PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի հատվածներ



Smokie
01.03.2010, 14:01
Եկեք այս թեմայում մեջբերենք զվարճալի հատվածներ գրքերից կամ ֆիլմերից, (ձեր ընտրությամբ):
Լինի զվարճալի զրույց, լինի հետաքրքիր պատմություն, լինի մի ուրիշ բան, լինի այլ բան, տարբերություն չկա:

Ես կմեջբերեմ Հայկազ Մուրադյանի «Վերջին պախրան» պատմվածքից:

«Առավոտյան վաղ գյուղամիջում մի ջահել տղա հանդիպեց: Ծանոթ թե անխանոթ քեռի Սիմոնը սրտամոտ բարեւում էր, ոնց որ հազար տարվա բարեկամներ:
Էդ ջահելին էլ թե՝
_Բարեւ տղա ջան:
_Աստծու բաարին,_պատասխանեց երիտասարդը:
_Էս գյուղի անունն ի՞նչ ա:
_Քարինջ:
_Քարի՞նջ:_ Կարծոս առաջին անգամն էր լսում:_ Ադա էդ ի՞նչ անուն եք բերել կպցրել գեղին, մեղք չի՞:
_Ո՞վ:
_Գեղն էլ, դուք էլ: Դա անու՞ն է, որ կնքել եք գեղին . . . ՈՒմնոնցի՞ էս, տղա ջան:
_Գալնանց Իգնատի տղեն եմ:
_Յա՜:_ Ծոր տվեց, հետո ձայնին լուրջ տոն տալով հարցրեց._ Իգնատը երկու տղա ուներ, մինը երկու տարի առաջ մեռավ, դու ո՞րն էս:
_Պարզ է, որ մեռածը չեմ ըլի:_ Հանգիստ ու հեգնանքով պատասխանեց երիտասարդը:
_Գիտեմ, տղա ջան: Շուլու՞խ ես անում հետս: Գիտեմ, որ մեռածը չես, մեռածը որ ըլէիր ի՞նչ գործ պիտի ունենայիր ըստեղ, ուզում եմ իմանալ անունդ ի՞նչ ա:
_Կարո:
_Որ սկզբից էդպես ասեիր էսքան չէինք երկարացնի:»

Katka
25.03.2010, 14:54
Էսքան հումոր ո՜ր էս ֆիլմում է :))

http://www.youtube.com/watch?v=h8YmIpPxcNE

http://www.youtube.com/watch?v=EL0dHrW8zxQ

http://www.youtube.com/watch?v=V_uxYFr4OGk

Rhayader
25.03.2010, 15:34
http://www.youtube.com/watch?v=r-L3JMk7C1A
Այ սա իսկապես վերջն է:D Մոնտի Պայտոն, «Կյանքի Իմաստը» ֆիլմից:

Leo Negri
25.03.2010, 16:48
Ախր լավնա Մոնթի Պայթոնը, էլի... "Սուրբ Գրաալը" ֆիլմից:


http://www.youtube.com/watch?v=4b4bGAoVR7g