսնեյի մասին էդպիսի բաներ լսում, համենայն դեպս ինձ չի թվում, որ շատերն են այստեղ նշված վատ բաները նկատել, իմ կարծիքով մեծամասնության համար նա այն բարի մուլտիպլիկատորն ա ու շատ կուզեի, որ հենց այդպես էլ լիներ: Դիսնեյի մուլտերում նկատվում ա միայն լավն ու բարին:
CactuSoul
10.03.2010, 00:14
Դիսնեյից ամենաշատը «Ֆանտազիա»-ներն եմ սիրում, թեև շատ քիչ հատվածներ եմ դիտել: Շատ կուզեի՝ ամբողջն ունենալ, կարելի է պարբերաբար դիտել/ունկնդրել:love:
http://www.youtube.com/watch?v=3FWq17CT6Cs

Չէի տեսել, շատ սիրուն ա, շնորհակալ եմ :)
Ճիշտն ասած երբեք չեմ հավանել Դիսնեյի մուլտֆիլմերը.:( սովետականներից հետո Դիսնեյինը մի տեսակ անհոգի էին ու վախենալու: Սակայն շատ եմ հարգում նրան, իրոք, որ մեծ մարդ է եղել, որ այդքան մեծ գործեր է արել երեխաների համար: :aha
Rammstein
10.03.2010, 02:11
Ճիշտն ասած երբեք չեմ հավանել Դիսնեյի մուլտֆիլմերը.:( սովետականներից հետո Դիսնեյինը մի տեսակ անհոգի էին ու վախենալու: Սակայն շատ եմ հարգում նրան, իրոք, որ մեծ մարդ է եղել, որ այդքան մեծ գործեր է արել երեխաների համար: :aha
Չնայած` սովետական մուլտերի մեջ մի քանի գլուխգործոց կա, (օրինակ «Նու պագաձին» :)), Չիպոլինոն, Վինի Թուխը եւ այլն), հիմնական մասը տանել չեմ կարող: Էն «ուսուցողական» ոգով հանած մուլտերը որ տեսնում եմ… ոնց որ ֆաշիստական մուտեր լինեն… :D :pioneer
Իսկ PIXAR-ը Դիսնեի հետ կապ ունի՞: Ես Պիքսարի մուլտերն եմ շատ սիրում:
Եթե հնարավոր է մի քիչ ավելի մանրամասն բացատրեք վնասկարության մասին, ինձ շատ հետաքրքիր է :
Rhayader
10.03.2010, 13:14
Ունի, իրենց անիմացիոն ֆիլմերի ստուդիան է:
Իմ կարծիքով Պիքսարի բոլոր մուլտերը շատ լավն են: Համարյա բոլորն էլ լավն են: Ու շատ լավ իմաստ ունեն, ես օրինակ չեմ հավատա որ "Ice Age"-ը իր մեջ ինչ, որ վատ իմաստ ունենա ախր էտ մուլտիկը ոտից գլուխ հրաշք է: Իմ ամենասիրած մուլտն է՝ ընդահակառակը շատ ընտիր մտքեր կան մեջը: Նույնը և "Incredibles "ը էս 2ը հազար անգամ նայել եմ, բայց էլի կնայեմ: Շատ լավ մուլտ է նաև "Up"ը չնայած սա 1000 անգամ չեմ կարող նայել: էս մուլտերը հազար կինո արժեն ինձ համար:
Ice Age-ը Դիզնիի ու Պիքսարի մուլտը չէ, 20th Century Fox-ինն ա :)
Վայ ներեցեք ինձ մոտ չգիտես ինչի պիքսարն էր տպավորվել: Ավելի լավ, նշանակում է ինձ ընդհանրապես ոչ մի "գաղտնի" վտանգ չի սպառնում այդ մուլտիկից :))
Rhayader
10.03.2010, 14:55
"Ice Age"-ը "Blue Sky Studios" է, ոչ թե Պիքսար) 20th Century Fox-ն էլ միայն թողարկողն է մուլտֆիլմի:
Up-ը ես էլ սիրեցի, շատ բարի, շատ դրական, շատ խորը մուլտ է, ավելի ճիշտ ֆիլմ:love
WallE-ն էլի հրաշք ա, լիքը մտածելու տեղ ա տալիս :love Toy Story 1, 2-ը, Պիքսարի կարճամետրաժ ֆիլմերը (չնայած սրանք Դիզնիի հետ կապ չունեն), մի խոսքով Պիքսարը հրաշալի գործ է անում:
Ինչ վերաբերվում է Դիզնիին, լիամետրաժների մի մասը ես էլ էդքան շատ չեմ սիրում, Հայկօն ճիշտ ասեց, շատ աղջկական են, բայց մեջները լավերը կան, օրինակ Բեմբին, Դամբոն, Փիթր Փենը, Ռոբին Հուդը, Ալիսան Հրաշքների Աշխարհում, Գանձերի Կղզին, Հարյուր Մեկ Դալմատինները, Ջունգլիների գիրքը, Փոփ Այը...
