PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևի ինտերֆերենցիա



Artgeo
02.03.2010, 18:51
Այսօրվանից սկսվել է գարնանային արևի ինտերֆերենցիան։ Տարին երկու անգամ արև երկրագնդի որևէ կոնկրետ կետի համար գտնվում է որևէ կոնկրետ արբանյակի հետ նույն կետում։ Արևը նույնպես հեռարձակում է էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք անտենայի գլխիկը ընդունում է արբանյակի սիգնալ, իսկ հաշվի առնելով, որ արևի ճառագայթումը շատ ավելի ուժեղ է, քան արբանյակինը տեղի է ունենում սիգնալի թուլացում, ընդհուպ մինչև սիգնալի կորուստ։

Երևանի համար գարնանային ինտերֆերենցիայի ժամերն են

13 աստիճան Hotbird
Ամսաթիվ _| Սկիզբ __| Ավարտ _|Տևողություն
--------------|------------|------------|-----------
03/02/2010 | 15:32:15 | 15:38:45 | 06:30
03/03/2010 | 15:30:47 | 15:39:47 | 09:00
03/04/2010 | 11:30:07 | 11:40:07 | 10:00
03/05/2010 | 15:30:07 | 15:40:07 | 10:05
03/06/2010 | 15:30:03 | 15:39:13 | 09:10
03/07/2010 | 15:31:02 | 15:37:46 | 06:44


36 աստիճան Eutelsat w4/w7
Ամսաթիվ _| Սկիզբ __| Ավարտ _|Տևողություն
--------------|------------|------------|-----------
03/02/2010 | 13:48:57 | 13:56:17 | 07:20
03/03/2010 | 13:47:44 | 13:57:04 | 09:20
03/04/2010 | 13:47:08 | 13:57:13 | 10:05
03/05/2010 | 13:46:59 | 13:56:54 | 09:55
03/06/2010 | 13:47:23 | 13:56:03 | 08:40
03/07/2010 | 13:48:36 | 13:54:21 | 05:45


75 աստիճան ABS1
Ամսաթիվ _| Սկիզբ __| Ավարտ _|Տևողություն
--------------|------------|------------|-----------
03/02/2010 | 10:54:26 | 11:00:11 | 05:45
03/03/2010 | 10:52:47 | 11:01:27 | 08:40
03/04/2010 | 10:51:53 | 11:01:48 | 09:55
03/05/2010 | 10:51:34 | 11:01:44 | 10:10
03/06/2010 | 10:51:45 | 11:01:05 | 09:20
03/07/2010 | 10:52:33 | 10:59:48 | 07:15

Vahe
02.03.2010, 18:56
Այդ ժամերին արբանյակից սիգնալ չի ընդունում? Ընդհամենը մի քանի րոպե է ամսվա մեջ:

Artgeo
02.03.2010, 20:43
Այդ ժամերին արբանյակից սիգնալ չի ընդունում? Ընդհամենը մի քանի րոպե է ամսվա մեջ:
Չէ, չի բռնում կամ բռնում է շատ վատ։ Տարին երկու անգամ է նման բան լինում, հաջորդը հոկտեմբերի կողմերն ա։

Մի քանի րոպե ես ասում :D Ես լրիվ մոռացել էի սրա մասին, ավելի ճիշտ մարտի վերջ էի հիշում, այսօր 36 աստիճանն էի նաստրոյկա անում, լրիվ նաստրոյկա արեցի, սիգնալը բռնեցի, ուրախացա, ամրացրեցի, նստեցի նայելու ու… :D :D :D Լավ ա հավես չունեի էլ դզմզելու, թե չէ լրիվ փչացնելու էի։ Հետո, մի քանի րոպեից որ տեղը եկավ սիգնալը, նոր հիշեցի, որ նման բան կա։