Դիտել ողջ տարբերակը : Mojoclub - Բլյուզ ակումբ
REAL_ist
28.02.2010, 00:06
Հայաստանում մեկնարկել է Mojo Blues Club պրոեկտը, և արդեն գործում է բլյուզ երաժշտության մասին վեբ կայքը` Mojoclub.am, որտեղ դուք կգտնեք ամեն ինչ բլյուզի մասին`լուրեր, տեսանյութեր, օնլայն ռադիո և այլն:
Կայքը պրոեկտի առաջին քայլն է, և ապագայում պլանավորվում է անցկացնել բլյուզ համերգներ, ակումբային հանդիպումներ և հետաքրքիր միջոցառումներ:
Հուսով եմ Հայաստանում կան այս գեղեցկագույն երաժշտական ոճի սիրահարներ::)
Նախագծի հեղինակներն ովքե՞ր են, ո՞նց ա էդ գաղափարը ծնվեեել:
Ինչու՞ կայքը հայերեն տարբերակ չունի:
Ինչու՞ կայքը հայերեն տարբերակ չունի:
Ավելի ճիշտ ունի, բայց նյութերը կարծես բացակայում են :8
REAL_ist
28.02.2010, 00:59
Հայերեն տարբերակը Ժամանակի հարցա, իսկ հեղինակը բլյուզի մեեծ սիրահարա, որը իրա երազանքնա կյանքի կոչում :)
Հայերեն տարբերակը Ժամանակի հարցա, իսկ հեղինակը բլյուզի մեեծ սիրահարա, որը իրա երազանքնա կյանքի կոչում :)
Ո՞վ: Ես եմ, ու ուզում եմ հետը ծանոթանալ: :))
Մոդերատորական: Թեման տեղափոխվում է «Վեբ կայքերի քննարկում» բաժին:
REAL_ist
28.02.2010, 09:51
Ո՞վ: Ես եմ, ու ուզում եմ հետը ծանոթանալ: :))
Եթե բլուզի սիրահար ես կփորձեմ կազմակերպել :)
Մոդերատորական: Թեման տեղափոխվում է «Վեբ կայքերի քննարկում» բաժին:
Թեման ոչ թե կայքի, այլ բլյուզ ակումբի մասինա...
Հրաշալի գործ ա, մենակ եթե հայերի համար ա, ինչի ա ռուսերեն?:):think
Օրինակ ինձ ջղայնացնում ա, որ սայտում տեղադրված նյութերի տակ քոմմենթներ թողնելու հնարավորություն չկա: Ձեռքերս քոր են գալիս, վաաաայ: :diablo
REAL_ist
28.02.2010, 21:25
Օրինակ ինձ ջղայնացնում ա, որ սայտում տեղադրված նյութերի տակ քոմմենթներ թողնելու հնարավորություն չկա: Ձեռքերս քոր են գալիս, վաաաայ: :diablo
Կփոխանցեմ :)
օնլայն ռադիո
Հիմա լսում եմ: :)
Հայաստանում բլյուզաքաղց հանրության համար շատ ուրախալի նորություն է:
Ինչքան նկատեցի, կատարվող ստեղծագործությունների անունները չեն ասվում, չեն էլ գրվում:
Միգուցե դեռ ես չեմ գտնում:
Ambrosine
28.02.2010, 22:14
Չգտա՞, թե՞ չկա դեռ օնլայն ռադիոն: :unsure
Կա, գլխավոր էջի վերին աջ կողմում նայիր:):
REAL_ist
20.02.2011, 14:35
Ձեր թույլտվությամբ մեջբերեմ կայքի հիմնադրի խոսքը հայերեն տարբերակի պատրաստման հետ կապված, ակնկալում ենք ստեղծագործ մտքերի բազմազանություն:
Վեբկայքի հայերեն տարբերակի պատրաստման նպատակով Ձեր ակտիվ աջակցությունը ավելի քան անհրաժեշտ է: Այդ թվում.
- հետաքրքիր թեմատիկ նյութերի որոնում և/կամ կազմում;
- առանձին դեպքերում թարգմանություն ռուսերեն և/կամ անգլերեն լեզուներից:
Հետագայում, երկարատև համագործակցելու դեպքում, հնարավոր է նաև հոնորարների վճարում` զուգակցելու հաճելին օգտակարի հետ:
Ձեր հետաքրքրության մասին կարող եք գրել`
[email protected]
Հարգանքով,
Վահան
Սա էլ ակումբի ֆեյսբուքյան տարբերակը - http://www.facebook.com/group.php?gid=327878849563