PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճապոնիա



Okamigo
28.02.2010, 00:45
Հարգելի ակումբցիներ Ճապոնիա իսկապես շատ հետաքրքիր երկիր է:Ուզում եմ իմանալ ով ինչ հետաքրքիր բան գիտի տվյալ երկրի մասին:
Երևի ես սկսեմ:Ճապոնիան պատկանում է այն երկրների ցանկին,որտեղ երկրաշարժները ավելի հաճախ են լինում,սակայն ճապոնացիներն կարողանում են շենքերն կառուցել այնպես որ այն դիմանում է մի քանի բալանոց երկրաշարժների,պիցան սիրում են ուտել մայոնեզով,մրգերը նրանց մոտ շատ թանկ է,ես հեռուստացույցով իմացա որ բանանը արժե 700 դոլար

One_Way_Ticket
28.02.2010, 00:55
բանանը արժե 700 դոլար
Ինչ-որ շատ անհավատալի է թվում: Երևի մի բան սխալ ես հասկացել:
Ինքս փորձեցի որոնել ինտերնետում, նման ինֆորմացիա չգտա:
Փոխարենը այսպիսի (http://vmeste.hudoba.ru/articles/246.html) բան գտա, որտեղ ասվում է, որ ճապոնացիների մոտ տարածված է բանանային դիետան: 700 դոլլար արժողության դեպքում քչերը իրենց նման բան կկարողանային թույլ տալ:

Okamigo
28.02.2010, 02:04
Ինչ-որ շատ անհավատալի է թվում: Երևի մի բան սխալ ես հասկացել:
Ինքս փորձեցի որոնել ինտերնետում, նման ինֆորմացիա չգտա:
Փոխարենը այսպիսի (http://vmeste.hudoba.ru/articles/246.html) բան գտա, որտեղ ասվում է, որ ճապոնացիների մոտ տարածված է բանանային դիետան: 700 դոլլար արժողության դեպքում քչերը իրենց նման բան կկարողանային թույլ տալ:

Իսկապես, երևի ուրիշ միրգնա թանկ,բանանը 4 հատը 100 յենա,ընդ որում Տոկիոն հանդիսանալով թանկ մայրաքաղաք 450000 յենով կարս տուն վարձես,նայի էս սիլկով (http://www.gaku.ru/forum/viewtopic.php?p=1985&sid=573c569e1cc391f9329f97585386f951)

Gayl
28.02.2010, 02:11
Իսկապես, երևի ուրիշ միրգնա թանկ,բանանը 4 հատը 100 յենա,ընդ որում Տոկիոն հանդիսանալով թանկ մայրաքաղաք 450000 յենով կարս տուն վարձես,նայի էս սիլկով (http://www.gaku.ru/forum/viewtopic.php?p=1985&sid=573c569e1cc391f9329f97585386f951)

Մի յենը դրամով ինչքանա՞:

Okamigo
28.02.2010, 02:48
Մի յենը դրամով ինչքանա՞:

Էսորվա դրությամբ 100 JPY = 431.9841 AMD

Դեկադա
28.02.2010, 13:04
Շատ բան չգիտեմ...

Գիտեմ, որ ամեն տարվա մայիս ամսվա առաջին տասնօրյակը Ճապոնիայում տոնակատարությունների շրջան է: Նշում են տղաների, աղջիկների, պետության սահմանադրության, թատրոնի՝ այդ թվում նաև Կաբուկի թատրոնի, և այլ տոներ: Կաբուկին հարյուրամյակների պատմություն ունի, հիմնվել է միավանական կնոջ կողմից: Թատրոնի դերակատարները միայն տղամարդիկ են, որոնք կանանց դերեր են կատարում: Բեմում միշտ իշխում են կարմիրը, կապույտը, սևը և դերակատարները ժեստերի միջոցով արտահայտում են իրենց ապրումները:
Գիտեմ, որ 7 տարեկան հասակից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցինաեր / իկեբանա/ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելիության զգացում: Ի դեպ իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետ դառնալու համար սովորում են 3 տարի 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների և բույսերի կազմաբանության հետ: Ի դեպ, ասում են, ճապոնուհիները չեն կարող ամուսնական դաշինք կնքեն առանց կարուձևի, խոհարարության ու իկեբանայի արվեստն իմանալու:

Ի դեպ, մի քանի տարի առաջ մի հաղորդման մեջ ցուցադրում էին Տոկիոն, որտեղ շենքերը ու ընդհանրապես ամեն ինչը շրջապատում սպիտակ գույնի էր: Տոկիոն հարուստ է իր մի քանի հարկանի կամուրջներով: Այնպես էր, որ մարդը իր տնից դուրս գալով միանգամից հայտնվում էր կամրջի վրա ու կարող էր նստել իրեն մոտեցող մետրոյի գնացքին և գնալ...
Զարմացրեց, որ աղբը վերմշակելով՝ ստանում էին էներգիա...

helium
28.02.2010, 13:11
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն դուրս է մղել Մոսկվային «աշխարհի ամենաթանկ քաղաքները» հիթ շքերթի իր պատվավոր առաջին հորիզոնականից, որը Մոսկվան զբաղեցնում էր վերջին 3 տարիների ընթացքում: Այժմ Մոսկվան երրորդ տեղում է՝ զիջելով իր դիրքերը Տոկիոյին եւ երկրորդ տեղում հայտնված եւս մեկ ճապոնական քաղաք Օսակային:
Եւս մեկ հետաքրքիր ինֆորմացիա՝ կապված գների հետ: Անիմե նայողները հաստատ սա նկատած կլինեն:

Տաքսին Ճապոնիայում

Ճապոնիայում տաքսի ծառայության վճարը համարվում է աշխարհում ամենաբարձրերից մեկը: Հաշվիչը սկսվում է նախնական 650 իենից՝ այնուհետեւ յուրաքանչյուր 280 մետրը մեկ ավելանալով 80 իենով: Եթե ձեր տաքսին ընկել է խցանման մեջ, ապա յուրաքանչյուր 2 րոպե 15 վայկյանը մեկ գումարն ավելանում է 90 իենով: Գիշերային ժամերին՝ 23:00-06:00, գներն ավելանում են 30%-ով:
Բարձր գները, սակայն, կոմպենսացվում են համարժեք բարձր սպասարկման որակով՝ տաքսիները հարմար են ու մաքուր, իսկ դռները բացվում են ավտոմատ: Բարեհամբույր վարորդը ձեզ տեղ կհասցնի ամենակարճ ճանապարհով, իսկ եթե հանկարծ նրա մեքենայում որեւէ իր կորցնեք, ապա ձեզ հասնում է կորցված ապրանքի գնի գրեթե 100% կոմպենսացիա:
Քաղաքում տաքսի գտնելը շատ հեշտ է եւ 5 րոպեից էլ քիչ ժամանակ կարող է խլել: Տոկիոյի Գինզա թաղամասում օրինակ տաքսիներն իրավունք ունեն կանգնելու միայն որոշակի նշված տեղերում, իսկ քաղաքի մնացած մասերում բավական է մոտենալ փողոցին ու բարձրացնել ձեռքը: Եթե ապակու ետեւում կանաչ լույս է վառվում, ուրեմն մեքենան զբաղված է, իսկ եթե կարմիր՝ ապա ոչ: Գիշերը տաքսի գտնելը շատ ավելի դժվար է: Նույնիսկ կարմիր լույսով տաքսին կարող է չկանգնել, չնայած որ ուեւորից հրաժարվելն արգելված է օրենքով:

*e}|{uka*
28.02.2010, 13:15
Ընդհանուր տեղեկություններ
Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով: Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև`Հայաստանի Հանրապետության կողմից: Այսպիսով`Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա: Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ` Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա: Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես`Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները`Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը: Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:

Մայրաքաղաքը
Տոկիո

Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։ 1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակույթային զգալի աճ:
ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Տայվանն ու Կորեան: 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականինչհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցել են ԽՍՀՄ տիրպետության տակ:
1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը): 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: 2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:

Okamigo
28.02.2010, 13:35
Իսկ ովա փորձել սուշի,արժի ուտել?

Jarre
28.02.2010, 14:53
Ի՜նչ նոստալգիկ թամա է....:love

Դպրոցական տարիքում (4-5-րդ դասարաններ) շա՜տ էի տարված Ճապոնիայով։ Նույնիսկ սկսել էի ճապոներեն սովորել։ Ահա մի պրիմիտիվ մինի-շարադրություն ճապոնիայի մասին, որը գրել էի ճապոներեն, ճապոներեն տառադարձված հայերենով և հայերեն թարգմանությունը։

Նիհոն վա սիմա գունի դես։ Նիհոն նո սիմա վա Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Րյուկյու տո մոսիմաս։ Իծի բան օօկիյ սիմա վա Հոնսյու դես։ Իծի բան սամույ սիմա վա Հոկկայդո դես։ Նիհոն նո մյակու վա Տոկիո դես։ Հոնսյու նո ֆույուվա Հոկկայդո նո ֆույո յորի ատատակայ դես։ Տոկիո նի վա յուկի գա ֆուրիմասեն։ Ամե գա ֆուրիմաս։ Տոկյո նի վա տատեմոնո գա նակա նակա տակայ դես։

Ճապոնիան կղզիների երկիր է։ Ճապոնիայի կղզիներն են՝ Հոկկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն, Րյուկյուն և Մոսիմասը։ Ճապոնիայի ամենամեծ կղզին Հոնսյուն է։ Ամենացուրտ կղզին Հոկկայդո կղզին է։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկիոն է։ Հոնսյույի ձմեռը Հոկկայդոյի ձմռանից ավելի տաք է։ Տոկիոյում ձյուն չի գալիս։ Այնտեղ միայն անձրև է գալիս։ Տոկիոյի շենքերը շատ բարձր են։

Դեկադա
28.02.2010, 15:00
Ի՜նչ նոստալգիկ թամա է....:love

Դպրոցական տարիքում (4-5-րդ դասարաններ) շա՜տ էի տարված Ճապոնիայով։ Նույնիսկ սկսել էի ճապոներեն սովորել։ Ահա մի պրիմիտիվ մինի-շարադրություն ճապոնիայի մասին, որը գրել էի ճապոներեն, ճապոներեն տառադարձված հայերենով և հայերեն թարգմանությունը։

Նիհոն վա սիմա գունի դես։ Նիհոն նո սիմա վա Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Րյուկյու տո մոսիմաս։ Իծի բան օօկիյ սիմա վա Հոնսյու դես։ Իծի բան սամույ սիմա վա Հոկկայդո դես։ Նիհոն նո մյակու վա Տոկիո դես։ Հոնսյու նո ֆույուվա Հոկկայդո նո ֆույո յորի ատատակայ դես։ Տոկիո նի վա յուկի գա ֆուրիմասեն։ Ամե գա ֆուրիմաս։ Տոկյո նի վա տատեմոնո գա նակա նակա տակայ դես։

Ճապոնիան կղզիների երկիր է։ Ճապոնիայի կղզիներն են՝ Հոկկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն, Րյուկյուն և Մոսիմասը։ Ճապոնիայի ամենամեծ կղզին Հոնսյուն է։ Ամենացուրտ կղզին Հոկկայդո կղզին է։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկիոն է։ Հոնսյույի ձմեռը Հոկկայդոյի ձմռանից ավելի տաք է։ Տոկիոյում ձյուն չի գալիս։ Այնտեղ միայն անձրև է գալիս։ Տոկիոյի շենքերը շատ բարձր են։

Ժառ, էս ընդծածս հենց ճապոներեն տառերով կարա՞ս գրես: Հետաքրքիր ա ինչ տեսք ունեն:

Jarre
28.02.2010, 15:01
Պեղումներս շարունակեցի...

Ճապոնական դասական պոեզիա։

Մացուո Բասյո
(1644-1694)

***
Մերկ ճյուղի վրա
Նստած է միայնակ մի ագռավ։
Աշնանային երեկո։

***
Հին լճակ...
Գորտը ցատկեց ջուրը
Ճողփյուն լռության մեջ։

***
Ի՜նչ լուռ է այս այգին։
Ժայռերի սիրտն է թափանցում
Ծղրիդների խաղաղ երգը։

Ռուֆուս
28.02.2010, 15:04
Ճապոնական դասական պոեզիա։

Ճապոներեն կոչվում ա հայկու կամ հոկկու: :) Շատ եմ սիրում :love

Jarre
28.02.2010, 15:09
Ժառ, էս ընդծածս հենց ճապոներեն տառերով կարա՞ս գրես: Հետաքրքիր ա ինչ տեսք ունեն:
Չեմ կարող ճապոներեն հավաքել, բայց այստեղ կտեղադրեմ ճապոներեն այբուբենը։ Կարող եմ վաղը սկան անել ու գցել, բայց կարծում եմ, որ ճապոներեն այբուբենը ավելի հետաքրքիր կլինի ;)

Ճապոնացիները ունեն երկու այբուբեն՝ Հիրագանա, Կատականա։ Եթե չեմ սխալվում Հիրագանան գործածվում է միայն ճապոնական բառերի համար, իսկ Կատականան այն բառերի, որոնք փոխառություններ են։

Օրինակ ճապոներեն սեղանը փոխռնված է անգլերեն թեյբլից և հնչում է տեբուռու։ Ուստի այս բառը պետք է գրել Կատականայով։

Բայց վստահ չեմ, որ լրիվ ճիշտ եմ հիշում, որովհետև հազար տարի առաջ եմ ուսումնասիրել։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/japanese-alphabet.gif

Okamigo
28.02.2010, 15:19
Չեմ կարող ճապոներեն հավաքել, բայց այստեղ կտեղադրեմ ճապոներեն այբուբենը։ Կարող եմ վաղը սկան անել ու գցել, բայց կարծում եմ, որ ճապոներեն այբուբենը ավելի հետաքրքիր կլինի ;)

Ճապոնացիները ունեն երկու այբուբեն՝ Հիրագանա, Կատականա։ Եթե չեմ սխալվում Հիրագանան գործածվում է միայն ճապոնական բառերի համար, իսկ Կատականան այն բառերի, որոնք փոխառություններ են։

Օրինակ ճապոներեն սեղանը փոխռնված է անգլերեն թեյբլից և հնչում է տեբուռու։ Ուստի այս բառը պետք է գրել Կատականայով։

Բայց վստահ չեմ, որ լրիվ ճիշտ եմ հիշում, որովհետև հազար տարի առաջ եմ ուսումնասիրել։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/japanese-alphabet.gif

Բայց իսկապես ճապոներենը շատ հետաքրքիր լեզու է,Ճապոներեն շատ ֆիլմեր եմ դիտել,ու մինչ այսօր էլ տոռենտ սայտերում մենակ ճապոներեն ֆիլմեր եմ բեռնում,կորեական,մի քիչ չինական ու տայլանդից,ու միշտ աշխատում եմ որ ֆիլմերը ազվուչկա արած չլինեն,այլ սաբերով,ըտենց ավելի հետաքրքրիրա,օրիգինալով նայելը ավելի շատ հաճույքա տալիս,քանի ազվուչկով

Jarre
28.02.2010, 15:54
Ժպիտը և ծիծաղը ճապոնական կուլտուրայում

Մենք սովոր ենք, որ մարդ ժպտում կամ ծիծաղում է, երբ իրեն հաճելի է կամ լավ, ուրախալի բան է պատահել։ Ճապոնացիները բացառություն են։

Հայտնի ճապոնագետ, ամերիկացի լրագրող Լակֆադիո Հերնը (1850—1904), իր «Ճապոնական ժպիտ» աշխատության մեջ պատմում է, թե ինչպես է երիտասարդ ճապոնացի ծառա կինը, իր արտասահմանցի տիրուհուն ժպիտով պատմում իր ամուսնու մահվան և թաղման մասին, որը եղել էր մոտ օրերս։ Տիրուհին ապշած էր, թե ինչու է կինը ժպիտով խոսում այդպիսի ողբերգական թեմայի մասին։ Հերնը նշում է, որ տիրուհին չհասկացավ, որ ժպիտը ճապոնացիների համար նրբանկատության դրսևորում է, որոնք փոքրիկ ժամանակվանից սովորում են, որ չի կարելի սեփական դժբախտությունով կամ պրոբլեմներով ազդել ուրիշների տրամադրության վրա։

Ճապոնացիների յուրահատկությունը նրանում է կայանում, որ նրանք ունենում են խորը հոգեկան ապրումներ, սակայն նույնիսկ ամենացավալի լուրը ընդունում են ժպիտով։ Օրինակ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրանք ստանում էին սև թուղթ, այդ նորությունը ընդունում էին ժպիտով։

Իսկ Ռյունոսուկե Ակուտագավան իր «Թաշկինակ» պատմվածքում գրում է, թե ինչպես է համալսարանի դասախոսին մոտենում այդ դասախոսի սիրած ուսանողներից մեկի մայրը և հայտնում, որ իր տղան մահացել է։ Պրոֆեսորը ապշում է, որ մայրը իր տղայի մահվան մասին հայտնում է ժպիտով։ Պրոֆեսնորն այնքան շփոթված է լինում, որ ձեռքից գցում է գրիչը և երբ կռանում է, որ բարձրացնի, նկատում է, թե այդ ուսանողի մայրը ինչպես է ներվայնությունից սեղմում և տրորում ձեռքում եղած թաշկինակը։ Ամեն բան հասկանալի է. կինը ժպտում է, բայց իր սրտում տիրում է անասելի վիշտ։ Նրա երեսը ծիծաղում էր, իսկ սիրտը՝ լացում։ Ահա սա է Ճապոնիան և այսպիսին են ճապոնացիները։

Ուրիշ են, էլի...:love

http://www.jay-han.com/images/smile.jpg

http://farm1.static.flickr.com/162/417619549_45a00304af.jpg?v=0

Okamigo
28.02.2010, 16:33
Jarre իսկ դու ճապոնական ֆիլմեր դիտում ես?

One_Way_Ticket
28.02.2010, 17:14
Ճապոնիայում ցավոք սրտի չեմ եղել: Եղել եմ Կորեայում (հարավային), քանի որ ամեն ինչով մոտ երկրներ են (իմ կարծիքով), մի երկու բառ գրեմ:
Ուզում եմ խանութներին անդրադառնալ:
Մեզ մոտ բազմահարկ սուպերմարկետները ասոցիացվում են Եվրոպայի/Ամերիկայի հետ, իսկ գնի համար բազար անելը` հետամնաց երկրների: Եվ դժվարությամբ ենք պատկերացնում, թե ինչպես կարող են այդ երկուսը հանդիպել մի տեղում: Այնտեղ հենց այդպես է: Մինչև մի բան գնելը մեր գիդին (լավ շուստռի աղջիկ էր :) ) ասում էինք, վաճառողի հետ խոսում էր, գինը իջեցնում:

Jarre
28.02.2010, 19:21
Jarre իսկ դու ճապոնական ֆիլմեր դիտում ես?
Անկեղծ ասած դեռ ոչ, բայց բացածդ թեմադ էն կարգի հետաքրքրություն առաջացրեց, որ ընկերոջս վարձույթից վաղը պիտի գնամ ահագին բան բերեմ գցեմ կոմպ։

Բայց շատ հավանում եմ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը։

Շատ սիրում եմ ճապոնական երաժշտությունը՝ թե՛ ազգային և թե՛ ժամանակակից։ Իրանց էստրադային երգերը էնքա՜ն կենդանի են։ Շատ են ասում, որ խառն է, շուխուրը շատ է, բան չես ջոգում, բայց իրականում շատ լավն են։

Օրինակ՝

http://www.youtube.com/watch?v=ouGzPlP3SFw"]http://www.youtube.com/watch?v=ouGzPlP3SFw

Եվ իհարկե՝ :)) .....-ը ճապոնական շոուբիզնեսի ներկայացուցիչներ TK-ի՝ Տեցույա Կոմուրոյի և Օլիվիայի հետ։ Օլիվյային շատ եմ հավանում, շատ լավ գործեր ունի։

http://www.youtube.com/watch?v=6uNx1fVKjNs"]http://www.youtube.com/watch?v=6uNx1fVKjNs

One_Way_Ticket
28.02.2010, 19:52
Հենց նոր հեռուստատեսությամբ վազող տողով հայտարարություն կարդացի, որ ճապոնացի գիտնականները ծրագիր են ստեղծել, որը "թարգմանում" է մանկական լացը:

Okamigo
28.02.2010, 20:20
Անկեղծ ասած դեռ ոչ, բայց բացածդ թեմադ էն կարգի հետաքրքրություն առաջացրեց, որ ընկերոջս վարձույթից վաղը պիտի գնամ ահագին բան բերեմ գցեմ կոմպ։

Բայց շատ հավանում եմ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը։

Շատ սիրում եմ ճապոնական երաժշտությունը՝ թե՛ ազգային և թե՛ ժամանակակից։ Իրանց էստրադային երգերը էնքա՜ն կենդանի են։ Շատ են ասում, որ խառն է, շուխուրը շատ է, բան չես ջոգում, բայց իրականում շատ լավն են։

Օրինակ՝

http://www.youtube.com/watch?v=ouGzPlP3SFw"]http://www.youtube.com/watch?v=ouGzPlP3SFw

Եվ իհարկե՝ :)) .....-ը ճապոնական շոուբիզնեսի ներկայացուցիչներ TK-ի՝ Տեցույա Կոմուրոյի և Օլիվիայի հետ։ Օլիվյային շատ եմ հավանում, շատ լավ գործեր ունի։

http://www.youtube.com/watch?v=6uNx1fVKjNs"]http://www.youtube.com/watch?v=6uNx1fVKjNs

Իմ կողմից այ սա խորհուրդ կտամ Дорога к дому / Jibeuro,նայիր հիանալի ֆիլմ Լի Յուն Խանից,հավաստիացնում եմ քեզ նման ֆիլմ դու դեռ չես տեսել

Տատ
01.03.2010, 02:27
Ճապոնացիները ճուրահատուկ վերաբերմունք ունեն մահվան նկատմամբ: Այն իրոք կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է: Ահա ինչ էր պատմում Բորիս Ակունինը (Ֆանդորինի դետեկտիվների հեղինակը ճապոնագետ է):
Մի ճապոնական դպրոցում տաս տարեկան երեխաները շարադրություն են գրում իրենց ապագայի մասին, կարծես թե ոչ մի յուրահատկություն, ամբողջ աշխարհում էլ դա անում են: Ճապոնացու շարադրությունը հետևյալն է՝ կավարտեմ դպրոցը, հետո ուզում եմ ընդունվել այսինչ ինստիտուտ, հետո երազում եմ դառնալ աենք՝ օդաչու, 30 տարեկանում կամուսնանամ մի գեղեցիկ կնոջ հետ, կունենամ երկու երեխա...իսկ մահանալ ուզում եմ այսինչ տարիքում և այսինչ ձևով:

Հետաքրքիր դաստիարակություն է, չէ՞: Իրոք, եթե երզում ես կյանքիդ էտապները կազմակերպել, ինչպես կարելի է մոռանալ վերջը՞: Գիրքը գրում ենք առանց ավարտի:Մենք երեխային նույնիսկ մտածել էնք արգելում դրա մասին...Կամիկաձեները այդտեղից են գալիս:)

Ի դէպ, Ակունինի կայքում որ փորփրեք, որոշ աշխատանքներ կան Ճապոնիայի մասին, հումորով ու կրքով գրում է:

Katka
01.03.2010, 10:20
Ճապոնական մշակույթի տարբեր տարրեր շատ գեղեցիկ են ներկայացված Ռյունոսկե Ակուտագավայի ստեղծագործություններում, Ժառը արդեն նշել է: Ճապոնիայի մշակույթը սիրողներին խորհուրդ կտայի նաեւ կարդալ ճապոնական հեքիաթները,որտեղ հիմնական հերոսը մրջյունն է, խորհրդանշում է նրանց աշխատասիրությունը :)

helium
01.03.2010, 10:27
Իմ կողմից այ սա խորհուրդ կտամ Дорога к дому / Jibeuro,նայիր հիանալի ֆիլմ Լի Յուն Խանից,հավաստիացնում եմ քեզ նման ֆիլմ դու դեռ չես տեսել

Լավ ֆիլմ է, բայց ճապոնական չէ, այլ կորեական ;)

Okamigo
01.03.2010, 11:14
Լավ ֆիլմ է, բայց ճապոնական չէ, այլ կորեական ;)

Ուշադիր չեմ եղել,ուղղակի ֆիլղմը այնքան լավն է,որ բոլորին խորհուրդ եմ տալիս

Okamigo
01.03.2010, 17:09
Быть с вами / Ima, Ai ni Yukimasu / Be with you
http://img178.imageshack.us/img178/82/ade46f94b318sx3.jpg

Էս ֆիլմն էլ դիտեք,հոյակապ ֆիլմա

Yeghoyan
02.03.2010, 00:36
Չգիտեմ ճապոնական է թե ոչ, ոնց որ թե ճապոնական է:8Շատ եմ հավանում երաժշտությունը, երգը /չնայած բան չեմ հասկանում/, ինքը՝ տեսահոլովակն էլ վատը չի, շատ բարի ու քնքուշ, մի քիչ էլ տխուր զգացմունքներ է առաջացնում:love


http://www.youtube.com/watch?v=v3mUqvlvQmw&feature=related

helium
02.03.2010, 15:19
Չգիտեմ ճապոնական է թե ոչ, ոնց որ թե ճապոնական է:8Շատ եմ հավանում երաժշտությունը, երգը /չնայած բան չեմ հասկանում/, ինքը՝ տեսահոլովակն էլ վատը չի, շատ բարի ու քնքուշ, մի քիչ էլ տխուր զգացմունքներ է առաջացնում:love

Շա՜տ լավն էր ու տխուր, բայց էլի կորեական է :)

Okamigo
02.03.2010, 17:01
Իսկ կինոյի անունը կգրեք,փնտրելու համար?

Լուսաբեր
02.03.2010, 17:12
Գիտեմ, որ ճապոնացիները հանգիստ, աշխատասեր ու ժպտերես մարդիկ են, գնահատում են իրենց առողջությունը, մշտապես մեծից փոքր զբաղվում են մարմնամարզությամբ: Նրանց ոչ տանը, ոչ դպրոցում իրենց կրոնի մասին չեն պատմում, բայց բոլորը մեկ մարդու պես, երբ սրբատեղի են հանդիպում լվացվում ու աղոթում են: ..և այլն...
Ցանկությունս լինել Ճապոնիայում շատ մեծ է, հուսամ կլինեմ ու կվայելեմ այդ երկիրը` իր հարուստ մշակույթով ու մարդականց բարիացկամ վերաբերմունքով.

հ.գ. մեկ էլ իմ սիրած մուլտիկներից մեկը` Նարուտոն, ճապոնական է :love

A.r.p.i.
02.03.2010, 17:52
Ճապոնիայում Նոր Տարին ամենամեծ տոնն է համարվում: Այն տևում է մի քանի օր: Տարեմուտի վերջին րոպեներին ճապոնացիները սկսում են բարձրաձայն ծիծաղել: Նրանք հավատում են, որ ծիծաղը գալիք տարում հաջողություններ է բերում: Առաջին ամանորյա գիշերվա ընթացքում նրանք անպայման այցելում են եկեղեցի: Այստեղ 108 անգամ հնչեցվում են զանգերը, եվ համարվում է, որ յուրաքանչյուր ղողանջ իր հետ տանում է չարիքն ու բոլոր վատ բաները, որոնք չպետք է կրկնվեն գալիք տարում:

Չար հոգիներին խրտնեցնելու նպատակով ճապոնացիներն իրենց տների դռներից կախում են ծղոտե պսակներ: Իսկ յուրաքանչյուր ճապոնական բնակարանում Ամանորի նախաշեմին 3 շիվեր են հայտնվում. եղեգ, որի նման արագ աճ են ցանկանում երեխաների համար, սալոր, որի նման ամուր օգնականներ են ցանկանում ունենալ տանտերերը, եվ կեչի, որի պես երկար կյանք են ցանկանում ունենալ ընտանիքի բոլոր անդամները:

Ի դեպ, Նոր Տարվա գալուստը Ճապոնիայում համարվում է ոչ թե կեսգիշերը, այլ արեվածագը. արեվի առաջին շողերի հետ միասին մարդիկ սկսում են շնորհավորել միմյանց եվ փոխանակվել նվերներով: Իսկ երեկոն անց են կացնում ընտանեկան մթնոլորտում եվ անպայման այցելում են ծնողներին:

Ինչպես եվ Չինաստանում, այստեղ նույնպես մի քանի օր շարունակ արգելվում է չարախոսել, հայհոյել եվ խոսել մի շարք թեմաների, օրինակ՝ մահվան, մասին:

helium
07.03.2010, 22:06
http://vimeo.com/4157126
Խորհուրդ կտամ անպայման նայել, համ էլ շատ համահունչ երաժշտական ուղեկցություն ունի...
Իսկ հիմա պատմությունը...

Սակուռան՝ Ճապոնիայի խորհրդանիշը

Հաարուն (ճապոներեն գարուն) համարվում է դեկորատիվ բալենու՝ «սակուռայի» ծաղկման ժամանակը, որի հետ կապված է Ծագող Արեւի Երկրի ամենագեղեցիկ տոներից մեկը:Մարտի վերջից մինչ ապրիլի ակիզբը Ճապոնիան ամբողջությամբ վերափոխվում է՝ հարյուրավոր ծառեր ծաղկում են սպիտակ եւ սպիտակավարդագույն ծաղիկներով, ինչի շնորհիվ հեռվից թվում է, թե ծառերը ծածկված են ամպերով կամ էլ ձյան փաթիլներով: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ հավաքվում են պալատների եւ վանքերի այգիներում, զբոսայգիներում ու արահետներում՝ հիանալու այս հրաշալի տեսարանով: Այս սովորույթը ստացել է «հանամի» անվանումը («հանա»-ծաղիկ եւ «մի»-նայել բառերից), որը բառացիորեն նշանակում է «ծաղիկների դիտում»:
Սակուռան հանդիսանում է Ճապոնիայի սիմվոլը: Գոյություն ունի այս ծառի մոտ 16 տեսակ եւ ավելի քան 400 տիպ: Ամենատարածվածները սոմեյոշինո եւ սիդառեզակուռա /լացող սակուռա/ տեսակներն են, որոնցից առաջինը ծաղկում է սպիտակ, իսկ երկրորդը՝ վարդագույն ծաղիկներով: Համարվում է, որ ամենագեղեցիկ սակուռան ծաղկում է Ճապոնիայի հին մայրաքաղաքներում՝ Կիոտո, Նառա եւ Կամակուռա քաղաքներում: Հաճախ սակուռան թարգմանում են որպես բալենի, բայց դա այդքան էլ ճիշտ չէ. սակուռան չունի պտուղներ, որոնք կարելի է համտեսել, այլ ունի միայն գեղեցիկ ծաղիկներ...
Ցավոք սակուռայի ծաղկումը շատ կարճատեւ է: Բավական է անձրեւ կամ քամի լինի, սակուռայի նուրբ ծաղիկները դեռեւս չբացված կարող են թափվել: Գուցե դա է պատճառը, որ բուդդիզմում սակուռան համարվում է կյանքի անցողիկության խորհրդանիշը, եւ ասոցացվում է անցած երիտասարդության ու սիրո հետ: Ըստ ճապոնական հավատալիքների, յուրաքանչյուր սակուռայի ծաղիկ պատմում է երեխայի ճակատագրի մասին: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի գյուղի առաջնորդ Սակուռան Սեգունու կառավարչի մոտ է տանում իր երեխաներին՝ ապացուցելու համար Հոտտա իշխանի դաժանությունը. երեխաների մեջքերը ամբողջովին ծածկված են լինում իշխանի ծառաների ծեծի հետքերով: Պատժված Հոտտա իշխանը, վրիժառության զգացումով լցված, բռնել է տալիս Սակուռային եւ նրա երեխաներին: Նրանց կապում են բալենու ծառին ու մտրակում մինչ մահ: Այդ օրվանից, Ճապոնիայում բալենիները ծաղկում են վարդագույն ծաղիկներով, քանի որ նրանք ողողվել են անմեղ երեխաների արյամբ...
Սակուռայի ծաղիկներով հիանալու սովորույթը Ճապոնիայում կրում է համընդհանուր բնույթ: Ամեն տարի օդերեւութաբանները եւ լրատվամիջոցները ուշադիր հետեւում են ծաղկման շրջանի սկսվելուն եւ հայտնում այդ մասին՝ ինչպես պետական նշանակություն ունեցող իրադարձություն: Գարնան մոտենալուն պես ամեն օր թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թերթերում եւ ամսագրերում ասվում է այն մասին, թե որ քաղաքներում ու շրջաններում է սակուռան արդեն ծաղկել, եւ թե որտեղ է այն մոտ օրերում ծաղկելու: Սակուռայի ծաղկման շրջանը պաշտոնապես սկսվում է այն բանից հետո միայն, երբ Յասուկունի վանքի այգու հատուկ ծառերի վրա ծաղկում են 5-ից ավել ծաղիկներ, իսկ շրջանի պաշտոնական բացումը կատարվում է Տոկիոյի Սինձյուկու զբոսայգում, որին ներկա է լինում թագավորական շքախումբը: Որպես կանոն, տոնին հրավիրվում են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ինչպես է անցնում հանամին
Ծաղիկներով հիանալու գնում են մեծ խմբերով, որը կարող է կազմված լինել ընկերներից, ընտանիքի անդամներից, գործ- եւ դասընկերներից, բարեկամներից: Հարյուրավոր մարդիկ նստոտում են զբոսայգիներում ու պիկնիկ կազմակերպում: Սովորաբար բերում են ուտելիք, սակէ եւ այլ տեսակի խմիչքներ: Հանամիի ընթացքում ամենատարածվածը բրնձե կոլոլակներն են՝ «օնիգիրի», եւ բրնձե ալյուրից պատրաստված ուտեստը՝ «դանգո»-ն: Որպես կանոն, տեղերը զբաղեցնում են առավոտ շուտ: Տոնի սկզբից բավական առաջ նախապես որոշված տեղում արդեն փռում են կտորը՝ ընտանիքի ազգանունով կամ էլ ֆիրմայի անվանումով՝ նշելով պիկնիկի ճշգրիտ ճամանակը: Կամ էլ այդ տեղում նստում է մեկը, մինչեւ խմբի մնացած անդամների ժամանելը: Երբեմն այդ մարդիկ օրվա ընթացքում հերթափոխով են լինում, ընդ որում հերթափոխ մարդիկ նույնպես նախապես որոշվում են /պատկերացնում եք, թե ինչքան մարդա գնում, որ դրա համար ստիպված առավոտից պետքա զբաղացնել տեղ, թե չե կարողա գաս ու ռեզեռվեդ լինեն շուրջ բոլորդ/: Սա այնքան տարածված երեւույթ է, որ ոչ մեկ չի զարմանա, եթե զբոսայգում տեսնի գործնական կոստյումով երիտասարդի՝ նստած ծաղկած սակուռայի տակ: Սովորաբար ֆիրմաներում այդ գործը տալիս են նորեկներին: Ճապոնիայում նույնիսկ կան հատուկ գործակալություններ, որոնք կարող են ուղարկել իրենց աշխատակիցներին՝ տեղ զբաղեցնելու եւ ձեզ սպասելու համար: Հանամիի ժամանակ ճապոնացիները օգտագործում են բավական մեծ քանակությամբ սակէ. այդ օրն անցկացվում է հատուկ մրցույթ՝ ով ամենաշատը կխմի սակէ եւ կմնա ոտքի վրա: Պիկնիկը շարունակվում է նաեւ գիշերը, քանի որ սակուռան անչափ գեղեցիկ է նաեւ այդ ժամանակ. ծառերի տակ դնում են փոքրիկ լուսարձակներ՝ լուսավորելու ծառը ներքեւից վերեւ, ինչպես նաեւ մեծ լուսամփոփեր՝ պատրաստված բրնձե /բնականաբար/ թղթից: Գիշերային հանամին կոչվում է «իոսակուռա»՝ գիշերային սակուռա:
Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Ճապոնիա՝ հիանալու այս գեղեցիկ ակնթարթով: Անհնար է բառերով նկարագրել ծաղկող ծառերի որջ հմայքը, սակայն, ինչպես այս աշխարհում ամեն ինչ, այնպես էլ այս երեւույթը նույնպես անցողիկ է: Ընդամենը մի քանի շաբաթ անց ծաղիկները թափվում են՝ հիշեցնելով այն մասին, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը հավերժ չեն...
Ճապոնացիները, լինելով սակուռայի մեծ սիրահարներ, կարողացել են ստեղծել մի փոքրիկ հրաշք՝ արհեստական սակուռա hi-tech, որի ճյուղերին ծաղիկների փոխարեն լուսադիոդներ են: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ճապոնիան մի այնպիսի երկիր է, ուր միախառնվում են հին ավանդույթներն ու բարձր տեխնոլոգիաները, երկիր, ուր հանդիպում են ներկան ու ապագան...Հենց դրանում է կայանում այս երկրի ձգողությունը, անբացատրելիությունն ու անկրկնելի հմայքը...

Okamigo
09.03.2010, 21:29
http://vimeo.com/4157126
Խորհուրդ կտամ անպայման նայել, համ էլ շատ համահունչ երաժշտական ուղեկցություն ունի...
Իսկ հիմա պատմությունը...

Սակուռան՝ Ճապոնիայի խորհրդանիշը

Հաարուն (ճապոներեն գարուն) համարվում է դեկորատիվ բալենու՝ «սակուռայի» ծաղկման ժամանակը, որի հետ կապված է Ծագող Արեւի Երկրի ամենագեղեցիկ տոներից մեկը:Մարտի վերջից մինչ ապրիլի ակիզբը Ճապոնիան ամբողջությամբ վերափոխվում է՝ հարյուրավոր ծառեր ծաղկում են սպիտակ եւ սպիտակավարդագույն ծաղիկներով, ինչի շնորհիվ հեռվից թվում է, թե ծառերը ծածկված են ամպերով կամ էլ ձյան փաթիլներով: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ հավաքվում են պալատների եւ վանքերի այգիներում, զբոսայգիներում ու արահետներում՝ հիանալու այս հրաշալի տեսարանով: Այս սովորույթը ստացել է «հանամի» անվանումը («հանա»-ծաղիկ եւ «մի»-նայել բառերից), որը բառացիորեն նշանակում է «ծաղիկների դիտում»:
Սակուռան հանդիսանում է Ճապոնիայի սիմվոլը: Գոյություն ունի այս ծառի մոտ 16 տեսակ եւ ավելի քան 400 տիպ: Ամենատարածվածները սոմեյոշինո եւ սիդառեզակուռա /լացող սակուռա/ տեսակներն են, որոնցից առաջինը ծաղկում է սպիտակ, իսկ երկրորդը՝ վարդագույն ծաղիկներով: Համարվում է, որ ամենագեղեցիկ սակուռան ծաղկում է Ճապոնիայի հին մայրաքաղաքներում՝ Կիոտո, Նառա եւ Կամակուռա քաղաքներում: Հաճախ սակուռան թարգմանում են որպես բալենի, բայց դա այդքան էլ ճիշտ չէ. սակուռան չունի պտուղներ, որոնք կարելի է համտեսել, այլ ունի միայն գեղեցիկ ծաղիկներ...
Ցավոք սակուռայի ծաղկումը շատ կարճատեւ է: Բավական է անձրեւ կամ քամի լինի, սակուռայի նուրբ ծաղիկները դեռեւս չբացված կարող են թափվել: Գուցե դա է պատճառը, որ բուդդիզմում սակուռան համարվում է կյանքի անցողիկության խորհրդանիշը, եւ ասոցացվում է անցած երիտասարդության ու սիրո հետ: Ըստ ճապոնական հավատալիքների, յուրաքանչյուր սակուռայի ծաղիկ պատմում է երեխայի ճակատագրի մասին: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի գյուղի առաջնորդ Սակուռան Սեգունու կառավարչի մոտ է տանում իր երեխաներին՝ ապացուցելու համար Հոտտա իշխանի դաժանությունը. երեխաների մեջքերը ամբողջովին ծածկված են լինում իշխանի ծառաների ծեծի հետքերով: Պատժված Հոտտա իշխանը, վրիժառության զգացումով լցված, բռնել է տալիս Սակուռային եւ նրա երեխաներին: Նրանց կապում են բալենու ծառին ու մտրակում մինչ մահ: Այդ օրվանից, Ճապոնիայում բալենիները ծաղկում են վարդագույն ծաղիկներով, քանի որ նրանք ողողվել են անմեղ երեխաների արյամբ...
Սակուռայի ծաղիկներով հիանալու սովորույթը Ճապոնիայում կրում է համընդհանուր բնույթ: Ամեն տարի օդերեւութաբանները եւ լրատվամիջոցները ուշադիր հետեւում են ծաղկման շրջանի սկսվելուն եւ հայտնում այդ մասին՝ ինչպես պետական նշանակություն ունեցող իրադարձություն: Գարնան մոտենալուն պես ամեն օր թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թերթերում եւ ամսագրերում ասվում է այն մասին, թե որ քաղաքներում ու շրջաններում է սակուռան արդեն ծաղկել, եւ թե որտեղ է այն մոտ օրերում ծաղկելու: Սակուռայի ծաղկման շրջանը պաշտոնապես սկսվում է այն բանից հետո միայն, երբ Յասուկունի վանքի այգու հատուկ ծառերի վրա ծաղկում են 5-ից ավել ծաղիկներ, իսկ շրջանի պաշտոնական բացումը կատարվում է Տոկիոյի Սինձյուկու զբոսայգում, որին ներկա է լինում թագավորական շքախումբը: Որպես կանոն, տոնին հրավիրվում են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ինչպես է անցնում հանամին
Ծաղիկներով հիանալու գնում են մեծ խմբերով, որը կարող է կազմված լինել ընկերներից, ընտանիքի անդամներից, գործ- եւ դասընկերներից, բարեկամներից: Հարյուրավոր մարդիկ նստոտում են զբոսայգիներում ու պիկնիկ կազմակերպում: Սովորաբար բերում են ուտելիք, սակէ եւ այլ տեսակի խմիչքներ: Հանամիի ընթացքում ամենատարածվածը բրնձե կոլոլակներն են՝ «օնիգիրի», եւ բրնձե ալյուրից պատրաստված ուտեստը՝ «դանգո»-ն: Որպես կանոն, տեղերը զբաղեցնում են առավոտ շուտ: Տոնի սկզբից բավական առաջ նախապես որոշված տեղում արդեն փռում են կտորը՝ ընտանիքի ազգանունով կամ էլ ֆիրմայի անվանումով՝ նշելով պիկնիկի ճշգրիտ ճամանակը: Կամ էլ այդ տեղում նստում է մեկը, մինչեւ խմբի մնացած անդամների ժամանելը: Երբեմն այդ մարդիկ օրվա ընթացքում հերթափոխով են լինում, ընդ որում հերթափոխ մարդիկ նույնպես նախապես որոշվում են /պատկերացնում եք, թե ինչքան մարդա գնում, որ դրա համար ստիպված առավոտից պետքա զբաղացնել տեղ, թե չե կարողա գաս ու ռեզեռվեդ լինեն շուրջ բոլորդ/: Սա այնքան տարածված երեւույթ է, որ ոչ մեկ չի զարմանա, եթե զբոսայգում տեսնի գործնական կոստյումով երիտասարդի՝ նստած ծաղկած սակուռայի տակ: Սովորաբար ֆիրմաներում այդ գործը տալիս են նորեկներին: Ճապոնիայում նույնիսկ կան հատուկ գործակալություններ, որոնք կարող են ուղարկել իրենց աշխատակիցներին՝ տեղ զբաղեցնելու եւ ձեզ սպասելու համար: Հանամիի ժամանակ ճապոնացիները օգտագործում են բավական մեծ քանակությամբ սակէ. այդ օրն անցկացվում է հատուկ մրցույթ՝ ով ամենաշատը կխմի սակէ եւ կմնա ոտքի վրա: Պիկնիկը շարունակվում է նաեւ գիշերը, քանի որ սակուռան անչափ գեղեցիկ է նաեւ այդ ժամանակ. ծառերի տակ դնում են փոքրիկ լուսարձակներ՝ լուսավորելու ծառը ներքեւից վերեւ, ինչպես նաեւ մեծ լուսամփոփեր՝ պատրաստված բրնձե /բնականաբար/ թղթից: Գիշերային հանամին կոչվում է «իոսակուռա»՝ գիշերային սակուռա:
Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Ճապոնիա՝ հիանալու այս գեղեցիկ ակնթարթով: Անհնար է բառերով նկարագրել ծաղկող ծառերի որջ հմայքը, սակայն, ինչպես այս աշխարհում ամեն ինչ, այնպես էլ այս երեւույթը նույնպես անցողիկ է: Ընդամենը մի քանի շաբաթ անց ծաղիկները թափվում են՝ հիշեցնելով այն մասին, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը հավերժ չեն...
Ճապոնացիները, լինելով սակուռայի մեծ սիրահարներ, կարողացել են ստեղծել մի փոքրիկ հրաշք՝ արհեստական սակուռա hi-tech, որի ճյուղերին ծաղիկների փոխարեն լուսադիոդներ են: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ճապոնիան մի այնպիսի երկիր է, ուր միախառնվում են հին ավանդույթներն ու բարձր տեխնոլոգիաները, երկիր, ուր հանդիպում են ներկան ու ապագան...Հենց դրանում է կայանում այս երկրի ձգողությունը, անբացատրելիությունն ու անկրկնելի հմայքը...

Վիդեոն լավն էր,շնորհակալություն:Հետքարքիր մի օր բախտ կվիճակվի լինել էս հիասքանչ երկրեում,ինչ որ նեկը տեղյակա ինչքան փող կնստի մի շաբաթը Ճապոնիայում?

helium
09.03.2010, 22:45
Վիդեոն լավն էր,շնորհակալություն:Հետքարքիր մի օր բախտ կվիճակվի լինել էս հիասքանչ երկրեում,ինչ որ նեկը տեղյակա ինչքան փող կնստի մի շաբաթը Ճապոնիայում?

Ես տեղյակ եմ :) Վերջերս իմացա, որ Երեւանում կա հատուկ կազմակերպություն, որն իրականացնում է ուղեւորություն դեպի Ճապոնիա Սակուռայի ծաղկման շրջանում: Ուղեւորութունը տեւում է 10 օր, բայց դրանից 2 օրը գնում է միայն ճանապարհի վրա: Տանում են Տոկիո, ինչպես նաեւ արագընթաց գնացքով՝ Օսակա....հետո հին քաղաք, սակուռաների այգի եւ այլն եւ այլն: Արժի այս հաճույքը 2500$ + տոմսի արժեքը՝ 1000-1200$, թռիչքն իրականացնում է Աեռոֆլոտը: Այնպես որ մնում է ձեռք բերել նվազագույնը 3500$ ու 10 ազատ օր...

Okamigo
09.03.2010, 23:09
էս էլ գների մասին,էսքան էլ թանկի չի,հաշվի առնելով նրանց աշխատավարձը

http://www.youtube.com/watch?v=G2Yafugh42I

One_Way_Ticket
10.03.2010, 00:24
Ինչքան գիտեմ Ճապոնիան այն երկրներից է, որ առանց հրավերքի վիզա չի տալիս: Եվրոպայի նման չես կարող հյուրանոցի պատվերի հիման վրա վիզա ստանալ: Պետք է տուրիստական ընկերության դիմել, տուր գնել, իրենք հրավերք կտան: Դեսպանատուն էլ Հայաստանում չկա, պետք է Մոսկվա դիմել:

Leo Negri
10.03.2010, 00:35
Որտեղ հաճախ շատ երկար են որոշում, վիզա տան թե չէ, նենց որ նախորոքա պետք փաստաթղթերը տալ:
Ի դեպ, եթե ճապոնացի ընկեր ունենաք, կարաք իրան համոզեք հրավեր տա:

helium
18.03.2010, 00:41
Մտածում էի, այստեղ դնեմ նկարները, թե՞ ակումբցիների նկարները բաժնում, բայց ի վերջո որոշեցի, որ այստեղ ավելի հարմար կլինի, քանի որ վերնագիրը այնտեղ գուցե այդքան էլ հասկանալի չլինի:
Նախապես ասեմ, որ ոչ մի ճյուղ չեմ կտրել, այգեպանն էր կտրել, ասաց, որ այդպես պետք է արվի ինչ-ինչ պատճառներով, այնպես որ ես միայն հավաքել եմ:
Նկարների շարքը կոչվում է «Հայկական հանամին»....:oy Դե մի քիչ ինձ պատկերացրել եմ սակուռաների այգում. իհարկե, այն ճոխությունը չկա, բայց էլի գեղեցիկ է ու հոտավե՜տ...

A.r.p.i.
18.03.2010, 16:02
Վերջերս Ճապոնիայի մասին էսպիսի մի հետաքրքիր բան եմ լսել: Ուրեմն ասում են, որ Ճապոնիայում ցանկացած ձեռնարկությունում գոյություն ունի մի սենյակ, որտեղ ոչ մի պատուհան չկա, չկա և ոչ մի առարկա, կա ուղղակի պատից կախված մի նկար: Այդ նկարը ձեռնարկության ղեկավարի նկարա: Ասում են սենյակը նախատեսված է նրա համար, որ եթե աշխատակիցներից որևէ մեկը զայրանումա ղեկավարի վրա, ու ուզումա արտահայտվել, մտում ա էդ սենյակ, նայում նկարին ու ասում սրտի ուզած էն ամենը, ինչ մտածումա ղեկավարի մասին: Ու դա Ճապոնիայում նորմալ երևույթա համարվում, այսինքն ճապոնիայում կարելի է ասել դա համարվում ա մարդու հոգեկան վիճակի բարելավման միջոց::)

Kita
18.03.2010, 16:34
Ես տեղյակ եմ :) Վերջերս իմացա, որ Երեւանում կա հատուկ կազմակերպություն, որն իրականացնում է ուղեւորություն դեպի Ճապոնիա Սակուռայի ծաղկման շրջանում: Ուղեւորութունը տեւում է 10 օր, բայց դրանից 2 օրը գնում է միայն ճանապարհի վրա: Տանում են Տոկիո, ինչպես նաեւ արագընթաց գնացքով՝ Օսակա....հետո հին քաղաք, սակուռաների այգի եւ այլն եւ այլն: Արժի այս հաճույքը 2500$ + տոմսի արժեքը՝ 1000-1200$, թռիչքն իրականացնում է Աեռոֆլոտը: Այնպես որ մնում է ձեռք բերել նվազագույնը 3500$ ու 10 ազատ օր...

Ես ինչ ուրախ լուր էր, ուրեմն միյան տոմսի փող ճարեմ ու ծախսի:)
Ես բայց համ սակուռայի ժամանակ եմ ուզում գնալ, համ էլ Մոմիդձի ժամանակ:love

Leo Negri
18.03.2010, 16:49
մտում ա էդ սենյակ, նայում նկարին ու ասում սրտի ուզած էն ամենը, ինչ մտածումա ղեկավարի մասին

Մի քանի տարի առաջ ականջի ծերով լսել էի, որ մի էրկու ֆիրմա հատուկ աշխատող ունեին, որին բոլոր աշխատողները կարաին անցնելուց ծեծեին` սթրեսը իջացնելու համար:

Ահավոր լավ գիրքա ճապոնական մտածելակերպի մասին Վլադիմիր Ցվետովի "Пятнадцатый камень сада Рёандзи" գիրքը: Կարդալ կարելիա այստեղ

http://lib.rus.ec/b/76425/read#t7

Okamigo
18.03.2010, 17:23
Իսկ ինչ հետաքրքրիր գիրք Ճապոնիայի մասին,որտեղից կարող ենք գնել?

One_Way_Ticket
18.03.2010, 17:38
Ես մի տեղ կարդացել եմ, որ Ճապոնիայում ընդունված չէ գործ փոխել, համենայն դեպս հաճախ: Ամբողջ կյանքում նույն կազմակերպությունում աշխատելը համարվում է նորմալ և նույնիսկ ողջունվում է: Հին աշխատակիցներին բոլորը հարգում են: Իսկ եթե տեղափոխվում ես այլ տեղ, ապա ստիպված ես լինում ամեն ինչ սկսել զրոյից, ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու ով էիր նախկին աշխատատեղում:

Leo Negri
18.03.2010, 17:45
Եվս մի հատ գիրք, որն արժե կարդալ, եթե իրոք հետաքրքիրա, ինչու ա ճապոնական մշակույթը հենց տենցն ինչպես կա, ինչպեսա ձևավորվել, ինչ էսթեթիկ արժեքներ կան ճապոնական մշակույթում, ինչ ուսմունքների ներքոյա ձևավորվել ճապոնական մշակույթը, ինչպիսի արտահայտման ձևեր ունի ,ինչ են ճապոնացիկ հասկանում ավարե, սաբի, կոկորո կամ յուգեն ասելով, և այլն և այլն:

Григорьева Татьяна Петровна
Японская художественная традиция

Շատ թունդ ու որակով գիրքա:
Քաշել կարելիա այստեղից

http://fictionbook.ru/author/grigoreva_tatyana_petrovna/yaponskaya_hudojestvennaya_tradiciya/

Հայկօ
18.03.2010, 19:09
Իսկ ինչ հետաքրքրիր գիրք Ճապոնիայի մասին,որտեղից կարող ենք գնել?

Ջեյմս Կլավելի «Սյոգունը» (http://lib.aldebaran.ru/author/klavell_dzheims/klavell_dzheims_segun/) կարդա: Ե՛վ Ճապոնիայի մասին է, և՛՝ հետաքրքիր :):

Մի շատ ուժեղ պատկեր կա այդ գրքում: Յաբու-սաման՝ հզոր դայմեն՝ մի ողջ նահանգի տիրակալը, այգում, գիշերվա խավարի մեջ, ծաղկած բալենիների տակ նստած է անշարժ... Նստած է ողջ գիշեր... Դեմքին ոչ մի մկան չի շարժվում, քամին խաղում է այգու հետ, լուսնի լույսի տակ այգու քարերը փայլում են... Տերևը պտտվելով դանդաղ ընկնում է, ու դայմեն մտածում է, թե ինչ գեղեցիկ է այդ տերևը: Քամին դայմեի ականջին է հասցնում քիչ հեռվում՝ ծովափին, անմարդկային տանջանքների ենթարկվող գերու սարսափելի ճիչերը: Գերուն տանջում են հենց իր՝ դայմեի հրամանով: Ճիչերն ամբողջացնում են գիշերվա հեքիաթային գեղեցկությունը: Դայմեն գիտի, որ ճիչերը շարունակվելու են ողջ գիշեր: Դայմեն մտքում մի չքնաղ քառատող է ստեղծում:


"You looked into the barbarian's eyes?"

"Yes, Yabu-sama."

Omi was kneeling now behind the daimyo, ten paces away. Yabu had remained immobile. Moonlight shadowed his kimono and made a phallus of his sword handle.

"What - what did you see?"

"Madness. The essence of madness. I've never seen eyes like that. And limitless terror."

Three petals fell gently.

"Make up a poem about him."

Omi tried to force his brain to work. Then, wishing he were more adequate, he said:

"His eyes
Were just the end
Of Hell - All pain,
Articulate."

Shrieks came wafting up, fainter now, the distance seeming to make their cut more cruel.Yabu said, after a moment:

"If you allow
Their chill to reach
Into the great, great deep,
You become one with them, Inarticulate."

Omi thought about that a long time in the beauty of the night.

Rhayader
18.03.2010, 20:07
Մտածում էի, այստեղ դնեմ նկարները, թե՞ ակումբցիների նկարները բաժնում, բայց ի վերջո որոշեցի, որ այստեղ ավելի հարմար կլինի, քանի որ վերնագիրը այնտեղ գուցե այդքան էլ հասկանալի չլինի:
Նախապես ասեմ, որ ոչ մի ճյուղ չեմ կտրել, այգեպանն էր կտրել, ասաց, որ այդպես պետք է արվի ինչ-ինչ պատճառներով, այնպես որ ես միայն հավաքել եմ:
Նկարների շարքը կոչվում է «Հայկական հանամին»....:oy Դե մի քիչ ինձ պատկերացրել եմ սակուռաների այգում. իհարկե, այն ճոխությունը չկա, բայց էլի գեղեցիկ է ու հոտավե՜տ...

Դե, սա սակուրա չի, իհարկե, բայց շատ գեղեցիկ նկարներ են:;)

Rhayader
18.03.2010, 20:30
Խորհուրդ կտայի դիտել նաև Նագիսա Օսյիմայի «Տաբու» ֆիլմը:) Պատմում է 19-րդ դարում ճապոնական սամուրայական մշակույթի անկման մասին:

helium
18.03.2010, 21:06
Ասում են սենյակը նախատեսված է նրա համար, որ եթե աշխատակիցներից որևէ մեկը զայրանումա ղեկավարի վրա, ու ուզումա արտահայտվել, մտում ա էդ սենյակ, նայում նկարին ու ասում սրտի ուզած էն ամենը, ինչ մտածումա ղեկավարի մասին:

Ես ճիշտն ասած լսել եմ, որ ոչ թե նայում են նկարին, այլ /կներեք արտահայտությանս համար/ թքում են նկարի վրա...

A.r.p.i.
18.03.2010, 21:53
Ես ճիշտն ասած լսել եմ, որ ոչ թե նայում են նկարին, այլ /կներեք արտահայտությանս համար/ թքում են նկարի վրա...
Դե ես մեղմ արտահայտվեցի Հելիում ջան, չնայած արտահայտվելու մեջ դա էլ կմտներ երևի:))

Okamigo
18.03.2010, 22:20
Leo Negri,Հայկօ ես չեմ ուզում բեռնել,որտեղից կարող եմ գնել?
ԱյՄի քիչ առաջ վեստիյոն հացորդում նայեցի,որ ճապոնացիները իրենց օֆիսներում միրգ են աճեցնում,զուտ սրիողական,այ ձևով նրանք հանգստանում են,միաժամանակ բերքը տալիս են իրենց խոհարարներին,լավ էլ բերք են հավաքում,քանի գնում է,ավելի եմ հիանում այս ազգով:hands

Leo Negri
19.03.2010, 17:24
Ջեյմս Կլավելի «Սյոգունը» կարդա: Ե՛վ Ճապոնիայի մասին է, և՛՝ հետաքրքիր

Շատ թունդ գիրքա: Ի դեպ, կերպարները, Ջոն Բլեքթորնը ներառյալ, հիմնված են իրական պատմական կերպարների վրա: Տենց մարդա էղել, անունը Ուիլլյամ Ադամս, այցելելա Ճապոնիա, դառելա Տոգուգավա Իեյասուի խորհրդատու, ստացելա հատամոտո տիտղոս, մեծ դերա խաղացել հոլանդացիների հետ վարած առևտրի զարգացման մեջ, ու Տոկուգավայի համար կառուցելա եվրոպական նավեր: Մեռելա Ճապոնիայում, 55 տարեկանում, տենց էլ տուն չվերադառնալով:

Leo Negri
19.03.2010, 17:26
Leo Negri,Հայկօ ես չեմ ուզում բեռնել,որտեղից կարող եմ գնել?

Սյոգունը մեկ մեկ լինումա "Բուկինիստ" գրախանութում: Իմ ասածները չեմ հանդիպել, կարաս տպես/կազմես կամ էլ հավանաբար պատվիրես Օզոնից: Անձամբ ես էկրանից եմ իրանց կարդացել:

helium
21.03.2010, 00:57
Ճապոներենի մասին

Ճապոներենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուն: Հնարավոր է, որ նույնիսկ ճապոնացիների համար այն նույնքան բարդ է, որքան եւ մնացած բոլորի: Լեզվի բարդություններից մեկը կայանում է խոսակցական տարբեր ձեւերի առկայության մեջ՝ քաղաքավարի, հարգալի եւ պաշտոնական: Երեքն էլ խիստ կապված են միմյանց հետ, բայց միեւնույն ժամանակ ամբողջովին տարբեր են:
Գրավոր եւ բանավոր ճապոներենի միջեւ եւս գոյություն ունեն տարբերություններ, հատկապես բիզնեսում: Եթե դուք խոսեք այնպես, ինչպես գրում եք գործնական նամակագրության ժամանակ, ձեզ կդնեն անցյալ դարից եկած այլմոլորակայինի տեղ: Մյուս կողմից, եթե գործնական նամակում գրեք այնպես, ինչպես խոսում եք վաղեմի գործընկերների կամ ուղղակի ընկերների հետ, հավանաբար կստանաք գործից ազատվելու տեղեկացում՝ գրված համապատասխան ձեւով:
Իհարկե, նման տարբերություններ կան նաեւ այլ լեզուներում, բայց ամենասարսափելին ճապոներենի մեջ առանձին լեկսիկոնի առկայությունն է խոսակցական յուրաքանչյուր ոճի համար: Ճապոներենն ուսումնասիրող արտասահմանցիները չպետք է մոռանան նաեւ կանացի եւ տղամարդու խոսելաձեւի տարբերության մասին: Շատ տղամարդ-արտասահմանցիներ ճապոներեն խոսելիս ծիծաղ են առաջացնում շրջապատում, քանի որ ճապոներեն սովորել են իրենց ճապոնացի ընկերուհիներից: Կնոջ համար կոպիտ տղամարդկային խոսելաձեւի կիրառումն ավելի ամոթալի կլինի:
Ինչես որ գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ՝ արտահայտելու միեւնույն միտքը կամ հասկացությունը, այնպես էլ միունույն արտահայտությունը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: «Դոմո» բառը նշանակում է «շնորհակալություն», «բարեւ», «հիանալի է», «վաղուց չենք տեսնվել», «շատ ներեղություն», «շատ լավ» եւ այլն: Չկա հստակ «այո» կամ «ոչ» ասելու եղանակ, համենայն դեպս այնպես, ինչպես դա հասկացվում է արեւմուտքում: «Հայ» բառը սովորաբար թարգմանում են «այո»,այնինչ իրականում այն նշանակում է «ես լսեցի եւ հասկացա ձեզ, եւ հիմա մտածում եմ ինչ պատասխանեմ»: Արտասահմանցիները հաճախ «հայ»-ը ընկալում են որպես համաձայնություն, այնինչ իրականում դրա տակ թագնված է ճիշտ հակառակը:
Կտրուկ «ոչ» կարելի է ասել միայն այն դեպքում, երբ մերժումը խոսակցին չի նեղացնի: Բայց ճապոնացիները գիտեն, թե երբ իրենք «ոչ» ի նկատի ունեն, նույնիսկ եթե այն չեն արտասանում: «Ես այդ մասին մտածում եմ»-ը համարվում է հստակ մերժման ձեւ, իսկ եթե ճապոնացին սեղմաց ատամների միջով օդ է քաշում, ապա խորը արտաշնչում՝ «սա-ա-ա-ա-ա...» ասելով, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել նորից:
Ճապոնացիները չունեին սեփական գիրը, մինչեւ 6-րդ դարում բուդդայական մանախները Չինաստանից չբերեցին սրբազան սուտրաները/Բուդդայի խոսքերը պարունակող գրությունները/: Ցավոք, շուտով պարզվում է, որ հիերոգլիֆները, որոնք իդեալական կերպով համապատասխանում էին չիներենին /որտեղ չկան վերջավորություններ/, ճապոներենին պիտանի չէին: Արդյունքում գտնվեց լուծում՝ արքունիքը սկսեց խոսել չիներեն, որպեսզի նրանց խոսքերը հնարավոր լինի գրի առնել: Բայց սա երկար չտեւեց. հաջորդ մի քանի դարերի ընթացքում հայտնվեց լեզվային հիբրիդ՝ յուրաքանչյուր չինական հիերոգլիֆին ավելացավ ամենաքիչը կարդացման 2 ձեւ, որոնք օգտագործվում էին՝ կախված կոնտեքստից. երբ պետք էր, օգտագործում էին չինական տարբերակը, մնացած դեպքերում՝ ճապոնականը:
Ճապոներեն վարժ խոսելու եւ կարդալու համար պետք է իմանալ չինական հիերոգլիֆները՝ կանջի-ն /նվազագույնը 2000 հատ, կրթված ճապոնացին գիտի 5000-80000, որոշները նույնիսկ պարունակում են 30-ից ավել գծիկներ/, եւ 2 վանկային այբուբեն՝ հիրագանա եւ կատականա: Հիրագանան օգտագործվում է ճապոնական, իսկ կատականան՝ արրտասահմանյան բառերի համար:
19-րդ դարում Եվրոպայից Ճապոնիա եկած մարդիկ համոզված էին, որ ճապոներենը սատանայի ձեռքի գործն է՝ իրենց աշխատանքը խանգարելու համար: Ճապոներեն սովորող ներկայիս ուսանողները, լինեն դրանք ճապոնացիներ, թե արտասահմանցիներ, կարող են հավատալ կամ չհավատալ սատանային, բայց անկասկած տածում են միեւնույն զգացմունքը :)

One_Way_Ticket
21.03.2010, 01:29
Չեմ հիշում նախկին գործընկերս Ճապոնիա էր գնացել, թե Կորեա: Պատմում էր, որ նրանց շատ էր զվարճացնում իր ազգանունը` Մկրտչյան: Տեղացիները խնդրում էին նրան արտասանել իր ազգանունը, ծիծաղում էին, նորից էին խնդրում: Պատճառն այն է, որ իրենց մոտ դա ճիշտ արտասանել ոչ մի կերպ չէր ստացվում, բաղաձայնների արանքը "ու"-եր էին մտցնում` Մուկուրուտուչյան:

Armavir
21.03.2010, 01:47
Լսել եմ, որ ճապոնացիները չեն թրաշվում, փոխարենը պինցետով երեսի մազերը հատ հատ պոկում են: Ճիշտն ասած, մի անգամ ես էլ եմ փորձել: :B

Leo Negri
21.03.2010, 03:49
Ճապոներենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուն

Չէի ասի: Սենց ասենք, ես հիմա գերմաներեն եմ սովորում, շատ ավելի դժվարա սովորվում, քան վախտին ճապոներենը:

Rhayader
21.03.2010, 09:30
Չեմ հիշում նախկին գործընկերս Ճապոնիա էր գնացել, թե Կորեա: Պատմում էր, որ նրանց շատ էր զվարճացնում իր ազգանունը` Մկրտչյան: Տեղացիները խնդրում էին նրան արտասանել իր ազգանունը, ծիծաղում էին, նորից էին խնդրում: Պատճառն այն է, որ իրենց մոտ դա ճիշտ արտասանել ոչ մի կերպ չէր ստացվում, բաղաձայնների արանքը "ու"-եր էին մտցնում` Մուկուրուտուչյան:

Էդ ձեր նախկին գործընկերը հո Լեո Նեգրիի պապան չի:D

Աբելյան
21.03.2010, 14:14
Չեմ հիշում նախկին գործընկերս Ճապոնիա էր գնացել, թե Կորեա: Պատմում էր, որ նրանց շատ էր զվարճացնում իր ազգանունը` Մկրտչյան: Տեղացիները խնդրում էին նրան արտասանել իր ազգանունը, ծիծաղում էին, նորից էին խնդրում: Պատճառն այն է, որ իրենց մոտ դա ճիշտ արտասանել ոչ մի կերպ չէր ստացվում, բաղաձայնների արանքը "ու"-եր էին մտցնում` Մուկուրուտուչյան:
Իսկ ո՞նց են կարում ռուսերեն խոսան:

One_Way_Ticket
21.03.2010, 16:05
Էդ ձեր նախկին գործընկերը հո Լեո Նեգրիի պապան չի:D
Չէ, ինքը կարծեմ դեռ երեխաներ չունի :)


Իսկ ո՞նց են կարում ռուսերեն խոսան:
Դե երևի հատուկ պատրաստվել է պետք, և դա ժամանակ է պահանջում: Ձեզանից քանի՞սն են առաջին փորձից կարողացել արտաբերել անգլերեն "th"-ն:

Leo Negri
21.03.2010, 18:11
Էդ ձեր նախկին գործընկերը հո Լեո Նեգրիի պապան չի

Պաշտոնապես հայտարարում եմ` ոչ:
Թեկուզ նման բան պատահել էր նաև ինձ` էլի ահագին ուրախանում էին ազգանունս լսելիս: :D


Իսկ ո՞նց են կարում ռուսերեն խոսան:

Շատ վատ ու խոխմա - ահագին դժվարա լինում պահի տակ քաղաքավարի լինել ու չխնդալ:
Նույնը անգլերենի հետա:

Rhayader
21.03.2010, 20:02
Հա, իրանց անգրերենը բավականին խնդարու րեզու ա;)

helium
21.03.2010, 21:56
Հա, իրանց անգրերենը բավականին խնդարու րեզու ա;)

Ես բավական ուշ հասկացա, որ «լ» տառ չունեն. երբ սկսեցի հիրագանան ուսումնասիրել, փորձեցի ինձ ծանոթ անուններ գրել ու չգտա ոչ մի «լ»-ով վանկ: Մտածում էի՝ երեւի կիսատ այբուբեն եմ նայում, քանի որ հաստատ հիշում էի, որ «լ»-ով անուններ կան: Պարզվեց, որ «ր»-ով վանկերն են օգտագործում: Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:

Rhayader
21.03.2010, 22:10
Ես բավական ուշ հասկացա, որ «լ» տառ չունեն. երբ սկսեցի հիրագանան ուսումնասիրել, փորձեցի ինձ ծանոթ անուններ գրել ու չգտա ոչ մի «լ»-ով վանկ: Մտածում էի՝ երեւի կիսատ այբուբեն եմ նայում, քանի որ հաստատ հիշում էի, որ «լ»-ով անուններ կան: Պարզվեց, որ «ր»-ով վանկերն են օգտագործում: Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:

http://uncyclopedia.wikia.com/wiki/Engrish
Հումորային հանրագիտարանային հոդված ճապոնացիների անգրերենի մասին:

Katka
21.03.2010, 22:15
Երեւի թե դա էլ իր պատմությունն ունի: Ճապոնացիները այնքան խելացի գտնվեցին, որ մեկուսացվեցին արտաքին աշխարհից ու վռնդեցին եվրոպացիներին` իսպանացիներին, հոլանդացիներին, այնուհետեւ անգլիացիներին: Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:

Leo Negri
22.03.2010, 01:45
Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:


Կոնթեկստից - ի դեպ մեկ մեկ ահագին խոխմա թարգմանություններ են լինում, երբ հակառակ սխալն են անում ու ր-ի փոխարեն լ են թարգմանում: Տենց օրինակ Final Fantasy Tactics խաղի անգլերեն վերսիան մի խուրց խոխմա սխալներ եր պարունակում:


Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:


Ազգային մեկուսացումը բերեց նրան, որ մի չքնաղ օր վռնդած եվրոպացիները իրանց ստիպողաբար ապամեկուսացրին:

Whyspher Whisper
22.03.2010, 03:15
Երեւի թե դա էլ իր պատմությունն ունի: Ճապոնացիները այնքան խելացի գտնվեցին, որ մեկուսացվեցին արտաքին աշխարհից ու վռնդեցին եվրոպացիներին` իսպանացիներին, հոլանդացիներին, այնուհետեւ անգլիացիներին: Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:

Երևի դա լավ է, բայց իրենք էլ իրենց ծայրահեղությունների մեջ են ընկնում`մշակութային առումով: Իսկ, օրինակ, արևմուտքին բնորոշ "ձախ քթածակի մասնագետ" լինելը իրենց մոտ էլ է տարածված` պատճառը, կարծում եմ նրանում է, որ մեկ աշխարհում, մեկ ժամանակում, նման պահանջներ են դրվում մարդու զարգացվածության, գիտելիքների ու դրանց կիրառման վերաբերյալ:

Ռուֆուս
22.03.2010, 10:19
Ես բավական ուշ հասկացա, որ «լ» տառ չունեն. երբ սկսեցի հիրագանան ուսումնասիրել, փորձեցի ինձ ծանոթ անուններ գրել ու չգտա ոչ մի «լ»-ով վանկ: Մտածում էի՝ երեւի կիսատ այբուբեն եմ նայում, քանի որ հաստատ հիշում էի, որ «լ»-ով անուններ կան: Պարզվեց, որ «ր»-ով վանկերն են օգտագործում: Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:

Ինձ հետ մի զվարճալի դեպք է պատահել ճապոնացիների լ/ր-ի հետ կապված :))

Մի ժամանակ, երբ զբոսաշրջային ինֆորմացիոն կենտրոնում էի աշխատում, մի ճապոնացի տուրիստ մտավ կենտրոն, ինձ նայեց ու շատ լուրջ դեմքով ասաց.
- Բալև:
Հետո տեսավ, որ ապշած դեմքով վրան եմ նայում, սկսեց տարբեր ինտոնացիաներով իր բալև-ով ականջներս բռնաբարել.
-Բալև՞, բա՞լև, բա՜լև՞, բա՞լև՜....
Մեկ էլ գործընկերս ինձ ա բրթում, թե կարո՞ղ ա ուզում ա քեզ բարևի, ես էլ բարևեցի, տեսավ, որ վերջապես իրեն հասկացա, ուրախ ուրախ ասում ա.
-Բալև՜, բալև՜:

Մի խոսքով, սրան օգնեցի, բոլոր հարցերին պատասխանեցի, գնալուց շուռ եկավ ու ինչ ասի.
-Բաջո՜ղ :))

Մեկ էլ պետք ա լսեիք, հայկական տեղանունները ոնց էին այլանդակում... Գառնի Գեղարդին ասում էիր Գալնի Գեղա՜լդոոոո, Խոր Վիրապին՝ Խոլ Վիլա՜պոոո, Սևանին՝ Սևա՜նոոո և այլն :))

Մեկ էլ ահավոր կեղտոտ էին ու վրեքներից հոտ էր գալիս :[

ars83
22.03.2010, 12:13
Իսկ ինչ հետաքրքրիր գիրք Ճապոնիայի մասին,որտեղից կարող ենք գնել?

Քեմբրիջի վեցհատորյակը կհետաքրքրի՞. :)

http://avaxhome.ws/ebooks/history_military/The_Cambridge_History_Japan_Volume_1.html
http://avaxhome.ws/ebooks/history_military/The_Cambridge_History_Japan.html
http://avaxhome.ws/ebooks/history_military/The_Cambridge_History_Japan_3.html
http://avaxhome.ws/ebooks/history_military/History_Early_Modern_Japan.html
http://avaxhome.ws/ebooks/history_military/Cambridge_History_Japan_Vol_5.html
http://avaxhome.ws/ebooks/history_military/Cambridge_History_Japan_Vol_6.html

Yeghoyan
22.03.2010, 19:04
Ժողովուրդ, սրանք ի՞նչ են:oy

ինտերնետը քչփորելուց գտել եմ ճապոնական թղթադրամների հետ, բայց չեմ կարծում, թե սրանք թղթադրամներ են, թե՞ թղթադրամ են :8

helium
22.03.2010, 23:41
Ժողովուրդ, սրանք ի՞նչ են:oy

ինտերնետը քչփորելուց գտել եմ ճապոնական թղթադրամների հետ, բայց չեմ կարծում, թե սրանք թղթադրամներ են, թե՞ թղթադրամ են :8
Ինչքան հասկացա 17-րդ դարի ճապոնական թղթադրամներ են, որոնք թողարկվել են Ֆուկուի տոհմի կողմից :)
http://www.pierre-marteau.com/wiki/index.php?title=Hansatsu

helium
26.04.2010, 21:51
Օրիգամիի պատմությունը
Շատ հնարավոր է, որ դուք օրիգամի տեսել եք, բայց չեք գիտակցել՝ նայելով, թե ինչպես է փոքրիկ թղթի կտորը մի քանի րոպեի ընթացքում վերածվում գեղեցիկ թռչունի կամ էլ ասենք առյուծի: Այսպիսով, օրիգամին թղթից տարբեր տեսակի մոդելներ պատրաստելու ճապոնական արվեստն է: Բառացիորեն թարգմանած՝ օրիգամի նշանակում է թուղթ ծալել կամ ոլորել. «օրու» ճապոներեն «ծալել» բառն է, իսկ «կամի»-ն՝ թուղթը: Համարվում է, որ օրիգամին ի սկզբանե ծագել է ոչ թե Ճապոնիայում, այլ Չինաստանում 1 կամ 2-րդ դարերում, որտեղ էլ մարդիկ հայտնաբերել են միայն թուղթը ծալելու միջոցով տարբեր պատկերներ ստանալու եղանակները: Այդ պարզագույն եղանակներից շատերը հասել են մինչեւ մեր օրերը՝ որպես օրիգամի տարրական տեսքեր եւ քայլեր: Ճապոնիայում այս արվեստը տարածում է գտնում 6-րդ դարում եւ շատ արագ դառնում է հայտնի՝ միաձուլվելով ճապոնական մշակույթի եւ կրոնի հետ: Օրինակ՝ սամուռայները միմյանց նվերներ էին անում «Նոշի»-ի միջոցով: Նոշին իրենից ներկայացնում էր ոլորված թուղթ՝ կապված չորացրած ձկան կամ մսի բարակ ժապավենով: Այն համարվում էր հաջողության նշան: Իսկ օրինակ Շինտո կրոնի հետեւորդները նշում էին հարսանիքները՝ փաթաթելով սակեի կամ բրնձե գինու ապակե տարաները թղթե թիթեռնիկներով, որոնք պետք է խորհրդանշեին հարսին ու փեսային:
Իհարկե, հնում թուղթը համարվում էր շատ թանկ հաճույք, այդ պատճառով միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ «վատնել» այն օրիգամիի վրա: Բազմաթիվ ազնվականներ պատրաստում էին հատուկ տուփեր նվերների համար՝ միաժամանակ ցուցադրելու թե՛ իրենց օրիգամի հմտությունները եւ թե՛ իրենց հարստությունը: Քանի որ ժամանակի ընթացքում մշակվում են թղթի արտադրման ավելի հեշտ միջոցներ, թուղթը սկսում է էժանանալ եւ դառնում է ավելի մատչելի: Արդյունքում օրիգամին հասանելի է դառնում նաեւ հասարակ մարդկանց՝ անկախ հարստության աստիճանից: Այնուամենայնիվ, խնայելու հատկությունը ճապոնացիների մոտ մնացել է մինչ օրս. շատ ճապոնացիներ կարող են պատրաստել գեղեցիկ պատկերներ թղթի նույնիսկ ամենափոքրիկ կտորներից՝ խուսափելու թղթի ավելնորդ վատնումից:
Հնագույն օրիգամիի գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ պատրաստման բոլոր եղանակներն ու դիզայնը փոխանցվում էին բառացի՝ մորից աղջկան, ինչպես ասենք սովորույթներն աշխարհի մնացած վայրերում: Բայց եթե վերջինս հիմնականում պայմանավորված էր մարդկանց մեծամասնության անգրագիտությամբ, ապա օրիգամիի դեպքում դա բացատրվում էր նաեւ նրանով, որ շատ ընտանիքներ անչափ թանկ էին գնահատում իրենց ունակությունները եւ չէին ցանկանում, որ որեւիցե մեկը գողանար իրենց ստեղծագործությունները: Որպես արդյունք՝ բազմաթիվ եղանակներ մոռացվել են ժամանակի ընթացքում. մարդկային խոսքը անբավարար էր այդ գաղտնիքները կենդանի պահելու համար: 17-րդ դարի վերջում միայն հարյուրավոր գրքեր են սկսվում տպագրվել, որոնք պարունակում էին պատրաստման բազմաթիվ եղանակներ եւ պատկերներ: Հիմնական պատկերներից մեկը կռունկն էր/Crane/, որը Ճապոնիայում համարվում է սուրբ թռչուն:
Գոյություն ունի ճապոնական մի լեգենդ, ըստ որի, եթե մարդ պատրաստի 1000 կռունկ, նրան կտրվի մեկ երազանք իրականացնելու հնարավորություն:
Օրիգամի կռունկը դարձել է համաշխարհային խաղաղության խորհրդանիշ մի երիտասարդ ճապոնացի աղջկա՝ Սադակո Սասակիի շնորհիվ: Սադակոն մանուկ հասակում ենթարկվել էր ռադիացիայի Հիրոշիմայի ռմբակոծման ժամանակ, ինչն անդառնալի հետեւանք էր թողել նրա առողջության վրա: 1955թ-ին, լինելով 12 տարեկան, նա տառապում էր լեյկիմիայով: Լսելով այս լեգենդի մասին՝ Սադակոն որոշում է պատրաստել 1000 կռունկ, որպեսզի կարողանա ապրել: Սակայն երբ նա տեսնում է, թե ինչպես են հիվանդանոցում մահանում մնացած երեխաները, Սադակոն հասկանում է, որ չի կարող կենդանի մնալ: Փոխարենը նա ցանկանում է, որ աշխարհում խաղաղություն լինի եւ վերանա տառապանքը: Ասում են, որ Սադակոն հասցրել էր պատրաստել 644 կռունկ...Մահից հետո նրա համադասարանցիները պատրաստել են մնացածը. բոլոր 1000 կռունկները թաղվել են Սադակոյի հետ միասին՝ հարգելով նրա երազանքը: Հիրոշիմայի Խաղաղության այգում կանգնած է Սադակոյի գրանիտե արձանը՝ երիտասարդ աղջիկը կանգնած է ձեռքերը վեր բացած, որոնց ծայրերից թռնում է թղթե կռունկը: Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում այս հուշարձան ու թողնում այնտեղ թղթե կռունկներ՝ ի հիշատակ այդ խիզախ աղջկա...
47470
Իսկ ինձ մնաց պատրաստել 999 կռունկ...
47472

helium
27.09.2010, 21:43
Ճապոնական տոները

Ներկայումս Ճապոնիան ունի 14 պետական տոն /ոչ աշխատանքային օրեր/ եւ բազում կրոնական, ավանդական ու տեղական տոներ եւ փառատոններ, որոնցից շատերը սկսվել են նշվել միայն վերջերս, իսկ որոշները՝ հազարավոր տարիներ ի վեր: Ճապոնիայում ընդունված չէ շնորհավորել միմյանց որեւէ տոնի կապակցությամբ, դրանք պարզապես նշվում են, բացառություն են կազմում կյանքում կարեւոր իրադարձությունները՝ ծննդյան օրը, ավագ դպրոց եւ ինստիտուտ ընդունվելն ու երեխայի ծնունդը:
Բոլոր այսպես ասած «անձնական» տոներին ընդունված է նվերներ անել: Սովորաբար որպես նվեր ընտրում են բազմաթիվ օգտակար իրեր՝ օճառ, սրբիչ, սնունդ, խմիչք: Ընդ որում, ցանկալի չէ, որ նվերը կրի խիստ «անձնական» բնույթ, քանի որ դա մատնանշում է ինչպես նվեր ստացողի կյանքին լավ տեղեկացված լինելը, այնպես էլ նվիրողի անձը:
Ամենից շատ գնահատվում է ոչ թե ինքնին նվերը, այլ նրա արտաքին տեսքը՝ գեղեցիկ փաթեթավորումը: Նվերը երբեք նվիրողի ներկայությամբ չեն բացում, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկին չվիրավորեն: Բացի այդ, ընդունված չե նվերներից հրաժարվել:

Հունվար
Նոր Տարին Ճապոնիայում նշվում է դեկտեմբերի 30-ից մինչ հունվարի 3-ը: Այն ամենաճոխ նշվող պետական տոներից մեկն է: Նոր Տարվա գիշերը մարդիկ աղոթում են հաջորդ տարում հաջողության համար, փոխանակվում նվերներով եւ բացիկներով: Գիշերը հիմնականում ոչ ոք չի քնում, այդ պատճառով նոր տարվա առաջին երազը հունվարի 2-ին է լինում: Այն համարվում է մարգարեական եւ դիտարկվում է որպես հաջորդ տարում հաջողակության գուշակում: Լավագույն երազը համարվում է Ֆուջի լեռը կամ էլ հարստությունը:
49838
49839
Հունվարի 2-3-ը կազմակերպվում է երկօրյա մարաթոն՝ «Էկիդեն», Տոկիո եւ Հակոնե /216.4կմ/ քաղաքների միջեւ: Այս մարաթոնը կազմակերպվում է սկսած 1917թ-ից ի պատիվ 1867թ-ին արքունիքի՝ Կիոտոյից Տոկիո տեղափոխման եւ համարվում է Ճապոնիայի սպորտային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
49840
Հունվարի 7-ին ճապոնական ընտանիքներում պատրաստում են «7 գարնանային դեղաբույսերով» կաշա, որի բաղադրությունը կախված է տեղանքից: Համարվում է, որ այս կաշան մարմինը լցնում է ուժով ամբողջ առաջիկա տարվա համար:
49841
Հունվարի 11-ին կոտրում են Նոր Տարուց մնացած եւ արդեն չորացած դեկորատիվ բրնձե բոքոնիկները: Շատ կարեւոր է բոքոնները կոտրել, այլ ոչ թե կտրել, ինչը վատ նշան է: Բոքոնների մասերից սուպ են եփում եւ ուտում՝ նվիրելով ճաշկերույթը աստվածներին:
49842

helium
27.09.2010, 21:58
Ճապոնական տոները /շարունակություն/

Հունվարի երկրորդ երկուշաբթի օրը նշվում է Չափահասության օրը: Սա պետական տոն է՝ նվիրված բոլոր նրանց, ով 20 տարեկան է դարձել անցած տարում: Այս տարիքում ճապոնացիները ստանում են քվեարկելու, ծխելու եւ ալկոհոլ օգտագորելու իրավունք:
49844
49846
49845
Ողջ հունվար ամսին ճապոնացիներն աղոթում են Հաջողության 7 աստվածներին:
49848
49847

Փետրվար
Փետրվարի 3 կամ 4-ին տոնվում է Սեցուբուն՝ հին օրացույցով Նոր Տարվա գիշերը: Տներում կազմակերպվում է Մամե-մակի կոչվող արարողությունը. Երեխաները բաժակները լցնում են լոբու հատիկներով եւ շաղ տալիս սենյակներում՝ կարդալով դեւերին վախեցնող խոսքեր: Իսկ վերջում յուրաքանչյուրն ուտում է այնքան լոբու հատիկ, որքան իր տարիքն է, ինչը քշում է դեւերին ու ապահովում առաղջություն ողջ տարի:
http://kyotofoodie.com/wp-content/uploads/2009/02/setsubun-mamemaki-ehomaki-grilled-sardine-3.jpg
http://oldphotosjapan.com/images/500.jpg
4 կամ 5-ին տոնվում է Չինական Նոր Տարին՝ գարնան սկիզբը: Այս օրվանից Ճապոնիայում սկսվում են դաշտային աշխատանքները:
http://media.photobucket.com/image/risshun%20in%20japan/Pandabonium/setscrowd.jpg
Փետրվարի 11-ը պետական տոն է՝ Պետության հաստատումը /ի պատիվ 1873թ-ին իմպերատոր Ձիմմուի թագադրման/: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս տոնը վերացվեց եւ վերականգնվեց միայն 1966-ին:
http://cache.daylife.com/imageserve/06NBd9j0sC0mA/610x.jpg
Փոտրվարի 14՝ Սբ. Վալենտինի տոնը: Այս տոնը մի փոքր այլ կերպ է նշվում ճապոնացիների կողմից, քան մնացած երկրներում. Այս օրը աղջիկներն ու կանայք իրենց սիրելիներին նվիրում են շոկոլադ-հոնմեյ, իսկ ընկերներին եւ կոլեգաներին՝ շոկոլադ-գիրի: Շոկոլադի տիպը նշվում է բացիկի վրա: Այս տոնը նշվում է շոկոլադով 1958թ-ից:
http://www.mustlovejapan.com/photo/subject/HT006.flv.01.jpg
http://theanimeblog.com/wp-content/uploads/2007/01/valentinejapan.jpg

Շարունակելի...:)

helium
28.09.2010, 22:27
Ճապոնական տոները /շարունակություն/

Մարտ
Մարտի 3՝ Տիկնիկների փառատոն՝ նվիրված փոքրիկ աղջիկներին: Այդ օրը տներում կազմակերպվում են տիկնիկների փոքրիկ ցուցահանդեսներ հատուկ համազգեստով: Եթե տոնի ավարտից հետո չհավաքել տիկնիկներին, ասում են, որ աղջիկը չի ամուսնանա: Տիկնիկներին սովորաբար թաքցնում են պահարանում, կամ էլ գցում են գետը եւ աղոթում, որ տիկնիկներն իրենց վրա վերցնեն աղջիկներին սպասվող հնարավոր վատ բաները:
49862
49861
49860
Մարտի 4՝ Սպիտակ օր: Այս օրը տղաները նվիրում են աղջիկներին սպիտակ շոկոլադ՝ ի պատասխան Սբ. Վալենտիկի օրվա նվերներին :) Այս տոնը նշվում է 1965թ-ից:
http://synclaire.net/blog/wp-content/uploads/2008/03/whiteday.jpg
http://www.roarfish.com/images/whiteday.jpg
Մարտի 20 կամ 21՝ գարնանային գիշերահավասարության օրը: Այդ օրվան նախորդող 3 օրից սկսած 1 շաբաթը կոչվում է Հիգան: Այդ ժամանակ ճապոնացիներն այցելում են նախնիների գերեզմաններ: Այդ օրվանից Ճապոնիայի հարավում սկսում է ծաղկել սակուռան:

http://web-japan.org/nipponia/nipponia34/images/feature/23_03.jpg
49867
Մարտին սկսվում են մանկական անիմացիայի խոշորագույն փառատոնները:
http://gameaxis.com/img/blog/2498/Image/DSC_0076.JPG

Ապրիլ
Ապրիլի 8՝ Բուդդայի ծննդյան օրը կամ Ծաղիկների փառատոնը: Սա բուդդիստական տոն է, որի ժամանակ բուդդիստական տաճարները զարդարում են ծաղիկներով, իսկ անցորդներին բաժանվում է հատուկ ծաղկե թեյ: Համարվում է, որ այն օժտված է կախարդական ուժով եւ դրանով ջրում են Բուդդայի արձանները: Ըստ լեգենդի, նրա ծնվելուց անմիջապես հետո 7 երկնային դրակոնները ցողել են երեխայի գլուխը ջրով: Թեյով ջրելը խորհրդանշում է հենց այս լեգենդը, իսկ ծաղիկները՝ Լումբինի այգին, որտեղ ծնվել է Լուսավորյալը:
http://1.bp.blogspot.com/_lepweEDATsU/S755_pna3LI/AAAAAAAAACY/FMDF0T7YY2w/s1600/hanamat.bmp
Ապրիլի 9՝ Կանաչության օրը: Սա բնության հանդեպ սիրո պետական տոնն է: Մինչ 1988թ այն նշվել է որպես Սյովա իմպերատորի ծննդյան օր, իսկ նրա մահից հետո այն վերանվանվել է կանաչության օր, քանի որ իմպերատորը շատ էր սիրում բնությունը: Այդ օրը ողջ Ճապոնիայի տարածքում ծառեր են տնկվում: 29-ից սկսվում են «Ոսկե շաբաթ» կոչվող տոները:
http://3.bp.blogspot.com/_02qaC9K9o6c/SQDAjeMLZSI/AAAAAAAAALc/kxQP9AefLN4/s400/DSC06573.JPG
49868
Մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում ճապոնիայում նշվում է հանամին :love
http://tas-japan.net/wp-content/uploads/2009/03/20090305sakura.jpg

Մայիս
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը նշվում են պետական տոներ՝ ընդհանուր «Ոսկե շաբաթ» անվանմամբ: Մայիսի 1՝ Մայիսի 1 :), մայիսի 2-ի մասին բան չգտա :8,մայիսի 3՝ Սահմանադրության օր, որը նշվում է 1947թ-ից, մայիսի 4՝ ուղղակի ազատ օր :): Մայիսի 5՝ Երեխաների տոնը /սկզբում այն եղել է միայն տղաների տոն/: Այս շաբաթը համարվում է արձակուրդների ժամանակաշրջան, քանի որ այդ ժամանակ Ճապոնիայում լինում է լավագույն եղանակը:
http://www.japanauctioncenter.com/blog/wp-content/uploads/2008/04/koinobori.jpg
http://www.fia2400.com/images/newsletter/05jul2.jpg
Մայիսի երկրորդ կիրակին՝ Մայրության տոն: Այս տոնը ճապոնացիները փոխառել են ամերիկացիներից եւ սկսել են նշել 1913թ-ից:

Շարունակելի...

helium
29.09.2010, 21:59
Ճապոնական տոները /շարունակություն/

Հունիս
Հունիսի 1՝ ֆառել բռնելու շրջանի սկիզբը /շարունակվում է մինչեւ սեպտեմբեր/:
Հունիսի 4՝ կարիեսի դեմ պայքարի օր: 1 շաբաթվա ընթացքում ատամնաբույժներն այցելում են դպրոցներ եւ պատմում կարիեսի վնասի մասին եւ թե ինչպես ճիշտ մաքրել ատամները::B
Հունիսի 3-րդ կիրակին՝ Հայրության տոն: Սա նույնպես եկել է ամերիկացիներից: Այդ օրը երեխաները նվերներ են տալիս հայրերին՝ փողկապ, անձրեւանոց եւ այլն:
Հունիսի սկզբից մինչ հուլիսի կեսերը Ճապոնիայում սկսվում է Անձրեւների ամառային շրջանը:

Հուլիս
Հուլիսի 1՝ Ֆուջի լեռ բարձրանալու շրջանի բացումը: Լեռան գագաթին գտնվում է փոստարկղ եւ յուրաքանչյուրը կարող է այնտեղից նամակ ուղարկել՝ ապացուցելու, որ ինքը եղել է լեռան գագաթին:
http://blogs.davenportlibrary.com/reference/wp-content/uploads/2008/05/mt-fuji.jpg
49884
Հուլիսի 7՝ Աստղերի փառատոնը: Լեգենդի համաձայն՝ այդ գիշեր հանդիպում են Ալտաիր եւ Վեգա աստղերը՝ սովորաբար բաժանված Ծիր Կաթինով: Այդ գիշեր ճապոնացիները երազանք են պահում, գրում են դրանք թղթե ժապավենների վրա եւ կապում եղեգի ցողունների վրա:
http://www.kuanhoong.com/wp-content/uploads/2007/07/tanabata.jpg
49885
http://www.japantoday.com/images/size/655x/2008/06/tanabata.jpg
Հուլիսի 20՝ Ծովի օրը: Այս տոնն ընդուվել է որպես պետական միայն 1996թ-ին, բայց նշվել է սկսած 1941թ-ից՝ ի հիշատակ իմպերատոր Մեյջիի՝ 1876թ-ին Ճապոնիայի հյուսիս կատարած ճամփորդությունից Յոկոհամա նավահանգիստ վերադարձի: Այժմ այդ օրը սկսվում են ամառային արձակուրդները:

Օգոստոս
Օգոստոսի 15՝ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված օր: :(
Օգոստոսի կեսերին սկսվում են «Բոն» /Նախնիների օր/ կոչվող տոնին նվիրված օրերը: Համարվում է, որ այդ օրերին նախնիներն այցելում են այն տները, որտեղ ժամանակին ապրել են: Նրանց համար վառում են հատուկ ողջույնի խարույկներ՝ մուկաե-բի, որոնց վերջում փոխարինելու են գալիս հրաժեշտի խարույկները՝ օկուրի-բի: Վերջիններս հաճախ վառում են լամպերի մեջ եւ բաց թողնում ջուրը: Բուդդիստական տաճարներում կատարվում է հատուկ արարողություն՝ ի պատիվ նախնիների: Ողջ Ճապոնիայի տարածքում այդ օրերին պարում են հատուկ պար՝ Օդորի, ազգային համազգեստներով: Բոն տոնին հաճախ արձակուրդ է տրվում՝ նախնիների գերեզմաններն այցելելու համար: Այս տոնի ընթացքում ընդունված է նվերներ տալ միմյանց:
http://www.stichtingmilieunet.nl/andersbekekenblog/wp-content/uploads/2010/08/obon_festival_dancers-3810d.gif
Ողջ օգոստոսի ընթացքում Ճապոնիայում կազմակերպվում են հրավառության գիշերային փառատոններ...:love
http://image.buzzintown.com/files/article/upload_2000/upload_bigcrop/170937-sumida-river-fireworks-festival-japan.jpg
49886

Սեպտեմբեր
Օգոստոսի 31 կամ սեպտեմբերի 1՝ թայֆունների շրջանի սկիզբ: Բացի թայֆուններից, սեպտեմբերին սկսվում է Անձրեւների աշնանային շրջանը:
1923թ-ի սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Կանտոյի Մեծ երկրաշարժը, որի ժամանակ Տոկիոյում մահացել է 140հզ մարդ, իսկ Տոկիոն ավերվել է: 1960թ-ին այդ օրը հայտարարվել է Բնական աղետների դեմ պայքարի օր, որի ընթացքում դպրոցներում կատարվում են դպրոցականների էվակուացիոն պարապմունքներ: Սովորաբար դրանցով էլ ավարտվում է նոր եռամսյակի սկզբի արարողությունը /դասերը իրենց մոտ սեպտեմբերից չեն սկսվում :)/:
Սեպտեմբերի 15՝ Ծերերին հարգելու պետական օր: Տոնվում է՝ սկսած 1951թ-ից եւ պետական է դարձել 1966-ին:
Սեպտեմբերի 14 կամ 15՝ Լիալուսնով հիանալու օր: Այդ օրն ուտում են փքաբլիթներ՝ լուսնի տեսքով: Տոնը նվիրված է լուսնի աստծուն՝ Ցուկիյոմիին:
http://www.bjli.edu.np/images/event3.jpg
Սեպտեմբերի 23 կամ 24՝ Աշնանային գիշերահավասարի օր: Գարնան պես՝ 3 օր առաջվանից սկսված շաբաթը կոչվում է Հիգան: Այդ օրը ճապոնացիներն այցելում են նախնիների գերեզմաններ:

Քիչ մնաց...

helium
30.09.2010, 22:20
Ճապոնական տոները /վերջ/

Հոկտեմբեր
Հոկտեմբերի 1՝ Աղքատներին նվիրատվություն հավաքելու օր: Այս օրվա խորհրդանիշն է կարմիր փետուրը, իսկ տոնը եկել է ԱՄՆ-ից: Նվիրատվության հավաքմանը մասնակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ:
Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Սպորտի պետական տոնն է: Այդ օրը անցկացվում են բազմաթիվ սպորտային մրցույթներ:
Հոկտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը նշվում է Գրքի միջազգային շաբաթը: Նշվում 1947թ-ից եւ վերցված է ԱՄՆ-ից:

Նոյեմբեր
Նոյեմբերի 3՝ Մշակույթի պետական օր: Այս օրը 1946-ին հրատարակվել է ճապոնական նոր սահմանադրությունը: Այս օրը իմպերատորը մրցանակներ է շնորհում մշակույթի բնագավառի մարդկանց:
49899
49898
49900
Նոյեմբերի 15՝ Շիչի-գո-սան տոն /7-5-3/: Այս օրը 3 տարեկան երեխաները, 5 տարեկան տղաները եւ 7 տարեկան աղջիկները հաճախում են սինտոիստական տաճարներ եւ աղոթում են երկարակեցության համար: Հնում 3 տարեկանից դադարում էին երեխաների գլուխները թրաշել, 5 տարեկան տղաներին առաջին անգամ հագցնում էին հակամա կոչվող հագուստը, իսկ 7 տարեկանում աղջիկներին առաջին անգամ կապում էին օբի կոչվող գոտին: Այդ պատճառով երեխաները սովորաբար տաճար գալիս են ազգային հագուստով, որից հետո ծնողները նրանց գնում են երկարակեցության կոնֆետներ: Այն վաճառվում է պայուսակով, որի վրա պատկերված է արագիլ եւ կրիա՝ երկար կյանքի հին խորհրդանիշները:
http://3.bp.blogspot.com/_lWOJ2boSzEY/Sy0JcT4CDII/AAAAAAAADqw/vNuSK-L3f6Y/s320/a_shichigosan.jpg
http://image57.webshots.com/157/6/92/73/2132692730064924833pMKIAu_fs.jpg
http://www.tokyowithkids.com/graphics/fyi/chitose.gif
Նոյեմբերի 23՝ Աշխատանքին շնորհակալության պետական օր: Այն սահմանվել է 1948թ-ին ի պատիվ հնոում Բերքի փառատոնի: Այդ ժամանակ իմպերատորը շնորակալություն էր հայտնում աստվածներին բրնձի բրքի համար:

Դեկտեմբեր
Դեկտեմբերի 23՝ Իմպերատորի ծննդյան պետական օր:
http://www.bluecappro.com/blog/pho/tnt1.jpg
http://www.bluecappro.com/blog/pho/tnt9.jpg
Դեկտեմբերի 25-28՝ բրնձե բոքոնիկների պատրաստման օրեր /Նոր տարվա համար/:
Դեկտեմբերի 31՝ Օմիսոկա կոչվող արարողություն՝ տան մաքրում նոր տարուց առաջ: Տունն ամբողջությամբ հավաքվում եւ մաքրվում է: Նոր Տարվա գիշերն ուտում են երկար լապշա՝ տոշի-կոշի, որպեսզի կյանքը լինի այնքան երկար, ինչքան այդ լապշան:
http://nihongochannel.files.wordpress.com/2009/12/soba.jpg
http://www.markmyhsieh.com/Blog/files/page0_blog_entry78_17.jpg
Կեսգիշերին բուդդիստական տաճարներում 108 անգամ կանչում են զանգերը, որպեսզի հաղթահարեն 108 կրքերը, որոնք խանգարում են մարդկանց հասնել լուսավորության: Հենց այդ 108 հարվածներն էլ ճապոնացիների մոտ խորհրդանշում են նոր տարվա գալուստը:
49902
49901

helium
06.11.2010, 18:22
Ուսումը Ճապոնիայում

Ճապոնիայում դպրոցն ունի 3 աստիան՝ սկզբնական /1-6 դասարաններ/, միջնակարգ /7-9/ եւ ավագ /10-12/: Դասարանների համարակալումն իրականացվում է ըստ աստիճանի, օրինակ՝ միջնակարգ դպրոցի 2-րդ դասարան, ավագ դպրոցի առաջին դասարան եւ այլն: Զուգահեռ դասարանները հիմնականում նշանակվում են կա՛մ լատինատառ այբուբենով կա՛մ էլ թվերով՝ 1-A, 1-1, եւ այլն:
Սկզբնական եւ միջնակարգ դպրոցները Ճապոնիայում պարտադիր են բոլորի համար: Ավագ դպրոցը պարտադիր չէ, բայց աշակերտների մոտ 95%-ը շարունակում են իրենց ուսումը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո: Ավագ դպրոցն ավարտողների 48%-ն ընդունվում են քոլեջ /2 տարի/ կամ էլ համալսարան /4 տարի/:
Ավագ դպրոցում եւ համալսարանում ուսումը միշտ վճարովի է, բայց պետական հաստատություններում այն ավելի էժան է: Կան նաեւ վճարովի մասնավոր սկզբնական եւ միջնակարգ դպրոցներ: Բոլոր վճարովի հաստատություններում կարելի է սովորել անվճար կամ էլ ստանալ մեծ «զեղչ»՝ կրթաթոշակի մրցույթում հաղթելու դեպքում:
Ճապոնացի մայրերը սովորաբար շատ ուշադիր են վերաբերվում դպրոցում իրենց երեխաների հաջողություններին. նրանք սերտ կապ են պահպանում ուսուցիչների հետ, մասնակցում են դպրոցի ներքին կյանքին, իսկ երեխայի հիվանդության դեպքում կարող են նույնիսկ նրա փոխարեն դասի գնալ եւ կոնսպեկտավորել լեկցիաները /ֆանատիկ-մայրեր:D/: Իսկ երեխաները հաճախ «նստում են ծնողների վզին» մինչեւ մոտ 25-30 տարեկանը, երբ կարողանում են բավականաչափ գումար վաստակել սեփական անձը կերակրելու համար:

Ուսումնական տարին
Ուսումնական տարին Ճապոնիայում բաղկացած է 3 եռամսյակից եւ սկսվում է ապրիլի 6-ին: Առաջին եռամսյակը շարունակվում է մինչեւ հուլիսի 20-ը, որից հետո գալիս են ամառային մեծ արձակուրդները, սեպտեմբերի 1-ին սկսվում է 2-րդ եռամսյակը, որին հաջորդում են ձմեռային արձակուրդները՝ սկսած դեկտեմբերի 26-ից: Վերջին՝ երրորդ եռամսյակը տեւում է հունվարի 7-ից մինչեւ մարտի 25-ը, որից հետո գալիս են փոքրիկ գարնանային արձակուրդները, որի ընթացքում էլ կատարվում են դասարանից դասարան տեղափոխությունները: Եռամսյակների սկզբի ու ավարտի ճշգրիտ ժամանակները, այնուամենայնիվ, տարբեր դպրոցներում կարող են լինել տարբեր:
Ապրիլին ուսումնական տարվա սկիզբը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայում հենց այդ ժամանակ է գարունը ներկայանում իր ողջ գեղեցկությամբ եւ սկսում է ծաղկել սակուռան: Գոյություն ունի ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1 տեղափոխելուն նվիրված հատուկ շարժում, բայց այն առայժմ մեծ ժողովրդականություն չի վայելում:
Ամառային արձակուրդների ժամանակ աշակերտները ստանում են տնային առաջադրանքներ: Երբեմն նրանք շարունակում են սովորել անգամ արձակուրդների ժամանակ /հատուկ կուրսերում/, եթե բավականաչափ լավ չեն սովորել եռամսյակների ընթացքում: Սկզբնական դպրոցի սաներին խորհուրդ է տրվում արձակուրդների ժամանակ պահել նկարներով օրագրեր, որտեղ նկարները լրացնում են կանջիի իմացութան բացթողումները եւ զարգացնում են աշակերտի գրելու եւ նկարելու ունակությունները:
Ճապոնիայում ուսուցումը 6օրյա է, բայց յուրաքանչյուր երկրորդ շաբաթ համարվում է հանգստյան օր:

Դպրոցական ծրագիրը
Դպրոցական ծրագիրը կարող է տարբերվել դպրոցներում, բայց այն հիմնված է Կրթության Նախարարության կողմից հաստատված ստանդարտների վրա: Երեխաները դպրոց սկսում են հաճախել 6 տարեկանից, բայց մինչ ընդունվելը նրանք պետք է արդեն տիրապետեն թվաբանության հիմունքներին եւ կարողանան կարդալ հիրագանան եւ կատականան /ճապոնական 2 այբուբենները/: Նախնական դպրոցում երեխաները անցնում են ճապոներեն, մաթեմատիկա, բնագիտություն/ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/, էթիկա, պատմություն, երգ եւ նկարչություն, մարմնամարզություն եւ աշխատանքի ուսուցում: Դպրոցն ավարտելուց բոլորը պետք է սովորած լինեն նվազագույնը 1006 կանջի սիմվոլներ 1945 պետականորեն սահմանվածներից:
Միջնակարգ դպրոցում ավելանում են անգլերենը եւ հատուկ առարկաներ՝ ըստ ընտրության: Հատուկ առարկաների ցանկը կախված է դպրոցից: Առավել բարդ են համարվում մաթեմատիկան եւ լեզուները՝ ճապոներենը եւ անգլերենը /թե ինչ խնդիր ունեն անգլերենի հետ չեմ հասկանում/: Ավագ դպրոցի ուսումնական ծրագիրը շատ ավելի բազմազան է, բայց աշակերտներին ավելի մեծ հնարավորություններ են ընձեռնվում այս կամ այն բնագավառում խորանալու համար:

Դասերի ընթացքը
Դասերը հիմնականում սկսվում են 9:30: Յուրաքանչյուր երկուշաբթի, մինչ դասերի սկսվելը, բոլոր աշակերտները շարք են կանգնում եւ 15 րոպեների ընթացքում ունկնդրում են տնօրենի ելույթին: Մնացած օրերին այդ ժամանակը հատկացվում է հասարակական հայտարարություններին եւ բացակայությունների նշմանը: Ճապոնիայում դասերին պարտաճանաչ հաճախելուն շատ մեծ նշանակություն է տրվում, այնուամենայնիվ, առաջին դասից հետո կարելի է փախնել ;)
Սկզբնական դպրոցում դասերը տեւում են 45ր, իսկ միջնակարգ եւ ավագ դպրոցում՝ 50ր: Դասամիջոցները լինում են 5-10ր, իսկ 4-րդ դասից հետո սովորաբար գալիս է ճաշի մեծ դասամիջոցը՝ 60ր: Այն աշակերտները, ովքեր փորձում են ուտել տանից բերած ուտելիքը մինչ ճաշի պաշտոնական սկիզբը կամ էլ դասի ժամանակ, պատժվում են: Սկզբնական դպրոցում հիմնականում օրական լինում է մինչեւ 4 դաս եւ առանց տնային առաջադրանքների, իսկ միջին եւ ավագ դպրոցում՝ 6, եւ շա՜տ տնայիններով, այդ պատճառով էլ, չնայած հանգստյան օրերի առկայությանը, ավագ դպրոցի աշակերտները համարվում են երկրում ամենազբաղված մարդիկ:

Ուսման կազմակերպումը
Ճապոնիայում յուրաքանչյուր խումբ ունի իրեն համապատասխան համարակալմամբ լսարան, այդ պատճառով էլ ուսուցիչներն են վազվզում մի լսարանից մյուսը :) Սովորաբար յուրաքանչյուր առարկայի դասատու դասավանդում է միայն մեկ դասարանում, բայց փոքրիկ դպրոցներում հնարավոր է, որ այդպես չլինի: Բացի այդ, դպրոցը կարող է հանդերձարան կամ էլ ճաշարան չունենալ, այդ պատճառով աշակերտները ստիպված են լինում կախել հագուստը եւ հաց ուտել իրենց իսկ լսարանում: Դասերի ավարտից հետո աշակերտներն իրենք են հավաքում եւ մաքրում դպրոցն ու հարակից տարածքները: Ճապոնիայում դպրոցներում հավաքարարներ չկան:
Աշակերտների համար հաճախ կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի հնադարյան ճապոնական քաղաքներ ու տաճարներ, որոնք սովորաբար տեւում են 3-4 օր:
Միջնակարգ եւ ավագ դպրոցների մեծամասնության համար պարտադիր պայման է դպրոցական համազգեստը: Յուրաքանչյուր դպրոց ունի իրենը, բայց իրականում տարբերակներն այդքան էլ շատ չեն: Սովորաբար համազգեստը բաղկացած է լինում սպիտակ վերնաշապիկից ու մուգ տաբատ+պիջակից տղաների դեպքում եւ սպիտակ վերնաշապիկից ու մուգ պիջակ+կիսաշրջազգեստից աղջիկների դեպքում: Վերջիններիս համար կա նաեւ «սեյլոր ֆուկու»՝ նավաստու հանդերձանք: Սկզբնական դպրոցի աշակերտները հագնում են սովորական մանկական հագուստ:
50343
50344
50345
Շարունակելի...

helium
07.11.2010, 16:23
Ուսումը Ճապոնիայում /շարունակություն/

Խմբակները
Միջնակարգ դպրոցում ուսման կարեւոր մաս են կազմում տարբեր խմբակները /կայ/: Սովորաբար այդ խմբակները կապված են կամ սպորտի կամ էլ արվեստի հետ եւ անց են կացվում դասերի ավարտից հետո: Ուսումնական տարվա սկզբում խմբակների ղեկավարները փակցնում են իրենց խմբերի «գովազդները» 7-րդ դասարան ընդունվածների համար: Պրակտիկորեն, յուրաքանչյուր 7-րդ դասարանցի գրանցվում է մեկ կամ մի քանի խմբակում եւ մնում է այնտեղ ողջ միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում: Բացի խմբակներից, շատ աշակերտներ հաճախում են նաեւ վճարովի կուրսեր, որտեղ նրանց օգնում են ավելի լավ պատրաստվել դպրոցական քննություններին: Այս կուրսերի դասերը հիմնականում անց են կացվում երեկոյան՝ շաբաթական 2-3 անգամ:
Քննությունները
Ճապոնական դպրոցների հիմնական պրոբլեմը քննություններն են, որոնցից յուրաքանչյուրը տեւում է մի քանի ժամ, էլ չհաշված դրանց նախապատրաստվելուն ուղղված ժամանակը: Ժամանակ առ ժամանակ քննությունները դառնում են աշակերտների ինքնասպանության պատճառ: Միջնակարգ եւ ավագ դպրոցի աշակերտները քննություն են հանձնում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո /բոլոր առարկաներից/, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ եռամսյակների մեջտեղում/ճապոներեն, մաթեմատիկա, անգլերեն, բնագիտական առարկաներ, պատմություն/: Սկզբնական դպրոցում քննություններ չկան:
Քննություններից 1 շաբաթ առաջ խմբակների հավաքները դադարեցվում են, որպեսզի աշակերտները կարողանան պարապել: Քննությունները հիմնականում անց են կացվում գրավոր՝ 100 բալանի գնահատման համակարգով:
Միջնակարգ դպրոցից հետո
Նախ եւ առաջ աշակերտը, ելնելով իր գնահատակններց, ստանում է այն ավագ դպրոցների ցուցակները, որտեղ ընդունվելու հնարավորություն ունի: Այնուհետեւ նա հանձնում է անցողիկ քննություն, որի /ինչպես նաեւ նախկին իր առաջադիմության/ հիման վրա էլ որոշվում է, թե որ ավագ դպրոցն է ընդունվելու: Լավ աշակերտներն ընդունվում են հեղինակավոր ավագ դպրոցներ, իսկ վատերը՝ դպրոցներ այն մարդկանց համար, ովքեր մտադրություն չունեն հետագայում բարձրագույն կրթություն ստանալ: Այդպիսի դպրոցները հիմնականում գյուղատնտեսական, արհեստի կամ այլ ուղղվածությամբ են լինում, իսկ դրանց շրջանավարտները կարիերա կազմելու հեռանկարներ չեն ունենում: Այն աշակերտները, ովքեր ավագ դպրոց չեն ցանկանում դիմել, կարող են ընդունվել 5ամյա տեխնիկական քոլեջներ: Բայց այստեղ ընդունվելն էլ այդքան հեշտ բան չէ. լավագույն քոլեջներում շատ մեծ մրցակցություն է, քանի որ որակյալ աշխատողները Ճապոնիայում շատ բարձր են գնահատվում: Որոշ տեխնիկական քոլեջներ պատկանում են խոշոր ֆիրմաներին, եւ այն ավարտողները միանգամից ընդունվում են աշխատանքի:
Ակադեմիաները
Բացի սովորական պետական դպրոցներից, Ճապոնիայում շատ են նաեւ մասնավոր վճարովի դպրոց-ակադեմիաները, ինչպես նաեւ «ազգային» համապետական նշանակության դպրոցները: Այսպիսի դպրոց ընդունվելու համար պետք է հանձնել հատուկ քննություններ շատ մեծ մրցակցության պայմաններում: Մյուս կողմից, այստեղ կրթական ծրագրերը շատ ավելի լավն են, իսկ որոշները հնարավորություն են տալիս առանց մրցույթի ընդունվել ավագ դպրոց կամ էլ համալսարան: Սովորաբար դպրոց-ակադեմիաներում սովորում են ճապոնական էլիտայի /քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հայտնի համալսարանների դասախոսներ եւ այլն/ երեխաները: Այն երեխաները, ովքեր կրթաթոշակ են կարողանում ստանալ նմանատիպ ակադեմիաներում սովորելու համար, հաճախ դառնում են «սպիտակ ագռավներ», իսկ երբեմն էլ համադասարանցիների ծաղրի /եւ ոչ միայն/ առարկան: Որոշ ակադեմիաներում դպրոցական համազգեստը պարտադիր չէ:
Համալսարանները եւ քոլեջները
Համալասարան ընտրելու գլխավոր չափանիշը նրա հեղինակությունն է: Նրանց, ովքեր ավարտում են այդպիսի համալսարան, պրակտիկորեն ընդունում են ցանկացած տեղ: Համարվում է, որ ընդունակ եւ ջանասեր երիտասարդը կարող է գլուխ հանել ցանկացած իրեն հանձնարարված գործից:
Համալսարանի փոխարեն կարելի է ընդունվել 2ամյա քոլեջ, որը տալիս է մասնագիտական կրթություն: Այսպիսի քոլեջներ են ընդունվում ճապոնուհիների մոտ 90%-ը եւ ստանում են այնտեղ «ցածրակարգ» կանացի մասնագիտություններ՝ բուժքույր, մանկապարտեզի դաստիարակչուհի, սկզբնական դպրոցի ուսուցչուհի, որակավորված տնային տնտեսուհի, սեյու-դերասանուհի /անիմե հերոսների ձայնային կրկնօրինակող/:
Համալսարան ընդունվելը բաղկացած է 2 մասից. սկզբում ավագ դպրոցների սաները հանձնում են համընդհանուր քննություն, որի արդյունքներից ելնելով՝ դիմում են իրենց ընտրած համալսարանը: Համալսարանում արդեն որոշվում է նրանց՝ արդեն ընդունելության քննություններին թույլատվություն տալու հարցը, որն էլ հետո հանձնում են:
Հեղինակավորների շարքին են դասվում Տոկիոյի, Կյոտոյի, Օսակայի, Սապպոռոյի, Նագոյի, Ֆուկուոկու, Սենդայի պետական համալսարանները, ինչպես նաեւ մասնավոր համալսարաններ Վասեդան, Կեյոն, Մեյջին /Տոկիո/, Կանսայական համալսարանը /Օսակա/ եւ Ռիցումեյը /Լյոտո/: Ամենահեղինակավորը համարվում է Տոկիոյի համալսարանը /Տոդայ/, որը հիմնադրվել է 1877թ եւ զբաղեցնում է 30Հա տարածք Տոկիոյի հենց կենտրոնում: Նրա պատերի ներքո միաժամանակ սովորում է մոտ 10հզ մարդ, որոնցից 2000-ը արտասահմանցիներ են: Տոկիոյի համալսարանի շրջանավարտների 90% զբաղեցնում են իրենց տեղերը Ճապոնիայի էլիտայում, 2 շրջանավարտներ դարձել են Նոբելյան մրցանակակիրներ:
Նրանք, ովքեր չեն ընդունվում իրենց նախընտրած համալսարանը, կարող են փորձել հաջորդ տարի: Այդ ընթացքում դիմորդները կամ սովորում են հատուկ կուրսերում կամ աշխատում են կամ էլ համատեղում 2-ն իրար հետ:
Ի տարբերություն դպրոցի, համալսարանում սովորելը համեմատաբար հանգիստ է: Ուսանողն ինքն է ընտրում, թե ինչ առարկաներ անցնի /իհարկե որոշակի սահմանվածներից/: Մեծ կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ սովորաբար չեն լինում. պետք է լինում հիմնականում մի քանի էջանի զեկույցներ գրել: Այդ պատճառով էլ ուսանողները պրակտիկորեն չեն ներգրավվում լուրջ գիտական աշխատանքների մեջ: Իսկ եթե անգամ ներգրավվում են, ապա որպես օգնականներ, բայց ոչ որպես ինքնուրույն հետազոտողներ: Շատ ուսանողներ իրենց ժամանակը նվիրում են աշխատանք փնտրելուն եւ ապրում են տարբեր «կողքից» գործեր անելով:
Համալսարանն ավարտելուց հետո կարելի է ընդունվել 2-3 տարով ասպիրանտուրա եւ ավարտից հետո ստանալ գիտական աստիճան:

Jarre
16.04.2011, 09:46
Առաջարկում եմ անվճար CD ինքնուսույց (ճապոներենլ լեզվի), որը մոտ 6 տարի առաջ արժեր 12.000 դրամ (գինը նշում եմ, որ հասկանաք, որ ստից բան չի, բավականին լուրջ ու պրակտիկ դիսկ է) և ճապոներեն լեզվով օրիգինալ գրքեր։

Ցանկացողները թող Ակումբի համակարգով նամակ գրեն։

Sasha
01.08.2011, 00:46
6 տարի առաջ տոռռենտ չկար երեվի, դրա համար էր գինը այդքան:

Իսկ ընդհանուր ասեմ, որ մարդիկ շատ են խոսում լավ բաներ Ճապոնիայի մասին, բայց էտ երկրին բաներ կա, որ պետքա փոխվեն ու մի քիչ ռեսթայլինգ (դիզայնի մեջ սենց տերմին կա) անցնեն:
Ճապոնիայի ու էտ ռեգիոնի մասին անհատական աշխատանք եմ գրել նախանցյալ սեմեստր, տենց եզրակացության եմ էկել ճիշտն ասած: Սենց որ նայում եմ դեռ ոնց որ թե մենակ վիկիպեդիա-ից կամ նման տեղերից կոպի-պաստ-եր են, կամ թարգմանություններ, իսկ ինչ պետքա փոխվի Ճապոնացիքի կամ հենց Ճապոնիայի մեջ: Ինչիյա՞ օրինակ շատ կարճ ժամկետում իրանց մոտ օրինակ տենց շատ վարչապետներ փոխվում: Քաղաքական պահերը մի կողմ թողած, դրա ուրիշ հոգեբանական պատճառներ էլ ունի իմ կարծիքով:
Հ.Գ. Իմիջայլոց, առաջին անհատական աշխատանքս էր կյանքում:

helium
01.08.2011, 20:03
Ճիշտն ասած ինձ երբեւէ Ճապոնիայի ներկայիս քաղաքական անցուդարձը չի հետաքրքրել, բայց համենայն դեպս լավ կլիներ, եթե դու ներկայացնեիր ոչ թե այն, թե ինչ կարծիքի ես եկել, այլ թե ինչպես ես եկել դրան, օրինակ՝ մեջբերելով հենց քո աշխատանքից ;)



Սենց որ նայում եմ դեռ ոնց որ թե մենակ վիկիպեդիա-ից կամ նման տեղերից կոպի-պաստ-եր են, կամ թարգմանություններ
Չեմ կարծում, որ դրանից կարելի է խուսափել՝ ապրելով Ճապոնիայից այսքան թանկ հեռավորության վրա: Իհարկե ցանկալի կլիներ գրել ու ներկայացնել սեփական տեսածը, բայց առայժմ հասանելի ինֆորմացիան մնում է ինտերնետը: Կարծում եմ այստեղ արված ցանկացած աշխատանք էլ մեծամասամբ քո ասած քոփի-փեյսթերի եւ թարգմանությունների արդյունք է՝ ի վերջո միավորված նմանատիպ ինֆորմացիոն աղբյուրներից ստացված տվյալների վրա որոշակի եզրահանգումներով: :)

Sasha
01.08.2011, 20:20
Օրինակ վերեվի պոստերը նայում եմ, ու ոնց որ թե գժանոց երկիր լինի, բայց ինչիա, որ մարդիկ ընդհանրապես երջանիկ չե՞ն այնտեղ: Էս հետազոտությունը երկրաշարժից առաջա եղել: Տենց զարգացած ու աղմուկ հանած իմիջով երկրի դեպքում ինչի՞ պտի Իրանի հավասար երջանիկ լինե՞ն մարդիկ: Էդքանը օրինակ չի՞ նշանակում, որ մի բան պետքա փոխվի էտ երկրի մարդկանց մեջ:

http://gtmarket.ru/news/state/2010/07/31/2592

Leo Negri
02.08.2011, 15:34
Սաշա, դու Ճապոնիայում եղել ես?

Sasha
02.08.2011, 17:14
եթե եղած լինեի, կոնկրետ իմ տեսած բաներ կասեի:
Մարդ կա ստեղ, որ եղելա՞:

Leo Negri
02.08.2011, 18:07
եթե եղած լինեի, կոնկրետ իմ տեսած բաներ կասեի:


Ասելա թե հետազոտություն անելուց օգտվել ես երկրորդական աղբյուրներից:


Մարդ կա ստեղ, որ եղելա՞:


Հա, կա: Ավելին, ճապոներեն իմացողներ էլ կլինեն, մշակույթից հասկացողներ էլ:

Եվս մի հարց` մի քիչ ընդարձակի, ինչ թեմայով էր անհատական աշխատանքը, ինչ եզրակացության ես եկել, ու ոնց ես եզրակացությունդ հիմնավորում? Ու արդյոք երբևէ անհատական շփում ունեցել ես ճապոնացիների հետ?

helium
03.08.2011, 00:36
Տենց զարգացած ու աղմուկ հանած իմիջով երկրի դեպքում ինչի՞ պտի Իրանի հավասար երջանիկ լինե՞ն մարդիկ: Էդքանը օրինակ չի՞ նշանակում, որ մի բան պետքա փոխվի էտ երկրի մարդկանց մեջ:
http://gtmarket.ru/news/state/2010/07/31/2592
Ճիշտն ասած, երբ կարդում եմ, որ ինչ-որ ԱԱԱ գիտնականներ կատարել են սոց հարցում ու եկել են ԲԲԲ արդյունքների, որոնք մինչ այդ ստացվաց ԳԳԳ արդյունքներին հակասում են, չեմ կարող նման տվյալների վրա հիմնված եզրահանգումները լուրջ ընդունել: Ըստ քո բերած հղման, օրինակ, Վանուատուն իսպառ բացակայում է, իսկ այ «Happy Planet Index»-ի անց կացրած հարցման արդյունքում այն համարվել է ամենաերջանիկ երկիրը :) Ճիշտ է, հարցումների միջեւ կա 1-2 տարվա տարբերություն, բայց դա չպետք է բերեր երջանկության 7-րդ երկնքում ապրող երկրի իսպառ բացակայությանը: Կամ ասենք ԱՄՆ-ի՝ 150-ից 14-րդ տեղ գրավելուն: Բացի այդ, 2 հարցումերի եզրահանգումները կտրականապես իրարամերժ են. «Gallup International»-ի կարծիքով որքան բարձր է մեկ մարդուն բաժին ընկնող եկամուտը, այնքան տվյալ երկիրն ավելի երջանիկ է, իսկ «Happy Planet Index»-ի կարծիքով երջանկության մակարդակը կապ չունի տնտեսական բարձր զարգացվածության հետ...
Ընդհանուր առմամբ, նմանատիպ հարցումները կարող են մեծապես ազդվել կոնկրետ դեպքերի /ընդ որում ոչ միայն լոկալ, այլեւ միջազգային մակարդակով/ ազդեցությամբ եվ փոփոխվել շատ արագ:
Ահա այս հղումն օրինակ տալիս է երջանկության «ժամանակային» պատկերը, կարծում եմ պատմությունն ուսումնասիրելուց հետո կարելի է հասկանալ, թե օրինակ 1973-ին ինչու է այդքան ցածր ցուցանիշ եղել ;)
http://www.happyplanetindex.org/explore/historical.html

Leo Negri
03.08.2011, 02:22
Ընդհանուր առմամբ, նմանատիպ հարցումները կարող են մեծապես ազդվել կոնկրետ դեպքերի /ընդ որում ոչ միայն լոկալ, այլեւ միջազգային մակարդակով/ ազդեցությամբ եվ փոփոխվել շատ արագ:


Ցանկացած նման հարցում առնվազն մի շատ թույլ կետ ունի` մշակութային չափումների /տես` Հոֆսթեդ, Հոլլ, Տրոմպենաարս/ իսպառ անտեսում: Ասելա թե անտեսվումա էն հասարակ փաստը, որ եվրոպացին, ճապոնացին ու ասենք պարսիկը "երջանկություն" կամ "տառապանք" ասելով որպես կանոն հասկանում են իրար հետ չհամնկնող, իսկ որոշ դեպքերում նաև իրար հակաճառող էլեմենտներից կազմված կատեգորիաներ: Ասելա թե ի մի բերել այդ ամենը, միավորել բոլորի համար հավասար, բայց միևնույն ժամանակ բոլորի համար զուտ հավասարության պատճառով ոչ կորրեկտ կատեգորիաների տակ, միավորներ տալ, թե ումնա շատ, ումը քիչ, լավագույն դեպքում ենթակա է հիմնավոր քննադատության, վատագույն դեպքում` անգրագետա ու զրոյական cultural competency-իա մատնանշում:
Այս ամենը հաշվի առնելով բացարձակապես զարմանալի չի, որ տարբեր նմանատիպ րեյտինգներ իրար չեն բռնում:

Sasha
03.08.2011, 18:23
Ասելա թե հետազոտություն անելուց օգտվել ես երկրորդական աղբյուրներից:



Հա, կա: Ավելին, ճապոներեն իմացողներ էլ կլինեն, մշակույթից հասկացողներ էլ:

Եվս մի հարց` մի քիչ ընդարձակի, ինչ թեմայով էր անհատական աշխատանքը, ինչ եզրակացության ես եկել, ու ոնց ես եզրակացությունդ հիմնավորում? Ու արդյոք երբևէ անհատական շփում ունեցել ես ճապոնացիների հետ?

1. Իմ թեման էկոնոմիկայի մասին էր, JIT-Just in time սկզբունքի մասին, կայձեն սիստեմի մասին: եզրակացության եմ եկել, որ էֆֆեկտիվ բանա, բայց եթե սըփլայըրների մոտ սբոյ չկինի, մեկ էլ մարդկանց վրա ստրեսային կարա ըլնի, ճապոնացիքից բացի ուրիշ տեղեր, օրինակ Ռուսաստանում չի աշխատի:

2. Ճապոնացիների հետ չեմ շփվել, կուզեի սիրուն ճապոնուհիների հետ շփվել:

3. Հետազոտություն անելուց օգտվում են սկզբնաղբյուրներից, հետո եզրակացության են գալիս, տասնութ տարեկանում, երկրորդ կուրսում նենց սուպեր հետազոտույուն չի լինի անել, խոսքի գրանտ շահել ու գնալ Ճապոնիա ֆռֆռալ, ապրել իրանց կյանքով գալ:

4. Ճապոնիայում կամ վաբշե ինչ որ երկրում լինելը կախվածա թե ինչ ձեվով էս լինում: Կարողա Հայաստան գաս որպես հարուստ սփյուռքահայ, թույն երկիր լինի, կարաս ստեղի թոշակով ապրող տատի ըլնես, լրիվ ուրիշ կըլնի, այնպես որ նայած թե ոնց ու ինչքան են եղել եղած մարդիկ, եթե կան, նորից խնդրում եմթող իրանք կոնկրետ հետաքրիր բան գրեն, իմանանք, թե վիկի սաղ էլ ունեն, տոների կամ տիկնիկների մասին կկարդան:

5. Ճապոներեն իմանալը լավ բանա իսկականից, բայց լեզու իմանալ, ու երկիր իմանալ, լրիվ ուրիշ են: Շատ լավ ռուսերեն գիտեմ օրինակ, բայց չեմ եղել Ռուսաստան, բայց կուրսեցիս բան չգիտի համարյա, բայց Սոչիում հոթել ունեն, հաստատ ինձնից լավ գիտի երկիրը:

Jarre
10.08.2011, 20:22
Տեղադրում եմ Ճապոներենի ինքնուսույցի հղումներ, գուցե ոմանց համար օգտակար լինի։

Ահա մի քանի օնլայն և բեռնման համար նախատեսված տարբերակներ։

http://in-yaz-book.ru/jap/jap-sam.html

http://shounen.ru/nihon/read_japanese_today_vvb_1.pdf

http://www.alexsoft.ru/japan

Ինքս չեմ փորձել և չեմ կարող երաշխավորել, թե որն է լավը կամ վատը։

Leo Negri
12.08.2011, 05:43
1. Իմ թեման էկոնոմիկայի մասին էր, JIT-Just in time սկզբունքի մասին, կայձեն սիստեմի մասին: եզրակացության եմ եկել, որ էֆֆեկտիվ բանա, բայց եթե սըփլայըրների մոտ սբոյ չկինի, մեկ էլ մարդկանց վրա ստրեսային կարա ըլնի, ճապոնացիքից բացի ուրիշ տեղեր, օրինակ Ռուսաստանում չի աշխատի:


Supplier-ների սբոյ չլինելու նպատակով ամենապրիմիտիվ մակարդակի վրա արվումա Hau Lee-ի մոդելի անալիզ, ինչից հետո ձեռնարկվում են համապատասխան գործողություններ էֆեկտիվ supply chain ստեղծելու համար:

Բուն կայձենի առումով` քո եզրակացությունը շատ տարածված էր 80ականներին, երբ մի շարք ամերիկյան ֆիրմաներ փորձեցին ապարդյուն պատճենել գաղափարը, ինչից հետո հետ քաշվեցին:

Մեզ ավելի մոտիկ ժամանակներում պարզվեց, որ թե գենբան, թե մոնոձուկուրին, թե կայձենը, թե ճապոնական բիզնեսին բնորոշ այլ կոնցեպցիաները հոյակապ ադապտացվում են ու կիրառվում ոչ ճապոնացի աշխատուժի մոտ` ուղղակի բուն ադապտացմանը պետքա խելքով մոտենալ, ոչ թե տապոռավարի բռնել ու ինչ կա պատճենել, կամ ճապոնական մենեջմենթ դնել: Տենց, ճապոնական բավականին մեծ "Կոմատսու" ֆիրման հաջողացրելա էդ սաղ կիրառի սեփական ճապոնացի աշխատողներով ու ղեկավարությամբ գրեթե չհամալրված մասնաճյուղերում ամբողջ երկրագնդով մեկ, այդ թվում Ռուսաստանում: Հոյակապ ստացվելա, թեկուզ ահագին ջանք ու աշխատանքից հետո: Եթե հետաքրքիրա, հենց ոնց, կարամ էդ թեմայով 2001 թվի Հարվարդյան հոդված ուղարկեմ` եթե անգլերենը քաշես:



2. Ճապոնացիների հետ չեմ շփվել, կուզեի սիրուն ճապոնուհիների հետ շփվել:


Իրանք ահագին զիջում են կորեացի աղջիկներին: Թեկուզ ճաշակի հարցա:


3. Հետազոտություն անելուց օգտվում են սկզբնաղբյուրներից, հետո եզրակացության են գալիս, տասնութ տարեկանում, երկրորդ կուրսում նենց սուպեր հետազոտույուն չի լինի անել, խոսքի գրանտ շահել ու գնալ Ճապոնիա ֆռֆռալ, ապրել իրանց կյանքով գալ:


Ես 10րդ դասարանի վերջում հաջողացրել եմ գտնել միջմշակութային Ճապոնիայում կայանալիք պատանեկան կոնգրեսի մասնակցության ծրագիր, ճանապարհն, մնալը ու ուտելը իրանց կոմից: Բայց քանի որ էդ վախտ ընդունելության քննությունների մեջ էի, իմ փոխարեն փոքր եղբորս եմ ուղարկել, իսկ ինքս Ճապոնիա եմ գնացել մի քանի տարի ուշ, լռիվ ուրիշ առիթով: Իսկ դե եղբայրս, դեռևս 8րդ դասարանում գնացելա, իրանց կյանքով ապրել ֆռֆռացել եկել` գրեթե անվճար ու լեզուն համարյա չիմանալով:


4. Ճապոնիայում կամ վաբշե ինչ որ երկրում լինելը կախվածա թե ինչ ձեվով էս լինում: Կարողա Հայաստան գաս որպես հարուստ սփյուռքահայ, թույն երկիր լինի, կարաս ստեղի թոշակով ապրող տատի ըլնես, լրիվ ուրիշ կըլնի, այնպես որ նայած թե ոնց ու ինչքան են եղել եղած մարդիկ, եթե կան, նորից խնդրում եմթող իրանք կոնկրետ հետաքրիր բան գրեն, իմանանք, թե վիկի սաղ էլ ունեն, տոների կամ տիկնիկների մասին կկարդան:


Ճիշտն ասած տեղի չբերեցի, էսքանով ինչ էիր ուզում ասած լինես:
Ցանկացած դեպքում, երջանկությունը շատ ավելի ուժեղ կախվածա ներքին ֆակտորներից, քան արտաքին:

Ինչ վերաբերվումա կոնկրետ ինձ` ես թեմայում էրկու շատ լուրջ գրքի հղում եմ տվել, մեկը նվիրված բուն ճապոնական կյանքին, տնտեսությանը և այլն /մի քիչ հնացած/, մյուսը արվեստին /ահավոր լավը, իրանից հետո իրոք հնարավորա սկսել գոնե մի քիչ ճապոնական արվեստ հասկանալ/: Ինձ թվումա Ճապոնիայով իրոք հետաքրքրվող մարդուն նման բաները հետաքրքիր են, և ինչու ոչ, նաև տիկնիկների ու տոների մասին հայերեն նյութը:


5. Ճապոներեն իմանալը լավ բանա իսկականից, բայց լեզու իմանալ, ու երկիր իմանալ, լրիվ ուրիշ են: Շատ լավ ռուսերեն գիտեմ օրինակ, բայց չեմ եղել Ռուսաստան, բայց կուրսեցիս բան չգիտի համարյա, բայց Սոչիում հոթել ունեն, հաստատ ինձնից լավ գիտի երկիրը:


Հավաստիացնում եմ, եթե կուրսեցիդ արտակարգ ռուսերեն իմանար, շատ ավելի շատ բան կիմանար թե Սոչիի, թե Սոչիում ապրող ռսների մասին: Նույնը ճիշտա ցանկացած այլ երկրի/քաղաքի նկատմամբ:

Leo Negri
12.08.2011, 05:56
Ինքս չեմ փորձել և չեմ կարող երաշխավորել, թե որն է լավը կամ վատը։


Առաջինը ինքնուսույց չի` կազմին հավատալ պետք չի: Մեջը հեղինակը հանրամատչելի պատմումա հիերոգլիֆների մասին: Ըստ իս հետաքրքիրա պատմում, վախտին 1000 թե քանի դրամ չեմ ափսոսացել Բուկինիստից առել:
Երկրորդ հղումով լռիվ նույն գիրքնա:
Երրորդ հղումով հավաքածույա, մեջը մի էրկու շատ լավ գիրք կա:

Jarre
12.08.2011, 16:42
Տենց, ճապոնական բավականին մեծ "Կոմատսու" ֆիրման հաջողացրելա էդ սաղ կիրառի սեփական ճապոնացի աշխատողներով ու ղեկավարությամբ գրեթե չհամալրված մասնաճյուղերում ամբողջ երկրագնդով մեկ, այդ թվում Ռուսաստանում: Հոյակապ ստացվելա, թեկուզ ահագին ջանք ու աշխատանքից հետո: Եթե հետաքրքիրա, հենց ոնց, կարամ էդ թեմայով 2001 թվի Հարվարդյան հոդված ուղարկեմ` եթե անգլերենը քաշես:
Leo Negri, իսկ այդ հոդածի հղումը հնարավո՞ր է այստեղ տեղադրել։

Leo Negri
12.08.2011, 23:47
Leo Negri, իսկ այդ հոդածի հղումը հնարավո՞ր է այստեղ տեղադրել։


Չէ: Harvard Business Review-ի հոդվածները շատ հազվադեպ են անվճար ցանցում հայտնվում, որպես կանոն փակ մասնագիտացված թորրենթային կայքերում:
Մեզ Strategy&Competition-ի դասախոսնա տվել` ստրատեգիկ վերլուծող պրեզենտացիա պատրաստելու համար::

Jarre
13.08.2011, 00:57
Չէ: Harvard Business Review-ի հոդվածները շատ հազվադեպ են անվճար ցանցում հայտնվում, որպես կանոն փակ մասնագիտացված թորրենթային կայքերում:
Մեզ Strategy&Competition-ի դասախոսնա տվել` ստրատեգիկ վերլուծող պրեզենտացիա պատրաստելու համար::
Ինձ էլ հենց էտ ռազմավարությունը հասկանալու առումով է հետաքրքիր։ Ուղղակի գրառումիցդ հասկացել էի, որ կարող ես տրամադրել այդ հոդվածը դրա համար խնդրեցի :oy
Լավ կփորձեմ վճարովի տարբերակը ճարել։ Կակ ռազ էտ քո ասած փակ մասնագիտակցված կայքերից մեկում մի ամսով հաշիվ եմ բացել, փորձեմ գուցե գտնեմ։
Ամեն դեպքում շնորհակալ եմ մտահղացմանդ համար։ Վստահ եմ հետաքրքիր բաներ կգտնեմ մեջը։

Leo Negri
13.08.2011, 04:59
Ինձ էլ հենց էտ ռազմավարությունը հասկանալու առումով է հետաքրքիր։ Ուղղակի գրառումիցդ հասկացել էի, որ կարող ես տրամադրել այդ հոդվածը դրա համար խնդրեցի


Գրառմանս մեջ ասում եմ, որ պատրաստ եմ ուղարկել: Հասցեդ pm արա:


Լավ կփորձեմ վճարովի տարբերակը ճարել։ Կակ ռազ էտ քո ասած փակ մասնագիտակցված կայքերից մեկում մի ամսով հաշիվ եմ բացել, փորձեմ գուցե գտնեմ։


Ամենալավ մասնագիտական կայքը փակ ինվայթներով թորրենթ կայքա, thevault.bz, մեջը պարբերաբար էքսքլյուզիվ բիզնեսի, տնտեսագիտության ու հարող բաների /ՆԼԾ, etc/ գրքեր, դասագրքեր, ամսագրեր ու այլ նյութեր են դնում: Ինվայթ բնականաբար չունեմ:



Ամեն դեպքում շնորհակալ եմ մտահղացմանդ համար։ Վստահ եմ հետաքրքիր բաներ կգտնեմ մեջը։


Nissan-ի հայբույը ավելի հետաքրքիրա: Կոմատսուի լռիվ հակառակնա, էն քիչ դեպքերիցա, երբ ճապոնացիք գրեթե ազգային հերոսի կարգավիճակի են հասցրել գայջինի, որը օգնելա իրանց ֆիռման եվրոպական մեթոդիկաներով ճգնաժամից հանել:

helium
01.10.2011, 18:50
Կանպա՜յ
Հոկտեմբերի մեկը Սակեի օրն է, որը ճապոներեն հնչում է որպես «Նիհոնշյու նո հի»: Ճիշտ է, այս օրը չի մտնում Ճապոնիայի պետական տոների մեջ, բայց մշտապես նշվում է ճապոնացիների կողմից: Այդ օրը Սակեն մատուցվում է տուփ հիշեցնող փայտյա տարայով /մասու/, որը հին ժամանակներում օգտագործվել է որպես չափման միավոր:
Սակեն բրնձից պատրաստված ճապոնական ալկոհոլային խմիչք է, որին շատ հաճախ անվանում են բրնձե օղի կամ գինի, այնինչ վերջինիս պատրաստման եղանակը տարբերվում է թե՛ մեկից, թե՛ մյուսից եւ ավելի շատ նման է գարեջրի պատրաստման եղանակին: Ալկոհոլի պարունակությամբ նույնպես տարբերվում է վերոհիշյալ խմիչքներից. 18-20%, որը հաճախ իջեցվում է 15-ի՝ շշալցումից առաջ:
53055

helium
05.11.2011, 20:04
Նոյեմբերի 8-12-ին Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի շրջանակներում Երեւանում եւ Գյումրիում կցուցադրվեն 5 ֆիլմեր` «Այկի», «Հարված գլխով», «Առաջին սեր», «Բոց» եւ «Ինչ է բերում ձյունը»: Նոյեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ 11-ին եւ 12-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Փառատոնի օրերին Երեւանում կլինի նաեւ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը (նստավայրը՝ Մոսկվայում) եւ Հայաստանի նախագահին կհանձնի հավատարմագրեր: Միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ճապոնական «ուկիո-է» ուղղության փորագրությունների ցուցահանդես, որը բաց կլինի մեկ ամիս, իսկ նոյեմբերի 8-ի բացմանը Ճապոնիայի դեսպանը Հայաստանի ազգային պատկերասրահին կնվիրի կտավների վերականգման համար կիրառվող ժամանակակից սարքավորում:
Փառատոնի մուտքն ազատ է, իսկ բացման օրը՝ միայն հրավիրատոմսերով:

helium
13.11.2011, 23:14
Նեղ արեք, տեղ արեք :D

http://youtu.be/U6tpfDG_ziE

helium
08.12.2011, 23:57
Մահապատիժը Ճապոնիայում

Ճապոնիան այն եզակի երկրներից է, որտեղ մահապատիժ է կիրառվում: Արդարադատության նախարարությունը ցուցադրել է 7 վայրերից մեկը, որտեղ այն իրականացվում է: Նկարում սենյակ է Բուդդայի արձանիկով, իսկ վարագույրից այն կողմ հենց այն տարածքն է, որտեղ էլ ամեն ինչ ի կատար է ածվում: Ճապոնիայում ոճրագործներին կախում են:
53590
Վարագույրները բացվում են, մեղադրյալին ներս են բերում սենյակ, որի հատակին դռնակ է, եւ կանգնեցնում են կարմիր քառակուսու մեջտեղում: Աջ կողմում երեւացող օղակները պարանի համար են, իսկ ապակուց այն կողմ կանգնում են դիտորդները:
53591
Հարեւան սենյակում պատի վրա համարակալված կոճակներ են: Բանտի աշխատողները պետք է միաժամանակ սեղմեն դրանք՝ հատակի դռնակը բացող մեխանիզմն աշխատացնելու համար:
53592
Մահապատժի սենյակը մյուս կողմից. գործընթացին հետեւողները դռնակի բացվելուց եւ դատապարտյալի կախվելուց հետո ներքեւի հարկ են իջնում, որպեսզի գրանցեն նրա մահը:
53589
2000-2009թթ-երին Ճապոնիայում նման մահապատժի է ենթարկվել 46 մարդ:

Freeman
10.12.2011, 12:32
2000-2009թթ-երին Ճապոնիայում նման մահապատժի է ենթարկվել 46 մարդ:
Ո՞ր դեպքերում ա մահապատիժ նախատեսված, որ էդքան քիչ մարդու են կախել:

helium
11.12.2011, 13:52
Ո՞ր դեպքերում ա մահապատիժ նախատեսված, որ էդքան քիչ մարդու են կախել:

Մահապատժի դատապարտում են ծանրեցնող հանգամանքներով սպանության դեպքում: Կան 10 կետեր, որոնցով եւ որոշվում է «ծանրության» չափը: Դրանցից է օրինակ «շա՞տ ծանր էին արդյոք մահացածի բարեկամները ընդունել մահը» կամ ասենք «սպանությունն արդյոք բերե՞լ է հասարակական ռեզոնանսի» եւ այլն: Օրինակ «Աում Շինրիկյո» կազմակերպության ղեկավար Ասահարան 2004-ին մահապատժի է դատապարտվել. 1995թ-ին նրա ղեկավարած տեռորիստական խումբը Տոկիոյի մետրոյում թունավոր գազ էր բաց թողել, որի հետեւանքով 12 մարդ մահացել էր, մի քանի տասնյակը լուրջ թունավորվել էին, մոտ 1000-ը երկար ժամանակ տեսողական խնդիրներ ունեին, իսկ գազի ազդեցությունը զգացել էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկար տեւած դատական գործընթացի արդյունքում 2004-ին Ասահարան մահապատժի է ենթարկվում...
Ընդհանուր դեպքում, դատավճռի կայացման եւ դրա իրականացման միջեւ միջինում անցնում է 5 տարի 11 ամիս: Համարվում է, որ այդ ընթացքում կարող են ի հայտ գալ սպանության նոր հանգամանքներ եւ մեղադրյալը անմեղ դուրս գա: Այդ ողջ ընթացքում մահապարտը անց է կացնում 2x5մ չափերով տարածքում, որտեղ լույսը երբեք չի հանգցվում: Նրան արգելված է հեռուստացույց դիտել, ռադիո լսել եւ օգտագործել համակարգիչ /փաստորեն ոչ մահապարտները այս բարիքներից օգտվում են :think/: Նրան թույլատրվում է ընդամենը 3 գիրք ունենալ՝ ըստ ցանկության: Բանտի ղեկավարությունը խրախուսում է խաղալ «Գո» սեղանի խաղը եւ շախմատ՝ իհարկե ինքն իր հետ: Ամռանը նրան դուրս են բերում ման գալու 3, իսկ ձմռանը 2 անգամ: Ամեն օր ցնցուղ կարող է ընդունել 15 րոպե, ուտելիքը՝ 1500 կալորիա օրական, ինչը բավական քիչ է: Վերջինս արված է նրա համար, որ մահապարտը աշխատել ցանկանա, քանի որ դրա դիմաց նա վճարվելու է /50-60$ ամսական/ եւ կարողանալու է լրացուցիչ ուտելիք գնել: Մահապատժի մասին նա իմանում է 30 րոպե դրանից առաջ: Ըստ ցանկության նրան կարող է այցելել բուդդիստական կամ սինտոիստական քահանան, իսկ քրիստոնյա ճապոնացուն մնում է աղոթել ինքնուրույն հատուկ սենյակում տեղադրված փայտե խաչի մոտ:
Նկարում մահապարտների «սենյակներ»-ն են:
53599
Ճապոնական արդարադատությունը հպարտանում է նրանով, որ դատավճիռների 99%-ը ի վերջո ճիշտ են լինում: Վերջին 50 տարիների ընթացքում միայն 1 անգամ է հայտնաբերվել, որ դատավճիռը կայացվել է ոչ արդարացիորեն: Ի դեպ, Ճապոնիայում մեղադրող դատավճիռները կազմում են 99.8%, իսկ հասարակությունն ամբողջովին կողմ է մահապատժի կիրառմանը: Եթե 1999թ-ին մահապատժի կիրառմանը կողմ էին քվեարկել 79% ճապոնացիներ, ապա 2009թ-ին արդեն այդ թիվը կազմել է 86%. Դեմ եղել են միայն 6%, մնացածները կարծիք չեն հայտնել:

helium
06.02.2012, 23:19
Ճապոնիայի Սապպորո քաղաքում սկսվել է Snow festival 2012-ը

Ճապոնիայում մեկնարկել է “Սապպորոյի Ձյան փառատոնը” (Sapporo Snow Festival): Երկրի հյուսիսային Հոկայդո կղզու Սապպորո քաղաքն արդեն 63-րդ անգամ հյուրընկալում է ձյան փառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու են 220-ից ավելի ձնե քանդակներ:

Հունվարի սկզբից քաղաքի տարբեր հատվածներից մոտավորապես 30 հազար տոննա ձյուն է բերվել փառատոնի անցկացման վայր, որպեսզի մասնակիցները կերտեն իրենց ձնե քանդակները:
5385753858
Այս տարի առավել ուշագրավ քանդակների թվում է Թաջ Մահալը, որը 18 մետր բարձրություն ունի: Կազմակերպիչներն ակնկալում են, որ 7-օրյա փառատոնի այցելուների թիվը 2 միլիոնի կհասնի:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eyggR4hX5qE

Աղբյուրը՝ http://travelnews.am/saporro-snow-festival-2012/

helium
07.03.2012, 22:12
BBC-ի նկարահանած դոկումենտալ ֆիլմը՝ 2011թ-ին Ճապոնիայում ատոմակայանի վթարի եւ ցունամիի դեպքերի մասին: Պատմում են երեխաները...
Ֆիլմում հատված կա, երբ դպրոցի միակ ողջ մնացած ուսուցիչը հանդիպում է մահացած երեխաների ծնողների հետ ու վերջիններս ուսուսչին մեղադրում են իրենց երեխաներին չփրկելու մեջ...շատ ծանր ու տխուր իրավիճակ...մի խոսքով, նայեք ինքներդ:


http://www.youtube.com/watch?v=D_AxnoNrr_8&feature=youtu.be

հովարս
27.04.2012, 17:51
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=yDYkPIXYSd8#!

Anime girl
27.05.2012, 07:31
Ճապոնիան իմ ամենասիրելի երկիրն է ,շատ բան գիտեմ նրա մասին ,բայց ամենակարևորներից մեկը նա է ,որ նա անիմեի հայրենիքն է ;)

Ֆոտոն
29.05.2012, 15:25
Նեղ արեք, տեղ արեք :D

http://youtu.be/U6tpfDG_ziE

Ու ոստիկանն էլ ժողովրդին խցկելու համար ա՞::o

Ճապոնիան համարվում է քաղաքակիրթ երկի՞ր: Մենք էլ էդ ճամփով ենք գնու՞մ: :D

Rhayader
29.05.2012, 22:35
Ոստիկան չի, մետրոյի աշխատող է: Ու ժողովրդին ծառայություն է մատուցում, ժողովուրդն էլ ուրախ է. մարդիկ գործից ուշանում են: Ոչ քաղաքակիրթը սկսում է վագոնում. կոչվում է ցիկան :D

Varzor
30.05.2012, 12:28
Ոստիկան չի, մետրոյի աշխատող է: Ու ժողովրդին ծառայություն է մատուցում, ժողովուրդն էլ ուրախ է. մարդիկ գործից ուշանում են: Ոչ քաղաքակիրթը սկսում է վագոնում. կոչվում է ցիկան :D
Հա, կարծեմ հայերեն որ թարգմանենք, էդ պաշտոնի անունը կստացվի "հետևահրիչ" :D
Հիշում եմ, դրա մասին "ԻՆչ, որտեղ երբ"-ի ժամանակ էլ էին հարց տվել (մի 18-20 տարի առաջ էր ոնց որ):

Լուսաբեր
30.05.2012, 14:14
Ու ոստիկանն էլ ժողովրդին խցկելու համար ա՞::o

Ճապոնիան համարվում է քաղաքակիրթ երկի՞ր: Մենք էլ էդ ճամփով ենք գնու՞մ: :D
Ֆոտոն ջան, ընդհանուր առմամբ կարելիա երազել իրենց մետրոից ունենալը:
Այ սա նայեք Ճապոնիայի մետրոյի մասին եզրակացնելու համար, ես դրան գումարում եմ նաև ծանոթներիցս մեկի պատմածը, ով երկար ժամանակ էնտեղ էր ապրել:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=9L9XOiGqNMU#!