PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական, գեղջկական Երաժշտություն

Հարդ
07.03.2010, 19:31
Միանգամից ասեմ, որ սա ու ժողովրդականը թեև նույն բանն են, բայց գեղջկական երգերը մի քիչ տարբերվում են:

Շատերը (շատ շատերը) բոլորովին ծանոթ չեն այս երաժշտությանը: Այսպիսի երաժշտություն հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս (չգիտեմ ինչի), սովորական մարդու համար երևի անհասանելի է այսպիսի երաժշտությանը ծանոթանալը, քանի որ ոչ մի տեղ նորմալ տեղեկություն չկա սրա մասին: Ափսոս, որ Յութուբում էլ նորմալ բան չկա, թե չէ չիմացողների համար այս թեման շատ օգտակար թեմա կլիներ ինքնամաքրման համար:

Հիմա բացատրեմ, թե ինչն եմ այսքան շատ գովում:
Ուրեմն, հնում, երբ ասենք գյուղացին գործ էր անում. օրինակ՝ գութանով հողի հետ էր աշխատում, քթի տակ սովորաբար մի երգ էր երգում, դա ժողովրդի ծոցից ելած երգ էր, որը փոխանցվում էր սերնդե սերունդ:
Տվյալ աշխատանքի ժամանակ մի երգ կա, ավարտվում է՝ «Գութան չլներ, աշխարհն ի՞նչ էր» նախադասությամբ… ամեն անգամ այդ խոսքերին հանդիպելով մարմնովս սարսուռ է անցնում:
Սրանք աշխարհի ամենապարզ երգերն են, ԲԱՅՑ, իմ կարծիքով սրանից էն կողմ երգ չկա... սրանք ոչ թե գրվել են պատվերով, ինչ որ մեկի կողմից, փող աշխատելու նպակաով, կամ թող լինի ինչ որ մեկի սրտից բխած, բայց նպատակով, որ այդ երգով նա դառնա ինչ որ բան (այսինքն անձնական շահ է հետապնդում այնուամենայնիվ), այլ սրանք կազմվել, կառուցվել, կատարելագործվել են աշխատանքի ժամանակ, առանց որևե շահի, թեկուզ մաքուր շահի:

Երբ նոր էինք կոնսերվատորիա ընդունվել, այդ երգերը լսելուց (դե հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը) դեռ միայն քմծիծաղ էին մարդիկ տալիս, իսկ մի քանի ամիս հետ ոչ միայն սկսեցինք սիրել դա, այլ գրեթե ողջ կուրսով այդ դասից հետո էտ երգերն ենք քթի տակ երգելով գնում: Ինչքան մաքուր, ինչքան անկեղծ...

Քանի որ երաժշտություն ներկայացնելու հնարավորություն չկա, գրեմ մի քանի երգերի բառեր:

Ձիգ տո՛ւ, Քաշի՛
Այ եզը, արահո՜, արահո՜
Ա՜յ լուծդ մաշի ա՜յ եզը, արահո՜
Արահո, արահո՜

Հոլ Արա Եզո
Ջան ախպեր ջա՜ն
Հո՜
Թոլ արա եզո
Ջան ախպեր
Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
Դե ծաղիկ ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
Հո՜

Գութաներգ

Յա՜ր, յա՜ր, հորովել, հոտաղ ջան յա՜ր,
Յա՜ր, յա՜ր ակն ակոսին, ձեն չերողի բաջին,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր, գութանը դաշտ կուբանի,
Շեկ աղջիկ հաց կուտանի,
Մին կը քելա, մին կայնի,
Մարդու խելքը կուտանի:

Կան նաև կանանց աշխատանքային երգեր: Դրանք տարբերվում են նրանով, որ կանայք այնպիսի աշխատանքներ էին կատարում, որոնց տակ կարծես տակտ էր լսվում, ու դրանք ավելի համաչափված էին աշխատանքի ձայների տակ:

Սանդի Երգ

Ու խանե, ու խանե, ու խանե, ու խանե,
Ու խիյո, ու խիյո, ու խիյո, խի - յո:
Սանդ կծեծեմ, բեդար, բեդար, խանե, խանե, խիյո, խիյո
Խանե, խանե, խիյո, խիյո:
Իրիկմ ունիմ, գեշ ա բեդար, խանե, խանե, խիյո խիյո:
Խանե, խանե, խիյո, խիյո:

Ահա և հարսանեկան երգ: (թագվորը փեսան էր, որ ըհամարվում էր տվյալ օրվա թագավորը)

Թագվորի Գովք

Թագվոր բարով, հազար բարով, հազար բարով:
Կարմիր ծաղիկ տերեվներով, տերեվներով:
Աստվածածին, արևդ օրշնի, դու վարդ իր բացված թփերով:
Մեր թագվորն էր աջ, աջոց խաչ ու մաչ,
Խաչկապներ կարմիր, արևն էր կանաչ:

Վիպերգեր: (հատված Մոկաց Միրզայից)

Օրն էր ուրբաթ,
Լուս ի շաբաթ,
Գեաշտ էրիր ենք Մալաքյավեն,
Թղթիկ մ'էկավ Ջըզիրու քաղքեն,
Առին, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն.
Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

Առեց, կարդաց քաղցրիկ լեզվեն,
Էրավ մաղդեն,
Շլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղվավ կարմիր գույն երեսեն:
Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

Կանչեց, ասավ իր մշակին, -
Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
Վըրա դըրեք թամքը սադափին,
Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն:
Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

