PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց եւ պատասխան համակարգչային սարքերից ու աքսեսուարներից:

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

Լէգնա
23.10.2007, 10:45
Ռուսերե՞ն http://www.viruslist.com/ru/find?search_mode=virus&words=Hacktool.Rootkit&x=16&y=12

ռուսերեն շատ կա ԱրտԱՐՄ ջան, բայց դե Ես դպրոց չեմ գնացել չէ,հայերեն փլզ :)

http://www.viruslist.com/ru/find?sea...tkit&x=16&y=12

The page cannot be displayed

Universe
23.10.2007, 11:31
:D Ժողովուրդ, էս ի՞նչա կոմպիս հետ կատարվում... :8
Շաբաթվա մեջ արդեն 3-րդ անգամ Ֆուտբոլ եմ ինսթալլ անում, եւ հենց համակարգիչս ռեստարտ եմ անում, ջնջվում ա :think .Ինչի՞ց դա կարողա լինի... (կոմպի մեջ մի քանի հատ տռոյան կա, բայց դե դրանք նման երեւույթների հատ հեչ կապ չունեն... :think)

Արսեն
23.10.2007, 11:45

Խաղերից շաատ հեռու եմ:oy, իսկ ծրագրերի առումով դեռ չեմ հանդիպել նման խնդրի:think, ճիշտ հակառակը, ուզում եմ ծրագիրը ջնջել, չի լինում Add/Remove - ի միջոցով...

TigranM
24.10.2007, 23:33
Մի հատ սենց խնդիր կա: http://www.network.am/-ից քաշել եմ ReactOSLiveCD0.3.3.iso.zip: Արխիվը բացեցի ու մեջի բոլոր ֆայլերը ձայնագրեցի դիսկի վրա: Կոմպը ռեստարտ արեցի, բիօս-ից դրեցի, որ առաջինը ռօմ-իցս կարդա, սեյվ արեցի ու դուր եկա… Եվ օ հրաշք կոմպս միացավ ու բացեց վինչիս մեջի Էքսպի-ն: Ոչ մի կերպ չեմ կարում ետ ReactOS-ը բացեմ: Կարողա իմանաք ոնց կարամ դա իրագործեմ::think

Աթեիստ
24.10.2007, 23:40

Արխիվը բացելուց հետո պիտի ստանաս ISO ֆայլ, որն արդեն Nero-ի մեջ Open անելով կստանաս քո ուզած CD-ն:
(Արդյունքում դիսկի վրա պետք է լինի ոչ թե ISO ֆայլը, այլ նրա պարունակությունը)

TigranM
24.10.2007, 23:53
Արխիվը բացելուց հետո պիտի ստանաս ISO ֆայլ, որն արդեն Nero-ի մեջ Open անելով կստանաս քո ուզած CD-ն:
(Արդյունքում դիսկի վրա պետք է լինի ոչ թե ISO ֆայլը, այլ նրա պարունակությունը)

Ես ետքան էլ չջոգեցի թե դիսկի վրա ինչ պիտի լինի ու ոնց պետքա դա սարքվի::8

Աթեիստ
25.10.2007, 00:02
Ես ետքան էլ չջոգեցի թե դիսկի վրա ինչ պիտի լինի ու ոնց պետքա դա սարքվի::8

Արխիվի մեջ 1 հատ ISO ֆայլ կա, չէ՞: Էտ բացում `ս մի որևէ պապկի մեջ:

Հետո բացում ես Nero Burning Rom (ոչ թե Nero Express), ու տալիս, File>Open ու ցույց ես տալիս նոր բացածդ ISO ֆայլը:

TigranM
25.10.2007, 09:34
Արխիվի մեջ 1 հատ ISO ֆայլ կա, չէ՞: Էտ բացում `ս մի որևէ պապկի մեջ:

Հետո բացում ես Nero Burning Rom (ոչ թե Nero Express), ու տալիս, File>Open ու ցույց ես տալիս նոր բացածդ ISO ֆայլը:

Քո ասած ձևով արեցի նորմալ դիսկի վրա գրեց: Դրեցի որ նորից առաջինը դիսկից կարդա, ես անգամ արդեն զգացի որ դիսկից ինչ որ բան կարդումա, բայց մի հատ սև (ավելի ճիշտ մուգ մոխրագույն) պատուհնա հենց ամենասկզբից բերում ու դրանից են կողմ չի գնում, լռվում մնումա:

Մանե
25.11.2007, 19:48
Ժող,ՓՍԻ-ին ի՞նչ ա եղել:think Էս ինչքան ժամանակ ա չի մտնում:(

BOBO
25.11.2007, 19:55
Ժող,ՓՍԻ-ին ի՞նչ ա եղել:think Էս ինչքան ժամանակ ա չի մտնում:(
Սերվերը տրաքել ա:)

Մանե
25.11.2007, 19:58
Սերվերը տրաքել ա:)
Փաստորեն վերականգնելու ոչ մի հնարավորություն չկա՞:think
Լավ չի:(

BOBO
25.11.2007, 20:00
Փաստորեն վերականգնելու ոչ մի հնարավորություն չկա՞:think
Լավ չի:(
Չգիտեմ, էսօր vision-ի ադմինին նամակ եմ ուղարկել տենամ երբ կպատասխանի:

BOBO
28.11.2007, 16:36
Ժող,ՓՍԻ-ին ի՞նչ ա եղել:think Էս ինչքան ժամանակ ա չի մտնում:(
Աշխատեց:)

keyboard
14.12.2007, 14:22
Ժող ռամբլեռի տելնետին կպնում եմ քցումա հենց կամադա եմ գրեում քցումա ու ուզումա նորից կպնի, բայց կապից չի հաստատ որտև դաունլոդ անում ա նորմալ: Ինչից կլնի՞:think:8:8

keyboard
18.12.2007, 18:06
Ժող ո՞վ կարա օգնի, ու ինձ ասի թե որ պորտը որ սերվիսիննա, այսինքն եթե 123 պորտը NTP իննա մնացացը որոնք են ցուցակ ո՞վ ունի:

BOBO
18.12.2007, 18:17
Ժող ո՞վ կարա օգնի, ու ինձ ասի թե որ պորտը որ սերվիսիննա, այսինքն եթե 123 պորտը NTP իննա մնացացը որոնք են ցուցակ ո՞վ ունի:
Ստեղ (http://en.wikipedia.org/wiki/List_of_TCP_and_UDP_port_numbers) նայի:)

keyboard
19.12.2007, 10:28
Ստեղ (http://en.wikipedia.org/wiki/List_of_TCP_and_UDP_port_numbers) նայի:)
Նայեցի շաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ…

BOBO
19.12.2007, 13:58
Նայեցի շաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ…

Խնդրեմ:)

Զինվոր
20.12.2007, 21:26
Ժողովուրդ ջան, մի հարց ունեմ. Ուզում եմ կոմպս տանեմ DVD RW դնել տամ, բայց վախենում եմ կոմպիս մասերը փոխեն, ուրիշ բաներ դնեն, ինչ խորհուրդ կտաք?

Cassiopeia
20.12.2007, 21:35
Ժողովուրդ ջան, մի հարց ունեմ. Ուզում եմ կոմպս տանեմ DVD RW դնել տամ, բայց վախենում եմ կոմպիս մասերը փոխեն, ուրիշ բաներ դնեն, ինչ խորհուրդ կտաք?

DVD-RW դնելը մի քանի րոպեի գործ է, կարող ես կանգնել նրանց գլխին մինչ այն կտեղադրեն: կամ էլ գնիր քո նախընտրած DVD-RW-ն, բեր, ես կտեղադրեմ քո ներկայությամբ, եթե իհարկե համակարգիչդ երաշխիքի մեջ չի;)

Զինվոր
21.12.2007, 10:05
Շնորհակալ եմ, Cassiopeia, արդեն դրել եմ ինքս, պարզվեց եդքան ել դժվար չէր

Զինվոր
26.12.2007, 00:00
Ժողովուրդ, նեթվորկ.ամ-ից Yerevan Drive- ն քաշել եմ, բաըց ռեգիստրացիաըի կոդ ա ուզում, ով կունենա, թե կարաք մի ճար արեք, ելի

BusinessMen
26.12.2007, 01:46
Ակումբի բնակչություն ջաաաան, երկու հատ հարց ունեմ կապված համակարգչի հետ, եթե կարաք օգնեք…

1. Windows XP-ն մի անգամ մի դիսկի վրա ինստալիացիա արեցի, հետո էլ մյուս դիսկի վրա արեցի, էն մեկը ջնջեցի: Հիմա մի հատա, բայց կամպյուտերը միանալուց, զագռուզկի ժամանակ երկու XP-ա բերում, ուզում եմ էն մեկը, որը արդեն չկա, ջնջեմ: Ո՞նց անեմ

2. Մեկ էլ մի բան: Մեր տանը հեռախոսի միացման մի քանի տեղ կալ: Մինչև հիմա ինտերնետ մտնելուս արագությունը 19.2-ա միջինը եղել: Էն օրը հեռախոսի գծերից մեկին մի հատ ուրիշ հեռախոս միացրեցի (հոսանքով) ու դրանից հետո ինտերնետի արագությունը 34-ից չի իջնում: Հենց էտ հեռախոսը անջատում եմ, ոչ հոսանքով հեռախոս եմ միացնում, էլի արագությունը 19.2 ա դառնում:
Սա ո՞նց կարելիյա բացատրել…

Աթեիստ
26.12.2007, 10:05

1. My Computer>Properties>Advanced>Startup and recovery >Settings
Default operating system-ը դիր քո ուզածը և դրանից ներքև երկու կետերը (time to display ...) անջատի:

2. Սովորաբար զուգահեռ միացրած հեռախոսները միշտ էլ ազդում են ինտերնետի արագության վրա: Խորհուրդ կտամ ինտերնետին միանալուց առաջ ընդհանրապես անջատես հեռախոսները:

Armen.181
25.06.2008, 18:07
իւՆԴՐՈՒՄ եմ օգնեք, մենք շենքւմ ցանց ենք քաշել և օգտվում ենք IP-ից ,բայց ցանկանում ենք օգտվել ՍԵՐՎԵՐԱՅԻՆ համակառգից օգնեք ստեղծել :think

Պարոն Ն
29.09.2008, 21:16
Ժողովուրդ էսպիսի մի հարց. www.akumb.am որ մտնում եմ լրիվ նորմալ հայերենով գրում ա: Microsoft Internet Explorer-ի վերևի տողում մեկ էլ են դեպքում, որ մի բանի վրա պահում ես մի քանի վայրկյան հետո գրում ա դրա նշանակությունը կամ բացատրությունը, նկարում ա կուբիկներ: Ինչ անեմ որ դզվի:

Չգիտեմ հասկացրի հարցիս էությունը, բայց սպասում եմ պատասխանի:

Ավելացվել է 43 վայրկյան անց
:okԺողովուրդ էսպիսի մի հարց. www.akumb.am որ մտնում եմ լրիվ նորմալ հայերենով գրում ա: Microsoft Internet Explorer-ի վերևի տողում մեկ էլ են դեպքում, որ մի բանի վրա պահում ես մի քանի վայրկյան հետո գրում ա դրա նշանակությունը կամ բացատրությունը, նկարում ա կուբիկներ: Ինչ անեմ որ դզվի:

Չգիտեմ հասկացրի հարցիս էությունը, բայց սպասում եմ պատասխանի::ok

VisTolog
29.09.2008, 22:31

Ոնցոր թե հասկացա.

Երևի նկատի ունես ամենավերևում, որտեղ որ Minimize, Maximize, Close կնոպկեքն են, էդ տողի վրա, սայթի վերնագիրը կուբիկներովա ցույց տալիս.
Իմ մոտ տենց եղելա. XP-ի դիսկը դնում ես... կամ չէ, ավելի ճիշտ սենց.

Control Panel> Regional and Language Options> Languages> Install files for complex script and right-to-left languages (including Thai)

Հետո կդնես դիսկը, ու պսյո.

Պարոն Ն
30.09.2008, 23:32
Շատ մերսի Wista ջան շատ օգնեցիր: Արեցի ոնց որ ասել էիր: Հիմա լրիվ նորմալ ցույց ա տալիս::B

masivec
01.10.2008, 14:56
Իմ մոտ ել ա ետ պրոբլեմը, բայց ես ոչմիդիսկ ել չունեմ:Ու իմը օպերայա:Ինչ անեմ՞:think

VisTolog
01.10.2008, 22:42
Իմ մոտ ել ա ետ պրոբլեմը, բայց ես ոչմիդիսկ ել չունեմ:Ու իմը օպերայա:Ինչ անեմ՞:think
Դիսկ ճարի :D:)

Zangezur
02.10.2008, 01:25
Ինտեռնետ մտած ժամանակ կասպերը մեկ-մեկ սենց բաներա բերում, էտ օվա փորձում կոմպս ատակա անի՞

VisTolog
02.10.2008, 20:29
Ինտեռնետ մտած ժամանակ կասպերը մեկ-մեկ սենց բաներա բերում, էտ օվա փորձում կոմպս ատակա անի՞
Հետաքրքիրա (http://www.google.am/search?hl=hy&q=218.75.199.50&btnG=Google-%D5%AB+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4&meta=)
ՈՒ ըստ տվածս հղումա պարզա դառնում որ մենակ դու չես. երևի համակարգային ինչ որ բանա.

Ավելացվել է 4 րոպե անց
էս էլ էդ IP-ի մասին տեղեկություններ. :)) (http://www.db.ripe.net/whois?218.75.199.50)

masivec
02.10.2008, 23:23
Բոբը ացես եսի քաշի կլնի բայց չեղավ՝nls20.exe:(

Պարոն Ն
09.10.2008, 21:44
Nero-ով նակլեյկա եմ սարքել, բայց ոնց կպցնում եմ դիսկի վրա կամ նորից պոկվում ա, կամ էլ կոմպս չի կարդում: Խնդրում եմ ասեք ինչպես կպցնեմ: Նախօրոք շնորհակալություն::)

Մի հատ էլ հարց: Ուզում եմ կոմպիս օպերացիոն հիշողությունը(RAM, ОЗУ) մեծացնեմ; Ինչ խորհուրդ կտայիք անել: Հիմա 256 ՄԲ ա:):think

VisTolog
23.10.2008, 13:46

RAM-ը պետքա առնես. մեծացնել չես կարող.

Պարոն Ն
24.10.2008, 21:32
RAM-ը պետքա առնես. մեծացնել չես կարող.

Ոչինչ կառնեմ:

VisTolog
24.10.2008, 21:42
Ոչինչ կառնեմ:
ՈՒրեմն մտի ստեղ (http://hardware.am/ram.htm), ու նայի. :)

VisTolog
24.10.2008, 21:56
Եթե դեռ չեք հարցրել, ուրեմն կհարցնեք.

Dual layer DVD-RW
Dual layer գրող DVD RW (Digital Versatile/Video Disk - Re Writable) - ները կարող են գրել DVD դիսկերը երկու շերտով: Կարող են գրել մինչև 8 Gb տարողությամբ DVD դիսկեր:

DVD-RAM
RAM ֆորմատի DVD դիսկերը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների թույլ են տալիս կատարել ձայնագրություն անմիջապես օպերացիոն համակարգից, copy - paste եղանակով, առանց հատուկ ծրագրերի օգտագործման (օրինակ "NERO"):

DVD-Rom
(Digital Versatile/Video Disk - Read Only Memmory) Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD ստանդարտի դիսկեր (CD, CD-R, CD-RW) (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...) և DVD ստանդարտի դիսկեր (DVD, DVD-R, DVD+R, DVD-RW, DVD+RW): Նախորդ սերնդի սարքերը կարող են կարդալ միայն DVD, DVD-R, DVD+R, կամ նույնիսկ միայն DVD տիպի դիսկեր։

FDD
(Floppy Disk Drive) Այս տիպի սարքերը կարող են կարդալ և գրել floppy դիսկերը: Այս տեխնոլոգիան հնացած է և ոչ էֆֆեկտիվ (դանդաղ, փոքրածավալ, անկայուն): Flash տեխնոլոգիայի զարգացման հետ Floppy-ն կորցնում է իր իմաստը:

Flash Card
Flash տեխնոլոգիան թույլ ե տալիս ունենալ էժան, արագագործ և մեծ ծավալի (նախատեսվում է մինչև նույնիսկ Tb) հիշողության քարտեր, տարբեր նշանակության՝ տեղափոխման քարտ (Flash Card), պորտատիվ վինչեստոր, չիփ փոքր համակարգիչների- CPC (Compact Personal Computers), հեռախոսների, ֆոտո-վիդեո տեխնիկայի և այլ սարքերի. MP3, MP4 նվագարկիչների և այլ:

GDDR
Կամ Game DDR: Արտադրվում է հատուկ վիդեոքարտերի համար: Ինչպես սովորական հիշողության չիփերը դասկարգվում է GDDR2, GDDR3, GDDR4: Կան տվյալներ գոյություն ունեցող GDDR5 մասին:

HDD
(Hard Disk Drive) Համակարգի հիմնական հիշողությունն է, որտեղ պահվում է համակարգչի ամբողջ ինֆորմացիան (ծրագրերը, փաստաթղթերը, ֆիլմերը և այլն)։ Օգտագործվում են հիմնականում IDE (ներկայումս կոչվում են նաև PATA) և SATA (կամ հաջորդ սերնդի SATA2) տիպի սարքեր։ Նախագխվում է նաև SATA3 ստանդարտը: SATA/SATA2-ը նոր ստանդարտն է, որն IDE նկատմամբ ավելի արագ է (IDE արագությունն է 133Mb/s, SATA-ինը 150Mb/s, SATA II-ինը 300Mb/s) և տրամադրում է նոր հնարավորություններ։ IDE-ն ներկայումս դուրս է գալիս արտադրությունից:

Intel Celeron
Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների թույլ տարբերակն է: Արտադրվել են 266 Mhz-ից մինչև 2800 Mhz հաճախություններով, տարբեր socket–ների համար (socket478, FC-PGA2, PPGA, …), տարբեր տեխ. պրոցեսներով (250nm – 130nm), շինայի արագությունները (bus speed) 66-400 Mhz.: Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորներն են՝ socket 478 - Intel Celeron 2,8 Ghz (400Mhz (bus), 128 Kb Cache), socket LGA775 - Celeron D365 3.6 Ghz (533Mhz (bus), 256Kb Cache) : Ունեն ցածր արտադրողականություն: Արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին և 2007 թ. նոյեմբերին համապատասխանաբար:

Intel Celeron D Intel
կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերնդի թույլ տարբերակն է: Ունեն 775 հենք: Արտադրողականությունը գերազնցում է Celeron բռենդի մնացած բոլոր պրոցեսսորներին: Արտադրվել են 2,13 Ghz-ից մինչև 3.6 Ghz հաճախություններով, սկզբից socket 478-ի, հետո socket LGA775-ի համար, 90nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունը (bus speed) 533 Mhz.: Նշման թվերը՝ 310-ից 365։ Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն է Intel Celeron D 365, 3,6 Ghz, 533Mhz (bus), 512 Kb Cache, socket LGA775:
Արտադրությունից դուրս են եկել:

Ներկայումս արտադրվում է նոր Celeron D պրոցեսոր Intel Core2Duo 65nm տեխնոլոգիայի հիման վրա, որոնք մրցում են իրենց արտադրողականությամբ նույնիսկ Pentium 4 սերնդի հետ: Նշվում են որպես Celeron 420, 430, 440 - 2.0GHz (800MHz (bus) 512Kb, socket LGA775): 2008թ. փետրվարի 23-ից արտադրվում է նաև երկբջիջ Celeron (Dual Core) E1200, E1300, E1400 - 2.0GHz (800MHz (bus) 2*256Kb, socket LGA775) մոդելները, որոնք ըստ տեստերի շատ քիչ են զիչում Intel Dual Core սերիայի պրոցեսորներին, զգալի գերազանցելով P4 պրոցեսորներին:

Intel Pentium 4
Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերունդը: Ունի տարբեր ենթասերունդներ: Արտադրվել են 1,3 Ghz-ից մինչև 3,8 Ghz հաճախություններով, LGA775, socket478 և socket423 socket–ների համար, տարբեր տեխ. պրոցեսներով (180nm – 90nm), շինայի արագությունները (bus speed) 400/533/800 Mhz.: Նշման թվերը՝ 505-ից 672։

Այս պրոցեսորները արտադրվել են 32 բիթային տարբերակով (վերջինները՝ 64bit)։ Ամենաարագագործ պրոցեսորներից մեկն է Intel Pentium 4 670 3,8 Ghz, 800Mhz (bus), 2 Mb Cache, socket LGA775: Ներկա պահին արտադրությունից դուրս է հանվել ցածր արտադողականության պատճառով:

Արտադրվել են P4 պրոցեսորները երեք սերնդով՝

ա. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Northwood սերիայի պրոցեսորները ունեն 478 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 333MHz-ից 533MHz շինայի արագության, 512Kb L2 քեշ, 32 բիտ): Արտադրությունից դուրս են մղվել 2003 թվականին:

բ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Prescott սերիայի պրոցեսորները ունեն 478 և LGA 775 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 533MHz-ից 800MHz շինայի արագություն, 1024-2048Kb L2 քեշ, 32-64 բիտ, տեխ. պրոցեսը (90nm): 478 socket-ը արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին: Որոշ դեպքերում LGA 775s պրոցեսորները անվանվում են Pentium 5, չնայած, օֆիցիալ P5 պրոցեսոր չի արտադրվել:

գ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Pentium D (Dual Core) պրոցեսորները երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվել են 2,66 Ghz-ից մինչև 3,6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 90nm և 65nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 533/800 Mhz.: Նշման թվերը՝ 805-ից 960։ Այս պրոցեսորները 32 և 64 -բիթային են։

Ամենաարագագործ պրոցեսորն ն է Intel Pentium D 960 3,6 Ghz, 800Mhz (bus), 4 (2x2) Mb Cache, socket LGA775:

Intel Dual Core
Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվում են 1,6 Ghz-ից մինչև 2.6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800 Mhz.: Նշման թվերը՝ Е2140-ից Е2220։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ L2 քեշը ընդամենը 1MB է (2*512Kb), բայց L1 քեշը մեծ է՝ 128Kb (2*64Kb): Չնայած ցածր արագությունների տեստերի ժամանակ ցույց են տալիս բավականին բարձր արդյունավետություն:

Intel Core 2 Duo
Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ կամ քառաբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու կամ չորս պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվում են 1,8 Ghz-ից մինչև 3.3 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65 և 45 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800/1066/1333/1600 Mhz.: Նշման թվերը՝ Е4300-ից QX9770։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ Ներկա ժամանակ ամենաարագագործ պրոցեսորն ն է ըստ տեստերի Intel Core 2 Quad QX9770 3.2 Ghz, 1600Mhz (bus), 12 (4x2) Mb Cache, 45nm Yorkfield Quad Core Extreme CPU, socket LGA775:

PCI-Express
(Peripheral Connect [Component] Interconnect - Express)Փոխարինում է նախորդ սերնդի PCI ինտերֆեյսը համակարգչում նոր սարքեր (պլատաներ) տեղադրելու համար։ Մայր պլատայի և սարքերի (պլատաների) մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է արագ, մինչև 16–գծանի PCI-Express շինայի միջոցով 250Mb վայրկյանում ամեն մի գծով, միաժամանակ երկու ուղղություններով: Ըստ գծերի քանակի տարբերում են PCIe x 1, PCIe x 2, PCIe x 4, PCIe x 8 և PCIe x 16։ Այսպիսով PCIe x 1-ի ինֆորմացիայի փոխանակման արագությունը 250Mb/s է ամեն ուղղությամբ, իսկ PCIe x 16-ինը ստացվում է 4Gb/s ամեն ուղղությամբ: PCIe x 16-ը ներկայումս օգտագործվում է հիմնականում վիդեոքարտերի տեղադրման համար, փոխարինելով AGPx8 նախորդ սլոտը։
Վերջերս արտադրության է դրվել PCI-E 2.0 տեխնոլոգիան, որը օգտագործելով նույն PCI-E սլոտը, կրկնակի գերազանցում է PCI-E ին, արագությունը հասցնելով մինչև 8GB/s (8 Գիգաբիտ վարկյանում)

RIMM
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության երրորդ սերնդի չիփեր: Այս ստանդարտը գործել է շատ կարճ ժամանակ: Արտադրությունից դուրս է եկած:

SD-Ram
(Synchronous Dynamic Random Access Memory) Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության երկրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանցման մաքսիմալ արագությունը հասնում է 133 MHz: 2000 թվականից արտադրությունից դուրս է եկած:

Socket
Պրոցեսորը (CPU) տեղադրելու տեղն է մայրպլատայի վրա: Տարբերվում է ոտքերի քանակով: Օրինակ, socket 478, socket 939, socket AM/AM2 և այլ: Պրոցեսորները համատեղելի են միայն նույատիպ socket ունեցող մայրական պլատայի (motherboard) հետ։

VisTolog
24.10.2008, 21:58
AGP 8x
(Accelerated Graphics Port) Վիդեոքարտերի սլոտ-ի երկրորդ սերունդը: Մայր պլատայի և վիդեոքարտի մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է AGPx1 ստանդարտի հետ համեմատած 8 անգամ արագ՝ 2128Mb վայրկյանում: Արտադրությունից դուրս է գալիս: Ժամանակակից մայր պլատաները զինվում են PCI-Express x 16 սլոտով:

CD-Rom (Compact Disk - Read Only Memory)
Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD, CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...)։ Այսօր տիպական արագություններն են x48-x52:

CD-RW (CD - wRite/reWrite)
Այս տիպի սարքերը կարող են կարդալ և ձայնագրել, հատուկ ծրագրերի օգնությամբ (օրինակ "NERO"), CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...): Այսօր տիպական արագություններն են` CD կարդալու (Read) - x52, ձայնագրելու (Write) - х48, վերաձայնագրելու (ReWrite) - х24:

DDR (Double Data Rate)
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չորրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝ 133, 266, 333, 400 MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC-1600, PC-2100, PC-2700, PC-3200: Արտադրվում են նաև թանկարժեք, հատուկ արագացված օրինակներ՝ մինչև նույնիսկ 1200 Mhz: Օգտագործվում են նախորդ սերնդի պրոցեսորների հետ (Intel Pentium 4/Celeron, AMD Athlon64/Sempron)։ Ներկա պահին արտադրությունից է փոքրաքանակ պարտիաներով:

DDR 2
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի ժամանակակից տարբերակ: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝ 533MHz, 667MHz, 800MHz, 1066MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC2-4200, PC2-5300, PC2-6400 և PC2-8500: Ինչպես և DDR, DDR2-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված տարբերակով՝ մինչև 1200Mhz։ Կա նոր չիփ 1000MHz արագությամբ (PC2-8000), որը ներկայացվում է որպես հատուկ խաղային համակարգերի համար ստեղծված:

DDR 3
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի առավել ժամանակակից տարբերակ: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 1066MHz, 1333MHz, 1600MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC3-8400, PC3-10666, PC3-12800: Ինչպես և DDR2, DDR3-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված տարբերակով՝ 1800MHz և 2000 Mhz (PC3-14400, PC3-16000)։

DDR 4 Կամ GDDR4 (Game):
Վիդեոքարտերի համար արտադրվող ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի նորագույն սերունդը: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 1500MHz-ից բարձր: Գոյություն ունեն նաև գերարագ` 3200 Mhz-անոց GDDR4-ներ:

DDR 5 Կամ GDDR5 (Game):
Վիդեոքարտերի համար արտադրվող ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի նորագույն սերունդը: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 3600MHz(4*900MHz) և ավել: GDD5 ինտերֆեյսը թույլ է տալիս ստանալ մինչև 512bit վիդեո փոխանակման շինայի արագագործություն:

VisTolog
24.10.2008, 22:10
ՈՒրեմն մտի ստեղ (http://hardware.am/ram.htm), ու նայի. :)
:D :D Մոռացել էի որ Հայաստանում չես :D

Հ.Գ. :pardon

Հայկօ
24.10.2008, 23:17
Wista

AMD-իս մասի՞ն ինչու համարյա բան չկա գրած :think:

Կան տվյալներ գոյություն ունեցող GDDR5 մասին:
Վաղուց արդեն վաճառքում էլ կան այս հիշողությամբ զինված վիդեոքարտեր:

DDR 4 Կամ GDDR4 (Game):
Նման բան երբեք չեմ տեսել :think: GDDR3-ից միանգամից անցել են GDDR5-ի:

Վերջերս արտադրության է դրվել PCI-E 2.0 տեխնոլոգիան, որը օգտագործելով նույն PCI-E սլոտը, կրկնակի գերազանցում է PCI-E ին, արագությունը հասցնելով մինչև 8GB/s (8 Գիգաբիտ վարկյանում)
Էդ սլոտով եկող սնուցումն էլ է ավելի շատ:

Blue Ray դիսկերի մասին ես մոռացել գրել :): Ինֆորմացիայի՝ նոր տեխնոլոգիայով արտադրվող լազերային կրողներ են, ծավալը՝ մինչև 50Gb: Մրցակից համարվում էր HD-DVD ֆորմատը (մինչև 40Gb), սակայն վերջերս, մրցակցությանը չդիմանալով, գնաց-կորավ:

VisTolog
24.10.2008, 23:31
GDDR5

http://www.hothardware.com/newsimages/Item6875/qimonda.jpg
http://images.vnu.net/gb/inquirer/news/2008/04/06/larrabee-memory-shows-idf/gddr5_hynix.jpg

VisTolog
24.10.2008, 23:42
Դե AMD-ի մասին ստեղից (http://ru.wikipedia.org/wiki/Advanced_Micro_Devices) էլ կարանք իմանանք :))

Աթեիստ
25.10.2008, 15:02
Նման բան երբեք չեմ տեսել :think: GDDR3-ից միանգամից անցել են GDDR5-ի:

Սխալվում ես, GDDR4-ով վիդոեքարտեր վաղուց կան նույնիսկ հայկական շուկայում:

AG16
25.10.2008, 19:50
200.000-ի սահմաններում ի՞նչ կոմպ կարելիա առնել:

Ռեդ
25.10.2008, 20:01
200.000-ի սահմաններում ի՞նչ կոմպ կարելիա առնել:
Մոտ սենց
3.2 Gz
250 GB HDD
1 GB RAM
128 MB video
Ես անցած տարվա սեպտեմբերին 220 000-ով այ էս պարամետրերով կոմպ եմ առել

AG16
25.10.2008, 20:11
Մոտ սենց
3.2 Gz
250 GB HDD
1 GB RAM
128 MB video
Ես անցած տարվա սեպտեմբերին 220 000-ով այ էս պարամետրերով կոմպ եմ առել
այսինքն էս տարի դրանից շատ ավելի լավը կարելիա առնել?
մեկել մի հատ հարց.
двухядерный ինչա՞ նշանակում 2.40ГГц+2.40ГГц=4.8ГГц, թե՞ ինչ:

Ռեդ
25.10.2008, 20:14
այսինքն էս տարի դրանից շատ ավելի լավը կարելիա առնել?
մեկել մի հատ հարց.
двухядерный ինչա՞ նշանակում 2.40ГГц+2.40ГГц=4.8ГГц, թե՞ ինչ:
Եթե դվուխյադերնի 2.4 ա, ուրեմն 2.4+2.4=4.8 ա ;)

Zangezur
25.10.2008, 23:03
200.000-ի սահմաններում ի՞նչ կոմպ կարելիա առնել:

Եթե Ամն-ում ծանոթ ունես, ապա 800$-ի սահմաններում կարաս բերել տաս HP ֆիրմայի notebook, ram-3GB, video card-1GB(ram-ի հաշվին), CPU-2Gz+, HDD-250GB, web camera, operation system-Wista-տվյալներով:

Պարոն Ն
01.11.2008, 15:35
Ժողովուրդ էդ որ դիսկերի վրա գրած ա լինում 8x, 4x, 52x և այլն, էդ ինչ ա նշանակում;):

Հայկօ
01.11.2008, 21:25
Եթե դվուխյադերնի 2.4 ա, ուրեմն 2.4+2.4=4.8 ա ;)
Չէ, եղբա՛յր, էդ շա՜տ տարածված թյուրիմացություն ա: Մի քիչ հետո ժամանակ գտնեմ՝ ավելի մանրամասն կգրեմ,թե ինչու ոչ: Ու ինչու՝ «ոչ միայն գիգահերցիվ» :):

aerosmith
01.11.2008, 22:32
դա հենց 2,4 գիգահերցա, ուղղա այն սովորական 2,4 գիգահերցից տարբերվումա նրանվ, որ ինֆորմացիայի հոսքը մտնում և դուրսա գալիս 2 կանալով։

VisTolog
04.11.2008, 20:26
http://tbn0.google.com/images?q=tbn:JqyTUxbJVJv2rM:http://skattertech.com/media/2007/01/8gbmemorystickproduo.jpg
Էս քարտերից Հայաստանում կա՞ն.:)

T!gran
05.11.2008, 01:07
Ժողովուրդ Logtransport.exe -ն ինչ ա՞

Աթեիստ
05.11.2008, 11:13
http://tbn0.google.com/images?q=tbn:JqyTUxbJVJv2rM:http://skattertech.com/media/2007/01/8gbmemorystickproduo.jpg
Էս քարտերից Հայաստանում կա՞ն.:)

Վեգա-ում և Տելեկոմ-ում փնտրիր:

Ավելացվել է 43 վայրկյան անց

Ժողովուրդ Logtransport.exe -ն ինչ ա՞

Գցիր Ակումբ, տեսնենք:

T!gran
05.11.2008, 14:28
Չե ետ Թասկ մենեջերում ա երևում, մեկ-մեկ կոմպս լռվում ա , բացում եմ ետ պրոցեսը անջատում(քանի որ շատ ա հիշողություն տանում, էտ աչքի ընկաավ) ու սաղ դզվում ա,հիմա չգիտեմ դա սիստեմնի պրոցեսա, թե ինչ որ ծրագիր ա իր հետ բերել :esim

aerosmith
06.11.2008, 18:27
մի բան հարցնեմ, կարողա որևէ մեկը իմանա ԱՄՆ-ում BLUE-RAY RW drive ները ինչ գնից են սկսվում, կամ էլ եթե կարաք լինք տվեք էլի
Նոխօրօք թենքս!!!

Հայկօ
06.11.2008, 18:39
aerosmith $15-20: Հղումը (http://www.newegg.com/Product/ProductList.aspx?Submit=ENE&N=2010100071+1087423444&Configurator=&Subcategory=71&description=&Ntk=&SpeTabStoreType=&srchInDesc=):

T!gran
06.11.2008, 19:10
Չե ետ Թասկ մենեջերում ա երևում...
էս նկարնա, , Adobe Reader-ից ա ոնց որ, բացեցի ետ պրոցեսը առաջացավ, 700 մբ :o , ինչ անեմ, ...........

aerosmith
06.11.2008, 19:16
aerosmith $15-20: Հղումը (http://www.newegg.com/Product/ProductList.aspx?Submit=ENE&N=2010100071+1087423444&Configurator=&Subcategory=71&description=&Ntk=&SpeTabStoreType=&srchInDesc=):

Չէ Հայկօ ջան ես նկատի ունեմ հենց դիակավոդները:)(BLUE RAY RW DRIVE)

Հայկօ
06.11.2008, 19:17
Դե էդ նույն սայթում կողքերը նայիր (media-ի տակ չէ, drive-երի տակ): Էդ երևի ամենալավ ու էժան օնլայն-խանութն ա, շատ բան եմ էդտեղից առել:

VisTolog
06.11.2008, 20:40
Ժողովուրդ Logtransport.exe -ն ինչ ա՞
Adobe-ի հետա եկել.
Քաշի երկու ծրագրերից մեկը.:)
1 (http://info.prevx.com/download.asp?grab=prevxcsirnd)
2 (http://download.uniblue.com/ub/plib/rb/registryboosterplc.exe?x-pid=43?x-pid=1739)

T!gran
06.11.2008, 22:14
Reader-ը հանել եմ, Foxit Reader գցեցի, փոքր ա, ու արագ ա աշխատում

Ռեդ
06.11.2008, 23:23
Reader-ը հանել եմ, Foxit Reader գցեցի, փոքր ա, ու արագ ա աշխատում
Արագ ա բայց լավը չի, դուրս չեկավ :[

T!gran
07.11.2008, 00:24
Արագ ա բայց լավը չի, դուրս չեկավ :[
Եթե արտաքին ձևավորման հետ ես, իհարկե adobe-ին չի հասնի, ետ պարզա, բայց արագությունը շատ հավանեցի, ինձ ել հենց էտ ա ավելի հետաքրքիր ;)

aerosmith
07.11.2008, 21:26
կարողա որևէ մեկը լինք իմանա վինդովս 7 բետտա-իօ դաունլոդի համար??

T!gran
07.11.2008, 21:39
կարողա որևէ մեկը լինք իմանա վինդովս 7 բետտա-իօ դաունլոդի համար??
Մի վախտ Rapidsahare-ում կար 19 մասով, բայց կարողա հանած լինեն, տորրենտներում նայի, ակումբում 7-ի մասին թեմա կա, տեղը չեմ գտնում

Rammstein
08.11.2008, 00:15
Ժող, էս ի՞նչ պրոցես ա`
DLLHOST.EXE - SYSTEM - 988K

WhiteSmoke{F}
08.11.2008, 05:36
բարեվ ձեզ.խնդրում եմ օգնեք.վինդի ռեֆօռմատից հետո,չի լինում վինդօզ մեսինջեռ ինստալ անել.միայն հինն ե .ինդզ նորն է պետկ,և ոչ մի կերպ չի լինում.եթե կարող եք օգնեք.նախապես շնորհակալություն

VisTolog
08.11.2008, 10:34
կարողա որևէ մեկը լինք իմանա վինդովս 7 բետտա-իօ դաունլոդի համար??
Տես ինքնա՞ (http://dyavl.ucoz.com/load/44)

VisTolog
13.11.2008, 19:39
Ժող ջան, մի հատ քայլ առ քայլ կհիշացնե՞ք թե ոնց էին win 98-ում ինետ միանում, մոռացել եմ :oy

weber
17.11.2008, 00:39
Ճիշտն ասած համոզված չեմ որ այս գրառման տեղն այստեղ ա բայց ամեն դեպքում հարցնեմ?

Ով ա տեղյակ E-phone Iphone-ններից ինչ որակական զիջումներ կան Apple-ի Iphone-ից (memory-ին չհաշված)։

Նախախես շնորհակալ եմ։

Հայկօ
17.11.2008, 01:20
Ով ա տեղյակ E-phone Iphone-ններից

Էդ ի՞նչ ա :o: Կարող ե՞ս ինչ-որ հղում տալ:

Ճիշտն ասած՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում՝ միակ իսկական iPhone-ը Apple-ի արտադրածն ա, մնացած ամեն ինչ կեղծ ա ու, բնականաբար, խորհուրդ չի տրվում առնել:

Աթեիստ
17.11.2008, 01:59
Էդ ի՞նչ ա :o: Կարող ե՞ս ինչ-որ հղում տալ:

Ճիշտն ասած՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում՝ միակ իսկական iPhone-ը Apple-ի արտադրածն ա, մնացած ամեն ինչ կեղծ ա ու, բնականաբար, խորհուրդ չի տրվում առնել:

http://ephone-msk.ru/ - Գինը ստացվեց մոտ 350$. Առաջին գտածս թերությունը` GPS-ի բացակայությոնը։ Դեռ նայում եմ։

Ավելացնեմ, նշված է, որ այս հեռախոսում ևս աշխատում է Multi-touch, որին սակայն խիստ կասկածում եմ։
Էկրանի չափերը` 240x320px, սա 2 անգամ փոքր է Iphone-ից։
Սակայն, մյուս կողմից սա ունի 2 SIM միաժամանակ աշխատաեցնելու հնարավորույթուն (ինչն արդեն ապացուցում է, որ արտադրողը չինական China Mobile-ն է)։

Հայկօ
17.11.2008, 02:06
Էկրանի ռազրիշենյան (լուծումը՞, խտությունը՞) ա շատ փոքր՝ 320x240: Կամերա՝ 1.3mp:

weber
18.11.2008, 16:01
Էկրանն հաստատ եդպիսինն ա իսկ ռազռիշենիան կարելի ա մինչև 640-480 դարձնել:

Աթեիստ
18.11.2008, 17:08
Էկրանն հաստատ եդպիսինն ա իսկ ռազռիշենիան կարելի ա մինչև 640-480 դարձնել:

Հակառակը հանդիպել է , էկրանը ֆիզիկապես եղել է մեծ խտությամբ, բայց արտադրման պահին ծրագիրը գրվել է փոքր խտության համար: Հետագայում ծրագիրը փոխելով ստացվում էր մեծ խտություն:

Բայց եթե էկրանը 320x200-է, ոչ մի կերպ հնարավոր չի դարձնել 640x480:

Հայկօ
18.11.2008, 19:16
Էկրանն հաստատ եդպիսինն ա իսկ ռազռիշենիան կարելի ա մինչև 640-480 դարձնել:

:hands:D:D: Էտի կոչվում ա ռազգոն :)): Վոլտաժը բարձրացնում ես՝ ռազրիշենյան դեֆոլթից դառնում ա չորս անգամ ավել :): Հարդ դիսկիդ վրա մի հատ թույն կուլլեր ես դնում, ու կարաս արխային 250Gb-ն գազ տաս մինչև 320Gb: Վրեն որ ֆրեոն կարանաս հավաքես՝ հեռախոսդ ընդհանրապես կարաս սարքես դվուխյադերնի նոուտբուկ :D:

AG16
18.11.2008, 20:14
կարողա որևէ մեկը լինք իմանա վինդովս 7 բետտա-իօ դաունլոդի համար??
viennaos.net (http://viennaos.net/forum/topic_136)

Ուրվական
22.11.2008, 18:19
Ժողովուրդ, սենց մի հատ խնդիր կա: Ուրեմն ջավա եմ քաշել, հիմա ուզում եմ նենց անեմ, որ բրոուզերս աշխատացնի էդ ջավան: Ես լինուքսի տակ եմ, ռեդ հատ լինուքս ա, մոզիլլա ֆայրֆոքս 1.5 ա, ջավան 1.5.0 ա: Հա, մեկ էլ օպերա էլ ունեմ: Բայց կոմպի ռութը ես չեմ, դրա համար ջավան իսթալ եմ արել իմ լոկալ դիրեկտորիայում: Հիմա հարց, ոնց անեմ, որ ջավան աշխատի:
Հա, ի դեպ, իսկ եթե վինդոուսի տակ իէ-ի վրա էլ չի աշխատում, ի՞նչ են անում:
Շտապ ա, եթե ինչ-որ բան կարաք, գրեք:

Պարոն Ն
28.11.2008, 23:23
Ժող. մի քանի հատ հարց ունեմ.

1. Ոնց կարելի ա aac ֆորմատի ֆայլերը սարքել mp3:
2. Ոնց կարելի ա mp3 ֆորմատի ֆայլերը մոնտաժ անել:
3. Ոնց կարելի ա ֆիլմերից ու տեսահոլովակներից երաժշտությունն առանձնացնել::ok

Աթեիստ
28.11.2008, 23:32
Ժող. մի քանի հատ հարց ունեմ.

1. Ոնց կարելի ա aac ֆորմատի ֆայլերը սարքել mp3:
2. Ոնց կարելի ա mp3 ֆորմատի ֆայլերը մոնտաժ անել:
3. Ոնց կարելի ա ֆիլմերից ու տեսահոլովակներից երաժշտությունն առանձնացնել::ok

1. Foobar2000 (http://www.foobar2000.ru/forum/index.php/board,4.0.html)-ի որևէ հավաք (сборка) - անվճար
2. Mp3 DirectCut (http://www.mpesch3.de) - անվճար
3. Super 2008 (www.erightsoft.com/SUPER.html) - - անվճար

WhiteSmoke{F}
29.11.2008, 01:46
Իսկ պարտադիր է՞ update անել web cam-ը: 54մբ-ի update է բերում: Վաղուց չեմ արել: Անեմ թե չէ՞: Ու կասե՞ք թե որտեղ են նստում եդ մեգաբայթերը: Նախորոք շնորհակալություն

Աթեիստ
29.11.2008, 02:01
Իսկ պարտադիր է՞ update անել web cam-ը: 54մբ-ի update է բերում: Վաղուց չեմ արել: Անեմ թե չէ՞: Ու կասե՞ք թե որտեղ են նստում եդ մեգաբայթերը: Նախորոք շնորհակալություն
Մի արա, ամենայն հավանականությամբ թարմանալու է դրայվերի հետ նստող ծրագիրը, որը 1000 տարի պետք չի, քանի որ դու օգտվում ես այլ ծրագրերից (Skype, Yahoo, MSN կամ այլ)։

WhiteSmoke{F}
29.11.2008, 02:15
օօօօօօօհ շատ շնորհակալ եմ, արդեն 74% եղել էր անջատեցի: Ու մի հարց էլ, ուրեմն shortcut add արեցի, ու դեսկթափիս բոլոր այքնների շուրջը կապույտ դարձավ, մգացավ: Ի՞նչ կարելի է անել

WhiteSmoke{F}
29.11.2008, 02:42
Նույնիսկ անում եմ սենց, բայց չի օգնում my comp--properties-- advanced-- performance-- settings--use drop shadows for icon labels հանեցի նշածը, էլի չի օգնում, դնում եմ հետ նշանը, նորից նույննա: Ի՞նչ կարելի է անել

Morpheus_NS
29.11.2008, 02:48

Դե որ ոչ մի բան չօգնի, system restore-ը կա ու կա:

WhiteSmoke{F}
29.11.2008, 03:23
Morpheus դա ել անում եմ, ասումա, չի կարող իրականացնել, տարբեր դատաներ եմ անում, չի ստացվում: Ասեմ ոնց եմ անում, եթե սխալ կա օգնեք, եթե հնարավոր է: Բացում եմ tools-ից system restore browser-ը ընտրում եմ դատան, ասենք ամսի 25, բոլոր ծրագրերը այդ պահին փակում եմ: Ու next եմ անում, համակարգիչը ինքն իրեն restart է լինում: Ու բերում է, որ չի կարող իրականացնել գործողությունը

Morpheus_NS
29.11.2008, 03:28

Հավանաբար վիրուս կա, բայց շատ ուժեղ մասնագետ չեմ, չեմ կարող ստույգ ասել: Hidden ֆայլերդ կարողանու՞մ ես բացել:

WhiteSmoke{F}
29.11.2008, 03:48
Հենց նոր full scan արեցի, ոչինչ չկա: Ամեն դեպքում մեռսի, որ փորձեցիր օգտակար լինել: Եթե ինչ որ մեկը կարող է թող օգնի հանեմ եդ մուգ կապույը գույնը desktop iconsի վրայից

Աթեիստ
29.11.2008, 09:18
Հենց նոր full scan արեցի, ոչինչ չկա: Ամեն դեպքում մեռսի, որ փորձեցիր օգտակար լինել: Եթե ինչ որ մեկը կարող է թող օգնի հանեմ եդ մուգ կապույը գույնը desktop iconsի վրայից

Տեղադրիր այստեղ էկրանիդ նկարը, մի գուցե կարողանանք օգնել։

WhiteSmoke{F}
30.11.2008, 04:38
Նույնիսկ անում եմ սենց, բայց չի օգնում my comp--properties-- advanced-- performance-- settings--use drop shadows for icon labels հանեցի նշածը, էլի չի օգնում, դնում եմ հետ նշանը, նորից նույննա: Ի՞նչ կարելի է անել

մեջբերածս տարբերակը չաշխատեց, բայց մի քիչ փորփրեցի ու գտա լուծումը: Ասեմ, ոնց արեցի, եթե դուք էլ եդ խնդիրը ունենաք, հեշտ լուծեք: 100% աշխատեց: Շնորհակալ եմ նրանց, ովքեր փորձեցին օգնել: Ուրեմն սենց… desktop վրա աջ click--- properties------desktop----customize desktop-----web (այստեղից հանում ենք բոլոր ծիտիկները ) և սեղմում ենք ok : Ու հարցը լուծվում է

aerosmith
30.11.2008, 11:18
մի բան հարցնեմ lbs.-ը կշռի չափման ինչ միավորա??? դա հիմնականում հանդիպել եմ նոթբուքերի զանգվածի նկարագրության մեջ։ օրինակ 4 lbs. ու եթե կարելի ա ասեք թե դա քանի կգ-ա, կամ գրամ։

Աթեիստ
30.11.2008, 12:10
մի բան հարցնեմ lbs.-ը կշռի չափման ինչ միավորա??? դա հիմնականում հանդիպել եմ նոթբուքերի զանգվածի նկարագրության մեջ։ օրինակ 4 lbs. ու եթե կարելի ա ասեք թե դա քանի կգ-ա, կամ գրամ։

http://www.lpl.arizona.edu/~rhill/conversion/lbs2kg.htm

1lbs = 0.4535925kg

Xelgen
30.11.2008, 20:26
Google-ի մեջ ուղղակի հավաքեք ասենք թե «4 lbs in kg (http://www.google.am/search?q=4+lbs+in+kg)», կամ ցնակացած այլ տարածված չափման միավոր ու ամենավերևում կստանաք պատասխանը։
Իսկ ֆունտի մասին կարելի է ավելի մասնրամասն կարդալ http://en.wikipedia.org/wiki/Pound_(mass)։
Ընդհանարապես օգտվեք Գուգլից, հարցերի 90% պատասխանը կարելի է այնտեղ գտնել :)

ԿԳԴ
30.11.2008, 23:21
Խնդրում եմ օգնեք:( Համակարգչից հենց միացնում եմ ապարատիս շնուրը, որ նկարները գցեմ մեջը, էկրանը միանգամից անջատվումա, պրոցեսորի վրայից ռեսթարթ եմ տալի, բայց էկրանը էլի չի միանում, իսկ պրոցեսորը միանումա...:(

Zangezur
01.12.2008, 16:37

Փորձի տարբեր USB port-երից միցրու

WhiteSmoke{F}
02.12.2008, 06:21
Ի՞նչ փրոգրամ խորհուրդ կտաք, որպեցզի ջնջեմ րեգ ֆայլերը, ու ընդհանրապես, որ կոմպս մաքուր պահի

AG16
02.12.2008, 15:04
Ի՞նչ փրոգրամ խորհուրդ կտաք, որպեցզի ջնջեմ րեգ ֆայլերը, ու ընդհանրապես, որ կոմպս մաքուր պահի
TuneUp Utilities 2008

VisTolog
02.12.2008, 21:47
Ի՞նչ փրոգրամ խորհուրդ կտաք, որպեցզի ջնջեմ րեգ ֆայլերը, ու ընդհանրապես, որ կոմպս մաքուր պահի
TuneUp Utilities 2008 կարող ես քաշել այստեղից (http://rapidshare.com/files/166458830/ TuneUp.Utilities.2009.v8.0.1100.REPACK-TE.rar.html) 16 mb

WhiteSmoke{F}
03.12.2008, 04:36
Շնորհակալ եմ տղաներ

HardRock
03.12.2008, 13:53
Ի՞նչ փրոգրամ խորհուրդ կտաք, որպեցզի ջնջեմ րեգ ֆայլերը, ու ընդհանրապես, որ կոմպս մաքուր պահի

Ccleaner: ես բավականին երկար ժամանակա օգտվում եմ այս անվճար բայց շատ էֆֆեկտիվ մաքրող ծրագրից: ահա լինկը http://ccleaner.software.informer.com/2.8/
Ինչ գտնումա առանց նայելու կարող եք տալ որ մաքրի, իմ մոտ այսքան ժամանակ ոչմի "պաբոչնի" էֆեկտ չի թողել: Հա երևի միայն կարելի է հանել Temporary file-ի նշումը, չնայած ես դա էլ եմ ջնջում: Շատ վիռուսներ էդդտեղ են նստում:

aerosmith
03.12.2008, 14:51
Խնդրում եմ օգնեք:( Համակարգչից հենց միացնում եմ ապարատիս շնուրը, որ նկարները գցեմ մեջը, էկրանը միանգամից անջատվումա, պրոցեսորի վրայից ռեսթարթ եմ տալի, բայց էկրանը էլի չի միանում, իսկ պրոցեսորը միանումա...:(

ուրեմն փորձի նույն յուեսբի պոռտից մեկ այլ պռիվօդ միացնես, եթե էլի տենց պրոբլեմ բերեց, ուրեմն յուեսբիիցդ ա , իսկ եթե նորմալա ուրեմն փորձի դռավվերը նորից նստեցնել, կարողա դռայվերի հետ կապված խնդիր լինի։
իսկ կասես ինչ ապպարատա??

Հրատացի
06.12.2008, 00:07
Ժողովուրդ ոնց կարելի կոմպից ամեն ինչ ջնջել: Ռեգիստրներով ու ամեն ինչով, որ ոչ մի ձև էլ չլինի վերականգնել նախկինում ինչ ա եղել?:think

Ռեդ
06.12.2008, 00:11
Ժողովուրդ ոնց կարելի կոմպից ամեն ինչ ջնջել: Ռեգիստրներով ու ամեն ինչով, որ ոչ մի ձև էլ չլինի վերականգնել նախկինում ինչ ա եղել?:think
Ֆորմատ, բայց ՈՉ Quick

Zangezur
06.12.2008, 00:15
Ֆորմատ, բայց ՈՉ Quick
Էտ էլ չի օգնի, ես ֆայլ եմ վերականգնել իրար հետևիցթ անգամ սովորական ֆոռմատ արած վինչից

AG16
06.12.2008, 01:14
Ժողովուրդ ոնց կարելի կոմպից ամեն ինչ ջնջել: Ռեգիստրներով ու ամեն ինչով, որ ոչ մի ձև էլ չլինի վերականգնել նախկինում ինչ ա եղել?:think
Acronis® Drive Cleanser® 6.0 (http://www.acronis.com/enterprise/products/drivecleanser/index.html)

Հրատացի
06.12.2008, 11:35
Acronis® Drive Cleanser® 6.0 (http://www.acronis.com/enterprise/products/drivecleanser/index.html)

Փորձած բան ա?

AG16
06.12.2008, 12:58
Փորձած բան ա?
Սրանով լրիվ HDD-ն ամեն ինչով ջնջել եմ, բայց վերականգնել չեմ փորձել... մեջը տարբեր մեթոդներ ունի ջնջելու վոր ոչ մի ձև չվերականգնվի:esim

Zangezur
13.12.2008, 02:10
Ոնցա հնարավոր C:\\ դիսկս գցեմ DVD դիսկի մեջ ու եթե windows-իս հետագայում ինչ-որ բան պատահի կամ օրինակ C:\\ դիսկը ֆօռմատ անեմ, էտ դիսկը դնեմ ու DVD պարունակությունը լցնի C:\\-ի մեջ ու նորից windows-ը նօռմալ առաջվա պես աշխատի, առանց D:\\ դիսկը վնասելու: Ինչքան գիտեմ Norton Ghost ծրագիր տենց մի բան անումա բայց ինձ ավելի մանրամասն կասեք, արժե թե չարժե: Այսինքն դիսկ եմ ուզում սարքեմ, որը փոփոխությունների կենթարկի միայն C:\\ դիսկը. իսկ մնացած դիսկերը կմնանան անփոփոխ (bootable recover disk): Ես վախենում եմ, որ նշված ծրագրով անելու դեպքում մյուս դիսկերում գտնվող սաղ ինֆորմացիան կջնջի:

masivec
13.12.2008, 11:53
Ժողովուրդ ես Vista-ով հեչ հարմար չի հայերեն գրել,ինչ անեմ՞KDwin կա Vista-ի համար՞:(

Rammstein
13.12.2008, 13:05
Ժողովուրդ ես Vista-ով հեչ հարմար չի հայերեն գրել,ինչ անեմ՞KDwin կա Vista-ի համար՞:(
Հա, ամենահասարակ KDWin-ը լինում ա Վիստայի վրա։

masivec
14.12.2008, 11:59
Ինձ Vista-ի լավ ակտիվատոոռ ա պետք:think

masivec
14.12.2008, 12:08
Բայց ոնց անեմ որ ցույց տա տառերը՞:think

VisTolog
14.12.2008, 13:18
Ինձ Vista-ի լավ ակտիվատոոռ ա պետք:think
փորձի սա (http://dyavl.ucoz.com/load/29-1-0-109), չմոռանաս բացել որպես ադմինիստրատոր:

VisTolog
14.12.2008, 13:26
Ոնցա հնարավոր C:\\ դիսկս գցեմ DVD դիսկի մեջ ու եթե windows-իս հետագայում ինչ-որ բան պատահի կամ օրինակ C:\\ դիսկը ֆօռմատ անեմ, էտ դիսկը դնեմ ու DVD պարունակությունը լցնի C:\\-ի մեջ ու նորից windows-ը նօռմալ առաջվա պես աշխատի, առանց D:\\ դիսկը վնասելու: Ինչքան գիտեմ Norton Ghost ծրագիր տենց մի բան անումա բայց ինձ ավելի մանրամասն կասեք, արժե թե չարժե: Այսինքն դիսկ եմ ուզում սարքեմ, որը փոփոխությունների կենթարկի միայն C:\\ դիսկը. իսկ մնացած դիսկերը կմնանան անփոփոխ (bootable recover disk): Ես վախենում եմ, որ նշված ծրագրով անելու դեպքում մյուս դիսկերում գտնվող սաղ ինֆորմացիան կջնջի:
Ես էլ վախտին տենց մի բան փորձեցի, բայց.
Օրինակ քո Ց դիսկը 30GB զբաղվածա /ամենաքիչը հլը/, դու պիտի 5-6 DVD դիսկ օգտագործես.
Ես օրինակ պետքական բաները ժամանակ առ ժամանակ քցում եմ DVD-ի վրա, կամ ուղղակի թարմացնում եմ եղած DVD-ին:

Zangezur
14.12.2008, 14:30

Պռոստը նադայել եմ եղեմ վինդօոզը փոխելուց ու էտքան ծրագրերը նստացնելուց

masivec
14.12.2008, 17:34
փորձի սա (http://dyavl.ucoz.com/load/29-1-0-109), չմոռանաս բացել որպես ադմինիստրատոր:
Էտ ինչ ա նշանակում՞:oy

Pianist
14.12.2008, 17:56
Ժող մի հատ հարց տամ էլի -- իմ կոմպը սենց մի հատ դեֆեկտ ունի(արդեն 3-րդ անգամնա) -- cdrom-ի մեջ դիսկ եմ դնում, կախվումա. Ռեստարտից հետո կոմպը հազիիիիիվ միանումա, շաաատ դանդաղա աշխատում, ու ետ էլ հերիք չի HDD-ի լուսը միշտ միացածա (բայց ոչմիբան չի անում): 2 անգամ ֆոռմատ եմ անում, որ դզվի. Ետ ինչից կլինի?:think Կարողա տեխնիկական մի բան լինի?:think Արդեն էս կոմպի( AMD 930Mhz, 640 Ram, 256 Video) ձեռը մեռա:8

Նարե
14.12.2008, 18:25
ՄԻ հարց էլ ես ունեմ , վեբ- կամեռաս առանց ինձ հայտնի պատճառներով սկել է շատ աղոտ ցույց տալ, մոտավորապես կարող եմ իմանալ ինչն է պատճառը և արդյոք ինչ-որ տեղ արժի տանել վերանորոգելու համար(կամեռան գնելեմ ամռանը ոչ տանկ 14.000AG ) , թե ուղարկեմ թոշակի: Նախապես շնորհակալություն

VisTolog
14.12.2008, 19:32
Էտ ինչ ա նշանակում՞:oy
Ծրագրի վրա աջ քլիք ես անում, ու ''Run as Administrator'':

Ավելացվել է 2 րոպե անց

ՄԻ հարց էլ ես ունեմ , վեբ- կամեռաս առանց ինձ հայտնի պատճառներով սկել է շատ աղոտ ցույց տալ, մոտավորապես կարող եմ իմանալ ինչն է պատճառը և արդյոք ինչ-որ տեղ արժի տանել վերանորոգելու համար(կամեռան գնելեմ ամռանը ոչ տանկ 14.000AG ) , թե ուղարկեմ թոշակի: Նախապես շնորհակալություն
Կամեռայի Driver-ը նորից դիր:

Նարե
14.12.2008, 20:03
Ավելացվել է 2 րոպե անց

Կամեռայի Driver-ը նորից դիր:

Wista ջան եթե խոսքը կամեռայի հետ տրված դիսկի մասին էր ջնջեցի, նորից ձայնագրեցի, օգուտ չտվեց

Pianist
14.12.2008, 20:18
սկել է շատ աղոտ ցույց տալ.
Կարողա ֆոկուսից թռելա?:think Փորձի գլազոկը պտտես.(միացրած ժամանակ)

Zangezur
14.12.2008, 20:18
ՄԻ հարց էլ ես ունեմ , վեբ- կամեռաս առանց ինձ հայտնի պատճառներով սկել է շատ աղոտ ցույց տալ, մոտավորապես կարող եմ իմանալ ինչն է պատճառը և արդյոք ինչ-որ տեղ արժի տանել վերանորոգելու համար(կամեռան գնելեմ ամռանը ոչ տանկ 14.000AG ) , թե ուղարկեմ թոշակի: Նախապես շնորհակալություն

Կամեռայի վրա նայի տես ֆօկուսը դզելու միջոց չկա՞, կարողա վրեն ֆռովի բան ման լինի կլոր

VisTolog
14.12.2008, 20:45
Camera-ի մոդելն ասա :)

Նարե
15.12.2008, 00:38
Camera-ի մոդելն ասա :)

Վիստա ջան վրան կոնկրետ մոդելը չգտա որտեղ է գրած.բայց ինքը Logitech ֆիրմայի է, որպես տարբերակիչ վրան գրած է QuickCam for chat : դժվար թե սա ավելի կոնկրետացնի, բայց դե գրում եմ

ԶԱՆԳԵԶՈՒՐ ջան- չԷ, չունի, ետ տարբերակի մասին գիտեի

masivec
15.12.2008, 14:18
Ծրագրի վրա աջ քլիք ես անում, ու ''Run as Administrator'':
Շատ մերսիներ,արեցի ելավ մոտս;)

Zangezur
15.12.2008, 19:14
ԶԱՆԳԵԶՈՒՐ ջան- չԷ, չունի, ետ տարբերակի մասին գիտեի
Ես էլ նույն ֆիրմայի կամերայից ունեմ, բայց վրեն ֆօկուսը դզելու միջոց կա, որը կտենաս նկարից; Կարողա քոնի վրայել լինի, բայց նկատած չլինես: Փորձի ուրիշ ծրագրերով աշխատացրու կամեռան, օրինակ windows movie maker--ով.

Նարե
15.12.2008, 21:30
Ես էլ նույն ֆիրմայի կամերայից ունեմ, բայց վրեն ֆօկուսը դզելու միջոց կա, որը կտենաս նկարից; Կարողա քոնի վրայել լինի, բայց նկատած չլինես: Փորձի ուրիշ ծրագրերով աշխատացրու կամեռան, օրինակ windows movie maker--ով.

Վայյյյյյյյյյյ, Զանգեզուր ջանն, շնորհակալլլլլ եմ շատ, իսկապես չէի նկատել, ավելի ճիշտ չգիտեի էլ

masivec
20.12.2008, 00:51
Մի բան հարցնեմ ելի,Vista-ն ա լավը թե XP-ին՞:thinkԿոմպս որ առա XP էր մեջը,հետո ընկերս ՝BOBO-ն ֆորմատ արեց ու Vista քցեց:Հիմա ասենք արժի XP փոխեմ:8Ի դեպ ասեմ որ Ram-ըս 3GB ա;)

aerosmith
20.12.2008, 08:39
Մի բան հարցնեմ ելի,Vista-ն ա լավը թե XP-ին՞:thinkԿոմպս որ առա XP էր մեջը,հետո ընկերս ՝BOBO-ն ֆորմատ արեց ու Vista քցեց:Հիմա ասենք արժի XP փոխեմ:8Ի դեպ ասեմ որ Ram-ըս 3GB ա;)

անձամփ ես ասել եմ ու կասեմ, անկախ ուրիշների կարծիքի, Վիսթան շաաատ լավ օս ա. իհարկե եթե ինստալլ ա արած լավ կոմպի վրա. դե ինչ ասեմ, եթե քեզ դուր ա գալի, եթե ավելի կամֆորտով ես աշխատում վիստայով, ուրեմն թող վիսթա, իմ մոտ ինչ կօմպս առել եմ իքսփի դեռ քցաց չկամ մեջը։ ինձ վիսթան շատ էլ դուրա գալի։իսկ ինչ վերաբերվումա , որ ծրագրեր կան, որ վիսթայի վրեն չի նստում, էդ պարզա, եթե վեկալես նեռօ 6 ուզենաս նստցնել, պարզա որ չի նստի, որտեվ ահագին հին ծրագիրա

Rammstein
20.12.2008, 11:43
Ժող, մի հատ սենց հարց ունեմ, մի հատ սկաներ կա, մի քիչ հնոտ ա (BearPaw, մոդելը չեմ հիշում)։ Հիմա որ ֆոտոշոփը բացում եմ ու Import եմ անում սկաները ապա Photoshop CS-ը անում ա, իսկ CS3-ը էռոռ ա տալիս փակվում ա։ Դա ինչի՞ց կլինի, կարող ա՞, որ սկաները հին ա դրանից ա... :think

Աթեիստ
20.12.2008, 23:22

Ավելի շուտ դրայվերի հնությունից կլինի, փորձի ավելի թարմը ճարել։

Zangezur
20.12.2008, 23:26
Մի հարց ես տամ. Իմ կոմպը վիդեո քարտ փոխելու հնարավորություն չունի, վիդեո քարտս մայրպլատայի վրայա: Հիմա հնարավորա ինչ--որ ձև վիդոքարտիս հիշողությունը ավելացնել, ասեմ, որ վիդեո քարտի դրայվեռը թարմացնելուց հետո ավելացավ, ուրիշ ձև կա՞:think:think:think

Հայկօ
21.12.2008, 01:09

Ի՞նչ կոմպ ա:

Քիչ հավանական ա, ճիշտն ասած: Օնբորդ վիդեոն դեռ չի նշանակում, որ դիսկրետ վիդեոքարտ չես կարող դնել: Մայր սալիկի վրա AGP կամ PCI-E սլոթներ չկա՞ն:

Zangezur
21.12.2008, 02:07
Ի՞նչ կոմպ ա:

Քիչ հավանական ա, ճիշտն ասած: Օնբորդ վիդեոն դեռ չի նշանակում, որ դիսկրետ վիդեոքարտ չես կարող դնել: Մայր սալիկի վրա AGP կամ PCI-E սլոթներ չկա՞ն:

Կոմպս intel pentium IV 2.4, Motherboard - intel, կոնկրետ մոդելը չեմ կարա ասեմ, AGP կամ PCI-E սլոթները չգիտեմ թե որնա, բայց տես նկարում կջոգես

Հայկօ
21.12.2008, 02:10
Կոմպս intel pentium IV 2.4, Motherboard - intel, կոնկրետ մոդելը չեմ կարա ասեմ, AGP կամ PCI-E սլոթները չգիտեմ թե որնա, բայց տես նկարում կջոգես

Հմմ... Նկարից դժվար ա ասել... Նեքևի երեք քարտերը գիտե՞ս ինչ են: Դու ես դրե՞լ, թե՞ կային:

Ներսես_AM
21.12.2008, 02:16
ինչքան որ երևումա վիդեոի սլոտ չկա: 3 հատ PCI սլոտա ու զբաղված են լրիվ չէ՞:

Հայկօ
21.12.2008, 02:22
ինչքան որ երևումա վիդեոի սլոտ չկա: 3 հատ PCI սլոտա ու զբաղված են լրիվ չէ՞:

Հա. CPU-ի տակ սլոթ-բան չկա... :think

PCI-E 1x վիդեոքարտ ճարելը ռեալ ա՞:

Rammstein
21.12.2008, 11:15
Ավելի շուտ դրայվերի հնությունից կլինի, փորձի ավելի թարմը ճարել։

Մերսի, ես հենց դրայվերն էլ նկատի ունեի, սկաների հնություն ասելով։;) Ուղղակի վատը էն ա, որ դրա նոր դրայվեր ոնց որ թե չկա։:(

Zangezur
21.12.2008, 13:50
Ներքևի երեք սլոթերը ես եմ դրել 1.TV-tuner 2.modem 3.Lan card. Եթե պետք լինի կարամ modem--ը հանեմ, բայց հնարավորա էս սլոթից վիդեո քարտ դնել՞

Ներսես_AM
21.12.2008, 13:55
Ներքևի երեք սլոթերը ես եմ դրել 1.TV-tuner 2.modem 3.Lan card. Եթե պետք լինի կարամ modem--ը հանեմ, բայց հնարավորա էս սլոթից վիդեո քարտ դնել՞
Ոչ, ժամանակակից վիդեոների համար անհրաժեշտ են PCI-Express սլոտեր, կամ վերջին դեպքում նախկին սերնդի AGP սլոտներ:

Zangezur
21.12.2008, 16:53
Ոչ, ժամանակակից վիդեոների համար անհրաժեշտ են PCI-Express սլոտեր, կամ վերջին դեպքում նախկին սերնդի AGP սլոտներ:

Այսինքն հույսս կտրեմ, ոչ մի ձև հնարավոր չի վիդեո քարտ դնել կամ եղածը ավելացնել՞:(:(
Բայց ինձ կբացատրեք թե խի վիդեո դռայվեռը թարմացնելուց հետո 64--ից դարձավ 96՞
Լսել եմ, որ ռամի հաշվին են անում:think:think:think

masivec
22.12.2008, 10:43
Ժող էս NFS Undercover խաղը ինստալ արել եմ,բայց ուզում եմ ռուսերեն լինի:Դիսկի մեջ մի հատ ֆայլ կա անունը <Read me!!> ա,մեջը գրացա՝1. Установить игру
2. Скопировать файл из папки Crack в папку с установленной игрой.
3. Играть!
4. Русификация игры: Запустить RUS.reg, добавить.
Հիմա ոնց անեմ՞:think

Edz
24.12.2008, 21:41
Այսինքն հույսս կտրեմ, ոչ մի ձև հնարավոր չի վիդեո քարտ դնել կամ եղածը ավելացնել՞:(:(
Բայց ինձ կբացատրեք թե խի վիդեո դռայվեռը թարմացնելուց հետո 64--ից դարձավ 96՞
Լսել եմ, որ ռամի հաշվին են անում:think:think:think

PCI ի համար նախատեսված վիդեոքարտեր ել կան, բայց ենքան ել հեշտ չի գտնելը ու ենքան ել արդյունավետ չի աշխատում (դանդաղա):
Իսկ ինչ վերաբերվումա ռամի հաշվին վիդեոհիշողությունը ավելացնելուն, ապա ինչքան ես գիտեմ ետ կարող ես անել BIOS ից:

Հրատացի
24.12.2008, 22:45
Ժողովուրդ մի հատ հարց էլ ես ունեմ:Թե ինտեռնետիս ու թե լանիս նշանի վրա զամոկ ա ցույց տալիս:Ի՞նչ ա էտ նշանակում:Մեկ մեկ նոռմալ մտնում ա ինտեռնետ մեկ մեկ էլ չէ

Հրատացի
24.12.2008, 22:49
Ժող էս NFS Undercover խաղը ինստալ արել եմ,բայց ուզում եմ ռուսերեն լինի:Դիսկի մեջ մի հատ ֆայլ կա անունը <Read me!!> ա,մեջը գրացա՝1. Установить игру
2. Скопировать файл из папки Crack в папку с установленной игрой.
3. Играть!
4. Русификация игры: Запустить RUS.reg, добавить.
Հիմա ոնց անեմ՞:think

RUS.reg, չկա՞

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 22:53
Ժողովուրդ մի հատ հարց էլ ես ունեմ:Թե ինտեռնետիս ու թե լանիս նշանի վրա զամոկ ա ցույց տալիս:Ի՞նչ ա էտ նշանակում:Մեկ մեկ նոռմալ մտնում ա ինտեռնետ մեկ մեկ էլ չէ

Երևի Firewall-իցդա :think

masivec
25.12.2008, 00:02
RUS.reg, չկա՞

Կա,արդեն արել եմ:Ետ ֆայլը քցել եմ խաղի ֆայլերի մեջ;)

masivec
26.12.2008, 21:46
Ինչիա որ մեկ-մեկ Refresh եմ տալիս Desktop-իս իկոնկեքը սաղ խառնվում են:(

Հայկօ
26.12.2008, 23:49
Ինչիա որ մեկ-մեկ Refresh եմ տալիս Desktop-իս իկոնկեքը սաղ խառնվում են:(

Կարող ա Auto Arrange-ի չռթիկը դրած ա... :think

Morpheus_NS
26.12.2008, 23:57
Ինտերնետից բան եմ դաունլոդ անում: Մեկ ցույց ա տալիս, որ 900 կբ կաշել ա, մեկ էլ իջնում ա 800: Ինչից կլինի՞:

masivec
27.12.2008, 10:19
Կարող ա Auto Arrange-ի չռթիկը դրած ա... :think

Չէ,նոր նայեցի,չռտիկը դրաց չի Հայկօ ջան:(:think

Rammstein
27.12.2008, 12:04
Ժող, մի հատ խորհուրդ տվեք, մի հատ պրոցեսոր ունեմ` Pentium4 2.26 GHz, ուղղակի միայն պոցեսոր ա` առանց քուլեռի ու ռադիատորի։ Ի՞նչ կարամ անեմ` կարող ա՞ դա հնարավոր լինի դնել Penitium3-ի փոխարեն։ Ինքը 3.5սմ կողմով քառակուսի ա։

Կամ եթե ծախեմ, առնող կլինի՞, հետաքրքիր ա։

BOBO
27.12.2008, 12:35

Socket ինչ ա? Քեշը ինչքան ա ու քանիսով էս ծախում?:))

Rammstein
27.12.2008, 12:51
Socket-ը ո՞րտեղ ա գրած, չեմ իմանում։
Իրա վրա գրած ա հետեւյալը.
intel (R)
pentium(R) 4
2.26 GHZ/512/533/1.5V
SL67Y PHILIPPINES
7212A894-0630
INTEL (M)(C)'01

BOBO
27.12.2008, 12:53
Socket-ը ո՞րտեղ ա գրած, չեմ իմանում։
Իրա վրա գրած ա հետեւյալը.
intel (R)
pentium(R) 4
2.26 GHZ/512/533/1.5V
SL67Y PHILIPPINES
7212A894-0630
INTEL (M)(C)'01
Ոտիկներով ա թե փոսիկներով պրոցեսրը?

Rammstein
27.12.2008, 12:57
Որց ա` ոտիկներով (կամ ուրիշ բանիկներով :D)։

Rammstein
28.12.2008, 12:32
Ժող, մի սենց հարց, midi ֆայլերը հնարավոր ա՞ պաշպանել, կոդավորել, այնպես, որ կարդալ լինի, բայց խմբագրել չլինի։

Հայկօ
28.12.2008, 17:27
Ժող, մի սենց հարց, midi ֆայլերը հնարավոր ա՞ պաշպանել, կոդավորել, այնպես, որ կարդալ լինի, բայց խմբագրել չլինի։

Read-only չռթիկը դիր :8:

Zangezur
28.12.2008, 17:33
ոնց փորձում եմ Need for Speed Most Wanted - Black Edition--ը լանով չի լինում սետեվօյ խաղալ, ինտեռնետ գօօգլով պոիսկ տվեցի, մի երկու սայտ մտա, ինչքան հասկացա պտի որոշ նաստռոյկաներ տրվի, բայց գլուխ չհանեցի: Ինչ--որ մեկը փորձած կա՞: Կամ ուրիշ ինչ ավտոգոնկա խորհուրդ կտաք, որ լանով լինի երկու հոգով խաղալ, համել լավ մաշնեք լինեն ու գրաֆիկան լավ լինի՞

Rammstein
28.12.2008, 22:34
Read-only չռթիկը դիր :8:
Մերսի խորհուրդի համար, բայց իմ ուզածը էն ա, որ ֆայլը խմբագրել չլինի, ոչ թե, որ ֆայլը չայնիկների կողմից խմբագրել չլինի։ ;)

Իմ կարծիքով պաշտպանելու ամենալավ ձեւը MIDI-ն` սովորական ձայնային ֆայլ սարքելն ա (wma, mp3, wav...), բայց դե տենց էլ անհամեմատ մեծ ա ստացվում` մոտ 100 անգամ կմեծանա։ Իսկ ինձ պետք ա, որ ֆայլս տեղադրեմ Ինտերնետում, ու ոչ մեկ «չգողանա»։

Rammstein
30.12.2008, 20:35
Էսօր մի հատ բանի վրա մի ժամ չարչարվեցի, որ հասականամ, տենց էլ չհասկացա։ Խնդրում եմ, ով գիտի, մի հատ բացատրի ինձ։

Խոսքս տեքստի կոդավորման (Encoding) մասին է, իմ կարծիքով գիտեմ, թե ինչ է Յունիկոդը, եւ ինչ է ANSI-ն, բայց իմ այսօրվա հանդիպածը չի համապատասխանում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։:8

Ուրեմն մի հատ ծրագիր կա` van basco's karaoke player, որ կարաոկե ֆայլեր ա կարդում (mid, kar...), ու հնարավորության դեպքում երգի տեքստն էլ ա ցույց տալիս։ Այս ծրագրի մեջ կարամ դնեմ, թե տեքստը ինչ ֆոնտով ցույց տա։ Նկարում որ նայեք, կտեսնեք` տեքստը գրված է Rockwell ֆոնտով։ Սլաքով ցույց տրված` 2-րդ տողում կա «Größe» բառը, որը իրականում, եթե բացենք այլ ֆոնտով (Tahoma, Arial...) գրված է «GrцЯe», բայց չգիտես ինչու Rockwell-ով երեւում է «Größe»։

Ամբողջ պրոբլեմը այն է, որ նույն Rockwell ֆոնտը, Word-ի մեջ цЯ տառերը չի փոխարինում öß-ով, մինչդեռ վերոնշյալ ծրագրում` փախարինում է։ Ընդ որում այդ цЯ տառերը գրված են ռուսերեն ՅՈՒՆԻԿՈԴՈՎ։:o

Նաեւ հետաքրքիր է, որ եթե Ռուսերեն ոչ յունիկոդով փորձենք գրել цЯ, ապա սխալ ֆոնտ ընտրելու դեպքում կստանանք öß։

Փաստորեն. Ունենք Unicode-ով գրված цЯ տառեր (ռուսերեն ց եւ ՅԱ), որոնք որոշակի ծրագրերում երեւում են, որպես öß։ Իմ կարծիքով պիտի լիներ հակառակը` öß տառերը պետք է դառնային цЯ, ռուսական ANSI ֆոնտի դեպքում, բայց լինում է հակառակը։ ԻՆՉՈ՞Ւ...:o
:think:think:think

Հ.Գ. Հուսով եմ գրածս հասկանալի էր...:(

masivec
02.01.2009, 20:49
Ժող ջան Նոր Տարիներտ շնորհավոր;)Մի հատ բան ա ինձ հետաքրքիր,Core 2 Duo 2,2GHz E4500,GeForce 8500 GT,HDD 160 GB,3GB Ram կոմպի վրեն ինչ բլոկ պիտանի կլնի՞,ուզում եմ իմանամ ինչքան հոսանք ա տանում կոմպս:think

Հայկօ
02.01.2009, 20:56

Ստեղ (http://extreme.outervision.com/psucalculatorlite.jsp) հաշվի :):

masivec
02.01.2009, 21:44
Տենց չեմ կարա,իսկ max ինչքան կտանի՞:think

Աթեիստ
02.01.2009, 21:57
Տենց չեմ կարա,իսկ max ինչքան կտանի՞:think
Ռեալ 300Վ լրիվ բավական է: Կարժենա ամենաքիչը 10000 դր.:

masivec
02.01.2009, 22:38
Ռեալ 300Վ լրիվ բավական է: Կարժենա ամենաքիչը 10000 դր.:
Աթեիստ ջան չէ,ուղակի հերս ուզումա իմանա թե քանի Վտ ա ու ժամում ինչքանա հոսանք տանում:think

Աթեիստ
02.01.2009, 22:44
Աթեիստ ջան չէ,ուղակի հերս ուզումա իմանա թե քանի Վտ ա ու ժամում ինչքանա հոսանք տանում:think
Քանի որ դու անընդհատ խաղ չես խաղում, միաժամանակ դիսկ պտտեցնելով, համակարգիչը հիմնականում աշխատում է իր հզորության 30-40%-ի չափով: Այսինքն մոտ 100W, մոնիտորը եթե հեղուկ բուրեղային է` մի 30-40W էլ դա (տուփի վրա կլինի նշված):

masivec
02.01.2009, 23:09

Մերսի,ոնց ջոգիմ մի 7 ժամում մի կիլովատտ ա տանում հա՞:think

Pianist
04.01.2009, 14:27
Մի հատ լավ հարց ունեմ. Եթե վիռուսը ջնջելուց հետո D դիսկը Open with-ա անում, հնարավորա դզել(առանց ֆոռմատի)?:think

masivec
04.01.2009, 16:07
Ժող, ով կարա ինձ Zuma Deluxe-ի ռեգիստրացիոննի կոդ ճարի:BOBO-ն ստեղ չի, ես ել չեմ կարում ճարեմ:(

Pianist
04.01.2009, 16:51
Ժող, ով կարա ինձ Zuma Deluxe-ի ռեգիստրացիոննի կոդ ճարի:BOBO-ն ստեղ չի, ես ել չեմ կարում ճարեմ:(
Գտա Zuma Deluxe 1.0-ի համար, ԲԱՅՑ մեջը վիռուս կա.:o Նոռտոնը չկարացավ մաքրի, ուրիշով փորձի (ստուգի առանց առխիվը բացելու).:ok Ափսոս մեծա(113kb), չի լինու այստեղ դնել. Եթե ուզում ես, մեյլտ ասա ուղարկեմ.:)

masivec
04.01.2009, 17:19

Իմը Կասպերսկի 8 ա,բայց հիմա update արաց չի,կարողա տաս ու կոմպս վարի ետա՞:(:thinkՄեյլս՝[email protected];)

Pianist
04.01.2009, 17:49
.ու կոմպս վարի ետա՞:
Եսիմ, մեկել տեսար էլի:hands Փորձեցի ուղարկեմ, չեղավ-պատկերացնում ես ասումա մեջը վիռուս կա, ու չի ուղարկում. :angry Մեյլերն էլ են արդեն խելոքացել:B
Լավ, մտի այստեղ ՝http://www.freeserials.ws/?q=zuma%20deluxe%20activation%20code, քաշի.

AG16
04.01.2009, 18:20
Ժող, ով կարա ինձ Zuma Deluxe-ի ռեգիստրացիոննի կոդ ճարի:BOBO-ն ստեղ չի, ես ել չեմ կարում ճարեմ:(
Էս փորձի՝

Pianist
04.01.2009, 19:13
Մի հատ լավ հարց ունեմ. Եթե վիռուսը ջնջելուց հետո D դիսկը Open with-ա անում, հնարավորա դզել(առանց ֆոռմատի)?:think
Մի քիչ ինտեռնետում փորփրելուց հետո պարզվեց, որ այո, հնարավորա... Շատ օգտակար ինֆորմացիայա...---» քաշում եք AVZ4 անտիվիռուսը,
թարմացնում ու մի հատ կոմպը ստուգում (պրոֆիլակտիկայի համար) , հետո մտնւմ ենք
File->Run Script, ու այնտեղ գրում այս ամենը՝

begin
SearchRootkit(true, true);
SetAVZGuardStatus(True);
QuarantineFile('C:\WINDOWS\system32\drivers\jwbnlb.exe','');
QuarantineFile('C:\WINDOWS\system32\amvo0.dll','');
DeleteFile('C:\WINDOWS\system32\amvo0.dll');
DeleteFile('C:\WINDOWS\system32\drivers\jwbnlb.exe');
DeleteFile('C:\autorun.inf');
DeleteFile('D:\autorun.inf');
BC_ImportALL;
ExecuteSysClean;
ExecuteRepair(5);
ExecuteRepair(6);
ExecuteRepair(8);
ExecuteRepair(9);
ExecuteRepair(13);
BC_Activate;
end.

Վորից հետո ետ սքրիփթը աշխատացնում ենք, ու ռեստարտ անում.:ok
Հ.Գ. Իմ մոտ անենինչ նոռմալ եղավ.:B

Պարոն Ն
04.01.2009, 19:47
Մի հատ լավ հարց ունեմ. Եթե վիռուսը ջնջելուց հետո D դիսկը Open with-ա անում, հնարավորա դզել(առանց ֆոռմատի)?:think

Էս ծրագիրը փորձի, վիշի բան ա:

Հրատացի
04.01.2009, 21:46
Մի քիչ ինտեռնետում փորփրելուց հետո պարզվեց, որ այո, հնարավորա... Շատ օգտակար ինֆորմացիայա...---» քաշում եք AVZ4 անտիվիռուսը,
թարմացնում ու մի հատ կոմպը ստուգում (պրոֆիլակտիկայի համար) , հետո մտնւմ ենք
File->Run Script, ու այնտեղ գրում այս ամենը՝

begin
SearchRootkit(true, true);
SetAVZGuardStatus(True);
QuarantineFile('C:\WINDOWS\system32\drivers\jwbnlb.exe','');
QuarantineFile('C:\WINDOWS\system32\amvo0.dll','');
DeleteFile('C:\WINDOWS\system32\amvo0.dll');
DeleteFile('C:\WINDOWS\system32\drivers\jwbnlb.exe');
DeleteFile('C:\autorun.inf');
DeleteFile('D:\autorun.inf');
BC_ImportALL;
ExecuteSysClean;
ExecuteRepair(5);
ExecuteRepair(6);
ExecuteRepair(8);
ExecuteRepair(9);
ExecuteRepair(13);
BC_Activate;
end.

Վորից հետո ետ սքրիփթը աշխատացնում ենք, ու ռեստարտ անում.:ok
Հ.Գ. Իմ մոտ անենինչ նոռմալ եղավ.:B
Սկրիպտը ինթն իրեն ամեն ինչ անում է…կարիք չկա ձեռքով ռեստառտ անելու:Ու ընդանրապես ավզ-ն կարգին ուտիլիտ ա արժի ձեռի տակ փահել:մի քիչ որ բզբզեք համոզված եմ ձեր դուրն էլ կգա

Pianist
04.01.2009, 21:53
Էս ծրագիրը փորձի, վիշի բան ա:
Ամենինչ նոռմալ արեց, միայն թե որ ուզում էի աշխատեցնել, անտիվիռուսը իրար եր խառնվում.:hands

Ու ընդանրապես ավզ-ն կարգին ուտիլիտ ա արժի ձեռի տակ փահել:մի քիչ որ բզբզեք համոզված եմ ձեր դուրն էլ կգա
Հա, հավես բանա.:ok

masivec
05.01.2009, 00:39
Էս փորձի՝

Չեղավ էսի:(

masivec
05.01.2009, 00:47
Եսիմ, մեկել տեսար էլի:hands Փորձեցի ուղարկեմ, չեղավ-պատկերացնում ես ասումա մեջը վիռուս կա, ու չի ուղարկում. :angry Մեյլերն էլ են արդեն խելոքացել:B
Լավ, մտի այստեղ ՝http://www.freeserials.ws/?q=zuma%20deluxe%20activation%20code, քաշի.

Կասպերսկիս չի թողնում,որ քաշեմ,կեսը քաշեց ու կանգնավ:Բացեցի մեյը .txt կար,դրա մեջն էլ կոդ,պորցեցի չեղավ:cry:cry:(

Hayk Avetisyan
05.01.2009, 14:57
Ձեզանից ինչ-որ մեկը լենտվի վիդեոկասետից դվդ ի վրա ինֆորմացիա տեղափոխումա? կամ տենց գորք անողի տեղ ասեք էլի: <մատչելի>

Աթեիստ
05.01.2009, 15:25
Ձեզանից ինչ-որ մեկը լենտվի վիդեոկասետից դվդ ի վրա ինֆորմացիա տեղափոխումա? կամ տենց գորք անողի տեղ ասեք էլի: <մատչելի>
Կասկադի վիդեո վարձույթ - ժամը 1500 դրամ, զգուշացրու ձայնը բարձր անեն։

BOBO
05.01.2009, 21:45
Կիս8-ի սետեվոյ էկրանը օբուչայուշչիյ ռեժիմ ունի?

masivec
06.01.2009, 19:57
Մի հատ հարց տամ էլի,կարամ չերեզ Nokia PC Suite հերախոսս օգտագործեմ որպես ագենտի WEB կամերա՞:):think

BOBO
06.01.2009, 20:38
Մի հատ հարց տամ էլի,կարամ չերեզ Nokia PC Suite հերախոսս օգտագործեմ որպես ագենտի WEB կամերա՞:):think
Չես կարա ձեռ քաշի

xalyavshik
06.01.2009, 21:19
2 masivec
եթե zuma-ի հետ կապված հարցը ակտուալ է կարող եմ օգնել ;)

Zangezur
06.01.2009, 22:47
Մի հատ հարց տամ էլի,կարամ չերեզ Nokia PC Suite հերախոսս օգտագործեմ որպես ագենտի WEB կամերա՞:):think

Եթե հեռախոստ սմառտֆոն չի, ձեռ քաշի, եթե սմառտֆոնա, ապա կարաս, բայց ոչ Nokia PC Suite ծրագրով.

masivec
07.01.2009, 00:25
Եթե հեռախոստ սմառտֆոն չի, ձեռ քաշի, եթե սմառտֆոնա, ապա կարաս, բայց ոչ Nokia PC Suite ծրագրով.

Չէ,աչքիս ես ձեռ քաշեմ:D

masivec
07.01.2009, 00:51
2 masivec
եթե zuma-ի հետ կապված հարցը ակտուալ է կարող եմ օգնել ;)

Հա ակտուալ ա:(

xalyavshik
07.01.2009, 00:54
Հա ակտուալ ա:(

ընկերոջս մոտ կար ... կասեմ լինկ կտա կգրեմ կքաշես

masivec
08.01.2009, 23:34
Ինչիա որ մեկ-մեկ Refresh եմ տալիս Desktop-իս իկոնկեքը սաղ խառնվում են:(

Չէ,նոր նայեցի,չռտիկը դրաց չի Հայկօ ջան:(:think

Հիմա ես ինչ՞ անեմ,մեռա արդեն Desktop-ըս դասավորելով:(:{:goblin

aerosmith
09.01.2009, 00:03
երևի դու SORT BY NAME(SIZE,DATE) էս նշել, ու երբ ռեֆռեշ էս անում , իկոնկեքդ դասաորվում են ըստ քո նշածի։

masivec
09.01.2009, 14:03
երևի դու SORT BY NAME(SIZE,DATE) էս նշել, ու երբ ռեֆռեշ էս անում , իկոնկեքդ դասաորվում են ըստ քո նշածի։

Չէ aerosmith ջան,ոչ մի բան նշած չի:(

Elmo
09.01.2009, 23:20
Ժող էս NFS Undercover խաղը ինստալ արել եմ,բայց ուզում եմ ռուսերեն լինի:Դիսկի մեջ մի հատ ֆայլ կա անունը <Read me!!> ա,մեջը գրացա՝1. Установить игру
2. Скопировать файл из папки Crack в папку с установленной игрой.
3. Играть!
4. Русификация игры: Запустить RUS.reg, добавить.
Հիմա ոնց անեմ՞:think

Ֆլեշկա ես վերցնում, գալիս մեր օֆիս, ես քեզ ռուսիֆիկատորը կտամ 300 մեգաբայթ ա
քո մոտ մենակ մենյուները կռուսերենանան էդ դեպքում, իսկ իմ տվածով բառերն էլ կռուսիֆիկանան

xalyavshik
11.01.2009, 02:19
2 masivec

http://www.rapidshare.ru/884515
ես եմ up արել
հաստատ տոչնի ա !!! փորձած ա
եթե հնարավորություն չկա քաշելու ... ասա մի բան կանենք ;)

Pianist
13.01.2009, 01:36
My computer-ի մեջ չգիտեմ որտեղից մի հատ նոր բանա ավելացել՝ Web Folders, բայց ես ոչմիբան չեմ արել. Ինչից կլինի՞, կարողա վիռուսա՞:think

Rammstein
13.01.2009, 22:43
Ժող, էս Opera 9.26-ը մի հատ սենց պրոբլեմ ունի։ Երբ որ կոմպի մեջից մի էջ եմ բացում Օպերայով, հետո էդ էջի ֆոնի նկարը փոխում կամ խմբագրում եմ, ու Opera-ի մեջ սեղմում եմ Reload, ապա այնտեղ ֆոնի նկարը չի փոխվում։ IE6-ում էս պրոբլեմը չունեմ։ Ինչի՞ց կլինի, չգիտե՞ք։
Նկարը Opera-ի մեջ փոխվում է միայն այն դեպքում, երբ Opera-ն փակում, ու նորից բացում եմ։

Ներսես_AM
13.01.2009, 23:04

CTRL+F5

Rammstein
13.01.2009, 23:19
CTRL+F5
Օպերայում դա չի գործում։ :unsure

masivec
15.01.2009, 15:32
Մի բան հարցնեմ,մի հատ ֆայլ եմ քաշել, բայց չգիտեմ ինչ անեմ:oyACS2 ֆայլ ա:think

Pianist
15.01.2009, 17:36
Մի բան հարցնեմ,մի հատ ֆայլ եմ քաշել, բայց չգիտեմ ինչ անեմ:oyACS2 ֆայլ ա:think
Էտ մեդիա ֆայլա՞, թե կարողա ինչ որ ծրագրի առանձին ֆայլա՞

masivec
15.01.2009, 17:42
Էտ մեդիա ֆայլա՞, թե կարողա ինչ որ ծրագրի առանձին ֆայլա՞
WMP12 Windows7 սենց անունով զիփ ա:think

Pianist
15.01.2009, 17:55
Այսինքն ******.ASC2 ?:think

Zangezur
17.01.2009, 16:34
Էս մեր ժողի ինտեռնետնոցում user gate ա դրած ու չի թողում օդօկլասսնիկի.ռու մտնել ընդհանրապես, բայց flyproxy.com-ի միջոցով օդօկլասսնիկի.ռու սայտը լինումա բացել, բայց էս դեպքում login չի լինում լինել, ոնց կարելիա շրջանցել էս արգելքը:think

masivec
17.01.2009, 17:53
Այսինքն ******.ASC2 ?:think

Հա,էս էլ ֆայլը՝ WMP12 Windows7 (http://rapidshare.com/files/184878755/WMP12_Windows7.zip.html);)

Edz
17.01.2009, 20:35
Մի բան հարցնեմ,մի հատ ֆայլ եմ քաշել, բայց չգիտեմ ինչ անեմ:oyACS2 ֆայլ ա:think

Էտ ֆայլը AIMP փլեյերի սքինա, իմիջայլոց շատ լավ ծրագիրա :hands, էս ել ետ ծրագրի լինկը http://network.am/More/AIMP:
Մեկ ել ստե նայեք http://www.aimp.ru/:
Իմ սուբյեկտիվ կարծիքով Winamp-ից հազար գլուխ լավնա :P :P :P :

masivec
17.01.2009, 23:34

AIMP ունեմ,բայց ետ ֆայլը ինչ անեմ՞:think

Աթեիստ
17.01.2009, 23:46
Էս մեր ժողի ինտեռնետնոցում user gate ա դրած ու չի թողում օդօկլասսնիկի.ռու մտնել ընդհանրապես, բայց flyproxy.com-ի միջոցով օդօկլասսնիկի.ռու սայտը լինումա բացել, բայց էս դեպքում login չի լինում լինել, ոնց կարելիա շրջանցել էս արգելքը:think
anonymizer.nntime.com

PygmaliOn
18.01.2009, 00:01
Էս մեր ժողի ինտեռնետնոցում user gate ա դրած ու չի թողում օդօկլասսնիկի.ռու մտնել ընդհանրապես, բայց flyproxy.com-ի միջոցով օդօկլասսնիկի.ռու սայտը լինումա բացել, բայց էս դեպքում login չի լինում լինել, ոնց կարելիա շրջանցել էս արգելքը:think
իսկ եթե փորձես odnoklassniki.ua-ով մտնես (կարող է պատահի մոռացել են փակել:) )

Pianist
18.01.2009, 01:32
AIMP ունեմ,բայց ետ ֆայլը ինչ անեմ՞
Մեջը փորփրի, թեմաները գտի ու քոնը գցի այնտղ.

Zangezur
18.01.2009, 02:30
anonymizer.nntime.com

ստացվեց, մեռսի

իսկ եթե փորձես odnoklassniki.ua-ով մտնես (կարող է պատահի մոռացել են փակել )

Էտ մեկը չեմ փորձել, բայց ինձ թվումա, որ էլի չի լինի, որովհետև wap.odnoklassniki.ru-ն չեղավ , մեկել չի լինում ինչ-որ բան բեռնել, էլի user gate-ը չի թողնում, ասումա նշված ծավալի ֆայլը չի թույատրվում բեռնել: Բայց կարևորը, որ ուսանողների համար ձրիա::)

Edz
18.01.2009, 11:28
AIMP ունեմ,բայց ետ ֆայլը ինչ անեմ՞:think

Էտ ֆայլը Copy արա C:\Program Files\AIMP2\Skins, հետո էլ AIMP-ի Options-ի մեջից մտի Interface ու ըտեղ կգտնես էտ Skin-ը:

misterharut
19.01.2009, 12:02
Ով կարա օգնի էս հարցում
FIFA2006-ը Daemon Tools 3.47 է ուզում.իսկ Need for Speed Most Wanted-ը Daemon Tools 4.02:Հիմա չի լինում 2-ն էլ գցել կոմպի մեջ:Ստիպված մեկը չեմ խաղում:

Ժողովուրդ, խնդրում եմ օգնեք:( Ես չեմ կարում իմ սիրած խաղը խաղամ:angry
երբ մտնում եմ գրումա GLW_StartOpenGL() - could not load OpenGL subsystem
Խնդրում եմ ասեք ինչ անեմ, ո՞նց դզեմ…
նախորոք շատ շնորհակալություն:ok

Ներսես_AM
19.01.2009, 20:15

Videoիդ դրայվերը իրա cd-ից ինսթոլլ արա:

misterharut
20.01.2009, 11:54
Videoիդ դրայվերը իրա cd-ից ինսթոլլ արա:

Իրա cd-ն չունեմ:( Ինչ անեմ:D Ուրիշ բան հնարավոր չի անել?????????:think

Ներսես_AM
20.01.2009, 12:16
Իրա cd-ն չունեմ:( Ինչ անեմ:D Ուրիշ բան հնարավոր չի անել?????????:think
ուրեմն ինտերնետից պետք է քաշես:

Pianist
20.01.2009, 13:48
Իրա cd-ն չունեմ Ինչ անեմ Ուրիշ բան հնարավոր չի անել?????????

ուրեմն ինտերնետից պետք է քաշես:
Վիդեո քարտի անունն ամբողջությամբ գրի, կփորձեմ դրայվերը գտնել:)
Մտի Start->Run ու գրի dxdiag Բացված պատուհանի վերեվի մասում դիր Display. Անունը տեղ գրած կա.:ok

Second Chance
20.01.2009, 16:41
Կասեք ոնց կարելիա ուրիշ տեսակի սմայլիկներ օգտագործել գրառումների մեջ: Ինչպես պետքա դրանք դնեմ, եթե ասենք դրանք համակարգչիս մեջ են:
նախապես շնորհակալություն:)

Yellow Raven
20.01.2009, 20:08
Կասեք ոնց կարելիա ուրիշ տեսակի սմայլիկներ օգտագործել գրառումների մեջ: Ինչպես պետքա դրանք դնեմ, եթե ասենք դրանք համակարգչիս մեջ են:
նախապես շնորհակալություն:)

Պարզապես ինչ-որ մի ֆտպ-ի մեջ ափլոադ ե անում էդ սմայլիկները....
Հետո սղմում ես էս կնոպկի վրա` http://www.akumb.am/images/editor/insertimage.gif ու ըտեղ քոփի ես անում քո ուզած սմայլիկի լինկը..... :)

Եթե ուզում ես ավելի մանրամասն կասեմ;)

Second Chance
20.01.2009, 20:21
Պարզապես ինչ-որ մի ֆտպ-ի մեջ ափլոադ ե անում էդ սմայլիկները....
Հետո սղմում ես էս կնոպկի վրա` http://www.akumb.am/images/editor/insertimage.gif ու ըտեղ քոփի ես անում քո ուզած սմայլիկի լինկը..... :)

Եթե ուզում ես ավելի մանրամասն կասեմ;)
Շնորհակալ եմ Վահիկ ջան, փաստորեն պետք է անպայման ֆտպ ը լինի՞, երևի մեկ էլ ուրիշ ուրլ ից , անմիջապես համկարգչից հնարավոր չի:(

Yellow Raven
20.01.2009, 20:26
Ամենահեշտ տարբերակը` ֆրինեթում մեյլ ես բացում ու ֆրինեթը ֆտպ ունի,համ էլ ֆրինեթից օգտվողներին կերևան սմայլիկներդ` իքս ցույց չի տա;)

masivec
25.01.2009, 01:54
Ժող էս Վիստայում ոնց՞ գտնեմ Դեֆրագմենտ-ը:think

aerosmith
25.01.2009, 10:47
Ժող էս Վիստայում ոնց՞ գտնեմ Դեֆրագմենտ-ը:think

Start===>all programs===>accessories===>system tools===>disk defgrament:)

masivec
25.01.2009, 13:20
Start===>all programs===>accessories===>system tools===>disk defgrament:)
Շնորհակալություն;)Իսկ խի՞ ցույց չի տալիս, թե ո՞նց ա անում:think
Մի հատ էլ ասեք, թե էս RocketDock-ը,ո՞նց անեմ որ մի բան բացելուց ցույց չտա,սենց ասած միշտ դեսկթոպին լինի:think

Պարոն Ն
04.02.2009, 22:30
Ժող ջան ոնց կարամ նկարների ծավալը(Մբ) փոքրացնեմ??:hands:hands:(:ok:B

Rammstein
04.02.2009, 23:58
Եթե jpg ֆորմատ ա, ապա ամենալավը` բացես ֆոտոշոփով, տաս Save as..., հետո հասցեն նշելուց հետո մի պատուհան կբացի, որտեղ կարող ես նշել սեղմման աստիճանը (compression)։ Եթե շատ ցածր դնես, ապա աչքով կերեւա որակի անկումը։ Նենց միջինոտ թիվ դիր, ու սեյվ արա։

Եթե ֆայլդ jpg չի, ապա սարքի jpg, ահագին կփոքրանա։ ;)

masivec
13.02.2009, 19:02
http://s57.radikal.ru/i157/0902/c6/6777b385e104.jpg (http://www.radikal.ru)
Ժող հարեվանս կոմպի մասնագետ ա երեկ եկավ մեր տուն ու կոմպս սենց ասած հզորցրեց, բայց չգիտեմ ինչ ա արել:Ասեց պրոցտ հիմա 2 ու 93 ա:o
http://i071.radikal.ru/0902/3f/7fc2f5cd84e6.jpg (http://www.radikal.ru)
Ու ես էլ 5,1 էր, իսկ հիմա արդեն 5,6 ա:oՈւ էտի անելուց հետո կոմպիս մոտ առաջացավ Վիստայի էֆեկտները,մինչև ետ չկար:thinkԱնունը ոնց որ օվերքլօք ա ինչ ա:8Խնդրում եմ մասնագետներին մի երկու բառով բացատրել;)

BOBO
13.02.2009, 21:30
http://cpanel.host.am/~akumb/images/dargarun/buttons/report.gifՄոդերատորական. Թեմայից դուրս գրառում:
Հաջորդ թեմայից դուրս գրառումները ջնջվում են:

Elmo
13.02.2009, 22:38
Կարող ա ռազգոն ա արել: Բայց ավելի ճիշտ կլինի հատևանից հարցնես:

masivec
13.02.2009, 22:44
Կարող ա ռազգոն ա արել: Բայց ավելի ճիշտ կլինի հատևանից հարցնես:
Հաաաաաաա հա ռազգոն ա արել,բայց ետ որնա՞:thinkՎնաս ա՞:think

Elmo
13.02.2009, 22:56
Հաաաաաաա հա ռազգոն ա արել,բայց ետ որնա՞:thinkՎնաս ա՞:think

Բիոս -ից պրոցեսսորի հաճախականությունը ձեռքով բարձրացնում են: AMD -ի 64 «սառը»/65 նանոմետր ու ցածր/ բիթանոց պրոցեսորների համար մինչև 10 տոկոսը նորմալ ա: Ինթել-ի համար չգիտեմ, չեմ փորձել, կամ կարդացել, որովհետև ինթել-ի նկատմամբ անտիպատյա ունեմ:

masivec
14.02.2009, 11:50

Բօբօն էլ ասումա, թե վիդիոկարտայի վրով ա էտի:DՓաստորեն կոմպս ուսիլիտ արածա:D(BOBO :P)Իսկ որտեղ կարող եմ իմանալ(կարդալ) իմ կոմպի պարամետրերի վրով նորմալա թե ոչ՞:think

Lion
14.02.2009, 16:48
Բարև Ձեզ:)

Հարգելի մասնագետներ, ինձ պետք է Ձեր խորհուրդ/օգնությունը 2 հարցում.

1. Համակարգչիս վրա դիսկ C-ն լցված է, թեև չգիտեմ ինչով: Ինչպես այն դատարկել և արդյո՞ք այդ լցվածությունը կարող է ազդել համակարգչի արագ աշխատանքի վրա:

2. Ես ուզում եմ բլոգ ունենալ: Բայց ես չգիտեմ բլոգից օգտվել: livejournal.com-ում գրանցվել եմ, գրություն արել եմ: Ես հիմա սկզբունքը չեմ հասկանում, ինչպես պետք է անել, որ նկատեն գրությունդ, պատասխանեն... մի խոսքով, ինչպես շփվել բլոգով:

Եթե օգնեիք - շատ շնորհակալ կլինեի:)

Հայկօ
14.02.2009, 18:05
1. Համակարգչիս վրա դիսկ C-ն լցված է, թեև չգիտեմ ինչով: Ինչպես այն դատարկել և արդյո՞ք այդ լցվածությունը կարող է ազդել համակարգչի արագ աշխատանքի վրա:

Փորձիր գտնել այդ դարակը.

C:\Documents and Settings\[User_Name]\Local Settings\Temp

Հնարավոր է, որ թաքցրած լինի. Folder Options-ի մեջ սեղմիր Show Hidden Files and Folders-ը և OK: Տես՝ հո դա շատ լցված չէ՞: Ամեն դեպքում՝ կարող ես դրա մեջ եղած և մեկ շաբաթից ավել հնություն ունեցող ամեն ինչ հանգիստ ջնջել: Ըստ հնության դասավորելու համար՝ մի ազատ տեղ աջ քլիք - Arrange Icons By - Modified:

Համ էլ փորձիր հատ-հատ նայել C-ի վրայի դարակները, մանավանդ նրանք, որոնք մեծ են: Տես՝ էդ ինչերո՞վ է լցված դիսկդ: Եթե My Documents-դ դեռ C-ի վրա է (ինչը լավ չէ), դա էլ քրքրիր:

Morpheus_NS
14.02.2009, 18:08

Ինչո՞վ ա վատ MyDoc-ի C-ի վրա լինելը:

Հայկօ
14.02.2009, 18:10
Morpheus_NS Փորձը ցույց է տալիս, որ C-ն շատ ավելի հաճախ է ֆորմատ լինում, քան մնացած դիսկերը, այսինքն՝ այնտեղից ինչ-որ բան կարցնելու հավանականությունն ավելի մեծ է: Նաև՝ ցանկալի է օպերացիոն համակարգը կրող դիսկը այլևայլ խառախուռեքով շատ չծանրաբերնել: Անձամբ ես իմ My Documents-ի համար համարյա միշտ առանձին Logical Disc եմ հատկացրել:

Xelgen
14.02.2009, 18:34
2. Ես ուզում եմ բլոգ ունենալ: Բայց ես չգիտեմ բլոգից օգտվել: livejournal.com-ում գրանցվել եմ, գրություն արել եմ: Ես հիմա սկզբունքը չեմ հասկանում, ինչպես պետք է անել, որ նկատեն գրությունդ, պատասխանեն... մի խոսքով, ինչպես շփվել բլոգով:

Ուրիշների մոտ քոմմենտներ գրելով, նրանց ընկերների մեջ ավելացնելով, տարբեր քոմմունիթիներում շփվելով և այլն։

Lion
14.02.2009, 19:38
Հայկո ջան, մերսի...

Ասածդ պապկի մեջինը ջնջեցի: Խնդիրն այն է, որ ես չգիտեմ, թե ՑԵ-իս մեջ ինչն է ինձ պետք ծրագրային առումով, իսկ ինչն է ուղղակի անպետք բան

1. Documents and Settings - 229 MB (240,437,806 bytes)
2. KDWin - պետք է
3. վինդոուզ - 2.22 GB (2,393,430,724 bytes)
4. պռօգռամ ֆաիլս - 731 MB (767,441,863 bytes)

Ու սա այն դեպքում, երբ ՑԵ-ս ընդամենը 4 գիգ է...:(

Xelgen ջան

Իսկ ինչ ոնց գտնել պետքական թեմաները: Այսինքն եթե ես ակտիվ չլինեմ, իմ բլոգն էլ ակտիվ չի լինի՞

Xelgen
14.02.2009, 22:14
Xelgen ջան

Իսկ ինչ ոնց գտնել պետքական թեմաները: Այսինքն եթե ես ակտիվ չլինեմ, իմ բլոգն էլ ակտիվ չի լինի՞

Երկրորդ հարցը չհասկացա։ Բլոգիդ միակ հեղինակը ԿՄ-ում դու ես։ Բնական է, որ եթե դու բան չգրես, ինքը «ակտիվ» չի լինի։

Նոր մարդկանց գտնելու ձևերից մեկը, քո «հետաքրքւթյուններ» լռացնելն է։ Լռացնելուց հետո կարող ես գտնել նույն հետաքրքրություններով օգտագործողներին։

Մյուսը կարող ես վերցնես մի քեզ հետաքրքիր թեմաներով գրող մարդ ու նայես նրանց ֆրենդերի մատյանները, նայես ով է ինչ է, հետաքրքրեց ավելացնում ես։ Ֆրենդեր ավելացնելը մի անգամյա գործ չի, անըանդհատ գործընթաց է հետաքրքիր մարդ ես գտնում, ավելացնում ես, հին ֆրենդը սկսում է լիքը անիմաստ գրարռումներ անել հանում ես։

Zangezur
14.02.2009, 23:03
Հայկո ջան, մերսի...

Ասածդ պապկի մեջինը ջնջեցի: Խնդիրն այն է, որ ես չգիտեմ, թե ՑԵ-իս մեջ ինչն է ինձ պետք ծրագրային առումով, իսկ ինչն է ուղղակի անպետք բան

1. Documents and Settings - 229 MB (240,437,806 bytes)
2. KDWin - պետք է
3. վինդոուզ - 2.22 GB (2,393,430,724 bytes)
4. պռօգռամ ֆաիլս - 731 MB (767,441,863 bytes)

Ու սա այն դեպքում, երբ ՑԵ-ս ընդամենը 4 գիգ է...:(

Xelgen ջան

Իսկ ինչ ոնց գտնել պետքական թեմաները: Այսինքն եթե ես ակտիվ չլինեմ, իմ բլոգն էլ ակտիվ չի լինի՞

Նայի C:\WINDOWS\Temp-ի պարունակությունը

Lion
15.02.2009, 13:39
Xelgen ջան, մերսի. Նախնական պարզ է, ընթացքում էլ երևի կերեևա...:)

Zangezur

Նայեցի քո ասած պապկեն... եվ՞ ինչ:

Zangezur
15.02.2009, 14:30
Xelgen ջան, մերսի. Նախնական պարզ է, ընթացքում էլ երևի կերեևա...:)

Zangezur

Նայեցի քո ասած պապկեն... եվ՞ ինչ:

Ինչքանա ծավալը՞

Արիացի
15.02.2009, 15:21
Հայկո ջան, մերսի...

Ասածդ պապկի մեջինը ջնջեցի: Խնդիրն այն է, որ ես չգիտեմ, թե ՑԵ-իս մեջ ինչն է ինձ պետք ծրագրային առումով, իսկ ինչն է ուղղակի անպետք բան

1. Documents and Settings - 229 MB (240,437,806 bytes)
2. KDWin - պետք է
3. վինդոուզ - 2.22 GB (2,393,430,724 bytes)
4. պռօգռամ ֆաիլս - 731 MB (767,441,863 bytes)

Ու սա այն դեպքում, երբ ՑԵ-ս ընդամենը 4 գիգ է...:(

Xelgen ջան

Իսկ ինչ ոնց գտնել պետքական թեմաները: Այսինքն եթե ես ակտիվ չլինեմ, իմ բլոգն էլ ակտիվ չի լինի՞
Լիոն ջան.
Մտի ստառտ -պռոգռամս-ակսեսոռիս-սիստեմ թուլս-դիսկ քլինափ ու ընտրի C դիսկդ և մաքրի:
Բայց ավելի լավ կլինի փող դզես ու կոմպդ պոխես :P 4gb C դիսկով երկար չես ձգի:

Lion
15.02.2009, 15:24
Ինչքանա ծավալը՞

Size 4.89 MB (5,133,712 bytes)
Size on disk 5.09 MB (5,345,280 bytes)

Արիացի

Գրեշնո սմեյատսա նադ բոլնիմի:B:)

Արիացի
15.02.2009, 15:26
Գրեշնո սմեյատսա նադ բոլնիմի:B:)
Գրեշնո, նո նադո լեչիտցա :P
Իմ ասածով արա,C-դ լավ կմաքրվի:)

Zangezur
15.02.2009, 21:54
1. Documents and Settings - 229 MB (240,437,806 bytes)
2. KDWin - պետք է
3. վինդոուզ - 2.22 GB (2,393,430,724 bytes)
4. պռօգռամ ֆաիլս - 731 MB (767,441,863 bytes)

Էտքանել լցված չի կոմպդ, վինդովզի պապկենա մի քիչ շատ, բայց երևի բան չկարանաս անես ծավալը քչացնելու առումով:
Մեկել մի բան ճշտի, մտի ց դիսկ ու նշի բոլոր երևացող պապկաները ու ստուգի թե բոլորը միասին ինչքան ծավալ են զբաղեցնում, մեկել my computer-ից ստուգի թե ց դիկսի պարունակությունը ինչքանա՝ լցված և դատարկ տարողության տվյալները, ու ստեղ գրի::)

Lion
16.02.2009, 22:15
Մեկել մի բան ճշտի, մտի ց դիսկ ու նշի բոլոր երևացող պապկաները ու ստուգի թե բոլորը միասին ինչքան ծավալ են զբաղեցնում,

Էդ ո՞նց անեմ: Հո հատ-հատ չեմ նշի ու գումարի...

մեկել my computer-ից ստուգի թե ց դիկսի պարունակությունը ինչքանա՝ լցված և դատարկ տարողության տվյալները, ու ստեղ գրի:

Ինձ թվում է խնդիրը հենց այստեղ է: Մի ծանոթ մի անգամ ասեց, թե եթե ՑԵ դիսկը լիքն է լինում, կոմպը սկսում է դանդաղ աշխատել: Իսկ իմ մոտ այդ հարցով ծանր է: Տես

Capacity - 3.93 GB
Free spase - 414 MB
Used spase - 3.53 GB

Այսպես չպիտի, չէ՞, լինի...:o

Պարոն Ն
16.02.2009, 22:42
Հայկո ջան, մերսի...

Ասածդ պապկի մեջինը ջնջեցի: Խնդիրն այն է, որ ես չգիտեմ, թե ՑԵ-իս մեջ ինչն է ինձ պետք ծրագրային առումով, իսկ ինչն է ուղղակի անպետք բան

1. Documents and Settings - 229 MB (240,437,806 bytes)
2. KDWin - պետք է
3. վինդոուզ - 2.22 GB (2,393,430,724 bytes)
4. պռօգռամ ֆաիլս - 731 MB (767,441,863 bytes)

Ու սա այն դեպքում, երբ ՑԵ-ս ընդամենը 4 գիգ է...:(

Xelgen ջան

Իսկ ինչ ոնց գտնել պետքական թեմաները: Այսինքն եթե ես ակտիվ չլինեմ, իմ բլոգն էլ ակտիվ չի լինի՞

Մի հատ բան ասեմ արա, ինձ թվում ա ահագին տեղ կազատվի: Մտի Start/Settings/Controll Panel , ընտրի Установка и удаление программ(անգլերեն չգիտեմ ոնց ա): Մի հատ պատուհան կբացվի ու էդտեղ ցույց կտա կոմպիդ միջի լռիվ ծրագրերը, նայում ես որը պետք չի կտցնում ես վրան ու տալիս ես delete կամ remove: պիտի որ ահագին օգնի:hands;)

Իսկ եթե արագության հետ խնդիրներ ունես, դիսկդ դեֆրագմենտացիա արա: Դրա համար մտի Start/Programs/Acsessoirs(կներեք, եթե էս բառը սխալ եմ գրել)/System Tools/Disc Defragmenter ու ստեղից հետո ինձ թվում ա գլուխ կհանես: Թե գլուխ չհանեցիր ձեն հան կօգնենք;) Հաջողություն եմ մաղթում