Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Պոեմներ և բալլադներ
ԳԱՐՈՒՆՆ Ո?ՒՐ ԳՆԱՐ
,,նվեր գարնան առաջին օրվան"
Գարունն էր գալիս, գարունն էր փթթում,
Ձնհալի թացով աչքերը թարթում
Ու քնից ելնող գեղեցկուհու պես
Երկնքի առաջ իրեն էր զարթում...
Հոգին էր ծաղկում, հոգին թևածում,
Թաց հողի մեջ էլ գարուն էր տեսնում,
Աղբը քանդրտող սոված շան նման
Նույնիսկ աղբի մեջ գարուն էր փնտրում...
Գարունն էր շեմին, գարունն էր հուրում,
Երանգներ փորձում, գույներ էր թերթում,
Ոնց բարուրի մեջ բացվող երեխա
Անմեղ ժպտում ու կաթով էր բուրում:
Հավերժականն էր գարունը երգում,
Սիրող սրտերը այդ երգով լցնում...
Ոտնահարվածին հոգի էր տալիս
Աղքատի դուռը նորից բաց անում...
Որ նորից վառվի աղքատի լույսը,
Նորց բոցկլտա էն մարած հույսը,
Որ նա բռնկված նոր ջանք կորովով
Թող անի կյանքից իր տված խույսը...
Լրիվ անտեղյակ մարդու ցավերին,
Անտեղյակ նաև չար-չար խաղերին,
Տարածվում էր նա երկրի վրա,
Որ զարթոնք բերի, որ ծաղկի, խնդա...
...Բայց դևին մեկ է գարուն-ձմեռը,
Երբ կամենում է ձգում է թելը,
Ու խամաճիկը զոլերով փայլուն
Խաղում է իր ժանտ, անիծված դերը...
******************
***********************
,,Գարուն ա ձուն ա արել..."
Ձյանը արյուն է հեղվել,
Արյունը աչքերն են բռնել,
Աչքերը ,,գահին" են չռվել...
*****************
******************
Էն մի հին դևին, որ քիչ չէր լափել,
Էս նորի ,,թիքեն" շատ էր դուր եկել,
Նոր պատառի է իր աչքը տնկել,
Նորից ,,աթոռի" մոլուցքով տարվել:
Երկու դևի մեջ կռիվ է ընկել,
Ավարը նորից հալալ չի կիսվել,
Մեկինը քիչ է մեկինը շատ է,
Էն մեկելից էլ բաժին չի հասել...
Ու ձիգ են տվել մատի թելերը,
Տակին խաղում են խամաճիկները,
Վայ-վույ են անում, ,,երեսը պոկում"
Թե. ,,Չէ, շատ լավն է մեր խելոք դևը...":
,,Վայ առանց նրան ո?նց պիտի անենք...
Գնանք դե ասա էն գետը լցվենք...
Ախ առանց նրա արև դուրս չի գա,
Մեր ցավը ինչո?վ պիտի դարմանենք":
,,Վայ-վույ, վաշ-վիշ ես, դու միշտ դժգոհ ես",
,,Ինչի?ց ես խաբար, դու բան չգիտես",
,,Հեյ, բա էրեկը, մոռացաք ի?նչ է...",
,,Իմ ու քո պինչ է, էսօր ոչինչ է...":
Հարայ են տվել, զորք են հավաքել,
Թշնամու նման դեմ դիրքավորվել.
Մեկի բեմն է ,,Անկախությունը",
Մյուսին` մնաց ,,ԻՐ-պետությունը":
Անտեր ժողովուրդ, ախար ի?նչ անի,
Սոված շան նման ո?ր կողմը կանգնի,
Ով լավ շվացնում, իր մոտ է կանչում,
Քաղցած աչքերով նրան է նայում...
...Էն ջահել տղուն հազարը ասին.
,,Ախ դու ի?նչ ունես դևերի կռվին,
Ախար քեզ ինչ, թե ո?վ պիտի դաղի,
Քոնը դաղվելն է, դու ջանդ յուղի":
,,Մի գնա բալա, քեզ օգուտ չկա,
Քեզ համար էնտեղ ոչ մի բան չկա,
Իշխողն իշխողի կարիքը ունի,
Քյասիբ անճարի հեչ պետքը չունի:
Գարուն ա գալի, մի կերպ դեռ կապրենք,
Աստվածը մեծ ա, մի ճար կգտնենք,
Դրանք երկուսն էլ նույն նկարից են
Մեր հալի հետ էլ ոչ մի կապ չունեն...":
Թե. ,,Չէ, հերիք է, այսպես չի լինի,
Դա մեզ բոլորիս կաշվեհան կանի,
Սրան պիտի և ավարտ ունենա,
Եթե ոչ այսօր, բա էլ ե?րբ գնա...":
*********************
,,Անկախությունը" հավաքեց իր շուրջ
Համ բողոքողին համ խեղճ ապրողին.
Հենց այսօր արդեն ոտնահարվածին,
Վաղվա օրվանից հուսալքվածին:
Հաց են բաժանում, օղի են տալիս...
Փորձված ձև է, հնուց է գալիս,
Հացը կապում է մարդկանց սրտերը,
Միաձուլում է նրանց մտքերը:
Վրան են խփել, Ճամբար են կապել,
Քոչարի պարում երգեր են ասում.
,,Չէ, լավն է մեր տեղացի դևը,
Թող չքվի գնա էն չար սև դևը...":
...Խեղճ անճար մարդիք, նրանք էլ գիտեն,
Ճամբար զարկելով ու պար բռնելով,
Երգեր ասելով, կոչեր գոչելով
Կարող են դևին վախի մեջ բռնել...
,,Խելքի աշեցեք..."
**********************
Մյուսը խմբեց ,,մանեկեններին" ,
Ուղեղը հատած ,,շնակերպերին",
Կես փորահացի մուրացիկներին,
Ուրիշի վաստակ յուրացնողներին...
Էս ողորմելի ,,ցեղախմբակը"
Թող ների իմ այս չար ,,հերյուրանքը",
Բայց թեկուզ հեռու ազգականի պես
Ես նրանց համար ցավում եմ կարծես:
Քաղցած վիճակի անհեթեթությամբ,
Հատված ուղեղի ոչ իմացությամբ,
Քանդեցին կապը ,,մենապետության"
Ու մասնակցեցին ոճրագործության...
,,Նա" անելիքը միշտ լավ է խորհում,
Միշտ մի քանի քայլ առաջ է լինում.
Ինչպե?ս գիտենար վերը նշվածը
Թե, ի?նչ է վճռել ,,նշանակվածը":
********************
...Ու այդ առավոտ գարունն էր բացվում,
Օրը անտեղյակ քաղաք էր մտնում...
Բայց դևին մեկ է գարուն թե աշուն
Թե ,,գործին" պետք է`, կթափվի արյուն:
Անկախ քնած էր ,,Անկախությունը",
Չգիտեր ի?նչ է դաժանությունը,
Ու արշալույսին, հենց արևի հետ
,,Ճամբար" ներխուժեց Խուժանությունը...
Ես սուտ չեմ խոսի, այնտեղ չեմ եղել,
Բայց փաստը մեկն է, եղել են զոհեր,
Առանց կրակոց մարդիք են մեռել
Սրան ինչպե?ս ես կարող եմ կոչել:
Թաթար խուժանի մոլեգնած շնչով,
Իրենց ունեցած ու միակ ,,ճշտով",
Ցավ ու մահ սփռող այդ մահակներով
Ո?նց են հարվածել, ինչպիսի? ուժով:
Ո?նց է հաջողվում էդ չար ու չարքին
Իր մաղձը քսել մարդկանց սրտերին,
Իր թույնով այնպես հաճել տխմարին,
Որ սա մահ ցանկա իր իսկ նմանին:
Գլուխ փշրել, ոտքեր են կոտրել,
Վիզ ուս են ջարդել, մարդ խեղանդամել...
Էն ջահել տղուն ու...մի քանիսին
Այնպես են զարկել, որ չեն էլ զարթնել:
Վայ խեղճ ծնողներ, վայ խեղճ սնողներ,
Ահռելի վշտին ո?նց եք դիմացել,
Ո?նց եք ողբ ասել, ո?ւմ եք անիծել,
Ձեր պահած որդուն ո?ւմից եք ուզել:
Բա մեր էս խաղաղ երկնքի տակին
Ո?ւմ կռվին էր, որ նրանք զոհվեցին,
Ո?ւմ ձեռքով հասավ նրանց վախճանը,
Ի?նչ ազգից էր այդ զարկող հայվանը:
Վախ ջահել տղա_ հոր սիրտը քար ա,
Վայ սիրու բալա_ մոր սիրտը յարա,
Կյանքիդ զարթոնքին այդ ի?նչ արեցիր
Քո սրիած յարը անտեր կմնա...
********************
***********************
...Դևի կռիվը այսպես է լինում,
Իրենց ոչ մեկին ,,գրող" չի կպնում,
Իրենք կռվում են մարդիք են մեռնում,
Թե իրենք կուշտ են մարդիք զկռտում...
Գարունը չգիտեր թե ինչպե?ս աներ,
Ումի?ց բողոքեր ու ի?նչ պահանջեր,
Շիվար հյուրի պես մեխվել էր տեղում
Ու չգիտեր, թե ո?ր կողմը կանգներ:
Նրան սպասող ծառ ու ծաղիկներ,
Երկար սպասած ձագ ու ծիտիկներ,
Գարունը նրանց ի?նչ պատասխան տար,
Ինչպե?ս թողներ ու նորից ետ դառնար:
Բացվեց արյունետ այդ առավոտը,
Գարնան օդի մեջ խառնվեց բոթը,
Արյուն էր բուրում նույնիսկ հենց օդը
Գուժում վրեժի ցասումի հոտը:
Ինքներդ դատեք, ինքներդ խորհեք,
Ձեր կողքին եթե այսպես բան տեսնեք,
Չե?ք դառնա արդյոք դուք էլ մի ,,ղաչաղ",
Չե?ք ասի արդյոք . ,,Մեռի այ..............":
Դե ինչ տիրակալ, արեցիր գործդ,
Կանխեցիր քո դեմ էդ ,,մահափորձը",
Քաջ գիտենալով, թե ո?ւր է տանում,
Վառեցիր մարդկանց զայրութի բոցը:
Հիմա կդառնա մարդը խուլիգան,
Զոհը`, մահապարտ ու ծարավ արյան,
Հիմա կդառնա ժողովը ,,խուժան",
Նրանց պատժե'լը գործ նույնիսկ արժան:
Ու պետք է հիմա մի բան մոգոնել,
Այնպես գոռալ ու այնպես բղավել,
Որ խուլ խլանա այդ առավոտը,
Ցվրվի նրա նենգադավ հոտը:
Ու հիմա պետք է էլ ավել ,,խուժան",
Թող լինեն զոհեր մի քիչ ,,անարժան"...
Պետք է սպանեն, պետք է թալանեն,
Միայն նախորդը շղարշով պատեն...
...Դե արի գարուն, արի ու հույս բեր,
Խեղճ մարդու հոգին մի թողնի ավեր,
Արի ու ասա սգացողներին,
Որ գարնան համար տվեցինք զոհեր:
Դե արի գարուն, սփոփ խոսքդ ասա,
Մի թող, որ մարդը վշտից քարանա,
Մի թող, որ սիրտը սգից սրանա,
Հոգին մահանա ու անէանա...
09-12.03.09
Mark Pauler
28.02.2010, 15:39
ԳԱՐՈՒՆՆ Ո?ՒՐ ԳՆԱՐ
,,նվեր գարնան առաջին օրվան"
Էն մի հին դևին, որ քիչ չէր լափել,
Էս նորի ,,թիքեն" շատ էր դուր եկել,
Նոր պատառի է իր աչքը տնկել,
Նորից ,,աթոռի" մոլուցքով տարվել:
Երկու դևի մեջ կռիվ է ընկել,
Ավարը նորից հալալ չի կիսվել,
Մեկինը քիչ է մեկինը շատ է,
Էն մեկելից էլ բաժին չի հասել...
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Անտեր ժողովուրդ, ախար ի?նչ անի,
Սոված շան նման ո?ր կողմը կանգնի,
Ով լավ շվացնում, իր մոտ է կանչում,
Քաղցած աչքերով նրան է նայում...
...Էն ջահել տղուն հազարը ասին.
,,Ախ դու ի?նչ ունես դևերի կռվին,
Ախար քեզ ինչ, թե ո?վ պիտի դաղի,
Քոնը դաղվելն է, դու ջանդ յուղի":
,,Մի գնա բալա, քեզ օգուտ չկա,
Քեզ համար էնտեղ ոչ մի բան չկա,
Իշխողն իշխողի կարիքը ունի,
Քյասիբ անճարի հեչ պետքը չունի:
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Մյուսը խմբեց ,,մանեկեններին" ,
Ուղեղը հատած ,,շնակերպերին",
Կես փորահացի մուրացիկներին,
Ուրիշի վաստակ յուրացնողներին...
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Թաթար խուժանի մոլեգնած շնչով,
Իրենց ունեցած ու միակ ,,ճշտով",
Ցավ ու մահ սփռող այդ մահակներով
Ո?նց են հարվածել, ինչպիսի? ուժով:
***********************
Ու հիմա պետք է էլ ավել ,,խուժան",
Թող լինեն զոհեր մի քիչ ,,անարժան"...
Պետք է սպանեն, պետք է թալանեն,
Միայն նախորդը շղարշով պատեն...
09-12.03.09
Նշում եմ դուրս եկած քառատողերը:
Լավն են: Զգացվում ա որ սրտից բխող զայրույթի խոսք ա…
"Երկու դևեր" - իդեալական բառակապակցություն ես գրել:good
[QUOTE=Մարկիզ;1948022]Հզոր ա…
ՄԻ ՈՒՐԻՇ ՍԱՔՈ
Գիշեր է խավար, խավարի մեջ լույս…
Ամպրոպը զարկեց, ամպերն են գոռում,
Փայլեց կայծակը, երկինքն է ճայթում,
Երկինքն է պայթում, երկինքն է ճեղքվում
Ու ցաված աչքից արցունքն է մաղվում:
Մութ գիշերվա մեջ երկինքն է լալիս,
Արցունքն օդի մեջ հեղեղ է տալիս,
Էն մեղավորից հույսը կտրելով
Անզոր գոռոցը գլխիս է տալիս:
Ու արցունքի հետ էս թաց խավարում
Տխուր հևալով քամին է թևում,
Լացող մանկան պես փեշիցս կախված
Ինձ ձիգ անելով իր հետ է տանում:
Ախ չլինի? թե էս ,,ծեծված” քամին
Ինձ էն ,,սահմանի” բերանն է տանում…
Նորից ,,վարագույրն” պատռել է ուզում,
Խիստ հույժ գաղտնիքը մատնել է ուզում:
Որբ ու անտեր է էս տխուր քամին,
Սիրտս չի զորում մերժել որբուկին.
Դուք ինձ դատավոր որոտ ու կայծակ,
Ինչ էնտեղ տեսա կասեմ համարձակ…
Ու բմբուլի պես թեթև ու սահուն
Տրվում է հոգիս էս լացկան քամուն,
Թևում նրա հետ, բարձրանում է վեր,
Տեսնում է պես-պես նոր հորիզոններ:
Օվկիանն է տեսնում անծիր ու անտակ,
Օվկիանից ծաղկող ոսկե արեգակ,
Արևի ներսում կյանքը դյութական
Այգի է կարծես մի եդեմական…
Հակառակ կողմում`, ամոթ օվկիանին,
,,Գետինն” է մտնում նույն կլոր ոսկին,
Հակառակ կողմում կրակ է արճիճ,
Ծծումբ է բուրում անգամ մոր կաթից…
_ Թող արա քամի, թող ես հեռանամ,
Իմ մենաստանում ծվարեմ մնամ,
Իմ ,,թլոշ” լեզուն չունի լսարան,
Թող ,,որջս” դառնամ ,,վեր ընկնեմ” մնամ:
*******************************
Գիշեր է խավար, խավարի մեջ հույս…
_ Երկինքը էլի երկունքի մեջ է,
Հերթական անգամ խոր ցավի մեջ է,
Ու պիտի երկնի, նա պիտի ծնի
,,Լույսի” գալուստը պիտի ավետի:
_ Խեղճ կրակ մարդիք, ախ անճար մարդիք,
Իզուր հուսացող ու խաբված մարդիք,
Երկինքը երբեք երկունքի մեջ չէ
Ձեր հիմար հույսն է, որ միշտ երկնում է:
*****************
Գիշեր է, մութ է,
Մթի մեջ անհույս լույսի արահետ…
Երկինքը նորից գոռգոռի մեջ է,
Անձրևը հեղեղ, տարերքի մեջ է,
Կայծակն է զարկում, ամպն է որոտում,
Իրենց բողոքը լսող են փնտրում:
Բակեր ու մայթեր տխուր լիզելով
Շրջում է քամին խուլ հառաչելով,
Չի գտնում մեկին, որ փեշից կախվի,
Չար երեխու պես թնկթնկա, լացի:
Դատարկ է շուրջը, քնած են մարդիք.
Սակայն ո?ւմ քունն է չի տանում իսկի…
Չարքերի քունը միայն չի տանում,
Իրենց թաքստոցից մեջտեղ են ելնում,
Ելնում են որսի ահեղ մոլուցքով
Խեղված հոգիներ որսալու հույսով:
Սողում է մեկը հոգոց-տնքոցով,
Վազում է մեկը մռունչ-ոռնոցով,
Մյուսը` թրչում կռինչ-ծղրտոցով,
Հաջորդը սուրում վայրի գոռոցով:
Չարքեր են, դևեր, չար ու սանձարցակ,
Տեսքով տգեղ են, բնույթով այլանդակ,
Բայց գիտեն դեպի որ կողմը գնան
Կանչում է շահը և որսը էժան…
****** *****
*************
Չարքերը իրենց ժողովն են անում,
Իրենց հավաքի ուժն են գումարում,
Երբեմն իրար վրա գռմռում,
Բայց գործի համար լուռ միաբանում.
_ Ծնունդից մինչ մահ ընկած հատվածը,
Աշխարհի համար այդ կյանք կոչվածը,
Մեզ է պատկանում ու մեզ ենթարկվում,
Ամեն ինչ իր հին հունով է գնում:
Բոլորս ունենք այստեղ ներդրում,
Շահն էլ բոլորիս—հավասար կիսում,
Բայց ունենք մենք դեռ երկար ճանապարհ,
Անելու գործեր անթիվ անհամար.
Հին ,,պատգամներից” բան չի մնացել,
Մի վերջին հարված ու փշրված է,
ՍԻՐՈՒՑ մի փշուր չպիտի մնա
Աշխարհից պիտի իսպառ վերանա:
Ծնունդ ու մահն էլ եկեք ենթարկենք,
Մենք դրա ղեկն էլ մեր ձեռքը առնենք,
Թե չէ հոգիներ առնել ծախելով
Լիարժեք տերեր լինել չենք կարող:
Մենք պիտի ասենք թե ով երբ ծնվի,
Որքան նա ապրի ու երբ դադարի,
Թե չէ ,,ծերուկը” շատ է ծերացել
Հասարակ հարցեր կարող չէ լուծել…
…Ծափահարում են, դոփում ոտքերով
Ու չար կոկորդի ամբողջ լարերով
Գոռում են, ոռնում բոլորն դիվաձայն.
_ Պիտի աշխատենք… Անցավ միաձայն…
******** ********
*****************
Երկինքը նորից երկունքի մեջ է,
Փրկությունն էլի երկնքի մեջ է,
Գոյության դաժան այս պայքարի մեջ
Պատճառը նորից տմարդի մեջ է…
Հոգնել է քամին ու քարշ է գալիս,
Մեկ շնկշնկում է ու մեկ էլ լալիս,
Շուրջը ծավալված էս մեծ քաոսում
Ախ չկա մեկը, որ կախվի փեշից:
Ելնում են նորից մարդ ու տմարդի
Իրար խառնված երկնքի ցավից,
Ու վայնասունով մի անիրական
Ժողով են անում ,,տիեզերական”.
_ Ախար երկինքը երկունքի մեջ է,
Մեր փրկությունը ճիշտ վճռի մեջ է,
Թե ծնվի հանկարծ էդ ,,չսպասվածը”
Հարամ կլինի մեր կերած հացը:
Եկեք ծնունդը նրա խաթարենք,
Եկեք մի շտապ միջոց ձեռք առնենք,
Եկեք մահ վճռենք նրան միաձայն,
Եկեք չլինենք այսօր տարաձայն…
Վայնահաչոց է, սուլոց ու ճիչ է,
Զառանցանք անմիտ ու կլանչոց է,
Հիվանդ խռխռոց ու բարբաջանք է
Եվ նաև ափսոս, խուլ հառաչանք է…
Խլացնում են երեկ արվածը,
Զրկում անբիոնից այսօր տուժածը,
Չկա ճանապարհ վաղվա եկողին
Չեն ուզում լսել լույս ավետողին:
Չեն ուզում մանուկը լույս աշխարհ դուրս գա,
Չեն ուզում մահը իր ոտքով հյուր գա,
Չեն ուզում ծնվի, չեն ուզում մեռնի…
Ուզում` ամեն ինչ իրենց ենթարկվի:
…Այս տեսակ ժողով որտե?ղ են անում,
Այս տեսակ ժողով ովքե?ր են անում…
Չեն թողնում սերը սրտին տիրանա,
Չեն թողնում խեղճը մի քիչ զորանա:
Ծնունդը չորացնում խելոք են վարվում,
Սփռում են մահը բարեգործ դառնում:
Այլասերություն- դե …կարելի է…
Արվամոլություն- այո, իհարկե…
Գռեհիկ տառփանք, վավաշոտություն…
Թյու, թվարկելիս լեզուդ է այրվում…
…Խեղճ կրակ մարդիք, ախ անճար մարդիք,
Իզուր հուսացող ու խաբված մարդիք…
***** ******
*******************
Գիշեր է, մութ է…
Ոչ մի արահետ լույսը չի գտնում…
Քամին իր վերջին ճիգերն է անում,
Նորից մոռացված հեքիաթն է պատմում:
Ականջը կախած այդ հին հեքիաթին
Տրվում է մեկը խելառ ընթացքին,
Թողնում է ,,Սոդոմ- Գոմորն” այս փախչում
Հայացքը հառած ,,օվկիանի ոսկուն”.
_ Վեր կաց տեղիցդ, քնիցդ զարթնիր,
Թքիր, հեռացիր, ,,այնտեղ” շտապիր,
Թե չէ, ապրածդ կարծես նամշում է,
Միտք ու ուղեղդ կարծես խաշվում է:
Օրեր շարունակ ականջ ես կախում
Փուչիկից դատարկ ու տխմար խոսքին,
Մասնակից լինում չար ու անբարո
Մարդ ու մարդուկի բամբասանքներին:
Երկերեսության ի?նչ օրինակներ,
Շողոքորթության ի?նչ հետևանքներ,
Ինչքա?ն նենգություն ու ինչքա?ն դավեր,
Անսուրբ, տմարդի ինչպիսի? Խաղեր:
Համեստ շղարշով քողարկված լրբեր,
Խոնարհ աչք ունքով ինչքա?ն պոռնիկներ,
Շքեղ, շիկ տիկնանց ճոխ կերպարանքով
Ի?նչ լկտի կանայք, ի?նչ էժան հարճեր:
Սրբապիղծ, ծախու, շան պես անամոթ,
Անխաչ, անհավատ , նաև ճահճահոտ,
Բյուր հազարավոր վայ-վայրենիներ,
Իրենց մարդ կարծող շնամարդուկներ:
Խփվում է հոգիդ բետոնե պատին,
Քսվում է այս շոգ ու տապ ասֆալտին,
Թափառ է անում, ճամփա չի գտնում
Արցունքն է շողում նրա չորսը դին…
Եթե չես ուզում նրան կործանել
Պետք է փախուստի ճանապարհ գտնել,
Պետք է այստեղից շուտ-փութ հեռանալ,
Թեկուզ և ընդմիշտ հար անէանալ…”:
Թողնում է ,,Սոդոմ-Գոմորն” այս փախչում,
Հայացքը մեխած ,,օվկիանի ոսկուն”…
Տագնապ են զարկում զանգերը բոլոր,
Ոռնում են նրանք շփոթ գլխիկոր,
Հարայ են տալիս ու կանչում իրար.
_ Բռնեցեք, փախավ Սաքոն խելագար…
19.01.09
Երկու կաթ մեղր
Երկու կաթ մեղր իրար խառնվեն
Հետո ախար ո?նց նրանց բաժանես,
Ոնց էլ բաժանես պիտի շիրոտվես,
Ձեռքերդ իզուր պիտի կեղտոտես…
*******************
****************************
Այն երկրորդ հարկից լվացք է փռված,
Հենց նոր են փռել, կաթում է դեռ թաց.
Հրուշն է այդ լվացք անողը
Լավ գիտի նրան ,,ցածի” ապրողը:
,,Ցածի” ապրողն էլ այսօր ,,թառսի պես”
Երկու փալաս է արևին տվել.
Մարուշն է փալաս-փուլուսի տերը
Լավ գիտի նրան ,,վերի” տան տերը:
Հարևան կանանց կասկած աչքերը
Ասում են արդեն հետին դեպքերը,
Մեկը սպասում է ուրախ ,,թամաշու”,
Մյուսը վախով իր տունն է քաշվում:
Մի ամպ է եկել թառել այդ շենքին,
,,Մռթնած” նայում է փռված լվացքին.
,,Գոնե երկու կաթ անձրև լիներ
Գուցե ,,վերինը” լվացքն հավաքեր…”:
****************
***********************
Շատ անհաշտ են այդ երկու ,,լրբերը”,
Այդ ,,ծամը կտրած” չար կնիկները,
Թե որ կռվելու առիթ չունենան
Հաստատ գիշերը ,,ինսուլտ” կունենան:
Ասենք առանձին առիթ էլ պետք չէ.
,,Դու թարս նայեցիր…”, ,,ինձնից խոսեցիր”,
,,Կեղտ ու զիբիլդ գլխիս թափեցիր”,
Իմ ինադույին տանդ մեջ քայլեցիր…”…
Ու, կպնում են իրար երկու լրբերը,
Եկեք, բաժանեք, ո?վ են տերերը,
Հասեք այ մարդիք, այ հարևաններ
Իրար կսպանեն էս լաչառները:
,,Տո լիրբ անզգամ, քոսոտ անտեր շուն,
Ո?նց ա էդ մարդդ քո ծոցը քնում,
Ախ մարդ չի է նա, հայվան ա, հայվան,
Թե չէ քո ձեռքը ո?վ կդիմանա…”:
,,Էդ ինձ ես ասում այ խուժան անտեր,
Ում հետ ասես, որ դու քարշ չես եկել,
Էդ դեբիլ մարդուդ վզով մնացիր
Քեզ էլ արդեն տան կնիկ կարծեցի?ր…”:
Տո էլ հեր ու մեր, էլ քուր ու ախպեր,
Որդի ամուսին, քավոր սանահեր…
Ոչ մեկին առանց ,,պարգև” չեն թողնում,
Բոլորին արդար բաժին են հանում:
Խփում են իրար ու ճանկռոտում,
Իրար վրա թքում, իրար հայհոյում…
Չի համարձակվում մեկը մոտենա,
Թե չէ երկուսից մի լավ կստանա:
Եվ սա էր ահա նրանց առօրյան,
Ու սրանից դուրս չկար ոչ մի բան,
Գիշերը ամբողջ դա էին մտածում
Ու առավոտից ,,իրար պրծնում”:
************
********************
Ծեր տատիկների բարի խորհրդով
Ու պատկառազդու հանձնարարությամբ,
Այցելել էին նրանց երկուսին
Մի քանի կանայք հարգանքի արժան.
,,Լսեք, ամոթ է, եկեք բարիշեք,
Ամեն փոքր բան կռիվ մի սարգեք,
Ախար ամուսին ու որդի ունեք,
Նրանց պատիվը գետնով մի տվեք:
Կարող են նրանք թշնամի դառնալ,
Կարող են նրանք իրար ,,ուշունց տալ”…
Նրանց կռիվը ձերի նման չէ
Նրանց կռիվը մի քիչ ուրիշ է”:
Բայց ի?նչ ես ասում, ինչի? սպասում,
Վրա են տալիս ու խոսքդ կիսում.
,,Ես էդ լրբի հետ ուրիշ ձև չունեմ,
Ես դրան պիտի թաղից վտարեմ…”:
Նուն տատիկների հաստատ կարծիքով
Սա վերջ կունենա միայն փորձանքով.
,,Բայղուշի նման էնքան կկռան
Մինչև փորձանքը կանեն դեմ դռան”
******************
****************************
Ամառ երեկո, նոր զովն է ընկել,
Բոլորը տանից փողոց են թափվել,
Շրջում են, խաղում, խոսք-զրույց անում,
Հանգիստ երեկոն ուրախ վայելում…
Ու հանկարծ մի պահ բզզոցը լռեց,
Խոսքը շուրթերի վրա հենց սառեց,
Լսվեց Մարուշի ,,շեփորակոչը”,
Իր`, արդեն փորձած, հին մարտակոչը.
,,Էս ո?ր եթիմն ա լվացքը փռել,
Էս ո?ր անտերը լվացք չի քամել…
Բա դու կնի?կ ես տո խուժան անտեր,
Տան կնիկը բա ըտենց բան կանե?ր…”:
Խառնվում են տղա թե ջահել,
Իրար ձայն տալիս թե մեծ թե ահել.
,,Տղերք ըսկսվավ…”, ,,տղերք շուտ արեք…”,
,,Եկեք ձեր աչքով ամեն ինչ տեսեք…”:
Նամուս ունեցող խելոք մայրերը,
Կամ էլ թասիբով մեր տատիկները,
Կանչում են իրենց հարսն ու աղջկան.
,,Շուտ, վերև անցեք, մի նայեք դրանց…”:
Մի քիչ ավելի սրտոդ հարսները,
Քիչ ահելները, ջահել տղերքը,
Ուրախ ,,թամաշու” սպասողի պես
Շուտ գրավում են իրենց տեղերը:
Երկար չեն սպասում ,,վերինի” ձայնին,
,,Մարտն” ընդունելու ազդանշանին,
Սա էլ իր մարտի շեփորն է լարում
Ի լուր ամենքի կոկորդն է պատռում.
,,Եթիմը դուես, այ հերդ թաղած,
Անտերը դու ես, այ մերդ մեռած…
Բա դու կնի?կ ես, այ ծալդ պակաս,
Բա դու մա?րդ ունես, այ աբուռ թափած…”:
Այսպես դեպքերը գնում զարգանում
Ու տանից սրանք փողոց են ելնում,
Ոնց երկու գազան , կատաղած շներ
Վրա են պրծնում ու ,,կոկորդ կռծում”:
Խփում են նորից ու ճանկռոտում,
Իրար վրա թքում, իրար հայհոյում,
Շորոր են պատռում, ,,ամոթ” են բացում,
Ու իրար գլխից մազեր պոկոտում:
Չի համարձակվում մեկը մոտենա
Թե չէ, երկուսից էլ կստանա,
Թե չէ երկուսն էլ իրար կթողնեն
Ու մեջ ընկածին վրա կպրծնեն:
…Ո?վ էր քեզ ասել, այ անբախտ Հապետ,
Որ դու այդ օրը գործից շուտ գաս ետ,
Էդ ,,թուղթ ու գիրը” քեզ ո?վ էր արել,
Դու մեկի հավին ,,քշա” չէիր արել…
Մազերը թափած, դեմքը ճանկռոտած,
Խալաթը պատռած, կոճակները բաց,
Ոտքերը բոբիկ, արյունակալած
Վազում է նա իր ,,մարդուն” ընդառաջ.
,,Տո սպանեցին, անաստված հասի,
Տղամարդ ես դու, թե ցամքած մաքի,
Գլխարկդ վեր դիր ու լաչակ կապի
Ինձ սպանեցին քո հեչ պետքը չի…”:
Մրջյուն չտրորած Հապետը բարի,
Գալիս է կանգնում տեսքով անարի.
,,Երկուսիդ էլ վերջ… երկուսիդ ամոթ,
Շան ծիծ եք կերել դարձել անամոթ…”:
Ասա այ Հապետ, ինքդ որ գիտես,
,,Շան ծիծ” կերածին էդպես բան կասես,
Ձայնը գլուխը գցում, գոռգոռում,
Բերանից ինչեր ասես չի թափվում:
Սա էլ իր ,,մարդուն” ամոթանք տալիս,
Նրան է կանչում ու հետն էլ լալիս.
,,Գլուխդ մեռնի, հլա դուրս արի,
Մարդ կին իրար հետ տվին ինձ քարին…”:
…Ինչպես միշտ ճիշտ են մեր տատիկները,
Իզուր չեն անցել նրանց տարիները,
Տղամարդու կռիվը այսպես չի լինում,
Նրանց կռիվը քիչ բարդ է դառնում…
Խոսքը դեմ խոսքին, բերան բերանին,
Ու էս ,,ցածինի” անուս վայրենին`,
Իրեն տղամարդ ենթադրելով,
Զարկում է ,,փռում” էն խեղճ Հապետին:
Չէ, այստեղ արդեն մեջտեղ են մտնում
Մի քանի սրտոդ, լուրջ տղամարդիք…
,,Ամոթ” են ասում զարկող հայվանին
Ու տուն են տանում խեղճ զարկվողին:
***************
********************
Բզզոց չէ արդեն, դժժում է ,,թաղը”.
,,Արա տեսար չէ…”, ,,Խփեց հայվանը…”,
,,Վայ անամոթներ…”, ,,Ես դա գիտեյի…”,
,,Լրբերի մեկը, գրողը ձեզ տանի…”:
Ու ևս մի պահ…, դժժոցը սառեց,
Ամեն ինչ մի պահ քարացավ, լռեց,
Ու սարսափազդու այդ լռության մեջ
Արդեն ,,բայաթու” շեփորը հնչեց.
,,Վայ, աման , հասեք, այ բարի մարդիք,
Տեսեք ինչ բերին իմ դժբախտ գլխին,
Բժիշկ կանչեցեք, հասեք, օգնեցեք,
Փրկեք Հապետիս աստված սիրեք…”:
Լալիս է ,,լաչառը”, ,,երեսը պոկում”,
Աղաչանք անում,բոլորին խնդրում…
Բոլորը կանգնած իրար են նայում
Ու կասկածանքով սրան վերաբերում…
Էլ բշիշկ պետք չէր, չկար Հպետը,
Գտավ կնկանից ,,փրկվելու” ձևը,
Էն ,,ցածինինն” էլ պիտի հասկանար
Ու Հապետի հետ ընկներ ճանապարհ…
*********************
Երկու կաթ մեղր եթե խառնվեն,
Չէ, փորձ մի արա նրանց բաժանել,
Ոնց էլ բաժանես պիտի շիրոտվես,
Ձեռքերդ իզուր պտի կեղտոտես…
19.20.09
Ժամանակի դատը
Ես`, ոչ պանծալի զավակն իմ դարի,
Զավակն այս ամոթ, պիղծ ժամանակի,
Սերունդների մոտ եկած ու եկող
Իմ ,,ժամանակին” կանչում եմ դատի…
Թող դատը լինի ազատ, դռնբաց,
Թող որ մասնակցեն, ովքեր ունեն հարց,
Ովքեր տուժել են այդ ,,ժամանակից”
Եվ ունեն վերքեր առայժմ դեռ թաց:
Ում հրապուրել սակայն չի տիրել,
Գայթակղել է` հետո հեռացել,
Ով բռնկվել է նրա հրայրքից
Բայց հետո ցավոք երազխաբ եղել:
Ովքեր կարծում են, թե իրենք զոհն են
Խաբուսիկ փայլող այդ ,,ժամանակի”,
Ովքեր կարծում են, որ պերճանքն այդ չար
Վարվեց իրենց հետ անարդարացի…
Հրավերք ունեն և ատենակալներն,
Ովքեր լավ գիտեն գործի անունը,
Գիտեն, որ պետք է լինեն անկաշառ
Ու չմոռանան արյունի գույնը:
Ու չեմ կասկածում, որ նրանք երբեք,
Թեկուզ ,,հավերժի” ակնկալիքով,
Կասկած կհայտնեն մածունի գույնին
Կամ էլ ծարավը կառնեն ,,սև” թանով:
Հրավիրել եմ ես նաև դատավոր,
Որից որ ոչինչ ասել չեմ կարող,
Սրանց ուղին միշտ էլ դժվար է եղել,
Ժամանակն այստեղ միշտ է անկարող:
Ինչ խոսք կա նաև պետ մեղադրող,
Ես մեղադրող լինել չեմ կարող,
Ավելի լավ է ես լինեմ պաշտպան
Հիմա մեղադրել շատերն են կարող:
Լրիվ պատրաստ է դատական կազմը,
Եվ գրավեցինք մեր տեղն դահլիճում,
Իսկ դատավորին` տեսանք ոտնկայս,
Ի ցույց թե նրան որքան ենք հարգում:
…Փոքրիկ ծանոթացումն մեզ չէր խանգարի,
Եվ պարտքս է իմ ձեզ տեղեկացնել,
Որ թե անցյալում, թե մեր օրերում
Մարդը հրաշքի սահմանն է անցել:
Փոխակերպումը հեքիաթների մեջ
Մեզ իրականում սուտ է թվացել,
Աղքատ ու տկլոր, մերկ մուրացկանը
Երբեք էլ կախարդ կամ չարք չի դարձել:
Բայց մյուս կողմից երևույթը այս
Հասու է մարդուն շատ հնուց ի վեր,
Ու նա կարող է մի ակնթարթում
Բարի ծառայից դառնալ մի չար տեր…
Հետևություններ չեմ ուզում անել,
Ու չեմ էլ դատի, լա?վ է սա, թե?, վատ,
Բայց որ հրաշքը առկա է կյանքում
Պիտի գրանցենք ոնց հաստատված փաստ:
…Եվ մի թռուցիկ բարևից հետո
Մեր դատավորը անցավ իր գործին…
Ու մինչ այդ կլոր գլուխը նրա
Հանկարծ ու դարձավ մի քառակուսի:
Իսկ մինչ այդ ժպտուն աչքերը նրա
Դարձան ապակե, լրիվ անկենդան,
Ու ձայնն էլ նրա, որ երգեցիկ էր
Խոսեց հեգնանքով և արդեն դաժան:
_ Այսօր լսում ենք չլսված մի գործ,
Պիտի պատժենք մենք մեր ,,ժամանակը”,
Բողոք նրանից շատ ու շատ ունենք
Ու պիտի ճշտենք այսօր այդ ցանկը:
Խոսքը պաշտպանին հիմա ես կտամ,
Թող ներկայացնի ամբաստանյալին.
Խնդրեմ, խոսեցեք, սակայն կարճ կապեք,
Շատերն են սպասում այսօրվա վճռին:
_ Թույլ տվեք հիմա, Ձերդ Ազնվություն,
Ես ներկայացնեմ իմ պաշտպանյալին,
Մեծարգո մեղադրող, ատենակալներ,
Ծանոթացնեմ ձեզ ամբաստանյալին:
_ Ամուրի է նա, նախկինում չդատված,
Ու ոչ ոք չունի հիմա խնամքին,
Գրավիչ է շատ ու հրապուրող,
Դժվար է կանգնել դեմ այդ հրայրքին:
Նպատակները ազնիվ են եղել,
Ցանկացել է նա լինել հաջողված,
Բայց բախտի անիվն չարով է ընկել
Ու տեսել է նա իրեն ձախողված…
Ասում են իբր դաժան է եղել,
Եղել է անխիղճ, եղել անողոք,
Հաշվի չի առել ոչ մի հանգամանք
Ոչ աղերս, ոչ լաց ու ոչ էլ բողոք:
Բայց իբրև պաշտպան ես պիտի ասեմ.
Լավ ժամանակներ չեն եղել երբեք,
Իսկ թե վառվել է թացը չորի հետ
,,Ժամանակի” մեղքն այստեղ մի փնտրեք:
Խնդրում եմ ձեզնից, եղեք անաչառ,
Բայց նաև սրտի ձայնին ունկնդրեք,
Օրենքը երբեմն շատ է անզգա,
Ձեր շնչով այնտեղ քիչ հոգի դրեք:
Հաշվի առնելով վերը նշվածը
Հարգանքով վարվեք մեղադրյալին,
Ինչ էլ, որ լինի, ախար նա մերն է
Ու մեր հետ նրա ողջ անցած ուղին…
շարունակելի
Ժամանակի դատը
շարունակությունը
_ Դատական նիստը համարենք բացված
Ու ըստ այդ ցանկի անցնենք մեր գործին…
Մարդկանց մի փոքրիկ, նվազ զանգված
Ներկայացնում է բողոքն առաջին:
Սիրտը ձեր մտքին, աջն աստվածաշնչին
Բոլորի առջև հիմա երդվեք,
Որ պիտի խոսեք միայն ճշմարիտն
Ու դատարանին խաբել չփորձեք:
_ Երդվում ենք խղճով, նաև սուրբ գրքով,
Որ ճիշտն ենք միայն ներկայացնելու,
Եվ ճշմարիտից ոչ մի քայլ հեռու
Եղելությունը չենք ծռմռելու.
Հենց ,,սրա” օրոք ու ,,սրա” մեղքով
Նահանջ է ապրել մեր սուրբ Մայրենին,
Եվ այն ներմուծված ժառգոնը տխմար
Ծաղրել է նրան կրկին ու կրկին:
Խոսել են տգեղ, խոսել են բռի,
Խզբզելով մեր լսողությունը,
Գրել են թերի, գրել են անկիրթ
Ճմրթելով մեր տեսողությունը:
,,Ընկեր”, ,,պարոն”-ը գլուխը կախեց
Մի լափ-լպստած ,,արայի” դիմաց,
Նա` դիմելաձև հռչակեց իրեն,
Առաջիններին ետևը գցած:
,,Արա էս ի?նչ ա, արա էս ո?վ ա”,
Լսում ենք ամեն մի քայլափոխի,
,,Արա ախպեր ջան…”, ,,Արա ընգեր ջան…”,
Խեղաթյուրվում է լեզուն մայրենի:
Կամ գուցե խոսենք այն ,,շեֆի” մասին,
Որն ամեն ինչը իր բուռն հավաքեց,
Տնօրեն ասեմ, թե ավագ ընկեր
Բոլորին նա իր գրպանը դրեց:
,,Շեֆ ջան ոնց ասես…, շեֆ ջան ոնց ուզես”,
Հաճոյանում է բռի տխմարը,
,,Շեֆ ջան դու մենակ ու …հրամայես”,
Պտարաստ կատարել թերուս ախմախը:
Եվ սա վերջը չէ, միակը չէ սա…
Անկում է ապրել և մեր Հայրենին.
Երբեմնի զորեղ ազդակն ազնվաշուք
Ծեծված մի բառ է դարձել մեր աչքին:
,,Հայրենիքն” իսպառ սպառեց իրեն,
Շնչավորվեցին իմաստներ բազում.
ԱՄՆ, Եվրոպա…աշխարհն է բաց,
Այս քարակույտին ինչո?ւ ենք կառչում…
,,Տո ի?նչ հայրենիք, կամ, ի?նչ Հայաստան,
Երբ փորդ դատարկ քաղցածի մեկն ես,
Ոչ անուն ունես ոչ էլ իրավունք,
Անգամ մի փոքրիկ հարգանք էլ չունես”:
,,Հին ասացվածք է, ականջդ օղիր,
Որտեղ հաց գտնես այնտեղ էլ մնա,
Ձեռքդ բերանիդ եթե հասնում է`
Այն քեզ հայրենիք, նոր տուն կդառնա”:
,,Եվ ինչի?ս է պետք այսպես հայրենին,
Որ վերցնի միայն ու ոչինչ չտա,
Մեզնից պահանջի անվերջ նվիրում,
Իսկ ինքն ուրիշի պարի տակ ծափ տա”:
Էլ չենք խոսում մենք նրա տերերից,
Քավոր, սանիկից, անգույն ռասիզմից,
Որոնք մեզ միայն ծառա են տեսնում,
Կամ`, վռնդում մեզ մեր հայրենիքից…
Ու էլի այսպես շա~տ օրինակներ
Կարող ենք բերել, աստված վկա,
Բայց բավարարվենք այսքանով միայն,
Բոլորի համար ժամանակ չկա:
_ Օհօ~…
_ Բահո~…
_ Ծա~նր հանցանք է…
_ Որտե?ղ է լսվել…
_ Ես`, հիմա որպես պետ մեղադրող,
Եվ `, նաև ոնց մարդ ու քաղաքացի,
Հոգով, իսրտե, նաև ի մտոք,
Պարտքս եմ տեսնում` պատիժն խելացի:
Ընդունում եմ ես մեղքն ապացուցված,
Ապրել ենք դաժան, անարդարացի,
Ու հիմա պիտի պատժենք մենք ,,սրան”,
Որ մեր զավակը մեր տեղն չամաչի:
Առաջարկում եմ, նաև պահանջում,
Որ այրենք ,,սրան” կրակների մեջ,
Ասենք չի եղել, ասենք չենք տեսել,
Հերյուրանքներ են չար ու սնամեջ:
_ Հըըը~մ…
Ասեմ, որ սա լուրջ մեղադրանք է
Եվ ծառայում է պատիժ խստագույն,
Բայց կլսեմ ես նաև պաշտպանին,
Գուցե նա ունի ուրիշ տեսանկյուն:
_ Ասվածների մեջ ճշմարտություն կա,
Շատերն մոռացան անուշ Մայրենին,
Ու ինչքան էլ որ ցավ է խոսելը`
Ոմանք ուրացան նաև Հայրենին:
,,Նոր հայրենիքի” կպչուն գաղափարն
Շատերին օտար ափեր շպրտեց,
Ու մեր Հայրենու ,,օկուպացիան”
Այս գործին իհարկե շա~տ-շատ նպաստեց:
Առավել ևս, երբ օտար կոչվող,
Օտար համարվող այդ երկրներում,
Պարոն երդվյալ ատենակալներ,
Մարդուն հարգում են ըստ արժանավույն:
Մարդն ունի անուն, ունի ձև ու գույն…
Մարդու տեղ դնում, մարդու պես վարվում,
Ու վերաբերվում էլ ավելի լավ,
Քան իր հարազատ մայր բնօրրանում:
Այդ երկրներում միայն լինելը
Մեզ` մարդ լինել է սովորեցնում,
Եվ այնտեղ փոքր գոնե ապրելը
Գիտե?ք, ,,Հայրենուց” ոնց է զզվեցնում…
Հիմա միասին եկեք մտածենք.
Մեղք ունի այստեղ մեր ժամանակը,
Կամ`, ,,նա” էր միակ մեղավորն արդյոք,
Որ չափից անցավ նրանց քանակը:
Արգահատելին աստ այն է միայն,
Որ ,,նա” ծաղրանքով մի կողմ է քաշվել,
Ու ցինիկաբար նայել է նրանց,
Ովքեր հետույքով ցցեր են մաշել:
Այնպես որ այստեղ, հարգելիներս,
Մեղադրանքն այս անհիմն է, դատարկ,
Եվ ակնհայտ է, որ պնդողները
Հետապնդում են մեկ այլ նպատակ:
Ուստի հարգելի ատենակալներ
Ձեզ կխնդրեի լինել ուշադիր,
Եվ չկորցնել զգոնությունը
Թե այն խոստանա անգամ ,,ուսադիր”:
_ Խորհուրդը արեց պետք նշումները
Եվ ունի արած լուրջ հետևություն…
Իմի կբերենք փաստերը բոլոր
Ու վերջում կանենք հայտարարություն:
_ Ուրեմն դառնանք մենք մեր պրոցեսին
Ու հիմա հաջորդ բողոքը լսենք,
Եվ հնչող հաջորդ մեղադրանքով
Ոմանց աչքերը մենք բացել փորձենք:
_ Խնդրեմ, թող խոսի հիմա հաջորդը,
Ես արդար վճռի կողմնակիցն եմ,
Եվ թեկուզ ,,ճարտար” իմ ելույթներով
Չեմ ուզի ոմանց աչքին թոզ փչեմ:
_ Խնդրեմ, անբիոնին մոտ գա հաջորդը
Ու երդվի նա ձեռքը իր սրտին,
Որ ոչինչ անհիմն, ոչինչ անտեղի
Չի ասելու նա ,,սրա” հասցեյին:
_ Երդվում եմ ես ավետարանով,
Որ միայն ճիշտը ձեզ պիտի ասեմ,
Ու սատանայի բաժինը դառնամ,
Թե փոքր անգամ ես ճշտից շեղվեմ:
Ես`, ազնիվ զավակն իմ ժողովրդի,
Ջատագովն նրա մտքի ու խղճի,
Համարում եմ ինձ նրա էլիտան
Ու գրավականն առաջընթացի:
Կասեմ այն, ինչ իմ գլխով է անցել,
Ինչ ես եմ տեսել ու ինչից տուժել…
Ես` ինտիլիգենտն իմ ժողովրդի
,,Սրա” ձեռքին մի ,,բոշա” եմ դարձել:
Հենց ,,սրա” օրոք ու ,,սրա” մեղքով
Արվեստը ուժգին ապտակ ստացավ,
Հենց ,,սրա” ձեռքով պատրաստված ցիցը
Այդ անպաշտպանի ետևը մտավ:
Ու չունենալով գեթ մեկ հենակետ,
Ոչ բարի ուզող ոչ էլ ցաված մարդ,
Խեղճը իր հասած ահեղ բարձրունքից
Ազատ անկումով գահավիժեց ցած:
Շատերս տեսանք թե ինչ կատարվեց,
Ու մեղավորը ,,սա” էր, միայն ,,սա”,
Մարդկանց գլուխներն այնպես էր մաղել,
Որ չէին տարբերում, մա?րդ, թե?, սատանա:
Հոգևոր սնունդ պետք չէր էլ մարդուն,
Սովորեցրեց` ցինիզմով սնվել,
Ու վտանգված էր ազգի կուլտուրան,
Որը դարերով մեզ ուժ էր տվել:
Այդպես էլ ծնվեց էժան ցինիզմը,
Հաղթեց մրցույթը առանց մրցակից,
Ու գրավելով ամբողջ դահլիճը
Դարձավ արվեստի ,,ներկայացուցիչ”:
Գազան չեղած տեղն, աղվեսը ինչ խոսք,
Կարող է լինել գազանաց արքան,
Թե մեր ,,Արվեստը” ընկել էր ,,գահից”
Ո?վ պիտի բեմից վռնդեր նրան:
Ծաղրում էին մեզ ու վիրավորում,
Շատ ,,վրաերթ” է, որ կուլ ենք տվել,
Ամեն շրխկոցի ետևն թաքնված
Ու սողեսող ենք առաջ գնացել:
Ցերեկն փախել ենք մինչ մութն ընկնելը,
Գիշերը ամբողջ մեր աչքն ենք թացել,
Բայց վախեցել ենք մեր ով լինելը
Այդ տխմարների առաջին բացել:
Դարձած փերեզակ, ,,մաղ ծախող բոշա”
Մի կերպ գոյը մեր մենք քարշ ենք տվել,
Բայց արեգակի այցն ամենօրյա
Երկնքից` բարու նշան համարել…
_ Արվեստը ազգի բնութագիրն է,
Նրա դեմքն է, նրա կուլտուրան,
Այն սուրբ է, մաքուր, անձեռնմխելի,
Չունենք իրավունք դիպչելու նրան:
Ու եթե այս մեր մեղադրյալը
Այդպես անողոք խոցել է նրան,
Պատիժը պիտի լինի խստագույն
Ու ոչ մի պաշտպան չի փոխելու այն:
Մնում եմ կրկին ես իմ կարծիքին,
Պետք է այն ջնջել, այրել վերջնական,
Որ նրա մասին չիմանա ոչ ոք
Ու չգրանցվի սխալն հերթական:
_ Համաձայն եմ ես պետ մեղադրողին,
Չնայած խնդրում է պատիժ գերագույն…
Ու պետք է ասեմ. նայում եմ սրան
Ոնց կազմակերպված հանցագործություն:
Կանխամտածված, ծրագրավորված,
Հաշվարկ եմ տեսնում ես ամեն ինչում,
Տեսնում եմ նաև այստեղ ակնհայտ
Արվեստն խեղելու մի դաժան միտում:
Դե, շատ հարգելի ատենակալներ,
Հուսով եմ միտքը կհաղթի խղճին…
Բայց ես ելնելով դատական կարգից
Կուզեյի լսել և պաշտպան կողմին:
_ Խորհուրդն ուշադիր լսեց ամեն ինչ,
Բայց կլսի և պաշտպանող կողմին,
Ու որից հետո մենք մեր վճիռը
Կներկայացնենք արդեն դահլիճին:
_ Մեղադրելը հեշտ է ավելի
Քան պաշտպանելն ու արդարեցնելը,
Մարդիք չգիտես ինչո?ւ, հակված են
Կատարվածի մեջ հանցանք տեսնելու:
Հնչեցին բազում արդար բողոքներ,
Որոնց իսկությանն ես չեմ կասկածում,
Մեր լսածն մոտ էր ճշմարտությանը
Եվ մենք բոլորս ենք սա քաջ գիտակցում:
Բայց գուցե չկա այստեղ մեղավոր,
Գուցե ստացանք ինչ վաստակեցինք,
Գուցե մենք էինք մեղքեր ցանողը
Ու մեր հասցրած բերքը հնձեցինք:
Հանցանք ենք տեսնում մենք ամեն ինչում
Ու մեղավոր ենք փնտրում անպայման,
Թե նույնիսկ անգամ մեղավոր չկա`
Մտածում ենք, որ չգտանք նրան:
Ու հիմա էլ տես, հավաքվել այստեղ
Փորձում ենք պատժել մեր ,,ժամանակը”,
Պաշտպանելով մեզ բոլոր կողմերից
Նրա վրա ենք բարդում հանցանքը:
Չենք ուզում տեսնել մեր սխալները,
Հերքում ենք դրանք միշտ ու անդադար,
Նույնիսկ ,,երկնքից” մեզ հասած պատիժն
Համարում ենք մենք լրիվ անարդար:
շարունակելի
շարունակություն
Ժամանակի դատը
Կպաշտպանենք մենք ամեն մեղադրանք,
Բայց մերը` երբեք, թեկուզ և արդար,
Ու փոքրիկ մեղքից խույս տալու համար
Կգործենք հանցանք ավելի բեթար:
Ամոթ է ասել, որ շատ դեպքերում,
Քաջ գիտենալով տեղն մեղավորի,
Չենք զորում նրան անգամ մոտենալ
Ու ,,փուռն ենք տալիս” ով որ պատահի:
Մենք շատ հաճախ ենք այլ երանգներով
Ներկում պատահած դեպքի ,,պաստառը”,
Այնինչ լրիվ այլ, ուրիշ հոտով է
Բուրում եղածի անմեղ ,,աստառը”:
Եղածի համար բոլորս ունենք
Մեզ հասանելիք մեղքի բաժինը,
Այլ կերպ դատելը Ձերդ Ազնվություն,
Կիմաստազրկի ձեր այդ ,,հագինը”:
Մեզանից ոմանք աչքերն են փակել,
Ձևացնելով, թե, ոչինչ չեն տեսնում,
Ոմանք էլ իրենց թույլ անզոր կարծել
Ու թաքնվել են տաքուկ ,,ստվերում":
Ոմանք փորձել են փախուստի դիմել,
Մոռանալ լեզուն, գուցե Հայրենին.
,,Ախ միևնույն է, ոչինչ փոխող չեն,
Դեռ պինդ է նստած անուս վայրենին”:
Ոմանք մատների արանքով նայել
Ու կարծել են, թե լուրջ ոչինչ չկա,
Ոմանք էլ տրվել վառ անուրջներին
Ու երազել են, որ վերջը շուտ գա:
Ոմանք խաբել են իրենք հենց իրենց,
Թե ,,սա” պատմական և ճիշտ կարիք է,
Ու իբր իրենք չեն էլ հասկացել,
Որ կատարվողը մի մեծ չարիք է:
Մենակ թողեցինք այն քիչ-քչերին,
Որոնք եղածը սպանդ որակեցին,
Ու հետո նույնիսկ չմտածեցինք,
Նրանց ինչպե?ս և ո?ւր ,,գործուղեցին”:
Իսկ հիմա ինչ խոսք, հեշտն է ամենից
,,Ժամանակի” մեջ մեր մեղքը թաղել,
Ասել, որ այն նոր, անհասկանալի
Ու բարդ բաներ էր իր հետ մեզ բերել:
Ասենք` չհասկացանք, ասենք` չիմացանք,
Գլուխ չհանեցինք այդ ,,սրիկայից”,
Ու ,,նա” էլ այնքան դաժան գտնվեց,
Որ չթողեց մեզ արթնանալ քնից:
Նորույթներ բազում ու գլխապտույտ,
Արևմուտք, թմբիր, հաճույքներ պես-պես,
Մենք էլ ,,կոմայի” մեջ ընկնելով
Վայելում էինք` ճիշտ ինչպես չտես:
Իսկ Մեղավորը ամեն ինչ տեսնում,
Տոնում էր թաքուն իր հաղթանակը,
Քաջ գիտենալով, որ մենք այսօրը
Դատի ենք տալու մեր ,,ժամանակը”:
Եթե չունենք ուժ կամ էլ գիտելիք,
Որ Հանցագործին բերման ենթարկենք,
Չի նշանակում`, որ պետք է այդժամ
Մեկ ուրիշ անմեղ կախաղան հանենք…
_ Չնայած պաշտպանի ճարտար ելույթին
Ես չեմ փոխելու իմ ճիշտ կարծիքը,
Որքան էլ փորձեն ինձ մոլորեցնել
Ես տարբերում եմ ճիշտն ու կեղծիքը:
Ու պահանջում եմ պատիժ խստագույն
Խնդրելով հարգված մեր պարոններին,
Նորից գալիքի մասին մտածել
Ու չամաչեցնել մեր զավակներին:
_ Համարյա դեմ չեմ պետ մեղադրողին,
Բայց չեմ անի դեռ ես հետևություն,
Կուզեյի լսել մեր ,,երդվյալներին”
Եվ հետո անել հայտարարություն:
_ Խորհուրդն հետևյալ կարծիքը ունի,
Եվ դրա համար ունի շատ հիմքեր.
Գործը լիարժեք դեռ քննված չէ
Թեկուզ առկա են շատ տուժող դեմքեր:
Ապացուցված չէ հանցանքը ,,սրա”,
Բացակայում են կոնկրետ փաստարկներ,
Որ մեղադրյալն ինքը ծրագրել
Ու կատարել է այդքան հանցանքներ:
Եվ մեր խորհրդի հաստատ կարծիքով,
,,Սա” Հանցագործի գործիքն է եղել,
Ու ,,Նա” շատերին, գուցե բոլորին
Հենց ,,սրանով” է պատժել ու խեղել:
Բայց դե գործիքը մնում է գործիք,
Որքան էլ դիպուկ, որքան էլ անվրեպ,
Գործել չի կարող ինքը իրենով
Եվ վտանգ չէ նա երկրի հանդեպ:
Ինչքան հայտնի է ՔՐ օրենսգրքից.
,,Գործիքն” իհարկե կարող ենք պատժել,
Բայց, որ ստանա պատիժ գերագույն…
Այդ ,,պատվին” նա դեռ չէր արժանացել:
Ու մեր վճիռը հետևյալն է.
Ելնելով գործի ,,հույժ կարևորից”
Պիտի պահպանենք մենք ,,սրա” կյանքը,
Ու պիտի անենք այնքան ժամանակ
Մինչև չենք ճշտել հանցանքի ցանկը:
Եվ գործի այս նոր քննության մեջ
Շատ ավելի լուրջ լինել ,,սրա” հետ,
Ճշտել ո?ւմ ձեռքի գործիքն է եղել
Եվ ո?վ է ,,սրան” դարձրել հանցամետ:
Այո, մեզ պետք է լինել ուշադիր,
Ճշտել և գտնել ճիշտ մեղավորին,
Եթե ոչ, չարժե հավաքվել նորից
Ու նույն ջուրն ծեծել նորից ու կրկին:
_ Դատական նիստը համարել փակված
Ու հետաձգել այնքան ժամանակ,
Մինչ լուսաբանվի ճիշտ հանցակազմը
Եվ ապացույցներ լինեն ձեռքի տակ:
02-04.01.10
Կարոյի Մարոն
Խանութ է մտնում ,,բազազ,, Մացակը
Դնում առջևը ապառիկի ցուցակը,
Աչքով անցկացնում, քթի տակ մռմռում
Ու մեկ էլ դժգոհ վրա է բերում.
,,Վահ, բա մարդ էլ էսքան նիսյա կունենա,
Ես էլ ասում եմ փողերս ո?ւր ա.
Վլադ-200, Գագո-700,
Խմած մարդ-1000 ու հետն էլ բազար:
,,Խմած մարդն” ո?վ ա, էս ի?նչ խաբար ա,
Չէ, էս աղջիկը հաստատ ցնդել ա.
Ախչի Հրանուշ, այ խելքիդ ձյուն գա,
Էս ,,Խմած մարդուն” տուն-անուն չկա?”:
,,Դե, ընկեր Մացակ էն մարդն ա էլի,
Որը խմած ա միշտ մեզ մոտ գալի…
Երգեր ա երգում ու խմած լալիս,
Ինչ որ Մարոյի անուն ա տալիս…”:
,,Հա, լավ , իմացա…,,Սիրուն” Կարոն ա…,
Լացի պատճառն էլ իրա Մարոն ա…
Հա, բայց կապ չունի, ով էլ որ լինի
Էս ,,թղթում պիտի անունը գրվի…”:
…Սիրուն կարոյից բան չի մնացել,
Անունն է միայն եկել մեզ հասել…
,,Սիրուն Կարո” են ,,թաղում” նրան կոչել,
,,Մատով ցույց տալու” տղա է եղել,
Եղել բոլորի համար հարգելի,
Աղջիկներին էլ` թաքուն սիրելի:
Մարոն էլ ասում են պակաս չի եղել,
Ու գեղեցկությամբ նրան չի զիչել,
Մարոյին ,,ուզող” շատ ջահել տղերք
Նախանձ են տածել Կարոյի հանդեպ:
Կարոն ու Մարոն սիրել են իրար,
Երկուսն էլ գեղեցկությամբ իրար հավասար,
Երկուսն էլ հպարտ, ,,քիթները ցցած”,
Երկուսն էլ իրենց ,,գինը” հասկացած:
*******************************
*********************
Լինում է, երբ մարդ մի անիծված օր,
Գիշերն էլ նույնիսկ չի գտնում անդորր,
Անվերջ չար երազ, դաժան մղձավանջ
Տեղից ելնում է արդեն գազազած:
Ճիշտ այդպիսի մի չարաբաստիկ օր,
Չգիտես թե ո?ւմ կողմից կանխորոշ,
,,Ձախ ոտքի վրա” ելածի նման
Գնում է Կարոն ժամադրության:
Դե բարկացած է լինում մեր Կարոն,
Բայց ,,աղն սրտին” է ցանում և Մարոն,
Ասում է նրան. ,,Քեզ հավաք պահի,
Թե չէ, ուրիշին կգնամ մարդի”:
Վիրավորվում է չարացած Կարոն,
Սպառնում է իրեն ,,երկար մազ” Մարոն,
Իրեն`, այս ,,թաղի” Սիրուն Կարոյին,
Աղջիկների սեր ու հույս ,,յարոյին”:
Հագուրդ տալով իր չարացած ,,ես”-ին
Շպրտում է նա Մարոյի երեսին.
,,Այ ծամդ երկար խելքդ կարճ Մարո,
Քո նման տասն են հիմա ինձ կարոտ”:
Չար դիպվածն ախար ինչե?ր չի անում,
Մարոն էլ քիթը ներքև չի կախում.
,,Դե, որ էդպես է քեզ հաջողություն,
Էլ իրար ոչինչ չունենք ասելու”:
Ու չարացել է սիրտը Կարոյի.
Ինքը ցույց կտա կարճխելք Մարոյին,
Մարոն գլուխը ,,տափերով” կտա,
Բայց ինքը նրան երբեք չի գթա:
…Ու շատ է խմել էդ օրը Կարոն,
Միտքն է ընկել էն ,,գեշո” Բավոն,
,,Քշել” է նրանց տան առաջ կանգնել
Ու մեղմ սուլոցով նրան դուրս կանչել.
,,Բավո ջան արի, քեզ տուն եմ տանում,
Ես քեզ ինձ համար կնիկ եմ անում,
Կապրենք իրար հետ ուրախ երջանիկ,
Չես ունենա դու և ոչ մի կարիք…”:
Փայլել է Բավոն երջանկությունից,
Կրակն է ցայտել հրձիգ աչքերից,
Ո?վ կմտածեր, որ Սիրուն Կարոն
Հենց իրեն կաներ առաջարկություն:
Մոռացել է նա իր հայր ու մայրը,
Մոռացել նաև քույ ու եղբայրը,
Ամոթով թողած տունը հայրական
Բռնել է ,,Կարոյի կողքի հետ ճամփան”:
,,Թաղը” զրնգաց, ,,թաղը” դմբդմբաց,
,,Ախչի լսե?լ ես…”, ,,Ախչի հլա կաց…”,
Քըչըփչում են ամեն տան դիմաց,
,,Ախչի հենց ասեմ կնկնես տեղից ցած…”:
,,Վահ, էդ սուտ կըլնի…’, ,,Լինելու բան չի…”,
,,Արա բա Մարո?ն…”, ,,Վայ ես Կարոյի…”,
,,Էհ, մի սուս կացեք, Բավոն ինչի?ն ա…”,
,,Չէ, Կարոն հաստատ խելքը գցել ա…”:
Այդ գիշերն էլ երկար չի տևել,
Բացվել է լույսը, արևն է ելել,
Զարթնել է քնից մեր Սիրուն Կարոն
Զարմանքով նայել իր ընկերուհուն.
,,Ախչի, անաբուռ, գետինը մտնես,
Ախար դու ինձ հետ էստեղ ի?նչ ունես,
Վեր կաց, հավաքվի, էստեղից գնա,
Քանի դեռ ոչ ոք չի տեսել հըլա”:
,,Կարո ջան, Կարո, դու դա մի արա,
Խնդրում եմ ես քեզ, ինձ դուրս մի արա,
Ոչինչ տգեղ եմ, ոչինչ որ գեշ եմ,
Բայց ես քեզ համար լավ կին կլինեմ:
Ինչ ասես լսեմ, ոնց ուզես կանեմ,
Ճաշդ կեփեմ, տունդ կմաքրեմ,
Քո շոր ու մորը լվամ, արդուկեմ,
Քեզ վարդի նման ես պիտի պահեմ”:
,,Ախչի , մազկտրած, քեզ ասի վեր կաց,
Ես խմած էի, բա դու ինչարա?ծ,
Ինչի? վեր կացար կողքիս հետ ընկար
Ու ինձ թաղի մեջ արիր խայտառակ:
Հըլա մի գնա սֆադիդ նայիր,
Կողքիս ախար հեչ հարմար չես գալիս,
Համ էլ քեզ առնեմ Մարոս ի?նչ անի,
Ախար իրար ենք սիրում այ ախչի”:
,,Մարոյից մի վախի, տանը չի մնա,
Ինձ նման հո չի, շատ սիրուն ա նա,
Հազար հոգի էլ ուզողներ ունի,
Նրանցից կնտրի ու մեկին կուզի:
Իմ քարն ա ծանր, իմ բանն ա դժվար,
Թե ինձ թողեցիր կնկնեմ սարեսար,
Էն ա, էն աստված, Զանգուն կգցվեմ,
Իմ կյանքին հաստատ ես վերջ կդնեմ:
Ոչինչ, որ կողքիդ հեչ սազական չեմ,
Բայց ես քեզ համար լավ կին կլինեմ…”:
Լացել է Բավոն, աղաչանք արել,
Կարոյի սիրտը էլ չի դիմացել…
************************
****************
Ինչքան էլ ,,թաղը”, որ ասեկոսեր,
Ինչքան էլ ,,թաղը”, որ կռիվ աներ,
Ինչպես որ եղավ, այդպես էլ մնաց
Բավոն Կարոյի ,,վզովը մնաց”:
Չդրժեց Բավոն իր խոստացածը,
Եղավ Կարոյին ,,լավ կին” ասվածը,
Ու վարդի նման նրան միշտ պահեց,
Բայց սիրտը հոժար, Մարոյին թողեց…
Նրա Մարոն էլ տանը չմնաց,
Ամուսնացավ նա ու հեռու գնաց,
Հետո նրան էլ ոչ մեկ չի տեսել,
Նրանից հետո ոչինչ չի լսվել:
Ու Մարոն հիմա գուցե չգիտի,
Որ նոր սերունդն էլ իրեն լավ գիտի,
Որ ամեն դռան ու պատի տակին
Գիտեն ,,խմած մարդու” Մարոյի մասին…
15-16.02.09
Ինչպե՞ս եղավ
Հոգեպես ցնցված ու վիրավորված`,
Սիրտներդ խոցված, թարախակալված,
Ուղեղով շեղված ու խելագարված,
Նախանձի ահեղ բոցով բռնկված`,
,,Հեղափոխության” դաժան մարտիկներ,
,,Իշխանափոխի” դառը ,,խորտիկներ”
Աչքն ամեն ինչի ու բանի չռած`,
Թե քիչ մեղմ լինենք` , քած ու պոռնիկներ…
Ձեզ համար մեկ էր արյան քանակը,
Չթաղվեր միայն ձեր նպատակը,
Նունն էր նաև զոհերի թիվը,
Չխախտվեր միայն ,,աթոռի քիվը”:
Էս ի?նչ արեցիք…
Ո?նց եք ապրելու,
Ապրելը ոչինչ, ո?նց եք մեռնելու:
*****************
*********************
Ինչքան զոհ եղավ սահմանի ,,գծում”
Շատ ու շատ ավել տվեցինք ներսում,
Այնտեղ թափեցինք հայոց արյունը
Այստեղ թաղեցին նրա ավյունը:
Այնտեղ զոհվեցին, այստեղ խեղվեցին,
Այնտեղ` մարմինը, իսկ այստեղ` հոգին,
Ամբողջ մի սերունդ բռնաբարեցին,
Միտքն ու հոգին խեղաթյուրեցին:
Ու սրա համար մեղավոր չկա?...
,,Մաքրեցին” դաշտը, ,,հեռադիտակը”,
,,Պատմություն” գրեց գործից գիտակը,
Հանվեց արանքից անփառունակը,
Յուրացվեց անգամ Մեր հաղթանակը:
Ծաղրվեց Մարդը, նրա ,,փեշակը”,
Մարդուն բնորոշ խիղճ-խղճմտանքը,
Հերոսի նման ,,զարկվեց թիկունքից”,
Բայց ետ չկանգնեց իր սուրբ սկզբունքից:
Քանդեցին տներ, թողեցին որբեր,
Կտրեցին մտքեր, խուզեցին թևեր,
,,Մայրացրեցին “ մի լկտի բոզի
Ու ,,ետ գցեցին” բյուր անսեռ բճեր:
Ուժով տիրացան, բաց-բաց գողացան,
Ով համամիտ չէր, դարձավ դավաճան…
Խոցվեցին մաքուր ու ազնիվ սրտեր,
Նրանց պետք էին միմյայն հարճեր…
Ո?վ էր տեսել, որ հայը հենց հային
Տնավեր անի, քանդի, թալանի,
Հայը հենց հայի ծուխը խաթարի,
Նրա միակ վառվող կրակը մարի:
Երկիրն սիրելու ,,սանդղակ” արին
Ու ըստ դրա էլ` այն բաժանեցին,
Ով ,,շատ” էր սիրում իր հայրենիքը
Ավարը պիտի կիսեր հենց ինքը:
Ողջ ժողովրդի հարստությունը
Սոված ոհմակով մեջ-մեջ արեցին,
Անտեր մնացած երկիրն քանդեցին,
Ավերակ արին ու թալանեցին:
Թացը չորի հետ կրակի տվին,
Գողոնի հետքին մոխիր շաղ տվին,
Թոզը երկրի աչքին փչելով
Երկրի ինչքը գրպանը դրին:
Եվ դա դեռ քիչ էր էդ ,,սովածներին”,
Էն ահեղ թույնն էլ, մեզ ներարկեցին,
Աչքները տնկած թմրաբիզնեսին,
Մի անբողջ սերունդ շարքից հանեցին:
Հաշվելով դրա մեծ եկամուտը
Ու շոշափելով եկած շահույթը`
Ժողով արեցին ու որոշեցին.
Հաջորդ սերունդն էլ ախ վարագեցին:
Ու սրա համար չկա? Մեղավոր…
Այսպես է դատում մեր ,,հեգեմոնը”
Սա է այսօրվա նրա մյուռոնը,
Սա է սուրբ գրքից առած պատգամը,
Ու այսքան արժե տված երդումը:
…Ու ինչպե?ս դատի, երբ ինքն էլ երեկ
Նրանց ձեռքերին ,,ջուր էր լցնում”,
Ո?նց մեղադրի, երբ մոտ անցյալում
Նրանց հետ նստած նարդի էր խաղում:
Իսկ գուցե նաև մի մասնակից էր…
Նրանց կողակից ու հանցակից էր,
Համ նրանց ընկեր համ զինակից էր…
Եթե այդպես է, ես հասկանում եմ,
Ուրիշ տարբերակ ես բացառում եմ…
******************************
**********************************
Ինչպե?ս պատահեց, որ մի երկրում,
Ուր չկար երբեք թմրամոլություն,
Ուր թմրամոլին ,,մատով էին ցույցում”,
Թմրամոլ դարձավ մի ամբողջ սերունդ:
Որտեղի?ց, ինչպե?ս, ո?ւմ հրամանով,
Ո?ւմ մարդակործան դաժան ցուցումով,
Ո?վ արեց արդյոք այդ հրահանգը
Եվ ո?վ էր դրա չար հեղինակը…
…Չէին սիրում ,,սրան” խելոք, թե հիմար,
Վանում էին ,,սա” գիտուն, թե տխմար,
Անմեղ, հանցագործ, նույնիսկ մեղսագործ
Համարում էին ,,սրան” ոճրագործ:
Ով ,,կախվեր” հանկարծ էդ ,,ասեղ-թույնից”,
Կար ձևավորված կարծիք համոզիչ.
,,Դարձավ հնացած մի ապահովիչ”,
,,Չփորձած պեդիկ”, ,,Բացիլ վարագիչ”:
Ուրեմն այդ որ փորձած պեդիկի
Կամ օգտագործված ապահովիչի
Կամքով այդ ,,թույնը” դարձավ հարգելի,
Օգտագործողը` և ընդունելի…
***********************
******************************
,,Երբ եզը ծնկում ու վայր է ընկնում
Դագանակողը շատ է շատանում…”:
,,Սովետին” ասին ինչ որ հասկացան,
,,Սովետին” ,,արին” ոնց կարողացան,
Դարձան գալիքի հուրհրացող լույս,
Երկրի համար միակ վառվող հույս:
Հարայ-հարայոց, կոչեր գոչեցին,
Ողջ ժողովրդին ոտքի հանեցին,
Եվ շահարկելով ,,ազատ ու անկախ”
Հեղափոխություն իբր արեցին:
Իսկ իրականում` ,,տերափոխություն”,
Միտքը որկորից մի կախվածություն,
Բերանը թլոշ, աչքերը չռված,
Աջ ու ձախ նայող անազատություն…
…,,Սովետին” մենք էլ մերը ասեցինք,
Լավ հայհոյեցինք ու աղտեղեցինք,
Բայց չգիտեյինք ինչ է լինելու,
Որ ,,հայեցի” են մեզ ,,ունենալու”:
Սկզբից կոպիտ, բիրտ ու սանձարցակ,
Հաշվի չառնելով ճիչ ու աղաղակ,
Իսկ հետո օտար աչքից վախեցած,
,,Փշի անելով” ու զգուշացած…
********************************
****************
Սովետն էլ չկար, նորն էր գալու,
Նորն էր մեզ համար երազ գտնելու,
Էն արևմուտքից մեզ համար փչված
,,Նուրբ ու զգայուն կին” էր բերելու…
……ու նա չուշացավ.
Էս նոր տերերի պոչերից կախված`
Իրեն չհայտնող, թաքուն-ծպտված,
Սրանց ստվերի աստառին կարված`
Ոչ վաղ անցյալի ,,վայրի արևմուտքն”`,
Քիչ քաղաքակիրթ, մի քիչ հագնված,
Պառաված բոզի նման շպարված,
Նույն բոզի նման ժպիտը կեղծած,
Պորտ ետևը բաց, ծծերն կիսաբաց`,
Լույսի ու ,,լույսի” բացակայությամբ`,
Խաբել շոյելով, մեզ ,,ձեռ գցելով”,
Էռոգեն գոտու վրա ազդելով
Ու հմայելով մեր ծոցը մտավ…
Ե?րբ պիտի զարթնենք, աչքներս բացենք,
Ե?րբ պիտի տեսնենք, թե խավարի մեջ
Ում գարշ ու պագշոտ գիրկն ենք ընկել,
Ինչ ,,պառվաբոզ” է մեր ծոցը մտել…
******************************
*********************
… Ութսունականի վերջին ,,հիթթերը”
Խախտել էին ոմանց հիվանդ մտքերը,
Այս ֆիլմերը հո իզուր չէին դիտվել,
Ոմանց սրտերում կրակ էին վառել:
,,Սովետի զրկյալ ջահելությունը”,
Ուզում էր փորձել այս զեխությունը,
Իսկ նոր տերերի աչքերի փայլը`,
Ճչում էր. ,,Եղիր այն կնքահայրը”:
**************************
**************************
…Ախ դու իմ Արցախ…
Եղել ես հայոց անպարտ գեղարդը,
Եղել ես նրա ճակատի զարդը,
Թշնամու համար ,,սև բաղ” ես եղել,
Իր մահն է նա քեզ մոտ միշտ գտել…
Ով կմտածեր, որ հենց դու այսօր,
Քո անվանումի այդ փոքրիկ ,,սևը”,
Քո մորդ պիտի նվեր բերեյիր,
Նրա բալեքի սիրտը սևեյիր…
***************************
***************************
****************
,,Թույնն” արդեն եկել երկիր էր մտել,
Բայց օգտագործող դեռ չէին գտել…
Չգիտեյին ի?նչ է այդ թմրանյութը,
Չգիտեյին, ո?նց է եփվում այդ ,,հյութը”,
Ալվան ծաղիկի չորացած թեփից
Այդ ո?նց են հանում մահաբեր ,,նյութը”:
Կամ, կարելի է, կամ չի կարելի,
Օրենքն այս մասին ասած ի?նչ ունի…
Ու չգիտեյին ոչ այս ոչ էլ այն,
Օրենքը խուլ էր, լուռ ու լռելայն:
Բայց ո?ր օրենքը…
,,Սովետը” չկար օրենքն էլ հետը,
Նորերն էին անում իրենց ,,բանկետը”…
******************
**********************
90-ական…քաոս, ցուրտ է, մութ,
Անտուն ու ավեր մի ողջ ժողովուրդ,
Չի հասնում աստծո ձեռքը բարեգութ
Լքում է ոմանց հավատն հինավուրց:
Ղարաբաղի հարց, անցյալի մեղքեր,
Երկրաշարժի նոր ու բաց վերքեր,
Կռիվ, դիվերսիա, կան շատ-շատ զոհեր,
Կան շատ հրատապ ու հուզող հարցեր…
Սրա հետ մեկտեղ.
Հայրենասիրության կեղծ հրապարակ,
Շատերի համար ընտիր ժամանակ,
,,Անկեսուր մայլա”, թալանվող երկիր
Ու ,,նրանց” համար առիթ մի ընտիր…
Ախ այսպիսի բան որտե?ղ եք տեսել.
Որ այսպիսի մի խառնաշփոթում`,
Ամեն ինչ թողած ու մոռանալով,
Երկրի թիվ 1 ,,տելեկանալով”`
Պատմեն թե ո?նց է մարդը ներարկվում.
Ինչպե?ս են ծաղկից ,,թույնը” ստանում,
Ո?նց են այն եփում, ինչպե?ս են քամում,
Ի?նչ նյութեր են խառնում ու հանում,
Թե սկսնակին ինչքա?ն է հասնում…
Ամեն ինչ սկզբից, պարզ, հասկանալի
Ողջ պռոցեսը,հեշտ ու դյուրալի…
Ու ինչի? համար, ո?ւմ էր արդյոք պետք,
Ի?նչն էր հրատապ ու ի?նչն էր անպետք…
Եվ դա մի երկրում
Որտեղ թմրամոլ բառը ասվում էր
Տարին մեկ անգամ,
Որտեղ հաշվում էին թմրամոլներին
Մատների վրա:
Էս Ի?նչ արեցիք, ո?նց եք ապրելու,
Ապրելը դեռ հեչ, գլուխը քարը.
Էն ,,պառվաբոզը” թող չի անի ձեզ
Բացեք աչքերը տեսնեք ինչքերը:
Ո?նց եք մեռնելու…
Մահը ձեզ համար ,,ՄԱՀ” է լինելու…
***********
******************
************************
Այս հաղորդումը տեսնողներ եղան,
Այդ ահեղ թույնը փորձողներ եղան,
Շատերը եղան զոհը ,,հաղորդման”,
Կազմել են արդեն մեծ կլոր շրջան:
Ասում են. ,,Կայֆ ա”, ասում են. ,,Մահ ա”,
,,Արա դզում ա”, ,,Արա լավն ա”,
,,Արդեն դատ չկա, արդեն ազատ ա”,
,,Տղերք իսկական ոնց որ Նիրվանա…”:
,,Զապադում իրոք, որ տղերք լավ ա,
Սրանից էն կողմ էլ աշխարհ չկա”,
,,Կայֆավատ լինենք ֆիրմաչների պես,
Քիչ դառնություններ հո չենք տեսել մենք”:
Ու վաճառվում էր այս ահեղ թույնը
Արևածաղկի սերմերի նման,
Իտարբերություն ոչ վաղ անցյալի
Կարող էին գնել ովքեր կամենան…
…Գետինը մտնեք, ո?նց եք մեռնելու…
Եվ ո?ւր էր նայում մեր ,,նոր օրգանը”,
Երբ ողջ երկրից
,,Բուրում” էր անպետք այդ ացետոնը.
Ցուցում ունեյին չխառնվելու?,
Թե? Աչքը չկար նրան տեսնելու…
Ճիշտ սարդի նման կծկվել հեռվում
Ցանցի մեջ ընկած զոհերն էին հաշվում,
Ագահ որսորդի հոգեբանությամբ
Հետևում էին ոգևորությամբ:
Եվ ինչո?ւ չէ, որ…
Լրիվ միամիտ, լրիվ անպաշտպան`,
Լրիվ ,,անուղեղ” կենդանու նման,
Եվ նաև անզոր ու շատ թուլակամ`
Մի ,,հանցագործ” էր ոտնում ,,արենան”,
Որը թաքնվել հեչ չէր էլ փորձում,
Իսկ թե փորձեր էլ
Ճիշտ ջայլամին էր կրկնօրինակում…
***************
******************
Իսկ մեր ,,բիզնեսը” գնում, աճում էր,
Զոհերի թիվը կրկնապատկվում էր,
Տերերի աչք ու գրպանների մեջ
Իր գոյությունը արդարեցնում էր…
Տղերքը սարից ներքև չէին գալիս,
Տղերքը այնտեղ կռիվ էին տալիս,
Արյուն էին թափում, վերքեր ստանում,
Բայց մեր սահմանը անտեր չէին թողնում:
Այս ,,զրույցները” նրանց էլ հասան,
Ոմանք տխրեցին, ոմանք չհասկացան,
Բայց այդ չարիքը ճանաչողները
Արեցին իրենց քաջ բողոքները.
,,Երբ, որ պրծնենք էստեղ մեր գործը,
Տեղը կգցենք և դրանց ,,պորտը”,
Ով որ եղել է դրան մասնակից
Չի կարող լինել մեզ ընկերակից”:
…Մաքուր ազնիվը միշտ էլ չգիտի
Վախկոտ մորթապաշտ տխմարի ,,տեղը”,
Չգիտի նրա հետ կռվելու ձևը,
Այստեղ միշտ ,,գործին” խառն է դևը…
Բողոքողների մի մասը` չիջան,
Հասկացողներից շատերը կորան,
Ո?նց էլ փորձեցին, ո?նց էլ` փութաջան,
Մեկ է, ունեցան տխուր վերջաբան.
Սրան եկամուտ, նրան թմրանյութ,
Այս մեկին ,,աթոռ”, մյուսին հասույթ…
Ինչ խոսք ,,նա” մարդուն լավ է ճանաչում,
Մարդը շատ է թույլ, երբ շահն է կանչում…
…Նույնիսկ հանցագործ կյանքի ,,ջոջերը”`,
,,Օրենքը” սիրող, հարգող գողերը,
Տնկեցին իրենց զիլ-զիլ ,,պոչերը”,
Ուզեցին տեսնել ի?նչ է կատարվում,
Էս Ի?նչ ,,բիզնես” է երկրում զարգանում,
Էս ո?վ է տերը, էս ո?նց է անում,
Ինչո?ւ իրենց էլ ,,գրեվ” չի անում…
Չէ որ սա իրենց բնագավառն է,
Իրենց ենթակա առևտուրն է…
Սա եղավ նրանց հենց մեծ սխալը.
Բոլորն իրար հետ ու իրար ձեռքի
,,Անմեղ” երկրից դուրս վռնդվեցին,
Որ չխանգարեն
Երկիրը ,,փրկող”, հոգսեր ,,հոգացող”,
Իսկ իրականում`
Էն օգտագործած ապահովիչի,
Փորձած պեդիկի ու անսեռ հարճի
Գրպանը լցնող թմրաբիզնեսին…
…Ձեզ մահը պետք չէ,
Ձեզ կյանք եմ դատում…
Իմ տատի ասած.
,,Սև ճանճի նման պիտի չորանաք,
Կպնեք պատերից ու էլ պոկ չգաք”:
19.02-23.03.09
Ճիշտն ու սուտը
Լսել եմ, թե կարդացել եմ.
Իբր շատ հին,
Անհիշելի ժամանակում,
Մարդկությունը ունեցել է
Իր պատմության ոսկե շրջանն:
Այդ շրջանում ասպետական
Սուտը երբեք և ոչ մի տեղ
Չի ունեցել ապաստարան:
Որտեղ տեսել հալածել են չար համբակին,
Քարկոծել ու հայհոյել են այդ նախանձին,
Վտարել են,
Աքսորել են այդ բանսարկու սրիկային:
Բայց չի հանձնվել լիրբ ու լաչառ անզգամը,
Սաստկացրել է սրտի թույնը այդ հարամը,
Հավաքել է իր ողջ մաղձը այդ ,,թաղվածը”`,
Ու նախանձը մի օձ դարձած`,
Այս ապիկար ստահակին
Մարդկանց դուռն է բերել կրկին:
Բայց փառք աստծո,
Ճանաչել են այդ անպիտան մուրացիկին,
Փշուր անգամ չեն կամեցել ընչաքղցին…
Այսպես սոված ու հալածված,
Պատառոտված ու կարկատված,
Սողացել է աշխարհով մեկ
Սուտն մերժված ու թուլացած:
Որովհետև ոսկե կոչվող այդ շրջանում
Ճիշտն է ապրել ու թևածել ողջ աշխարհում:
Հեծած ճերմակ իր նժույգ ձին
Շրջել է նա միշտ ու կրկին,
Մարդկանց առջև իրեն բացել,
Ճիշտ ու սխալ բացահայտել:
Մտել է նա վեհ ու հպարտ
Ամեն ավան, ամեն քաղաք,
Ամեն մի տուն ու մի գյուղակ,
Բաց չի թողել անգամ հյուղակ:
Եղել է մեծ
Քաղաքների շուկաներում,
Արքունիքում, դատարանում,
Ու պետական գանձարանում…
Սերմանել է բարին, լավը,
Անկաշառը, անաչառը…
Որտեղ եղել
Ընդունվել է ուրախությամբ,
Եվ հարգանքով, և հաճությամբ,
Դհոլ զուռնով, երաժշտությամբ…
Գուցե շրջանն այս ձգվեր, երկարեր,
Գուցե, ինչ ասեմ նաև մեզ հասներ,
Բայց…
Կյանքը ունի բազում-բազում խաչմերուկներ,
Որտեղ հաճախ հանդիպում են համ շառ համ խեր,
Շեն ու ավեր,
Խինդ ու ցավեր…
Հենց այսպես էլ,
Ինչ որ մի ծուռ խաչմերուկում
Հանդիպում են Ճիշտն ու Սուտը:
Չի կորցնում ճարպիկ Սուտը
Այս առիթը,
Շողոքորթության տոպրակը բացած
Առաջն է գնում ու քաղցրախոսում….
Ինչ բառեր չկան
Շողոքորթության այդ մեծ տոպրակում,
Եվ ո?վ է արդյոք,
Որ դրա առաջ ականջ է փակում:
Ճիշտն էլ այդ թույնով ականջը լցրեց,
Շոյվեց իր ,,եսը”, ոնց փառավորվեց,
Իջավ իր ձիուց, բարևեց հարգով
Ու հրավիրեց ընթրել երկուսով:
Նստեցին, կերան, երկար խոսեցին,
Գինի խմեցին ու երգեր ասին,
Ու երբ գինովցավ ազնվամիտ Ճիշտը,
Մեղմացավ նրա նրբազգաց սիրտը,
Դաշինք բարբառեց անբասիր խիղճը,
Թվաց` կարող է ուղղվել պիղծը:
Սուտը չներեց այս թուլությունը,
Նա գիտի ինչ է վստահությունը,
Իր սրտից քամված թույնի սրվակը
Դատարկեց նրա գինու բաժակը:
Վայ քեզ մարդկություն…
Ու նա էլ խմեց առանց կասկածի,
Խմեց ու անցավ մի խորը քնի…
Վայ քեզ մարդկություն խեղճ, անօգնական.
Ո?վ պիտի հիմա դարդերդ հոգա,
Ո?վ ցավիդ հիմա պիտի դարման տա,
Ո?նց պիտի անեք, ո?նց պիտի ապրեք,
Հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար,
Ինչպե?ս պիտի դուք իրարու նայեք…
Սուտը հրճվանքով վեր թռավ տեղից.
Թողնելով նրան իր հնոտիքը,
Հագավ շորերը`, թամբեց նժույգը`,
Քնած թողնելով մեր միամիտին`
Աշխարհով համայն վարգեց նրա ձին:
Մարդիք էլ նրան, դե շփոթեցին,
Ճշտի տեղն դրած ոնց ընդունեցին…
Դե այդ մասին ինքներդ գիտեք,
Այդ ամենը էլ չմանրամասնենք:
Ինչքան ժամանակ անցավ այդ պահից
Չգիտե ոչ ոք,
Բայց մի առավոտ,
Քնից վեր կացավ մեր գինովցածը.
Ու գտավ իրեն
Թույլ անօգնական, մերկ թափառական,
Մրսած, թրջված ,մի խեղճ մուրացկան…
Հիշեց ամեն ինչ, նայեց իր շուրջը,
Բայց ուշ էր արդեն, խաբվել էր ինքը,
Ստիպված նա հագավ այդ հնոտիքը,
Որ ծածկի գոնե առաջ-հետույքը:
Վազեց մարդկանց մոտ ու աղաղակեց.
,,Այդ նա չէ ճիշտը, ինձ լսեք մարդիք,
Ճիշտը ես եմ ես, արթնացեք քնից…”,
Եվ ի?նչ եք կարծում, լսեցի?ն նրան,
Դե իհարկե ոչ, խելոք չենք այդքան,
Ստի տեղ դրած մի լավ ծեծեցին,
Իրենց քաղաքից դուրս վռնդեցին:
Եվ այդ օրվանից… ու մինչև հիմա,
Ոնց մի մուրացկան,
Թափառում է նա աշխարհի վրա…
Ու մեր ,,տեր” Սուտը, որտեղ որ տեսնում,
Ահով բռնկվում, զայրույթից վառվում,
Ու… սպանելու ցուցում է անում…
Սպանում են, այո, սակայն չի մեռնում,
Քառ-քառատում են նորից է ելնում,
Խաչում են նրան-հարություն առնում:
Այրում են նրան խարույկի վրա
Մոխիրի մեջից համբառնում է նա,
,,Սուրբ ինկվիզիցիա, էլ բանտ էլ աքսոր,
Միևնույնն է, անկոտրուն է նա:
Որտեղ մի քանի մարդ են հավաքվում
Հայտնվում է նա, իր խոսքն է ասում,
Բայց մարդիք նրան խենթի տեղ դրած
Ծաղրում են էլի, ծիծաղում վրան:
Անբիոնից զրկում, խոսելուց կտրում,
Քացի են տալիս ու վրան թքում…
Ու էլի այսպես շատ ու վատ բաներ:
Ես չէի ասի .
,,Կան խայտառակ ժամանակներ”,
Ես կասեյի, որ եղել է…
Մեկ
Ոսկե շրջան:
Այն էլ ասեմ,
Որ զրույցն այս ճի?շտ է, թե? սուտ,
Ինչ իմանամ…
26.09-30.09.08
Բոյկոտ
Երբ սասանվում են
Վարչարարության տխուր հիմքերը…
…Կոչվի դա ասենք միապետություն,
Կամ, ասենք լինի ,,հանրա”-պետություն,
Կարող է նաև այն կոչվել ,,խորհուրդ”,
Բայց լինել մեկին տրվելիք հագուրդ…
Ուրեմն.
Երբ սասանվում են
Վարչարարության տխուր հիմքերը,
Կամ էլ կասկածի տակ են առնվում
Նրա բարքերը,
Իսկույն ծնվում են ,,վեհ” գաղափարի
Մասին ,,հիմները”,
Որոնք բացում են
Խեղճ ժողովրդի դեռ թաց վերքերը,
Ու բթացնում են
Նրա ուղեղում ,,հիվանդ” մտքերը:
Օրինա?կ է պետք: Իհարկե, շատ կա.
Առաջիններից
Եղել մնում է հավատ կոչվածը,
Մարդը այդպես էլ
Չբացեց իր մեջ այս առեղծվածը:
Հնուց է գալիս
Բայց դե շատ նոր է ,,ազգ” արծածվածը,
Չէ, չի մոռացվի
Այն գլխից արդեն սրա գործածը…
Լեզուն էլ հաճախ
,,Նրանց” ձեռքերում դառնում է առիթ,
Ու մոռանում է
Ախ մարդը նորից ամեն շարժառիթ:
Նույնիսկ Հայրենին
Այս անփառունակ, դժխեմ ցուցակում,
Ինչ խոսք, գտել է
Իր տեղը արժան պինդ ու հաստատուն:
Կան նաև գույներ ու մորթավորում,
Սև, սպիտակ, կարմիր…
Այս երկար ցանկը թերթել չեմ ուզում…
Կուզեյի միայն մարդը մտածեր,
Պատճառ ու առիթ մի քիչ լուրջ դատեր:
Աստված մեկն է, ամենամեծն է,
Բոլորը գիտեն` ամենավեհն է…
Կարող է լինել արևից վառ լույս,
Կարող է լինել ինչպես չքնաղ կույս:
Կարող է լինել մի թափառական,
Անտուն ու քաղցած մի թշվառական,
Կարող է լինել անսովոր ու բարդ,
Եվ ինչպես նաև` սովորական մարդ…
Կարող է լինել ով որ կամենա,
Կարող է լինել ինչ որ ցանկանա,
Աստծո գործերին ինչո?ւ խառնվել
Նա շատ լավ գիտի որտե?ղ, ի?նչ անել:
Ում ինչ կերպարով գա ներկայանա,
Ում հոգում ինչպես դառնա ,,նիրվանա”,
Ում առաջ ինչ-ինչ գաղտնիքներ բացի,
Ում դարդը ինչպես հոգա ու լացի:
Ում ինչ ճամփեքով նորից տուն բերի,
Ում սրտում ինչ-ինչ կրակներ վառի,
Ում թող անի, որ իրենով եռա,
Ով` սատանայի բաժյնը դառնա…
Բոլո?րս գիտենք:
Բոլորս գիտենք…
Բայց երբ հնչում են
,,Վեհ” գաղափարի մասին կոչերը,
Մեր ուղեղներում
Մարում են իսկույն անմեղ բոցերը,
Ու ելնելով մենք հանուն հավատի
Արյուն ենք հեղում հանուն ,,կավատի”:
Պատկերը մռայլ, շատ հին է թվում,
Բայց այսօրն էլի դրան է տանում,
Եվ հավատացեք ոչինչ չի փոխվել
Նույն հնարքով են էլի մեզ խաբում:
Մի քիչ փոխվել են հիմա վարքերը,
Տարբերվում են և ,,նրանց” բարքերը…
Ու հավատի հետ կարող են լինել
Մեր սուրբ Հայրենին, մեր ,,ազգն ու ցեղը”,
Մեր համոզմունքը, ծննդյան տեղը,
Մեր տառապանքը, կարծեցյալ ,,դեղը”…
Ինչո?ւ չէ, նաև մեր մորթն ու գույնը,
Բանից անտեղյակ` անմեղ արյունը,
Մեր արմատները, դրված ավյունը,
Մեր խոսքը, լեզուն, նրա հնչյունը…
Հասկացա?նք, թե? Ոչ…
Եթե ոչ ապա մի հատ էլ կարդա,
Մեկ անգամ էլ դու ջանա ու փութա,
Սա հասկանալուց շատ բան է կախված,
Շատ հոգիներ կան նժարին դրված:
,,Նրանց” միշտ մեկ է հոգու ավերը,
Մարդու դարդերը, սրտի ցավերը,
Ուղեղ տրորող, մամլող մտքերը,
Մեղքի հետևանք` անբուժ վերքերը:
Կարևորն իրենց ,,վեհ” գաղափարն է,
Աչքի տակ առած իրենց ,,ավարն” է,
Զոհերի թիվն է, նրանց քանակն է,
Նժարի ծանր, պիղծ ստոր թաթն է:
Հիմա հասկացա?նք…
Էլ մանրանանք.
Ճիշտն անբիոն չունի, նա քիչ է խոսում,
Սուտն է անընդհատ ճառում ու հոսում,
Տալիս է, առնում, մարդկանց համոզում,
Մեր ականջներում իր զանգն է կախում:
Ճիշտն միջոց չունի, ,,ամոթն” է ծածկում,
Երբեմն նա շատ հեռվից է կանչում…
Սուտն է, որ իրեն զուգում է զարթում
Ու իր սուտ զուգսով մեր աչքը բարդում:
Հուսով եմ հիմա արդեն հասկացաք…
Հուսով եմ հիմա
Էլ ստի համար դուք չեք ջանալու,
Ու նրա առջև
Ձեր գլխարկները էլ չեք հանելու,
Հուսով եմ, որ դուք
Կարող եք ,,նրանց” և առհամարել,
Ու որպես կանոն
Մի մատենագիր հրատարակել.
,,Ով շահարկում է ազգ ու հայրենիք-
Մեծ հանցագործ է,
Մատնանշում է լեզու, ընտանիք`
Հակառակորդ է,
Ով լեզու հանում ու քիչ է գործում`
,,Ականջի որդ” է…
Եվ թշնամի է
Առանց փութալու գույներ փոխողը,
Խեղճ խամաճիկ է
Այն ինքնամոռաց անվերջ պարողը,
Լարված տիկնիկ է
Վարձու ժպիտով ,,խաղեր” ասողը...”:
Թե կարողանաք հրատարակել,
Իսկ հետո նաև հրապարակել…
Հիմա հուսով եմ ամեն ինչ պարզ է:
Վերը նշվածը Ստի ,,տարազն” է,
Նրա ,,կոլոռն” է, նրա ,,համհարզն” է,
Նրան ծառայող ու նրա ,,ղազն” է:
Ստի…թյու դրանց, Ստի բանակն է…
Թող որ երկճեղքված, նաև պառակտված,
Իրար բամբասող, թեկուզ խռոված,
Իրար երես թքող ու թշնամացած,
Տարբեր քարոզ ու դրոշներ առած:
Պետք է ճիշտ խոսել, խելացի դատել.
Իրոք, չենք կարող ,,նրանց” վախեցնել,
Դուք սա հասկացեք, բայց մի վհատվեք,
Մի լսեք ,,նրանց”, դուք առհամարեք…
…Այս մեկն էլ թաքուն ականջիդ ասեմ.
Իզուր ենք տենչում իզուր երազում,
Իզուր անրջի ետևից վազում,
Հույսեր ենք տածում, հուսեր փայփայում,
Ճիշտ ու Արդարի գալուն սպասում:
Ճիշտը վարչարար չի կարող լինել,
Ճիշտն ախ շատ ճիշտ է, ճիշտն միամիտ է,
Երազող է Նա, քիչ մանկամիտ է,
Ու չափից ավել արդարամիտ է:
Ոսկե միջինը առայժմ չկա,
Եվ դա էլ հարց է. ,,Ախ եղել է նա”,
Բա հո մեր ,,գահը” թափուր չի մնա,
Թե թափուր մնաց փոշի կդառնա…
Թողեք, որ ,,նրանք” իրար լավ դաղեն,
Թող, որ առանց մեզ իրար լավ վառեն,
Բռնկված միշտ չար նախանձի թույնով
Իրարու դիմակ պատռեն ու բացեն:
Մեզնից ահ չունեն, բայց իրարից` մահ,
Թող լինեն իրարից միշտ էլ անվստահ,
Ինչքան իրարից ,,նրանք” վախենան
Այնքան մեր վիճակն կսկսի լավանալ:
Ձեզ են դիմելու, ձեզ մոտ են գալու,
Հաճոյանալու փորձ են անելու…
Իսկ եթե տեսնեն ականջդ փակ է,
Առհամարանքդ խիստ ակնհայտ է,
Փուչ, դատարկ խոսքը աննպատակ է,
Գուցե ,,գուշակեն”. ,,Փորդ դատարկ է”:
Դու սա հասկացիր, բայց մի վհատվիր,
Քո անելիքդ ինքդ մտածիր,
Լավ ժամանակներ երբեք չեն եղել,
Իսկ թե շատ են պետք, խնդրեմ, երազիր…
20.04.09
Ճիշտն ու սուտը
Լսել եմ, թե կարդացել եմ.
Իբր շատ հին,
Անհիշելի ժամանակում,
Մարդկությունը ունեցել է
Իր պատմության ոսկե շրջանն:
Այդ շրջանում ասպետական
Սուտը երբեք և ոչ մի տեղ
Չի ունեցել ապաստարան:
Որտեղ տեսել հալածել են չար համբակին,
Քարկոծել ու հայհոյել են այդ նախանձին,
Վտարել են,
Աքսորել են այդ բանսարկու սրիկային:
Բայց չի հանձնվել լիրբ ու լաչառ անզգամը,
Սաստկացրել է սրտի թույնը այդ հարամը,
Հավաքել է իր ողջ մաղձը այդ ,,թաղվածը”`,
Ու նախանձը մի օձ դարձած`,
Այս ապիկար ստահակին
Մարդկանց դուռն է բերել կրկին:
Բայց փառք աստծո,
Ճանաչել են այդ անպիտան մուրացիկին,
Փշուր անգամ չեն կամեցել ընչաքղցին…
Այսպես սոված ու հալածված,
Պատառոտված ու կարկատված,
Սողացել է աշխարհով մեկ
Սուտն մերժված ու թուլացած:
Որովհետև ոսկե կոչվող այդ շրջանում
Ճիշտն է ապրել ու թևածել ողջ աշխարհում:
Հեծած ճերմակ իր նժույգ ձին
Շրջել է նա միշտ ու կրկին,
Մարդկանց առջև իրեն բացել,
Ճիշտ ու սխալ բացահայտել:
Մտել է նա վեհ ու հպարտ
Ամեն ավան, ամեն քաղաք,
Ամեն մի տուն ու մի գյուղակ,
Բաց չի թողել անգամ հյուղակ:
Եղել է մեծ
Քաղաքների շուկաներում,
Արքունիքում, դատարանում,
Ու պետական գանձարանում…
Սերմանել է բարին, լավը,
Անկաշառը, անաչառը…
Որտեղ եղել
Ընդունվել է ուրախությամբ,
Եվ հարգանքով, և հաճությամբ,
Դհոլ զուռնով, երաժշտությամբ…
Գուցե շրջանն այս ձգվեր, երկարեր,
Գուցե, ինչ ասեմ նաև մեզ հասներ,
Բայց…
Կյանքը ունի բազում-բազում խաչմերուկներ,
Որտեղ հաճախ հանդիպում են համ շառ համ խեր,
Շեն ու ավեր,
Խինդ ու ցավեր…
Հենց այսպես էլ,
Ինչ որ մի ծուռ խաչմերուկում
Հանդիպում են Ճիշտն ու Սուտը:
Չի կորցնում ճարպիկ Սուտը
Այս առիթը,
Շողոքորթության տոպրակը բացած
Առաջն է գնում ու քաղցրախոսում….
Ինչ բառեր չկան
Շողոքորթության այդ մեծ տոպրակում,
Եվ ո?վ է արդյոք,
Որ դրա առաջ ականջ է փակում:
Ճիշտն էլ այդ թույնով ականջը լցրեց,
Շոյվեց իր ,,եսը”, ոնց փառավորվեց,
Իջավ իր ձիուց, բարևեց հարգով
Ու հրավիրեց ընթրել երկուսով:
Նստեցին, կերան, երկար խոսեցին,
Գինի խմեցին ու երգեր ասին,
Ու երբ գինովցավ ազնվամիտ Ճիշտը,
Մեղմացավ նրա նրբազգաց սիրտը,
Դաշինք բարբառեց անբասիր խիղճը,
Թվաց` կարող է ուղղվել պիղծը:
Սուտը չներեց այս թուլությունը,
Նա գիտի ինչ է վստահությունը,
Իր սրտից քամված թույնի սրվակը
Դատարկեց նրա գինու բաժակը:
Վայ քեզ մարդկություն…
Ու նա էլ խմեց առանց կասկածի,
Խմեց ու անցավ մի խորը քնի…
Վայ քեզ մարդկություն խեղճ, անօգնական.
Ո?վ պիտի հիմա դարդերդ հոգա,
Ո?վ ցավիդ հիմա պիտի դարման տա,
Ո?նց պիտի անեք, ո?նց պիտի ապրեք,
Հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար,
Ինչպե?ս պիտի դուք իրարու նայեք…
Սուտը հրճվանքով վեր թռավ տեղից.
Թողնելով նրան իր հնոտիքը,
Հագավ շորերը`, թամբեց նժույգը`,
Քնած թողնելով մեր միամիտին`
Աշխարհով համայն վարգեց նրա ձին:
Մարդիք էլ նրան, դե շփոթեցին,
Ճշտի տեղն դրած ոնց ընդունեցին…
Դե այդ մասին ինքներդ գիտեք,
Այդ ամենը էլ չմանրամասնենք:
Ինչքան ժամանակ անցավ այդ պահից
Չգիտե ոչ ոք,
Բայց մի առավոտ,
Քնից վեր կացավ մեր գինովցածը.
Ու գտավ իրեն
Թույլ անօգնական, մերկ թափառական,
Մրսած, թրջված ,մի խեղճ մուրացկան…
Հիշեց ամեն ինչ, նայեց իր շուրջը,
Բայց ուշ էր արդեն, խաբվել էր ինքը,
Ստիպված նա հագավ այդ հնոտիքը,
Որ ծածկի գոնե առաջ-հետույքը:
Վազեց մարդկանց մոտ ու աղաղակեց.
,,Այդ նա չէ ճիշտը, ինձ լսեք մարդիք,
Ճիշտը ես եմ ես, արթնացեք քնից…”,
Եվ ի?նչ եք կարծում, լսեցի?ն նրան,
Դե իհարկե ոչ, խելոք չենք այդքան,
Ստի տեղ դրած մի լավ ծեծեցին,
Իրենց քաղաքից դուրս վռնդեցին:
Եվ այդ օրվանից… ու մինչև հիմա,
Ոնց մի մուրացկան,
Թափառում է նա աշխարհի վրա…
Ու մեր ,,տեր” Սուտը, որտեղ որ տեսնում,
Ահով բռնկվում, զայրույթից վառվում,
Ու… սպանելու ցուցում է անում…
Սպանում են, այո, սակայն չի մեռնում,
Քառ-քառատում են նորից է ելնում,
Խաչում են նրան-հարություն առնում:
Այրում են նրան խարույկի վրա
Մոխիրի մեջից համբառնում է նա,
,,Սուրբ ինկվիզիցիա, էլ բանտ էլ աքսոր,
Միևնույնն է, անկոտրուն է նա:
Որտեղ մի քանի մարդ են հավաքվում
Հայտնվում է նա, իր խոսքն է ասում,
Բայց մարդիք նրան խենթի տեղ դրած
Ծաղրում են էլի, ծիծաղում վրան:
Անբիոնից զրկում, խոսելուց կտրում,
Քացի են տալիս ու վրան թքում…
Ու էլի այսպես շատ ու վատ բաներ:
Ես չէի ասի .
,,Կան խայտառակ ժամանակներ”,
Ես կասեյի, որ եղել է…
Մեկ
Ոսկե շրջան:
Այն էլ ասեմ,
Որ զրույցն այս ճի?շտ է, թե? սուտ,
Ինչ իմանամ…
26.09-30.09.08
Ֆր. Մկրտչյան
Կամ ,,մեծ Մհեր”
Գլուխս իմ կխոնարհեմ
Ես քո առաջ,
Ծնկի կիջնեմ, կմեծարեմ
Քո անձը քաջ,
Կտառապեմ ու կսգամ
Կորուստը քո…
Սերունդներին ես կպատմեմ
Մեծ վիշտը քո…
Դու հենց հայի ,,քթից թռած”
Ու մեծ զավակ,
Հայի սրտից, հայի մտքից
Ակունք առած,
Հայկի արյամբ, Հայկի հոգով
Թևավորված,
Հայկի նման հաղթանակով
Փառավորված:
Բախտիդ ,,ճանը” ախար ինչո?ւ
Ընկավ ահով,
Ինչո?ւ եղար հայի նման
,,Ջիգրախորով”,
Վառված, դաղված, միշտ խորովված,
Հայի նման
Հենց սեփական տույն-բույնի մեջ
Դարդահալած…
Մի ցավ չէր քեզ բաժին ընկել,
Մի դարդ չէր քեզ կյանքը տվել…
Դու քո ազգի պարծանք զավակ,
Դու քո ազգին` փառքի պսակ,
Դու մի հզոր այր անաղարտ
Դարդդ քեզնից մեծ ու անպարտ:
*** *** ***
Ո?վ էր, որ արդյոք ընտրեց քեզ համար
Կյանքի այդպիսի դժվար ճանապարհ,
Եվ այդ ո?ւմ կամքով ,,գրվեց ճակատիդ”
Բախտի անողոք տողերն անարդար:
Ո?ւմ կամքով էր, որ սկսվեց քո դեմ
Անհավասար ու դաժան մի պայքար,
Եվ ինչքան էլ դու քաջ էիր, անկոտրուն,
Մեկ է, քո ցավի ճարը չգտար:
Անդեղ ցավերը, անբուժ վերքերը…
Բաժին էր ընկել քեզ անտանելին,
Մեկ չէր, երկուս չէր, ու ամեն մեկն էլ
Մարդու ուժերից վեր էին, ավելին:
Որտեղի?ց այդքան չարիք ժողովվեց,
Եվ քո բաժինը այդ ո?նց որոշվեց,
Ո?վ արդյոք իր բիրտ կնիքը զարկեց
Ու քեզ այդ ծանր բաժինը արեց:
Կարծես հավաքեց ցավերը ամբողջ,
Դրանք կշեռքի նժարին դրեց,
Ու վերցնելով ծանրերը միայն
Քեզ վրա դրանցով իր ,,գիրը արեց”:
Դու ինչպես հերոս դրանց դիմացար,
Դաժան քո ճամփեն անմռունչ անցար,
Տարար դու նրա հարվածներն բոլոր,
Բայց չարքից էլի սարսափ չունեցար…
Զարմանքն էր պատել դժոխքի տերերին,
Դու դժոխքն ունեցար երկրի երեսին,
Վառվեցիր մինչև վերջ սեփակամ կրակում,
Բայց կամքդ ու հոգիդ մնացին աննկուն:
Ու ո?նց զարմանքով չնայեին քեզ,
Քեզ բաժին ցավը կլիներ հազար կես…
Շարունակելի,
*** *** ***
...Մանկությունը քո ուրախ չէր անցել…
Քաղցած, կիսամերկ, և ցուրտ և ավեր…
Պատերազմը կար և որպես կանոն
Շատ հարցեր պիտի լինեին անկանոն.
Անդամահատում ու խեղանդամում,
Կյանքի հավատն է խեղում մարդու մեջ,
Մահը դռներ է անընդհատ բախում,
Իսկ կյանքը ահից նահանջում է ետ:
Շրջում է այսպես արյունն աչքերին
Սփռելով քաղց, սով, ավեր ու թաղում…
Ու այլուր հնչող մահվան քայլերգից
Կյանքը տերևի նման է դողում:
Մահն էժանանում հացն է թանկանում
Ու վաճառվում է ,,մարդու մսից” թանկ,
Աչքը արցունքից իսպառ ցամաքում
Ու խեղճ հոգին է լինում երկու տակ…
Քո մանկությունը անցավ սրա մեջ
Անհոգ չենք կոչի որքան էլ փութանք,
Բայց առաջ էր պետք նայել ու գնալ
Ու դու ունեյիր մի պարզ երազանք:
*** *** ***
Ետևում թողած հետևանքները
Պինդ ու համարձակ գնացիր առաջ,
Եվ մտածեցիր, որքան էլ դժվար`
Չպիտի լինի ոչ մի քայլ նահանջ:
Թեկուզ և մարմնիդ վրա դու զգաս
Մտրակի շառաչ, մահակի թառաչ,
Ու սիրտդ դաղի կսկիծը մրմուռ,
Միևնունն է` միմյայն առաջ:
Պետք է մարտնչել և ոչ կլանչել,
Պետք է մաքառել և ոչ ընկճվել,
Ծիծաղել միայն, զնգալ ու հրճվել,
Գեղեցիկ, առողջն միայն ողջունել:
Սիրել` ոչ ատել, նայել` չչռվել,
Աննշան կայծից չբոցավառվել…
Ու չկմկմալ, ու չնվնվալ,
Միջակության հետ եզրեր չունենալ…”:
…Եվ մի պահ իրոք լավ էր ամեն ինչ,
Արևն էր փայլում ու երկինքն էր ջինջ,
Հորիզոն գրկող այդ ,,արենայում”
Հոգիդ կապույտի գրկում էր լողում:
Թվաց, թե մի պահ վայելք է արդեն,
Թվաց` դժվարը անցել ես, հարթել,
Խոստումնալից էր թվում ապագան
Եվ ոչինչ գրեթե չէր սպառնում նրան:
Թվաց դժվարը մնաց ետևում,
Ու չարքը դաժան էլ դավ չի նյութում,
Փորձություններ էին և դու այն անցար,
Ստուգարք հանձնեցիր ու ,,լավ” ստացար:
Կյանքի դպրոցն է, դա էլ է լինում,
Հենց այնպես մարդուն ոչինչ չի տրվում,
Պետք է չարչարվել, պետք է վաստակել
Եվ քո վաստակին արժանի լինել:
Ի՞նչ հաճույք եթե ճանապարհդ միշտ
Լինի հարթ, ուղիղ, առանց խոչնդոտ,
Եվ դու էլ ոչինչ չունես անելու,
Որ այն դարձնես մի քիչ սրտիդ մոտ:
Չէ, իրոք մի քիչ ջանքեր թափելը
Չի խանգարի մեզ և պետք է նույնիսկ,
Ելնում է աչքիդ գործիդ արժեքը
Ու գոհ ես մնում ինքդ քեզանից:
Բայց դե երբեմն լինում է նաև,
Որ շատ դժվար ես հասնում ուզածիդ,
Այնքան ես եռում, պատեպատ խփվում,
Որ փոշմանում ես դո քո արածից:
Ասեմ, որ սա էլ բանի նման չէ,
Եվ լավ է, որ մարդ անբան հորանջի,
Քան մի փոքր բան փոխելու համար
Անվերջ չարչարվի ու իրեն տանջի…
…Իսկ քեզ հեշտ ոչինչ չտրվեց կյանքում,
Հենց այնպես ոչինչ չստացար կյանքից,
Անվերջ չարչարանք, անդուլ աշխատանք
Ու հետն էլ չարքի դավաճան քրքիջ:
Բայց պետք էր ձգտել, պետք էր համառել,
Պետք էին բազում խոսուն կերպարներ,
Նրանց բերանով պետք էր բղավել,
Թե ո՞նց մարդ լինել ու ինչպե՞ս ապրել:
Թե ի՞նչն է, որ վատ, ու ի՞նչն է բարի,
Մարդ լավի համաև չպիտի ալարի,
Պիտի համարձակ կռվի ու գործի,
Պատվով իր տեղը կյանքում վաստակի:
Որքան քաջ էիր, որքան անկոտրուն,
Չարքն այնքան համառ, դաժան էր դառնում,
Որքան տեսնում էր քո չկեռվելը,
Այնքան ծանր էին դառնում բեռները:
Իր չարությունից ինքն էր տառապում,
Փորձում հարվածը` երեսիդ նայում.
Մնում էիր հաստատ, մնում էիր կանգուն,
Նրա չար խաղից աչք էլ չէիր թարթում:
Մեծ էիր, հսկա, ուժեղ ու համառ,
Կյանքդ կռիվ էր ու համայն պայքար,
Պինդ էիր նույնիսկ ժայռից ապառաժ,
Վախից նա ընտրեց ցավ չափիդ հարմար:
Որ դեմն քմծիծաղ չտաս ու ծաղրես,
Առհամարանքով վրան չնայես,
Որ դարդդ առած բույնդ ծվարես,
,,Ինքդ քո յուղով, քեզ-քեզ տապակվես”:
Եվ ո՞վ էր այդ չարքն, որ քեզ ճանաչեր,
Չկար այն ցավը, որ քեզ ընկճեր,
Մեծին վայել էիր քո դարդը տանում,
Իսկ լիրբն տեսնում էր… ու էլ լրբանում:
Ինչպե՞ս զարմանքով չնայեին քեզ,
Քո բաժին ցավը կլիներ հազար կես,
Հազարը կցավեր, հազարին կբավեր
Դու ո՞նց այն տարար ու չեղար երկու կես:
Դու տեսար ահռելին, դու տեսար ավելին,
Տարար անհնարն ու անտանելին,
Ու դեռ դա քիչ էր, դրա հետ մեկտեղ
Ընկեր եղար և մարդուս ցավերին:
Բարբառեց շնորհդ, հայտնեց ավելին,
Թե բեմից, թե կայնքում, արեց գովելին,
Փարոս եղավ նա, կրակված ուղեցույց,
Մեր շատ արատներ արեց մատնացույց:
Սկզբից` ինչպես ծիծաղի մի սենյակ,
Իսկ հետո` արատը վերլուծող մի վիճակ,
Եվ քիչ անց, լուսավոր միտքը այն հստակ,
Թե ո՞նց պիտի մարդն կյանքն ապրի իր շիտակ:
Ուզում էիր մարդիք ապրել սովորեն,
Լացը ծիծաղից ջոկեն, տարբերեն,
Հասկանան ծաղրը, չնդունեն քծնանք,
Սիրեն կատակը, ունենան հարգանք…
Ստեղծեցիր մարդուս բազում կերպարներ,
Կռվեցիր դու բեմից, տվեցիր դասեր,
Դպրոց էիր դու, ուսուցման մի տեսակ,
Եվ հաճախում էին թե ծեր, թե միջակ:
Բեմից խոսեցիր և տմարդի հետ,
Ցուց տվիր նրան կերպարն անհեթեթ,
Որ նա հասկանա, փոշմանած գնա,
Եվ գուցե նաև` իրեն ուրանա:
Իրերին իրենց անվամբ կոչելը
Շատերին ստիպեց պահել պոչերը,
Շատերին գուցե սա դուր չէր գալիս,
Բայց մեծ անձիդ դեմ տեղի էին տալիս:
Շատերն չհասկացան գործիդ իմաստը,
Կամ նույնն էր նրանց մեր կորցրածը.
Փորը կուշտ լիներ, տեղն լիներ ,,կոռմը”,
Նա թքած ուներ մարդկության կողմը…
**** **** ****
վերջ առաջին մասի
*** *** ***
Մհեր Մկրտչյան
երկրորդ մաս
Իրերին իրենց անվամբ կոչելը
Շատերին ստիպեց իրենց պոչերը
Ճիշտ վախկոտ շան պես ետևը տանել.
Առջևից քծնել, հաճոյախոսել,
Բայց ոնց կանոնն է բութ միջակության,
Ետևից միշտ էլ
Բամբասանք անել ու չարախոսել:
Դու`, քո մեծ հոգով`,
Որը ճախրում էր թեթև ու անթև
Յոթը երկնքից ավելի վերև,
Անարատ սրտով`,
Որ ջուր էր խմում
Ամենամաքուր, ջինջ ակունքներից,
Եվ ազնիվ արյամբ`,
Որ ժառանգել էիր քո նախնիներից`
Եվ, որը իրոք երկնի գույնն ուներ,
Չէիր կարող կռվել
Ոտքի տակ ընկնող միջակության հետ:
Այն միջակության, որը Մեծերին
Ստիպում է միշտ քեփլթալ մի պահ,
Բայց ոչ ընկնել,
Եվ սա իր համար համարում գուցե
Շատ մեծ հաղթանակ:
Դու կարող էիր
Իրերին իրենց անունով կոչել
Ու դասակարգել նրանց խմբերի,
Ըստ իրենց ձևի, համի ու գույնի,
Չափի, խտության, լպրծունության,
Ունեցած կշռի, մածուցիկության,
Ըստ` դատարկության,
Ընկնել ելնելու մեծ կարողության…
Չէ, դու չէիր կարող
Նրանց հետ իրենց զենքերով կռվել,
Հակառակ դեպքում չէիր կարող լինել
Այն, ինչ որ կայիր, կամ այն ինչ եղար…
Իսկ դու անպայման պետք է լինեյիր,
Պետք է լինեյիր և այստեղ իրոք
Չէր կարող լինել ուրիշ տարբերակ;
Պետք է լինեյիր
Գուցե և միայն այն բանի համար,
Որ շատ-շատերին ուսուցանեյիր,
Ու համբերատար ուսուցչի նման
Թեկուզ մի քանի անգամ կրկնեյիր,
Որ ամեն գլուխ ,,քյալլա” չի կոչվում,
Եվ ամեն ,,քյալլա” չի կարող դրվել
Սեղանի վրա ուտելու համար…
Եվ ամեն հորթ չէ
,,Մսացու” լինելու բախտը ունենում:
Նույնիսկ ժպիտը, մինջև ծնվելը
Կարող է դառնալ ճմրթված մի լաթ,
Իսկ այն ծիծաղը`,
Որ պիտի ծնվեր քահ-քահ հնչելու,
Բարձր, լիաթոք զնգալու համար,
Կարող է վիժել ու քարեր լիզել…
Եվ նույն քարերին կարող է փշրվել
Այն հոգեզմայլ հայացքը թովիչ,
Որ պետք է երկար շոյեր, զմայլեր
Իր հենց զավակին
Ու շոյվեր նաև նույն այդ զավակից:
Ու նաև խինդը, այն փոքրիկ խինդը,
Որ պետք է լիներ շատ նեղ, անձնական,
Եվ ուրախացներ քեզ պես հերոսին
Շատ սովորական մի մարդու նման`,
Կարող է մնալ լրիվ փոշմանած,
Կամ ծնվի մեռած…
Ու որ ամենա-ամենան կյանքում
Կարող է զրկվել կամ զրկված լինել
Ամենափոքր երջանկությունից:
Ինչո?ւ էր բաժինն քո այդքան դաժան…
Եվ ոչ մի կտոր պարզ, սովորական,
Եվ ոչ մի կաթիլ անմեղ, մարդական,
Ոչ մի շյուղ, հյուլե մեր ադամական…
Ինչո?ւ էր բախտը ախ այդքան դաժան…
Բայց դու այն տարար հերոսի նման:
Եվ ունեյիր դու հերոսի կեցվածք,
Նույնիսկ այդ դաժան ցավի տակ կքված
Մնացիր էլի մարդկանց նվիրված:
Ու կրկին անգամ ընդգծելով քո
Ազնիվ ծագումը, արյունի գույնը,
Ասեցիր բոլոր ու բոլորներին,
Որ ամեն հավ չէ
Կչկչում միայն ածելու համար,
Եվ ամեն շուն չէ, որ կլանչում է
Կամ էլ հաչում է վտանգի պահին:
Եվ որ աստղերը երբեմն նաև
Փայլում են կույրի աչքերի համար,
Եվ որ լավ է մենք տարբերենք գույներն,
Քան կասկած տածենք.
Քամու գույնն արդյոք ձեռքբերովի? Է,
Թե? իր սեփականն…
Այո, դու եղար,
Որ մեզ տարբերել սովորեցնես:
Եվ եղար նաև, որ ոչ թե խոսքով
Այլ օրինակով ցույց տաս բոլորիս,
Որ հողեղենը
Կարող է ոտնել երկնի սահմանը,
Կարող է ճեղքել
Քարացած մտքի ամուր պատյանը,
Եվ անմեղացնել
Արյունով գրված մեղքի մատյանը…
Կարող է լինել և խղճի ձայնը,
Ու ներել նույնիսկ իրեն անտեղի
Կախաղան հանած վերին ատյանը…
Կարող է հոսել, սակայն չմզվել,
Կարող է խոսել, սակայն չլսվել,
Կարող է նաև
Լռել այնպիսի մի հնչեղությամբ,
Որի մեջ… զարմանք, սրբանա լեզուն,
Եվ այնպես բազմի այդ լռության մեջ`,
Ճոխ, հանդիսավոր ու ինքնավստահ,
Որ շուրջ բոլորը ամեն ինչ խոսի…
Եվ դու չէիր խոսում, դու հոսում էիր:
Քեզ բավական էր բարձրանալ բեմ
Ու շուրջ բոլորդ
Լցվում էր քեզնով և քեզ ենթարկվում.
Ու բեմի վրա ընկած ավելն էլ
Պատմում էր արդեն երկնքի մասին:
Քո ,,քավորությամբ”
Իրերը իրենց կնքում շնչավոր
Ու դառնում էին
Ավել կարևոր քան շատ- շատերը:
Ու քեզ իր վրա պահող աթոռը
Կարող էր իրեն երևակայել,
Թե ինքն մի ամբողջ հեծելազոր է:
…Ծաղիկներն իրար սիրող զույգեր էին
Եվ հորիզոնն էր լայն վարագույրը,
Սեղանը ասես մի մենաստան էր,
Կողքի մահակն էլ գթության քույրը…
շարունակելի
…Եվ ինչպե՞ս նայեր դժոխքը սրան…
Մի նոր Հիսուսի՞, թե՞, նոր սրբության…
Կարո՞ղ էր լինել հույսը փրկության…
Ոչ մեկ, ոչ երկուս ու… մեկ էլ հանկարծ,
Եկել ես փոխես մի ամբողջ աշխարհ,
Եկել ես ցույց տաս մի նոր ճանապարհ,
Եվ այ քեզ զարմանք, ավելի հարմար…
Եվ ուզում էիր, որ քեզ հասկանա՞ն,
Սովորե՞ն լեզուդ, մտքիդ տիրանա՞ն,
Կառուցեն աշխարհ աշխարհի վրա
Ու այդ սարգածով ուրախ հիանա՞ն,
Ագահ աչքերն էլ փայլեն, լիանան,
Որկորը լցվի, փորն հոր չլինի,
Տմարդի աչքին և արցունք լինի…
Վայ բախտ դու դաժան…
Ո՞ւր էր դժոխքը,
Որ անպատասխան պիտի սպասեր
Մինջև, որ իրեն` ոչ միայն երկրից,
Այլ արտաքսեն ամբողջ տիեզերքից…
Լինելու բան չէր… ու այդպես չեղավ.
Սատանան նորից կախվեց իր գործից,
Առավ մեր խելքը մեր խղճուկ գլխից,
Կապեց աչքերը, զրկեց մեզ մտքից:
Ոնց սովորաբար գործում է չարքը`,
Եկավ ու խոսեց մեր հին պարտքերից,
Ներկա դարդերից, գալիք հարցերից,
Ու մենք շփոթված կրկին ու նորից
Ամեն պատահած քարից փափուկ բան
Չտարբերեցինք ուտելիք հացից…
Ու կուլ տվեցինք մեր ատամները
Դրանք փշրելով հենց մեր բերանում,
Իսկ եղունգները
Թողեցինք մեկս մյուսի մարմնում:
Այսպես անատամ, առանց ճանկերի,
Կարող էինք լինել մենք միայն գերի,
Կրողը լինել ամուլ մտքերի,
Լինել անկատար ու լինել թերի:
Այսպես կարող էինք միայն երազել,
Որ մեր անելիքն մեկ ուրիշն անի,
Մեկ ուրիշն իրեն զոհ մատուցանի,
Եվ այդ ուրիշը խիստ վտանգվելով
Մեր ետևն մտած մեծ ցիցը հանի,
Մեր հոգս ու ցավին դեղ ու ճար անի…
Բախտի չար կատակ…
Զավեշտ ու հեգնանք…
Թուք ու մուրը մեզ…
Նաև` ամոթանք…
Որովհետև դու եկար լինելու
Մեր հենց այդ ,,մեկը”,
Այդ ,,ուրիշ մեկը”,
Եկար լինելու մեր ճամփի լույսը,
Չարքից մեր խույսը, փրկության հույսը,
Եվ այն ժպիտը, որը փայլում է
Սիրող ծնողի ներողամտությամբ,
Եվ այն ծիծաղը,
Որով կարկաչում ու ճաճանչվում է
Նեկտարով բուրող կաթհոտ երեխան:
Եկար լինելու այն ափսոսանքը,
Որը շառաչում, անձայն հառաչում
Ու սրբանում է
Մեր ծնողների շիրիմի վրա…
Դու`, որ ունեիր ավել ցավեցնող,
Անհամեմատ մեծ ու տանջող ցավեր,
Դու’ մոռանալով քո դարդ ու ցավը
Եկար ապրելու բոլորի համար,
Եկար փայլելու բոլորի համար,
Եկար լինելու մի մեծ օրինակ,
Քո ազգին պսակ ու նրան պարծանք…
Վերջաբան (հատվածներ)
Եկար լինելու…
Եվ ինչ խոսք եղար, եղար ավելին:
Ինչքան էլ բախտը խփեց քեզ քարին,
Փորձեց ճակատդ անճաք ժայռերին,
,,Ջիգյարդ” վառեց ու տվեց դաղին`
Դու էլի եղար, եղար ավելին…
Որքան էլ չարքը որոգայթ լարեց,
Որքան էլ ոռնաց ու դավեր նյութեց,
Մեկ է քո ճամփից նա քեզ չհանեց,
Քո առողջ միտքը ուղղուց չշեղվեց…
Եվ դու ապրելով
Այդ ,,Չարքի զարկած” բյուր հազարի հետ,
Միևնույնն է,
Մնացիր ինքդ միմյայն քեզ հետ…
Չնայած նրան, որ շուրջդ շատերն`,
Չաղ ու բախտավոր ,,Չարքի զարկածներն”,
Իրենց կարճ մտքի փոշով թաթախված,
Իրենց ուղեղի խիստ սահմանափակ`
Փոքրիկ տիրույթում տաքուկ պարփակված,
,,Լավ հասկանալով”
Կյանքում ,,Լինելու” տխուր գաղտնիքը,
Քեզ դրել էին իսկը գժի տեղ
Ու դարձի գալու կոչեր էին անում…
Քեզ անվերջ քարին հարվածող բախտը,
,,Չարքի զարկածը” և նույն այդ չարքը,
Անշնորհակալ, ապերախտ կյանքը
Անվերջ փորձեցին կոտրել քո կամքը,
Խեղել հավատը ու հավատամքը,
Բանտելով լույսը հանգցնել հույսը.
Կյանքը երազի տեղ հրամցնել,
Մղձավանջն կյանքի տեղ անցկացնել…
Սակայն իզուր էր,
Եվ նաև զուր էր քեզ հետ խոսելը,
Անիմաստ էին տրված հոգսերը,
Անհեռանկար` արված փորձերը…
Քո ցավով նա քեզ որքան էլ տանջեր,
Որքան էլ վերքդ սուր ու խոր աներ,
Դժվար թե ուզած արդյունքին հասներ:
Քաջ գիտենալով ում հետ գործ ունի
Երկար մտածեց թե ինչպե?ս անի.
Մտածեց երկար, փնտրեց մոլագար,
Փորձեց խելագար ու ընտրեց հարմար`
Ում կյանքը քոնից թանկ էր քեզ համար:
Նրանցից սկսեց, նրանցով ազդեց,
Ու նրանց վերքով քո սիրտը խարկեց…
Ինչպիսի՞ հարված, ինչքա՞ն էր դաժան,
Ինչքա՞ն էր չարքը էժան ու խուժան,
Ես նրա մերը, նրա չար հերը…
Եվ մի՞ թե դու Մարդ, դրան էիր արժան:
Դժվար է կյանքում ծնողի դերը
Եթե չի տեսնում զավակի ,,խերը”,
Ետ չի ստանում իր տված սերը,
Գոնե, տրվածի փոքրիկ մասերը:
Դաժան է կյանքում ծնող լինելը,
Երբ բացառված է որդուց սիրվելը,
Թե`, չունի իմաստ նրան տրվելը,
Եվ մեկ է անգամ քո չլինելը…
Լավ է չլինել
Քան թե լինելիս տեղդ չիմանան,
Քո նվիրումի գինը չհասկանան,
Կամ քեզ մոռանան, կամ քեզ ուրանան…
Ծնողներն ինչպե՞ս սրան դիմանան:
Կյանքը դառնում է մի կառափնարան,
Դադարի համար և ոչ մի դարան:
Ծնողի համար ի՞նչն է կարող
Լինել ավելի խորը խարանող,
Ավելի խոցող, ավելի այրող,
Ավել հոգեցունց ու հոգի մաշող,
Ավել սրտակեր ու սիրտը տաշող,
Քան իր զավակի ցավն անբուժ ու խոր,
Սիրտը վիրավոր,
Վիշտն ցավագլոր,
Վերքն արյունածոր…
Կարծես կրծքիցդ սիրտդ են պոկում,
Շամփրի վրա կրակի քաշում,
Գլուխդ ներսից փշով են ձաղկում…
Հոգիդ ճմռթված մի լաթ է դառնում:
Ո՞վ է հասկանում թե քո ներսումդ
Քանի ու քանի նռնակ է պայթում,
Ափերը քանդող
Ի՞նչ ալիքներ են ներսումդ բախվում,
Ցավն ի՞նչ կործանող ուժով է զարկում…
Ու քար է մարդը, ո՞նց է դիմանում:
Եվ ո՞ւմ համար է, որ պատրաստ է մարդ,
Մոռանալով իր ամեն նպատակ,
Անդուդը նետվել առանց երկմտանք.
Զավակի համար…
Եվ ո՞ւմ համար է, որ պատրաստ է մարդ,
Դուշմանին անգամ լինել հնազանդ,
Նրա մոտ գնալ, առաջին ծռվել,
Ու եթե պետք է` և ծամածռվել…
Զավակի համար, ,,ջիգյարի խաթեր”…
Եվ ո՞ւմ համար է, որ պատրաստ է Մարդ,
Լինել սատանին հասանելի զարդ,
Չունենալ փշեր միշտ լինելով վարդ,
Անցնել իրենից ու լինել տմարդ…
Զավակի համար, զավակի խաթեր,
Ու նրա համար պատրաստ է անել
Էլ բեթար բաներ…
************************
Ոչինչ չստացվեց.
Քո հարցում չարքը իրոք սխալվեց:
Եվ դու,` որ պիտի լինեիր միայն
Մեր ազգին պսակ ու նրան պարծանք`
Դու եղար նաև`
Համայն մարդկության համար սուրբ զավակ:
Տեսար, հասկացար դու այդ մարդկության
Ցավը, տանջանքը, սխալն ու կյանքը,
Եվ հատուցումը և քավությունը,
Մեր նախապապի անմեղությունը,
Նրան հետևող չար նենգությունը,
Այդ նենգությունից
Թաքնվել փորձելու միամտությունը,
Ու ինչպես նաև
Մարդու անսահման մեծ բարությունը…
Ու քո գլխից վեր`,( թող ներեն սրբերն)
Սրբորեն գործվեց, սրբությամբ օծվեց
Մի լուսե պսակ,
Այն`, որ լինում է սրբերի գլխին
Ոնց երկնային թագ`,
Շողշողաց փափուկ, իր լույսը սփռեց,
Տարածվեց այլուր, ինքն իրեն ցփնեց,
Թակեց մեր դուռը, մտավ մատուռը,
Ջերմացրեց տունը, նորոգեց բույնը,
Կնքեց ծնունդը,
Օրհնեց կնունքը,
Գովազդեց Մարդուն,
Հերքեց Մանրուքը,
Քավությամբ ներկեց մարդուս մեծ մեղքը,
Երկիր իջեցրեց կապույտ երկինքը
Ու երկինք հանեց աշխարհիկ կյանքը…
Եղավ պետք ջանքը ու մեխված կամքը,
Խաշվեց լինելով մեր իսկ փրկանքը…
****************
Դու քո ազգին պարծանք զավակ,
Դու քո ազգին փառքի պսակ,
Դու մի հզոր այր անաղարտ,
Դարդդ քեզնից մեծ ու անպարտ…
01-30.01.10
Եվային...
(հատված)
Աստղերից մանված փափուկ ճերմակ թելով
Առագաստն էր գործված մեր հանդիպման,
Ու արևից առած ոսկյա տաքուկ շողով
Անկողինն էր հյուսված մեր կուսության խախտման:
Ես երգեր էի ձոնել, որ գալուստդ հարգեմ,
Որ քեզ ծեսով, կարգով ընդունեմ ու պատվեմ,
Որ քեզ գիրկս առած ողջ աշխարհը չափեմ,
Նույնիսկ երկինք տանող ճանապարհը հարթեմ:
Սիրուց չէի հասկանում, չգիտեյի ոչինչ,
Զգացմունքն այդ գեղեցիկ անծանոթ էր դեռ ինձ,
Նախադեպը չկար, կարկամում էի վախից,
Բայց չէի կտրում աչքս գալուդ ճանապարհից:
Եկան թրչյունները թեթև երամներով
Ու արևը ելավ նշանակված ժամին,
Քնատ ծաղիկների աչիկները բացվեց
Ու իր մարշը երգեց մեղմիկ սարի քամին:
Նվագում էր սիրտս, պար էր բռնել հոգիս,
Իմ ներսում մեծ տոն էր, խնդություն էր, դյութանք,
Ինչ որ մեկն ճառում էր, պատմում սիրո մասին,
Իսկ ես առանց լսել ապրում էի բերկրանք:
Տոն էր նաև շուրջս, ուրախ երկինք գետին,
Պարում էր ամեն ինչ գալուդ ճանապարհին,
Երբ շողացիր հեռվում ես մոռացա արև
Ու մոռացա օրը բացված իմ աշխարհին:
Դու նման էիր ճիշտ շլացնող բոցի,
Որին անզեն աչքով շատ դժվար էր նայել,
Ճառագում էր քեզնից փափուկ ճերմակ մի լույս,
Որ մինջև քեզ կյանքս, իրոք չէի էլ տեսել:
Իմ ներսի ժխորը ու աղմուկն անհանգիստ
Քո լույսի հետ լռեց ու մնաց քարացած,
Դու հանգիստ դուրս ելար օղակող քեզ բոցից
Ու խոնարհ մոտեցար քո ,,տիրոջն” շփոթված:
Կանգնել էի վախով, կարկամած ու կակազ,
Լեզուս էր անկենդան մի խղճուկ հավելված,
Միտքս չոր էր, դատարկ, անպտուղ ու շշմած,
Ու չկար ոչ մի խոսք գալուստիդ պատրաստած…
***** ******** ******
Մազե կամուրջը
Ու՞մ կռիվն է, որի միջով
Անցնում է մարդ գլուխը հակ,
Ի՞նչ կռիվ է, ի՞նչ պատերազմ
Ուր չի պայթում ոչ մի նռնակ:
Ի՞նչ կռիվ է, որն երեսից
Երևում է խաղա~ղ, հանդա~րտ,
Բայց աստառում ունի թաքցրած
Բազում հոգի նահատակված…
Ոչ մի կռիվ կամ պատերազմ
Այդքան զոհեր կուլ չի տվել,
Ոչ մի գազան կամ մարդատյաց
Այդքան հոգի չի կործանել:
*** *** ***
***************************
Ես չեմ ուզում գովաբանել
Պատերազմի հերոսներին,
Եվ չեմ ուզում երգեր ձոնել
Հերոսության քարոզներին:
Ես չեմ ուզում նաև գովել
Մեր ,,բարեգործ” ընկերներին,
Առավել և` ճառեր գրել
Բարու մասին խոսողներին:
Ձեր ,,զահլահան” ականջների
,,Զահլեն” ես էլ չեմ տանելու,
Ինչ որ չեղած ու չլինելիք
Բանի մասին չեմ պատմելու:
Փորձի’ր, լսի’ր չորսի մասին
Իմ երգը այս և նոր և հին…
…Երբ կլսես ինքդ դատիր, ինքդ խոկա,
Թե քանի՞ բյուր հազարների մասին էր սա…
*** *** ***
******************************
Երկու հսկա~ գագաթ,
Լեռնագագաթ երկու,
Երկնքին են հասնում
Գագաթներն այդ հուժկու,
Կանգնած են հաստատ, ամուր,
Կանգնած են իրար կողքի,
Ինչպես զորեղ տիտան
Անսասան են ու պինդ:
Չեն խոնարհվում երբեք
Գագաթներն այդ հսկա,
Լու~ռ իշխում են նրանք
Մեր դարերի վրա…
Այնտեղ, ամպերի մեջ
Մազե մի կամուրջ կա,
Որով կապված են միշտ
Գագաթներն այդ հսկա:
*** *** ***
************************
…Կար մի ժամանակ,
Երբ Բանը չկար…
Մազե կամուրջն այդժամ
Ձիգ ու պինդ էր այնքան,
Որ վրայով հանգի~ստ
Կարելի էր քայլել:
Ոչ մի դաժան քամի
Ու ոչ մի փոթորիկ
Զորու չէին շարժել
Ճոպանները պինդ:
Բայց երբ դարերում
Դիպվածը անխիղճ,
Խրեց իր սև սեպը
Ոնց դաժան դահիճ,
Գագաթները ցավից
Դղրդացին մի քիչ,
Թուլացա~ն, ճռացին
Ճոպանները պինդ:
Չարագու~ժ ճռում են
Ճոպանները հիմա…
Անմեղ մեղավոր կամրջի վրա
Կամրջի նման դողում են հիմա,
Ներքևում անդունդ, ձոր է անհատակ,
Ներքևում անհայտ մութ է ու խավար…
*** *** ***
*****************************
Այս աջ գագաթը`,
Տեսքով դյութական,
Սիրո, ծննդի
Հնոց խառնարան…
Արևը ոսկի այստեղ է փայլում,
Աչքերն արևը այստեղ է զարթում,
Հունցում է արև`, հարում է ոսկի`
Ու ծնում է նա հրաշքը կյանքի:
Գագաթին նրա բարձր, երկնաքեր
Խաղում են հրաշեկ անթիվ մանուկներ,
Մոր կաթի նման թովիչ աղբյուրներն
Բխում են նրա լանջերից ի վեր:
Հեքիաթներն հին ու ասպետական
Այստեղ են դառնում լրիվ իրական,
Հազար մի երազ, հազար նպատակ
Ծնունդ են առնում նրա գրկում տաք…
*** *** ***
*************************
Իսկ ձախ գագաթը`,
Վե~հ, խորհրդավո~ր,
Ո~ղջ իմացության
Կաճառ գլխավոր…
Արևը ոսկի այստեղ է հանգչում,
Շողերը նրա այստեղ են հալվում,
Շողից ընձյուղված իրենց բներում
Ժպտում են այստեղ երազներն արթուն:
Այստեղ զանգերն են քնքու~շ ղողանջում
Ու հոգիդ իրենց փափուկ գիրկն առնում,
Լանջերին նրա բարձր, ամպազարդ,
Հանգիստ են գտնում հոգիներ դժբախտ:
Զատում է ծնունդ ու դատում է կյանք,
Մաղվում է այստեղ հազար մի խոյանք,
Մարդանպատակ ամեն մի տանջանք
Այստեղ է գտնում հատուցման պսակ…
*** *** ***
*********************
Մազե կամուրջը`,
Փոձությունների մի երկա~ր ուղի…
Նեղլիկ, երերո~ւն ձգվող ճանապա’րհ,
Մեղքերի միջով անցնող մի անճա’ր,
Ծնունդ-մահ կապող միակ օղակն է,
Մեր այս ,,կյանք” կոչվա’ծ անօգնականն է:
Այստեղ աջ-ձախից դևերն են վխտում,
Չարքերն են այստեղ մեզ գայթակղում,
Ամբրոսով խաբում, նեկտարով կանչում…
Առիթ են փնտրում, զոհեր են գտնում:
Այստեղ մարդ իրեն հաստատ չի զգում,
Դողում է մի պահ, իրեն կորցնում…
Այստեղ հաճախ շա~տ դժվար է լինում,
Քայլ անգամ ասես անել չի լինում:
*** *** ***
***********************
**************************
Նրանք չորսն էին,
Չորս անմեղ հոգի,
Արևից հունցված
Ոսկե պատանի:
Չորսն էլ եկել էին,
Որ ապրեն պատվով,
Չորսն էլ ուզում էին,
Որ մեռնեն փառքով:
Նրանք չորսն էին
Ու ելան ճամփա…
Ճանապարհ դրեց մայր լանջը նրանց
Սրտում մի կսկիծ ու աչքերը թաց.
__ Բարով հասնեք դուք ձեր նպատակին,
Չմոռանաք մայր լանջը կաթոգին,
Օգնական լինի համընթաց քամին
Չմնաք հանկարծ կես ճանապարհին…
…Ու ճամփա ելան…
Նրանցից մեկին դուր չեկավ իսկի
Մազե կամրջի ,,անաղբյուր ուղին”,
Շրջվեց, ետ նայեց նա կարոտագին
Ու աչքն արցունքած տրվեց իր բախտին.
__ Դե’, մնաք բարով անհոգ տարիներ,
Սիրտս չի ուզում ձեզնից կտրվել,
Չգիտեմ ի?նչ է սպասվում մեզ այնտեղ,
Բայց չկա ոչինչ ձեզնից առավել…
Երկրորդին թավիշ էր նույնիսկ բորբոսը,
Ճոճք թվաց նրան այն չար ճռոցը,
Առանց մի անգամ ետև նայելու
Հայացքը հառեց դեպի ,,փարոսը”.
__ Բա’րև քեզ մեր երազած աշխարհ,
Քո գիրկը առ մեզ ազա’տ ու կանաչ,
Թևերիդ առած մղի’ր մեզ առաջ,
Խոստանում ենք մենք, կլինենք միշտ քաջ…
Երրորդը տարվեց ուրախ աղմուկով,
Գեղեցիկ նկար ու պատկերներով,
Թվաց` ամեն ինչ կարող է անել,
Թվաց` ինչ որ կա, հենց իր համար է.
__ Օ~, կարծես թե լինես հրաշքների ուղի,
Ինչ ցնորք ասես, որ ճամփեդ չունի,
Ու այս ամենը պիտի ճաշակենք,
Ձեռքերով անգամ պիտի շոշափենք…
Չորրոդին էլ դուր չեկավ այս ուղին,
Ուրախ չէր, որքան ,,հարազատ լանջին”,
Բայց գլխավորը`, որ բարի էր, լավ,
Ընկերների հետ` թեկուզ դեպի մահ.
__ Չգիտեմ ո?ւր է տանում էս ճամփեն,
Չգիտեմ ի?նչ եմ անում ես այստեղ…
Բայց միևնունն է, ի?նչ եմ մտմտում…
Տղե~րք, սպասե~ք, ո?ւր եք շտապում…
շարունակությունը կլինի
**********************
Այդ ո՞վ չի հիշում
Մազե կամրջին առաջին քայլը,
Կամ ո՞վ չի հիշում
Առաջին սիրո քաղցր հրայրքը,
Ո՞վ կասի արդյոք,
Թե դառն է եղել առաջին պաչը,
Եվ ո՞վ է արդյոք,
Որ նորից չուզի ապրել այդ պահը…
**** ****
…Օ՜, առաջին սեր, մաքուր ու փայլուն,
Առվակի նման վճի՜տ, կարկաչու՜ն,
Եթերի նման անբիծ, թափանցիկ,
Ու հովի նման թեթև՜ տարանցիկ:
Սոխակի նման երգող, գեղգեղուն,
Արտույտի նման թրչկոտող, շարժուն,
Դու աստղից էլ հուրող, պսպղուն,
Արևի նման ջերմ ու շողշողուն:
Դու քա՜ղցր տանջանք, գիշերներ արթուն,
Ներսում ցանկալի մի իրարանցում,
Հոգու զմայլա՜նք, առաջին արցու՜նք,
Սրտի համար դու գեղեցիկ արբունք:
Բայց նաև ահով, նաև երկյուղած,
Նորահարսի պես շփոթ, ամոթխած…
Ի՞նչ անենք, որ դու միշտ կուտ ես գնում,
Մարդը քեզ միշտ էլ իր հետ է տանում:
Գերվում են գերում,
Տրվում ու տիրում,
Փարվում են գգվում
Տարվում ու սիրում…
Հպարտ են չորսն էլ, ուժե’ղ, առնական,
Ո’չ մեկ չի կանգնում նրանց հանդիման,
Ամպերը նրանց ոտքերն են լիզում,
Քամին` ամոքող զրույցներ անում:
Ու չի ճռճռում մազե կամուրջը,
Նրանց մի ,,ճոճոք” է այդ ճռճռոցը,
Նույնիսկ բորբոսը այդ ամենակալ
Թվում է բարի ու խիստ հյուրընկալ:
…Լա՝վ էր սկզբից, լավ էր, իսկական,
Անկեղծ էին շատ ու անմիջական,
Դեռ չէին հանդիպել ոչ մի փորձության,
,,Կյանքը մի ճոճք էր, ճամփեն բուրաստան”…
*** *** ***
********************************
Մազե կամրջին կետեր կան նշված,
Խազեր կան անթիվ ու ,,խաչ” դրոշմված,
Ամեն մարդ ունի իր կետն ու խազը,
Մեջքով քարշ տալու` իր բաժին խաչը:
Դժվար է մենակ…
Բայց հեշտ է չորսով.
…Ընկերն ուրիշ է, ընկե’րը նուշ է,
Միայնակ մարդուն կյանքը մշուշ է,
Ընկերների հետ երբեք էլ ուշ չէ,
Առա’նց նրա է, որ ճամփեն փուշ է:
Առանց ընկերոջ թիկունքդ բաց է,
Սա’, ինքնին արդեն մի լուրջ հարված է,
Ոտքիդ տակ քար է, քարի տակ իժ է,
Աչքդ թեքեցիր` ,,հարցդ լուծված է”…
Ու պետք է կողքիդ ընկեր իսկական,
Ընկեր մի ազնիվ ու անդավաճան,
Ընկե’ր, նույն ծառից ու նույն արմատից,
Միևնույն նյութի’ց ու նու’յն լուծույթից:
Այդ ընկերոջ հետ բարդը դյուրին է,
Փոքրիկ կայծն անգամ մի վառ կերոն է,
Այդ ընկերոջ հետ մեռնելը ի/նչ է,
Դժոխքի սարսափն անգամ ոչինչ է…
…Դժվար է մենակ,
Բայց հեշտ է չորսով:
Ու նրանք չորսով գնացին առաջ,
Ու չորսով նրանք գտան ճանապարհ…
Մի կողմ թողնելով կյանքի ,,վաշ-վիշը”,
Չմոռանալով` ,,արմատ-ավիշը”,
Ամեն մեկն գտավ իր կետն ու նիշը
Հաշվի առնելով իր չափանիշը…
Ապրում են, սիրում, վայելում կյանքը,
Փնտրում են դյութանք, զգում բերկրանքը,
Տարվում են խաղով, տրվում հաճույքին,
Տրվում հեզաճեմ քնքուշ նազանքին:
Ու գտան նրանք թե խազ թե նիշը,
Գտան ամեն ինչի չափն ու կշիռը,
Չորսն էլ հավասար սիրում են կյանքը,
Բայց չեն մոռանում իրենց ,,դաշինքը”.
Երբ մեկը տարված խաղով մոլագար
Սայթաքում է ու ընկնում հանկարծ…
Շտապ հասնում են նրան օգնության
Ընկերներն արագ ու խիստ փութաջան:
Մենակ չեն թողնում երբեք ընկերին,
Չեն դատում, փետում սխալ գործողին…
Օգնում են իրար, սյուն հենակ լինում,
,,Քավության նոխազ” երբեք չեն փնտրում:
**** **** ****
*************************************
Շարունակությունը կլինի…
շարունակություն
Չորսն էին նրանք, չորս ազնիվ հոգի,
Չորս երիտասարդ մաքուր ու արի,
Չորսն էլ ուզում էին արժանի լինել,
Իրենց մայր լանջը փառքով պսակել:
Ա՜խ’, ջահելություն, վա՜խ ջահելություն…
Երազու՜ն, պարկեշտ, բայց խենթից խելառ,
Գլուխդ բոբիկ, ոտքերդ հպարտ,
Գրպանդ լիքը` հետը միտք դատարկ,
Չես տեսնում երբեք ոչ խայծ ոչ վտանգ…
Կարող ես լինել տան համար ածուխ,
Կարող ես լինել և ծխանի ծուխ,
Ահելին` անթոց, թույլին` հովանոց,
Արժեքի համար` ապահով պահոց:
Հույսի համար բույն, հավատին` ամրոց,
Սիրո համար տուն, գրերին` գզրոց,
Կարող ես սիրել, կարող ես փրկել,
Կարող ես անթիվ սխրանքներ գործել…
Բայց կարող ես և քանդել ու ջարդել,
Կարող ես ,,գրողի ծոցը” ուղարկել,
Կարող ես առանց խորը դատելու
Հին-հնությունը աղբի մեջ թաղել:
Կարող ես անուրջ ու երազ խուզել,
Գեղեցիկն ու վսեմը մերժել,
Կարող ես ծաղրել խոհեմությունը
Ու խախտել անգամ սուրբ կուսությունը:
Կարող ես լինել չար ու կրակոտ,
Ինչու՞ չէ, նաև դատարկ պարծենկոտ.
,,Ծովը ծնկներից”, ժայռերը մոմից…
Թշնամի’ն միշտ էլ թույլ է քեզանից…
Եվ ինչ էլ ասենք, ու ինչ էլ լինի,
Այս ամենի հե’տ, հանդերձ ու ներքո,
Կյանքի հաճույքն ես միակ գերագույն
Դու որբ ու խելառ, խե’նթ ջահելություն:
Թե զգոնությունն էլ քեզ հետ հաշտ լիներ…
Ա՜խ զգոնություն, ինչ հեշտ է քեզ հետ.
Տարբերակում ես բարը ավարից,
Սև հագած մարդը` սուրբ քահանայից,
Ճղճիմ աղանդը` սուրբ դավանանքից,
Կեղծ դափնիները` իսկական փառքից…
Մեր ,,փեշից քաշող”, սխալը վանող,
Հուշող, խելացի, սաստող ու ազդու,
Չարքերի մեջ էլ քեզ պես, քեզ նման
Մնում ես էլի փորձանքից հեռու:
Ա՜խ զգոնություն, չե՞ս գտնում արժան,
Ինչու՞ ես դառնում դու մեզ դավաճան…
Ո՞ւր ես դու չքվում հենց այն պահերին,
Երբ դու մեզ պետք ես ու դեռ ավելին…
****************
***************************
Առջևում գիշերն է ծավալվում զգույշ
Որսի մոտեցող գազանի նման,
Ձորում խավարն է կծկվում թաքուն
Սարդոստայն գործած մի սարդի նման:
Հեռվում զանգերն են սրտնեղած մնջում
Որդուն սպասող ծնողի նման,
Ու ոսկեփայլիկ շողերն են դողում
Հարցական դարձած նիշերի նման:
*******************
***********************
Ճամփեն գնալով դժվար է դառնում,
Կետ ու նիշերը հեշտ չեն վերծանվում,
Խազերն էլ արդեն հեշտ երգ չեն դառնում,
,,Խաչը” ծանր է էս ո՞ւր են տանում…
Մազե կամուրջը մի նեղ արահետ…
Երերուն ձգվող երկա՜ր ճանապարհ.
Ում համար շավիղ ում համար բացատ,
Ում համար թավիշ ում համար կածան…
Իսկ նրա շուրջը շիկացա՜ծ խաբկանք…
Մազե կամրջին հազար մի փորձանք,
Անդուլ քերթություն, հոգնություն, տքնանք,
Այնտեղ դրոշմված անթիվ խազ ու կետ,
Որտեղ այն չկա’, ուրեմն` վեր-ջա-կետ:
Նրանից ներքև անդունդ է անհայտ,
Նրանից ներքև ձոր է անհատակ,
Տարտարոս է մի դարանակալած
Ճամփեդ չշեղես ու ընկնես հանկարծ:
Այնտեղ չարքերն են շրջում ոխակալ,
Դևերն են այնտեղ միշտ էլ գահակալ,
Քաղցած աչքերը մազե կամրջին
Լու՜ռ սպասում են հարմար առիթին:
Ոտքդ ,,սոդ” չտա ու ընկնես հանկարծ,
Թե չէ կուլ կտան պատառ առ պատառ…
********************
*************************
Նրանք չորսն էին:
Եվ լավ գիտեին թե ուր են գնում,
Գիտեին նաև, թե ինչ են ուզում,
Ինչի են ձգտում ու ինչ երազում:
Չորսն էլ հիշում էին իրենց արմատը
Ու չէին մոռացել ,,փառքի գագաթը”,
Նրանք գիտեյին, որ հեշտ չի լինի,
Բայց հուսով էին մնալ միշտ արի:
Գնալ միշտ առաջ ու լինել հպարտ,
Ականջ չկախել սին քամու առաջ,
Չնայել աջ-ձախ, չփորձել խաբկանք,
Չտարվել երբեք փառասիրությամբ…
Չտարվել երբեք երեսպաշտությանն…
Բայց ինձ կներեք…
…Գոյություն ունի մի նախապայման,
Չոր, նաև այրող ու թույնանման.
__Գոյության խնդի՜ր, կեցության պայմա՜ն…
Երբեմն նույնիսկ` ավել անպայման:
Բայց կա նաև ՄԱՐԴ սրան պատասխան,
Ու ՄԱՐԴԸ ունի հոգի բուրաստան,
Արմատ ու ավիշ, գեներ ու արյուն,
Որոնք երբեմն կոկորդ են սեղմում…
***********************
****************************
…O՜ դաժան խաբկանք,
Չարքի հնարանք…
Որքան բազմազան
Ձև ու տեսք ունես,
Եվ ո՞վ է կարող
Թվարկել դրանք.
Կյանքի սնուցման միակ եղանակ,
Հույսի հաստատուն ու վառվող կրակ,
Լույսի անսպառ աղբյուր անապակ,
Լոտոսի տերև ու դափնու պսակ:
Պես-պես ու վառման ցնորքի շարան,
Սիրո հնոցի կարծեցյալ մերան,
Սուտ-սուտ տեսիլքներ, խաբուսիկ երազ,
Անուրջներ անգո, բայց գոյից հաստատ:
Հա՜րթ ուղիղ ճամփա…
Գեղեցիկ կանայք…
Մեծանուն համբավ…
Քաջ Նազարի բախտ…
Ո՞ր մեկը չունես քո ստոր ցանկում,
Ի՞նչն է, որ չկա քո անտակ պարկում,
Խաբում ես մարդկանց ,,զիզի-բիզի”-ով
Ու փայլուն շղթան անցկացնում վզով:
Չէ, զորեղ ես դու, արժան հարգանքի,
Ոչ մեկ չի կարող քեզ ընդդեմ կանգնի,
Հաղթանակը միշտ կլինի քո օգտին…
Բայց ինձ կներես, մի հարց ոչ տեղին.
Տեսնում եմ այստեղ ես ինչ որ զտում,
Ոչ բոլորին է այդ ,,բախտը” ժպտում,
Այդ դու՞ ես արդյոք ընտրում քո զոհին,
Թե՞ զոհն է ընտրում քեզ պես որսորդին:
Թե՞ դու էլ հիմա շատերի նման
Գործիք ես միայն ժանտ ու չարակամ,
Ու դու էլ հիմա, ինչպես շատերը,
Կատարում ես միշտ ,,վերին պատվերը”:
Սա էլ իհարկե մեր մեջ կմնա,
Ինձանից ոչ ոք դա չի իմանա…
*******************
Փառասիրություն…
Դու սև վարագույր անթափանց աչքին
Ու թանձր մշուշ կարճ, հիմար խելքին,
Փորձում ես հասնել փառքի վայելքին
Չունենալով հիմք գոնե մի չնչին:
Դու ծաղր ու ծանակ,
Գոռոզ, գռեհիկ,
Գլուխդ դատարկ:
Չարքի ձեռքին խայծ
Մարդու սրտում կայծ,
Որը եթե ու բռնկվի հանկարծ,
Դառնում է իսկույն անմար մի կերոն:
Բայց լույս չի տալիս,
Վառվում է ներսում,
Այրում է սիրտը
Հոգին մոխրացնում:
Ու ո՞նց են էլի մարդիք սխալվում,
Չսխալվել երևի չեն կարողանում.
Երբ որ պատվերը լինում է վերից
Չարքը իր զոհին գտնում է նորից…
Բայց միայն սա չէ, որ մարդ դիմանա,
Միայն մեկը չէ, որ զգուշանա…
Կա նաև քծնող երեսպաշտություն,
Որից, որ մարդը գլուխ չի հանում:
Երեսպաշտություն…
Չարքի ներշնչանք, տխեղծ, զզվելի,
Կույր ու խուլին ես միայն արժանի:
Խորամանկ, վախկոտ,
Թույլ ու մորթապաշտ.
Կարող ես նույնժամ առանց փութալու
Չարախնդալ նաև արտասվել,
Հայհոյել հետո հաճոյախոսել,
Հետևի’ց հրել, առջևի’ց օգնել,
Թքել ու լիզել…
Ես մարդու վրա եմ ախար զարմանում,
Քեզ պես զզվելուն ո՞նց է հանդուրժում…
Չէ, այստեղ էլ կա չարքի չար խայծը
ԵՍ- ամոլությունն է այստեղ էլ կայծը…
Եսամոլության զոհասեղանին
Քանի՞ անգամ է մորթվել հոգին,
Քանի՞ անգամ է հատվել, քառատվել,
Ի՞նչ պատիժ է, որ խեղճը չի կրել…
Երեսպաշտության ի՞նչ դեպք է արդյոք,
Որ չի պսակվել դեռ հաջողությամբ,
Ո՞ւմ է հաջողվել ականջը փակել,
Ո՞վ է հաջողել նրանից փախչել:
Չէ, մարդը նորից, էլի անզոր է,
Ահավոր չարքը միշտ էլ հզոր է…
***********************
****************************
շարունակությունը կլինի...
շարունակությունը կլինի
Վրիպակի համար` կներեք...
շարունակություն
Ու խաբկանք փայլուն,
Փառասիրություն,
Երեսպաշտություն…
Յուրաքանչյուրը վերը նշվածից
Կարող է հանել մարդուն իր հունից,
Ու այստեղ չկա ոչ թույլ ոչ ուժեղ,
Չարքին նույնն է թե մարդ, թե մժեխ:
Մարդուն այդքան էլ դժվար չէ խաբել,
Սրանով է պետք ,,ականջը օղել”,
Այ, թե լինեինք այնքան իմաստուն,
Որքան մարդն է ինքն իրեն կարծում…
Բայց մարդը, ինքը դրության գերի`,
Թե ,,տնկվում” է հողում ոչ բերի,
Արմատ է ձգում, բայց ջրվում թերի,
Շնչում է սակայն մուրը եթերի,
Կարող է կուլ տալ ինչ որ պատահի,
Ինչ չարքը նրան ,,կհյուրասիրի”,
Կամ , կամոք չարքի նրան կտրվի,
Անկախ թե խայծը ո՞նց կպատրաստվի:
Ինչ է լինելու՞ , չարքը լավ գիտի.
Շատ էլ չի անցնի կուլ տալու պահից,
Ու ասուպի պես սուրացող կյանքից
Կմնա միայն ծխե հետագիծ:
Մարդն այս ամենից ապահովված չէ,
Քիչ խոհեմ եղիր, պատճառը նա չէ,
Այստեղ դու նրան մի մեղադրիր,
Պատճառը այլ է, ինքդ մտածիր…
*******************
***********************
Նրանք չորսն էին…
Ու արդեն գիտենք, թե ի՞նչ են ուզում,
Եվ գիտենք նաև, թե ի՞նչ կա կյանքում,
Թե ճանապարհը ինչքա՞ն է դժգույն,
Թե այդ ճամփեքին ինչե՞ր են վխտում:
Դեռ չէին անցել կես ճանապարհը,
Երբ հեգնեց նրանց չարի աշխարհը,
Եվ մեկի բախտը սաստիկ չբերեց
,,Վերին ատյանով” հենց նա ընտրվեց…
Ելավ առաջին հանդիպած ծառը,
Լսվեց. ,,Հերկել ես դու ողջ անտառը”,
Կարդաց առաջին դեմն ընկած բառը,
Լսվեց. ,,Այդ դու ես քերթողահայրը”:
Խոնհարեց հազիվ դեմ-անդեմ բայը,
Ձայն տվին. ,,Դու ես արժանի հայը”,
Ուղեղից երկու ակոս քաղհանեց,
Բացականչեցին. ,,Մեզ լուսավորեց”:
Պատահական մի այլազգ սպանեց
Հարայ տվեցին. ,,Սև բաղը փրկեց”,
Ձեռքը բռնեցին ուրիշի ,,տաշտում”,
Լսվեց. ,,Մեծ գործի համար է անում”:
Ու քեֆ է անում արդեն այդ մեկը,
Ընկել է կյանքի մերկանուշ գիրկը,
Հագուրդ է ուզում անսահման կիրքը
Հոգին տվել է չարքերի ձեռքը:
Եվ մարդը դարձավ արարքի գերին,
Մոռացավ մաքուր, վեհն ու անթերին,
Մոռացավ արմատ, մոռացավ ավիշ
Դարձավ խամաճիկ չարքի ձեռքերին:
Հիմա, երբ ուզեն կուլ կտան նրան,
Այնտեղ մարդ չկա, ,,արարք” է միայն,
Որն էլ մարդուն խաբում, կուրացնում
Ու մարդուց միշտ էլ առաջ է ընկնում:
Երբ չհաճի նա էլ իր տերերին
Կտրաքեցնեն ,,փուչիկը” այդ սին,
Ու երբ փուչիկն այդ չքվի չքանա,
,,Մարդուց” իր տեղում ոչինչ չի մնա:
Դե իհարկե նա մեղքեր չգործեց,
,,Վերին պատվերով” ախար ընտրվեց…
Նա`, ում բորբոսը թավիշ էր թվում,
Ով երբեք ճամփին չէր տնքում, նվում,
Ով որ ուզում էր հասնել ,,փարոսին”,
Ով չէր կասկածում իր բռնած ճամփին:
Սխալ վերծանեց կետ ու նիշերը,
Հովերգ թվացին տխուր խազերը,
Կուլ տվեց խայծը, բռնկվեց կայծը,
Վառվեց, մոխրացավ ու չքվեց իսպառ…
**********************
*************************
Անդ գիշերն էր տարածվում անփույթ
Բազմոցին փռվող տան տիրոջ նման,
Իսկ ալար քամին փոշի էր շնչում
Մայթերը ավլող ծեր կնոջ նման:
Ներքևում չարքերն էին տռուզ հռհռում
Կուշտ կերած խմած վայրենու նման,
Ու տարտարոսն էր իրեն լվանում
Մկնիկը կերած մի կատվի նման:
Հեռվում զանգերն էին շփոթ կմկմում
Դասը չիմացող սաների նման,
Ու մի ոսկեփայլ թռչնակ էր հալվում
Խավարը տեսած աստղի նման:
**********************
****************************
Չորսն էին նրանք, մնացին երեքը,
Շատ էին տխուր ընկեր տղերքը,
Դաժան է մազե կամրջի օրենքը,
Ոչ ոք չգիտե. ,,Ո՞վ է հաջորդը”:
Կորուստը մեծ էր ու անդառնալի…
շարունակելի
շարունակություն
Կորուստը մեծ էր ու անդառնալի…
Վարպետորեն էր դարանը լարված,
Վարպետորեն էր ցանցը գործված,
Որսը Ի՞նչ անի, որսը ու՞ր փախնի,
Հմուտ որսորդից ինչպե՞ս թաքնվի:
Դժվար է արդեն, շատ են կոտրված,
Բայց երեքով են, գնում են առաջ,
Երեքով մնչում, երեքով փնչում,
Թե` աղոթում են, ու թե` հայհոյում:
Երեքով քայլում, նստում, վեր կենում,
Միասին են միշտ գործում ու փորձում,
Երեքով կարդում, ջնջում, վերծանում,
Եվ իրար համար ճանապարհ հարթում:
Իսկ ճանապարհը դժվարանում է,
Պայքարը այնտեղ խիստ թեժանում է,
Համնթաց քամին վաղուց փոթորիկ
Աջ ու ձախ տանող մի պտտահողմ է:
Սայթաքումները հաճախ են դառնում,
Կետ ու նիշերը էլ չեն վերծանվում…
Խու՜լ հառաչում են թերի խազերը,
Ճարճատում, ճռում են թույլ ճոպանները:
Ու այս ամենին` ինչպես օգնական
Խաբկանքն է կողքին հաճույքի նման.
Լա՜յն ու հարթ ճամփա, երջանիկ ուղի,
Ժպտում է ինչպես նոր ծաղկող այգի:
Դե արի հոգի, արի դիմացիր,
Արի լուռ տոկա ու ,,խաչդ» ձգիր,
Արի վեր պահիր քո սուրբ պատգամը,
Մի' նայիր ոնց է ապրում տխմարը:
Եվ հիմա մարդը ոնց էլ հավատա,
Ում էլ վստահի ու ոնց էլ փութա,
Մեկ անգամ գոնե աչքը կգցի
,,Բախտավոր» ապրող տխմարի վրա:
Նա թքած ունի էս ճամփի վրա,
Էս ճամփի խազեր, կետ նիշի վրա,
Մե'զ համար կանգնած խաչերի վրա
Եվ ,,բարի ավարտ» կոչվածի վրա:
Եվ ոչ մի օրենք հաշվի չառնելով
Նա պիտի լինի ,,օրենքի ջատագով»,
Այս ամենի հետ, այս ամենի մեջ
Նա պիտի ապրի, լինի բարձր ու մեծ:
Մի պայթիր դու սիրտ, հոգի' դիմացիր,
Ճամփովդ գնա, լուռ ու խուլ անցիր…
Ա՜խ, ինչու՞ այսքան չար ճակատագիր,
Դե արի դու սիրտ ու… մի նախանձիր…
ԱԽ դու չար նախանձ, չարքի ստեղծած մաղձ,
Որ ներարկվում ես մեզ` հենց մեր դիմաց,
Մանրեյի նման անցնում ես ծակից
Բայց ետ չես ելնում անգամ դարպասից:
Ոնց փոքրիկ մի որդ ներ ես սողոսկում
Հետո մեր սրտում վիշապ ես դառնում…
Չարքը հաճախ է, որ քեզ է դիմում,
Քո օգնությունը անփոխ է լինում:
Բայց նախանձը ինչ կանի տխմարին,
Նա կրծոտում է քո սրտի բարին,
Քեզանով սնվում, ուժերդ խլում,
Ավյուն ավիշդ ապարդյուն վատնում:
Չէ', էլ ուժ չկա առաջ գնալու,
Սիրտ հավես չկա էլ հավատալու…
Մտքեր են գալիս, մտքեր են գնում
Ու մտքերի մեջ սա էլ է լինում.
,,Հը՜մ… Գուցե սուտ է մեր գիտեցածը,
Չկա', չի եղել մեր այդ փնտրածը,
Թույլ, տկար մարդու դառն մխիթարանք
Կամ գուցե միֆ է ,,փառքի գագաթը»:
Երկմտանք. Հաճախ լինում ես բարի,
Ճիշտն ես ծնում մեծ հավատով լի,
Բայց երբեմն էլ մեր անճար գլխում
Կասկածն ես սնում արհավիրքով լի…
Կակածը այդ չար, չարքի համար ճար,
Որ խարխլում է թե տուն, թե տաճար,
Ոչինչ չի թողնում սուրբ կամ անթերի,
Դարձնում ամեն ինչ սուտ ու տաղտկալի:
Չարքը նրա հետ միշտ լավ է զգում,
Ախր մեծ գործը մարդ ինքն է անում…
Ու երկմտանքը կասկածն է սնում,
Որն էլ այն մեկի գլուխն է մտնում.
Կասկածում է նա իր անցած ճամփին,
Քերթության վկա կետ ու նիշերին,
Գոյը գովերգող էն հին խազերին
Եվ ,,բարի ավարտ» կամ ,,փառքի գագաթին»:
Ու չար կասկածը, հզոր նախանձը,
Տեղին, անտեղին խոնավն ու թացը,
Անորոշության մի խաչմերուկում
Ծնում, սնում են հուսալքություն…
…Հուսալքություն, դաժան պարտություն,
Ապրած ցավերի խուլ վկայություն.
Մարդածին, անուժ, կույր ու հիվանդոտ,
Թույլ և խոցելի, ցավոտ ու բորոտ:
Ինչո՞ւ ես դու մեզ հաճախ հյուր գալիս…
Ու մարդը կարծես մաշվում է իսկույն,
Դառնում է մի լաթ, քրքրված, անգույն,
Դառնում է փալաս, անպետք, հնամաշ
Ու հայհոյում է իր բախտը չարքաշ:
Ոչ մի բան նրա աչքին չի գալիս.
Ոչ հայր ու եղբայր, ոչ որդի ու մայր,
Ոչ կին ու դուստր, ոչ ընկեր ու քույր,
Ոչ էլ երազներ թեկուզ երկնաբույր:
Ու միտք է անում էս խեղճը տկար.
,,Կորչի իմ ապրած անիմաստ կյանքը,
Կորչեն էս դաժան ու ցուրտ ճամփեքը,
Կորչեն երգերը, կորչեն էջերը,
Կորչեն իմ խաբված ու խեղճ մտքերը:
Թքա'ծ անուշիկ մեր անուրջները,
Թքա'ծ մեզ խաբող քաղցր հույզերը,
Խոսող խազերը, վառ երազները,
Նաև էս տխմար անիծվածները.
Գառան դիմակով ,,մսագործները'',
,,Բարի» համբավով չարագործները,
Էժան ու դաժան ,,բարեգործները'',
Չեղած օրենքի ,,ջատագովները'':
Էլ չեմ հավատում ես ձեր հեքիաթին,
Չեմ հավատում և ,,փառքի գագաթին»,
Դու՜ք…խոր անդունդի չարքեր ու դևեր,
Թե գոնե դու'ք կաք, թքա'ծ ձեզ վրա,
Առե'ք ինձ, կերե'ք…'':
*******************
*****************
Ահեղ է դևը, դաժան ու ագահ,
Եվ կուլ է տալիս ինչի տիրանա,
Երկար դարերի սով կա աչքերին
Ինչ էլ ունենա նա չի լիանա:
Արյուն կա աչքին ու ատամներին,
Լափող կրակը էն էն բոց երախին,
Բռնկված է իր չարության բոցով
Զոհեր է փնտրում ահեղ մոլուցքով:
Որքան լափում է այնքան ,,բաց ընկնում'',
Որքան գտնում է երկու շատ փնտրում,
Խաբում բոլորին, աչքերը կապում
Ու իր զոհերին անպաշտպան գտնում:
Ինքը վառում է ու ինքն էլ դաղում,
Իր խեղճ զոհերին ինքն մրմռացնում…
Եվ հետո, որպես փրկության ուղի,
Ճարի փոխարեն թույնն է ցույց տալիս:
Առջևը կրակ, առջևը հուր է,
Ետևը դաժան ու մորթող թուր է,
Ընտրության իրավունք իհարկե ունի'
Տանջանքի տեղը' հանգի՜ստ մահ լինի…
Ու ինչպես մեղքի դաժան մի պատիժ,
Կամ էլ աշխարհին ուղղված բողոք ճիչ,
Ինչպես չարություն-չարության դիմաց
Ներարկիչն է ,,թույնով'' լեցոնված…
…Ու գլորվում է անդունդը խորին…
Նա` ով սիրում էր կյանքը, բոլորին,
Ով լող էր տալիս երազում անհուն,
Ում համար կյանքը նկար էր սիրուն
Եվ իր տեղն ուներ ինքն այդ նկարում…
*****************
***************
Առջևում գիշերն է թևաթափ փլվում
,,Սև թուղթ'' ստացած ծնողի նման…
Ծնկաբաց քամին երեսն է պոկում
Որդուն կորցրած դժբախտ մոր նման:
Մի ուրվական է թափառում ձորում
Տանից վռնդված շնիկի նման,
Ու լռությունն է կծկվում ձորում
Հոդի մեջ մտնող խուլ ցավի նման:
Հեռվում զանգերն են տրտմագին լալիս
Սոված ճարահատ որբերի նման,
Ու մի ոսկեփայլ թռչնակ է ողբում
Ասես մերժված սիրուհու նման
**********************
*************************
Ու՞մ մեղադրեն, ինչպե՞ս բողոքեն,
Ու՞մ վրա գոռան, ինչի՞ց դժգոհեն,
Սիրտը խոր ցավից ուզում է պայթել
Ախր սխալն այդ ո՞ր կողմում փնտրեն:
Կամ եթե փնտրեն արդյոք կգտնե՞ն,
Իսկ եթե գտնեն սիրտը ,,հով կանե՞ն'',
Արդեն կորածը ու կորցրածը
Կարո՞ղ է արդյոք նորից ետ անեն:
Ու…չեն բողոքում, սխալ չեն փնտրում,
Չեն դատում, փետում, չեն քննադատում,
Հիշում են միայն օրերը ապրած,
Տխրում, որ դրանք գնացին անդարձ:
Ախ դու ափսոսանք…
Հոգեծին պարծանք,
Ուշացած բաղձանք,
Հոգու դրվատանք,
Տխուր սփոփանք…
Որքան դառն ես դու ու որքան բարի,
Օճառի նման մրմուռ ու մաքուր,
Բայց ինչու՞ ես միշտ մեզ ուշ հյուր գալիս…
*******************
************************
շարունակելի
շարունակություն
………. ……. մնացին երկուսը,
Աղոտ է արդեն, չի վառվում լույսը,
Էլ չի բոցկլտում երբեմնի հույսը…
Իսկ ճամփեն արդեն ճամփի նման չէ,
Ուղի է տանջված, ուղի դառնահեծ,
Արյուն արցունք են մաշված կետերը,
Հառաչ բառաչ են անջինջ խազերը:
Չէ, ճամփեն իրոք ճամփի նման չէ,
Պատիժ է արդեն, նզովք ու անեծք,
Դատապարտվածի նման են քայլում
Ու ամեն քայլի ,,ներման'' սպասում:
Իսկ մեկը կարծես շատ է սրտնեղվում…
Ա՜խ, մենակ մնալ սաստիկ չի ուզում.
Ո՞ւր է, թե լիներ ինքը հաջորդը
Ու հերն անիծած`, թե որն է ,,վերջը'':
Եվ խոսում է նա կարկամ, վախեցած.
,,Լսի'ր հարազատ, լսիր ի'մ ընկեր,
Չհամարձակվես ինձ մենակ թողնել,
Թե ոչ`, նախորդի նման ինքս էլ,
Էլ չեմ դիմանա… Կթքեմ ես էլ…'':
,,Հանգիստ հարազատ, ես քեզ չեմ լքի,
Քանի դեռ դու կաս, կլինեմ կողքիդ…
Էս ամեն ինչից բան չեմ հասկացել,
Բայց ձեզ համար եմ անվերջ փութացել:
Քո մեջ տեսնում եմ և այն երկուսին,
Ձեր մեջ է իմ ողջ անցկացրած ուղին,
Բան չեմ հասկացել կետ ու խազերից,
Բայց եղել եմ ձեզ ազնիվ ուղեկից:
Դուք եք եղել իմ ,,փառքի գագաթը'',
Ձեզ հետ եմ ապրել իմ լավ ու վատը,
Ուր էլ գնայիք, ինչ էլ պատահեր,
Պիտի գայի ձեզ հետ, մնայի` ընկեր'':
***********************
*****************
Ու չեն անցել դեռ կես ճանապարհը,
Սակայն տեսել են դառն ու դժվարը,
Տարել են կյանքում այն անհնարը,
Որով`, ամուր է մարդը, քան` քարը:
Հարազատի մահ, սրբության մերժում,
Ընկերոջ կորուստ, երդումի դրժում,
Դավաճանություն, անմեղ մեղավոր,
Եվ կողքիդ նախանձ սուտ ու կեղծավոր:
Չկա էլ ,,մուրազ'', չկա նպատակ,
Սուտ են ,,խազերը'', սա գիտեն հստակ,
Ճամփեքին չարն է միշտ տնօրինում…
Սրտները ոչինչ չի ուրախացնում:
Այսպես անուրախ, սառը ու անէ
Շարունակում են էլի միասին,
Հիշում են անցած օրերը ուրախ
Ու մխիթարում մեկը մյուսին…
*************
Գիշերն ծալում է իր մութ փեշերը,
Կծկում` անթափանց, խավար թելերը,
Ու մի հնազանդ ծառայի նման
Քաշվում է ձորի խուլ խոռոչները:
Քշում է քամին սև գորշ ամպերը,
Հալածում դրանց մուգ ծվենները,
Ձայնից վախեցած թռչունի նման
Լքում են սրանք լայն սահմանները:
Կապույտն է լողում ողջ հորիզոնով,
Կանչում հավերժի հոգեթով ձայնով,
Բարուրը գրկող ծննդկանի պես
Կուրծքն է մերկացնում լի գորովանքով…
Արևն է հենվել ,,փառքի գագաթին''
Քնքուշ շողերը շաղ տալով չորս դին,
Շողերով հյուսված փոքրիկ մի շավիղ
Հյուրընկալ շողում է ,,մազե կամրջին'':
Կաթհոտ երեխու ծիծաղի նման
Մի ձայն է լսվում քա~ղցր, աննման.
,, Ոտքդ դիր վրան, դու մի վախեցիր,
Սպասողներ կան քեզ փառքի գագաթին…'':
…Ու… Այո, գնաց նրանցից մեկը,
Մենք չենք որոշում մեր մուտքն ու ելքը,
Դաժան է կյանքի անգիր օրենքը,
Չգիտենք. ,,Ո՞վ է արդյոք հաջորդը'':
Նա արժանացավ ,,բարի ավարտին'',
Նա` ով չհավատաց ,,փառքի գագաթին'',
Ով ծնկի եկավ ,,խաչելությանը''
Չհավատալով այդ զորությանը…
Ում միևնույնն էր հեշտ ու դժվարը,
Ում միայն թանկ էր ընկերն ու կյանքը,
Ով մտածում էր. ,,Թող ամեն բան վատ,
Բայց չկորցնենք ոչ սեր ոչ հավատ…'':
*******************
***************************
Անտանելի է, դժվար է մենակ,
Դժվար է լինել, քայլել անհենակ…
Միայն հուշերով ապրել չի լինում,
Անցյալով ապրողն առաջ չի գնում:
Էլ կամուրջ չկա, ճոպանն է միայն,
Ու այդ ճոպանով պետք է վեր սողալ,
Պետք չէ հանձնվել, պետք չէ նաև լալ,
Պետք է մաքառել ու պետք է տոկալ:
Բայց էլ ուժ չկա թույլ բազուկներում
Ու չկա հավատ համոզմունքներում,
Հին ,,խաղ ու երգից'' բան չի մնացել,
,,Խաչն'' է միայն վզին ծանրացել:
Ներս-դուրսը վաղուց դատարկ է արդեն,
Փուչ, անիմաստ է նաև էն ճամփեն,
Սին և ունայն է թվում ապրածը,
Առավել ունայն` վաղվա եկածը:
Մոխիր է ներսը հանգած կրակի,
Բաց վերքի վրա մոխիրն ի՞նչ կանի,
Մրմուռ է, դաղ է, դաժան մի այրոց,
Վիշտ ու ցավերի թրծման մի հնոց…
Ու հիմա կախ է ընկել ,,ճոպանից'',
Ոնց փչացած միրգ իր ծառի ճյուղից,
Պետք չէ ոչ մեկին, որ ծառից պոկեն,
Փչացած միրգը ո՞նց պիտի ուտեն:
Ոչ կյանքին է պետք ու ոչ էլ մահին,
Տխուր սպասում է անհայտ վախճանին,
Նախանձում նրանց ովքեր էլ չկան,
Ու մտածում է. ,,նրանք լավ պրծան…'':
*******************
******************
Ադամամութն է առջևում մեխվել
Մի ալեկործան պատնեշի նման,
Ու մի քամի է գլխիկոր շրջում
Տիրոջը կորցրած շնիկի նման:
Հեռվում զանգերի ձայնն է խլանում
Ժխորում հնչած մայոցի նման,
Ու թպրտում է շողն ոսկեփորիկ
Վիրավոր, խոցված լորիկի նման…
************
*******************
Վերջ առաջին մասի
Մազե կամուրջը
<<մաս երկրորդ>>
Հեղձուձիչ օդը բռնել է ճամփեն
Կոկորդը սեղմող օղակի նման,
Ու քամին իզուր փորձեր է անում,
Որ տա նրան մի ուրիշ հրաման…
Գիշերն է իջնում մտազբաղ ու լուռ
Ճակատամարտի պատրաստվողի պես,
Տեղանքի ծպտման պետքերն է հոգում
Շուրջ բոլորն ամեն անելով անտես:
Չեն հնչում արդեն, լռել են զանգերն
Գետնի ,,օխտը ղաթ» մտածի նման,
Ու ոսկեհուրող ամեն շող ու փայլ
Լուծվել է հողում գարնան ձյան նման…
,,Ներքևն» էլ է լուռ, դատարկ ու խավար
Ճիշտ տորիչելյան ամանի նման,
Ու չկան վառվող աչքերը բոցուն
Կամրջին չռված լույսերի նման…
****************************
*************************************
Շուրջն է նայում մի չկամությամբ,
Շարժվում ծանր մի դժկամությամբ,
Աղմուկ է, շառաչ, ճիչ ու աղաղակ
Սակայն պատված է ծանր խլությամբ:
Չի լսում արդեն ճոպանի ճռոց,
Էլ չի տարբերում ոչ մի խռխռոց,
Չի զգում արդեն ոչ ցավ որ վտանգ
Թեպետ և չկա ոչինչ անվտանգ:
Նույնն է հացը, նույնն է խայծը,
Չկա հոգու մեջ հուրհրող կայծը,
Մեկ է բորբոսը մեկ է թավիշը
Ու լուռ են նաև արմատ ավիշը:
Խռիվ, ալեխառն մազերը նրա
Վաղուց սանրի երես չեն տեսել,
Իսկ խոպոպները անփայլ ու կեղտոտ
Ջուր ու օճառն են արդեն մոռացել:
Ածելու կարոտ երեսը նրա
Թավ մորուքի տակ էլ չի երևում,
Ու միայն երկու հուսո վառ ճրագ
Ասում են. ,,Այստեղ հոգի է ապրում”:
Բայց միտքը նրա միշտ ըմբոստանում
Ու չի ենթարկվում այդ մազափնջին,
Եվ այն անընդհատ ճիգեր է գործում
Չմնալ կեղտոտ ծածկոցի տակին.
__Ու?ր էինք եկել, ի?նչ էինք ուզում,
Ի?նչ էինք փնտրում ճամփեքին այդ մութ,
Որտեղ մեզանից դեռ ավելի վաղ
Շատերն են եղել, փնտրել անօգուտ:
Ամեն մարդու մեջ ապրում է հույսը
Եվ հավատը սին իր ,,Ես”-ը սնող,
Թե հենց իրեն է վիճակված բախտը
Գտնել այն, ինչ չի գտել ոչ ոք:
Էլ չեմ խաբի ինձ դատարկ հույսերով,
Կասեմ բարձրաձայն, որ այն չի եղել,
Իզուր են փնտրել ինձանից առաջ
Ու ես էլ իզուր փորձեր եմ արել:
Ինձ նմանները, չէ, չեն պարտվում,
Չնայած տանուլ տվի ամեն ինչ,
Եվ աչքերն իրենց հպարտ են փակում,
Որ հաստատ գոնե գտել են ,,Ոչինչ”:
Անմարդկայնության ձեռքը հզոր է
Եվ սուր է սաստիկ մկրատի նման,
Ու կտրում է շուտ երազանքը մեր`
Ձգտել բորբոսից բարձր գոյության:
Հենց մեր աչքերով երկինքը շոյող
Ու վեր խոյացած վարդ ու մեխակներն,
Նրա գաղջ շնչով դառնում են իսկույն
Գլուխները կախ հովտաշուշաններ…
Քայլերն է փոխում ոնց մի մահապարտ,
Տենչում` պահ առաջ երազված ավարտ,
Կույր խարխափելով առաջ է գնում,
Բայց ավաղ ոչ մի ,,թակարդ չի շխկում”…
Չգոյություն է այս գոյությունը,
Անգո է նրա ողջ էությունը,
Եվ տմարդության ձեռքերը թմբլիկ
Գոհ խնամում են անէությունը…
Օդը չի բավում, աչքերն են ուռել,
Ինչ որ մի կետի նայել ու չռվել,
Կոկորդը սեղմող մի ճիչ է սառել,
Որը, կարող է և ուղեղ պատռել:
Ինչ պիտի անի եթե ոչ գոռա,
Ու թե կարող է, լացի ու ոռնա…
Կամ հիշի գուցե իր ,,խազն ու նիշը”,
Հիշի ում պիտի անի ,,վաշ-վիշը”…
Դե, դե մի քիչ էլ, հիմա կկտրի,
Ցանկալի հանգիստ հիմա կտրվի,
Մի քիչ էլ ձգիր ,,խաչդ երկնաքեր”,
Մնում է միայն հայացք դեպի վեր:
__Փչիր մոմերը, մարիր լույսերը,
Թող լուծվեն մթում իմ սին հույսերը,
Թող ցնդեն նաև անցած հույզերը,
Հանգչեն հորինված իմ երազները:
Սեղմիր կոճակը, ձգիր օղակը,
Թող կորչի այս հին բեմահարթակը,
Դրա հետ մեկ տեղ կլցվի գուցե
Ուղեղս խանձող այն խոր խանդակը:
Գուցե ազատվեմ անվերջ հարցերից,
Մարմին ու հոգի մաշող վարքերից,
Դեմք ու դիմակից, խուժ-դուժ բարքերից,
Օձ ու կարիճով տատասկ ճամփեքից:
Ես շատ եմ տեսել…ուզում եմ վերջը…
Նվում է հոգիս… հոգնել է խեղճը…
Մարիր լույսերը… սեղմիր կոճակը…
Փչիր մոմերը… ձգիր օղակը…
*******************************
E-la Via
26.07.2010, 17:18
Kila նոր կարդացի "Մազե Կամուրջը" ու էնքան ուժեղ զգացմունքներ ու փոթորկուն հույզեր առաջացրեց, որ դժվարանում եմ անհրաժեշտ բառեր գտնել շնորհակալությունս արտահայտելու համար:
Հիմա միայն կարող եմ ասել.
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՈՒ ՄԵԶ ԱՅՍՊԻՍԻ ՊԱՀԵՐ ՊԱՐԳԵՎԵԼ:
Հ.Գ. Մոտակա օրերը պատրաստվում եմ կարդալ մյուսներն էլ, որոնք համոզված եմ նույնքան լավն են լինելու…
Kila նոր կարդացի "Մազե Կամուրջը" ու էնքան ուժեղ զգացմունքներ ու փոթորկուն հույզեր առաջացրեց, որ դժվարանում եմ անհրաժեշտ բառեր գտնել շնորհակալությունս արտահայտելու համար:
Հիմա միայն կարող եմ ասել.
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՈՒ ՄԵԶ ԱՅՍՊԻՍԻ ՊԱՀԵՐ ՊԱՐԳԵՎԵԼ:
Հ.Գ. Մոտակա օրերը պատրաստվում եմ կարդալ մյուսներն էլ, որոնք համոզված եմ նույնքան լավն են լինելու…
Շնորհակալություն, որ այդքան ժամանակ տրամադրեցիք ու կարդալով այն ուրախացրիք ինձ: Կրկնակի ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ:
Շուտով երևի երկրորդ մասն էլ ավարտին կհասնի ու կտեղադրեմ:
Այսօր ոչ բոլորը ունեն այդ ազատ ժամանակը, և հաճախ նույնիսկ ցանկության դեպքում չես կարողանում ինչ որ ծավալուն բան ընթերցել:
Ցանկանում եմ, որ դու միշտ գտնես այդ ազատ ժամանակը:
Հարգանքներով՝ Կիլա:
,,Մազե կամուրջը"
երկրորդ մաս
(շարունակություն)
Ու հանկարծ լույսի հզոր մի պայթյուն,
Առանց նախադեպ ահեղ մի ճայթյուն…
Ցնորք է, անուրջ… երա՞զ, թե՞ արթուն…
Հորիզոնն գրկող` թև- թեթևություն:
Փոխվում է նրա շուրջն ու շրջական,
Մի բռնկումով, հանց վարկյենական…
Ու չկա խաչը ծա՜նր, դժվարին,
Զգում է թեթև՜… ոնց որ ,,մայր լանջին'':
Եվ այ քեզ հրաշք… արևը չկա,
Բայց լույս է շուրջը և առանց նրա…
Չի խաղում այստեղ ոչ զով ոչ հովիկ,
Բայց չկա ասես և դրա կարիք…
Անարև երկինքն այնպես է շողում,
Շողերն փետուրի նման են լողում…
Անծաղիկ դաշտը այնպես է բուրում,
Բուրմունքն հեղուկի նման է ծորում…
Ծառը նվագում, անտառն է պարում,
Առանց թռչյունի դայլայլն է տիրում,
Փայլեր են, զոլեր եթերի գրկում,
Օդը գույներ է թարթում ու պրկում:
Քիչ հեռվում արծաթ լճակն է փայլում,
Ասես նրանից լույս է ճառագում,
Ու նրա ողորկ, հայելի երեսին
Մի ալիք անգամ չի տալիս խաղին…
Չկա անտեսված ոչ երանգ ոչ գույն,
Չկա մոռացված և ոչ մի հնչյուն…
Բայց ի՞նչն է պակաս, ի՞նչն է ավելորդ,
Ինչո՞ւ է հոգին թախծոտ ու մոլոր…
Թեթև ու քնքուշ, մոր կաթից անուշ
Մի ձայն է հեռվից ականջին հասնում.
__Գալուստդ բարի ով շնորհալի,
Քո վաստակն է այս աշխարհը բարի:
Կգտնես այստեղ քեզ պետք հանգիստը,
Քոնն է այս գահ և գահանիստը,
Կապրես դու այստեղ, կլինես ոնց տեր,
Քո խոսքն կլինի ամենից էլ վեր:
Քեզ կենթարկվի այս գույնն ու խաղը,
Քեզ պիտի նայի պարող անտառը…
Ամեն ինչ քոնն է, ենթակա կամքիդ,
Սա պարգևն է վաստակած փառքիդ:
Պիտի ընդունես աշխարհն այս համայն,
Այն անթերի է, լայն ու անսահման…
Բայց ունեմ նաև քեզ փոքրիկ պայման,
Որը` կդառնա պատճառ խափանման.
Ավելի’ն ինչ կա, դու չպահանջես,
Կարոտով ոչինչ հանկարծ չհիշես,
Չափսոսաս երբեք, ինչ դո'ւ ընտրեցիր,
Մոռացիր ընդմիշտ` ինչ վճարեցիր:
Դե, համաձայն ես…կապենք պայմանը…
__Ներեցեք դուք ինձ չքնաղ տիրուհի,
Բայց աշխա'րհը այս իմ սրտովը չի.
Չկա ծաղիկը, չկա ժպիտը,
Խոտը բերանին չի թռնում ծիտը:
Չկա արեգակ, բարի չէ լույսը,
Չի հիացնելու ինձ արշալույսը,
Գույներ կան բազում հրաշք անընթեռ,
Բայց չկա գոնե փոքրիկ մի թիթեռ…
__Ծաղիկն ինչի՞դ է, այն ի՞նչ պետքդ է,
Անհոգ ապրելը ի՞նչ է, վայել չէ՞.
Կոկոն ու առէջք, փոշի փոշոտում…
Ես այդ ամենից փախչում եմ, խորշում,
Առանց ծաղիկի ունենք բուրմունքը
Ինչների՞ս է պետք այդ մտածմունքը:
Թռչյուններից էլ դայլայլն է միայն,
Չես լսի այստեղ ուրիշ կռինչ ձայն.
Նրանք էլ երբեմն շատ չար են լինում,
Ճիչ ծղրտոցով գլուխ են տանում…
__Հոտը հատուկ է քնքուշ ծաղիկին,
Թիթեռը` նրա նուրբ թերթիկներին,
Հնո'ց է սիրո ծաղկի առէջքը,
Բուրմու'նքը նրա ,,խաչումի մեղքը'':
Ով որ նրան ի'ր ,,մեղքից'' անջատի`
Ասես թե հոգին մարմնից զատի,
Այդ ,,մեղքի '' մեջ է նրա խոյանքը,
Նրա կարճ կյանքի ամբողջ թովչանքը:
Երգն էլ թռչյունի անբաժան մասն է,
Ճիչ ծղրտոցն էլ այդ երգի դասն է,
Ինքն-արտահայտման ամեն մի միջոց
Պե'տք է, որ դիտվի ինչպես ,,երգ երգոց'':
Ով, որ կարծում է, թե երգն ու ճիչը
Չեն կարող լինել համատեղելի,
Նա մի Ականջ է, որը չի կարող
Տարբերել ձայնը մարդու ցավերի:
Այս եմ սովորել, այսպես եմ դատել,
Սերը հնոցում ես չեմ ընդհատել,
Ուզել եմ ծնվի, ապրի, զորանա,
Ուզել եմ սերը կյանքին տիրանա:
Ձեռքս չեմ առել ես հոգու հայելին,
Չեմ փորձել կիսել անբաժանելին…
__Սխալ ես գործել, սխալ ես դատել,
Փուչ պատրանքով ես ինքդ քեզ խաբել,
Սուտ, հնարովի մի բան ես գտել
Ու հետո անվերջ սնել խնամել:
Աչքերդ լայն բաց ու շուրջդ նայիր,
Գլխովդ անցած դարձածը հիշիր…
Թե քեզ ընտրում է ճակատագիրը
Էլ չարժե հիշել պատիժ ոճիրը:
Պարգև թե պատիժ բարեկամներ են,
Մեր կյանքում նրանք միշտ հավասար են,
Կա, որ ընտրության իրավունք ունես,
Կա նաև, երբ դու այդ ,,շանսը'' չունես:
Լսի'ր, տալիս են քեզ այն ամենը
Ինչ պետք է կյանքում ,,Ապրելու'' համար.
Փող, իշխանություն, անուն ու հարգանք,
Քեզ տեսնելն անգամ կլինի պարծանք…
__Ապրելու համա՞ր… ապրելու համա՜ր,
Ամեն ինչ ասիր մահը մոռացար,
Իսկ մահվան համար ոչինչ չե՞ն տալիս,
Գուցե իմ մահը հենց վաղն է գալիս:
Այսօր գուցե և լինեմ բարձրունքում,
Բայց վաղը` ոչինչ չունեմ արդյունքում,
Չէ, հարմար չէ ինձ պայմանն տիրուհի,
Ծնունդն ու մահը մեծ են ավելի:
Ես կենթարկվեմ նրանց խորհրդին,
Կյանքը ի՞նչ է որ, մի կիսատ լուսին…
Ծաղր ու ծանակ է, խաբկանք է երազ,
Հավերժի դիմաց` զավեշտ ու տնազ:
Ինձ միշտ նրանից հետոն է տանջում,
Մեկն ինձ այնտեղից իր մոտ է կանչում,
Ու ես իմ կյանքում կանեմ ամեն ինչ,
Որ հասնեմ նրան, ով սպասում է ինձ…
__Խղճում եմ ես քեզ և այն բոլորին,
Ովքեր չգիտեն որտե՞ղ է բարին,
Ովքեր տարվելով անուրջներին սուտ
Տանում են իրենց դեպի մայրամուտ:
Ուշքի արի շուտ, խաբնված հիմար,
Տե'ս ի՞նչ է ընտրել բախտը քեզ համար,
Ամեն մեկին չէ, որ այն ժպտում է,
Եվ միշտ չէ, որ մարդ նրան գտնում է:
Հաջողությունը սոված շնիկ չի,
Որ պոչ խաղացնի ու կողքիդ հաչի,
Ու լավ իմացիր քենախնդիր է,
Մեջք ցույց տվողից վրեժխնդիր է:
Դե', որոշեցի՞ր. ինքդ մտածիր,
Դու ընտրվել ես ախար, հասկացի'ր…
__Քեզ դեմ ես ոչինչ չունեմ տիրուհի,
Սա քո աշխարհն է ու քեզանով լի…
Իմ տեղը այստեղ չեմ տեսնում սակայն,
Լավ է երազեմ քան մնամ ունայն:
Քեն վրեժից էլ ես չեմ վախենում,
Կա և վատթարը իմ դշխեմ կյանքում,
Իմ վերքերը ինձ էլ ցավ չեն տալիս,
Աշխարհի դարդն եմ շարունակ լալիս…
Ճիշտ է, լինում է, որ քեզ եմ կանչում,
Բայց հենց գալիս ես, նորց փոշմանում…
Քեզ տալու ոչինչ ես իրոք չունեմ,
Լավ է թող անես այստեղից չքվեմ…
Ժայռից քար պոկվեց գլորվեց ձորը,
Խախտվեց ձորի հրաշք անդորրը,
Ոռնաց անտառի երգեցիկ ծառը,
Վախից քար կտրեց ամբողջ անտառը:
Օդի մեջ լսվեց ականջ ծակող ճիչ,
Եվ ճիչը գծեց մրե հետագիծ,
Հանգան փայլերը, քայլեց խավարը,
Բռնեց բորբոսը իր գաղջ շուրջպարը…
__Չնայես աչքին, շուռ արի մեջքով,
Չխաբվես նրա ձայնին հոգեթով,
Ինչպես էլ կանչի դու ետ չդառնաս
Հենց նայես աչքին հար կքարանաս:
Հայտնվեց ահա հրաշք տիրուհին.
Մազերի տեղը որդեր են գլխին,
Դրանք իժերի ձագերի նման
Ձգվում են դեպի ,,հյուրը'' չհավան:
Աչքերը կրակ, դժոխքի բոցեր,
Լսվում են այնտեղ ճիչ ու գոռոցներ,
Քայլում է դևը դեպի մեր տղան…
Ահեղ Գուրգոնն է կանգնած հանդիման.
__Քարուղեղ հիմար, քարացիր տեղում,
Չի լինելու քեզ և ոչ մի ներում,
Ինքդ ընտրեցիր քեզ նման վախճան
Չնդունելով իմ և ոչ մի պայման:
Քո այդ տեսակը պիտի քարանա,
Ձեր հիվանդ միտքը պիտի չորանա,
Ու ձեր իսկ կողմից հորինված միֆը
Ձեր հետ միասին պիտի վերանա:
Դուք եք խանգարում բնականոնը,
Մարդուն դրաձնում եք երազի զոհը,
Կյանքի փոխարեն մահն եք մեծարում,
Տառապանքի մեջ քավություն փնտրում…
Չլսեց հեռվից հնչող ճիշտ խոսքը,
Նայում է սարսափ աչքերի խորքը,
Բացվում է այնտեղ մի ուրիշ աշխարհ
Ուր կրակներ կան անթիվ անհամար:
Դժոխքն է տեսնում դևի աչքերում
Ու պատիժ կրող խեղճ ադամորդուն,
Սիրտը կծկվում, այնպես է ճչում
Կարծես նրանք ի'ր պատիժն են կրում:
Մոռացած վտանգ, մոռացած դևին,
Արագ թերթում է հար վառվողներին,
Ու կարեկցանքի ուժով ահարկու
Փորձում է կիսել ցավը անմեկին:
Ու հանկարծ բազում այս խեղճերի մեջ
Տեսավ ընկերոջն, այ քեզ դաժան վերջ.
Դեմքը նիհարած, աչքերը տխեղծ,
Հայացքին դաջված փրկության աղերս…
Եվ սիրտն ու հոգին բերանը եկած
Ճչում է ցավից մի կծիկ դարձած.
__Ես համաձայն եմ, ետ տուր ինձ նրան,
Կլինեմ ես քո հնազանդ ծառան,
Կնդունեմ ես քո ամեն մի պայման
Թեկուզ այրվեմ բոցում հավիտյան:
Չոր ցախ կլինեմ կրակիդ համար,
Կաթսա կլինեմ կրակին հարմար,
Կրակի շուրջը պատժվող հեղձուկ,
Կաթսայի ներսում եռացող հեղուկ…
Ետ տուր ինձ նրան…
Կանեմ ամեն բան…
Սա ողբ էր… պահանջ… եվ բողոքի ճիչ…
Աղերս էր հնչած հոգու ընդերքից…
Լսողի համար` դաժան սարսուռ էր,
Մսի մեջ խրվող սուր-սուր ասեղներ:
Չէ, դևը մարդ չէ, կարիք չէ պարզել,
Եվ մարդուց ոչինչ նա չի սովորել,
Ու թե կա մի բան, որն խիստ նման է
Ապա մարդն է ընդօրինակել…
Անկարողությունն ու անզորությունը
Ծնում են երբեմն ա’յն հեզությունը,
Ո’րը, կարծես թե ամեն ինչ կաներ…
Միայն թե ձեռքին փոքրիկ ճար լիներ:
Ու հանկարծ մարեց կրակ աչքերը,
Փակվեց սիրտ կրծող դաժան պատկերը…
Զարմա՞նք, հիացմու՞նք… մի՞թե դևերը…
Ախ նույնիսկ և վա՞խ… թերթենք էջերը…
Երբեմն հզոր, մեծ ահավորը
Կարող է լինել ոնց թույլ անզորը,
Կարող է դառնալ ժայռը քարկտիկ,
Թույլ թվացողը` զորեղ մի մարտիկ:
Հավատարմության անունը միայն
Միշտ էլ եղել է դևերին խարան,
Եվ նրանց չարից չար հոգիներում
Թողել է նա ի’ր խոր հետքը վառման:
Սա է չգրված օրենքը կյանքի
Ի՞նչ ունի իր մեջ մարդը չգիտի.
Մարդը իր ներսում ողջ աշխարհն ունի,
Նույնիսկ այն ամենն ինչ աշխարհն չունի:
Մի փնտրիր այստեղ դու հերոսություն,
Ըմբռնիր միայն մի իմաստնություն.
Աշխարհն մասնիկի մեջ է թաքնվում,
Երբեմն էլ նրանի'ց իրեն ետ ուզում,
Իսկ երբ մոլորվում, ճամփա չի գտնում
Կրկին մասնիկի մեջ է նա ճգնում…
Ու ,,ողորմելի” այս եկվորի մոտ
Դևը դարձավ մի փոքրիկ շան լակոտ,
Նվաց, վնգստաց, ոտքերին քսվեց…
Եվ ևս մի պահ…ու օդում ցնդեց…
Նրա հետ ցնդեց և իր աշխարհը,
Երգ ու պար բռնող խղճուկ անտառը,
Մազե կամուրջն է կրկին իր դիմաց,
Ճամփեքը մռայլ, համ խոնավ համ թաց…
( շարունակելի)
Մազե կամուրջը
շարունակություն
Այո, կամուրջն է նորից իր դիմաց,
Եվ ճամփեքն էլի խոնավ են ու թաց…
Քայլում է անէ, տխուր, միայնակ
Աչք չկտրելով երկնքից դատարկ…
Բայց սա իր կողմն է, իր բռնած ուղին…
Իսկ եթե հարցին նայենք այլ կողմի’ց,
Շրջենք աստառը, ջոկենք երեսի’ց…
Այստեղ ամեն ինչ նույնիսկ ,,կարգին” է,
Տխմարի գործը լավ էլ սարգին է.
Կանգնած է կարծես էլևատորին,
Չի էլ նկատում առջևն ընկածին,
Թևերի վրա տանում են առաջ
Սուրում է` ասես կապույտ ճեպընթաց:
Ժպիտը լա~յն է, ականջից ականջ,
Թիկունքը ամուր` ինչպես լեռնալանջ,
Քայլում է հպարտ, ինքն իրենից գոհ
Ու կարծում իրեն պարոն մեծարգո:
Գնդակի նման թռվռան, թեթև,
Փուչիկի նման դատարկ ու անթև,
Թվում է խրոխտ այր է իմաստուն,
Բայց իրականում` տիկ է մի փքուն…
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն:
Հիթթեր, շքերթներ,-- խանդավառություն
,,Շոույի” աշխարհ--բավականություն,
Ո?ւր է քաղցածը-- նրան ,,օգնություն”,
Ո?վ է հիվանդը-- ,,բարեգործություն’’…
Ստի ծեսերին ցանցառ ու ծանծաղ
Կա միշտ լայն ժպիտ ու շինծու ծիծաղ,
Բթության դասին` ողջյունի խոսքեր,
Փորձության ժամին`լուռ խոնարհ աչքեր…
Հո հոռետես չենք, որ ասենք վատ է…
,,Բեմահարթակին” ամեն ինչ բավ է,
Անյուղ փլավը չեղածից լավ է…
Իսկ ով էլ չունի մեղքը իրենն է
Անտեր շան մասին մտածողն ո?վ է:
Եթե չի ուզում իր ,,տերը” գտնի
Ու խելոք շան պես իր ,,բույնը” մտնի,
Ի?նչ անի այստեղ երկրի ,,խեղճ'' տերը,
Ու ինչպե?ս լսի ,,անմիտ'' հարցերը:
Իհարկե լավ է, ո?վ կասի վատ է…
Ո?վ կասի վատ է, թե ոչ այն մեկը,
Այն խելապակաս հիմար պոետը,
Որն լուսնոտի պես թափառ է անում
Ու արևի տակ տեղն իր չի գտնում:
Որը շարունակ աղբ է քանդրտում,
Մեր եղած ,,լավը” հանում, մրոտում,
Ինքը ոչ մի բան չի կարողանում
Անողներին էլ ,,անուն է դնում”:
Հիմար չլինենք… սա է այն կողմից,
Չլինենք հանկարծ սրան կողմնակից:
Այն կողմում իզուր ոչինչ չի արվում,
Նպատակն մեկն է—շաղ տալ բթություն.
Տեսնող աչքերին մուր մոխիր ցանել,
Լսող ականջը կուպռով խցանել,
Խոսող բերանին մի պատառ գցել,
Իսկ թե չլռեց` լեզուն խարանել…
Ու ինչ էլ լինի, փնտրողը դու ես,
Քո տեսանկյունը ընտրողը դու ես,
Երե?ս, թե? աստառ ինքդ ես որոշում,
Բայց շանսը` հիշիր, փոքր է լինում:
Չէ, ես չեմ կարծում թե իմ աչքերը
Բոլորից ավել ու լավ են տեսնում,
Բոլորն են տեսնում, եվ տեսանկյան տեղ`
Չգիտես ինչու, անկյուն են փնտրում…
շարունակելի
***********************
շարունակություն
Անցնենք այն կողմը որտեղից եկանք,
Այն կողմի ծանր վիճակը հոգանք,
Թե չունենք այնտեղ ներդնելու ջանք
Գոնե այդ խեղճին կարեկցենք, գթանք…
***********************
******************
…Իսկ այստեղ նույնն է, ոչինչ չի փոխվել,
Այստեղ հասնողը միշտ է մոլորվել…
Անվերջ ճռում է մազե կամուրջը,
Ձանձրացնում է խիստ այդ ճռճռոցը,
Չնայած քամու անվերջ ջանքերին
Արցունք է քամում գաղջ ճահճահոտը…
Գուցե և հիմա գլխին է խփում,
Որ չի ընդունել ինչ ,,դևն էր խնդրում'',
Փոշման է հիմա, գլուխն է ծեծում.
,,Ինչո՞ւ հանեցիր համը դու վերջում…'':
…Բայց մարդն ինքն իր դեմ անգամ անզոր է,
Երբ իր ,,ներսինը'' ճիշտ, զորավոր է…
Այդժամ խորհուրդս մեկն է, լսի'ր.
,,Նրա'' հետ մեկտեղ դու գործել փորձիր…
********************
***************
...Գիշերն տարածքն է լուրջ նշագրում
Վայրի գազանի կամ հենց մարդու պես,
Մեղմող ոչ մի բան հաշվի չառնելով
Փռում է իր սև սավանը անտես:
Քամին երբեմն նրան խանգարում,
Սավանի տակն է մտնում չարակամ,
Ու բռնած նրա երկար փեշերից
Ձիգ-ձիգ է անում երեխու նման:
Իսկ ձորի հեռու, խավար խորքերից,
Կանաչ աչքերն են փայլելով ոռնում,
Ու արդեն սոված գազանի նման
Աչքն որսի կողմից էլ չեն հեռացնում:
Լուսինն երեսը այլ կողմ է արել
Վաճառված, ծախու դիտորդի նման,
Ամպերի հետ է զրույցի բռնվել
Կարծես չի տեսնում որոգայթն դաժան:
Հեռվում զանգերն են էլի ղողանջում
Կոկորդը մաշած, թույլ, բողոքական,
Ու ոսկեփորիկ շողիկն է թացվում
Գծելով փոքրիկ քնքուշ ծիածան…
*******************
************
Քայլում է անէ, տխուր, միայնակ
Ու փսփսում է երկնքին դատարկ.
__Լույս սփռիր վրաս, չեմ կարողանում,
Ինչո՞ւ ես այդքան ինձ ուժեղ կարծում…
Ես ինքս ինձ եմ դատում, կշտամբում,
Բայց անունդ տալ չեմ համարձակվում…
Բարի եղիր դու իմ խեղճ անձի դեմ,
Վերջ դիր ամենին, հերիք տառապեմ:
Քեզանից երբեք ոչինչ չեմ խնդրել,
Խոնարհ եմ եղել, միշտ եղել եմ հեզ,
Աչքս չեմ տնկել ոչ մի ճոխության,
Ձգտել եմ հոգու լուռ խաղաղության:
Չեմ կարողանում գտնել ճանապարհ,
Ու թե պետք եմ քեզ, դու արա հնար…
Այնտեղ ուր ես եմ արդեն հայտնվել
Իմ ուժից վեր է բարին տարբերել:
Ուղիղ ճանապարհ չկա, զիգզագ է,
Իսկ հաճախ նաև կիսատ ու փակ է,
Մեկ էլ չքվում է կեղտ ու աղբի մեջ
Ու ես անօգուտ փնտրում եմ անվերջ:
Չէ, ես գիտեյի դժվար կլինի,
Բայց չգիտեյի, որ` անտանելի…
Լույս սփռիր վրաս, չեմ կարողանում…
Ինչո՞ւ ես այդքան ինձ խելոք կարծում…
…Երբ մեկ է արդեն չորն ու թացը,
Երբ չես նկատում էլ այգաբացը,
Նույնն է դառնում թե սուտ, թե հավատ,
Ու մեկ է արդեն ամեն որոգայթ…
շարունակելի
Շա՜տ շատ շնորհակալություն...
շարունակություն
Լուսինն է հանկարծ գլորվում օդում
Կլոր ու ճերմակ իլիկի նման,
Ու պտտվելով շողեր է մանում
Փափուկ ու փայլուն, մետաքսի նման:
Մանված շողերը զոլերի նման
Զուգում են խավարն մինչ գիշերի կես,
Հետո կախ ընկած խավարի փեշից`
Հալածում նրան շնիկների պես:
Խավարը դժկամ ներքև է փլվում
Արդեն անկախիչ վարագույրի պես,
Ու ծալծլվում է ձորի խորությամբ
Ծածկելով նրան մթությամբ անտես:
Քամին փափկամազ մի կատվի նման
Խաղի է ընկնում նուրբ շողերի հետ,
Մեկ խճճում է, մեկ էլ ձիգ անում
Պինդ հանգուցելով դրանք օդի մեջ:
Արծաթյա մի թել քամու նուրբ հրմամբ
Վզովն է ընկնում թավիշ քնքշությամբ,
Ու համոզելով կանչում է նրան
Չանելով ոչ մի բռնության նշան:
_Մեկն ինձ ծաղրում է… այդ Նա է նորից,
Հիմա լեզու է հանում վերևից,
Գետնի տակ ծնվել երկինք է հասել,
Ձեռքով է անում հիմա այնտեղից:
…Երբ չունես ոչինչ, ինքդ` ոչ մի բան,
Եվ շուրջդ դատարկ ու գորշ է այդքան,
Արդեն մեկ է քեզ ընկեր, բարեկամ,
Թքում ես չարքի թակարդին անգամ…
_ Թքած, ինչևէ, կուզեյի տեսնել,
Կործանման գնով թեկուզև հասնել,
Ստանալ գոնե հարցիս պատասխան.
Որքա՞ն կտևի սպանդը այս դաժան…
…Առջևում ցանցն է շողերից գործված,
Սանդուխք է նրա ամեն մի հատված,
Եվ կարելի է երկինք մագլցել…
Լինել աստղերին անգամ հավասար:
_ Կախվիր շողերից, բռնիր քարկապը,
,,Լույսի'' սանդուխքով մագլցիր դու վեր,
Թող այդ նիշերը, թող այդ խազերը,
Թող կորչեն նաև երազներն ավեր…
…Մի շող վզովն է ընկել, թևում է,
Ոնց թեթև բմբուլ` նրան ձգում է,
Քամին էլ այստեղ իզուր չի փչում,
Հրում է նրան ու հետն էլ երգում.
_ Գնա', բարձրացի'ր, գտի'ր քո տեղը,
Հավատա', դա է բուժմանդ դեղը…
Շողը ձգվում է, ճերմակ ժպտում է.
_ Կնկնի սրտիցդ այդ ծանր բեռը…
_ Դա մի հեքիաթ է, անու~շ անհայտ է…
_ Այն մոռացում է ու նոր հայտնություն…
_ Դա մի ցնորք է, անուրջը հետն է…
_ Թմբիր է քնքուշ ու մի փրկություն…
_ Մոռացիր կյանքը ու նրա թանկը…
_ Այդ բարդ խնդիրը երբեք չի լուծվել…
_ Մոռացիր էժանն ու նրա վարքը…
_ Շատերի կյանքն է էժանը խեղել…
_ Աշխարհում ոչինչ չկա իրական,
Դատարկ է կյանքը, փուչ, անիրական…
_ Թմբիրն է միայն ընտրության արժան
Ճեմում է թեթև ու հավերժական…
…,,Անկշռությու~ն''… որքան ցանկալի,
Որքա~ն քնքուշ է ,,բեռդ'', անձկալի,
Բացում ես մեր մեջ հոգու նիրվանան
Ու կշռում ես ցավը տաղտկալի…
Զգում է հիմա մի թեթևություն,
Վաղու~ց չհամտեսված մի անուշություն,
Չի ճչում սիրտը, միտքը չի ճնշում,
Զերծ է ցավերից հոգին երազուն:
Աստղերին նույնիսկ վերից է նայում,
Գտել է նա իր ,,թմբիրը'' արթուն…
Ու մեկ է արդեն տխմար տմարդը,
Եվ նույնիսկ անգա'մ ,,մեծատառ մարդը''…
_ Գալի~ս եմ, կացե'ք, տարե'ք ինձ ձեզ հետ,
Ձեզնից չեմ մնա ես ոչ մի քայլ ետ.
Այնտեղ տոնում են կույր-խլությունը
Եվ գահ են հանում բիրտ-բթությունը:
Ես չկամ այնտեղ, ես բացակա եմ,
Նրանց ոչնչով ես պարտական չեմ,
Սա է իմ գտած տխուր լուծումը,
Չի հրապուրում այլ ընտրությունը:
Դաժան է այնտեղ իր-ականությունը
Էլ ավել դաժան ճշմարտությունը…
շարունակելի
Շնորհակալություն հարգելիներս... Մի քիչ ծավալուն է, ու ես երախտապարտ եմ ձեզ, որ այնուամենայնիվ հետևում եք: Բայց երևի, կուզեյի նաև լսել ձեր, թեկուզ և կարճ մեկնաբանությունները: Գուցե ինչ որ բան այնպես չէ, և դեռ կարելի է շտկել...
շարունակություն
_ Իրականությունը դաժան չի լինում,
Մարդն է ուղակի նրանից վախենում…
_ Ու առճակատման չգալու համար
Ինչ անուն ասես որ չի հորինում…
_ Նա ունեցել է միշտ նույն կերպարը,
Երբեք չի փոխվել այդ կաղապարը…
_ Չի եղել այնտեղ քո որոնածը,
Ու սխալ` ամեն ուրիշ վարկածը…
_ Իսկ ճշմարտությունն անփայլ մի զարդ է,
Ոչ մեկ չի տեսել, աներևույթ է,
Չքվում է հաճախ կեղտ ու աղբի մեջ
Ու մարդը աղբ է փորփրում անվերջ…
_ Ավելի ստույգ, այնտեղ չի լինում,
Իսկ մարդիք իզուր կեղտն են քանդրտում,
Այստե'ղ էլ, խնդրե'մ… կյանքի աբսուրդը,
Ճի'շտը փնտրողը դառնում է սուտը:
Նա իրականում գոյություն չունի,
Սուտը` ստի դեմ հորինած ունի,
Սրանով իրար ահում, վախեցնում…
Մարդն էլ միամիտ դրան հավատում:
_ Թե ի'նձ հարցնես, ուղակի թույլ է,
Այն բարդույթների մի ամբողջ բույլ է,
Եվ վախենում է մարդկանց երևա…
_ Իսկ ո՞րն է ճիշտը, չփնտրե՞լ նրան,
Վախենանք դառնալ ստի լսարա՞ն,
Թողնենք, որ Նա մեզ անընդհատ ծաղրի՞,
Մատը թափ տա մեզ ու լեզու հանի՞:
_ Իսկ չե՞ս մտածում`, վիրավորված է,
Գուցե մարդկանցից շատ նեղացած է,
Գուցե գիտի թե ումից է փախչում,
Ում` մատ թափ տալիս, ում վրա հաչում…
_ Ասում եմ չկա… ու չի էլ եղել,
Այն թույլի միակ զենքն է դարձել,
Ու շատ դժվար է հիմա նրանցից
Այդ միակ զենքը ետ առնել փորձել…
_ Թե ձեր ասածը ճշմարտություն է,
Այն ավելին` քան դաժանություն է,
Ես կնախընտրեմ ձեզ չհավատալ,
Թեկուզ պարտված` կարող եմ գոռալ.
,,Ճշմարտությունը հենց մեր դռանն է,
Բաժինը անշուշտ ծանր ու դառն է,
Բայց ով կփակի դուռը երեսին
Նա էլ չի գտնի իր երկրորդ կեսին…''
…Ու հանկարծ ասես… ամեն ինչ թաղվեց.
,,Մեծ խմբավարի'' փայտիկը կախվեց,
Երգ ասողների բերանը փակվեց,
Չքվեց վիզն շոյող այն ճերմակ շողը,
Չհասցրեց քամին իր վերջին տողը:
Լուսինը սառույց կտրեց իր տեղում
Էլ պտտվելով շողեր չի մանում,
Հիմա սառույցի նման հալվելով
Կաթ-կաթ է լինում և ի չիք դառնում:
Չկա էլ լույսե փափուկ սանդուխքը,
Հալվեց ետդարձի ճամփեն ու միտքը,
Կախվել է օդում առանց հենարան
Ու չի հասկանում իր անելիքը:
Բայց ներսն խաղաղ է, թեթև է ու լուռ,
Չի շարժվում այնտեղ և ոչ մի բմբուլ.
Չկան մտքերը, չի ցավում սիրտը…
Չի եղել կարծես ,,մազե կամուրջը'':
_ Գուցե հենց սա է իմ նոր սկիզբը,
Բաց է իմ առաջ ամբողջ երկինքը…
Ինչ էլ որ լինի, ուր էլ, որ տանի
Էլ նրան երբեք փոշման չեմ անի…
Թող լինի մի քիչ անսարք ու թերի,
Լինի` անհարմար, թեկուզև` գերի,
Հաշվի չեմ առնի ոչ մի թերություն,
Կուզեյի միայն թև-թեթևություն…
…Հեռվից մի ձայն է ականջին հասնում,
Ինչ որ սև կետ է գալիս մոտենում,
Շարժ ու ձևերը ծանոթ են իրեն…
Օ~, հրաշք… ահա, ընկերն է իր դեմ:
շարունակելի
E-la Via
17.12.2010, 00:43
Kila բոլոր գործերդ հաճույքով կարդում եմ, բոլորն էլ սպասված են, բայց "Մազե Կամուրջդ" յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Անհամբեր ավարտին եմ սպասում, բայց միևնույն ժամանակա թաքուն հույսով ցանկանում եմ, որ այն ուշ գա :):
"Մազե Կամուրջը " ինձ համար մի յուրահատուկ ոդիսական է, այն "տուն" տանող ճանապահ է… Ու շատ հեատաքրքիր է, թե ինչպիսին և ով կլինի վերջապես "տուն" հասնողը:
Kila բոլոր գործերդ հաճույքով կարդում եմ, բոլորն էլ սպասված են, բայց "Մազե Կամուրջդ" յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Անհամբեր ավարտին եմ սպասում, բայց միևնույն ժամանակա թաքուն հույսով ցանկանում եմ, որ այն ուշ գա :):
"Մազե Կամուրջը " ինձ համար մի յուրահատուկ ոդիսական է, այն "տուն" տանող ճանապահ է… Ու շատ հեատաքրքիր է, թե ինչպիսին և ով կլինի վերջապես "տուն" հասնողը:
Անչափ շնորհակալ եմ սիրելի ընկերս...:hands
Քո հարցում իրոք չէի սխալվել...:) Անկեղծ ասած հանգստություն իջավ վրաս: Միշտ մտավախությունն ունեյի, որ կարող եմ չհասկացվել: Բայց քո այս կարճ մեկնաբանությունը փարատեց կասկածներս ու ոգեշնչեց ինձ: Ուրեմն հասկանալի է, թե ինչի մասին եմ գրում: Հիմա արդեն նոր եռանդով կգրեմ և անվերջ դեգերումների մեջ գտնվող իմ հերոսը՝, հուսանք, որ անպայման կգտնի դեպի տուն տանող ճանապարհը, և իր տեսածով ու հասկացածով կկիսվի իր նմանների հետ: Սա ցանկալի վերջն է, իսկ մինչ այդ հաջողություն մաղթենք նրան...:)
շարունակություն
Իհարկե նա է, բայց ձայնն է ուրիշ,
Հայացքն իրենն է աչքերն են ուրիշ,
Խոսում է`, կարծես թե լինեն ծանոթ…
Բայց քիչ սպասիր… վայ քո անամոթ…
Դե իհարկե Նա, այդ Նա է նորից,
Ոչինչ որ զուրկ է հիմա պոզերից…
_ Իզուր ես դու քեզ պատեպատ զարկում,
Չեղած հարցերին պատասխան փնտրում,
Անհայտությունն է քո գոյությունը,
Վայելիր հասած թեթևությունը:
_ Մտքովդ ուրիշ ոչ մի բան չանցա՞վ,
Ինչու՞ այս կերպով ինձ ներկայացար…
_ Այստեղ կներես, այդ դու ես եկել,
Քեզ հետ հանդիպում ինքս չեմ փնտրել…
_ Մի փոքրիկ հույս դու անգամ չունենաս,
Թե ինձ վախեցնել կկարողանաս,
Քո պատիժն արդեն վաղուց եմ կրել,
Ավելի դաժա՛ն դեռ չես հորինել:
Սկզբից ,,ընդերքը'' քեզ ենթարկեցիր
Հիմա էլ աչքդ երկնին տնկեցի՞ր,
Չգիտեմ որտեղ գնամ վերանամ,
Որ քո կերպ-ձևից ոչինչ չիմանամ…
_ Շա~տ եմ շնորհակալ ես Ադամորդուն,
Կերպարն իմ դարձրեց ավելի ցայտուն,
Նոր եզրեր փնտրեց, հարստացրեց,
Նաև տիեզերքին ինձ տեր հռչակեց:
Թե այսպես գնա' բանից անտեղյակ
Կդառնամ ծնունդ ու մահվան տերը,
Ու չեմ զարմանա թե հանկարծ մի օր
Այդ մասին ասի ինձ իմ բանբերը:
_ Գիտեմ, որ ճիշտ դու շատ քիչ ես խոսում,
Բայց խոսքդ հիմա անկեղծ է հնչում,
Ճանաչելով ես ,,շան որդի'' մարդուն
Ուղիղն եմ տեսնում ասածիդ խորքում:
Ծնունդ մահին ես դու աչքդ տնկել,
Նրանց ,,միջինը'' քեզ նեղ է դարձել,
Այդ ,,գործն'', իմացի'ր, գլուխ չես բերի,
,,Ոտքդ վերմակիդ չափով երկարի'':
–,,Գործի'' միտքն իրոք Ադամորդունն է,
Բայց ,,գործի'' տերը` գլուխ բերողն է,
,,Գործից'' հասկացողն այն կատարողն է
Անգետ հիմարն էլ ,,մեծ գործի'' զոհն է:
Իսկ ով դուրս մնաց` հաջորդ գրոհն է…
_ Բայց կա'ց, սպասիր, ախար կամ և ես…
Շատերը կան դեռ ինձ նման ու պես,
Որոնք հնարքդ ճիշտ հասկացող են
Եվ ճշտի համար իրենց զոհող են:
Բերաններն հաստատ ջուր չեն առնելու,
Կգտնեն միջոց քեզ ետ վանելու,
,,Բրդոտ'' անցյալդ նրանք լավ գիտեն,
Մահ ու ծննդից դու բան չգիտես:
Թե գիտե'ս, ասա', ի՞նչ է Ծնունդը,
Ինչո՞ւ` զորավոր նրա ,,մրմունջը'',
Եվ ասա նաև թե ի՞նչ է կյանքը,
Ինչու՞ է խախտում նա մահվան կարգը:
Կամ գոնե գիտե՞ս թե մահը ինչ է,
Սոսկ ավա՞րտ է այն, թե՞ մի սկիզբ է,
Ինչո՞ւ է մարդը միշտ մտահոգված,
Թե մահից հետոն արդյո՞ք ոչինչ է:
_ Ոչինչը չկա, գոյություն չունի,
Կամ` ամեն ինչն է, որ ոչինչ ունի,
Ոչնչի մեջ էլ ոչինչն է ապրում
Ու հարց է խրթին. Ի՞նչ է մտածում…
Ծնունդը սկիզբ ու մահը վերջն է,
Կյանքը երկուսի միջև ոչինչն է,
Ու չեմ զարմանա եթե հարց ծագի,
Որ ծնունդը վե'րջ, մահը` սկիզբն է:
Մարդը ոչնչի ոչինչն է պարզում,
Մահվան մեջ էլ տե'ս, նա կյանք է փնտրում,
Ու քանի որ կյանքն ի'նքը ոչինչ է
Մահն այդ ոչնչի իմաստն ու ճիչն է:
Թե հիմա ես դու այստեղ ոչինչ ենք,
Ի՞նչ փույթ, թե հետո արդյոք մենք ի՞նչ ենք…
_ Կյանքը ոչինչ չէ, նա կա, հզոր է,
Ծնունդն նրանի'ց էլ զորավոր է,
Մահն այս երկուսի իմաստավորն է,
Ծնունդ ու կյանքի մեծ դատավորն է:
Թե հաջողել ես կյանքովդ ապրած
Ծնունդդ դարձնել ճիշտ, արդարեցված,
Մահդ կլինի փառքով պսակված,
Այն ավելին է քան կյանքդ ապրած:
Գուցե ես չկամ, գուցե ոչինչ եմ,
Բայց այս եղածի ,,ամեն ինչն'' եմ…
_ Հին երգ ես երգում, քեզ սազական չի,
Թող ,,մարդ-մարդկություն'', թող ,,ծաղիկ-այգի''…
_ Չէ, արի խոսե'նք, ինձնից չես փախչի.
Թող որ ես ոչինչ, բայց ծառն կանաչի,
Արևը շողա, ծաղիկը ծաղկի,
Ոչինչ եղածը նրանցից ամաչի,
Գետինը պատռի ու մեջը անցնի:
Ես հակառակ քեզ ու քո կարծիքի
Համարում եմ ինձ մասնիկն տիեզերքի,
Նրա տարրն եմ ես, նրա բջիջը,
Գուցե և նաև նրա ,,Ոչինչը'':
Բայց այդ ,,Ոչինչն'' է ստեղծում ,,Ինչը'',
Եվ մեծ է ,,Ոչինչն'', մեծ է քան ,,Ինչը''…
Թյու~… ու՞մ եմ ասում, էս ի՞նչ եմ խոսում,
Էս պոզավորից ես ի՞նչ եմ ուզում:
Ոչինչը դու ես շփոթ ու մոլոր,
Ջանում ես երևալ խելոք ու հզոր,
Արդեն պարտված հոգի ես գտնում
Ու հաղթանակդ շքերթով տոնում…
Ա'ռ, քոնն է հոգիս թե դա ես ուզում:
_ Տես, որ քո հարցում ես սխալվել եմ,
Քո այդ տեսակը ես անտեսել եմ,
Եվ ժամանակն է, որ դասակարգեմ
Ու քեզ պեսերից միշտ հեռու փախչեմ:
Մեկն այստեղ ավել կամ մեկը` պակաս,
Ոչինչ չի փոխի ընթացքի մեջ այս,
Ավելին ասեմ. Հոգիդ ինձ պետք չէ,
Այնտեղ ավերակ, փուչ ու ոչինչ է:
Տառապում է նա մի հիվանդությամբ,
Աչքի է ընկնում բացառիկությամբ,
Չի տարբերում նա ոչ թույլ ոչ ուժեղ…
Կկոչեյի այն ես հոգու քաղցկեղ:
Իսկ թե ինչու՞ եմ ականջս կախել
Ու ասուլիսի քեզ հետ բռնվել.
Ճիշտն իմ բանը չի, ճիշտը չեմ ասի,
Կասեմ, որ շատ ես դու ինձ դուր եկել:
Հակակրանքդ իմ դեմ ունեցած
Անիմաստ է և չհիմնավորված,
Ես երբեք հոգու որսի չեմ ելել,
Մարդը, ինքն է միշտ եկել ինձ գտել:
Այնպես, որ պարապ թրև եմ գալիս,
Փույթ չէ թե ո՞վ է իրեն զոհ տալիս,
Ո՞վ է ինքնակամ թակարդը ընկնում
Կամ էլ ,,միամիտ'' ետ դեպ ինձ դառնում:
_ Ինձ ես ակնարկու՞մ, քեզ հավաք պահիր.
Թե չէ', կհիշեմ իմ ապու-պապին,
Որ գերել էր քո հինգ զավակներին.
Հոգին հանելուկի դիմաց էր դրել`
Հինգից ոչ մեկը այն չէր գուշակել:
_ Դա սուտ է եղել…
_ Թեկուզ և այդպես, թող որ սուտ լինի,
Բայց հավատում եմ դրան ավելի,
Եվ նա է հիմա իմ մեջ մռնչում,
Որ դու այս կռվում զուր ես մարտնչում…
*****************
…Նորից փուլ եկավ ինչ կառուցվել էր,
Չքացավ նորից ինչ հայտնվել էր…
Ու նորից հիմա մազե կամուրջն է,
Շուրջը փուչ երազ ու սին անուրջն…
Գիտցիր, այսպես էլ է երբեմն լինում,
,,Բախտդ'' ոտքիդ տակ… ու չես նկատում…
Կա նաև մեկ այլ կարծիք կամ դիտում.
,,Շան բախտը թաթի տակն է լինում''…
****************************
********************************
Գիշերն կոտրված դեպ ձորն է իջնում
Կռվից նահանջող զորապետի պես,
Իսկ քամին նրա հետույքն է ,,նախշում''
Եվ քրքջում է հաղթ զինվորի պես:
Հեռվում զանգերի ձայներն են լսվում
Հույսի անդադար ղողանջների պես,
Ու մի ոսկեփայլ թռչյուն է զուգվում,
Ցույցում ամենքին գույներն իր պես-պես:
Ծաղիկն թիթեռին իր մոտ է կանչում
Մի երկու բերան զրույցի համար,
Ու այդ ,,զրույցը'' թիթեռի ,,խաղով''
Դառնում է օրվա լավագույն թեման:
Մեզ ծանոթ մեկը պսակ է հյուսում
Վերջալույսի շեկ, հրաշք գույներով,
Ու ողողված է ժպիտը նրա
Արևից առած նուրբ երանգներով:
*****************
*********************
Միտք արա դու էլ, թե մտածող ես,
Գուցե նա սխալ ու ճիշտը դու ես…
Գուցե սխալ է և այն կարծիքը,
Թե ամբողջն է կազմում մասնիկը:
Իսկ թե հարցնես ինձ պես հիմարից,
Կասեմ. ,,Մասնիկը մեծ է արևից'':
Թող բոլ ծիծաղեն ծիծաղի կարոտ`
Մասնիկից փոքր ,,ինչերը'' բոլոր:
Իսկ վերջի համար ուղակի կասեմ.
Ամեն ՄԱՐԴ ունի իր ,,արած ուխտը'',
Եվ դա է կյանքում մեր ,,անցաթուխթը'',
Ու հավատարիմ մնալ այդ ,,ուխտին''
Նույնն է լինել ,,Փառքի գագաթին''…
Վերջ
Խոսքերն ավելորդ են, հզոր էր:
Ամեն ՄԱՐԴ ունի իր ,,արած ուխտը'',
Եվ դա է կյանքում մեր ,,անցաթուխթը'',
Ու հավատարիմ մնալ այդ ,,ուխտին''
Նույնն է լինել ,,Փառքի գագաթին''…
Համաձայն եմ:
Խոսքերն ավելորդ են, հզոր էր:
Համաձայն եմ:
Շնորհակալություն Գայլ ջան, որ համբերատար հետևեցիր և ընթերցեցիր այս ,,գործը՛՛: Ուրախ եմ, որ այն քեզ դուր եկավ: Իսկ ավելի շատ ուրախ եմ, որ համաձայն ես վերջին քառյակի հետ: Դա արդեն շատ բան է ասում քո մասին, որովհետև այն սովորական քառատող չի: Այն բնութագրում է մարդուն, որոշում նրա տեսակը, նրա նվիրվելու ունակությունը: Մի այլ առիթով ես նշել եմ, որ ամենաշատը մարդու մեջ գնահատում եմ նրա հավատարմությունը: Հավատարմությունը ամեն ինչին. ծնողներին, ընտանիքին, երկրին... գործին ու համոզմունքին: ,,Դրոշը՛՛ ՝, ըստ ինձ՝, փոխելու համար չէ: Այն պետք է տեղ հասցնել: Չեմ ընդունում մարդկանց, որոնք հեշտությամբ, ելնելով ստեղծված իրավիճակից կարող են փոխել իրենց վերցրած ,,դրոշը՛՛: Եվ ընդհակառակը. հարգում եմ նույնիսկ թշնամուս, ով չի դավաճանում իր սկզբունքները: Մեծ հարգանքով եմ վերաբերվել Հիտլերի հետ ինքնասպանություն գործած սպաներին: Էլ չեմ ասում այն նավապետերի մասին, որոնք հավատարիմ մնալով իրենց երդմանը չեն լքել խորտակվող նավը: Իմ կարծիքով մարդուս ապրածն ու արածը վերջում, արդեն նրա մահից հետո, հենց այս չափանիշներով էլ չափվում է: Որովհետև առանց հավատարմության մնացած ամեն ինչ ,,բանի նման չի՛՛: Ու եթե ճակատագիրը քեզ բաժին է հանել ինչ որ մի ,,խաչ՛՛, դու պարտավոր ես այն տանել քեզ հետ մինչև վերջ, անկախ այն բանից, թե հասարակության որ մասն է դրան կողմնակից: Եվ առհասարակ, այն ընդունվու՞մ է քո ժամանակակիցների կողմից, թե՞, ոչ:
Հարգանքներով՝ Կիլա:
Հատվածներ ,,Ցնորքը՛՛ պոեմից
…Ե՞րբ է այցելելու իմ սիրելու ժամը,
Կզգա՞մ երբևիցե նրա անուշ համը,
Ու ե՞րբ կգա արդյոք սիրվելու իմ պահը
Ախ ես առանց սիրվել տեսա արդեն մահը…
Ես մահացա դանդաղ, մեռա կամա՜ց-կամաց,
Մեռա ես լուռ, համր, իմ մորմոքից դաղված,
Մեռա մենակ, դատարկ, երազներով լցված,
Սուտ հույսերի ծանր սպասումներով կքված…
Ու երբ վերջին շունչն էր անձս լքել փորձում
Պոռթկացի ես հանկարծ ու ձայն տվի աստծուն.
_Ես չեմ ուզում դրախտ և ատում եմ մարդուն,
Ինչու՞ Տեր կարգեցիր չեղած ,,Մարդու որդուն''…
Ինչու՞ այս աշխարհում, որին ,,մերն'' ես կոչում,
Մեղքը պիտի լինի միշտ առաջին էջում,
Մարդը պիտի լինի քենոտ ու ոխակալ,
Թե ապրել է ուզում թույլ պիտի տա սխալ…
Վերջին շունչն էլ լքեց, այն հեռացավ անդարձ,
Ու ես մեռա թաքուն և բոլորից պահված,
Վերջին հնչյունները կոկորդումս սեղմած
Հանկարծ… ու ինձ գտա ես սատանի դիմաց.
Աչքով արեց չարքը ու հեգնորեն ժպտաց,
Իմացության ծառը նրա կողքին խնդաց,
Թնդաց մթությունը, փակեց լույսի հունը
Ու խավարը լքեց իր սև ու թաց բույնը…
Սուտ էր ներշնչանքը, զուր էր ամուր կամքը,
Իզուր էր զրկանքը, իզուր` չարչարանքը,
Սև թաթի տակին էր անբիծ ապրած կյանքը
Եվ հավատա չկա'ր, չկար այլընտրանքը:
Ու այդ կյանքը կյանք չէր, այն մի հավատամք էր,
Փարոսի պես վառվող ու տուն կանչող զանգ էր,
Հազարների համար թափված անդուլ ջանք էր,
Նրանց մեղք ու պատժին քավարան ու վանք էր…
Եվ ու՞մ մտքով կանցներ, որ այն ,,հորինվածք'' էր,
,,Սուտ'' էր, ,,միֆ'' էր, չկար, այն միայն ,,խաբկանք'' էր…
Սևին սպիտակ կոչելն արդեն մեծ հանցանք էր,
Բայց դե չարքի ձեռքին այն փոքրիկ հնարք էր…
********** ************
շարունակելի
Մի սև կատու հանգիստ
Ճանապարհս հատեց,
Հորանջելով ծուլոտ
Ետևն դեպ ինձ արեց…
Քամին թփերի մեջ
Փոքրիկ մի ճառ ասեց,
Ծեր ագռավը ծառից
Ինչ որ մի բան հուշեց,
Տերևները դժկամ
Ծափ տվեցին քամուն
Ու երկու կաթ արցունք
Կաթեց երկինքն թաքուն…
Ուշացել ես փիսո, փորձանքն արդեն եկել,
Կյանքիս ուղին թեքել ինձ տանում է իր հետ…
Սրանից է գուցե,
Որ ծառերը անգամ
Իրենց անտես աչքով
Անվերջ ինձ են նայում,
Քամին փողոցներում
Ինձ համար է վայում,
Իմ ցավից են խոսում
Երկու ծիտիկ ծառին,
Եվ իմ ցավն է ողպում
Ծեր անտառի ոգին…
Իսկ ես չեմ բողոքում, ես ,,հերոս'' եմ խաղում,
Ու մարդուկին միշտ էլ ծաղրի մեջ եմ թաղում…
Թյու~… էլի սուտ եմ մաղում.
Դա ուրիշին կասեմ,
Բայց քեզ ինչպե?ս չասեմ,
Որ բողոքից հիմա
Քիչ է մնում պայթեմ,
Քիչ է մնում մեղքը
Էն անմեղին բարդեմ,
Ողջ հավաքված մաղձը
Նրա գլխին թափեմ:
Քեզ ես ինչպես չասեմ,
Որ զայրույթից հիմա
Քիչ է մնում անգամ
Կարգին խելագարվեմ,
Ու որպես գիժ արդեն
Մեր արարիչ աստծուն
Հայհոյեմ ու խայթեմ…
Ես քեզ ինչպես չասեմ…
Ես քեզ ամենն կասեմ…
շարունակելի
***********************
Իսկ աշունը դեղին շաղ է տալիս ոսկին,
Հետը փնչում սառը, թրջում շենք ու ծառը,
Այգիներից կամաց վռնդում է մարդկանց,
Տաք տեղերից փախչում…
Իր ցուրտ ձայնով հաչում…
Քո դեղինում փայլուն և քո թրջված հայելում
Մարդ իր ապրած կյանքի ողջ պատկերն է տեսնում.
Հուշերն արագ մերսում,
Ճիշտ քայլերը մարսում,
Իսկ սխալից` ,,մրսում''…
Ինչքան վատն ես աշուն…
Ամեն մեկն էլ թաքուն
Երբ քո մասին հիշում,
Սա է խնդրում աստծուն.
,,…գալը լինի բարի,
Բարին չերկարի,
Ու ճիշտ ժամանակին
Անձրևը դադարի…''
Իրոք վատն ես աշուն,
Երբ եղածն ես հաշվում
Ու քո բարիքներից
Մեզ ոչինչ չես բաշխում…
Երբ կրծքերդ առատ
Ու կոնքերդ պարարտ
Միայն հեռվից ցույցում
Մեզ ,,ջիջիլ ես գցում'',
Այնինչ ոմանց համար…
,,Չաշխատողին շալե շապիկ,
Շատ բանողին մի ծակ մաշիկ''…
Ինչ դաժան ես աշուն.
Քեզ հատուկ ես մաշում.
Քո ձևով ես խաշում…
…Եվ ծերուկներն որոնց արդեն մեկ է քամին`,
Մեկ է գարուն աշուն, մեկ է ոսկի նախշուն,
Որոնց գլխում վաղուց քամիներն են խաղում,
Ու հոգու մեջ ունեն էլ ավել խիստ աշուն
Մի ծառի տակ նստած լուռ շախմատ են խաղում
Ու մեկ-մեկ էլ տեսնես արդյոք ու?մ են հիշում,
Քմծիծաղ են տալիս ու ,,մատ'' ազդարարում.
Ինչ ժլատն ես աշուն, մեր օրերն ես հաշվում…
…Իսկ ծերուկի համար`_ թքած օրն ու ժամը,
Դուրս է եկել վաղուց և ապրելու համը…
Թերացել է կարծես ամենազոր մահը,
Աչքն է թեքել հանկարծ ու… բաց թողել պահը…
…եկեք հանգիստ թողնենք հոգնած ծերուկներին,
Գուցե աշունն ինքը հոգա նրանց մասին…
******* ******* *********
Իսկ ես դառնամ նորից ինձ պետք խաչմերուկին
Ուր իր երգն է երգում ծեր հյուսիսի քամին,
Դառնամ ես քե'զ փիսո, որ իմ ճամփեն հատել
Ու մոտալուտ ցավի գալն էիր ուզում փաստել…
Ուշացել ես փիսո.
Փորձանքն շալակն առած
Ինձ տարել է հեռու
Ու հասցրել այնտեղ,
Որտեղ փորձանք չկա,
Որտեղ փորձանքն միակ
Մեր փրկության հույսն է,
Որ վառվում է երբեմն
Վարագույրի ետևն…
Ու ով տեսավ նրան
Խիստ պատժի է արժան:
Որտեղ մահ է երկար,
Մութ է անտես, խավար…
…Ճնշող, ծանր խավար,
Անվե~րջ ու անդադար.
Խավա'ր շուրջը փռված,
Խավա'ր մարդկանց բռնած,
Սիրո գրկում խավար,
Սիրող սրտում խավար,
Խավար երգերի մեջ,
Խավար գրքերի մեջ,
Արևի մեջ` խավար,
Բարևի մեջ` խավար…
Խավար էլի, նորից,
Խավար ամեն կողմից…
Ինչպես նաև մարդիք,
Մարդիք խավարամիտ,
Մարդիք խավարակիրթ,
Հանցապաշտ ու հիմար,
Մեղսամեծար, տխմար…
Փիսո… հիմա տեսար,
Որ քնով ես անցել,
Որ փորձանքի լուրը
Շատ ես ուշացրել…
շարունակելի