Պանդխտական երգեր, կամ Անտունիներ

Կռունկ
Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մ՛ի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Թողեր եմ ու եկեր մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանիմ՝ կքաղվի հոգիս.
Կռո՛ւնկ, պահ մի՛ կեցիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Աշուն է մոտեցել, գնալու ես թեպտիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացիր:

Կանչե՛, Կռունկ

Կանչե, կռունկ, կանչե, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է.
Կռունկ ջան, կռունկ ջան, գարուն է,
Ա՜խ, սիրտս արուն է:

Կանչե, կռունկ, կանչե, քանի արոտ է,
Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է.
Կռունկ ջան, կռունկ ջան, արոտ է,
Ա՜խ, սիրտս արուն է:

Կանչե կռունկ, կանչե, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե.
Կռունկ ջան, կռունկ ջան, արև է,
Ա՜խ, յարիս բարևե՛:

Դեռևս այսքանը, հետո էլի կավելացնեմ: :)

AniwaR
07.03.2010, 19:52
Իրականում էդ բոլոր երգերի (դե բոլորը հաստատ չեմ կարող ասել, բայց շատերի դասական մշակումները ես ինքս լսել եմ): Էնպես որ էդքան էլ խավար բաներ չեն:

Օրինակ՝

Կռունկ
Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մ՛ի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Խնդրեմ.

http://www.youtube.com/watch?v=S1NQRqZEckM

AniwaR
07.03.2010, 19:53
Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է::love

http://www.youtube.com/watch?v=VCZRAQ5KWdw

Հարդ
07.03.2010, 19:54
Անի ջան, դրանք 2 կտոր բաներ են ամբողջ մշակույթից: Ամբողջ Յութուբում իմ ունեցած գրքերի ու թղթերի մի տոկոսն էլ չկա::)

Կոմիտասի ձայնի մասին՝ ձայնագրությունը կատարվել է 10 - 20 ական թվականներին, Փարիզում, ժամանակի գերհզոր տեխնոլոգիաներով:

Վերեջես խոսակցություններ կան, որ Կոմիտասը բոլորովին էլ հոգեկան խանգարումներ չի ունեցել:

AniwaR
07.03.2010, 19:55
Անի ջան, դրանք 2 կտոր բաներ են ամբողջ մշակույթից: Ամբողջ Յութուբում իմ ունեցած գրքերի ու թղթերի մի տոկոսն էլ չկա::)

Հա, կեցցես դու և քո գրքերը: Բայց փաստն էն ա, որ էս թեմայում քո դրած ստեղծագործությունները շատ հայտնի գործեր են::pardon

Հարդ
07.03.2010, 19:59
Հա, կեցցես դու և քո գրքերը: Բայց փաստն էն ա, որ էս թեմայում քո դրած ստեղծագործությունները շատ հայտնի գործեր են::pardon

Ուզում ես դնեմ սաղ հատ հատ գրեմ, ու դու տենաս, որ հասանելի աղբյուրներում բան չկա? Ես հենց ամենահայտնիներն էլ դրել եմ:
Ի միջի այլոց,
Գութաներգ

Յա՜ր, յա՜ր, հորովել, հոտաղ ջան յա՜ր,
Յա՜ր, յա՜ր ակն ակոսին, ձեն չերողի բաջին,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր, գութանը դաշտ կուբանի,
Շեկ աղջիկ հաց կուտանի,
Մին կը քելա, մին կայնի,
Մարդու խելքը կուտանի:

Էս ծանոթ էր? Որտեղից?

Եվ հետո, եթե պարզվի, որ դու ծանոթ ես էն ամենի գոնե կեսին, ինչ կարող եմ տեղադրել, միայն ուրախ կլինեմ, բայց ես գիտեմ քո պրպտող բնավորությունը, որը շատերը չունեն:

AniwaR
07.03.2010, 20:08
Չգիտեմ, մի անգամ էլ կարդա՝

(դե բոլորը հաստատ չեմ կարող ասել, բայց շատերի դասական մշակումները ես ինքս լսել եմ):

Ու հաշվի առնելով, որ հայկական ժողովրդական երաժշտության ես ինքս էդքան էլ չեմ հետաքրքրվում, չի բացառվում, որ կլինի:

CactuSoul
07.03.2010, 21:01
հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը
Հարդ, իսկ ովքե՞ր են կատարում: Կա՞ն հենց գեղջուկների կատարումներ, թե՞ միայն մշակված տարբերակներն եք լսում:

Հարդ
07.03.2010, 22:20
Հարդ, իսկ ովքե՞ր են կատարում: Կա՞ն հենց գեղջուկների կատարումներ, թե՞ միայն մշակված տարբերակներն եք լսում:

Լսում ենք կամ Կոմիտասի ձայնը, կամ Հայրիկ Մուրադյան, կամ Արզաս Ոսկանյան...մ իխոսքով այդ գծով խորացած մարդկանց կատարմամբ, բայց, հենց ամբիոնում, դրան կից հատուկ առարկա ենք անցնում՝ Վերծանություն, որ հենց գեղջուկների կատարումներն ենք վերծանում:

Whyspher Whisper
08.03.2010, 00:49
Վերջին մի-երկու տարվա ընթացքում ապրում եմ տատիկիս հետ, էնքան ուրախ եմ, որ նա սիրում է ինձ հետ խոսել: Մեկ էլ հիշում է իր թոքր ժամանակից ինչ-որ երգեր ու "քթի տակ" երգում: Շատ պարզ ու ինքըստինքյան բացահայտում ես ինքդ քեզ համար էն կյանքը, որով ապել են անցած դարի սկզբերում:
Ափսոս, որ նույնիսկ մեր "ընտանիքակենտրոն" երկրում սերունդները ավելի ու ավելի քիչ են շփվում միմյանց հետ::

Նաիրուհի
08.03.2010, 01:05
Ես այսպիսի երգերի մեջ եմ մեծացել, մայրիկս միշտ երգել է ինձ համար։ Արյանս մեջ են այդ երգերը։ Հիմա հիմնականում Հայրիկ Մուրադյանի կատարումներն եմ լսում։ Ափսոս՝ իմ ձեռքի տակ շատ քիչ երգեր կան, որ կարողանամ միշտ լսել։ Մեկ-մեկ «Իմպուլս» ռադիոկայանով են նման երգեր տալիս, բայց էլի քիչ է...
Մոտ մեկուկես տարի առաջ մի անգամ բախտ վիճակվեց Մհեր Նավոյանի դասախոսությունը լսելու, և առավել սիրահարվեցի իմ ժողովրդին ու նրա երաժշտությանը։ Նավոյանը նաև մի քանի երգ տվեց՝ հենց բանահավաքների կատարած ձայնագրություններից, բայց համակարգչիս միջից ջնջվել են:(
Հարգելի Հարդ, եթե ձեզ շա՜տ խնդրեմ, Ձեր ունեցած գրականությունն ու երգերը ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատճենահանել։
Հ. Գ. ՇԱ՜Տ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ...

Ուլուանա
08.03.2010, 01:17
Ճիշտն ասած՝ ես համեմատաբար վերջերս եմ սկսել հետաքրքրվել ժողովրդական երաժշտությամբ։ :oy Ու երբ փորձեցի ինտերնետում գտնել henc գեղջկական երգերի կատարումներ, չհաջողվեց... :( Բայց հիշում եմ, որ մի ժամանակ հանրային/ազգային (չգիտեմ՝ հիմա ոնց է կոչվում) ռադիոյով հաճախ էին հաղորդում էդպիսի երգեր։ Հիմա էլ չե՞ն հաղորդում։
Ինչևէ, ինտերնետում որ գտնեք,խնդրում եմ, էս թեմայում դրեք հղումը, օգտվենք։ :)

CactuSoul
08.03.2010, 01:51
Մի հղում (http://www.icha.mincult.am/song.php?lang=arm) գտա, թեթև ծանոթացում է ժողովրդական, գեղջկական երգարվեստին: Ափսոս, որ երգերի հղումները չեն աշխատում:

may
08.03.2010, 03:41
Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է::love

http://www.youtube.com/watch?v=VCZRAQ5KWdw

Չէ, Կոմիտասը չէ, Արմենակ Շահ-Մուրադյանն է: :)

Թեման շատ լավն է ու հետաքրքիր, փորձեմ ես էլ նման մի կատարում տեղադրել.

http://www.youtube.com/watch?v=fOT4X7IPSzs

may
08.03.2010, 04:13
Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է::love

Մոկաց Միրզա

http://www.youtube.com/watch?v=p_LDISy5_C4

Այ սա Կոմիտասի կատարումն է:

may
08.03.2010, 04:17
Կալի երգ, հորովել.
Երգում են Կոմիտաս վարդապետը և Վ. Տեր-Առաքելյանը

http://www.youtube.com/watch?v=mjMsj0Y3xAM

Հարդ
08.03.2010, 10:20
Հարգելի Հարդ, եթե ձեզ շա՜տ խնդրեմ, Ձեր ունեցած գրականությունն ու երգերը ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատճենահանել։
Հ. Գ. ՇԱ՜Տ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ...

Իհարկե, այդ մասին նամակ գրեք:

Մի հղում գտա, թեթև ծանոթացում է ժողովրդական, գեղջկական երգարվեստին: Ափսոս, որ երգերի հղումները չեն աշխատում:

Էս կայքի մասին չգիտեի:)

CactuSoul
08.03.2010, 14:31
:love

http://www.youtube.com/watch?v=c6IAMbKeHfo

CactuSoul
08.03.2010, 15:03
:good:love...

http://www.youtube.com/watch?v=XqLSboC1cfg

Հարդ
08.03.2010, 18:55
Սոնա Յար անցել էինք, բայց երաժշտությունն ու բառերն ուրիշ էին: Սա էլ էր հետաքրքիր:

Հարդ
09.03.2010, 12:58
Լալիք (Լացեր)

Լացերն առաջացել են ողբերի ու կոծերի հիման վրա: Գեղջկական երգաստեղծության այս ժանրում խմբավորվում են հարս տանելու, զինվոր գնալու, սիրո, հանգուցյալի հիշատակին արվող, պատմական իրադարձություններ ու կենցաղային հարցեր շոշափող, ինչպես նաև այլ թեմաներ ունեցող լացերը:
Հատկապես շատ են լաց լինում զինվոր տանելիս, որովհետև զինվորը կարող է էլ ետ չգալ.

Մայրիկ, ես գնում եմ, դուն կեցիր բարով,
Դիւ իմ յարը պահե ալ քողքով, զարով,
Ավա՜ղ, դե՜հ, զարով,
Վախենում եմ գնամ մեկ գյուլլի յարով,
Մայրիկ, օտար երկիր գնալու եմ ես:

Քհանեքը հանին մետրիկականս,
Գիշեր, ցերեկ կրակն ընկավ իմ ջանըս,
ՄՆաց մորմոքելեն իմ խղճուկ նանըս,
Մայրիկ, օտար երկիր գնալու եմ ես:

Զինվորության թեմայով ստեղծված քնարական այս երգերը ուշ շրջանի ծնունդ են. նրանք հրապարակ են եկել XIX - րդ դարում, երբ Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Սակայն այդ երգերը նոր են թեմատիկայի, բանաստեղծական տեքստի բնագավառում, իսկ երաժշտական-ոճական առանձնահատկություններով նույն լալիքն են, որ, ինչպես նշվեց, երգվել են զանազան առիթներով.

Նոր ա բացվել սարի լալեն,
Թող մեռնի սապըպի բալեն.
Նանի, նանի, նանի, նանի,
Նանի, նանի ջան,
Թող մեռնի սապըպի բալեն.
Ողբում եմ, լալիս եմ,
Չեմ գնա, նանի ջան:

Երևանա ճամբեն դուզ ա,
Թագավորը սալդաթ կուզ ա.
Թղթերն էկավ այլուն-փայլուն,
Որն ազապ էր, որ նշանլուն:

Արև դիպավ Կողբա սարին,
Երբ կհասնեմ ես իմ յարին,
Սալդաթ տանելը մըռմուռ ա,
Տեր իմ, Աստված, ազատ արա:

Լալիքում անձնական ապրումների հետ մեկտեղ երբեմն արտահայտված են և սոցիալիստական անհավասարության ու իրավազրկության մոտիվներ. օրինակ, «Չոբանս Սալդաթ» երգում ներկայացված է ժողովրդի անօգնական վիճակը.

Չոբանս սալդաթ,
Ո՞ւր ա գնում գանգատ.
Դիվանն ինքն ա,
Որ ինձ տանում ա:

Ոչխարս վերև,
Ծառներս տերև,
Ոչխարս արոտ,
Չոբանիս կարոտ:

Լալիքում մեծ բաժին են կազմում հարսի լացերը: Դրանք հաճախ հանդիպւո մեն «Հրաժեշտի երգ» անունով, որ բխում է նրանց բովանդակությունից.

Մի լար, մայրիկ, մի լար,
Եկե կտանեն,
Օ՜յ, օ՜յ, հորքուր ջան.
Ջուխտ ախպոր քուրիկներ
Ջոկել կտանեն,
Օ՜յ, օ՜յ, հորքուր ջան. (ջա՜ն, ջա՜ն, ախպեր ջան).
Շեն մայրիկ, շեն հայրիկ,
Տներդ շեն լինի,
Վա՜յ, վա՜յ, հորքուր ջան,
Դուռ ու դրկիցներ
Հետդ կլացուցեն.
Օ՜յ, օ՜յ, հորքուր ջան. (ջա՜ն, ջա՜ն, ախպեր ջան):

Այս երգը, ինչպես և համարյա բոլոր հարսանեկան լացերը, համեմված է խտացված վիշտ ու հոգեկան ցավ արտահայտող բացականչություններով՝ օ՜յ, օ՜յ, վա՜խ, վա՜խ: Լալիքում քիչ չեն նաև դժբախտ սիրո, կենցաղային կամ պատմական իրադարձությունների հետ կապված մոտիվները և այլն:
Ստորև բերված երգը լաց է՝ սիրո թեմատիկայով.

Բերդիցը աշեցի
Չերևաց յարս.
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Անդաղդ յար, օ՜յ, օ՜յ, օ՜յ՝

Քո հոր տունը, դուռը,
Սև քարով շարվի.
Պսակվելու օրը
Քողդ սև կարվի:

Ծիրնի ծառ ըլնեի
Ճամփիդ բուսնեի.
Էնքան չմեռնեի,
Յարիս տեսնեի:

Կենցաղային մոտիվով հորինված լացի օրինակ է հետևյալ երգը, որը դրսևորում է մարդկային հոգեբանության այլանդակ կողմերից մեկը՝ ագահությունը (ենթադրաբար երգը կիսատ է).

Սուտ ազգականներս հարցրին հալս,
Կուզեին մեռնեի, ուտեին մալս:
-------------------------------------------------------
Ազիզ բալիս ըսպանեցին,
Ումուդս, ճարս կտրեցին.
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Վիրավոր ջանս:

Ըստ երևույթին երգը կատարվել է ոչ անմիջապես դիակի վրա, մեռելի սուգն անելիս, այլ հետո. դա է հաստատում այս երգի երաժշտական լեզուն, որն իր առանձնահատկություններով ամենևին չի տարբերվում ընդհանրապես բոլոր լացերի երաժշտական լեզվից: Ողբերի և մահվան լացերի միջև եղած տարբերությունը ոչ թե նրանց բանաստեղծական տեքստի մեջ է, այլ երաժշտական լեզվի:

AniwaR
09.03.2010, 17:25
Չէ, Կոմիտասը չէ, Արմենակ Շահ-Մուրադյանն է: :)

Թեման շատ լավն է ու հետաքրքիր, փորձեմ ես էլ նման մի կատարում տեղադրել.

http://www.youtube.com/watch?v=fOT4X7IPSzs

Բա «Կռունկ»-ը եբևէ չի՞ ձայնագրվել Կոմիտասի կատարմամբ:

AniwaR
09.03.2010, 17:27
Բա «Կռունկ»-ը եբևէ չի՞ ձայնագրվել Կոմիտասի կատարմամբ:

Լավ, պարզ ա, 12 թվին Շահմուրադյանի կատարմամբ է ձայնագրվել:

may
09.03.2010, 18:04
Բա «Կռունկ»-ը եբևէ չի՞ ձայնագրվել Կոմիտասի կատարմամբ:
Գուցե ձայնագրվել է, ինձ ծանոթ չէ, իսկ 12 թվականի ձայնագրությանը Կոմիտասի հետ մասնակցել են ևս երկու հոգի, եթե չեմ սխալվում, Շահմուրադյան և Տեր-Առաքելյան:

davidus
09.03.2010, 19:32
Ժողովուրդ, իսկ հենց Կոմիտասի կատարումնեից չկան??? շատ եմ ուզում նրա ձայնը լսել...

Հարդ
09.03.2010, 21:49
Իմ հիշելով այս երկուսը հենց Կոմիտասի ձայնն են: Ուղղակի շուտ ենք լսել, հիմա կոնկրետ չեմ հիշու մորը որն է:

http://www.youtube.com/watch?v=rPMKCdZHGRQ

http://www.youtube.com/watch?v=bFy63islPjk

davidus
10.03.2010, 09:50
Իմ հիշելով այս երկուսը հենց Կոմիտասի ձայնն են: Ուղղակի շուտ ենք լսել, հիմա կոնկրետ չեմ հիշու մորը որն է:

http://www.youtube.com/watch?v=rPMKCdZHGRQ

ոնց որ հայերեն չէր, հա?? (իսկ եթե հայերեն է, կարող ես տեքստը տեղադրել, որովհոտև մի բառ չհասկացա)

may
10.03.2010, 13:57
Լոռվա գութաներգ

http://www.youtube.com/watch?v=3UZURWViGMg&feature=player_embedded

davidus
10.03.2010, 15:33
մի բան էլ ճշտեմ.... վերևի 2 երգերի վիդեոները ինչ-որ հեղինակային իրավունքով պաշտպանված են??? Ասեմ ինչի եմ հարցնում: Ձայնը ահավոր որակի ա: Մտքովս անցավ մի քիչ մաքրեմ, որակը բարձրացնեմ ու նոր տեղադրեմ: Ինչ կասեք?

may
10.03.2010, 16:37

Վիդեոները կարծում եմ հեղինակային իրավունքով պաշտպանված չեն, բայց կարող եմ առաջարկել այդ նույն երգերը քաշել այստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2679367), որակը բարձրացնել ու նոր վիդեո պատրաստել, տեղադրել:

Հարդ
10.03.2010, 20:16
ոնց որ հայերեն չէր, հա?? (իսկ եթե հայերեն է, կարող ես տեքստը տեղադրել, որովհոտև մի բառ չհասկացա)

Այո, հայերեն ա: Տեքստը ձեռքիս տակ չկա, եթե ճարեմ ամբիոնից, կտեղադրեմ:

մի բան էլ ճշտեմ.... վերևի 2 երգերի վիդեոները ինչ-որ հեղինակային իրավունքով պաշտպանված են??? Ասեմ ինչի եմ հարցնում: Ձայնը ահավոր որակի ա: Մտքովս անցավ մի քիչ մաքրեմ, որակը բարձրացնեմ ու նոր տեղադրեմ: Ինչ կասեք?

Ինչ հեղինակային իրավունքների մասին ա խոսքը? Իսկ ձայնը դժվար կարողանաս դզել, վերջերս ինչքան հնարավոր ա մաքրել են::)
Ամեն դեպքում, եթե ինչ որ բան հաջողվի, փորձիր այնպես անել, որ բնական ձայնը մնա:

may
11.03.2010, 03:35
Ղարաբաղի հորովել.

http://www.dailymotion.com/video/x9y1v5_shoghakan-ensemble-gharabaghi-horov_music

Հարդ
15.03.2010, 19:39
Օրորներ
Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է: Հայտնի է նաև նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր (հայ րուր՝ այ օրոր) և այլ անուններով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը.

Նանա, նանա, նանա օրսանգյուլ,
Պախրեն կուգա ծիծ կուտա,
Օրոր - օրոր, ա՜յ էրա,
Ջիգյար չունի, քիչ կուտա,

Ա՜յ էրա, ա՜յ էրա,
Մանտրատերև քեզ փաթթոց,
Լենատերև քեզ ծածկոց,
Ծառներ քեզի օրորոց:
-----------------------------------------
Երբ կը թըմմի քառսուն օրըդ,
Որ ճանաչես հորդ ու մորդ,
Ցորնով լցվի հորդ ու ձորըդ,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:

Թե երեսդ բանամ, աշես,
Դու դեռ քյոռփա և մատղաշ ես,
Կուլաս, իմ սիրտը կըմաշես,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:

Սիրող մայրը օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում՝ ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր՝ գառնուկ, փիսիկ, ծաղիկ, «ծառի թփերը ծածկոց» և այլն, որոնք նպաստում են օրորների պատկերավորությանը.

Նանիկ, գառնուկ ջան, նանիկ,
Գոգնոց թոկերս օրորոց,
Ծառի թփերը ծածկոց,
Մանդր թփերը փաթթոց:

Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
Լուսնակ քե խաղցնի,
Արևը քե տաքցնի,
Վերինը գա քե ծիծ տա:

Ծառի տակը քուն դնեմ,
Ծառը վրեդ հով էնէ,
Ծառի ճղքեն կապ դնեմ,
Նանիկ, գառնուկ ջան, նանիկ:

Համեմատությունները, նաև զանազան հիշատակություններն ընդհանրապես, հարստացնում են օրորների բովանդակությունը: Համեմատություններում հիշատակվում են ոչ միայն ծաղիկների ու կենդանիների անուններ, այլ նաև քաղաքների ու գյուղերի, օգտագործվում են առածների (աղջիկը՝ դրսի պատն է, տղան՝ ներսի), ասույթներ (օջախի ծուխը վառ պահողը տղան է), արվում են անեծքներ ու օրհնանքներ, մաղթանքներ ու գովքեր՝ կապված նամկիկի ապագա կյանքի հետ.

Ծալիք ղումաշ իմ բալա,
Տռնի կյումաշ իմ բալա:

Օրինակում աղջիկը մոր համար տան մեջ թանկարժեք և անգնահատելի մետաքս է, իսկ տղան՝ դռանը կանգնած լուծ քաշող գոմեշ, այսինքն՝ աշխատասեր և ուժեղ:
Ստորև բերված քառյակն իր մեջ պարունակում է հավատալիքի տարրեր, չարքերի գոյությունը հավատացող մայրը պատրաստ է դրանց «դեմն առնել»՝ ապավինելով Աստվածամոր օգնությանը.

Օրոր, օրոր օրերուդ,
Թևս դեմ բերեմ չարերուդ,
Չարխափան չարերդ խափանի,
Աստվածամարն արևդ պահի:

Համեմատություններ անելիս, բնականաբար, իր զավակին անհունորեն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.

Ոչ մարն է բերեր նման,
Ոչ արևն ու ոչ լուսընկան,
Քեզ եղնիկ սարին բերեր,
Ու շահան բալան սնուցեր:

Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր, որոնց բովանդակությունը անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է.

Նանա, բալիկս, նանա,
Չուր չքնես, չեմ խանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Փախեր եկեր ենք Վանա,
Տաճկու ձեռքեն դիվանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Բալաս, լուրիկ, լուրիկ, լուրիկ:

Թուրք թորգեց մեզ յան բուրիկ,
Կտրեց հայուն բյուր-բյուրիկ,
Թոփ տարավ քո քաջ խերիկ,
Հեսիր գնաց քո քուրիկ:

Ա՜խ, լուսավոր Եվրոպա,
Քյո խոսք ուր մնաց ապա,
Մեր շեն երկիր Արմենիա,
Հորի թորգիր խարաբա:

Շարունակելի...

davidus
22.03.2010, 12:25
Վիդեոները կարծում եմ հեղինակային իրավունքով պաշտպանված չեն, բայց կարող եմ առաջարկել այդ նույն երգերը քաշել այստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2679367), որակը բարձրացնել ու նոր վիդեո պատրաստել, տեղադրել:

քաշեցի, բանից պարզվեց շատ ավելի դժվար էր մաքրելը, քան պատկերացնում էի, բայց "Անտունի"-ն արել եմ, բավականին հաջող ստացվել է.... :)
2 օր չարչարվեցի ու արդյունքից գոհ եմ:

դե հիմա դուք էլ ինձ օգնեք, մի հատ գեղեցիկ նկար սարքեք (կան տեղը ասեք), որ դրանով վիդեոն սարքեմ:
Իմ մոտեցմամբ նկարի վրա պետք է տեղ թողվի Կոմիտասի և երգի անունը գրելու, ինչպես նաև կատարողի անունը:

may
22.03.2010, 20:16

Կոմիտասի մի քանի նկարներ կան այստեղ (http://komitas.am/eng/gallery/paintings/pintings1.htm)

davidus
23.03.2010, 11:10
Կոմիտասի մի քանի նկարներ կան այստեղ (http://komitas.am/eng/gallery/paintings/pintings1.htm)

may ջան, իսկ մի քիչ ավելի մեծ չափսի նկարներ չկան?? սրանքոր ի քիչ էլ մեծացնեմ, լրիվ անորակ նկարներ են ստացվելու... :(

davidus
23.03.2010, 19:07
Եվ այսպես, ահա առաջին մշակածս կատարումը: Ցանկացած քննադատություն կողջունվի` հետագայում այդ թերությունները շտկելու համար: Առավել բարձր որակով լսելու(դիտելու) համար տեսահոլովակը դիտեք Youtube-ի կայքում և ընտրեք 720p տարբերակը:

Կոմիտաս - Անտունի
կատարում է Արմենակ Շահմուրադյանը

http://www.youtube.com/watch?v=kQgKGdzRE20

մշակածի և բնօրինակի միջև համեմատություն կարող եք անցկացնել` լսելով օրինակի համար սա... (այստեղ օգտագործված է բնօրինակը)

http://www.youtube.com/watch?v=2ou2SV32cKw

may
09.05.2010, 15:35
Կռունկ-ի տեքստն առաջին անգամ ամբողջությամբ այսօր կարդացի :)

Պանդուխտ առ կռունկ

Կռունկ, ուստի՞ կու գաս, ծառայ եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս,
Մի՛ վազեր երամիդ` շուտով կը հասնիս.
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս,

Թողեր եմ ու եկեր իմ մըլքերս ու այգիս.
Քանի ու ա՛խ կ՚անեմ կու քաղուի հոգիս.
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Քեզ խապեր հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կու գայ քան զջըրի տօլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս։

Սըրտերնիս կամեցավ, ելանք, գընացանք,
Այս սուտ աստընւորիս տէրտէրն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարօտ մընացանք:
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս։

Աստընւորիս բաներն կամաց կամաց է.
Միթէ Աստուած լըսե, դըռնակըն բացցէ.
Ղարիպին սիրտն է սուգ, աչերն ի լաց է:
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Աստուած, քեզնէ խնդրեմ մուրվէթ ու քէրէմ.
Ղարիպին սիրտն է խոց, ճիկէրն է վէրէմ.
Կերած հացն է լեղի ու ջուրն է հարամ:
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Ոչ ըզլուր օրըն գիտեմ ոչ ըզկիրակին.
Զարկած է զիս շամփուրն, բըռնած կըրակին.
Այրիլըս չեմ հոգար, ձեզնէ կարօտ եմ.
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Պաղտատու կու գաս, կ՚երթաս ի սէհրատ,
Թըղթիկ մի գըրեմ, տամ քեզ ամանաթ.
Աստուած թող վըկայ լինի քո վըրադ.
Տարեալ հասուսցես զայդ իմ սիրելեաց:

Գըրեր եմ մէջ թըղթիս, թէ հոս մընացի.
Օրիկ մի օրեր զաչերըս չըբացի.
Սիրելիք, ձեզանէ կարօտ մընացի.
Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Աշունն է մօտեցեր, գնալու ես թէտպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բիւր,
Ինձ պատասխան չտուիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհէն գնա՛, հեռացի՛ր:

Հարդ
28.06.2010, 15:38
Օրորներ
Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է: Հայտնի է նաև նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր (հայ րուր՝ այ օրոր) և այլ անուններով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը.

Նանա, նանա, նանա օրսանգյուլ,
Պախրեն կուգա ծիծ կուտա,
Օրոր - օրոր, ա՜յ էրա,
Ջիգյար չունի, քիչ կուտա,

Ա՜յ էրա, ա՜յ էրա,
Մանտրատերև քեզ փաթթոց,
Լենատերև քեզ ծածկոց,
Ծառներ քեզի օրորոց:
-----------------------------------------
Երբ կը թըմմի քառսուն օրըդ,
Որ ճանաչես հորդ ու մորդ,
Ցորնով լցվի հորդ ու ձորըդ,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:

Թե երեսդ բանամ, աշես,
Դու դեռ քյոռփա և մատղաշ ես,
Կուլաս, իմ սիրտը կըմաշես,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:

Սիրող մայրը օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում՝ ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր՝ գառնուկ, փիսիկ, ծաղիկ, «ծառի թփերը ծածկոց» և այլն, որոնք նպաստում են օրորների պատկերավորությանը.

Նանիկ, գառնուկ ջան, նանիկ,
Գոգնոց թոկերս օրորոց,
Ծառի թփերը ծածկոց,
Մանդր թփերը փաթթոց:

Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
Լուսնակ քե խաղցնի,
Արևը քե տաքցնի,
Վերինը գա քե ծիծ տա:

Ծառի տակը քուն դնեմ,
Ծառը վրեդ հով էնէ,
Ծառի ճղքեն կապ դնեմ,
Նանիկ, գառնուկ ջան, նանիկ:

Համեմատությունները, նաև զանազան հիշատակություններն ընդհանրապես, հարստացնում են օրորների բովանդակությունը: Համեմատություններում հիշատակվում են ոչ միայն ծաղիկների ու կենդանիների անուններ, այլ նաև քաղաքների ու գյուղերի, օգտագործվում են առածների (աղջիկը՝ դրսի պատն է, տղան՝ ներսի), ասույթներ (օջախի ծուխը վառ պահողը տղան է), արվում են անեծքներ ու օրհնանքներ, մաղթանքներ ու գովքեր՝ կապված նամկիկի ապագա կյանքի հետ.

Ծալիք ղումաշ իմ բալա,
Տռնի կյումաշ իմ բալա:

Օրինակում աղջիկը մոր համար տան մեջ թանկարժեք և անգնահատելի մետաքս է, իսկ տղան՝ դռանը կանգնած լուծ քաշող գոմեշ, այսինքն՝ աշխատասեր և ուժեղ:
Ստորև բերված քառյակն իր մեջ պարունակում է հավատալիքի տարրեր, չարքերի գոյությունը հավատացող մայրը պատրաստ է դրանց «դեմն առնել»՝ ապավինելով Աստվածամոր օգնությանը.

Օրոր, օրոր օրերուդ,
Թևս դեմ բերեմ չարերուդ,
Չարխափան չարերդ խափանի,
Աստվածամարն արևդ պահի:

Համեմատություններ անելիս, բնականաբար, իր զավակին անհունորեն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.

Ոչ մարն է բերեր նման,
Ոչ արևն ու ոչ լուսընկան,
Քեզ եղնիկ սարին բերեր,
Ու շահան բալան սնուցեր:

Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր, որոնց բովանդակությունը անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է.

Նանա, բալիկս, նանա,
Չուր չքնես, չեմ խանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Փախեր եկեր ենք Վանա,
Տաճկու ձեռքեն դիվանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Բալաս, լուրիկ, լուրիկ, լուրիկ:

Թուրք թորգեց մեզ յան բուրիկ,
Կտրեց հայուն բյուր-բյուրիկ,
Թոփ տարավ քո քաջ խերիկ,
Հեսիր գնաց քո քուրիկ:

Ա՜խ, լուսավոր Եվրոպա,
Քյո խոսք ուր մնաց ապա,
Մեր շեն երկիր Արմենիա,
Հորի թորգիր խարաբա:

Շարունակելի...

Շարունակություն (կներեք ուշացման համար)

Հասկանալի է, որ նման երգերը երգվել են տղա երեխաներին քնեցնելիս, որոնց հետ են կապել թե՛ ընտանիքի և թե՛ երկրի ու ժողովրդի ծանր ու լուրջ հոգսերի լուծումը:
Ստորև բերված երգն էլ կնոջ ողբերգական ճակատագրի տխուր նկարագրություն է. երգողը իր կյանքի պատմությունն անում է բանաստեղծական ներշնչանքով.

Դա շապիկն է այն մարդու քաջ,
Բալա ջան,
Որ քեզի հայր նա կոչվում էր,
Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:
Արյունոտ էր, կարմիր ներկված,
Բալա ջան,
Արտասուքով ես լվացի,
Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:
Դ՛եհ, մեծացիր, շուտ բոյ քաշիր,
Բալա ջան:
Չարի արյուն խմել սովորիր,
Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:

Պատմական թեմատիկա շոշափող օրորներն աղերսվում են պատմական երգերին, ողբերին ու անտունիներին:
Օրորներում այլ թեմաների հանդես գալը բացատրվում է երկու կերպ. երեխային օրորելիս տնային բազմազան հոգսերից ազատ կինն ընկնում է հիշողությունների գիրկն ու երգով արտահայտում իրեն հուզող զգացմունքները. կամ՝ օրորի միջոցով նա կրած տառապանքների ու տանջանքների, կորցրած հարազատների համար ատելության ու վրեժխնդրության հեդեհ է բորբոքում, փոխանցում սերունդներին ողբերգական անցյալը, արթնացնում փոքրիկի սրտում հերոսական ոգի, ազգային արժանապատվության զգացում: Չէ, որ օրորները մանկան երաժշտական առաջին տպավորություններն են: Այդ ամենով հանդերձ, օրորների թեմատիկայում գերիշխողը երեխայի նկատմամբ տածած սիրո արտահայտումն է:
Օրորներն իբրև ժանր կենսունակ են այնպես, ինչպես սիրո երգերն ու ողբերը, հարսանեկան երգերը, քանի որ բոլորն էլ գեղարվեստորեն արտացոլում են կյանքի կայուն երևույթներ՝ ծնունդ, ամուսնություն, մահ:

Tig
04.05.2012, 14:10
.....
Ուրեմն, հնում, երբ ասենք գյուղացին գործ էր անում. օրինակ՝ գութանով հողի հետ էր աշխատում, քթի տակ սովորաբար մի երգ էր երգում, դա ժողովրդի ծոցից ելած երգ էր, որը փոխանցվում էր սերնդե սերունդ:
Տվյալ աշխատանքի ժամանակ մի երգ կա, ավարտվում է՝ «Գութան չլներ, աշխարհն ի՞նչ էր» նախադասությամբ… ամեն անգամ այդ խոսքերին հանդիպելով մարմնովս սարսուռ է անցնում:
Սրանք աշխարհի ամենապարզ երգերն են, ԲԱՅՑ, իմ կարծիքով սրանից էն կողմ երգ չկա... սրանք ոչ թե գրվել են պատվերով, ինչ որ մեկի կողմից, փող աշխատելու նպակաով, կամ թող լինի ինչ որ մեկի սրտից բխած, բայց նպատակով, որ այդ երգով նա դառնա ինչ որ բան (այսինքն անձնական շահ է հետապնդում այնուամենայնիվ), այլ սրանք կազմվել, կառուցվել, կատարելագործվել են աշխատանքի ժամանակ, առանց որևե շահի, թեկուզ մաքուր շահի:

Երբ նոր էինք կոնսերվատորիա ընդունվել, այդ երգերը լսելուց (դե հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը) դեռ միայն քմծիծաղ էին մարդիկ տալիս, իսկ մի քանի ամիս հետ ոչ միայն սկսեցինք սիրել դա, այլ գրեթե ողջ կուրսով այդ դասից հետո էտ երգերն ենք քթի տակ երգելով գնում: Ինչքան մաքուր, ինչքան անկեղծ...

http://www.youtube.com/watch?v=wYze-cc8c5Q&feature=autoplay&list=PL4AFE7B84D4C52DF1&playnext=2

Հարդ
04.05.2012, 14:29
http://www.youtube.com/watch?v=wYze-cc8c5Q&feature=autoplay&list=PL4AFE7B84D4C52DF1&playnext=2

Էս երգի մեջ խորանալով մենք խորանում ենք գեղջուկ - հողագործի հոգեբանության մեջ: Սա պարզ ցույց ա տալիս, որ գեղջուկի աշխարհհայացքը սկսվում էր հողով, վերջանում գութանով: Այսինքն դա տենց էր, որովհետև էդ գութանն էր, որ իրան հաց էր պարգևում, իսկ էսօր մեր համար քրտինք թափելը, հողի հետ աշխատելն ու գութան գովելը շատ խորթ բաներ են:

Իսկ երգի երաժշտությունը լրիվ նկարագրում ա Հայկական լեռնային բնությունը:

Ի միջի այլոց, իմ դասախոսներից մեկն ինձ պատմեց, որ ժամանակին (երբ դեռ նոր էր ձևավորվում մինիմալիստական երաժշտությունը) մի հայտնի լեհ կոմպոզիտոր եկավ Հայաստան: Երբ իրան ցույց տվեցին գեղջկական երաժշտությունը, նա ուղղակի չհավատաց, որ սա գալիս ա անհայտ ժամանակներից: Քանի որ դա զուտ մինիմալիստական երաժշտություն էր իսկ մինիմալիզմը նոր նոր էր առաջավոր Եվրոպայում ձևավորվում:

Tig
18.11.2012, 00:32

Այս երգի շատ ավելի հաջող ձայնագրություն:

https://www.youtube.com/watch?v=TRgJIY1ipD4