Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ եմ ես
E-la Via
06.03.2010, 20:20
Ո՞վ եմ ես
Վերջին անգամ այս հարցը տվել էի ինձ մի քանի տարի առաջ: Եվ այն պատասխանը, որ ստացա, ինձ այնքան էլ չբավարարեց: Ավելի ճիշտ զգացի, որ ճիշտ չէ այդ պատասխանը:
Եվ մեկ էլ այս հարցը հանկարծակի գլխումս հնչեց մի քանի օր առաջ: Եվ պատասխանը ինձ ուղղակի որոշ ժամանակով անշարժության ենթարկեց: Նախ սկզբից չէի հասկանում, որ դա այս հարցի պատասխանն է, հետո, երբ հասկացա, որ դա է պատասխանը, չէի կարողանում հասկանալ, որ դա ճիշտ է կամ հնարավոր է, հիմա էլ չեմ կարողանում հասկանալ: Բայց այնուամենայնիվ այս պատասխանը, երբ սկսեցի մարսել, ինձ հանգստություն ու լռություն բերեց:
Իմ պատասխանից հետո խնդրեցի, որ այս հարցը իրենք իրենց հղեն ծանոթներս ու պատասխանները ուղղարկեն ինձ: Նրանց պատասխանները կարդալով` ապշեցի, քանի որ ինչպիսին էլ, որ պատասխաններն էին, դրանցից պահի ազնվություն էր կաթում, զգացվում էր, որ մարդը, եթե մինչ այդ էլ իր հետ ազնիվ չի եղել, այդ պատասխանի մեջ ազնիվ է ինքն իր հետ, զգացվեց, որ այս հարցս նրանց որոշ ժամանակով վերադարձրել այս պահը, մի պահ նրանք խորասուզվել են իրենց հոգու մեջ: Հենց դա էր պատճառը, որ երբ կարդում էի պատասխանները, գեղեցկության զգացողություն էի ունենում:
Այդ իսկ պատճառով այստեղ ցանկացողներին առաջարկում եմ, որ ինքներդ ձեզ հղեք այս հարցը և տաք ու գրեք ազնիվ պատասխանը: Այստեղ չենք քննարկի ոչ ոքի պատասխանները, քանի որ դա իմաստ չունի: Որպես ի՞նչ քննարկես մարդու ով լինելը: Ուղղակի կարող ենք կարդալ պատասխանները մեր ծանոթների ու անծանոթների ու այդ պատասխանների մեջ փորձենք տեսնել նրանց էությունը:
Այսինքն? Ուզում ես ասել, եթե պահի տակ մեզ պատասխան տանք, թե ով ենք մենք, անկեղծ պատասխանը կստանանք?
E-la Via
06.03.2010, 23:53
Այսինքն? Ուզում ես ասել, եթե պահի տակ մեզ պատասխան տանք, թե ով ենք մենք, անկեղծ պատասխանը կստանանք?
Հարդ, ոչ թե այս պահի տակ նկատի ունեմ, այլ այս պահին մարդու ով լինելը նկատի ունեմ, ոչ թե պահի տակ կատարած քայլերից, զգացմունքներից ելնելով տված պատասխան, այլ մեր իսկապես ով լինելու պատասխանը: Այս պահ ասելով՝ ես նկատի ունեի, թե ներկայում մենք ինչպիսին ենք: Հույսով եմ կարողացա ճիշտ բացատրել ասածս:):
VisTolog
07.03.2010, 00:26
Ես վաղուց պատասխանն արդեն ունեմ :pardon
ՈՒ կարևոր չի` դա իմ դուրը գալիս է թե ոչ, փաստն էնա, որ գիտեմ::pardon
E-la Via
07.03.2010, 00:30
Ես վաղուց պատասխանն արդեն ունեմ :pardon
ՈՒ կարևոր չի` դա իմ դուրը գալիս է թե ոչ, փաստն էնա, որ գիտեմ::pardon
Իսկ չէ՞ք ցանկանում այն այստեղ գրել:
VisTolog
07.03.2010, 00:38
Իսկ չէ՞ք ցանկանում այն այստեղ գրել:
Ոչ :pardon
Իսկ չէ՞ք ցանկանում այն այստեղ գրել:
Ետ դու ինչու՞ չես գրում:
Ով եմ ե՞ս… Սովորական աղջիկ եմ, որ… չէ, ինչ գրում եմ, շատ ճոռոմ ա ստացվում... Կամ էլ հիմա չեմ կարողանում ճիշտ ձևակերպել մտքերս:
Բայց ոչ մի անգամ չէի մտածել, որ կարելի ա նման ձևով հարցը տալ... Ճիշտ ա, շատ եմ ինքս ինձ բնութագրել, լավ ու վատ կողմերս էլ գիտեմ, բայց ոչ մի անգամ մոտս հարց չէր առաջացել, թե ով եմ ես : )
Բարև Ակումբ.ամ, ես Հայկոն եմ, ուրախ եմ որ միացել եմ ձեզ…:)
Հետաքրքիր է, որ առաջին քայլը թեմայի հեղինակը չի արել:)
Սովարական մարդ եմ մսից և արյունից:D ունեմ արատներ և պատկերացնու՞մ եք անգամ լավ կողմեր, փորձեմ մի երկու խոսք արատներիցս:
Բայց ոնց մտածում եմ ես վատ կողմեր ընդհանրապես չունեմ:D չեմ սիրում երբ խաբվում եմ ու վնաս եմ ունենում դա իհարկե արատ չի արատը էնա որ պահի տակ շատ գեշ չարանում եմ ու տվյալ պահին ուղիներ եմ փնտրում պատժելու,մարդկանց շատ քիչ եմ վստահում, էնքան ալարկոտ եմ, որ ալարում եմ ալարեմ:D օրինակ էս պահին 40 րոպե ա արդեն չեմ ծխել ու մանրից վադանում եմ, բայց ալարում եմ գնամ սեղանի մոտ:D դե աշխատում քիչ ստեմ, բայց որ պետք ա լինում էտ էլ եմ անում, օրինակ անգլերենիս զաչոտը ստանալու համար աշխարհի տակի ստերն եմ ասել մինչև դրելա:D ի դեպ կաշառք էլ եմ տվել, բայց երբեք իմ ձեռքով չեմ տալիս,երևի դեռ ընդունակ չեմ, այ մարդ էս ինչ բացվել բացվա, որ ստոպ չտամ կարողա մի քանի օր սենց գրեմ:
Լավ կողմերից չեմ խոսում, որովհետև լավ կողմեր չունեմ:
Ո՞վ եմ ես.... ասել ով եմ ես՝ նշանակում է ինքս ինձ հետ լինեմ մաքսիմալ անկեղծ: Լինել անկեղծ՝ նշանակում է բացահայտեմ ինձ: Ինձ բացահայտում եմ ամեն օր ու ամեն պահ՝ ներքին ու արտաքին գործոնների ացդեցության շնորհիվ: Բայց թեմայի հեղինակը ուզում է անկարելին.... ով եմ «ես»-ը մենակ ինձ է պետք, իսկ մնացածի հետաքրքրությունը ընդամենը կբավարարվի՝ իմ անձի նկատմամբ: Դե ուրեմն՝ թող մնացածը ինձ հետաքրքրությամբ ուսումնասիրեն, իսկ ես՝ ինքս ինձ համար բացահայտումներ անելով՝ կպարզեմ թե ով եմ ես...;)
VisTolog
07.03.2010, 11:21
Հետաքրքիր է, որ առաջին քայլը թեմայի հեղինակը չի արել:)
Սովարական մարդ եմ մսից և արյունից:D ունեմ արատներ և պատկերացնու՞մ եք անգամ լավ կողմեր, փորձեմ մի երկու խոսք արատներիցս:
Բայց ոնց մտածում եմ ես վատ կողմեր ընդհանրապես չունեմ:D չեմ սիրում երբ խաբվում եմ ու վնաս եմ ունենում դա իհարկե արատ չի արատը էնա որ պահի տակ շատ գեշ չարանում եմ ու տվյալ պահին ուղիներ եմ փնտրում պատժելու,մարդկանց շատ քիչ եմ վստահում, էնքան ալարկոտ եմ, որ ալարում եմ ալարեմ:D օրինակ էս պահին 40 րոպե ա արդեն չեմ ծխել ու մանրից վադանում եմ, բայց ալարում եմ գնամ սեղանի մոտ:D դե աշխատում քիչ ստեմ, բայց որ պետք ա լինում էտ էլ եմ անում, օրինակ անգլերենիս զաչոտը ստանալու համար աշխարհի տակի ստերն եմ ասել մինչև դրելա:D ի դեպ կաշառք էլ եմ տվել, բայց երբեք իմ ձեռքով չեմ տալիս,երևի դեռ ընդունակ չեմ, այ մարդ էս ինչ բացվել բացվա, որ ստոպ չտամ կարողա մի քանի օր սենց գրեմ:
Լավ կողմերից չեմ խոսում, որովհետև լավ կողմեր չունեմ:
բայց թեմայի վերնագիրը քո էսքան գրածը չի պահանջում :D:think
Ես այն ամենն եմ, ինչ տեսնում եմ ուրիշների մեջ.
E-la Via
07.03.2010, 14:08
Իրոք որ իմ կողմից տգեղ էր թեման բացել և նախօրոք չտեղադրել իմ կողմից հնչեցրած հարցի պատասխանը: Ներեցե՛ք ինձ:
Ինչպես և առաջին գրառմանս մեջ նշեցի, երբ ես վերջին անգամ ինձ տվեցի այս հարցը, ուղղակի չէի կարողանում հասկանալ ու ընդունել պատասխանս:
Նախ ասեմ, որ երբ մի քանի տարի առաջ այս հարցը ինձ տվեցի, իմ պատասխանը ավելի շատ ասում էր թե ես ինչպիսին եմ, այսինքն ինձ հատուկ գծերը, բացասական և դրական հատկանիշները, : Բայց այս անգամ Ո՞վ եմ ես հարցը տալիս, երբ նայեցի ներս միայն լռություն տեսա, այդ լռության մեջ ես որպես անհատականություն չկայի, չկար ոչ անուն, ազգանուն, չկային ինձ հատուկ գծերը, չկար ոչինչ: ես ուղղակի զգացի իմ ներսի լռության անհունությունը: Ես ինքս ինձ այնքն մեծ ու այնքն փոքր թվացի այդ պահին: Այդ լռության մեջ նաև կար հանգստություն: Ձեզ համար միգուցե տարօրինակ թվա այս պատասխանը, բայց դա է հոգուս պատասխանը: Հետո , երբ վերլուծում էի այդ ուժեղ զգացողությունը, ես հասկացա,որ դա ուղղակի զգացողություն չէր, այլ որ ես իմ ներսի լռությունն ու հանգստությունն եմ
:
Yeghoyan
07.03.2010, 14:37
Բայց այս անգամ Ո՞վ եմ ես հարցը տալիս, երբ նայեցի ներս միայն լռություն տեսա, այդ լռության մեջ ես որպես անհատականություն չկայի, չկար ոչ անուն, ազգանուն, չկային ինձ հատուկ գծերը, չկար ոչինչ: ես ուղղակի զգացի իմ ներսի լռության անհունությունը: Ես ինքս ինձ այնքն մեծ ու այնքն փոքր թվացի այդ պահին: Այդ լռության մեջ նաև կար հանգստություն: Ձեզ համար միգուցե տարօրինակ թվա այս պատասխանը, բայց դա է հոգուս պատասխանը: Հետո , երբ վերլուծում էի այդ ուժեղ զգացողությունը, ես հասկացա,որ դա ուղղակի զգացողություն չէր, այլ որ ես իմ ներսի լռությունն ու հանգստությունն եմ
:
հլը նայի ինչ ես գրել
տեսա լռություն, ես որպես անհատականություն չկայի, լռության մեջ կար հանգստություն
ու դու սրա հետ համաձայն ես, հա՞
դու չկաս, դու ոչ մի բան ես, բայց դու դրանից հանգստություն ես զգում, հա՞
հուսով եմ չես վիրավորվի, բայց քո գրածներից ես դա հասկացա:pardon
E-la Via
07.03.2010, 14:54
Վիրավորվելու ոչինչ չկա, շատերը հենց այդպես էլ կմտածեն գրածիցս:
Ինչպես առաջին գրառմանս մեջ էի նշել, կարծում եմ այստեղ կարիք չկա քննարկել մարդկանց գրառումները իրենց ով լինելու վերաբերյալ, բայց կասեմ, որ այդ լռության, այսպես ասած "դատարկության" մեջ ես զգացի իմ էությունը: Իսկ էությունս ինպե՞ս ասեմ, որ ճիշտ հասկացվի, երևի ավելի ճիշտ կլինի ասել բազմերանգ էր: Եթե ուզում եք նաև կարող եմ ասել, որ ես այդ պահին ոչինչ էի և միևնույն ժամանկ ամեն ինչ: Ես հենց այդ ժամանկ հասկացա, թե ես իրականում ով եմ: Եթե չլիներ այդ պահը, չէր լինի նաև այս պատասխանը, այն կլիներ լրիվ այլ:
Way ջան կարդացի ու հետաքրքրեց, թե ինչ են անում ակումբում "Ես կոնցեպցիայի" ուսումնասիրությունը…:)Ուրախ եմ, որ դու առանց գրականության ուսումնասիրման/ես էտպես եմ կարծում/ հասել ես այս մեթոդիկայի բացահայտմանը… "Ով եմ ես"ը բացահայտում է մեր ես պատկերը/Ես կոնցեպցիայի £րջանակներում/… Ինչպես նաև ուղղված է ինքնաճանաչմանը:
Yeghoyan
07.03.2010, 15:16
Ինչպես առաջին գրառմանս մեջ էի նշել, կարծում եմ այստեղ կարիք չկա քննարկել մարդկանց գրառումները իրենց ով լինելու վերաբերյալ,
ինչի՞ չքննարկենք, հնարավոր է մեկ ուրիշին դա պետք է, հնարավոր է քննարկումից հետո ինչ-որ բան փոխվի նրա մոտ:
Հ.Գ. համենայն դեպս մի ասա, որ դու չկաս, դու ոչ մի բան ես;) դա այդպես չի ու ոչ մեկի դեպքում էլ այդպես լինել չի կարող:
Լավ, հասկացա թեմայի իմաստը:
Ես, մոտավորապես 1 տարի առաջ եմ զգացել, թե ով եմ ես, ինչի եմ ծնվել, երբ գրեցի իմ առաջին լուրջ ստեղծագործությունները:
Իսկ ավելի չեմ մանրամասնի, քանի որ դա միայն մեծամտություն կթվա: Ուղղակի իմ ինքնագնահատականն ա շատ բարձր, բայց ես այն երբեք չեմ խառնել մեծամտության հետ:
E-la Via
07.03.2010, 15:45

Դե, եթե ցանկանում եք, կարող եք քննարկել, ուղղակի կարծում եմ, հո չենք սկսի մարդկանց համոզել որ նարնք այն չեն, ինչ իրականում իրենք իրենք են համարում: Դա կլինի ուղղակի մե պատկերացումները նրանց մասին:):
E-la Via
07.03.2010, 15:51
Լավ, հասկացա թեմայի իմաստը:
Ես, մոտավորապես 1 տարի առաջ եմ զգացել, թե ով եմ ես, ինչի եմ ծնվել, երբ գրեցի իմ առաջին լուրջ ստեղծագործությունները:
Իսկ ավելի չեմ մանրամասնի, քանի որ դա միայն մեծամտություն կթվա: Ուղղակի իմ ինքնագնահատականն ա շատ բարձր, բայց ես այն երբեք չեմ խառնել մեծամտության հետ:
Հարդ ափսոս, որ չես մանրամասնում:(: Գրածով ցույց կտայիր, թե ով ես իսկապես դու: Դրա տակ թե մյուսները ինչ կմտածեն, կարծում եմ կարևոր չէ: Եթե դիմացինը չի գնահատի քո ազնվությունը, չի տարբերի բարձր ինքնագնահատականը մեծամտությունից, դա արդեն իր խնդիրն է:
Sagittarius
07.03.2010, 16:11
Ո՞վ եմ ես.... ես մարդ եմ,, որ,............ որ երբեմն մտածում ա, որ ինքը հատուկ ա, տարբեր ա, ինչ որ հատուկ միսիա ունի ես աշխարհում:esim,,,, մտածում եմ թե աշխարհի սաղ բրոբլերմների լուծելը ինձ վրա ա, շատ ծանր ա մեկ-մեկ լինում,, միշտ փորձում եմ ճիշտը գտնել, ամեն ինչ կատարյալ դարձնել, բոլոր ինչուների պատասխաները գտնել,,, ու պահի տակ զգում եմ որ ես էդ ամեն ինչի մեջ խճճվել եմ, ու ինքս իմ մասին են ամենահասարակ հարցերի պատասխաները նույնիսկ չգիտեմ,,,, ինձ թվում ա թե իրերն ուրիշ ձև եմ տեսնում քան մնացածը, թե ինձ ոչ ոք չի հասկանում և չի ճանաչում,,, հետո էլ մտածում եմ իսկ միգուցե ես ինձ չեմ ճանաչում..... երբեմն ուզում եմ մինչև ականջներիս ծերը սիրահարվեմ, բայց չգիտեմ խի, չի ստացվում:esim
երբեք րեմ կարողանում տեսնել ջրի երեսին ինչ կա, միշտ տեսնում եմ ջրի հատակը, բայց մակերեսային, առաջնային, տրիվյալ, պարզ հարցերը առարկաները, իրերը գաղափարները միշտ վրիպում են ուշադրությունիցս, նույնիսկ էն ամենպարզ հարցերը բարդացնում եմ, փորձում եմ գտնել թաքնված մեխերը, և երբեք չեմ կարողանում հավատալ, որ հարցերը երբեմն կարող են այդքան պարզ պատասխաներ ունենալ,,,,,
ու վերջում միշտ մտածում եմ,,,, ինչքան լավ կլիներ ունենալ երկրորդ կես, որը իմ այս բոլոր հատկանիշների ճիշտ հակառակը կունենար, ու ինձ կլրացներ....
փորք ժամանակ մի հատ երազանք ունեի,, որ ինձանից մի հատ էլ լիներ, որը ամբողջավին ինձ կհասկանար,, ու երբեմն են իմ մեջի են ամենաամենաները,,,, որ ոչ ոքի երբեք չէի ասի,,, իրա հետ կքննարկեի....
բայց թեմայի վերնագիրը քո էսքան գրածը չի պահանջում :D:think
Ուրեմն իզուր մատերս եմ փչացրե՞լ, բայց ոնց հասկացա պետք է ինքներս մեզ հարցնեինք թե ով ենք, դե ես էլ հարցրել եմ:
Իսկ էությունս ինպե՞ս ասեմ, որ ճիշտ հասկացվի, երևի ավելի ճիշտ կլինի ասել բազմերանգ էր: Եթե ուզում եք նաև կարող եմ ասել, որ ես այդ պահին ոչինչ էի և միևնույն ժամանկ ամեն ինչ:
Եվ որտեղից վերձրեցիր որ դու «ամեն ինչ ես»:)
E-la Via
07.03.2010, 17:19
Եվ որտեղից վերձրեցիր որ դու «ամեն ինչ ես»:)
Ոմանց դուր չի գալիս, երբ ասում եմ «ոչինչ եմ», ոմանց էլ, երբ ասում եմ «ամենի ինչ եմ»: Հիմա ես ի՞նչ անեմ:(:): Երեխեք ջան, սա իմ զգացողությունն է, իմ պատասխանը, թե որտեղից դա վերցրերցի, դա արդեն կարևոր չէ: Օրինակ ես այստեղ գրած պատասխանները չեմ կարդում, որ հետո վերլուծեմ, այլ ուղղակի դրանց միջոցով փորձում եմ զգալ դիմացինսի էությունը :

Չէ հենց հակառակը ինձ լավ էլ դուր եկավ, դրա համար էլ հարցնում եմ:)
Հարդ ափսոս, որ չես մանրամասնում:(: Գրածով ցույց կտայիր, թե ով ես իսկապես դու: Դրա տակ թե մյուսները ինչ կմտածեն, կարծում եմ կարևոր չէ: Եթե դիմացինը չի գնահատի քո ազնվությունը, չի տարբերի բարձր ինքնագնահատականը մեծամտությունից, դա արդեն իր խնդիրն է:
way ջան, ես չեմ սիրում իմ մասին խոսել (այսինքն սիրում եմ, բայց միայն մարդկանց շատ նեղ շրջանակներում): Ես սիրում եմ գործել, իսկ եթե իմ ուզածը ստանամ ու ես դառնամ էն, ինչ որ պիտի դառնամ, դու դժվար թե չիմանաս թե ես ինչ էի ուզում::)
Yeghoyan
07.03.2010, 21:22
էս երկու օրա մտածում եմ, ոնց քցում-բռնում եմ, ես բոբո եմ:scare էս լուրջա՞:8
VisTolog
07.03.2010, 22:09
էս երկու օրա մտածում եմ, ոնց քցում-բռնում եմ, ես բոբո եմ:scare էս լուրջա՞:8
բոբո՜ :scare :D:D
Իսկ ես ոնց քցում-բռնում եմ, շատ բարի եմ: Էս լուրջ ա՞ :} :D
Իսկ ես անջատված եմ ու կարոտած եմ:8:)) լօօլ
իսկ ես:think շաաաաաաատ իմանամ,ես շնորհակալ եմ թեման բացելու համար,որովհետև շատ անգամ ետ հարցը ինձ տալով չեմ գտել պատասխանը.........ես միշտ փորձել եմ արդառացնել ինձ շրջապատող մարդկանց հույսերը ինձ հետ կապված,միշտ արել ամեն ինչ որ մարդկանց չհիասթափեցնեմ,բաըց միևնույն ժամանակ համառ,երևի չափից դուրս.................իսկ հիմա,երբ արդեն մեծացել եմ,հոգնել եմ ետ ամեն ինչից,ու իրականում չգիտեմ թե ով եմ ես,մի հիմարիկ թե "աշխարհը մեղքերից փրկել ցանկացող ավելի մեծ հիմարիկ":oy
Whyspher Whisper
08.03.2010, 01:03
Ոմանց դուր չի գալիս, երբ ասում եմ «ոչինչ եմ», ոմանց էլ, երբ ասում եմ «ամենի ինչ եմ»: Հիմա ես ի՞նչ անեմ:(:): Երեխեք ջան, սա իմ զգացողությունն է,
Ինձ թվում է, սա արդեն են դեպքն է, երբ դու ուղղակի "Ես" չես, այլ ընդհակառակը, ավելի փոքր մի բան, միևնույն ժամանակ` ավելին քան "ես": Դա նման է ինչ-ոչ տրանսպերսոնալ /անձի սահմաններից դուրս եկող/ ապրումների, երբ կարող ես ձուլվել ամբողջ աշխարհի, տիեզերքի հետ ու նրա ամեն մասնիկի:
.....
Ինչ վերաբերում է ինձ, տարբեր տարիներին պատասխանելով այս հարցին, բոլորովին տարբեր պատասխաններ եմ ստացել... Հիմա էլ պատասխանը համընկնում է էս պահին իմ, որպես անձի, զարգացման փուլին համապատասխան լուծմանը դրած հարցերի հետ, արտահայտելով ավելի շատ պրոցեսը, քան իչ-որ կայուն առանձնահատկություն:
Mark Pauler
08.03.2010, 03:08
Հետաքրքիր թեմա ես բացել:
Ամեն մարդ չի որ կարա անկեղծանա այն աստիճան, ինչքան որ դու էս անկեղծացել պատասխանիդ մեջ:
Կարծում եմ հասկացել եմ քեզ:
"Ո՞վ եմ ես" հարցը շատ անգամ եմ տվել ինքս ինձ ու դեռ հազար անգամ էլ կտամ:
Դա Էն հարցն ա, երբ մարդը կարիք ա ունենում մենակ մնալու ինքն իր հետ ու ինչ որ կարևոր պատասխաններ գտնի իր համար, անպայման սկսում ա դրանից...
Էն հարցն ա, որ կարա քցի դեպրեսիայի մեջ ու հակարակը` հանի ընկճված հոգեվիճակից:
Էն հարցն ա, որ կարևոր քայլերից առաջ, եթե ինքդ քեզ տաս ու կարողանաս ինքդ քո հետ անկեղծ լինես, հետագա անելիքտ ճիշտ կստացվի.....
Էն հարցն ա, որ ներքին նյութական ամբիցիաներդ ու հոգեվոր եսդ միշտ տարբեր բաներ են ասելու քեզ......
Էն հարցն ա, որ կանգնած, նստած կամ պարկած դիրքում տարբեր պատասխաններ ա ունենալու....
Պատասխանը սկսվում ա միշտ այսպես. "Ես մարդ եմ որը....", իսկ շարունակությունը շատ տարբեր ա կախված հոգեվիճակից հիմնականում:
Ես մարդ եմ...
* որը շատ սովորական տղամարդ ա իր թուլություններով;
* որը շատ յուրահատուկ անհատականություն ա իր ստեղծած գործերով;
* որը երբեք չի ունենա այն բոլորը միաժամանակ ինչի ձգտում ա;
* որը ունի էն ամենը որ երջանիկ լինի;
* որը ուժ ունի աշխարհը փոխի;
* որը ոչինչ ա աշխարհի առաջ...
*... ... ...
Ու Էս ամենի մեջ միայն մի բան հաստատ գիտեմ - ԵՍ ՄԱՐԴ ԵՄ!!! Իսկ թե ինչ ա "մարդ" ասածս, դա արդեն առանձին քննարկման թեմա է!!!
E-la Via
08.03.2010, 13:56
Եվ որտեղից վերձրեցիր որ դու «ամեն ինչ ես»:)
Gayl, ուղղակի դա ներքին զգացողություն է, ուղղակի մի պահ քեզ զգում ես ամեին ինչ: Այլ կերպ չեմ կարող բացատրել,անհրաժեշտ է զգալ դա:):
Yeghoyan
08.03.2010, 14:02
Gayl, ուղղակի դա ներքին զգացողություն է, ուղղակի մի պահ քեզ զգում ես ամեին ինչ: Այլ կերպ չեմ կարող բացատրել,անհրաժեշտ է զգալ դա:):
Մի պահ, պահի ազդեցության տակ որոշում ենք մենք ով ենք, ամեն րոպե փոխվումա մեր ով լինելը, ու դուք սա համարում եք լավա:'բան չեմ հասկանում:esim
E-la Via
08.03.2010, 14:19
Մի պահ, պահի ազդեցության տակ որոշում ենք մենք ով ենք, ամեն րոպե փոխվումա մեր ով լինելը, ու դուք սա համարում եք լավա:'բան չեմ հասկանում:esim
Yeghoyan մի պահ ասելով ես նկատի ունեմ, որ իմ էություն ինձ համար բացվեց այդ պահին: Ես դեռ չեմ հասել այն վիճակի, որ այդ պահը վերածվի րոպեի, ժամի , որ ամբողջ կյանքիս ընթացքում զգամ ինձ այդպիսին, ինչպիսին ես այդ պահին էի: Հաստատ կարող եմ ասել, որ դա պահի ազդեցությունից աառաջացած զգացողություն չէր: Սա ինձ համար էր դժվար հասկանալ, ըմբռնել , պատկերացնում եմ, թե ձեզ համար ինչ խառն է հնչում:
Այս հարցին արդեն մի քանի ուրիշ թեմաներում պատասխանել եմ, թե ո՞վ եմ ես՞...
Հարցը դրանում է, որ ««Ես»» ասելով մարդիկ հասկանում են մարմին և մարմնի հետ կապված ամեն ինչ, որը բերում է Իրական Ես-ի ոչնչացման... օրինակ, երբ մարդ փորձում է նայել իր ներսը և փորձել տեսնել ինքը իրեն իր մարմնում, որը հենց ինքը Էգոն է, այսինքը Ես-ը կամ գիտակցությունը մարմնում, այդ ժամանակ Նա տեսնում է Իր իրական Էգոն: Երբ մարդ սկսում է իր մարմինը համարել իր էգոն, այսինքը ««ես»» այսինչ այսինչյանն եմ, էս ունեմ էն ունեմ, ապա իր մարմնի էգոն մեծանում է իսկ Իրական Էգոն փոքրանում, անտեսանելի և անզգալի է դառնում: Ինչպես՞ է դա տեղի ունենում, երբ մարդ իրեն համարում է մարմին, այլ ոչ թե, որ Նա մարմնում գտնվող ապրող էակն է, ապա նա ամեն ինչ ինչ, որ անում է մտածում է, թե ««նա»» այդ մարմինն է, մեքենա վարելուց, ինքը իրեն նույնացնում է իր մեքենայի հետ, էգոն ավելի է մեծանում...
way-ի խոսքերից փորձենք տեսնել նրանց էությունը:
Մեկի Էությունը տեսնել, նշանակում է տեսնել մարդու իրական Էգոն, որը անփոփոխ է, թե չե մարմինը, որը միշտ փոխվում է, ինչպես նաև նրա հետ կապված ամեն ինչ...
Այս թեմայում ինչքան էլ, որ մարդիկ փորձեն ներկայացնել, թե ովքեր են իրենք, դա ճիշտ չի լինի, որովհետև մի ինչ որ ժամանակ առաջ նրանք ունեին այն ինչ որ հիմա չունեն և չեն ունենա այն, որ ունեն հիմա ապագայում, լինի դա Որակ, ունեցվացք, փառք, համբավ և այլը, բայց Էությունը, Էգոն, կամ Ես-ը, Դա իրական Մենք ենք մեր յուրահատուկ որակներով...
Վերևի գրառումներից պարզ երեվում է, որ բոլորը ուղղակի հասկացել են թե ովքեր են իրենք իրենց առոյա կյանքում, լա՞վ թե վա՞տ... անուն ազգանուն, մասնագիտություն, շրջապատ, ին՞չ ունեն, ինչքան՞ ...
և այլը...
bari hoki
12.03.2010, 01:48
Ո՞վ եմ ես, մարդ, որը խոսում է ազատ և տեսնում է շատերի համար անտեսանելի իրականությունը:
Mephistopheles
12.03.2010, 06:47
Ո՞վ եմ ես, մարդ, որը խոսում է ազատ և տեսնում է շատերի համար անտեսանելի իրականությունը:
…չէ, դու մարդ ես որն իր մասին շատ մեծ կարծիք ունի
Սիրելի Way զարմանալի հարցադրում ես արել ,եթե հաշվի առնենք տարիքդ:Սովորաբար այդ հարցը մարդու մեջ ծագում է ավելի հասուն տարիքում, և իսկապես գալիս է մի պահ, երբ մարդ պետք է կանգ առնի ու ի մի բերի իր անցած ուղին, արած - չարածները, հաշվի կրած դիմակների քանակը:Երջանիկ է այն մարդը, ում հաջողվում է այս կյանքում առավելագույնս քիչ դիմակների կոլեկցիա ունենալ:մարդու հոգին ամենամութ ու խճճված լաբիրինթոսն է, իսկ "Ո՞վ եմ ես " հարցի պատասխանը գտնվում է ամենավերջում ,և միայն ամենաիմաստուն ու համարձակ մարդուն է հաջողվում անցնել սեփական եսի խճճված ուղիներով ու որպես մրցանակ ստանալ այդ հարցի իսկական պատասխանը:Ես կարող եմ միայն գրել, թե ինչ եմ զգում հենց այս պահին. երբ լայն փակված աչքերով նայում եմ ինքս ինձ.
Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս-
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ոնց՞ դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա, դու մե՜րկ ես...
( Պ. Սևակ)
Եթե պատասխան կա այն հարցին, թե «ովքե՞ր են մարդիկ», ապա ամեն ինչ պարզ է՝ ես նրանցից մեկն եմ։ Եթե հարցի տիրույթը սահմանափակվում է այսպես՝ «ո՞վ ես դու մարդկանց մեջ», ապա պետք է ստիպված ինքնագնահատական տալ ու մտածել, թե ես մարդկության ինչի՞ն եմ պետք, որից կարող է տհաճ (ու երևի օբյեկտիվ) հետևություն առաջանալ առ այն, որ մարդկությունը առանց ինձ էլ թերևս յոլա կգնար։ Դրա համար ավելի մխիթարիչ է վերադառնալ առաջին կետին, ու մտածել՝ «ո՞վ եմ ես որպես մարդկանցից մեկը» կտրվածքով, այսինքն ինձ ամբողջի մաս համարելով, ու ոչ թե հատ հատ համեմատելով այդ ամբողջի այլ մասերի հետ։ Վերջինս հիմար զբաղմունք կարող է լինել ու կախված տրամադրությունից տարբեր արդյունքների բերել, սկսած սեփական եսը ոչնչություն համարելուց մինչև սեփական եսի աստվածացնելը։ Կարելի է կորելացիոն մոտեցմամբ պատասխանել սույն հարցին, այսինքն հարցը բաժանել երկու մասի՝ ով եմ ես անկախ շրջապատից ու առհասարակ, հետո պատասխանել՝ թե ով եմ ես տվյալ շրջապատում ու համադրել այս հարցերի պատասխանները որպես լիարժեք պատասխան։ Եվ այսպես առաջինը՝ ո՞վ եմ ես առհասարակ։ Պատասխան՝ չգիտեմ։ Աստված գիտի։ Սատանան գիտի՝ թե ով եմ ես ու ինչու եմ ես։ Ու քանի որ մյուսի պատասխանի հետ համադրելու ոչինչ չկա, ապա մնում է այս պատասխանը։
Իմ եսը նոր է ձևավորվում, անկեղծ ասած: Եթե այս պահին կանգ առնի իմ կյանքը, ոչինչ կլինեմ (համեմատած իմ ակնկալիքներին): Եթե այս տեմպով առաջ ընթանամ, կդառանամ «ով», հետո էլ կասեմ, թե ով: :)
Այս հարցն ինձ մոտ չի առաջանում, քանի որ դեռ անիմաստ եմ համարում այդ հարցին պատասխանելը:
Ես չգիտեմ, թե ով եք դուք և արդյոք այս ամեն ինչը իրականություն է, բայց ես վերջերս համոզմել եմ, որ ես քնած եմ, իսկ դուք իմ երևակայության արդյունքներն եք…
եթե մի փոքր մտածեք կհամոզվեք, որ նույնիսկ քամին ձեր երևակայության արդյունքն է և, որ դուք` իմ երևակայության արդյունքները, կանգնած եք նույն տեղում և չեք շարժվում…
Ո՞վ եմ ես... Շատ պատասխաններ հնչեցին և նույնիսկ բավականին լայն ասպեկտով քննարկվեց հարցը:
Ես մեկն եմ միլիարդավոր մարդկանցից, ոչ ավելին և ոչ էլ պակաս: Փոքրիկ-փոքրիկ մի երևույթ, աննշան էակ, որի լինելը մեծ փոփոխություն չի բերել իր հետ, և ոչինչ չի փոխի նաև նրա չլինելը: Տիեզերքի մի փոքրիկ մասնիկ, նրա բջիջը, նրա տարրը, բայց նաև... Այն՝, առանց որի չի լինի կյանքը, չի լինի աշխարհը, չի լինի ինքը տիեզերքը...
Աշխարհը մասնիկի մեջ է,
Մասնիկը աշխարհից մեծ է...
Դե ասա հիմա տխմարին,
Որ մարդը կյանքից էլ մեծ է...
Լուսաբեր
21.03.2010, 21:38
Վերջերս ակումբցի հոգեբաններից մեկը հետս տեստ էր անց կացնում, որտեղ ես հարցն էլ կար ու սպոնտան պետք է թվարկեի 10 կետ ով եմ ես-ին.
Շատ բարդ էր անկեղծ ասած, տարիների հետ երևի պատասխաններիս համ հերթական դասավորությունը կփոխվի, համ անունները
Անգամ մենակ, անգամ ինքներս մեզ հետ, համոզված չեմ, որ կարող ենք լրիվ անկեղծ լինել և հասկանալ, թե ով ենք մենք… Իհարկե, ես կարող եմ և սխալ լինել, սակայն երբ փորձեցի տալ ինձ այս հարցը, առաջինը սկսեցի մտաբերել դրական կողմեր և հատկանիշներ, դա արդեն անարդար է… «Ո՞վ եմ ես» հարցը ինչքան էլ որ հասարակ է թվում, միևնույն ժամանակ եղել է շատ փիլիսոփաների քննարկման խնդիր:
Իսկ եթե առանց խորը մտածելու պատասխանեմ- ես ներկայիս հասարուկաթյան մի մասնիկն եմ, մի փոքր մասը, փորձում եմ գտնել իմը և ստեղծել մի գողտրիկ անկյուն, որտեղ կունենամ իմ աշխարհը, և որտեղ, միգուցե, բոլորից հեռու կտեսնեմ իմ «ԵՍ»-ը, որը չի լինի արտացոլանքը այս իրականության
Ով եմ ես՞............. թերևս մի մարդ, որը միշտ պայքարի մեջ է ինքն իր դեմ...............որը երբեք չի սպասում, որ իրեն կքննադատեն, քանզի բոլորից առաջ հենց ինքն է իր ամենամեծ և անխնա քննադատը.................... մարդ, որը ցանկացած բարդ նպատակի իրագործումից հետո ավելի բարդ նպատակներ է իր առջև դնում, այսքանը որ հաստատ ես եմ, բայց վստահ եմ նաև, որ դեռ շատ-շատ բացահայտումներ պիտի անեմ ու կարծում եմ նաև, որ այս հարցը կյանքի տարբեր փուլերում տարբեր պատասխաններ կունեն...........................
Sambitbaba
04.06.2011, 22:00
բայց ես վերջերս համոզմել եմ, որ ես քնած եմ…
Սա արդեն գործի կեսն է, շատ կարևոր կեսը, եթե դու իրոք գիտակցել ես քո քնած վիճակը: Սա նշանակում է, որ դու արդեն սկսել ես արթնանալ:
Բուդդա՝ նշանակում է. ա ր թ ն ա ց ա ծ:
Sambitbaba
04.06.2011, 22:06
փորձում եմ գտնել իմը և ստեղծել մի գողտրիկ անկյուն, որտեղ կունենամ իմ աշխարհը...
Դու արդեն ունես այն, սիրելիս: Դա քո սրտի միջի գաղտնի սենյակն է: Ճանապարհվիր այնտեղ և կհամոզվես դրանում: Որպես ուղեկից կարող ես վերցնել Դրունվալո Մելխիսեդեքի "Ապրիր Սրտիդ մեջ" գիրքը:
Մարդիկ մեկ-մեկ զարմանում են իրենց վրա, իրենց արարքների, ու իրենց թվում է թե իրենք իրենց չեն ճանաչում, բայց չզարմանաք ու չծիծաղեք, եթե ասեմ, որ ես մեկ-մեկ ինքս ինձ չեմ ճանաչում հենց արտաքինից , ուրիշ բաներ չմտածեք. ո'չ առանձնապես տգեղանում եմ, ո'չ էլ գեղեցկանում, ուղղակի մեկ-մեկ որ հայելու մեջ նայում եմ ու ինձ թվում է՝ ես՝ ես չեմ, մի տեսակ խորթ եմ թվում ինձ, կարծես մարմինս իմը չլինի, ինձ հոգի եմ զգում, որին մարմին, ձև և ընդհանրապես ոչ մի նյութական բան պետք չէ:
Sambitbaba
05.06.2011, 00:13

Հոյակապ խոսքեր են և շատ ճշմարիտ: Բայց և այնպես, խորհուրդ կտայի գնահատել և սիրել մարմնական "Ես"-իդ էլ, որովհետև այդ Դու-հոգիդ ես ընտրել այդ մարմինը, մեր այս չորս-տարածքային աշխարհում քո բազմատարածք փորձն ապրելու համար: Եվ առանց քո ֆիզիկական "Ես"-ի, դու ուղղակի անկարող կլինեիր այդ անել:
Ես եմ ընտել այս մարմինը ? ո՞նց, իսկ չորս-տարածքային աշխարհը ո՞րն է:
Sambitbaba
05.06.2011, 01:32
Ես եմ ընտել այս մարմինը ? ո՞նց, իսկ չորս-տարածքային աշխարհը ո՞րն է:
Ճիշտն ասած, ես վախենում եմ, որ արդեն թեմայից դուրս ենք գալիս և որ մոդերատորը կարող է արդարացիորեն բարկանալ: Բայց երկու խոսքով...
Երկրորդ հարցիդ պատասխանելն ավելի հեշտ է: Երկարություն, բարձրություն, լայնություն, ժամանակ (բայց ժամանակը լրիվ ուրիշ բան է բազմատարածքայնության մեջ): Ահա այդ չորս տարածքները:
Իսկ առաջին հարցդ... Սիրելի Ամելի: Մի՞թե դու կարծում ես, որ քո ամենագլխավոր, ամենաիրական, ամենագեղեցիկ, ամենաիմաստուն, ամենաաստվածային մասնիկը, այսինքն՝ քո Հոգին, պատահականորեն է այս աշխարհ գալիս: Ահա թե ինչ կասեմ ես քեզ. ոչինչ պատահական չկա այս աշխարհում: Եվ ինչ խոսք, որ այդ դու ես ընտրել ոչ միայն քո մարմինը, այլ նաև. որտեղ ես դու ծնվել. Հայաստանու՞մ թե Ավստրալիայում; ովքե՞ր են քո ծնողները. իտալացի՞, թե՞ կիրգիզ, հավաքարա՞ր, թե՞ տիեզերագնաց; ի՞նչ գույնի է քո մաշկը; առո՞ղջ ես դու թե հիվանդ: Այս բոլորը քո ընտրությունն է, Քո-Հոգուդ ընտրությունն է, Քո-Աստված-Հոգու ընտրությունն է, որն էլ հենց այն է, ինչպես անվանեց նրան մեր սիրելի Վեյը՝ Ամեն Ինչ:
Եվ գիտե՞ս արդյոք, թե երբ է "դու-մարմինը" լրիվ ներդաշնակության մեջ ապրում "Դու-Հոգու" հետ: Երբ նա հարգում, հավատում և գնահատում է "Դու-Հոգու" ընտրությունները նույնիսկ այն դեպքում, երբ նրա "դու-միտքը" չի կարողանում ընկալել ու հասկանալ "Դու-Հոգու" ծրագրերն ու ընտրությունների պատճառները:
Sambitbaba
06.06.2011, 09:39
Ո՞վ եմ ես
"Ես այն սրինգի անցքն եմ, որի միջով փչում է Աստված:
Եկեք, ուրեմն, լսենք այդ երաժշտությունը":
Հաֆիզ
melancholia
12.08.2011, 14:32
ինձ էլ երբեմն տանջում է այն գաղափարը, որ չգիտեմ ով եմ, ես, ուր եմ գնում, ու ինչի համար: Բայց եթե անկեղծ լինենք, ապա, երևի չկա մաչդ, ով չիմանա իրական իր դեմքը, իր էությունը: երբեմն փորձում ենք նքներս մեզ խաբել դրանով, թե չգիտենք մեզ, բայց շատ լավ էլ գիտենք, պարզապես վախենում ենք նայել մեզ, տեսնել մեզ, ու կողքից գնահատել: Իսկ մարմնականը...դե այն տրվում է մեզ, , չենք ընտրում, բայց կարող ենք փոխել, ավելի լավը դարձնել, սիրել, փայփայել, գնահատելու գոհանալ...դրանով ստիպելով դիմացիննել նման կերպ վերաբերվի, գնահատի ու տեսնի մեր իսկ ստեղծած աչքերով: երևի շատերդ չհամաձայնեք, հականում եմ տեսակետները շատ ենք, բայց հիշեք, ամենինչ մեր ձեռքում է, ու թե լավը, թե վատը մեզանից է գալիս
CactuSoul
12.08.2011, 19:59
Վերջերս ակումբցի հոգեբաններից մեկը հետս տեստ էր անց կացնում, որտեղ ես հարցն էլ կար ու սպոնտան պետք է թվարկեի 10 կետ ով եմ ես-ին.
10 կետով գուցե և համեմատաբար հեշտ լինի: Փորձեմ…
1. Մարդ
2. Աստված
3. Անասուն
4. Կին
5. Կյանք
6. Սեր
7. Անդունդ
8. Հող
9. Լույս
10. Ապստամբ
Չգիտեմ, երևի սրանց խառնուրդը… + գուցե էլի «համեմունքներ»:
10 կետով գուցե և համեմատաբար հեշտ լինի: Փորձեմ…
1. Մարդ
2. Աստված
3. Անասուն
4. Կին
5. Կյանք
6. Սեր
7. Անդունդ
8. Հող
9. Լույս
10. Ապստամբ
Չգիտեմ, երևի սրանց խառնուրդը… + գուցե էլի «համեմունքներ»:
CactuSoul, երբ մարդ ինքն իր էությունը կարողանում է տեսնել ինչ որ փոխաբերության մեջ (ինչպես դու ես արել՝ անդունդ, հող, լույս), դա իրան էնքան շատ բան ա տալիս ինքն իրան հասկանալու ու հետո իրա ուզած փոփոխությունները իր կյանքում կատարելու համար։ Սա էն փիլիսոփայական մտքերից չի, այլ լրիվ ռեալ։
Ո՞վ եմ ես... Քո սրտի ծովն եմ ես:)
Լավ իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչպես ասում են՝ ուրիշներին ճանաչելը իմաստություն է, իսկ քո սեփական անձը ճանաչելը՝ լուսավորվածություն(enlightenment): Դե էստեղից էլ հետևություն, որ ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ մինչև որ կարողանամ իմ սեփական անձը ճանաչել::)
Մարդը միշտ էլ ձգտել ու ձգտում է ճանաչել ինքն իրեն, թե ով է ինքը, իր բնավորության գծերը, խառնվածքը և այլն: Ինքնաճանաչումը բարդ գործընթաց է, ավելի բարդ քան ուրիշներին ճանաչելը: Ու ժող ջան չեմ կարծում որ նույնիսկ էստեղ կգտնվի մեկը, ով կարող է ասել, որ ինքը լիարժեք գիտի, թե ով է ինքը: Էնպես որ սա շատ բարդ հարց է::)
anahit96
13.08.2011, 17:03
Մի անգամ,երբ կարդացի այս տողը.<<Մենք այն ենք ինչ տեսնում ենք ուրիշների մեջ>> շատ երկար մտածեցի;Ու այնքաաան շատ թերություններ գտա ընկերներիս,հարազատներիս ու ծանոթներիս շրջապատում ու սկսեցի զզվել ինձանից:Հիմա երբ ինձ հարց եմ տալիս,թե ով եմ ես...Պարզապես ասում եմ -Գիշատիչ կենդանի
Sambitbaba
13.08.2011, 22:03
Ո՞վ եմ ես... Քո սրտի ծովն եմ ես:)
Լավ իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչպես ասում են՝ ուրիշներին ճանաչելը իմաստություն է, իսկ քո սեփական անձը ճանաչելը՝ լուսավորվածություն(enlightenment): Դե էստեղից էլ հետևություն, որ ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ մինչև որ կարողանամ իմ սեփական անձը ճանաչել::)
Բայց մեկ բան կարող եմ հաստատ ասել, սիրելի Նարե. քո լուսավորվածության Լույսը վառելու կոճակը դու արդեն գտել ես: Հաստատ:
Ով եմ ե՞ս:
Ես այն եմ ինչ՝ եմ:)
Սիրելի Way զարմանալի հարցադրում ես արել ,եթե հաշվի առնենք տարիքդ:Սովորաբար այդ հարցը մարդու մեջ ծագում է ավելի հասուն տարիքում
Զարմանալի ոչինչ չկա, այս հարցը մարդուն դեռ սկսում է հետաքրքրել փոքր հասակում:
Օրինակ« ո՞վ եմ ես » հարցն իմ մեջ առաջին անգամ ծագել է 6 թե 7 տարեկանում և ես շատ լավ հիշում եմ, հենց այդ պահի մտածմունքներս ու զգացմունքներս: Որ ես մի պահ ոչինչ եմ, մի պահ ամեն ինչ: Հատկապես այն պահն է հետաքրքիր երբ քեզ թվում է, թե դու մի պահ ոչինչ ես, կարծես թե մի քանի վայրկյանով կտրվում ես իրական աշխարհից: Կարծում եմ վեյն ինձ լավ կհասկանա: :)
«Ո՞վ եմ ես »հարցն օգնում է մարդուն գտնել, բացահայտել, ճանաչել ինքն իրեն և այս հարցի հետաքրքությունը նրանում է, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է գտնել այս հարցի պատասխանը: Ուստի՝ «ո՞վ եմ ես» հարցն ես համարում եմ շատ կարևոր և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում է համարվում այն կարևոր: :)
Դեհ, ես էլ իմ կողմից ճշմարտանման համարվող տարբերակներից մեկն ասեմ
Ես մեկն եմ մեր տիեզերքում, 4Դ համակարգում (կամ, հնարավոր ա ավելի շատ D, բայց էդ ավել Դ-երից հլը-որ գլուխ հանող չկա:))), էս մոլորակի վրա ժամանակ սպանող մոտ 7 մլրդ բաց թերմոդինամիկական համակարգերից, որոնք փոքրացնում են իրենց ներքին էնտրոպիան՝ շրջապատի էնտրոպիայի բարձրացման հաշվին: Մենք, համեմատած մեր նման համակարգերի հետ՝ ունենք շրջակա միջավայրի հետ փոխազդեցության մեջ մտնելու ավելի զարգացած սարքավորում (Hardware), որն իրեն վերագրում է «բանականություն» կոչվող հատկությունը (software) (բայց էդ 7 մլրդից 5.5-ը չեն կարա ասեն, թե բանականություն ինչ ա նշանակում:) ) և ինքն իրեն համարում է ուղեղ, իսկ իր տուփին՝ Homo Sapiens (բանական մարդ,): Համակարգերից ոմանք մտածում են, որ իրենք միայն համակարգեր չեն, ունեն ոչ նյութական մաս՝ հոգի, մյուսները այդ մտքին հակված չեն և ենթադրում են, որ հոգի հասկացությունը իրենց խմբին չպատկանող բանական մարդկանց երևակայության արդյունքն է և առաջացել է անլիարժեքության բարդույթից կամ իրենց գոյությունը մի կերպ իմաստավորելու ցանկությունից: Սա երևի բանական մարդկանց ամենամեծ բաժանում է՝ թեիստներ և աթեիստներ (էլի անուններ կան, ես ավելի շատ հակված եմ առաջինին): Կան էլի բազմաթիվ բաժանումներ, որոնք բոլորը հաշվի առնելով հասկանում ենք, որ ամեն մի բանական համակարգ միակն է և անկրկնելին => Ես միակն եմ ու անկրկնելի, բայց թե կոնկրետ ո՞ր միակ անկրկնելին:))՝ չգիտեմ, հնարավոր է դեռ չգիտեմ, հնարավոր է՝ չեմ էլ իմանա, ոնց-որ մյուս միակ անկրկնելիները
E-la Via
04.09.2011, 11:41
Զարմանալի ոչինչ չկա, այս հարցը մարդուն դեռ սկսում է հետաքրքրել փոքր հասակում:
Հատկապես այն պահն է հետաքրքիր երբ քեզ թվում է, թե դու մի պահ ոչինչ ես, կարծես թե մի քանի վայրկյանով կտրվում ես իրական աշխարհից: Կարծում եմ վեյն ինձ լավ կհասկանա: :)
Կարծում եմ ՝ հասկանում եմ ;):
Դեհ, ես էլ իմ կողմից ճշմարտանման համարվող տարբերակներից մեկն ասեմ
Ես մեկն եմ մեր տիեզերքում, 4Դ համակարգում (կամ, հնարավոր ա ավելի շատ D, բայց էդ ավել Դ-երից հլը-որ գլուխ հանող չկա:))), էս մոլորակի վրա ժամանակ սպանող մոտ 7 մլրդ բաց թերմոդինամիկական համակարգերից, որոնք փոքրացնում են իրենց ներքին էնտրոպիան՝ շրջապատի էնտրոպիայի բարձրացման հաշվին: Մենք, համեմատած մեր նման համակարգերի հետ՝ ունենք շրջակա միջավայրի հետ փոխազդեցության մեջ մտնելու ավելի զարգացած սարքավորում (Hardware), որն իրեն վերագրում է «բանականություն» կոչվող հատկությունը (software) (բայց էդ 7 մլրդից 5.5-ը չեն կարա ասեն, թե բանականություն ինչ ա նշանակում:) ) և ինքն իրեն համարում է ուղեղ, իսկ իր տուփին Homo Sapiens (բանական մարդ,): Համակարգերից ոմանք մտածում են, որ իրենք միայն համակարգեր չեն, ունեն ոչ նյութական մաս՝ հոգի, մյուսները այդ մտքին հատված չեն և ենթադրում են, որ հոգի հասկացությունը իրենց խմբին չպատկանող բանական մարդկանց երևակայության արդյունքն է և առաջացել է անլիարժեքության բարդույթից կամ իրենց գոյությունը մի կերպ իմաստավորելու ցանկությունից: Սա երևի բանական մարդկանց ամենամեծ բաժանում է՝ թեիստներ և աթեիստներ (էլի անուններ կան, ես ավելի շատ հակված եմ առաջինին): Կան էլի բազմաթիվ բաժանումներ, որոնք բոլորը հաշվի առնելով հասկանում ենք, որ ամեն մի բանական համակարգ միակն է և անկրկնելին => Ես միակն եմ ու անկրկնելի, բայց թե կոնկրետ ո՞ր միակ անկրկնելին:))՝ չգիտեմ, հնարավոր է դեռ չգիտեմ, հնարավոր է՝ չեմ էլ իմանա, ոնց-որ մյուս միակ անկրկնելիները
Այ քեզ պատասխան :))...
Freeman ջան, մաղթում եմ, որ իմանաս, թե որ միակն ու անկրկնելին ես :):
Այ քեզ պատասխան :))...
Freeman ջան, մաղթում եմ, որ իմանաս, թե որ միակն ու անկրկնելին ես :):
Մերսի, բայց չգիտեմ դրան ձգտե՞մ, թե՞ չէ: Քանի որ արդյունքները չգիտեմ, իմ համար մեկ ա,հնարավոր ա ես նա եմ, ում համար մեկ ա:) էլի ճշմարտանման տարբերակ :)
Մերսի, բայց չգիտեմ դրան ձգտե՞մ, թե՞ չէ: Քանի որ արդյունքները չգիտեմ, իմ համար մեկ ա,հնարավոր ա ես նա եմ, ում համար մեկ ա:) էլի ճշմարտանման տարբերակ :)
ո՞ նց չգիտես. արդեն ձգտում ես, :))
E-la Via
04.09.2011, 11:51
Մերսի, բայց չգիտեմ դրան ձգտե՞մ, թե՞ չէ: Քանի որ արդյունքները չգիտեմ, իմ համար մեկ ա,հնարավոր ա ես նա եմ, ում համար մեկ ա:) էլի ճշմարտանման տարբերակ :)
Դե, քանի որ արդյունքները չգիտես, ոչ ոք չի էլ կարող ասել երբևէ կիմանաս, թե չէ ՝ մնում ա միայն որոշել լինել "նա, ում համար մեկ ա", թե հետաքրքրությունից դրդված՝ անիմանալի ուղի բռնել՝ իմանալով , որ այն կարող ա քեզ էդպես էլ "ոչ մի տեղ" չտանի :):
ո՞ նց չգիտես. արդեն ձգտում ես, :))
Չեմ կարծում, որ ձգտում եմ, ձգտել կնշանակի, որ իմ համար մեկ չի, թե ես ով եմ)) չնայած «ձգտում եմ,թե՞ չէ» հարցի պատասխանն էլ չեմ ձգտում ստանալ:) Ոչնչի չձգտելը հարմոնիայի հասնելու (երևի) ամենահեշտ ձևն ա:)), բայց ինչի՞ հետ, կամ ինչու՞ հարմոնիա, էդ հարցին ատասխանելու ձգտելը կլինի հարմոնիայից դուրս գալ :))
Դե, քանի որ արդյունքները չգիտես, ոչ ոք չի էլ կարող ասել երբևէ կիմանաս, թե չէ ՝ մնում ա միայն որոշել լինել "նա, ում համար մեկ ա", թե հետաքրքրությունից դրդված՝ անիմանալի ուղի բռնել՝ իմանալով , որ այն կարող ա քեզ էդպես էլ "ոչ մի տեղ" չտանի :):
Դե եթե ուզենամ իմանամ, թե կիմանա՞մ արդյոք, դրա փոխարեն միանգամից կձգտեմ իմանալ :)
Հետաքրքրությունից դրդված անիմանալի ուղի դեպի Սումերու՞ :) Տարբերակ ա, իմ միջավայրում կա ժամանակ, որին ես չեմ կարողանում ինձ ենթարկել, ինքն ա ինձ իրեն ենթարկում)) Կապրենք՝ կտեսնանենք, ես հիմա եմ «նա, ում համար մեկ ա», հնարավոր ա, որ դու մինչև էս գրառումս կարդաս, լինեմ «նա ում համար էլ մեկ չի», կամ «Նա ով գնաց Սումերու» :))
E-la Via
04.09.2011, 12:14
Freeman ջան, ես էն մարդկանցից եմ, որոնք կարծում են, որ եթե կա հասնելու տեղ ՝ ձգտես, թե չձգտես, միևնույնն է, այսպես, թե այնպես բռնելու ես "տուն" կամ "Սումերու" տանող ուղին: Կարող ես ինքդ դրան ձգտել, կարող ես ուղղակի հոսանքին հանձնվել…
Էնպես որ "Սումերուն" քեզ աչքով ա անում ;):
Չեմ կարծում, որ ձգտում եմ, ձգտել կնշանակի, որ իմ համար մեկ չի, թե ես ով եմ)) չնայած «ձգտում եմ,թե՞ չէ» հարցի պատասխանն էլ չեմ ձգտում ստանալ:) Ոչնչի չձգտելը հարմոնիայի հասնելու (երևի) ամենահեշտ ձևն ա:)), բայց ինչի՞ հետ, կամ ինչու՞ հարմոնիա, էդ հարցին ատասխանելու ձգտելը կլինի հարմոնիայից դուրս գալ :))
Իսկ ովա ասում թե դու ամբողջ օրը նստած դրամասին ես մտածում:)) , կամ թե ինչպես հասնել հարմոնիայի, երևի դա ենթագիտակցորեն է տեղի ունենում:
Թեկուզ հենց այն որ այսքան բանը գրել ես:
Freeman ջան, ես էն մարդկանցից եմ, որոնք կարծում են, որ եթե կա հասնելու տեղ ՝ ձգտես, թե չձգտես, միևնույնն է, այսպես, թե այնպես բռնելու ես "տուն" կամ "Սումերու" տանող ուղին: Կարող ես ինքդ դրան ձգտել, կարող ես ուղղակի հոսանքին հանձնվել…
դե ես էդ մարդկանցից չեմ, բայց եթե թչ մի բանի չձգտեմ, էլի ինչ-որ տեղ կարող ա հասնեմ, հնարավոր ա հենց «Սումերու» :)
Էնպես որ "Սումերուն" քեզ աչքով ա անում ;):
Ես էլ իրան ;)
Իսկ ովա ասում թե դու ամբողջ օրը նստած դրամասին ես մտածում:)) , կամ թե ինչպես հասնել հարմոնիայի, երևի դա ենթագիտակցորեն է տեղի ունենում:
Թեկուզ հենց այն որ այսքան բանը գրել ես:
Էդ էլ ա հնարավոր, ես «նա եմ ում համար մեկ ա» միայն գիտակցորեն, իսկ ենթագիտակցորեն՝ եսիմ,հնարավոր ա նա, ով ձգտում ա :) գիտակցորեն չեմ ձգտում իմանամ, թե ենթագիտակցորեն ով եմ :))
Claudia Mori
04.09.2011, 12:24
5 տարի առաջ, եթե մի իմաստուն մարդ ինձ չասեր, որ որ գտնեմ ինձ համար ո՞վ եմ ես, ի՞նչ եմ անում այս աշխարհում ու ի՞նչ եմ ուզում անել հարցերի պատասխանները, երեւի ես կործանված կլինեի, կամ չգիտեմ ինչ կլիներ: Way ջան, միայն քո նման խորը մարդը կարող էր նման թեմա բացել;)
Այս հարցի պատասխանը առաջին հերթին ներքին հոգեկան հանգստության հասնելու ամենաճիշտ տարբերակն է, ու դա Ագնին էլ կարծում եմ կհաստատի, որովհետեւ այն մարդուն, ով ինձ տվեց այս հարցերը, ինքը շատ լավ ճանաչում է;)
Ես այս հարցի պատասխանը բացարձակ չունեի՝ Way-ի ասած դատարկությունն էր մեջս ու դրանից սարսափելի բան դեռ չեմ զգացել կյանքում: Ու ես հատիկ-հատիկ սկսեցի հավաքել այս հարցի պատասխանը ու մի կերպ հանեցի ենթագիտակցությանս միջից: Բայց սա մի բան է, որ անընդհատ պիտի անես, թե չէ մի օր կդատարկվես ու մարդիկ քեզ ուղղակի կդնեն աղբավայրի տեղ, կամ ավելի վատ՝ դու քեզ աղբավայր կհամարես...
Ո՞վ եմ ես…գիտեմ, որ մի մարդ եմ, ով ունի լիքը բնավորության գծեր, որոնց մասին դուք պատրաստ չեք իմանալ, որովհետեւ ամեն մարդ իր մեջ ունի մի անդունդ, որի մեջ ընկնել միայն ինքը կարող է, քանի որ ունի հատուկ օդապարիկ, այնպես, որ ես այնքան էգոիստ չեմ, որ Ձեզ սպանեմ, բայց նաեւ այնքան էգոիստ եմ, որ թույլ չեմ տալիս ինձ սպանեք, քանի որ ճանաչում եմ իմ առավելություններն էլ, թերություններն էլ ու ինքնարժեքս որպես կանոն ոչ մեկին չեմ թողնում տապալել այն անդունդը պարբերաբար ընկնելուս հաշվին: Այս անդունդը ինձնից բացի միայն մեկ մարդ կընկնի այս աշխարհում, ով կունենա իմ անդունդի օդապարիկը, ես էլ իր անդունդինը:)
Ասում են մարդը 3 տեսակ է լինում՝ այն ինչ մարդիկ են տեսնում իր մեջ, այն ինչ ինքն է ուզում տեսնել իր մեջ, եւ այն ինչ ինքը իրականում կա: 70 տոկոսով մարդիկ տեսնում են այն ինչ ես եմ ուզում տեսնել իմ մեջ ու ինչ ես իրականում կամ, այնպես որ կարող եք հարցնել ինձ ճանաչող մարդկանց ու մեկ-մեկ ստանալ ճիշտ պատասխաններ:
Բայց կա 20 տոկոս իմ կողմից բացահայտված ու բացահայտվող ճշմարտություն մեջ, որն իմանալ կարող են միայն բացառիկ մարդիկ ու իրենց իսկ շնորհիվ: Այո՛, ես ինքնասիրահարված եմ այս հարցում ու սիրում եմ, երբ մարդիկ ինձ կարողանում են բացահայտել ու այնքան համարձակ ու հաստատուն են գտնվում, որ բացահայտելուց հետո Անտարկտիդա չեն փախչում:D, եթե անցան այդ փորձությունը ես իրանց ուղղակի բաց չեմ թողնում:)
Կան մարդիկ էլ, ովքեր քեզ ճանաչում են այնպես, ինչպես իրենք են ուզում, դեռ մի հատ էլ վերագրում են քեզ հատկանիշներ, որոնք իրենց մեջ կուզեին լիներ, կամ կա, ուզում են դրանից ձերբազատվեն: Ես չար եմ այս տեսակի մարդկանց նկատմամբ, քանի որ «մարդակերություն» չեմ սիրում, հոգին վամպիրի պես մարդու միջից հանել՝ առավել եւս: Իհարկե խոսքս չի վերաբերում այն մարդկանց, ումից դեռ շատ բան ունեմ սովորելու, ես այդ տեսակին պաշտում եմ:
Մի 10 տոկոս էլ կա իմ մեջ, որ ես էլ չեմ ճանաչում իմ մեջ ու կարծում եմ, որ ամբողջ կյանքում էլ չեմ ճանաչի, այդպես հետաքրքիր է, ճիշտ է, զարգանալու տեղ կա…
Մի խոսքով այսքան երկար-բարակ գրեցի, որ որոշ չափով ապացուցեմ, որ ես զարգանալ ու վերածնվել սիրող մարդ եմ;)
Էդ էլ ա հնարավոր, ես «նա եմ ում համար մեկ ա» միայն գիտակցորեն, իսկ ենթագիտակցորեն՝ եսիմ,հնարավոր ա նա, ով ձգտում ա :) գիտակցորեն չեմ ձգտում իմանամ, թե ենթագիտակցորեն ով եմ :))
դժվար էլ կարողանաս
Ու ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդը եթե թեկուզ մի քիչ մտածել, տրամաբանել գիտի ու ես կյանքում իրա համար ամեն ինչ մեկ չի ձգտումա ( կամ ոնց ուզում եք անվանեք) ճանաչի իրեն:
[/B]
դժվար էլ կարողանաս
Ու ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդը եթե թեկուզ մի քիչ մտածել, տրամաբանել գիտի ու ես կյանքում իրա համար ամեն ինչ մեկ չի ձգտումա ( կամ ոնց ուզում եք անվանեք) ճանաչի իրեն:
Դե իմ համար նաև մեկ ա ձգտում եմ, թե՞ չէ, բայց երևի մի քիչ ձգտում եմ, որովհետև հակառակ դեպքում չէի իմանա, որ չեմ ձգտում))
Իսկ ես Ինչուիկի հետի աղջիկն եմ , Կարինե ջան, որ ամսի մեկին քեզ էր նայում:oy
Հ.Գ. Իսկ մի քիչ լուրջ՝ ինքս ինձ երբեք նման հարցեր չեմ տալիս , ես մենակ ուրիշներին եմ նենց հարցեր տալիս, որ գիտեմ ՝ պատասխանը չկա:))
Հ.Գ. Իսկ մի քիչ լուրջ՝ ինքս ինձ երբեք նման հարցեր չեմ տալիս , ես մենակ ուրիշներին եմ նենց հարցեր տալիս, որ գիտեմ ՝ պատասխանը չկա:))
Դու քեզ չես տալիս, մենք ենք քեզ տալիս :)) Համ էլ եթե էս թեմայում գոնե մի գրառում անում ես, պիտի էդ հարցին պատասխանես, թե չէ կտուգանեն օֆֆտոպի համար, մի ամիս չես կարանա ակումբ մտնես :))
Claudia Mori
04.09.2011, 12:41
Իսկ ես Ինչուիկի հետի աղջիկն եմ , Կարինե ջան, որ ամսի մեկին քեզ էր նայում:oy
:)) Մյուս անգամ ձայն կհանես, որ ես էլ քեզ նայեմ;)
Որ թեմայից շեղում չլինի, ասեմ, որ անկեղծություն սիրող մարդ եմ;)
E-la Via
04.09.2011, 12:49
5 տարի առաջ, եթե մի իմաստուն մարդ ինձ չասեր, որ որ գտնեմ ինձ համար ո՞վ եմ ես, ի՞նչ եմ անում այս աշխարհում ու ի՞նչ եմ ուզում անել հարցերի պատասխանները, երեւի ես կործանված կլինեի, կամ չգիտեմ ինչ կլիներ: Way ջան, միայն քո նման խորը մարդը կարող էր նման թեմա բացել;)
Այս հարցի պատասխանը առաջին հերթին ներքին հոգեկան հանգստության հասնելու ամենաճիշտ տարբերակն է, ու դա Ագնին էլ կարծում եմ կհաստատի, որովհետեւ այն մարդուն, ով ինձ տվեց այս հարցերը, ինքը շատ լավ ճանաչում է;)
Ես այս հարցի պատասխանը բացարձակ չունեի՝ Way-ի ասած դատարկությունն էր մեջս ու դրանից սարսափելի բան դեռ չեմ զգացել կյանքում: Ու ես հատիկ-հատիկ սկսեցի հավաքել այս հարցի պատասխանը ու մի կերպ հանեցի ենթագիտակցությանս միջից: Բայց սա մի բան է, որ անընդհատ պիտի անես, թե չէ մի օր կդատարկվես ու մարդիկ քեզ ուղղակի կդնեն աղբավայրի տեղ, կամ ավելի վատ՝ դու քեզ աղբավայր կհամարես...
Ո՞վ եմ ես…գիտեմ, որ մի մարդ եմ, ով ունի լիքը բնավորության գծեր, որոնց մասին դուք պատրաստ չեք իմանալ, որովհետեւ ամեն մարդ իր մեջ ունի մի անդունդ, որի մեջ ընկնել միայն ինքը կարող է, քանի որ ունի հատուկ օդապարիկ, այնպես, որ ես այնքան էգոիստ չեմ, որ Ձեզ սպանեմ, բայց նաեւ այնքան էգոիստ եմ, որ թույլ չեմ տալիս ինձ սպանեք, քանի որ ճանաչում եմ իմ առավելություններն էլ, թերություններն էլ ու ինքնարժեքս որպես կանոն ոչ մեկին չեմ թողնում տապալել այն անդունդը պարբերաբար ընկնելուս հաշվին: Այս անդունդը ինձնից բացի միայն մեկ մարդ կընկնի այս աշխարհում, ով կունենա իմ անդունդի օդապարիկը, ես էլ իր անդունդինը:)
Ասում են մարդը 3 տեսակ է լինում՝ այն ինչ մարդիկ են տեսնում իր մեջ, այն ինչ ինքն է ուզում տեսնել իր մեջ, եւ այն ինչ ինքը իրականում կա: 70 տոկոսով մարդիկ տեսնում են այն ինչ ես եմ ուզում տեսնել իմ մեջ ու ինչ ես իրականում կամ, այնպես որ կարող եք հարցնել ինձ ճանաչող մարդկանց ու մեկ-մեկ ստանալ ճիշտ պատասխաններ:
Բայց կա 20 տոկոս իմ կողմից բացահայտված ու բացահայտվող ճշմարտություն մեջ, որն իմանալ կարող են միայն բացառիկ մարդիկ ու իրենց իսկ շնորհիվ: Այո՛, ես ինքնասիրահարված եմ այս հարցում ու սիրում եմ, երբ մարդիկ ինձ կարողանում են բացահայտել ու այնքան համարձակ ու հաստատուն են գտնվում, որ բացահայտելուց հետո Անտարկտիդա չեն փախչում:D, եթե անցան այդ փորձությունը ես իրանց ուղղակի բաց չեմ թողնում:)
Կան մարդիկ էլ, ովքեր քեզ ճանաչում են այնպես, ինչպես իրենք են ուզում, դեռ մի հատ էլ վերագրում են քեզ հատկանիշներ, որոնք իրենց մեջ կուզեին լիներ, կամ կա, ուզում են դրանից ձերբազատվեն: Ես չար եմ այս տեսակի մարդկանց նկատմամբ, քանի որ «մարդակերություն» չեմ սիրում, հոգին վամպիրի պես մարդու միջից հանել՝ առավել եւս: Իհարկե խոսքս չի վերաբերում այն մարդկանց, ումից դեռ շատ բան ունեմ սովորելու, ես այդ տեսակին պաշտում եմ:
Մի 10 տոկոս էլ կա իմ մեջ, որ ես էլ չեմ ճանաչում իմ մեջ ու կարծում եմ, որ ամբողջ կյանքում էլ չեմ ճանաչի, այդպես հետաքրքիր է, ճիշտ է, զարգանալու տեղ կա…
Մի խոսքով այսքան երկար-բարակ գրեցի, որ որոշ չափով ապացուցեմ, որ ես զարգանալ ու վերածնվել սիրող մարդ եմ;)
Կարինուշկա :love...
Կարդում եմ, կարդում.. տեսնում քեզ ու հասկանում, որ ճանաչում եմ :oy…
իսկ ես:think շաաաաաաատ իմանամ,ես շնորհակալ եմ թեման բացելու համար,որովհետև շատ անգամ ետ հարցը ինձ տալով չեմ գտել պատասխանը.........ես միշտ փորձել եմ արդառացնել ինձ շրջապատող մարդկանց հույսերը ինձ հետ կապված,միշտ արել ամեն ինչ որ մարդկանց չհիասթափեցնեմ,բաըց միևնույն ժամանակ համառ,երևի չափից դուրս.................իսկ հիմա,երբ արդեն մեծացել եմ,հոգնել եմ ետ ամեն ինչից,ու իրականում չգիտեմ թե ով եմ ես,մի հիմարիկ թե "աշխարհը մեղքերից փրկել ցանկացող ավելի մեծ հիմարիկ":oy
Այսպիսի մտածելակերպ ես ունեի մի 2 տարի առաջ....հիմա ես հարցը կարդալով կասեմ ուղղակի,ես ես եմ: Ես այն եմ ինչ կամ,իմ բոլոր արժանիքներով և թերություններով: Բոլորս էլ ձգտոմ ենք հասցնել մեր ես-ը այնտեղ,ուր նա կհարգվի,կգնահատվի,պարզ ասած ծնվում ենք,մեծանում,ուսում ստանում ամեն մեկս ընտրում մեր ճանապարհը ու ձգտում ,որ այդ ճանապարհը ճիշտ եղ բերի,բերի այնտեղ,որտեղ ուզեցել ենք հասնենք,դառնանք տնօրեն,պահանջված մասնագետ,հանրահայտ երգիչ կամ էլ ուրիշ ինչ-որ բան.....բայց մեզանից շատ քչերի համար է կարևոր սկզբից այդ ես-ը գտնել մեր մեջ,ունենալ սկզբունքներ որոնց օգնությամբ կշարժվենք այս կյանքում,ու ուղակի օդում չենք ասի ես սկզբունքային եմ,այլ դա կապացուցենք մեր արարքներով: Մի բան անելիս ներ կդնենք մեր ողջ ուժերը,որ հետո փոշմանելու առիթ չլինի....այս ամենը չի նշանակում,որ ես-ը գտնելը իդեալ ստեղծելու նման մի բան է.ոչ...ուղակի լինել Մարդ,որը չի ամաչի ոչ մեկի աչքերից ու առաջին հերթին ինքն իր հետ անկեղծ կլինի...մենք կարող ենք շատերի մոտ տարբեր տպավորություններ ու կարծիքներ ստեղծել,բաըց դեռ հարց է դա է իրականությունը ,թե մենք այն թաքցնում ենք մեր մեջ,արտաքինից ունենալով մեր ես-ը ,իսկ ներքուստ ոչ...