PDA

Դիտել ողջ տարբերակը : Google Earth

Կարապետ
06.03.2010, 20:16
Շատ լավ ծրագիր, շատ լավ արբանյակային քարտեզ:
Գրեք ձեր կարծիքները:

Ներբեռնել: (http://earth.google.com/)
http://earth.google.com/intl/en/images/thanks_screens_v5.gif
Google Earth | Free (http://earth.google.com/intl/en/download-earth-advanced.html)

Google Earth Pro | $400 (http://earth.google.com/intl/en/download-earth-pro.html)

One_Way_Ticket
06.03.2010, 20:20
Լավ ծրագիր է, սակայն ի՞նչ կարծիք գրեմ, եթե համեմատելու բան չունեմ: :think

_DEATH_
06.03.2010, 20:23
Լաս Վեգաս, Լուսին, Մարս լավ ֆռֆռացել եմ Google Earth-ով, եռաչափական մոդելները ուղակի մեկ-մեկ շատ անհաջող ա լինում, թե չէ ընդհանուր շատ լավ բան ա:

Կարապետ
06.03.2010, 20:33
Լաս Վեգաս, Լուսին, Մարս լավ ֆռֆռացել եմ Google Earth-ով, եռաչափական մոդելները ուղակի մեկ-մեկ շատ անհաջող ա լինում, թե չէ ընդհանուր շատ լավ բան ա:

Դրա համար էլ հնարավորություն դեպքում օգտագործիր Google Earth Pro (http://earth.google.com/intl/en/download-earth-pro.html)-ն, որի վրա այդ բոլոր խնդիրերը չկա:
Կարող եք փորձել, trial-ունի:

_DEATH_
06.03.2010, 20:37
Դրա համար էլ հնարավորություն դեպքում օգտագործիր Google Earth Pro (http://earth.google.com/intl/en/download-earth-pro.html)-ն, որի վրա այդ բոլոր խնդիրերը չկա:
Կարող եք փորձել, trial-ունի:

Հենց pro-ն էլ օգտագործել եմ, կարծեմ սովորականի վրա տենց բաներ չկա էլ: Եռաչափական մոդելները ծուռ գծած շատ ա հանդիպում:

Կարապետ
06.03.2010, 21:18
Հենց pro-ն էլ օգտագործել եմ, կարծեմ սովորականի վրա տենց բաներ չկա էլ: Եռաչափական մոդելները ծուռ գծած շատ ա հանդիպում:

Pro-ի մե՞ջ:

Կարապետ
06.03.2010, 21:21
Ի դեպ. Ճապոնիան և Չինաստանը ամբողջովին 3D-է

BOBO
06.03.2010, 21:54
http://letitbit.net/download/4681.fe54d9753401192dfcba9372e0/Google_Earth_Plus_v5.1_inc_patch.zip.html
Google Earth Plus 5.1 քռեքով

Zangezur
06.03.2010, 22:21
ժողովուրդ կարողա իմանաք երբ են գալու հայաստանի փողոցները նկարեն՞՞՞:D:D

հ.գ. որոշ երկրերում փողոցների իրական եռաչափ նկարները դենելը մարդկանց կողմից բողոքով է ընդունել

Կարապետ
06.03.2010, 22:45
ժողովուրդ կարողա իմանաք երբ են գալու հայաստանի փողոցները նկարեն՞՞՞:D:D

կամ 10,000 տարի հետո կամ էլ երբեք:D

_DEATH_
06.03.2010, 23:40
ժողովուրդ կարողա իմանաք երբ են գալու հայաստանի փողոցները նկարեն՞՞՞:D:D

Երբ որ ասֆալտապատապալտեն, թե չէ լրիվ կարկատան ա, ավելի լավ ա չնկարեն խայտառակ լինենք:

Zangezur
06.03.2010, 23:41
կամ 10,000 տարի հետո կամ էլ երբեք:D

Էտ վախտ հայաստանի նկարները 3դ տարբերակով կլինի, իսկ մյուս տեղերը երևի ռեալ ժամանակով կնայես

Կարապետ
06.03.2010, 23:52
Էտ վախտ հայաստանի նկարները 3դ տարբերակով կլինի, իսկ մյուս տեղերը երևի ռեալ ժամանակով կնայես

չէ հաաաա::(
ահավոր գերագնահատում ես:D

Rammstein
07.03.2010, 11:31
http://letitbit.net/download/4681.fe54d9753401192dfcba9372e0/Google_Earth_Plus_v5.1_inc_patch.zip.html
Google Earth Plus 5.1 քռեքով

Սա Pro-ից ինչո՞վ ա տարբերվում:

Կարապետ
07.03.2010, 11:34
Սա Pro-ից ինչո՞վ ա տարբերվում:

Ես էլ չհասկացա:8

BOBO
07.03.2010, 15:40
Սա Pro-ից ինչո՞վ ա տարբերվում:

Существуют также платные версии Google Earth Plus и Google Earth Pro, отличающиеся поддержкой GPS навигации, средств презентаций и повышенным разрешением распечатки.
http://ru.wikipedia.org/wiki/Google_Планета_Земля

Rammstein
07.03.2010, 17:02

Ամեն դեպքում չեմ կարծում Pro-ին հասնի:

Էս էլ ով որ ուզում ա` GoogleEarthPro 4.2.0180.1134 (beta) + Crack.
http://www.usaupload.net/d/d7pjtjm4x5o

Ներսես_AM
07.03.2010, 18:14
Ժողովուրդ ինտերնետում ինչքան տեսնեք տենց կռեկած բաներ, չհավատաք չկա տենց բան: Իրականում վճարովի տարբերակները ամեն միացնելուց լոգին են լինում իսկ դա կռեկեվ չես խաբի: Նենց որ անիմաստ ժամանակ մի ծախսեք դրանց վրա: Սովորական անվճարը դրեք ու օգտագործեք: :)

Rammstein
07.03.2010, 18:40

Բա ես հիմա ո՞նց եմ արել, որ աշխատում ա: :think

Ներսես_AM
07.03.2010, 18:45
ինչ ա աշխատում, GPS-ի հնարավորություն ունի՞: Սովորական անվճար տարբերակը դիր տես ավելի մանրամասն ա պատկերը՞: Եթե մենակ էն վերևում որ գրածա Պռո դրա հետ ես էտ հաշիվ չի :) Էտ ես էլ կարող եմ անեմ որ վերևում ինչ ուզեմ գրի, եթե զահլա ունենամ էտքան

Rammstein
07.03.2010, 19:26
ինչ ա աշխատում, GPS-ի հնարավորություն ունի՞: Սովորական անվճար տարբերակը դիր տես ավելի մանրամասն ա պատկերը՞: Եթե մենակ էն վերևում որ գրածա Պռո դրա հետ ես էտ հաշիվ չի :) Էտ ես էլ կարող եմ անեմ որ վերևում ինչ ուզեմ գրի, եթե զահլա ունենամ էտքան

Ի՞նչ GPS-ի հնարավորություն պիտի ունենա, լավ չեմ պատկերացնում: Անվճարի մեջ էլ կա ինչ-որ GPS` Tools-ի տակ:

Որակը ոնց որ թե երկուսում էլ նույնն ա… իհարկե էս «Pro» տարբերակոմ մոտիկացնելուց երեւացող աղավաղումները լղոզած են երեւում:

Մի խոսքով` համոզեցիր, նույնն ա… :))

Կարապետ
07.03.2010, 21:43
Ամեն դեպքում չեմ կարծում Pro-ին հասնի:

Էս էլ ով որ ուզում ա` GoogleEarthPro 4.2.0180.1134 (beta) + Crack.
http://www.usaupload.net/d/d7pjtjm4x5o

Բայց ի՞նչի beta էն էլ 4.2:
Արդեն 5.1-ի ֆինալը կա:)

"Կարեն"
21.03.2010, 11:04
Ես անվճարն եմ օգտագործում և շատ գոհ եմ:

aerosmith
13.12.2010, 22:37
ուրեմն, այս ծրագիրը շաաատ եմ օգտագործում, բայց նոր վերսիան մի քիչ առաջ դաունլոդ արեցի ու փորձարկեցի, իսկապես ընտիրություն բանա. նամանավանդ 3դ -պատկերավորմամբ համալրված տարբերակը. ապրեն, իզուր չի էլի որ գուգլը ինտերբետ ոլորտում իսկապես գիգանտ է

tikopx
13.12.2010, 22:39
մի 2 նկար դի ելի վերջինից:

Լեո
14.12.2010, 01:19
Ահա օրինակ Էյֆելյան աշտարակի 3D մակետը Google Earth 6.0.0.1735 (beta)-ում:

http://img121.imageshack.us/img121/7152/efelj.jpg

VisTolog
10.02.2011, 22:28
Ժո՛ղ, էս նո՞ր բանա: Մի պահ սենց :o էի եղել, որ տեսա::))

Սա Գլենդելնա:

http://img714.imageshack.us/img714/2954/gearth1.jpg
http://img151.imageshack.us/img151/6184/gearth2.jpg
http://img842.imageshack.us/img842/5361/gearth3face.jpg

Սա էլ Փարիզը:

http://img227.imageshack.us/img227/2022/gearth4paris.jpg
http://img51.imageshack.us/img51/9773/earth5paris.jpg

Ուղղակի որոշ տեղեր լղոզվածա պատկերը, բայց ընդհանուր շատ լավ ա: Ամեն փողոցով հնարավորա «քայլել»: Մարդկանց դեմքերը թաքցված են, բայց հնարավոր է ճանաչել: Թաքցված են նաև ավտոմեքենաների համարները (մի մասինը):

One_Way_Ticket
10.02.2011, 22:35
Ժո՛ղ, էս նո՞ր բանա:
Էնքան էլ նոր չի: Բայց դեռևս շատ քիչ երկրների համար կա:

Skeptic
10.02.2011, 22:36
Վիստ, նույն Google Maps-ն ա: :pardon

paniaG
10.02.2011, 22:37
Ժո՛ղ, էս նո՞ր բանա: Մի պահ սենց :o էի եղել, որ տեսա::))

Սա Գլենդելնա:

http://img714.imageshack.us/img714/2954/gearth1.jpg
http://img151.imageshack.us/img151/6184/gearth2.jpg
http://img842.imageshack.us/img842/5361/gearth3face.jpg

Սա էլ Փարիզը:

http://img227.imageshack.us/img227/2022/gearth4paris.jpg
http://img51.imageshack.us/img51/9773/earth5paris.jpg

Ուղղակի որոշ տեղեր լղոզվածա պատկերը, բայց ընդհանուր շատ լավ ա: Ամեն փողոցով հնարավորա «քայլել»: Մարդկանց դեմքերը թաքցված են, բայց հնարավոր է ճանաչել: Թաքցված են նաև ավտոմեքենաների համարները (մի մասինը):

Հայաստանում էլ կան, բայց, ոչ ոքի դեմքերն էլ փակ չեն:))

VisTolog
10.02.2011, 22:43
Վիստ, նույն Google Maps-ն ա: :pardon

Google Earth-ում տենց բան չէի տեսել. էդքան բան:
Լինում էր փողոցներով գնալ, բայց որ մեքենաները, մարդիկ ու շատ մեծ տարածություն 3D են սարքել՝ չգիտեի:

Albus
10.02.2011, 22:47
Էս կարգի բանա...
http://www.360cities.net/image/mittellandkanal-bramsche-boat-from-denmark-to-the-mediterranean-germany#118.08,18.23,110.0

Արշակ
11.02.2011, 00:57
Ժո՛ղ, էս նո՞ր բանա: Մի պահ սենց :o էի եղել, որ տեսա::))
Հա, վաղուցվանից կար։ Սկզբում Google Maps–ում էր, հետո Google Earth-ում էլ ավելացրեցին։ 3D չի, ուղղակ լուսանկարներ են մի քանի կադրեր իրար կպցրած։ Google–ի մեքենան շրջում է փողոցներով ու որոշակի պարբերականությամբ ավտոմատ լուսանկարում շուրջ բոլորը։
Ինտերնետում որ փնտրես "Google Street View funny pictures", էդ լուսանկարներից ահագին զվարճալի կադրեր կան հավաքած. մարդիկ ձեռքով են անում Google-ի մեքենային, ինչ–որ մեկը տան պարիսպն է մագլցում, Google-ի վարորդը բենզին լցնելիս կադր է ընկնում և այլն։

Ես մեկ մեկ հավեսի եմ ընկնում ու սկսում եմ վիրտուալ ճամփորդություններ տարբեր հետաքրքիր ճամփեքով։ :) Անահիտենց Նյու Յորքի թաղամասում ենքան եմ թափառել, որ եթե հիմա էնտեղ հայտնվեմ իրականում, երևի կթվա, թե կյանքիս կեսն էնտեղ եմ անցկացրել :))

Zangezur
11.02.2011, 02:42
Իսկ օրինակ Հայաստանի քարտեզի վրա ոնց են նկարներ ավելացնում՞՞՞

V!k
10.06.2011, 10:24
:hands

Google Earth-ն այսուհետ թույլ կտա ուսումնասիրել օվկիանոսի հատակը

Google ընկերությունն իր Google Earth հավելվածում ավելացրել է նաև «Օվկիանոս» կոճակը, որը թույլ կտա մեծ ճշգրտությամբ դիտել և ուսումնասիրել օվկիանոսի հատակը: Ծրագրի նոր տարբերակը կարելի է ներբեռնել Google Earth կայքից:

Նշվում է, որ օգտատերերը կարող են ուսումնասիրել «Հուդզոնի հովիտ» կոչվող տեղանքը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ մոտ 600 մետր խորության վրա, կամ Լամոնտ լեռնաշղթան, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Այս պահին բարձրորակ տեսաորոշմամբ հասանելի է օվկիանոսի հատակի միայն 6%-ը, ինչը, սակայն, ավելին է, քան Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքը, նշվում է Google-ի աշխարհագրական բլոգում: Ծրագրային այս հավելվածը գործարկելու համար Google-ը համագործակցել է 12 գիտահետազոտական ընկերությունների հետ:
Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/business_companies_22738.html)