PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի քիչ էլ ես



SSS
06.03.2010, 11:17
Փոքր ինչ խելառ,փոքր ինչ իմաստուն,փոքր ինչ երջանիկ,մռայլ փոքր ինչ...Վարդագույն է այն ինչպես իմ երազները կամ այն վարդերը որոնց իձ այդպես էլ ոչ ոք չնվիրեց...Ես ապրում եմ մի ոլորտում,որ մեկ արտացոլանքն է ժպիտի,մերթ արցունքների;Սահմանափակ մի անսահմանափակությամբ եմ շրջապատել ինձ.այսքանն է տարածքս հիմա և այն մերթ ընդլայնվում է մերթ կրճատվում'փորձելով շնչահեղձ անել ինձ:Չորս կողմս հիշողությոն ավերակներ են ուր ճշմատրության մեջ առկայծող ցնորք եմ փնտում,ցնորքի մեջ' ճշմարտություն:Աստեղ են հանգչում հույսերիս վերջին կայծերը և հող նախապատրաստում նորերի համար,այստեղ է չարաճճի երևակայությունս թևեր տալիս հոգուս,այստեղ եմ տեսնում ճշմարտությունն ու աչքերս փակոիմ դրա առաջ:Այն որտեղ ապրում եմ իմ միակ հայելին է:
Այսպիսին է աշխարհս.փոքր ինչ իմը ,ուրիշնեչինը'փոքր ինչ...Առանց նրա ես կկողփեմ հավերժությունս...

SSS
06.03.2010, 14:39
Մամ Ջան Ես Սիրում եմ քեզ

Ես ու դու.մի հսկա աշխարհ,որ միձուլումն է էության զարկերի.Դու 'մի աշխարհ,որ արտացոլանքն է վեհության,խոհեմության ոի բարության և ես ավաղ նվաստ եմ քո առջև,չնայած, որ դու երբեք էլ այդ չխոստոովանեցիր:Կարող էի այս ամենն ասել տաչիներ հետո,բայց վախենում եմ ,որ թարմ չլինեն,չնայած...հիմա էլ ուշացել եմ...Ուզում եմ իմանաս.զավակդ լինելն ինձ համար երազ է իրական:Քո րնորհիվ ձեռք եմ բերել ամատն էության,ապրում ես իմ մեջ և երբեմն քեզ սիրելով թվում է սիրում եմ ինձ...Սիրում եմ քեզ,քե'զ ,որ վեհագույնն ես բոլոր վեհագույն գաղապարներից,ապրում եմ և շնչում օդը,որ դու ես ստեղծում ինձ համար...շնրում եմ քո ծիծաղներով,որ թթվածին են ինձ հաամր:Շնորհակալ եմ,որ կաս ,որ նվիրել ես ինձ հոգին քո,շնորհակալեմ որ սիրում ես գոյությունս,որ ջամացել ես երջանկացնել մանկական աշխարհն իմ և այժմ էլ հասկանալու համար իմաստը երջանկության ,պետք է նայեմ աչքերիդ մեջ:Պաշտում եմ քեզ,դու պաշտամունքիս գագաթնակետը,պաշտում եմ աչքերիդ փայլը,որ արտացոլանքն է մայրական հոգումդ վառվող սիրո...Ներիր ,որ հաճախ ուրացել եմ սիրուդ և...դեռ քւցե ուրքնքմ պիտի...Բայց իմցիր սերս միշտ է կյանք ունենալու,մաից էլ այն կողմ...բջիջներում իմ միշտ արձագանքելու է անունդ,Դու ես այն խորհուրդը վերին,առանց որի կիսատ եմ ես...ՄԱՄ ՋԱՆ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

SSS
09.03.2010, 16:00
Երբ արդեն անկարող եմ խոսել ինձ հետ,մենությանս մեջ լռություն է ծնվում,որն ինչպես մի մանրէ թափանցում է հոգուս խորքն ու...Ոչինչն է տարածվում չորս բոլորս ու հայացքս ձգտում է դեպ ունայնություն:Կյանքս հեռանում է երազանքներից և այդժամ փնտրում եմ քնքշանքը միակ,որով կարող եմ սփոփել ինձ...Ու հանկարծ սրտիս ամենեաանմեղ բջիջները խուսափում են այլևս չլինելուց և երգ հյուսում'հիշեցնելով ,որ դեռ ապրում եմ:Երգն այդ շատ հաճախ անարգել թափանցում է մեկ ուրիշ հոգի...Դրանից կարելի է արբել,գտնվել,աշխարհը շուռ տալ,անմահություն արարել...Հրաշքը մարմին ու ձև է ստանում երգիս շնորհիվ...Երգում է սիրտս ու կյանքն իմ նորից փոխում է իր ուղին...Ես պատրաստ եմ լինում հայտնաբերելու արժեքը գոյության,հասկանալու հանելուկը ճակատագրի,հյուսելու ինձ համար մի միամիտ ճանապարհ ազատության:Երգում է սիրտս ու ես ճախրում եմ վեր,անջատվում եմ մարմնիցս և այդ պահին կարող եմ դառնալ արևի մասնիկն այն ,որ կարողանում է մաքրությունն ու ջերմությունը զգալ...Ու հանկարծ այդ պահին մենությունս գոլորշիանում է և մի ժպիտ է գումարվում լռությանս:)

SSS
12.03.2010, 11:08
Չկա

Կա մի լուռ հայացք , որ շոյւոմ է ինձ
Սակայն ես չկամ ապրի'ր առնց ինձ
Եվ ես ուրախ եմ,քանզի դու չկաս,
Փուչ ես առանց ինձ,առանց ինձ չկաս...
Էլ չկան մտքեր,երազներ չկան
Չքացել է տե'ս ,ամեն ամեն բան...

Դողում է ձեռքդ,գրիչն ընկավ ցած
Հոգիդ են այրում հոիշեր մոխրացած
Բայց չկան հուշեր չկա և անցյալ
Ու դու ապրում ես մի կյանք թվացյալ...

Ավաղ...մենք չկանք...
Կա զգացմունք միայն ,որով ապրում ենք և որով չկանք

Եվ երբ կա "Սերը" ուր է այդ "Չկան"

2006թ.

Դարք
12.03.2010, 11:16
Չկա

Կա մի լուռ հայացք , որ շոյւոմ է ինձ
Սակայն ես չկամ ապրի'ր առնց ինձ
Եվ ես ուրախ եմ,քանզի դու չկաս,
Փուչ ես առանց ինձ,առանց ինձ չկաս...
Էլ չկան մտքեր,երազներ չկան
Չքացել է տե'ս ,ամեն ամեն բան...

Դողում է ձեռքդ,գրիչն ընկավ ցած
Հոգիդ են այրում հոիշեր մոխրացած
Բայց չկան հուշեր չկա և անցյալ
Ու դու ապրում ես մի կյանք թվացյալ...

Ավաղ...մենք չկանք...
Կա զգացմունք միայն ,որով ապրում ենք և որով չկանք

Եվ երբ կա "Սերը" ուր է այդ "Չկան"

2006թ.
սեր.... ինչ անիմաստ բառ.... տեսնես ով է ստեղծել այդ բառը:(

SSS
12.03.2010, 11:19
Կարծում եմ սկզբում զգացմունքն է եղել հետո նոր բառը:)Երևի:think

Դարք
12.03.2010, 11:31
զգացմունք չկա...շուտվանից եմ սովորել բանականությամբ ապրել,սեր պետք չի..միայն հիասթափություն ես ապրում..:(

SSS
12.03.2010, 11:33
զգացմունք չկա...շուտվանից եմ սովորել բանականությամբ ապրել,սեր պետք չի..միայն հիասթափություն ես ապրում..:(

:(հիասթափությունից հետո իրական սեր զգալը ուրիշ հաճույք ա:)Հավատա չեմ խաբում

Դարք
12.03.2010, 11:40
:(հիասթափությունից հետո իրական սեր զգալը ուրիշ հաճույք ա:)Հավատա չեմ խաբում

դժվար նորից սիրահարվեմ,որովհետև առաջնորդվելու եմ միայն բանականությամբ.ու էտ հաստատ...սիրել գժի պես ինձ հատկանշական էր ասենք կես տարի առաջ...ամեն ինչում հետևել բանականությանը հատկանշակա է ինձ հիմա...նոր ստեղծագործություննդ կարդացի ցանկանում էյի մի բան հարցնել..բայ
ց տեսա թվականը և հարցերս չքացան

SSS
12.03.2010, 11:45
դժվար նորից սիրահարվեմ,որովհետև առաջնորդվելու եմ միայն բանականությամբ.ու էտ հաստատ...սիրել գժի պես ինձ հատկանշական էր ասենք կես տարի առաջ...ամեն ինչում հետևել բանականությանը հատկանշակա է ինձ հիմա...նոր ստեղծագործություննդ կարդացի ցանկանում էյի մի բան հարցնել..բայ
ց տեսա թվականը և հարցերս չքացան

Բան էլ չեմ ասելու,որովհետև գիտեմ ինչքան են քեզ ասել,թե ամեն լավ է լինելու,կամ այն ,որ դու հիմա սխալ ես մտածում ,բայց մի պահ մտածի ինչ հավեսա բանականությամբ գիտակցել որ սիրում ես գժի պես

SSS
13.03.2010, 11:04
Նա մի սովորական աղջիկ էր,այնպիսին ,որ երբեք չէր տարբերվել մյուս սովորական աղջկիկներից,իսկ նա ,ով իր անուրջներում այնպես փայփայել և գուրգուրել էր ,նրան երբեք էլ այդպես չէր կարծել:Իսկ նա մի շատ սովորական աղջիկ էր,որ կարող էր և չլինել և ում ինչ ,թե նա չկար...

Lion
16.03.2010, 23:47
:(հիասթափությունից հետո իրական սեր զգալը ուրիշ հաճույք ա:)Հավատա չեմ խաբում

Հաստատ լավ էր ասված: Այս կապակցությամբ որոշ մտքերի էլ ժամանակին ես էի եկել.

"...- Սերը...: Այդ սերը հորինել ես դու: Իսկ իրականում նա քեզ չի սիրում, հասկանո՞ւմ ես: Ու հարցը ամենևին էլ քո մեջ չէ,- արագ-արագ վրա տվեց զրուցակիցս ու շարունակեց,- նա ոչ-ոքի չի սիրում, նա դրան դեռևս պատրաստ չէ... Քո այդ տասնիննամյա աղջնակը դեռևս պատրաստ չէ սիրելու ու սիրվելու, նա դեռևս չի մեծացել, չի արժեվորել իր դերը, իր իրական դերը: Կարդացած տղա ես,- շարունակեց զրուցակիցս,- ու դու լավ գիտես մարդկային հոգու գաղտնիքները: Այդ միայն էժանագին գրքերում են անտաղանդ հեղինակները գրում առաջին հայացքից ծնված սիրո մասին: Իսկ իրականում սիրում են ոչ թե առաջին, այլ երկրորդ և նույնիսկ երրորդ հանդիպածին: Քչերը գիտեն, բայց դու հո լավ գիտես, որ Ջուլյետտան ամենևին էլ Ռոմեոյի առաջին սերը չէր: Գոյություն ուներ ինչ-որ մի անհայտ Ռոզալինդա, որի վրա բացվեց, փոթորկվեց ու սկիզբ առավ նրա մեծ սերը Ջուլյետտայի նկատմամբ: Առաջինի վրա բացվում են, զգում, համակերպվում են նոր զգացումների հետ... ու առաջինը զոհ է գնում հենց դրան: Դու քո Ռոզալինդային հանդիպել ես բազում անգամներ, իսկ նա՝ ոչ: Դու արդեն վաղուց ես բացվել, պատրաստվել մեծ սիրուն, նա՝ ոչ: Քո բախտը չբերեց, ու ես խղճում եմ քեզ,- զրուցակիցս թփթփացրեց ուսիս և մեղմ տոնով շարունակեց,- դու նրա կյանքում առաջինը եղար ու հենց դրանում է կայանալու քո պարտության գաղտնիքը..."

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի.../page3?highlight=%D5%84%D5%A9%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AE+%D5%A1%D5%B4%D5%BA%D5%A8

Whyspher Whisper
17.03.2010, 00:40
Հաստատ լավ էր ասված: Այս կապակցությամբ որոշ մտքերի էլ ժամանակին ես էի եկել.

"...- Սերը...: Այդ սերը հորինել ես դու: Իսկ իրականում նա քեզ չի սիրում, հասկանո՞ւմ ես: Ու հարցը ամենևին էլ քո մեջ չէ,- արագ-արագ վրա տվեց զրուցակիցս ու շարունակեց,- նա ոչ-ոքի չի սիրում, նա դրան դեռևս պատրաստ չէ... Քո այդ տասնիննամյա աղջնակը դեռևս պատրաստ չէ սիրելու ու սիրվելու, նա դեռևս չի մեծացել, չի արժեվորել իր դերը, իր իրական դերը: Կարդացած տղա ես,- շարունակեց զրուցակիցս,- ու դու լավ գիտես մարդկային հոգու գաղտնիքները: Այդ միայն էժանագին գրքերում են անտաղանդ հեղինակները գրում առաջին հայացքից ծնված սիրո մասին: Իսկ իրականում սիրում են ոչ թե առաջին, այլ երկրորդ և նույնիսկ երրորդ հանդիպածին: Քչերը գիտեն, բայց դու հո լավ գիտես, որ Ջուլյետտան ամենևին էլ Ռոմեոյի առաջին սերը չէր: Գոյություն ուներ ինչ-որ մի անհայտ Ռոզալինդա, որի վրա բացվեց, փոթորկվեց ու սկիզբ առավ նրա մեծ սերը Ջուլյետտայի նկատմամբ: Առաջինի վրա բացվում են, զգում, համակերպվում են նոր զգացումների հետ... ու առաջինը զոհ է գնում հենց դրան: Դու քո Ռոզալինդային հանդիպել ես բազում անգամներ, իսկ նա՝ ոչ: Դու արդեն վաղուց ես բացվել, պատրաստվել մեծ սիրուն, նա՝ ոչ: Քո բախտը չբերեց, ու ես խղճում եմ քեզ,- զրուցակիցս թփթփացրեց ուսիս և մեղմ տոնով շարունակեց,- դու նրա կյանքում առաջինը եղար ու հենց դրանում է կայանալու քո պարտության գաղտնիքը..."

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի.../page3?highlight=%D5%84%D5%A9%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AE+%D5%A1%D5%B4%D5%BA%D5%A8

Կարծում եմ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում սիրո տակ, դրանք ըստ էության տարբեր զգացմունքներ են: Դեռ հին հույները ունեին սիրո համար բազմաթիվ անուններ` կախված տեսակից, օրինակ, ֆիլիան /ընկերական սեր/, պրագման /գիտակցված "համագործակցություն"/, էրոս /կրքին շատ մոտ/, ագապե /մարդասիրական/ և այլն:

SSS
17.03.2010, 10:23
Կարծում եմ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում սիրո տակ, դրանք ըստ էության տարբեր զգացմունքներ են: Դեռ հին հույները ունեին սիրո համար բազմաթիվ անուններ` կախված տեսակից, օրինակ, ֆիլիան /ընկերական սեր/, պրագման /գիտակցված "համագործակցություն"/, էրոս /կրքին շատ մոտ/, ագապե /մարդասիրական/ և այլն:

Ես կարծում եմ իսկական սերը այս բոլորն է միասին:Կա սեր և կա սիրահարվածություն,մենք շատ հաճախ հորինում ենք ինչ որ մեկին և սիրում նրան,վերագրում ենք նրա հատկանիշները մեր կողքինին,արդյունքում սիրում ենք մեր ստեղծագործությունը,ոչ կողքինին,և երբ գալիս է պահը երբ սիրահարվածությունը պետք փոխվի սիրո(իսկ սերն արդեն իմ կարծիքով կույր չէ,չէ որ մարդուն սիրելիս 1 հերթին սիրում ենք նրա թերությունները)հասկանում ենք ,որ նա այն չէր ինչ դու էիր կարծում,չէ նա քեզ չի խաբել,դու ինքդ ես քեզ խաբել:

Lion
17.03.2010, 12:38
Սերը դա աննկարագրելիորեն գեղեցիկ մի բան է, թեև այն, թե կոնկրետ ինչ է, դժվար է ասել: Ուղղակի մի բան պարզ է, երբ սիրում ես, կյանքդ միանգամից վառ երանգներ է ստանում, դու ուզում ես վերցնել գիրկդ այդ փոքրի աղջնակին ու թռցնել դեպի աստղերը, զգալ կողքիդ նրա շնչառությունը, ապրել ու շնչել նրա համար, պահել ու փայփայել՝ կատարելով նրա նույնիսկ ամենաչնչին ցանկությունները...

Սեր - երնեկ նրանց ում դու այցելում ես...:):think

SSS
18.03.2010, 10:35
Փորփրում էի օրագիրս,որ վերջին անգամ 2007թ.ին էի բացել,գտա իմ ամենավերջին բանաստեղծությունը,որը հաստատ հեռու էր գլուխգործոց լինելուց,հետաքրքիր է,երբ սկսեցի բան հասկանալ,դադարեցի գրելը:

Պիտի

Իմ աչքերը քո աչքերում,քո աչքերից
փայլեն պիտի...
Իմ հայացքը քո հայացքում քո հայացքից
կճառագի:
Հոգին իմ խենթ քո խենթ հոգում,քո խենթ հոգուց
պիտի ճախրի:
Եվ իմ շունչը քո շնչի մեջ ու քո շնչից
կդադարի...
Խոսքերն իմ ջերմ քո խոսքերում քո խոսքերից
պիտ կյանք առնեն
Իմ ձեռքերը քո ձեռքերում քո ձեռքերից
պիտի մաշվեն
Սիրտն իմ խոցված քո սրտի մեջ ու քո սրտից
ինձ սեր կերգի
Եվ արյունս արյանդ մեջ,արյանդ հետ
հոսի պիտի....

Պիտի ձուլվեն խենթ զարկերը մեր էության...
Ու ես պիտի...Պիտի լինեմ քոնը միայն...


2006թ.

Rhayader
18.03.2010, 12:40
Ես կարծում եմ իսկական սերը այս բոլորն է միասին:Կա սեր և կա սիրահարվածություն,մենք շատ հաճախ հորինում ենք ինչ որ մեկին և սիրում նրան,վերագրում ենք նրա հատկանիշները մեր կողքինին,արդյունքում սիրում ենք մեր ստեղծագործությունը,ոչ կողքինին,և երբ գալիս է պահը երբ սիրահարվածությունը պետք փոխվի սիրո(իսկ սերն արդեն իմ կարծիքով կույր չէ,չէ որ մարդուն սիրելիս 1 հերթին սիրում ենք նրա թերությունները)հասկանում ենք ,որ նա այն չէր ինչ դու էիր կարծում,չէ նա քեզ չի խաբել,դու ինքդ ես քեզ խաբել:

:love քեզ երբևէ ասե՞լ են, որ դու դեմք ես:

Lion
19.03.2010, 00:23
Փորփրում էի օրագիրս,որ վերջին անգամ 2007թ.ին էի բացել,գտա իմ ամենավերջին բանաստեղծությունը,որը հաստատ հեռու էր գլուխգործոց լինելուց,հետաքրքիր է,երբ սկսեցի բան հասկանալ,դադարեցի գրելը:

Պիտի

Իմ աչքերը քո աչքերում,քո աչքերից
փայլեն պիտի...
Իմ հայացքը քո հայացքում քո հայացքից
կճառագի:
Հոգին իմ խենթ քո խենթ հոգում,քո խենթ հոգուց
պիտի ճախրի:
Եվ իմ շունչը քո շնչի մեջ ու քո շնչից
կդադարի...
Խոսքերն իմ ջերմ քո խոսքերում քո խոսքերից
պիտ կյանք առնեն
Իմ ձեռքերը քո ձեռքերում քո ձեռքերից
պիտի մաշվեն
Սիրտն իմ խոցված քո սրտի մեջ ու քո սրտից
ինձ սեր կերգի
Եվ արյունս արյանդ մեջ,արյանդ հետ
հոսի պիտի....

Պիտի ձուլվեն խենթ զարկերը մեր էության...
Ու ես պիտի...Պիտի լինեմ քոնը միայն...


2006թ.

Հիանալի ես ստեղծագործում, ապրես: Այն քիչ բանաստեղծություններից մեկն էր... որը կարդացի միչև վերջ: Կարծում եմ, որ բանաստեղծությունն իրոք լավ է գրված` ոճը, կառուցվածքը և այլ ատրիբուտները բարձունքի վրա են: Շարունակիր ստեղծագործել... քեզ մոտ դա լավ է ստացվում...:)

SSS
19.03.2010, 10:14
Հիանալի ես ստեղծագործում, ապրես: Այն քիչ բանաստեղծություններից մեկն էր... որը կարդացի միչև վերջ: Կարծում եմ, որ բանաստեղծությունն իրոք լավ է գրված` ոճը, կառուցվածքը և այլ ատրիբուտները բարձունքի վրա են: Շարունակիր ստեղծագործել... քեզ մոտ դա լավ է ստացվում...:)
Ծիծաղելի կթվա ,բայց առաջ,երբ կյանքից բան չէի հասկանում,հեշտ էր լինում բառեր շռայլելը,հիմա մի տեսակ չի ստացվում:(Կամ էլ ես չեմ ուզում ,որ ստացվի;)

Lion
19.03.2010, 10:20
Ամենևին էլ ծիծաղելի չի թվում` համենայն դեպս ինձ համար: Այժմ, երբ մարդու ստեղծագործության ամեն մի բառի տակ կա ապրանծ կյանք ու զգացմունք... բառերը մարդուն ավելի դժվար են տրվում: Ինձ մոտ էլ է այդպես, քանի որ ստեղծագործելիս քեզնից անկախ վերապրում ես կյանքդ ու վերհիշում ես զգացածդ: Իսկ դա միշտ չէ, որ... մարդուն հեշտ է տրվում:

Ամեն դեպքում, հատկապես բանաստեղծությունները, մոտդ լավ են ստացվում, դրա համար էլ... չընդհատես ստեղծագործելը: Դու մեզ պետք ես...:)

SSS
22.03.2010, 12:37
Վերջապես գնացի...Որքան ժամանակ էր անցել...4 տարուց ավել,չգիտեմ էլ'կարոտել էի ,թե ոչ...Որքան բան էր փոխվել,բայց ամեն ինչ նույնն էր...բակը...ահա և ես .տղաների հետ ֆուտբոլ եմ խաղում,ահա և տատիկս "աղջիկը պետք է մի քիչ հեզ լինի"...Հենվեցի ծառին,հազիվ էի հասցնում շնչել,համարձակություն չունեի գլուխս վեր բարձրացնել...մեր պատուհանը...աստված իմ...կարոտել էի...Այստեղ էր իմ մանկության հեքիաթը :Բակում ոչ ոք չկար...ուր էին նրանք...
Բարձրացա 5 րդ հարկ.վերելակը փոխել էին և պատերին ոչինչ չկար գրված...Կանգնած էի դռան դիմաց և չէի համարձակվում թակել այն,"Իսկ եթե կենդանի չէ",ամեն դեպքում թակեցի...ինչ որ մեկը ծանր քայլվածքով մոտենում էր դռանը,"կենդանի է"...դուռը բացվեց.
_Վայ Սոնուլիկ ջան,էս ոնցա հիշել ես ինձ,-գրկախառնվեցինք և նա ինձ ներս կանչեց...
Ամեն ինչ նույնն էր անգամ նամշահոտը...
_Ոնց եք?
-Է, ոնց պիտի լինեմ բալես,ինձ որբ ու անտեր թողեցիր գնացիր,լավա գոնե էտ անտեր սուպերմորկետները կան առաքում են,թե չէ սոված էի մնալու,սիրտս նղկտում էր,հիշեցի թե ինչպես էի ամեն առավոտ նրա համար առևտուր անում նոր գնում դասի,հիշեցի ինչպես առաջին անգամ նարա աչքերու արցունքներ տեսա երբ տեղափոխվում էինք...-Բայց ոչինչ,տղես ասումա հեսա ուր որայա կտանի մոտը,հա էս անգամ հաստատ լինելուա,-15 տարուց ավել տղան ԱՄՆ ում է և դեռ այն ժամանկ ամեն օր լսում էի այս խոսքերը...
-Դու ասա,տատին ոնցա,ինչի մի հատ չի գալիս նարդի գցենք,-մի պահ քարացա. նա ներկա էր տատիկի հուղարկավորությանը,
-Տատին չկա,արդեն 2 տարի է,- նա ոչինչ չասանց,- գնամ խանութ ,ձեզ բան պետք չի.չասեք չէ,-անչափ շատ էի ուզում գոնե մի ձև քավել մեղքս
_Հա բալես,եթե դժվար չի...
"Սամոյի բուտկեն"դարձել էր էլիտար սուպերմարկետ,հիշեցի ,որ Ջեմմա տատին պաշըում է վանիլային պաղպաղակը...
Շենք մտնելիս ականջիս հասավ.
Բակում հարևանի տղային հանդիպեցի,ում սիրահարված էի 5թե 6 տարեկանում և անձամբ նրանից պահանջել էի սպասել ինձ մինչ կմեծանամ,որ ամուսնանաք..նա այդ ժամանակ արդեն 25 էր...չէր սպասել...
Շենք էի մտնում,երբ ականջիս հասավ.
-Ախչի լրբուշկա?-հարևանի կինն էր,որ ինձ միշտ այդպես էր կոչում,չնայած եչբևէ նման որակներ չեմ դրսևորել...Դե գրկախառնություն,հարց ու փորձ...Քիչ անց գլխիս որջ շենքն էր հավաքվել...ինձ որքան երջանիկ էի զգում,ինչ հաճույքով էի պատասխանում նրանց հարցերին,իսկ կար ժամանակ,երբ դրանք կարող էին ինձ հունից հանել...Հեռվից տես մեզ մոտեցող տատիկիս "ֆիրմային "ընկերուհիներից մեկին..երեսս լվանալուց հետո նա ասաց իր "ֆիրմային "արտահայտությունը,որից այնքան խուսափում էի,"վայ ուտեմ ետ ......ներտ"..ավաղ...իսկ ես երազում էի առաջին անգամ ամեն ինչ ամուսնուս հետ փորձել...
Հանկարծ հիշեցի պաղպաղակը...կհալվեր
Բարձրացա վերև,մի քանիսն էլ հետս եկան...Երկար ժամանակ խոսեցինք,ես ինձ չէի ճանաչում,ես.որ միշտ խուսափել եմ "հարևանություն"կոչվածից,ինձ այնքան լավ էի զգում...
Բոլորը գնացին,մնացինք ես և Ջեմմա տատիկը...Ուզում էի արդեն շարժվել:
_Եկել եկել ես,մի երկու հարց կա տամ ասա,-նա հանեց խաչբառների կույտը,-հազիվ էի կուլ տալիս կոկորդիս կծիկը..Չէր ուզում մենակ գնալ...
Դուրս էի գալիս,մի կերպ մինչև դուռը եկավ...Գրկախառնվեցինք...
_Տատիկին կբարևես...
_Անպայման...

Rhayader
22.03.2010, 13:55
Մռութ գրառում էր) ափսոս, որ ես, ի տարբերություն քեզ, ընդհատված հիշողություններ չունեմ (դրանք իմ մոտ միշտ գալիս են տրամաբանական ու ոչ այնքան ուրախ վախճանի ու էլ չես ուզում հիշել);)

Ուլուանա
22.03.2010, 20:09
Լավն էր։ :) Հետաքրքիր ես պատմում։ :)

kyahi
22.03.2010, 21:32
Հավես պատմվածք է: Կրկնվում եմ , բայց չեմ կարող չասել լավ ես ստեղծագործում:
Երբ կարդում էի նույնիսկ մի փոքր հուզվեցի, իսկ դա լավ պատմվածքներից է լինում:
Թերթում նյութեր փորձե՞լ ես տպագրել, ինձ թվում է հաջողության կհասնես, եթե շարունակես…
Ի դեպ ես էլ էի ժամանակին ստեղծագործում, հիմա էդքան ժամանակ չունեմ, բայց դու շարունակիր, դա հիանալի է, երբ մարդ ստեղծում է այն ինչը իր հոգուց է բխում:)

Lion
22.03.2010, 21:57
Շատ մարդկային էր :)

"Եթե դու զգաս, թե ինչն է ուրախացնում ու տխրեցնում մարդկանց սրտերը, դու կլինես լավ գրող"...

Դու կարծես թե դա... գիտես...:think

SSS
24.03.2010, 14:42
Չգիտես ինչու վերջին մի քանի օրը մոտս "նոստալջիոտ"պահերը շատ են,ինչիցա չգիտեմ...
5-10րդ դասարաններում մի տղայի էի "սիրում",որը մեր դիմացի շենքում էր ապրում..ՕՕՕ անկրկնելի էր այդ տարիքում իմ "կանացի" ֆլիրտը...
7 րդ դասարան էի,երբ նա մոտեցավ ինձ,
_Կարելի ա ծանոթանալ
_Ես անծանոթների հետ չեմ ծանոթանում,_"արհամարհական և սպանիչ"հայացք նետեցի վրան ու հեռացա, այո ես այդ պահին ինձ հաղթանակած էի զգում(միայն հիմա եմ հասկանում ինչու էր մայրս այն ժամանակ վրաս ծիծաղում,երբ նրան պատմեցի դրա մասին)...
Եվ այդպես ես "սիրում էի" նրան,տանջվում էի...որքան էի տանջվում(որքան կուզենայի ,որ նա կարդար սա)...Նրան փողոցում տեսնելիս փոխում էի ճանապարհս,երբ նայում էր իրենց պատուհանից ես ներս էի գում(բայց վարագույրի հետևից հետևում էի նրան:D)...Շատ էի վիրավորել իմ"երազների ասպետին",էլ փորձեր չէր անում ծանոթանալու հետս...Վրա հասավ,բոլոր աղջիկների կյանքում ամենադաժան ժամանակահատվածը' "անճոռնի ճուտիկացում'...Իմ "ասպետը" սկսեց ինձ ուշադրություն չդարձնել...Աստված իմ ,որքան դժբախտ էի ես:DՆրա շնորհիվ անգամ "պոետ"դարձա
10 րդ դասարանում վրա հասավ"կարապ դառնալու"ժամանակահատվածը և օբյեկտի ուշադրությունը կրկին սևեռվեց վրաս...
Բայց ես անկոտրուն էի ,այո ունեի սեփական մշակման գաղափարները"արհամարել,չնայել նրա կողմը,քիթը ցից,չբարևել..."
Վրա հասավ "Վերջին Զանգը",որքան էի սպասում նրա վարդագույն վարդերին...դե քանի ,որ արդեն իմ մոտ"կարապ դառնալու "շրջանն էր վարդերը շատ էին,բայց նա չկար(նշեմ որ նա ինձանից 1 տարով մեծ էր)...և ահա մշուշի միջից երևաց "Կինոյի Տղան"ինչ որ գլխիցս մեծ փնջով.վարդեր չէին...բայց դե էլի ուրախ էի...նա մոտենում էր ինձ...օ որքան բանաստեղծություններ էի ձոնել քեզ ,որքան էի երազել քո մասին...
_Քուրս,էսի քեզի,ուրախությամբ դե ինչ սեմ,խոսքի..դե 10տ շընհավոր...ՑԱՎԴ ՏԱՆԵՄ...,_էհ ,իսկ "ես սիրում էի" նրան:(

Sophie
24.03.2010, 15:01
Շատ հետաքրքիր էր, ու շատ նման էր իմ դպրոցական հաւշերին ոնց որ ես գրած լինեի:
Բայց վերջը չհասկացա ճիշտն ասած ինչու "քուրս":8

SSS
24.03.2010, 15:03
Բայց վերջը չհասկացա ճիշտն ասած ինչու "քուրս":8
Մակարդակ;)

Rhayader
24.03.2010, 15:29
Վաաաաաաաաաաայ մաման ծաղկաման:D ինձ բացեց))))) բա տեսքից չէ՞ր երևում մակարդակը, որ այդպես սիրահարվել էիր)))))))))

Lion
24.03.2010, 15:55
Հիանալի պատմվածք էր ու մարդկայնորեն ոչ միայն հասկանալի, այլև անձամբ ինձ` որոշ չափով սրտամոտ: Երևի ես էլ եմ ժամանակին եղել "ասպետ"-իդ կարգավիճակում ուինձ հետ էլ են այդպես վարվել - երևի դրա համար:

Հաճելի ու կարոտախառն հուշեր արթնացրեց, ապրես...

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...?p=1074313&viewfull=1#post1074313

Էխխխ, աղջիկներ, աղջիկներ... Կարողանում եք դուք փչացնել ամեն ինչ...

Իսկ գուցե հիմա "իմ արքայադուստր"-ը նստել ու հենց նման բաներ է մտածում, էհհհ...:think

SSS
24.03.2010, 15:55
Վաաաաաաաաաաայ մաման ծաղկաման:D ինձ բացեց))))) բա տեսքից չէ՞ր երևում մակարդակը, որ այդպես սիրահարվել էիր)))))))))

Հա բա սիրահարվել էի,ուղղակի որոշել էի ,որ սիրահարվել եմ:P

Rhayader
24.03.2010, 16:51
Չնայած, ոնց գցում-բռնում եմ իմ առաջին անգամ սիրահարվելու «սրտաճմլիկ» պատմությունն ավելի աբսուրդ է թվում)))) եթե հետաքրքիր է, կարող եմ պատմել իմ բլոգում:

Lion
24.03.2010, 17:00
Հիանալի պատմվածք էր ու մարդկայնորեն ոչ միայն հասկանալի, այլև անձամբ ինձ` որոշ չափով սրտամոտ: Երևի ես էլ եմ ժամանակին եղել "ասպետ"-իդ կարգավիճակում ուինձ հետ էլ են այդպես վարվել - երևի դրա համար:

Հաճելի ու կարոտախառն հուշեր արթնացրեց, ապրես...

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...?p=1074313&viewfull=1#post1074313

Էխխխ, աղջիկներ, աղջիկներ... Կարողանում եք դուք փչացնել ամեն ինչ...

Իսկ գուցե հիմա "իմ արքայադուստր"-ը նստել ու հենց նման բաներ է մտածում, էհհհ...:think

Ու ամենացավալին այն է, ո աղջիկները միայն այսպես, հետին թվով են ափսոսում այդ ամենի մասին...

SSS
24.03.2010, 17:02
Ու ամենացավալին այն է, ո աղջիկները միայն այսպես, հետին թվով են ափսոսում այդ ամենի մասին...
Ինչի մասին?

Lion
24.03.2010, 17:26
Նրա մասին, որ իրենց իրականում սիրել է մեկը, եղել է այդպիսի մի մարդ...

SSS
25.03.2010, 12:03
Նրա մասին, որ իրենց իրականում սիրել է մեկը, եղել է այդպիսի մի մարդ...

Իսկ այլ կերպ վարվելու մեջ իմաստ կա?

Rhayader
25.03.2010, 13:12
Երևի ընդհանրապես ոչ մի իմաստ չկա ափսոսանքի մեջ, որովհետև եթե մի փոքր բան այլ լիներ քո անցյալում, երբեք չես իմանա, որտեղ ու ով կլինեիր հիմա, ինչպես Ռեյ Բրեդբերիի «Ու որոտ ճայթեց» պատմվածքում:;)

Lion
25.03.2010, 15:41
Իսկ այլ կերպ վարվելու մեջ իմաստ կա?

Կարծում եմ` այո: Պարզ, հասարակ ու մարդկային մի ժպիտ, որը գուցե որոշ ժամանակ անց անհուն երջանկություն պարգևի ձեզ երկուսիդ...:love

SSS
25.03.2010, 15:42
Կարծում եմ` այո: Պարզ, հասարակ ու մարդկային մի ժպիտ, որը գուցե որոշ ժամանակ անց անհուն երջանկություն պարգևի ձեզ երկուսիդ...:love

Ում? մեկին ով հաստատ քոնը չէ,և այդ ժպիտով ավելորդ հույս տալ?

Lion
25.03.2010, 15:52
Հաստատ?? Իսկ գուցե քոնն է? Հիշում ես "Անժելիկա" ֆիլմաշարի առաջին ֆիլմը - ինչքան չէր սիրում Անժելիկան մեկին, ում համար հետագայում անցավ հազար ու մի փորձանքի միջով: Համենայն դեպս ես ընդամենը կարծիք արտահայտեցի, իմ կարծիքը... այսքան բան:)

SSS
26.03.2010, 10:55
Ուռաաա...մնաց 2 ամիս 24 օր,որ եղբայրս բանակից գա...46891


:(Կարոտել եմ46892

Ռուֆուս
26.03.2010, 10:58
Վաայ, փոքրիկ գեղեցկուհի :love

SSS
26.03.2010, 17:39
Նորից էի օրագիրս փորփրում...
Մի բանաստեղծություն գտա...ամենամոտ ընկերուհուս էի նվիրել կարծեմ 9 կամ 10րդ դասարանում...Ծիծաղելի է բայց արտասվեցի...(վերջերս աբսուրդի հասնող սենտիմենտալ եմ դարձել)Զանգահարեցի նրան.
_Ան իմանաս ինչ եմ գտել
_Ինչ?
_Հիշում ես ,որ Վահիկին էիր իբր սիրահարված,_սկսեց ծիծաղել,_էն որ քեզ ոտանավոր էի նվիրել,իբր որպես սփոփանք,_ մի պահ ամաչեցի,չգիտեմ ինչից...ոնց որ երեսով տայի...Չէի սպասում,բայց մի պահ լռությունից հետո նա արտասանեց.

Արցունքներդ համբուրեցին թաց անձրևին...
Թաց շորերդ իր փոխարեն քեզ գրկեցին,
դու ժպտացիր,սակայն ստացվեց ծամածռված
ինչ որ մ ի դեմք
Այն հիշեցրեց նույնօրինակ մեկ ուրիշ դեմք...
Շատ հարազատ,բայց մոռացված դիմագծեր.
Նայեցիր վեր.
Նա այնտեղ էր,աստղերի մոտ,
Քեզ հոշոտեց ինչ որ կարոտ,
Անտանելի ներկա զգացում ,որ քեզ անցյալն է հիշեցնում...
Եվ մերժելով ներկան' փախար,
Դու ակամա արցունք դարձար,անձրև դարձար...
Ու արցունքի ինչ որ կաթիլ քեզ նվիրեց համբույրն իր տաք
Անձրևային այդ դրախտում իրար գտաք...

Չէի սպասում...աստված իմ որքան քիչ բան է պետք մարդուն իրեն երջանիկ զգալու համար...

Lion
26.03.2010, 21:57
Հիանալի է: Իրոք որ ամեն անգամ հաճույքով եմ կարդում քո պոստերը...

Meme
26.03.2010, 23:16
Շաատ հուզիչ նաև գեղեցիկ ու հաճելի կարդացվող տողեր,Շաաաատ լավն ա:hands:hands:love.ես էլ էս տիպի ոտանավորներ ունեմ,բայց չեմ գրառել,նաև ասեմ որ ինքնագովազդ չէր:oy

Lion
26.03.2010, 23:25
Կարծես աստիճանաբար ձևավորվում է SSS-ի... ֆան-կլուբ :)

Rhayader
27.03.2010, 01:54
Չափազանց հավակնոտ հայտարարություն է;) պարզապես նա համակիրներ է ձեռք բերում:

Lion
27.03.2010, 11:34
Ամեն դեպքում հաճելի է - ամեն անգամ ակումբ մտնելիս առաջին հերթին այս թեմաներով եմ անցնում - միշտ մի հաճելի ու մարդկային երանգ կարելի է գտնել...

SSS
27.03.2010, 12:36
Այսօր սխալ ոտքից արթնացա... Պատճառը մեր դռան մոտ կանգնած մեքենայից լսվող Ազնավուրի "La boheme"-ն էր...
Ամեն առավոտ արթնացել եմ այդ երաժշտության ձայնից...Եղբորս կուռքերից է Ազնավուրը...Համարյա 2 տարի է լինում ինչ առավոտները մեր տանը հանդարտ է...
_Կգնամ բանակ,կպրծնեք ինձանից,-սա էր ամենօրյա մեր վեճերի տրամաբանական ավարտը...Գնացիր...չպրծանք..."La boheme " եմ ուզում... 46942

SSS
27.03.2010, 15:25
Սիրո խարույկ քո սրտի մեջ
Պատանդ մի սիրտ իմ ափի մեջ
Եվ իմ ափը քո ձեռքերում,
Եվ քո հոգին պար է բռնում...

Սիրո խոսքեր քո շուրթերից իմ շուրթերին...
Անհագ կարոտ քո աչքերում իմ աչքերին...
Անկշտություն քո հայացքում իմ հայացքից,
Ահարկու դող իմ ողջ մարմնում ինձ մոտեցող
քո մարմնից...

Եվ թվացյալ տարածություն մեր արանքում...
Մենք երկուսով արարեցինք հավերժություն...

Էլ ոչ մի խոսք ...ՍԵՐՆ է խոսում...


Էհ...2006թ.

SSS
29.03.2010, 10:13
Առավոտյան դժվար արթնացա և անպատվեցի ժամերը առաջ տալ մոգոնողին...
Սուրճի բաժակը շոշափելով գտա,քանի որ աչքերս դեռ փակ էին...Լավն էր...Որոշեցի ,որ այսօր առանց make up ի եմ տանից դուրս գալու...հա ինչ անենք սենց էլ վատը չեմ...երևի...Չոլկաս ինչ արեցի իմ ուզած ձևով չկանգնեց..ուֆֆֆ..բա հլա էս եղանակը...յախք... Նյարդայնացած բաճկոնը գցեցի վրաս ու դուրս եկա...Թե էս կանգառն ինչիա մեր տանից էսքան հեռու...Հազիվ հասա...Հանկարծ ինչ որ մեկը դեպի ինձ պարզեց մանուշակների փոքրիկ փունջ...գլուխս բարձրացրեցի վեր...Մեր կանգառում միշտ մի մարդ է լինում.ծխախոտ է վաճառում, կամ խուլ է կամ լալ,չգիտեմ,ամեն դեպքում չի խոսում...նա էր...չհասկացա ինչու էր հենց ինձ ընտրել ,զարմացած նրան էի նայում և չգիտեի ինչ անել...Այնքան բարի էր ժպտում իր անատամ բերանով...Ինչ կարող էի անել բացի պատասխան ժպիտից և ծաղիկները վերցնելուց...գլխով շնորհակալություն ասացի...նա շրջվեց ու գնաց դեպի իր փոքրիկ սեղանը...ժպիը դեռ դեմքին էր...Իսկ ես դեռ ապշած կանգնել ու նրան էի նայում...ժպիտը չէր հեռանում դեմքից...աստված իմ ...նա ժպտում էր բոլորին..մարդկանց,անցնող երթուղայիններին,աղջիկներին...կյանքին...նա ժպտում էր կյանքին..չնայած նրան որ...կապ չունի նա ժպտում էր...իսկ ես...ինչս էր պակաս որ այդքան դժգոհ էի...Սիրում եմ ինքս ինձ համար նոր բաներ բացահայտել...նայեցի մանուշակներիս փնջին ու ժպտացի նրանց...թքած թե չէի ուշանում աշխատանքից:)

SSS
29.03.2010, 14:58
Վաայ...նոր սենյակս ճնճղուկ էր մտել...եկավ "արտաթորեց" keyboard իս գնաց:D

Rhayader
29.03.2010, 23:23
Համե՞ղ էր: Ճնճղուկը:

SSS
30.03.2010, 09:49
Համե՞ղ էր: Ճնճղուկը:

Գիտես կարծում եմ պետք էր փետրահան անել...դեռ զկրտում եմ:[

SSS
01.04.2010, 10:32
Սիրի'ր այս կյանքը,սիրի'ր նաև ինձ,
Սիրի'ր մեծ սերը,սիրի'ր և տուր ինձ,
Երկինք սլացի'ր և ինձ տար քեզ հետ,
Փնտրիր ուրիշին ,բայց մնա ինձ հետ,
Հեռացի'ր ինձնից սակայն արի հետ,
Եվ մոռացի'ր ինձ'ընդմիշտ հիշելով
Արտասուք թափի'ր սիրուց այրվելով...

