PDA

Դիտել ողջ տարբերակը : Զորավար (Ռազմավար)



Արեն
05.03.2010, 15:47
Ստեղծվել է «Զորավար» (Ռազմավար) անվանումով խաղը, որը պատկանում է աշխարհում լայն տարածում ստացած «Ռազմական խաղերի» (,,Warning Game,,) դասին: Այս եւ նմանատիպ խաղերը կգան լրացնելու հաճելի եւ օգտակար, նաեւ մտածելու կարողություններ ստեղծող խաղերի շարքը՝ հայարիականության համապատասխան ոլորտում:
Խաղը ոչ թե համակարգչային է, այլ` առարկայական (,,Warning Game,, ակումբներում եւ ասոցացիաներում խաղում են հենց այսպիսի խաղերով):
Հակիրճ ներկայացնենք խաղի ձեւն ու բովանդակությունը: «Զորավար»-ը արտացոլում է Հին Աշխարհի ռազմարվեստը եւ վերարտադրում է Տիգրան Մեծի, Կյուրոսի, Ալեքսանդր Մակեդոնացու եւ Հուլիոս Կեսարի դարաշրջանի պատերազմներն ու ճակատամարտերը:
Խաղը տրամաբանական է՝ ինչպես շախմատը, եւ ունի 2 տարբերակ «պարզ» եւ «բարդ»:
1. «Պարզ» տարբերակը իրենից ներկայացնում է ճակատամարտ 2 բանակների միջեւ: Խաղի հիմնական բաղադրյալները հետեւյալն են.
ա) 2 հակադիր բանակներ՝ յուրաքանչյուրում 50 զինվոր,
բ) քառակուսի վանդակների բաժանված խաղադաշտ՝ մոտավորապես 1.500-2.000 վանդակով, կողմերը 2,5-2,5 սմ, մասնակիցների թիվը 2 հոգի է:
2. Խաղի «բարդ» տարբերակում խաղադաշտը զգալիօրեն ընդլայնված է եւ սահմանագծերով բաժանված է պետությունների: Բանակները շեշտակի խոշորացված են եւ համալրված պաշարման սարքեր-սարքավորումներով՝ «բաբաններ ու աշտարակներ»: Պետությունները օժտված են ամրոցներով, որոնք մոնտաժվում ու տեղադրվում են տարբեր վայրերում: Մասնակիցների թիվը, որոնք միաժամանակ կարող են մասնակցել խաղին, անսահմանափակ է:

* * *
2 տարբերակներում էլ յուրաքանչյուր բանակ իր արտաքին տեսքով ներկայացնում է Հին Աշխարհի որեւէ պետության, օրինակ՝ Հայաստանը, Պարսկաստանը, Եգիպտոսը, Ասորեստանը, Հռոմը եւ այլն:
Բանակները բաղկացած են նշված դարաշրջանին հատուկ զորատեսակներից՝ այրուձի, հետեւակ, նետաձիգներ, մարտակառքեր եւ այլն:
Բոլոր զորատեսակներն օժտված են գործառույթային կարողություններով, այն է՝ տեղաշարժ խաղադաշտի վրա, եւ հարված հակառակորդին՝ «ոչնչացում»: Այդ գործողությունները համապատասխան զինվորն իրականացնում է միայն տվյալ զորատեսակին հատուկ տեղաշարժի տիրույթի եւ հարվածի տիրույթի սահմաններում, որոնք նախանշված են որոշակի քանակի ու դասավորվածության վանդակով: Մասնակիցները խաղում են հաաջորդաբար քայլեր կատարելով, եւ այս հարցում սկզբունքային նորամուծություն է կատարվել:
Խաղի տեխնոլոգիան թույլ է տալիս խաղադաշտի վրա իրականացնել բոլոր այն ռազմավարական ու մարտավարական առաջադրանքները, ինչպես եւ բոլոր այն գործողությունները, որոնք տեղ են ունեցել իրական պատերազմներում եւ ճակատամարտերում, այն է՝ մարտի ընթացքում գրոհ, նահանջ, ճակատի տեղափոխություն, շրջանցում թեւերի, հարված թիկունքից եւ այլն:

* * *
Հայտնի է ու աշխարհում մեծ թիվ են կազմում զինվորիկներ հավաքողները (колекционеры игрушечныx воинов), կարծում ենք շատերը դրանցից կցանկանան ունենալ, ոչ միայն շարել ու հիանալ իրենց տիկնիկային բանակներով, այլ՝ խաղալ-կռվել դրանցով: Հայտնի նաեւ, որ աշխարհում մեծ է ,,Warning Game,, ակումբների ասոցիացիաների քանակը՝ իրենց բազում սիրահարներով, որոնք անշուշտ պատկանում են «Զորավար» խաղի ցանկալի սպառողների դասին: Եվ վերջապես, տրամաբանական խաղերի ու Հին Աշխարհի ռազմարվեստի միլիոնավոր սիրահարներ առանց տարիքային խտրականության նույնպես կհետքրքրվեն այս խաղով:

Ցանկացողները կարող են դիմել կամ Հայ Արիական Միաբանությանը կամ Կոստանդին Գրիգորյանին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, հեռ. 55-31-99):