PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտոկայանատեղիները և «փողոցային հարկադիր կատարողները»

yerevanci
04.03.2010, 11:19
Աղբյուր ,,7 օր,,

Ավտոմեքենա ունեցողները և նույնիսկ չունեցողները բախվել են մի իրավիճակի, երբ «մին էլ ըհը» ծլում է մեկը՝ հիմնականում ծեր և անմխիթար արտաքինով, և մեքենան տվյալ վայրում կայանելու համար գումար պահանջում (ով ինչքան շատ տա, նրա պատիվն է): Այս երևույթը տարիների պատմություն ունի, բայց հասարակության լայն շերտերը մինչև հիմա էլ չգիտեն՝ ո՞ւմ «վրա» են աշխատում այդ «ծերունի ավազակները», ո՞ր իրավունքով են գումար պահանջում վարորդներից, վերջին հաշվով ո՞ւմ գրպանում են հայտնվում այդ գանձված գումարները և այլն։
Հարցերի այս շարանի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «առաջին ձեռքից»՝ կայանատեղերում գումար գանձողներից։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։
-Ո՞ր իրավունքով եք վարորդներից գումար վերցնում,- հարցրեցի նրանցից մեկին՝ Մխոյան Ռուբենին։
-Ես ոչ մի գումար էլ չեմ վերցնում։ Ես՝ որպես աշխատող, քաղաքապետարանի բոլոր մեքենաները սպասարկում եմ։ Սպասում եմ, իրանց տեղը պահպանում եմ, որ քաղաքապետարանի աշխատողը գա ու ինքն իր տեղն ունենա,- պատասխանեց նա։
-Ձեր այդ ծառայությունների համար դուք ինչ-որ տեղից աշխատավարձ ստանո՞ւմ եք։
-Ո՛չ։ Ինձ հովանավորում են։
-Ո՞վ։
-Տարբեր մարդիկ, տարբեր շեֆեր։
-Բայց ես հենց նոր տեսա, որ վարորդներից մեկը ձեզ գումար տվեց՝ 100 դրամ։
-Չէ՛, բանալին վերցրեցի։ Ես գումար վերցնում եմ, ի՞նչ անեմ։
-Ամեն ամիս որքա՞ն գումար եք վաստակում։
-Ով ինչքան հոգու սրտով հովանավորում է։
-Ամեն ամսվա վերջի՞ն են հովանավորում, թե՞ ամեն օր։
-Ամսվա վերջում։
-Ձեր ասած քաղաքապետարանի շեֆե՞րն են տալիս։
-Չէ՛, մեր վարորդները։
-Քաղաքապետարանի՞ վարորդները։
-Չէ՛, էնքա՜ն վարորդներ կան նալոգվի…լիքն են։ Իսկ փող աշխատողներն այստեղի ստայանչիկներն են։ Չգիտեմ՝ ովքեր են։
-Իսկ նրա՞նք ում են պատկանում։
-Օ՜, Մագդո՜ւ։
-Ձեր անուն, ազգանունը կասե՞ք։
-Ինչի՞, արդեն հանձնում են հողի՞ն։
Նրա հետ զրույցն ավարտվեց։ Մոտեցանք մի քանի մետր հեռավորության վրա կանգնած մեր զրուցակցի մատնանշած ստայանչիկներից Վրեժ Գասպարյանին։
-Աշխատավարձ ստանո՞ւմ եք։
-Չէ՛, չենք ստանում։
-Բայց երբ մեքենաներին տեղավորում եք, գումար են տալիս։
-Եթե տալիս են, վերցնում ենք, չեն տալիս, չենք վերցնում։ Ուղղակի նայում ենք մեքենաներին, որ չխփեն, վթար չլինի։
-Փաստորեն, այստեղ ինքնակամ գալիս, կանգնո՞ւմ եք, ու ոչ մեկ ձեզ չի՞ հրահանգում։
-Ո՞նց ինքնակամ։
-Այսինքն, այդ գումարները որ վերցնում եք, հետո ինչ-որ մեկին հաձնո՞ւմ եք, թե՞ ձեզ են մնում։
-Տալիս ենք։
-Ո՞ւմ։
-Չեմ իմանում, մեկը գալիս, հավաքում է։
-Չե՞ք ճանաչում։
-Չեմ ճանաչում։
-Առանց ճանաչելու տալի՞ս եք ձեր վաստակածը։
-Հա՛։
-Օրական մոտավորապես որքա՞ն գումար է հավաքվում։
-1000 դրամ մնում է մեզ, 1000-ն էլ իրենց ենք տալիս։ Լրիվ հարկայինի աշխատողներն են։
-Մեքենան կայանողնե՞րը, թե՞ վերցնողները։
-Չէ՛, կանգնողները։
-Բայց ձեր վերնազգեստին ամրացված թղթի վրա գրված է «Բարի լույս» ՍՊԸ. հսկիչ վճարովի ավտոկանգառ։ Այդ ՍՊԸ-ի՞ց են գալիս, ձեր վաստակած գումարի կեսը վերցնում։
-Երևի։
Թե իրականում ովքե՞ր են այդ անհայտ և անձեռնմխելի «մագդուները», որ Երևանի ցանկացած փողոցի ցանկացած հատվածում կարող են մի աշխատողի կանգնեցնել, պարտադրել, որ նա վարորդներից գումար վերցնի, կեսն էլ վճարի իրեն, այդ գումարներից հարկեր չեն վճարում (էլ չեմ ասում ՀԴՄ կտրոն տալու մասին) ու չեն պատժվում, չգիտեն անգամ մեր երկրի լավատեղյակ պաշտոնյաները։ Համենայնդեպս, իրենք այդպես են պնդում։ Մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց.
-Դե երևի ինչ-որ մեկի գրպանը մտնում է, ով որ այդ մարդկանց ուղարկել է, կամ էլ ա՛յդ մարդու գրպանը։ Հիմա այստեղ էլ ես կարող եմ գնալ, մեքենայիս կողքը մարդ կանգնած լինի, ասեն՝ ինձ փող տուր։ Ուզում են, դուք էլ մի՛ տվեք։ Դրանք ոչ մի կարգավիճակ չունեն։
Վ. Այվազյանն ավելացրեց նաև, որ սա քաղաքապետարանի կարգավորման խնդիրն է.
-Հուսով եմ, որ քաղաքապետարանը դա կկարգավորի, որովհետև դա օրենքով չի. նպանատիպ օրենք չկա։ Սա հասարակական մայթ է և ոչ մի ծառայություն քեզ չի մատուցում, ինչի՞ համար պետք է ես վճարեմ. ո՛չ պահպանում է, ո՛չ, ենթադրենք, քո մեքենային մի դեպք պատահելու պարագայում պատասխանատվություն է կրելու։ Դրանք, այսպես ասած, փափախչիներ են։
Փոխարենը Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ Երևան քաղաքում կայանատեղիները նախկինում կազմակերպվել են Երևանի խորհրդի 27.11.2000թ. հ.31/4 որոշմամբ սահմանված կարգով, ըստ որի տարածքներն անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել են թաղապետարանին, որոնք էլ տարբեր ընկերությունների հետ պայմանագրային հիմունքներով մատուցել են այդ ծառայությունները։

ministr
04.03.2010, 11:44
Դե լավ բայց նենց չի, որ անպիտան են :) Ասենք էդ դեպքում գոնե մի քիչ հանգիստ եմ, որ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի: Դրա համար արժի 100 դրամ տալ:

Hda
04.03.2010, 12:05
Դե լավ բայց նենց չի, որ անպիտան են :) Ասենք էդ դեպքում գոնե մի քիչ հանգիստ եմ, որ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի: Դրա համար արժի 100 դրամ տալ:
Արժի, բան չունեմ ասելու,բայց...........ասացտ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի-ի դեպքում, հույս ունես՞, որ կպողհատուցեն՞:Օդանավայանի կայանտեղը ,որ Ժամը 400 դրամ է ,չեկի վրա գրվաց է ,որ պատասխանատվություն չեն վերցնում...Դու վճարել ես տեղի համար--այ էս են ասելու:

Kuk
04.03.2010, 12:13
Դե լավ բայց նենց չի, որ անպիտան են :) Ասենք էդ դեպքում գոնե մի քիչ հանգիստ եմ, որ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի: Դրա համար արժի 100 դրամ տալ:

Լիքը տեղեր կան, որ հեչ օգնության կարիք չկա: Կամ որ օգնությունը չէր խանգարի, բայց չկա էդ փող վերցնող մարդը, դու մի կերպ դուրս ես գալիս, մեկ էլ թռնում ա կապոտին, որ փող տաս: Կամ որ 100 դրամ տալիս ես, ասում ա՝ ստեղ 200 ա: 5 րոպե կանգնելու համար 200 դրա՞մ: Որ ասում են 200 ա, էդ 100 դրամն էլ չեմ տալիս: Լավ եմ անում:D

Kuk
04.03.2010, 12:15
Արժի, բան չունեմ ասելու,բայց...........ասացտ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի-ի դեպքում, հույս ունես՞, որ կպողհատուցեն՞:Օդանավայանի կայանտեղը ,որ Ժամը 400 դրամ է ,չեկի վրա գրվաց է ,որ պատասխանատվություն չեն վերցնում...Դու վճարել ես տեղի համար--այ էս են ասելու:

Օդանավակայանում լրիվ թալան ա: Մի երկու օր առաջ 2 ժամ 10 չոպե կանգնեցի, դուրս գալուց 3 ժամվա փող ուզեցին, ասում ա՝ կլորացնում ենք: Ասի՝ շեֆի փորը՞:

Mark Pauler
04.03.2010, 12:23
Մեր խեղճ քաղաքապետի ու նիհար թաղապետերի օրվա կես կտոր ցամաք հացից ինչ եք ուզում???:D

Mark Pauler
04.03.2010, 12:25
ասում ա՝ կլորացնում ենք: Ասի՝ շեֆի փորը՞:
:hands
:D

ministr
04.03.2010, 12:40
Արժի, բան չունեմ ասելու,բայց...........ասացտ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի-ի դեպքում, հույս ունես՞, որ կպողհատուցեն՞:Օդանավայանի կայանտեղը ,որ Ժամը 400 դրամ է ,չեկի վրա գրվաց է ,որ պատասխանատվություն չեն վերցնում...Դու վճարել ես տեղի համար--այ էս են ասելու:

Նույնիսկ եթե գիշերային ավտոկայանատեղում մեքենադ գմփա էլի փոխհատուցում չեն տալու, էլ ուր մնաց 20 րոպե կանգնելուց:

ministr
04.03.2010, 12:41
Լիքը տեղեր կան, որ հեչ օգնության կարիք չկա: Կամ որ օգնությունը չէր խանգարի, բայց չկա էդ փող վերցնող մարդը, դու մի կերպ դուրս ես գալիս, մեկ էլ թռնում ա կապոտին, որ փող տաս: Կամ որ 100 դրամ տալիս ես, ասում ա՝ ստեղ 200 ա: 5 րոպե կանգնելու համար 200 դրա՞մ: Որ ասում են 200 ա, էդ 100 դրամն էլ չեմ տալիս: Լավ եմ անում:D

Եթե էդ մարդը անհետանումա, ես վիզ դրած իմ համար ճամփա եմ բացում ու մեկ էլ հայտնվումա ու փող ուզում, ապա ուղարկում եմ այնտեղ ուր բուրմունք կա...

yerevanci
04.03.2010, 12:43
բայց ինչ դաժան իրականության ենք ռաստ եկել:think

Hda
04.03.2010, 13:04
Օդանավակայանում լրիվ թալան ա: Մի երկու օր առաջ 2 ժամ 10 չոպե կանգնեցի, դուրս գալուց 3 ժամվա փող ուզեցին, ասում ա՝ կլորացնում ենք: Ասի՝ շեֆի փորը՞:

Ասի՝ շեֆի փորը՞::D:D:D ՍՈՒՊԵՐ, բայց դժվար ճիշտ իմաստը հասկացաց լինի:
Իսկ 2 ժամ 1 րոպեն էլ, իրոք 3 ժամ են հաշվում:

Hda
04.03.2010, 13:10
Նույնիսկ եթե գիշերային ավտոկայանատեղում մեքենադ գմփա էլի փոխհատուցում չեն տալու, էլ ուր մնաց 20 րոպե կանգնելուց:

չստացվեց՞ ,որ Դու վճարել ես միայն տեղի համար
100 դրամ-կամ 400, 20րոպե թե 2 ժամ էտ լրիվ ուրիչ հարցա:

Lion
04.03.2010, 16:29
Ես դեմ եմ մեքենաների կայանման համար փող գանձելու երևույթին: Հա, եթե հատուկ կայանատեղիի է, հասկանալի է, բայց որ զուտ մայթի համար փող գանձեն, դա համարում եմ անթույլատրելի - ի վերջո նույն այդ մայթի ապահովության համար ես երկու տարի իմ կյանքց հանել եմ ու ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում...

keyboard
04.03.2010, 16:50
Ակտուալ թեմա ենք քննարկում, ընկերս աշխատում է բանկում և պատմում է, թե իրենց բանկում, բանկի դիմաց կանգնող,թոփալ,այսպեսասած, "ստայանչիկը" օրական որքան "կոպեկ" է վերածում թղթադրամի, 20000-50000, զրոների քանակը լրիվ ճիշտ եմ գրել, մի դեպք պատմեց, որ մտնում է կասսա և ասում «այսօր աղջկաս ծնունդն է, մի 50000-անոց թղթադրամ տվեք, տանեմ նվիրեմ»:
Այ սենց բաներ էլ կան մեր քաղաքում:
Իսկ ես, անձամբ ,մեկ-մեկ վճարում եմ, եթե 100 դրամ տալիս եմ, ասում ա՝ ստեղ 200 ա, ասում եմ դե ՀԴՄ կտրոն տուր, 2000 էլ կտամ:
Կամ ռեզերվային տաս հազար դրամանոց ունեմ, տալիս եմ ասում եմ դե մանրի մնացածը բեր:D:D

zanazan
04.03.2010, 17:08

Դե հենց վատը ենա, որ չգիտես ինչի տարբերակներ ենք ման գալի ետ փողը չտալու համար... 10 000 անոց, կամ եթե 100-ից շատ ուզեց չորում ենք ու ասում ետ 100-նել չեմ տա...
Այնինչ եթե քիչ թե շատ մենք մեր մասին մտածեինք մի 300 000 - 400 000 վարորդ-ով ետ 1000-1500 "ստայանշիկի" (ավելի շուտ դրանց տերերի 30-40 հոգի max ) հախից ընենց կգաինք, որ վեջին 4-5 տարվա հավաքած գումարը ստիպված փաստաբանների վրա կծախսեին...

Հ.Գ. կոնկրետ ոչ մեկին չեմ մեղադրում, ես ել հիմնականում խելոք խելոք ետ 100 դրամը տալիս եմ...

zanazan
04.03.2010, 17:21
Դե լավ բայց նենց չի, որ անպիտան են :) Ասենք էդ դեպքում գոնե մի քիչ հանգիստ եմ, որ մի հատ չայնիկ մեքենան հետ տալուց չի խփի իմ մեքենային, կամ կայանելուց խազեր չի առաջացնի: Դրա համար արժի 100 դրամ տալ:

Հավատա, անձամբ մի քանի "բազառի" նեկա եմ եղել, որ խփել են , կամ խազել են դրանց ներկայությամբ, ու նույնիսկ չեն ասել ով էր,համարը տվել կամ ինչ որ օգուտ տվել մեղավորին գտնելու համար.
փոխհատուցման մասին ել չեմ ասում ...ծիծաղելի է...

Մի անհգամ ել գում-ի մոտ մեկը ասեց - արի, արի գազ տու արի...մինչև ծառին խփեցի../շատ անհարմար դիրքից հետ տալով պիտի դուրս գաի.../, իջա ասում եմ
- բա ասում ես արի արա, ես ել հույսս քո վրա եմ դրել ...
- ախպեր ներող, ենքան հոգնած եմ, առավոտից արևի տակ եմ, ուզում ես եսօր փողը մի տու..համ ելբան չկա լավ ..մի թեթեվ խազա եղե, են օրը մեկ հենց ստե տվեց դուռ մուռը ծռեց...ու էշ էշ ծիծաղում ա...

ministr
04.03.2010, 17:21
չստացվեց՞ ,որ Դու վճարել ես միայն տեղի համար
100 դրամ-կամ 400, 20րոպե թե 2 ժամ էտ լրիվ ուրիչ հարցա:

Վճարում ես նրա համար, որ հավանականությունը փոքրանա, որ կգան ավտոդ կգողանան կամ ասենք ակերը կտանեն, իսկ ճանապարհին էլ նրա համար ես վճարում, որ նախ հետևի, որ մեքենա կանգնեցնելուց չգան զմփցնեն ավտոյիդ երկրորդ էլ Մատրոսովի նման իրան քցումա ճամփի մեջտեղը դոշա տալիս, որ դու արխային դուրս գաս երթևեկելի մաս:

100 դրամ շատա դրա համար?

ministr
04.03.2010, 17:27
Հավատա, անձամբ մի քանի "բազառի" նեկա եմ եղել, որ խփել են , կամ խազել են դրանց ներկայությամբ, ու նույնիսկ չեն ասել ով էր,համարը տվել կամ ինչ որ օգուտ տվել մեղավորին գտնելու համար.
փոխհատուցման մասին ել չեմ ասում ...ծիծաղելի է...

Մի անհգամ ել գում-ի մոտ մեկը ասեց - արի, արի գազ տու արի...մինչև ծառին խփեցի../շատ անհարմար դիրքից հետ տալով պիտի դուրս գաի.../, իջա ասում եմ
- բա ասում ես արի արա, ես ել հույսս քո վրա եմ դրել ...
- ախպեր ներող, ենքան հոգնած եմ, առավոտից արևի տակ եմ, ուզում ես եսօր փողը մի տու..համ ելբան չկա լավ ..մի թեթեվ խազա եղե, են օրը մեկ հենց ստե տվեց դուռ մուռը ծռեց...ու էշ էշ ծիծաղում ա...

Դե ամեն դեպքում հույսդ քո վրա պտի լինի: Ինձ տենց համոզում էին, որ մայթին ուղղահայաց կանգնեմ, ինչա թե մի երկու ավտո էլ կողքից պետքա կանգնեն շատ փող աշխատի: Ասում եմ արա, որ եկան համարները հանեցին տեր ես? Չգիտես որ մայթին զուգահեռ պտի կանգնած լինի ոչ թե ուղղահայաց? Զգաց որ մի բան էլ ասի կարողա մութը պատահաբար շուտ ընկնի էդ օրը, թողեց գնաց:
Իսկ էս արի-արի ասողները դեմք են... մի անգամ գիշերով տենց հետ գնալուց մի հատ ծաղկանոցի վրա բարձրացա... դա էլ կանգնած: Ընդ որում ցածրոտ ծաղկանոց էր, ու չէի կարող տեսնել: Ասում եմ տո իդիոտ, բա խի ես վեր ընգել ըտեղ? Ասումա ես ասում էի չլսար.. Ասում եմ ախմախ մտքումդ գոռում ես ես պտի լսեմ?

keyboard
04.03.2010, 17:51
Այնինչ եթե քիչ թե շատ մենք մեր մասին մտածեինք մի 300 000 - 400 000 վարորդ-ով ետ 1000-1500 "ստայանշիկի" (ավելի շուտ դրանց տերերի 30-40 հոգի max ) հախից ընենց կգաինք, որ վեջին 4-5 տարվա հավաքած գումարը ստիպված փաստաբանների վրա կծախսեին...

Այսի՞նքն, ոնց ես պատկերացնում կարծիքիդ իրագոծումը մանրամասնիր խնդրում եմ, եթե նկատի ունես 300 000 - 400 000 վարորդ, քաղաքի բոլոր վարորդներին արի տարանջատենք.
Վարորդների խմբեր՝ տաքսիստներ,նշված վայրին մոտիկ կառույցներում աշխատող վարորդներ,մուգ ապակիներով ու ապակին չբացող, էդ "ստայանչիկին սկի չնկատող վարորդներ, իմ ու քո նման վարորդներ և ասենք երևի մի քանի էլի եդպիսի խմբեր:
Հիմա արի հասկանանք թե թվարկված խմբերից որոնք են միանալու իմ ու քո պայքարին.
Տաքսիստներին բացառում ենք, նրանք սենց-նենց չեն տալիս այդ գումարը, մեր հետ չեն պայքարի, մոտիկ կառույցներում աշխատողներին սկզբունքորեն ձեռնտու է, մեքենան ամբողջ օրը կանգնած է, վճարում է հարյուր դրամ, մի քիչ էլ ավել, "ստայանչիկը" իրա մեքենայի պես տիրություն է անում, այս խումբն էլ դուրս մնաց, մուգ ապակիներով տղեքին չխանգարենք, իրանք լուրջ գործերով են զբաղված, արդյունքը՝ մնացինք ես ու դու: Ու՞մ դեմ պայքարենք երկուսով:
Այդ ամենը պիտի ուղղակի կազմակերպվի, թող կտրոններ բաժանվեն էդ ստայանչիկներին, կնիքով, և ամեն վճարողի կտրոն տրվի, կամ ասենք ինչպես ուրիշ պետություններում է, մտնում ես բանկ, վճարում ես պետության բյուդջե նշված գումարը և գնում ես մեկ տարվա ավտոկայանման պիտակ,որը կախում ես հայելուց, որի բացակայության դեպքում քաղաքապետարանի կամ տվյալ վարչական տարածքի հսկողության պատասխանատուն զանգահարում է համապատասխան բաժին և մեքենան էվակուացնում են, դե սրանք հնարավորա և կոպիտ տարբերակներ են, հնարավորա, որ ավելի լավ տարբերակներ առաջարկողներ լինեն, բայց միևնույնն է, եթե մի երկրում դեմոկրատիան ուղղակի բառ է, ես ու դու անզոր ենք բան փոխել, քանզի այդ ալիքը կբարձրանա-կբարձրանա, հետո քամին մի պահ կդադարի ու ալիքը էլի կփոքրանա:
Ես էլ եմ շատ ուզում, որ նման կարգով պաշտպանենք մեր իրավունքներն ու արտահայտենք մեր կարծիքը, բայց լսող չկա, հավատա, կլինի հետո չեմ կասկածում, բայց դեռ ժամանակ է պետք…:B

Hda
04.03.2010, 23:26
Վճարում ես նրա համար, որ հավանականությունը փոքրանա, որ կգան ավտոդ կգողանան կամ ասենք ակերը կտանեն, իսկ ճանապարհին էլ նրա համար ես վճարում, որ նախ հետևի, որ մեքենա կանգնեցնելուց չգան զմփցնեն ավտոյիդ երկրորդ էլ Մատրոսովի նման իրան քցումա ճամփի մեջտեղը դոշա տալիս, որ դու արխային դուրս գաս երթևեկելի մաս:

100 դրամ շատա դրա համար?

Չեմ ուզում վիճելու թեմաի վերածվի,ուղղակի մի քանի նկատառումներ անձնական
դե եթե հաշվենք 4 ակ,պահեստայինը չհաշված, 25դրամ շատ չի---սա կատակ
իսկ լուրջ- երբեք իրանց ասած արի-արի,հոփ,լավա,գազ տու կամ նմանատիպ բացականչություններին չեմ վստահում,անձամբ համոզված չլինեմ հազար հոգի էլ ասի չեմ կատարի հրահանգը,էս ետ դեպքը չի,ռիսկը մեծ Է, լավ վարորդը պիտի «վախկոտ» լինի, ընենց որ մի 100 էլ կտամ ,որ չխանգարի: