PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված տաղանդ



wem
05.03.2010, 18:59
Սկսվեց թաքնված տաղանդ նախագծի երկրորդ եթերաշրջանը Շանթի եթերում: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա զիջելու է՞ առաջին եթերաշրջանին: Ի՞նչ կարծիքիեք այդ նախագծի մասին:

Կարապետ
05.03.2010, 19:10
Լավ նախագիծ է, բայց 1 հաղթողը շատ քիչ է

Rammstein
05.03.2010, 19:13
Սկսվեց թաքնված տաղանդ նախագծի երկրորդ եթերաշրջանը Շանթի եթերում: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա զիջելու է՞ առաջին եթերաշրջանին: Ի՞նչ կարծիքիեք այդ նախագծի մասին:

Դեռ չեմ դիտել, բայց եթե հաղորդավարը փոխվել է, ապա հաստատ չի զիջի: Առաջինի հաղորդավարից` :[

wem
05.03.2010, 19:17
Դեռ չեմ դիտել, բայց եթե հաղորդավարը փոխվել է, ապա հաստատ չի զիջի: Առաջինի հաղորդավարից` :[

հաղորդավարը նույնն է

Rammstein
05.03.2010, 19:26
հաղորդավարը նույնն է

Լավ չի… չնայած` մեկ ա, դժվար նայեի, ինչ-որ հետաքրքիր բան չեմ տեսել էդ հաղորդման շրջանակներում: Ամեն 2-րդը մարմնին գդալ պատառաքաղ կաստրուլկա ա կպցնում, համը դուրս ա եկել:

wem
05.03.2010, 19:29
շատ են նաև երգողններն ու պարողները:

Մանուլ
05.03.2010, 19:30
Առաջինը մի քիչ նայել եմ: Սամվելիկը շատ լավ երեխա ա :love: Մեկ էլ էն ֆոկուսնիկ տղան ա տպավորվել :):

Էս անգամվա ընտրական փուլը նայողներն ասում են, որ ԱԼՄ էր լրիվ, բոլորը երգում-արտասանում էին :}:

Rammstein
05.03.2010, 19:55
Կարծում եմ` պիտի երգիչներն ու արտասանիչները (:D) տեղ չունենան էս նախագծում, դրանց համար հազար ու մի այլ նախագիծ կա: «Թաքնված տաղանդ» անվանումը կոռեկտ չի, որովհետեւ տաղանդավոր երգիչ էլ կա, տաղանդավոր նկարիչ էլ կա, տաղանդավոր կինոռեժիսոր էլ կա: Բայց ոչ մեկ չի գնա չէ՞ իր կինոռեժիսորի տաղանդը ցույց տա էս նախագծում: Նույն ձեւով էլ լավ կլիներ երգիչները չգնային:

Կարապետ
05.03.2010, 20:15
Դա շատ սխալ է: Թաքնված տաղադնը հեչ կապ չունի երգելու հետ:
ուզում ես երգես գնա ԱԼՄ կամ Հայ ՍուպերՍթար:angry

Vook
05.03.2010, 20:37
Սկսվեց թաքնված տաղանդ նախագծի երկրորդ եթերաշրջանը Շանթի եթերում: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա զիջելու է՞ առաջին եթերաշրջանին: Ի՞նչ կարծիքիեք այդ նախագծի մասին:Հերթական անարդարությունն ու ծանոթ փողով սղոսկելու տեղն է։Իմ հնգամյա փոքրիկը կատարում է ցանկացած երաժշտություն, ստեղնաշարային գործիքների վրա։ Նրան մասնակցության իրավունք չտվեցին:(

Yellow Raven
05.03.2010, 22:49
Նախագիծը ո՞ր օրերին ու ո՞ր ժամերինա եթե գնում:)

Marco
05.03.2010, 23:13
Այ թե ինչի Չարենցը չէր սիրում, երբ իրեն «տաղանդ» էին անվանում, գերադասում էր «Քանքարը»:

Կարապետ
05.03.2010, 23:35
Նախագիծը ո՞ր օրերին ու ո՞ր ժամերինա եթե գնում:)

Հիմա::)

Sagittarius
05.03.2010, 23:48
Իմ կարծիքով էս նախագծի գլխավոր նպատակը հանդիսանում է ոչ թե ցույց տալը, թե մենք ինչ սուպեր տաղանդավոր ազգ ենք (ցավոք, սոցիալ տնտեսական բարդ պայմաների պատճառով կողմնակի հետաքրքրություններ ունեցող և այդ հետաքրքրություններում բավականին կատարելագործված մարդկանց թիվը շատ քիչ ա), այլ մեր մեջ հետաքրքրություներ առաջացնելը…

Vook
07.03.2010, 21:15
Նախագիծը պետք է կոչվեր ոչ թէ թաքնված տաղանդ, այլ բացահայտ դեբիլ։

Մանուլ
07.03.2010, 21:31
Նախագիծը պետք է կոչվեր ոչ թէ թաքնված տաղանդ, այլ բացահայտ դեբիլ։

Չեմ կարծում, որ առաջին հաղթողը բացահայտ դեբիլ էր:

aerosmith
08.03.2010, 13:13
ես էլ եմ նայել, ու ես անգամ ահագին նեռվայնացա, դառել էր իսկական ԱԼՄ, ինչքան բացահայտ դեբիլ կար եկե երգում ու արտասանում էր, հասկացանք քասթինգնա դեռ բայց դե իրանց հառուստաալիքի վարկանիշը պահելու համար,ամեն մի դեբիլի չպտի ցույց տային, գոնե նրանց ցույց տային, որոնք համապատասխանում էին հախորդման շրջանակներին։

Smokie
08.03.2010, 14:21
Ի միջի այլոց առաջին «թաքնված տաղանդի՝» Սամվելիկի երկվորյակ քույրիկն էլ շատ տաղանդավոր ու խելացի աղջիկ ա, ա՛յ հետաքրքիր կլիներ, եթե երկրորդ եթերաշրջանին ինքը մասնակցեր ու շատ ավելի հետաքրքիր, եթե հաղթեր:

aerosmith
08.03.2010, 15:13
Ի միջի այլոց առաջին «թաքնված տաղանդի՝» Սամվելիկի երկվորյակ քույրիկն էլ շատ տաղանդավոր ու խելացի աղջիկ ա, ա՛յ հետաքրքիր կլիներ, եթե երկրորդ եթերաշրջանին ինքը մասնակցեր ու շատ ավելի հետաքրքիր, եթե հաղթեր:

էդ դեպքում, արդեն շաաաաատ թերահավատ մարդկանց մոտ սենց կարծիք կձևավորվեր․
հմմմմմմմմմ :think, չէէէէէէէէ ախպեր, էդ ոնց ըլավ որ համ ախպերը «տարավ» համ էլ քուրը, չէէէէէ սրանք հաստատ ծանոթ ունեն, կաաաամ էլ լաաաավ փողոտ են։ Բա տենու՞մ եք թե փողը,կամ ծանոթը ինչեր ա անում։ բա որ ասում ենք եսի երգիր չի․․․․

wem
08.03.2010, 18:14
Սերգեյ Դանիելյանը ի՞նչիա էդքան զզվում Եվռատեսիլից: :think

Smokie
08.03.2010, 18:49
էդ դեպքում, արդեն շաաաաատ թերահավատ մարդկանց մոտ սենց կարծիք կձևավորվեր․
հմմմմմմմմմ :think, չէէէէէէէէ ախպեր, էդ ոնց ըլավ որ համ ախպերը «տարավ» համ էլ քուրը, չէէէէէ սրանք հաստատ ծանոթ ունեն, կաաաամ էլ լաաաավ փողոտ են։ Բա տենու՞մ եք թե փողը,կամ ծանոթը ինչեր ա անում։ բա որ ասում ենք եսի երգիր չի․․․․

Ամեն դեպքերում Սամվելիկը շաաատ էր սիրվել ժողովրդի կողմից ի՞նչն ա խանգարում, որ քույրիկն էլ սիրվի մանավանդ եթե տաղանդ աhttp://my programs://my documents://samvelik3:

Հարդ
08.03.2010, 19:26
ուզում ես երգես գնա ԱԼՄ կամ Հայ ՍուպերՍթար:angry

Ախր ԱԼՄ - ն էլ նոր անուններ ծրագրը փակել ա վաղուց:( (:D)

Smokie
08.03.2010, 21:12
46446
Հեսա Սամվելիկը իր քույրիկի՝ Թամարիկի հետ:

Minerva
09.03.2010, 17:16
Ի միջի այլոց առաջին «թաքնված տաղանդի՝» Սամվելիկի երկվորյակ քույրիկն էլ շատ տաղանդավոր ու խելացի աղջիկ ա, ա՛յ հետաքրքիր կլիներ, եթե երկրորդ եթերաշրջանին ինքը մասնակցեր ու շատ ավելի հետաքրքիր, եթե հաղթեր:

Եթե չեմ սխալվում Սամվելիկի քույրիկն առաջին եթերաշրջանին մասնակցել էր, բայց չանցավ։ Ժյուրին ասեց՝ էս անգամ թող ապերիկը անցի, դու հետո կգաս, լա՞վ։ Կամ ել դրա նման մի բա։

wem
09.03.2010, 17:23
Երեկ էլ մի փոքր աղջիկ էր սկսել քարտեզը բացատռի, բայց չանցավ:
Մի ուռիշ անգամ էլ մի փոքր տղա էր սկսել նոմերներ հաշվի, չանցավ: Պիտի տենաիք ետ տղան սկի ցանկություն չուներ հաշվելու, դրա համար էլ ետ տղաի մայրը ենքան ասեց նոմերները կարդա որ եդ տղան հոգնեց: :D

Կարապետ
09.03.2010, 22:37
Դուրս չեկավ:sad

Smokie
09.03.2010, 22:51
Կարապետ ամոթ չլինի հարցնել կոնկրետ ի՞նչը, նախագի՞ծը:

Vook
10.03.2010, 12:05
Կարապետ ամոթ չլինի հարցնել կոնկրետ ի՞նչը, նախագի՞ծը:
Նորից ասեմ, որ նախագիծը ոչ մի կապ չունի իրական շնորհալի մարդկանց հայտնաբերելու հետ։Այստեղ գործում է ծանոթ -բարեկամ փող սկզբունքը։ես էլ միամիտ-միամիտ փոքրիկիս տարա, հիանալի կատարեց Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործոոթյունը։Կասկած անգամ չունեի, որ կմասնակցի նախագծին։ Մի քանի օրից զանգեցին ասացին, որ ձեր երեխան չի անցել նախնտրական փուլը։Թէ ո՞վ է որոշում դա և ինչ սկզբունքներով, ոչ ոք չի ասում։երբ հարցրեցի, թէ ինչու՞ ինչն է պատճառը, միթե շատ սովորական բան է երբ 5 ամյա տղան նվագում է։
Մենեջերը պատասխանեց՝ դե գիտեք ոնց, նվագելը լավ է, բայց մեզ էքստրեմալ զարմանալու բաներ են պետք ցուցադրել։Դէ էդ զարմանալու բաները հենց առաջին մասնակցի մեջ տեսանք.իրոք որ զարմանալի էր որ 25-30 տարեկան մեկը տանջվում էր Արշակյանների երգը կատարելու համար։ մնացածին նյարդերս չբավակենեցրեց դիտելու համար։Մոտ օրերս երեխայի կատարումը կտեղադրեմ կարող եք ավելի լավ պատկերացում կազմել չարաբաստիկ ՙԹաքնված տաղանդի մասին՚

Կարապետ
10.03.2010, 17:38
Կարապետ ամոթ չլինի հարցնել կոնկրետ ի՞նչը, նախագի՞ծը:

+ժուրիները

Կարապետ
10.03.2010, 17:43
Մեր ծանոթներից մեկը իր երեխային տարել էր ու նրան ասեցին չի անցել, բայց երբ իմացել էին, որ այդ երեխան այդտեղի (շեֆերից) մեկի բարեկամն է զանգել ու ասել էի, որ շուտ ասեիք բոլոր ձայները ձեզ կտաինք:)բա