PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց Ռուֆուսի հետ

Ուլուանա
03.03.2010, 19:55
Հարցազրույց Ռուֆուսի հետ

Սկսում ենք հարցեր ուղղել Ռուֆուսին։

Հարցերն ուղղելու համար ունենք մեկ շաբաթ, այսինքն՝ մինչև մարտի 10–ը՝ ժամը 20.00–ը, որից հետո Ռուֆուսը կսկսի պատասխանել հարցերին։

Հիշեցնեմ, որ միմյանց հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելն ու դրանց շուրջ զրույցներ ծավալելը չեն ողջունվում։

Jarre
03.03.2010, 21:18
Հայկ, բազմածեծ, բայց այս պահին ինձ հետաքրքրող հարց. ի՞նչ տեղ է կյանքումդ զբաղեցնում Ակումբը (ուշադրություն. ոչ թե ի՞նչ է ակումբը քեզ համար, այլ քո կյանքում ինչ տեղ է զբաղեցնում) ;)

AniwaR
03.03.2010, 22:32
1. Մմմ... Լա՞վ ա լինել ֆորումի ամենադաժան և անարդար մոդերատորը: ))
2. Լաստ.ֆմ-ում քեզ հարց եմ գրել, ինչի՞ չես պատասխանել: :)) Լավ, ուրեմն էստեղ եմ տալիս. դու AC/DC ինչքա՞ն ես սիրում:
3. rocker.am-ում տեսել եմ, որ 1-2 գրառում ունես: Էդ ֆորումի ի՞նչը դուրդ չի գալիս:
4. Մեկ էլ վերջին էգոիստական հարցը. հարցեր տալուց, ըստ քեզ, շա՞տ անտաղանդ եմ: ))

Դեկադա
03.03.2010, 22:45
1. Ում հետ ես հաշտ «ապրում» Ռուֆուսի թե՞ Հայկի: Ո՞վ է Ռուֆուսը քո համար: Իսկ ո՞վ է Հայկը իրականում:
2. Գործել՝ որ հավատան թե՞ հավատան՝ որ գործեն:
3. Վերջին շրջանում եղբորդ աղջկանից շատ ես խոսում: Ինչու՞ չես ամուսնանում / պրովոկացիոն հարց էր/

Rammstein
04.03.2010, 01:20
Ինչո՞ւ ես թարգել ավատարումդ ոչխարներ տեղադրելը… :))

One_Way_Ticket
04.03.2010, 01:24
1. Ի՞նչ մասնագիտություն ունես:
2. Ինչիպիսի՞ աղջիկներն են քեզ դուր գալիս:
3. Այցելածդ քաղաքներից ո՞րն ամենաշատը կուզենայիր կրկին այցելել:
4. Ի՞նչ գարեջուր ես սիրում:
5. Պատմիր մի զվարճալի դեպք քո մանկությունից:

Dayana
04.03.2010, 01:35
Հայկ ջան, նախ ապրես, որ հարցազրույցի ես մասնակցում, էդ ռիսկային գործ ա, հաշվի առնելով, որ կարող են "ոչ ստանդարտ" հարցեր տալ ու կարծում եմ, որ դու ինչքան էլ բաց ես ֆորումում, միևնույն է, որոշակիորեն չբացահայտված ես: Հուսով եմ ու ավելի շատ համոզված, որ հարցազրույցից հետո էլ կմնաս չբացահայտված:

Հիմա անցնեմ հարցերին.

1. Ի՞նչ ես կարծում, Ակումբում լինելն ավելի շատ կոփում է, թե կոտրում Հայկ մարդուն: (հաշվի առնելով նաև մոդերատորի բարդ աշխատանքը)
2. Եթե մի օր Ակումբը վերանա (դռոփ ակումբ_դբ իֆ էկզիստս) շա՞տ կտխրես, կփորձես նոր "Ակումբ" ստեղծե՞լ, թե՞ ուղղակի կասես "սե լա վի":
3. Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել: Եթե պետական գաղտնիք չի, կպատմե՞ս:
4. Ակումբի ընկերները վիրտուա՞լ ընկերներ են, թե՞ ռեալ:

Մի քիչ լրջացնեմ:

5. Հավատում ես Աստծո գոյությանը ու ինչպիսին ես պատկերացնում Նրան:
6. Եթե Աստվածային ուժ ունենայիր, ինչ կանեիր առաջինը? (ընդունվում է ցանկացած տարբերակ, նույնիսկ Վինսթոն սիգարետ գնելը)
7. Գիտեմ որ աշխատում ես հիմա (չնայած չգիտեմ ինչ մասնագիտությամբ)` սիրում ես աշխատանքդ? Եթե հնարավոր լիներ փոխել, ինչ մասնագիտությամբ կամ գուցե նույն մասնագիտությամբ "որտեղ" կցանկանայիր աշխատել?

Ու վերջում, ձեռքդ խղճիդ կամ սրտիդ դնելով ասա, Ակումբն ա լավը թե ՄայՀայաստանը?

Շնորհակալություն

Ուլուանա
04.03.2010, 03:42
1. Վերջին անգամ ե՞րբ ու ինչի՞ համար ես ամաչել։
2. Ի՞նչ տարբերություն կա դպրոցը նոր ավարտող Հայկի ու ներկայիս Հայկի միջև (խնդրում եմ հնարավորինս մանրամասն :P)։
3. Ի՞նչ տիպի նվերներ ես սիրում ստանալ։
4. Եթե անսպասելիորեն ինչ–որ շատ ուրախալի լուր ստանայիր, առաջինն ու՞մ կպատմեիր։
5. Կյանքիդ ամենաերջանիկ շրջանը ո՞րն ես համարում։ Իսկ ամենաանհաջողը կամ տհա՞ճը։
6. Եթե կախարդական փայտիկի միջոցով քեզ հնարավորություն տրվեր ընտրելու որևէ տաղանդ, շնորհք, ի՞նչ կընտրեիր։
7. Քո կարծիքով, ո՞րն է քո ամենաբնորոշ գիծը։ Իսկ ուրիշների՞ կարծիքով (նկատի ունեմ՝ քեզ քիչ թե շատ լավ ճանաչողների)։
8. Բրյուսովում որպես սեռային փոքրամասնություն՝ քեզ ո՞նց էիր զգում։ :D Չգիտեմ՝ ձեր խմբում քանի տղա կար, բացի քեզնից, կամ արդյոք կար, թե չէ (էդ էլ կասես միանգամից :))), ամեն դեպքում դժվար թե շատ լինեին տղաները։ Նման միջավայրում գտնվելու առավելություններն ու թերությունները քեզ համար որո՞նք էին։
9. Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։
10. Ի՞նչ կենդանի ես սիրում, բացի շնից։ :) Ի դեպ, իսկ ոչխար սիրու՞մ ես իրականում, թե՞ միայն ավատարների տեսքով։ :))

Katka
04.03.2010, 10:48
Ահա քեզ թուղթ, ահա եւ մատիտը, մի բան էլի նկարի ու նկարագրի:bl

Ինչի՞ց է նյարդայնանում ու մին ալ ի՞նչ պետք է անել, որ դու հունից դուրս գաս:aggressive

yerevanci
04.03.2010, 11:03
Ի՞նչ հարց չես սիրում, որ քեզ տալիս են:
Ասա , իմանամ, որ սրանից հետո էտ հարցը քեզ շուտ-շուտ տամ:D

Հարդ
04.03.2010, 11:13
Կա բան, որի համար կյանքդ կտաս? Եթե կա, ինչքանով ես համոզված, որ կտաս?:)

AniwaR
04.03.2010, 13:36
:mda Ռասիստական հակումներ ունե՞ս: Կամ ընդհանրապես ինչ-որ ցանկացած հատկանիշից ելնելով մարդկանց մեջ խտրականություն դնելու հակումներ... Եթե այո, որո՞նք են, ինչու՞, ինչպե՞ս, մի խոսքով, պատմի: Եթե ոչ, հաստա՞տ:

Yeghoyan
04.03.2010, 21:15
Կյանքը շա՞տ ես սիրում:
Ինչի՞ համար ես ապրում:
Մարդիկ քեզ վստահո՞ւմ են:
Ըստ քեզ ամենակարևոր բանը մարդու կյանքում ի՞նչն է:
Առանց ինչի՞ կամ ու՞մ չես կարող պատկերացնել կյանքդ:
Եթե ժամանակի մեջ գնալ-գալու հնարավորություն ունենայիր, ե՞րբ, ո՞ւր, ո՞ւմ հետ /մի քիչ շատ եղավ բայց ոչինչ/ կգնայիր: Ո՞ր դարում կուզենայիր ապրել և ինչո՞ւ:
Մանկության երազանքներ երևի թե եղել են, ամենացանկալին ո՞րն էր, իրականացե՞լ է արդյոք, եթե ոչ, ինչո՞ւ:

Ու վերջում, իմ ֆիրմեննի հարցը` կանֆետ սիրո՞ւմ ես:P

Մանուլ
06.03.2010, 01:04
Բարև, Հայկ ջան :):
Մի քանի օր առաջ, երբ դեռ էս թեման չկար, մտածում էի, որ մի քանի հարց կտայի քեզ, որոնց պատասխանները շատ կուզեի լսել :): Դե գիտեի, որ հեսա բացվելու ա հարցազրույցիդ թեման: Բայց հիմա ոչ մի հատ չեմ հիշում :unsure:

Բայց մի քանի բան հարցնեմ :)):

1. Եթե չլինեին ՄայՀայաստանն ու Ակումբը, ի՞նչ կլիներ: Կարդացել եմ Ժառի հարցը, բայց ուրիշ բան եմ ուզում ասել... Լիքը մարդկանց հետ ես ծանոթացել դրանց շնորհիվ, ու ժամանակիդ զգալի մասը էդ մարդկանց հետ ես անցկացնում: Որ էդ ծանոթներն ու ընկերները չլինեին, կյանքդ անհետաքրքիր կլինե՞ր, կզգա՞յիր, որ ինչ-որ բան պակաս ա...
2. Ո՞նց ես սկսել երաժշտություն լսել: Ու ո՞նց էս ծանոթացել էդքան խմբերին ու երգիչ-երգչուհիներին:
3. Ունե՞ս ամենասիրած երգ:
4. Փոքր ժամանակ չարաճճի՞ ես եղել :)): Չնայած ինձ թվում ա, որ հանգիստ երեխա ես եղել, բայց դե մի չարություն արած կլինես :)): Կպատմե՞ս ինչ-որ բան մանկությունիցդ:
5. Բոլոր մարդիկ էլ ունեն իրենց աշխարհը, որտեղ ոչ մեկին ներս չեն թողնում: Քո էդ աշխարհը մե՞ծ ա, թե՞ սիրում ես ընկերներիդ պատմել ամեն ինչ, ինչ զգում ես ու մտածում ես:
Մի բան էլ էի ուզում հարցնել, էն էլ Կատկան հարցրեց :): Չեմ պատկերացնում, թե դու ոնց ես հունից դուրս գալիս :)):
Հլը որ ֆեսյո : ))

AniwaR
06.03.2010, 01:12
Էլի ես եկա՝ իմ «ազաբոչեննի» հարցերով: :)) Դու հոմոսեքսուալների, բիսեքսուալների, ասեքսուալների, պոլիսեքսուալների, պանսեքսուալների և ընդհանրապես սեքսուալների դեմ ինչ-որ բան ունե՞ս::} Այո/Ոչ: Ցանկացած դեպքում՝ հիմնավորմամբ:

Adriano
06.03.2010, 01:15
Կարծես թե ոչ ոք չի հարցրել թե ինչ ես սիրում ուտել ամենաշատը?

Ինչպես ես վերաբերվում իտալական երգերին, երգիչներին, և ընդհանրապես Իտալիային?

Որ ամուսնանաս ու երեխաներ ունենաս ինչ անուներ ես տալու նրանց: Մեր հարևանը որոշելա զուտ հայկական անուններ տալ, կապ չունի մոդայա հիմա թե ոչ:):

Ինչ լավ անեկդոտ կպատմես?

Ինչ ժանրի ֆիլմեր ես սիրում?

Ինչ կանեյիր, եթե <ով է ուզում դառնալ միլիոնատեր> խաղում մեկ միլիոն շահեյիր?

Բավարարվենք այսքանով;)

SSS
06.03.2010, 10:31
Ոնց ես?:)

Ներսես_AM
06.03.2010, 19:41
Ռուֆ ինչ ես կարծում ես աշխարհը ծուռ ա սարքած թե դուզ ա: Ըստ քեզ մարդիկ ինչի՞ համար են ապրում:

Adam
06.03.2010, 23:01
Հայկ ջան, երբեմն փոփոխական ես լինում: Ինչո՞վ ա պայմանավորված դա:

Ուլուանա
10.03.2010, 20:13
Ռուֆուսին հարցեր ուղղելու հնարավորության ժամկետը սպառվեց։
Այժմ սպասում ենք Ռուֆուսի պատասխաններին։
Պատասխանելու համար ժամկետ սահմանված չէ, բայց, բնականաբար, որքան շուտ, այնքան լավ։ :))

Ռուֆուս
11.03.2010, 00:19
Կներեք, լրիվ մոռացել էի հարցազրույցիս մասին :))

Հեսա սկսենք, ի դեպ եթե ընթացքում էլի հարցեր ունենաք, տվեք :)

Հայկ, բազմածեծ, բայց այս պահին ինձ հետաքրքրող հարց. ի՞նչ տեղ է կյանքումդ զբաղեցնում Ակումբը (ուշադրություն. ոչ թե ի՞նչ է ակումբը քեզ համար, այլ քո կյանքում ինչ տեղ է զբաղեցնում) ;)

Դե բավականին կարևոր տեղ է գրավում :) Առավոտներս սկսվում են Ակումբ մտնելով, գիշերներս վերջանում են Ակումբից դուրս գալով, բրաուզերիս ամենաայցելաց կայքն էլ հենց Ակումբն է :))

Եթե թե մի երկու օրով Ակումբ չեմ մտնում, ոնց որ կյանքիցս մի կարևոր բան պակասի, կարոտում եմ հարազատ ու անծանոթ մարդկանց գրառումները, մոդերատորականների պատասխան բողոք նամակները :)) մի խոսքով Ակումբը արդեն վաղուց կյանքիս մի մասնիկն է դարձել: Իսկ ամենաշատը սիրում եմ, երբ վերևում «Ձեր Տեղեկացումներում» ինչ-որ թիվ ա գրած ու կարևոր չի, ընկերության հայտ ա , նամակ, անձնագրի գրառում, թե վարկանիշ, կարևորը ամեն անգամ նենց ուրախությամբ եմ բացում, կարդում, ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ բան են գրում :)

Ռուֆուս
11.03.2010, 00:37
1. Մմմ... Լա՞վ ա լինել ֆորումի ամենադաժան և անարդար մոդերատորը: ))
2. Լաստ.ֆմ-ում քեզ հարց եմ գրել, ինչի՞ չես պատասխանել: :)) Լավ, ուրեմն էստեղ եմ տալիս. դու AC/DC ինչքա՞ն ես սիրում:
3. rocker.am-ում տեսել եմ, որ 1-2 գրառում ունես: Էդ ֆորումի ի՞նչը դուրդ չի գալիս:
4. Մեկ էլ վերջին էգոիստական հարցը. հարցեր տալուց, ըստ քեզ, շա՞տ անտաղանդ եմ: ))
1. Իսկ լա՞վ ա լինել ֆորումի ամենակարգազանց ու ամենաչարաճճի անդամը :)) Հա, գիտեմ, մեկ մեկ որպես մոդերատոր չափս անցնում եմ ու չափից դուրս խիստ եմ լինում, բայց ո՛չ Ձեր դեպքում, հարգելի՛ Վելվետ, ես միշտ էլ մեղմ եմ եղել Ձեր նկատմամբ :P

2. Հարցիդ չեմ պատասխանել, որովհետև ժամանակին չեմ տեսել :P AC/DC, եսիմ, որ ասեմ շատ եմ սիրում, կստեմ :)) Լսում եմ, հիմնականում դուրս գալիս ա, բայց իրենց ամենահայտնի երգերից էն յան շատ չեմ խորացել :)

3. Որպեսզի գրառումս լրիվ հակագովազդ չլինի, կսկսեմ նրանից թե ինչը դուրս եկավ :)

Երաժշտական թեմատիկան, լիքը հետաքրքիր թեման կային
Անդամներից շատերը բավականին հետաքրքիր ու օրիգինալ դեմքեր էին:

Իսկ դուր չեկավ ֆորումի մի քիչ բարդակ վիճակը, ոչ այնքան խիստ մոդերատորական գործունեությունը, տրանսլիտով գրառումները (որոնք տեսողությունս խղճալով չէի կարդում), որոշ անդամների «ինչ-որ անում եմ, լավ եմ անում, քո ինչ գործն ա» վարվելաձևը, համ էլ էդ ժամանակ հասկացա, որ Ակումբը ինձ լիովին բավարարում ա, ու ուրիշ ֆորումի կարիք չունեմ (հիմա էլ չունեմ) :)

4. Բավականին :oy Ասա ում ա հետաքրքիր, թե rocker.am-ի ինչն ա դուրս եկել, ինչը չէ :))

Ռուֆուս
11.03.2010, 01:10
1. Ում հետ ես հաշտ «ապրում» Ռուֆուսի թե՞ Հայկի: Ո՞վ է Ռուֆուսը քո համար: Իսկ ո՞վ է Հայկը իրականում:
Ռուֆուսի հետ չեմ կարող ապրել, որովհետև Ռուֆուսը կեղծ է, պատառոտված ու կեղտոտ դիմակ է, որով փորձում եմ ծածկել Հայկի դեմքը: Երևի ինձ հաջողվում է Ակումբում որոշ մարդկանց խաբել Ռուֆուսի դիմակով, բայց ինձ ռեալում ճանաչող մարդկանց խաբել չի հաջողվի :) Ռուֆուսը ազատ է, շփվող, մարդամոտ, իսկ Հայկը կոմպլեքսավորված, պայթած, անհետաքրքիր դեմք է :)) Հա, կերազեի Ռուֆուս լինել, բայց ստիպված եմ Հայկով յոլա գնալ :(

2. Գործել՝ որ հավատան թե՞ հավատան՝ որ գործեն:

Անկեղծ ասած չեմ սիրում ու չեմ հասկանում նմանատիպ հարցերը: Կուզենայի ավելի կոնկրետ հարցեր լսել (ցանկալի է կոնկրետ օրինակներով), որ իմ բրյուսովյան ուղեղը կարողանար տրամաբանել :))

3. Վերջին շրջանում եղբորդ աղջկանից շատ ես խոսում: Ինչու՞ չես ամուսնանում / պրովոկացիոն հարց էր/
Դե նախքան ամուսնանալս պետք ա տուն կառուցեմ, ծառ տնկեմ, տղա երեխա ունենամ, որ հարսանիքիս ժամանակ քավոր կանգնի :))

Դեռ ժամանակը չի, համ էլ հարմար թեկնածու չկա, համ էլ ես դեռ պատրաստ չեմ իմ ազատությունը զոհաբերել հանուն ընտանեկան երջանկության, առավել ևս հիմա չեմ ուզում կնիկ ու երեխա պահել :)) Համ էլ մեր ցեղում միշտ էլ շատ ուշ են ամուսնացել :))

Ռուֆուս
11.03.2010, 01:24
Ինչո՞ւ ես թարգել ավատարումդ ոչխարներ տեղադրելը… :))

Եսիմ, տարբեր պատճառներ կային....
1. Շատ շուտ եմ հոգնում նույն տիպի բաներից: Ոչխարներիս մի քանի շաբաթը մեկ փոխում էի...
2. Վերջին շրջանում էլ նորմալ ոչխարային ավատար չէի կարողանում գտնել... :(
3. Երբ Չուկը Ակումբում նոր օրենք հանեց, որ մականունները էլ չի կարելի փոխել, ես ընկա դեպրեսիայի մեջ: Երկար մտածեցի ու գտա, թե ինչպես կարելի է դեպրեսիայից դուրս գալ... :)Նախ փոխեցի մականունս, որպեսզի, Վուլֆային մականուններս մոռացվեն ու սկսեցի խառը ավատարներ դնել, որպես Ոչխարային ավատարներս էլ մոռացվեն: Ու մարդիկ որոշ ժամանակ անց մոռացան հին քիչ մը մանկամիտ իմիջս ու համակերպվեցին նոր իմիջիս հետ :))

Իսկ եթե լուրջ, դադարեցրի ոչխարային ավատարներ դնել, որ ArtGeo-ն էլ ինձ «ոչխարիկ» չասի, բայց մինչև հիմա ասում ա :( :D

AniwaR
11.03.2010, 01:29
Ես շատ եմ ուզում էդ լեգենդար ոչխարով ավատարները տեսնել: Կդնե՞ս մի քանիսը: :oy

Ռուֆուս
11.03.2010, 11:25
1. Ի՞նչ մասնագիտություն ունես:
Դիպլոմիս համաձայն անգլերեն ու իսպաներեն լեզուների մասնագետ, անգլերեն ու իսպաներեն լեզուների ուսուցիչ :)) Բայց մասնագիտությամբս երբեք չեմ աշխատել, հիմնականում աշխատել ու աշխատում եմ զբոսաշրջության և վեբ դիզայնի ոլորտում :)

2. Ինչիպիսի՞ աղջիկներն են քեզ դուր գալիս:
Դե աղջկա արտաքինը բավականին կարևոր է, բայց երկրորդական, կարևորը հաճելի լինի :)
Ամենակարևորը ինչը գնահատում եմ ցանկացած մարդու մեջ ինտելեկտի առկայությունն է, չեմ կարողանում շփվել հետաքրքրություններ չունեցող, սահմանափակ, կարծրատիպերով հարուստ մտածելակերպով մարդկանց հետ: Ցանկալի է, որ ունենանք ընդհանուր հետաքրքրություններ, սակայն չեմ ուզում որ լրիվ նույն ձևով մտածենք, էս դեպքում հետաքրքիր չի լինի շփումը :)
Ու ամենակարևորը, աղջիկը պետք է լինի մի փոքր խենթ ու չամաչի դրանից :)

3. Այցելածդ քաղաքներից ո՞րն ամենաշատը կուզենայիր կրկին այցելել:
I left my heart in San Francisco :love
Իմ տեսած բոլոր քաղաքներից (այդքան էլ մեծ ցուցակ չէ :))), ամենաշատը տպավորվել է Սան Ֆրանցիսկոն: Սան Ֆրանցիսկոն եզակի քաղաք է, չափից դուրս գեղեցիկ ու յուրօրինակ: Կարոտել եմ Ոսկե Դարպասներ կամուրջը, Սան Ֆրանցիսկոն տարին տասներկու ամիս պատող մառախուղը, բլուրներն ու թեք փողոցները, ծովային աղահամ օդի բուրմունքը, գույնզգույն Գեորգյան ճարտարապետությանը պատկանող տները, տրամվայները, ծուռումուռ Լոմբարդ փողոցը, ծովային մթերքների շուկան, Պրեզիդիո պուրակը, թանգարանները, ժպտադեմ մարդկանց.... Է՜խ....

Սա էլ Լոմբարդ փողոցն է, աշխարհի ամենածուռտիկ փողոցը, հրաշք ա, չէ՞ :)

http://i189.photobucket.com/albums/z184/matthawkmahoney/lombard-street-picture.jpg

4. Ի՞նչ գարեջուր ես սիրում:
Գինես, բայց էդքան փող չունեմ :))

Հայկականներից Կիլիկիա, Ալեքսանդրապոլ

Արտասահմանյաններից խառը. Միլլեր, Կորոնա, Տուբորգ, Հայնեկեն: Էս վերջերս ճապոնական գարեջուր փորձեցի Asahi ու դուրս եկավ: Մի խոսքով Կոտայք չլինի, ամեն ինչ էլ կխմեմ :))

5. Պատմիր մի զվարճալի դեպք քո մանկությունից:
Ես երևի էնքան անհետաքրքիր երեխա եմ եղել, որ կամ հետս զվարճալի դեպքեր չեն եղել, կամ էլ էս պահին ոչ մի բան չեմ կարողանում հիշել :D
Լավ, արի պատմեմ, թե փոքր ժամանակ ինչ էի ուզում դառնալ: Երբ սկսեցի շատ փոքր տարիքում սկսեցի արկածային գրականություն կարդալ, երազում էի, որ կմեծանամ ու նավապետ կդառնամ: Օվկիանոսներում կնավարկեմ ու անմարդաբնակ կղզի կհայտնագործեմ ու իմ անունով կկոչեմ: Հետո ինձ ասացին, որ աշխարհի բոլոր կղզիները վաղուց հայտնագործել են ու ես շատ տխրեցի :(

Բայց հետո իմ կարճ խելքով եկա այն եզրակացության, որ ինձ սխալ են ասել, չէ՞ որ աշխարհն այնքան մեծ է, որ անհնարին է բոլոր կղզիները հայտնագործել, ոնց էլ լինի իմ համար մի չհայտնագործած կղզի կգտնվի :) Ու էդ հույսով էլ մեծացա :) Աշխարհն այնուամենայնիվ շատ փոքր է, դա հետո հասկացա :(

Ռուֆուս
11.03.2010, 12:11
Մի քանի բարդ հարցեր կթողնեմ, վերջում կպատասխանեմ, օքե՞յ ;)

Ի՞նչ հարց չես սիրում, որ քեզ տալիս են:
Ասա , իմանամ, որ սրանից հետո էտ հարցը քեզ շուտ-շուտ տամ:D
Չեմ սիրում էնպիսի հարցեր, որոնց պատասխանը հարց տվողը շատ լավ գիտի :{

Մեկ էլ չեմ սիրում էս տիպի հարցեր.
- Ի՞նչ կա:
- Ոչ մի բան:
– Է՞լ ինչ կա:
- :}
- Բա հետո՞:
- :{

Ձայնալար
11.03.2010, 12:18
Ռուֆ, ի՞նչ կարաս ասես քո մասին, որ քչերը գիտեն՝ ավելի կոնկրետ որ ես չգիտեմ: Ցանկալի է նենց բան, որ զարմանամ, «էսօր երկու ձվից ձվածեղ եմ կերել» պատասխանը չի ընունվում :D
Եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես :))

Ռուֆուս
11.03.2010, 12:27
Կա բան, որի համար կյանքդ կտաս? Եթե կա, ինչքանով ես համոզված, որ կտաս?:)

Դժվար հարց է, անկեղծ ասած հարցիդ պատասխանը չունեմ, կյանքը վերջիվերջո շատ թանկ բան է հանուն ինչ-որ մի բանի զոհաբերելու համար...

Հնարավոր է, որ ինքս ինձ զոհաբերեմ հանուն ինչ-որ գաղափարի, հնարավոր է կյանքս տամ հանուն նրա, որ իմ մտերիմ մարդկանց համար ավելի լավ լինի, հնարավոր է վերջին պահին եսասիրությունս բռնի ու նման քայլի չդիմեմ :)

yerevanci
11.03.2010, 12:30
Մի քանի բարդ հարցեր կթողնեմ, վերջում կպատասխանեմ, օքե՞յ ;)

Չեմ սիրում էնպիսի հարցեր, որոնց պատասխանը հարց տվողը շատ լավ գիտի :{

Մեկ էլ չեմ սիրում էս տիպի հարցեր.
- Ի՞նչ կա:
- Ոչ մի բան:
– Է՞լ ինչ կա:
- :}
- Բա հետո՞:
- :{

հաշվի կառնեմ:)

Ռուֆուս
11.03.2010, 12:50
:mda Ռասիստական հակումներ ունե՞ս: Կամ ընդհանրապես ինչ-որ ցանկացած հատկանիշից ելնելով մարդկանց մեջ խտրականություն դնելու հակումներ... Եթե այո, որո՞նք են, ինչու՞, ինչպե՞ս, մի խոսքով, պատմի: Եթե ոչ, հաստա՞տ:

Ես շատ լիբերալ հայացքների տեր մարդ եմ :) Ռասիստ չեմ, սևամորթներին նորմալ եմ վերաբերվում, չինացիներին, չինական մշակույթն ու Չինաստանը պաշտում եմ :love չեմ ընդունում ազգային ստերեոտիպները, յուրաքանչյուր ազգի մեջ էլ լավ ու վատ մարդիկ կան, չի կարելի ընդհանրացնել: Ունեցել եմ թե թուրք, թե ադրբեջանցի ընկերներ, ում հետ (ցավոք) այլևս կապ չեմ կարողանում պահպանել:

Ինչ վերաբերվում է խտրականություններին, չեմ հանդուրժում չհանդուրժող մարդկանց: Չեմ սիրում կարծրատիպերով առաջնորդվող մարդկանց, տանել չեմ կարողանում սահմանափակ մարդկանց, ովքեր իրենց կարճ ուղեղով իրենց թույլ են տալիս դատել ուրիշներին: Եթե սա ռասիզմ է, ուրեմն, այո, ես ռասիստ եմ :)

One_Way_Ticket
11.03.2010, 13:24
Երբ սկսեցի շատ փոքր տարիքում սկսեցի արկածային գրականություն կարդալ, երազում էի, որ կմեծանամ ու նավապետ կդառնամ: Օվկիանոսներում կնավարկեմ ու անմարդաբնակ կղզի կհայտնագործեմ ու իմ անունով կկոչեմ: Հետո ինձ ասացին, որ աշխարհի բոլոր կղզիները վաղուց հայտնագործել են ու ես շատ տխրեցի :(

Բայց հետո իմ կարճ խելքով եկա այն եզրակացության, որ ինձ սխալ են ասել, չէ՞ որ աշխարհն այնքան մեծ է, որ անհնարին է բոլոր կղզիները հայտնագործել, ոնց էլ լինի իմ համար մի չհայտնագործած կղզի կգտնվի :) Ու էդ հույսով էլ մեծացա :) Աշխարհն այնուամենայնիվ շատ փոքր է, դա հետո հասկացա :(
Վաաաայ, լրիվ նույն բանն ինձ հետ է եղել :) Բայց ինձ երբ այդ վատ լուրը հայտնեցին, ես շատ չտխրեցի, քանի որ աշխարհագրության դասագրքում կարդացել էի, որ կղզիները տարբեր ճանապարհներով են առաջանում, որոնցից մեկը հրաբխայինն է, և այդպիսի կղզիներ միչև օրս էլ պարբերաբար առաջանում են:

Ռուֆուս
11.03.2010, 15:21
Կյանքը շա՞տ ես սիրում:

Սիրում եմ, չնայած մոտս տպավորություն է ստեղծվում, որ երբեմն մեր սերը փոխադարձ չէ :( Բայց միևնույնն է, նույնիսկ ամենահուսահատված պահերին հիշում եմ, որ կյանքում լավ բաներ կան :)

Ինչի՞ համար ես ապրում:

Եսիմ :esim ապրում եմ, որ ուրիշների ուսերին բեռ չդառնամ :) Կարելի է ասել, ապրում եմ, որովհետև էդպես է ընդունված :))

Մարդիկ քեզ վստահո՞ւմ են:

Ինձ թվում է այո, որովհետև շատերի գաղտնիքները գիտեմ ու շատ մարդիկ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչքան շատ բան գիտեմ իրենց մասին: Լավ եմ զգում, երբ մարդիկ ինձ հետ կիսվում են ու ինձանից խորհուրդ են հարցնում:

Ըստ քեզ ամենակարևոր բանը մարդու կյանքում ի՞նչն է:

Ազնվությունը :)

Առանց ինչի՞ կամ ու՞մ չես կարող պատկերացնել կյանքդ:

Առանց երաժշտության, առանց բնության ու առանց արկածների :)

Եթե ժամանակի մեջ գնալ-գալու հնարավորություն ունենայիր, ե՞րբ, ո՞ւր, ո՞ւմ հետ /մի քիչ շատ եղավ բայց ոչինչ/ կգնայիր: Ո՞ր դարում կուզենայիր ապրել և ինչո՞ւ:

Լավ հարց է: Ապագան չեմ ուզում տեսնել, մի փոքր պեսիմիստ եմ, իմ կարծիքով ամեն ինչ ավելի վատ կդառնա:

Փոքրուց միջնադարի մեծ ֆանատ եմ եղել, կուզենայի միջնադար տեղափոխվել - Իտալիա, Անգլիա, Ֆրանսիա, Չինաստան: Վերածնունդի գիժ էլ եմ անպայման ուզում եմ իտալական Վերածննդի կարևոր իրադարձությունները իմ աչքով տեսնել: Ուզում եմ Ամերիկան տեսնել նախքան 1492թիվը: Ուզում եմ հանդիպել Դանթեի, Միքելանջելոյի, Դա Վինչիի ու Ռաֆայելի հետ: Թեյ խմել Շեքսպիրի հետ... Էնքան հանճարեղ մարդիկ կան, ում հետ կերազեի հանդիպել...

Իսկ ապրել կուզենայի 16-րդ դարի Վենետիկում, կամ էլ 15-րդ դարի Ֆլորենցիայում :love

Մանկության երազանքներ երևի թե եղել են, ամենացանկալին ո՞րն էր, իրականացե՞լ է արդյոք, եթե ոչ, ինչո՞ւ:

Մանկության երազանքներ շատ եմ ունեցել, մեկի մասին մի քանի գրառում վերև գրել եմ:

Մանկական ամենանվիրական երազանքներիցս մեկը Դիզնիլենդ այցելելն էր, որը իրականացավ: Ի դեպ Դիզնիլենդը շատ ավելի լավն էր ու հետաքրքիր, քան ես էի պատկերացնում :)

Ու վերջում, իմ ֆիրմեննի հարցը` կանֆետ սիրո՞ւմ ես:P
Շաատ :nyam Սիրում եմ դառը և սպիտակ շոկոլադ, ռեզինից կոնֆետներ ու լիքը ուրիշ բաներ:

Yeghoyan
11.03.2010, 16:53
Ռուֆուսը ազատ է, շփվող, մարդամոտ, իսկ Հայկը կոմպլեքսավորված, պայթած, անհետաքրքիր դեմք է :)) Հա, կերազեի Ռուֆուս լինել, բայց ստիպված եմ Հայկով յոլա գնալ :(
:nea
Հայկն ավելի լավնա:oy:P

Լավ հարց է:
Իսկ ապրել կուզենայի 16-րդ դարի Վենետիկում, կամ էլ 15-րդ դարի Ֆլորենցիայում
Պատասխան էլ լավն էր;)

Ուզում եմ հանդիպել Դանթեի, Միքելանջելոյի, Դա Վինչիի ու Ռաֆայելի հետ: Թեյ խմել Շեքսպիրի հետ... ես էլ եմ ուզում:love

helium
11.03.2010, 23:32
Մանկական ամենանվիրական երազանքներիցս մեկը Դիզնիլենդ այցելելն էր, որը իրականացավ: Ի դեպ Դիզնիլենդը շատ ավելի լավն էր ու հետաքրքիր, քան ես էի պատկերացնում :)

Իմ մոտ մինչեւ հիմա այդ երազանքը մնացել է...լավագույն եռյակի մեջ :love

Ուլուանա
13.03.2010, 01:25
Հա՞յկ, էս ու՞ր ես կորել։ :( Մոռացե՞լ ես, որ հարցերի մի մասին դեռ չես պատասխանել։ :unsure
Ես անհամբեր սպասում եմ իմ հարցերի պատասխաններին։ :roll

Ռուֆուս
13.03.2010, 19:04
Հա՞յկ, էս ու՞ր ես կորել։ :( Մոռացե՞լ ես, որ հարցերի մի մասին դեռ չես պատասխանել։ :unsure
Ես անհամբեր սպասում եմ իմ հարցերի պատասխաններին։ :roll

Կներեք, մոտակա երկու օրվա ընթացքում կպատասխանեմ մնացած բոլոր հարցերին: Հիմա մի քիչ խառն եմ :)

Ռուֆուս
16.03.2010, 12:08
Բարև, Հայկ ջան :):
Մի քանի օր առաջ, երբ դեռ էս թեման չկար, մտածում էի, որ մի քանի հարց կտայի քեզ, որոնց պատասխանները շատ կուզեի լսել :): Դե գիտեի, որ հեսա բացվելու ա հարցազրույցիդ թեման: Բայց հիմա ոչ մի հատ չեմ հիշում :unsure:

Բայց մի քանի բան հարցնեմ :)):

1. Եթե չլինեին ՄայՀայաստանն ու Ակումբը, ի՞նչ կլիներ: Կարդացել եմ Ժառի հարցը, բայց ուրիշ բան եմ ուզում ասել... Լիքը մարդկանց հետ ես ծանոթացել դրանց շնորհիվ, ու ժամանակիդ զգալի մասը էդ մարդկանց հետ ես անցկացնում: Որ էդ ծանոթներն ու ընկերները չլինեին, կյանքդ անհետաքրքիր կլինե՞ր, կզգա՞յիր, որ ինչ-որ բան պակաս ա...
Ողջույն Մանե ջան, իմ հին ու լավ ընկեր :)
Եթե ՄայՀայաստանն ու Ակումբը չլինեին, հաստատ դրա տեղը մեկ ուրիշ բան կլիներ... Արդեն էնքան եմ մխրճվել վիրտուալ կյանքի մեջ, որ առանց դրա կյանքս մի բան չի :) Ու շատ կտխրեմ, եթե հանկարծ վիրտուալ կյանքս վերանա, որովհետև դա ինձ էնքան շատ բան ա տվել :)

2. Ո՞նց ես սկսել երաժշտություն լսել: Ու ո՞նց էս ծանոթացել էդքան խմբերին ու երգիչ-երգչուհիներին:
Երաժշտություն լսել եմ փոքր հասակից, պարզապես տարիների ընթացքում երաժշտական ճաշակս խիստ ռադիկալ փոփոխությունների է ենթարկվել: Մելոման դարձել եմ 15-16 տարեկանում, երբ սկսեցի հետաքրքրվել փանք ռոքով: Հետո փանքից հոգնեցի, անցա մեթալին, շուտով մեթալից էլ հոգնեցի ու վերադարձա ռոքի ակունքներին - 60-70-ական թվականների երաժշտությանը: Հինը վերագնահատելով նոր սկսեցի գնահատել ու հասկանալ ժամանակակից ալտերնատիվ ու ինդի ռոքը :love

Իսկ խմբերին ու երգիչ-երգչուհիներին տարբեր ձևերով եմ ծանոթացել... Որոշներին փոքրուց էի ծանոթ, մյուսներին հեռուստատեսության ու ռադիոյի միջոցով եմ հայտնաբերել: Որոշ խմբեր սկսեցի լսել ընկերներիս խորհրդով: Շատերին ծանոթացա Վիքիպեդիայի օգնությամբ, կարդում էի ինձ դուր եկող երաժշտական ոճի մասին, նայում, թե ինչ հայտնի խմբեր են ստեղծագործել այդ ոճում ու մի երկու երգ եմ լսել Յութուբում: Եթե դուր է եկել, քաշել եմ դիսկոգրաֆիան: Հիմա էլ եմ սիրում փնտրել ու գտնել հրաշալի խմբեր ու երգիչներ :)

3. Ունե՞ս ամենասիրած երգ:

Եթե հավատանք last.fm կայքի ստատիստիկային, ամենաշատը լսել եմ Radiohead խմբի Paranoid Android երգը :)) (տես ստատուսս)

http://www.youtube.com/watch?v=fHiGbolFFGw

60-ականների ամենասիրածս երգը Jefferson Airplane խմբի White Rabbit երգն է

http://www.youtube.com/watch?v=9HmJQyS8QVw

70-ականներից Led Zeppelin խմբի Kashmir երգը

http://www.youtube.com/watch?v=73dvrir5kig

80-ականներից Eurythmics խմբի Sweet Dreams երգը

http://www.youtube.com/watch?v=qeMFqkcPYcg

90-ականներից Radiohead խմբի Creep երգը

http://www.youtube.com/watch?v=XFkzRNyygfk

00-ականներից Bjork Pagan Poetry երգը

http://www.youtube.com/watch?v=OrezJdWaIbc

4. Փոքր ժամանակ չարաճճի՞ ես եղել :)): Չնայած ինձ թվում ա, որ հանգիստ երեխա ես եղել, բայց դե մի չարություն արած կլինես :)): Կպատմե՞ս ինչ-որ բան մանկությունիցդ:

Չէ, խելոք, դմբո, հանգիստ երեխա եմ եղել :)) Չարություն, հմմմ.... Վեց տարեկան հասակում ինչ-որ մուլտիկ թե կինո նայելուց հետո եկել էի էն եզրակացության, որ կարելի է անձրևանոցներով թռնել: Ես էլ բարձրացա պահարանի գլխին (մոտ երկու մետր), բացեցի անձրևանոցն ու թռա :)) Բարեբախտաբար ոտ ու ձեռ չջարդեցի, բայց երկրորդ անգամ նման հիմարություն չկրկնեցի :))

5. Բոլոր մարդիկ էլ ունեն իրենց աշխարհը, որտեղ ոչ մեկին ներս չեն թողնում: Քո էդ աշխարհը մե՞ծ ա, թե՞ սիրում ես ընկերներիդ պատմել ամեն ինչ, ինչ զգում ես ու մտածում ես:
Իմ աշխարհը բավականին մեծ ա ու ամեն օր ավելի ա ընդարձակվում: Էդ աշխարհի որոշ հատվածներ իրավունք ունեն մուտք գործել միայն հատուկենտ մարդիկ, էն էլ միայն այն ժամանակ, երբ լիովին վստահեմ նրանց :)

Մի բան էլ էի ուզում հարցնել, էն էլ Կատկան հարցրեց :): Չեմ պատկերացնում, թե դու ոնց ես հունից դուրս գալիս :)):
Հլը որ ֆեսյո : ))
:)

Ռուֆուս
16.03.2010, 12:19
Էլի ես եկա՝ իմ «ազաբոչեննի» հարցերով: :)) Դու հոմոսեքսուալների, բիսեքսուալների, ասեքսուալների, պոլիսեքսուալների, պանսեքսուալների և ընդհանրապես սեքսուալների դեմ ինչ-որ բան ունե՞ս::} Այո/Ոչ: Ցանկացած դեպքում՝ հիմնավորմամբ:

Պանսեքսուալն ու պոլիսեքսուալը չգիտեմ որն ա :)) բայց մնացած բոլորին վերաբերվում եմ նորմալ:

Եթե նույն հարցը ինձ տայիր մի վեց տարի առաջ, կպատասխանեի, որ նրանց չեմ հանդուրժում, բայց երբ պարզեցի, որ ընկերներիցս մեկը հոմոսեքսուալ է, զգացի, որ դա ոչ մի կերպ չի խոչընդոտում իր հետ շփվել առաջվա պես ու իմ վերաբերմունքը իր նկատմամբ բացասական չդարձավ: Բոլոր մարդիկ էլ անկախ իրենց մաշկի գույնից, ազգությունից, կրոնից, սոցիալական ստատուսից ու սեռական հակումներից հավասար են ու բոլորն էլ իրավունք ունեն երջանիկ լինել:

Իսկ հիմնավորումը... Մարդուն չպետք ա հետաքրքրի դիմացինի սեռական հակումները, եթե իհարկե ինքը չի պատրաստվում սեռական հարաբերությունների մեջ մտնել դիմացինի հետ :) Իսկ հոմոսեքսուալներին ամենաշատը չհանդուրժող մարդկանց զգալի մասը թաքնված հոմոսեքսուալներ են (տես American Beauty կինոն), դա պաշտպանական ռեակցիա է, պետք է առաջինը հարձակում գործեն, որ հանկարծ ուրիշները իրենց վրա չհարձակվեն :)

Ռուֆուս
16.03.2010, 13:07
Կարծես թե ոչ ոք չի հարցրել թե ինչ ես սիրում ուտել ամենաշատը?

Բամիա :nyam Ընդհանրապես գրեթե ամեն ինչ, կարևորը համով լինի :)

Ինչպես ես վերաբերվում իտալական երգերին, երգիչներին, և ընդհանրապես Իտալիային?

Իտալիային շատ եմ սիրում, երազանքներիցս մեկն է այցելել ու հիանալ Իտալիայով, բնությունով ու յուրօրինակ մշակույթով: Ինձ վերաբերվում է երաժշտությանը, այդքան էլ տարված չեմ, բայց իտալական ժողովրդական երաժշտությունը բավականին հետաքրքիր է:

Որ ամուսնանաս ու երեխաներ ունենաս ինչ անուներ ես տալու նրանց: Մեր հարևանը որոշելա զուտ հայկական անուններ տալ, կապ չունի մոդայա հիմա թե ոչ:):

Որոշել էի աղջկա դեպքում մամայիս անունը դնել - Թամարա, էն էլ մեծ եղբայրս ինձանից առաջ ընկավ :)) Իսկ հիմա չգիտեմ, սիրում եմ թե հայկական անուններ, թե արտասահմանյան, երևի ապագա կնոջիս խորհուրդ կհարցնեմ :) Կարևորը անունը սազի մարդուն :)

Ինչ լավ անեկդոտ կպատմես?
Լեննագանցուն միլիցեն կանգնացնում ա, ասում ա.
- Ինչի՞ կարմիր լույսի տակով անցար:
- Տո էնքան բարձր եք կախել, օր վրայով չկռնացա անցնել

Ինչ ժանրի ֆիլմեր ես սիրում?
Հիմնականում թրիլլերներ, հոգեբանական դրամաներ, արթհաուզ ոճի ֆիլմեր: Նախընտրում եմ եվրոպական (լեհական, սերբական, իսպանական, իտալական, ֆրանսիական), կորեական, մեքսիկական, բրազիլական ֆիլմեր, չնայած Հոլիվուդն էլ է ժամանակ առ ժամանակ կարողանում լավ ֆիլմեր նկարահանել: :)

Ինչ կանեյիր, եթե <ով է ուզում դառնալ միլիոնատեր> խաղում մեկ միլիոն շահեյիր?

Բավարարվենք այսքանով;)

Շատ կուզենայի էդ միլիոնով ճանապարհորդեի, աշխարհ տեսնեի, աչքերս մի քիչ բացվեին :)) Առաջինը կուզենայի այցելել Չինաստան :love

Ռուֆուս
16.03.2010, 14:17
Ոնց ես?:)
Լավ եմ, երեք S ջան, դու ո՞նց ես :)

Իսկ եթե լուրջ էդքան էլ լավ չեմ: :( Երեկ իրիկունը Գյումրիում փոթորիկ էր, ամբողջ գիշեր լույս չունեինք :( Առավոտ արթնացա, ուզեցի հեծանվով գալ աշխատանքի, պարզվեց սարսափելի ցուրտ է: :( Եկա գործի, պարզվեց, ամբողջ քաղաքում լույս չկա :( Հետո հազիվ լույսերը տվեցին: Հիմա էլ պառերը գրկած նստած եմ, որ տաքանամ:

Իսկ եթե ավելի լուրջ, դրսում գարուն է (ջհանդամին թե ցուրտ չէ), հազիվ էն անտեր ձմեռը պրծավ :) Ժպտացեք, ամեն ինչ լավ կլինի :)

Ռուֆուս
16.03.2010, 14:22
Ռուֆ ինչ ես կարծում ես աշխարհը ծուռ ա սարքած թե դուզ ա: Ըստ քեզ մարդիկ ինչի՞ համար են ապրում:

Աշխարհն ի սկզբանե դուզ էր, մարդիկ են այն ծռել... Ոմանք էդ ծուռ աշխարհում են ծնվում ու համակերպվում այդ մտքի հետ, որ աշխարհը ծուռ է ու անհնար է այն դզել, ոմանք էլ փորձում են աշխարհը դզել, բայց արդյունքում ավելի շատ են ծռում այն: Շատ քչերին է հաջողվում աշխարհը դզել: :)

Ռուֆուս
16.03.2010, 14:24
Հայկ ջան, երբեմն փոփոխական ես լինում: Ինչո՞վ ա պայմանավորված դա:

Մեկ մեկ հիասթափվում եմ կյանքից ու չնայած սովորել եմ, որ զգացմունքներս ուրիշներին ցույց չտալ, մեկ մեկ դա չի հաջողվում :) Երևի ինձ էդ անհաջողակ օրերից ես ռաստ եկել, դրա համար եմ էդպես թվացել: :)

SSS
16.03.2010, 14:30
Լավ եմ, երեք S ջան, դու ո՞նց ես :)

Իսկ եթե լուրջ էդքան էլ լավ չեմ: :( Երեկ իրիկունը Գյումրիում փոթորիկ էր, ամբողջ գիշեր լույս չունեինք :( Առավոտ արթնացա, ուզեցի հեծանվով գալ աշխատանքի, պարզվեց սարսափելի ցուրտ է: :( Եկա գործի, պարզվեց, ամբողջ քաղաքում լույս չկա :( Հետո հազիվ լույսերը տվեցին: Հիմա էլ պառերը գրկած նստած եմ, որ տաքանամ:

Իսկ եթե ավելի լուրջ, դրսում գարուն է (ջհանդամին թե ցուրտ չէ), հազիվ էն անտեր ձմեռը պրծավ :) Ժպտացեք, ամեն ինչ լավ կլինի :)
Իսկ,եթե ավելի լուրջ?:)

Ռուֆուս
16.03.2010, 14:33
Իսկ,եթե ավելի լուրջ?:)

Իսկ եթե ավելի ավելի լուրջ, լավ եմ, մերսի :)

Ռուֆուս
16.03.2010, 14:37
Ռուֆ, ի՞նչ կարաս ասես քո մասին, որ քչերը գիտեն՝ ավելի կոնկրետ որ ես չգիտեմ: Ցանկալի է նենց բան, որ զարմանամ, «էսօր երկու ձվից ձվածեղ եմ կերել» պատասխանը չի ընունվում :D
Եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես :))

Բագ, մի շաբաթ ա մտածում էի, էս պրովոկացիոն հարցիդ տակից ոնց դուրս գամ :angry

Լավ, բացում եմ գաղտնիքներիցս մեկը :oy

Չնայած եքա էշ եմ, մինչև հիմա սիրում եմ խաղալիքներով խաղալ (ավելի կոնկրետ մինչև 5-7 տարեկանների խաղալիքներով) :D Մեկ մեկ երբ տանը մարդ չի լինում եղբորս աղջիկների խաղալիքներով եմ խաղում, ու ավելի հաճույքով եմ խաղում քան իրենք :)) Մեկ էլ մանկությունիցս եկած խաղալիքների փոքրիկ հավաքածու ունեմ, մեկ մեկ հանում խաղում եմ, էլի տեղն եմ դնում :)) Կարևորը հոգով մանուկ եմ մնացել :P

Ձայնալար
16.03.2010, 14:39

Կարևորը, որ մենակ հոգով :))

Ուլուանա
16.03.2010, 17:13
Հայկ, փաստորեն, մեջներից ամենադժվար հարցերն իմոնք էին, հա՞, :)) որ չնայած ամենասկզբներում էի գրել, բայց ամենավերջում թողեցիր։ Արդեն քիչ ա մնում՝ մտածեմ, որ էս քանի օր ա՝ քրտնաջան պարապում ես դրանց պատասխանելու համար։ :))

Ռուֆուս
16.03.2010, 17:17

Չէ, Դայուշինն էլ ա դժվար :))

Կատկան էլ գիտի թե պարապ եմ, ինձ թուղթ ու գրիչ ա տվել ու ուզում ա որ թիթեռ նկարեմ :D

Կպատասխանեմ, համբերեք :)

Ուլուանա
16.03.2010, 17:29
Կատկան էլ գիտի թե պարապ եմ, ինձ թուղթ ու գրիչ ա տվել ու ուզում ա որ թիթեռ նկարեմ :D
Ախ, ահա՜ թե ինչով էիր զբաղված էսքան ժամանակ, որ չէիր պատասխանում հարցերին։ :D
Թիթեռի նկար վ ստուդիու։ :))

AniwaR
16.03.2010, 17:30
Ես շատ եմ ուզում էդ լեգենդար ոչխարով ավատարները տեսնել: Կդնե՞ս մի քանիսը: :oy

Բա՞ էսի: :noti

Ռուֆուս
16.03.2010, 17:37
Բա՞ էսի: :noti

էդ էլ չեմ մոռացել, Գուգլն եմ քրքում, որ գտնեմ :))

Enigmatic
17.03.2010, 01:50
Հայկ էկա ասեմ. Էս ինչ լավն ես դու:)):)

Ռուֆուս
17.03.2010, 14:53
Հայկ ջան, նախ ապրես, որ հարցազրույցի ես մասնակցում, էդ ռիսկային գործ ա, հաշվի առնելով, որ կարող են "ոչ ստանդարտ" հարցեր տալ ու կարծում եմ, որ դու ինչքան էլ բաց ես ֆորումում, միևնույն է, որոշակիորեն չբացահայտված ես: Հուսով եմ ու ավելի շատ համոզված, որ հարցազրույցից հետո էլ կմնաս չբացահայտված:

Հիմա անցնեմ հարցերին.

1. Ի՞նչ ես կարծում, Ակումբում լինելն ավելի շատ կոփում է, թե կոտրում Հայկ մարդուն: (հաշվի առնելով նաև մոդերատորի բարդ աշխատանքը)

Մերսի Դայ, ջան, որ իմանայի սենց տանջահար էիք անելու հարցերով, հաստատ կհրաժարվեի մասնակցել :D

Ակումբը միանշանակորեն կոփում է ինձ (ու ինձ թվում է բոլորին): Լինում են պահեր, երբ այնքան եմ զզվում ամեն ինչից, որ ցանկանում եմ զենքերս ցած դնել ու հեռանալ, մեկ մեկ էնքան եմ նյարդայնանում, որ ուզում եմ որոշ մարդկանց տուտուզիկները տուգանայիններով կարմրացնել (Վելվետ, շուտ եմ ասել, քո մասին չի խոսքս), բայց դե հետո հանդարտվում եմ :)

Որոշ մարդիկ չեն հասկանում, որ վիրտուալ կյանքը, այնուամենայնիվ կյանք է, որտեղ ամեն բառի ու արարքի համար վաղ թե ուշ պատասխան ես տալու:

2. Եթե մի օր Ակումբը վերանա (դռոփ ակումբ_դբ իֆ էկզիստս) շա՞տ կտխրես, կփորձես նոր "Ակումբ" ստեղծե՞լ, թե՞ ուղղակի կասես "սե լա վի":
Շատ կտխրեմ, նոր Ակումբ չեմ ստեղծի, փոխարենը կփորձեմ փոխարինող տարբերակ գտնել, չնայած չեմ կարծում, որ Ակումբին որևէ ուրիշ ֆորում փոխարինի :)

3. Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել: Եթե պետական գաղտնիք չի, կպատմե՞ս:
Պետական գաղտնիք ա :beee Ճիշտն ասած մինչև հիմա սիրահարվածություն չեմ ունեցել, չնայած տարբեր աղջիկների նկատմամբ տարբեր զգացմունքներ ունեցել եմ - սիմպատիա, մտերմություն, փոխադարձ համակրանք, թեթև սիրահարվածություն և այլն: Մինչև հիմա փնտրում եմ երկրորդ կեսիս, էն աղջկան, ում տեսնեմ ու ասեմ, այ ինքն ա, ում հետ պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ ապրել, նա, ումից երբեք չեմ հոգնի կամ ձանձրանա ու ինքն էլ ինձանից չի հոգնի:

Երկրորդ դասարանում սիրահարվել էի համադասարանցիներիցս մեկին, մի անգամ դասից փախանք, գնացինք իրենց տուն: Դաշնամուր էինք նվագում :)) Հետո էլ մամաս եկել էր դպրոց, ինձ չէր գտել ու շուխուր էր դրել: Ինձ բացատրին, որ չի կարելի առանց տնեցիներին տեղյակ պահելու գնալ աղջիկների հետ սիլիբիլի անել :D

Մեկ էլ 16 տարեկանում, երբ ԱՄՆում էի, սիրահարվեցի մի շատ խելացի թայվանուհու: Մեր մեջ լիքը ընդհանրություններ կային, կես բառից իրար հասկանում էինք: Հետո ես վերադարձա Հայաստան, ինքը վերադարձավ Թայվան, մի երկու տարի իրար գրում էինք, հետո տեղափոխվեց Չինաստան ու իրար կորցրինք: :(

4. Ակումբի ընկերները վիրտուա՞լ ընկերներ են, թե՞ ռեալ:
Նայած ով: :) Ակումբն ինձ համար յուրօրինակ էր նրանով, որ հենց սկզբից ռեալում ծանոթացա շատերի հետ ու իրար հետ շատ փորձությունների ու արկածների միջով անցանք: Այսինքն միանգամից ոչ թե վիրտուալ կերպարների հետ ծանոթացա, այլ ռեալ, որը շատ ավելի հուսալի է քան վիրտուալը:

Հիմա էլ կան ակումբցիներ, ովքեր վիրտուալ ընկերներ են, կան մարդիկ, ում վիրտուալ կերպարներն ինձ ավելի շատ են դուր գալիս, քան ռեալը, և հակառակը: Որոշ մարդկանց հետ էլ (այդ թվում նաև քեզ ;)) շատ կուզենայի ռեալում ավելի շատ շփվեի:

Մի քիչ լրջացնեմ:

5. Հավատում ես Աստծո գոյությանը ու ինչպիսին ես պատկերացնում Նրան:
Նայած Աստված ասելով ինչ ենք հասկանում:

Եթե Աստված բարի դեմքով, սպիտակած մազերով պապիկ է, ով նստում է երկնքում, ում պետք է աղոթենք, երկրպագենք, մոմ վառենք, ամեն անգամ իրեն հիշենք, որ հաջողակ լինենք, ուրեմն չէ, չեմ հավատում նման Աստծո գոյությանը:

Իսկ եթե Աստված ասելով հասկանում ենք Բնությունը, Տիեզերքը, այն Ուժը, որը ստեղծել է ամեն ինչ, այն Տրամաբանությունը, որին ենթարկվում է ամեն ինչ, որին պետք չէ երկրպագել, այլ ընդամենը ընդունել ու իր սահմանած օրենքներով ապրել, ուրեմն, այո հավատում եմ նման Աստծո գոյությանը, չնայած իրեն ես Աստված անունը չէի տա :)

6. Եթե Աստվածային ուժ ունենայիր, ինչ կանեիր առաջինը? (ընդունվում է ցանկացած տարբերակ, նույնիսկ Վինսթոն սիգարետ գնելը)

ես Վինստոն չեմ ծխում :beee

Կկանգնեի ամենաբարձր ժայռի ծայրին, թևերս լայն կբացեի, աչքերս կփակեի, ներքև կցատկեի ու կսավառնեի... Երկաաաա՜ր կսավառնեի :)

7. Գիտեմ որ աշխատում ես հիմա (չնայած չգիտեմ ինչ մասնագիտությամբ)` սիրում ես աշխատանքդ? Եթե հնարավոր լիներ փոխել, ինչ մասնագիտությամբ կամ գուցե նույն մասնագիտությամբ "որտեղ" կցանկանայիր աշխատել?

Թույլ տեղիս դիպար :) Աշխատանքս երբեմն սիրում եմ, ավելի հաճախ ատում եմ, մեկ մեկ մտածում եմ, որ Երևանում նույն աշխատանքն անեի, երևի ավելի շատ հաճույք կստանայի... Ինչ վերաբերվում է մասնագիտությանս, ամենաշատը սիրում եմ հաճախորդների սպասարկմամբ զբաղվել, իսկ տեղը էդքան էլ կարևոր չի, կարևորը աշխատավարձն է ու աշխատանքային առողջ մթնոլորտը:

Ու վերջում, ձեռքդ խղճիդ կամ սրտիդ դնելով ասա, Ակումբն ա լավը թե ՄայՀայաստանը?

Շնորհակալություն

Բնականաբար Ակումբը, չնայած ՄայՀայաստանում էլ լավ բաներ կային, օրինակ իմ ու արիացիների պատերազմներն ու Անդրեյկան :))

Ռուֆուս
17.03.2010, 17:36
1. Վերջին անգամ ե՞րբ ու ինչի՞ համար ես ամաչել։

Դե շատ բաների համար եմ ամաչում, որոշ բաների մասին չեմ էլ ուզում խոսել :oy Բայց վերջինը մի քիչ զվարճալի էր, կպատմեմ: Ուրեմն ես ու Էլյան (գործընկերս) 10, 20, 50 դրամանոցներ ենք հավաքում, երբ բավականաչափ փող է հավաքվում, միասին գնում ենք պիցցա ուտելու: Երեկ հաշվեցինք, պարզվեց մոտ 2000դրամի չափ հարստություն ունենք, փողը վերցրեցինք ու գնացինք պիցցերիան: Դրամների կույտը դրեցի սեղանի վրա ու երբ պատվերը բերեցին, հանկարծակի դիպա դրամների կույտին ու ամբողջ մանրը թափվեց հատակին: Ես ու Էլյան բարձր ծիծաղելով գետնից հավաքում էինք 10անոցներն ու 20անանոցները, կողքի սեղանին էլ սիրահարված զույգ էր նստած, էս տղեն էլ եկավ մեզ օգնելու: Առանց որևէ բան ասելու հատակից վերցնում է մանրն ու զարմացած մեր վրա նայում: Երևի մտածում էր բոմժեր ենք, մուրացկանություն ենք արել, օրվա հավաքած գումարով էլ եկել ենք հաց ուտելու :D

2. Ի՞նչ տարբերություն կա դպրոցը նոր ավարտող Հայկի ու ներկայիս Հայկի միջև (խնդրում եմ հնարավորինս մանրամասն :P)։

Դպրոցը նոր ավարտող Հայկը միամիտ էր, կարծում էր, թե աշխարհի բոլոր դռները բաց են իր դիմաց ու հաջողակ լինելու համար ոչ մի բան պետք չի, հաջողությունը ինքն իր ոտքով կգա կթակի իր դուռը: Իսկ ներկայիս Հայկը հասկացել ա, որ ամեն ինչ կյանքում հենց էնպես չի տրվում, պետք է տքնաջան աշխատես, որ ինչ-որ բանի հասնես: Supertramp խմբի այս երգը հենց դրա մասին ա.

http://www.youtube.com/watch?v=f6FDvH0b7II

Supertramp - The Logical Song

When I was young, it seemed that life was so wonderful,
a miracle, oh it was beautiful, magical.
And all the birds in the trees, well they'd be singing so happily,
joyfully, playfully watching me.
But then they send me away to teach me how to be sensible,
logical, responsible, practical.
And they showed me a world where I could be so dependable,
clinical, intellectual, cynical.

There are times when all the world's asleep,
the questions run too deep
for such a simple man.
Won't you please, please tell me what we've learned
I know it sounds absurd
but please tell me who I am.

Now watch what you say or they'll be calling you a radical,
liberal, fanatical, criminal.
Won't you sign up your name, we'd like to feel you're
acceptable, respecable, presentable, a vegtable!

At night, when all the world's asleep,
the questions run so deep
for such a simple man.
Won't you please, please tell me what we've learned
I know it sounds absurd
but please tell me who I am.

3. Ի՞նչ տիպի նվերներ ես սիրում ստանալ։

Անակնկալ նվերներ եմ շատ սիրում ու ինձ համար հեչ կարևոր չի թե ինչ են նվիրում, կարևորն այն է, որ սիրով նվիրեն :) Կարող է շատ փոքրիկ բան լինի, բայց ինձ շատ ուրախացնի: :)

4. Եթե անսպասելիորեն ինչ–որ շատ ուրախալի լուր ստանայիր, առաջինն ու՞մ կպատմեիր։

Եսիմ, միշտ ուզեցել եմ ուրախ լուրերը անակնկալ անել, բայց չեմ կարողացել, վերջին պահին միշտ ծակվել եմ: :)) Նայած ինչ տեսակի լուր է, կարող ա ուզենամ առաջինը ծնողներիս հայտնել, կարող ա ընկերներիս, մեկ մեկ ընդհանրապես անծանոթ մարդուն եմ առաջինը հայտնում :)

Ռուֆուս
17.03.2010, 17:47
5. Կյանքիդ ամենաերջանիկ շրջանը ո՞րն ես համարում։ Իսկ ամենաանհաջողը կամ տհա՞ճը։

Ամենաերջանիկ շրջանը... հմմ... Մի շրջան կարող եմ միայն հիշել, ԱՄՆ-ում անցկացրած տարին 1999-2000թթ, որովհետև էդ մի տարին ինձ ավելի շատ բան տվեց, քան կյանքիս ցանկացած ուրիշ շրջանի 5 տարին միասին:

Ինչ վերաբերվում է ամենաանհաջող տարվան... Ամեն տարի վերլուծում եմ նախորդ տարին ու գալիս եմ այն եզրակացության, որ այդ տարին ամենաանհաջողակն էր :)) Բայց հետո հետադարձ հայացքով եմ նայում ու համոզվում, որ էդքան էլ անհաջողակ չէր, վերջիվերջո լիքը լավ բաներ էլ են կատարվել: :)

6. Եթե կախարդական փայտիկի միջոցով քեզ հնարավորություն տրվեր ընտրելու որևէ տաղանդ, շնորհք, ի՞նչ կընտրեիր։

Կուզենայի երգել իմանայի ու օպերային երգիչ դառնայի :oy Չնայած ռոքեր լինելուն էլ դեմ չեմ :))

7. Քո կարծիքով, ո՞րն է քո ամենաբնորոշ գիծը։ Իսկ ուրիշների՞ կարծիքով (նկատի ունեմ՝ քեզ քիչ թե շատ լավ ճանաչողների)։

Եսիմ, երևի թե երկու տարբերակով էլ անկեղծությունը... :oy Թող ուրիշները պատասխանեն :)

Ռուֆուս
17.03.2010, 19:10
8. Բրյուսովում որպես սեռային փոքրամասնություն՝ քեզ ո՞նց էիր զգում։ :D Չգիտեմ՝ ձեր խմբում քանի տղա կար, բացի քեզնից, կամ արդյոք կար, թե չէ (էդ էլ կասես միանգամից :))), ամեն դեպքում դժվար թե շատ լինեին տղաները։ Նման միջավայրում գտնվելու առավելություններն ու թերությունները քեզ համար որո՞նք էին։
Էս ինչ կռիսական հարցեր ես տալիս :)) Հա, փոքրամասնություն էի, առաջին կուրսում 3 տղա էինք մեր խմբում, երկրորդում երկու տղա, երրորդում մնացի մենակ :))

Պատկերացրու շատ լավ էի զգում, ամեն մի տղա էլ կերազեր իմ տեղը լինել, Բրյուսով ազատ ելումուտ ունենալ (առանց էն պահակ լաչառ կնիկներից վախենալու), աղջիկները ինձ լավ էին նայում, ես էլ իրենց էի լավ նայում :)) Իսկ սովորելը վաբշե դրախտ էր, դասախոսները շատ էին սիրում տղա ուսանողներին, քննությունները առանց խնդիրների նշանակում էին, մի խոսքով դժգոհ չեմ :)

Իսկ թերությունները հանդես էին գալիս մարտի 8-ին ու ապրիլի 7-ին :( Պատկերացրու, ինչ դժվար էր 15-20 աղջկա համար նվեր առնելը :cry Չորրորդ կուրսում կուրսեցիներս ինձ իբր թե խղճացին, իրենք բանակի օրը ինձ նվեր չառան, որ ես էլ մարտի 8-ին ու ապրիլի 7-ին իրենց նվեր չառնեի, բայց դե չէի կարող ոչ մի բան չանել, միևնույնն է իրենց փոքրիկ նվերներ պատրաստեցի :)

9. Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։

Ամենաշատը նմանեցնում եմ Փիթր Փենին - տղան ով չէր ուզում մեծանալ: :)

Ի դեպ Փիթր Փենի հետ կապված մանկական հուշ ունեմ: 1989թ-ին Սպիտակի երկրաշարժից հետո ընտանիքս էվակուացվել էր Մոսկվա: Առաջին անգամ ԽՍՀՄ էր եկել Բրոդվեյի թատերախումբ, որը Փիթր Փենն էր բեմադրելու, մամաս էլ տոմսեր էր առել: Էդ ներկայացումը էնքան էր մեջս տպավորվել, որ մինչև հիմա հիշում եմ: Ներկայացումը անգլերեն լեզվով էր, իրենց խոսացածներից ես ոչ մի բան չէի հասկանում, փոխարենը իմ երևակայությունը օգտագործելով էի հասկանում, թե ինչ էր կատարվում... Նախ մի քանի հետաքրքիր ավանդույթ բացահայտեցի, պարզվեց, որ Փիթր Փենի թատերական տարբերակում Փիթր Փենի դերասանը միշտ կին է լինում, իսկ Վենդիի հոր ու Նավապետ Հուկի դերերը նույն դերասանն է կատարում:

Հիշում եմ ինչքան էի զարմացել, երբ Փիթր Փենը, Վենդին, շունն ու մյուս երեխաները սկսեցին ճախրել օդում (ես չգիտեի, որ իրականում անտեսանելի պարաններով էին կապված, ինձ թվաց իսկականից են ճախրում), հիշում եմ Թուինքլ Բելին, կոկորդիլոսներին, երգերը մինչև հիմա ականջներումս հնչում են, մի խոսքով ամեն ինչ էնքան հեքիաթային էր... :love

10. Ի՞նչ կենդանի ես սիրում, բացի շնից։ :) Ի դեպ, իսկ ոչխար սիրու՞մ ես իրականում, թե՞ միայն ավատարների տեսքով։ :))

Սիրում եմ ձիեր, մի ժամանակ ձիավարության էի գնում, կատուներ եմ սիրում (բայց ոչ թե էն քռչոտ փողոցային կատուներին, այլ ազնվազարմ ցեղական կատուներին), խոմյակներ, առնետներ ու մկներ (եթե տնեցիք չվախենային, տանը առնետ կպահեի), ու ընդհանրապես տարբեր տեսակի կենդանիներ: Ոչխարներ էլ եմ սիրում (բացի թրիքի հոտից, ինչն անպակաս է հայկական ոչխարներից :D), այծեր եմ սիրում, իրենց մեջ գերբնական ինչ-որ բան կա, որն ինձ ձգում է, մեկ էլ ճագարներ եմ սիրում...

