Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Էմոցիոնալ շանտաժ



*e}|{uka*
26.02.2010, 22:36
Էմոցիոնալ շանտաժ -իրավիճակ, երբ հարազատ քեզ մեկը սկսում է սպառնալ կապ չունի ինչով, եթե չկատարեք այն ինչ նա է ուզում, այսպես կլինի, այնպես կլինի : Հիմնականում էմոցիոնալ շանտաժի ենք ենթարկվում այն մարդկանց կողմից , ովքեր մեզ թանկ են, քանի որ գիտեն մեր թույլ կողմերը ու հոգեբանական ճնշում գործադրելով կիրառում են դա մեր դեմ` հասնելով իրենց ուզածին, ենթարկելով իրենց կամ հոգեբանական ժամանակավոր ծուղակի մեջ գցելով մեզ:
Զզվում եմ երևույթից ու հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ, ով ո՞նց է ընկալում երևույթը, ո՞նց է պայքարում և այլն և այլն: :)

Մանուլ
26.02.2010, 22:48
Ինձ էլ են էմոցիոնալ շանտաժի ենթարկել, բայց ոչ լուրջ, ճակատագրական հարցերում: Մոտիկ մարդիկ, բնականաբար: Ոչ մի ձևով չեմ պայքարում, էդ դեպքերը հազվադեպ են լինում: Բայց որ «սպառնում են», «ենթարկվում եմ»:
Իմ վրա շատ ա ազդում :(: Ես չեմ կարողանում նեղացնել հարազատ մարդկանց…

Բայց երևի ինքս չեմ դիմի էդ էմոցիոնալ շանտաժին… Ես հարմարվող եմ, ու հույսս իմ վրա եմ դնում հիմնականում: Չեմ փորձում դիմացինիս առաջ ինչ-որ պայմաններ դնելով հասնել իմ ուզածին, կապ չունի` ինձ համար թանկ մարդ ա, թե ոչ: Որովհետև չեմ սիրում, որ ինձ հետ նման ձևով են վարվում:

Dayana
26.02.2010, 22:53
Էմոցիոնալ շանտաժ -իրավիճակ, երբ հարազատ քեզ մեկը սկսում է սպառնալ կապ չունի ինչով, եթե չկատարեք այն ինչ նա է ուզում, այսպես կլինի, այնպես կլինի : Հիմնականում էմոցիոնալ շանտաժի ենք ենթարկվում այն մարդկանց կողմից , ովքեր մեզ թանկ են, քանի որ գիտեն մեր թույլ կողմերը ու հոգեբանական ճնշում գործադրելով կիրառում են դա մեր դեմ` հասնելով իրենց ուզածին, ենթարկելով իրենց կամ հոգեբանական ժամանակավոր ծուղակի մեջ գցելով մեզ:
Զզվում եմ երևույթից ու հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ, ով ո՞նց է ընկալում երևույթը, ո՞նց է պայքարում և այլն և այլն: :)
Եթե ընկեր-ընկերուհի-ծանոթ-բարեկամ է "շանտաժիստը", ասում ես ` գնա գրողի ծոցը ու շարունակում ես հանգիստ ապրել, իսկ եթե կիսածանոթ-կոլեգա ու նման մի բան, ապա գրողի ծոցի փոխարեն շատ ավելի հեռու ես ուղարկում :roll Ավելի հարազատները դժվար թե նման շանտաժի ենթարկեն:

*e}|{uka*
26.02.2010, 23:04
Եթե ընկեր-ընկերուհի-շանոթ-բարեկամ է "շանտաժիստը", ասում ես ` գնա գրողի ծոցը ու շարունակում ես հանգիստ ապրել, իսկ եթե կիսաշանոթ-կոլեգա ու նման մի բան, ապա գրողի ծոցի փոխարեն շատ ավելի հեռու ես ուղարկում :roll Ավելի հարազատները դժվար թե նման շանտաժի ենթարկեն:

Դայ չէ դե, խոսքը դրա մասին չի: Գրողի ծոցը հա կա ու կա: Պրիմիտիվ օրինակներ բերեմ:

Օրինակ սիրող զույգի մոտ, տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում, կամ ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա, կամ եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի: Կամ ավելի վատ երբ ծնողն է ՝ Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա կամ հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես: Սրանք պարզագույներն են, կան ավելի ահավորները: Ամենասարսափելին էլ էն ա, որ իրականում դու չես գիտակցում, որ էմոցիոնալ զոհ ես, քեզ վատ ես զգում, վատ զույգընկեր, վատ երեխա ու փորձում ես
հասկանալ, ինչի՞ ես էդքան վատը , բայց իրականում ամեն ինչ այլ է:

Դեկադա
26.02.2010, 23:47
Միշտ համեմատականներ եմ տարել էմոցիանալ և էժանագին շատաժ ասվածների մրջև ու երկուսն էլ իմ համար հայտնվել միևնույն հարթության՝ նույն սանդղակին: Երբեմն դրան դիմում են, որպեսզի իրենց ուզածը լսեն կամ ստանան, երբեմն դրան դիմում են, որպեսզի իրենց կարծիքը հաստատվի, երբեմն էլ հենց կորցնելու վախից են դրան գնում: Իրականում էմոցիանոլ շանտաժով ավելի շատ արդյունքի են հասնում:

Dayana
27.02.2010, 02:00
Դայ չէ դե, խոսքը դրա մասին չի: Գրողի ծոցը հա կա ու կա: Պրիմիտիվ օրինակներ բերեմ:

Օրինակ սիրող զույգի մոտ, տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում, կամ ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա, կամ եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի: Կամ ավելի վատ երբ ծնողն է ՝ Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա կամ հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես: Սրանք պարզագույներն են, կան ավելի ահավորները: Ամենասարսափելին էլ էն ա, որ իրականում դու չես գիտակցում, որ էմոցիոնալ զոհ ես, քեզ վատ ես զգում, վատ զույգընկեր, վատ երեխա ու փորձում ես
հասկանալ, ինչի՞ ես էդքան վատը , բայց իրականում ամեն ինչ այլ է:

Ջան բոլոր մարդիկ էլ էգոիստ են, ու էս դեպքերն էլ ծնողի կամ սիրեցյալի էգոիզմի արտահայտման օրինակներն են: Իրանք մեզ սիրում են (երևի) ու դրանով չեն ցանկանում ենթարկել էմոցիոնալ շանտաժի, ուղղակի... Նայի ջանա, մեզ միշտ թվումա , թե մենք ստանում ենք ավելի քիչ, քան տալիս ենք ու անկախ մեզանից երբեմն նման հիմար բաներ կարող ենք անել: Նման դեպքերում, եթե էդքան հարազատներն են` ծնող, սիրեցյալ, կարելի է ուղղակի թողնել ամեն ինչ, նայել աչքերի մեջ ու ասել, որ դու իրան շատ ես սիրում ու վերջ, խնդիրը լուծված է: (երևի)

dvgray
27.02.2010, 05:14
եթե մի կողմ թողնենք նրանց, ում համար այդպիսի խոսելավոճը խասիաթ է /բնավորություն/, քանի որ նրանց հետ ամեն ինչ կարծես թե պարզ է, ապա կարելի է ասել, որ …
շանտաժը ընդանուր առմամբ նորմալ մարդու համար ծայլրահեղ քայլ է: իսկ այդպսի ծայրահեղ քայլի պատրաստակամությունը կամ արդեն նրան դիմելը ունի մինիմում երկու կողմ: մեկը ՝ այդ քայլին դիմողը, մյուսը այդ շանտաժի օբեկտը:
հաճախ , մարդուն ուղղակի դավադիտ են անում :) նամանավանդ երիտասարդ, գեղեցկուհի, խելոք աղջիկները /մեր Ակումբցիներն էլ մեջը :oy :)/
միշտ պետք է հաշվի առնել, որ շանտաժիստի ուղեղը այնպես չի աշխատում տվյալ պահին, ինչպես նորմալ վիճակում է: դա աննոռմալ վիճակ է, ու երբ որ վերանան այդ վիճակի համար մեղավոր միջավայրը, կամ այն ծնող պատճառները, ինքստինքյա կվերանա նաև այդ շանտաժը:
ոչ մեկի համար հաճելի չէ, երբ ինքը դիմում է այդպիսի մեթոդների: բայց իրականում դա հաճախ հաջորդում է կամ նույնիսկ նախօրդում է "ֆազերը գցելուն":
:)

Lion
27.02.2010, 08:46
Էմոցիոնալ շանտաժ -իրավիճակ, երբ հարազատ քեզ մեկը սկսում է սպառնալ կապ չունի ինչով, եթե չկատարեք այն ինչ նա է ուզում, այսպես կլինի, այնպես կլինի : Հիմնականում էմոցիոնալ շանտաժի ենք ենթարկվում այն մարդկանց կողմից , ովքեր մեզ թանկ են, քանի որ գիտեն մեր թույլ կողմերը ու հոգեբանական ճնշում գործադրելով կիրառում են դա մեր դեմ` հասնելով իրենց ուզածին, ենթարկելով իրենց կամ հոգեբանական ժամանակավոր ծուղակի մեջ գցելով մեզ:
Զզվում եմ երևույթից ու հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ, ով ո՞նց է ընկալում երևույթը, ո՞նց է պայքարում և այլն և այլն: :)

Աշխարհում ընդամենը երկու մարդ կա, ում կողմից կիրառվող այդ "շանտաժ"-ին ես կենթարկվեմ, այն էլ ուրիշ, "շանտաժ"-ի հետ կապ չունեցող շարժառիթներով: Մնացածը, ով ուզում է լինի, կուղարկեմ ամենահեռու գրողի ծոցը...

Լիլիա
27.02.2010, 11:41
Ես ինքս մինչև այժմ էմոցիոնալ շանտաժի զոհն եմ… Մի կողմում ինձ դեռ հարազատ, բայց արդեն չսիրված մարդու կյանքն է, մյուս կողմից իմ ազատությունը, ի իմ երջանկությունը գտնելու հնարավորությունը :(

Միքո
27.02.2010, 12:33
Հաճախ մենք ինքներս էլ ենք շանտաժ անում, առանց նկատելու…
Եթե մտերիմը շանտաժիռաված է անում քեզ միամտորեն, դա ներելի է, նույնիսկ կարելի է ուշադրություն չդարձնել երևույթի վրա: Բայց չթողնել, որ դա դառնա սովորական՝ մի կերպ դեմը առնել:goblin
Բայց դե կյանքում դա էլ է պետք գալիս:pardon

*e}|{uka*
27.02.2010, 13:10
Ջան բոլոր մարդիկ էլ էգոիստ են, ու էս դեպքերն էլ ծնողի կամ սիրեցյալի էգոիզմի արտահայտման օրինակներն են: Իրանք մեզ սիրում են (երևի) ու դրանով չեն ցանկանում ենթարկել էմոցիոնալ շանտաժի, ուղղակի... Նայի ջանա, մեզ միշտ թվումա , թե մենք ստանում ենք ավելի քիչ, քան տալիս ենք ու անկախ մեզանից երբեմն նման հիմար բաներ կարող ենք անել: Նման դեպքերում, եթե էդքան հարազատներն են` ծնող, սիրեցյալ, կարելի է ուղղակի թողնել ամեն ինչ, նայել աչքերի մեջ ու ասել, որ դու իրան շատ ես սիրում ու վերջ, խնդիրը լուծված է: (երևի)
Համենայն դեպս իմ համար խնդիրը այդպես չի լուծվում: Ասել էտ պահին «սիրում եմ», խնդիրը ծածկում ես, վաղը -մյուս օրը էլի նույն ա լինելու, ամեն անգամ ասես «սիրում եմ», սիմ սիմ ատկռոյսյա՞ : :) Ուղղակի հարազատների նկատմամբ//ծնողներ, երեխաներ, եղբայր, քույր, շատերի մոտ ամուսին, կին// մեղքի զգացում ունենք, այնպես անենք, որ մայրը չանհանգստանա, հպարտանա քեզնով, չհիասթափվի, հանկարծ նենց չլինի, որ չսիրի, պարտավորություն ես զգում, դա կեղծ անհանգստություն չի: Իրենք էլ չեն զգում որ էմոցիոնալ ազդում են վրադ, դու էլ չես զգում այդ պահին, որ ենթարկվում ես, ծածուկ ինչ որ բան ա, չես էլ մտածում, որ կարող ա չսիրի, չհպարտանա, ուղղակի արդյունքն ա երևում՝ վատ ես զգում, փորձում ես հնարավոր կերպով այնպես անել, որ իրենց համար լավ լինի, դու քեզ մեղավոր չզգաս, ինչ- որ հարցում կապված քեզ թանկ մարդկանց հետ: Մի խոսքով եթե սրտից թույլ մարդ ես, պոտենցիալ էմոցիաների զոհ ես ու պարզվում ա դա սովորական բան է :' :))

Հ.Գ. Վերևում գրվածը ինձ չի վերաբերվում, ես ձևը գտել եմ: :P

Mark Pauler
27.02.2010, 15:45
Ամեն ինչ սկսվում ա կենցաղում ու առօրեայում հանդիպող մանր խնդիրներից: Երեխա - ծնող, կին-ամուսին, քույր-եղբայր.... Ու կարևոր չի, թե ով ում: Կարևորը չմտնես վերլւծությունների մեջ, թե ինչի էսպես ասեց կամ արեց: Էտ երևույթը միշտ կա ու շատ նորմալ ա մինչև էն պահը, երբ երբ սկսում ես ինքդ քեզ ասել որ շահագործվել ես, ավելի շատ ես տվել քան ստացել... ու էտ տեսակ ուրիշ մտքեր: Երբ էտ մտքերը գերակշռում են էն մտքին որ դու դիմացինին շատ ես սիրում, ամեն ինչ սկսվում ա քանդվել:
ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔ ՉԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՀԱՍՆԵԼ ԱՅԴ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ!!!

VisTolog
27.02.2010, 17:10
չգիտեմ ինչ ուժեղ շանտաժ պետքա լինի, որ ենթարկվեմ::))
իհարկե շանտաժ եղելա, ու ոչ մի անգամ էլ շանտաժողն իր ուզածին չի հասել :D:)
ուղղակի տենց պահերին պետք չի «հանձնվել»


Եթե ընկեր-ընկերուհի-ծանոթ-բարեկամ է "շանտաժիստը", ասում ես ` գնա գրողի ծոցը ու շարունակում ես հանգիստ ապրել, իսկ եթե կիսածանոթ-կոլեգա ու նման մի բան, ապա գրողի ծոցի փոխարեն շատ ավելի հեռու ես ուղարկում :roll Ավելի հարազատները դժվար թե նման շանտաժի ենթարկեն:
:aha



Օրինակ սիրող զույգի մոտ, տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում, կամ ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա, կամ եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի: Կամ ավելի վատ երբ ծնողն է ՝ Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա կամ հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես...

տեղերը չփոխելու համար, հաշվենք թե ես աղջիկն եմ :D:))

տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում - ես իմ սերը պարտավոր չեմ քեզ ապացուցելու, ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա
ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա - էս դեպքում ուղղակի բացատրություն, իսկ եթե չհասկանա՝ էլի նույնը - ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))
եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի - բացատրությունները եթե նորից տեղ չհասնեն, ուրեմն նորից՝ ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))
Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա - եթե պետքա խնդրել՝ կխնդրեմ, մինչև ինձնից էտ ներողությունը լսել ցանկանալը, իսկ եթե ոչ, ընդամենը ձևականության արդյունքա ինձնից ներողություն «ցանկանալը», ուրեմն մինչև վերջ չեմ խնդրի (ու ընդհանրապես, կան մարդիկ (երևի տղաների մոտ դա չի էլ լինում) որոնք ուղղակի հաճույք են ստանում, դիմացինից ներողություն պահանջելուց..))))
հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես... - Եթե պետքա էսպես-էնպես անելով իմ հետ խոսաս կամ չխոսաս, ուրեմն ցտեսություն :bye

Ինչու՞ շփվել նման մարդկանց հետ, որոնք քեզնից պետքա հավատարմության, սիրո, հարգանքի ապացույցներ ստանան:pardon


ՀԳ Հաց կեր, որ գնաս դուրս խաղալու: մինչև չգնամ դուրս խաղալու, հաց չեմ ուտի:D


Ես ինքս մինչև այժմ էմոցիոնալ շանտաժի զոհն եմ… Մի կողմում ինձ դեռ հարազատ, բայց արդեն չսիրված մարդու կյանքն է, մյուս կողմից իմ ազատությունը, ի իմ երջանկությունը գտնելու հնարավորությունը :(

Ես կընտրեի երկրորդ տարբերակը՝ ազատություն և երջանկություն գտնելու հնարավորություն, որովհետև հակառակ դեպքում ո՛չ ազատություն կունենաս, ո՛չ էլ ինքնուրույն երջանկություն գտնելու հնարավորություն:

*e}|{uka*
27.02.2010, 17:13
չգիտեմ ինչ ուժեղ շանտաժ պետքա լինի, որ ենթարկվեմ::))
իհարկե շանտաժ եղելա, ու ոչ մի անգամ էլ շանտաժողն իր ուզածին չի հասել :D:)
ուղղակի տենց պահերին պետք չի «հանձնվել»


:aha



տեղերը չփոխելու համար, հաշվենք թե ես աղջիկն եմ :D:))

տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում - ես իմ սերը պարտավոր չեմ քեզ ապացուցելու, ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա
ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա - էս դեպքում ուղղակի բացատրություն, իսկ եթե չհասկանա՝ էլի նույնը - ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))
եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի - բացատրությունները եթե նորից տեղ չհասնեն, ուրեմն նորից՝ ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))
Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա կամ հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես - եթե պետքա խնդրել՝ կխնդրեմ, մինչև ինձնից էտ ներողությունը լսել ցանկանալը, իսկ եթե ոչ, ընդամենը ձևականության արդյունքա ինձնից ներողություն «ցանկանալը», ուրեմն մինչև վերջ չեմ խնդրի (ու ընդհանրապես, կան մարդիկ (երևի տղաների մոտ դա չի էլ լինում) որոնք ուղղակի հաճույք են ստանում, դիմացինից ներողություն պահանջելուց..)))) Եթե պետքա էսպես-էնպես անելով իմ հետ խոսաս կամ չխոսաս, ուրեմն ցտեսություն :bye

Իչու՞ շփվել նման մարդկանց հետ, որոնք քեզնից պետքա հավատարմության, սիրո, հարգանքի ապացույցներ ստանան:pardon


ՀԳ Հաց կեր, որ գնաս դուրս խաղալու: մինչև չգնամ դուրս խաղալու, հաց չեմ ուտի:D

Վիսթ, չես ջոկել :))

Հ.Գ. Բոլորն էլ կարան «հա»-ի տեղը «չէ» ասեն: Մի խոսքով քո գրածը ուրիշ ոլորտից ա:

Ագնի
27.02.2010, 17:21
Հարազատների(ընտանիքի անդամներ.սիրած մարդ) հետ հարաբերությւններում նման երևույթները իբրև շանտաժ որակելը սխալ է :բավական է հիշել ,որ նման բողոք կարող են նաև մեր գլխին փաթաթել:Ի վերջո նման դեպքում կարող ենք բացատրվել, իրար հասկանալ: Ուրիշ բան է ,երբ օրինակ մարդ աշխատում է վախի պայմաններում` խեղդված վերադասի կամ գործատուի վերաբերմունքից առանց բացատրվելու հնարավորության:Այ դա շանտաժ է ,որը ժամանակի ընթացքում կարող է իսկապես խաթարել հոգեկան հավասարակշռությունը

VisTolog
27.02.2010, 17:24
Վիսթ, չես ջոկել :))

Հ.Գ. Բոլորն էլ կարան «հա»-ի տեղը «չէ» ասեն: Մի խոսքով քո գրածը ուրիշ ոլորտից ա:
ուղղակի ինձ էտ ոլորտն էր պետք ներկայացնել...:))

Մանուլ
27.02.2010, 18:57
Հ.Գ. Վերևում գրվածը ինձ չի վերաբերվում, ես ձևը գտել եմ: :P
Մեզ էլ կասե՞ս :}:


իհարկե շանտաժ եղելա, ու ոչ մի անգամ էլ շանտաժողն իր ուզածին չի հասել :D:)

Վիստ, հո պարտադիր չի՞, որ պայմանը բարձրաձայն ասի, ուղղակի կարող ա էդ պահին նենց իր ուզածին հասնի, որ դու չզգաս էլ :): Համոզված եմ, որ տենց դեպք եղել ա բոլորի հետ էլ:



տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում - ես իմ սերը պարտավոր չեմ քեզ ապացուցելու, ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա
ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա - էս դեպքում ուղղակի բացատրություն, իսկ եթե չհասկանա՝ էլի նույնը - ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))
եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի - բացատրությունները եթե նորից տեղ չհասնեն, ուրեմն նորից՝ ինչ ուզում ես մտածիր, ես իմն ասեցի (այսինքն՝ գրողի ծոցը:)))

Յոժը գրել էր, որ սա սիրող զույգերի մասին ա: Որ մարդիկ իրար հետ տենց խոսեն, էլ ի՞նչ սիրող զույգ: Ամենաշատը տենց կխոսեմ էն մարդու հետ, ում նկատմամբ անտարբեր եմ կամ դուր չի գալիս ինձ:


Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա - եթե պետքա խնդրել՝ կխնդրեմ, մինչև ինձնից էտ ներողությունը լսել ցանկանալը, իսկ եթե ոչ, ընդամենը ձևականության արդյունքա ինձնից ներողություն «ցանկանալը», ուրեմն մինչև վերջ չեմ խնդրի (ու ընդհանրապես, կան մարդիկ (երևի տղաների մոտ դա չի էլ լինում) որոնք ուղղակի հաճույք են ստանում, դիմացինից ներողություն պահանջելուց..))))

Էս ներողություն խնդրել պահանջելը լրիվ աբսուրդ ա :{: Հուսով եմ` երբեք էդ աստիճանին չեմ հասնի... Ուզում ա ընկեր լինի, ուզում ա ընկերուհի, քույր, եղբայր լինի, ուզում ա պարզապես ծանոթ լինի... Ես ինձ նվաստացած կզգամ:

հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես... - Եթե պետքա էսպես-էնպես անելով իմ հետ խոսաս կամ չխոսաս, ուրեմն ցտեսություն :bye
Սա էլ հիմնականում ծնողներն են ասում փոքր ժամանակ :)): Դժվար թե ինչ-որ մեկը ծնողին ցտեսություն ասի :):

Smokie
27.02.2010, 22:48
1Եթե պետքա էսպես-էնպես անելով իմ հետ խոսաս կամ չխոսաս, ուրեմն ցտեսություն :bye

Ցտեսություն ասելով՝ ի նկատի ունես «մնաս բարո՞վ,» թե՞ հենց ցտեսություն:

Lion
28.02.2010, 15:42
Ամենաչսիրածս շանտաժը, էս ոճի էլի, աղջիկների խոսքնա. "Ես կգնամ" /կթողնեմ քեզ իմաստով/: Նման դեպքերում երբեք այլ բան չեմ ասել, բացի. "եթե ուզում ես, գնա..."...

Mark Pauler
28.02.2010, 16:22
Ամենաչսիրածս շանտաժը, էս ոճի էլի, աղջիկների խոսքնա. "Ես կգնամ" /կթողնեմ քեզ իմաստով/: Նման դեպքերում երբեք այլ բան չեմ ասել, բացի. "եթե ուզում ես, գնա..."...
Ճիշտ ես անում:
Չգիտեմ ինչի ա, բայց մեր այսօրվա իրականության մեջ շատ ա տարածված, որ սկզբից աղջիկն ա անընդհատ "շանտաժ" անում, ու եթե տղեն էտ ամենին դիմանում ա, հարաբերությունները հասնում են ավելի լուրջ էտապի, սկսում ա տղեն "շանտաժ" անել:
Սխալ հիմքերի վրա դրված հարաբերություններ են, որ նույնիսկ հասնում են ընտանիք կազմելուն ու ամբողջ կյանքում մի հարց ա երկուսին էլ տանջում :aggressive - "իրար մի կերպ դիմանան, թե ...."
ՑԱՆԿԱՑԱՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՄԵՆԱԿ ՄԻ ԲԱՆ Ա ՊԵՏՔ "ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ"…
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՔՈ ՈՒ ԴԻՄԱՑԻՆԻ ՀԱՆԴԵՊ!!! ՄՆԱՑԱԾԸ ԻՆՔՍՏԻՆՔՅԱՆ...........

Lion
28.02.2010, 16:26
Ու զարմանալին էնա, որ երբ ասում ես. "Ուզում ես գնա"... որպես կանոն չեն գնում, բայց սկսում են քեզ մեղադրել նրանում, որ դու իրենց... չես սիրում: Կարծես իրենց. "Ես կգնամ"-ը թունդ վկայում էր այն մասին, որ իրենք քեզ սիրում են...;)

Լիլիա
01.03.2010, 12:07
Ես լիովին համաձայն եմ, և էդպես էլ կանեի, եթե դրանից կախված չլիներ շատ մարդկանց կյանքը և ճակատագիրը… Իսկ էսպես, թեկուզ և էլ երբեք չճաշակեմ սիրո հոգեվիճակը, հոգու թրթիռը, բայց խիղճս հանգիստ կլինի..............:(

VisTolog
01.03.2010, 12:37
Ցտեսություն ասելով՝ ի նկատի ունես «մնաս բարո՞վ,» թե՞ հենց ցտեսություն:

Ժամանակավորապես մնաս բարով :)

Whyspher Whisper
03.03.2010, 00:04
Էմոցիոնալ շանտաժ ասելով, ես ավելի շուտ հասկանում եմ մի մարդու էմոցիոնալ վիճակը լավ իմանալով, օգտագործել հենց էդ վիճակը ինչ-որ սեփական նպատակներին հասնելու համար:
Իսկ բերված օրինակները ոնց որ թե ավելի շուտ իրական հույզերը կամ զգացմունքները չհասկանալու ձևեր անելուն են նման, դրանք բացահայտ արտահայտելուն հասնելու կամ էլ սուտ /օրինակ, գոյություն ունեցողին հակառակ, կամ ուղղակի այլ/ զգացմունքների արտահայտություն ստանալու նպատակով, որոնք, ենթադրվում է, որ ավելի հաճելի կլինեն: