PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ շքամուտքը



Մեղապարտ
27.02.2010, 02:21
Այս թեմայում առաջարկում եմ զետեղել Երևանյան շքամուտքերի մեր կողմից արված ֆոտո նկարները և պատասխանել այս հարցին Ինչուն ՞է մեր շքամութքը այս վիճակում :

One_Way_Ticket
27.02.2010, 03:16
Շքամուտքերը նույն (կամ համանման) վիճակում են ինչ որ փողոցները, մայքերը, բակերը, անցումները: Թե ինչու պիտի առանձին թեմայում քննարկենք հենց շքամուտքերը, առաջին փորձից ինձ հասկանալ չհաջողվեց:

Rammstein
27.02.2010, 11:56
Հույս ունեի, որ հազիվ մի թեմա բացվեց «շքամպւտք»-ի մասին, երկար էի սպասել, էն էլ եկա տեսա «շքամուտք»-ի մասին ա: :(

Լավ, լրջացա… :))
1. Ո՞վ է մեղավոր, որ շատ մուտքերում լուսավորություն չկա, բնակիչնե՞րը… իհարկե ոչ, ոչ մի բնակիչ պարտավոր չի իր դռան վերեւում լամպ դնել: Լուսավորությունը պետության գործն է (չգիտեմ, թե կոնկրետ որ պետական մարմնի, չեմ էլ ուզում իմանալ):
2. Ո՞վ է մեղավոր, որ վաղուց վերանորոգում չի արվել: Եթե շատ մարդիկ իրենց սեփական բնակարանի համար չեն կարողանում գումար հատկացնել ու վերանորոգել, ո՞նց պիտի մուտքը վերանորոգեն… սա էլ է պետության գործը:
3. Ո՞վ է մեղավոր, որ աստիճանները մաշվել են, եւ այլն: Էստեղ ոչ մեկ էլ մեղավոր չի, շենքը իր դանր ապրել է, վաղուց քանդելու ժամանակն է, իսկ պետությունը փող չունի նոր շենք կառուցելու, պետությունը միայն կարա հյուսիսային պողոտաներ կառուցի, բայց դե լրիվ այլ նպատակներով:
4. Ո՞վ է մեղավոր, որ շքամուտը դուռ չունի, կամ դուռը «տրաքած» է: Պարզ է, որ ոչ բնակիչները:

Այսքանից ելնելով ասում եմ, միանշանակ ես եմ մեղավոր, որ ունեմ այնպիսի պետություն, որը թքած էլ չունի, թե ում մուտքը ինչ կլինի: Հո վրացինե՞րը չեն մեղավոր, որ իմ պետությունը սենց ա: :esim

DavitH
27.02.2010, 12:03
Պատասխանել եմ որ մեղավոր են համ բնակիչները համ էլ թաղապետարանը/պատասխանատուն/, բայց ավելի շատ բնակիչները
հարցը մենակ լուսավորությունը չի բա հո թաղապետարանը չի գալու ու զիբիլ թափի կամ թքի կամ պատերի վրա ինչ որ բաներ գրի քո շքամուտքում
Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը

Smokie
27.02.2010, 12:11
Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը

Միանշանակ:

Rammstein
27.02.2010, 12:17
Պատասխանել եմ որ մեղավոր են համ բնակիչները համ էլ թաղապետարանը/պատասխանատուն/, բայց ավելի շատ բնակիչները
հարցը մենակ լուսավորությունը չի բա հո թաղապետարանը չի գալու ու զիբիլ թափի կամ թքի կամ պատերի վրա ինչ որ բաներ գրի քո շքամուտքում
Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը

Արի ու տես, որ էդ կեղտոտողները բոլոր տեղերում էլ կճարվեն, ուղղակի ուրիշ տեղերում, ի տարբերություն մեր մոտի` հավաքողներն էլ կան:

Ուլուանա
27.02.2010, 19:20
Արի ու տես, որ էդ կեղտոտողները բոլոր տեղերում էլ կճարվեն, ուղղակի ուրիշ տեղերում, ի տարբերություն մեր մոտի` հավաքողներն էլ կան:
Հա, համաձայն եմ, որ կեղտոտողներ ամեն տեղ էլ կան, նույնիսկ հատուկ ճարելու կարիք չկա, թափած են։ Օրինակ՝ էստեղ՝ ԱՄՆ–ում, ես կասեի՝ մարդիկ ավելի փնթի են շրջակա միջավայրի նկատմամբ, քան Հայաստանում, ուղղակի էստեղ էդ թափողների հետևից հավաքողներ էլ կան, ու դրա շնորհիվ վերջնական պատկերը բավական տարբեր է։ Մաքրման ու հավաքման աշխատանքները շատ արդյունավետ ու կանոնավոր են կազմակերպված. թափվելուց հետո աղբը երկար չի մնում։ Բայց մի տարբերություն կա. էստեղ մարդիկ թափում են հիմնականում զուտ անփութության հետևանքով, իսկ Հայաստանում անփութությունից բացի, նաև մի տեսակ ամեն ինչ պռճոկելու, քանդելու, ավերելու, փչացնելու ներքին պահանջ կա մարդկանց մեջ, ու էդ մոլուցքը մինչև չբավարարեն, չեն հանգստանում։ Օրինակ, եթե շենքի պատին հայտարարություն է կպցրած, մի օր էլ չի մնա, կպռճոկեն, կտանեն կամ կթափեն, մենակ թե չմնա տեղում, ու կապ չունի՝ քաղաքական թեմայով էր հայտարարությունը, հասարակական, թե կենցաղային անշառ բան էր, մեկ է, պիտի պոկեն։ Նույն ձևով շքամուտքի պատերը պիտի մխտռեն վառած լուցկիներ կպցնելով, զանազան գրություններով, պատերը ծակելով ու փորագրելով։ Կարծում եմ՝ էս ամենը հիմնականում ներքին ագրեսիայի, անբավարարվածության հետևանք է։ Մարդիկ էդպիսի բաներով լիցքաթափվում են։
Համենայնդեպս, կարծում եմ, որ գոնե իրենց տան շքամուտքը մաքուր պահելը մեծ մասամբ կախված է հենց բնակիչներից, ոչ թե պետությունից։ Մաքուր պահելու համար ֆինանսներ առանձնապես պետք չեն։ Օրինակ, եթե աղբը աղբատար խողովակի մեջ լցնելիս մարդը պատահաբար մի մասը թափում է գետնին ու չի բարեհաճում իր թափածը հավաքել, լցնել էդ նույն աղբատարը, ապա դրանում է՞լ է պետությունը մեղավոր։ Կամ եթե ձեռքի աղբը առանց մտածելու գցում է շքամուտքի գետնին ու անցնում առաջ։

Մանոն
27.02.2010, 20:51
Շքամուտքերը նույն (կամ համանման) վիճակում են ինչ որ փողոցները, մայքերը, բակերը, անցումները: Թե ինչու պիտի առանձին թեմայում քննարկենք հենց շքամուտքերը, առաջին փորձից ինձ հասկանալ չհաջողվեց:

Երևի թե նրա համար, որ փողոցներն էլ , բակերն էլ, մայթերն ու անցումներն էլ սկսվում են մեր շքամուտքից…
Նկատե՞լ եք թե ինչ մաքուր են պահում հայերն իրենց տները, օրական կարող են 5 անգամ ավլել կամ փոշի վերցնել: Բայց միայն՝ իրենց տան մեջ: Ասես դռնից այն կողմ թշնամու տարածք լինի: Էլ նրանց չի հետաքրքրում , թե շքամուտքն ի՞նչ տեսք կունենա կամ իրենց տուն հասնելու համար ՞ինչ կեղտեր կոխկրտելով կբարձրանան: Դա մեր ազգում «Մենք»-ի գաղափարի անգամ չսաղմավորված վիճակից է: Ցավում եմ, որ լինելով այսքան հին մշակույթի կրողը, կարող ենք լինել այսքան փնթի անքաղաքավարի ազգ: Իհարկե խոսքս չի վերաբերում այն փոքրամասնությանը, որը աղաղակում է տիրող վիճակի մասին փորձելով օրինակ ծառայեցնել սեփական պահվածքը, միևնույն է, մենք մնում ենք նույն անհաղորդ, այդ ամենին անտարբեր հայացքով նայող ազգը::(