Լեդին ու Թափառաշրջիկը լրիվ գլուխգործոց է, հազար անգամ նայել եմ ու էլի հաճույքով նայում եմ :love
Փոքր ժամանակ կարծեմ ОРТ-ով Դիզնիի ժամ կար, երբ Սկրուջ Մակդակի, Ալադինի, Տիմոն ու Պումբայի, Չիպ Ն Դեյլի մուլտերներն էին ցույց տալիս, պարտադիր նայում էի, ինչ լավն էին :love
Մի խոսքով լավն ա Դիզնին, սիրում եմ :love
Հայկ, էս որ Դիզնի-Դիզնի ասում ես, էդ Դիսնե՞յն ա :think

հա :beee
Wall E -ն շատ լավն է, ճիշտ է: 2012 ը ու Ավատարը նայելուց դա էի հա հիշում:
Մուլանն էլ է լավը :
Դե ինտերնետին միշտ չի, որ պետք է հավատալ: Իմ կողմից վերեւում նշված փաստերը իրոք կան, բայց դրանք դեռ «սատանայական» չեն:
Ինտերնետում որ որոնենք, կգտնենք, որ Պոլ Մքկարտնին մահացած է (ու էս երգողը երեւի իրա նմանակն է), ու լիքը «ապացույցներ» կան, բայց դե էդ հո տե՞նց չի: :)
Իսկ ինձ հետաքրքիր է, էդ քո մոտի դիսկը իմ ասածն ա՞, իսպանացի ա՞ խոսում:
Այո իսպանացի, բայց թարգմանությունները ուրիշ և մասամբ սխալ: միայն մեկն է, որ լրիվ ճիշտ է թարգմանած:
Rhayader
10.03.2010, 17:22
Հինգ-վեց տարեկանում էլ էի՞ր համոզված, որ Դիսնեյի միակ արժանիքը Black Cauldron-ն է, ու որ Սաութ Պարկից ճիշտ մուլտ չկա:
Ահամ:) ու երբեք չեմ սիրել սենտիմենտալ կոշմարներն, ինչպիսիք են սպիտակաձյունիկը, բեմբին, դամբոն ու մնացած բոլորը: Մոխրոտիկի մեջ ես լրիվ Լյուցիֆերի կողմն էի, սպասում էի՝ երբ է ուտելու էն ապուշ մկներին, էն էլ լոմկեցին:
Ungrateful
10.03.2010, 17:33
Խոսքը Pixar-ից գնաց: Ասեմ, որ իրանց կարճամետրաժ մուլտերն եմ շատ սիրում:
Օրինակ սա`
http://www.youtube.com/watch?v=yJzQiemCIuY&feature=fvst
Մի հրաշք բան ա :)), մանավանդ, որ ուշադրություն ես դարձնում դեմքների միմիկաներին, ահավոր բնական ա սարքաց:
Հե-հեեե էդ շաաատ-շատ եմ տեսել, ա՛յ թե լավն ա հաաաաաա:
«Օզ երկրի կախարդն» էլ էր չէ՞ Դիսնեյի կոմպանիայի ֆիլմը: Հենց ինքն է՞ր նկարել, թե՞ իրանից հետո ա եղել:
Ungrateful
10.03.2010, 17:54
Հե-հեեե էդ շաաատ-շատ եմ տեսել, ա՛յ թե լավն ա հաաաաաա:
Ախր եղածը մի բան չի, 3 րոպե: Բայց ամեն անգամ նայելուց մի նոր բան ես տեսնում / լավ մուլտֆիլմը` տենց պետք ա լինի/:
Օրինակ ամենա սկզբում, որ 2 ծիտիկները կռիվ են անում, էն 3-րդը գալիս ա ու "Վայ, դե արդեն զզվցրիք" դեմքի արտահայտություն ա ընթունում :)), կամ որ գնում են մի կողմ ու սկսում են էն մեծից բամբասել "թարախ" հայացքով :)) : Ամեն անգամ ժպտում եմ նայելուց:
Հ.Գ.Չնայած, կգտնվի նենց մարդ, ով բմբլահան եղած ծիտիկների մեջ պորնոգրաֆիա կտեսնի :D :
Վայ, ընտիր մուլտիկ ա :))
Մեկ էլ էն եմ սիրում, որ մեծ ծիտը ուզում ա ամեն ինչով կրկնօրինակել փոքրերին: Փոքրերը իրար մեջ խոսում են, մեծն էլ ա խոսում: Կամ փոքրերը բալետ են անում, որ մեծ ծտի ճանկերը կտցահարեն, ինքն էլ ա հետները բալետ անում (հարիֆ հարիֆ) :))
Ահամ:) ու երբեք չեմ սիրել սենտիմենտալ կոշմարներն, ինչպիսիք են սպիտակաձյունիկը, բեմբին, դամբոն ու մնացած բոլորը: Մոխրոտիկի մեջ ես լրիվ Լյուցիֆերի կողմն էի, սպասում էի՝ երբ է ուտելու էն ապուշ մկներին, էն էլ լոմկեցին:
Քուանշ: Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ պոզերն ու կճղակները աճում են թրաշի հետ միաժամանակ:
Մասամբ հետ եմ վերցնում աղջկական լիամետրաժների մասին ասածս՝ Մաուգլիի մեջի թոփալ Կաային ու իմաստուն ուսուցիչ Բալուին հիշելուց հետո, և ստորև ներկայացնում եմ իմ ամենասիրած սենտիմենտալ կոշմարը :love.
http://www.youtube.com/watch?v=RJv2Mugm2RI
Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի համատեղ նախագիծը.
Destino
http://www.youtube.com/watch?v=UzzZa5o1q5k
Նախագիծը սկիզբ է առել 1946-ին, ավարտվել է, կարծեմ, 2003-ին: Կիսատ-պռատ եմ նայել, բան չեմ կարող ասել:
Սալվադոր Դալիի և Ուոլտ Դիսնեյի համատեղ նախագիծը.
Destino
Զիլ ա, շատ սիրուն անիմացիա ա :)
Վայ, ընտիր մուլտիկ ա :))
Մեկ էլ էն եմ սիրում, որ մեծ ծիտը ուզում ա ամեն ինչով կրկնօրինակել փոքրերին: Փոքրերը իրար մեջ խոսում են, մեծն էլ ա խոսում: Կամ փոքրերը բալետ են անում, որ մեծ ծտի ճանկերը կտցահարեն, ինքն էլ ա հետները բալետ անում (հարիֆ հարիֆ) :))
Կարող ա մեծը հասկանցել էր թե հետո փոքրերին ինչ կլինի (փոքրերը ուշացումով հասկացան) ու ուզում էր մի լավ ծիծաղեր իրանց վրա, ինչը եւ արեց վերջում:

Չեմ կարծում :)) Իմ կարծիքով մեծը բավականին միամիտ էր, նայում էր, թե փոքրերն ինչ են անում ու ինքն էլ էր նույնը անում :))
Հեռու մնացեք եդ Disney-ից:
Disney-ի բոլոր մուլտերում կա դիվական և այլասերված պատկերներ:
Ես ամենաուշը 2 օրից շատ փաստեր կներկայացնեմ:
Այս գրառումը չջնջել:
Երկու օրը չանցա՞վ: Նենց ուզում եմ էդ դիվական ու այլասերված պատկերները տեսնել :))
Rhayader
11.03.2010, 14:56
Կարապետը, կարծում եմ, մի հատ պարանոիկ ու տախտակ կինոյի մասին ա խոսելու))) ես որ նայեցի, ծիծաղից սատկել էի:
Նման բանի հումորային օրինակ կարող եք կարդալ այստեղ (http://pravkniga.ru/kroko.html?id=1067):
Խոսքը Pixar-ից գնաց: Ասեմ, որ իրանց կարճամետրաժ մուլտերն եմ շատ սիրում:
Օրինակ սա`
http://www.youtube.com/watch?v=yJzQiemCIuY&feature=fvst
Մի հրաշք բան ա :)), մանավանդ, որ ուշադրություն ես դարձնում դեմքների միմիկաներին, ահավոր բնական ա սարքաց:
Իսկ ինձ ընդհակառակը հեչ դուր չեն գալիս էս տեսակ մուլտերը: Զարմանում եմ թե ինչնա տենց հիացնող սրա մեջ:
Rhayader
11.03.2010, 20:41
Իսկ ինձ ընդհակառակը հեչ դուր չեն գալիս էս տեսակ մուլտերը: Զարմանում եմ թե ինչնա տենց հիացնող սրա մեջ:
Դրական են, խարիզմատիկ են ու հումորով;)
Ի միջի այլոց, Դիսնեյն իմ աչքում շտապ ռեաբիլիտացվեց) գոնե մասամբ: Թիմ Բարտոնի «Ալիսան» իրենք են նկարահանում:
http://www.youtube.com/watch?v=LjMkNrX60mA

Մի-քանի օր առաջ նայեցի այդ ֆիլմը: Լավն էր, շատ հետաքրքիր ֆիլմ էր:
*e}|{uka*
10.06.2010, 18:47
Մի-քանի օր առաջ նայեցի այդ ֆիլմը: Լավն էր, շատ հետաքրքիր ֆիլմ էր:
Լյուիս Քերոլլը ողջ լիներ, ֆիլմում տիրող սարսափից ու մռայլությունից կգնդակահարվեր::cryՈւ ընդհանրապես ո՞վ էր խնդրել Թիմ Բարտոնին ձեռք տալ Ալիսիկի հրաշքների աշխարհը: :goblin
Հետո ավելի ծավալուն «Այս կինոն ինձ դուր չի եկել» թեմայում: ցռը :cry
Ես շատ եմ սիրում նաեւ «Դիսնեյ»-ի մուլտսերիալները՝ «Չիպը եւ Դեյլը,» «Բադային պատմություններ,» «Վիննի Թուխը,» Միկկի մաուսին եւ մյուսներին, իսկ դրանց երգերը, :roll:love:
«Gummy bears» մուլտսերիալի սկիբի երգը: Շաաաաատ լավն է:
http://www.youtube.com/watch?v=loUNoy0Qub0
Դիսնեի ստեղծած մուլտֆիլմերը շաաաատ եմ սիրում: Համենայն դեպս դրանք և մանուկների, և մեծերի համար են: Մուտանտներ, ուռոդներ ու երեխայի հոգեկան աշխարհն աղավաղող ու գարշանք առաջացնող բաներ չկան.. ..:hands
..երեխայի հոգեկան աշխարհն աղավաղող ու գարշանք առաջացնող բաներ չկան.. ..:hands
:think
Անչափահասներին խորհուրդ չի տրվում նայել
http://img7.imageshack.us/img7/9373/littlemermaidpriestsubl.jpg
http://img38.imageshack.us/img38/1273/resc1big.jpg
http://img171.imageshack.us/img171/1011/resc2.jpg
Աղբյուրը (http://en.wikipedia.org/wiki/Criticism_of_The_Walt_Disney_Company#Conspiracy_Theories_about_Disney)
Գարդմանյան, իսկ դու մուլտիկները նայելուց դրանք նկատե՞լ ես, թե չէ: դրանք էնքան ակնթարթային են հայտնվում, որ եթե հենց էդ վայրկյանին stop չսեղմես, չես տեսնի:

Ճիշտն ասած, առաջինը նկատել էի:
Ըստ էության, կոնկրետ էդ մուլտերը մի քանի կադրի պատճառով «հակամանկական» կամ «անբարոյական» չեմ կարա անվանեմ, բայց ասածս էն ա, որ Դիսնեյը սեքսիստական ու ռասիստական մուլտեր քիչ չի թողարկել: Իմ հիշելով:
Ճիշտն ասած, առաջինը նկատել էի:
Չեմ հավատում, եթե դրա մասին նախօրոք չիմանայիր, չէիր տեսնի: :P Մուլտը թողարկվել ա 1977թ-ին ու մենակ 1999թ-ին է ինչ-որ մեկը նկատել, որ մուլտի մեջ տկլոր աղջկա նկար կա: :P Էնպես որ....
Ինչ վերաբերվում ա Ջրահարսին, դա էն չի ինչ որ դու էս կարծում, այլ ընդամենը տերտերի ոտքն ա: Համոզվիր ինքդ :P
http://www.snopes.com/disney/graphics/minister1.jpg
http://www.snopes.com/disney/graphics/mermaid3.jpg
Դիզնիի մուլտերի «էրոտիկ» դրվագների մասին ավելի մանրամասն այստեղ (http://www.snopes.com/disney/films/) հետաքրքիր բաներ կան :)
Ըստ էության, կոնկրետ էդ մուլտերը մի քանի կադրի պատճառով «հակամանկական» կամ «անբարոյական» չեմ կարա անվանեմ, բայց ասածս էն ա, որ Դիսնեյը սեքսիստական ու ռասիստական մուլտեր քիչ չի թողարկել: Իմ հիշելով:
Հնարավոր ա, բայց հաշվի առ, որ էդ թվերին ԱՄՆ համ ռասիստ էր, համ էլ սեքսիստ էր: 60-ական թվականներին վերջապես ամերիկացիները ձերբազատվեցին ռասիզմից ու սեքսիզմից: Բայց չեմ կարծում, որ փոքր երեխան Դիզնիի մուլտերը նայելիս կհասկանա ռասիստական ու սեքսիստական նյուանսները: Ամեն դեպքում սա ոչ մի կերպ չի նսեմացնում Դիզնիի արած մեծ գործը:
Չեմ հավատում, եթե դրա մասին նախօրոք չիմանայիր, չէիր տեսնի: :P Մուլտը թողարկվել ա 1977թ-ին ու մենակ 1999թ-ին է ինչ-որ մեկը նկատել, որ մուլտի մեջ տկլոր աղջկա նկար կա: :P Էնպես որ....
Էդ մուլտի առումով համաձայն եմ:
Ինչ վերաբերվում ա Ջրահարսին, դա էն չի ինչ որ դու էս կարծում, այլ ընդամենը տերտերի ոտքն ա: Համոզվիր ինքդ :P
Մեկնաբանությունը կարդացել եմ, ու ամենայն հավանականությամբ հենց տենց էլ կա: Բայց, դե, Ֆրոյդի ասածներն իրանց գործն անում են: :))
Դիզնիի մուլտերի «էրոտիկ» դրվագների մասին ավելի մանրամասն այստեղ (http://www.snopes.com/disney/films/) հետաքրքիր բաներ կան :)
Հենց էդտեղ էլ նայել եմ, Վիքիփեդիայի հղումն ա: :)
Հնարավոր ա, բայց հաշվի առ, որ էդ թվերին ԱՄՆ համ ռասիստ էր, համ էլ սեքսիստ էր: 60-ական թվականներին վերջապես ամերիկացիները ձերբազատվեցին ռասիզմից ու սեքսիզմից: Բայց չեմ կարծում, որ փոքր երեխան Դիզնիի մուլտերը նայելիս կհասկանա ռասիստական ու սեքսիստական նյուանսները: Ամեն դեպքում սա ոչ մի կերպ չի նսեմացնում Դիզնիի արած մեծ գործը:
Ես չեմ էլ նսեմացնում, ուղղակի ասում եմ, որ էդքան белый и пушистый չեն, ինչքան ասվում ա: Բայց, օրինակ, Magical Maestro-ն /որը, ճիշտ ա, MGM-ի թողարկածն ա/, չնայած մի քիչ ռասիստական ա, բայց իմ սիրելի մուլտերից ա: :love
Barekendan
29.01.2011, 13:29
Դիսնեյը հանճար էր ու իր ընկերության մուլտերը անթերի են:
Հենց էս փաստն էլ համարում եմ ամերիկյան անիմացիայի մեծագույն պրոբլեմը: Հնդկական ֆիլմերի նման Դիսնեյի լավ մուլտի բանաձևը էնքան ամուր ա նստել մարդկանց ուղեղներում, որ ամերիկացի անիմատորները չեն էլ փորձում ինչ-որ բան նկարել ուրիշ որևիցե ժանրում՝ ֆենթզի,արկածային, էպոս, սարսափ վերջիվերջո: Միայն լավ երգերով համեմված, ծիծաղելի մանկական հեքիաթներ: Մինչդեռ Ճապոնացիք մուլտեր են նկարում հայտնի բոլոր ժանրերում, իսկ սովետական մուլտերի մեջ եղել էն հունական դիցաբանության վրա հիմնված լիքը լուրջ մուլտֆիլմեր, ինչպես նաև Քիֆլինգի «Ջունգլիներ գրքի»՝ երևի թե ամենահավատարիմ էկրանավորումը մինչ օրս (չնայած Դիսնեյի "Jungle Book"-ի միջի երգերի համար գժվում եմ):
Իսկ Ամերիկայում շատ հազվադեպ են փորձում լրջոտ մուլտ նկարել. ինչպես օրինակ հենց նույն Դիսնեյի՝ չերգող հերոսներով արկածային մուլտֆիլմ «Ատլանտիդան»: Կամ էլ թե չե, իմ մանկության այս ֆենթզի մարգարիտը, որը հիմա լրիվ մոռացված է.
http://www.youtube.com/watch?v=gzvMN1wQks4
Barcamaniac
25.02.2011, 00:33
Իսկ ինչի The Lion King-ից չեք գրում? Թե դա պետք չի Դիսնեյ համարել? Արտակարգ մուլտիկ ա, իսկ դրա մեջի էն Ռաֆիկի կապիկը վերջն ա, դրանից ավելի լավ կերպար չի լինում:

Իրոք շատ լավն ա:)
Սա էլ Ռաֆիկիի րգը, որի համար ուղղակի խելագարվում եմ:love
http://www.youtube.com/watch?v=1W_r-8GTH24
CactuSoul
25.02.2011, 16:24
Իսկ ինչի The Lion King-ից չեք գրում? Թե դա պետք չի Դիսնեյ համարել? Արտակարգ մուլտիկ ա, իսկ դրա մեջի էն Ռաֆիկի կապիկը վերջն ա, դրանից ավելի լավ կերպար չի լինում:
Էստեղ որոշ տեղեկություններ կան այդ մուլտի մասին, կարծում եմ՝ կհետաքրքրեն. հղում (http://www.akumb.am/showthread.php/59035-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8?p=2169233&viewfull=1#post2169233):
Իսկապես շատ լավ մուլտ է, սիրում եմ:):

Ես փոոոքր ժամանակ մի քանի րոպեով տեսել եմ Կիմբայի մուլտը, չգիտեմ ինչ լեզվով էին ցույց տալիս, բայց հաստատ ռուսերեն չէր: Ու Հայկօի էդ գրառումը կարդալուց մի քանի օր առաջ էլ էդ մուլտն էի հիել ու մտածում էի «ինչ նման էր Lion kingին»::)
Էս օրերս իմ մոտ պուճուր ժամանակվա ամենասիրելի մուլտսերիալների վայելում ա:love:roll
Ամենասկզբում հնչող երգի հետ երևացող կադրերը էսօրվա պես եմ հիշում, ո՜նց էին տպավորվել:hands Ասեմ ավելին՝ ամենապուճուր ժամանակվա դիտածս «Chip & Dale»-ից ու «Duck Tales»-ից ուրիշ բան չեմ հիշում:, կամ քիչ եմ հիշում:
Բա Վիննի Պուխը:love Գամի արջուկներն էլ են լավը:
Մի խոսքով, բարի վերադարձ դեպի մանկություն:))
Բրայըն Հալլը երգում է Let It Go երգը Դիզնիի տարբեր կերպարների ձայներով :)
https://www.youtube.com/watch?v=hjbPszSt5Pc
Mickey Mouse-ը հենց Disney-ի ձայնավորմամբ :)
https://www.youtube.com/watch?v=q1OziHxAl_A&feature=share
smartman
31.08.2015, 20:08
https://www.youtube.com/watch?v=avydZyXohBc
46455
46456464584645946460
Սա էլ հենց ինքը՝ ՈՒոլթ Դիսնեյը: Բարի դեմք:
Նրա առաջին լիամետրաժ ֆիմերն են, «Սպիտակաձյունիկը եւ չորս թզուկները,» (1938 թ.)
«Պինոկկիո,» (1939 թ.) «Բեմբի,» (1942 թ.) «Մոխրոտը,» (1950 թ.) մուլտախառը ֆիլմ՝ «Մերի Պոպպինս» (1965 թ.):
Լավն են բոլորն էլ…
"Inside Out"
իմ կարծիքով "up" -ից հետո Pixar-ի հաջորդ շեդեվրը
Pete Docter մեծ մուլտիպլիկատոր է:
https://pixar.com/

Շատ սիրուն էր, բայց մանկական չէր, սկի ոչ էլ փորձեցի երեխեքին ցույց տալ:

Համաձայն եմ: կինոդահլիճում իմ կողքը երեխաներով ընտանիք կար, ու երեխաները մենակ "արթնանում" ու ընկալում էին զվարթ "տրյուկները" ու կերպարների մեջ առկա հումորային մասը:
Ինձ թվում ա, որ Pixar-ի ֆիլմերը բոլորն էլ իրենց ուղղվածությամբ ավելի շատ մեծերի համար են:
Չնայած դրան, երեխաներին նունպես մեծ դրական էմոցիաներ է հաղորդում ու կարծում եմ հասունանալու հետ միասին նրանք անպայման կհիշեն այդ ֆիլմերը ու կգնահատեն արդեն իմաստայինով նույպես: