PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարիքային տարբերություններ



StrangeLittleGirl
21.01.2007, 23:58
Խոսքս բնավ սիրային հարաբերությունների մասին չէ: Ուզում եմ խոսենք ընդհանրապես ցանկացած հարաբերություններում տարիքային տարբերությունների մասին: Խնդրում եմ սիրայինի վրա չսևեռվել, որովհետև դրա մասին առանձին թեմա կա:
Բացատրեմ, թե ինչու եմ բացել այս թեման: 13-14 տարեկանից սկսել եմ շփվել ինձնից մեծերի հետ: Պատճառները տարբեր էին: Հիմնականում միջավայրի փոփոխությունն էր. ես հայտնվել էի մի միջավայրում, որտեղ բոլորն ինձնից մեծ էին: Լավագույն դեպքում մեր տարբերությունն ընդամենը մեկ տարի էր, բայց կային մարդիկ, որոնք ինձնից մեծ էին 7-8, իսկ ոմանք նույնիսկ 13-15 տարով: Նրանցից ոմանց հետ շփումը շատ հեշտ էր ստացվում, մինչև հիմա էլ մտերիմ ենք, իսկ ոմանց հետ շատ բարդ էր, որովհետև ամեն երկրորդ նախադասությունը հետևյալն էր. «Դու փոքր ես, չես հասկանա»: Զարմանալին այն էր, որ այդ պես ասում էին հիմնականում ինձնից 3-4-5 տարով մեծերը, իսկ, ասենք, 13 տարով մեծերը երբեք դրա մասին չէին էլ հիշում, իսկ եթե հիշում էին, միայն այսպես. «Ի՜նչ հետաքրքիր է, մեր միջև հսկայական տարիքային տարբերություն կա, բայց մենք մտերիմ ընկերուհիներ ենք»:
Այս ամենը ես կմոռանայի, եթե Ակումբում էլ նույն խնդրի առաջ չկանգնեի: Դրա համար էլ դիմում եմ ձեզ (կցանկանայի, որ հոգեբանները պատասխանեն):
1. ինչու՞ են մարդիկ հաճախ հիշում տարիքային տարբերության մասին
2. մի՞թե հնարավոր չէ, որ մեծը փոքրից սովորի, ինչքան էլ առաջինը հասուն լինի
3. ինչպե՞ս կարող է մարդու հոգեկանի վրա ազդել անընդհատ մեծահասակների հետ շփվելը

PoeT
22.01.2007, 11:18
Zhesht.am–ի ֆորումում նմանատիպ թեմա կար։ Դիտել թեման (http://board.zhesht.am/index.php?showtopic=277)։ էնտեղ իմ կարծիքը գրել էի, բայց Բյուրիկիս համար չեմ զլանա էլի կգրեմ, չնայած նրան, որ չեմ սիրում մի բանը մի քանի անգամ ասել։


13-14 տարեկանից սկսել եմ շփվել ինձնից մեծերի հետԵս էլ :P
Զարմանալին այն էր, որ այդպես ասում էին հիմնականում ինձնից 3-4-5 տարով մեծերը, իսկ, ասենք, 13 տարով մեծերը երբեք դրա մասին չէին էլ հիշում, իսկ եթե հիշում էին, միայն այսպես. «Ի՜նչ հետաքրքիր է, մեր միջև հսկայական տարիքային տարբերություն կա, բայց մենք մտերիմ ընկերուհիներ ենք»:3-4-5 տարով մեծերը 4-5 տարի ավելի շատ գիտելիք ունեն և սևեռվելով դրա վրա, մոռանում են նրա մասին, որ մենք նույնպես կարող ենք ճիշտ լինել, ու մեզնից էլ կարելի է ինչ որ բան սովորել (Ես ՄԵԾ եմ, իսկ դու դեռ ՓՈՔՐ ես։ Յանի հա էլի ես քեզնից շատ բան գիտեմ, ձև չունես...)։ Իսկ 13 տարով մեծերը կարիք չունեն նշելու, որ իրենք քեզնից 13 տարով մեծ են, դու դա տենց էլ հասկանում ես։ Հետո 13 տարով մեծերի վերաբերմունքը լրիվ ուրիշա, իրանց քո հետ շփվելու նպատակը այն չի, որ քեզ ցույց տան, որ քեզնից շատ են հասկանում։

1. Բյուր ջան, կարծում եմ մարդկանց մեջ տարիքային տարբերությունը իրոք, որ շատ բան է նշանակաում։ Դե իհարկե խոսքը կարդացած գրքերի մասին չէ, այլ "կյանքի փորձի"։ Մեծերի խոսքերը լսելուց հաճախ չեմ ընդունում նրանց մտածելակերպը, բայց միայն որորշ ժամանակ հետո, հասկանում եմ այդ խոսքերի արժեքը։

2. Դե իհարկե հնարավոր է, բայց կարծում եմ հավանականությունը քիչ է։

3. լօօլ երևի երեխան ժամանակից շուտ կմեծանա, իսկ դա լավ չի... (չնայած, որ մյուս կողմից նայենք, ես միշտ շփվել եմ ինձնից մեծ տարիքով մարդկանց հետ, բայց կարծես թե ժամանակից շուտ չեմ մեծանում։ Ոմանք նույնիսկ պնդում են, որ ուշանում եմ... :D )

Ուլուանա
22.01.2007, 12:25
Մինչև ֆորումներ մտնելը, որպես կանոն, ունեցել եմ ինձնից 1-3 տարով մեծ ընկերուհիներ։ Տարօրինակ է, բայց հենց իմ տարիքի ընկերուհի մինչև վերջերս ոչ մի անգամ չեմ ունեցել։ Իսկ վերջին մոտ երկու տարվա ընթացքում (ֆորումների շնորհիվ :P ) շփվում եմ հիմնականում ինձնից փոքրերի հետ, որոնց զգալի մասն ինձանից փոքր է 4-5 տարով։
Չեմ կարծում, թե մեծերի հետ շփվելով՝ ժամանակից շուտ եմ մեծացել։ Ճիշտ է, ինձնից տարիքով շա՜տ մեծ ընկերներ չեմ ունեցել, որ ինձ փոքրի տեղ դնեին ու իրենց տարիքը դրոշակ դարձրած թափահարեին։ Իսկ փոքրերի հետ շփվելիս հաստատ ինձ ուրիշ սերնդի ներկայացուցիչ չեմ զգում, շփումը հաճելի է։ Չգիտեմ՝ ես ինձնից փոքր ընկերներիս համար «բարոյախոսություն կարդացողի» տհաճ դերը տանում եմ թե չէ (գուցե երբեմն տանում եմ այդպիսի դեր... :oy ), բայց ընդհանուր առմամբ չեմ կարծում, թե մեր շփման ընթացքում առանձնապես զգացվի մեր տարիքային տարբերությունը։ Ամեն դեպքում, դա իրենք պետք է ասեն, քանի որ ես ինքս կարող եմ շատ բաներ չնկատել։ :(

Ընդհանրապես, իմ կարծիքով, միշտ էլ օգտակար է տարիքով մեծ ընկերներ ունենալը։ Խոսքը, բնականաբար, խելացի, բարոյական ու կիրթ ընկերների մասին է։ Բայց նաև համոզված եմ, որ ավելի օգտակար է շփվել տարբեր տարիքի մարդկանց հետ, ցանկալի է, որ մարդու ընկերական շրջապատը հնարավորինս բազմազան լինի տարիքային առումով՝ ընդգրկելով ամենատարբեր տարիքային խմբերի պատկանող մարդկանց։ Նախ, դա շատ օգտակար կլինի տարբեր տարիքի մարդկանց՝ և՛ քեզնից փոքրերի, և՛ քեզնից մեծերի հոգեբանությունն իմանալու և դրա միջոցով նրանց ավելի լավ հասկանալու հարցում, և՛ մեծերից տարբեր բաներ սովորելու տեսակետից, և՛, փոքրերի հետ շփվելու դեպքում, եթե արդեն հասուն տարիքում ես, հոգով երիտասարդ ու կենսուրախ մնալու հարցում։ :)

electrical_storm
22.01.2007, 14:54
ինձնից 1 տարի փոքր 1-2 ծանոթ ունեմ..մնացածը ինձնից կամ մեծ են, կամ էլ գոնե իմ տարիքին....40-42 տարեկան ընկերներ ունեմ նույնիսկ...
Չեմ կարում լուրջ վերաբերվել փոքրերին...
..համ էլ մեր մոտ ուշ են հասունանում...ասենք Ռուսաստանից 14 տարեկան աղջիկը ստեղի մի 35-40 տարեկանի չափ հասունա..իրանց հետ լինումա շփվել..իսկ ստեղ շատ անգամ 25 տարեկան աղջիկա լինում, բայց փոոոոքր երեխա կարծես լինի...դե տղաների մասին էլ չեմ խոսում...տարիքով մեծ են, կրթված..բայց մտքով կարծես երեխա լինեն...

Ծով
22.01.2007, 14:56
Շատ լավ թեմա է…հիմա կծավալվեմ…
Ուրեմն սկսած մանկապարտեզից շատ քիչ է պատահել,որ ինձ հասակակից ընկերներ ունենամ…միշտ ինձնից մեկ տարով մեծ են եղել…
Դպրոցական տարիքում էլ բնականաբար նույնը,քանի որ մեկ տարի շուտ եմ դպրոց գնացել…բայց դե մեկ տարին ես առանձնապես տարբերություն չեմ համարում…
ՄԻշտ էլ ինձնից մեծ ընկերներ ունեցել եմ,բայց ոչ մշտական…
Այժմ,սակայն,ամեն ինչ փոխվել է…Հիմա իմ մտերիմ ընկերները մեկից հինգ տարով մեծ են ինձանից…/եթե չեմ սխալվում,մեկ-մեկ տարիքը շփոթում եմ:) /
այս տարի բախտ վիճակվեց նույնիսկ ինձանից փոքր ընկերներ ձեռք բերել…էլ չեմ ասում իմ շատ-շատ փոքրիկ ընկերների մասին,որոնց հետ ես մանուկ եմ դառնում…:love
Պիտի ասեմ,որ ինձ համար երբեք տարիքը խոչընդոտ չի հանդիսացել մարդկանց հետ շփվելու համար…
Բարեբախտաբար իմ շատ մեծ ընկերները երբեք ինձ չեն հիշեցրել տարիքային տարբերության մասին…պատահել է,որ ես եմ եղել «մեծը» որոշակի հարցերում…
Ես կարծում եմ,որ ճիշտը դիմացինի կերպարը հասկանալն է,անկախ նրանից,ինչ տարիքի մարդ է քո առաջ…
Բայցևայնպես,ես ուրախ եմ,որ հիմնականում շրջապատված եմ եղել հետաքրքիր մարդկանցով…
Ավելացնեմ նաև,որ իմ ամենամեծ ընկերները ծնողներս են,ինչի համար շնորհակալ եմ Աստծուն,որովհետև միշտ չէ այդ բախտը վիճակվում:)
Կարևորը բոլոր տեսակի հարաբերություններում եղեք այնպիսին,ինչպիսին,որ կաք…

PoeT
22.01.2007, 16:06
համ էլ մեր մոտ ուշ են հասունանում...ասենք Ռուսաստանից 14 տարեկան աղջիկը ստեղի մի 35-40 տարեկանի չափ հասունաԴե լավ շատ չասեցի՞ր :D :D :D

Ժամանակից շուտ մեծանալուց հիմար բան չկա։ Ջահելությունը, պետք է վայելվի։

electrical_storm
22.01.2007, 19:23
Դե լավ շատ չասեցի՞ր :D :D :D

Ժամանակից շուտ մեծանալուց հիմար բան չկա։ Ջահելությունը, պետք է վայելվի։

պառկերացրու, որ շատ չեմ ասում...
..Ժամանակից ուշ-շուտ չկա..պարզապես այնտեղ կյանքը ուրիշ ձևա, ու առանց իրանց ուզելու են մարդիկ տենց դառնում...ավելի ինքնուրույն ու ազատ են մտածում, իրենք են հաղթահարում դժվարությունները և այլն....
..ու իրանց հասկացողությունը ստեղի մարդկանցից շատ ավելի լավա...
..ի նկատի չունեմ լավն են ավելի...ստեղ էլ, ընդեղ էլ վատ ու լավերը կան....
...չգիտեմ..մեծերին եմ սիրում ու վե'րջ:,,,... բայց ինքս միշտ 20 տարեկան եմ ուզում մնալ....լոլ......

StrangeLittleGirl
22.01.2007, 22:12
Լավ, մի այսպիսի հարց տամ: Իսկ հասունությունը պարտադի՞ր պայման է տվյալ մարդու հետ շփվելու համար: Օրինակ, իմ 33 տարեկան ընկերուհին (այն ժամանակ դեռ 27) հաստատ ինձնից ավելի հասուն է ու հաստատ ես երեխա եմ եղել նրա կողքին թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, բայց դա չի խանգարել մեր մտերմությանը

electrical_storm
22.01.2007, 22:40
իմ տարիքից փոքրերը իմ մտքերը չեն հասկանում, սխալ են հասկանում....
Չեն հասկանում ինչ եմ ասում...իրանց մտքերն ու արարքներն ինձ համար երեխայական են:.. Դրա համար ընկերություն տենց դեպքերում չի լինի...
...Ինձ միշտ էլ ասել են,որ տարիքիցս մեծ եմ երևում, ավելի "взрослый" մտքեր ունեմ.. ու ես էլ զգում եմ, որ դա տենցա....մանավանդ աղջիկները միշտ ասել են, որ միակ իրանցից տարիքով փոքր տղան եմ, որին լուրջ են ընդունում... ու չեն զգում, որ փոքր եմ...

Black Insomnia
01.02.2007, 21:58
ՈՒղղակի մեր փառապանծ Հայաստանում չգիտես ինչու երեխաները <<մամայի բալաներ >> են մեծանում ու դառնում.....ոչ այնքան ինքնուրույն ,որքան որ անկասկած արժեր..
Բացի այդ համոզված եմ` կան հիմա եվս մարդիկ,ինքնուրույն մտածող մարդիկ,հետաքրքիր մարդիկ ...երեվի կան.. թեեվ ..իհարկե Հայաստանը հանճարների հիմնական նստավայրը չի..
ամեն դեպքում` հետաքրքիր մարդիկ եվս մարդիկ են,մարդիկ լինում են տարբեր տարիքի...:8

Cassiopeia
02.02.2007, 11:31
Արտաքնապես փոքր երևալու պատճառով ինձ որպես ընկեր ընտրել են միշտ տարիքով ինձանից փոքրերը… Շփման ընթացքում երբեք բարդությունների առաջ չեմ կանգնել, որովհետև ամենքի հետ պետք է "լինել նրանց համապատասխան տարիքի և մտածելակերպի"…
Ինքս էլ ձգտել եմ ինձանից տարիքով մեծ անձանց հետ շփվել, ունեմ ընկերներ, որոնց տարիքը տատանվում է մինչև 50-55 տարեկան… Նրանցից միշտ սովորելու բան կգտնեմ…
Մի զարմանալի հանգամանք… իմ տարիքի ընկերներ շատ քիչ ունեմ ու դա միշտ այդպես է եղել սկսած դպրոցական տարիքից:
Ես իմ ընկերներից չեմ բողոքում ու սիրում եմ բոլորին, անկախ իրենց տարիքից:love

dreaming
02.02.2007, 17:04
Համոզված եմ, որ տարիքով չէ պայմանավորված մարդու հասկացողության մակարդակը… 23տարեկան պատանին շատ դեպքերում ավելի հասուն է, քան 33 տարեկանը. Ամեն ինչ գալիս է մարդու դաստիարակությունից. Հենց հիմա կողքիս է գտնվում մի պաշտոնատար անձ, որին հազար անգամ բացատրում ես, բայց ինքը տհասի նման չի հասկանում:angry

StrangeLittleGirl
02.02.2007, 19:19
Խոսքս մարդու հասունության մասին չէ: Ես ասում եմ, որ դու 30 տարեկան ես, քո հասունությունն էլ է 30 տարեկանի, շփվում ես 20 տարեկանի հետ, որի հասունությունն էլ է 20 տարեկանի:
Թե չէ այսինչը 14 տարեկան է, բայց 40-ի խելք ունի… դրանք շաբլոն արտահայտություններ են: Ինչ-որ տեղ էլ մարդիկ դրանով փորձում են իրենց արդարացնել, որ իրենցից փոքրերի հետ են շփվում:

Kita
02.02.2007, 19:38
ինձ համար միշտ էլ ավելի հեշտ է եղել շփվել ինձնից ավելի մեծերի հետ... և նույնիսկ հիմա...իմ ամենամտերիմ ընկերը ինձնից 9 տարի մեծ է.. էլ չեմ խոսում մորքուրիս մասին...նա ինձ համար շատ մտերիմ էր, իրա պես էլ չկա ոչ ոք:(

dreaming
06.02.2007, 16:51
ԿԵՆՍԱԲԱՆԱԿՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌևՍ ՄՏԱՎՈՐ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ
կենսաբանական հասունությունը կապ չունի ուղեղի հասունության հետ: Եթե մարդ կարողանում է միաժամանակ ընկերություն անել և տարիքով փոքրերի և տարիքով մեծերի հետ դա թերություն չէ և արդարացման կարիք չունի: Դա կապված է մարդու դաստիարակությունից ու ներքին կուլտուրայից, նաև թե ինչքանով է մարդը հարգում դիմացինի կարծիքներն ու հակոըմները:

docart
06.02.2007, 22:43
Ինչքան շփվող կողմերը փոքր են, այնքան տարիքային տարբերությունը նրանց միջև ավելի արտահայտված է: Օրինակ պատկերացրեք 5րդ և 10րդ դասարանցուն: Այդ հինգ տարվա տարբերությունը շատ է արտահայտված: Իսկ տաս տարի հետո, երբ նրանք կլինեն 22 և 27 տարեկան, նրանց շփումը ավելի է հեշտանում: Եվս հինգ կամ տաս տարի, և նրանց տարիքային տարբերություն այլևս չի զգացվի:

Sun
02.04.2007, 10:03
Շատ լավ թեմա է :)
Կյանքիս ողջ ընթացքում շրջապատված էի եղել և շրջապատված եմ մեծահասակների հետ և պատկերացրու մեզնից ոչ մեկը չի նկատել մեր տարիքային տարբերությունը, նույնիսկ ունեմ մոտ 30 տարվա տարիքային տարբերությամբ ընկեր, երբեք ոչ մեկը չի վիրավորել մյուսին նշելով իրենց տարբերությունների մասին, մենք բոլորս ունենք ինչպես միևնույն ,այնպես էլ տարբեր հետաքրքրություններ, բայց մենք երբեք ոչ մեկը խտրականություն չենք դնում և չենք դրել մեր միջև:
Ինչպես ասում են ինչքան մարդ,այնքան էլ բնավորություն, այնքան էլ գաղափարներ, այնքան էլ մտածելակերպ, այնքան էլ հայացքներ...այնպես որ ամեն ինչ սրտիդ մոտ մի ընդունիր:)
_________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Երկնային
28.04.2008, 21:14
1. ինչու՞ են մարդիկ հաճախ հիշում տարիքային տարբերության մասին

Որոշ դեպքերում հիշում են տարիքային տարբերությունը որովհետև ավելի խելացի ու ուժեղ են ուզում երևալ, բայց դե չեն հասկանում, որ դա տարիքի հետ բացարձակապես կապ չունի… :)


2. մի՞թե հնարավոր չէ, որ մեծը փոքրից սովորի, ինչքան էլ առաջինը հասուն լինի

հետաքրքիր է և՛ քեզանից փոքրերի հետ շփվել, և՛ մեծերի… :)
Ամեն ինչ փոխադարձ է…
շփվելով քեզանից մեծերի հետ` շատ-շատ նոր բաներ կարող ես սովորել… Մեծերն էլ իրենց հերթին, շփվելով ավելի երիտասարդների հետ` ավելի երիտասարդ են իրենց զգում…
հասուն տարիքում ավելի շատ ձգտում են ավելի երիտասարդների հետ շփվել, իսկ երիտասարդ տարիքում` ավելի մեծ կյանքի փորձ ունեցողների…:think


3. ինչպե՞ս կարող է մարդու հոգեկանի վրա ազդել անընդհատ մեծահասակների հետ շփվելը

Նման մարդիկ հոգեպես ավելի հասուն ու զարգացած են լինում, շատ հաճախ իրենց հետ շփվելիս տարիքով ավելի մեծի տեղ են դնում, քանի որ միագամից զգացվում է իրենց առավելությունը հասակակիցների կողքին…

Ես ինքս համարյա միշտ շփվել եմ ինձանից տարիքով մեծերի հետ… Լինելով տան միակ երեխան` համեմատած ավելի մտերիմ եմ եղել քեռիների, հորաքույրների ու հորեղբայրների երեխաների հետ… իսկ իրենք բոլորն էլ ինձանից շատ մեծ են (ամենափոքրը ինձանից 9 տարով է մեծ… :oy)
Ասեմ որ կյանքիս ընթացքում, շատ մտերիմ եմ եղել հատկապես եղբայրներիս հետ, ու իրեք երբեք ինձ զգացնել չեն տվել, որ ինձանից մեծ են տարիքով, կամ նման արտահայտություններ չեն արել, «Կմեծանաս, կիմանաս…», «Դեռ փոքր ես…» և այլն :D
Ամենամտերիմը քեռուս տղայի հետ եմ միշտ եղել (հիմա 34տարեկան է :love)

Երևի սա է պատճառը, որ ընկերներս էլ մեծամասամբ ինձանից տարիքով մեծ են լինում… ավելի մեծ հետաքրքրությամբ եմ շփվում մեծերի հետ…
դե, իմ տարիքի ընկերներ էլ ունեմ, բայց իրենք հիմանկանում դպրոցում ու համալսարանում ձեռք բերվածներն են… :)

ունեմ նաև փոքրիկ, շատ փոքրիկ ընկերներ…:love
երբեմն զգում ես ինքդ քեզ մանուկ զգալու պահանջը, ու այդպիսին դառնում ես քո փոքրիկ ընկերների կողքին…:P

հետաքրքիր է, որ ցանկացած տարիքի մարդու հետ կարողանում եմ լեզու գտնել, ու մտերմանալ… լինի դա մի քանի տարեկան մանկիկ, թե` մեծահասակ… :oy

isoedo
28.04.2008, 21:28
Սաղ էլ պտի ամեն ձևի մարդկանց հետ շփվեն, անկախ տարիքից, որ հասկանան թե ինչնա լավ, ինչը վատ, մի հատ ծանր ու թեթև անեն, իմանան ինչ կարելիա անել, ինչը ոնց անել...;)