PDA

Դիտել ողջ տարբերակը : Last.FM-ի ռադիոն անվճար

Դատարկություն
07.03.2010, 12:58
Խնդիրը ծագեց այն պահից, երբ հասկացա, որ Լասթ-ի ռադիոն լավն է, իսկ ես ամսական 3$ վճարելու ցանկություն չունեմ: Ինտերնետում մի քիչ փնտրեցի ու գտա, որ, այնուամենայնիվ, Հայաստանից Լասթ-ի ռադիոն լսելու անվճար հնարավորություն կա: Փորձեցի, եղավ, որոշեցի ձեզ էլ ասեմ:oy: Դրա համար պիտի գտնեք ամերիկյան, բրիտանական կամ գերմանական պրոքսի համարներ : Փոխում եք կամ բրոուզերի, կամ էլ սքրոբբլերի պրոքսին (ավելի հարմար է սքրոբբլերինը), կախված նրանից, որով եք ռադիոն նախընտրում լսել:
Գտնում եք աշխատող պրոքսի համար, սքոբբլերում մտնում եք tools >> options >> connection բաժնում լրացնում`

http://img291.imageshack.us/img291/3020/41295038.jpg

Հետո սեղմում եք OK ու սքրոբբլերով ռադիոն լսում անվճար: (նույն ձևով էլ, եթե նախընտրում եք բրոուզերով լսել փոխում եք բրուզերի պրոքսին)
Ես հիմա բրիտանական պրոքսի համարն եմ օգտագործում`
Host: 92.52.125.20 Port: 80
և արդեն շուտվանից սպառել եմ ինձ հատկացված 30 երգ լսելու սահմանը:)
Չե՞ս հավատում, որ հնարավոր է անվճար լսել.. այցելիր ինձ:))

ministr
07.03.2010, 13:05
Իսկ սա ինչ ռադիոյա? Ինչ երգեր են հեռարձակում ու ինչ լեզվով?

Yellow Raven
07.03.2010, 13:10
Իսկ սա ինչ ռադիոյա? Ինչ երգեր են հեռարձակում ու ինչ լեզվով?

Օն-Լայն ռադիո է, լրացնում ես քո նախընտրած արտիստի անունը կամ նախընտրելի ոճդ ու ստանում ես նմանօրինակ բազմաթիվ երգեր օն-լայն:)

Դատարկություն
07.03.2010, 13:16
Իսկ սա ինչ ռադիոյա? Ինչ երգեր են հեռարձակում ու ինչ լեզվով?
Կարելի է ասել ունիվերսալ ռադիո: Կարող ես լսել քո նախընտրած ոճի ռադիոն, կամ մինչև 3 տարբեր ոճերի համատեղ ռադիոն կամ քո նախընտրած հեղինակի ռադիոն: Իսկ լեզուն... դե ինձ թվում է բոլոր լեզուներով էլ երգեր պետք է լինեն, ես ինքս հայկական երգեր էլ եմ լսել, ընդ որում, հայկական ժողովրդական երգեր էլ կան:)

Ռուֆուս
07.03.2010, 16:20
Դատարկություն, ստացվեց, մերսի :)

Երբ last.fm-ն նոր էին փողով դրաձրել, փորձեցի proxy-ով ռադիոն լսել, չստացվեց, երևի ինչ-որ սխալ բան էի արել...

AniwaR
07.03.2010, 16:47
Դատարկություւււււււււ՜ն: Ապրե՜ս: :kiss Իսկ բրաուզերի proxy-ն ինչպե՞ս փոխեմ: :oy Մոզի ա:

AniwaR
07.03.2010, 16:50
Դատարկություւււււււււ՜ն: Ապրե՜ս: :kiss Իսկ բրաուզերի proxy-ն ինչպե՞ս փոխեմ: :oy Մոզի ա:

Լավ, գտա: Մի անգամ էլ շնորհակալություն::)

Ռուֆուս
07.03.2010, 16:57
Tom Waits-ի ռադիոն եմ լսում, կաաաայֆ :love

AniwaR
07.03.2010, 17:08
Ես էլ "armenian rock" tag-ի ռադիոն, կա՜յֆ, վերջապե՜ս::love

Rammstein
07.03.2010, 18:05
Մի քանի պրոքսի փորձեցի, որոշներով եղավ մտնել last.fm, բայց չկարողացա լսեմ: Նախ շատ դանդաղ ա բացում (չգիտեմ` գուցե տվյալ պրոքսիից էր), հետո էլ կիսատ ա բացում:
Մոզիլլաով եմ փորձում:

Ռուֆուս
07.03.2010, 18:11
Մի քանի պրոքսի փորձեցի, որոշներով եղավ մտնել last.fm, բայց չկարողացա լսեմ: Նախ շատ դանդաղ ա բացում (չգիտեմ` գուցե տվյալ պրոքսիից էր), հետո էլ կիսատ ա բացում:
Մոզիլլաով եմ փորձում:

Ավելի հարմար ա scrobbler-ով լսել: Ես հենց Դատարկության գրած պրոքսին եմ դրել, նորմալ նվագում է, բավականին արագ:

Դատարկություն
07.03.2010, 18:13
Մի քանի պրոքսի փորձեցի, որոշներով եղավ մտնել last.fm, բայց չկարողացա լսեմ: Նախ շատ դանդաղ ա բացում (չգիտեմ` գուցե տվյալ պրոքսիից էր), հետո էլ կիսատ ա բացում:
Մոզիլլաով եմ փորձում:

Հա սկզբում իմ հետ էլ էր էդպես, դրա համար մի 20-30 պրոքսի փորձել եմ, մինչև մի հատ արագը գտել եմ: Որ էս փակվի ուրիշ գտնեմ, էլի էստեղ կգրեմ:)

Rammstein
07.03.2010, 19:00
Քաշեցի, եղավ… :)
Շնորհակալ եմ:

Smokie
01.06.2010, 20:27
Ես էլ նոր անվճար դարձրեցի Ռուֆուսի խորհրդով: Ստացվեց: Շնորհակալություն Ռուֆուս, շնորհակալություն Դատարկություն:

Rammstein
03.06.2010, 16:55
Էս 92.52.125.20-ով էլ չի լինում միանալ: :(

Միքո
03.06.2010, 16:58
Էս 92.52.125.20-ով էլ չի լինում միանալ: :(

դիր Automatic, նախկինում scroble արած երգերը հաստատ կերգի, իսկ մնացածը չգիտեմ

Rammstein
03.06.2010, 17:24
դիր Automatic, նախկինում scroble արած երգերը հաստատ կերգի, իսկ մնացածը չգիտեմ

Հա երգում ա, բայց գրած ա, free trial:

Ի դեպ, էդ scroble անելու իմաստը ո՞րն ա, ես մինչեւ հիմա չգիտեմ: :oy

Միքո
03.06.2010, 17:33
Հա երգում ա, բայց գրած ա, free trial:

Ի դեպ, էդ scroble անելու իմաստը ո՞րն ա, ես մինչեւ հիմա չգիտեմ: :oy

հենց scroble-ա լինում, երգը գրանցվումա քո Library-ում, էդքան բան :pardon
բայց որտեղա՞ գրում "free trial"

Rammstein
03.06.2010, 18:04
հենց scroble-ա լինում, երգը գրանցվումա քո Library-ում, էդքան բան :pardon

Բա էդ դեպքում ինչի՞ ա մի 2 րոպե տեւում էդ սքրոբլինգը, դեռ progres bar-ով էլ ցույց ա տալիս ընթացքը:

բայց որտեղա՞ գրում "free trial"

Դե որ բացում եմ, գրած ա.
Hello RammsteinAM
Start listening with Windows Media Player… եւ այլն, տակն էլ, գրած ա.

Or our Last.fm radio with your free trial.
Type your favorite artist or tag:

Դատարկություն
03.06.2010, 20:04
Գնանք Գերմանիա:))` 78.46.75.100:53
Իմ մոտ հիմա երգումա;)

Միքո
03.06.2010, 20:42
Բա էդ դեպքում ինչի՞ ա մի 2 րոպե տեւում էդ սքրոբլինգը, դեռ progres bar-ով էլ ցույց ա տալիս ընթացքը:

Դե որ բացում եմ, գրած ա.
Hello RammsteinAM
Start listening with Windows Media Player… եւ այլն, տակն էլ, գրած ա.

էտ scrobling-ը քեզնիցա կախված ինչքան կտևի, դու էլ scrobler-ի մեջից նշում երգի քանի տոկոսից scroble անի…

Դարք
25.06.2010, 15:49
Գնանք Գերմանիա:))` 78.46.75.100:53
Իմ մոտ հիմա երգումա;)

Դավ նաստրոյկեքը դրել եմ բա հիմա ո՞րտեղից էտ անտեր ռադիոն միացնեմ....չայնիկ:love

Դատարկություն
25.06.2010, 20:12
Դավ նաստրոյկեքը դրել եմ բա հիմա ո՞րտեղից էտ անտեր ռադիոն միացնեմ....չայնիկ:love
Հով ջան, հնարավորա չաշխատի էդ պրոքսին, արդեն երկար ժամանակա անցել, շա՞տ ես ուզում լսես, թե՝ այո, գնամ նորը գտնեմ:)

Դարք
25.06.2010, 20:35
Հով ջան, հնարավորա չաշխատի էդ պրոքսին, արդեն երկար ժամանակա անցել, շա՞տ ես ուզում լսես, թե՝ այո, գնամ նորը գտնեմ:)

չէ էտքան պետք չի, դրուզյաներիս երգադարանն եմ լսում, էտքանը հերիքա ;)

Ռուֆուս
09.12.2010, 15:59
Ժող ջան, նոր, աշխատող պրոքսի կարո՞ղ եք տալ :)

Մերսի :)

Դատարկություն
09.12.2010, 16:02
Ժող ջան, նոր, աշխատող պրոքսի կարո՞ղ եք տալ :)

Մերսի :)

Հենց հիմա ես սրանով լսում եմ, փորձի:)
109.239.48.5 : 3128

Valentina
09.12.2010, 16:11
http://img291.imageshack.us/img291/3020/41295038.jpg

Այ էս պատուհանը բացելու համար ինչ որ ծրագիր ենք չէ ինստալլ անում ???
Մի անգամ արել էի, հետո ջնջեցի, հիմա էլ չեմ գտնում որ քաշեմ նորից…

tikopx
09.12.2010, 16:24
ստեղ ոնց եք լսում ձեր ուզածշ երգրեը՞

Ռուֆուս
09.12.2010, 16:24
Այ էս պատուհանը բացելու համար ինչ որ ծրագիր ենք չէ ինստալլ անում ???
Մի անգամ արել էի, հետո ջնջեցի, հիմա էլ չեմ գտնում որ քաշեմ նորից…

www.last.fm/download :)

Ռուֆուս
09.12.2010, 16:25
ստեղ ոնց եք լսում ձեր ուզածշ երգրեը՞

սա ռադիո է, ոչ թե մեդիա փլեյեր, դու գրում ես արտիստի անուն, կամ ոճ, ինքը քեզ բերում է էդ արտիստի երգերից կամ նմանատիպ երգեր, կամ էլ էդ ոճի երգեր: Երգը ընտրել չես կարող, բայց եթե դուրդ չի գալիս, կարող ես առաջ տալ:

tikopx
09.12.2010, 16:29

մեռա գրելով Մակսիմ, տարբեր ձևերով տարբեր լեզուներով չի բերում, ես էլ գիտեմ ռադիոյա, բայց որ չէր բերում ,ասի կարողա ուրիշ ձևա

Ռուֆուս
09.12.2010, 16:35
մեռա գրելով Մակսիմ, տարբեր ձևերով տարբեր լեզուներով չի բերում, ես էլ գիտեմ ռադիոյա, բայց որ չէր բերում ,ասի կարողա ուրիշ ձևա

Մի հատ սայթում ճշտիր ոնց ա ճիշտ գրվում երգչի անունը, նոր փորձիր, կոնկրետ Մակսիմը սենց ա - МакSим (լրիվ ռուսերեն տառերով, բացի Ս-ից, որը լատինատառ է):

Համ էլ ռուսական երգերի բազան չգիտեմ ինչքանով ա հարուստ:

Valentina
09.12.2010, 20:10
Հենց հիմա ես սրանով լսում եմ, փորձի:)
109.239.48.5 : 3128
Էլ չի լինում սրանով :(

tikopx
09.12.2010, 20:37
Էլ չի լինում սրանով :(

կարդա սա ստեղից ՝ Онлайн радио մինչև ստեղ՝ другим сервисам: ահա այստեղ՝ ԿԱՐԴԱՑԵՔ (http://axsasdamblog.blogspot.com/2009/10/blog-post_20.html) պիտի որ օգնի

ես ուրիշ բան եմ արել, մինչև 01,01,11 թիվըւ անվճարա ու առանց ծանրաբեռնվելու ու պրոքսի կամ պորտ փոխելու:

Valentina
09.12.2010, 21:31

Ստացվեց Տիկ, ապրես :)

tikopx
13.12.2010, 16:21
last.fm դուրս շատ եկավ, երբեք չեմ հետքրքրվել , միշտ 101.ru եմ մտել, հիմա մենակ ես եմ մտնում, ներվերս հելավ proxy ու server ման գալով, դրա համար տակնու վրա ինտերնետը ու գտա՝ http://www.xroxy.com/proxylist.php?port=8080&type=&ssl=ssl&country=US&latency=&reliability=#table

tikopx
03.01.2011, 21:49
մի աբն հարցնեմ եսքան լսում եմ ենքան էլ չհասկացա ետ զասկրոլբինգի իմաստը, եթե երգը դուրս գալիսա այկ եմ տալիս, կամ պլեյլիստ քցում, ել ետի ինչի հմարա՞:

անվճար լաստ.ֆմ :) (http://blogs-blogsx.blogspot.com/2010/12/lastfm.html)

Դարք
03.01.2011, 23:19

որ ընկերները իմանան, թե ինչ է այդ պահին լսում իրենց ընկերը :))

Sagittarius
03.01.2011, 23:27
իսկ այս տարբերակը մենա՞կ Հայաստանի համար ա, թե՞ այլ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի,

tikopx
03.01.2011, 23:31
են վորևի իմ տված լինկով մտի, Կարաս հայաստանում լսել անվճար, իսկ ընդհանրապես բացի 3 երկրից, ամեն ուր 30 երգից հետո փողովա:

Դարք
03.01.2011, 23:31
Օրինակ` հիմա Դավը Փինկա լսում...դե Ֆլոյդ էլի :))

tikopx
03.01.2011, 23:32
Օրինակ` հիմա Դավը Փինկա լսում...դե Ֆլոյդ էլի :))
նիկտ ասա, քեզ դրուզյա տամ:)

Դարք
03.01.2011, 23:40
HOVIK19 :))

Դատարկություն
03.01.2011, 23:51
իսկ այս տարբերակը մենա՞կ Հայաստանի համար ա, թե՞ այլ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի,

Գերմանիայից առանց որևէ խնդրի կարաս անվճար լսես:)

Yellow Raven
04.01.2011, 16:57
որ ընկերները իմանան, թե ինչ է այդ պահին լսում իրենց ընկերը :))

+Նաև դու ինքդ ես քո մոտ երաժշտական ռեյտինգ կազմում ակամայից:))

Sagittarius
04.01.2011, 20:46
ֆսյո, էլ supermassive black hole սլել չի լինի, սաղ կտենան :D

inheritance
07.01.2011, 19:50
Լասթֆմի հետ չտանջվելու համար խորհուրդ կտամ օգտվել grooveshark.com (http://grooveshark.com)-ից: Այնտեղ իհարկե սքռոբլինգ չկա, բայց կան փլեյլիստներ, ֆռենդներ և թեմատիկ ռադիոներ: Եվս մեկ առավելություն, կարելի է մտնել գուգլի կամ ֆեյսբուքի աքքաունթով:

tikopx
19.01.2011, 16:16
մի բան ելի հարցնեմ, ոնց կարամ իմ լայկ արած երգերը լսեմ՞, հնարավորա:

Rammstein
19.01.2011, 16:27
մի բան ելի հարցնեմ, ոնց կարամ իմ լայկ արած երգերը լսեմ՞, հնարավորա:

Չէ, ինչքան գիտեմ հնարավոր չի, բայց ցուցակը կարաս տեսնես` պրոֆիլիդ մեջ կա 110 Loved Tracks (http://www.last.fm/user/tikopx/library/loved) հղում:

Դատարկություն
20.01.2011, 00:33
Չէ, ինչքան գիտեմ հնարավոր չի, բայց ցուցակը կարաս տեսնես` պրոֆիլիդ մեջ կա 110 Loved Tracks (http://www.last.fm/user/tikopx/library/loved) հղում:

Ավելացնեմ, որ մի էդպես մի ամիս առաջ, վճարովի ռադիո լսողները կարող էին «հավանած երգերի ռադիո»-ն լսել, բայց հանեցին էս վերջերս Էդ հնարավորությունը:

AniwaR
02.03.2011, 16:01
Ժողովուրդ, հըլը ինչ լավ (ախր ՇԱՏ լավ) բան եմ գտել: :) Ասեցի մենակ-մենակ չվայելեմ, կիսվեմ երաժշտասեր հասարակության հետ: :)

Google Chrome բրաուզերի համար հատուկ ավելացում՝ last.fm free music player: Աշխատում է հետևյալ սկզբունքով.

1. last.fm-ում բոլոր երգերի դիմաց (անկախ նրանից՝ դրանք կնվագվեն, թե ոչ: Գրեթե միշտ նվագվում են՝ բացառությամբ չափազանց underground երաժիշտների, մեկ էլ, կարծում եմ, դասական երաժշտության համար այդքան էլ հարմար չի լինի՝ ստեղծագործությունների անունների հազարումի գրելաձևի պատճառով) հայտնվում է մի հատ սիրունիկ կապույտ սլաք, որը պարզապես սեղմում եք ու վայելում երաժշտությունը: Կարող եք մտնել ալբոմներ և ալբոմներով լսել, կարող եք ամենաշատ լսված երգերը artist page-ից, կարող եք առանձին երգեր, մի խոսքով դուք էլ փորփրեք՝ տեսեք, թե էլ ինչ եք կարող:

Այդ ամենն ունի հետևյալ տեսքը.

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/lastfmfreemusicplayer1.jpg

2. Երաժշտության աղբյուրը vkontakte.ru-ն է: Այսինքն՝ vkontakte-ում ինչ, որ կա, կնվագի: Նույնիսկ Lav eli, օրինակ, նվագում է: :) Ի դեպ, կարող եք չանհանգստանալ, vkontakte.ru-ում Ձեր գրանցված լինել կամ չլինելը ոչ մի դեր չի խաղում:

3. Երաժշտությունը լսելու համար պետք է միայն բրաուզերը բաց պահել: :) last.fm-ում կարող եք հանգիստ շրջել և նույնիսկ փակել:

4. Եվ ամենաանհավատալին՝ այս ամենը լեգալ է: :D Ավելացումը պաշտոնապես առաջարկում է google-ը:

Մի խոսքով, ինստալացիա անելը շատ ավելի կարճ կտևի, քան այսքանը կարդալու վրա ծախսած ժամանակը:

Free music player-ը ներբեռնելու և ավելին իմանալու համար այցելեք այստեղ (https://chrome.google.com/extensions/detail/bbncpldmanoknoahidbgmkgobgmhnafh) և այստեղ (http://www.last.fm/group/Last.fm+free+music+player+users):

Հ.գ. Մոռացա նշել. դրանով լսած բոլոր երգերը տեղը-տեղին scrobble են արվում և ավելանում Ձեր պրոֆիլում:

tikopx
02.03.2011, 16:34
Ժողովուրդ
:

սա շատ վաղուց կա, ուղղակի հայերը այն ժամանակ դեռ չէին օգտագործում այս բրաուզերը այսքան շատ, դրա համար սրա մասին չէր խոսվում;)

Yellow Raven
02.03.2011, 16:37
Դզեց, արդեն ավելացրեցի, հիմա փորձեմ լսել:)
Ի դեպ, երաժշտության աղբյուրը դիֆոլթով vkontakte.ru-ն է տալիս, բայց դու կարող ես փոխել դնելով ցանկացած կայք:)

Yellow Raven
02.03.2011, 16:39
Բայց զգում եք, գնալով համակարգչի մեջ երգ պահելու(առավել ևս CD-երի) անհրաժեշտությունը վերանումա:)
Ապրես, Վելվետ, արդեն վայելում ենք:))

AniwaR
02.03.2011, 20:01
Հա, ժողովուրդ, ասեմ, որ կարող եք օգտվել էդ ընդլայնումից նույնիսկ եթե last.fm-ում գրանցված չեք: Էլի սովորականի պես մտնում եք last.fm, գտնում ձեր ուզած երաժշտությունն ու նվագում: :)

Ռուֆուս
03.03.2011, 22:57
Շատ լավ աշխատում ա, պարզապես կապս էնքան վատն ա, որ ոչ մի երգ առանց մի քանի վայրկյանը մեկ կտրտվելու հնարավոր չէ լսել :cry

Valentina
09.03.2011, 16:04
Ժող կարա՞ք ինձ աշխատող պրոքսի տաք:

Sagittarius
09.03.2011, 16:17
Բայց զգում եք, գնալով համակարգչի մեջ երգ պահելու(առավել ևս CD-երի) անհրաժեշտությունը վերանումա:)
Ապրես, Վելվետ, արդեն վայելում ենք:))

դա կոչվում է cloud computing եթե չեմ սխալվում, ոչ միայն երգ այլև ցանկացած այլ ինֆորմացիա և ծրագիր պահելու անհրաժեշտությունը վերանում է

հ.գ. կպիր ինտերնետին ու ապրիր :))

Դարք
09.03.2011, 17:47
Ժող կարա՞ք ինձ աշխատող պրոքսի տաք:

67.53.19.30 :))

tikopx
09.03.2011, 17:54
67.53.19.30 :))
lol եսի պրոքսի չի, եսի ip-a , պրոքսին լինումա 8080 3128 և այլն:D

Rammstein
09.03.2011, 19:57
lol եսի պրոքսի չի, եսի ip-a , պրոքսին լինումա 8080 3128 և այլն:D

Չէ, Տիկո, 67.53.19.30-ը հենց պրոքսին ա (ի՞նչ կապ ունի` IP-ի տեսքով ա՞, թե՞ հասցեի): Իսկ քո ասած 8080-ը կամ 3128-ը պրոքսիի պորտն ա:

Բայց էս պրոքսին էլ ոնց որ թե չի աշխատում: :nea

tikopx
09.03.2011, 20:02
Չէ, Տիկո, 67.53.19.30-ը հենց պրոքսին ա (ի՞նչ կապ ունի` IP-ի տեսքով ա՞, թե՞ հասցեի): Իսկ քո ասած 8080-ը կամ 3128-ը պրոքսիի պորտն ա:

Բայց էս պրոքսին էլ ոնց որ թե չի աշխատում: :nea

վայ լօլ , sorry :Դ խառնել եմ իրար:D

Դարք
09.03.2011, 23:46
Չէ, Տիկո, 67.53.19.30-ը հենց պրոքսին ա (ի՞նչ կապ ունի` IP-ի տեսքով ա՞, թե՞ հասցեի): Իսկ քո ասած 8080-ը կամ 3128-ը պրոքսիի պորտն ա:

Բայց էս պրոքսին էլ ոնց որ թե չի աշխատում: :nea

իմը էտ ա, ու աշխատըմա :))

Yellow Raven
20.03.2011, 19:53
Ի դեպ, մի հատ ծրագրի մասին ասեմ, որը մեկ-մեկ օգտագործում եմ:))

Mobbler

http://farm3.static.flickr.com/2603/4029703605_0d53baacf5_o.jpg

Mobbler-ը իրենից ներկայացնում է last.fm-ի սքրոբլեր` նախատեսված բջջային հեռախոսների համար, որոնք աշխատում են Symbian օպերացիոն համակարգով: Այսինքն իդեալական ընտրություն է նրանց համար ովքեր օգտագործում են Nokia S60,հեռախոսներ: Չնայած հնարավորա հիմա ծրագրի այլ տարբերակներ էլ դուրս եկած լինեն այլ ՕՀ-ների համար, պետքա մի հատ փորփրել ինտերնետում:
Ծրագիրն նաև ունի last.fm-ի ռադիոն հեռախոսով լսելու հնարավորություն, բայց մեր պայմաններում ոչ մեկին խորհուրդ չեմ տա օգտագործել այն, եթե ինտերնետին անվճար Wi-Fi-ով չեք միացել, հակառակ դեպքում ահավոր շատ տրաֆիկա ուտում ու շատ շուտով կզգաք, որ ձեր հեռախոսի մոջի գումարը զրոյացելա:P:))
Բացի այդ էլ կարող եք ծրագիրը պահել Offline կարգավիճակում ու ինչ-որ ժամանակամիջոցը մեկ on-line սարքել ու երգերը ավտոմատ կգրանցվեն ձեր last.fm ռեյտինգում:)

Mobbler-ի էջ last.fm-ում`

http://www.lastfm.ru/group/Mobbler+Users

Իսկ բեռնել ծրագիրը կարող եք այստեղից`

http://code.google.com/p/mobbler/

Բարի օգտագործում:)

ministr
20.03.2011, 20:06
http://www.russiandvd.com (http://www.russiandvd.com/store/audio.asp?)

Ինչ ուզում եմ Online streaming-ով ու բարձր որակով լսում եմ.. էլ ինչ last, first fm-ներ ինչ բան... :)

Պոզիտրոն
11.04.2011, 22:48
Ժող էտ ծրագիրը (դե էն որ նախատեսված էր խռոմի համար քաշել եմ հիմա դժվարանում եմ օգտագործեմ, ո՞նց երգ ավելացնե՞մ)

Yellow Raven
11.04.2011, 22:50
Ժող էտ ծրագիրը (դե էն որ նախատեսված էր խռոմի համար քաշել եմ հիմա դժվարանում եմ օգտագործեմ, ո՞նց երգ ավելացնե՞մ)

Մտի last.fm կայքը, փնտրիր այն արտիստին, ում ուզում ես լսել ու իր երգերի ցուցակում ուզածդ երգի կողքի կապույտ նշանը սեղմիր;)

Պոզիտրոն
11.04.2011, 23:38
Մտի last.fm կայքը, փնտրիր այն արտիստին, ում ուզում ես լսել ու իր երգերի ցուցակում ուզածդ երգի կողքի կապույտ նշանը սեղմիր;)
Ամեն ինչ շատ լավա միայն թե չեմ կարողանում էնպես անեմ որ բոլոր փոփ երգերը լսեմ: Կօգնե՞ք:

Դատարկություն
11.04.2011, 23:49
Ամեն ինչ շատ լավա միայն թե չեմ կարողանում էնպես անեմ որ բոլոր փոփ երգերը լսեմ: Կօգնե՞ք:
Պետքա թագերից օգտվես:
Էստեղ կարող ես լսել ամենառեյտինգով փոփ երգերը`
http://www.lastfm.ru/tag/pop/tracks
Էստեղ ամենառեյտինգով կատարողներն են:)`
http://www.lastfm.ru/tag/pop/artists

Պոզիտրոն
06.05.2011, 22:00
Ժող իսկ հնարավո՞ր է այս ծրագրից օգտվել առանց խռոմի: Կամ անվճար մի ծրագրից, որը սրա նման հեշտ է օգտագործել:

Դատարկություն
07.05.2011, 12:32
Ժող իսկ հնարավո՞ր է այս ծրագրից օգտվել առանց խռոմի: Կամ անվճար մի ծրագրից, որը սրա նման հեշտ է օգտագործել:
Կարող եմ օրինակ առաջարկել ВК-ի ծրագրերից մեկը (եթե էնտեղ գրանցված ես)` http://vkontakte.ru/app1628831_51242597, ինքը և սքրոբլինգ ա անում, և ռադիո ա, և կարաս նաև առանձին կատարողների երգերը լսես, համարյա բոլոր ֆունկցիաները անում է, շատ հարմարա, դեսքթոփի տարբերակ էլ ունի: Ես վերջերս դրանից եմ օգտվում, որովհետև լաստ.ֆմ-ը իմ մոտ շատ դանդաղա բացում ընդհանրապես. տես հարմար կլինի՞;)

Դատարկություն
20.05.2012, 21:07
Լասթ.ֆմ-ի նոր սքրոբբլերը~~~!! Դեռ բետայումա, բայց շատ սիրուն ա + ... անվճար ռադիո!! :)) :love
http://www.lastfm.ru/group/Audioscrobbler+Beta

Rammstein
01.06.2012, 22:55
Սրանց ծրագրի յուրաքանչյուր հաջորդ վերսիան նախորդից վատն ա: :))
Սկզբում 2.1.18-ն էի օգտագործում, նորմալ էր: Հետո ափդեյթ ուզեց, 2.1.19-ը ինստալ արեցի, սկսեց նորմալ չաշխատել, երգերը չէր նվագում, ինքն իրան փոխում էր: Բացի էդ` ձենի կարգավորիչն էր մի քիչ վարի գնացած:

Հիմա էլ էսօր ասեց, որ 2.1.20-ն ա դուրս եկել, էլի ափդեյթ արեցի, հիմա էլ ձենը ցածր ա: Ավելի ճիշտ ձենի կարգավորիչը կապել են Windows-ի Volume Mixer-ի հետ, բայց լավ չեն կապել, սքրոբլերի մեջ ձենը ամենաբարձ վիճակում Windows-ի ձենի բարձրության կեսն ա լինում, պետք ա Volume Mixer-ից բարձրացնել ու իրա մեջ ձեռ չտալ: :))

Մի խոսքով` 2.1.18 ֆորէվեր… Արդեն 2-րդ անգամ վերադառնում եմ էդ վերսիային: