PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտանի կենդանիների հետ կապված օրենք

Rhayader
27.02.2010, 13:18
Ժող, վերջերս լսել եմ՝ տնական կենդանիների համար հարկ են դրել, ընդ որում, ասենք, ակվարիում ունես, մեջը՝ քառասուն հատ ձուկ, ամեն ձկան համար պետք է տարեկան հինգ հազար դրամ վճարես: Հավատս չի գալիս նման աբսուրդը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, ինչի մասին է խոսքը:
Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:
Ու վերջապես՝ ո՞ր մի եզի միտքն է դա:

Freddie
27.02.2010, 15:16

Փաստորեն լրջով հարկ պետք է վճարե՞լ։ Ես էլ եմ լսել։ Բայց ինչքանով է ճիշտ չգիտեմ։ :esim

Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:

Հա, ինչքան գիտեմ գյուղատնտեսական կենդանիների վրա էլ է տարածվելու։

Adriano
27.02.2010, 16:26
Ժող, վերջերս լսել եմ՝ տնական կենդանիների համար հարկ են դրել, ընդ որում, ասենք, ակվարիում ունես, մեջը՝ քառասուն հատ ձուկ, ամեն ձկան համար պետք է տարեկան հինգ հազար դրամ վճարես: Հավատս չի գալիս նման աբսուրդը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, ինչի մասին է խոսքը:
Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:
Ու վերջապես՝ ո՞ր մի եզի միտքն է դա:

Այ, քեզի բան : Մթամ մարդկանց վրա դրված հարկերը շատ մի վճարեցինք, հիմա էլ անցել ենք կենդանիներին: Եթե ուզում են, որ հայերը կենդանիներին լարեն Հայաստանից տենց հարկ կդնեն: Եզություն ասիր պրծար, այ մարդ էս կարողա գժանոցում ենք տեղյակ չենք: Էնա չեք տեսնում ոչխարների մասսայական հոսքա սկսվել Հայաստանից, ինչ ենք անելու?

Արշակ
27.02.2010, 16:33
2010-02-24
ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՇԱՆ, ԿԱՏՎԻ, ՃԱՆՃԻ ՈՒ ՄԿԱՆ ՀԱՄԱՐ

Երեւանի ավագանին նոր դրամահավաք է սկսել, այս անգամ՝ ընտանի կենդանիներ պահելու համար

Երեւանի քաղաքապետարանը որոշել է նեղել մայրաքաղաքի կենդանասեր հասարակությանը: Նրանք, ովքեր սիրում են իրենց տանը շուն, կատու պահել, մատաղի համար գառ մեծացնել կամ ցանկացած ընտանի կենդանի ունենալ, պետք է պետությանը տուրք վճարեն՝ 5000 դրամ: Այդպիսի որոշում է կայացրել Երեւանի ավագանին՝ 2010թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելիս: Այն, որ Սարի թաղի իր սեփական տան բակում հավ պահող կամ Չարբախում մի քանի կով ունեցող քաղաքացիներից պահանջում են պետտուրք՝ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. այդ կենդանիները գուցե աղտոտում են միջավայրը կամ արածում ու քուջուջ են անում մայրաքաղաքի զուլալ, մաքրությունից փայլող փողոցներում, բայց ոչ մի կերպ չի բացատրվում, թե մայրաքաղաքին ինչ վնաս են տալիս տանը պահվող, շատ մարդկանցից ավելի հաճախ լողացող մեր հավատարիմ փափկամազիկ բարեկամները: Շատ թոշակառուներ արյան ճնշման խնդիրները կարգավորելու համար իրենց տանը կատու են պահում, ուրեմն ի՞նչ, քաղաքապետարանը որոշել է այդ թոշակառուների ճնշումը բարձրացնել ու կատուներին տներից հանե՞լ: Ի վերջո, չկա որեւէ լծակ՝ մարդուն պարտադրելու, որ հանի ու դուրս շպրտի իր պահած-մեծացրած շանը, նա արդեն տան անդամի պես է: Հարցը նույնիսկ 5000 դրամը չէ, տարօրինակ է մեր պետության մտածելակերպը, թե որտեղից ու ինչի համար կարելի է պետտուրք գանձել, ինչի համար՝ ոչ: Եթե ընտանի կենդանիների համար 5000 դրամ են ուզում, ապա որքա՞ն գումար պետք է վճարեն առյուծ պահողները: Եվ հետո, եթե ես իմ տանը սուսուփուս շուն պահեմ ու ոչ պետտուրք վճարեմ, ոչ էլ պատկան մարմիններին հայտնեմ շանս մասին, ի՞նչ պետք է իմանան, որ ես շուն ունեմ ու ո՞վ պետք է ինձ կախի, եթե չվճարեմ: Պարզ է, որ ավագանու այդ որոշումը լուրջ չէ եւ անկապ տեղից գումար պոկելու հերթական խնդիրն է լուծում. ով կտա՝ կտա, ով ոչ՝ «ջանը սաղ լինի»: Հայտնի է, որ ապրիլից գազը թանկանում է, ինչի հետեւանքով թանկանալու են մի շարք պարենային ու ոչ պարենային ապրանքներ, մարդիկ այս տարի մի կերպ գոյատեւելու են ու այս նեղ պահին քաղաքապետարանի՝ շուն ու կատվի համար փող ուզելը, մեղմ ասած՝ զավեշտի է նման: Նույն սկզբունքով հարկայինը շուտով ՀԴՄ կտեղադրի գյուղերից կաթ-մածուն բերող ու քաղաքում իրացնող կանանց վրա, կպահանջի մայրաքաղաքի օդը շնչելու համար հարկ վճարել, քաղաքապետարանը կպահանջի կենտրոնական փողոցներով քայլելու համար տուրք վճարել, տանը հայտնված առանց պետհամարանիշների ճանճի համար տուգանք մուծել եւ այսպես շարունակ:

Ավագանու այդ որոշումը եթե իրականացվի էլ, չի կարող արդարացի լինել, որովհետեւ ոչինչ հստակեցված չէ: Օրինակ, տուզիկ պահողը եւ «բուլդոգ» պահողը նո՞ւյն գումարը պետք է վճարեն, կամ արդարացի՞ է, որ գառ կամ ոչխար պահողն էլ 5000 դրամ վճարի, էշ պահողն էլ:

Բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ ձուկը ընտանի կենդանի չէ, սակայն այսօր շատերի բնակարաններում ակվարիումներ կան, եւ մարդիկ իրենց հանգստության ու հաճույքի համար ձուկ են պահում: Քաղաքապետարանը գտնում է, որ մարդիկ իրավունք չունեն Երեւան քաղաքում այդ հաճույքն ունենալ եւ դրա համար պետք է կա՛մ պետտուրք վճարեն, կա՛մ ընդհանրապես ձուկ չպահեն: Հակառակ դեպքում պատկան մարմինները տուն առ տուն կմտնեն ու ակվարիումը հայտնաբերելու դեպքում մի կլորիկ գումարով կտուգանեն քաղաքացուն՝ ըստ ակվարիումի ձկների քանակի, որակի ու գույնի:

Առանց այդ էլ հայերն առանձնապես կենդանասեր չեն, եւ եթե մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր խղճում են ու փողոցներից տուն են տանում շների, կատուների, ավագանու որոշումից հետո փողոցներում իսկական շնանոց կլինի: Իբր քաղաքապետարանը կարողանում էր պայքարել թափառող շների դեմ, հիմա է՛լ ավելի է նպաստելու նրանց բազմացմանն ու տարածմանը: Մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց իմիջի համար շունիկներ ու այլ ընտանի կենդանիներ են պահում: Նրանք հաճախ են հեռուստաեթերներում եւ հասարակության մեջ իրենց «տան անդամներին» գովազդում, ուստի քաղաքապետարանը «փող հավաքելու» գործընթացը կարող է սկսել հենց նրանցից: Նրանք հաստատ չեն կարող խաբել քաղաքապետարանին ու տուրքը չտալ: Հետաքրքիր է իմանալ, թե որքան պետտուրք պետք է վճարի երգչուհի Սիլվա Հակոբյանը՝ իր դաշտամկան համար:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

http://www.aravot.am/am/articles/economy/75578/view

dvgray
27.02.2010, 16:48
իսկ առյուծի համար՞

dvgray
27.02.2010, 16:53
կարծում եմ ուշ չէ այն օրը, երբ կընդունեն նաև իմ առաջարկած օրենքի նախագիծը առայն, որ ամեն մեկը, ով Հայաստանում հագնում է էժանագին կոշիկ , վճարի Կոշիկի հարկ: պրիչոմ ամեն հագնելուց: Փողոցւմ ամենուր պետք է կանգնեցնել Կոշիկի մլիցա, ու ում կոշիկի վրա էտ օրվա ստիկեռը խփած չլինի,՝ 15 սուտկա ուժեղացված ռեժիմի գաղութում

Kita
27.02.2010, 17:07
ԴԵբիլ են, դե տենց-տենց է, թող շների համա տարածք բացեն, տեղ սարքեն վազելու, ես էլ կվճարե, պիտի հենց ընենց տեղը տուրք վճարեմ, միայն Հայաստանում սենց աբսուրդություն կլիներ...:angry

Դեկադա
27.02.2010, 23:58
է՜հ հլա ուր եք... ես սենց հնարամիտ ղեկավարության դեռ չեմ հանդիպել: Հիմի սրանք կենդանիներով են սկսում վաղն էլ մեզ վրա ՀԴՄ ապարատներ կդնեն, ու արտաքնոցից օգտվելուց էլ ստիպված տուրք կտանք... դե աղտոտում ենք չէ միջավայրը՝ դրա դիմաց էլ կտրոն կտան մեկ էլ տեսար շահեցինք... ասենք... կատվի կամ շան հարկիը տալուց ազատեցին...

...բայց խելացի միտք են հղացել: Թող իրենցից էլ սկսեն: Պակա՞ս շուն ու կատու են... դեռ մեջներին ինչքան էլ տարաբնույթ կենդանիներ կան...

Ժող. իսկ փողոցային կենդանիների հարկը ո՞վ պիտի տա... ազգովի՞...:think

AniwaR
28.02.2010, 00:07
միայն Հայաստանում սենց աբսուրդություն կլիներ...

Ժողովուրդ, պետք չի սենց կտրուկ կարծիքներ հնչեցնել մի բանի վերաբերյալ, ինչ չգիտես: Ես մենակ մի բան կասեմ. իրավանորմերի կերտման բարդ ու խրթին ճանապարհին մեր իրավաստեղծ մարմինների «պայծառ» երևակայությունը սենց ակտիվ չի գործում: Համոզված եմ, մի փոքր էլ գիտեմ, որ սրա նախադեպը եղել է: :)

Աբելյան
28.02.2010, 00:35
Իսկ ո՞նց են որոշելու, էդ կենդանին պաշտոնապես էդ մարդունն ա՞, թե՞ չէ: Ես կարող ա մեկից շուն եմ գողացել, իրա տեղը ես պտի տա՞մ: Համ էլ եթե մեր հայաթում հավ-մավ կա, ու՞ր են էդ կենդանու փաստաթղթերը, ծննդյան վկայական-պասսպորտով, որ էդ կենդանին հանդիսանում ա իմ սեփականությունը:

Աթեիստ
28.02.2010, 00:38
Միանշանակ դեմ եմ, գտնում եմ, որ հակառակն էր պետք անել, վարձատրել այն մարդկանց, ովքեր փողոցից կենդանիներին տանում, պահում են։
Հիմա եթե որոշ մարդիկ, չվճարելու համար այդ կենդանիներին փողոց նետեն, որոշ թաղամասերում քայլել չի լինի։

Այսօր կարդում եմ «Առավոտը», մի կին դժգոհում էր, որ հարևանուհու կատուներից հոտ է գալիս։ Առաջինը հիշեցի 2008-ի պետրվարյան նստացույցի ժամանակ դժգոհով «բնակինչներին», երկրորդը յիշեցի, որ կատուների վրայից հոտ չի գալիս։

Ռուֆուս
28.02.2010, 01:50
Հլը թող համարձակվեն գան շներիս համար փող ուզեն, քսի կտամ վրեքները :angry

Հլը մի բան էլ պետությունն ա ինձ փող պարտք, որովհետև տաքսաս շենքի բոլոր կռիսներին բռնել վերացրել ա...

dvgray
28.02.2010, 02:24
Հլը թող համարձակվեն գան շներիս համար փող ուզեն, քսի կտամ վրեքները :angry

Հլը մի բան էլ պետությունն ա ինձ փող պարտք, որովհետև տաքսաս շենքի բոլոր կռիսներին բռնել վերացրել ա...
ապրես, որ տաքսա ես պահում :): իմ տաքսան էլ կռիսներիկ համար գժվում էր: նույնսկ մի անգամ 4 օր չի քնել, մինչև մի հատ կռիս կար, դրան չսատկացրեց: ու հետո մի շաբաթ քնեց :) ելնում էր ջուր խմում,, զուգարան գնում ու … էլի քնում :D

Kita
28.02.2010, 02:33

Ինչի քոնը Ռոտվեյլեր չէր Դիվ?:think
Իսկ իմ շունը մեր շենքը գողերից է քշում, անվճար սիգնալացիոն համակարգ` գործող և ժամանակին:D

Rhayader
28.02.2010, 04:20
Ցանկացած դեպքում, անձամբ իմ կողմից՝ բոյկոտ:
Հետաքրքիր է, դրանց լկտիությունը կհերիքի՞ հարկադրանք կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չեն վճարում:
Ինձ թվում է՝ արժի մեծամասշտաբ բողոքի ակցիա կազմակերպել, որ նման օրենք ընդունելու մտքից անգամ հրաժարվեն:

Հետաքրքիր է, ոռենքը մոգոնածներն իրենց գլխի ու առավել ևս ցայլքի շրջանի ոջիլների համար վճարելու՞ են:

Sagittarius
28.02.2010, 04:47
Ժողովուրդ, պետք չի սենց կտրուկ կարծիքներ հնչեցնել մի բանի վերաբերյալ, ինչ չգիտես: Ես մենակ մի բան կասեմ. իրավանորմերի կերտման բարդ ու խրթին ճանապարհին մեր իրավաստեղծ մարմինների «պայծառ» երևակայությունը սենց ակտիվ չի գործում: Համոզված եմ, մի փոքր էլ գիտեմ, որ սրա նախադեպը եղել է: :)

շատ հնարավոր ա, որ եղել ա, ու հատկապես Եվրոպական զարգացած քաղաքներում,, բայց փֆֆֆֆֆ,, Երևանը համեմատես էտ քաղաքների հետ,:o մթոմ սաղ հարցերը հորով մորով արինք, հիմա էլ մտածում ենք ՃանՃերի ծեռտից քաղաքը մաքրելու մասին......
մի քաղաքում, որտեղ հասարակական տրանսպորտ է 86 թի արտադրութան մեքենաները, էլ մնացածի մասին չեմ ասում....
թող քաղաքապետարանը իրա այսօրվա պարտականութունների գոնե կեսը կատարի, վստահութուն ձեռք բերի,, հետո նոր հավելյալ վճարներ պահանջի քաղաքացիներից, մնացած խնդիրները լուծելու համար....

բայց կա ավելի կարճ ճանապարհ, ընդամենը մի հատ առյուծ ու մի հատ մուկ նորմալ հարկեն, սաղ քաղաքը կպահեն;)

dvgray
28.02.2010, 08:23
Ինչի քոնը Ռոտվեյլեր չէր Դիվ?:think
Իսկ իմ շունը մեր շենքը գողերից է քշում, անվճար սիգնալացիոն համակարգ` գործող և ժամանակին:D
ճիշտ ես հիշում, Կիտ ջան : Դա իմ, երկրորդ, և հավանաբար վերջին շունն էր… մեկ էլ շուն չեմ պահելու: անտանելի ծանր զգացմունք է մոտիկիտ կորցնելը: մանավանդ որ իրան հմարավորություն ունես հասկանալու միայն աչքերով:

Norton
28.02.2010, 11:40
Օրենքի ընդունման դեպքում, առաջարկում եմ մի քանի հարյուր հոգով գնալ ԱԺ ու կամ կառավարություն ու շներին բաց թողնել օրենքի ընդունողների ու հաստատողների վրա:

Դատարկություն
28.02.2010, 11:45
Իսկ դա մենակ Երևանին է վերաբերում, թե՞ մյուս քաղաքներին էլ, եթե ոչ` օրենքը ծովախոզուկների համար է՞լ է գործում:))

Աբելյան
28.02.2010, 12:13
Իսկ դա մենակ Երևանին է վերաբերում, թե՞ մյուս քաղաքներին էլ, եթե ոչ` օրենքը ծովախոզուկների համար է՞լ է գործում:))
Դու կարաս թաքուն տեղ պահես:;)

Միքո
28.02.2010, 12:13
եթե օրենքը ճիշտ լինի, Հայաստանի պարսիկները թքելու են :D էդքան փղի հարկ ո՞նց են տալու :think

AniwaR
28.02.2010, 12:25
Օրենքի ընդունման դեպքում, առաջարկում եմ մի քանի հարյուր հոգով գնալ ԱԺ ու կամ կառավարություն ու շներին բաց թողնել օրենքի ընդունողների ու հաստատողների վրա:

Օրենք չի, Երևանի ավագանու որոշում ա (եթե վսահենք թեմայի առաջին էջում Արշակի մեջբերած հոդվածում առկա տեղեկությունների ճշմարտացիությանը): Գոնե գնացեք քաղաքապետարան: :Պ

Norton
28.02.2010, 12:45
Օրենք չի, Երևանի ավագանու որոշում ա (եթե վսահենք թեմայի առաջին էջում Արշակի մեջբերած հոդվածում առկա տեղեկությունների ճշմարտացիությանը): Գոնե գնացեք քաղաքապետարան: :Պ

ավելի պայծառ, մի 3 օր շներին չկերակրեք, որ կատաղած լինեն…

Kita
28.02.2010, 13:06
ավելի պայծառ, մի 3 օր շներին չկերակրեք, որ կատաղած լինեն…

Լոկիս լավ կուրախանա:yahoo

Հարդ
28.02.2010, 13:18
Որ քաղաքում էլ որ ընդունել եմ գլուխը պատովն են տվել, պատը գլխովը (:D), էտ չի նշանակում, որ ինչ անեն, ստեղ պտի կրկնենք: Հետաքրքիր ա, մարդկային դեբիլությունը սենց մինչև ուր կհասնի?:think
Չնայած չի բացառվում, որ այդպիսի որոշում չկա, ուղղակի ասեկոսներ են:

Ռուֆուս
28.02.2010, 14:27
Շներին դրանց վրա քսի տալուն համաձայն եմ :))

Դեկադա
28.02.2010, 15:31
Միանշանակ դեմ եմ, գտնում եմ, որ հակառակն էր պետք անել, վարձատրել այն մարդկանց, ովքեր փողոցից կենդանիներին տանում, պահում են։
Հիմա եթե որոշ մարդիկ, չվճարելու համար այդ կենդանիներին փողոց նետեն, որոշ թաղամասերում քայլել չի լինի։

Այսօր կարդում եմ «Առավոտը», մի կին դժգոհում էր, որ հարևանուհու կատուներից հոտ է գալիս։ Առաջինը հիշեցի 2008-ի պետրվարյան նստացույցի ժամանակ դժգոհով «բնակինչներին», երկրորդը յիշեցի, որ կատուների վրայից հոտ չի գալիս։

Երևի նկատի է ունեցել նրանց մեզը: Իսկ կատուներ կան որոնց մեզից իրականում գալիս է հոտ /օր. պերսիսկի պառոդայի կատուներից/, և ժամանակի չմաքրելու դեպքում իրոք անհարմար դրություն է լինում:

Վիշապ
28.02.2010, 15:47
Մի երկու լրագրող «հավաստի աղբյուրներից» «կայֆարիկ» «լրատվություն» են արել, դուք էլ թեմա եք գտել ժողովուրդ…:esim Շատ պարզ լուծում ունի սույն հարցը՝ դեմոկրատական երկրներում (իսկ մենք դեմոկրատական երկիր ենք համարվում) հարկի հիմքում ընկած է սոցիալական ֆինանսական փակ ցիկլը, այսինքն դու վճարում ես հարկ այն բանի համար, որից բխող ծախսերը ինչ որ կերպ պետությունը փոխհատուցում է, կամ այդ քո վճարած հարկից ինչ որ օգտակար բան քեզ է վերադարձվում: Քանի դեռ որոշ հարկերի նշանակությունները ու դրանց հասարակության համար օգտավետությունը չի բացատրվում, ուստի շատ հանգիստ, սահմանադրական ճանապարհով կարող եք պասլատ անել նմանատիպ հարկեր գանձել փորձող հարկահավաքների, և վերջ: Թող հերթը հասնի դատական կատարածուներին: Նույն կերպ կարող են գալ և ձեզ ստիպել պարզապես փող տալ, ու սպառնալ չտալու դեպքում զրկել ձեզ ազատությունից, վճռեք: Իսկ թեման անիմաստ է, քանի որ հիմնված է զուտ լրագրողային բամբասանքի վրա:

dvgray
28.02.2010, 17:03
ինչ՞ բամբասանք , ինչ բան ;)
ով որ կասկածում ա, թող նայի այս վիդեոն

http://www.armenialiberty.org/video/5915.html

CactuSoul
28.02.2010, 21:07
Օրենքի ընդունման դեպքում, առաջարկում եմ մի քանի հարյուր հոգով գնալ ԱԺ ու կամ կառավարություն ու շներին բաց թողնել օրենքի ընդունողների ու հաստատողների վրա:

Լոկիս լավ կուրախանա:yahoo

Շներին դրանց վրա քսի տալուն համաձայն եմ :))

Ժողովո՜ւրդ:o… Ապշած եմ ուղղակի. ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք՝ ձեր չորքոտանի բարեկամների նկատմամբ… Չէի սպասում:
Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քո սիրելի կենդանին ուտի՝ ինչ պատահի. հազար հիվանդություն կա, բան կա:8…

Boboloz
01.03.2010, 17:53
Ցանկացած դեպքում, անձամբ իմ կողմից՝ բոյկոտ:
Հետաքրքիր է, դրանց լկտիությունը կհերիքի՞ հարկադրանք կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չեն վճարում:
Ինձ թվում է՝ արժի մեծամասշտաբ բողոքի ակցիա կազմակերպել, որ նման օրենք ընդունելու մտքից անգամ հրաժարվեն:

Հետաքրքիր է, ոռենքը մոգոնածներն իրենց գլխի ու առավել ևս ցայլքի շրջանի ոջիլների համար վճարելու՞ են:

Դա նրանից է,որ դեսից-դենից անկապ պարտքեր արեցին ու հիմա տակից դուրս չեն կարողանում գալ,մի կերպ ուզում են կպցնեն:

Elmo
01.03.2010, 22:06
Մոդերատորական: Քանի որ թեման այնքան էլ քաղաքական չէ, ու միևնույն ժամանակ շատ նման է լրագրողական կատակ-բամբասանքի, այն փակվում է մինչև տվյալ օրենքի պաշտոնապես հաստատումը, կամ դրա մասին գոնե պաշտոնական աղբյուրների ինֆորմացիա ունենալը: Ինֆորմացիան կարող եք ուղարկել ադմինիստրացիային անձնական նամակագրական համակարգով, և եթե այն հավաստի լինի, թեման կվերաբացվի:

Elmo
03.03.2010, 01:30
Մոդերատորական: Թեման բաց է քննարկումների համար: Լրագրողական կատակ թվացող ինֆորմացիան կարծես հավաստի է:

Պաշտոնական ինֆորմացիա

Ընտանի կենդանիներ պահելու տուրքը բեռ չի դառնա

Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներով տարատեսակ ու հակասական գնահատականներ են հնչում ընտանի կենդանիների համար Երևանի ավագանու կողմից իբր նոր սահմանված հարկատեսակների առնչությամբ։ <<Հարկեր շներ ու կատուներ պահելու համար>>, <<Երևանի ավագանին հարկ է սահմանել ընտանի կենդանիների համար>>. սրանք մեջբերումներ են մամուլից։
ԶԼՄ-ների ու բնակիչների մտահոգությունները, իհարկե, հասկանալի են, բայց թյուրընկալումը և ապատեղեկատվությունը բացառելու համար նշենք, որ նախ Երևանի ավագանին որևէ նոր հարկատեսակ չի սահմանել. այդպիսի լիազորություն ավագանուն վերապահված չէ։ Երևանի ավագանին պարզապես կիրառել է դեռևս 1997 թվականին ԱԺ-ի ընդունած <<Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին>> օրենքը: Ի դեպ, կենդանիներ պահելու համար հարկ ընդհանրապես նախատեսված չէ: Խոսքն իրականում տուրքի մասին է, որն այս դեպքում գանձվում է տարին մեկ անգամ՝ 5000 դրամ։
Հիշյալ օրենքով ՏԻՄ-երն իրավասու են տարբեր տեսակի գործունեություն ծավալու համար զանազան տուրքեր սահմանել։ Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տուրքը ևս նախատեսված է օրենքով։ Մինչև 2009 թվականը <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի այդ դրույթը կիրառվել է նախկին 12 թաղային համայնքներից երեքում։ 2010 թվականի համար Երևանի ավագանին որոշել է օրենքը կիրառել Երևան համայնքում: Ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքը սահմանվել է 5000 դրամ։
Շահարկվող մյուս հարցի մասին՝ ի՞նչ կենդանիների մասին է խոսքը: Պարզաբանենք՝ շան, կատվի։ Այս տուրքը կիրառելու շնորհիվ համայնքային բյուջե ակնկալվող մուտքը մոտ 1 մլն դրամ է. նախնական հաշվարկը կատարված է Կենտրոն վարչական շրջանի համար։ Առաջին կիսամյակում համատիրությունները հաշվառելու են ընտանի կենդանի պահող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավիճակը վերլուծելուց հետո անպայման կկիրառվի սոցիալական շերտավորման սկզբունքը, այսինքն՝ կլինեն այդ տուրքից ազատվողներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հղում (http://www.yerevan.am/pages.php?lang=1&id=1032&page_name=news)

Elmo
03.03.2010, 01:45
Ռուֆուս, Կտիա կարաք տանեք էս տարվա շունը մուծեք գաք: Էն որ ասում են է «գազը մուծեցի, լույսը մուծեցի»: Հիմա դուք շունը պետք ա մուծեք: Բայց պաշտոնական տեղեկատվության մեջ գրած չէր շունը հատո՞վ են մուծում, թե՞ ասենք անլիմիթ տարբերակն ա: Ասենք 5000 մուծում ես ու քանի հատ ուզես, կարաս պահես:
Կամ էլ կարող ա շուտով Բիլայնի ունիվերսալ վճարում ծառայությունով կարողանաք շուն կամ կատու վճարել: Չնաած լավ ա դրան չսպասեք, թե չէ ապրիլի մեկով կարան շունը թանկացնեն:

Տենաս ո՞ր խելոքն ա 1997 թվին էս օրենքը խորհդարան մտցրել:

Chuk
03.03.2010, 01:52
Տուրքերի մասին օրենքով գրված ա, որ կարող է ընտանի կենդանի պահելու համար տուրք սահմանվել:
Չգիտեմ, որքան ես գիտեմ սա աշխարհում ընդունված պրակտիկա է ու նորմալ, եթե սոցիալական վիճակը նորմալ է: Մեր պայմաններում համարում եմ աննորմալություն:
Վազգ, ավելի հետաքրքիր ա, որ չնայած էդ հնարավորությանը Երևանի քաղաքապետարանը փաստորեն առ այսօր այդ հնարավորությունը չէր օգտագործել, իսկ հիմա պատրաստվում է օգտագործել:

Բիձա
03.03.2010, 03:00
http://www.ibabuzz.com/garybogue/2008/11/20/gov-schwarzenegger-wants-to-tax-your-pets/

Rhayader
03.03.2010, 06:39
Ժող, էն երկրում, որտեղ պետությունը չի հոգում տնական կենդանիների մասին ու միաժամանակ պրոբլեմ ունի փողոցային կենդանիների հետ, նման օրենք ընդունելը սովորական բարբարոսություն է: Եվրոպայում մարդը պատասխանատվություն ունի իր կենդանու առաջ, եթե շանը, ասենք, դուրս շպրտի, ստիպված կլինի դրա համար խոշոր տուգանք վճարել:
Ցանկացած դեպքում, ես կողմ եմ բոյկոտի ենթարկել այս ամենը:

Elmo
03.03.2010, 19:28
Չգիտեմ, որքան ես գիտեմ սա աշխարհում ընդունված պրակտիկա է ու նորմալ, եթե սոցիալական վիճակը նորմալ է:

Բա հենց էդ ա էլի վատը: Ասածդ ծաղկացնեմ:
Միջազգային պրակտիկան կիրառում են միայն այն դեպքում, երբ դրանից իրենց օգուտ կա: Ես էլ եմ միջազգային պրակիտկա հարգող տղա, բայց միջազգային աշխատավարձն էլ եմ հարգում, միջազգային սոցփաթեթներն ու ապահովագրություններն էլ: Միջազգային մարդասիրական նորմերը չպահպանած միջազգային շնատուրքերն են պահպանում: Տենս դրանք կուրսի ե՞ն, որ միջազգային չինովնիկներն ու մուլտիմիլիոներները հեծանիվով ու առանց հաստավզերի են ման գալիս ու առյուծ չեն պահում՝ էշի հետ կռվցնում:
Գոնե մի քիչ էլ տենց նորմեր ընդօրինակեն:

Elmo
03.03.2010, 19:29
Ժող, էն երկրում, որտեղ պետությունը չի հոգում տնական կենդանիների մասին ու միաժամանակ պրոբլեմ ունի փողոցային կենդանիների հետ, նման օրենք ընդունելը սովորական բարբարոսություն է: Եվրոպայում մարդը պատասխանատվություն ունի իր կենդանու առաջ, եթե շանը, ասենք, դուրս շպրտի, ստիպված կլինի դրա համար խոշոր տուգանք վճարել:
Ցանկացած դեպքում, ես կողմ եմ բոյկոտի ենթարկել այս ամենը:

Բայց դու ուշադիր եղի օրենքի ընդունման տարեթվին: 1997 թվին մարդիկ իրենց երեխաների վրա 5000 ավել ծախս չէին կարողանում անել: Հիշում եմ էդ թվին բուհի համար մասնավոր պարապող ուսուչուհին 5000 դրամ էր վաստակում ամեն աշակերտից:

bari hoki
03.03.2010, 21:42
Էս ինչ «թույն» օրենք են հանել: Լավ է մի քիչ կարգ ու կանոն կլինի, ամեն մարդ էլ կենդանի չի պահի, դրսում «շան ու գիլու» վոռնոց չի լսվելու, կենդանիների շահերը կսկսեն պաշտպանել: Դրսում չթույլատրված տեղերում կենտանիները:[ կեղտոտելուց տերերին մի լավ կտուգանեն :D

Chuk
03.03.2010, 23:26
Բա հենց էդ ա էլի վատը: Ասածդ ծաղկացնեմ:
Միջազգային պրակտիկան կիրառում են միայն այն դեպքում, երբ դրանից իրենց օգուտ կա: Ես էլ եմ միջազգային պրակիտկա հարգող տղա, բայց միջազգային աշխատավարձն էլ եմ հարգում, միջազգային սոցփաթեթներն ու ապահովագրություններն էլ: Միջազգային մարդասիրական նորմերը չպահպանած միջազգային շնատուրքերն են պահպանում: Տենս դրանք կուրսի ե՞ն, որ միջազգային չինովնիկներն ու մուլտիմիլիոներները հեծանիվով ու առանց հաստավզերի են ման գալիս ու առյուծ չեն պահում՝ էշի հետ կռվցնում:
Գոնե մի քիչ էլ տենց նորմեր ընդօրինակեն:
Վազգ ջան, դու էդ ամեն ինչը չէիր դիտարկում (էդ ես ասեցի էն, ինչը հիմա ասեցիր, ուղղակի մի քիչ ավելի երկար, քան ես), իսկ դու աննորմալություն էիր համարում օրենքով նման կետ նախատեսելը: Բայց չէ որ օրենքը ընդամենը ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ էր տալիս, որը կարելի էր կիրառել երբ կհարգվեին «միջազգային աշխատավարձը» և այլն:
Այլ կերպ ասած օրենքը, որն ասում է, որ.

Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետեւյալ տեսակները՝
զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում, ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.
Հասկանու՞մ ես այս կարևոր բառի՝ «կարող են»-ի նշանակությունը: Դա նշանակում է, օրինակ, որ երբ ամեն ինչ լավ ա, կարելի ա էդ էլ անել ու էդ վատ չի լինի, ոչ թե էս դեպքում:

Ի դեպ, օրենքում գրված չի, որ 5000 դրամ պիտի լինի այդ տուրքը, այլ 0-ից 5000 (քաղաքապետարանն է սահմանողը), բայց դրված է վերին լիմիտ, որ դրանից ավելին (տարեկան կտրվածքով) քաղաքապետարանը հնարավորություն չունենա սահմանել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանը կարող էր ընտրել 500 դրամ տարբերակը, կամ 576 դրամը, բայց ինքը ընտրել է առավելագույնը:

Ասածս ինչ է. զայրույթի թիրախը պետք է լինի աննպատակահարմար պահին այդ օրենքը կիրառել փորձողը՝ քաղաքապետարանը, այլ ոչ թե օրենք ընդունողները, որովհետև օրենքում նման բանի հնարավորություն նախատեսելը լրիվ նորմալ է:

Լեռնցի
05.03.2010, 02:00
Ես մի պահ շատ խնդացի, որ լսեցի, սրա մասին:

- Տուկ տուկ:
- Ո՞վ ա:
- Կենդանիների տուրքերով զբաղվողը: Պետք է վճարեք 5000 դրամ:
- Մա՛մ, մա՛մ, շան մարդը եկել ա:
- Ի՞նչ շան մարդ, բալիկ ջան ես ամուսնացած չեմ:
Գալիս է մայրիկը:
- Կներեք, բայց մեր շունն արդեն սատկել է:
- Բերե՛ք սատկման վկայականը:

ու տենց
:D

Ծով
05.03.2010, 03:33
Ահավոր սրտովս են էս օրենքները։ :hands դրանք խոսում են մեր ժողովրդի անինքնասիրության մասին, որ սրանց նմաններին հանդուրժում ու հանդուրժում ա դեռ ու թողնումա , որ մի խումբ տուպոյները իր վրա «օրենքավարի կայֆեր բռնեն»...
կներե՛ք իհարկե, բայց չդիմացանք...

dvgray
05.03.2010, 04:58
Ես մի պահ շատ խնդացի, որ լսեցի, սրա մասին:

- Տուկ տուկ:
- Ո՞վ ա:
- Կենդանիների տուրքերով զբաղվողը: Պետք է վճարեք 5000 դրամ:
- Մա՛մ, մա՛մ, շան մարդը եկել ա:
- Ի՞նչ շան մարդ, բալիկ ջան ես ամուսնացած չեմ:
Գալիս է մայրիկը:
- Կներեք, բայց մեր շունն արդեն սատկել է:
- Բերե՛ք սատկման վկայականը:

ու տենց
:D
իսկ հաջորդ օրը
գլուխը հանելով ցանկապատի վրայից ու հաշվելով սեփական հողամասում ման եկող կատուներին ու թղչկոտող ագռավ-կաչաղակներին՝
- աբեր, մի միլիոնի չեկ եմ գրելու: գնաս մուծես: էս կես ժամում մի 200 հատ կենդանի հաշվեցի հայաթումտ:

:D

Լեռնցի
05.03.2010, 11:29
Ընգերներ, եթե Հայոց պատմությունը լավ գիտեք, Հայը երբեք և երբեք սոցիալական խնդիրները լուծելու համար բռունցք չի դառել:
Հայը բռունցք է դառել, երբ վտանգի տակ է եղել իր սեփական գոյը, երբ եղել է լինել չլինելու հարցը:

Բայց սրանք ոնց որ ուզում են ամեն ինչ անեն, որ էդ տեսակետը հերքեն:
Խոսքի սենց`
- Ախպե՜ր, գրազ գամ, նենց անեմ, ժողովուրդը իր կեցության բարելավման համար ոտքի հելնի:
- Չե՛ս կարա արա:
- Ախպորդ լավ չես ճանաչում, հեսա տես ինչ եմ անում: Սաղ թանգցնում եմ, ու ավել հարկեր մարկեր եմ դնում, տուրքեր, մուրքեր, ու տես ոնց են շուխուր անելու:

Mephistopheles
20.03.2010, 00:27
Շուտով 18 տարեկանից ցածր ինչ երեխա որ ունեք նրանց համար երեխայահարկ եք վճարելու…

ministr
20.03.2010, 00:46
Սովետի ժամանակ չամուսնացածների հարկ կար օրինակ... :)

aerosmith
20.03.2010, 23:41
մի պահ մտածում էի, որ չեմ ասի կազյոլներին, որ թութակ եմ պահում , մեկ էլ հիշեցի որ հազար հատ չուզող հարևան ունեմ։
դե արի ու մի ասա, արա այ կենդանիներ, փոխանակ դուք ժողովրդին հարկ մուծեք որ ձեզ էդքան հանդուրժեւմ են, հլը մի բան էլ ժողովուրդնա ձեզ պարտք՞ քիչա մնում սեքսի համար էլ հարկ դնեն, կամ էլ չասեմ թե ինչի վրա հաշվիչ։
Փողանակ ուրախ լինեն, որ մեր ժողովրդը կենդանիներին սիրում ու խնամումա, հլը մի բան էլ հարկ են դնում։ Հետո էլ ասեւմ են ինչու է մեր ժողովուրդը Հայաստանից գնում։ Փողանակ ձեռնամուխ լինեն կենդանիների ակումբներ բացելուն, մարդավարի անասնաբույժեր պատրաստելուն,փոխարենը հարկ են ուզում։