Հ.Գ. ես զոոֆիլ չեմ :angry

Ուլուանա
18.03.2010, 04:38
Enigmatic–ը ճիշտ էր ասում բայց. լավն ես, էլի, հո զոռով չի։ :)

Էս ինչ կռիսական հարցեր ես տալիս :)) Հա, փոքրամասնություն էի, առաջին կուրսում 3 տղա էինք մեր խմբում, երկրորդում երկու տղա, երրորդում մնացի մենակ :))
Կարգին էլ տղայաշատ խումբ եք եղել։ Մեր խմբում առաջին կուրսում երկու տղա կար, երկրորդում՝ մեկ, երրորդից մինչև հինգերորդ՝ ոչ մի։ :D

Իսկ թերությունները հանդես էին գալիս մարտի 8-ին ու ապրիլի 7-ին :( Պատկերացրու, ինչ դժվար էր 15-20 աղջկա համար նվեր առնելը :cry Չորրորդ կուրսում կուրսեցիներս ինձ իբր թե խղճացին, իրենք բանակի օրը ինձ նվեր չառան, որ ես էլ մարտի 8-ին ու ապրիլի 7-ին իրենց նվեր չառնեի, բայց դե չէի կարող ոչ մի բան չանել, միևնույնն է իրենց փոքրիկ նվերներ պատրաստեցի :)
Հետաքրքիր ա... Իսկ մեր կուրսի տղաների մտքով երբեք չէր անցնում մեզ նվերներ անել։ :( :)) Բայց դե մենք ըմբռնումով էինք մոտենում. իրականում չէինք էլ ակնկալում։ Զարմանալի ա, որ ձեզ մոտ դրվածքն էդ աստիճանի տարբեր էր։ :))

Արդեն բոլոր հարցերին պատասխանել ես, չէ՞։ :unsure

Jarre
18.03.2010, 07:40
Հետաքրքիր ա... Իսկ մեր կուրսի տղաների մտքով երբեք չէր անցնում մեզ նվերներ անել։ :( :)) Բայց դե մենք ըմբռնումով էինք մոտենում. իրականում չէինք էլ ակնկալում։ Զարմանալի ա, որ ձեզ մոտ դրվածքն էդ աստիճանի տարբեր էր։ :))
Ան ջան, էտ դրվածքից չէր, Հայկից էր ;)
Ինչպես ասում են՝ «ցանկացողը առիթ է փնտրում, իսկ չցանկացողը՝ պատճառ»։

Ռուֆուս
18.03.2010, 10:21
Արդեն բոլոր հարցերին պատասխանել ես, չէ՞։ :unsure

Չէ, հլը երկու հարց մնացել ա :)

Katka
18.03.2010, 10:25
Չէ, հլը երկու հարց մնացել ա :)

Իմին չես պատասխանել::)

Ռուֆուս
18.03.2010, 11:16
Ահա քեզ թուղթ, ահա եւ մատիտը, մի բան էլի նկարի ու նկարագրի:bl

Կածյ, նայի, նախ մենք քարի դարում չենք ապրում, թուղթ ու մատիտին վաղու՜ց Paint ծրագիրն ա փոխարինել :D Համ էլ ես նկարչությունից բացարձակ զրո եմ, բայց քո համար մի բան խզբզեցի :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46669&d=1268895852

Էն ամենամեջտեղի սև կետը ես եմ իրականում: Դրանից ավելի մեծ կարմիր շրջանակը ես եմ իմ պատկերացումներով (կարմիրն իմ գույնն է, ու ես ինձ ավելի մեծ ու կարևոր մարդ եմ պատկերացնում, քան իրականում կամ :)))

Էդ կարմիր կետին շրջապատող կապույտ շրջանն ու գույնզգույն շրջանակները ինձ շրջապատող աշխարհն է՝ գույնզգույն ու բազմազան: Դե աշխարհն էլ ամպերն, աստղերն ու արևն ա շրջապատում :))

Իսկ էն անկյունի սիրուն աղջիկն էլ դու ես :D Կներես, բայց փորձեցի իմ ամբողջ ստեղծագործական տաղանդը օգտագործել քեզ նկարելու համար, չգիտեմ, ինչքանով մոտս ստացվեց :)) Իրականում դու շատ ավելի սիրուն ու խուճուճ ես :)

Ինչի՞ց է նյարդայնանում ու մին ալ ի՞նչ պետք է անել, որ դու հունից դուրս գաս:aggressive
Ես շատ հազվադեպ եմ հունից դուրս գալիս, բայց որ դուրս եկա, սարսափելի եմ դառնում :)) Նյարդայնանում եմ տարբեր բաներից, օրինակ երբ մարդիկ դիտավորյալ ինձ փորձում են նյարդայնացնել :)

Ռուֆուս
18.03.2010, 11:39
Ես շատ եմ ուզում էդ լեգենդար ոչխարով ավատարները տեսնել: Կդնե՞ս մի քանիսը: :oy

Ես ավատարներս երկու-երեք շաբաթը մեկ փոխում էի, էնպես որ սրանք ընդամենը շատ փոքր տոկոսն է իմ ոչխարային ավատարներից :)

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/KeyStill_Sheepstack.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/1236749699.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/Shaun-Knitting1copy1.gif

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/Shaun-the-sheep-shaun-the-sheep--1.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/Shaun-the-sheep-shaun-the-sheep-282.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/_40103670_shaun_sheep203.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/avatar38675_2.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/avatar7206_3.jpg

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Sheep%20Avatars%20New/shaun-laid-back.jpg

Ափսոս ամենասիրածս ավատարը չկարողացա գտնել :( Բայց քո համար կնկարագրեմ :)

Ուրեմն խոտերի մեջ մի հատ սպիտակ գույնի աղջիկ ոչխար ա կանգնած ու մի հատ էլ սև տղա ոչխար պառկել է դիմացը՝ բերանում ծաղիկ, որն ուզում է տալ աղջկան :) Այ սենց պոզիտիվ ավատարներ :)

Ռուֆուս
18.03.2010, 11:59
Դե, ժողովուրդ ջան, իմ հարցազրույցն էլ ավարտվեց, շնորհակալություն բոլոր վարկանիշների, մեկնաբանությունների, նամակների ու հարցերի համար (հեսա բոլոր հարց տվողներին առանձին առանջին շնորհակալություն կհայտնեմ:) ), հուսով եմ հարցազրույցս հետաքրքիր անցավ ու իմ մասին նոր բաներ բացահայտեցիք: :)

Հիմա ըստ ավանդույթի պետք ա ընտրեմ լավագույն հարցը, չէ՞ :))

Երկու հարց ամենաշատը դուրս եկավ.

Ռուֆ, ի՞նչ կարաս ասես քո մասին, որ քչերը գիտեն՝ ավելի կոնկրետ որ ես չգիտեմ: Ցանկալի է նենց բան, որ զարմանամ, «էսօր երկու ձվից ձվածեղ եմ կերել» պատասխանը չի ընունվում :D
Եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես :))

ու

9. Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին :)

Katka
18.03.2010, 12:44
Կածյ, նայի, նախ մենք քարի դարում չենք ապրում, թուղթ ու մատիտին վաղու՜ց Paint ծրագիրն ա փոխարինել :D

Հա՞, արդեն, ես էլ դեռ մատիտներ եմ սրում, ալբոմ եմ առնում, մեկ-մեկ էն դատարկ նկարներով նկարներն եմ ներկում:oy Ի՜նչ ամոթ ա:oy

Համ էլ ես նկարչությունից բացարձակ զրո եմ, բայց քո համար մի բան խզբզեցի :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46669&d=1268895852

Էն ամենամեջտեղի սև կետը ես եմ իրականում: Դրանից ավելի մեծ կարմիր շրջանակը ես եմ իմ պատկերացումներով (կարմիրն իմ գույնն է, ու ես ինձ ավելի մեծ ու կարևոր մարդ եմ պատկերացնում, քան իրականում կամ :)))

Էդ կարմիր կետին շրջապատող կապույտ շրջանն ու գույնզգույն շրջանակները ինձ շրջապատող աշխարհն է՝ գույնզգույն ու բազմազան: Դե աշխարհն էլ ամպերն, աստղերն ու արևն ա շրջապատում :))

Իսկ էն անկյունի սիրուն աղջիկն էլ դու ես :D Կներես, բայց փորձեցի իմ ամբողջ ստեղծագործական տաղանդը օգտագործել քեզ նկարելու համար, չգիտեմ, ինչքանով մոտս ստացվեց :)) Իրականում դու շատ ավելի սիրուն ու խուճուճ ես :)

Սիրուն երկար մազեր ունեմ:vaii: Խրթ ու չկան:D Հա, բանը, ուզում եմ ասել, որ փակել ես էդ կլորներով դրսի աշխարհը, թե՞ paint-ի արդյունքն ա::P Չհավանեցի ես քո paint-ով նկարը, բայց շատ-շատ շնորհակալ եմ::)

Ռուֆուս
18.03.2010, 12:50
Հա, բանը, ուզում եմ ասել, որ փակել ես էդ կլորներով դրսի աշխարհը, թե՞ paint-ի արդյունքն ա::P
Չէ, էդ կլորները իբր թե մայրցամաքներն են :D

Չհավանեցի ես քո paint-ով նկարը, բայց շատ-շատ շնորհակալ եմ::)
:oy անտաղանդ եմ, ինչ անեմ :)

Ֆոտոն
20.03.2010, 17:44
Աաաա՜ :D
Ռուֆն ասում ա՝ «:oy անտաղանդ եմ, ինչ անեմ :)»:
Կատկան էլ շնորհակալություն ա հայտնում. յանի թե՝ « ահա, անտաղանդ ես: :))»

Շատ հետաքրքրեց մանավանդ ավատարներիդ շարքը: :)) Շնորհակալ եմ: :)

Ռուֆուս
21.03.2010, 01:59
Պարզվում ա, թյուրիմածություն է եղել ու որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես տիկնիկներով եմ խաղում :o

Ես նման բան չեմ ասել, որ տիկնիկներով եմ խաղում, խաղում եմ մանկական խաղալիքներով :D

AniwaR
21.03.2010, 02:13
Ռուֆուս, բա բնական ոչխարներով ավատարներ չե՞ս դրել: :roll Հըլը նայի՝ ինչ սիրուն են.:love

http://www.reggie.net/photos/ireland/sligo/carrowkeel/4737304_black_and_white_sheep-600.jpg

teasing :))

Ռուֆուս
22.03.2010, 12:32
Ռուֆուս, բա բնական ոչխարներով ավատարներ չե՞ս դրել: :roll Հըլը նայի՝ ինչ սիրուն են.:love

Մռութ են, բայց եթե թրիքաբույր են, չեմ ուզում :))

AniwaR
22.03.2010, 17:19
Մռութ են, բայց եթե թրիքաբույր են, չեմ ուզում :))

Ի՞նչ թրիք, ի՞նչ բան: Հըլը նայի՝ ո՜նց են պսպղում: Մարդ ուզում ա թե բռնի ու տենց հում-հում ուտի: :nyam

Ariadna
22.03.2010, 17:59
Ի՞նչ թրիք, ի՞նչ բան: Հըլը նայի՝ ո՜նց են պսպղում: Մարդ ուզում ա թե բռնի ու տենց հում-հում ուտի: :nyam

Հաա, հատկապես վերջին թանկացումներից հետո ոչխարների նկատմամբ կիրքը հայերի մոտ աճել ա :D Հայկ ջան, բայց լուրջ շատ լավն են :)

Smokie
22.03.2010, 18:57
Ռուֆուս եւ Վելվետ, ես հիացած եմ ձեր ոչխարիկներով, Ռուֆուսինը դրել եմ կոմիկականների դասին պատկանողների հետ, իսկ Վելվետինը . . . բնականների: Իսկ գեղեցկականները բոլորին էլ վերաբերում էին: