PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրաքը և Սադամ Հուսեյնը



Adriano
07.03.2010, 21:48
Իրաքը մերձավոր արևելքի ամենաազդեցիկ երկրներից մեկն է եղել, ունենալով նավթի հսկա պաշարներ նա կարող էր նաև մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ: Այս պետությունը ունի դարավոր պատմություն: Սակայն ունենալով նման հարստություն անընդհատ գտնվել է հզոր տերություների ուշադրության կենտրոնում: Իհարկե Իրաքի մասին խոսելիս չենք կարող շրջանցել մերձավոր արևելքի ամենահզոր, ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկին Սադամ Հուսեյնին:Ստեղծելով Բաաս կուսակցությունը, գալով իշխանության և ղեկավարելով իրաքը բավականին երկար ժամանկ նա հասցրեց դառնալ ամենադաժան, ամենազդեցիկ, ամենահետաքրքիր քաղաքական դեմքերից մեկը ոչ միայն արևելքում և արաբական աշխարհում, այլ նաև ողջ աշխարհում: Նա կարողացավ երկար ժամանակ գտնվել ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության հենց ուղիղ մեջտեղում կարողացավ բավականին երկար պահել իշխանությունը, պատերազմել հարևան երկրների հետ`մասնավորապես իրանա-իրաքյան բավականին երկրատև պատերազմը, թույլ չտալ օտարների մուտքը իր երկիր: Այսքան տարի անց էլի մի հարց մնում է անպատասխան իրաքի վրա հարձակումը ինչ էր?
Իմ կարծիքով սա մի մեծ ներկայացում էր, դեմոկրատյայի քողի տակ թաքնված: Իհարկե, Սադամ Հուսեյնը հրեշտակ չէր, սակայն ինչ արեց մեր հիասքանչ պապայի բալա Բուշը, եթե Սադամը սպանել էր ապստամբ մի երկու-երեք հազար քրդի, ապա Բուշը իսկական ցեղասպանություն արեց, որի հետևանքները դեռ զգացնել կտան մոտ ապագայում: Ինչով է տարբերվում ԱՄՆ-ն Օսմանական Թուրքյայից, մի բանով, երևի, որ տարածքները իրանով չի անելու իրաքյան: Սակայն ինչպես կարող է ոճրագործություն գործած ամերիկայն ռեժիմը, ընդունել հայոց ցեղասպանությունը: Մի խոսքով գտնում եմ, որ Սադամին հենց նենց կախեցին:
Իսկ այդ նկարահանումները կախաղանի, ամբողջը խայտառակություն էր և բոլորս տեսանք թե ինչ է իրենից ներկայացնում աերիկյան դեմոկրատյան:
Եկեք այստեղ քննարկենք Սադամի կերպարը, և վերլուծենք այն քաղաքական հետևանքները, որոնք կառաջանան իրաք-ամերիկյան պատերազմներից հետո`առաջին և երկրորդ: Ով շահեց այս պատերազմում`երկրորդ, ինչու ռուսաստանը չխառնվեց, Սադամի ամենաէական քաղաքական սխալը, որի հետևանքով նա փաստորեն հեռացվեց իշխանությունից? խնդրեմ պատասխաննեք այս հարցին:

http://www.emergency.am/res/Huge%20disasters/saddam_10.jpg

http://www.nmhtthornton.com/images/Saddam.JPG

http://thelongslumber.files.wordpress.com/2009/07/saddamms2909_468x328.jpg

ministr
07.03.2010, 23:11
Նշված պատճառներից և ոչ մեկը: Չնայած դրանք առկա են, բայց որպես երկրորդական երրորդական...

Բուշի ընտանիքը կամ ընդհանրապես ԱՄՆ նախագահը ներկայումս շատ փոքր ֆիգուրա, որպեսզի նման կարգի հարցեր որոշի:
Իսկ ամեն ինչը ղեկավարվում է մի խումբ բանկիրների կողմից, ովքեր որ տնօրինում են Ֆեդերալ Բանկը, համաշխարհային տնտեսությունը և այլն:
Համարյա ցանկացած պատերազմ սանձազերծվում է էս մարդկանց շրջանակի կողմից:
Իսկ Հուսեյին, այնպես ինչպես Բեն Լադենին ուղղակի նշանակել են որպես մեղավոր ու զբաղվում են վհուկների որսով` արանքում լուծելով իրենց հաշիվները:

Ձայնալար
13.10.2012, 20:56
Հետաքրքիր փաստ՝ հետպատերազմյան Իրաքը, որ պետք է որ լիովին գտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո, կրկին զենք է գնում Ռուսաստանից: Երեքշաբթի օրը երկու երկրների միջև պայմանագիր է ստորագրվել 4.2$ միլիարդի զենքի գնման մասին:

Ի՞նչ է սա, Իրաքի ԱՄՆ-ից անկախ գործելու հետևա՞նք, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին արվող «լավությո՞ւն» ...

Malxas
13.10.2012, 22:32
Հետաքրքիր փաստ՝ հետպատերազմյան Իրաքը, որ պետք է որ լիովին գտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո, կրկին զենք է գնում Ռուսաստանից: Երեքշաբթի օրը երկու երկրների միջև պայմանագիր է ստորագրվել 4.2$ միլիարդի զենքի գնման մասին:

Ի՞նչ է սա, Իրաքի ԱՄՆ-ից անկախ գործելու հետևա՞նք, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին արվող «լավությո՞ւն» ...

Սովորական բազառ: Էսքանն ինձ, էնքանն էլ՝ քեզ:

Ներսես_AM
13.10.2012, 22:41
Կարող ա Սիրիայի գինն ա վճարում :)

Peace
14.10.2012, 16:46
Հետաքրքիր փաստ՝ հետպատերազմյան Իրաքը, որ պետք է որ լիովին գտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո, կրկին զենք է գնում Ռուսաստանից: Երեքշաբթի օրը երկու երկրների միջև պայմանագիր է ստորագրվել 4.2$ միլիարդի զենքի գնման մասին:

Ի՞նչ է սա, Իրաքի ԱՄՆ-ից անկախ գործելու հետևա՞նք, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին արվող «լավությո՞ւն» ...

Ենթադրում եմ Իրանի համար: Եթե միացյալ նահանգները ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, օգտագործելու է բոլոր հնարավոր օղակները, որոնցով կարողանալու է ճնշել Իրանին ու դրանցից մեկը Իրաքի ու Իրանի միջև եղած սահմանն է: Կարծում եմ՝ զորք է տեղակայվելու սահմանին, հետևաբար զենք զինամթերքի անհրաժեշտություն է առաջանալու: