PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրացուցային փոփոխություններ

Rammstein
28.02.2010, 12:27
Բոլորս էլ արդեն բազմիցս լսած կլինենք նոր օրացույցին անցնելու մասին, որը ուզում են կատարել 2012 թվականին:

Առաջարկված է նոր օրացույցի երկու տարբերակ.

Առաջին տարբերակի էությունն այն է, որ տարին բաժանվում է 4 հավասար եռամսյակների: Ամեն տարին սկսվելու է կիրակի օրով, Փետրվարը, Մարտը, Մայիսը, Օգոստոսը կունենան 30-ական օր, Հունվարը, Ապրիլը, Հուլիսը, Հոկտեմբերը կունենան 31-ական օր: Նահանջ տարում Մայիսին կավելանա եւս մեկ օր` Աշխարհի օր (Worlsday), սակայն առանց ամսաթվի եւ շաբաթվա օրվա: Նույն ձեւով կլինի Դեկտեմբերի 31-րդ օրը` առանց ամսաթվի եւ շաբաթվա օրվա: Այպիսով տարին էլի կունենա 365 օր (նահանջը` 366):

Երկրորդ տարբերակի էությունն է այն, որ ամիսը պարունակում է ամբողջ թվով շաբաթներ, ըստ այդմ Փետրվարը, Մայիսը, Օգոստոսն ու Նոյեմբերը կունենան 35-ական օր, մնացած ամիսները` 28-ական օր: Յուրաքանչյուր ամիս կսկսվի երկուշաբթիով:

VisTolog
28.02.2010, 12:40
Մի քանի շաբաթ առաջ որոշեցի օրացույցը կազմեմ :))

http://img100.imageshack.us/img100/4194/orcyc.png (http://img100.imageshack.us/img100/4194/orcyc.png)

Եվ երկրորդը` գունային բազմազանությամբ :))

http://img11.imageshack.us/img11/1669/orcyc2.png (http://img11.imageshack.us/img11/1669/orcyc2.png)

ՀԳ Դեռ չեմ որոշել, թե ըստ իմ օրացույցի աշխարհի վերջը երբ է :D

DavitH
28.02.2010, 13:00
երբ որ սենց հիմար բան կընդունեն ետ ժամանակ էլ կլինի աշխարհի վերջը նենց որ քո օրացույցով ետ չի որոշվի :)
ինձ կարող ա ինչ որ մեկը բացատրի ես պիղծ գործի իմաստը որն ա????

Հարդ
28.02.2010, 13:04
Իրոք, թող բացատրեն սրա իմաստն էլի... կտրականապես դեմ եմ:angry:
Մեծ խնդիրներ կառաջացնի, շատ մարդկանց ծննդյան օրերը կկորեն, մարդիկ չեն իմանա երբ ծնունդ նշեն... խառնաշփոթ...:angry

ministr
28.02.2010, 13:06
Փաստորեն Բարոն Մյունհաուզենը այնուամենայնիվ ողջ է :)

*e}|{uka*
28.02.2010, 13:09
Փաստորեն Բարոն Մյունհաուզենը այնուամենայնիվ ողջ է :)

Ես էլ էի նոր դա մտածում::D Ոչ թե ողջ է, այլ գոյություն ունի:

Նման բան չեն անի: :)

Rammstein
28.02.2010, 13:14
Իրոք, թող բացատրեն սրա իմաստն էլի... կտրականապես դեմ եմ:angry:
Մեծ խնդիրներ կառաջացնի, շատ մարդկանց ծննդյան օրերը կկորեն, մարդիկ չեն իմանա երբ ծնունդ նշեն... խառնաշփոթ...:angry

Սրա իմաստը՞… ավելի հեշտ կլինի բիզնես-միզնեսը, ամեն տարի նոր օրացույց չեն տպի, օրացույցը կլինի բոլոր տարիների համար նույնը, քիչ անտառ կհատեն օրացույց տպելու համար, բնությունը քիչ կտուժի, բլա բլա բլա…

Բանն այն է, որ մեր ներկայիս օրացույցը իրոք շատ անհարմարություններ ու թերություններ ունի, բայց ես էլ եմ կտրականապես դեմ սենց մի անգամից փոխելուն, առավել եւս, որ վերը նշված օրացույցները արհեստածին են:
Բացի էդ, պատկերացնում ե՞ք ինչքան բան պիտի փոխվի, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, լիքը նման սարքեր կան, որոնց մեջ ներդրված է ներկայիս օրացուցային համակարգը: Տեսականորեն էդ ամեն ինչը հնարավոր է փոխել, բայց կստացվի աջ ականջը քորել ձախ ձեռքով:

Հ.Գ. Ժող, բայց կարաք հանգիստ լինեք, հիմա Հայաստանում օրացույց տպելը գովազդի աղբյուր ա, մեր մոտ դրանից չեն հրաժարվի… :D

Kita
28.02.2010, 13:24
Դեկտեմբերի 31 էլ չի լինի սպասված, զզվություն է:( ինչի փոխել. եթե էսքան տարիներ կա ու սովոր ենք...
Rammstein-ի ասած գործոնների մասին լռում եմ...

One_Way_Ticket
28.02.2010, 13:25
ինձ կարող ա ինչ որ մեկը բացատրի ես պիղծ գործի իմաստը որն ա????
Երևի IT ընկերություններն են նախաձեռնության հեղինակը: Իրենց համար լիքը գործ է բացվելու :)

DavitH
28.02.2010, 13:35
ես որ չեմ փոխի իմ օրացույցը հաստատ ու բոլոր գրառումներս անելու եմ հիմիկվա օրացույցով

DavitH
28.02.2010, 13:38
համել պատկերացնում էք էլ մի ամսով պարտքով փող վերցնել չի լինի :D ամիս էլ կա ամիս էլ

Ներսես_AM
28.02.2010, 13:38
Հա բայց ինչին եք դեմ, օրինակ ինձ երկրորդ տարբերակը շատ ա դուր գալիս: Ցանկացած ամսաթվով կարող ես ասել թե շաբաթվա ինչ օր է: Միշտ կիմանաս որ ամսի 7-ը, 14-ը, 21-ը, 28-ը, 35-ը կիրակի են: Կայֆ: Իսկ ծննդյան օր ոչ մեկ չի կորցնի :) ուղղակի ասենք Հունվարի 31-ը կլինի նոր տարբերակում փետրվարի 3-ը, կարճ ասած հաշվում եք տարվա որերորդ օրն ա ձեր ծննդյան օրը ու տեղափոխում համապատասխան օրվան նոր օրացույցով:

Հարդ
28.02.2010, 13:41

Ես իմ ապրիլի 10 - ը ուրիշ ոչ մի օրով չեմ փոխի:beee

Rammstein
28.02.2010, 13:48
Բնության պահպանման առումով մի բան էլ ավելացնեմ. եթե ուզում են բնությունը քիչ փչանա, թող քիչ գովազդներ տպեն: Փողոցում քայլում ես, գալիս ձեռիդ մեջ մի հատ բջջային օպերատորի կամ մի այլ բանի գովազդ են խցկում: Բացում ես, որ կարդաս, տեսնում ես բացի տվյալ ընլերության անունից էլ բան չկա գրած, բայց նենց սիրուն ա ձեւավորած, որ էդ մի գովազդային թղթի ինքնարժեքով կարելի էր 10 հատ ծառ տնկել: Էլ չասեմ, թե քանի ծառ կարելի ա տնկել ու խնամել էն փողերով, որոնք ծախսվում են փողոցի գովազդային վահանակներ (բաններներ) տպելու, հեռուստատեսային գովազդի վրա:

Հա բայց ինչին եք դեմ, օրինակ ինձ երկրորդ տարբերակը շատ ա դուր գալիս: Ցանկացած ամսաթվով կարող ես ասել թե շաբաթվա ինչ օր է: Միշտ կիմանաս որ ամսի 7-ը, 14-ը, 21-ը, 28-ը, 35-ը կիրակի են: Կայֆ: Իսկ ծննդյան օր ոչ մեկ չի կորցնի :) ուղղակի ասենք Հունվարի 31-ը կլինի նոր տարբերակում փետրվարի 3-ը, կարճ ասած հաշվում եք տարվա որերորդ օրն ա ձեր ծննդյան օրը ու տեղափոխում համապատասխան օրվան նոր օրացույցով:
Ներսես ջան, բա հետաքրքրությունը հենց բազմազանության մեջ ա: Հո չպե՞տք ա ռոբոտների պես ապրենք: Էս օրացույցը մի քայլ առաջ ա, դեպի մարդկանց ռոբոտացումը:

Ես էս օրացույցները կանվանեի իմ ամենասիրած տերմիններից մեկով` ֆաշիստական օրացույց: :)

Հարդ
28.02.2010, 13:50
Բնության պահպանման առումով մի բան էլ ավելացնեմ. եթե ուզում են բնությունը քիչ փչանա, թող քիչ գովազդներ տպեն: Փողոցում քայլում ես, գալիս ձեռիդ մեջ մի հատ բջջային օպերատորի կամ մի այլ բանի գովազդ են խցկում: Բացում ես, որ կարդաս, տեսնում ես բացի տվյալ ընլերության անունից էլ բան չկա գրած, բայց նենց սիրուն ա ձեւավորած, որ էդ մի գովազդային թղթի ինքնարժեքով կարելի էր 10 հատ ծառ տնկել: Էլ չասեմ, թե քանի ծառ կարելի ա տնկել ու խնամել էն փողերով, որոնք ծախսվում են փողոցի գովազդային վահանակներ (բաններներ) տպելու, հեռուստատեսային գովազդի վրա:

Ընդհանրապես աշխարհում էնքան են անիմաստ փողեր ծախսում, որ եթե մի օր դադարեն, ամեն ինչ երևի հրաշալի կլինի:

DavitH
28.02.2010, 13:52
իսկականից որ թող արտանետումները քչացնեն, թող ատոմային զենքերը ոչնչացնեն
ԱՄՆ-ն փոխանակ իրա ունեցաց միջոկային զենքերը վերացնի ընգել ա ստեղ ընդեղ,

Հարդ
28.02.2010, 13:54
Վերջերս լսեցի, որ եթե 5 տարի գերտերությունները զենքի վրա փող չծախսեն, բոլոր հիվանդությունների դեղը կգտնվի: Չգիտեմ ոնց են հաշվել, բայց հաստատ լավ բան դուրս կգա:;)
Բայց դե տենց բան չի լինի, մարդը մնում ա նույն բութ էակը:

*e}|{uka*
28.02.2010, 13:56
Սխալ թեմա չեմ մտե՞լ: :think :))

Rammstein
28.02.2010, 14:01
Ընդհանրապես աշխարհում էնքան են անիմաստ փողեր ծախսում, որ եթե մի օր դադարեն, ամեն ինչ երևի հրաշալի կլինի:

Ուհու…
Ասածս էն ա, որ էդ բնություն-մնություն մեջտեղ խառնելը դեմագոգիա ա, դրա հետ կապ չունի օրացույց փոխելը:

DavitH
28.02.2010, 14:10
Հա բայց ինչին եք դեմ, օրինակ ինձ երկրորդ տարբերակը շատ ա դուր գալիս: Ցանկացած ամսաթվով կարող ես ասել թե շաբաթվա ինչ օր է: Միշտ կիմանաս որ ամսի 7-ը, 14-ը, 21-ը, 28-ը, 35-ը կիրակի են: Կայֆ: Իսկ ծննդյան օր ոչ մեկ չի կորցնի :) ուղղակի ասենք Հունվարի 31-ը կլինի նոր տարբերակում փետրվարի 3-ը, կարճ ասած հաշվում եք տարվա որերորդ օրն ա ձեր ծննդյան օրը ու տեղափոխում համապատասխան օրվան նոր օրացույցով:

մի հատ հաշվի տես թե քանի օրա ունենում տարին
364 բա են 2 օրը?????????? երկրորդ տարբերակը վաբշե ապուշություն ա
բա չեք ասում որ բռունցքով էլ չենք կարա որոշենք ամիսը քանի օր ունի :(

Ռուֆուս
28.02.2010, 14:17
Ես դեմ եմ փոխելուն, ամեն տարի ծնունդս երկուշաբթի օրը կընկնի :angry

Hda
28.02.2010, 15:05
Իրոք, թող բացատրեն սրա իմաստն էլի... կտրականապես դեմ եմ:angry:
Մեծ խնդիրներ կառաջացնի, շատ մարդկանց ծննդյան օրերը կկորեն, մարդիկ չեն իմանա երբ ծնունդ նշեն... խառնաշփոթ...:angry

իՆչ որ մարդիկ պարապ են մնացել,Փող -ի տեղ են ման գալիս: էս ճգնաԺամի պայմաններում իսկականնա, --սաղ երգերը երգեցինք մնաց սարի սմբուլը
Ասում եմ 10-ականից էլ 12 կամ ավելի բարդ 13-ականի չանցնենք՞:D

DavitH
28.02.2010, 15:05
բայց մեկա մտածում եմ որ չեն փոխի ....

Միքո
28.02.2010, 15:56
Ասում եմ 10-ականից էլ 12 կամ ավելի բարդ 13-ականի չանցնենք՞:D

հենա միանգամից 17-ականի :D նոր խոսք կենցաղում…
մի հատ նայեք ուրբաթ 13 լինելո՞ւ ա փոխելու դեպքում :D

Dayana
01.03.2010, 00:07
Ես դեմ եմ փոխելուն, ամեն տարի ծնունդս երկուշաբթի օրը կընկնի :angry

նամ բի պանեձելնիկի վզյած ի ատմենիծ :))

Առաջին անգամ էս մասին լսելուց մի կարգին ծիծաղել եմ: Սա ֆանտաստիկայի ժանրից ա Հայկ ջան, լուրջ մի ընդունիր: Մի քանի հազար տարի էս "օրացույցով" է երկիր մոլորակը ապրել, փոխելու համար դեռ մի քանի հազար տարի էլ պետք կլինի ;)

Artgeo
01.03.2010, 02:15
Մեկնումեկը ծննդյանս օրվան կպել ա, գլուխը կջարդեմ։

Ուլուանա
01.03.2010, 20:00
Սրա իմաստը՞… ավելի հեշտ կլինի բիզնես-միզնեսը, ամեն տարի նոր օրացույց չեն տպի, օրացույցը կլինի բոլոր տարիների համար նույնը, քիչ անտառ կհատեն օրացույց տպելու համար, բնությունը քիչ կտուժի, բլա բլա բլա…

Բանն այն է, որ մեր ներկայիս օրացույցը իրոք շատ անհարմարություններ ու թերություններ ունի, բայց ես էլ եմ կտրականապես դեմ սենց մի անգամից փոխելուն, առավել եւս, որ վերը նշված օրացույցները արհեստածին են:
Բացի էդ, պատկերացնում ե՞ք ինչքան բան պիտի փոխվի, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, լիքը նման սարքեր կան, որոնց մեջ ներդրված է ներկայիս օրացուցային համակարգը: Տեսականորեն էդ ամեն ինչը հնարավոր է փոխել, բայց կստացվի աջ ականջը քորել ձախ ձեռքով:
Ճիշտ է, ներկայիս օրացույցն իսկապես շատ թերություններ ունի, բայց հաշվի առնելով էն բոլոր բարդություններն ու խառնաշփոթը, որ կառաջանան նոր օրացույցների կիրառման դեպքում, ես էլ եմ կարծում, որ հաստատ չարժե։ Իսկ օրացույցներ տպելու հաշվին իբր ծառերի մասին հոգալու հետ կապված պատճառաբանություններն ընդհանրապես ծիծաղելի են՝ հաշվի առնելով, թե ինչ գումարներ են ծախսվում գովազդներ և այլ անիմաստ զրթուզիբիլ տպելու վրա։
Ուղղակի երևի արժեր ժամանակին նորմալ օրացույց կազմել, որ հիմա էսպիսի հարց չառաջանար։ :think

Հ.Գ. Ժող, բայց կարաք հանգիստ լինեք, հիմա Հայաստանում օրացույց տպելը գովազդի աղբյուր ա, մեր մոտ դրանից չեն հրաժարվի… :D
Հա, բա ո՞նց, ամբողջ աշխարhը կարող ա փոխի, բայց մենք մնանք նույն օրացույցով, ինչ ա, թե՝ մեզ մոտ օրացույց տպելը գովազդի աղբյուր ա, հա՞։ :D

Rammstein
01.03.2010, 21:34
Հա, բա ո՞նց, ամբողջ աշխարhը կարող ա փոխի, բայց մենք մնանք նույն օրացույցով, ինչ ա, թե՝ մեզ մոտ օրացույց տպելը գովազդի աղբյուր ա, հա՞։ :D

Ինչո՞ւ ոչ, մուսուլմանական աշխարհը կարա մյուսներից տարբեր օրացույց օգտագործի, մենք չենք կարա՞… :)
:))

Արեն
06.03.2010, 14:18
Կողմ եմ երկրորդին:
Դա հետաքրքիր կդար2նի մեր առօրյան: