PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջա՜ն, գարուն է արդեն...



Մանոն
01.03.2010, 00:33
Շնորհավորում եմ բոլորիս գարնան գալու առթիվ...:) Թող գարունը լցվի բոլորիս սրտերն ու ողողի խենթ երջանկությամբ: Թող շատ սպասված առողջ կուկուներ ծնվեն այս գարնանն ու թող, որ գարունը սկիզբը լինի բերք ու բարիքի, ծիլ ու ծաղկի, մեր բոլոր բարի երազանքների իրականացման…:love

ars83
01.03.2010, 00:36
Չսիրածս տարվա եղանակներից է (ամռանից հետո) :D, բայց բոլոր սիրող-չսիրողներին, իհարկե, մաղթում եմ ստաբիլ, անուղեղակորույս երջանկություն և բարօրություն։

Աբելյան
01.03.2010, 00:38
Կարևորը մեջը բան ըլնի…

Ժունդիայի
01.03.2010, 00:39
Աղջիկներ, տղաներ սիրահարներ Շնորհավոր Ձեր գարնանային տոնը, տող Ձեր առօրյան լցվի խինդով և անսպառ սիրով.

Նվիրում եմ բոլոր գեղեցկուհիներին


http://s49.radikal.ru/i126/1002/13/af63c6b98d92.jpg

art5041
01.03.2010, 00:40
ՇՆՈՐՀԱՎՈՐ

;););)

Ռուֆուս
01.03.2010, 00:41
Չսիրածս տարվա եղանակներից է (ամռանից հետո) :D, բայց բոլոր սիրող-չսիրողներին, իհարկե, մաղթում եմ ստաբիլ, անուղեղակորույս երջանկություն և բարօրություն։

Սիրածս տարվա եղանակն ա (ամռանից հետո) :)) Բոլորիս գարունը շնորհավոր :bux:

Ungrateful
01.03.2010, 00:41
Ջա՜ն, ամռանը մնաց 3 ամիս :yahoo :

ars83
01.03.2010, 00:45
Ջա՜ն, ամռանը մնաց 3 ամիս :yahoo :

Ո՛ւխ, հեսա կես տարուց աշուն ա :love

ԿԳԴ
01.03.2010, 00:49
Գարուն... :love

Լեո
01.03.2010, 00:50
Ո՛ւխ, հեսա կես տարուց աշուն ա :love

Ու մեկ տարուց կրկին գարուն :yahoo

ars83
01.03.2010, 00:52
Աղջիկներ, տղաներ սիրահարներ Շնորհավոր Ձեր գարնանային տոնը, տող Ձեր առօրյան լցվի խինդով և անսպառ սիրով.

Ներողություն, սա էլ հարցնեմ, էլի :D
Չե՞ք ասի, չսիրահարները ո՞ր տարվա եղանակին սպասեն, որ իրենց տոնը նշեն: Նախապես շնորհակալություն:

ars83
01.03.2010, 00:53
Ու մեկ տարուց կրկին գարուն :yahoo

:secret Կամաց խոսա, հեսա Dayana-ն գալու ա, սաղիս պատժի-մատժի, որ իր սիրած ձմեռվա մասին բան չենք գրել:

Yevuk
01.03.2010, 00:54
У природы нет плохой погоды,
Каждая погода — благодать!
Дождь ли, снег — любое время года
Надо благодарно принимать.

Մի վիճեք: :))

Շնորհավորում եմ բոլորին: Վերջապես եկավ սպասված գարունը, ծաղիկները, թեթև հագուստը և այլն: Գարունը շատ եմ սիրում, ինչպես և ամարը և աշունը: :love

Ռուֆուս
01.03.2010, 01:00
Վայ, Ակումբի վերևի նկարն էլ ա փոխվել :)

Ֆոտոն
01.03.2010, 01:01
Քանի որ գարունը ձմռան ավարտն է, ես սիրում եմ: :)
Բայց քանի որ միշտ գարունը քննական շրջանի մոտենալն է ազդարարում, մոտավորապես զարթուցիչի պես է՞լի, էդքան էլ լիաթոք չեմ կարողացել սիրել:
Շնորհավոր գարնանաշուչը.... :)
Վահան Տերյան


Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

ars83
01.03.2010, 01:02
Վայ, Ակումբի վերևի նկարն էլ ա փոխվել :)

Մինչև մյուս գարուն պահելու են, արխային։ Ուշ նկատողների համար :P

Գալաթեա
01.03.2010, 01:04
Գարունը այնքան ծաղիկ է վառել.. :)

ԿԳԴ
01.03.2010, 01:06
http://www.youtube.com/watch?v=-Hj1nQiZG9E&feature=related Գարնանային տրամադրություն է սղծում էս երաժշտությունը, վայելեք...

ars83
01.03.2010, 01:13
Գարնանային տրամադրություն է սղծում էս երաժշտությունը, վայելեք...
Հա, դե սա գլուխգործոց է: :)
Ճիշտ էլ ասում ես, որ գարնանային տրամադրություն է ստեղծում: Մռայլ, սպասողական, գեղեցիկ է:
Հեսա մի հատ վարկանիշ տամ:


Գարունը այնքան ծաղիկ է վառել.. :)
Ծառերը մարդիկ կտրեցին` քիչ էր, հիմա էլ գարունը ծաղիկներն ա «պաժար» տալիս...

Ժունդիայի
01.03.2010, 01:43
Ներողություն, սա էլ հարցնեմ, էլի :D
Չե՞ք ասի, չսիրահարները ո՞ր տարվա եղանակին սպասեն, որ իրենց տոնը նշեն: Նախապես շնորհակալություն:

Դրա համար նախապես նշել էի «աղջիկներ և տղաներ» այնպես, որ բոլորին էլ վերաբերվում է ;)

ars83
01.03.2010, 01:48
Ճիշտ էլ ասում ես, որ գարնանային տրամադրություն է ստեղծում: Մռայլ, սպասողական, գեղեցիկ է:

Վայ, ներողություն, ես շփոթել եմ: :oy Այդ մեկն ինձ մոտ նկարագրած տպավորությունը չի ստեղծում: Դա տաք, ծաղկառատ, նեկտարավետ, ծիրանի, խնձորի ծառերի նրբագույն բույրով երգ է: :)

Իմ ասածը սա էր.


http://www.youtube.com/watch?v=XkP1ivK9c5w"]http://www.youtube.com/watch?v=XkP1ivK9c5w

Երկուսն էլ՝ :love:love:love

Dayana
01.03.2010, 02:45
http://www.youtube.com/watch?v=8ZLjKfn6WFE

Ուլուանա
01.03.2010, 03:05
Շնորհավոր ձեր գարունը։ :love
Իսկ մեզ մոտ դեռ ձմեռ է՝ թե՛ օրացույցով, թե՛ եղանակով։ :)) Բայց ավելի շատ՝ եղանակով. նույնիսկ էնպիսի տպավորություն է, որ ձմեռը գնալով ավելի ու ավելի շատ է մտնում իր դերի մեջ։ :} Չնայած ես դեմ չեմ առանձնապես. հազիվ կարգին ձյուն է եկել, թե չէ՝ էս տարի ամբողջ ձմեռ համարյա ձյան երես չտեսանք։
Բայց ոչինչ, մեր քաղաքում էլ դեռ գարուն կգա։ :))

PetrAni
01.03.2010, 03:26
Շնորհավոր բոլորիս գարունը.:)
Թող այս գարնանը բնության հետ զարթոնք ապրի նաև մեր հոգին, ու լինեն միայն ծաղիկներ ու ՍԵԵԵԵԵԵՐ:love

Smokie
01.03.2010, 09:26
Վահան Տերյան


Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...


Հենց սկզբից է՛լ, ստորագրությունս 1 օրով փոխելու մտադրությամբ :oy մտնում եմ ակումբ ու տեսնեմ, արդեն գարնանային պայծառ տրամադրթւթյուն ա: Ո՞նց կարող էի անտարբեր լինել: Շնորհավորում եմ բոլոր-բոլորիդ, թող ծաղկի, թող ժպտա, թող ցնծա ԳԱՐՈՒՆԸ:
Իսկ «Գարնանամուտ» բանաստեղծությունը շատ եմ սիրում, ընդհանրապես սիրում եմ Վահան Տերյան:

Smokie
01.03.2010, 09:41
Մինչև մյուս գարուն պահելու են, արխային։ Ուշ նկատողների համար :P

Լավ ա ես տեսել էի;):

Ֆրեյա
01.03.2010, 09:41
Շնորհավոր բոլորիս գարունը

Էս տարի էնքան շուտ անցավ ձմեռը ու մեղմ անցավ... բայց անկախ ամեն ինչից, գարունըուռիշ ա, էլի... Օդը փոխվում ա, մարդկանց տրամադրությունը փոխվում ա, պոզիտիվը շատանում ա,
բնությունը սիրունանում ա... :love
Բոլորիս մաղթում եմ էս տարվա գարունից ինչքան հնարավոր ա շատ օգուտ քաղել – հոգեկան :)

Empty`Tears
01.03.2010, 10:03
ես սա պետք ա դնեի :flower

Արևհատիկ
01.03.2010, 10:05
Շնորհավոր բոլորիս գարնան գալու կապակցությամբ: :love
Ճիշտ ա էնքան էլ գարնան եղանակ չի դրսում, բայց հենց ակումբի շշապիկը տեսա, մի տեսակ պայծառացա :)

Katka
01.03.2010, 10:52
Բոլոր սիրողների սերը էլ ավելի ամրանա, իսկ սկսնակներին հաջողություն սիրո մեջ: Բաց չթողնեք գարնան պարգեւած եւ ոչ մի հնարավորություն:
Էս էլ ակումբաբնակներին:)

http://www.youtube.com/watch?v=XHFWqk08tNY

Գևոր
01.03.2010, 12:42
Շնորհավորում եմ Բոլորիդ :)

http://i220.photobucket.com/albums/dd278/NatalieArellanoArtero/cherry-blossom-flowers-5438.jpghttp://picsdesktop.net/Springtime/320x240/PicsDesktop.net_134.jpg
Թող գարնանային թարմությունն ու ոգևորությամբ լցվի բոլորիս հոգիները :)

http://thumbnail049.mylivepage.com/chunk49/1297640/959/small_scotch_broom.jpg.jpg

Թող այս գարունը բոլորիս սրտերը լցնի գարնանային ծաղկունքով ու բույրով ))

Hayk Avetisyan
01.03.2010, 22:27
Օվ ա գալիս կիրակի օրը գնանք 9 րդ մասիվի հետևի դաշտերից ձնծաղիկ հավաքենք?

Amarysa
02.03.2010, 00:11
Շնորհավորում եմ բոլորիս գարնան գալու առթիվ...:) Թող գարունը լցվի բոլորիս սրտերն ու ողողի խենթ երջանկությամբ: Թող շատ սպասված առողջ կուկուներ ծնվեն այս գարնանն ու թող, որ գարունը սկիզբը լինի բերք ու բարիքի, ծիլ ու ծաղկի, մեր բոլոր բարի երազանքների իրականացման…:love

Բայց ես ինչքան գիտեմ օրացույցային գարունը մարտի 20-ին կամ 21–ին ա գալիս...
:(

Արիացի
22.03.2010, 10:50
Շնորհավոր բոլորիդ, գարնան գալու կապակցությամբ :)

ivy
08.04.2021, 13:53
Էսօրվա նկար՝ պատշգամբից․

https://i.ibb.co/zNFJnLg/garun.jpg (https://ibb.co/nRBCgVy)

Լրիվ «ջա՜ն, գարուն» :)

https://i.ibb.co/fpxgwHh/serdyuchka.jpg (https://imgbb.com/)