PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վահիկի, Katka-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը



Chuk
26.02.2010, 10:35
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Վահիկ (http://www.akumb.am/member.php/257-Վահիկ)ը սկսում է, Katka (http://www.akumb.am/member.php/14993-Katka)-ն շարունակում է, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Yellow Raven
28.02.2010, 22:51
Շուտով արդեն պետք է հասնեին Լոսսիմութ: Շատ քիչ ճանապարհ էր մնացել ու չնայած գիշերվա ուշ ժամին Էդվարդը քնած չէր, չէր էլ կարող քնած լիներ: Զգացողությունները բավականին հարազատ էին թվում նրան, չնայած, որ վերջին անգամ այստեղ եղել էր երեսուն տարի առաջ: Հիշողությունները շատ աղոտ էին, չէր հիշում նույնիսկ հարազատ տուն տանող ճանապարհը: Իսկ վերստին այցելության պատճառը իրեն բավականին պատշաճ էր թվում`ավտովթարի արդյունքում մահացել էին մայրն ու հայրը: Այնինչ իրականում Լոսսիմութ ժամանելու նպատակը լրիվ այլ էր… Ծնողասիրությամբ ու կարոտով Էդվարդը երբեք էլ չէր տառապել, դեռ ավելին, եթե չլիներ տարօրինակ մարդու զանգը անգամ չէր էլ այցելի ծնողների հուղարկավորությանը: Սեփական <<Ես>>-ը միշտ էլ առաջնային էր համարվել Էդվարդի համար, շատ հաճախ , երբ ընկերները նրան հանդիմանում էին, որ իրեն լույս աշխարհ են բերել իր ծնողները, և նա ուղղակի պարտավոր է գոնե զանգահարել նրանց, Էդվարդը հեգնանքով պատասխանում էր,որ կնախընտրեր, որ ոչ ծնողները լինեին և ոչ էլ ինքը:
Իջնելով նավից Էդվարդը հայացք նետեց չորս կողմն ու միակ ծանոթ բանը, որ նրա հայացքը նշմարեց, սև վերարկուով ու կարմիր տաբատով մի ծերունի էր, որը մոտ քսան մետր հեռավորությունից ուշադիր նայում էր նրան: Մտովի փոխարինելով նրա սպիտակ մազերը սևով ու վերացնելով դեմքի ծալքերն ու կնճիռները, Էդվարդը այդ ծերունու մեջ տեսավ հին ու բարի Ալֆոնսին, որի հետ ժամանակին բազմաթիվ անգամներ էին ձկնորսության գնացել: Ալֆոնսը երկար սպասեցնել չտվեց, գցելով ձեռքի ծխախոտը գետնին նա հաստատուն քայլերով սկսեց մոտենալ Էդվարդին:

-Միևնույն է դու մնացել ես նույն ձկների ութսուն տոկոսն իրեն պահող էգոիստը, Է’դ, անգամ այս զառամյալ հասակում, ես պետք է կտրեի այսքան ճանապարհն ու մոտենայի քեզ:
-Ամեն դեպքում ծեր աղվեսը մնում է աղվես,- ծիծաղելով պատասխանեց Էդվարդը:
-Դե ինչ, պարոն Էդվարդ, ընդունիր ցավակցություններս, մեծ ցավով ընդունեցի տիկին ու պարոն Էլիոթների մահվան գուժը: Ինձ ուղարկել են, որպեսզի ուղեկցեմ քեզ տուն, կարծում եմ այսքան տարվա բացակայությունից հետո քեզ ինձ նման ուղեկցորդը պիտանի կլինի:

Փոխանակվելով երկուստեք ժպիտներով, Էդվարդն ու Ալֆոնսը ճանապարհ ընկան:
Երբ նավից իջնելուց հետո նա տեսավ Ալֆոնսին, իրեն թվում էր, թե այսքան տարի անց նրան հանդիպելուց հետո այնքան բան կլինի խոսելու,վերհիշելու ու վերապրելու, բայց հիմա հասկանում էր, որ անցյալի Էդվարդը գրեթե ջնվել է իր հիշողությունից, նա էլ նույն Էդվարդը չէր: Այս երեսուն տարիների ընթացքում նա այնպիսի հաջողությունների էր հասել,որոնց մասին նույնիսկ չէր էլ կարող երազել: Լոնդոնում նրա անունը յուրաքանչյուր երրորդ մարդուն հայտնի էր, նա զրոյից կարողացել էր իր կարողությունը հասցնել մի քանի միլիոնի ու համարվում էր Անգլիայի ամենահաջողակ գործարարներից մեկը, իսկ հիմա նա ետ էր եկել այնտեղ, որտեղից սկսել էր ամեն ինչ: Զարմանալիորեն սիրտը սկսել էր ավելի արագ բաբախել, այնինչ գալուց առաջ նրան թվում էր,թե ամեն ինչ ավելի հանգիստ կանցնի, իսկ ծնողների հուղարկավորությունից հետո իրեն ավելի պատասխանատու գործ էր սպասվում` հաջորդ օրը ժամը 21-ին հանդիպում ուներ տարօրինակ անծանոթի հետ: Բայց միևնույն է այդ պահին իր բոլոր մտքերը ուղղված էին դեպի իր անցյալը: Նոր էր հասկանում այն մեծ սխալը, որ գործել էր ծնողների մասին մոռանալով: Բայց միևնույն է, սեփական <<Ես>>-ը լռեցնում էր տվյալ պահին իր մեջ ծնված բոլոր զգացմունքները: Նա նույնիսկ իրեն սփոփում էր նրանով, որ ծնողներն այլևս կենդանի չեն ու կարիք չի լինելու նրանց աչքերի մեջ նայել:
Գրեթե կես ժամ անց նրանք արդեն տան մոտ էին: Կարծես ոչինչ չէր փոխվել, միայն տան պատուհաններն էին թարմացվել, այն էլ սրանք էլ էին գրեթե շարքից դուրս եկել: Ալֆոնսը մոտեցավ դռանն ու բացելով այն հրավիրեց Էդվարդին ներս: Վերջին անգամ Էդվարդը նույնիսկ չէր էլ հիշում երբ է այսքան անհանգստացել: Նրա <<քարե>> սիրտը այնքան արագ էր բաբախում,որ թվում էր շուտով կպայթի: Մի քանի վայրկյան կանգնելուց հետո, վերջապես իր մեջ համարձակություն գտավ առաջ շարժվելու: Դեռ դռնից ամբողջությամբ ներս չէր էլ մտել, երբ շատ հարազատ մի ձայն հասավ ականջին:
Մայրն էր...
Էդվարդը տեղում քարացավ…

Katka
02.03.2010, 09:37
Նա չշրջվեց ու հանելով ակնոցները, որոնք արդեն իրենց ժամանակն ապրել էին, ու վաղուց էր պետք այցելել ակնաբուժին, կոշտ մատներով ուժգնորեն սեղմեց աչքերը: Դա ընդամենը աչքերի ցավը կանխելու ու իրականությունը շոշափելու միջոց էր: Իրեն բնորոշ հանգստությամբ բարձրացնելով գլուխը՝ էդը նայեց դիմացի սենյակին: Այնտեղ կարծես թե ոչինչ չէր փոխվել: Ծերուկը նստարանին շարունակում էր թերթել, կարծես այն, ինչ ապրել էր, բավական չէր:Գետի մոտ կանգնած կինը, որի գլխարկի մեծությունը ու վառ կարմիր գույնը գրավել էին Էդի ուշադրությունը, կոշիկները ձեռքին քայլում էր սենյակի հատակով ու մարմինը անհեթեթ ձեւով շարժում: Կնոջ մարմինը գալարվում էր օձի պես, իսկ հեռվից հասնող նրա ծիծաղը՝ հակասում բնության հորինած բոլոր օրենքներին:
Էդը նայեց դիմացի առաստաղին: Այն բարձր էր ու անսահման: Չկար վերջ…Ուզում էր շոշափել…
Նա կտրուկ շրջվեց:
-Դու՞:
«Մի՞թե նա չի մեռել ավտովթարից, իսկ Ալֆո՞նսը…մի՞թե նրան դեռեւս ձկները չեն խժռել»:
Նա նողկանքով նայեց մորը: Մոր սառնությունը, ժպիտը, որը ոչ այլ ինչ էր, քան մատիտով գծված 2 բարակ գծի արդյունք,զզվանք էին առաջացնում: Օ՜, որքան էր նա ուզում, որ մայրը մեռներ, չքվեր, անհետանար: Նա զգաց, որ հասկանում է հորը, որը այդ կնոջը երբեէ չէր սիրել: Նա ծնկի եկավ մոր առաջեւ…
«Մենակության, ահա՛, թե ինչի են դատապարտում մեզ մեր ծնողները՝ լույս աշխարհ հանելով»:
Էդը գունատ էր:նրա աչքերի փայլը կորել էր, շրթունքները՝ չորացել: Նա երեք օր ոչինչ չէր կերել ու այս սպիատակ խցում միայնակ պատից պատ էր գնում…

Գալաթեա
02.03.2010, 15:54
Կապտավուն արտահագուստով սանիտարը էլեկտրոնային բանալիով բացեց դուռն ու մտավ սպիտակ պատերով սենյակը:
Էդվարդ Մենսոնը մեջքը պատին հենած՝ չտեսնող հայացքով նայում էր իր դիմաց:
- Դեղի ժամն է, Ձերդ Գերազանցություն, - պլաստմասսե փոքրիկ բաժակը նստածին դեմ տալով ասաց սանիտարը,- բարեհաճեք կուլ տալ:
- Կարմիր տաբատը քեզ չի սազում Ալֆոնս....քո ինչ տարիքն է...
- Հը՞- սանիտարը գլուխը կախեց և նայեց Էդվարդի իմաստ չարտահայտող աչքերին:
Էդվարդը վեր թռավ, ասես դեմքին հասցրած հարվածից ու ոտքի կանգնեց:
- Դեղերդ, - ձանձրացած ասաց արտահագուստովը:
- Չեմ ուզում... չեմ ուզում տուն գնալ...չեմ ուզում մորս տեսնել...ատում եմ կարմիր գույնը:
- Դու դեռ շատ երկար տուն չես գնալու, դեղդ լափի - արդեն զայրացած ասաց սանիտարն ու ճմրթված, ոսկրոտ մարդուն պատին սեղմելով՝ թևը դրեց կոկորդին:
Էդվարդը մի քանի վայրկյան բերանը ամուր սեղմած պահելուց հետո սպիպված բացեց այն՝ զգալով, որ թոքեերը սկսում են այրվել:
Սանիտարը պլաստմասսե բաժակի պարունակությունը դատարկեց նրա բերանը և սպասելով, որ կուլ տա՝ բռունցքով հարվածեց փորին:
- Բարի ցնորքներ, Ձերդ Մեծություն, - դուռը դրսից փակելուց առաջ քթի տակ ասաց սանիտարը:

. . .

- Տնից ձկան հոտ է գալիս, Ալֆոնս, - քիթը կնճռետելով դժգոհեց Էդվարդը:
- Դե, Էդ, ուտել է պետք, գիտես, առանց դրա մի տեսակ սովածանում եմ:
- Ծնողներս մեռնելիս տանջվել ե՞ն:
- Եթե նրանց հիստերիկ վայնասունը, որ ցավից մեռնում են ու ուզում են այդ պահին իրենց գլխից խփեն, համարենք տանջանք, ուրեմն հա, տանջվում էին:
- Ես էլ դեղ չեմ ուզում Ալֆոնս, ինձ դեղ չտաս, խնդրում եմ...

***

- Էդվարդ...Էդվարդ... մի արա... Էդվարդ..տղաս... ԷԴՎԱՐԴ...

. . .

- Դե ինչ, Գոլդբերգ, Մենսոնի հետ կապված ի՞նչ եզրահանգման եք եկել:
- Բարդ դեպք է, Դեվիս, թեև... նման բարդ դեպքեր ամեն մեր հաստատության ամեն երկրորդ սենյակում կարող ես գտնել: Դու նոր ես... դեռ կտեսնես:
- Հետաքննությունը կարողացե՞լ է պարզել, թե ինչու է նա սպանել իր ծնողներին:
- Ոչ, փակուղի են մտել... միակ մարդը, որ կարող էր բացատրել, Էդվարդն էր, իսկ նա սպանությունից հետո լիովին անմեղսունակ վիճակում էր: Ինչ իրեն հարցնեիր, ինչ դռան բռնակին:
- Ինչու պետք է հաջողակ գործարարը, որ ոչ մի անձնական խնդիր չուներ, հանկարծ վերցներ ու անասունի պես մորթեր իր ծնողներին.. այդքան դաժանորեն... արյունը ուղիղ երկու օր մաքրել են հատակից ու պատերից, - ասես ինքն իրեն հարցրեց Դեվիսը:
- Դե... մանկության դաժան ու սիրտ կոտրող իրադարձությունների վրա գցելը կա ու կա, - դառը ժպտաց Գոլդբերգը:

Հոգեբույժների զրույցը ընդհատեց թակոցից հետո ներս մտած սանիտարը:
- Կանչե՞լ էիք պարոն Դեվիս:
- Այո, Սեմ, - Դեվիսը մատնացույց արեց ազատ աթոռը:
Երբ սանիտարն արդեն տեղավորվել էր՝ բժիշկը մոտեցավ նրան և կարճ դադարից հետո հանգիստ ձայնով ասաց.
- Եթե ես երբևէ ևս մեկ անգամ որևէ հիվանդի վրա տեսնեմ բռնության հետք, ես ոչ միայն քեզ դուրս կշպրտեմ այստեղից, այլ կնստացնեմ, երկար ժամանակով, հասկացա՞ր:
Սանիտարը անկեղծ զարմացած նայեց բժշկին ու հայացքը տեղափոխեց Գոլդբերգի վրա:
Վերջինս աննկատելի գլխով արեց:
- Լսում եմ, պարոն Դեվիս: Բայց...
- Ու էլ երբեք այդ կարմիր տաբատովդ չմտնես Էդվարդ Մենսոնի սենյակ...նա վախենում է այդ գույնից:
Սանիտարը սպասեց հետագա հրահանգի և հասկանալով, որ խոսակցությունն ավարտված է՝ լուռ դուրս եկավ սենյակից:

A.r.p.i.
02.03.2010, 16:47
Ակումբի անդամները գնալով ոնց որ կամաց-կամաց սադիստների են վերածվում, ինչ եք անընդհատ էդ խեղճ մարդկանց սպանում:angry:))Չնայած տխուր պատմություն էր, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, 3 մասն էլ հաճույքով կարդացի, ապրեք…:)

Katka
02.03.2010, 17:32
Ակումբի անդամները գնալով ոնց որ կամաց-կամաց սադիստների են վերածվում, ինչ եք անընդհատ էդ խեղճ մարդկանց սպանում:angry:))Չնայած տխուր պատմություն էր, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, 3 մասն էլ հաճույքով կարդացի, ապրեք…:)
Վահիկն ա էլի, իրան ասա:beee

Դեկադա
02.03.2010, 17:38
Չնայած ուժս կինո ոլորտից էր, բայց առաջի անգամ՝ կարդացածներիս մեջ, երեք հեղինակների գրածն էլ մեկը մյուսին լրացնում էին: Այնպիսի տպավորություն էր, որ մեկ հեղինակի գործ եմ կարդում: Լավն էր: Բայց երեխեք մի քիչ ուրախ բան գրեք էլի, լրիվ իրար սպանում են:

Yellow Raven
02.03.2010, 17:43
Վահիկն ա էլի, իրան ասա:beee

Սպանությունն է, որ պետք է գեղեցկացնի պատմվածքը:))