Սիրի'ր տանջանքը,տանջվի'ր հանուն ինձ,
Սիրի'ր ապրելը, ապրի'ր հանուն ինձ:
Ատի'ր ամենքին,ատի'ր ստվերը իմ,
Վե'րացրու հավետ գոյությունը իմ...
Խենթացի'ր,խնդրեմ սիրուդ կարոտից,
Սիրի'ր անցյալը,հետ կանչի'ր նորից...

Եվ սիրի'ր տենդը,ծածուկ ինձ հպվի'ր,
Մոռացի'ր անցյալը,ներկան մոռացի'ր,
Սիրիր ինքդ քեզ և ինձ հասկացիր...

Rhayader
01.04.2010, 11:12
Ավելի ակտիվ ու կենսախինդ ռիթմիկայով է) նո՞ր ես գրել: Իհարկե, կարծում եմ՝ մի քանի տեղ հղկման տեղ ունի:

SSS
01.04.2010, 14:06
Ավելի ակտիվ ու կենսախինդ ռիթմիկայով է) նո՞ր ես գրել: Իհարկե, կարծում եմ՝ մի քանի տեղ հղկման տեղ ունի:

Չէ, ինչպես միշտ 2006թ.:P

Minerva
01.04.2010, 14:46
Ստեղծագործական առումով բեղուն տարի՞ էր 2006-ը։

SSS
02.04.2010, 13:31
Ստեղծագործական առումով բեղուն տարի՞ էր 2006-ը։

Չէի ասի,ուղղակի 2006 ից հետո չեմ գրել

SSS
03.04.2010, 09:46
Երեք տարի առաջ էր...որոշել էի ,որ կյանքն անիմաստ է ու վստահ էի ,որ երբեք երջանիկ չեմ լինելու...Կյանքն ինձ պատժեց այդ մտքերի համար և այդ պահին հասկացա ,որ երջանիկ էի...
Հիմա հայտարարում եմ Ես Երջանիկ եմ... մենակ թե նորից ինձ չպատժես...էլ չեմ կարող...

SSS
03.04.2010, 11:16
Նախանձում եմ քեզ :(
47170

SSS
06.04.2010, 10:29
_Քրիստոս հարյավ ի մեռելոց,Օրհնյալ է հարությունը քրիստոսի...
Բաժակները զրնգացին...Գինին մի տեսակ կուլ չէր գնում ...Մի բան այն չէր չգիտեմ ,բայց հաստատ այն չէր...սենյակում մխացող խունկի հոտը ինձ ստիպում էր կարոտել...Երեքով էինք ...երեքով էինք հինգի փոխարեն...Նայեցի տատիկիս նկարին...ժպտում էր ինձ."Ես ձեր հետ եմ"..խենթություն կթվա ,բայց մի բաժակ էլ լցրեցի ու դրեցի նկարի տակ...մերոնք սկսեցին անկապ բաներից խոսել...անկապ էր...հեռախոսը զանգեց ...վեր թռա.
_Գագոնա...,-Գագոն էր...հերթով բոլորս խոսեցինք հետը,հերթով դուրս եկանք սենյակից ու չգիտես ինչու երեքիս աչքերն էլ ուռած էին ներս մտնելիս...հերթով իրարից հարցրեցինք ,թե ."ինչ էր ասում,լավ էր?..."
_Էհ ,քիչ մնաց,-ասաց պապան ու խմեց...
Էա տարվա Զատիկը շատ անկապ էր...

SSS
06.04.2010, 12:33
Չէ չեմ ուզում էն աստղերը ,որ անընդհատ իջեցնում ես ինձ համար երկնքից...ես քեզ ուզում ...Ինձ Դու էլ ես բավական

Rhayader
06.04.2010, 12:40
Անձամբ ես կարծում եմ, որ մեր մեռելները պետք է մեզ օգնեն առաջ գնալ, ոչ թե բեռի նման ընկնեն մեր շալակը;)

Դարք
06.04.2010, 15:54
Անձամբ ես կարծում եմ, որ մեր մեռելները պետք է մեզ օգնեն առաջ գնալ, ոչ թե բեռի նման ընկնեն մեր շալակը;)

իսկ միգուցե սկսնեք նրանից, որ մեռելներ բառի փոխարեն օգտագործես մահացածներ,ու ոչ ոք մարդկանց, որոնց կորցրել ենք չի առնում իրա շալակը,մենք ուղղակի նրանց հիշում ենք հարգելով նրանց հիշատակը և այն ամենը ինչնրանք մեզ տվել են:

SSS
06.04.2010, 15:58
իսկ միգուցե սկսնեք նրանից, որ մեռելներ բառի փոխարեն օգտագործես մահացածներ,ու ոչ ոք մարդկանց, որոնց կորցրել ենք չի առնում իրա շալակը,մենք ուղղակի նրանց հիշում ենք հարգելով նրանց հիշատակը և այն ամենը ինչնրանք մեզ տվել են:

Կարծում եմ վատ իմաստով չի գրել;)

Հայկօ
06.04.2010, 18:17
Կարծում եմ վատ իմաստով չի գրել;)
Կարծում եմ՝ գրել ա էն, ինչ գրել ա: Ոնց որ բոլորս:

Rhayader
06.04.2010, 18:29
Կարծում եմ՝ գրել ա էն, ինչ գրել ա: Ոնց որ բոլորս:

Ոչ ավել, ոչ պակաս;) ու չի պատրաստվում ոչ արդարանալ, ոչ էլ բացատրություններ տալ:

SSS
07.04.2010, 09:34
Հեշտ էր բանաստեղծություն ձոնել մեկին,ով չկար...իսկ հիմա...մի տեսակ բառերս չեն հերիքում...


Թե դու ցանկանաս կյանքս կտամ քեզ
Եվ այն աշխարհից կհետևեմ քեզ...
Թևեր կտամ քեզ,միայն ասես,
Ազատ ճախրելով դու ինձ կհասնես...
Ու թե ցանկանաս ,որ նորեն ծնվես.
Հոգուդ աճյունից հոգի կարարեմ
Եվ իմ տաք շնչով ես քեզ կարթնացնեմ...
Դու կցանկանաս երջանիկ ապրել?
Պատրաստ եմ հավետ քո կողքին լինել...
Համբույր կկորզես իմ ջերմ շուրթերից,
Քեզ դուրս կհանեմ այդ մութ դժողքից...

Ու թե ցանկանաս կյանքս կտամ քեզ .
Հոգիս կտամ քեզ,միայն թե ասես.
Բայց եթե հանկարծ իմսիրտը ուզես?
Հապա էլ ինչպես ես կսիրեմ քեզ?...


2005թ.

Lion
07.04.2010, 10:04
Հեշտ էր բանաստեղծություն ձոնել մեկին,ով չկար...իսկ հիմա...մի տեսակ բառերս չեն հերիքում...


Թե դու ցանկանաս կյանքս կտամ քեզ
Եվ այն աշխարհից կհետևեմ քեզ...
Թևեր կտամ քեզ,միայն ասես,
Ազատ ճախրելով դու ինձ կհասնես...
Ու թե ցանկանաս ,որ նորեն ծնվես.
Հոգուդ աճյունից հոգի կարարեմ
Եվ իմ տաք շնչով ես քեզ կարթնացնեմ...
Դու կցանկանաս երջանիկ ապրել?
Պատրաստ եմ հավետ քո կողքին լինել...
Համբույր կկորզես իմ ջերմ շուրթերից,
Քեզ դուրս կհանեմ այդ մութ դժողքից...

Ու թե ցանկանաս կյանքս կտամ քեզ .
Հոգիս կտամ քեզ,միայն թե ասես.
Բայց եթե հանկարծ իմսիրտը ուզես?
Հապա էլ ինչպես ես կսիրեմ քեզ?...


2005թ.

Երնեկ նրան, ում այսպես սիրել են...

Rhayader
07.04.2010, 23:35
Իսկ մեզ՝ ծերուկներիս, մնում է միայն նախանձել նրան;)

SSS
20.04.2010, 12:29
Ապրելու եմ...հաստատ.էլ ոչ մի կասկած չկա...ապրելու եմ,սա էլ կարողացա հաղթահարել...Ապրելու եմ...Ապրելու եմ,որ քեզ երջանկացնեմ,որ իմ ողջ կյանքում շնորհակալ լինեմ կողքիս լինելու համար...
Ապրելու եմ...և դա միայն ՔՈ շնորհիվ...Ապրելու եմ,որ քեզ ապրեցնեմ,ինչպես ,որ Դու արեցիր....

SSS
21.04.2010, 11:07
Մոռացել ես? երազանքները ստեղծված են ,երազանք էլ մնալու համար,եթե իրականություն դառնան,էլ ինչ երազանք?

Հայկօ
21.04.2010, 19:04
Մոռացել ես? երազանքները ստեղծված են ,երազանք էլ մնալու համար,եթե իրականություն դառնան,էլ ինչ երազանք?

Չորս կողմդ նայիր. էս իրականությունը հենց ծայրից ծայր իրականացած երազանքներից ա կառուցված: Ուղղակի դրանք հիմնականում ուրիշի երազանքներ են:

Ի դեպ՝ եթե չապրե՞ս ինչ, կմեռնե՞ս: Հենց տենց, բռեցիր ու մեռա՞ր ;):

SSS
22.04.2010, 12:38
Բարոյականություն…Այն ճշմարիտ է լինում երբ դուրս է ցանկացած շրջաններից,սահմաններից,երբ այն հորինված չէ,այլ բնական…Բարոյականությունը ճշմարիտ է երբ զերծ է ավելորդ ձևականություններից…

Rhayader
22.04.2010, 13:17
SSS, բարոյականությունն իր էությամբ հենց ձևականություն է;) ոչ ձևական, գիտակից վարմունքային նորմաները կոչվում են էթիկա:

SSS
22.04.2010, 13:20
Սեփական "ես' ին հավատարիմ լինելն արդեն իսկ բարոյականություն է

Rhayader
22.04.2010, 13:27
Սեփական "ես' ին հավատարիմ լինելն արդեն իսկ բարոյականություն է

Եթե անում ես քո սեփական գիտակցման հետևանքով, դա էթիկա է: Եթե անում ես, որովհետև այդպես է ընդունված, ապա բարոյականություն է:

SSS
22.04.2010, 13:29
Ես տեղերը կփոխեի...Էթիկայի մասին գրքեր են գրում , կանոններ պարտադրում...էթիկան ներքին ինտլեկտ է,ինքնադաստիարակության արդյունք

Rhayader
22.04.2010, 13:39
Այո: Ներքին ինտելլեկտ, ներքին նորմեր: Իսկ բարոյականությունը՝ հասարակակական «չգրված օրենքների» հավաքածու: Ասենք՝ ղազախական շատ գյուղերում անբարոյականություն է ոչխար դոմփելը, բայց ամեն տղամարդ տղամարդ դառնալու համար պետք է էշ դոմփի: Հայաստանի ու, ասենք, Ուզբեկիստանի գյուղերից շատերում հակառակն է. էշ դոմփողն անբարոյական է, ոչխար դոմփողը՝ կարգին ջիգիթ:

SSS
22.04.2010, 13:58
Բարոյականություն…Այն ճշմարիտ է լինում երբ դուրս է ցանկացած շրջաններից,սահմաններից,երբ այն հորինված չէ,այլ բնական…Բարոյականությունը ճշմարիտ է երբ զերծ է ավելորդ ձևականություններից…


Սեփական "ես' ին հավատարիմ լինելն արդեն իսկ բարոյականություն է
Քո ասածը բարոյականություն չէ...այլ ինչ որ բան ,որն ազային ավնդույթներ է իր մեջ պարունակում...
Ես կարծում եմ,իրական բարոյականությունն ազգություն չի ճանաչում

Rhayader
22.04.2010, 14:25
Սխալ ես կարծում))) պարզապես հարցրու տարբեր դավանանքների, ազգերի, սոցիալական շերտերի տարբեր մարդկանց, թե ինչն է ըստ իրենց բարոյական, ինչը՝ ոչ, ու միանգամից օրինաչափությունը կտեսնես: Բայց արի մնացածն առանձին քննարկենք, որ քո օրագիրն իմ օրագրի բախտին չարժանանա:

Chuk
22.04.2010, 14:26
Պատմությունը չկրկնվելու համար զրուցարանի մի՛ վերածեք:

SSS
23.04.2010, 11:49
Նստել էի քարին և հետևում էի մրջյունների վազքին…”Տեսնես նրանք հիվանդանում են?”….
Ինձ հիշեցի մանուկ ժամանակ,երբ չէին թողնում բակ իջնել,նեղացած նստում էի մեր բաց պատշգամբում և հետևում նրանց վազքին…հետո մոռանում էի ,որ նեղացաած եմ և վազում էի տատիկիս մոտ.
_Տատ մրջյունները թագավոր ունեն?տատ բա իրանք որտեղ են ապրում?
-Հա ունեն,-ասում էր տատիկը,վազում էի մամայի մոտ.
_Մամ գիտեիր մրջյունները թագավոր ունեն?...,- ժպտում էր…
Մեր պատշգամբը վաղուց արդեն չկար…
Լսեցի,որ ինձ են ձայն տալիս.
_Բալես,դեռ չես հագնվել?ուշանում ենք…
_Մամ,իսկ մրջյունները հիվանդանում են?,-այս անգամ չժպտաց…Միգուցե նա էլ էր իմ պես մեծացել,կամ էլ պատասխանը չգիտեր…,-մամ իսկ եթե չգնանք,աշխատանքից էլ ուշանում եմ…,-առանց ոչինչ ասելու գնաց,դեմքը թեքել էր,չգիտեմ ինչու…իսկ աշխատավայրում զգուշացրել էի,որ ուշանալու եմ…
Ճանապարհին ոչինչ չէինք խոսում…ես թևանցուկ էի արել նրան և զգում էի ,որ նրա ձեռքն ավելի ու ավելի էր սեղմվում ինձ…Երբեք կյանքն այդքան չէի սիրել…նայում էի շենքերին ,մարդկանց,թռչուններին…ամենն այնքան գեղեցիկ էր թվում…Ես երջանիկ էի…ամեն դեպքում ուզում էի այդպիսին լինել,գոնե այդ պահին…
Հասանք…զգացի,որ այդ շինությունը ճնշում է ինձ,ոտքերս այլևս չէին շարժվում…աստված իմ …ես ապրել էի ուզում…
Սպասում էի միջանցքում…վայրկյանները ժամեր էին թվում,իսկ մաման չկար ու չկար…Մի ճանճ էր տզզում գլխավերևումս…ուշադիր նրան էի նայում.”տեսնես քանի տարեկան է?տեսնսես նրանք հիվանդանում են?”…Դուռը բացվեց. սպիտակ խալաթավորն ինձ ներս կանչեց…երկար վարանեցի..բայց ներս գնացի…մարդկանց դեմքերն աղոտ էին երևում,միայն սրտիս զարկերի ձայնն եմ հիշում և մորս որ նետվեց դեպի ինձ և ամուր գրկեց…էլ դեմքը չէր թաքցնում…բլուզս լվացվեց նրա արցունքներով…Չէի հասկանում…ոչինչ էլ չէի հասկանում…Ինձ աթոռ մոտեցրեցին և առաջարկեցին նստել…թուղթ մեկնեցին ինձ…
_Կարդա,-վերցրեցի…չգիտեմ ինչ էր գրված,բան չհասկացա…Ձեռքերս դողում էին…քարացել էի…,-բացասական են,-բացատրեց խալաթավորը…
Էլ ոչինչ չեմ հիշում,միայն մորս շուրթերի ջերմությունը,որ ինձ արթնացրեց…
Էլ ոչինչ չեմ հիշում…Չեմ էլ ուզում հիշել…անցավ գնաց…Ես սիրում եմ կյանքը…
Տեսնես Ճանճերը թագավոր ունեն?...



Հ.Գ.
շատ եմ խնդրում,եթե հնարավոր է...այս գրառմանս ոչ մի մեկնաբանություն չանեք

SSS
26.04.2010, 09:26
Այսօր գնացի խանութ' ժպիտ գնելու…թանկացել էր…դատարկեցի գրպանումս եղածը…հազիվ հերիքեց…էսպես ,որ գնա մեր բանը հեչ լավ չի լինելու…

SSS
28.04.2010, 09:39
Այսօր որոշեցի կորուստներս կշռել…ձախ նժարին կորուստներն էին ,մյուսին'ձեռքբերումներս…Ավաղ…ձախ կողմը թեքվեց…Հետո հիշեցի որ դու էլ ես ինչ որ չափով «ձեռքբերում»…աջ կողմը թեքվեց…
Արժեր այդքան բան կորցնել քեզ ունենալու համար…

SSS
28.04.2010, 14:40
Գիտես այնքան հաճախ եմ քեզ հիշում…Կասեի ամեն օր,կամ…սուտ չլինելու համար կասեի 'գրեթե ամեն օր…Երեկ ավարտական երեկոյիս նկարներն էի նայում…քո և մամայի արցունքոտված նկարներն էլ կային…Հիշում ես? Իսկ հիշում ես,որ ավարտական երեկոյին հանգնելու ոչինչ չունեի…Բայց ինչպես կարող էի չունենալ,եթե դու կայիր…Իսկ կոշիկները…Դա էլ եմ հիշում,ամենաթանկն առար ինձ համար…Հիշում եմ ինձ Ռեստորան ճանապարհելիս քո ու մամայի կիսալացակումած դեմքերը.գիտեմ'հարազատ մոր պես միշտ հպարտացել ես ինձանով…Գիտես,քեզ միշտ ժպիտով եմ հիշում…այլ կերպ հնարավոր էլ չէ…Հիշում ես ինչպես էիր վրաս բարկանում,երբ ձեր տանը հացը կիսատ էի թողնում,իսկ հիշում ես,որ մի անգամ ինձ անկյուն կանգնացրեցիր…Կարծում եմ ավելորդ է կարոտի մասին խոսելը…Ինձ համար երկրորդ մայր ես եղել…Հիշում եմ,հիշում…Գուցե մի քիչ բարկացած ես վրաս…քանի որ առաջվա պես հաճախ ձեր տուն չեմ գնում.էհ երեխաներիդ կարողանում եմ ասել ,թե աշխատանքս շատա,չեմ հասցնում…Բայց քեզ անկեղծ կասեմ…դատարկ է ձեր տունն առանց Քեզ…
Մտածում ես ինչու քեզ հիշեցի հիմա?Քիչ առաջ պաշտոնս ու աշխատավարձս բարձրացրեցին,ուզում էի պարտադիր իմանաս…Խոստացիր որ կկադաս…Շատ եմ ուզում ,որ իմանաս…Հա մամային զանգել ասել եմ,բայց գիտես ինչ ասաց.
_Երանի մորքուրդ տեսներ…

SSS
29.04.2010, 13:45
Միջանցքում բավականին տոթ էր…Ես էի մնացել և ինձանից բացի ևս 2 ը…չեմ հիշում մինչ ինձ քանիսն էին մտել…Սենյակից մի չափազանց գեղեցիկ աղջիկ դուրս եկավ և կոտրատվող քայլվածքով հեռացավ…Իմ հերթն էր…Ճակատիս վրա խոնավություն էի զգում…անծանոթ ինչ որ բան էր հետս կատարվում…ավարտական քննություններին անգամ այսպես չէի լարվել,ցանկացա փախչել,հեռանալ…բայց հիշեցի,որ պետք է…
16 տարեկան էի,սովորում էի 1 կուրսում…Մոտավորապես 1 տարի էր,ինչ մաման ու պապան դժբախտ պատահարից հետո ի վիճակի չէին աշխատել…Դժվար էր…Որոշել էի. պետք է աշխատել,ամեն գնով պետք է աշխատել…
…Դուռը թակեցի…
_Ներս մտեք,-գետինը փախչում էր ոտքերիս տակից,մտա…երեքն էին ,երկուսը 40-ին մոտը,մեկը հազիվ 25 լիներ:Անտանելի էր…չէին հրավիրում նստելու,ինչ որ բթացած հայացքներ էի զգում վրաս,նրանցից մեկը ցանկացավ բան ասել ,բայց կրկին ոչինչ չասաց…Չգիտեմ որքան այդպես կանգնած մնացի…վերջապես նրանցից մեկը պատասխանեց իմ’ 5 րոպե առաջ տված բարևին և հրավիրեց նստելու…
_Ինչի ես պատրաստ հանուն աշխատանքի,-ես բոլորովին այլ հարցեր էի սպասում,դե օրինակ փորձի,գիտելիքների,կրթության մասին,ոչինչ չկարողացա պատասխանել,միայն ուսերս վեր բարձրացրեցի,-քանի տարեկան ես?
_16
_Շատ չես փոքր?
_Ինչի համար,-հարցս նրանց մոտ չգիտես ինչու ժպիտ առաջացրեց,
_Շատ ես ուզում աշխատել?
-Դե…,-չթողեցին պատասխանեմ
-Ընդունված ես…,-մի պահ չըմբռնեցի ինչ են ասում…
_Բայց…,-ես էլ չգիտեի ինչ եմ ուզում ասել,անսպասելի էր
_Երկուշաբթի օրվանից կարող ես գալ,քեզ ամեն ինչ կսովորեցնենք,դե հիմա արի սենյակդ ցույց տամ,-ես երազների գրկում էի,առաջին փորձ և նման հաջողություն…սենյակս…աստված իմ երազել անգամ չէի կարող,ինչ հարմարավետ էր,լուսավոր,նորագույն տեխնիկայով…_Աշխատավարձդ նախնական կլինի 150000,-էլ չէի լսում ինչ էր խոսում…պատկերացնում եք ‘150000դրամ, 2005 թվին,16 տարեկան աղջկա համար…

Տուն գալու ճանապարհին մտքումս արդեն հաշվում էի թե օրական ինչքան է գալիս,թե մամային ինչ եմ գնելու,պապային ինչ եմ նվիրելու ծննդյան օրվա առթիվ,տատիկին իր սիրած “Սոֆիա Ռոտառու”ի սկավառակն էի նվիրելու,բա տակը,տակը շատ ա մնում…Կտամ եղբորս . իմ և նրա աշխատավարձով մերոնց ոտքի կկանգնեցնենք,հետո մի պահ հրճվեցի…աստված իմ աշխատավարձս եղբորինիցս էլ շատ էր…
Դեռ տուն չէի հասել,երբ հեռախոսս զանգեց.
_Ալո?
_Ազիզ?
_Ովա?
_Ոնց ,մի քիչ առաջ հետս էիր խոսում չես հիշում?
_Հա ,լսում եմ
_Տուն հասար
_Դեռ չէ
_Հասնես զանգի,որ չանհանգստանամ
_Լավ,-մի պահ խուճապի մատնվեցի ,հետո մտածեցի,”Ինչ հոգատար տնօրեն ունեմ”…”ազիզը” ենթագիտակցաբար ջնջեցի հիշողությունիցս,այն ինձ ձեռք չէր տալիս…
Տուն հասնելով,ուրախալի լուրը պատմեցի մերոնց…Արձագանքն այն չէր,ինչ ես էի սպասում…
_Չես գնալու,- միաժամանկ ասացին պապան և եղբայրս,ցավալի էր,չկարողացա ոչ մի կերպ նրանց համոզել ,որ այն ինչ նրանք են մտածում սխալ է,որ գուցե ես եմ սխալ մեկնաբանում,որ տնօրենս բավականին կիրթ մարդ է…հանկարծ հեռախոսս նորից զանգեց,կրկին նա էր,ուզում էր իմանալ լավ եմ հասել,թե ոչ…Մաման հազիվ եղբորս զսպեց,որ ձեռքիցս չխլի այդ պահին հեռախոսը…Հիասթափությունս անտանելի էր…Առանց ոչինչ ասելու փակվեցի սենյակումս…
Այդ օրը “տնօրենս” ինձ ևս 5 անգամ զանգեց,վերջինը’ գիշերվա 00.30 ին,որոնց ես չպատասխանեցի. ոչ նրա համար,որ ուշ էր զանգում,այլ պարզապես ամաչում էի ասել,որ չեմ գալու…
Մոտավորապես մեկ շաբաթ առաջ էր,գործնական հանդիպում ունեի…նախագիծ պետք է ներկայացնեի…նա էլ էր ներկա …ճանաչեց ինձ…Հանդիպման վերջում մոտեցավ.
_Ինչի չեկար մեր մոտ աշխատես ?ստեղ ավելի շատ են տալիս?
_Չէ,պարզապես ես այստեղ ոչինչ չեմ տալիս…

Rhayader
29.04.2010, 14:24
:angry
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/valerianka.gif
Համա թե մարդիկ են լինում (բայց դե դու էլ за словом в карман не лезешь:D)

SSS
29.04.2010, 14:27
:angry
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/valerianka.gif
Համա թե մարդիկ են լինում (բայց դե դու էլ за словом в карман не лезешь:D)

Ու ցավոք ես միակը չեմ

SSS
30.04.2010, 12:18
_Գեղեցիկ աչքեր ունես ,- մի օր ինձ ասացիր…
Չէ սեր իմ ,նրանք գեղեցիկ են դառնում միայն այն պահին,երբ քեզ են նայում…

Lion
30.04.2010, 15:26
Գեղեցիկ էր ասված, բայց նաև պարադոքսալ էր - եթե դրանք գեղեցիկ են դառնում միայն "սիրելի"-ին նայելիս, ապա մնացած ժամանակ պետք է գեղեցիկ չլինեն, հետևաբար մարդիկ չպետք է այդպես ասեն: Բայց մարդիկ, այյդ թվում նաև ես, ասում ենք այդպես նույնիսկ այն պահին, երբ դրանք "սիրելի"-ին չեն նայում: Ուրեմն...

_Գեղեցիկ աչքեր ունես...:)

SSS
01.05.2010, 11:19
Սիորւմ եմ մեր երթուղայինները...նրանք լիովին փոխել են իմ կյանքը,ստիպել այլ աչքերով նայել ինքս ինձ...այո և ինչ էի անելու առանց մեր երթուղայինների...
Իմ ախպերըս...ջան,ջան ջան
Ջան ախպեւս քեզ ղուրբան...:sulel:dance
:{ Ես այսօր "մառալնի ուշեռբ" եմ ստացել

SSS
03.05.2010, 10:58
Ասում են, թե սիրող մարդիկ երկու կես են լինում և միանալով իրար դառնում մի ամբողջություն...
Մեր դեպքում մի քիչ ուրիշ է...դու իմ 99% -ն ես,մնացած 1% -ն էլ քեզ սիրելու և քեզ համար ապրելու համար է... առանց քեզ ես կիսատ չեմ,ես պարզապես չկամ...

Rhayader
03.05.2010, 11:25
Ասում են, թե սիրող մարդիկ երկու կես են լինում և միանալով իրար դառնում մի ամբողջություն...
Մեր դեպքում մի քիչ ուրիշ է...դու իմ 99% -ն ես,մնացած 1% -ն էլ քեզ սիրելու և քեզ համար ապրելու համար է... առանց քեզ ես կիսատ չեմ,ես պարզապես չկամ...

Կաշմառ կակոյ, մենակ թե չասես, որ ֆիզիկապես, որովհետև ես դժվարությամբ եմ պատկերացնում էն 850 կիլոգրամանոց մարդուն, ում դու սիրում ես:D
Աղջիկների (ու ոչ միայն) մեծագույն սխալներից է՝ իրենք իրենց կորցնում են սիրահարվելիս, հետո գնաց տառապելաբանությունը... Դա սիրել չի, դա սեփական եսի վրա հենվելուց վախենալու պատճառով ուրիշի եսին փաթաթվել է, իսկ իրականում ուրիշին կարող ես սիրել միայն ինչ-որ տոկոսով նրանից, թե որքանով ես սիրում ինքդ քեզ: Ու տոկոսը միշտ հարյուրից փոքր է: Կորցրեցիր քեզ՝ դա արդեն սեր չի, կախվածություն է: Նույն հավանականությամբ կարող է թմրամոլը գրել հերոինի մասին: Մի՞թե դա սեր է, եթե նա առանց հերոին չկա ու միայն հերոինի մեջ է ինքն իրեն գտնում:
Կամ էլ՝ զգայական զեղման պահին գեղեցիկ խոսքեր են, որ ասել ես, առանց խորանալու իմաստի մեջ;)

SSS
03.05.2010, 11:37
Կաշմառ կակոյ, մենակ թե չասես, որ ֆիզիկապես, որովհետև ես դժվարությամբ եմ պատկերացնում էն 850 կիլոգրամանոց մարդուն, ում դու սիրում ես:D
Աղջիկների (ու ոչ միայն) մեծագույն սխալներից է՝ իրենք իրենց կորցնում են սիրահարվելիս, հետո գնաց տառապելաբանությունը... Դա սիրել չի, դա սեփական եսի վրա հենվելուց վախենալու պատճառով ուրիշի եսին փաթաթվել է, իսկ իրականում ուրիշին կարող ես սիրել միայն ինչ-որ տոկոսով նրանից, թե որքանով ես սիրում ինքդ քեզ: Ու տոկոսը միշտ հարյուրից փոքր է: Կորցրեցիր քեզ՝ դա արդեն սեր չի, կախվածություն է: Նույն հավանականությամբ կարող է թմրամոլը գրել հերոինի մասին: Մի՞թե դա սեր է, եթե նա առանց հերոին չկա ու միայն հերոինի մեջ է ինքն իրեն գտնում:
Կամ էլ՝ զգայական զեղման պահին գեղեցիկ խոսքեր են, որ ասել ես, առանց խորանալու իմաստի մեջ;)
Աղջիկների սխալն այն է,որ "սիրում" կամ "սիրահարվում" են ռանց դիմացինին ճանաչելու...Եվ դա ոչ միայն աղջիկների սխալն է...
Ցանկացած մարդ ունի սիրելու իր ձևը...Կներես բայց սիրո առումով դու չես կարող ինձ ինչ որ բան ապացուցել...Սա իմ սիրելու եղանակն է'առանց ինքս ինձ կորցնելու... սիրհարված չեմ սիրում եմ...դրանք տարբեր են...

Rhayader
03.05.2010, 12:19
Ոչ մի բան ոչ ուզում եմ, ոչ էլ պատրաստվում եմ ապացուցել;)ինչպես շատ ճիշտ նկատեցիր՝ ամեն մարդիր ձևով է սիրում:
Բայց եթե մի բան հաստատ գիտեմ՝ ինչ չես ճանաչում, չես կարող սիրել: Եթե դու մի տոկոս ես, ապա քո սիրած իննսունիննը տոկոսն իրականում քո մի տոկոսի իննսունիննը տոկոսին է հավասար;) իսկ մնացածն ինչ է՝ դու կիմանաս: Սիրելու՝ իսկական ու մտացածին, փորձ ունեցած, ու դրանք իրարից տարբերել սովորած մարդիկ կհասկանան, թե ինչի մասին եմ խոսում:
Եթե ինչ-որ մեկի հիման վրա պատկեր ես ստեղծում ու սիրահարվում այդ պատկերին, ապա այդ պատկերն էլ քո մասն է, ոչ թե նրա, ու սերն էլ քոնն է, ու դու կարող ես առանց նրա էլ սիրել՝ պատկերը հարմարեցնելով ցանկացած մարդու:

SSS
03.05.2010, 12:25
Եթե դու ինչ որ մեկին քո 99% ն ես համարում,դա չի նշանակում,որ կորցնելու ես քո "ես",ինքնատիպությունը...ու բոլորովին էլ պարտադիր չէ,որ նա իմանա թե քո 99% է,ասեմ ավելին'իմաստ էլ չկա...,եթե իմանայի,որ նա կկարդա սա,հավատա չէի գրի...
Իսկ մնացածն ինչ է.ես ինքս գիտեմ;)

KiLa
04.05.2010, 01:45
Սիրիր ինչպես սիրում ես, հենց այդպես, ինքնամոռաց ու նվիրված, անձնազոհ ու գլուխդ կորցրած: Հենց դրա մեջ է սիրո անկրկնելիությունը,
նրա գեղեցկությունը...Ես քո թվաբանությունից հասկացա, որ դու նկատի ունեիր քո նվիրումը սիրելիիդ: Քո՝, նրանով լցված լինելուդ աստիճանը: Եվ բոլորովին չմտածեցի այն թվաբանության մասին, կամ թվային հարաբերությունների, որոնց օգնությամբ դու ընդամենը փորձել էիր ներկայացնել քո հոգեվիճակը: Գեղեցիկ էր, սիրիր քո նման, արտահայտվիր քո նման, զգացմունքների մեջ կարևորը անկեղծությունն է, քեզ անպայման ճիշտ կհասկանան...

SSS
07.05.2010, 11:24
Եվ լռություն է... ու նորից գիշեր,
Ցավում է հոգիդ...ու նորից հուշեր,
Անձրև է տեղում և թրջված աչքեր,
Դու դեռ փնտրում ես...կիսաը երազներ...

Եվ ահա մի նոր սիրո առասպել,
Ահա թոկ դարձող մի շատ բաևակ թել...

Եվ կրկին լուռ ես...
Նայում ամենքին ծածուկ ժպտում ես,
Թեև քո հոգուն հեռու հեռվում ես...
Եվ դժոխային այս մենության մեջ,
Երբ կիզում է քեզ սիրո հուրն անշեջ,
Մի ինչ որ փերի գալիս է դեպ քեզ,
Նա շշնջում է' դեռ սիրում եմ քեզ...

Ու նորից գիշեր,նորից առավոտ,
Նորից անձրև է և ամպրոպ խռպոտ...
Վախվորած աշխարհ և թախծոտ աչքեր,
Աստղազարդ երկինք,ժպտացող աստղեր,
Առաբց թանադա սիրո նոր կենաց
Եվ հույսի շողեր աչքերում քո թաց

Ու նրրից գիշեր
Երկնակամարում երկու հոգու ստվեր
Եվ իրար փարվող հարազատ սրտեր
Ասված կամ չասված, բայց սպասված խոսքեր...

2005թ.

SSS
20.05.2010, 12:55
Կարոտել էի աչքերիդ շրջանում առաջացող կնճիռները…վերջապես ժպտացիր…դժվար էր, գիտեմ, բայց դու ժպտացիր…Ժպտացիր օրացույցին, ժամացույցին, ժպտացիր ինձ ու գրկեցիր…այս անգամ մի տեսակ ուրիշ կերպ,երբեք ինձ այսպես չէիր գրկել, բայց թվաց թե սա էլ էի կարոտել…Ու դու ինձ երջանկացրեցիր այն գիտակցումով, որ ես մասնիկն եմ քո ժպիտի…
Դու լուռ ժպտացիր ու նայեցիր օրացույցին, հևում էր նա…մոտեցար, այս մի օրն էլ ջնջեցիր,ու նորից ժպտացիր…Ժպտացիր…ՄՆԱՑ ԾԻԾԱՂԵՍ…

SSS
26.05.2010, 14:23
Ասացիր, թե վերածնվել ես ուզում և միևնոյն ժամանակ մեղադրեցիր ինձ քեզ ոչնչացնելու համար...
Բայց ախր ինչպես կվերածնվեիր առանց ոչնչանալու?

SSS
29.05.2010, 11:56
Մեկ…Երկու…Երեք…
Քայլ… քայլ… քայլ…Կանգ ա'ռ , նայի'ր հետ…Նրանք դեռ այնտեղ են?Այո! Իսկ ծաղրածուն? Այո! Իսկ դու?Չեմ ուզում…
Քայլ… քայլ…քայլ…հետ չնայես,նրանք դեռ այնտեղ են, իսկ դու? Փախի'ր, իսկ ծաղրածուն? Փախի'ր…

SSS
01.06.2010, 12:27
Վերջերս ամենամոտ(մանկության) ընկերուհիս զանգեց,սովորական ամենօրյա խոսակցություն չէր , մի տեսակ այլ էր տրամադրված,ընդհատումներով էր խոսում.
_Ան, ինչա եղել, մի տեսակ ես
_Մի բան պետքա ասեմ, Շուշոյին հիշում ես,իմանաս ինչա եղել
_Վաաայ, ամուսնացելա?...
***
Թերհաս էր կամ հոգեկան շեղումներ ուներ…չգիտեմ, բայց ինձ ձեռք էր տալիս նրան թերհաս համարել… ինձանից բացի բակում նրա հետ ոչ ոք չէր շփվում…Ես էի Շուշանիկի միակ ընկերուհին, որի պատճառով ինձ հետ էլ ոմանք չէին շփվում…Աննկարագրելի գեղեցկություն ուներ…այնպիսին որոնց միայն գրքերում և ֆիլմերում են հանդիպում…միշտ թափթփված տեսք ուներ և վրայից տհաճ հոտ էր գալիս,ինձանից մի տարի էր մեծ …Լինում էին դեպքեր, երբ ծնողներս էլ էին արգելում շփվել նրա հետ…Քանի անգամ եմ գնացել նրանց տուն և ասել,որ էլ չեմ կարող ընկերություն անել հետը, բայց նրա արցունքներին երբեք չեմ կարողացել դիմանալ…Անգամ քույրը չէր շփվում հետը…ոչ ոք չէր շփվում հետը…միայն ես…գիտեք նրա հետ շփվելիս երբեք բավականություն չեմ ստացել, եղել են դեպքեր երբ ազդել է վրաս, նյարդայնացրել:Մի երգ գիտեր ամբողջ օրը երգում էր.
«Ագեյա, ագեյա
Ագեյա ,ագեյա…»
Չգիտեմ որտեղից էր լսել,ինչ էր նշանակում…բակի երեխաները հաճախ նրան ստիպում էին երգել, հետո ծաղրել, հետո ես էի մեջ ընկնում և սկսվում էր.
_Գիժ Շուշոյի ընկերուհին եկավ…
Ես նրան գիժ չէի համարում,բյաց ամեն ինչ դրան էր տանում…Ժամանկի հետ այլևս անտանելի էր դառնում նրա հետ շփվելը, որովհետև ես նրան չէի հասկանում,գալիս էր մեր տուն ու ժամերով ինչ որ բթացած հայացք հառում վրաս, հետո սկսում էր թռվռալ ,ինչ որ տարօրինակ շարժումներ անել.
_Շուշո մի արա’,նստի’ր տեղդ,- սկսում էր ծիծաղել,-Շուշո սու’ս,-ավելի բարձր էր ծիծաղում:Ծիծաղի դեմն առնելու միակ տարբերակը նրա մազերի հետ խաղալն էր,-Արի մազերդ հյուսեմ,-գալիս նստում էր ու ժամերով ձայն չէր հանում:Ահավոր առատ մազեր ուներ,մատերս կորչում էին մեջը, բայց գրեթե միշտ կեղտոտ էին…Տհաճ էր…
Որքան էի կամուկացի մեջ ընկնում’արժեր հետը շփվել? Ընկերներ շատ ունեի, իսկ նա?...
10րդ դասարանում տեղափոխվեցինք ուրիշ թաղամաս ,ուրիշ տուն …Դրանից հետո նրան այլևս չեմ հանդիպել…Թեթև էի ապրում առանց նրա…
***

-Չէ…Սևանի գժանոցումա,-երբևէ 10րդ հարկից ընկած կաք? Զգացողությունս այդպիսին էր, ամբողջ մարմինս ցավում էր…,-Հա, հասունացման տարիքը լավ չի տարել…ասում են գիշերները տանից փախելա առվոտյան արյունոտ տուն եկել…ու տենց ամեն օր…հետո մայրը դուռը փակելա վրան ,որ չգնա, նա էլ դանակով հարձակվելա մոր վրա…Դե մնացածը պատկերացրեցիր…
***
Տանել չէի կարողանում նրա վրայի հոտը, նրա’ ինձ հունից հանող շարժումները,"Ագեյա, ագեյան" բայց եթե ժամանակը հետ տային, եթե միայն կարողանայի…

SSS
03.06.2010, 14:35
Բերանում գարեջրի անտանելի դառնահամը ստիպեց նրան արթնանալ…Գլուխը ծանրացել էր և գրեթե ոչինչ չէր հիշում…սենյակում անտանելի գարշահոտ էր…շրջվեց ու նայեց կողքին պառկած գեղեցկուհուն.գեղեցիկ էր, բայց ոչ այդ պահին :Սրտխառնոցն ուժգնացավ, շտապեց դեպի բաղնիք…Մի քանի անգամ դեմքը սառը ջրով շփելուց հետո իրեն նայեց հայելու մեջ…ոչինչ չէր փոխվել. նույն դիմագծերը, նույն մռայլ դեմքը և նույն զուր վատնած գիշերը…
Վերադարձավ սենյակ, հագնվեց, նայեց աղջկան.որքան էր ուզում քնել հետը, իսկ հիմա անունն էլ չի հիշում…
Դուրս եկավ…Այնտեղ էլ ոչինչ չէր փոխվել, նույն մարդիկ, նույն ծառերը…մի խոսքով նույն աշխարհը որտեղ նա տեղ չուներ…Ուր գնալ? Իրեն ոչ ոք չէր սպասում…
Կանգնած էր դռան մոտ, թակեց, դուռը բացվեց.
_Եկար?
_Չէիր սպասում?
_Ես քեզ միշտ եմ սպասում…
Նա համբուրեց աղջկա ճակատն ու սեղմեց կրծքին .ու հանկարծ այդ պահին ինչ որ բան ծակեց մաշկն ու անցավ նրա տակ ..բարձրացավ վեր, վեր …ու հասավ սրտին… հետո նայեց աղջկա աչքերին.ամեն ինչ փոխվել էր…աշխարհը փոխվել էր…նա էր իր աշխարհը. Աշխարհ , որտեղ ինքն էր տիրակալը…

SSS
07.06.2010, 12:35
Ձեռքերս բաց արեցի, որպեսզի ծափ տամ քո խաղին, բայց դրանք այդպես էլ բաց մնացին,որովհետև դու արդեն խոնարհվել էիր ու հեռացել…Հետո նայցեի ափերիս մեջ' որքան էին մաշվել քեզ ծափ տալուց…նայեցի հետևիցդ, գնացիր, գնացիր որ հետ գաս' մի նոր խաղ խաղալու,հետ գաս մինչև ձեռքերս կլավանան? Ոչ…
Ուրիշ ծափահարող գտար…
Իսկ իմ ձեռքերը կլավանան մինչև դու հետ գաս…

SSS
15.06.2010, 10:20
Իսկ մեզ այքան քիչ ա մնացել, մեր երազանքը բռնելու համար...Շատ քիչ, ևս մի դար ու վերջ...

SSS
16.06.2010, 12:06
Երթուղայինում դեմ դիմաց նստած էր մի կին իր փոքրիկի հետ:Փոքրիկը հազիվ 4 տարեկան լիներ...Անթարթ հիացական հայացքով ինձ էր նայում... Ինձ հիշեցրեց , երբ նույն տարիքում երանությամբ էի նայում երիտասարդ աղջիներն' երազելով առաջ տալ ժամանակը...Մտքումս պատկերացնում էի, ինչպիսին պետքա լինեմ...անկեղծ ասեմ. ավելի գեղեցիկ էի պատկերացնում ...
Ականջիս հասավ ձայնը.
- Մամ, որ ես մեծանամ մազերս սենց երկար կլինի չէ?,- մայրը նայեց ինձ և երկուսով ժպտացինք...Հետո կրկին զննողական հայացքով ինձ նայեց,- մամ ինձ սենց կոշոներ կառնես , որ մեծանամ, -կրկին զննողական հայացք,- մամ նայի ինքը պամադա չի քսել... մամ հիշում ես, որ ինձ խոստացել էիր պամադա առնեիր է? էլ չեմ ուզում...
Մտքով կրկին ինձ մոտ վերադարձա, երբ փոքր էի...երբ մամայի տանից դուրս գալուն պես վրա էի տալիս նրա կոսմետիկային, երբ նրա կոշիկներն էի հագնում ու պարում հայելու առաջ... երբ երազում էի նրա մասին ինչ հիմա կամ...լավ էր չերազեի,գուցե չկատարվեր?...Էհ որքան դեռ պետք է հիասթափվեմ իմ երազանքներից...
- Մամ, բա երբ եմ մեծանալու, որ մեծանամ իրա նման պուպուշ եմ չէ լինելու?...
Չէ ճստոս դու քո ուզածին դժվար հասնես...դու ավելի լավն ես լինելու...

SSS
21.06.2010, 12:56
Ամբողջ գիշեր չկարողացա քնել...Աշխատանքի տեղը ականջս անընդհատ հեռախոսին էր, իսկ այն չէր զանգում ու չէր զանգում...Անհանգիստ վիճակս ազդեց տնօրենիս վրա ու ինձ շուտ բաց թողեց(իբր լավություն արեց)...Ահավոր խեղդուկ էր, օդը չէր հերիքում...Սրտի թրթիռով բաց արեցի դուռը' ակնկալիքով ,որ ինչ որ ծանոթ ձայն , հոտ , շունչ կզգամ...Դեպի ինձ մաման վազեց.
_Զանգելա?,- պարզ էր...
Րոպեներ ,որոնք ժամ էին թվում,ժամեր, որոնք օր էին թվում...Ամեն դռան ճռռոցի հետ սրտի զարկերի անասելի արագացում, հիասթափություն...Ամեն ոտնաձայնի հետ սրտի թրթիռ ու էլի հիասթափություն...Ամեն զանգի հետ...ու էլի հիասթափություն...Հեռուստացույցը ինչ որ բան էր խոսում...ու հանկարծ լսվեց մամայի ձայնը .
_Վայ քոռացա ես...,-սթափվեցի ու ասես երազում լսվում էր հայլուրի հաղորդավարի ձայնը."Ադրբեջանի կողմը խախտել է սահմանը, ունենք 4 զոհ,4 վիրավոր..."Էլ ոչինչ չեմ հիշում...աշխարհը փուլ էր գալիս աչքերիս առաջ...Ու կրիկն րոպեներ, ժամեր ու ոչինչ չասող հեռախոս... Թաքուն արցունքներ, սարսափ...ու ոչինչ չասող հեռախոս...
Զանգեց...Լսեցի ձայնը...Մաման գրեթե ուշագնաց եղավ...
_Ինչի չեկար?
_Հետաձգել են, ոչ ոքի չեն թողնում տուն...
_Ասա, որ լավ ես,- ծիծաղեց...Աստված իմ որքան եմ սիրում էդ ծիծաղը...

SSS
23.06.2010, 10:03
Աավոտյան շպարվում եմ, շունս գնում գալիս մի բան թռցնում տանումա,ես էլ համբերատար ասում եմ ."մի' արա, Լեդի մի' արա..." մեկ էլ զգացի որ նյարդերս չի հերիքում ու գոռացի
-Լեեեեեեեեեեեեեեեեեեդի:aaa:aaa,- Մեղա ,մեղա :scare... Եդ ինչ անդուր էր ձայնս ...Խեղճ շանս մազերը բիզբիզ կանգնեցին...Ես էլ մի քանի րոպե խելքի չէի գալիս...
Նոր բացահայտում;ես գոռալ գիտեմ, բացի այդ բարձր գոռալ գիտեմ, անդուր ձայն ունեմ գոռալիս...մմմմմմմմ ու ...ու երևի թե մարդս վրայիցս փախնելուա:pardon

SSS
25.06.2010, 09:19
Ուռաաաաաաաաաա:bux::bux::bux::bux:
7 օր 7 գիշեր հարբելու ենք...Եկաաաաաաաաաաաաաավ:bux::bux::bux:
Ուխ էլ ինքս իմ ետ չեմ կռվի, արդեն ապերիկիս հետ կկռվեմ:))

SSS
28.06.2010, 12:26
Տեսնես ինչիցա, որ միշտ մի բան խանգարումա լիարժեքության զգացումին ...Մենակ մի բան եմ խնդրում, երբեք մի արտասվիր լավ, էլ չարտասվես, անգամ երջանկության պահին... չեմ ուզում... տանել չեմ կարողանում արցունքներդ, հերիք եղավ գոնե ինձ խղճա...

SSS
01.07.2010, 10:15
Զանգում է եղբորս(նաև իմ) մանկության ընկերը...Չնայած չգիտեմ էլ տեղին էր ընկեր ասվածը?...
_Պատրաստվի մի ժամից գալիս եմ հետևիցդ , գնում ենք հարսանիք,-ես ապշած եմ, վերջին անգամ մոտ 6 ամիս առաջ եմ հետը խոսել.թվում էր ,թե էլ իրար չենք էլ տեսնելու,իսկ հիմա ինձ կանչումա հարսանիք...
_Ում հարսանիքնա?
_կարևոր չի, դու պատրաստ եղի, որ գամ, ինչքան կարաս սիրունացի...
-Քրոջտ հետ գնա...
_Չէ քո հետ եմ ուզում գնամ, մի քանիսը կան, պետքա ցխեմ..
_:oկռիվ ես գնում?
-Մի երկարացրու, շաաաաատ եմ խնդրում կյանքի ու մահվան հարցա, ինձ պետքա օգնես...
Ես էլ չգիտեմ ինչու,երևի թե կանացի հետաքրքրություն, որոշեցի գնալ...

Տուն ենք վերադառնում.
-Տեսար, ոնց սաղին տրաքացրեցինք
_Չէ...
_Ոնց ,սաղ մեզ էին նայում ,թող իմանան ինչը ինչից հետոյա
-Սաղ-ը ,ովքեր են?
_Դե ժողովուրդը ենտեղի,սաղ իմ չուզողներն են,-ասեմ ,որ հարսանիքը իմ տեսածներից ամենամեծն էր...
-Բա էլ ինչի էիր գնում, որ ենտեղ քո չուզողներն էին?...,-տրամաբանությունից դուրս ինչ որ բան ասաց,չեմ էլ կարողանում վերարտադրել...

Եկել եմ տուն մաման ասումա, ում հարսանիքն էր, ասում եմ չգիտեմ, ասումա աղջկա կողմից էիք ,թե տղայի, ասում եմ' չգիտեմ,ասումա լավ բա ինչի էիք գնացել

-Ցխելու:pardon

SSS
03.07.2010, 15:25
Աաաաաաա ես չկամ:D գտել եմ 2-րդ դասարանում տատիկիս նվիրած բանաստեղծություն...


Իմ տատիկ դու իմ անուշ
Ինչ սիրուն ես ուքնքուշ
Ես սիրում եմ քեզ անչափ
Ինչ լավ է, ունեմ քեզ պես տատ
Ապրիր երկար, երջանիկ
Դու ունես ինձ պես թոռնիկ


:D:D
Դեռ մանկուց տաղանդ եմ եղել:oy

SSS
08.07.2010, 10:27
Հորդառատ անձրևից հետո տանս ապակուն իրար հանդիպեցին անձրևի երկու կաթիլներ…
_Երջանիկ եմ որ գտա քեզ,- ասաց միլիոնավոր անձրևի կաթիլներից ոչինչով չտարբերվող կաթիլը…
-Իսկապես?
-Դու յուրահատուկ ես, ոչինիչով նման չես մյուսներին…

SSS
13.07.2010, 11:12
Երբ քեզ ասում են, որ դու խելացի ես, հասկացող ու ըմբռնող, մի շտապիր ուրախանալ...ընդամենը կռացիր,որպեսզի նստեն գլխիդ...

SSS
14.07.2010, 15:03
Ոչ այնքան տանելի տրամադրությամբ նստած եմ պատշգամբում…Սուրճ և խմորեղեն և նյարդերը սղոցող ճանճի տզզոց…Համառ կերպով ճանապարհա մշակում դեպի խմորեղենը,իսկ ես’դահիճս,նրան մոտ չեմ թողնում…Չգիտեմ էլ մտքերով ուր ընկա,և նա (կամ այն) արդեն խմորեղենի վրա է…նայում եմ նրան ու մտածում, տեսնես ,եթե նա սոված մնար’ ինքնասպան կլիներ ,ինձ հետույքով կանգնեց,երևի թե “կիտրոնաբույր” դեմքս ազդեց նյարդերի վրա…”Բողազի մեկը բողազ մի քիչ էլ երեխեքիդ տար”…Տեսնես ինքը հեչ հոգսեր ունի, կամ անտրամադիր լինումա…Մի քանի րոպե էլ մնաց և ուրախ զվարթ թռավ գնաց…
Ինչ ապուշ բան են էդ ճանճերը, ոչ հոգս ունեն ,ոչ դարդ…բա դա կյանքա

SSS
16.07.2010, 11:17
Մեր ծանոթների շրջանում ես և եղբայրս յուրահատւկ համբավ ունենք' խելացի, ընդունակ... Ասեմ, որ մեզանից ոչ մեկը կարմիր դիպլոմով չավարտեց ո'չ դպրոցը, ոչ էլ համալսարանը, որովհետև ի տարբերություն մյուս խելացիների, մենք այդքան խելացի չէինք ,որպեսզի ժամանակ վատնեինք մեզ համար անհետաքրքիր առարկաների վրա...մի խոսքով մենք այնքան խելացի չենք որքան ,որ մեզ համարում են...
Հավաքույթ է, բարեկամներ և բարեկամների բարեկամներ...չգիտես ինչու բոլորը մեր ներկայությամբ գրագետ են խոսում, խոսում են գրքերից,դասականից ...տաղտուկ և ձանձրույթ...
-Լսել եմ, որ համալսարանի լավագույն ուսանողուհին ես համարվել,- ապագա սկեսուրի հայացքով հարցնում է մի կին
_Ահամ, չհաշված որ դիպլոմիս մեջ ունեմ 3 և լիքը 4-եր,-օօօ, որքան խորն էր նրա հիասթափությունը...,տեսնում եմ եղբորս են ինչ որ շրջանակում հարցախեղդ անում...օդը չի հերիքում...լիցքաթափվելա պետք,մոտենում եմ եղբորս.
-Գագ կուզեիր կարտոշկա ծախող լիներիր ու ոչ ոք չառներ քո կարտոշկաները?,-մարդիկ աչքերը չռած դեմքիս են նայում
-Չէ կուզեի սեմուշկա ծախեի, ու գային առնեին հետո բերեին հետ տային, որովհետև սեմուշկան որդնած կլիներ...,-կրկին զարմացական հայացքներ,իսկ մենք գոհ ենք...
-Իսկ ես մանկուց դրա մասին եմ երազել ,գիտես?

Խաչ քաշեցինք մեր բարի համբավի վրա, րոպեներ անց մարդիկ անցան իրենց գործերին, իսկ մենք առանց դանակ պատառաքաղի , հանգիստ մեր խորովածը կերանք:)

SSS
23.07.2010, 09:32
Առավոտյան անկողնուս վրա մի շաաատ գեղեցիկ թիթեռ էր նստել…զմայլվում էի նրանով,ժամերով կարելի էր նայել,մամային կանչեցի ,որ գա ինքն էլ հիանա,մեկ էլ “տլպ”,թիթեռը սատկեց.
_Մամ,ինչի սատկացրեցիր…
_Աղջիկ ջան դու որտեղ ես սենց թիթեռ տեսել, ցեցա…
_Թիթեռ էր ,ինչի սատկացրեցիր,-պապան եկավ,
_Ցեցա բալես, ցեց…,-վրաս ծիծաղեց ու գնաց

Մարդու հոգին տակնուվա անելու համար մեկ են…թե աս ձեզ ինչ…դուք ցեց եք տեսնում, բայց ինձ համար թիթեռ էր…

SSS
27.07.2010, 10:02
Խնջույք էր… Աչքս ընկավ դիմացի սեղանին նստած մի գեղեցկուհու վրա …Անտանելի գեղեցիկ էր…
Նրանցից էր, որոնց կարելի է ժամերով նայել’ անկուշտ,հիացական հայացքով…նրանցից որոնց կարելի է ցանկացած մեղք ներել …. Խոշոր մոխրագույն, նշաձև աչքեր ուներ, ,թաթրիչներն այնքան երկար էին,որ ամեն թարթելու հետ տպավորություն կար ,թե կխճճվեն…Քիթն ուղիղ էր և փոքրիկ, շրթունքներն ընդգծված էին,հյութալի,անկյուններում փոսիկներ կային և տպավորություն կար, թե նա անընդհատ ժպտում է…Մազերը բաց շագանակագույն էին,ալիքավոր միջին երկարության… Նայում էի ու մտածում ,թե որքան առատաձեռն է եղել բնությունը նրա նկատմամբ…տպավորություն կար թե գեղեցիկը հենց սա է, որ այլ տեսք չի էլ կարող ունենալ…Գեղեցկուհիներին բնորոշ հպարտ ու գոռոզ կեցվածք չուներ, աչքերում փայլ չկար ու հայացքը գրեթե միշտ խոնարհված էր…Ծիծաղելի կթվա,բայց ողջ երեկույթին աչքս նրանից չեմ կտրել, ուշադրությանս կենտրոնում էր, ուրիշ էր, մի բան այլ էր նրա մեջ…
Մի տղամարդ մոտեցավ նրան, կարծես հայրն էր…Աղջիկը կանգնեց ,հետո մի տեսակ աղերսական հայացքով ինձ նայեց,չհասկացա ինչու, մտածեցի թե թվում է…Մինչ ես նրա ջութակաձև մարմնով էի զմայլվում,նա աննշան կոկետությամբ ուղղեց զգեստը և շարժվեց…
…Ես անիծեցի նրան այդպիսին ստեղծողին…Նա կաղում էր…անտանելի տարբերություն կար ոտքերի մեջ,աչք ծակող,այնքան որքան նրա գեղեցկությունն էր աչք ծակում,իսկ ես անիծեցի նրան ստեղծողին…Ձևացրեց ,թե մազերն է ուղղում և շրջվեց ու աչքի տակով ինձ նայեց…Չհասցրեցի հայացքս փախցնել…Խեղճ աղջիկ,որքան էր նման հայացքների հանդիպել…
Գնաց, երաժշտությունն ասես դիտմամբ դադարել էր…էլ չէի նայում հետևից,ականջիս հասնում էին կրունկների անհավասար ձայները…

Եթե ինձ մի օր հանձնարարեն գեղեցկություն նկարել, ես այն կաղ եմ նկարելու…

SSS
10.08.2010, 13:45
_Բալես արի շորերդ հագցնեմ, տանեմ դուրս ման տամ…Տատին մեռնի ջանին…
***
_Տատ կլինի գնամ դուրս
- Մամադ կգա իրան կհարցնես
_Լավ էլի գնամ էլի
_Մորդ պատասխան դու ես տալու ,որ գա,գնա'…
***
_Տատ գնում եմ դուրս
_Շուտ կգաս,մերդ գա տանը լինես…
***
_Տատ , ժամադրության եմ
_Մերդ գիտի?
_Դեռ չէ
_Էհ ,գնա,մորդ դու ես պատասխան տալու,որ իմացավ…
***
_Տատ հլա նայի ինչ սիրուն ծաղիկներ են
_Մեծացար բալես…Ես էլ քո հետ...
***
_Մամ, դուրս եմ գալիս
_Գնա բալես, շուտ կգաս


Տատս…Ոնց եմ ուզում ինչ որ մեկին պատասխան տամ

SSS
12.08.2010, 12:08
Անտրամադիր եմ…Հիշում եմ , ցավում, կարոտում, վերջ երազանքներիս…
Մատուցողուհին թթու դեմքով ինձ մոտեցրեց “մենյու”-ն… Ու ինքը լրիվ թքած ունի ,որ ես անտրամադիր եմ, անտարբերա… Էն օրացույց վաճառող տղաներից մոտեցավ ինձ, բայց նրան նկատեցի միայն հեռանալիս… “Պոնչիկ, պեռաշկի” վաճառող կին էր անցնում սրճարանի մոտով, արևից ողջ մաշկն այրված էր նայեց ինձ ,մի տեսակ հայացքով ,չգիտեմ երևի երանի էր տալիս, բայց ախր ես անտրամադիր եմ , ինչիս ա երանի տալիս…Մատուցողուհին բերեց սուրճս աչքերն արցունքոտ էին, ու նա լրիվ թքած ուներ , որ ես անտրամադիր եմ…Կողքի սեղանին մի քանի ուսանողուհիներ մոտեցան,ուշադիր ինձ էին նայում, հետո զգացի ,որ հագուկապս են քննարկում , ու թքած ունեին թե ես…Պիցցա պատվիրեցին, նրանցից մեկն ասաց, թե սոված չի …
Աստված իմ …ինձ հիշեցի, դասերից հետո ընկերուհիներով գնում էինք զբոսնելու ու հենց հերթը հասնում էր ինչ որ տեղ նստելուն…ես հայտնաբերում էի, որ արդեն շատ ուշ է և ինձ տանը սպասող կա… Շոշափում էի գրպանիս միակ 100 դրամն ու ճամփա ընկնում…
Իսկ այդ աղջիկը հաստատ սոված էր, ավելին քան մնացածը, պարզապես հպարտ էր և ով գիտե ,եթե մենակ լիներ գուցե կնկատեր, որ ես անտրամադիր եմ…

Հաշիվս ուզեցի, թեայավճարը շատ թողեցի, այնքան շատ, որ ձեռքումս մնաց 200 դրամ,ով գիտի,մեկ էլ տեսար մատուցողուհին էլ չի արտասվի,իսկ ես 2 օրից աշխատավարձ ունեմ ստանալու…Ճանապարհին պոնչիկ վաճառող կնոջը կրկին հանդիպեցի, 2 հատ պոնչիկ գնեցի, դրեցի բարձր մի տեղ ու ինչպես տարիներ առաջ 100 դրամով նստեցի երթուղային…
Հետաքրքիր ա չէ…Միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր կյանքեր ու պատմություններ ու ում ինչ թե ես անտրամադիր եմ …դուք լավ լինեք

SSS
24.09.2010, 11:58
Անքուն գիշերներն ինչ աննորմալ միտք ասես չեն բերում…Էս անգամ մանկությանս ընկերոջը հիշեցի’ մի անշուք ռեզինե այծիկ…Մի օր կորավ անհետ…Տեսնես ինչ էր եղել? Ոնց կորավ…Հանկած մտքովս անցավ որ դա հաստատ ինչ որ մեկի դավադրություննա եղել,ու կարծես թե գիտեի ում…Մի կողմից մյուսն էի շրջվում.չդիմացա վեր կացա տեղերիցս ու գնացի դեպի ծնողներիս սենյակ…Շունն էլ ոգևորված հետևիցս գալիսա(ժամը 3-նա, կամ անց…)Առանց դուռը թակելու ներս մտա.
_Մամ, այ մամ
_Ինչա բալես, լավ չես?
_Չէ լավ եմ,մամ հիշում ես էն այծիկիս ,որ կորավ…Ճիշտն ասա դու էիր չէ շպրտել?,-այս ընթացքում շունը պապայի ձեռքերնա լպստում ու պապան կիսաքուն կիսաարթուն ձայներա հանում…
_Աղջիկ ջան դու լրիվ խելքդ թռցրել ես, գնա քնի հո դու աննորմալ չես
_Հա բայց…,_ շունը դեռ պապային էր “գուրգուրում”, պապան էլ չդիմացավ խեղճ շան վրա նենց գոռաց, երկուսով փախանք սենյակից…Բախտս բերեց եղբայրս այդ ընթացքում աթրնացել էր ջուր խմելու ,հիմա էլ ծխում էր…
_Գագ, - էն իմ այծիկին հիշում ես?Էն ռեզինից ,որ կար է?
_Հա էն ռախիդ խաղալիքը, որ պատուհանից դուրս շպրտեցի…:cry


Էս գիշեր որոշել եմ Բուրգերի առասպելը բացահայտել:roll

SSS
04.10.2010, 11:52
Անքուն գիշերներ շարքից...
Ասում եմ տեսնես ինչիա որ ասում են Բրդուճ , բայց Դրդուճ չեն ասում,չէ որ համ բրդել ենք ասում համ դրդել :unsure
:pardon

SSS
05.10.2010, 10:49
Ես փոքր ժամանակ տղա էի…լուրջ… Մեր բակում մի աղջիկ կար, իմ ողջ կյանքում ունեցած միակ թշնամին…2 տարի մեծ էր ինձանից,ինչքան ինձ հիշում եմ նա ու մեր կռիվները հետս են …Անունը Արաքսիկ էր, ես էլ իրեն Թսիկ էի ասում, ինքը ինձ Տռճե էր ասում,քանի որ համ մաշկսա թուխ ,համ էլ փոքր ժամանակ բոշա էի.ամբողջ օրը արևի տակ…:oy
Ասածս ինչա,երեկ գործից դուրս եկա մեկ էլ մոտակա այգում իրեն տեսա փոքրիկի հետ(չգիտեի որ մուսնացել էր),ուզում էի մոտենալ, վարանեցի,մեկ էլ ինքը ինձ տեսավ ու ժպտաց…Չդիմացա, մոտեցա.
_Բարև,…,-ինձ հազիվ զսպեցի,մեկ էլ ինքը,
_Բարև Տռճե,_10-ով 0 արեց, ծիծաղեցինք,հավես էր….ահագին խոսեցինք, պարզվեց լավ էլ աղջիկա ու շատ հեշտ կարող էր ընկերուհիս լինել…
Բանից պարզվեց ես էլ թշնամի չունեմ ու բանի պետք չեմ :(

SSS
03.11.2010, 16:37
Հեչ դեղձը առանց կտրել կերել եք? Հասած, քաղցր…Հյութը սահումա ձեռքերովդ ու հասնում մինչև արմունկներդ…Սիրտդ կանգնումա, անդուր զգացողությունա մի տեսակ,բայց մեկա ուտում ես,որովհետև ինքը համովա ու քաղցր…Հետո երբ ուտում վերջացնում ես, հիշում ես, որ թևերդ կեղտոտ են ու շիրայոտ,սկսում ես բողոքել ,թե ինչի չկտրեցի նոր ուտեի,կամ թե ինչի կերա…
Դեղձն ուտելուց առաջ երկար մտածեք…ձեր փոխարեն ձեր ձեռքերը ոչ ոք չի լվանալու


:unsure

SSS
09.11.2010, 15:39
Փոքր ժամանակ հորինված երգեր հեչ երգել եք? Դե ասենք

Դշնդաաաա ,բշնդաաաաաաա
Անդա բնդաաաաաաաաաաաաա
Յաաաաաաաաաաաաա:sulel
Եթե երգել եք, էլ չերգեք,որովհետև կարող է եղբարյս ձեր տուն էլ հանկարծակի գա իր նոր կոլլեկտիվով և դուք խայտառակ լինեք :this

SSS
11.11.2010, 13:19
Որ ասում են տղամարդիկ երեխաներ են ճիշտ են ասում էլի...
Երեկ պապաս հիվանդա ես էլ իմ արևին խնամում եմ...Ջերմչափը հանեցի տեսա 38.5 -ա ցույց տալիս,պապային ասեցի ինքն էլ տնքումա ,նվնվում...մեկ էլ ասեցի.
_Վայ պապ սխալ եմ նայել, ոնց որ 36.8,-պապան էլ.
_Հիմա տնքամ թե չէ? :))

SSS
14.12.2010, 16:31
Աննան զանգեց. Հարսանիքի օրն արդեն որոշվածա…
21տարի առաջ ենք առաջին անգամ հադիպել… Կարծեմ ինքը նոր- նոր քայլեր գցելիսա եղել,իսկ ես օրորոցում…Միասին դպրոց ենք առաջին անգամ գնացել, բուհ ընդունվել, ավարտել…Միասին երազել ենք 18 տարեկան դառնալու ու կտկտիկ կոշիկ հագնելու մասին,միասին առաջին անգամ իջել ենք «քաղաք ման գալու»…
Մեր կյանքում առաջին անգամ (6 կամ 7 տարեկանում) առաջին հարսանիքը տեսանք ու ամեն մեկս մեր հերթին սկսեցինք երազել մեր հարսանիքնեի մասին …Հուզված եմ ,կոկորդիս կծիկը հազիվ եմ կուլ տալիս…Ուֆ, չգիտեմ ,թքած, լացելու եմ …

Ցավդ տանեմ երջանիկ եղի …դու դրան արժանի ես

SSS
21.12.2010, 11:28
Երեկ խանութ գնացի, առևտուրն արեցի, հետ գալու ճանապարհին ձեռքս տարա գրպանս, տեսա գումարը գրպանումսա :unsure Հետ գնացի , վաճառողուհուն, փոխանակ ասեմ ես ձեզ գումար չեմ տվել, ասում եմ .
_Մանրս չտվեցիք,-ինքն էլ ինձանից ավելի անջատված, ասումա
_Վայ կներես ,ինչքան պետքա տամ? :D
Չգիտեմ վաճառողուհին ոնց, բայց ...

Ես նորից սիրահարվել եմ :love:love Ու նորից ՔԵԶ :roll

SSS
18.05.2011, 11:58
***

SSS
20.06.2011, 16:03
Մոցարտի " Հրեշտակների երաժշտոթյունն" եմ լսում... Ու իմ հրեշտակին եմ նկարում մտքիս մեջ...Աչուկներդ , քիթիկդ, բերանդ...Այնքան հստակ եմ քեզ պատկերացնում... ու միևնույն ժամանակ չեմ պատկերացնում...Երբեմն վախենում եմ խելագարվել էն մտքից , որ գալու ես ինձ հյուր, գալու ես կրկնապատկելու երջանկությունս...չէ . հազարապատկելու ... Երբեք այսքան լիարժեք չեմ եղել, երբեք այսքան չեմ սիրել կյանքը...Ու սիրում եմ այն ավելի ամեն րոպեի, վայրկյանի ,ժամի հետ... Ամեն ժպիտումս, ծիծաղումս դու ես... Ամեն մասնիկումս, բջիջումս...
Պաշտում եմ քեզ...Ձագուկս ...:love

SSS
22.06.2011, 11:02
:oy:oy



http://img191.imageshack.us/img191/1138/25485317078683298193210.th.jpg (http://imageshack.us/photo/my-images/191/25485317078683298193210.jpg/)

http://img24.imageshack.us/img24/975/22669716898390649555810.th.jpg (http://imageshack.us/photo/my-images/24/22669716898390649555810.jpg/)

SSS
23.06.2011, 10:29
:oy:oy



http://img191.imageshack.us/img191/1138/25485317078683298193210.th.jpg (http://imageshack.us/photo/my-images/191/25485317078683298193210.jpg/)

http://img24.imageshack.us/img24/975/22669716898390649555810.th.jpg (http://imageshack.us/photo/my-images/24/22669716898390649555810.jpg/)
Չէի տեսել :oy
http://img197.imageshack.us/img197/1138/25485317078683298193210.jpg